ԽՄԲԱԳՐՎՈՂԸ

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԻ

ԿԱՄ ՓՐԿԱՐԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՐԳԸ

Laissez-Faire et Laissez Passer

無為

ԲԱՐՈՅԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2-րդ հրատարակությունը

Կան այնպիսի ժողովուրդներ, ում գաղափարախոսությունը սնահավատության, նախապաշարմունքի ու մոլորությունների այն տեսակ մի տարօրինակ խառնուրդ է, որ այդ ժողովուրդները ոչ մի անգամ չեն պարզում, թե իրենց դժբախտությունների ու թշվառության պատճառն ի´նչն է, ու հենց սրա համար էլ պատմության բեմից վերանում գնում են:

ԱԼԵՔՍԻՍ ԴԸ ԹՈՔՎԻԼ

«ԷԴԻԹ ՊՐԻՆՏ»

ԵՐԵՎԱՆ

2021

ՀՏԴ

ԳՄԴ

Մերուժան Հարությունյան

Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը: Բարոյատնտեսագիտական վերլուծություն: / Մերուժան Հարութունյան. – Եր.: Հեղ հրատ., 2021, 504 էջ

Սա առաջին հայերեն գիրքն է, ինչը շարադրում է նորագույն գիտության՝ պռաքսեոլոգիայի (այսինքն, լիբերթարյան (ավստրիական) տնտեսագիտության, բարոյագիտության, իրավագիտության ու սպոնտան կարգի տեսության) հիմնական գաղափարները: Գիրքն սկզբում առաջարկում է երկիրը փրկելու սահմանադրական կարգի Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի Law, Legislation and Liberty եռահատոր աշխատության ոգով կազմված գիտական ծրագրի ուրվագիծը, հետո, բավական մանրամասն, հիմնավորում է այս ծրագիրը: Սույն գրքի հասցեատերերն են՝ տնտեսագետները, բարոյագետները, իրավագետները, քաղաքագետները, քաղգործիչները, հումանիտարիստիկայի ուսանողներն ու, առհասարակ, լայն ընթերցողը: Գրքի վերջում կա նշված թեմաներն արծարծող տնտեսագիտության, իրավագիտության ու բարոյագիտության ավստրիական դպրոցի հեղինակների կարևորագույն անգլերեն գործերի 3 ցուցակ: Գրքի կառուցվածքն ու բովանդակությունը հստակ երևում են վերնագրերի 10 էջանոց ցանկից, ինչը դրված է գրքի հենց սկզբում, ու սկսվում է 6-րդ էջից:

The State against the People: The Moral Order the Saviour, by Meruzhan Harutyunyan, Yerevan, 2024, 504 pp

This is the second edition of the first Armenian book on the main libertarian ideas of Austrian economics and moral theory and praxeology in general. The book offers a scientific program of a constitution for saving Armenia from disaster. Then the book grounds all its offers rather elaborately. The book is addressed to economists, moral and law theorists, political economy theorists, political figures, students of humanities and the general reader. The book is provided with three lists of the main Austrian works in the above-mentioned fields.

ՀՏԴ

ԳՄԴ

ISBN

© Հարությունյան Մերուժան, 2021, 1st ed. © Meruzhan Harutyunyan, 2024 2nd ed.

Բոլոր իրավունքները պահպանված են: Առանց հեղինակային իրավունքի տիրոջ օրինական գրավոր թույլատրության՝ ոչ ոքի իրավունք չի տրվում շահույթ ձեռք բերելու նպատակով որևէ տեխնիկական կամ էլեկտրոնային միջոցով վերարտադրելու, թարգմանելու, մուլտիպլիկացիայի վերածելու, ապրանքանիշ դարձնելու, ընթերցելու ռադիոյով ու հեռացույցով` այս հրատարակության և ոչ մի մասը:

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Այս գիրքը գրելու իմ հիմնական նպատակը մեր ժողովրդին բարոյագիտության, տնտեսագիտության ու իրավագիտության ա´յն հիմնական հարցերին ծանոթացնելն է, ինչին ընդհանուր անունով ասում են ավստրիական դպրոցի մտածողություն կամ պռաքսեոլոգիա կամ լիբերթարիզմ, ու ինչն օդի պես է անհրաժեշտ, որ մեր ժողովուրդն իմանա, որ այս էտապում պիտի դեմ լինի ոչ թե պետությանը առհասարակ, այլ դեմ լինի պետերի այնպիսի անհսկելի, անզուսպ ու անպատիժ վարչախմբին (պետերի հանրությանը), ինչի գլխավոր նպատակը միայն աշխատավորներին հարկ ու մաքսով թալանելն ու կեղեքելն է, որ խոշոր պետերի անձնական բարեկեցությունն անընդհատ շատանա:

Ինքս պահպանողական լիբերթար եմ, ավելի ճիշտ, մինարքիստ եմ, այսինքն, հետևելով Լուդվիգ Միզեսին ու Ֆրիդրիխ Հայեկին, կողմնակից եմ նվազագույն քանակով ու նվազագույն իրավունքներով վարչախումբ ունեցող պետությանը (տես նաև 10.3-ը): «Բարոյակարգի հռչակագիրը» գլուխը կազմել եմ հետևյալ գիտական գրքի հանձնարարականներով. Fridriech August Hayek, “Law, Legislation and Liberty, Vol. III, The Political Order of a Free People”:

Այս գիրքը գրվել է, որ մեր ժողովուրդն իմանա, թե իր երկրի հասարակական կարգն ինչպես կառուցի, որ նախ՝ հարուստ ու բարգավաճ լինի ու, երկրորդն էլ՝ հզոր բանակ ունենա, չճորտանա ու չմնա հզոր տերությունների հույսին:

Սույն շարադրանքը մտածողության ավստրիական դպրոցի տնտեսագիտության, բարոյագիտության (կամ պռաքսեոլոգիայի) ու իրավագիտության հիմնական թեզերի առաջին հայերեն քիչ թե շատ հետևողական շարադրանքն է:

Այս գրքի թերություններից մեկը թերևս նյութի որոշակի կտորների բազմակի կըրկնությունն է, բայց կարծում եմ, որ սա նաև գրքի առավելությո´ւնն է, քանզի գրքի հասցեատերը հենց լայն հասարակությո´ւնն է:

Անկասկած, այս գրքի մեջ կլինեն թե´ վիճելի, թե´ սխալ դրույթներ, ու սրանք ուղղելու գործը արդեն մնում է ա´յն հեղինակներին, ովքեր ինձնից ավելի կարող են: Հույս ունեմ, որ այդպիսիք, այնուամենայնիվ, կլինեն:

Գրքի վերջում կա ավստրիական մտածողության նշանավոր հեղինակների կարևորագույն գրքերի ցուցակը, անգլերենով (ցավոք, սրանք հայերեն չկան):

Երբ որևէ հեղինակից քաղվածք է արված, իմ միջարկությունները, դիտողություններն ու բացատրությունները առնված են այսպիսի {} ձևավոր փակագծերի մեջ:

Համարյա բոլոր քաղվածքների պարբերությունները կտրատվել են, որ կարդալը հեշտ լինի: Կարճ են նաև հենց ի´մ պարբերությունները: Քաղվածքների թավատառն ու շեղատառը նույնպես ի´մն են:

Երբեմն (շատ քիչ) շեղվում եմ հայերենի գրական ոճերի ձևաբանությունից ու շարահյուսությունից, մեծ մասամբ, ապառնի ժամանակի (մանավանդ ըղձական եղանակի) երևույթներում, քանզի, լինելով Մանուկ Աբեղյանի քերականության (միակ) հետևորդը, համարում եմ, որ քերականական այդ երևույթները շատ-շատ են խորթ հայերենին (տես այս գրքի 5.23 պարագրաֆը):

Ընթերցողը ճիշտ կանի, եթե կարդալուց առաջ ուշադիր ուսումնասիրի վերնագրերի ցանկը, ինչը սկսվում է 6-րդ էջից:

Մերուժան Հարությունյան, 01.09.2024, Երևան

ԵՐԱԽՏԱԳԻՐ

Շնորհակալ եմ մաթեմատիկոս ու բիզնեսմեն Ղարիբ Մովսիսյանին իմ նախորդ գրքերի տպագրությանն ու ինձ ֆինանսով օժանդակելու համար:

Շնորհակալ եմ իմ մի քանի բարի ընկերոջը այս գրքի տպագրության ծախսը քաշելու համար:

Շնորհակալ եմ իմ բոլոր այն ընկերներին, ովքեր բաժանորդության գումարից ավել էին ուղարկել:

Շնորհակալ եմ Հարություն Ամիրջանյանին ու Լիլիթ Միսկարյանին իմ գործունեությանն ամենայն կերպ սատարելու համար:

Շնորհակալ եմ Մարի Սողոմոնյանին այս գիրքը խնամքով սրբագրելու համար:

Շնորհակալ եմ Գայանե Կարաջյանին ու Արթուր Հարությունյանին գրքի կազմը ձևավորելու համար:

Շնորհակալ եմ իմ համախոհ ընկերներին՝ տնտեսագետներ Վարդան Ավետիսյանին ու Վահրամ Սարգսյանին արժեքավոր դիտողությունների համար:

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ

Մուտք – ՎԻՃԱԿԸ ՀՈՒՅԺ ՏԱԳՆԱՊԱԼԻ Է 17

Առաջին մասը. ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ 19

Գլուխ 1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ 21

1.1 Գերմանիայի ու Ճապոնիայի հրաշքները 21

ա. Գերմանական ազգի հիվանդությունը 21

բ. Գերմանիայի ավերակ վիճակը 22

գ. Գերմանական տնտեսական հրաշքը 23

գ. Մարշալի պլանը 25

դ. Ճապոնական տնտեսական հրաշքը 25

1.2 Հայկական հնարավոր հրաշքը 26

1.2ա Բացատրություններ 28

1.3 Մասնակի ռեֆորմները ոչինչ չեն տա 32

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՅՍ ԳԻՐՔԸ 35

ԳԻՏԵ՞ՆՔ, ՈՐ 43

Երկրորդ մասը. ՓՐԿԱՐԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՐԳԸ 44

Գլուխ 2. ԲԱՐՈՅԱԿԱՐԳԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ 46

2.1 Բարոյականության հիմնական նորմերը 46

2.2 Ոսկե կանոնը 48

2.3 Մարդկության ամենախոշոր հայտնագործությունը 50

2.4 Բարոյակարգի սահմանադրության նպատակը 52

2.5 Իրավունքները, ռազմական դրությունը, բանակը 54

2.6 Իշխանության երեք անկախ թևը 56

Գլուխ 3. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՈՀԵԼՈՒ ԵԼԱԿԵՏԵՐԸ 57

3.1 Օրենսդիր Ժողովի սահմանադրական ելակետերը 57

3.2 Գործադիր Ժողովի սահմանադրական ելակետերը 63

3.3 Բարոյակարգի դատական իշխանությունը 67

ա. Չորրորդ իշխանությունը 70

բ. Կոմպենսացիան 71

գ. Մոնոպոլիաները 72

դ. Արհեստակցական միությունները 73

ե. Հիմնադրամները 73

զ. Հումանիտար օգնությունները 73

է. Ավելորդ նախարարությունները 74

3.4 Ֆ. Բաստիան պետության մասին 76

ԽԱՎԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ 77

Երրորդ մասը. Ի՞ՆՉ ԵՆ «ՀԱՅՏՆԻ» ԲԱՆԵՐԸ 78

Գլուխ 4. Ի՞ՆՉ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 80

4.1 Ի՞նչ է միամտությունը 80

4.2 Ի՞նչ է սահմանադրությունն ու սրա հեղափոխությունը 82

4.3 Խեսուս Հուերտա դե Սոտոն պետության մասին 85

4.4 Ի՞նչ է արդար ընտրությունը 87

4.5 Քանի՞ տեսակ վարչախումբ կա 92

4.6 Ի՞նչ է պռաքսեոլոգիան 96

4.7 Ի՞նչ է սոցիալական արդարությունը 99

4.8 Ի՞նչն է պետության էությունն ու նպատակը 103

4.9 Ի՞նչ է պետական գաղտնիքը 106

4.10 Ի՞նչ է իմունիտետը 108

4.11 Պետական թալանի պատրվակները 109

4.12 Հարկերն ու բիզնես ցիկլը 110

4.13 Մաքսերն ու պրոտեկցիոնիզմը 112

4.14 Ի՞նչ է ինֆլյացիան 115

4.15 Կոռուպցիան հատուկ է միայն պետությանը 117

4.16 Բանակը 119

4.17 Հին աթենացիք մշտական բանակ չունեին 121

4.18 Ժողովրդին զինաթափելու ծածուկ նպատակը 123

4.19 Ոստիկանությունն ու ԿԳԲ-ն 126

4.20 Պետերը դեմ են մասնավորացնելուն 129

4.21 Մասնավոր ոստիկանությունը 133

4.22 Պետերի սարսափը մասնավորի հաջողությունից 138

4.23 Կենտրոնական բանկը 139

4.24 Դատարանները 140

4.25 «Ձրի թոշակներն» ու ռոճիկները 142

4.26 Պետական հարկադիր կրթությունը 145

ա. Հակաքերականությունը 146

բ. Հակավիրուսային անհեթեթ պայքարը 147

գ. Հակատնտեսագիտությունը 149

4.27 «Ազգայնացնելու» թաքուն նպատակը 152

4.28 «Ազգային» առողջապահությունը 153

4.29 Պետությունը ա´նպայման է ուռճանում 155

4.30 Ընտրական ռեսուրսն ու ժողովրդավարությունը 159

Գլուխ 5. Ի՞ՆՉ ԵՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ 162

5.1 Վաճառելի բանը մասնավոր սեփականություն է 162

5.2 Ի՞նչ է օրենքը 166

5.3 Բարոյական օրենքը 170

5.4 Ի՞նչն է օրենքի ու բարոյականության աղբյուրը 171

5.5 Եթե մասնավորը չկա, բարոյականն է´լ չկա 174

5.6 Նորմերն են մեզ ընտրել, ոչ թե մենք` իրենց 175

5.7 Մաքուր ազգ ու լեզու չկա 178

5.8 Մարդ դառնալը սովորովի է 180

5.9 Մասնավորը, առաջընթացն ու մրցությունը 184

5.10 Վստահությունն ու գործակցությունը 185

5.11 Առաջընթացի շարժիչ ուժը չիմացությունն է 187

Գլուխ 6. Ի՞ՆՉ է ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ 193

6.1 Պետությունը դեմ է մարդկային վարքին (պտի փոխվի) 193

6.2 Եսասեր փոխանակությունը արդար ու ազնիվ գործակցություն ու օգնություն է 197

Փողն ու Գեղջաստանը 198

6.3 Պատասխանատվությունն ու պարտականությունները 201

6.4 Ազատ շուկան (ճշմարիտ կապիտալիզմը) հանճարեղ է 202

6.5 Ի՞նչը կվերացներ պատերազմները 207

6.6 Ինչպե՞ս է պետությունը խաբում ժողովրդին 210

6.7 Պետությունն ինչպե՞ս է առաջացել 212

Գլուխ 7. ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈՂԸ 215

7.1 Անուղղակի փոխանակությունն ու փողը 215

7.2 Փողը կեղծելը 218

7.3 Ազատ շուկան ու շահագործելը 223

7.4 Հռոմեական կայսրության փլուզվելու պատճառները 230

7.5 Ֆեոդալական «սոցիալիստական» հեղափոխությունը 234

7.6 Երբևէ արված ամենամեծ խարդախությունը 237

Գլուխ 8. Ի՞ՆՉ Է ԱՐԺԵՔԸ 245

8.1 Պարզունակ տնտեսության մթերային հաշվարկը 245

8.2 Գների սիստեմի դերը 246

8.3 Գների սիստեմը թվային սիստեմ է 247

8.4 Տնտհաշվարկն ու տեխհաշվարկը տարբեր են 250

8.5 Արժեքի ու արժևորելու սուբյեկտիվությունը 251

8.6 Փողային գներով տնտհաշվարկը 252

8.7 Բավարարվելն ու արժևորելը 253

8.8 Եզրային օգտակարության սկզբունքը 254

Գլուխ 9. ՍՈՑԻԱԼԻԶՄՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ 258

9.1 Ի՞նչ է սոցիալիզմը 258

9.2 Ի՞նչ է լիբերթարիզմ-կապիտալիզմը 264

9.3 Կապիտալիզմը երբեք լրիվ չի իրագործվել 269

9.4 Սոցիալիստները տնտեսագիտություն չգիտեն 272

Գլուխ 10. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԼԻՆԻ 275

10.1 Կրթության մասին առհասարակ 275

10.2 Առկա կրթության վնասները 277

10.3 Բուհական կրթությունը 279

10.4 Դպրոցական կրթությունը 279

Գլուխ 11. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ 282

11.1 Ի՞նչ է ազատությունը 282

11.2 Ազատությունն ու անարխիան 285

11.3 Դեմոկրատիան մեծ մասամբ գարշելի է 286

11.4 Հանս-Հերման Հոպեն դեմոկրատիայի մասին 289

Գլուխ 12. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ 291

12.1 «Ազգային արժեքները» պահպանելու պահանջը 291

12.2 Սրբազան պոռնկությունը 293

12.3 Տղամարդկանց գինդերն ու կոշիկները 294

12.4 Նույնասեռ սերը: Նո՞ր է սա 296

12.5 Մեր ավանդույթների լավ ու վատից 299

12.6 Ավանդականն անպայմա՞ն է լավ 302

12.7 Միամտությունն ու տգիտությունը 304

12.8 Ո՞ւմ են ձեռնտու «ազգային արժեքները» 306

12.9 Ի՞նչ է ազգային ինքնությունը 309

12.10 Կեղծ գաղափարախոսությունները 313

12.11 Ազգայինն ու հայագովությունը 317

Գլուխ 13. ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 322

13.1 Ո՞նց են գաղափարախոսություն ճարում 322

13.2 «Միաբանող» գաղափարախոսությունները 323

13.3 «Միաբանող» ու չկործանող գաղափար կա՞ 326

13.4 «Միաբանող գաղափարի» հետևանքները 327

13.5 «Միաբանող գաղափարն» ո՞ւմ է ձեռնտու 329

13.6 Հայը մա՞րդ է, թե՞ չէ 330

Գլուխ 14. ԿՈԼԵԿՏԻՎ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՆԻՐԱԿԱՆ Է 332

14.1 Կոլեկտիվն անհատ չի 332

14.2 Բնականն ու փոխառյալը 334

14.3 «Մենք»-ն ու «ես»-ը 337

14.4 «Մեր ազգն աշխարհին տվել է…» 337

14.5 Չապեկի այս ասածների առիթով 338

14.6 Բա ինչի՞ շուրջը միաբանվենք 339

Գլուխ 15. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ 344

15.1 Ի՞նչ է կուսակցությունը 344

15.3 Ի՞նչ է հայրենիքը 349

15.4 Հին հայերը բազում «հայրենիք» ունեին 349

15.5 Ի՞նչ են բարոյակարգն ու հայրենիքը 352

15.6 Ի՞նչ են «արժեհամակարգն» ու կյանքի իմաստը 355

Գլուխ 16. ՇՎԵՅՑԱՐԱՑՈՒ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 359

16.1 Մտածող մարդը խիստ հազվագյուտ է 359

16.2 Հանուն ինչի՞ է շվեյցարացին միաբան 361

16.3 Շվեյցարիայի ազգ-բանակը 362

Գլուխ 17. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ԴՊՐՈՑԸ 365

17.1 Մեր բանակի վիճակը 365

17.2 Ռազմական գործը դպրոցում 366

17.3 Ազգ-բանակի ռեֆորմը 368

17.4 Նախկին զինվորը մեր բանակի մասին 369

ա. Բարոյահոգեբանական մթնոլորտը 369

բ. Սպայության գործած հանցանքներից 371

գ. Զորանոցում, գիշերով 373

դ. Չատլախներն ու մնացած կատեգորիաները 374

ե. Ամփոփ եզրակացություն 378

17.5 Կդառնա՞նք ազգ բանակ 381

17.6 Միաբանվելու գինը 382

Գլուխ 18. Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ 384

18.1 Անհատական պատասխանատվություն չկա 384

18.2 ՀՀ-ի հասարակագիտական մտքի վիճակը 386

Գլուխ 19. ՏԵՂԻ ՈՒ ՊԱՀԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ 388

19.1 Մաթեմատիկան տնտեսագիտության մեջ անզոր է 388

19.2 Տեխնոկրատներն ու իննովացիաները չեն փրկի 392

19.3 Հասարակագիտական կրթության սուր կարիքը 398

Գլուխ 20. ՆԱՑԻԶՄԸ, ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՐԳԸ 400

Չորրորդ մասը. ԻՆՉԻ՞Ց ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ 402

Բարեկեցիկ ու բարոյական երկիրը 404

Գլուխ 21. LAISSEZ‐​FAIRE-Ը ՀԱՐՍՏԱՑՐԵՑ ՇՎԵԴԻԱՆ 406

21.1 Շվեդիան հույժ աղքատ էր 406

21.1 Շվեդական լիբերալիզմի հայրը 408

21.2 Դրամա՝ պառլամենտում 409

21.3 Նոր ընդդիմությունը 413

21.4 Փոփոխության ճարտարապետը 414

21.5 Շարժումը 417

21.6 Արդյունքը 420

21.7 «Այս օրերին բոլո´րն են լիբերալ» 422

21.8 Սոցիալ դեմոկրատների արածը 424

21.8 Ամփոփանք 427

Գլուխ 22. ԻՆԿԱՆԵՐԻ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ 430

22.1 Նվաճող ու կոլեկտիվիստական կայսրությունը 430

22.2 Ինկաների էլիտան ու շարքայինների «կոմունիզմը» 431

22.3 Առօրյա կյանքը լրիվ ու անխախտ ծրագրավորելը 432

22.4 Ինկաների բարեկեցիկ պետությունը 432

22.5 «Պետախնամությունը» քչացնում է ազատությունը 434

22.6 Անհատը պիտի մատաղ արվի կոլեկտիվին 435

Գլուխ 23. ՍՊԱՐՏԱՅԻ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ 437

Գլուխ 24. ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ 441

Գլուխ 25. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ 448

25.1 Գերմանական նացիզմը 448

25.2 Ֆաշիզմն ու նացիզմը տարբեր բաներ են 453

Գլուխ 26. ԿՐՈՆԱԿԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 457

26.1 Քրիստոնեական տոտալիտար պետությունը 457

26.2 Տոտալիտար ուսմունքներն ինչո՞ւ են հաղթում 462

Գլուխ 27. ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 464

27.1 Իսլամի ծագելու հակիրճ պատմությունը 464

27.2 Մահմեդի ուսմունքն ու հավասարությունը 465

27.3 Իսլամն ու քրիստոնեությունը 467

27.4 Իսլամի արտաքին քաղաքականությունը 470

Գլուխ 28. ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ 473

28.1 Հունական հասարակարգը ՔԱ 7-րդ դարում 473

28.2 Հին հունական տիրանների մասին 476

28.3 Սոլոնը 480

28.3 Սոլոնի օրենքները 483

28.4 Տիրանություն – կապիտալիզմին վարժվելով 485

28.5 Հին հունական արտաքսորը` օստրակիզմը 487

Եզրակացություն 489

ՆԱԽԱԳԻԾ 491

Հինգերորդ մասը 492

ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ 492

Առաջին ցուցակը 494

Երկրորդ ցուցակը 497

Երրորդ ցուցակը 498

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԸ 500

Մուտք – ՎԻՃԱԿԸ ՀՈՒՅԺ ՏԱԳՆԱՊԱԼԻ Է

Մոտ 25 դար առաջ հայերի թիվը համարյա նույնքան էր, ինչքան պարսիկներինը կամ հույներինը: Այսօր պարսիկները մոտ 80 միլիոն են, մենք՝ համարյա այնքան, ինչքան 25 դար առաջ (հույներն էլ են քիչ, քանզի բնավորությամբ երևի մեզնից շատ տարբեր չեն): Սրա հիմնական պատճառը մեր ուսյալների տգիտությունն ու մեծամոլությունն է:

Եթե մինչև 1990 թիվը մեր տգիտությունը ներելի էր, այս թվականից հետո այլևս ներելի չի, որովհետև այս թվականից Հայաստան մտած (Սովետի օրոք արգելված) ճշմարիտ տնտեսագիտական ու իրավագիտական գրականությունը (ինչին ասում են ավստրիական դպրոցի մտածողություն), ասո´ւմ էր, թե բազմանալու ու հզորանալու համար ի´նչ պիտի արվի:

Մեր մտավորականությունն այս մտածողությանն ու գրականությանը անհաղորդ մնաց, իսկ մեր «նորանկախ» պետությունն էլ շարունակեց մեր բուհերում նույն կործանարար (բայց քողարկված) սոցիալիստական տնտեսագիտությունն ու իրավագիտությունը դասավանդելը: Ու մենք չհասկացանք, որ կործանվելո´ւ ուղին ենք բռնել:

Անցյալ 20-րդ դարի ավստրիական այս (մեր համար լրի´վ նոր) գիտական, ուրեմն, նաև ճշմարիտ տնտեսագիտության ու իրավագիտության հիմունքներին ծանոթ մարդուն արդեն 1990-ական թվերի սկզբներին պարզ էր, որ Հայաստանը բռնել է կործանվելու ուղին: Պարզ էր, որովհետև Հայաստանի բնակիչները թողնում ու Հայաստանից գնում էին:

Դրույթ 1. Հայերը Հայաստանից հեռանում են ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր չեն, այլ այն պատճառով, որ Հայաստանի քաղաքական ու բարոյական մթնոլորտը իրենց համար անտանելի է, ու իրենք զգում են, որ եռանդուն, ստեղծագործ ու աշխատավոր մարդու համար Հայաստանում ապագա չկա:

Բայց շարքային մտածողն այն օրերին այս բանը չէր զգում ու այսօր է´լ չի զգում: Շարքային մարդուն նախ թվում է, թե հեռացողները չեն սիրում իրենց հայրենիքը, երկրորդն էլ՝ թե Հայաստանի բնակիչների թիվն է´լ, Հայաստանի կյանքն է´լ անսահման է:

Այսօր, մեր նորագույն՝ երրորդ պատերազմի մեր խայտառակ պարտությունից ու սըրան հետևած այս չորս տարվա ընթացքից հետո, արդեն բոլորիս էլ պարզ է, որ Հայաստանը ոչ միայն դատարկվում է, այլև ուղղակի կործանվելու եզրին է:

Դրույթ 2. Թե որ գործերի վիճակն այսպես մնա, ու բան չփոխվի, հնարավոր է, որ Հայաստանը շատ արագ վերանա: Ու եթե չսթափվենք ու շատ արագ չսովորենք, թե այսպիսի ճակատագրական վիճակները ոնց են շտկում, շատ հնարավոր է, որ այս պրոցեսը դառնա անշրջելի:

Երբ մարդը տեսնում է այս բաները, չի կարենում սուս անի: Ու ո՞նց սուս անի, եթե չի ուզում հավատա, որ վերանում է ա´յն երկիրը, որտեղ իր նախնիներն են մի քանի հազար տարի ապրել, ու որտեղ պիտի իր զավակները, թոռներն ու ծոռնե´րն ապրեն:

Դրույթ 3. Հայաստանի հայերի մի զգալի մասը այսօր, ստիպված, հրաժարվում է իր հարազատ հայրենիքից ու գնում է, որ նոր հայրենիք ճարի:

Հայ ժողովրդի հայրենիքում մնացած մասն էլ (իմիջիայլոց, հեռացածն էլ), մեղադրում է միայն առկա պետական առանձին այրերին կամ սրանց առանձին խմբերին ու միայն սրա´նց է համարում մեր այս ողբերգական վիճակի մեղավորը, միայն սրա´նց է համարում ապական կամ դավաճան (ինչը սխալ չի, բայց մասնավոր է):

Ու ժողովուրդը պահանջում է, որ այս պետերը հրաժարական տան, որ նոր պետեր ընտրվեն, ովքեր իբր պիտի երկրի այս ողբերգական վիճակը շտկեն ու իրենց էլ լավ պահեն:

Դրույթ 4. Ժողովուրդը երբեք էլ չի հասկանում, որ պետերի հանրությանը ընտրողը, պահողը ու ամենայն լիազորություն տվողը հենց ժողովո´ւրդն է, ոչ թե հակառակը:

Ինչքան էլ տարօրինակ հնչի.

Դրույթ 5. Հայերը ուղղակի չեն հասկանում, որ պետությունը հենց պետերի հանրությո´ւնն է, պետերի վարչախումբն է, ոչ թե ժողովուրդը, կամ երկիրը, կամ էլ վերացական մի «անձ»:

Հայերը չեն հասկանում, թե այս վարչախումբն ինչպես պիտի կազմվի, որ հնարավորին չափ քի´չ կոռումպանա (չհարամվի) ու չդառնա դավաճան:

Դրույթ 6. Եթե պետերի վարչախումբը անհսկելի է, անզուսպ ու անպատիժ, ուրեմըն, սրանց փոխելն անհնար է, նույնիսկ ամենաարդար ընտրություններով:

Դրույթ 7. Անկասկած է, որ լավագույն բանը չարիքից լրիվ ազատվելն է, բայց առայժըմ սա իրագործելի չի մի պատճառով: Ժողովրդի մեծագույն մասը (թերևս, համարյա բոլորը) ուղղակի չի հավատա, թե հնարավոր է, որ պետերը համարյա լրիվ չլինեն, ու չի հավատա այսպիսի բան ասողին:

Խոսենք նվազագույն վարչախմբով պետությունից, այսինքն, այնպիսի զսպելի, հսկելի, ու պատժելի, գործից ազատելի պետությունից, ինչի լիազորությունները չափազանց քիչ են (օրինակ, ինչն օրենք առաջարկելու նույնիսկ իրավո´ւնքը չունի):

Առաջին մասը. ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Գլուխ 1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ

1.1 Գերմանիայի ու Ճապոնիայի հրաշքները

Մեր այս 2020-ի պատերազմի սարսափելի պարտությունից հետո ազգովի հուսալիք ենք ու նվաստացած, ու մեզ այսօր մի տնտեսական հրաշք է պետք, երկրորդ Աշխարհամարտին հաջորդած Գերմանիայի ու Ճապոնիայի տնտեսական հրաշքների պես մի հրաշք, որ ազատվենք այս հուսալքությունից ու նվաստացումից:

Այս հրաշքը պետք է, որ արագ հարստանանք ու հզոր բանակ ստեղծենք, որ հենց ինքնե´րս մեզ կարենանք պաշտպանենք ու ուրիշներից պաշտպանություն չաղերսենք:

Բայց պատկերացրեք, թե ինչքան ավելի շատ էին հուսալիք ու նվաստացած գերմանացիներն ու ճապոնացիները 1945 թվի իրենց պարտությունից հետո: Ի՞նչ արեցին գերմանացիներն ու ճապոնացիները, որ իրագործեցին իրենց տնտեսական հրաշքները:

Նախ խոսենք գերմանացիների հուսալիք ու նվաստ վիճակից:

ա. Գերմանական ազգի հիվանդությունը

1945 թվին Նյուրենբերգյան դատարանը վճռեց, որ գերմանական ողջ ազգը հիվանդ է նացիզմով: Դատարանը գերմանական ողջ ազգին դատապարտեց, որ հարկադիր բուժվի այս հիվանդությունից, այսպես ասած, նացիզմազրկվի:

(Իհարկե, այս նկարագրությունը չափազանց է սխեմատիկ ու մոտավոր: Նյուրենբերգում բազում դատական պրոցես եղավ ու դրանց միայն արձանագրությունները հարյուրավոր հատոր են, իսկ հետագայում հրատարակված մեկնություններն ուղղակի անթիվ են):

Նացիզմազրկության հոգեբանական հիմքերը մշակեց հռչակավոր հոգեբան Կառլ Յունգը, ով որոշեց, որ այս հիվանդության գլխավոր պատճառը խղճի բացակայությունն է:

Յունգը եզրակացրեց, որ հիվանդ են բոլո´ր գերմանացիները, ընդ որում, հիվանդ են հավասար չափով, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ Հիտլերի նկատմամբ իրենց վերաբերմունքից ու անկախ նացիստական կուսակցությանը իրենց պատկանելությունից:

Դատարանի վճռով 3,5 միլիոն գերմանացի երեք տարով դատապարտվեց հարկադիր բուժման:

Գերմանիան բաժանված էր երկու գոտու՝ արևմտյան (ինչը հետո դարձավ ԳՖՀ-ն) ու արևելյան (ապագա ԳԴՀ-ն): Առաջինին հսկում էին ԱՄՆ-ը, Բրիտանիան ու Ֆրանսիան (ԱՄՆ-ի գեներալ Քլեյի գլխավորությամբ), երկրորդին՝ Սովետական կառավարությունը:

Արևմտյան մասի գերմանացիների գերմանական նոր ղեկավարությունը նույնպես որոշեց, որ գերմանական ողջ ազգը պիտի բուժվի ու վերադաստիարակվի, ու նացիզմի ոգին պիտի լրիվ արմատախիլ արվի ազգի միջից:

Այս դաստիարակությունն սկսվեց քաղաքների ու գյուղերի բնակիչների հարկադիր այցելություններով նացիստական արդեն դատարկ կոնցլագերները ու նացիստների գազանությունները ցուցադրող ֆիլմերով ու դասախոսություններով:

Բայց այս դաստիարակության գագաթը նացիզմի զոհերի վերաթաղումներն էին, որ հարկադրանքով անում էին (մանավանդ) գերմանացի նախկին պաշտոնյաները:

Արևմտյան գոտում (հետագա շարադրանքը կվերաբերի միայն այս գոտուն) հարկադիր բուժման դատապարտված 3,5 միլիոն գերմանացին բաժանվեց մի քանի խմբի.

1. Գլխավոր մեղավորների (1654 հոգի)

2. Մեղավորների (22122)

3. Աննշան մեղավորների (106422)

4. Ուղեկիցների (485058)

5. Անմեղների (18454)

6. Ամնիստիայի տակ ընկածների (2789196)

7. Գործերը զանազան պատճառներով կարճվածների (200207)

Պատիժները տարբեր էին: Օրինակ, մեղավորները (ու նյութական շահ քաղածները) դատապարտվեցին.

ա) Հնգամյա աշխատանքային ճամբարի կամ հասարակական այլ աշխատանքների

բ) Բացի այս պատիժը, սրանց ունեցվածքը, մանավանդ, թանկագինը, լրիվ կամ մասնակի, բռնագանձվում էր (բացի առօրյա անհրաժեշտության առարկաները)

գ) Երբեմն ոմանց 5 տարով զրկում էին ընտրական կամ պետական որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Դաշնակիցները 1948-ին նացիզմազրկելու իրավունքն ու գործերը հանձնեցին ԳՖՀ-ի կառավարությանը, ով շատ հետևողական էր կիրառում այս միջոցները:

(Կոմունիստները մի քանի միլիոն գերմանացի տարան Սովետական Միություն՝ ճորտական աշխատանքի, ու սրանց մեծ մասը զոհվեց այնտեղ):

Այսքանը այն օրերի գերմանացիների հոգեկան վիճակի մասին, բայց այն օրերի Գերմանիայի տնտեսական վիճակն է´լ էր սարսափելի ու հույժ հուսահատ:

բ. Գերմանիայի ավերակ վիճակը

Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի քաղաքների շենքերի 20%-ը հողին էր հավասարեցրած: 1947-ին 1938 թվի արդյունաբերությունից մնացել էր մոտ 30%-ը, սննդի արդյունաբերությունը կրճատվել էր կիսով չափ: 1939 թվին Գյորինգի մտցրած սննդի տալոնների մեկ մարդուն հասնող օրաբաժին կալորիաների քանակը չափազանց քիչ էր (մանավանդ տղամարդու համար):

Աշխատուժը խիստ էր կրճատվել, որովհետև պատերազմը 8 (կամ 13) միլիոնից ավել գերմանացու կյանք էր խլել: Փողոցներում թափառող խիստ հյուծված մարդիկ նման էին անժպիտ ու անկյանք ուրվականների, ովքեր անընդհատ սնունդ էին ման գալիս:

Ապրանքների գների համատարած հսկողությունը Գերմանիայում հաստատվել էր դեռ 1936 թվին:

Հաստատված գները խախտելու համար նացիստական կառավարությունը մահապատիժ էր սահմանել: Այս համակարգը գործում էր նաև դաշնակիցների հսկողության օրոք, մինչև 1948 թիվը, (բայց հիտլերյան սարսափելի պատիժը, գնդակահարությունը, արդեն չէին կիրառում): Ռեյխսմարկի (գերմանական փողի) ծավալը (1936 թվի համեմատ) աճել էր 5 անգամ, ու այս ինֆլյացիան, ըստ էության, ոչնչացրել էր ռեյխսմարկը: Փողը այլևս փոխանակության միջոց չէր ու փոխարինվել էր ապրանքային պարզ փոխանակությամբ, կամ, շատ հաճախ, փողի դերը իրենց վրա էին վերցրել ամերիկյան գլանակներն ու սրանց տուփերը:

Աշխատանքային կարգապահությունը խիստ նվազել էր, որովհետև ռոճիկը, ըստ էության, ոչ մեկի համար կարևոր չէր (աշխատանքից բացակայելու համար Հիտլերի սահմանած խստագույն պատիժները արդեն չկային), ու մարդիկ ամբողջ օրը սնունդ էին ման գալիս: Գերմանացին շատ հաճախ, դանդաղ սողացող գնացքների կտրին կամ դռներից կախ, մի քանի հարյուր կիլոմետր էր կտրում, որ ռմբակոծությունից փրկված իր վերջին իրերը փոխանակի մի քանի օր ապրելու հացահատկի կամ կարտոֆիլի հետ:

Եթե այսքանին ավելացնենք, որ ողջ աշխարհը ուղղակի թքում էր գերմանացիների երեսներին (սրանց արած անլուր չարագործությունների համար), պարզ կլինի, թե այն օրերի գերմանացիների հուսալքության ու նվաստության աստիճանը ինչքան ու ինչքան ավելի շատ էր, քան մեր այսօրվանը:

գ. Գերմանական տնտեսական հրաշքը

Դրությունը շտկեց ազատ շուկայական հարաբերությունների տեսաբան, տնտեսագիտության դոկտոր Լուդվիգ Էրհարդը, ով, ուղղակի հակադրվելով թե´ դաշնակիցներին, թե´ տեղական ազդեցիկ սոցիալ-դեմոկրատներին, իր երկու զինակցի՝ տնտեսագիտության պրոֆեսորներ Վալտեր Էուկենի (Walter Euken-ի) ու Վիլհելմ Ռոյպկեի (Wilhelm Röpke-ի) հետ մշակեց ու իրագործեց տնտեսական ռեֆորմների մի շարան:

(Թերևս պակաս չի եղել նաև Ջոզեֆ Դոջի դերը, տես հետո):

Էրհարդն իր ռեֆորմներն սկսեց 1948 թվի հունիսի 20-ին, կիրակի օրը: Էրհարդի ռեֆորմների գլխավոր երեք քայլը հետևյալն էր.

1. Գերմանական փողի՝ ռեյխսմարկի ծավալի 93%-ը կրճատեց (փողը դեվալվացրեց) ու սա փոխարինեց դոյչմարկով:

2. Վերացրեց գների պետական հսկողությունն ու աշխատավարձի նվազագույն շեմը:

3. Վերացրեց սննդի տալոնային սիստեմը:

4. Ամենագլխավորը, Էրհարդը խիստ կրճատեց անհատների տնտեսվարությանը պետության հարկային միջամտությունը, մանավանդ վերացրեց մարջինալ հարկը (եզրային կամ պրոգրեսիվ հարկը) ու հաստատեց հարթ հարկ, բայց սա էլ սկսվում էր մոտ 2500 դոյչմարկ եկամտից:

(Համեմատության համար թերևս պիտի ասվի, որ ՀՀ-ում այսօր փաստացի հարկվում է նույնիսկ մոտ 170 եվրո ռոճիկը, ինչը անհեթեթ է, մանավանդ որ պետբյուջեից վճարվող այս ռոճիկները հենց իրե´նք են հարկերից գոյացել: Այսինքն, մեր պետությունը հարկն է´լ է հարկում):

Հարկերի ամենաբարձր եզրը (մարջինը), 99%-ը, սակայն, մնում էր (բայց այս խոշոր հարկը վերցնում էին միայն վիթխարի տնտեսությունների եկամտից, որոնց թիվը շատ քիչ էր): Էրհարդը, այնուամենայնիվ, լրիվ լիբերթարյան չէր: Թերևս սա´ էր այն պատճառներից մեկը, որ Գերմանիան հետագայում հակվեց սոցիալիզմին:

Իհարկե, սրանցից բացի, Էրհարդը պետական բազում ուրիշ հսկողություն էլ վերացրեց ու խիստ կրճատեց պետական բյուրոկրատական ապարատը: Նյու Յորքի Ֆեդերալ Ռեզերվի տնտեսագետ Ֆրեդ Կլոպշտոկը գրում է. «Էրհարդի դևիզը այդ օրերին ասես հետևյալը լիներ. «Պարապ մի´ մնա, օրեկան մի բան վերացրո´ւ»»:

Էրհարդի այս դեկրետների տնտեսական ազդեցությունը նման էր կայծակի զորավոր հարվածի: Աշխատանքային կարգապահությունը իսկույն բարձրացավ, քանի որ մարդիկ վստահ էին, որ եթե շատ աշխատեն, շատ կստանան, իսկ ստացած փողն էլ գնողունակ է:

Այս 1948 թվի հունիսի 20 դեկրետներից հետո, հենց դեկտեմբերին, արտադրանքի ինդեքսը 21-ից հասավ 78-ի: Տասը տարի հետո, 1958-ին, տարեկան արտադրությունն աճեց 400%-ով, իսկ մեկ շնչին ընկնող արտադրանքը աճեց ավելի քան երեք անգամ, այնինչ, Գերմանիայի սոցիալիստական մասում տնտեսության լճացում էր:

Ինքը, Էրհարդը, ասում էր.

«Մենք որոշեցինք, որ նորից պիտի հաստատենք ազատ շուկայական հարաբերությունների հին կանոնները, այսինքն, laissez-faire-ի կանոնները: Ըստ էության, վերացրեցինք հատկացումների, գների ու ռոճիկների բոլոր հսկողությունները ու սրանք փոխարինեցինք ազատ շուկայի ազատ գների փողային ինքնին գործող մեխանիզմով»:

{Այս laissez-faire տերմինը թերևս առաջին անգամ ասել է M. Le Gendre-ը 1681-ին, Ֆրանսիալի ֆինանսների նախարար Jean-Baptiste Colbert-ին, երբ Կոլբերը հարցրել է, թե ինչ պիտի արվի, որ առևտուրը զարգանա. «Laissez-nous faire» (այսինքն, «Դա թողեք մեզ» կամ «թողեք անենք»):

{Հետո, 1751-ին, սա հայտնվեց René Լouis de Voyer de Paulny, Marquis d'Argenson-ի գրած հոդվածում, Journal économique-ում: Արժանսոնն իր օրագրում դեռ 1736-ին գըրում է, թե այս «թող անեն»-ը պիտի դառնա պետական իշխանության միակ դևիզը. «Թող անեն, Աստծո սիրուն, թող անե´´ն»:

{Ֆիզիոկրատ Vincent de Gournay-ն, 1750-ականներին, laissez-faire-ը վերցրեց François Quesnay-ի Չինաստանի մասին գրվածքներից: Ֆրանսուա Կենեն սա թարգմանել էր չինարեն wu wei 無為-ից (կարդացվում է մոտ «վու վայ»): Վենսան Գուրնեն այս դևիզն ընդհանրացրեց ու դարձրեց. «Laissez faire et laissez passer, le monde va de lui même!» («Թող անեն ու գնան, աշխարհն ինքն իրեն է յոլա գնում»), ինչը դարձավ թե´ ֆիզիոկրատների, թե´ ազատ շուկայական կապիտալիզմի դևիզը}:

Գերմանիայի տնտեսական այս հրաշքն այնքան էր զորավոր, որ արդեն 1958 թվին (ու մինչև այսօր) եվրոպական տերությունները նախանձում էին Գերմանիային:

գ. Մարշալի պլանը

Շատ անգամ ասում են, թե գերմակական այս հրաշքի պատճառը Մարշալի պլանով Գերմանիային ԱՄՆ-ի տված փողն էր: Սա սխալ է, որովհետև Մարշալի պլանով Բրիտանիան ստացավ մոտ երկու (իսկ Ֆրանսիան՝ մոտ երեք) անգամ ավելի շատ գումար, այնինչ, հենց 1950 թվին Գերմանիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճը 64% էր, իսկ Բրիտանիայինը՝ ընդամենը 15%:

Բացի սա, Մարշալի պլանով մինչև 1954 թվի հոկտեմբերը Գերմանիայի ստացած ընդհանուր գումարը 2 միլիարդ դոլար էր, իսկ 1948-ից մինչև 1949 թիվը (երբ այս օգնությունը հասել էր իր գագաթին) Մարշալի պլանով ստացած գումարը Գերմանիայի ազգային եկամտի ընդամենը 5%-ն էր:

Չմոռանանք նաև, որ դաշնակիցները Գերմանիայի վրա տարեկան 2,4 միլիարդ դոլար հարկ էին դրել՝ Գերմանիայում տեղակայած իրենց զորքերը պահելու համար:

(Հանուն արդարության, պիտի ասվի նաև, որ Գերմանիան սեփական սպառազինության ու բանակի վրա ոչինչ չէր ծախսում):

Առհասարակ, մոռանում են ասեն, որ հետպատերազմյան Բելգիան առաջինը անցավ ազատ շուկայական հարաբերություններին ու իր տնտեսությունը վերականգնեց մինչև Մարշալի պլանի ծնունդը, սեփական ուժերով, այսինքն, մինչև 1947 թիվը:

1972 թվին արդեն 98 երկիր էր Մարշալի պլանով ԱՄՆ-ի օգնությունը ստացել, բայց հետպատերազմյան առաջին տասնամյակում սրանցից ոչ մեկի տնտեսությունը Գերմանիայի պես տնտեսական հրաշքով չաճեց, բացի Ճապոնիայինը: (Հետագայում նաև Թայվանինը, Հոնգկոնգինը, Սիգապուրինը (ևն) ու Հարավային Կորեայինը:

(Չնայած այս Կորեան հրաժարվեց սոցիալիզմից ու անցավ «կապիտալիստական հըրամայական տոտալիտարիզմին», ազատ շուկայական հարաբերությունների մասնակի «խառնուրդով», ու չնայած իր քաղաքական բազում «ելևէջին», դարձավ հզոր տընտեսությամբ երկիր, մանավանդ Հյուսիսային Կորեայի համեմատ, որտեղ սովի պարբերական շրջաններ կան, բնակչությունն էլ կատաղի սոցիալիզմի ճորտն է: Այս առումով տիպական է նաև Չինաստանի հրամայական «սոցիալիստական կապիտալիզմը» տես հետո):

դ. Ճապոնական տնտեսական հրաշքը

Ճապոնիան խուսափեց նյուրենբերգյանին նմանվող մի դատավարությունից, բայց ճապոնացիների հուսալքությունն ու նվաստացումը գերմանացիներից պակաս չէր: Այնուամենայնիվ, ճապոնացիներն էլ տնտեսական հրաշք իրագործեցին:

Այս հրաշքի հեղինակը ԱՄՆ-ի բանկային գործիչ Ջոզեֆ Մորել Դոջն էր (Joseph Morrell Dodge-ը, 1890 –1964), բանկային գործի հանճարեղ ինքնուսը, աննկուն, բացառիկ անխոնջ, ուղղամիտ, խոսքը ճակատին ասող ու չափազանց ազնիվ ամերիկացին (չնայած իր ազգանվանը, ինչը նշանակում է «խարդախություն»):

Դոջը մինչև Մարշալի պլանը Գերմանիայի դաշնակից զորքերի հրամանատար գեներալ Քլեյի խորհրդականն էր, ու Էրհարդը թերևս նաև Դոջի´ խորհուրդներին էր հետևում:

Հետո, 1949 թվի փետրվարին, Դոջին նշանակեցին Ճապոնիայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար գեներալ ՄակԱրթուրի տնտեսական խորհրդական: Դոջը Ճապոնիայի տնտեսական անկախությունը հաստատող իր պլանը հայտարարեց մարտի 7-ին, առաջարկելով.

1. Ազգային բյուջեի պետական ու այլ իզուր ծախսերը պիտի կտրուկ կրճատվեն:

2. Հարկերը պիտի խիստ կրճատվեն ու պրոգրեսիվ հարկը պիտի դառնա խելամիտ ցածր ու հարթ:

3. Ճապոնիայի Reconstruction Finance Bank-ը (ըստ էության, երկրի կենտրոնական բանկը) պիտի լուծարվի, քանզի սրա վարկային քաղաքականությունը հակադիր է երկրի տնտեսության շահերին:

4. Պետության միջամտությունը (անհատ տնտեսվարողների գործերին) պիտի խիստ կրճատվի, մանավանդ պիտի խիստ կրճատվեն պետության շնորհած վարկերը, ու գների պետական հսկողությունը պիտի վերանա:

5. Պետությունը պիտի զրկվի արտաքին առևտրի իրավունքից ու այս իրավունքը պիտի տրվի մասնավորին: Արտաքին առևտրի կուրսը պիտի լինի հաստատուն, $1 = 360 yen կուրսով:

Սրա´նք էին ճապոնական տնտեսական հրաշքի հիմնական նախադրյալները:

1.2 Հայկական հնարավոր հրաշքի նախադրյալները

Այս պարագրաֆի շարադրանքը հասկանալու համար պարտադիր է, որ ընթերցողը անընդհատ հիշի հետևյալ աքսիոմներն ու թեորեմները.

Աքսիոմ 1. (Միզեսի աքսիոմը): Մարդկային արարմունքը այնպիսի մտադիր վարք է, ինչն ուղղված է տվյալ անհատիառկա ու իր ենթադրելիք նեղությունները վերացնելուն:

Աքսիոմ 2. Մարդը, իր նեղությունները վերացնելիս, ընտրում է նվազագույն դժվարության (կամ առավելագույն հեշտության) ձևը:

Աքսիոմ 3. (Օպենհայմերի աքսիոմը) Նվազագույն դժվարության ուղի ընտրելիս – մարդիկ բաժանվում են երկու տեսակի:

ա. Ժողովրդի հիմնական մասը կազմված է այսպես կոչված տնտեսական մարդկանցից (homo economicius-ներից), ովքեր բարիք կամ ծառայություն են ստեղծում, որ ազատվեն իրենց նեղություններից:

բ. Ժողովրդի մի քիչ մասն էլ կազմված է քաղաքական մարդկանցից (homo politicus-ներից) ովքեր չեն ուզում բարիք կամ ծառայություն ստեղծեն, որ ազատվեն իրենց նեղություններից, փոխարենը՝ կազմակերպվում ու ստեղծում են պետերի վարչախումբը, ինչն իրեն անծպտուն հռչակում է պետություն: Վարչախմբի անդամները համոզում են ժողովրդին, թե որոշակի վճարի (հարկ ու մաքսի) դիմաց կապահովեն ժողովրդի արտաքին ու ներքին անվտանգությունն ու բարեկեցությունը:

գ. Ժողովրդի երրորդ ու զգալի մասը, զանազան հրապուրիչ ռոճիկների, թոշակների ու արտոնությունների դիմաց, միշտ սատարում է պետերի հանրությանն ու, ի վերջո, սրա´ն է համարում իր հայրենիքը:

Այս մասի ամենավտանգավոր ու ամենասարսափելի խավը մտավորական կոչվածներն են, մանավանդ գրողները, ժուռնալիստները, ուսուցիչներն ու զանազան այլ «ինտելեկտուալ հայրենասերները»:

Որևէ երկրի պետերի վարչախումբը, այսինքն, բոլոր-բոլոր պետերի վարչախումբը, այդ երկրի, կա´մ այդ երկրի ժողովրդի, կա´մ այդ ժողովրդի հայրենիքի հետ նույնացնելը (կամ էլ միամիտ-միանիտ շփոթելը) կոպիտ սխալ է ու հղի է կործանարար հետևանքներով:

Աքսիոմ 4. Պետերի վարչախմբի ու բարիք ստեղծող ժողովրդի արարմունքի նորմերը հակադիր են: Ժողովրդի արարմունքի բարոյական հիմնական նորմերն են.

Մի´ վնասի:

Մի´ խաբի ու սուտը մի´ քարոզի:

Մի´ թալանի, մի´ գողացի, մի շորթի:

Վարչախմբի արարմունքի անբարո ու գաղտնի, բայց de facto (երբեմն, անգիտակից) նորմերն են.

Վնասի´:

Խաբի´ ու սուտը քարոզի´:

Թալանի´, գողացի´, շորթի´:

Սրա համար էլ տեղի ունեն հետևյալ թեորեմները:

Թեորեմ 1. Պետերի վարչախումբը երբեք չի կատարում ժողովրդին խոստացած իր պարտավորությունները ու երբեք էլ չի կատարի, քանզի իր նպատակը միմիայն ժողովըրդին թալանելն ու հլու հնազանդ պահելն է:

Թեորեմ 2. Պետերի վարչախումբը, եթե նույնիսկ սկզբում քիչ թե շատ հսկելի ու պատժելի է, ժամանակի ընթացքում ա´նպայման է դառնում անհսկելի ու անպատիժ, որովհետև քիչ-քիչ վերացնում է ժողովըրդի ազատություններն ու իրավունքները ու շատացնում է պետերի´ իրավունքներն ու ազատությունները:

Թեորեմ 3. Որևէ երկրի պետերի վարչախումբն այդ երկրի ժողովրդի ներքին չարիքն է ու այս չարիքն անընդհատ ուռճանալու ու սաստկանալու անվերացնելի հատկություն ունի:

Այսինքն, ինչպես որ անհնար է, որ կոկորդիլոսի ձվից եղնիկ դուրս գա, այդպես էլ անհնար է, որ անհսկելի ու անպատիժ պետերի վարչախումբն իր ժողովրդի չարիքը չլինի: Կնշանակի.

Թեորեմ 4. Տվյալ ժողովրդի վիճակը բարելավելու խնդիրն ու այդ ժողովրդի տնտեսության ցանկացած հրաշագործ բարելավության պարտադիր պայմանները հետևյալն են.

Ա. Պետության (այսինքն, պետերի ողջ հանրության, պետերի խմբի) լիազորություններն ու իրավասությունները համարյա լրիվ վերացնելը:

Բ. Պետության (այսինքն, պետերի հանրության) օրենքի որևէ նախագիծ առաջարկելու որևէ իրավունքից հավիտյան զրկելը:

Գ. Տնտեսական մարդկանց գործերին խոչընդոտող կամ սրանց տնտեսական ազատությունները սահմանափակող բոլոր օրենքները (մոտ 40000 հատ) լուծարելը:

Դ. Պետական գաղտնիքի ինստիտուտը ընդմիշտ, այսինքն, նաև պատերազմական վիճակում վերացնելը ու միմիայն ռազմական գաղտնիք սահմանելը, բայց սա էլ՝ խելամիտ ձևով, հաշվի առնելով, որ մեր օրերում արբանյակներից նույնիսկ կոճակն է երեվում:

Ե. Պետերի որևէ միջամտությունը անհատի տնտեսությանը (նաև վարկերով ու սուբսիադիաներով) պիտի վերանա:

Զ. Նախարարությունների թիվը պիտի սահմանվի երեք-չորսից ոչ ավել, ու այս թիվը պիտի հայտարարվի անօտարելի, որ պետերի ուռճանալը կանխվի: Ամեն մի նախարարության բոլոր-բոլոր աշխատակիցների թիվը՝ 50-ից ոչ ավել, իսկ մարզպետության աշխատակիցների թիվը՝ 20-ից ոչ ավել:

Է. Պիտի հավիտյան լուծարվեն լուծարված նախարարությունների բոլոր վարչություններն ու կոմիտեները, ինչպես նաև բոլոր ԾԻԳ-երը:

Ը. Պիտի հավիտյան լուծարվեն Կենտրոնական բանկն ու Պետական եկամուտների կոմիտեն, իսկ Հարկային տեսչության կազմը պիտի կրճատվի մի քանի տասնյակ անգամ, իսկ սրա լիազորությունները պիտի դառնան ազատ շուկայական հարաբերություններին համապատասխան:

Թ. Կոմերցիոն բանկերի իրավունքները պիտի վերանայվեն ու դարձնեն հռոմեական իրավունքի թեզերի համապատասխան:

Ժ. Հանրաքվեով ընդունվող ժամանակավոր օրենքները պարտադիր նշվող որոշակի ժամկետից հետո ինքնին լուծարված համարելը:

Ժա. Պետերի բոլո´ր տեսակ իմունիտետները լուծարելը:

Ժբ. Ամենայն տեսակ քաղաքական ցենզուրան ընդմիշտ, այսինքն, նաև պատերազմական վիճակում, վերացնելը:

Ժգ. Խաղաղ ցույցերի, խոսքի ու ինֆորմացիա ստանալու ազատ ու առանց որևէ պետական թույլատրության հավիտենական իրավունքը, նաև պատերազմաելիս:

Ժդ. Պետերի ռոճիկները չպիտի գերազանցեն պրոֆեսորի ռոճիկը:

Ժե. Պետերն իրենք իրենց որևէ պարգևավճար նշանակելու ոչ մի իրավունք պիտի չունենան:

Ժզ. Պետերը պիտի զրկվեն անձնական գործածության ավտոմեքենաներից ու թիկնապահներից ու վճարովի մշտական օգնականներից ու նաև վճարովի փորձագետներից:

Ժէ. Պետերին պիտի պարտադրվի, որ աշխատանքի գնան ու աշխատանքից տուն գան հասարակական տրանսպորտով:

Ժը. Պետերի հանցավոր գործողությունները նույնքան անհապաղ պատժելի դարձնելը, ինչքան որ շարքային քաղաքացիներինը:

Ժթ. Զանազան ուղղակի կամ զարտուղի հարկ ու մաքսը կրճատելը:

1.2ա Բացատրություններ

Դրույթ 1. Պետերի վարչախումբն ա´նպայման է չարիք: Բայց եթե պետերի խմբի գոյությունը առայժմ անխուսափելի է (ինչպես այսօր է), լավագույն բանը, անկասկած, այս չարիքը նվազագույնը դարձնելն է, այսինքն, լավագույն բանը այս իրավիճակում նվազագույն վարչախումբն է: Կարճ ասած, այս պահին լավագույն բանը պետերի թիվն ու իրավասությունները նվազագույնին հասցնելն է:

Դրույթ 2. Եթե պետերը անհսկելի են, ուրեմն նաև անզուսպ ու անպատիժ են:

Պետերը ոչ մի բարիք ու ոչ մի ծառայություն չեն ստեղծում, այլ իրենց ստեղծած ընդհանուր սիստեմով իբր ղեկավարում ու պաշտպանում են բարիք ու ծառայություն ըստեղծողներին:

Սրա համար էլ ու այս պատրվակներով պետերն իրենց քանակն ու իրենց ծախսերը անընդհատ են ավելացնում, ու հարկ ու մաքսով ժողովրդից խլած բյուջեն երբեք չեն ափսոսում ու խնայում, որովհետև ծախսերի այս փողն իրենց չարչարանքով չի ստեղծված:

Դրույթ 3. Անհսկելի ու անպատիժ պետերը իրենց ծախսերի այս փողը վերցնում են բյուջեից, ինչը համարում են անվերջ ու, քանի որ երբեք չեն ափսոսում այս փողը, ստեղծարարներից խլած այս փողը ա´նպայման են «փոշիացնում»:

Դրույթ 4. Բյուջեի աղբյուրներն են՝ հարկ ու մաքսը, զանազան տուգանքները, տուրքերն ու «ստորագրավճարները», փողի էմիսիան (այսինքն, թուղթ փող տպելը), բյուջեից վարկերի համար հատկացրած փողը (ինչը նորից հարկ ու մաքսերից է) ու, իհարկե, վիթխարի ու երբեք չդադարող ու անընդհատ աճող արտաքին պարտքը:

Դրույթ 5. Ժողովուրդը, միամիտ-միամիտ, կարծում է, թե պետության (այսինքն, պետերի) հիմնական ծախսը գոյանում է սրանց վիթխարի ռոճիկներից ու պարգևավճարներից, սրանց սպասարկող ավտոմեքենաները, աշխատակազմն ու այլ հանգամանքները պահելու ծախսերից, ինչպես նաև սրանց աշխատասենյակների ու նախարարությունների եվրոռեմոնտի ու այս կարգի զանազան այլ ծախսերից:

Այնինչ, ժողովուրդը երբեք չի նկատում, որ.

Դրույթ 6. Անհսկելի ու անպատիժ պետերի վարչախումբը (այսինքն, անհսկելի ու անպատիժ պետերը) բյուջեի ահռելի մասը փոշիացնում են զանազան պետական ծրագրերը վարկավորելու ու երբեմն էլ իբր ներքին արտադրողներին պաշտպանելու համար, բայց ամեն անգամն էլ – իբր հանուն ժողովրդի բարօրության:

Պետերն այս վարկային ծրագրերն իրականացնում են երկու նպատակով: Նախ, որ չմարող տպավորություն ստեղծեն, որ հոգում են ժողովրդի ամենայն կարիքները, ու երկրորդը, որ իրենք հույժ զբաղված են ժողովրդի ամենայն կարիքները հոգալով, ուրեմըն, որ իրենց հարատև գոյությունն ու կարիքը անխուսափելի անհրաշեշտ է:

Բայց այս ծրագրերի ծախսերը ոչ միայն օգտակար չեն ու ա´նպայման են անարդյունք, այլև հույժ վնասակար են, որովհետև խաթարում են ազատ մրցությունը ու չեն թողնում, որ սխալ ձեռնարկությունները սնանկանան ու իրենց տեղը զիջեն ա´յն մրցունակներին, ովքեր ապրանքների գները կնվազեցնեին ու որակը կբարելավեին:

Դրույթ 7. Ինչքան էլ պետերը ընտրվելիս ազնիվ ու անկաշառ լինեն, այնուամենայնիվ, չափազանց արագ են ապականվում, որովհետև անհսկելի են ու անպատիժ: Ու պետական մեքենան, ի վերջո, բացարձակ է այլասերվում ու դառնում է անթաքույց թալանչիների ու կաշառակերների ավազակախումբ: Հասարակական կարգն էլ դառնում է լրիվ անբարո:

Դրույթ 8. Դեմոկրատիա կոչվածը (ինչը ենթադրում է, որ մեծամասնության կարծիքն ա´նպայման է ճիշտ ու իմաստուն, այսինքն, ենթադրում է, թե «արդար» ընտրությունները իբր ժողովրդին կառավարելու միակ եղանակն են), ա´նպայման ու մի´շտ է նպաստում պետության (պետերի հանրության) այս այլասերությանը, որովհետև ժողովրդի մեծամասնությունը երբեք էլ այնքան հասու չի, որ գիտակցի, թե երկրին ո´վ կամ ի´նչ հասարակական կարգ է հարկավոր:

Դրույթ 9. Պետերի ամեն մի անհսկելի ու անպատիժ նոր խումբն ընտրվում է դեմոկրատական եղանակով որևէ կուսակցությունից (կամ էլ սրանցից՝ մեկ-երկուսից):

Կուսակցությունները կազմված են իշխանություն երազող ապագա պետերից: Նորընտիր պետերի վարչախումբը ոչ միայն գերազանց է յուրացնում վերը ասված բոլոր միջոցներով ժողովրդին թալանելու ու կեղեքելու նախկինների հորինած բոլոր տեխնոլոգիաները, այլև ու անպայման, ինքն է´լ է ստեղծում նորերը:

Այստեղից հետևում է.

Դրույթ 10. Պետերի ամեն մի անհսկելի ու անպատիժ վարչախումբն ավելի վնասակար է, քան իր բոլոր-բոլոր նախորդները:

Դրույթ 11. Քանի դեռ պետական այս այլասերված սիստեմը, պետական այս անբարո մեքենան է առկա, պետերի ո´ր մի խմբին էլ ընտրես բերես ու նստացնես այս մեքենայի ղեկին, մեքենան տեղից չի շարժվի, ինչպես որ այսօր Հայաստանո´ւմ չի շարժվում, ու հասարակական կարգն էլ չի դառնա բարոյական, ու մենք բարոյակարգ (տես հետո) չենք ունենա:

Ավելին, այսօր ժողովուրդը շուրջն է նայում, ու պետերի ոչ մի հարմար խումբ նույնիսկ չի տեսնում: Ուրեմն.

Դրույթ 12. Անհնար է, որ (նույնիսկ ամենաարդար ընտրություններով) վարչախումբը փոխելով հասարակական կա´րգը փոխվի: Հասարակական կա´րգը փոխելու միակ ձևը նույնն է, ինչով որ Էրհարդը փոխեց Գերմանիայում, իսկ Դոջը՝ Ճապոնիայում: Բայց սրա համար էլ անհրաժեշտ է, որ այս փոփոխության պահանջը դառնա օրվա հրամայականը: Ու հետո միայն սա պիտի արվի մի լրիվ նոր ու բարոյական հեղափոխական ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ռեֆորմով:

Դրույթ 13. Մեր առկա բոլոր սահմանադրություններն էլ անբարո են եղել ու այսօրվանն է´լ է հույժ անբարո, ու նախ հենց սրա´ համար է, որ առկա հասարակարգը անբարո է:

1.3 Մասնակի ռեֆորմները ոչինչ չեն տա

Արևելյան ժողովուրդների ռեֆորմատորները միշտ ուզեցել են իրենց քաղաքացիներին ապահովեն այնպիսի նյութական բարեկեցությամբ, ինչպիսին վայելում են արևմտյան ժողովուրդները: Ու սրանք, մոլորված լինելով մարքսիստական, ազգայնամոլական ու միլիտարիստական գաղափարներով, անընդհատ մտածել են, որ իրենց նպատակներին հասնելու համար իրենցից ընդամենը պահանջվում է, որ ներդնեն եվրոպական ու ամերիկյան տեխնոլոգիաները:

Ո´չ սլավոնական բոլշևիկները, ո´չ սրանց կողմնակիցները Հնդկաստանում, Չինաստանում ու Ճապոնիայում, չեն հասկացել, որ իրենց ժողովուրդներն ոչ թե արևմտյան տեխնոլոգիաների´ հրատապ կարիքն ունեն, այլ արևմտյան հասարակական կարգի´ կարիքը, ինչն էլ հենց Արևմուտքի մնացած ձեռք բերումների հետ միասին, անընդհատ նոր տեխնոլոգիական գիտելիք է արտադրում:

Արևելյան ժողովուրդները, առաջին հերթին, հենց տնտեսական ազատության, անհատական նախաձեռնության, գործարարների ու կապիտալիզմի կարիքն ունեն, այնինչ, իրենք միմիայն ինժեներներ ու հաստոցներ են փնտրում:

Արևելքն Արևմուտքից անջատում է հենց հասարակական կարգն ու տնտեսական սիստեմը: Արևելքին խորթ է Արևմտյան ոգին, այնինչ, հենց այս ոգին է ստեղծել կապիտալիզմը: Անօգուտ է կապիտալիզմի առանձին հատկություններն ընդունելը, եթե կապիտալիզմը, ինքնին, չես ընդունում: Անհընար է, որ ոչ կապիտալիստական միջավայրում հասնես կապիտալիզմի որևէ հաջողությանը ու սա խաղաղությամբ պահես՝ առանց շուկայական տնտեսության:

Լուդվիգ Միզես, «Մարդկային արարմունքը»

***

Մեր պետերի վարչախումբը, այսինքն, պետերի մեր վարչախումբը (ուրիշներինն է´լ) երբեք վերը ասված ռեֆորմները չեն անի:

Փոխարենը մեր պետերը (հները մնան, թե նորերը լինեն), տեսնելով, որ իրենց ծախսերն անընդհատ աճում են, ստիպված, կբարձրացնեն ուղղակի ու զարտուղի հարկերը, նորից արտաքին վիթխարի պարտքեր կանեն ու թուղթ փող կտպեն, ու այս փողի մեծագույն մասը իրենց իբր փրկարար ծրագրերով (վարկերով) նորից ու նորից «կփոշիացնեն»:

Արդյունքը կլինի ինֆլյացիայի արագացած աճը, ինչին կհետևի ահագնացող գնաճը, գուցե նաև սննդի տալոնային սիստեմի ներմուծումը, գների պետական խիստ հսկողությունը, ու թերևս մի սարսափելի հիպերինֆլյացիա կսկսվի, ինչպես եղավ, օրինակ, Գերմանիայում, Առաջին աշխարհամարտից հետո, ու հետո բազում այլ տեղ, ու նույնիսկ մեր օրերում:

Այդժամ մեր իշխանությունները (ու նաև մտավորականները), արդեն ճարները կըտրած, կամ պիտի դիմեն կործանարար տոտալիտարիզմի սուր տեսակներին (որ իրենց իշխանությունը մի քիչ էլ ձգեն), կամ վերևի առաջարկներին, եթե շատ ուշ չլինի:

Դրույթ 1. Պետերի վարչախումբը (պետերի վարչախումբը), մանավանդ անհսկելին ու անպատիժը, երբեք այնպիսի ռեֆորմ չի անում, ինչը կրճատում է հարկ ու մաքսային գումարային թալանը կամ վերացնում է շուկայի ազատ գործունեությանը խոչընդոտող գըրված ու չգրված օրենքները:

Իհարկե, հնարավոր է, որ պետերը մասնակի ռեֆորմներ անեն, ժողովրդի աչքերին «թոզ փչելու» համար, որ ժողովրդին նորից խաբեն, թե իբր իրենք հոգ են տանում, որ ժողովրդի վիճակը լավանա: Բայց.

Դրույթ 2. Պետերը երբեք առկա թալանչիական հասարակարգը չեն փոխի ու չեն հրաժարվի այսօրվա թալանչիական սահմանադրությունից:

Հավանական է, որ մեր հերթական պետերը սահմանադրության մի քանի կետը մի քիչ փոփոխեն ու փոխածի անունը դնեն նոր սահմանադրություն ու նորից խաբեն ժողովրդին, բայց երբեք սահմանադրության արմատական փոփոխություն չեն անի: Հնարավոր է, որ առանձին հարկերից մեկ երկու ոչ էականը մի քիչ պակասացնեն, հայտարարելով, որ սա անում են, որ գները իբր քչանան:

(Գները կիջնեն ու ժողովրդի բարեկեցությունը կբարձրանա միմիայն ա´յնժամ, եթե ազատ շուկայի մրցության մեխանիզմը գործի լրի´վ, իսկ սրա համար բարոյակարգ է պետք):

Դրույթ 3. Ոչ մի էական արդյունք չեն տա նաև մեր արտաքին քաղաքականության քայլերը, որովհետև այսօրվա արտաքին քաղաքականության ակունքը միմիայն ուժն է, ուժի ակունքն էլ հարուստ երկիրն է, ինչը ժամանակակից հզոր բանակ ստեղծելու հնարավորություն ունի:

Երկիրն էլ հարուստ է լինում, եթե ունի ազատ շուկայական կառուցվածք, ինչը նորից հնարավոր է միայն բարոյակարգ հաստատելով: Այնինչ, մեր պետերը ոչ միայն դեմ են բարոյակարգին, այլև սարսափում են սրանից:

Եթե «Աստված մեզ փրկի» մեր ներքին թշնամուց՝ մեր պետերից, այսինքն, մեր այսօրվա պետերի վարչախումբից, մեր արտաքին թշնամիների հախից ինքներս է´լ կգանք:

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՅՍ ԳԻՐՔԸ

«Պետերի վարչախումբը հասարակության այն միակ ինստիտուտը կամ կազմակերպությունն է, ինչն իր կանոնավոր ու հետևողական եկամուտը ստանում է ֆիզիկական բռնությամբ:

«Մնացած բոլոր անհատներն ու կազմակերպությունները իրենց եկամուտն ստանում են առանց բռնության, կա´մ կամավոր հիմունքներով ձեռք բերած իրենց ապրանքներն ու ծառայությունները փոխանակելով շուկայում, կա´մ էլ ուրիշ անհատների ու կազմակերպությունների կամավոր տված նվերներով:

«Եթե ես դադարեմ Wheaties-ի ճաշերն առնելը կամ հրաժարվեմ այս ճաշերն առնելուց, Wheaties-ը զենքը չի առնի ու գա, որ սպառնա, թե ինձ կբանտարկի, որ ստիպի ինձ, որ այդ ճաշերն առնեմ:

«Եթե ես չմտնեմ Փիլիսոփաների ամերիկյան ընկերության կազմը, սրա ներկայացուցիչները ինձ չեն կարող ստիպեն, որ մտնեմ (կամ դուրս գամ) սրանից:

«Սրա պես բան միայն պետերի վարչախումբը կարող է անի:

«Միայն պետերի վարչախումբը կարող է խլի իմ ունեցվածքը կամ ինձ բանտարկի, եթե ես իրեն հարկ ու տուրք չվճարեմ:

«Ուրեմն, պետերի վարչախումբը մի´շտ է ապրում ուրիշի հաշվին ու մի´շտ է ներխուժում ուրիշի մասնավոր ունեցվածքի ոլորտը»:

Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդ

Այս գիրքը Հայաստանը փրկելու գիտական ուղու մասին է:

Սա գրվել է ժամանակակից գիտության հիման վրա, ու գրքի վերջում բերված է այն հիմնական գրքերի ցուցակը, որոնց մեջ խնամքով ու գիտական մեթոդով քըննարկված ու վերլուծված են այս գրքի շարադրանքի բոլոր մանրամասները:

Ուրեմն, այս գրքի ողջ ասելիքը ստուգելի է:

Այս գրքի հենց սկզբում, այս նախնական դիտողություններից հետո, դրված է մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմի պահանջներով կազմված այն Հռչակագգրի թիրախային ելակետերը, ինչին պիտի համաձայնի հայերի գերակշիռ մասը, որ հենց սրանց պահանջներով Հայաստանը փրկելու սահմանադըրություն կազմվի:

Նման մի սահմանադրության պահանջներով պիտի հաստատվի երկրի քաղաքական ու տնտեսական կարգը, այսինքն, երկրի հասարակական կարգը, ինչը, ըստ այսօրվա ճշմարիտ տնտեսագիտության, հնարավոր միակ բարոյական հասարակական կարգն է (կրճատ՝ բարոյակարգը):

Այս կարգին ասում եմ բարոյակարգ, որովհետև սա հիմնված է մեր քաղաքակըրթության բարոյական հիմնական նորմի՝ մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմի վրա, ինչից էլ բխում են բարոյականության մեր համար պաշտելի մնացած բոլո´ր-բոլո´ր նորմերը:

Երկրի քրեական ու քաղաքացիական օրենսգրքերը պիտի կազմվեն սրան նման մի սահմանադրությանը համապատասխան:

Գրքի մնացած մասը ներկայացնում է ասված թիրախային ելակետերի առանձին հատվածների բացատրությունները, որոնք ասում են, թե ամեն մի քաղաքացին, մանավանդ, իրեն մտավորական ու ուսյալ համարողը, ի´նչ պետք է իմանա, որ նըպաստի երկրի փրկության գործին:

Եթե այս բացատրությունները ուշադիր չուսումնասիրվեն, գուցե թիրախային ելակետերն ընթերցողին թվան սխալ կամ անընդունելի, կամ էլ ուտոպիական, ու նույնիսկ զառանցական:

Շեշտեմ, որ ես քաղգործիչ կամ «փորձագետ» չեմ, որ պնդեմ, թե այս գրքի գաղափարների ամբողջությունը իմն է (ես ինձ այդքան հանճարեղ չեմ համարում): Փորձագետը գիտությո´ւնն է: Ես էլ արդեն 76 տարեկան եմ, ուրեմն, արդեն ուշ է, որ այս գիրքը գրած լինեմ որևէ պաշտոն ձեռք բերելու թաքուն նպատակով:

Բայց երևի արժի, որ ասեմ, որ սա կազմելու համար ինձ պետք է եղել տնտեսագիտության, բարոյագիտության ու իրավագիտության իմ 34 տարվա ուսումնասիրությունը: Ես այս գիրքը չէի գրի, եթե Հայաստանում գոնե մեկը արծարծեր այս ոլորտների հիմնարար գաղափարները:

***

Նորից ասեմ, որ մենք այսօր զգում ենք, որ Հայաստանը կործանվում է, որ մի նոր սարսափելի արտագաղթ է լինելու, որ ամեն վայրկյան հնարավոր է, որ նոր ու ավելի սոսկալի պատերազմ բորբոքվի:

Ու մենք այսօր զգում ենք, որ հայ ժողովուրդը պիտի իր հույսը դնի միայն ու միայն սեփական ուժերի վրա: Ու մենք այսօր զգում ենք, որ մեզ ոչ ռուսը կփրկի, ոչ ամերիկացին, ոչ էլ մի ուրիշը:

Ու այսօր մեր մեծ մասն է զգում, որ մեր պետերը ուղղակի մեր թշնամիներն են:

Այսօր շատ մարդ կա, ով պահանջում է, որ պետերի նոր խումբ կազմեն (ընտրեն ևն), ովքեր իբր պիտի գան ու մեզ փրկեն: Բայց պետերի ոչ մի նոր կամ հին խումբ մեզ չի փրկի, եթե հասարակական կարգը չփոխվի: Ուրեմն, ինչպես դասականն է ասում, խեղդվողների փրկության գործը միայն խեղդվողների գործն է:

Այո´, մենք այսօր զգում ենք, որ նոր պատերազմն անխուսափելի է, բայց նաև զգում ենք, որ ժամանակակից պատերազմը մեծ մասամբ արդեն տեխնիկայի պատերազմ է, իսկ նորագույն ու հզոր բանակի ռազմական տեխնիկայի համար փող է պետք, վիթխարի քանակով փող:

Մենք, իհարկե, չպիտի նախահարձակ լինենք, որովհետև վենդետան անպայման ու միշտ է կործանարար, մանավանդ եթե թշնամին մոտ 30 անգամ բազմաքանակ է ու հրաշալի է զինված, որովհետև մեզնից շատ ու շատ է հարուստ:

Բայց մենք պիտի միշտ մեր թշնամիներին զորավոր հակահարված տալու ունակություն ու պատրաստություն ունենա´նք, ճիշտ Շվեյցարիայի պես:

Մենք պահանջում ենք, որ պետերը փոխվեն, ու նոր պետերը փող ճարեն ու շըտկեն այս աղետալի վիճակը: Բայց մենք արդեն զգում ենք, որ մի կարգին նոր պետացու չենք կարենում ճարենք: Ի՞նչն է սրա պատճառը:

Մեզ միշտ թվացել է, թե իմաստուն ժողովուրդ ենք, ու մեր մտքով երբեք չի անցնում, որ մենք ոչ միայն իմաստուն չենք, այլև (շատ մեղմ ասած) իրական, ճշմարիտ ու գիտական ինֆորմացիա ու գիտելիք չունենք ու չենք հասկանում նույնիսկ ամենահասարակ բաները:

Մենք չենք հասկանում, թե պետերի վարչախումբը ինչ է (տես հետո, «Ինչ է պետերի վարչախումբը» գլուխը), չենք հասկանում, որ պետերի վարչախումբը ժողովուրդը չի, ու սա ոչ էլ երկիրն է, ոչ էլ հայրենիք կոչվածը, ու չենք հասկանում, որ պետերի վարչախումբը ընդամենը պետերի հանրությո´ւնն է, պետերի խո´ւմբն է:

Ու մենք չենք հասկանում, որ այսպես կոչված պետական կամ պետականամետ մտածողությունը ընդամենը միայն սեփական բարեկեցությանը հետամուտ չինովնիկի մտածողությունն է, ու սա մի´շտ է ուղղված ժողովրդի դեմ:

Ու մենք անընդհատ պահանջում ենք.

«Թող մեր պետերի վարչախումբը մեզ պահի; թող մեր պետերի այս վարչախումբը մեզ պաշտպանի արտաքին թշնամիներից; թող մեր պետերի վարչախումբը մեզ կրթի; թող մեր այս վարչախումբը մեզ բուժի; թող պետերի վարչախումբը մեզ թոշակ տա; թող պետերի վարչախումբը արդարություն հաստատի» ևն:

Մենք նման ենք մեծ հիվանդանոցի այն տնօրենին, ով հավաքել է կոշկակարներին, հացթուխներին, պատշարներին (ավելի ճիշտ, ջեբկիրներին, տուն կտրողներին, թալանչիներին, շուլերներին ու զանազան տեսակ խարդախներին ու շառլատաններին) ու սրանց իր հիվանդանոցում նշանակել է վիրաբույժ, թերապևտ, էնդոկրինոլոգ ևն ու զարմանում է, որ իր այս բժիշկները ոչ միայն չեն բուժում հիվանդներին, այլև ուղղակի սպանում են շատերին:

Նման ենք, որովհետև մենք գաղափար անգամ չունենք, թե ի´նչ ու ինչի´ համար է պետերի վարչախումբը (հիվանդանոցը) ու ի´նչ նպատակներ ունի սա:

Մենք չենք հասկանում, որ հենց մե´նք ենք պետությանը պահողը ու ոչ թե հակառակը:

Մենք չենք հասկանում, որ պետերի վարչախումբը ոչ մի բարիք չի ստեղծում, այլ ապրում է հենց մեր ստեղծած բարիքների հաշվին, ինչը պետերը զանազան կեղծ ու անիրագործելի պատրվակներով մեզնից ուղղակի խլում են, ու խլում են այնքա´ն, ինչքան ուզենան:

Մենք չենք հասկանում, որ պետությանը վերագրվող ամեն-ամեն ինչը հենց մենք ենք ստեղծում, միայն ու միայն մենք:

Մենք նման ենք այն տանտիրոջը, ով բրիգադ է վարձում, որ իր տունը նորոգի, բայց իր իսկ ձեռով պայման է կնքում (այսինքն, քվեարկելով սահմանադրություն է ընդունում) այս բրիգադի հետ, պարտավորվելով, որ ինքը, այսինքն, տանտերը, ոչ մի իրավունք չունենա այս բրիգադից հաշվետվություն պահանջելու, բրիգադի գործը հսկելու կամ, բրիգադի խոստումը չկատարելիս, բրիգադին գործից ազատելու, կամ պատժելու:

Ավելին, մենք այս բրիգադին իրավունք ենք տալիս, որ սկզբնական պայմանով հաստատված իր վարձը իր ուզած պահին ու ուզած չափով շատացնի, իսկ տանտիրոջն էլ բռնի ու բանտ նստացնի, եթե այս տանտերը հրաժարվի ավելացրածը վճարելուց:

Մե´նք ենք մեր տունը թալանելու, տան անդամներին տանելու այլ երկրներ ու պատերազմում սպանելու իրավունքը տալիս այս բրիգադին:

Մե´նք ենք իրավունք տալիս այս բրիգադին, որ ինքը, առանց մեզ հարցնելու, մեր անունից վիթխարի պարտքեր անի ու այդ գումարները ծախսի իր սեփական հայեցողությամբ (վիթխարի ռոճիկ ու պարգևավճար տա հենց ինքն իրեն) ու մեր ապագա սերունդներին պարտքի տակ գցելով՝ զրկի ներդրումներ անելու հնարավորություններից: Ու մենք էլ, նորից, իրենից հաշվետվություն պահանջելու իրավունքը չունենանք, ու ճորտի պես, հլու-հնազանդ, մարենք այս պարտքերը:

Մե´նք ենք իրավունք տալիս այս բրիգադին, որ չասի, թե ինքը մեր տանն ի´նչ է անում կամ ի´նչ թաքուն խարդախություններով է զբաղված: Որ չասի, թե մեր տված փողը ինչպես ու ինչի համար է ծախսում, որ չասի, թե տան անդամներին ուր է տարել, ու իրավունք չունենանք նույնիսկ հարցնելու, թե տարածներին սպանե՞լ է, թե՞ չի ըսպանել, դիակներն ի՞նչ է արել, դիահերձե՞լ է, թե՞ մեշոկների մեջ նեխացնում է:

Մե´նք ենք իրավունք տալիս այս բրիգադին, որ զինաթափի մեզ, բայց ինքը մնա զինված, որ մենք հանկարծ իրեն զսպելու որևէ զինված փորձի հնարավորություն չունենանք:

Մեր պետերի վարչախումբը զինաթափում է նույնիսկ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք այսօր տառապում են ադրբեջանցիների ձեռը, որովհետև լրիվ են անզեն, իսկ մեր այս պետերի վարչախումբ-բրիգադն էլ չի պաշպանում իրենց:

Ադրբեջանցիներն էլ, տեսնելով, որ մեր պետերը վախկոտ են, ոչ պրոֆեսիոնալ ու, ըստ էության, դավաճան, անընդհատ լկտիանում են ու քիչ-քիչ խլում են մեր հողերը, ու մենք էլ անզեն, անզոր ու կամազուրկ դիտողի դերում ենք:

Մենք անընդհատ պահանջում ենք, որ պետերի վարչախումբը մեզ լավ կրթի, որովհետև գիտենք, որ առանց կրթության այսօրվա աշխարհում ոչ մեկը տեղ չունի: Ու մենք տնտեսագիտության մի քանի տասնյակ ֆակուլտետ ունենք, բայց տեղյակ չենք, որ այս բոլոր ֆակուլտետներում դասավանդում են միայն հակագիտական ու միայն պետերի հանրությանը ձեռնտու տնտեսագիտություն, ինչը միայն ու միայն արդարացնում է պետերի գործած բոլո´ր-բոլո´ր հանցագործությունները:

Մենք այս վերջին 30 տարում ճշմարիտ տնտեսագիտության մենագրություններից ոչ մեկը չթարգմանեցինք (բայց թարգմանեցինք Հիտլերի, Նիցշեի ու Աճեմօղլու, մեղմ ասած, անհարկի գրքերը), այն դեպքում, երբ (օրինակ) ռուսները վիթխարի քանակով են թարգմանել այս ընթացքում:

Ու նորից, եթե մեկը մեզ ասի, թե 21-րդ դարի հայերը իսկական գիտական տնտեսագիտությունից տեղյակ չեն, կնեղանանք: Ու հետո էլ զարմանում ենք, որ մեր տնտեսագետները ի վիճակի չեն տնտեսությունը բարելավելու միջոցներ առաջարկեն:

Մենք չենք հասկանում, որ արդար ընտրությունները մեզ երբեք չեն փրկի, եթե մենք չգիտենք, թե ո´ւմ ու ինչի´ համար ենք ընտրում, կամ մեր ուզածն ի´նչ է ու ի´նչ հատկություններ պիտի ունենա:

Մենք չենք հասկանում, որ անհնար է, որ մեր ուզած արդար ընտրությունները արդար լինեն, որովհետև սրանք միմիայն կուսակցական ցուցակներով են, իսկ կուսակցական ցուցակային ընտրությունը հակառակ է արդարությանն ու ազատ շուկայական կարգին: Այսինքն, մենք նույնիսկ գաղափա´ր չունենք, թե ընտրություն կոչվածն ի´նչ է ու ինչի´ համար է:

Մենք չենք հասկանում, որ ԱՆՀՆԱՐ է, որ անպատիժ ու անհսկելի, ուրեմն, նաև անզուսպ պետերի վարչախումբը (պետերի վարչախումբը) արդար ընտրություններ անցկացնի, որ անհսկելի, ուրեմն, նաև անզուսպ պետության (պետերի հանրության) ընտրությունները միշտ ու ա´նպայման ԱՆԱՐԴԱՐ կլինեն:

Ու մենք երբևէ չենք նկատում, որ պետերի վարչախումբը ոչ միայն երբեք չի կատարում մեզ տված իր խոստումները, այլև իր իսկ ստեղծած օրենքներով, հարկերով ու մաքսերով ու զանազան տարիֆներով ու իր բյուրոկրատական ամենայն քաշքշուկներով միայն ու միայն խանգարում ու խոչընդոտում է մեզ ու չի թողնում, որ որևէ կարևոր ու էական բան անենք:

Մենք չենք հասկանում, որ պետերի վարչախումբը ա´նպայման է չարիք:

Մենք չենք հասկանում, որ եթե այս չարիքն անխուսափելի է, ուրեմն, պիտի ձգտենք այս չարիքի նվազագույնին:

Այսինքն, չենք հասկանում, որ պիտի թե´ իշխանությունները տրոհենք երեք իրո´ք անկախ մասի, թե´ պետերի իրավունքները պիտի ԽԻՍՏ ԿՐՃԱՏԵՆՔ, թե´ պիտի սրանց զրկենք օրենքի նույնիսկ նախագիծ առաջարկելու իրավունքից, թե´ սրանց ԹԻՎԸ ՊԻՏԻ ԽԻՍՏ ԿՐՃԱՏԵՆՔ ու պիտի անպայման սրանց դարձնենք՝ հսկելի, հաշվետու, պատժելի ու իսկույն փոխարինելի:

Մենք չենք հասկանում, որ մեր բանակին ու ոստիկանությանը մենք պահում ենք, որ հենց մեզ պաշտպանեն, բայց սրանց չենք հսկում ու սրանցից հաշվետվություն չենք պահանջում, ու թողնում ենք, որ մեր ոստիկանությունն ու բանակը միմիայն մեզ մեր թշնամի ու մեզ կեղեքող պետերին պաշտպանեն, թողնում ենք, որ սրանց առանձին պաշտոնյաներն էլ ամեն տեսակ հանցագործություն անեն, ու չենք պատժում սրանց:

Ավելին, մենք ենք թույլ տալիս, որ բանակի բարձրագույն հրամանատարների մի մասը, մեր զավակներին ճորտի պես աշխատացնելով, մեր տված փողերով իրենց համար դղյակներ սարքի, հետո էլ մեր զավակներին տանի ու (երբեմն) դիտմամբ կամ իր ապաշնորհության պատճառով կոտորի:

Մենք երբեք չենք նկատում, որ մեզ իբր մեր անվտանգությունը պաշտպանող ԿԳԲ-ն միշտ ու միայն պետերին է պաշտպանում:

Մենք չենք նկատում, որ պետության կազմակերպած բանակը, ինչն իբր պիտի մեզ պաշտպանի արտաքին թշնամիներից, հեռու է մարտունակ բանակ կոչվելուց, ու սա այնքա´ն ժամանակ չենք գիտակցում ու չենք նկատում, մինչև այս բանակը խայտառակ պարտություն չի կրում:

Մենք չգիտենք, թե ի´նչ է պետական թուղթ փողը ու ինչպե´ս է սա գոյանում ու գործում: Մենք չգիտենք, որ վարչախմբերը թուղթ փողի արտադրությունը մոնոպոլացրել են, որ սա կեղծելու անպատիժ իրավունքը միմիայն իրենք ունենան:

Մենք չգիտենք, թե ի´նչ է անհատներին տրվող պետական վարկը, չգիտենք, թե ի´նչ է արտաքին վարկը, ինչը դրսերից վերցրած վնասակար պարտք է, ինչը պարտք է տրվում անմրցունակ բիզնեսներին, որ սրանք չսնանկանան: Այսինքն, այս վարկերը խախտում են շուկայի մրցությունն ու կասեցնում են առաջընթացը: Մենք չգիտենք, թե ի´նչ ազդեցություն ունեն սրանք առանձին անհատների ու ողջ ժողովրդի բարեկեցության վրա:

Մենք տեղյակ չենք, թե ի´նչ է ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա հաստատված կարգը (այսինքն, կապիտալիզմը), բայց անընդհատ փնովում ենք սա: Մենք տեղյակ չենք, որ այս կարգը միա´կ բարոյական հասարակական կարգն է, որ սա հենց մե´ր իսկ ուզած բարոյակարգն է, որ կա:

Մենք չենք հասկանում, որ միայն մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության նորմն է մարդկայնության, օրենքի ու արդարության աղբյուրը, ու որ եթե այս նորմը չգործի, հասարակությունը կվերածվի գազանների այնպիսի ոհմակի, որտեղ իրավունքի ակունքը կլինի միայն պետերի ու սրանց մերձավորների բիրտ ուժը:

Մենք չգիտենք, որ միայն ազատ շուկան է, որ մոբիլիզացնում ու միաբանում է մեր ազգի դրսի ու ներսի բոլոր-բոլոր եռանդուններին, ու նույնիսկ այլազգիների տաղանդավորներին ու ունակներին՝ ի շահ մեզ: Ու որ ուրիշ ոչ մի ուժ, ոչ մի կոմիտե, հանձնաժողով կամ ակադեմիա ունակ չի այս միաբանությունը հաստատելու:

Մենք չգիտենք, որ ազատ շուկայից հանճարեղ բան չկա, ու մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ է պետք, որ այս ազատ շուկան գործի:

Մենք չգիտենք, թե ինչ է սոցիալական արդարությունը ու չենք հասկանում, սա ա´նպայման է անարդարություն, ու որ միակ ու իսկական արդարությունը հաստատում է միայն ու միայն ազատ շուկայի օրենքով պաշտպանված մրցությունը:

Մենք չգիտենք, թե ինչ է իսկական կապիտալիզմը ու, մոլորված-մոլորված, համարում ենք, որ Արևմուտքի կապիտալիզմն է իսկական կապիտալիզմը, մազաչափ անգամ չկասկածելով, որ արևմտյան կապիտալիզմը, ի´նքը, հենց մասամբ քողարկված ու, ի վերջո, կա´մ կործանարար սոցիալիզմ է, կա´մ սրա տարատեսակներից մեկը:

Ու մենք անընդհատ ձգտում ենք արևմտյան կապիտալիզմին ընդօրինակելուն, որոհետև մտածում ենք. «Երանի չէ՞ր, մենք էլ իրենց պես լինեինք ու իրենց պես ապրեինք»: Բայց մենք հաշվի չենք առնում, որ նախ այս երկրների շուկան, քիչ թե շատ, ազատ է եղել ու այսօր էլ է (նորից՝ քիչ թե շատ) ազատ, ու սրանց քաղաքացիներն էլ մեզնից ավելի´ են օրինապաշտ, բայց սրանց այսօրվա սոցիալիզմը քիչ-քիչ կրճատում է սրանց շուկաների ազատությունն ու արտադրողականությունը:

Մենք չգիտենք, որ հենց այս սոցիալիզմին նախորդած կապիտալիզմի կուտակած հարստությունն է միայն դեռ թույլ տալիս, որ այս երկրներն ապրեն մեր երազած երանելի կյանքով, ու որ իրենց այս «երանությունը» վերջ ունի:

Այս երկրների քաղաքացիները թերևս չունեն այնպիսի մոլեռանդ պաշտամունք պետության նկատմամբ, ինչպիսին ունեն սոցիալիստական երկրների քաղաքացիները (ու մենք):

Հետո, այս երկրների քաղաքացիները, այնուամենայնիվ, մեր չափ չեն պահանջում, որ պետերի վարչախումբն իրենց պահի: Ու չորրորդը, այս երկրների քաղաքացիների վարք ու բարքն ու ավանդույթները, այնուամենայնիվ, մոտ են ազատ շուկայական վարքին, այսինքն, կապիտալիստական են, չնայած քիչ-քիչ դառնում են սոցիալիստակա´ն:

Ու երբ մենք պատճենում ենք այս երկրների որևէ քաղաքական ինստիտուտը, սա մեր մոտ չի գործում, որովհետև թե´ մեր պետերն են մեր գլխավոր թշնամիները, թե´ մեր թե´ շուկան ազատ չի, թե´ մեր «ազգային բնավորությունն» է ուրիշ, թե´ նախօրոք կուտակած կապիտալ չունենք, թե´ մեր տնտեսության այսօրվա սկըզբնական պայմանները ու մեր շրջապատն է թշնամական:

Ու, ինչքան էլ տարօրինակ լինի, մենք չգիտենք, որ մեր ուզածը, մեր երազանքը, ճշմարիտ կապիտալիզմն է, ինչը, ցավոք, չկա ոչ մի տեղ:

Սոցիալիստները, այսօր նաև կապիտալիստական համարվող երկրների սոցիալիստները, չափազա´նց են աղավաղել իսկական կապիատլիզմի էությունը: Ու մենք գաղափար անգամ չունենք, որ հանրային միակ բարոյական կարգը, այսինքն, մարդկության վաղեմի երազանքը, հենց իսկական կապիտալիզմն է հաստատում:

Չգիտենք, որովհետև մեր քողարկված սոցիալիստական իշխանություններն ու կուսակցությունները, պետական կրթական սիստեմի ու պրոպագանդայի հզոր միջոցներով, անընդհատ ու անընդհատ փնովում ու վարկաբեկում են իսկական կապիտալիզմը:

Ու մենք անընդհատ փնովում ու հայհոյում ենք կապիտալիզմը ու հենց կապիտալի´զմն ենք համարում մեր դժբախտությունների, թշվառության ու մեզ համար գարշելի բոլոր երևույթների (մեծ մասի) պատճառը:

Մենք չգիտենք, թե ինչ է բարոյակարգ հաստատող արդար սահմանադրությունը, բայց պահանջում ենք, որ մեր այս (ըստ էության, թալանչի) պետերը կամ էլ պետ դառնալու անհագուրդ տենչով տոգորված կուսակցությունները մեզ համար նոր սահմանադրություն կազմեն:

Մենք մեր դժբախտությունների պատճառները միշտ ու անընդհատ դրսերում ենք փնտրել ու նորից ենք դրսերում փնտրում: Մենք միշտ բողոքում ենք, թե մեր անբախտության պատճառը եղել են՝ պարսիկները, հույները, հռոմեացիները, արաբները, թուրքերը, գերմանացիները, անգլիացիները, ԱՄՆ-ը, ռուսները ևն, ևն:

Բայց երբեք չենք մտածում, որ շատ հնարավոր է, որ պատճառը հենց մեր տգիտությունն ու անկարողությունն է, մեր մեծամտությունն ու մեր մեծամոլությունն է, մեր մանկամտությունն ու մեր սնափառությունն է:

Մենք միշտ մտածում ենք, թե իմաստուն ու առողջամիտ ազգ ենք, բայց լավ կլինի, որ միշտ հիշենք, որ Նյուրենբերգի դատարանը (Գերմանիայի 1945 թվի խայտառակ պարտությունից հետո), վճռեց, որ իբր իմաստուն ու առողջամիտ գերմանացիների ողջ ազգը հիվանդ է խղճի բացակայությամբ ու 3,5 միլիոն գերմանացու դատապարտեց եռամյա հարկադիր բուժման:

Մենք պիտի սա լավ հիշենք, որ գիտակցենք, որ մեր վերջին 34 տարվա իշխանություններն ու սրանց ջատագովները նույնպես հիվանդ են եղել, ու էլի են հիվանդ խղճի կամ առողջ բանականության բացակայությամբ: (Այս ջատագովների թիվը, ցավոք, քիչ չի): Բայց եթե մեր ազգի միայն իշխանություններն ու սրանց մոլեռանդ պաշտպաննե´րն են հիվանդ ասված հիվանդություններով, մենք բոլո´րս ենք հիվանդ պետության պաշտամունքով:

Ու եթե ազգովի «չբուժվենք» այս հիվանդություններից ու չհասկանանք, որ ոչ թե մա´րդն է պետության համար, այլ հենց պետությո´ւնն է մարդկանց համար, եթե չհասկանանք, որ մեզ պետք է ոչ թե պետական, այլ անհատապաշտական (ազատ շուկայական) մտածողություն, ա´նպայման ենք կործանվելու:

Մենք սա չենք հասկանում, ու փոխանակ մի գիտական սահմանադրության ձըգտենք ու սա´ ընդունենք, միշտ էլ արևմտյան երկրների սահմանադրություններն ենք արտագրում ու կցմցում իրար ու հետո էլ զարմանում ենք, որ այս Գասպարյանի շարադրությունը (կամ մեկի կազմած տնաբույս ու տգետ սահմանադրությունը) մեր վիճակը նորից չշտկեց: Որովհետև մեր բոլոր այս սահմանադրությունների միակ նպատակը միշտ էլ մի ավելի ազնիվ բրիգադ վարձելու պայմանագիր է, այնպիսի մի բրիգադի, ինչը իբր պիտի ամմե´ն-ամմե´ն ինչը շտկի:

Մենք չենք հասկանում, որ ազնիվ բրիգադ չի լինում; որ ոչ թե ազնիվ բրիգադ պիտի փնտրենք, այլ մի խելամիտ ազատ շուկայական հասարակական կարգ հաստատող մի լրիվ նոր ու բարոյական սահմանադրություն, քանզի միա´յն ազատ շուկայական կարգ հաստատող սահմանադրությո´ւնն է բարոյական:

Բայց մեր ամենաճակատագրական սխալն այն է, որ մենք նորից ու նորից այս պայմանագիր-սահմանադրություն կազմելը հանձնում ենք կա´մ նույն անազնիվ բրիգադների´ն, կամ է´լ պետությանն սպասարկող ու տնտեսագիտությունից, իրավագիտությունից ու բարոյագիտությունից համարյա անտեղյակ ու ինքնահըռչակ (չնայած՝ գուցե շատ հայտնի) ու չակերտավոր իմաստունների (կամ «իմաստունների» խմբի):

Այս գիրքը առաջին հերթին այսպիսի մի բարոյական սահմանադրություն կազմելու գիտական ձևերի մասին է, ինչը հնար կտա, որ Հայաստանը դառնա հզոր տնտեսությամբ մի հարուստ երկիր, ինչը նաև հզոր բանակ կունենա:

Այս գիրքը երկար է գրվել, սկսել եմ 2007-ի ապրիլի 27-ին, վերջացրել եմ 2021-ի սեպտեմբերի 1-ին:

ԳԻՏԵ՞ՆՔ, ՈՐ

Կարգին երկիր կառուցելու խնդիրը, համարյա լրիվ, կրթական-հոգեբանական խընդիր է, ա´յն առումով, որ ժողովրդի մեծ մասը (առաջին հերթին` մտավորականությունը) պիտի անպայման կրթվի կապիտալիզմ-լիբերթարիզմի ոգով ու յուրացնի սա ու իմանա, թե իր ուզածն ի´նչ է:

ՖՐԻԴՐԻԽ ԱՎԳՈՒՍՏ ՖՈՆ ՀԱՅԵԿ

Կարգին երկիր ունենալու համար ընդամենը կարգին օրենքներ են պետք ու թեթև հարկեր: ՄՆԱՑԱԾՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿԼԻՆԻ:

ԱԴԱՄ ՍՄԻԹ

Մտածելու ունակություն ունեցող մարդու ու այդ ունակությունից զուրկ մարդու արանքը – ԱՆԱՆՑԱՆԵԼԻ անդունդ կա:

ԼՈՒԴՎԻԳ ՀԱՅՆՐԻԽ էԴԼԵՐ ՖՈՆ ՄԻԶԵՍ

Իշխողների մակարդակը հազվադեպ է միջինից բարձր եղել, թե´ բարոյական, թե´ մտավոր առումով, ու շատ անգամ էլ` միջինից ցածր է եղել:...

ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ է, երբ մեր քաղաքական բոլոր ջանքերը հիմնում ենք ա´յն խարխուլ հույսի վրա, թե իբր մեզ կհաջողվի, որ գտնենք գերազանց կամ գոնե ունակ իշխողներ:...

[Ուրեմն] «Ո՞Վ ԻՇԽԻ, ՈՐ ԼԱՎ ԼԻՆԻ» հարցը պիտի փոխարինենք մի ուրիշ, մի նոր հարցով, «Կա՞ քաղաքական ինստիտուտները կազմակերպելու այնպիսի մի ձև, այնպիսի մի հնարավորություն, որ վատ կամ էլ անճարակ իշխողներին թույլ չտանք, որ դրանք չափազանց շատ վնաս տան...»:

ԿԱՌԼ ՌԵՅՄՈՒՆԴ ՊՈՊԵՐ

Ճորտությունից կամ ստրկությունից ազատվելու բոլո´ր ձևերն էլ ընդունելի են:

ՖՐԻԴՐԻԽ ԱՎԳՈՒՍՏ ՖՈՆ ՀԱՅԵԿ

Երկրորդ մասը. ՓՐԿԱՐԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՐԳԸ

Գլուխ 2. ԲԱՐՈՅԱԿԱՐԳԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԵԼԱԿԵՏԵՐԸ

«Գիտակցությո´ւնն է որոշում կեցությունը»:

Ֆրիդրիխ Հայեկ (1899-1992)

«Լավագույն կառավարությունն ա´յն կառավարությունն է,

ինչը, ինչքան հնարավոր է, քի´չ է կառավարում»:

Թոմաս Ջեֆերսոն (1743-1826)

2.1 Բարոյականության հիմնական նորմերը

Բարոյակարգի հիմքը ազատ շուկայական հարաբերություններն են, այսինքն, ճշմարիտ կապիտալիզմն է, ինչը ոչ մի երկրում լրիվ չի իրագործվել: Ազատ շուկայական հարաբերություններն էլ հիմնվում են բարոյականության հիմնական նորմերի վրա:

Ուրեմն, հենց ի´նքը, սահմանադրությո´ւնը, պիտի հիմնվի բարոյականության հետևյալ չորս նորմի վրա: Նախ – որովհետև սրանց վրա, քիչ` թե շատ, հիմնված է մեր այսօրվա ողջ քաղաքակրթությունը: Երկրորդը, սրանց այլընտրանքները վերը նկարագրված վարչախմբային թալանն ու բռնությունն են: Ահա այդ նորմերը:

1. Մասնավոր սեփականության (ունեցվածքի) անձեռնմխելության նորմը: Ինչը հաստատում է, թե այս անձեռնմխելությունը խախտելի է միայն տիրոջ համաձայնությամբ: Սեփականատերն իրավունքն ունի իր սեփականությունը տնօրինի իր ուզած ձևով, փոխանցի, նվիրի, կտակի – ում ուզենա: Նաև – ոչընչացնի:

2. Մասնավոր սեփականությունը սրա տիրոջ կամքով իր ուզած ձևով կամ ուրիշների հետ երկկողմ համաձայնությամբ գործող պայմանով, գրավոր կամ բանավոր կոնտրակտով – ոչ թե ուժով կամ սպառնալիքով – տնօրինելու նորմը:

3. Առանց երկկողմ համաձայնության – մասնավոր սեփականությունը տնօրինելու բանավոր կամ գրավոր պայմանը (կոնտրակտը) փոխելու անթույլատրելիությունը: Սա խոստումը չդրժելու կամ ստախոսությունն անթույլատրելի համարելու ու հասարակական վստահություն հաստատելու կամ ազնվության ֆունդամենտալ նորմն է:

4. Պաշտպանված ազատ մրցության նորմը, գործելով «օրենքի առաջ բոլորն էլ հավասար են» կանոնով: Այս նորմը արդարություն հաստատելու ու նյութական ու հոգևոր բարիքներն արդար բաշխելու ՄԻԱԿ ԱՐԴԱՐ ու անհատից կամ անհատների կազմակերպված խմբից անկախ միջոցն է Սա նաև նոր տեխնոլոգիա ու որևէ նոր բան հայտնագործելու ամենաբեղուն մոտիվացիան է:

Այս պայմաններին բավարարող հասարակական կարգը բարոյական է, որովհետև մեզ հայտնի ողջ բարոյականությունը, մարդկայինն ու արդարը, քիչ թե շատ, բխում է այս չորս հիմնական նորմից: Երբ այս նորմերին չեն հետևում, վերանում է թե´ բարոյականությունը, թե´ արդարությունը, թե´ վատն ու եղկելին է համարվում լավ ու ընտիր, թե´ հենց մարդկայնությո´ւնն է ոչնչանում, ու մարդկային հանրությունը վերածվում է լրիվ անարդար ու ավազակային քաոսի օրենքներով առաջնորդվող ոհմակի, մինչև ցրիվ է գալիս, այսինքն, հանրությունը վերանում է:

Սրա համար էլ այս գրքի ողջ շարադրանքը բարոյական նորմերի վրա հիմնված հանրային կարգը կոչում է բարոյակարգ կամ ճշմարիտ կապիտալիզմ, իսկ այս նորմերը հաստատող սահմանադրությունն էլ համարում է բարոյական: Ուրեմն.

ԱՔՍԻՈՄ. Բարոյական սահմանադրության առաջին հոդվածները պիտի հենց բարոյական այս չորս նորմը լինեն, որովհետև մի´միայն սրա´նք իրագործող (նաև սրանցից բխող) սահմանադրական, քրեական ու քաղաքացիական օրենքնե´րը կարող են սրանով ղեկավարվող երկրում բարոյակարգ-կապիտալիզմ հաստատեն:

ԱՔՍԻՈՄ. Բարոյական սահմանադրության նպատակը պիտի լինի երկրում բարոյական այս չորս նորմը (ինչքան հնարավոր է՝ լրիվ) իրագործելը, ու միմիայն ա´յս նորմերով էլ պիտի հաստատվի բարոյակարգը (կա´մ ճշմարիտ կապիտալիզմը):

Բարոյակարգ-ճշմարիտ-կապիտալիզմը եղել է մարդկության վաղեմի երազանքը, ինչը ոչ մի երկրում լրիվ չի իրագործվել, ինչքան էլ որ զանազան գույն ու երանգի սոցիալիստները սուտ-սուտ տարածեն, թե այսօրվա Արևմուտքի երկրները կապիտալիստական են:

Տնտեսագիտական ու իրավագիտական-տրամաբանական վերլուծությունն ու մարդկության փորձը ցույց է տալիս, որ.

Բարոյականության հիմնական նորմերը հասարակության մեջ ինչքան ավելի լըրիվ իրագործվեն, այնքան այդ հասարակության անդամ անհատի ազատություննն ու բարեկեցությունը շատ կլինի, ու հոգևոր ու նյութական բարիքների արտադրությունն ու որակն էլ կլինի հնարավոր ամենաշատը, իսկ գները՝ հնարավոր ամենաքիչը:

Բայց նախ այս նորմերն իրագործելը չափազանց դժվար բան է, երկրորդն էլ կապիտալիզմ-բարոյակարգը չափազանց փխրուն կարգ է ու սրա նորմերը վարկաբեկելն ու սոցիալիստական նորմերով փոխարինելը շատ է հեշտ ու հաճախակի, քանզի ձրիակեր կյանքի խոստումները արտառոց հրապուրիչ են:

Այս նորմերը թերևս ամենաշատը իրագործվել են «Սոլոնյան» Աթենքում, հետո՝ գուցե Հին Հռոմի մի կարճ ընթացքում, հետո էլ՝ 18-19-րդ դարերի Անգլիայում, ու մեկ էլ` ԱՄՆ-ի մի քանի նահանգում, անկախության դեկլարացիան ընդունելուց հետո, բայց նորից միայն մի կարճ ընթացքում: Այնուամենայնիվ, այս կարճ ընթացքներն է´լ բավարար եղան, որ ասված ժողովուրդները խիստ հզորանան ու իրենց այս հզորությունը պահեն բավական երկար:

Հետո սկսվեց սոցիալիստական (կամ պետիստական) համաճարակը, ու այս նորմերի մի մասն արդեն իրագործած համարյա բոլոր երկրներն էլ քիչ-քիչ հրաժարվեցին ու դեռ հրաժարվում են այս նորմերից: Սրանք քիչ-քիչ դառնում են պետերի ղեկավարած տնտեսության – սոցիալիզմի կամ պետիզմի մի որևէ տեսակը:

2.2 Ոսկե կանոնը

Ճիշտն ասած, բարոյականության այս չորս հիմնական նորմը, իրար հետ միասին, հենց մասնավոր սեփականության անձեռնմխելության սկզբունքն են, մերված ձուլված են իրար հետ, ու երբ սրանցից մեկը խախտվում է, մյուսներն է´լ են խախտվում: Ուրեմն, միայն հարմարությա´ն համար են այս նորմերն իրարից առանձին նշում: Բարոյականության այս հիմնական նորմերը, ըստ էության, անհատի վարքի վերացական ու ամենաընդհանուր կանոններն են:

Դրույթ 1. Բարոյականության հիմնական նորմերը լրի´վ վերացական են ա´յն իմաստով, որ սրանք պիտի գործեն անկախ տեղի ու պահի հանգամանքներից, ու պիտի պարտադիր լինեն ամե´ն մարդու կամ մարդկանց ամե´ն մի խմբի համար:

Ու թե որ որևէ անհատը չենթարկվեց սրանց, ուրեմն, այդ անհատն ըմբոստանում է հասարակության մնացած անդամների դեմ, ու այս անհատն անընդհատ վեճ ու կռվի մեջ կլինի ծանոթ անծանոթի հետ: Որովհետև.

Դրույթ 2. Բարոյականության չորս հիմնական նորմից են բխում բարոյաիրավական ու էթիկայի այն բոլո´ր կանոնները, որոնք համարում ենք ճիշտ ու արդար ու որոնց հետևում ենք ամեն քայլափոխին, հետևում ենք համարյա բնազդով:

Օրինակ, երրորդ նորմը (երկրորդի հետ), կոպիտ ասած, նշանակում է, որ ոչ մի առանձնաշնորհ կամ մենաշնորհ (մոնոպոլիա) չպիտի լինի. որ պատգամավորներն ու պետական պաշտոնյաները ոչ մի երկարատև իմունիտետ, ոչ մի խոշոր ռոճիկ կամ պարգևավճար կամ այլ արտոնություն չպետք է ունենան:

Նշենք բարոյական հիմնական նորմերից բխող ածանցյալ կանոններից կամ ածանցյալ նորմերից մի քանիսը. ազնվությունը, մասնավոր սեփականություն-ունեցվածքն ու սրա անձեռնմխելությունը, փոխանակությունը, առևտուրը, պայման-խոստումը, մրցությունը, ազնիվ վաստակն ու ուրիշ սրանց պես բաներն ապահովող կանոնները:

Սրանք, համարյա լրիվ, հայտնի էին ու գործում էին, օրինակ, արդեն հին հույներին, օրինակ, Պերիկլեսյան Աթենքում (մի 25 դար առաջ):

Նոր կտակարանի նշանավոր պատվիրանները` մի´ գողանա, մի´ շնանա, մի´ սպանի ևն, որ, ըստ էության, բխում են այս նորմերից, գալիս են շատ հնուց, բայց սրանց նշանակությունը մարդկային համակեցության տեսության համար առաջինը թերևս հին հույներն են գիտակցել, հետագայում էլ սրանք հստակ նշել են Ջոն Լոկն ու Դեյվիդ Հյումը:

Հենց այս պատվիրաններն են հորդորում, որ մարդն ուրիշի անձնական ունեցվածքը չխլի կամ դրան վնաս չտա:

Քրիստոնեական ուսմունքը հորդորում ու խրախուսում էր (ու է´), որ մարդիկ հրաժարվեն իրենց մասնավոր սեփականությունից (իհարկե, հօգուտ եկեղեցու), իբր որ հանդերձյալ աշխարհում արքայության արժանանան:

Բայց եթե հանկարծ բոլոր մարդիկ հետևեն քրիստոնեական այս խորհրդին, հասարակությունը իսկույն կկործանվի, որովհետև կվերանա որևէ բան ու որևէ արժեք ստեղծելու կարիքն ու ցանկությունը:

Իմիջիայլոց, քրիստոնեության ոսկե կանոնն էլ է երևի հույներինը, բայց ի´նքը, քրիստոնեությո´ւնը այս կանոնը շատ խորամանկ ձևով է ձևակերպել. «Ուրիշներին արա ա´յն բանը, ինչը ուզում ես, որ ուրիշները քե´զ անեն»:

Սա, հենց ինքը՝ քրիստոնեությունը, երբեք անկեղծ չի կիրառել:

Քրիստոնեությունը միշտ էլ ուզեցել է, որ ուրիշնե´րը բերեն ու իրենց ունեցվածքը տան եկեղեցուն, բայց օրինակ՝ մեր եկեղեցին իր ունեցվածքը վերջին երկրաշարժի օրերին կամ վերջին օրհասական պատերազմի օրերին տվե՞ց տուժածներին:

(Միայն մի քանի փշուր տվեց: Իսկ այսօր ահռելի քանակով աղքատ կա, ու մեր եկեղեցին ու մեր օլիգարխները բազում վանք շինեցին, փոխանակ աղքատների´ն օգնեն):

Վերի կանոնը, այսինքն, «ուրիշներին արա ա´յն բաները, ինչը ուզում ես, որ ուրիշները քեզ անեն», կործանարար է, քանզի վերացնում է բարիք ստեղծելու մոտիվացիան:

Իրոք, եթե ստեղծածդ բարիքը պիտի պարտադիր տաս ուրիշներին, որովհետև ուրիշները դա ուզում են, էլ ինչո՞ւ պիտի քեզ ճղես ու շատ բարիք ստեղծես: Սա տեսել ենք, տեսել ենք սոցիալիզմի օրերին, չէր գործում:

Ոսկե կանոնը պիտի ձևակերպվի ոչ թե վերի կործանարար մաքսիմում պահանջով, այլ նվազագույն պահանջով.

Դրույթ 3. Ուրիշներին մի´ արա այն բանը, ինչը որ ուզում ես, որ ուրիշները քե´զ չանեն:

Կամ ավելի կարճ.

«Ուրիշին իզուր տեղը վնաս մի´ տուր»:

Հենց սա´ է բարոյակարգ-լիբերթարիզմ-կապիտալիզմի էությունը:

Մնացածը, ոնց որ Ա. Իսահակյանն է ասում իր Ռաբբի Բար-Հիլելը առակի մեջ, սրա մեկնությունն է միայն:

2.3 Մարդկության ամենախոշոր հայտնագործությունը

Մեր այս քաղաքակրթության ողջ պատմության ամենագլխավոր ու ամենահիմնական հայտնագործությունը մասնավոր սեփականության հայտնագործությունն է:

Կարծում եմ, որ մարդկանց թվի այս հարատև ու անսահմանափակ աճն սկսվել է հենց մասնավոր սեփականության հայտնագործությունից հետո:

Երբ դեռ մասնավոր սեփականության ինստիտուտը չկար, բնության ռեսուրսների սահմանափակությունը չէր թողնում, որ մարդ տեսակը շատ աճեր:

Մի զույգ նապաստակին մոտ հինգը քառակուսի կիլոմետր է պետք, որ հարատևի, մարդկային մեկ տոհմին, պարզ է, որ շատ ավելի շատ:

Սա է պատճառը, որ ես կարծում եմ, թե մասնավոր սեփականության նորմը հայտնագործել են մոտ 10 000 տարի առաջ, ու ոչ ավելի շուտ, որովհետև համարյա հենց այդ ժամանակ են սկսել «քաղաք» հիմնելը, այսինքն, հենց այդ ժամանակ է սկսվել մեր «քաղաքակրթությունը», ու հենց այդ օրերից սկսվեց մարդկության թվի անսահմանափակ աճը:

Ուրեմն, մեր քաղաքակրթության տարիքը, ըստ էության, մոտ 10000 տարուց ավել չի:

Մասնավոր սեփականությունն ու սրա անձեռնմխելության նորմը ստիպեց, որ մարդկային արարմունքի անգիտակից, սպոնտան ընթացքը հասցնի բարոյականության մյուս նորմերի հայտնագործությանը, որոնցից հույժ կարևոր են՝ ազատ մրցության միջոցով ստաղծած բարիք ու ծառայությունները փոխանակելով – մարդկանց անգիտակից գործակցությունն ու անգիտակից փոխօգնությունը, աշխատանքի բաժանումը, բարիքների, ուրեմն, նաև գործակցությա´ն ու օգնությա´ն ա´յն հիմնական ձևը, ինչին ասում ենք առևտուր:

Նորից բերենք մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության նորմերը:

Նորմ 1. Մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության աքսիոմը (այսինքն, անձեռնմխելությունը խախտելի է միայն տիրոջ համաձայնությամբ):

Նորմ 2. Մասնավոր սեփականությունը սրա տիրոջ կամքով իր ուզած ձևով կամ ուրիշների հետ, փոխադարձ համաձայնությամբ, պարտադիր գործող պայմանով տնօրինելու աքսիոմը:

Այսինքն, հանրության բոլոր անդամների (մարդկանց) բոլոր հարաբերությունները պարտադիր գործող ու անփոփոխ պայմանով վարելու նորմը (ուրեմն, անփոփոխ ու պարտադիր գործող օրենքով ու ոչ թե մահակով կամ թնդանոթով վարելու նորմը), ենթադրելով, որ օրենքի առաջ բոլոր էլ հավասար են:

Նորմ 3. Պաշտպանված ազատ մրցության նորմը, (այսինքն, ինչ-որ իմաստով՝ նորից օրենքի առաջ բոլորի հավասարության աքսիոմը), որպես սոցիալական արդարություն հաստատելու ու նյութական ու հոգևոր բարիքներն արդար բաշխելու միակ արդար (նաև՝ անհատից ու անհատների կազմակերպված խմբից անկախ) միջոցը, ու նաև նոր տեխնոլոգիա ու, առհասարակ, որևէ նոր բան հայտնագործելու ամենաբեղուն միջոցը:

Նկատենք, որ.

Դրույթ 1. Ազատ մրցությունը բարիք ստեղծելու ու փոխանակելու, կուտակելու, նորի հայտնագործության ու կենսամակարդակի անսահմանափակ աճի միակ ամենարդար ու ամենաբեղուն ձևն ու պայմանն է:

Դրույթ 2. Ազատ մրցությունը նաև կուտակված բարիքները հանրության անդամներին բաշխելու միակ արդար ձևն է, ու ճիշտ կլիներ, որ սոցիալական արդարություն ասելով հասկանային միմիայն ազատ մրցությամբ հաստատված արդարությունը:

Ցավոք, սոցիալական արդարություն ասելով հասկանում են միայն պետերի խմբի բաշխական արդարությունը (տես հետո):

Պարտադիր չի, որ նոր հայտնագործությունն այնքան դարակազմիկ լինի, ինչքան հողագործության, անասնապահության, անվի, նետ ու աղեղի պես կարևորագույն տեխնոլոգիաների հայտնագործությունը:

Մեկը գուցե «հայտնագործի», օրինակ, որ այ այս մի փողոցի այ այս մի անկյունում մի խանութ դնելու կարիք կա ու այդ խանութը դնելով` ծառայի այդ փողոցի բնակիչներին, ու հեշտացնի դրանց գործը, դրանց կյանքը:

Մյուսը, հնարավոր է, ավելի որակով ու ավելի էժան կոշիկ կարելու տեխնոլոգիա հայտնագործի ու նորից օգուտ տա բոլորին, նույնիսկ իրեն անծանոթներին, էլ չասած որ սա նոր աշխատատեղեր էլ կստեղծի:

Ու թե որ մրցությունն ազատ ու օրենքով էլ պաշտպանված լինի, մրցողների թիվը կտրուկ կշատանա, ապրանքների գինը կդառնա նվազագույնը, իսկ որակը` առավելագույնը:

Օրինակ, թե որ Հայաստանում մրցությունն ազատ ու օրենքով էլ պաշտպանված լինի, զանազան ուղղակի ու զարտուղի հարկերն ու սահմաններին դրվող մաքս ու տուրքերն էլ այսքան թալանչիական չլինեն, մարդիկ էլ մնան միայն իրենց աշխատանքի հույսին, ամենաքիչը 100 000 մարդ փոքր ու միջին չափի գործ կդնի:

Այդ ժամանակ, չհաշված նոր տեխնոլոգիաների մեծ ու փոքր «հայտնագործությունները» (վերի խանութ դնելու հայտնագործության պես), չհաշված որակի աճն ու գների նվազելը, նոր աշխատատեղեր կստեղծվեն, ու եկամուտներն ու ռոճիկներն էլ քիչ-քիչ կավելանան:

Թող այս 100 000 գործ դնողից ամեն մեկը միջին հաշվով 5 հոգու գործ տա: Այդ ժամանակ մի կես միլիոնից ավել մարդ աշխատանք կունենա, իսկ սա Հայաստանի այսօրվա բնակչության քառորդն է (կամ` երրորդը) ու սա, եղած գործ ունեցողների հետ միասին, կլինի համարյա ողջ աշխատավորությունը:

Ու գործազրկությունն իսկույն կդառնա նվազագույնը, ու սրանց հետ էլ վիթխարի էլ մրցություն կսկսվի: Արտագաղթը կդադարի կամ կդառնա նվազագույնը, պանդուխտներն ու տարագիրներն էլ, տեսնելով, որ Հայաստանի վիճակը լավ է, քիչ-քիչ հետ կգան, ու շուկան կմեծանա:

Շուկան որ մեծացավ, գործերն ավելի կլավանան ու այսպես անընդհատ: Ու սըրանից կշահեն ոչ թե միայն աղքատները, այլև բոլոր հարուստ գործարարները, որովհետև կավելանա սպառողների թիվը, ու գնողունակությունը կաճի, ապրանքն էլ կէժանանա ու կդառնա ավելի որակով:

Երկիրը կհարստանա, հարուստ երկիրը ժամանակակից զենք կառնի ու, հնարավոր է, որ այնպիսի հզոր բանակ ունենա, ու թշնամիների դեմ չխեղճանա:

2.4 Բարոյակարգի սահմանադրության նպատակը

Սահմանադրությունը, ըստ էության, հենց ա´յն քաղաքացիական պայմանագիրն է, ինչը «կնքում են» տվյալ երկրի բոլոր քաղաքացիները թե´ իրար հետ, թե´ իրենց իսկ ընտրած իշխանավորների, պետերի խմբի, այսինքն, պետերի վարչախումբ կոչվածի հետ, եթե այս ինստիտուտը կա, այսինքն, լուծարված չի (ինչը չի բացառվում ու ինչը բազմիցս է եղել):

Դրույթ 1. Առհասարակ, տարածված է այն կարծիքը, որ սահմանադրության նըպատակն այն է, որ որոշվի, թե երկրում մարդիկ իրար հետ ի´նչ կարգով, ի´նչ պայման ու օրենքով ապրեն, իսկ ժողովրդի ընտրությամբ վարձած պետերն էլ ի´նչ կարգով ծառայեն ժողովրդին ու ի´նչ կարգով հաշվետու լինեն ժողովրդին, ի´նչ կարգով հսկվեն ու ի´նչ կարգով ազատվեն իրենց ընտրովի պաշտոններից, ու ինչ կարգով պատժելի լինեն:

Ինչպես ցույց է տալիս մանրակրկիտ տնտեսագիտական ու իրավագիտական վերլուծությունն ու մեր քաղաքակրթության ողջ փորձը, ճիշտ է հետևյալը.

Դրույթ 2. Հնարավոր միակ բարոյական, ազատ ու անկոնֆլիկտ հասարակական կարգը՝ ազատ շուկայական հարաբերությունների կարգն է, կամ կարճ` ազատ շուկան, կամ կապիտալիզմը, ինչը անհատին տալիս է առավելագույն հասարակական ազատությունը, առավելագույն իրավունքներն ու առավելագույն արդարությունը (բարոյակարգի շրջանակներում):

Ուրեմն, մեր ուզած հասարակական կարգը, եթե մենք հավատում ենք համաշխարհային գիտությանը, եթե հավատում ենք մեր ողջ քաղաքակրթության փորձին ու տրամաբանությանը, միայն ազատ շուկայական կարգն է, քանզի միայն սա´ է բարոյական ու առավելագույն չափով բեղուն ու արդար, որովհետև հիմնված է բարոյակարգի վրա:

Իսկ եթե մեր ուզածը բարոյակա´ն կարգն է, ուրեմն, մեր ուզածը բարոյակա´ն սահմանադրությունն է, որովհետև ուզում ենք, որ մեր երկրում բարոյակա´ն հասարակական կարգ, այսինքն, բարոյակա´րգ հաստատվի:

Դրույթ 3. Օրենսդրության խնդիրը` ա´յն տեսակ (սպոնտան ծագած) օրենքներ ընտրելն է, որոնք ապահովեն բարոյական չորս հիմնական նորմի` մասնավոր սեփականության նորմի, հարաբերությունները օրենքով կարգավորելու նորմի ու օրենքի առաջ բոլորի հավասարության նորմի (այսինքն, ազատ մրցության նորմի) լիակատար ու պարտադիր ու անխափան գործունեությունը:

Հենց ա´յս չորս նորմի պահանջն է հնարավորություն տալիս, որ ազատ շուկայում օրենքով ապահովվի անհատի հասարակական ազատության չափն ու տիրույթները; հենց սրա´նք են հնարավորություն տալիս, որ գործեն օրենքով պաշտպանված արդարությունն ու օրենքով պաշտպանված ազատ մրցությունը, հենց ա´յս նորմերն են հնարավորություն տալիս, որ հաստատվի օրենքի առաջ բոլորի հավասարությունը:

(Այսպիսի կարգը կապահովեր միմիայն անհրաժեշտ ձևով կազմակերպված դատական սիստեմը (տես հետո), առանց պետերի որևէ միջամտության, այսինքն, առանց որևէ պետության ու որևէ սահմանադրության, եթե ասված նորմերն ու դրանց սատարող սպոնտան օրենքները ընդգրկվեին դատական պրակտիկայում:

(Այնուամենայնիվ, քանի որ մարդիկ այսօր ուղղակի չեն ընդունի այն գաղափարը, թե հնարավոր է, որ հասարակությունը այնպես կազմակերպվի, որ յոլա գնա առանց պետական կառույցների ու ամենայն ինչը անի միմիայն մասնավորը, թերևս սկզբում մի նվազագույն իրավունքներով ու լիազորություններով պետերի վարչախումբ պիտի լինի, որպես անցումային միջոցառում, մանավանդ որ պետերի վարչախումբ կոչված կառուցը, իր սահմանադրությամբ հանդերձ, անխուսափելի է ողջ աշխարհով մեկ):

Սահմանադրության մնացած հոդվածներն էլ պիտի լրացնեն այս նորմերն ու ապահովեն սրանց պարտադիր ու լիակատար ու անխափան գործունեությունը:

Դրույթ 4. Քրեական ու քաղաքացիական օրենսգրքերը պիտի չհակասեն բարոյականության հիմնական նորմերին ու ողջ սահմանադրությանը, ու պիտի լրացնեն սահմանադրության հաստատած նորմերն ու սրանք կիրառելու ձևերը:

Մեր 1995 թվի սահմանադրությունը (մանավանդ հետո փոխածները, այսինքն, նաև այսօրվանը) մի անբարո սահմանադրություն է, ու սա այնքա´ն է հեռու բարոյական կամ կապիտալիստական լինելուց, որ սրա տակը կստորագրեին մարդկության պատմության ամենաիսկական տոտալիտարիստները:

Սրա հենց առաջին հոդվածն է անհեթեթ, որովհետև ասում է, թե «Հայաստանը սոցիալական հանրապետություն է»: Անհեթեթ է, որովհետև օրինակ` մրջնանոցն էլ է սոցիալական «հանրապետություն», հետո՞ ինչ:

Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկն իր գրքերից մեկի մեջ մի մեծ գլուխ է նվիրել տերմինների անորոշությանը, ու այդ գլխի մեջ մի քանի էջի վրա բերում է «սոցիալական» բառի երևի մի քանի հարյուր իմաստը: Մեր սահմանադրության հոդվածների մեջ լիքը այսպիսի անորոշություն ու բազմարժեքություն կա:

Դրույթ 5. Մեր սահմանադրության մեջ բազում հակասություն կա, ու այս հակասությունները թույլ են տալիս, որ կառավարությունը զավթի ողջ իշխանությունը, վերացնի անհատի հիմնական համարյա բոլո´ր իրավունքները, խլի ուզածդ անհատի մասնավոր սեփականությունը (սա հայտարարելով «պետության գերակա շահ»), ու իր հարկային, մաքսային ու կոմունալ տարիֆներով ուղղակի, բացահայտ ու պետական մակարդակով, թալանի իր սեփական ժողովրդին, կատարի ցանկացած հանցագործություն ու, նույնիսկ, պետական դավաճանություն ու մնա անպատիժ:

Այսինքն, մեր սահմանադրությունը թույլ է տալիս, որ կառավարական պաշտոնյաները, օրենքով ու ափաշկարա, թալանեն սեփական ժողովրդին ու ճորտացնեն դրան:

Մեր սահմանադրությունը բարոյականության նորմերը խախտում ու ոտնահարում է համարյա ամեն ձևով:

Դրույթ 6. Հայաստանի այսօրվա հասարակական կարգը անբարո է:

Ու սրա մեղավորը հենց ինքնե´րս ենք:

2.5 Իրավունքները, ռազմական դրությունը, բանակը

Դրույթ 1. Սահմանադրությունը պիտի հաստատի, որ մարդու ազատություն ու իրավունք կոչվածները հիմնարար են ու անօտարելի, այսինքն, ոչ ոք սրանք վերացնելու իրավունքը չունի որևէ նույնիսկ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ:

Դրույթ 2. Մասնավոր առումով, սահմանադրությունը պիտի հաստատի, որ քաղաքացիների ազատ խոսքի ու ինֆորմացիան ազատ ստանալու (ներառյալ նաև զենքի ու սպառազինության առևտրի մասին ինֆորմացիան, բացի ռազմական տակտիկական քարտեզների ու սրանց պես բաների վերաբերյալ ինֆորմացիան) ու մանավանդ իշխանավորներին պաշտոնից ազատելու, դատի տալու ու արդար պատիժ պահանջելու ցույց կամ հանրահավաք կազմակերպելու իրավունքները անօտարելի են:

Դրույթ 3. Սահմանադրությունը պիտի հաստատի, որ քաղաքացիները ունեն իրենց մասնավոր ամենայն սեփականությունը (անկասկած, նաև սեփական մարմինը) տնօրինելու ու պաշտպանելու ամենայն անօտարելի իրավունքը ու սրա համար ամեն մի քաղաքացի պիտի ցանկացած զենքը (ընդհուպ մինչև զրահամեքենան), կրելու իրավունքն ունենա, որպեսզի պաշպանվի ագրեսորներից, այս թվում՝ նաև պետական չինովնիկների կամայականություններից:

Դրույթ 4. Սահմանադրությունը պիտի հաստատի, որ փոքրամասնությունների կամ մանուկների իրավունք կոչվածները անթույլատրելի են, որովհետև երկրի բոլո´ր մարդիկ են հավասար օրենքի առաջ:

Կնշանակի, փոքրամասնությունների ու մանուկների առանձին «նորագույն» իրավունքների գոյությունը հակասում է օրենքի առաջ բոլորի հավասարության ֆունդամենտալ նորմին:

Դրույթ 5. Սահմանադրությունը պիտի հաստատի, որ պետական գերակա շահի գաղափարը հակաօրինական է ու այս գերակա շահի պատրվակով ոչ ոք, մանավանդ պետերի վարչախումբը, իրավունք չունի որևէ քաղաքացու մասնավոր սեփականությունը (նաև մարտմինը) խլի կամ տնօրինի (օրինակ, հարկադրի պատվաստելու), առանց այդ քաղաքացու համաձայնության:

Դրույթ 6. Սահմանադրությունը պիտի սահմանի, որ Գործադիր Ժողովի (տես հետո) կամ կառավարության բոլոր այն փորձերը, երբ երկրի բանակը կամ ոստիկանական ուժերը քաղաքացիների դեմ են հանում, որ ճնշեն իշխանության դեմ սրանց ցույցերը, հակաօրինական են, ու ճնշելու այսպիսի փորձ անող կառավարությունը պիտի անհապաղ հրաժարական տա ու դատի տրվի:

Դրույթ 7. Սահմանադրությունը պիտի սահմանի, որ ոստիկանության ներքին զորքերի ինստիտուտը պիտի լուծարվի, քանի որ այս զորքը նախատեսված է ժողովրդի դեմ հանելու համար, այնինչ, անհնար է, որ ժողովուրդը ի´նքը լինի ի´ր իսկ թշնամին:

Դրույթ 8. Ժամանակակից պատերազմը հույժ բարդ տեխնիկայի պատերազմ է, ուրեմն, բանակը պիտի հիմնականում կազմված լինի պրոֆեսիոնալ զինվորականներից: Կրիտիկական պահերին պիտի թույլատրվի մասնավոր զորամիավորներ կազմակերպելն ու երկիրը պաշտպանելը:

Կնշանակի, սահմանադրությունը պիտի սահմանի, որ բանակը պիտի լինի պրոֆեսիոնալ, ու ոչ պրոֆեսիոնալների այսօրվա պարտադիր զորահավաքի ինստիտուտը պիտի լուծարվի: Սա նաև հնար կտա, որ բուհերի լավագույն ուսանողները չընդհատեն իրենց ուսումը, ինչից երկիրը միայն կշահի:

Հնարավոր է, օրինակ, որ որդեգրվի շվեյցարիացիների այսօրվա բանակն ու պաշտպանությունը (նաև ոստիկանությունը) կազմակերպելու սիստեմը (տես «Շվեյցարիայի ազգ-բանակը» վերնագրի տակ):

Դրույթ 9. Պիտի հենց սահմանադրությամբ լուծարվի գերագույն գլխավոր հրամանատարի այսօրվա ինստիտուտը (ինչը անհեթեթ է, մանավանդ եթե այս պաշտոնը գրավող վարչապետը կամ նախագահը զինվորական չի):

2.6 Իշխանության երեք անկախ թևը

Քաղաքակրթության փորձն ու գիտական անալիզը ցույց են տվել, որ.

Դրույթ 1. Ազատ շուկայական հարաբերություններով բարոյակարգ ստեղծելու համար պետական իշխանությունը (պետերի հանրության իշխանությունը) պիտի նախ լինի նվազագույնը ու անպայման պիտի ունենա նվազագույն լիազորությունները: Հետո, պետական իշխանությունը պիտի անպայման բաժանվի իրարից լրիվ անկախ երեք թևի, Օրենսդիր Ժողովի, Գործադիր Ժողովի (ինչի մի մասը Կառավարությունն է) ու լրիվ Անկախ Դատարանների, որ պետերի վարչախումբը (պետերի վարչախումբը) չդառնա իրեն ընտրած ժողովրդի անօրեն ու մոնոպոլիստ թալանչին ու կեղեքողը, ու ժողովրդին չճորտացնի:

Ժողովո´ւրդն է սրանց անդամներին, այսինքն, իր ներկայացուցիչներին, ընտրում, ուղղակի ու գաղտնի քվեարկությամբ, սրա համար էլ ՕԺ-ին ու ԳԺ-ին (նաև` դատարաններին) երբեմն ասում են ներկայացուցչական մարմիններ: Բացի սըրանք, պետերի վարչախմբերն ունեն Դատարանների Համակարգ, որոնց անդամ դատավորներն է´լ կարող են ժողովրդի ընտրածները լինել:

Այս բոլորի գործունեությունը պիտի հսկեն դատարանները, որոնք պիտի հսկեն նաև հենց իրենց: Դատարանների այս հսկողական ու պատժողական ֆունկցիաներին չափազանց է նպաստում Ազատ Մամուլը, ու սրա համար էլ սրան հաճախ ասում են Չորրորդ Իշխանություն: Մամուլի խոշոր կոռուպցիայի բացահայտումները պիտի ավտոմատ քննի տվյալ վայրի դատարանը:

Ստորև շարադրվում է իշխանության այս երեք թևի գիտական կառուցվածքի ուրվագիծը:

Գլուխ 3. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՈՀԵԼՈՒ ԵԼԱԿԵՏԵՐԸ

3.1 Օրենսդիր Ժողովի սահմանադրական ելակետերը

Ընդհանուր դիտողություն: Մեր ողջ քաղաքակրթության փորձն ու առկա արևմտյան սահմանադրությունների ու սրանց պատմության վերլուծությունը, ինչն արվել է գիտության համաշխարհային մեթոդներով, ցույց են տալիս հետևյալը:

Դրույթ 1. Այնպիսի պետությունը, ինչն ունի միայն մեկ պալատ (խորհրդարան, ԱԺ), ինչին տրված են թե´ օրենսդիր, թե´ գործադիր ֆունկցիաներ, պարտադիր ավտորիտար է ու անպայման է ձգտելու տոտալիտար դառնալուն:

Դրույթ 2. Պետության այսպիսի կառուցվածքը հակասում է իրավահավասարությանն ու ժողովրդավարությանը ու ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքին, քանզի հակադիր է պետական իշխանությունը երեք անկախ թևի բաժանելու սկզբունքին:

Դրույթ 3. Ժողովրդավարությունը (դեմոկրատիան), այսինքն, մեծամասնության կարծիքին հնազանդվելը, թերևս մի´շտ է վնասակար ու երբեմն էլ՝ կործանարար, բայց այս իրավիճակում դեմոկրատիան պետական ինստիտուտների բըռնակալությանը հակազդող թերևս միակ հնարավոր խաղաղ հակակշիռն է:

Եթե մեր երկիրն իրո´ք ժողովրդավարական լիներ, մեր մեկ պալատանի ԱԺ-ն, հենց սահմանադրությամբ, ոչ մի գործադիր ֆունկցիա չպիտի ունենար և որևէ մեկին ո´րևէ կառավարական կամ դատավորական պաշտոնի նշանակելու կամ հաստատելու իրավունքը չպիտի ունենար:

Դրույթ 4. Եթե մեր պետությունը, բացի օրենսդիր պալատը, ունենար ժողովըրդի ընտրովի ներկայացուցիչների ևս մեկ անկախ պալատ, մի գործադիր խորհըրդարան կամ կառավարական ժողով (Գործադիր Ժողով, ԳԺ), ինչը ձևավորեր կառավարության կազմն ու հսկեր այս կազմի գործունեությունը, ինչպես նաև անկախ դատական համակարգ, այդժամ մեր պետությունը խորհրդարանական կոչելու իրավունքը կունենայի´նք:

Բայց այսքանը բավարար չի: Պարտադիր է, որ երկրի ընտրությունների կարգը ա´նպայման լինի խելամիտ, հսկելի, ստուգելի ու ընտրախախտումներն էլ լինեն անխափան պատժելի:

Օրենսդիր Ժողովը: Եթե ԱԺ-ն, այսինքն, Ազգային ժողովը, օրենսդիր օրգան է, ճիշտ կլիներ սրան Օրեսնդիր Ժողով (ՕԺ) կոչելը:

Ինչպիսի՞ն պետք է լինի ՕԺ-ն: Նախ ՕԺ-ի անդամները (այսինքն, պատգամավորները) պիտի անպայման իրավաբանական-տնտեսագիտական պրոֆեսիոնալ հմտություն ունենան, որովհետև սրանց միակ գործը պիտի լինի օրենք կազմելն ու ընդունելը կամ անհարկի ու վնասակար օրենքները գտնելն ու լուծարելը:

Ինչո՞ւ է տնտեսագիտության իմացությունը շեշտվում: Շեշտվում է, որովհետև մարդկանց բոլո´ր-բոլո´ր (ոչ գիտական) վեճերը, առանց մի հատիկ բացառության, վերաբերում են իրենց նյութական ու հոգևոր սեփականությանը:

Ընդունված է, որ հոգևոր սեփականություններն անվանեն իրավունքներ ու ազատություններ, սակայն եթե (հարմարության համար) սրանց է´լ ասենք սեփականություն (կամ ունեցվածք), սխալը մեծ չի լինի:

Իրոք, մի՞թե նյութական սեփականության հիմնական հատկությունները փոխանակվելու, այսինքն, սրանց վաճառվելու ու գնվելու, տիրոջից խլելու կամ տիրոջը սրանցից զրկելու կամ սրանք ուրիշին փոխանցելու հատկությունները չեն:

Այս իմաստով, մարդը կարող է (օրինակ, աշխատավարձի դիմաց) վաճառել իր ազատությունը, կամ իր ազատությունն իրենից խլեն ևն: Ուրեմն, ազատությունն է´լ է սեփականություն, հոգևո´ր սեփականություն է:

Սրա համար էլ ազատ շուկայական հարաբերություններով (ճշմարիտ կապիտալիզմով) հասարակության մեջ իրավունքի աղբյուրը հենց մասնավոր սեփականությունն է, ոչ թե ուժը:

Ուժը իրավունքի աղբյուր է միայն ավտորիտար կամ տոտալիտար հասարակարգերում:

Ասվել է արդեն, որ ա´յն հասարակարգերը, որոնց մեջ իրավունքի աղբյուրը մասնավոր անձեռնմխելի սեփականությունն է, նաև կոչում եմ բարոյական հասարակարգ կամ ուղղակի բարոյակարգ, որովհետև ինչպես արդեն ասվել է ու ինչպես տնտեսագիտությունն ու իրավագիտությունն են ապացուցել, մեր այս ողջ քաղաքակրթության բարոյաիրավական նորմերը բխում են հենց մասնավոր սեփականության անձեռնմխելությունից:

Սրա համար էլ բարոյակարգ հաստատող սահմանադրությունն ու օրենսգրքերը բարոյական կոչելու իրավունքը ունե´նք, քանզի մենք անբարո ենք կոչում միայն այն ամենը, ինչը հակասում է բարոյական գլխավոր նորմերին ու օրենքներին (նաև չգրվածներին):

Հենց ա´յս հիմքերն են այն բանի պատճառը, որ աշխարհի իրավաբանական ֆակուլտետների ճնշող մեծամասնությունն ուսումնասիրում է նաև տնտեսագիտություն և հակառակը, տնտեսագետներն էլ պարտադիր ուսումնասիրում են նաև իրավաբանություն:

Ուրեմն, ՕԺ-ի անդամ պատգամավորը պիտի պարտադիր տնտեսագիտական կամ իրավաբանական վերլուծության հմտություն ունենա, իսկ ավելի լավ է՝ այս երկուսը միասին, ընդ որում, մասնագիտական այս հմտություններն ա´յն աստիճան պիտի զարգացած լինեն, որ այսպիսի պատգամավորին այս ասպարեզների գիտնականը համարելու իրավունքն ունենա´նք:

Ինչո՞ւ: Որովհետև այդ պատգամավորի գործը երբեմն նոր (մինչև այդ պահը գոյություն չունեցող), օրենք կազմելն ու ձևակերպելն է կամ էլ արդեն առկա օրենքները ձևափոխելը, իսկ սա արդեն գիտնականի´ գործն է, այնպիսի´ գիտնականի, ով իրավաբանական-տնտեսագիտական հետազոտություն կամ վերլուծություն կատարելու ու այստեղ նորը հայտնագործելու ունակություններ ունի:

Իհարկե, հնարավոր է, որ նման պատգամավորն իր այս ունակությունները ինքնակրթությամբ ձևավորած լինի, բայց սա հազվադեպ երևույթ է:

Եզրակացությունը հետևյալն է:

Դրույթ 5. ՕԺ-ի պատգամավորության թեկնածուն կամ պատգամավորը պետք է կամ տնտեսագետ-իրավաբանի կրթական ցենզ (ու նաև համբավ ունենա, մանավանդ ինքնակրթության դեպքում):

Այս պայմանն անհրաժեշտ է, բայց բավարար չի:

Դրույթ 6. ՕԺ-ի պատգամավորի թեկնածուն պիտի պարտադիր անկուսակցական լինի ու հետագայում էլ որևէ կուսակցության անդամ լինելու իրավունքը չպիտի ունենա, ըստ սահմանադրության, քանի դեռ ՕԺ-ի անդամ է:

(Ցանկալի է, որ այսպիսի թեկնածուն նաև որևէ շահառու խմբի անդամ չլինի ու նաև եղած չլինի): Ինչո՞ւ: Որովհետև իրավական պետության բոլոր քաղաքացիներն ու մարդիկ և բոլոր խմբերն ու նաև կուսակցականները պիտի օրենքի առաջ հավասար լինեն, ու օրենքն էլ պիտի այս բոլորին հավասար աչքով նայի, անկախ այն բանից, թե օրենքի առաջ նախագահ կամ վարչապետ է, թե կոշկակար կամ բոմժ:

Դրույթ 7. Օրենքի համար երկրի որևէ քաղաքացին կամ մարդը չպիտի ավելի կարևոր լինի, քան ուրիշ մի քաղաքացին կամ մարդը:

Իսկ եթե ՕԺ-ի պատգամավորը կուսակցական է կամ որևէ շահառու խմբի անդամ է (կամ էլ նախկինում է անդամ եղել), ոչ մի երաշխիք չի լինի, որ սա ի´ր իսկ կուսակցության կամ այդ խմբի շահերը չի պաշտպանի ու հանուն այս շահերի՝ օրենքը չի հարմարեցնի իր կուսակցության շահերին:

Իսկական իրավական օրենքը, ժողովրդավարակա´ն օրենքը, պիտի կույր լինի:

Ճշմարիտ օրենքը պիտի լինի լրի´վ վերացական, ճիշտ ու ճիշտ իդեալական երկրի ճանապարհային նշանների պես, որոնք գործում են մի´շտ, գիշեր ցերեկ, անկախ այն բանից, թե ճանապարհով վարչապետի՞ մեքենան է անցնում, թե՞ կոշկակարի: Հենց սա´ է նաև այն պատճառն ու հիմքը, որ.

Դրույթ 8. ՕԺ-ում ֆրակցիաները պիտի պարտադիր արգելվեն, արգելվեն հենց սահմանադրությամբ:

Եթե ՕԺ-ում ֆրակցիաներ լինեն, բացարձակ ոչ մի երաշխիք չի լինի, որ այս ֆրակցիաները նոր ընդունվող օրենքները չեն հարմարեցնի իրենց շահերին ու, հանուն իրենց շահերի, հին օրենքներն էլ չեն ձևափոխի ու աղավաղի ու անարդար օրենքներ չեն ընդունի: Փորձը ցույց է տալիս, որ կուսակցական պատգամավորներն ու սրանց ֆրակցիաները հենց այսպես էլ վարվում են:

Դրույթ 9. ՕԺ-ն, ըստ էության, այնպիսի դատարան է, որտեղ «ամբաստանյալը» նոր օրենքի նախագիծն է, ու այս դատարանը պիտի գաղտնի քվեարկությամբ որոշի, թե արդյո՞ք տվյալ նախագիծն արդար է՝ օրենք դառնալու համար:

Ուրեմն, ՕԺ-ի պատգամավորը, ըստ էության, նաև դատավոր է, ստեղծագո´րծ դատավոր է, գիտնակա´ն դատավոր է, ու այսպիսի դատավորը պետք է խմբային ու անհատական շահերից անկախ լինի, որ օրենքն արդար լինի, կո´ւյր լինի, ու այնքա´ն վերացական լինի, որ պաշտպանի բոլո´ր-բոլորի´ շահերն ու իրավունքները:

Դրույթ 10. Ֆրակցիաների ու կուսակցականների առկայությունը ՕԺ-ում ու արդարությունը անհամատեղելի են:

Դրույթ 11. ՕԺ-ի պատգամավորի անձեռնմխելության (իմունիտետի) և մնացած արտոնությունները շնորհելու պետական կարգը (ինստիտուտը) պիտի համարվի հակասահմանադրական, քանի որ բոլորին հավասար աչքով նայող օրենքի առաջ երկրի ոչ մի քաղաքացին ավելի կարևոր չի՝ որևէ մի ուրիշ քաղաքացու համեմատ:

Դրույթ 12. ՕԺ-ն չպիտի ունենա գաղտնի կամ դռնփակ նիստեր, քանի որ սա հակադիր է խոսքի ազատության ու ինֆորմացիա ստանալու ազատության ֆունդամենտալ նորմին:

ՕԺ-ն ժողովրդի ընտրած ներկայացուցիչների խումբն է, ու ժողովրդից թաքուն որևէ արարմունքի իրավունքը չպիտի ունենա:

Դրույթ 13. ՕԺ-ի արարողակարգը պիտի հաստատվի ամե´ն նիստից առաջ, ընդհանուր ու պարզ մեծամասնական քվեարկությամբ: Եթե ՕԺ-ի մի անդամը երկար ելույթի առաջարկ ունի, այդ առաջարկը պիտի տեղնուտեղը դրվի ասված, բայց գաղտնի քվեարկությանը:

Դրույթ 14. Սահմանադրությամբ ՕԺ-ի նախագահն ու միակ փոխնախագահը պիտի ընտրվեն ՕԺ-ի ամեն մի նիստից առաջ, ՕԺ-ի անդամների պարզ մեծամասնական գաղտնի քվեարկությամբ:

Դրույթ 15. Սահմանադրությամբ ՕԺ-ի անդամ դատավորը պիտի (օրինակ) 45 տարեկանից ջահել չլինի, որ աշխատանքային ու մանավանդ կյանքի փորձ ունենա ու 75 տարեկանից էլ մեծ չլինի, որ եռանդը պակասած չլինի:

Դրույթ 16. ՀՀ-ի համար ՕԺ-ի 33 (ու նույնիսկ 9) պատգամավոր-դատավորը լրիվ բավարար է:

Դրույթ 17. Սահմանադրությամբ ՕԺ-ում մեկ անգամ իր ժամկետը ծառայած պատգամավորն այլևս ՕԺ-ի անդամ ընտրվելու իրավունքը չպիտի ունենա, որ թարմ ու ավելի ժամանակակից մտքի հոսքն ՕԺ չդադարի:

Դրույթ 18. Սահմանադրությամբ ՕԺ-ի պատգամավորը պիտի բիզնեսով զբաղվելու իրավունքը չունենա, որ իր կազմած ու ընդունած օրենքները արտոնություններ չտան իր բիզնեսին կամ բիզնես խմբին:

Դրույթ 19. Սահմանադրությամբ, ՕԺ-ի պատգամավորը, ՕԺ-ի որևէ մասը կամ ՕԺ-ն ամբողջությամբ՝ չպիտի գործադիր որևէ իրավունք ունենա:

Այսինքն, ՕԺ-ն կառավարության գործերին միջամտելու որևէ իրավունք, որևէ մեկին պաշտոնի նշանակելու ոչ մի իրավունքը չպիտի ունենա:

Դրույթ 20. ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ: Սահմանադրությամբ ՕԺ-ի ընտրությունները պետք է պարտադիր լինեն ՈՉ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ:

Բացի սա, ՕԺ-ի ընտրությունների ժամանակը չպիտի համընկնի ԳԺ-ի ընտրությունների հետ, որ լրիվ անկախ լինի:

Ինչպե՞ս և ինչո՞ւ:

«ԻՆՉՊԵՍ»-ը: Սա նշանակում է, որ ՕԺ-ն առաջին անգամ ընտրելուց հետո պատգամավոր-դատավորի ՕԺ-ին անդամակցելու միակ ժամկետը պիտի լինի, օրինակ, 1-ից մինչև 30 տարի, ինչից հետո այդ պատգամավորն այլևս ՕԺ-ի անդամ ընտրվելու իրավունքը չպիտի ունենա:

(Լավ կլինի, որ պաշտոնաթող պատգամավորը նշանակվի որևէ պատվավոր պաշտոնի, օրինակ, լինի պետական որևէ կառույցի իրավախորհրդատու ևն):

Այս անգամ արդեն ՕԺ-ն, ըստ էության, կլինի «ցմահ անկախ», որովհետև սրա լրիվ կազմը կընտրվի միայն առաջին անգամ, իսկ սրանից հետո միայն կլրանա, ու մի քանի տարին մեկ ՕԺ-ում ընդամենը մեկ-երկու տեղ ազատվի, թե չէ:

Սա չի խանգարի, որ ՕԺ-ն անընդհատ գործի իր ողջ կարողությամբ: Ազատված տեղերի համար իսկույն պիտի նույն տեղամասում հայտարարվի ու արվի նոր ընտրություն, ինչը կազմակերպելը դժվար կամ ծախսատար չի լինի ու շատ ժամանակ չի պահանջի:

«ԻՆՉՈՒ»-ն: Պատգամավորի այսօրինակ «ցմահ անկախությունը», սրան ավելացրած՝ իր անկուսակցականությունը, ֆրակցիաների ու բիզնեսի արգելքն ու մանավանդ գործադիր ֆունկցիաներին միջամտելու արգելքը, կբացառի ո´չ միայն օրենսդիր դատավորի, այլև հենց կառավարության անդամի որևէ կախվածությունը ՕԺ-ից (խորհրդարանից):

Երկրորդը, ինչպես ասվեց, սա կապահովի պատգամավորի անկախությունը կառավարությունից, կուսակցություններից, մանավանդ եթե պատգամավորն իմանա, որ իր ծերությունն է´լ է ապահովված: Սա թերևս բավարար երաշխիք կլինի, որ ՕԺ-ի ընդունած օրենքները առավելագույնս անկողմնակալ լինեն:

Իրոք, եթե պատգամավորն իմանա, որ ինքը (օրինակ) մի 15-30 տարի ազնիվ ու ամեն բանից անկախ աշխատելու ու ապահով ապագայի հնար ունի ու, քանի որ, այս ժամկետից հետո նորից ընտրվելու իրավունքը չունի, այլևս չի մտածի հաջորդ անգամ ընտրվելու համար «զարտուղի կապ ու միջոց» ստեղծելու մասին ու կնվիրվի մի´միայն իր գործին:

Այսօրինակ պատգամավորը անսահման կգնահատի իր պաշտոնը, մանավանդ որ այսպիսի հույժ պատվավոր պաշտոն ունի ողջ երկրից ընդամենը 33 քաղաքացի, ու թերևս ոչ մի բան (նույնիսկ վիթխարի կաշառքը) չի գայթակղի սրան, քանի որ բարոյական կարգում բռնվելու վտանգը շատ մեծ կլինի, իսկ իր կորուստը՝ անգնահատելի:

Այնինչ, այսօրվա ձևը, երբ թե´ ՕԺ-ն, թե´ կառավարությունը ընտրվում են միաժամանակ ու նույն պարբերությամբ ու կուսակցական սկզբունքով, հնարավորություն է տալիս, որ գործեն ամեն տեսակ խնամի-ծանոթային կամ կուսակցական ձեռնածությունները:

Կառավարության ու ՕԺ-ի անդամները իրենց զանազան կապերով ու պարտավորություններով կախված են լինում իրարից ու, օգտագործելով իրենց զանազան կապերը, ապահովում են իրենց ապագա ընտրությունները, որ իրենց ապագա պաշտոնները դարձնեն անձնական շահույթի աղբյուր:

Այս հանգամանքները բոլորովին էլ չեն խրախուսում, որ ժողովրդի այսօրինակ «ներկայացուցիչները» ձգտեն արդարության, ազնվության ու անկաշառության:

Այս անգամ արդեն օրենքների կուրությունը կամ վերացականությունը, այսինքըն, հենց արդարությունն ու օրենքն ու պետական իշխանությունը 3 անկախ թևի բաժանելու այս պարտադիր սկզբունքը դառնում է անիրագործելի:

Դրույթ 21. Պարտադիր է, որ մեր իշխանական բոլոր-բոլոր ընտրությունները լինեն ուղղակի, գաղտնի ու միայն և միայն մեծամասնական սկզբունքով:

Դրույթ 22. Կուսակցական ցուցակներով ընտրություններն ու ՕԺ անցնելու շեմը պիտի արգելվեն հենց սահմանադրությամբ: Պիտի ամեն մի անհատն էլ ընտրություններին իր թեկնածությունը դնելու իրավունքն ունենա:

Դրույթ 23. Եթե ասածս կարգը հաստատվի սահմանադրությամբ, կուսակցությունների քաղաքական դերը կդառնա նվազագույնը, իսկ ոչ մասնագետ կարիերիստների ու բախտախնդիրների մուտքը Օրենսդիր ժողով՝ կփակվի, որովհետև սրանք Օրենսդիր ժողով մտնելու էլ ոչ մի հնար չեն ունենա, ու իշխանության այս թևը թերևս իրոք դառնա անկողմնակալ:

(Ավելին, այս կարգով ձևավորված ՕԺ-ն արդեն բոլորովին չի հրապուրի նման կարիերիստներին ու բախտախնդիրներին, որովհետև իրավական որևէ ստեղծագործ ու ըստ էության գիտական ծանր աշխատանքը սրանց երբեք էլ չի հրապուրել ու սրանց նպատակը չի եղել ու չի լինի):

Ինչո՞ւ է սա անհրաժեշտ: Սա անհրաժեշտ է, որովհետև կուսակցությունները, միշտ ու ամենուրեք, միայն ու միայն մի նպատակ են ունեցել, ու միշտ է´լ միայն ա´յդ նպատակը կունենան:

Դրույթ 24. Ցանկացած կուսակցության նպատակը իշխանությունը ցանկացած միջոցով նվաճելն է, որ կուսակցականները մեծ ու փոքր պաշտոն ձեռք բերեն ու, ոչինչ չստեղծելով, ապրեն ժողովրդից խլած հարկերի հաշվին:

Սա´ է ցույց տալիս փորձը, ինչքան էլ որ կուսակցական առաջնորդներն ու շարքային անդամները պնդեն, թե իրենց ողջ գործունեության ու կյանքի նպատակը ժողովրդի բարօրությունն է (տես հետո):

Դրույթ 25. Հարկերի, մաքսերի ու այլ տուրքերի թիվն ու չափերը որոշում է ՕԺ-ն, բայց շարքային որևէ դատարանն իրավունք ունի չեղյալ համարի ցանկացած հարկը: Եթե որևէ հարկի առումով այս հիմնարկների միջև վեճ է ծագում այս վեճը լուծում է միացյալ դատարանը: Հազվագյուտ դեպքերում վերջնական լուծման իրավունքը տրվում է հանրաքվեին:

Դրույթ 26. Սահմանադրությամբ պրոգրեսիվ հարկ ու պրոգրեսիվ մաքսը, ինչպես նաև շքեղության կամ «անտեսանելի հարստության» հարկերի պես հարկերն ու այլ անիրավ հարկերը պիտի վերացվեն:

Դրույթ 27. Հանրաքվեի ինստիտուտը պիտի թերևս հիմնվի համարյա այնպես, ինչպես Շվեյցարիայում է:

Վերջում նորից շեշտենք, որ ԱԺ-ն այսօրվա կարգով կազմավորելու ձևը ոչ միայն ժողովրդավարական չի, այլ (անպայման) կուսակցավարական ու նույնիսկ թալանչիական է ու, անկասկած, ավտորիտարիստական ու անբարո է:

3.2 Գործադիր Ժողովի սահմանադրական ելակետերը

Ասվել է արդեն, որ ԱԺ-ն, այսինքն, Ազգային ժողովը, օրենսդի´ր օրգան է, սրա համար էլ ճիշտ կլիներ սրան օրեսնդի´ր ժողով (ՕԺ) կոչելը:

Իսկական ժողովրդավարական երկիրը, ինչպես արդեն ասվել է, բացի Օրենսդիր ժողովը (ՕԺ-ն), պիտի անպայման ունենա Կառավարական ներկայացուցչական պալատ կամ Գործադիր խորհրդարան (Գործադիր ժողով, ԳԺ), ինչը չենք ունեցել ու չունենք հիմա ու երևի մտադրություն էլ չկա, որ ունենանք:

Ինչպիսի՞ն պիտի լինի ԳԺ-ն, ի՞նչ կարգով պիտի ընտրի, ու ի՞նչ ֆունկցիաներ ու իրավունքներ պիտի ունենա:

Դրույթ 1. Ժողովո´ւրդը պիտի ընտրի իր երկրի Գործադիր Ժողովը (ԳԺ-ն), պիտի ընտրի, օրինակ, 4 կամ 5 տարին մեկ, ուղղակի ու գաղտնի ընտրությունով, առանց ԳԺ անցնելու կուսակցական կամ խմբային որևէ շեմի, ու պարտադիր՝ մեծամասնակա´ն եղանակով:

Ուրեմն, ի տարբերություն Օրենսդիր ժողովի (ինչը պիտի ընտրվի ոչ պարբերական ընտրություններով ու ինչի անդամները, փաստացի, «ցմահ անկախ» են), ինչպես արդեն ասվեց, ԳԺ-ի ընտրությունները պիտի լինեն պարբերական, 4 կամ 5 տարի պարբերությամբ:

Դրույթ 2. ԳԺ-ի թեկնածուն ու անդամը կարող է լինել թե´ ժողովրդի ցանկացած խմբից (օրինակ, որևէ համալսարանից, գյուղից կամ գործարանից) կամ կուսակցությունից, թե´ որևէ անհատը, նաև ի´ր իսկ առաջադրությամբ:

Ինչո՞ւ:

Բանն այն է, որ ցանկալի է, որ Գործադիր պալատ-խորհրդարանում (ԳԺ-ում) լինեն երկրի քաղաքացիների բոլոր խմբերի ներկայացուցիչները, նաև կուսակցություններինը ու փոքր խմբերինը, որ հնարավորինս լրի´վ արտահայտեն բոլո´ր քաղաքացիների շահերը:

Պարբերականությունն էլ այն բանի համար է, որ ԳԺ-ի պատգամավորը վախենա իրեն ընտրողին հիասթափեցնելուց ու կախված լինի իր ընտրողից ու իր ընտրողի´ շահերը պաշտպանի:

Դրույթ 3. Վարչապետի կամ նախագահի պաշտոնի կարիքը, նախարարությունների թիվն ու սրանց տեսակները սահմանում է երկրի սահմանադրությունը, ելնելով պետական ծախսերը նվազագույնին հասցնելու ու շուկայի ազատությունը առավելագույնը դարձնելու սկզբունքներից:

Դրույթ 4. Գործադիր ժողո´վը (այսինքն գործադիր պալատը) իր կազմից ընտրում է բուն կառավարությունը կամ կառավարական կաբինետը կամ գործադիր կաբինետը, իր վարչապետ, փոխվարչապետ ու նախարարներով, նախարարություններով, վարչություններով ու կոմիտեներով ևն:

Դրույթ 5. Կառավարական կաբինետը կամ վարչապետը (նախագահը) կամ ՕԺ-ն ոչ մի իրավունք չունի ցրելու ո´չ Գործադիր ժողովը, ոչ է´լ Օրենսդիր ժողովը: Գործադիր Ժողովը կարո´ղ է ժողովրդի պահանջով լուծարի (ցրի) բուն կառավարությունը կամ սրա ենթամիավորները, ու ժողովրդի այս իրավունքը պիտի ամրագրվի սահմանադրության մեջ:

Դրույթ 6. Գործադիր ժողովը կարող է ցրվի միայն հանրաքվեով, ժողովրդի հավաքած 30000 ստորագրությամբ, եթե Օրենսդիր ժողովը կամ որևէ դատարանը պարզում է, որ գործադիր ժողովի գործունեությունը հակաօրինական ու հակաժողովրդական է:

Սրանով ժողովուրդը հսկելու է ԳԺ-ին: ՕԺ-ին հսկող միջոց կարող են լինել առանձին դատական հայցերն ու հանրաքվեները:

Դրույթ 7. Սահմանադրությունը պիտի պահանջի, որ կառավարությունը կազմված լինի ոչ ավել քան 6 (ու նույնիսկ 4) նախարարությունից, համարյա ինչպես Շվեյցարիայում է:

Ուրեմն Կառավարությունը (գործադիր կաբինետը, ԳԺ-ն) պետք է ունենա մեկ վարչապետ և մեկ փոխվարչապետ, այսինքն, պիտի կազմված լինի 8 հոգուց:

Դրույթ 8. Սկզբում վարչապետ ու փոխվարչապետ դառնում են ամենաշատ ձայն հավաքածները: Վարչապետն ու փոխվարչապետը փոխվում են տարին մեկ, հերթով, համարյա այնպես, ինչպես Շվեյցարիայում է:

Դրույթ 9. ԳԺ-ն վարչապետ, փոխվարչապետ ու նախարար է ընտրում ձայների պարզ մեծամասնությամբ (այսպես նաև մնացած պաշտոնները):

Դրույթ 10. Պետական բոլոր պաշտոնյաները (նաև վարչապետը) զրկվում են որևէ իմունիտետից կամ այլ արտոնությունից:

Ուրեմն, հնարավոր է, որ վարչապետ կամ այլ պաշտոնյա դառնա ԳԺ-ի նաև փոքրամասն կուսակցության ներկայացուցիչը:

Սա նույնիսկ ցանկալի է, որովհետև այս անգամ այս փոքրամասնական պաշտոնյան պիտի շատ ու շատ զգույշ աշխատի ու ձգտի, որ ոչ մի օրենք չխախտի ու մեծ ու փոքր անիրավություն չանի, որովհետև մեծամասնական պատգամավորներն աչալուրջ հետևելու են իր ամեն մի քայլին ու անընդհատ ձգտելու են իրեն քննադատելուն:

Դրույթ 11. Սահմանադրությամբ ԳԺ-ի պատգամավորը կամ կառավարական խոշոր պաշտոնյան (նաև մարզպետները ևն, եթե սրանց ինստիտուտը պահպանվի), ինչպես նաև նախարարությունները, քաղաքապետարաններն ու մարզպետարանները պիտի բիզնեսով զբաղվելու ոչ մի իրավունք չունենան:

Ինչո՞ւ: Որովհետև բիզնեսը լավագույն ձևով իրականացնում է միայն մասնավորը, այնինչ, երբ կառավարությունն է բիզնես անում, հարկատուի տված միջոցների մի զգալի մասը, բյուրոկրատական ու պաշտոնական չարաշահումային անխուսափելի պատճառներով, փոշիանում է:

Օրինակ, ատոմակայան կառուցելու կամ զինատեսակ արտադրելու կամ ներկրելու համար գուցե ՕԺ-ն որոշի, որ մասնավորը իրավունք ունի այս գործը ձեռնարկի, ու մնացած ամեն ինչը թողնի մասնավորին, ով, հանուն իր շահույթի, լավագույն ձևով կանի իր ձեռից եկածը:

Իհարկե, հասկանալի պատճառներով, ԳԺ-ն պիտի աչալուրջ հսկի միջուկային վառելիքի առևտուրն ու շահագործումը:

Նույն ձևով էլ հնարավոր է, որ, օրինակ, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը հանձնվեր մասնավորին (իրականացնելով կառուցելու աշխատանքների ամենայն թափանցիկությունը ու հնարավոր հսկողությունը):

Պարզ է, որ այս առումով քննարկելու շատ բան կա, ու որ ազատ շուկան բազում այնպիսի նոր ձև ու հարաբերություն կհայտնագործի, որ այսօր նույնիսկ չենք էլ պատկերացնում:

Այնինչ, եթե Երևանի տրանսպորտի շահագործումը հանձնվի, օրինակ, քաղաքապետարանին, տրանսպորտը երբեք նորմալ չի գործի: Իսկ եթե (նորից, օրինակ) «գծերի» ճանապարհները նորոգելու լիցենզիաները տրվեն մասնավորին (նույն գըծի համար տալով մեկից ավել լիցենզիա), ազատ մրցությունը շատ ու շատ արագ տրանսպորտի հարցը գերազանց կլուծի:

Դրույթ 12. Գործադիր ժողովն ու սրա կազմած Կաբինետը (կառավարությունը) օրենքի նախագիծ առաջարկելու ոչ մի իրավունքը չպիտի ունենան:

Ինչո՞ւ: Որովհետև օրենքի այս նախագծերը ա´նպայման արտոնություն են տալու կա´մ հենց ԳԺ-ի անդամներին, կա´մ որևէ շահառու խմբին, ու անպայման խոչընդոտելու են անհատ տնտեսվարողների գործերին:

Դրույթ 13. Օրենսդիրը միայն և միայն Օրենսդիր ժողովն ու հանրաքվեներն են, ու Գործադիր ժողովը Օրենսդիր ժողովին հսկելու կամ ուղղորդելու ոչ մի իրավասություն չպիտի ունենա:

Դրույթ 14. Գործադիր կաբինետի ու Գործադիր ժողովի ցուցումները, կանոնադրություններն ու հրահանգները չպիտի հակասեն սահմանադրության ու օրենսգրքերի հաստատած անհատի կամ խմբերի վարքի ընդհանուր վերացական կանոններին ու բնավ չպիտի օրենքի ուժ ուենան:

Դրույթ 15. Գործադիր Ժողովը (կառավարությունը) պիտի միմիայն տնօրինի հարկերից, մաքսերից ու այլ տուրքերից հավաքված գումարները (ՕԺ-ի թույլատրությամբ ու դատարանին հաշվետու լինելով), ու չպիտի որևէ հարկ կամ տուրք սահմանելու որևէ իրավունք ունենա:

Դրույթ 16. Սահմանադրական դատարանը պիտի լուծարվի:

Օրենսդիր ժողովի ընդունած օրենքների համապատասխանությունը սահմանադրությանը պիտի հսկեն դատարանները:

Դրույթ 17. Դատավճռի համապատասխանությունը սահմանադրությանը որոշում է տվյալ դատավորը, բողոքի դեպքում՝ որևէ այլ դատարանը, իսկ եթե սա էլ չի լուծում հարցը, որոշում է մի քանի դատարանի միացյալ (օրինակ, 24 դատավորանոց) դատարանը, առանց ատենակալների:

Դրույթ 18. Եթե ՕԺ-ի նոր ընդունած օրենքը վիճելի է, ու եթե ՕԺ-ն հրաժարվում է սա փոխելուց, այս օրենքը հաստատում կամ մերժվում է կա´մ նախորդ դրույթի ասած մեծ կազմով, կա´մ հանրաքվեով:

Դրույթ 19. Հանրաքվեներին դրված հարցերը պիտի ազատ մամուլով ամենաքիչը երկու ամիս քննարկվեն ու անպայման մանրամասն բացատրվեն ողջ ժողովըրդին:

Դրույթ 20. Հարկերի, մաքսերի ու այլ տուրքերի չափերը որոշում է ՕԺ-ն, բայց սրանք հաստատում է միացյալ դատարանը:

Դրույթ 21. ԳԺ-ն միայն տնօրինում է հարկերից, մաքսերից ու այլ տուրքերից հավաքված ու ՕԺ-ի վճռով ԳԺ-ին հատկացրած գումարները, բայց, ինչպես ասվեց, որևէ դատարանի առաջ տարեկան հաշվետվության պարտադրանքով:

Դրույթ 22. Առևտրական բանկերը գործում են ազատ շուկայի օրենքներով:

Դրույթ 23. Սոցիալական ապահովագրության, կրթության ու առողջապահության հարցերը պիտի (համարյա լրիվ) հանձնվեն մասնավորին, որ սրանց որակը դառնա բավարար ու պետերի հարկային թալանի պատրվակների թիվը կրճատվի:

Եթե սա արվի, Գործադիրը այս խավի ընտրողների կամքի վրա ազդեցություն չի ունենա և այդժամ այս խավերի անհատների, մանավանդ թոշակառուների մասնակցությունը ընտրություններին կլինի խիստ ցանկալի: Հակառակ դեպքում այս խավերի ընտրության անկեղծությունը կմնա կասկածելի:

Դրույթ 24. Բուհերին պիտի տրվի լրիվ ինքնավարություն (ներառյալ ընդունելության քննություն անցկացնելու ձևը) անկախ այն բանից, թե սրանք պետական սուբսիդիա ստանում են, թե չէ:

Պարտադիր կրթությունը պիտի հաստատվի, օրինակ, մինչև 8-րդ դասարանը, բայց դպրոցները պիտի լինեն լրիվ ինքնավար ու միայն իրե´նք ընտրեն այս կրթությունն իրականացնելու ձևը, ժամաքանակը, բովանդակությունն ու դասագրքերը:

Բուհում սովորելու համար դպրոց ավարտելու ատեստատը չպիտի պարտադիր լինի:

Դրույթ 25. Աշխատավարձի նվազագույն ու ապրանքների գների բարձրագույն շեմերը պիտի արգելվեն սահմանադրությամբ, քանի որ տնտեսագիտական վերլուծությունն ու փորձը վաղուց ապացուցել են, որ այս շեմերը վնասում են հենց ամենաաղքատներին ու խոչընդոտում են շուկայի ազատությանը:

3.3 Բարոյակարգի դատական իշխանությունը

Անցնենք իշխանության երրորդ թևին

Իշխանության երրորդ թևը դատական իշխանությունն է, այսինքն, բոլոր դատարանները: Դատավորների ընտրության ու դատավարության կարգերն աշխարհում շատ բազմազան են, ու այս պատճառով էլ դատական իշխանությունը կազմակերպելու հարցը թերևս ամենաբարդն է:

Սահմանում. Դատավարությունը արդարություն արտադրող ամենայն արտաքին ազդեցությունից անկախ պրոցես է, ինչը պիտի հիմնված լինի հավասար իրավունքներ ունեցող դատապաշտպանի ու մեղադրողի ազատ մրցության վրա:

Եթե առկա օրենքների ժողովածուներն ու սահմանադրությունը բավարար չեն, որ տվյալ իրադրության համար արդարություն արտադրվի, դատավորը պիտի ղեկավարվի բարոյական հիմնական նորմերի ոգով ու ի´նքը վճռի, թե ի´նչն է արդարը այդ իրավիճակում:

Դրույթ 1. Դատական առկա սարսափելի բյուրոկրատիայից ազատվելու համար պիտի անպայման հրաժարվենք դատարանների այս բազմամակարդակ համակարգից ու, ըստ էության, թողնենք միայն մի տեսակ դատարան, ընդհանուր իրավասության քրեական ու քաղաքացիական առաջին ատյանի դատարանները:

(Սրանց հետ էլ՝ հաշտարար դատարանները, սրանց վճիռների բողոքարկությունը հանձնելով հարևան դատարաններին, հաշտարար դատարաններին ու թերևս նաև տեղական հանրաքվեներին):

Մեր այսօրվա դատական իշխանությունը բոլորովին էլ անկախ չի, ուրեմն չի կարող հսկել ո´չ հզոր օլիգարխներին, ո´չ կառավարական պաշտոնյաներին, ո´չ Օրենսդիր Ժողովի անդամներին, ո´չ վարչապետին, ո´չ սրանց հովանավորյալներից մեկնումեկին, ոչ է´լ առանձին դատավորներին:

Այսօր մեր դատարանները, ըստ էության, հենց սահմանադրությունով ենթակա են ՕԺ-ի մեծամասնությանը, այսինքն, Հայաստանի վարչապետին, որովհետև, փաստացի (de facto) միայն հենց ՕԺ-ն ու վարչապե´տն են բոլոր դատավորներին նշանակում գործի, ու նաև գործից ազատում:

Սա փաստ է, ինչ էլ որ գրած լինի մեր այսօրվա սահմանադրության մեջ:

Ու հենց սա է պատճառը, որ այսօր թե´ մեր պետական բոլոր կառույցները, թե´ մեր դատական սիստեմը ծայրից ծայր են ապական:

Դրույթ 2. Ճիշտ կլիներ, որ մեր դատավորներն էլ լրի´վ անկախ լինեին (բայց օրենքով պաշտպանվա´ծ անկախ) ու մեր դատարանները նույնպես կազմվեին համարյա նույն սկզբունքներով, ինչ սկզբունքներ որ առաջարկվեցին ՕԺ-ն կազմելու համար, այսինքն, բոլոր դատավորներին (ու ուղղակի ընտրությամբ) ընտրեր ժողովուրդը:

Դրույթ 3. Դատավորները պիտի նույն ձևով դատելի լինեն, ինչպես թե´ ԳԺ-ի ու կառավարության անդամները, թե´ ՕԺ-ի անդամները, թե´ դատական խորհուրդների անդամները ևն:

Այսինքն, երկրի ցանկացած քաղաքացի պիտի ցանկացած դատավորին դատարան կանչելու իրավունքն ունենա: Մեղադրանքը չապացուցվեց, հենց այդ քաղաքացի´ն պիտի դատվի:

Դրույթ 4. Հանցանք կատարած դատավորին պիտի դատի մեկ ուրիշ շարքային դատարանը, իսկ եթե այս դատարանի վճիռը բողոքարկվում է, դատավորին դատում է մի քանի հարևան դատարանի դատավորներից կազմված 24 հոգանոց դատարանը: Եթե վեճը չի լուծվում, ամբաստանյալ դատավորին դատում է իրեն ընտրած տեղական հանրաքվեն:

Դրույթ 5. Ցանկալի է, որ շարքային դատարանի նախագահի ինստիտուտը լուծարվի: Իսկ եթե դատարանի նախագահի ինստիտուտը պիտի մնա, լավ կլինի, որ տվյալ դատարանի դատավորները նախագահեն հերթով, օրինակ, տարին մեկ հաջորդելով իրար:

Դրույթ 6. Զինվորական դատարանները չպիտի տարբերվեն քաղաքացիական դատարաններից (կամ ուղղակի զինվորական դատարան չպիտի լինի), բացի այն դեպքերը, երբ ռազմական գաղտնիքի հարց կա:

Դրույթ 7. Ռազմական գաղտնիքից բացի ուրիշ ոչ մի պետական գաղտնիք չպիտի լինի, քանզի, ինչպես ցավալի փորձն է ցույց տալիս, պետական գաղտնիք կոչվածը միայն խոշոր պաշտոնյաների հանցանքները թաքցնելու համար են:

(Ռազմական գաղտնիքի մասին տես հետո):

Դրույթ 8. Դատելի պիտի լինի ցանկացած քաղաքացին, հասուն մարդը, իրավաբանական անձը, նաև վարչապետն ու երկրի նախագահը, բոլոր համայնքապետերը, նախարարներն ու զանազան պետերը:

Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքից բխում է, որ բոլոր խոշոր պաշտոնյաներին ամբաստանելու կարգը բոլորովին չպիտի տարբերվի շարքային քաղաքացիներին ամբաստանելու կարգից:

Դրույթ 9. Առանձին կամ բոլոր դատավորների կամ դատարանների մշտական միությունները (մանավանդ՝ սրանց արհմիությունները) պիտի հենց սահմանադրությամբ արգելվեն, որ դատական համակարգը հնարավորինս զերծ մնա ապականությունից ու բարոյակարգին հակասող այնպիսի «ակամա» կամ դիտավորյալ վճիռներից, որոնք արվում են «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով:

Դրույթ 10. Դատական օրենսգրքերի մեջ պիտի ընդգրկվեն սահմանադրության բոլոր-բոլոր հոդվածները խախտելու համար պատիժներ (սահմանադրության մանավանդ ա´յն օրենքները խախտելու համար, որոնք ապահովում են բարոյակարգը, այսինքն, ապահովում են վերը ասած բարոյական հիմնական նորմերի գործունեությունը):

Դրույթ 11. Թե´ սահմանադրական, թե´ քրեական ու թե´ քաղաքացիական օրենքները պիտի լինեն հնարավորին չափ անփոփոխ ու հարատև, որ անհատ տընտեսվարողը իր համար երկարատև պլաններ կազմելու հնար ունենա, վստահ լինելով, որ օրենքների արագ փոփոխությունը չի խանգարի կամ չի խոչընդոտի իր պլաններին:

Դրույթ 12. Սահմանադրական դատարանը լուծարելուց հետո սրա ֆունկցիաները պիտի փոխանցվեն շարքային դատարաններին, միացյալ դատարաններին ու, թերևս, հազվագյուտ դեպքերում, հանրաքվեներին (ինչպես Հին Աթենքում):

Ինչո՞ւ: Նախ որովհետև.

Դրույթ 13. Երկրի սահմանադրությունը ա´նպայման պիտի հնարավորին չափ հստակ ու համառոտ լինի, քանի որ սա երկրի գլխավոր օրենքների ժողովածուն է, ու սա պիտի հասկանալի լինի գոնե միջին մտավորականին:

Եթե շարքային դատավորը (կամ օրենսդիր պատգամավորը, ով օրենք ստեղծող դատավոր է), ունակ չի սահմանադրությունը հասկանալու ու իր վճիռները հանելու սահմանադրությանը համաձայն, կամ ունակ չի պարզելու, թե ի´նչն է հակասահմանադրական, ուրեմն, կա´մ սահմանադրությո´ւնը բանի պետք չի, կա´մ հենց այդ դատավո´րը (օրենսդիր պատգամավորը) բանի պետք չի:

Դրույթ 14. Պիտի ամենայն խստությամբ դատվեն ու պատժվեն` մասնավոր այն տեսակ սեփականության անձեռնմխելիությունը խախտողները (այսինքն, պետական պաշտոնյաները), ինչին ասում ենք` օրենքի առաջ բոլորի հավասարություն, մարդու իրավունքներ, հավաքների ու ցույցերի ազատություն, խոսքի, կարծիքի, հավատի ու ինֆորմացիա ստանալու իրավունք, ու անպայման` ընտրակարգի օրենքները խախտողները ևն:

Դրույթ 15. Սրա համար էլ պետք է, որ սովորական դատարաններն իրավունք ունենան` դատելու ու պատժելու ուղղակի հենց սահմանադրական օրենքներով, այսինքն, սահմնանադրությունն է´լ պիտի համարվի օրենսգիրք:

Ակնհայտ է, որ դատախազները, այսինքն պետական մեղադրողները, միշտ պետերի շահերն են պաշտպանում, ինչը խաթարում է արդարության արտադրությունը ու աղավաղում է դատարանի էությունը: Սրա համար էլ.

Դրույթ 16. Մեղադրողները պիտի ունենան հենց նո´ւյն իրավունքները, ինչ իրավունքներ որ ունեն դատապաշտպանները, որ դատարանական մրցությունն արդար ու հավասար պայմաններով լինի, ու դատական համակարգի ապականությունը հնարավորինս քչանա: Այսինքն, դատախազների հսկողական բոլոր ֆունկցիաները պիտի լուծարվեն:

3.4 Այլ դիտողություններ

ա. Չորրորդ իշխանությունը

Դրույթ 1. Մամուլի ու խոսքի ու տեղեկություն ստանալու ազատության օրենքներն իմաստ չունեն, եթե այս ազատություններն օրենքով պաշտպանված չեն:

Սրա համար նախ մամուլի որևէ միջոցի իրավունքը ձեռք բերելը պիտի նույնքան հեշտ լինի, ինչքան,օրինակ, որևէ խանութի լիցենզիա ստանալը:

Մամուլի ներկայացուցիչն իրավունք պիտի ունենա Հին Աթենքի քաղաքացու պես մեղադրելու ամեն մեկին, լինի սա անհատ պաշտոնյա, թե նախարարություն, թե ուրիշ մի իրավաբանական անձ, ու նույնիսկ վարչապետ ու պրեզիդենտ ևն:

Դրույթ 2. Մամուլի հրապարակած մեղադրանքը խոշոր պաշտոնյայի նկատմամբ պիտի պարտադիր ու ավտոմատ մտնի տվյալ շրջանի դատարանը, ու ավտոմատ էլ դատական գործ հարուցվի:

Թե որ մամուլի մեղադրանքը չհաստատվեց, մեղադրանքի հեղինա´կը պիտի դատվի:

Դրույթ 3. Դատարանով պիտի պատժվի (եթե մեղավոր է) միայն մամուլում հըրապարակված մեղադրանքի հեղինակը, ու պետական ոչ մի օրգան ՉՊԻՏԻ մամուլի տվյալ միջոցը փակելու իրավունքն ունենա:

Դրույթ 4. Ցանկացած քաղաքացի պիտի իրավունք ունենա ցանկացած պետական օրգանի որևէ հաշվետվություններին մասնակցելու ու ցանկացած մեղադրանքը ցանկացած պաշտոնյային վերագրելու, նորից վերը շարադրված պայմաններով: Ուրեմն, իշխանությունների դռնփակ նիստերը պիտի արգելվեն:

Գաղտնիություն կոչվածը միմիայն իշխանության պաշտոնյաների հանցագործությունները թաքցնելու համար է, ու հավատալու չի, օրինակ, որ մեր բանակն այնպիսի´ մի կարևոր գաղտնիք ունենա, որ մեր թշնամիները չիմանան, կամ էլ մեր պաշտոնյաները «հաճույքով» չծախեն մեր թշնամիներին:

Ուրեմն, ինչպես արդեն ասվել է, ավելի լավ կլինի, որ այս գաղտնիություն կոչվածը ոչ ռազմական ոլորտներում չլինի՝ առհասարակ, իսկ ռազմական ոլորտում` համարյա չլինի:

Ռազմական ոլորտում գաղտնիությունը հասցնում է միայն բանակում ապականությունը վիթխարի դարձնելուն ու բանակն ահավոր թուլացնելուն:

Կնշանակի, օրենքներ են պետք, որ ժուռնալիստների ու համարյա ամեն մի քաղաքացու ու մարդու տեղեկություն ստանալու իրավունքներն ապահովեն, ու նաև պատժեն այդ տեղեկությունները ժուռնալիստին չտվող պաշտոնյաներին՝ անխըտիր:

բ. Կոմպենսացիան

Վենդետան անթույլատրելի է:

Դրույթ 1. Հարկերը պիտի ներվեն, գանձագող պետերն ու այսպիսի այլ թալանչիները պիտի օրենքին պատասխան տան: Սրանց ունեցվածքը պիտի բռնագանձվի, թողնելով միայն ապրուստի համար անհրաժեշտ մինիմումը:

Բայց սա պիտի արվի միայն սահմանադրական հեղափոխությունից հետո, որովհետև դատական առկա համակարգը ահնհուսալի ապական է:

Սա պարտադիր է, որովհետև թալանը շարունակելու ցանկություն ունեցողները պիտի անպայման տեսնեն, որ հասարակությունը պարտադիր է պատժում անօրեններին:

Այնուամենայնիվ, պիտի մշակվի նախորդ իշխանությունների ժամանակ հանցավոր ուղով կուտակած հարստությունը վերադարձնելու ընդհանուր ու իրատեսական մեխանիզմ, որ նախկին ոչ շատ չարամիտ օրինախախտ բիզնեսմենները նորից հանգիստ աշխատեն ու բարիք ստեղծեն:

գ. Մոնոպոլիաները

«Մասնավոր մոնոպոլիան համարյա երբեք լրիվ չի լինում ու, համենայն դեպս, երբեք հարատև չի ու մասնավորի մրցությունից ապահովագրված չի: Իսկ ահա պետական մոնոպոլիան մի´շտ է պաշտպանված թե´ հնարավոր մրցությունից, թե´ հնարավոր քննադատությունից»:

Ֆ. Հայեկ, «Ճորտության ուղին»

Մոնոպոլիաներն անսահմանափակ չեն մեծանա, եթե օրենքով պաշտպանված ազատ մրցություն լինի, այսինքն, եթե իսկական բարոյակարգ լինի:

Դրույթ 1. Մոնոպոլիայի գոյությունը ցույց է տալիս, որ այդ մոնոպոլիան պետական ստվերային հովանավորություն ունի: Մոնոպոլիայի ստեղծողն ա´նպայման է պետերի վարչախումբը, որովհետև ուրիշ ոչ ոք իրավունք չունի (օրինակ՝ որևէ ապրանք ներկրելու) մոնոպոլ իրավունք շնորհելու որևէ մեկին, բացի պետերի վարչախումբը:

Առհահասարակ, գիգանտ ձեռնարկությունը մի կենտրոնից ղեկավարելը, երկրի շուկան ղեկավարելու պես, դառնում է անհնար, ու սա ինքն իրեն փլվում է, որովհետև չի դիմանում ավելի փոքր ու ճկուն ձեռներեցների մրցությանը:

Այսինքն, եթե երկրում հարատև մոնոպոլիա կա, սրա հարատևության մեղավորը միմիայն անհսկելի պետերի վարչախումբն է:

Ահա թե ինչ է ասում Լուդվիգ Միզեսը իր 1944 թվին գրած «Ամենակարող պետությունը» գրքի 71-րդ էջին.

«Համարյա բոլոր այն մոնոպոլիաները, որանց այդքան փնովում է հասարակական կարծիքն ու որոնց դեմ կառավարությունները ձևացնում են, թե իբր պայքարում են, հենց կառավարությունների ստեղծածն են:

«Սրանք ա´յն պետական մոնոպոլիաներն են են, որոնք ստեղծվել են ներկրելու մաքսերի հովանու ներքո: Եթե հանկարծ լրիվ ազատ առևտուր հաստատվի, սրանք փուլ կգան:

«Մոնոպոլիաները քննադատելու այս տարածված երևույթը մի լրիվ խարդախ ու անազնիվ բան է: Ու անհնար է, որ այս բնութագիրն ավելի մեղմ լինի:

«Կառավարության նպատակը տեղական ապրանքի գները մի կարճ ժամկետում համաշխարհային գներից ավելի բարձր պահելն է՝ հանուն տեղական արտադրողի հովանավորության:

«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Գերմանիան կարիք չէին ունենա պաշտպանվելու արտասահմանի մրցությունից, եթե սրանց կառավարությունների տեղական ապրանքների գները բարձրացնելու քաղաքականությունը չլիներ»:

դ. Արհեստակցական միությունները

Արհեստակցական միությունները, իհարկե, չպիտի արգելվեն, բայց սրանք պիտի ոչ մի կերպ չխախտեն ուրիշների իրավունքները:

Ակնհայտ է, որ երբ արհմիությունը որևէ մեկին արգելում կամ խոչընդոտում է, որ գործադուլ անող բանվորի փոխարեն սա´ դառնա բանվոր, խախտում է թե´ ձեռնարկատիրոջ, թե´ այս նորեկ բանվորի ազատ փոխանակության իրավունքները: Ուրեմն.

Դրույթ 1. Պիտի սահմանադրությամբ արգելվի, որ արհմիությունները որևէ կերպ խոչընդոտեն, որ գործատերը գործադուլավորների փոխարեն նոր բանվոր վարձի, քանի որ սրան հակառակը խախտում է բարոյականության գլխավոր նորմերից երկուսը՝ մասնավոր սեփականության անձեռնմխելության ու օրենքի առաջ բոլորի հավասարության նորմերը:

ե. Հիմնադրամները

Դրույթ 1. Հիմնադրամները պիտի լինեն միայն մասնավոր ու բացարձակ ինքնավար:

Դրույթ 2. Պետությանը ենթակա կամ հաշվետու ոչ մի հիմնադրամ պիտի չլինի, որոհհետև պետերի վարչախումբը ոչ բիզնեսի´ իրավունքն ունի, ոչ ազատ բարերարի:

Այսօր, օրինակ, հիմնադրամ են պետական բոլոր վճարովի (ուրիշը չկա) համալսարանները, որոնք իբր ինքնավար են, բայց սրանք բոլորն էլ ԿԳՄՍ նախարարության միջոցով ենթակա ու հաշվետու են պետությանը, ու սրանց դասախոսական ու օժանդակ կազմերը, ըստ էության, ճորտական վիճակում են:

զ. Հումանիտար օգնությունները

Դրույթ 1. Հումանիտար օգնությունները իրենց հասցեատերերին (նաև բանակին) պիտի հասնեն միայն ու միայն մասնավոր անձանց միջոցով, առանց որևէ պետական միջամտության, որ պետական չինովնիկներն ու այլ խարդախները չթալանեն սրանք:

Առայժմ Հայաստանում թուրքերի ու ադրբեջանցիների տնտեսական գործունեությունը սահմանափակող օրենքներ են հարկավոր, որ ՀՀ-ում կանխվի սրանց տնտեսական էքսպանսիան, բայց առևտուրը պիտի լինի ազատ, ցանկալի է՝ նվազագույն ու նույնիսկ միակողմանի զրո մաքսերով:

Ինչքան էլ ազատ շուկայական հարաբերությունների կողմնակից լինենք, այնուամենայնիվ, օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ-ում հող վարձակալելու օրենքները պիտի շատ խնամքով վերանայվեն կամ այնպիսի նորերը մշակվեն, որ մի օր եվրոպացիների պես չզարթնենք ու տեսնենք, որ մեր երկրում արդեն (օրինակ ու փաստացի) իսլամական մեծամասնություն ունենք:

է. Ավելորդ նախարարությունները

Ահա ա´յն նախարարությունների ցուցակը, որոնք պետք է լուծարվեն, քանի որ սրանց գոյությունը խոչընդոտում է երկրի առաջընթացին ու կլանում փոշիացնում է բյուջեի մեծ մասը:

1. «Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության» գոյությունն անիմաստ է ազատ շուկայական երկրում:

Այս «ինտեգրումը» և «բարեփոխումներն» անում է ազատ շուկան, անում է ինքնի´ն, սպոնտա´ն: Ուրեմն, սրա գոյությունն անիմաստ է:

2. «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» գոյությունն է´լ է անիմաստ ազատ շուկայական երկրում:

Ազատ շուկան ի´նքն է զարգացնում երկրի տնտեսությունը Ադամ Սմիթի ասած «անտես ձեռի» զորությամբ:

Ինչ վերաբերում է ներդրումներին, տնտեսագիտությանը վաղուց է հայտնի, որ կապիտալը ԻՆՔՆԻՆ հոսում է տնտեսական ու քաղաքական ազատության վայրերը:

Սրա փայլուն ապացույցը տնտեսական ազատ գոտիների տնտեսությունների զարգանալու կայծակնային արագությունն է: Եթե ասված ազատությունն ըստեղծված է, ներդրումներն իրե´նք կգան, ու կներդնեն ո´չ միայն հայերը, այլև օտարազգինե´րը:

3. «Արդարադատության նախարարության» գոյությունն էլ է անիմաստ ա´յն երկրում, որտեղ դատարանները օրենքով հայտարարված են անկախ, իսկ օրենքներն էլ ստեղծում է ՕԺ-ն: Բազմակազմ կամ միացյալ դատարանները (տես վերը) լրիվ են հերիք, որ դատական իշխանության կարիքները լրիվ բավարարվեն:

4. «Սփյուռքի «փոխ»նախարարությունը» պետք է վերածվի ԱԳՆ-ին կից գաղթի մի վարչության, քանի որ սրա մնացած ֆունկցիաներն էլ են հորինովի ու վնասակար:

5. «Սպորտի և երիտասարդության «փոխ»նախարարությունը» պիտի լուծարվի:

Սպորտը բիզնես է, ու սրանով պիտի զբաղվի մասնավորը:

6. «Մշակույթի «փոխ»նախարարության» գոյությունն է´լ է անիմաստ, որովհետև երկրի մշակույթն անծրագրելի ու անղեկավարելի է: Անցումային շրջանում մի փոքր վարչությունը բավարար կլինի:

7. «Գյուղատնտեսության նախարարությունը» լրիվ է ավելորդ այն ազատ շուկայական երկրում, որտեղ հողը մասնավորինն է:

8. «Բնապահպանության նախարարությունը» պիտի լուծարվի ու ՆԳՆ-ն պիտի ունենա մի փոքր բնապահպանական վարչություն, որովհետև եթե բնությունը պահպանելու օրենքները կան քրեական օրենսգրքի մեջ, մնում է օրենքով այս խախտումների դեմն առնելը:

9. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը» պիտի լուծարվի ու սրա փոխարեն ՆԳՆ-ն պիտի ունենա այս վերնագրով մի ծառայություն, «Հրշեջ ծառայության» պես:

10. «Առողջապահության նախարարությունը» պիտի լուծարվի ու առողջապահությունը պիտի լրիվ տրվի մասնավորին:

11. «Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն» էլ պիտի լուծարվի, ահա թե ինչու:

Եթե պետերի վարչախումբը ինքնին իրավունք չունի զբաղվի բիզնեսով, աշխատանքի հարցերով զբաղվող նախարարության գոյությունը անիմաստ է:

Աշխատատեղ ստեղծելու կարողություն ունի միայն ու միայն մասնավոր բիզնեսմենը: Սա էլ ամենայն իրավունք ունի փոխադարձ պայմանով իր համար աշխատող վարձի կամ աշխատողին գործից հանի:

Պետերի վարչախումբը ոչ մի իրավունք չունի խառնվի այս փոխադարձ պայմանին, իսկ աշխատանքային վեճերը պիտի լուծվեն դատարանով:

Թոշակ կուտակելու ու հետո կուտակածը տիրոջը հետ դարձնելու խնդիրը պիտի հանձնվի մասնավոր ապահովագրական ընկերություններին, որ ով ինչքան ուզենա, այնքան էլ կուտակի իր ծերությունն ապահովելու համար:

Սրա փոխարեն պիտի ստեղծվի մի փոքրիկ վարչություն, ինչն զբաղվի (մանավանդ պատերազմի ու այլ աղետների) հաշմանդամների ու անտեր մարդկանց թոշակների հարցերով ու բոմժերի խնդիրներով:

12. ԿԳՄՍ-ն պիտի անպայման լուծարվի, որպես կրթությանը խոչընդոտող կառույց, ու փոխարենը հիմնվի մի փոքր վարչություն (գուցե միայն անցումային շրջանում, տես հետո):

Մանավանդ վնասակար է այս նախարարության կանոնների համարյա հարատև փոփոխականությունը ու գիտությունից լրիվ կտրված լինելը: Բուհերին ու դպրոցներին պիտի տրվի լրիվ ինքնուրույնություն:

13. Այս նոր IT նախարարությունը պիտի լուծարվի, որովհետև պետերի վարչախումբն անկարող է ուղղորդելու կամ ղեկավարելու գյուտարար տնտեսվարողին:

3.4 Ֆ. Բաստիան պետության մասին

Ահա թե ինչ է ասում պետության ու ժողովրդի մասին 19-րդ դարի ֆրանսիացի հրաշալի տնտեսագետ, «ավստրիացի» Ֆրեդերիկ Բաստիան:

***

«Թերևս կան ժողովուրդներ, ովքեր չափազանց խիստ են հակված, որ դառնան պետության {պետերի հանրության – ՄՀ} թալանի զոհը: Սրանք ա´յն ժողովուրդներն են, ովքեր բացարձակ հոգ չեն տանում սեփական արժանապատվությանը ու, զուրկ լինելով որևէ եռանդից, մտածում են, որ անպայման կկործանվեն, եթե մեկնումեկը ամենայն մանրամասնությամբ չհետևի իրենց ամե´ն մի քայլին:

«Չնայած ես շատ չեմ ճամփորդել, բայց տեսե´լ եմ այնպիսի երկրներ, որտեղ մտածում են, որ հողագործությունը ոչ մի հաջողություն չի ունենա, եթե կառավարությունն իր հաշվին օրինակելի ֆերմաներ չպահի; որ ձիերը շուտով երկրից կվերանան, եթե կառավարությունը պետական ձիաբուծարաններ չունենա; որ հայրերն իրենց զավակներին չեն դաստիարակի կամ սրանց անբարո կանոններ կներշնչեն, եթե պետերի վարչախումբը չասի, թե ի´նչը սովորաեցնեն, ինչը՝ ոչ, ու հայրերին ուսման ծրագրեր չտա ևն, ևն:

«Այսօրինակ երկրներում քանի´ հատ հեղափոխություն էլ իրար հաջորդի, քանի´ հատ կառավարություն էլ հերթագայի իրար, միևնույնն է, պետերը ժողովրդին իշխելու են՝ միայն իրե´նց, միայն իշխողների ողորմածության չափով, քանզի ժողովրդի ասված մանկամտությունը հենց ա´յն շինանյութն է, ինչից որ կազմվում է պետերի վարչախումբը {պետերի վարչախումբը – ՄՀ}...»:

ԽԱՎԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Գերմանացի հանճարեղ մաթեմատիկոս, բազմությունների տեսության հիմնադիր` Գեորգ Կանտորը (1845-1918) ասում է.

«Եթե հանկարծ մարդկանց մեծ մասը ինչ-որ մի սխալ եզրակացություն է անում, համարյա անհնար է, որ այդ եզրակացության սխալականությունը ապացուցվի: Ու ինչքան ավելի անհեթեթ է այդ եզրակացությունը, մարդիկ այնքան ավելի հավատարիմ են մնում դրան»:

Կանտորի ազգակից, քվանտային ‎ֆիզիկայի հիմնադիր` Մաքս Պլանկը (1858-1947) ավելի թունդ բան է ասում.

«Իսկական գիտական տեսությունը ոչ թե այն պատճառով է հաղթում, որ սրա հակառակորդները համոզվում են, որ ա´յս տեսությունն է ճիշտ ու լուսավորվում են, այլ միայն ա´յն պատճառով, որ սրա հակառակորդները կամաց-կամաց մեռնում վերանում են, իսկ նոր սերունդն այս տեսությունը (բառացի) մոր կաթի հետ է յուրացնում»:

Ավստրիացի հանճարեղ տնտեսագետ ու իրավագետ, պռաքսեոլոգիայի հիմնադիր` Լյուդվիգ ‎ֆոն Միզեսը (ով համարվում է մեր քաղաքակրթության մեծագույն տնտեսագետներից ու փիլիսոփաներից մեկը), իր Anticapitalistic Mentality գրքում ասում է.

«Մտածելու ունակություն ունեցող մարդու ու այս ունակությունից զուրկ մարդու արանքը անանցանելի անդունդ կա»:

Երրորդ մասը. Ի՞ՆՉ ԵՆ «ՀԱՅՏՆԻ» ԲԱՆԵՐԸ

Գլուխ 4. Ի՞ՆՉ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

«Պետերի վարչախումբը շատ ավելի վատն է, քան թե գողերի բանդան»:

Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդ

4.1 Ի՞նչ է միամտությունը

«Լիբերթարները, ի տարբերություն մնացած մտածողների՝ ձախերի, աջերի կամ սրանց արանքինների, հրաժարվում են պետությանը այնպիսի արարքներ անելու բարոյական իրավունքները տալուց, որոնք եթե անի հասարակության անհատ անդամը կամ անդամների խումբը, համարյա ամեն մարդ էլ կհամաձայնի, որ այդ արվածը անօրինական է, անբարո է ու հանցագործ»:

Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդ

Շարքային մարդը չի գիտակցում, որ պետերի վարչախումբը (այսինքն, պետերի հանրության անդամները) անընդհատ ղեկավարում է իրեն: Ու շարքային մարդը նույնիսկ պատկերացում չունի, թե ի´նչ է այդ ղեկավարությունը: Բայց ահա թե Պրուդոնն ի´նչ կարծիք ունի ղեկավարվելու ու ղեկավարվողի մասին:

(Ներքևի չակերտների մեջ առած իտալիկով քաղվածքը թարգմանել եմ Բենջամին Թաքերի ռուսերեն հոդվածի մի քաղվածքից: Ես ինքս ոչ Թաքերի հետեվորդն եմ, ոչ էլ մանավանդ Պրուդոնի:

(Բայց մտածող մարդը չպիտի բացառի, որ իր գաղափարական հակառակորդներն է´լ են մեկ-մեկ ճիշտ բաներ ասում: Համոզված եմ, որ Պրուդոնի այս ասածները խիստ են սազում պետական ղեկավարության էությանը:

(Այո, պետերի վարչախումբը ոչ միայն անում է այն ամենը, ինչ Պրուդո´նն է ասում այստեղ, այլև երբեք առիթը բաց չի թողնում, որ իր այս ղեկավարությունը շատացնի, լայնացնի ու սրան օրենքի տեսք տա: Սրա փայլուն օրինակը հեռախոսները գաղտնի լսելու իբր ժամանակավոր օրենքն էր, որ ՀՀ կառավարությունը հաստատել տվեց 1920-ին, կովիդի վիրուսի դեմ պայքարի պատրվակով: Ցավոք, պետության անցկացրած ժամանակավոր օրենքները չափազանց են հարատև):

Ահա Պրուդոնի ասածները:

«Եթե քեզ ղեկավարում են, ուրեմն, անընդհատ ու ծածուկ դիտում ու հետևո´ւմ են քեզ, հսկո´ւմ են քեզ, ուղղորդո´ւմ են, բռնի օրենքով ուսմո´ւնք են քարոզում, մարզո´ւմ են, միջամտո´ւմ են քո կյանքին ու գործերին, քեզ խրախուսում կամ փնովո´ւմ են:

Կամ քեզ այնպիսի մարդիկ են հրամայում, ովքեր սրա ո´չ իրավունքն ունեն, ոչ է´լ սրա համար հարկավոր գիտելիքներն ու առաքինությունը:

«Ղեկավարվելը նշանակում է համակերպվես, որ քո ամե´ն մի արարմունքը, քո ամե´ն մի շարժն ու գործարքը նկատվում ու գրանցվում է, հաշվի է առնվում ու գնահատվում է {նաև բացասական նշանով – ՄՀ}, չափվում է, հարկվում է, ողորմածությամբ կա´մ թույլատրվում է, կա´մ արգելվում է, ճշտվում կամ վերաձևվում է, ու այս ամենն ա´յն պատրվակով, իբր սրանք արվում են ի շահ հանրության օգուտի ու բարօրության:

«Ղեկավարվելը նշանակում է համակերպվես, որ պիտի բռնի տուրքեր մուծես, պիտի համակերպվես շորթվելու, շահագործվելու, մենաշնորհներին անմասն լինելու, խաբվելու ու քեզ թալանելու հետ:

«Ղեկավարվելը նշանակում է, որ հենց որ ղեկավարներին չենթարկվելու անգամ մի չնչին փորձ անես կամ բողոքես, պետերն ամեն կերպ նեղեն քեզ, տուգանեն, ստորացնեն, ձեռ առնեն, հետապնդեն, ենթարկեն քաշքշուկների, ծեծեն, զինաթափեն, կապկըպեն, բանտարկեն, գնդակահարեն, դատապարտեն, աքսորեն, դատի տան, տանջեն, վաճառեն, խաբեն ու վերջն էլ արհամարհանքով հայհոյեն ու անվանարկեն»:

Շարքային մարդիկ այս ամենն այնքան ժամանակ չեն նկատում, միչև որ իրենց երկրի (ուրեմն, նաև հենց իրե´նց) տնտեսական կամ աշխարհաքաղաքական վիճակը շա´տ-շատ է ծանրանում: Բայց այդ ժամանակ էլ մարդիկ առաջին հերթին մտածում են, որ դրությունը շտկելու համար ընդամենը պետք է պետության ղեկավարությունը փոխվի:

Ցավոք, մարդիկ համարյա երբեք էլ չեն գիտակցում, թե ճիշտն ասած ի´նչ է այս պետություն կոչվածը, ինչի ղեկավարությունը պիտի փոխվի, ու ի´նչ է ժողովուրդը, որովհետև ժողովուրդի մեծագույն մասը միամիտ է:

Շարքային մարդը երբեք չի գիտակցում, որ.

Դրույթ 1. Ժամանակակից բոլոր պետերի վարչախմբերը (այսինքն, պետերի կազմակերպված խմբերը), համարյա առանց բացառության, բռնությունն իրենց մենաշնորհը դարձրած ու ժողովրդի աշխատավոր մասին թալանող ու կեղեքող ու այս մասի հաշվին ապրող ու բարգավաճող մակաբույծների վարչախումբ են:

Պետերի վարչախումբներից ամենավնասակարները բացարձակ անհսկելի, ուրեմն նաև անզուսպ ու անպատիժ պետերի վարչախումբներն են (Հայաստանն այսօր հենց այս տեսակից է):

Այնուամենայնիվ, ստորև շարադրվածը, այս կամ այն չափով վերաբերում է բոլո´ր պետերի վարչախմբերին:

Դրույթ 2. Պետական հասարակական կարգը սիստե´մ է: Սիստեմը միշտ աշխատում է միայն ա´յն նպատակի համար, ինչի համար որ այդ սիստեմը ստեղծվել է:

Դրույթ 3. Ժողովուրդը չի գիտակցում, որ այս պետություն կոչված սիստեմը ստեղծվել է, որ սրա պետերը, զանազան ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսով, թալանեն ժողովրդի՝ նյութական ու հոգևոր բարիք ստեղծող մասին ու հեշտ ու հանգիստ ապրեն այս ստեղծագործ աշխատողների հաշվին ու կեղեքեն այս աշխատողներին:

Դրույթ 4. Պետական սիստեմը, բացի իր ժողովրդի ստեղծագործ մասին թալանելն ու կեղեքելը, ուրիշ որևէ բան անելու ոչ մի մտադրություն, ուրեմն, նաև կարողություն չունի:

Պատկերավոր ասած, ժողովուրդը չի գիտակցում, որ պետական հասարակական կարգը նման է մի մսաղացի («սիստեմի»), ինչի բռնակը պտտում է պետերի խումբը, ու չի գիտակցում, որ երբևէ ո´չ մսաղացը (օրինակ) լվացքի մեքենայի գործը կանի, ոչ է´լ պետերի այս խումբը իր ձեռից ինքնակամ բաց կթողնի այդ մսաղացի բռնակը:

Ու ժողովուրդը, փոխելով այս մսաղացի բռնակը պտտող պետերի խումբը, այս պետերի վարչախումբ-սիստեմից պահանջում է, որ սա անի ա´յն բաները, ինչը պետերի վարչախումբը ունակ չի ի բնե, օրինակ, պահանջում է, որ այս մսաղացը դառնա լվացքի մեքենա:

Դրույթ 5. Ժողովուրդը չի գիտակցում, թե պետությունը ի´նչ է:

Դրույթ 6. Պետերի վարչախումբը երբեք չպիտի նույնացվի տվյալ երկրի կամ այդ երկրի ողջ ժողովրդի հետ:

Ու ամեն մի հասուն քաղաքացի պիտի հստակ գիտակցի, որ.

Դրույթ 7. Պետություն կոչվածը ընդամենը տվյալ երկրի պետերի կազմակերպված հանցագործ վարչախումբն է, ինչը մոնոպոլացրել է բռնության իրավունքը ու ինչի բոլոր լիազորությունները ու իրավունքները հենց այդ ժողովո´ւրդն է անգիտակից ու անծպտուն ընծայել այդ հանրությանը:

Ժողովուրդը միամիտ է, այնքա´ն է միամիտ, որ մտածում է, թե հնարավոր է, որ ինքը մսաղացի բռնակը պտտող պետերի այս խումբը «արդար ընտրություններով» փոխի ու այնպիսի նոր պետերի խումբ ընտրի, որ սրանք մսաղացի բռնակը պտտեն, ու այս մսաղացը լվացք անի: Բայց սա անհնար է:

4.2 Ի՞նչ է սահմանադրությունն ու սրա հեղափոխությունը

Մարդկանց մեծ մասը չգիտի, թե ի´նչ է սահմանադրությունը ու հենց սա է ողբերգությունը, ու սա բոլորովին էլ միայն տեղական չի:

Նախորդ պարագրաֆի «մսաղացը», այսինքն, «պետություն» կոչված պետերի կազմակերպված վարչախումբը, բացարձակ չի հարգում նույնիսկ իր ղեկավարած երկրի բարձրագույն օրենքը՝ սահմանադրությունը:

Սա հաստատող մի ցայտուն օրինակը կառավարության առաջարկով վերջերս ընդունած «անտեսանելի հարստությունը» հարկելու կամ, պարզ ասած, գույքահարկը մի քանի անգամ բարձրացնելու օրենքն է:

Կասկած չկա, որ հենց որ օրենքը գործադրվեց, պետությունը (այսինքն, պետերի վարչախումբը) ուղղակի բոլոր-բոլոր սեփականատերերի գույքահարկը բարձրացնելու է մի քանի (թերևս՝ 10) անգամ: Բայց ահա թե ինչ է ասում իրավաբան Վահե Գրիգորյանը (շեղատառն իմն է):

«Գույքահարկի չափի հետ կապված պարտավորություններն ավելացնելը, զուտ սահմանադրության տեսանկյունից, կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ անձն իր գույքը օտարել է {վաճառել է ևն – ՄՀ} գույքահարկի բարձրացնելուց հետո:

«Այսինքն, եթե անձը չի վաճառում կամ այլ եղանակով չի օտարում իր գույքը, այս անձի գույքահարկը չի կարող և չպիտի բարձրանա:

«Բացատրեմ`ինչու. անձի գույքահարկային պարտավորությունները ծագում են գույք ձեռք բերելու հիմքով, այս գույքի պետական գրանցման պահին հաջորդող ամսվա 1-ից, և, հետևաբար այս անձի գույքահարկի չափման միավոր է համարվում պետական գրանցման պահին գործող գույքահարկի չափը, տես ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասը:

«Հաշվի առնելով սա և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը, ինչը սահմանում է, որ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն», ակնհայտ է դառնում, որ գույքահարկը կարող է ավելանալ բացառապես այս հարկն ավելացնելուց հետո գույք ձեռք բերողների համար:

«Ավելի պարզ ասեմ. Եթե գույքը չվաճառեք {չնվիրեք, չկտակեք – ՄՀ}, ապա ոչ ոք իրավունք չունի Ձեզնից պահանջի ավելի շատ գույքահարկ, քան վճարել եք նախկինում:

«Բայց նոր սեփականատերը ստիպված կլինի վճարել արդեն բարձրացված գույքահարկը:

«Չօտարված գույքի նկատմամբ գույքահարկի բարձր շեմով հարկ գանձելը կլինի հակասահմանադրական»:

Սահմանադրությունը երկրի բարձրագույն օրենքն է ու մնացած օրենքները չպիտի հակասեն սահմանադրական օրենքներին: Բայց (ենթադրելով, որ պրն Գրիգորյանի վերլուծությունը ճիշտ է) արդեն վկա ենք, որ մեր պետերն այս նոր օրենքն արդե´ն դարձրել են թալանի ևս մի աղբյուր, որովհետև այս՝ 2021 թվից բոլորի գույքահարկը 25%-ով բարձրացրել են:

Ու ողբերգականն այն է, որ ոչ մեկիս մտքով անգամ չի անցնում, որ պետության անդամներին այս անօրինականության համար դատի տա:

Քննարկենք մի ուրիշ հարց:

Դրույթ 1. Իշխանափոխությունը հեղափոխություն չի, եթե երկրի քաղաքական հասարակական կարգը չի փոխվում, որովհետև նոր իշխանավորները ընդամենը հասարակական հին կարգը գործադրողներն են, ու ընդամենը վերը ասված մսաղացի բռնակը պտտողներն են, իսկ եթե մսաղացը նույնն է, սա առաջվա´ գործն է անելու, այսինքն, թալանելու ու կեղեքելու է ժողովրդին:

Դրույթ 2. Իշխանափոխությունը պարտադիր ու պարբերական երևույթ է, ինչը, առհասարակ, տեղի է ունենում խաղաղ ընտրություններով:

Դրույթ 3. Հասարակական նոր կարգը հաստատվում է ազատ շուկայական հարաբերություններին խոչընդոտող հին կարգը սահմանող հին սահմանադրությունը մերժելով, ու էությամբ մի լրիվ նոր, մի իրո´ք հեղափոխական, մի նո´ր ռեֆորմատորական սահմանադրություն կազմելով, մի այնպիսի´ սահմանադրություն կազմելով, ինչի մի օրինակի հռչակագիրն այս գիրքն արդեն շարադրել է:

Դրույթ 4. Սահմանդրության էությունն ու սահմանադրական հեղափոխության անհրաժեշտությունը պիտի պարտադիր բացատրվի ժողովրդին, գուցե մի երկու-երեք ամիս, հետո նոր այս սահմանադրությունը հանրաքվեով ընդունվի ու գործի դրվի:

Հետո էլ, իհարկե, պիտի երկրի բոլոր օրենսգրքերը այնպե´ս նորոգվեն, որ այս օրենսգրքերի ոչ մի դրույթը չհակասի նոր սահմանադրությանը:

Դրույթ 5. Բարոյակարգ հաստատող անարյուն հեղափոխությունը անհնար է, եթե չդառնա երկրի ողջ ժողովրդի պահանջը:

Ցավոք.

Դրույթ 6. Մենք երբեք էլ չընտրեցինք սահմանադրական արմատական փոփոխությունների այս դժվար ճանապարհը, չընտրեցինք հին սահմանադրությունը մերժելու ու նոր ու բարոյական սահմանադրությամբ իսկական հեղափոխություն անելու ահռելի դժվար ուղին, ու հիմա է´լ չենք ընտրում:

Դրույթ 7. Մենք անընդհատ փորձում ենք սահմանադրական հին ռեժիմի պայմաններով մեր երկրի տնտեսական ու քաղաքական կարգը փոխել միայն առկա կուսակցությունների քաղաքական կամքով, այսինքն, առկա օրենքները «կարկատելով» ու հին սահմանադրությունը մասնակի փոփոխելով ու մեկ ու մեջ էլ՝ սրանք խախտելով:

Դրույթ 8. Հին սահմանադրությունը կարկատելու այս ուղին նախօրոք է դատապարտված, քանզի ուղղակի անհնար է, որ այս ուղին մնայուն դրական արդյունք տա:

Դրույթ 9. Անհնար է, որ հին սահմանադրությունը կարկատելու այս ուղին մեզ հասցնի որևէ հաջողության, որովհետև այս ձևով մենք ընդամենը անհատի տընտեսվարությունը ուղղակի խոչընդոտող հին բյուրոկրատական ահավոր ծավալուն, կոռումպացված ու դանդաղաշարժ ապարատը փոխարինում ենք մի նոր ապարատով, ինչը, առնվազն, նույնքան ապական, նույնքան ծավալուն, նույնքան դանդաղաշարժ ու խոչընդոտող է (գուցե նույնիսկ ավելին է), ինչքան հինը:

Դրույթ 10. Բյուրոկրատական վիթխարի ապարատի դեմ պայքարելն անհնար է, չինովնիկին չե´ս հաղթի:

Դրույթ 11. Չինովնիկների դեմ պայքարելու միայն ու միայն մեկ ձև կա, սրանց ուղղակի վերացնես: Իսկ եթե սա անհնար է, գոնե սրանց թիվը կրճատես հասցնես նվազագույնին, սրանց իրավունքներն ու լիազորությունները դարձնես նվազագույնը, որ սրանց պատճառած վնասն է´լ դառնա նվազագույնը (քանզի այս վնասն անխուսափելի է):

Այո´, ամենակարևորը՝ չինովնիկների իրավունքներն այնքա´ն կրճատելն է, որ սրանք անհատ տնտեսվարողների գործերին խառնվելու ոչ մի հիմք չունենան:

Դրույթ 12. Օրենքը պիտի այնքա´ն պարտադիր ու այնքա´ն անխափան աշխատի, որ պաշտոնական չարաշահումներն ու կաշառակերությունը դառնան չափազանց վտանգավոր, որ դառնան նվազագույնը, քանզի սրանք է´լ են անխուսափելի, ու երբեք լրիվ չեն վերանում:

Իհարկե, այս խնդիրները լուծելը չափազանց բարդ է, բայց այսօրվա իրավիճակը հույժ վտանգավոր է ու սարսափելի, որովհետև հնարավոր է, որ այս համակարգն իսկույն փլվի: Սրա´ համար է պետք, որ սահմանադրական հեղափոխություն իրականացվի, որ հասարակարգի բախտը միայն մեկ անձից ու իր համախոհներից կախված չլինի:

4.3 Խեսուս Հուերտա դե Սոտոն պետության մասին

Եթե շարքային մարդուն ասես, որ ինքը չի հասկանում, թե պետությունն ի´նչ է, չի հավատա ու նույնիսկ կվիրավորվի: Բայց ահա թե ինչ է ասում մեր օրերի թերևս ամենախոշոր տնտեսագետը, Խեսուս Հուերտա դե Սոտոն (թարգմանությունս ռուսերենից է, ձևավոր փակագծերի միջինները, բոլդերն ու պարբերությունների հատածներն ի´մն են).

«Պետությունը {պետերի վարչախումբը} դարձել է մի կուռք, ում բոլո´ր-բոլո´րն են երկրպագում: Անկասկած է, որ պետությանն այսպես երկրպագելը մեր օրերի ամենալուրջ ու ամենավտանգավոր հիվանդությունն է:

«Մեզ ներարկել են մի հավատ, թե պետերի վարչախումբն իբր ի վիճակի է ժամանակին նկատելու ու լուծելու մեր բոլոր խնդիրները: Մեր բախտը պետության ձեռքն է, իսկ պետերի վարչախումբն ղեկավարող քաղգործիչները երաշխավորում են, թե բավարարելու են մեր բոլոր կարիքները: Արդյունքում մարդիկ դառնում են մանկամիտ:

«Ու մարդիկ ապստամբում են իրենց ա´յն ստեղծարար էության դեմ, ինչը մարդու բնույթի անկապտելի հատկությունն է, ու ինչը մարդկանց ապագան դարձնում է հենց սկզբունքով անհայտ: Հետո մարդիկ մի կախարդական հայելի են պահանջում, ինչը իրենց ոչ միայն ցույց տա ապագան, այլև համոզի, որ իրենց բոլոր խնդիրները հաջո´ղ կլուծվեն:

«Քաղգործիչներն ու հասարակության առաջնորդները դիտավորյալ խրախուսում են զանգվածների այսօրինակ «մանկամտանալը», քանի որ հենց սա´ է արդարացնում իրենց գոյությունը, ու հենց սա´ է ապահովում, որ իրենք դառնան հանրահայտ, սիրելի ու գերակշիռ, ու տեղ ունենան իշխանական կերակրատաշտի մոտ:

«Մեր մտավորականները, գիտնականներն ու պրոֆեսորները, սոցիալական տեխնոլոգ քաղաքագետները {ու մանավանդ ժուռնալիստները} դարձել են մոլորության այս գարշելի խրախճանքի եռանդուն մասնակիցները:

«Այս հիվանդության ճիշտ դիագնոզը չեն ասում նույնիսկ ամենահարգելի եկեղեցիներն ու կրոնական հանրությունները:

«Այդ դիագնոզը հետևյալն է. «Այսօր բարոյական սկզբունքներ ունեցող ազատ ու պատասխանատու մարդկանց սպառնացող գլխավոր վտանգը պետությունն աստվածացնելն է»:

«Պետությունը դարձել է մի հզորագույն կուռք, ինչին երկրպագում են բոլո´րը:

«Պետերի վարչախումբը ոչ մեկին չի ազատում իր հսկողությունից ու ոչ մեկին թույլ չի տալիս, որ անհատական բարոյական ու կրոնական այնպիսի´ սկզբունքներ ունենա, որոնք հակադիր են պետության սահմանածներին:

«Պետերի վարչախումբը, հետևողականությամբ ու անընդհատ գործածելով մի քանի խորամանկ հնարք, մասնավոր առումով՝ հորինելով քավության զանազան նոխազներ {իհարկե, չարամիտ զրպարտությամբ}, օրինակ, «կապիտալիզմը», նաև՝ անկուշտ ագահությունը, մասնավոր սեփականությունը, հասել է անհնարինին, իր քաղաքացիներից հաջողությամբ թաքցնում է, որ հասարակական բոլոր դժվարությունների ու կոնֆլիկտների պատճառը հենց ի´նքն է:

«Պետերի վարչախումբն իր մեղքերը բարդում է քավության այս նոխազների վրա ու սրա´նց վրա է ուղղում ժողովրդական զանգվածների (ինչպես նաև կրոնական ու հասարակական գործիչների) զայրույթը: Սրանք, առհասարակ, կա´մ կուլ են տալիս իրենց նետված այս խայծը, կամ վախի´ց չեն ասում, որ մեր օրերի կրոնների, բարոյականության, ուրեմն, նաև մարդկությանն սպառնացող գլխավոր վտանգը դարձել է պետությանը երկըրպագելը»:

Դե Սոտոյի այս հակիրճ բնութագիրը, ըստ էության ու ցավոք, անհայտ է մտավորականության ամենաքիչը 99%-ին:

Սա´ է պատճառը, որ մեր նույնիսկ ամենապրոֆեսիոնալ ու ամենախորամիտ մտավորականները բողոքում են ոչ թե դե Սոտոյի թվարկած ու պետությանը անպայման ու պարտադիր ներհուն այս սարսափելի ու կործանարար հատկություններից, այլ փնտրում են այնպիսի´ պետություն (պետերի վարչախումբ), ինչն այս հատկություններից զուրկ է:

Բայց նման պետերի վարչախումբ փնտրելը նման է խոտակեր բորենի կամ ծառերի ճյուղերին դայլայլող կոկորդիլոս փնտրելուն:

Մեր նույնիսկ ամենախորամիտ մտավորականները (հույժ հազվագյուտ բացառություններով) չեն գիտակցում, որ «պետություն» անունով անձնավորված ֆանտաստիկ հավաքական էակի արած ամենայն ինչը, ի վերջո ու անպայման, անում են առանձին անհատները:

Ու մեր նույնիսկ ամենախորամիտ մտավորականները (նորից չափազանց հազվագյուտ բացառություններով) չեն գիտակցում, որ ուրեմն այս ֆանտաստիկ էակը, այս կազմակերպված հանցագործ խումբը, ուղղակի պիտի վերացվի ու սրա բոլոր ֆունկցիաները պիտի հանձնվեն անհատներին:

Ու չեն գիտակցում, որ պետության այսօրվա երկրպագությունը անպայման է կործանարար այս ողջ Գնդի համար:

4.4 Ի՞նչ է արդար ընտրությունը

Երբ լսում ենք. «Նախիրը գնաց ջրի», հասկանում ենք, որ նախրի ամեն մի անհատ անդամը գնացել է ջուր խմելու: Բայց երբեք չենք ասի, թե. «Նախիրը պոչը թափ տվեց», որովհետև պոչը կարող է թափ տա միայն անհատ կովը, անհատ ձին, կամ էլ անհատ էշը ևն:

Բայց ինչո՞ւ չենք զգում, որ անսահման ավելի անհեթեթ բան ենք ասում, երբ պնդում ենք, թե. «Ժողովուրդը մտածեց, որոշեց, ընտրեց, իմաստուն է» ևն: Մի՞թե մտածելը, որոշելը, ընտրելն ու իմաստուն լինելը պոչը թափ տալուց շատ ավելի հե՞շտ է: (Տես նաև 14.1-ը, ինչը եզրակացնում է, որ կոլեկտիվ գաղափարներն անիրական են):

Այս դիտողությունից հետո, եթե հիշենք, որ դեմոկրատիան ժողովրդի մեծամասնության կարծիքը ընտրությունների միջոցով փոքրամասնությանն ու առհասարակ՝ բոլորին պարտադրելն է, կհասկանանք, որ երբ մտածում կամ ասում ենք.

Դրույթ 1. Մեծամասնության կարծիքը ճիշտ է կամ արդար է,

ըստ էության, անհեթեթ բան ենք ասում: Հակառակը, փորձը ցույց է տալիս, որ.

Դրույթ 2. Մեծամասնությունը համարյա միշտ է սխալ կամ մոլորված:

Օրինակ, հնարավոր է, որ մեծամասնությունը հազարավոր տարի պնդի, թե Երկիրը տափակ է ու դրված է երեք փղի վրա ու այս երեք փիղն էլ կանգնած է կրիայի մեջքին, ինչը լողում է մի անծայրածիր օվկիանոսում, ու Արևն էլ պտտվում է Երկրի շուրջը, մինչև որ հետո մի Կոպեռնիկոս չգա ու չհամոզի այս մոլորված մեծամասնությանը, որ այդպես չի: Ուրեմն.

Դրույթ 3. Անհնար է, որ Հայաստանի (կամ ուրիշ մի պետության) պետերի այսօրվա ընտրությունները, նույնիսկ սկզբունքով (ու նույնիսկ եթե մի ինչ-որ հրաշքով մեծամասնությունը միշտ արդար ու ճիշտ լիներ), արդար լինեն, քանի որ ազգային ժողովի անդամներն ընտրվում են ցուցակներով:

Ընտրողները, փաստացի, չեն ճանաչում ցուցակով ընտրվող թեկնածուներին ու հավատում են միայն կուսակցության առաջնորդին, այնինչ, ինչպես փորձն է ցույց տալիս, այս հավատը ոչ մի հիմք չունի: Այսպիսի առաջնորդը, հանուն իր ապագա նեղությունները վերացնելու, այսինքն, ձրիակեր բարեկեցության, ամեն տեսակ սուտ խոստում էլ տալիս է:

Դրույթ 4. Կուսակցական ցուցակներով ժողովրդի ներկայացուցիչ ընտրելը, պարտադի´ր է անարդար ու սխալ:

Դրույթ 5. Կուսակցության առաջնորդները իրենց կուսակիցներին ընտրում են միմիայն իրենց հավատարիմ լինելու ու սրանց «հարկավորության ու ազդեցիկության» սկզբունքով:

Դրույթ 6. Այս առաջնորդները թերևս երբեք չեն առաջնորդվում կուսակցի բարոյական հատկանիշներով, թերևս երբեք չեն առաջնորդվում սրանց բարի ու ազնիվ համբավով, կամ էլ սրանց մասնագիտական ունակություններով, մանավանդ որ այսպիսի պարամետրերով կուսակից ճարելը հեշտ չի:

Դրույթ 7. Ըստ էության, մեր ընտրությունների այսօրվա ցուցակային կարգով մեր ԱԺ-ն ունի ընդամենը երեք ձայն, որոնցից մեկը, իշխող կուսակցության ձայնը, վճռական է: Ուրեմն, փաստացի, մեր «ԱԺ-ն ունի ընդամենը երեք անդամ», ու սըրանցից միայն մե´կն է ամեն ինչը որոշում, մնացած երկուսը բուտաֆորիա են:

Ու քանի որ հենց իշխող կուսակցությունն է կազմում կառավարության կազմը (գործադիր իշխանությունը), ակնհայտ է, որ թե´ գործադիրը, թե´ օրենսդիրը փաստացի ենթարկվելու է իշխող կուսակցության առաջնորդին, իսկ սա կատարյալ ավտորիտարիզմ է: Ասվածը հաստատում է հենց ի´նքը, հենց կյա´նքը:

Ուրեմն.

Դրույթ 8. Մեր ընտրությունների այսօրվա կարգը ա´նպայման է անարդար:

Այսօր Հայաստանի կուսակցական նույնիսկ օպոզիցիա´ն չի ասում, թե մեր ընտրակարգը անարդար է:

Դրույթ 9. Ոչ մի կուսակցություն երբեք չի ասել ու չի ասում (թերևս ինքնակամ չի էլ ասի), թե ցուցակով ընտրելուց հրաժարվելը պարտադիր է, որովհետև անարդար է:

Ու կուսակցություններից ոչ մեկը չի ասում (համենայն դեպս, չի պնդում), որ պետության այս վիթխարի ու վնասակար ծախսերը պիտի գոնե կրճատվեն, որ պետերի հանրության թիվը պիտի պարտադիր կրճատվի, որ նախարարությունների թիվը պիտի կրճատվի ևն:

Սրանք չեն ասում նաև, որ իշխանությունը պիտի տրոհվի երեք իրո´ք անկախ թևի, որ պետերի լիազորությունները պիտի խիստ կրճատվեն, որ պետերը պիտի անպայման դառնան հսկելի, հաշվետու, փոխարինելի ու պատժելի:

Սրանք չեն ասում, որ գործադիր իշխանությունը պիտի զրկվի օրենքի նույնիսկ նախագիծ առաջարկելու իրավունքից; չեն ասում, որ վերջին 30 տարում ընդունված մոտ 40-50 հազար օրենքից առնվազն 30 հազարը պիտի դեն շպրտվի, որ սըրանք իրենց բյուրոկրատիայով չխոչընդոտեն անհատ տնտեսվարողին ևն, ևն:

Ինչո՞ւ: Չեն ասում, որովհետև.

Դրույթ 10. Ցանկացած կուսակցության գերխնդիրը իշխանությունը նվաճելն ու պետական թալանի ու կեղեքելու պրոցեսի տեր-տիրականը դառնալն է միայն ու ոչ թե բարոյական հասարակական կարգ հաստատելը (բարոյակարգը թալանչի պետի մղձավանջն է), իսկ իշխանությունը նվաճելու ամենահեշտ ուղին հենց ցուցակային ընտրություններն են:

Չեն ասում, որովհետև ամեն մի կուսակցությունը հենց ի´նքն է ուզում ու ի´նքն է մտադիր, որ դառնա անհսկելի ու անպատիժ պետերի վարչախումբ:

Այնինչ, ժողովուրդը բարոյակարգ (բարոյական հասարակական կարգ) է ուզում, ու սրա համար էլ միամիտ-միամիտ պահանջում է, որ ընտրություններն արդար լինեն:

Դրույթ 11. Եթե ընտրությունները նույնիսկ արդար լինեին, միմիայն հենց իրենք, միմիայն հենց ընտրությունները, ինքնի´ն ու ինչպես ասվեց առաջին դրույթում, բարոյակարգ չեն ստեղծի:

Ինչո՞ւ:

Որովհետև նախ հին «մսաղացը» պիտի դեն շպրտվի, ու «արդար ընտրված» նոր իշխանությունը պիտի ուզենա´, որ այդպիսի կարգ սարքի, թե չէ` հենց ինքը, եթե սկզբում նույնիսկ «սուրբ» էլ լինի, շատ արագ կայլասերվի ու հին ու անարդար ու հույժ ապական կառավարություններից ոչ մի բանով չի տարբերվի:

Ընտրությունից քիչ անց (ամենաշատը՝ մեկ-երկու տարի անց) այս «բացառիկ սրբերը» այլասերվելու ու դառնալու են այս սիստեմի թունդ ու նվիրյալ պաշտպանները, դառնալու են այս անտեսանելի ու հույժ հնարամիտ թալանչիական ու կեղեքող մսաղացի բռնակը պտտող ջերմեռանդ քրմերը:

Սրա համար էլ ժողովուրդն ի´նքը պիտի իմանա, թե իր ուզած բարոյակարգը ի´նչ է, որ նախ մսաղացը փոխարինի բարոյակարգով, որ հետո էլ այս բարոյակարգի «բռնակը պտտողների» մի նորմալ, բայց նվազագույն թվով ու նվազագույն լիազորություններով վարչախումբ ընտրի:

Դրույթ 12. Բարոյակարգի պահանջը պիտի ողջ ժողովրդի պահանջը լինի, թե չէ՝ անհնար է, որ այդ բարոյակարգը հաստատվի:

Այնինչ.

Դրույթ 13. Ժողովուրդը, համարյա միշտ, փրկի´չ է ուզում, Քրիստո´ս է ուզում:

Դրույթ 14. Միակ արդար ընտրությունը ազատ շուկայական պրոցեսի ընտրությունն է:

Երբ սպառողը իր փողը (ապրանքը) տալիս ու մի ուրիշ ապրանք է առնում, քվեարկո´ւմ է իր առած ապրանքի օգտին, փողո´վ է քվեարկում, իսկ այս փողն ինքը վաստակել է ի´ր իսկ քրտինքով: Ուրեմն, այս անգամ սպառողն իր քրտինքո´վ է քվեարկում, ու երբեք (եթե խելագար չի), իր քրտինքը անպետք ապրանքի հետ չի փոխանակի:

Եթե սպառողն իր այս ձևով առած ապրանքի օգտին չքվեարկի, այսինքն, այդ ապրանքը չառնի, այդ ապրանքի արտադրողը կպատժվի, որովհետև իր արած ծախսերը չեն հատուցվի, ու եթե իր ապրանքի որակը չբարձրացրեց ու գինն էլ չիջեցրեց, ի վերջո, կսնանկանա:

Ա´յ, սա´ է (այսինքն, միայն ազատ շուկայի այս ընտրությո´ւնն է) միակ արդար ընտրությունը, ու միայն ա´յս ընտրությունն է, որ ձեռնտու է ողջ ժողովրդին, ու միայն ա´յսպիսի ընտրությունն է արդար ու բարոյական:

Եթե մենք արդար ընտրություն ենք ուզում, պիտի մեր ներկայացուցիչները ընտրակարգը մոտեցնենք ազատ շուկայի ընտրելու ձևին: Բայց մեր պետերը ոչ մի նյութական ապրանք չեն ստեղծում, որ վաճառեն, ու մենք էլ փողով քվեարկենք սրանց արտադրածի օգտին:

Մեր պետերը միայն (ու իբր) ծառայություն են մատուցում ժողովրդին, (նորից) իբր կազմակերպելով հասարակության ներքին ու արտաքին անվտանգությունն ու հարկադիր կրթությունն ու առողջապահությունը:

Սրանք նաև ժողովրդից բռնի խլած հարկերն են վերաբաշխում (բյուջեի հատկացումներով, վարկերով, ռոճիկներով ու թոշակներով): Ու մեր պետերը այս ընթացքում երբեք չեն մոռանում, որ նախ իրենց առատ-առատ պարգևատրեն, այսինքն, իրենք «քվեարկեն» հենց իրենց օգտին:

Դրույթ 15. Սպառողի քվեարկությունը, այսինքն, ժողովրդի գնահատականը մեր պետերի «արտադրած» կրթության, բանակի, առողջապահությունն ու կազմակերպելու, ինչպես նաև բյուջեի մասերը բաշխելու համար որևէ պաշտոնական ձևով երբեք չի արտահայտվում, չկա, բացակա է մի´շտ:

Դրույթ 16. Մեր պետերը միայն ու միայն իրենց թղթային հաշվետվություններո´վ են «քվեարկում» իրենց արածի օգտին, ու հենց իրենք էլ ամփոփում են իրենց այս «քվեարկության» արդյունքները, իհարկե, միշտ էլ հույժ դրական: Ու պետերին ծախված մամուլը ու մտավորականության մեծ մասը միշտ էլ սատարում է պետերի այս «քվեարկությանը»:

Անկասկած է, որ սա թե´ անարդար է, թե´ անբարո:

Բարոյական հասարակական կարգն ստեղծելու ձևերը մարդկությունը հայտնագործել է երկու անգամ, հայտնագործել է լրիվ պատահական, ու անունն էլ դրել է կապիտալիզմ: (Այս անունը 19-րդ դարում է դրվել միայն: Տես նաև հետո):

Ցավոք, այս.

Դրույթ 17. Կապիտալիզմ կոչվածը երբեք էլ լրիվ չի իրագործվել ոչ մի երկրում:

Չնայած սրանից դեռ ավելի մանրամասն եմ խոսելու, այժմ էլ մի քանի խոսք ասեմ սրանից:

(Այսօրվա կապիտալիստական համարվող երկրներին ճիշտ կլիներ, որ կոչեինք ինտերվեցիոնիստական (ավելի ճիշտ՝ հենց սոցիալիստական), բայց քանի որ ինտերվենցիոնիզմն ամենաշատը հենց սոցիալիզմին է հատուկ, սրա համար էլ սրանց անվանում եմ «մասնակի սոցիալիստական», մանավանդ որ «ինտերվենցիոնիզմ» տերմինը քչերին է ծանոթ):

Կապիտալիզմն ի՞նչ է ասում ու ինչո՞վ է հակադիր սոցիալիզմին: Այս հարցերի կարճ պատասխանը հետևյալն է:

Դրույթ 18. Կապիտալիստական բարոյակարգում ամենայն նյութական ու հոգևոր բարիքի ստեղծողն ու բաշխողը ազատ շուկա´ն է, ամենայն աշխատանքին պարգևավճար տվողը նորին մեծություն գնո´րդն է, սպառո´ղն է, ոչ թե մի որևէ պետը, ոչ թե մի որևէ վարչապետը կամ պրեզիդենտը:

Առաջին տարերային (ու թերի, կիսատ-պռատ) կապիտալիզմը հայտնագործվել է՝ մի անգամ Հին Աթենքում ու Հին Հռոմում, մի 25-26 դար առաջ, մի անգամ էլ՝ Եվրոպայում, մի 400 տարի առաջ, սկզբում Նիդեռլանդներում ու հետո էլ անցել է Անգլիա (տես նաև հետո):

Եթե պետերի սոցիալիստական միջամտությունը շուկայի պրոցեսին չխաթարեր կապիտալիզմը, ու կապիտալիզմը հնարավորություն ունենար լրիվ ձևավորվելու ու վերածվելու միայն ու միայն մասնավոր սեփականության անձեռնմխելությունը պաշտպանող կարգի, հասարակական կարգը կդառնար իսկական բարոյակարգ:

Այսինքն, կապիտալիզմը կդառնար ազատ ու սպառողի արդար քվեարկության հենց ա´յն կարգը, ինչը մարդկության վաղեմի երազանքն է, ինչը հնարավոր ամենաբարոյականն է, ուրեմն, նաև հնարավոր ամենարդարն է, ամենախաղաղն ու ամենա ոչ կոնֆլիկտայինն է ու նաև հանրության միակ ամենաբարեկեցիկ կարգն ապահովողն է:

Սոցիալիզմի այն այլանդակ տարբերակները, որ եղան Ռուսական կայսրության մեջ, Չինաստանում, Կամբոջայում, Գերմանիայում ու հիմա էլ կան (օրինակ) Վենեսուելայում, Կուբայում ու Հյուսիսային Կորեայում, հենց Հայաստանում ու մի քանի ուրիշ տեղ, ակնհայտ սարսափելի են ու կործանարար:

Բայց ախր նույնքան (թեև աննկատ ու ավելի դանդաղ) կործանարար են նաև կապիտալիզմի այսօրվա ա´յն տարբերակները (որ երբեք էլ իսկական կապիտալիզմ չեն), որ այսօր կան ԱՄՆ-ում ու Եվրոպայում ու Արևելքի երկրներում:

Ուրեմն.

Դրույթ 19. Բարեկեցիկ երկիր ու ժողովուրդ ունենալու միակ ելքը ամեն ինչի արտադրությունն ու բոլոր ծառայությունները մասնավորին հանձնելն ու մասնավորին այլևս չխանգարելն է: Ուրիշ ելք չկա:

Միայն մասնավորն է, որ ամեն ինչ կանի, որ իր արտադրանքի որակը բարձր լինի, գինն էլ՝ ցածր, որ հանկարծ ինքը նորին մեծություն գնորդի ողորմած քվեարկությունից չզրկվի ու շուկայից դուրս չմնա: Բայց սա պետերին ձեռնտու չի:

4.5 Քանի՞ տեսակ վարչախումբ կա

Մեր օրերի պետական իշխանությունների (պետերի) մեծ մասը «ընտրովի է», այսինքն, պետերի հանրության վճռական ձայն ունեցողների մեծ մասն է իբր ընտրովի:

Պետերի այս հանրությանը «ժողովուրդը իբր ընտրում է», որ սա իրեն ընտրած ժողովրդին պաշտպանի ամեն տեսակ բռնությունից ու անարդարությունից:

Ինչպե՞ս պաշտպանի: Այսինքն, որ պետերի այս խումբը իբր պայմաններ ստեղծի, որ հանրության ամեն մի անդամը (օրենքը չխախտելով ու մրցելով մնացած անհատների հետ) աշխատի ու բարիք ստեղծի, որ հետո իր ստեղծած բարիքը իբր իր ազատ կամքով փոխանակի (փողի միջնորդությամբ) մնացած անհատների կամ աշխարհի ցանկացած ուրիշ անհատի ստեղծած բարիքների հետ:

Սրա հետ էլ սպասվում է, որ պետերի վարչախումբը արդարություն կհաստատի, ժողովըրդի անվտանգության ու հասարակական կարգի, կրթության ու առողջապահության բոլո´ր խնդիրները կլուծի ու «թույլերի» ամենա´յն կարիքները կհոգա:

Դրույթ 1. Աշխարհի համարյա ոչ մի (մանավանդ լրիվ անհսկելի) պետերի վարչախումբը, այսինքն, պետերի համարյա ոչ մի (մանավանդ անհսկելի) վարչախումբը իր այս պարտավորությունները երբեք չի կատարում:

Ոչ մի (մանավանդ լրիվ անհսկելի) պետերի վարչախումբը չի թողնում, որ մարդ-անհատը մարդավարի ապրի ու գործի, ու անընդհատ ու ամեն կերպ խանգարում ու խոչընդոտում է մարդկային բնական արարմունքին, այսինքն, բարիք ու ծառայություն ստեղծելուն ու սա փոխանակելուն:

Պետերի վարչախումբը, ըստ էության, միայն մի նպատակ ունի, ու այս նպատակը արարող անհատների ստեղծած ծառայություններն իր ձեռքը կենտրոնացնելն է, ու արարող անհատների բարիքների մի մասը խլելն ու իր քմահաճույքով ծախսելն է, չնայած պետերն անընդհատ ու դեռ մանկուց իրենց կրթական ողջ սիստեմով ու քարոզչական բոլոր միջոցներով ներշնչում են ժողովրդին, թե պետական ամենայն ծախսերն արվում են ժողովրդի բրեկեցությունը շատացնելու համար:

Դրույթ 2. Պետերի վարչախումբը, միշտ ու ամենուր ու անընդհատ, մեծացնում է իր ծախսերն ու իր անդամների թիվը:

Ժողովուրդը չի գիտակցում, որ անզուսպ պետերի մենաշնորհային բռնությունից, թալանից ու կեղեքելուց ազատվելու միայն մի ելք կա, ու այս ելքը ուղղակի այս չարիքը վերացնելն ու սրա բոլոր ֆունկցիաները մասնավորին հանձնելն է:

Բայց քանի դեռ աշխարհի ժողովուրդները սովոր են պետական ագրեսիաներին, պետերի վարչախումբը գուցե անհրաժեշտ չարիք է: Իսկ եթե պետերի վարչախումբը անհրաժեշտ չարիք է, ուրեմն պիտի այս անհրաժեշտ չարիքը դարձվի նվազագույնը: Ուրեմն.

Դրույթ 3. Պետերի լիազորւթյունները պիտի անպայման խիստ կրճատվեն, պետերի քանակը պիտի մի 20-50 անգամ կրճատվի, պետերը պիտի դառնան անկախ դատարանի առաջ ամենամյա հաշվետու, հսկելի ու պատժելի:

Ժողովուրդը չի գիտակցում, որ.

Դրույթ 4. Պետերի վարչախումբը պիտի զսպվի հենց սահմանադրությամբ, ինչը իր ու պետերի հանրության գործակցությունը հաստատող իրավական պայմանագիրն է, ու այս զսպող սահմանադրությունը խախտելը պիտի համարվի քրեական հանցագործություն, ուրեմն, սահմանադրությունը պիտի համարվի երկրի քրեական օրենսգրքերի հիմնական ու ամենակարևոր մասը:

Ժողովուրդը չի գիտակցում, որ.

Դրույթ 5. Սահմանադրությունը պիտի լինի այնքան կարճ ու այնքան հստակ, որ համարյա ամեն մի քաղաքացի սա հասկանալու ու հիշելու կարողություն ունենա:

Այս գիրքը ներկայացնում է այդպիսի սահմանադրության հռչակագիրը:

Այս գրքի հիմնական նպատակներից մեկն ա´յն է, որ ժողովուրդը (կամ էլ՝ գոնե մտավորականությունը) գիտակցի, որ «պետություն» բառը նշանակում է ամեն տեսակ պետերի ա´յն կազմակերպված հանցագործ վարչախումբը, ինչը, յուրացնելով բռնության մենաշնորհը, այնպիսի´ կարգ է հաստատում, որ հենց այս հանրությո´ւնն ապրի հարկատուների, այսինքն, ժողովրդի հաշվին, ու հետն էլ պնդի, որ այդ կարգը հաստատվում է իբր հանուն ժողովրդի:

Իրոք, երբ ասում ենք` մարդկությունը, հասկանում ենք երկրագնդի բոլոր մարդկանց: Երբ ասում ենք` բուսականություն, մեծ մասով, հասկանում ենք տըվյալ վայրի կամ նույնիսկ ողջ աշխարհի բոլոր բույսերի վարչախումբը:

Ուրեմն.

Դրույթ 6. Ասելով «Պետություն» պիտի հասկանանք պետերի´ վարչախումբը, ու այս վարչախումբ-պետերի վարչախումբը չպիտի շփոթենք ողջ երկրի կամ էլ ժողովըրդի հետ, որովհետև սրանից սխալ բաներ են բխում:

Ամենամեծ ու ճակատագրական սխալը, որ սրանից բխում է, պետությունը (պետերի վարչախումբը) ժողովրդի, կա´մ երկրի, կա´մ հայրենիքի հետ նույնացնելն է, որովհետև այդժամ մարդիկ մտածում են, որ ժողովուրդը կա´մ երկիրը կա´մ հայրենիքը հո ինքն իր թշնամին չի՞:

Օրինակ, շատ անգամ ասում են, թե «մեր պետությունը կայացել է», նկատի ունենալով, թե իբր բոլորիս գործերի վիճակն է լավացել դարձել բավարար: Բայց եթե հիշենք, որ պետությունը պետերի վարչախումբն է, կհասկանանք, թե ճիշտն ասած` ի´նչ ենք ասում:

Այս վերջին 30 տարում մեր պետերի խումբն իհա´րկե «կայացել է», ու մեր պետերի խմբի գործերն իհա´րկե լավացել են, այնքան են լավացել, որ էլ ասելու տեղ ու դադար չկա:

Այնինչ, ժողովուրդը թշվառ է ու հուսահատ ու չի հավատում լավ ապագայի նույնիսկ հնարավորությանը, ու սրա համար էլ թողնում երկրից գնում է:

Սրա պատճառը մեր պետության (մեր պետերի հանրության) ծախսերի հարատև ու անշեղ աճն է, հետո՝ այս պետերի համարյա բացարձակ ինքնիշխանությունն է, լրիվ անհսկելիությունն ու անպատժելիությունը ու, վերջին հաշվով, այլանդակությունը, հանցավորությունն ու անբարոյությունը:

Առհասարակ` կա միայն երկու հնարավորություն:

Դրույթ 7. Կա´մ պետությունն ի´նքն է ազատ լինում (այսինքն, ազատ են լինում պետերի վարչախումբն ու սրանց մերձավորներն ու ընկեր օլիգարխները), կա´մ` ժողովուրդը:

Դրույթ 8. Ժողովուրդն ազատ է միայն ու միայն այն պայմանով, որ երկրի հասարակարգը բարոյակարգ է, այսինքն, ազատ շուկայական կապիտալիզմ է:

Դրույթ 9. Կապիտալիզմի հակադիրը՝ իր էությամբ որևէ տեսակ սոցիալիզմ է (եթե նույնիսկ մի ուրիշ անունով է կոչվում, օրինակ, կոչվում է ինտերվենցիոնիզմ, կամ բարեկեցիկ պետություն, կամ սոցիալ դեմոկրատական պետություն ևն, ևն), նույնիսկ այն պայմանով, որ այս սոցիալիզմը շատ անգամ մասնակի զուգակցվում է կապիտալիզմի հետ:

Դրույթ 10. Ինչքան ավելի շատ է երկրի սոցիալիզմը, այնքան ավելի քիչ, ավելի թանկ ու ավելի անորակ են այդ երկրի արտադրությունն ու ծառայությունները, ինչպես նաև ավելի քիչ են անհատի ազատություններն ու իրավունքները:

Ուրեմն.

Դրույթ 11. Երկրի հասարակական կարգը կարող է լինի կա´մ կապիտալիստական, կա´մ որևէ երանգի սոցիալիստական: Երրորդ հնարավորությունն ուղղակի չկա:

Եր՞բ ու ո՞նց է պետությունն ազատ լինում, իսկ ժողովուրդը` ճորտ ու ստրուկ:

Դրույթ 12. Պետությունն ազատ է լինում, իսկ ժողովուրդը` ճորտ ու ստրուկ, երբ պետերի վարչախումբը անհսկելի է, ուրեմն, նաև անզուսպ ու անպատիժ է, այսինքն, անզուսպ, անհսկելի ու անպատիժ են համարյա բոլո´ր չինովնիկները:

Սա էլ ա´յն ժամանակ է լինում, երբ ժողովրդի մեծ մասը իր լիազորություններն անհատույց ու առանց որևէ պայմանի հանձնում է պետերի խմբին:

Դրույթ 13. Եթե ժողովուրդը թույլ է տալիս, որ պետերի խումբը կազմակերպվի ընդդեմ ժողովրդի մեծամասնությանն ու իր ձեռը պահի բանակն ու ուժային բոլոր կառույցները, պետությունն ա´նպայման է դառնում լրիվ անհսկելի, անպատիժ ու անզուսպ ու անընդհատ ուռճացող թե´ իր պետերի թվով, թե´ իր անհարկի ծախսերով: Ու պետությունը դառնում է սեփական ժողովրդի թշնամին:

Այսպիսի անզուսպ, կեղեքող, անհսկելի ու անպատիժ պետություն էին` հին եգիպտական, ինկաների ու ազտեկների, Սպարտայի պետությունները տես հետո), շումերական, բաբելական ու հին արևելյան ու արևմտյան բոլո´ր-բոլո´ր թագավորությունները, ու հետագա բոլո´ր կայսրություններն ու մեծ ու փոքր բռնակալությունները:

Բայց սրա պես են ու էին սոցիալիստական բոլո´ր պետությունները, նացիստական պետություններն ու նաև կրոնական-ֆունդամենտալիստական բոլո´ր պետությունները (տես հետո):

Դրույթ 14. Անհսկելի պետություններում «օրենքն» իրագործողը հենց պետե´րն են, ու ոչ թե անկախ ու անխափան գործող դատարանը:

Ըստ էության.

Դրույթ 15. Երբ պետությո´ւնն է ազատ, այսպիսի պետության մեջ քանի հատ պետ կա, այդքան հատ էլ օրենք կա, որովհետև այսպիսի պետության մեջ ոչ թե օրե´նքն է բռնակալը (ինչը հույժ ցանկալի է ու մարդկության երազանքն է), այլ պե´տն է բռնակալը:

Դրույթ 16. Անհսկելի, անզուսպ ու անպատիժ պետություններում դատարանը պետերի հանրության հլու գործիքն է, ու ժողովրդի հսկայական զանգվածին հնազանդ պահելու համար հավատարիմ չինովնիկների (պետերի) մի վիթխարի խումբ է պետք:

Դրույթ 17. Անհսկելի, անզուսպ ու անպատիժ պետություններում պետերի ընտրությունն էլ, ինչպես ասվել է, արվում է միայն գերագույն պետին հավատարիմ լինելու սկզբունքով, պետ նշանակողներն էլ գերագույն պետն ու սրա ենթականերն են լինում:

Դրույթ 18. Այն ենթապետը, ով անծպտուն հավատարիմ է իր պետին, ա´նպայման է զուրկ որևէ սկզբունքից ու բարոյականությունից, որովհետև սա պիտի ա´նպայման հրաժարվի խղճի, արդարության ու օրինականության բոլոր սկզբունքներից, որ հլու հնազանդ լինի միայն իր անմիջական պետերին, այսինքն, լինի անբարո:

Ուրեմն.

Դրույթ 19. Անհսկելի պետության համարյա բոլո´ր պաշտոնյաներն են ընտրվում անբարոյության ու անսկզբունքայնության չափանիշներով, համարյա ծայրից ծայր:

Ու այսպիսի պետություններն անընդհատ միջամտում են անհատների թե´ տընտեսական, թե´ խղճի ու արդարության գործերին, թե´ իրավունքներին ու ազատություններին, թե´ նունիսկ կենցաղը կազմակերպելու ձևերին:

Այս միջամտությունն էլ խիստ կրճատում է արտադրությունն ու թշվառացնում է ժողովրդի մեծ մասին:

Այս կարգի պետություններին ասում են ավտորիտար կամ տոտալիտար պետություն: Ու, ոնց որ ասվեց.

Դրույթ 20. Անհսկելի պետության պետերի խումբը կազմված է լինում բարոյական սկզբունքներից զուրկ ու մեծ մասամբ իրենց գործից համարյա լրիվ անտեղյակ ու տգետ չինովնիկներից:

Ասվեց, որ այսպիսի պետությունները, ինչպես էլ սրանք կոչեն իրենց, իրենց էությամբ սոցիալիստական են (շատ անգամ՝ մասամբ):

Դրույթ 21. Բարոյական սկզբունքներից ու հարկավոր գիտելիքից զուրկ լինելը անհսկելի պետության չինովնիկի համար պարտադիր է, որովհետև միայն անբարո ու տգետ չինովնիկն է, որ կույր-կույր լսում ու հնազանդվում է իր գերադաս պետերին:

(Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայե´կն իր Ճորտության ուղին գրքի մեջ ասում է, թե տոտալիտար պետության բոլոր պաշտոնները գրավում են միայն բարոյական ըսկըզբունքներից զուրկ ու մեծ մասամբ` տգետ չինովնիկները, ու ազնիվ ու գիտուն մարդն այսպիսի պետերի խմբում տեղ ունենալու ոչ մի շանս չունի: Ու այս չինովնիկներն ա´նպայման են կոռումպացված, ա´նպայման են ապական):

Դրույթ 22. Անհսկելի պետության չինովնիկի գործողությունները հակադիր են անհատ մարդու բնական արարմունքին, այսինքն, որևէ բարիք կամ ծառայություն ստեղծելուն ու սրանք ուրիշների ստեղծած բարիքների ու ծառայությունների հետ ազատ փոխանակելուն:

Խոսենք մարդկային բնական արարմունքից, որովհետև սա´ է գերագույն ու գըլխավոր հարցը:

4.6 Ի՞նչ է պռաքսեոլոգիան

Նախ պիտի ասվի թե ինչ է տնտեսագիտությունը, որովհետև մեծ մասամբ մարդիկ մտածում են, թե տնտեսագիտությունը հաշվապահության պես մի բան է:

Դրույթ 1. Տնտեսագիտությունն ա´յն գիտությունն է, ինչը բացատրում է, թե ամեն մեկս ինչո´ւ է այս կամ այն արարքն ընտրում ու անում: Սա ամեն մեկի անհատական ցանկությունների, անհատական կարիքների ու ունակությունների մասին է: Ու սա´ է բացատրում, թե ինչպես առնչվենք մյուսների հետ, որ մեզնից ամեն մեկը շահի:

Ու հենց տնտեսագիտությունն է բացատրում, թե հասարակությունն ինչպես պիտի կառուցվի, այսինքն, հասարակական կարգը ինչպիսին պիտի լինի, որ ձեռնտու լինի իր ամեն մի անհատ անդամին, ու ցանկալի չլինի խարդախներին, գողերին ու թալանչիներին:

Հայնրիխ Էդլեր Լուդվիգ ֆոն Միզեսի հիմնական աքսիոմը ասում է, որ.

Աքսիոմ 1. {Ի տարբերություն կենդանիների – ՄՀ} մարդկային անհատի ամենայն արարմունքը (գործունեությունը) նպատակային վարք է, ինչը ուղղված է այդ անհատի ամենայն առկա ու սպասելի ապագա նեղությունները վերացնելուն:

Սա ստուգելի փաստ է: Մարդն ուղղակի այսպիսին է ի բնե´:

Աքսիոմ 2. Մարդու տնտեսական նեղությունը, միշտ ու առանց բացառության, կապված է սեփականության ինչ-որ տեսակ չունենալուն:

Մարդկանց մեծագույն մասը ընտրում է որևէ սեփականություն չունենալու իր այս նեղությունը վերացնելու հետևյալ ուղին, բարիք կամ ծառայություն է ստեղծում ու այս բարիքը կամ ծառայությունը փոխանակում է ուրիշի ստեղծած բարիքի կամ ծառայության հետ:

Մարդկանց մյուս մասը, ինչը թվով քիչ է, բայց արագ ու հեշտ է կազմակերպվում, ընտրում է ուրիշների ստեղծած բարիքները խարդախությամբ գողանալու կամ շորթելու ուղին: Հենց ա´յս խումբն է կազմում պետերի վարչախումբը, այսինքըն, պետությունը (բուն, «իսկական» գողերին մի կողմ թողնենք):

Այստեղից հետևում է, որ մարդկային տնտեսական վեճերը վերաբերում են մարդու միայն ու միայն նյութական ու հոգևոր սեփականությանն ու սրա տիրապետության ոլորտներին:

Այստեղից էլ հետևում է, որ.

Դրույթ 2. Իրավագիտությունը մարդու տնտեսական վեճերը լուծող, տնտեսական արարքների թույլատրելի կանոնների գիտությունն է ու երբեք տնտեսագիտությունից անկախ չի:

Տնտեսագիտությունը 19-20-րդ դարում ընդհանրացվեց ու դարձավ մարդկային ամենայն արարմունքի գիտությունը: Ասվել է, որ այս նոր գիտությանն ասում են պռաքսեոլոգիա, ու սրա մասերն են՝ բուն տնտեսագիտությունը, սպոնտան (կամ ցրիվ կարգի) տեսությունը, իրավագիտությունը, բարոյագիտությունը կամ էթիկան (կամ սոցիալական փիլիսոփայությունը) ու սահմանադրագիտությունը:

Թերևս այնքան էլ սխալ չի լինի, եթե ասվի, որ պռաքսեոլոգիայի իսկական հիմնադիրը ավստրիացի հանճարեղ տնտեսագետ Կառլ Մենգերն է, ով էլ տնտեսագիտության ավստրիական դպրոցի կամ լիբերթար տնտեսագիտության հիմնադիրն է: Մենգերի գործի անմիջական շարունակողներն են՝ Օյգեն ֆոն Բոհմ-Բավերկը, Ֆրեդերիկ Վիզերն ու Լուդվիգ Միզեսը:

Ժողովուրդը պետերի իր խումբն է ընտրում հենց Միզեսի աքսիոմի անգիտակից մղումով, ընտրում է, որ առկա ու հնարավոր ապագա նեղություններից ազատվելու իր ջանքերին ոչ մեկը չխանգարի, ոչ մեկը չխոչընդոտի:

Միզեսն իր այս աքսիոմի էությունն ու սրա հետևանքները շարադրել է 1949-ին հրատարակած իր 930 էջանոց «Մարդկային արարմունքը (գործունեությունը)» հռչակավոր գրում, ինչը այս նոր գիտության՝ պռաքսեոլոգիայի հիմնադիր շարադրանքն է (ու ինչից ՀՀ-ի բուհերում գաղափար չունեն: «Պռաքսեոլոգիա» տերմինը Միզեսը վերցրել է Բուրդենից):

Պռաքսեոլոգիան զարգացավ երեք հիմնական ուղղությամբ:

Ավստրիացի Բոհմ-Բավերկն ու Վիզերը լրացրեցին Մենգերի արժևորելու տեսությունը:

Արդեն հիշված ավստրիացի Լուդվիգ ֆոն Միզեսը ստեղծեց առևտրական կամ բիզնեսի ցիկլի (ըստ էության, տնտեսական ճգնաժամերի) տեսությունը, ինչպես նաև փողի ու վարկի տեսությունը, մարդկային արարմունքի տեսությունը ու ամփոփեց պռաքսեոլոգիան ու նորագույն տնտեսագիտությունը՝ առհասարակ:

Բացի սրանք, Միզեսը ցույց տվեց, որ.

Դրույթ 3. Սոցիալիստական հասարակարգում տնտհաշվարկը, հենց սկզբունքով, անհնար է, ուրեմն, սոցիալիզմն ա´նպայման է կործանարար: Այսինքն, Միզեսը ցույց տվեց, որ սոցիալիզմ ընտրելը մա´հ ընտրել է:

Մի ուրիշ ավստրիացի, Միզեսի աշակերտ Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը ստեղծեց սպոնտան (ինքնին) կարգերի ու մասնավոր փողի տեսությունները, ազատության տեսությունը, ինչպես նաև մշակեց նվազագույն պետության կառուցվածքի սահմանադրության տեսության հիմունքները:

Միզեսի հետևորդները, մանավանդ, իտալացի Բրունո Լեոնին ու իսպանացի Խեսուս Հուերտա դե Սոտոն, զարգացրին ազատ շուկայական հարաբերությունների իրավունքի տեսությունը (դե Սոտոն՝ նաև պռաքսեոլոգիան առհասարակ):

Միզեսի մյուս խոշոր հետևորդը, Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդը, (ու ոչ միայն ինքը, իր հետևորդ Հանս Հերման Հոպեն պիտի անպայման հիշատակվի) հիմնականում շարունակեց Միզեսի առևտրի ցիկլի ու փողի ու վարկի տեսության վերլուծությունը, քննարկեց պետերի գործունեության բազմակողմանի վնասներն ու մըշակեց էթիկայի ու անարխոկապիտալիզմի սկզբունքները:

Հետագա 70 տարում բազում շնորհալի տնտեսագետ ու իրավագետ բազում կարևոր վերլուծություն է արել, որոնք այսօր արդեն ասված գործերի հետ կազմում են լիբերթարյան ողջ մտածողությունը:

Միզեսի աքսիոմից հետևում է, որ մարդկային արարմունքի աքսիոմի պահանջները լավագույնս իրականացնելու համար անհրաժեշտ է բարոյակարգ:

Դրույթ 4. Բարոյակարգն հասրակական ա´յն կարգն է, ինը պարտադրում է անհատի մասնավոր սեփականության ու այս սեփականությունը տնօրինելու իրավունքի առավելագույն անձեռնմխելություն, քանզի այս կարգը a priori ենթադրում է, որ ուրիշի մասնավոր սեփականությունը խլելը կամ ուրիշի մասնավոր սեփականությանը վնասելն ու այս սեփականության տիրույթը (դոմենը) խախտելն անպայման է անբարո:

(Այսինքն, բարոյակարգը պահանջում է լրիվ ազատ շուկայական կարգ, ուրեմն, մարդկային ամենայն հարաբերությունների ուրիշին չվնասող լրիվ ազատ կարգ):

Սրանց համար էլ.

Դրույթ 5. Բարոյակարգին անհրաժեշտ են հռոմեական իրավունքի գլխավոր թեզերին բավարարող ու անխափան գործող ու համարյա անփոփոխ օրենքներ, որ ապահովեն տնտեսվար անհատների ազատ ու օրենքով պաշտպանված մրցությունը:

Այնինչ, այսօրվա համարյա բոլոր պետությունների հենց էությունը լրի´վ է հակառակ այս բարոյակարգին, ու այսօրվա պետությունները իրենց էությունով ու նպատակներով անպայման են անբարո, մեկը՝ շատ, մյուսը քիչ: Պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի պես պետությունների անբարոյությունը ուղղակի հրեշավոր է:

Հասկանալի է, որ անբարո պետությունը պիտի անպայման դեմ լինի անբարոյությունը բացահայտող գիտությանը, այսինքն, ճշմարիտ տնտեսագիտությանը, ճշմարիտ իրավագիտությանն ու սահմանադրագիտությանը ու սրանց վրա հիմնըված լիբերթարյան էթիկային:

Հենց սրա համար է, որ.

Դրույթ 6. Համայն աշխարհի թերևս ոչ մի համալսարանում պռաքսեոլոգիայի մաս կազմող ճշմարիտ տնտեսագիտությունը, ճշմարիտ իրավագիտությունը, ճըշմարիտ էթիկան (բարոյագիտությունը), ու սպոնտան կարգերի տեսությունը չի դասավանդվում: Սրանց փոխարեն ողջ աշխարհում դասավանդում են այս գիտությունների հակագիտական, կեղծ տարբերակները, ա´յն տարբերակները, որոնք արդարացնում են պետերի վարչախմբերի (այսինքն, պետությունների) հարկ ու մաքսային թալանն ու ամենայն մոնոպոլ բռնությունն ու այս թալանն ու բռնությունն արդարացնող քարոզչությունը:

Դրույթ 7. Հենց այս պատճառով է, օրինակ, որ այս վերջին 30 տարում ասված ճշմարիտ գիտություններից ոչ մի գործ չի թարգմանվել հայերեն: Չի թարգմանվել, որ մեր ժողովուրդը խավար մնա:

4.7 Ի՞նչ է սոցիալական արդարությունը

««Սոցիալական արդարություն» կոչվածը հույժ անբարո է երեք պատճառով:

1. Անբարո է էվոլյուցիայի տեսանկյունից, քանի որ այս «սոցիալական արդարություն» կոչվածի պարտադրած սկզբունքները խախտում են մասնավոր սեփականությունը տնօրինելու (ավանդական ընդհանուր իրավունքով մշակած) ա´յն կարևոր սկզբունքները, որոնք էլ հենց հնարավոր են դարձրել մեր օրերի քաղաքակրթությունը:

2. Անբարո է տեսության առումով, որովհետև հասարակարգը «սոցիալական արդարության» պահանջներով կազմակերպելը անհնար է, քանի որ այն սիստեմատիկ հարկադրանքը, ինչը պետք է, որ մարդկանց պարտադրի իրենց եկամուտը վերաբաշխելու նպատակը, խոչընդոտում է քաղաքակրթության առաջընթացն ապահովող ազատ ձեռնարկչատիրությանը, ուրեմն, արգելակում է գնային սպոնտան կոորդինացիան ու ստեղծագործ մղումները:

3. Անբարո է էթիկայի տեսանկյունից, քանի որ խախտում է այն բարոյական սկզբունքը, ինչը պնդում է, որ ցանկացած մարդ բնական իրավունք ունի ի´նքը տնօրինի իր ձեռնարկած ստեղծագործ արարմունքի արդյունքները:

Կարելի է կանխատեսնենք, որ երբ քաղաքացիները քիչ-քիչ հասկանան այն լրջագույն սխալները, որոնք բխում են «սոցիալական արդարության» այս կեղծ սկզբունքներից, այդժամ պետության գործադրած ինստիտուցիոնալ ա´յն հարկադրանքները, որոնք հիմնավորում են «սոցիալական արդարության» անհրաժեշտությունը, քիչ-քիչ կանհետանան»:

Խեսուս Հուերտա դե Սոտո

Պետությունը, նաև ու մանավանդ «սոցիալական արդարություն» հիմնող կամ սրան հետամուտ պետությունը, միշտ է´լ միջամտում է անհատների ամենայն գործունեությանը (թե´ տնտեսականինը, թե´ հոգևորինը):

Այս միջամտությունն արվում է հինգ գլխավոր պատրվակով` երկրի պաշտպանության (բանակը պահելու), ներքին կարգ ու կանոնի (ոստիկանությունը պահելու), «ձրի» կրթության, «ձրի» առողջապահության ու մեկ էլ իբր կարիքավորներին «ձրի» օգնելու պատրվակով:

Այս միջամտությանն ասում են «ինտերվենցիա», ու սա իրականացվում է ժողովըրդից բռնի հարկ ու մաքս խլելով ու սա հատկացնելով պետական ծախսերին, այսինքն իբր ասված հինգ կարիքի հարցերը լուծելուն:

Դրույթ 1. Ժողովուրդը երբեք չի նկատում, որ պետերը երբեք չեն հարցնում ժողովրդին, թե տվյալ հարկի կամ մաքսի չափը ինչքան լինի, որ լավ լինի, ու որ պետերն այս հարկ ու մաքսի չափը հաստատում են միմիայն իրենց քմահաճ կամքով:

Եթե որևէ անհատը հարկ չվճարի, պետերն այս անհատին զրկում են իր ազատությունից, հաճախ էլ՝ ունեցվածքից:

Եթե որևէ մի անհատը հարկադրի իր հարևանին, որ սա իրեն տա իր ամսական եկամտի 40-50%-ը ու այս տոկոսն էլ անընդհատ շատացնի, ու եթե հարևանը հրաժարվի, ու սրանցից առաջինն իր հարևանին ազատազրկի, օրինակ, բռնի ու մի քանի տարի պահի իր նկուղում, այս մարդու արածը կհամարվի լկտի հանցագործություն ու անթույլատրելի անօրինականությո´ւն, թալա´ն, իսկական ավազակությո´ւն:

Դրույթ 2. Ժողովուրդը երբեք չի նկատում, որ պետերի հաստատած ու անընդհատ աճող հարկ ու մաքսը ուղղակի թալան է:

Ժողովուրդը երբեք չի նկատում, որ պետերը այս անօրինական հարկ ու մաքսային թալանը դարձրել են իրենց մենաշնորհը:

Քիչ առաջ ասված հինգ հարցը լուծելու ձևերին ասում են «պետական կառավարություն» կամ «ղեկավարություն», իսկ այս ձևերի կողմնակիցների մասին էլ ասում են, թե սրանք պետականամետ մտածողություն ունեն:

Այս պետականամետ մտածողները պնդում են, որ պետությունը (այսինքն, պետերի վարչախումբը) այս հարցերը շատ ու շատ անգամ ավելի լավ կիրագործի, քան թե մասնավորը:

Պետությունը (այսինքն, պետերը) անընդհատ մեծացնում են հարկերը, մաքսերն ու պետության կառավարած զանազան տարիֆներն ու մուծումները (էներգիայի, ջրի, գազի, հեռախոսի, աղբահանության ևն) ու նաև անընդհատ շատացնում են սրանց տեսակները, որ իբր պետության բյուջեն շատանա, որ իբր երկրի անվտանգության ու «թույլերին» օգնելու կարիքները բավարարեն:

Առաջինին հաճախ ասում են «բանակի ու ոստիկանության կարիքներ», երկրորդին` «սոցիալական արդարության հաստատելու կարիքներ»:

Թույլերի կարիքներ ասելով` հասկանում են նախ` տարեցների ու հաշմանդամների «ձրի» թոշակներն ու նպաստները, հետո` կարիքավորների «ձրի» բուժվելու ու կրթվելու խնդիրները:

Ժողովրդի մեծ մասն էլ միամիտ-միամիտ կուլ է տալիս այս երկու խայծն էլ, որովհետև կարիքավորներին օգնելն ու թշնամիներից պաշտպանվելը խիստ մարդկային է ու հասկանալի:

Ու ժողովրդին էլ դուր է գալիս, որ պետությունը, այսինքն` պետերի խումբը, «մըտածում է իր մասին» ու քիչ` թե շատ, հոգում է իր կարիքները:

Դրույթ 3. Ժողովուրդը միշտ էլ չի հասկանում ու չի նկատում, որ պետերի այս անհսկելի, ուրեմն, նաև անզուսպ վարչախումբը երբեք էլ ո´չ «սոցիալական արդարություն» է հաստատում, ոչ էլ այս արդարությունը հաստատելու փո´ղն է ձրի:

Ժողովուրդը սա չի նկատում, չնայած շատ անգամ լավ էլ տեսնում է, որ պետերի վարչախումբը միշտ էլ թալանում է բյուջեի մեծ մասը, ուրեմն` ողջ ժողովրդին:

Ժողովրդի մեծ մասը ոչ մի անգամ էլ չի գիտակցում, որ.

Դրույթ 4. Մարդկային որևէ ծրագրով ստեղծված «սոցիալական արդարություն» կոչվածն ուղղակի անհնար է, ուրեմն, նաև անիմաստ հասկացություն է:

Իրոք, «սոցիալական արդարություն» հաստատելու համար միշտ էլ պետերի մի առանձին խումբ է պետք լինում, օրինակ, մի սոցապ (սոցիալական ապահովության) նախարարություն: Բայց ի՞նչ երաշխիք կա, որ այս սոցապի չինովնիկները արդար կլինեն: Ո´չ մի:

Ու թե որ սրանք նույնիսկ արդար էլ լինեն, (ինչը պետերի անհսկելի, ուրեմն, նաև անզուսպ հանրության մեջ անհնար է) սրանք ո՞նց են որոշելու, թե ո´ւմ ինչքան հասնի, ո´ւմ ինչքան տան, որ արդար լինի ու կոնֆլիկտներ չլինեն: Չէ՞ որ թույլերն է´լ են իրարից տարբեր, մեկն ավելի´ արժանի է, քան մյուսը ևն:

Ժողովուրդը մի ուրիշ բան էլ չի հասկանում: Չի հասկանում, որ այն փողը, ինչը պետությունը իբր ծախսում է իբր թույլերին օգնելու, կրթության, առողջապահության ու մունիցիպալ նորոգության նպատակով, պետության փողը չի´:

Այդ փողը հարկատուի´ փողն է: Հարկատուն էլ ժողովրդի ավելի եռանդուն, գործունյա, ավելի հնարամիտ ու տաղանդավոր մասն է:

Բա արդա՞ր է, որ այս «իմաստուն» սոցապ չինովնիկների խումբը հասարակության ջանասեր ու տաղանդավոր անդամներից հարկ ու մաքսով խլի սրանց վաստակի մի մասն ու տա, օրինակ, ծույլին կամ անընդունակին: Սրա ի՞նչն է արդար:

Փորձե´ք այս «իմաստուններին», առաջարկեք, որ իրենց գրպանի փողերը հանեն տան փողոցի բոմժերին, ու տեսեք, կհամաձայնե՞ն: Երբեք չեն համաձայնի, ու հազար ու մի պատճառ կբերեն, թե ինչու դա սխալ կլինի: Բայց սրանք մի´շտ են համաձայն, որ ուրիշների´ փողերը խլեն ու հենց իրե´նք վերաբաշխեն:

Ու ժողովուրդը չի հասկանում, որ.

Դրույթ 5. Պետությունը չաշխատած մարդուն երբեք թոշակ չի տալիս, բոմժին մի կոպեկ անգամ չի տալիս, իսկ ձրի կրթությունն ու բուժումն էլ նախ ձրի չի, որովհետև հարկերի հաշվին է, երկրորդն էլ՝ համարյա գոյություն չունի:

Դրույթ 6. Սոցիալական արդարության պահանջը միշտ է´լ ժողովրդի աշխատող մասի ստեղծած բարիքները խլելու ու սրանք չինովնիկների մի խմբի ձեռով «բոլորին արդար վերաբաշխելու» պահանջ է, ինչն անիրագործելի է ու ուտոպիական, ու ձեռնտու է միայն այս վերաբաշխող խմբին:

Սոցիալական արդարության պահանջը միշտ է´լ փանջունիական, ավազակային պահանջ է, միշտ է´լ հարկ ու մաքսով հասարակության եռանդուն ու տաղանդավոր մասի վաստակը խլելու, այսինքն, այս մասին թալանելու ու սա վերաբաշխելու պահանջ է: Ախր մեղր ծախողի ձեռին միշտ էլ մի քիչ մեղր է կպնում:

Դրույթ 7. Հասարակության անդամների ստեղծած բարիքները միակ իրո´ք արդար ձևով բաշխողը կարող է լինի միայն ու միայն օրենքով պաշտպանված ազատ շուկայական մրցությունը:

Եթե մեկը, ոչ մի օրենք չխախտելով ու ոչ մեկին չվնասելով, այս տնտեսական ազատ մրցությամբ ազատ շուկայում վաստակել է մի քանի միլիարդ դոլար, ուրեմն հենց սա´ է արդարը:

Իսկ եթե մեկը անշնորհք է կամ ծույլ է ու սրա համար էլ աղքատ է, սա էլ ի´ր բախտն է կամ ի´ր ընտրությունն է: Հո բոլորը շնորհքով կամ հաջողակ չե՞ն լինի:

Դրույթ 8. Մի պետական կենտրոնից իրականացվող սոցիալական արդարության պահանջը հենց սոցիալական անարդարությա´ն պահանջ է:

Իսկ եթե սոցիալական արդարություն պահանջողները արդեն ժողովրդի մեծ մասին համոզել են, որ հենց իրե´նք են վերաբաշխող իմաստուն հերոսները, ուրեմն, սրանով միայն իրենց սոցիալական ձրիակեր բարեկեցությունն են ապահովել:

Հենց սա´ է բոլոր գույն ու երանգի սոցիալիստների կամ ինտերվենցիոնիստների գործելու ձևը:

Դրույթ 9. Անհսկելի պետությունը (այսինքն, պետերի անհսկելի ու անպատիժ վարչախումբը) բոլոր-բոլորին համոզում է, որ անարդարը հենց ամենաարդարն է:

Անհսկելի պետերի հաստատած սոցիալական արդարության հիմնական արդյունքը համատարած անարդարությունն է:

Ուրեմն, ավելի լավ չէր լինի՞, որ մարդկային ողջ գործունեությունը կազմակերպեր ազատ շուկան, կազմակերպեին ու անեին մասնավոր մարդիկ ու մասնավոր հիմնարկները (ու ոչ թե «սոցիալական արդարություն հաստատող» պետությունը իր «սոցապային հերոսների խմբով» կամ հերոսների կուսակցությամբ):

Չէ՞ որ միայն այս անգամ կիմանայինք, թե ո´ւմ պիտի դատենք պատժենք, որ իրենց պարտավորությունները, այսինքն, իրենց խոստացած սոցիալական արդարությունը չեն հաստատել:

Բայց պետությունը, մանուկներին, պատանիներին ու ջահելներին կրթելու ու դաստիարակելու բոլոր ֆունկցիաները մասնավորից խլելով ու սրանք էլ պարտադիր դարձնելով ու իր քարոզչական մեքենայի ողջ զորությունը գործածելով, հենց մանկուց ներշնչում է իր բոլոր քաղաքացիներին, որ կա բազում այնպիսի խնդիր (օրինակ, ճանապարհ, երկաթգիծ ու կամուրջ սարքելը, երկրի պաշտպանության հարցերը ևն), որոնք մասնավորը չի կարող լուծի ու սրանք լուծելու համար պետության գոյությունը պարտադիր է:

Բայց սրա մասին հետո: Պետական ինտերվենցիայի մյուս ձևերն էլ հետո կշարադրվեն:

4.8 Ի՞նչն է պետության էությունն ու նպատակը

«Պետությունը կառուցված է վախի վրա: Այս կառույցի գաղափարն այն է, որ առանց պետության {պետերի հանրության – ՄՀ} քաղաքացիներն անպաշտպան կմնան սովից, աղքատությունից, վթարներից, պատերազմներից, տեռորիզմից, հիվանդություններից, բնական աղետներից ու համաճարակներից:

«Ուրեմն, պետությանը {պետերի հանրությանը – ՄՀ} ձեռնտու է, որ քաղաքացիներին այս հնարավոր վտանգների սարսափը ներշնչի ու հետո ձևացնի, թե առնում է սրանց դեմը, ու այս ընթացքում էլ ընդարձակի իր իշխանությունը:

«Սրա մի ցայտուն օրինակը ԱՄՆ-ի ժողովրդի քաղաքացիական իրավունքները սահմանափակելն էր սեպտեմբերի 11-ի գրոհից հետո, իսկ երկրորդը՝ իրաքյան պատերազմը:

«Ճիշտ այս նույն ձևով պետությանը {պետերի հանրությանը – ՄՀ} ձեռնտու էր, որ կովիդ-19-ը ժողովրդին դիտմամբ ներկայացնի որպես մի եզակի մահացու վիրուս ու սրա նկատմամբ սարսափ ներշնչի, որ պետության իշխանությունը խաղաղ ժամանակների համար չլսված ու չտեսնըված չափերով ընդարձակի, իհարկե, քաղաքացիների ֆունդամենտալ իրավունքները կրճատելու հաշվին»:

Ֆիլիպ Բագուս (Philipp Bagus)

Մյուրեյ Ռոթբարդը իր «Ազատության էթիկան» գրքում պնդում է, թե քանի որ հարկ ու մաքսը թալան են, ուրեմն սրանց հակադրվելը օրինական է.

«Երբ թալանչին հարցնում է, թե տանը թանկարժեք իրեր կա՞ն, ոչ ոք պարտավոր չի՝ անկեղծ պատասխանի այս հարցին: Ուրեմն, եթե այս հարցը պետությունն է տալիս, որ հարկերը բարձրացնի, նորից ոչ մեկը պարտավոր չի այս հարցին անկեղծ պատասխանի»:

(Այսօրվա Սոմալիի ընդհանուր իրավունքը, Խիրը, կտրուկ արգելում է հարկը):

Ժողովուրդը պիտի գիտակցի հետևյալը:

Դրույթ 1. Պետությունը բռնությունն ու հարկադրանքը իր մենաշնորհը դարձրած պետերի վարչախումբն է: Այս վարչախումբը, ի´նքը, ոչ մի բարիք չի արտադրում ու ապրում ու բարգավաճում է բարիք արտադրողներից բռնի, բայց անպատիժ խլածի հաշվին:

Այս խումբը, իբր հանուն ողջ ժողովրդի բարօրության, խլում է անհատ քաղաքացու ստեղծած ոչ միայն բարիքների մի մասը (ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսերով, զանազան տարիֆներով ու զանազան պատրվակներով, փողի տեսքով), այլև ազատությունների ու իրավունքների մի զգալի´ մասը, ու անընդհատ կրճատում է արդեն առկա ազատությունների ու իրավունքների շրջանակները:

Դրույթ 2. Պետության, այսինքն, պետերի հանրության անդամների (գիտակից կամ անգիտակից) նպատակը թե´ իրենց ժողովրդի այսօրինակ անպատիժ թալանն է, թե´ այս անպատիժ թալանին մասնակցելու տևողությունը, ինչքան հնարավոր է, երկար պահպանելն է:

Դրույթ 3. Պետի համար իր պաշտոնից ավելի թանկ բան չկա:

Դրույթ 4. Հայրենիքի հասկացությունը պետի համար միայն իր պաշտոնը պահպանելու պրոպագանդիստական դեմագոգիայի հիմնական միջոցն է:

Դրույթ 5. Պետությունը ա´նպայման է ուռճանում ու այլասերվում ու անպայման է ժողովրդի հարկերի հաշվին արվող իր ծախսերն անընդհատ շատացնում:

Դրույթ 6. Պետությունն ա´նպայման է ժողովրդից խլվող ուղղակի, անուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսերը անընդհատ շատացնում: Ոռճանալը, այլասերվելը, իր հարկ ու մաքսային թալանն այլ բռնություններն անընդհատ շատացնելը, ու ժողովրդին կեղեքելը անհսկելի ու անզուսպ պետության ներհուն ու անկապտելի հատկություններն են:

Սրա համար էլ.

Դրույթ 7. Պետության անդամների գիտակից ու անգիտակից նպատակներն ու ամենայն գործունեությունը մի´շտ են հակադիր բարիք ստեղծող տնտեսվար անհատի ազնիվ ու քրտնաջան արարմունքին:

Ուրեմն, ինչքան էլ ցավալի ու տարօրինակ թվա.

Դրույթ 8. Պետերի խումբը (թե´ ակամա ու անգիտակից, թե´ գիտակից ու նպատակադիր), ամենայն բարիք ստեղծող տնտեսվար անհատի, ուրեմն, նաև ողջ ժողովրդի թշնամին է:

Ասվեց, որ եթե որևէ անհատն անի այն նույն բանը, ինչ պետերի խումբն է անում, եթե օրինակ՝ որևէ մեկը զոռով խլի իր հարևանի ամսական եկամուտի 40 տոկոսը, պետերի խումբը սրան կբռնի ու կնստացնի բանտը:

Այնինչ, ինքը, պետերի վարչախումբը, նույն այս թալանը ոչ միայն անպատիժ է անում, այլև պատժում է իր այս թալանին ընդդիմացողներին, պատժում է իր բըռնության մոնոպոլիայի նույնիսկ չնչին մասը խլող իր բոլոր մրցակիցներին, սրանց անվանելով՝ «գող, հանցագործ, թալանչի): Կրկնենք.

Դրույթ 9. Պետերի վարչախումբը իր ժողովրդի անպատիժ թալանն ու բռնությունը դարձրել է իր մենաշնորհը, իրեն կարելի´ է, ուրիշներին՝ չէ:

Ամենաապշեցուցիչն այն հանգամանքն է, որ.

Դրույթ 10. Պետերի վարչախումբը համոզել է ողջ ժողովրդին (գուցե նաև հենց իր անդամների մի մասին), որ այս թալանն ու բռնությունը արվում է հանուն հենց ողջ ժողովրդի բարօրության, որ այս թալանն ու բռնությունը անխուսափելի են, որ առանց այս թալանի ու բռնության՝ ժողովուրդն իսկույն կկործանվի:

Դրույթ 11. Պետերի վարչախումբը ողջ ժողովրդին համոզելու համար, թե առանց պետության (այսինքն, առանց պետերի հանրության) ժողովուրդն իսկույն կկործանվի, կրթության ողջ գործը համարյա մոնոպոլացրել է ու դարձրել է պարտադիր: Կրթության մնացած ֆունկցիաները պետերին չեն հետաքրքրում:

Ու ժողովրդի մեծագույն-մեծագույն մասը հավատում է պետերի այս ստահոդ պնդումներին ու այս անխուսափ թալանի անհրաժեշտությանը ու չի նկատում, որ այս թալանի չափը անընդհատ ու անշեղ աճում է:

Կրկնենք, որ ժողովուրդը չի նկատում նաև, որ.

Դրույթ 12. Պետական թալանի չափը սահմանում է հենց պետերի խումբը, սահմանում է առանց ժողովրդի համաձայնության:

Այնուամենայնիվ, պետերը վախենում են ժողովրդի զայրույթից, վախենում են, որ ժողովուրդը մի օր կհասկանա, որ պետերի մակաբույծ խումբը թալանում է իրեն:

Սրա համար էլ պետերը, թալանելու ու կեղեքելու բազում այլ գործիքի հետ միասին, հորինել են պետական գաղտնիքի ինստիտուտը:

4.9 Ի՞նչ է պետական գաղտնիքը

Ուրեմն, պետության այս անպատիժ ու մենաշնորհային բռնությունն ու թալանը միշտ չի, որ լրիվ աննկատ է մնում: Շատ անգամ, մանավանդ երբ խոսքի ու ինֆորմացիա ստանալու ազատությունը քիչ չի, ժողովուրդը նկատում է, որ պետության այս կամ այն արարքներն ու ընդունած օրենքներն ու հրահանգները վնասակար կամ անօրինական են ու պահանջում է, որ պետերը չխախտեն օրինականության սահմանները:

Սրա համար էլ.

Դրույթ 1. Աշխարհի բոլոր պետերը իրենց պետություններում հաստատել են պետական գաղտնիքի ինստիտուտը, այսինքն, իրենց ամենայն անօրինական արարքները թաքուն կազմակերպելու ու գաղտնի պահելու ինստիտուտը, ու նորից՝ իբր հանուն ժողովրդի բարօրության:

Պետերը համոզել են ժողովրդին, որ իրենց երկրի արտաքին ու ներքին թշնամիները միշտ միտք ունեն հարձակվեն երկրի վրա ու սրա համար էլ ուղղակի անհրաժեշտ է, որ այս թշնամիները չիմանան երկրի ռազմական գաղտնիքները, որ առավելություն չունենան:

Իհարկե, երկրի պաշտպանության ոլորտի ու մանավանդ ռազմական ինֆորմացիայի մի շատ փոքր մասը պիտի գաղտնի լինի, սա անկասկած է: Օրինակ, պիտի գաղտնի լինեն ստրատեգիական ու մանավանդ տակտիկական քարտեզներն ու սրանց առնչվող մանրամասները, մանավանդ պատերազմի ընթացքում:

Բայց այսօր, երբ Երկրի արհեստական արբանյակները տեսնում են նույնիսկ կոճակի չափ առարկաները, անիմաստ է, օրինակ, երկրի պաշտպանական գծերի առկայությունը գաղտնի համարելը:

Բացարձակ անիմաստ է զենք ու զինամթերքի առևտուրը գաղտնի պահելը, որովհետև անհնար է, որ այս միջազգային ծավալներով առևտրի այսօրվա այս վիթխարի ծավալները գաղտնի մնան:

Արցախի պատերազմները (մանավանդ վերջինը) ապացուցեցին, որ այսօրինակ գաղտնիության պատճառն ու հետևանքը միայն ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարների ու սպայական բարձր կազմի աննախադեպ ավազակությունն ու դավաճանությունն է:

Այս ղեկավարությունը, նույնիսկ խաղաղ ժամանակ, մի կողմից զենքի առևտրից միլիոնավոր դոլար էր շորթում, մյուս կողմից էլ, թանկ գներով էժան զենք ու զինամթերք առնելով, վճարի մի վիթխարի մասը նորից իր գրպանն էր դնում, արդյունքում խիստ թուլացնելով երկրի պաշտպանունակությունը ու նաև տնտեսությունը:

Քողարկվելով այս գաղտնիությամբ, սպայական բարձր կազմը նախ զբաղվում էր զենքի միջազգային առևտրով, իհարկե, ի´ր օգտին: Հետո այս կազմը թալանում էր (ու նորից է թալանում) բանակի բյուջեի մի մասը ու իր համար դղյակներ է սարքում, զինվորներին էլ որպես ձրի բանվոր աշխատեցնելով այս դղյակների շինարարության վրա:

Գաղտնիության այս ինստիտուտի տրադիցիաները փոխ են առել թե´ կառավարությունները իրենց նախարարություններով, իրենց գաղտնի կամ դռնփակ նիստերով, թե´ բոլոր կուսակցությունները, որովհետև սրանց միակ գերնպատակը իշխանությունը գրավելն ու այս գաղտնիության ու զանազան այլ արտոնությունների բարիքներից օգտվելն է:

Դրույթ 2. Եթե այս պետական գաղտնիք կոչվածը համարյա չլինի, երկրի ժողովուրդն իսկույն կտեսնի, որ իր իբր ընտրած ու իբր ազնիվ բոլոր պետերն էլ ուղղակի գող են ու ավազակ, թալանչի են ու հույժ անբարո:

Նույն այս թալանչիական նպատակով են նաև բոլոր կարգի գաղտնի կամ դռնփակ նիստերը (սակավ բացառություններով, օրինակ, դատական որոշ նիստերինը, որ առնչվում են անհատի կենցաղային գաղտնիքներին): Ակնհայտ է, որ.

Դրույթ 3. Գաղտնի նիստերի գաղտնիությունը հակադիր է ինֆորմացիա ստանալու ազատության ֆունդամենտալ նորմին (բացառությամբ, իհարկե, առանձին տնտեսվարողների գաղտնի խորհուրդներինը):

Դրույթ 4. Գաղտնիության ամենասարսափելի տեսակը միջպետական կամ միջազգային գաղտնիությունն է, այսինքն, դիվանագիտության գաղտնիությունն է:

Ինչպես ասվել է, պետերի համարյա բոլոր (ու մանավանդ պետերի անհսկելի, ուրեմն, նաև անզուսպ) վարչախմբերը, ըստ էության, կազմակերպված հանցագործ խմբեր են: Այսինքն, այսօրվա համարյա բոլո´ր պետություն կոչվածներն են կազմակերպված հանցագործ խմբեր:

Ինչ էլ որ առերես հայտարարեն պետերը, սրանք, ճիշտ գողական խմբերի պես, ազգություն, հայրենիք կամ ուրիշ վեհ գաղափարներ չունեն: Սրանց համար իրենց խմբային թալանչիական շահը վեր է ամեն-ամեն ինչից: Սրանց միակ «ազգը» թալանն է: Սրա համար էլ երբ սրանցից ոմանց շահերը համընկնում են, սրանք շատ արագ են միավորվում:

Հնարավոր է, որ այսօրինակ միությունների կյանքը շատ երկար լինի, այն պայմանով, որ ասված ընդհանուր շահերի կյանքն է երկար:

Օրինակ, արդեն մի քանի դար է, ինչ Ռուսիայի պետերի աչքը Պարսից ծոցի վրա է (ինչը վաղուց է հայտնի ու ինչը բացահայտ ասում էր Հերբերտ Ուելսը, դեռ 1936 թվին), իսկ Թուրքիայի հանցագործ պետերի աչքը Կովկասի ու Միջին Ասիայի վրա է: Մյուս կողմից էլ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի պետերի (նաև այլոց) աչքն էլ ասված տարածքների նավթի ու գազի ու այլ հանածոների պաշարների վրա է:

Ասված տարածքի վերջին մի քանի դարվա արյունահեղ պատերազմներն ու զանազան այլ կոնֆլիկտները հիմնականում այդ պետերի կազմակերպված հանցագործ խմբերի միությունների շահերի հենց ա´յս բախումներով են պայմանավորված:

Դրույթ 5. Ժողովրդի ընտրած ներկայացուցիչների որևէ խումբը ժողովրդից թաքուն համարյա ոչ մի արարմունքի իրավունքը չպիտի ունենա:

Հասկանալի է, որ իրենց անօրինական արարքների համար այս կազմակերպված հանցագործ խմբերին գաղտնիությունը անսահման շատ է պետք, որ շարքային մարդը հանկարծ չասի, թե «այս ի՞նչ ավազակություն եք անում, թողեք հանգիստ ապրենք»:

4.10 Ի՞նչ է իմունիտետը

Իմունիտետը պետական բարձրագույն որևէ պաշտոնյային որևէ այնպիսի օրենքի պատժից ազատելու արտոնյալ օրենքն է, ինչի համար իմունիտետ չունեցող քաղաքացուն օրենքը խիստ պատիժ է սահմանում:

Դրույթ 1. Իմունիտետի գոյությանը, անկասկած, հակասում է բարոյական սահմանադրության այն հիմնական դրույթին, թե օրենքի առաջ բոլորն են հավասար:

ՕԺ-ի պատգամավորի անձեռնմխելության (իմունիտետի) և մնացած արտոնությունները շնորհելու պետական կարգը (ինստիտուտը) լրի´վ է անարդար, այսինքն, հակասահմանադրական է, քանի որ.

Դրույթ 2. Բոլորին հավասար աչքով նայող օրենքի առաջ երկրի ոչ մի քաղաքացին ավելի կարևոր չի որևէ մի ուրիշ քաղաքացու համեմատ:

Երեկվա ու նույնիսկ այսօրվա դեպուտատների մեծագույն մասն այս իմունիտետը գործածում է անպատիժ թալանի կամ անձնական այնպիսի շահի համար, ինչը հակադիր է ժողովրդի շահերին:

Ի՞նչ երաշխիք կա, որ «արդար» ընտրված նոր դեպուտատները ապագայում էլ այս անբարո ավանդույթը չեն շարունակի: Չկա´ ոչ մի երաշխիք:

Դրույթ 3. Չկա օրենքի առաջ բոլորի հավասարությանը չհակասող ոչ մի գիտական փաստարկ, ինչը հիմնավորեր պետական որևէ պաշտոնյայի իմունիտետի գոյության արդարացիությունը:

Գուցե առարկեն, թե պատգամավորի այսինչ-այնինչ անվտանգության կարիքն է ստիպում, որ այսինչ-այնինչ պաշտոնյան իմունիտետ ունենա: Այս փաստարկն անհիմն է:

Եթե, օրինակ, պատգամավորի, նախարարի կամ էլ նույնիսկ վարչապետի պաշտոնը մահացու վտանգներ ունի, թող վախկոտը չձգտի այդ պաշտոնին, ու սա շատ լավ բան կլինի, որովհետև այդժամ նման պաշտոններին կձգտեն միայն բացառիկ խիզախ ու բացառիկ արդար քաղաքացիները, ինչն ինքնին հրաշալի կըլինի:

4.11 Պետական թալանի պատրվակները

«…Հարուստ ու աղքատ հանրությունների տարբերությունները բացատրվում են ոչ թե այն բանով, որ հարուստ հանրության անդամներն ավելի շատ են աշխատում կամ ավելի ավելի շատ տեխնիկական գիտելիք ունեն:

«Այս տարբերությունների ակունքն այն բանն է, որ հարուստ հանրությունների ա´յն կապիտալ բարիքների ցանցը, որոնք ձեռնարկչատիրական տեսանկյունից իմաստուն ձևով են ներդրվել, շատ ավելի ընդարձակ է: Այս բարիքները կազմված են՝ մեխանիզմներից, սարք ու գործիքներից, շենքերից, կիսաֆաբրիկատներից, կոմպյուտերներից, ծրագրային ապահովումներից ևն:

«Սրանց առկայության պատճառը հարուստ երկրի այս հարստությանը նախորդող շրջանում այս երկրի քաղաքացիների խնայողություններն են:

«Ուրիշ խոսքով, քիչ թե շատ հարուստ երկրները հարուստ են ա´յն բանի շնորհիվ, որ սրանք շատ ավելի շատ {«կանխիկ» – ՄՀ} ժամանակ ունեն, ինչը կուտակել են կապիտալ բարիքների տեսքով…»:

Խեսուս Հուերտա դե Սոտո

Դե Սոտոյի այս խոսքերից նախ հետևում է, կապիտալ բարիք կուտակելը նշանակում է, որ «կանխիկ» ժամանա´կ ես կուտակում, ու ա´յն երկրները, որոնք ժամանակ չեն կուտակում, հենց ժամանակո´վ են հետ ընկնում հարուստ երկըրներից:

Երկրորդը, դե Սոտոյի ասածից հետևում է, որ.

Դրույթ 1. Պետությունը (այսինքն, պետերի վարչախումբը) իր քաղաքացիներից հարկ ու մաքս խլելով, չի թողնում, որ այս քաղաքացիները խնայողություն անեն ու կանխիկ ժամանակ կուտակեն, այսինքն, չի թողնում, որ երկիրը հարստանա ու դառնա առաջադեմ:

Ուրեմն, պետությունը (պետերի վարչախումբը) իր հատկային թալանով ստիպում է, որ երկիրը հետ ընկնի ու երբեք չհասնի հարուստ երկրներին:

Պետական այս իբր պարտադիր ծախսերը հատուկ են բոլո´ր-բոլոր պետություններին, բայց սրանք վիթխարի չափերի են հասնում մանավանդ պետերի անհըսկելի, ուրեմն, նաև անզուսպ ու անպատիժ վարչախմբերում:

Պետական այս ծախսերի հիմնական աղբյուրը ժողովրդից պետերի խլած ուղղակի, անուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսն է: Պետական հիմնական ծախսերն են.

1. Բանակին ու ոստիկանությանը հարկավոր գումարը. պատերազմից առաջ ՀՀ-ի այս ծախսը մոտ 700 միլիոն դոլար էր:

Սա պետերի խմբի ծախսերի հիմնական պատրվակն է, ու մնացած ծախսերը սրանից իբր շատ ավելի քիչ են:

2. Իբր ձրի կրթության ու ձրի բուժսպասարկման ծախսերը:

3. Իբր ձրի թոշակների ծախսերը:

4. Մնացած գումարը, ինչը այս ծախսերից ամենաքիչը 3 անգամ շատ է, պետություն-պետերի խումբը ծախսում է զանազան խոշոր «ազգային ծրագրերի» պատրվակներով, «հանուն ողջ ժողովրդի բարօրության»; օրինակ, երկրի ողջ մայրուղիները ասֆալտապատելու, նոր մայրուղիներ, թունելներ, էլեկտրակայաններ ու սրանց պես խոշոր ձեռնարկներ իրականացնելու պատրվակներով:

Քննարկենք սրանք առանձին-առանձին:

4.12 Հարկերն ու բիզնես ցիկլը

«Ազատության կորուստը ուղիղ համեմատական է մարդկանց բարոյական այլասերմունքին:

Այն մարդիկ, ովքեր կորցրել են ինքնահարգանքի զգացմունքը, ազատության կարիքը չունեն:

Եկամտահարկը, արարիչ մարդկանց ունեցվածքը փոխանցելով պետությանը (պետերի հանրությանը), ա´յն աստիճան է քայքայել ամերիկացիների բարոյական հյուսվածքը, որ սրանք նույնիսկ չեն էլ նկատում այս քայքայմունքը:

Եկամտահարկով ստացած վիթխարի մուտքի շնորհիվ՝ կառավարությունն այսօր ամենամեծ գործատուն է, ամենամեծ ֆինանսավորողն է ու ապրանքների ու ծառայությունների ամենամեծ գնորդն է ու, իհարկե, բարեգործական ամենամեծ հիմնարկն է:

Միլիոններով մարդու վաստակն ու գոյությունն է կախված կառավարությունից:

Այս մարդիկ խոնարհվում են պետության, այսինքն, այն միակ ունեցվածքի տեր «անձի» առաջ, ինչպես ճորտն է խոնարհվում տիրոջ առջև:

Այս մարդիկ կառավարությունից գործազրկության նպաստ, սուբսիդիա ու այլ ողորմություն են պահանջում՝ որպես գոյության միջոց ու սա (քվեատուփերի միջոցով) փոխանակում են իրենց խղճի ու գիտակցության հետ:

Պետության այս խնամակալությունը, գործազրկության նպաստները, պետական բնակարանները, լրացուցիչ օգնությունները, այս կամ այն տիպի ֆինանսական խրախույսները, դարձել են յոլա գնալու ըստանդարտ ձևեր:

Հենց այսօրինակ ողորմությունների սպասելու ու սրանք ընդունելու սովորությունն է պատճառը, որ մարդը կորցնում է իր հպարտությունը»:

Ֆրանկ Չոդորով, «Ամենայն չարիքի աղբյուր եկամտահարկը»:

Հարկերն ու մաքսերը խիստ են վնասում երկրի ողջ տնտեսությանը: Ինչո՞ւ ու ինչպե՞ս են վնասում:

Դրույթ 1. Պետությունը, խլելով հարկատուի ստեղծած բարիքի (փողի) մի մասը, չի թողնում, որ հարկատուն փող խնայի ու խնայածը ներդնի իր բիզնեսի կամ նոր բիզնեսի մեջ:

Ուրեմն, պետությունը իր հարկերով միջամտո´ւմ է անհատ տնտեսվարողի գործերին ու խոչընդոտում է ներդրումներին:

Դրույթ 2. Պետությունը խլած հարկ ու մաքսի մեծագույն մասը առաջին հերթին ծախսում է ոչ մի բարիք կամ ծառայություն չարտադրող պետերի հանրության անընդհատ աճող ռոճիկները, զանազան պարգևավճարները ու այլ պահանջները բավարարելու, ավտոմեքենա ու առանձնատուն ու այլ արտոնություն տրամադրելու համար:

Պետությունը սա անում է թե´ իր անդամների հավատարմությունն ապահովելու, թե´ այս անդամների միջոցով ընտրողների բարեհաճությունը շահելու համար (ինչը օդի պես է հարկավոր, օրինակ, ապագա ընտրությունների ժամանակ):

Մյուս ու շատ ավելի մեծ (ուղղակի վիթխարի) մասն էլ պետերը վերաբաշխում են (վարկերի տեսքով), առևտրական բանկերին, խոշոր բիզնեսների տերերին ու ստարտափներին, իբր սրանց բիզնեսը խրախուսելու ու նոր բիզնեսներ ստեղծելու համար:

(Սա, նորից, օդի պես է հարկավոր պետերին, որովհետև գալիք ընտրությունների ժամանակ սրանք է´լ են օգնում պետերին: Մյուս կողմից էլ, պետերը տպավորություն են ստեղծում, թե իրենք խիստ կարևոր գործ արեցին):

Ակնհայտ է, որ այս ամենն է´լ է խաթարում ազատ շուկայի գործունեությունը, ու խափանում է ազատ մրցությունը: Ուրեմն, այս ամենն է´լ է ինտերվենցիա, այսինքն, պետական միջամտություն:

Ինչո՞ւ են պետական վարկային ծրագրերը վնասակար: Որովհետև ոչ մի պետ չի կարող իմանա, թե վարկն ո´ւմ տրվի, որ ողջ երկրի տնտեսությունը շահի սրա գործունեությունից: Սա լավագույն ձևով որոշում է միայն ու միայն ազատ շուկայի մրցության պրոցեսը:

Պետերը, համարյա երբեք, լավ բիզնեսմեն չեն, ու երբ աշխատողներից խլած հարկերն ու մաքսերը, օդից տպած կամ դրսից պարտք արած թուղթ փողը (տես հետո) իրենց բազում ծրագրերով տալիս են սրան դրան, միշտ էլ միայն տնտեսվարողների միայն մի փոքր մասին ու միշտ էլ ոչ միաժամանակ, ու սրանով ուղղակի փոխում են տնտեսության ինֆրաստրուկտուրան, համարյա միշտ խրախուսելով ա´յն բիզնեսներին, որոնք բեղուն չեն:

Սկզբում այս այսպես կոչված «տնտեսագիտական գործիքները» առերևույթ տըպավորություն են ստեղծում, թե տնտեսությունը ծաղկում է, երկիրն էլ բարգավաճում է, ու սկսվում է «բում» կոչվածը:

Բայց երբ այս «խրախուսված» ձեռնարկները, ի վերջո, սնանկանում են, ու սըրանց հետ էլ սկսվում է ինֆլյացիան, սկսվում է այս պրոցեսի «բաստ» կոչված մասը, սկսվում է ռեցեսիան կամ ճգնաժամը, այսինքն, շուկայի վերականգնվելու պրոցեսը:

Երբ այս «սխալ» արտադրությունները «խեղդվում» վերանում են, վերջանում է նաև այս բում-բաստային ցիկլը, ինչին ասում են բիզնես ցիկլ կամ առևտրական ցիկլ:

Դրույթ 3. Բիզնես ցիկլերի (այսինքն, տնտեսական ճգնաժամերի), ինպես նաև ինֆլյացիայի ու սրան հետևող գների աճի միա´կ հեղինակները, միա´կ մեղավորները, միա´կ պատասխանատուները պետություննե´րն են, պետերի վարչախմբե´րն են:

Տասնիններորդ դարում, երբ այս դրամավարկային պետական գործունեությունը համարյա չկար, համարյա չկային նաև ինֆլյացիան ու սրա սարսափելի հետեվանքը՝ գների աճը (տես նաև հետո):

«Սխալ» ձեռնարկները ինքնին սնանկանում էին ու տնտեսությունից վերանում գնում էին, իսկ ապրանքներն էլ, թանկանալու փոխարեն, էժանանում էին, որակն էլ միշտ լավանում էր:

4.13 Մաքսերն ու պրոտեկցիոնիզմը

Պետերի թալանչիական արարքները իբր հիմնավորում ու արդարացնում են տնտեսագետի դիպլոմ ունեցողները ու նաև այն մտավորականները (մանավանդ, իրենց իմաստուն հայտարարած պետական գործիչները), ովքեր, մտածելով, որ իրենք առանց տնտեսագիտության իմացության էլ «ունակ են տեսնելու իրերի խորքը», շատ անգամ պետերին նաև «տնտեսագիտական» խորհուրդներ են տալիս կամ այնպիսի «տնտեսագիտական գործիքներ» են առաջարկում, որոնք իբր պիտի բարելավեն երկրի տնտեսության վիճակը:

Այս «գործիքներից» մեկը ներքին շուկան իբր արտաքին մրցակից տնտեսվարներից պաշտպանելու ու ներքին տնտեսվարողներին խթանելու համար ներկրվող ապրանքների մաքսը բարձրացնելն ու հարկատուից խլած փողերից առանձին ոլորտներին սուբսիդիա տալն է:

Ընդունված է, որ պետական այսպիսի միջոցառումներին, առհասարակ, ասեն «մերկանտիլիզմ» կամ «պրոտեկցիոնիզմ» (պաշտպանություն):

Պրոտեկցիոնիզմը հին երևույթ է, ու ճշմարիտ տնտեսագիտության ստեղծվելու ազդակներից մեկը հենց պրոտեկցիոնիզմի իսկական էության ու հետևանքների քննադատությունն էր, ինչը մի 200 տարի առաջ սկսվեց թերևս ֆրանսիական ֆիզիոկրատներից:

Դրույթ 1. Տեղական արտադրողին իբր պաշտպանող պրոտեկցիոնիստական միջոցներն ու «գործիքները» լրի´վ են հակադիր ճշմարիտ տնտեսագիտությանը: Սրանք տեղական արտադրողին ոչ միայն չեն պաշտպանում ու ոչ միայն չեն խթանում տեղական արդյունահանությանը, այլ ճիշտ հակառակն են անում, որովհետև տեղական արտադրողին կտրում են համաշխարհային մրցությունից: Երբ այսպիսի պաշտպանությունը համատարած է, ինչպիսի էր, օրինակ, Սովետում կամ Չինաստանում, երկրի տնտեսությունն ու կենսամակարդակն անհուսալի հետ է ընկնում:

Ասվածը բացատրեմ մի մտային պարզ օրինակով:

1) Ենթադրենք ցեմենտ ներկրելու մաքսը շատ քչացրին ու շուկան էլ ազատ է: Ի՞նչ կլինի:

Կներկրվի որակյալ ցեմենտ, տեղական վատ ցեմենտ արտադրողը գուցե սնանկանա, այդ ձեռնարկության աշխատողները դառնան գործազուրկ, ինչը, իհա´րկե վատ է, բայց ցանկացած բիզնեսն էլ ունի ռիսկ, ու սա էլ այդ ռիսկի արդյունքներից մեկն է:

Բայց, մյուս կողմից, ցեմենտի կարիք ունեցողները կստանան որակյալ ու դրսի գներից շատ չտարբերվող էժան ցեմենտ, ու սրանց կառուցած շենքերը ավելի լավ կդիմանան երկրաշարժերին:

Այս ցեմենտով կառուցած ամբարտակները, կամուրջները, թունելները, մայրուղիները, խրամատներն ու ռազմաինժեներական բոլոր կառույցները ևն կլինեն որակյալ, ինչը օգուտ կբերի ոչ միայն ներկրողին, այլև բոլորին:

Բացի սրանք, եթե շուկան ազատ լինի, անպայման կհայտնվեն տեղական բիզնեսմեններ, ովքեր մեր երկրում կհիմնեն ցեմենտի արտադրություն:

Եթե շուկան էլ ազատ լինի, կստիպի, որ այս ցեմենտը լինի ոչ պակաս որակյալ ու նաև ավելի էժան, քան ներկրածը, քանի որ արտադրողը նախ ներկրելու ծախսերի կարիքը չունի, երկրորդն էլ՝ պիտի մրցի ներկրողի հետ, որ նորին մեծություն սպառողը հենց ի´ր ցեմենտն առնի:

Տեղական արտադրողը նոր աշխատատեղեր կստեղծի, ու վերը հիշատակված գործազուրկները նորից գործ կունենան:

Ներկրողն էլ, տեսնելով, որ իր բերածից ավելի էժան ցեմենտ կա շուկայում, ըստիպված, կիջեցնի ներկրած ցեմենտի գինը: Տեղական արտադրողը, նորից մըրցելով ներկրողի հետ, իր արտադրանքը կէժանացնի ևն:

Բայց ներկրողը չի կարող անընդհատ էժանացնել իր ներկրած ցեմենտի գինը ու, ստիպված, գուցե հեռանա տեղական շուկայից, որ վնաս չանի (չմոռանանք, որ տեղական արտադրողը մի կարևոր առավելություն ունի, ինքը ներկրելու ծախսը չի անում):

Արդյունքն ի՞նչ կլինի: Արդյունքը կլինի հետևյալը, հենց ցեմենտ ներկրելու մաքսերն իջեցնե´լը կխթանի ցեմենտի տեղական արտադրությունը, բարձրացնելով ցեմենտի որակը ու կրճատելով ցեմենտի մեծածախ ու մանրածախ գինը:

(Ուրիշ դրական արդյունքներ էլ կլինեն, որովհետև այսօրվա աշխատանքի բաժանման շղթան շատ երկար, ճյուղավորված ու բարդ է):

2) Այժմ պատկերացնենք հակառակը: Ենթադրենք, թե ցեմենտը ներկրելու մաքսը կրկնապատկվեց: Արդյունքն ի՞նչ կլինի: Կլինի հետևյալը:

Մաքսի կրկնապատկվելու պատճառով ներկրված ցեմենտը ավելի կթանկանա, ինչը կխփի ցեմենտի կարիք ունեցող հենց աղքատներին ու մանր ու միջին բիզնեսին:

Խոշոր մասնավոր բիզնեսը, միևնույնն է, չնայած վնասին, նորից կառնի ներկըրված թանկ ցեմենտը:

Այնինչ պետական կապալառուն նորից կառնի տեղական հող խառնած էժանը, որովհետև անհսկելի պետերի վարչախումբն անպայման է ապական ու սա թույլ կտա´ կապալառուին, իհարկե, «օտկատ»-ի դիմաց, ու մեր կառույցների ու օրինակ, ճանապարհների, ամբարտակների ու թունելների խրամատների ու ռազմաինժեներական բոլոր կառույցների (ևն) վիճակը, ակնհայտ, ողբալի կլինի:

Խոշոր բիզնեսը կզրկվի խնայողություն անելու (կապիտալ կուտակելու) իր մի հնարավորությունից, ինչը կզրկի իրեն իր առաջվա ներդրումների մի մասից:

Թե´ խոշոր, թե´ միջին ու մանր բիզնեսը պիտի փոխի իր ծրագրերը կամ սրանց մի մասը, հետաձգելով կամ հրաժարվելով ա´յն ձեռնարկներից, որոնք կապված էին ցեմենտի էժանությանը:

Այսինքն, մաքս բարձրացնելը անպայման կփոխի շուկայի ինֆրաստրուկտուրան ու, ինչպես փորձն ու վերլուծությունն են ցույց տալիս, համախառն արտադրությունը կկրճատվի:

Տեղական արտադրողի ապրանքը քիչ կսպառվի, ու եթե տեղական արտադրողը ցեմենտի արդյունահանության մենաշնորհ չունի (ՀՀ-ում ունի´), շուտով կհայտնըվի սնանկանալու եզրին ու, ստիպված, կդիմի պետության օգնությանը:

Պետությունը գուցե ինչ-ինչ բյուրոկրատական միջոցառումներ ձեռնարկի, որ տեղական ցեմենտի որակը բարձրացնի (իհարկե, ինչպես փորձն է ցույց տալիս, նորից «օտկատ»-ի դիմաց ու լրիվ անօգուտ), ու հարկատուից խլած փողերից տեղական արտադրողին այնքան վարկ կտա, որ սա իր ցեմենտը ծախի ներկրածից էժան, որ չսնանկանա:

Քանի որ պետությունն ինքը ոչինչ, ոչ մի բարիք չի արտադրում, որ փոխանակի ուրիշների ստեղծած բարիքի հետ ու փող ունենա, ուրեմն, ինչպես ասվեց, այս վարկը պիտի տա կա´մ թուղթ փող տպելով, կա´մ հարկատուի գրպանից, կա´մ արտաքին պարտքերից («վարկերից»), ինչը նորից պիտի վճարվի հարկատուի գրպանից:

Սրա արդյունքն ի՞նչ կլինի: Սրա արդյունքը կլինի հետևյալը. Եթե պետերը ցեմենտ ներկրելու մաքսը խիստ շատացնեն (կամ ներկրելը արգելեն), ցեմենտի տեղական արտադրությունը ոչ միայն չի խթանվի, այլև հարկատուի բեռը խիստ կավելանա, մեր կառույցների որակը խիստ կնվազի, կտուժի խոշոր, մանր ու միջին բիզնեսը, կավելանա աղքատությունն ու թշվառությունը ևն, ևն:

Այսինքն, արդյունքը կլինի սպասվածի լրիվ հակառակը:

Դրույթ 2. Բարձր մաքսերը կրճատում են երկրի ներսի ու դրսի արտադրողների մրցությունը, ինչը չի թողնում, որ նոր տեխնոլոգիաներ կիրառվեն, ներսի արտադրության ծավալն ու որակը բարձրանա ու ներսի արտադրանքի գինն էլ էժանանա:

Կլիմայի աղետներից հողը մշակողին պետական սուբսիդիա տալու վնասի հարցի տնտեսագիտական անալիզն ավելի բարդ է ու այս գրքի նպատակներից դուրս է, բայց նշեմ, որ ՀՀ-ի պետերի տված սովորական մոտ 100 դոլարը ուղղակի ծիծաղելի է, ու սա ընդամենը պոպուլիստական ցինիկ հնարք է, ինչը ցույց է տալիս, որ պետերը գյուղացուն օգնելու զորությունը չունեն, բայց ուզում են տպավորություն ստեղծեն, թե օգնում են, ուրիշ ոչինչ:

4.14 Ի՞նչ է ինֆլյացիան

(Տես նաև «Ի՞նչ է փողը» գլուխը)

Ինֆլյացիան շրջանառվող փողի ծավալը մեծացնելն է:

«Ինֆլյացիա» բառը նշանակում է «ուռեցնելը»:

Լուդվիգ Միզեսի կարևորագույն թեզերից մեկը պնդում է.

Թեորեմ. Երկրի տնտեսական հարաբերություններն իրականացնելու համար այդ երկրին կբավարարի ցանկացած քնակով ապրանք-փողը (օրինակ, ոսկի փողը):

Բայց պետությունը (այսինքն, պետերի վարչախումբը), իր չդադարող խարդախությամբ անընդհատ քչացնում է (օրինակ) ոսկու քանակը մետաղադրամների մեջ, իսկ այժմ էլ, ուղղակի ոսկեդրամներին փոխարինող թուղթ փողի քանակն է «ուռացնում» (սա´ է «ինֆլյացիա» բառի անգլերեն նշանակությունը):

Դրույթ 1. Ինֆլյացիայի սարսափելի հետևանքը գների աճն ու սրան հետևող անհատական եկամուտների նվազելն է՝ աղքատներին ավելի աղքատացնելու, իսկ հարուստներին ավելի հարստացնելու միջոցով:

Ինֆլյացիայի ձևերից առաջինը թուղթ փող (ֆիատային փող) տպելն է (փողի էմիսիան), ինչը երկրի կենտրոնական բանկի մենաշընորհն է: Այս փողը պետերն իրենց հայեցողությամբ ու ոչ միաժամանակ տալիս են առանձին բիզնեսներին կամ ստարտափներին, վարկի տեսքով, իբր երկրի տնտեսությունը զարգացնելու նպատակով:

Իինֆլյացիայի երկրորդ աղբյուրը արտաքին (նաև՝ ներքին) պարտքն է:

Դրույթ 2. Արտաքին աղբյուրներից այսօր վիթխարի պարտքեր անելն ու այս պարտքը նույն ձևով փոշիացնելու արդյունքը մեր գալիք սերնդի տնտեսվարությանը միջամտելն է:

Այսինքն, այսօրվա արտաքին պարտքը ապագայում խանգարելու է, որ մեր սերունդները խնայողություն անեն ու իրենց բիզնեսներն ընդլայնեն կամ նոր բիզնես հիմնեն:

Առհասարակ, ոսկի կամ արծաթ փողը ապրանք է, ինչը բացի փոխանակության միջոց ու փոխանակության միջավայր լինելը, մի´շտ է փոխանակելի այլ ապրանքների հետ:

Այնինչ, թուղթ փողը, ինքնին, ապրանք չի: Օրինակ, 2018-ին Վենեսուելայում թուղթ փողը մի քանի միլիոն անգամ արժեզրկվեց ու մարդկանց պարկերով փող էր պետք, որ մեկ-երկու հաց առնեին:

Եթե Վենեսուելայի փողը ոսկուց ու արծաթից լիներ, երբեք այսպիսի բան չէր լինի, որովհետև ոսկին ու արծաթը միայն ա´յն դեպքում արժեք չեն ունենա, եթե սրանք մարդկությանը բոլորովին պետք չլինեն:

Տնտեսագիտության գլխավոր թեորեմներից մեկը պնդում է, որ եթե փողը ապրանք չի ու «օդից է տպած, օդից է ստեղծված», ա´նպայման է վնասակար հենց ա´յն պատճառով, որ պետերը միշտ ու անընդհատ այս թուղթ փողի ծավալը մեծացնելու անհագ ցանկություն ու հնարավորություն ունեն:

Ըստ այս թեորեմի.

Դրույթ 3. Փողի էմիսիայով, վարկերով կամ արտաքին պարտքով շրջանառվող թուղթ փողի ծավալը մեծացնելու գլխավոր ու պարտադիր հետևանքը փողի արժեզրկվելն է, ինչի հետևանքն էլ ապրանքների գների համատարած աճն է, որովհետև այս փողը բաշխվում է հույժ անհավասարաչափ ու ոչ միաժամանակ:

Սրա հետևանքով մյուսներից առաջ թուղթ փողով վարկ ստացող արդեն հարուստներն ավելի´ են հարստանում, որովհետև այս վարկերով իսկույն առնում են դեռ չթանկացած ապրանքները:

Իսկ ավելի քիչ հարուստներն ու աղքատները ավելի են աղքատանում, որովհետև այս վարկերին հետևում է գների աճը, ու քիչ հարուստներն ու աղքատները պիտի, ստիպված, նվազ խնայողություններով արդեն թանկացած ապրանքը առնեն:

Դրույթ 4. Ինֆլյացիայի ու սրան հետևող գների համատարած աճի երրորդ գըլխավոր պատճառը այս թուղթ փողը արտաքին կենտրոնական բանկերից (վարկերի անվան տակ) պարտքով վերցնելն ու արդեն ասված ձևով անհավասար բաշխելն ու նաև պետական զանազան ծրագրերի պատրվակներով ծախսելն է; ինչպես նաև կենտրոնական բանկի ա´յն հարկադրանքն է, որ առևտրական բանկերն իջեցնեն իրենց տոկոսադրույքները:

Ուրեմն.

Դրույթ 5. Ապրանքների գների համատարած ու անկասելի աճի պատճառը պետության (այսինքն, պետերի հանրության) միջամտությունն է (ինտերվենցիան է) ազատ շուկայի գործունեությանը, այսինքն, անհատ տնտեսվարողների գործերին: Այնինչ, պետերը գների աճելու մեղքը վերագրում են անհատ տնտեսվարողների ու բիզնեսմենների ու մանավանդ վաճառողների ագահությանը:

Պետերը հաճախ են գները կարգավորելու փորձը անում (ճիշտ կենտրոնական բանկի պես), ինչը միշտ խփում է անհատի գրպանին, խաթարում է բիզնեսի բնական ընթացքն ու կրճատում է ամենայն արտադրանքն ու ծառայությունները:

Ուրեմն.

Դրույթ 5. Գների աճը ինֆլյացիայի հետևանքն է, ոչ թե հակառակը:

Կնշանակի.

Դրույթ 6. Գների աճի նախաձեռնողն ու իրագործողը միմիայն պետությունն է, որովհետև շրջանառվող փողի ծավալը մեծացնելու իրավունքը, այսինքն, փողը կեղծելու մենաշնորհային իրավունքը, ունի միայն պետությունը:

Ուրեմն.

Դրույթ 6. Երկրում սկսված գնաճը երբեք չի դադարի, մինչև պետությունը չդադարացնի իր իսկ ձեռնարկած ինֆլյացիայի բոլոր-բոլոր ձևերը:

4.15 Կոռուպցիան հատուկ է միայն պետությանը

«Այն մարդուն, ում ռոճիկը կախված է ինչ-որ բանը հենց չհասկանալուց, դժվա´ր թե համոզես, որ չհասկացածը հասկանա»:

Upton Sinclair

Պետերը միշտ համոզում են ժողովրդին, թե կան այնպիսի խոշոր ձեռնարկներ, որոնք իրականացնելու հնարավորությունը միայն ու միայն պետությունն ունի, որ անհնար է, որ այս խնդիրները մասնավորը անի: Այնինչ.

Դրույթ 1. Չկա այնպիսի ձեռնարկ (բացի մենաշնորհային թալանը), ինչը անելու կարողությունը մասնավորը չունի, բայց պետությունը ունի´:

Ժողովուրդն էլ, միամիտ-միամիտ, հավատում է ու երբեք չի նկատում, որ այս բոլոր-բոլոր խնդիրները, իվերջո, ղեկավարում է միայն մի պաշտոնյա:

Ժողովուրդը երբեք չի հարցնում.

«Լավ, եթե այս ծրագիրը ղեկավարում է միայն մի պաշտոնյան, միայն մի պետական (բայց) անհատը, ինչո՞ւ իրավունք չկա, որ այդ ծրագիրը ձեռնարկի ու ղեկավարի մի մասնավո´ր անհատը»:

Ժողովուրդը չգիտի, որ օրինակ, ԱՄՆ-ի արևելքն ու արևմուտքը միացնող վիթխարի երկաթուղին (ու սրա պես բազում-բազում վիթխարի շինություն) կառուցել է հենց մասնավորը:

Ժողովուրդը այդպես էլ չնկատեց, որ արցախյան պատերազմներում մասնավորն արագ ինքնակազմակերպվում ու ռազմաշինարարական ու հենց ռազմական վիթխարի խնդիրներ էր լուծում, ու ավելի մեծ խնդիրներ էլ կլուծեր, առանց կոռուպցիայի որևէ նշույլի, եթե պետությունը չխոչընդոտեր մասնավորին:

Պետությունը, այս խնդիրները լուծելիս, համարյա միշտ, ուղղակի խանգարում կամ խոչընդոտում էր մասնավորներին ու նույնիսկ պատերազմի ընթացքում թալանում էր բանակին հատկացրած միջոցները:

Ժողովուրդը չի նկատում, որ.

Դրույթ 2. Անհնար է, որ մասնավորը կոռումպանա: Այսինքն, անհնար է, որ մասնավոր ձեռնարկատերը ինքը իր սեփական ունեցվածքը, իր սեփական միջոցները, իր իսկ սեփական փողը շորթի կամ գողանա հենց իրենից:

Կոռումպանում է միայն պետը, ու կոռումպանալը պետի թաքուն ու երբեմն էլ աշկարա երազանքն է:

Պետերը շատ լավ գիտեն, որ իրենք «հարամ» են, որ հարամությունը իրենց նպատակն ու էությունն է: Պետերը նաև գիտեն, որ ժողովուրդը երբեմն նկատում է իրենց հարամությունը: Ու պետերը միշտ ձև են անում, թե իբր պայքարում են այս հարամության դեմ:

Բայց այս «հարամ» բառը շատ է պարզ ու թափանցիկ, սրա համար է պետերը սրա փոխարեն գործածում են «կոռուպցիա» օտար բառը, որ իրենց այս հարամությունն այդքան աչք չծակի:

Կոռուպցիա բառը վերցրել ենք անգլերենից` ռուսերենի միջոցով: Ու թե որ մի խելքը գլխին անգլերեն բառարան նայենք, կտեսնենք, որ կոռուպցիան (ու այս արմատով բայը) նշանակում է.

1) փչանալը; նեխելը;

2) այլասերվածությունը; ապականվածությունը; հարամությունը; 3) այլասերելը;

4) բարոյական այլասերվածություն; ծախու լինելը:

Այս բառերից ամենամեղմը` ապականություն բառն է, բայց սա էլ է խայտառակ չափով բացասական: Ողջ աշխարհի չինովնիկները լա´վ գիտեն սա, ու սրա համար է, որ («ամոթից») այս բոլոր բառերից ընտրել են «ամենաանշառը», լատիներենը` կոռուպցիա բառը:

Ուրեմն.

Դրույթ 3. Չինովնիկների անհսկելի, ուրեմն նաև անպատիժ վարչախումբն ա´նպայման է ապական: Ապական չինովնիկին չես հաղթի:

Լորդ Աքտոնը, ով անհատի ազատության պաշտպանությանը նվիրված լավագույն գործերից մեկի հեղինակն է (Essays on Liberty-ի), ասում է.

«Իշխանությունն ապականում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձա´կ է ապականում»:

Ցավոք, մեր վերջին 30 տարվա իշխանությունների պատմությունը ապացուցեց, որ Լորդ Աքտոնը ճիշտ է: Բայց եթե սա ճիշտ է, մի՞թե մենք այդպես էլ չպիտի հասկանանք, որ Կառլ Ռեյմունդ Պոպերը լրի´վ է արդարացի, երբ իր «Բաց հասարակությունն ու իր թշնամիները» գրքում ասում է.

«Իշխողների մակարդակը հազվադեպ է միջինից բարձր եղել, թե´ բարոյական, թե´ մտավոր առումով, ու շատ անգամ էլ` միջինից ցածր է եղել:...

«ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ է, երբ մեր քաղաքական բոլոր ջանքերը հիմնում ենք ա´յն խարխուլ հույսի վրա, թե մեզ իբր կհաջողվի, որ գտնենք գերազանց կամ գոնե ունակ իշխողներ:..

[Ուրեմն] «Ո՞վ իշխի, որ լավ լինի» հարցը պիտի փոխարինենք նոր հարցով` «Կա՞ քաղաքական ինստիտուտներն այնպե´ս կազմակերպելու հնարավորություն, որ կարենանք վատ կամ անճարակ իշխողներին թույլ չտանք, որ դրանք չափազանց շատ վնաս տան մեզ...»:

4.16 Բանակը

Բանակի պետերն էլ են պետ, ու սրանց նպատակն էլ է պետերի հանրության չըգրված օրենքով թալանից իրենց բաժինը պոկելը: Սրա համար էլ.

Դրույթ 1. Անհսկելի, ուրեմն նաև անզուսպ պետությունների բանակը միշտ էլ թույլ է ու վատ է զինված, իսկ զինվորներն ու սպայական կազմն էլ ապական են, վատ են վարժված ու պատրաստ չեն պատերազմին:

Այսպիսի բանակում ծաղկում ու համատարած են դառնում զինվորների ոչ կանոնադրական այնպիսի հարաբերությունները, որոնք հատուկ են գազանների ոհմակին: (Հիշենք, օրինակ մեր բանակի «խառոշիներին, դեդերին ու ասիչներին»: Տես նաև հետո, 18.4-ը):

Այսպիսի բանակի գլխավոր շտաբները միշտ էլ իբր պատրաստվում են դիմագրավեն նախո´րդ պատերազմի թշնամուն, ոչ թե հաջորդին ու հաճախ հենց սրա´ համար են պարտվում:

Այսօրինակ պետությունների սպայական վերնախավի համար բանակը միայն հարստություն կուտակելու միջոց է:

Սրա համար է, որ այսօրինակ պետությունների սպայական վերնախավը պետության (այսինքն, հենց պետերի հանրության) հլու- հնազանդ կամակատարն է, որովհետև հենց պետերի հանրության գլխավոր պետն է (վարչապետը, պրեզիդենտը ևն), նաև «գերագույն գլխավոր հրամանատարը», ու հենց սա´ է, ով աչք է փակում ու չի նկատում այս վերնախավի հարամությունը:

Պետերի խումբը մանավանդ հենց բանակն ու ոստիկանությունը պահելու ծախսերի պատրվակով է, որ անընդհատ ավելացնում է հարկերը:

Պետերի ապական վարչախումբը անընդհատ քարոզում է, թե իրենց երկիրը շըրջապատված է ներքին ու արտաքին թշնամիներով:

(Օրինակ, ԱՄՆ-ը այսօր հայտարարում է, թե այս բովանդակ աշխարհը իր շահերի տարածքն է):

Եթե այս քարոզը հաջողվում է, պետերի խումբը առաջ է քաշում «ազգ-բանակի» սկզբունքը, ինչը պահանջում է, որ ամեն մի քաղաքացին իրեն զինվոր համարի ու գործի իբր «հանուն պետության (իրականում՝ պետերի) շահերի»:

Բանակը պահելու ծախսը պետերի խմբի բյուջեի ամենախոշոր մասն է, իսկ Հայաստանի պես երկրում սա բյուջեի համարյա մեկ երրորդն է, մոտ 600-700 միլիոն դոլար:

Հայաստանում այս գումարի թերևս մոտ 80%-ը բանակի վերնախավն է գողանում: Ու Հայաստանում այս գողացածը 25 տարում թերևս մոտ 12,5 միլիարդ է, ինչը մեր պետական պարտքից ավել է՝ այդ պարտքի մոտ մեկ երրորդով:

Պետերի խմբի թալանը աստղաբաշխական չափերի է հասնում զենքի միջազգային առևտրի ասպարեզում: Օրինակ, (իբր կապիտալիստական) Հայաստանի սահմանադրությունն արգելում է, որ պետը մասնավոր բիզնես անի, բայց բանակի պետերին սա թույլ է տրված, իհարկե, գաղտնիության ամենազոր շղարշի ներքո, որ այս բիզնեսի ապականությունը հանկարծ չբացահայտվի:

Հայաստանի օրինակը ապացուցեց, որ բանակի գերագույն պետերը այս առևտուրը անում են ի շահ իրենց գրպանի ու ի վնաս երկրի բյուջեի ու ճակատագրի, անում են ամենացինիկ ձևով, միաժամանակ սնանկացնելով ու խիստ թուլացնելով երկրի բանակը:

Պետերի խումբը միշտ համոզում է ողջ ժողովրդին, թե միայն հենց իրենք են ունակ իրագործելու բանակի համարյա բոլոր-բոլոր ֆունկցիաները (երկիր կա՝ շատ, երկիր էլ կա՝ քիչ), մանավանդ այս ֆունկցիաների տնտեսական մասը:

Այնինչ, թե´ տեսությունը, թե´ համաշխարհային (ու նաև արցախյան պատերազմի) փորձը ցույց է տալիս, որ.

Դրույթ 2. Մասնավորը շատ ավելի որակով ու շատ ավելի էժան կիրագործի բանակի համարյա բոլոր ֆունկցիաները ու, մանավանդ, սրանց հենց տնտեսական մասը:

Սա մանավանդ ակնհայտ էր արցախյան առաջին պատերազմի սկզբնական շրջանում:

Դրույթ 3. Այսօրվա բանակի զինվորը իր գործը որակով անելու ոչ միայն ոչ մի ֆինանսական մոտիվացիա չունի, այլև, բանակի այսօրվա գարշելի բարքերից անսահման զզված, այդ բանակից խուսափելու ամենայն մոտիվացիան ունի´:

Դրույթ 4. Ժողովրդին անպատիժ թալանելիս ու կեղեքելիս՝ բանակը պետերի գլխավոր հենարանն ու պահապանն է, երկրի ոստիկանության ու ԱԱԾ կամ նախկին ԿԳԲ կոչվածի հետ միասին:

Զարմանալի է, որ.

Դրույթ 5. ժողովուրդը չի գիտակցում, որ ի´ր իսկ բանակը, ինչը կոչված է հենց իրե´ն, հենց ժողովրդի´ն պաշտպանելու, ենթակա է ոչ թե ժողովրդի´ն, այլ միայն ու միայն պետերի հանրությա´նը:

Այսպիսի բանակի հրամանատար պետերի մեծագույն մասը մի´շտ է պատրաստ թե´ պաշտպանելու իր վերադաս պետերին, թե´ դավաճանելու իր ժողովրդին (ինչպես եղավ արցախյան 3-րդ պատերազմի օրերին), թե´ նույնիսկ կոտորելու իր իսկ ժողովրդին (ինչպես կլիներ 1996 թվին, երբ երկրի նախագահը բանակը հանեց ժողովրդի դեմ, եթե ժողովուրդը «աբուռը չքաշեր էրեսն» ու սուսուփուս չհեռանար փողոցից):

4.17 Հին աթենացիք մշտական բանակ չունեին

Ուրեմն, պետերը, իրենց իսկ ժողովրդին անպատիժ թալանելու ու կեղեքելու համար են երկրի պաշտպանության բոլոր-բոլոր ֆունկցիաները խլում անհատներից ու սրանք կենտրոնացնում են միայն ու միայն իրե´նց ձեռքերում:

Սրա համար էլ թերևս արժի, որ հրաժարվենք երկրի պաշտպանության ֆունկցիաները պետերի ձեռքը կենտրոնացնելուց, մանավանդ, որ պատմությանը այսպիսի դեպքեր հայտնի են:

Օրինակ, հին աթենացիները մշտական բանակ չունեին, չնայած ունեին ռազմական գործը ջահելներին սովորեցնելու մշտական ինստիտուտը, բայց սա հանձընված էր առանձին ցեղերին, ֆիլերին:

Այս ֆիլերի անդամներն ընտրում էին 59 տարին լրացած մի փորձված ռազմիկ, ով էլ ֆիլի 16 տարին լրացած ջահելներին (էփեբներին) 2 տարի ռազմական գործն էր սովորեցնում, միաժամանակ սրանց հետ պաշտպանելով երկրի սահմանները:

Եթե թշնամին հարձակվում էր Աթենքի վրա, ռազմական հավաք էր հայտարարվում, ու Աթենքի ամեն մի քաղաքացի, 18-ից մինչև 59 տարեկանը, վերցնում էր իր անձնական զենք ու զրահը ու բանակ էր կազմում (համարյա այսօրվա շվեյցարացիների պես):

Բանակը ընտրում էր 10 սպարապետանոց (ստրատեգների) ռազմական խորհուրդ, ու երկրի գերագույն քաղաքացիական ու ռազմական իշխանությունն անցնում էր այս խորհրդին:

Պատերազմի օրերին հույների այս ստրատեգներից օրական միայն մե´կը հրամայելու իրավունք ուներ, բայց քանի որ մի օր հետո այս իրավունքը հանձնում էր մի ուրիշին, անհնար էր, որ ստրատեգը հաշվի չառներ ողջ խորհրդի կարծիքը:

Ես չեմ ասում, որ թող այսօր էլ օրեկան մեկը հրամայի, կամ եկեք հին աթենական ռազմական սիստեմը ուղղակի նույնությամբ պատճենենք: Սա անմտություն կլիներ, որովհետև թե´ ժամանակներն են փոխվել, թե´ մասշտաբներն ու տեխնիկան են ուրիշ:

Բայց ինչո՞ւ հնարավոր չի, որ ինչ-որ ձևով ընտրած 10 հոգանոց մի մասնավոր խումբը խաղաղության ժամանակ էլ ուղղորդի ու հսկի բանակը զինելու ու ռազմաինժեներական կառույցներն ապահովելու գործերը, առանց պետության միջամտության:

Պատերազմի ժամանակ էլ այս 10 հոգուն կընտրեին գործող բանակի սպաները, ովքեր հիանալի կգիտակցեն, որ սրանց ճշմարիտ ընտրությունից է կախված իրենց սեփական կյանքն է´լ, իրենց զինվորների կյանքն է´լ:

Սա կգործեր, մանավանդ, եթե այս 10 հոգու գործերը հսկող մի մեխանիզմ էլ ընտրվեր: Բա չտեսա՞նք, որ 90-ականների սկզբներին հենց մասնավորը բանակ կազմեց, Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթեն ու մյուսները:

Մեր նորագույն պետերը սրանց ստեղծածը կենտրոնացրին իրենց ձեռքը, հետն էլ սեփականացնելով այս իսկական հերոսների վաստակը, ու բուծելով գող ու անմարդկային գեներալներ ու Երկրապահի պես էլ մի լրացուցիչ ձեռնասուն ենթաբանակ ստեղծելով:

Բայց մտածելու բան չի՞, որ Հին Պարսկաստանը, ինչը համարյա այսօրվա տոտալիտարիստական սկզբունքներով կազմված վիթխարի ու մի քանի տասնյակ միլիոնանոց կայսրություն էր, պարտվեց ընդամենը մոտ 300 հազարանոց Աթենք ու Սպարտա քաղաք պետություններից: Հույների միացյալ զորքը մոտ 60 հազար էր, Քսերքսեսի զորքը՝ ամենաքիչը՝ 250 հազար: (Տես նաև այս գրքի չորրորդ մասը):

Ես չեմ ասում նաև, որ բանակը կամ տնտեսությունը կազմակերպելու այս առաջարկները վերջնական են ու կատեգորիկ: Հակառակը, համարում եմ, որ թերևս կա բազում այլ ընտրանք, որոնք գուցե ավելի խելամիտ են:

Բայց ես պարտադիր եմ համարում ազատ շուկայական հարաբերություններն ապահովող բոլոր ա´յն փոփոխությունները, որոնք պետության այսօրվա համարյա անսահմանափակ իրավունքներն ու լիազորությունները կհանձնեին մասնավորիների´ն, անհատների´ն, քանզի պետերի ինքնիշխանությունը մի´շտ է հասցնում կործանարար տոտալիտարիզմին ու ապականությանը:

Օրինակ, հնարավոր է, որ բանակի կարիքների համար տրվող հարկի չափը որոշվի հանրաքվեով ու հավաքված գումարն էլ տրվի պատերազմից ապահովագրող մասնավոր ապահովագրական ընկերություններին:

Այդժամ այս ընկերությունները հույժ շահագրգիռ կլինեն, որ կա´մ պատերազմ չլինի, կա´մ էլ, պատերազմելիս, մեր բանակը չպարտվի, որովհետև պարտվելիս այս ընկերությունները, ստիպված, պիտի նախօրոք կնքած պայմանագրի համաձայն վիթխարի կոմպենսացիա վճարեն:

Դրույթ 1. Սահմանադրությո´ւնը պիտի սահմանի, որ թույլատրելի են թե´ բանակային, թե´ ոստիկանական մասնավոր միավորներ, որ սրանք է´լ մրցեն սրանց պետական նմանակների հետ, ու պետական բանակի ու ոստիկանության որակն էլ լավանա:

Նման մի բան իբր այսօր էլ կա, մեր արդեն հիշատակված երկրապահ բանակը, բայց սա, ինչպես ասվեց, փաստացի, իշխանությունների հլու կամակատարն է, իրավունքներն էլ խիստ սահմանափակ են:

Ի վերջո, դեռ 19-րդ դարում բելգիացի մտածող Գուստավ դե Մոլինարին է քննել ոչ պետական բանակի հնարավորությունը իր «Անվտանգության արտադրությունը» հայտնի գործում, որտեղ ինքը հիմնավորում է, որ ռազմական գործի ու պաշտպանության ասպարեզում է´լ պիտի գործի ազատ մրցության սկզբունքը, որ սա այս ազատ մրցությամբ ընտրի երկրի պաշտպանության լավագույն ծառայությունը:

Պետերն այս առաջարկներին երբեք չեն համաձայնի: Պետերը սարսափում են ժողովրդի զինված հատվածներից ու համարյա միշտ զինաթափում են ժողովըրդին: Մի քանի խոսք ժողովրդին զինաթափելու մասին:

4.18 Ժողովրդին զինաթափելու ծածուկ նպատակը

Այժմ մի քանի խոսք զենք ունենալու ու կրելու իրավունքի մասին:

Դրույթ 1. Պետերի խումբը (պետությունը) միշտ զինաթափում է իր երկրի քաղաքացիներին ու արգելում է, որ քաղաքացիները զենք ունենան ու զենք կրեն:

Այս արգելքի առաջին նպատակը պետերի այն վախն է, թե զինված քաղաքացիները հանկարծ կմիավորվեն, պետերին կպատժեն ու կքշեն, ու իբր ժողովրդին պատկանող իշխանությունը կդառնա փաստացի իրականություն:

Երկրորդ նպատակն էլ, քաղաքացիներին հլու-հնազանդ ու ճորտական վիճակում պահելն է:

Այնինչ, իրոք.

Դրույթ 2. Ազատ քաղաքացիները պիտի անպայման զենք ունենալու ու այս զենքը կրելու իրավունքն ունենան:

Ահա թե ինչ է ասում անհատական ազատության ջերմ պաշտպաններից մեկը, ԱՄՆ-ի անկախության հռչակագրի «հայրերից», ԱՄՆ-ի 3-րդ պրեզիդենտ Թոմաս Ջեֆերսոնը, Վիրջինիայի սահմանադրության 1776 թվի 1-ին նախագծի մեջ.

«Ոչ մի ազատ մարդ չպիտի զրկվի զենք գործածելու իրավունքից»:

Նույն Ջեֆերսոնը ԱՄՆ-ի սահմանադրության ու իրավունքների բիլերի գլխավոր հեղինակներից մեկին՝ Ջեյմզ Մադիսոնին գրած 1787 թվի դեկտեմբերի 20-ի իր նամակում (գալիք սահմանադրության բովանդակության առիթով) խորհուրդ է տալիս.

«Ժողովրդին թույլ տվեք, որ զինվի, քանզի այդ ո՞ր երկիրը ունակ կլինի պահպանելու իր քաղաքացիների ազատությունները, եթե այդ երկրի իշխողները երբեմն առ երբեմն չզգան, որ իրենց ժողովուրդը օժտված է իրենց արարմունքներին դիմադրելու ոգով, ու չզգուշանան»:

Ջեֆերսոնը իր «Commonplace Book» գրքի մեջ («Գիրք բոլորի համար», 1774-1776), կրկնելով 18-րդ դարի կրիմոնոլոգիայի հեղինակության՝ Cesare Beccaria-յին, ասում է.

«Զենք կրելն արգելող օրենքները, ըստ էության, զենք կրելն արգելում են միայն ա´յն մարդկանց, ովքեր ոչ հանցագործելու հակում ունեն, ոչ էլ հանցագործելու վճռականություն:…Այս օրենքները ավելի են վատացնում անզեն հանցագործվողի´ վիճակը ու ավելի են լավացնում հանցագործողի´ վիճակը:

«Այս օրենքները, ըստ էության, ոչ թե կանխում են սպանությունները, այլ խրախուսում են դրանք, որովհետև զինված հանցագործողը շատ ավելի վստահ ու ավելի քիչ վախով է հարձակվում անզենի վրա»:

Ջեֆերսոնը 1785 թվի օգոստոսի 19-ին գրում է Peter Carr-ին.

«Ուժեղ մարմինը միտքն է´լ է դարձնում ուժեղ: Միտքը զորացնող գործիքներից ես խորհուրդ եմ տալիս ատրճանակն ու հրացանը: Սրանք մկանները համարյա չեն ուժեղացնում, բայց կրողին շնորհում են համարձակություն, գործելու նախաձեռնություն ու մտքի անկախություն:

«Ֆուտբոլն ու սրա պես խաղերը գուցե զորացնում են մարմինը, բայց չեն ձևավորում հզոր միտք ու բնավորություն: Ուրեմն, թող ատրճանա´կն ու հրացա´նը դառնան ձեր զբոսանքների մշտական ուղեկիցը»:

John Cartwright-ին գրած իր նամակում, 1824-ի հունիսի 5-ին, Ջեֆերսոնն ասում է.

«Մեր նահանգների մեծ մասի (նաև ԱՄՆ-ի) սահմանադրությունները պնդում են, թե ողջ իշխանությունը, անպայման ու անկապտելի, ժողովրդինն է, թե ժողովուրդն իրավունք ունի´ հենց ի´նքը տնօրինի այդ իշխանությունը, թե միշտ զինված լինելը ժողովըրդի´ իրավունքն ու պարտականությունն է»:

Իսկ նշանավոր բառարանի հեղինակ ու քաղգործիչ Նոյ Վեբստերը իր նշանավոր էսեյում (Noah Webster, An Examination of the Leading Principles of the Federal Constitution, October 10, 1787) ասում է.

«Կառավարության իշխանության մի ուրիշ ակունքը ռազմական ուժն է: Բայց որպեսզի սա արդյունավետ լինի, պիտի գերազանցի ժողովրդի սեփական ուժը, որ իրեն ենթարկի այդ ժողովրդին, թե չէ ենթարկելու հենց առաջին փորձի ժամանակ կոչնչանա:

[Սրա համար է, որ] «եվրոպական համարյա բոլոր թագավորությունները, մշտական բանակ հիմնելուց առաջ, զինաթափեցին ժողովրդին: [Այնինչ] Ամերիկայի գերագույն իշխանությունը չի կարող զենքի ուժով որևէ անարդար օրենք պարտադրի ժողովրդին, որովհետև ողջ ժողովուրդն էլ զինված է ու իր ուժով գերազանց է Միացյալ Նահանգներում որևէ խարդախ պատրվակով հավաքած ցանկացած կանոնավոր զորքին:

«Կոնգրեսին ենթակա ռազմական ուժը չի կարող գործադրի այնպիսի մի օրենք, ինչը ժողովուրդը չի համարում արդար կամ սահմանադրական, քանզի եթե ժողովրդի ձեռն ուժ լինի, ժողովրդի զգոնությունը ժողովրդին իսկույն այդ անարդար ու բռնակալ օրենքին դիմադրելու ցանկություն կհարուցի:

«Եթե Կոնգրեսին սահմանադրությամբ շնորհած այս անվանական իշխանությունը ընդունվի լրիվ ու ամենուրեք, միևնույնն է, այս իշխանության փաստացի կիրառությունը շատ ու շատ հաճախ կընդհատվի ժողովրդի այսպիսի զգոնությամբ…Իշխանության ակունքը, թերևս հավիտյան, հենց այս երկրի ժողովուրդն է»:

Վեբստերի ասածների մեջ վիճելի կետեր էլ կան, բայց ախր ակնհայտ է, որ ժողովրդի զինված լինելը ձեռնտու չի միայն պետերին:

Անկասկած է նաև, որ ժողովրդի զենք ունենալուց ու կրելուց բոլորովին էլ չի հետևում, որ հենց մարդիկ զենք ունեցան, իսկույն իրար կկոտորեն, կամ էլ որ սպանությունների թիվը կաճի: Փաստերն ու պատմությունը լրիվ հակառակն են ցույց տալիս:

Մարդիկ այսօր էլ զենք ունեն, դանակ, կացին ևն, բայց սա սպանությունների թիվը չի շատացնում: Բազում օրինակ կա, երբ ժողովուրդը տանը պատերազմական զենք է ունեցել: Օրինակ, զինված էին հին բոլոր հույն ու հին բոլոր հռոմեացի քաղաքացիները: Միջնադարում էլ զինված էին համարյա բոլոր եվրոպացիները, բայց սրանից այդ երկրներում սպանությունները չէին շատանում:

Այսօր զենք պահելու ու զենքը թաքցրած կրելու իրավունք ունեն ԱՄՆ-ի մոտ 50 նահանգի քաղաքացիները:

ԱՄՆ-ի Վերմոն(տ)ի նահանգի սահմանադրությունը, սկսած 1777 թվից, թույլ չի տալիս, որ տեղական իշխանությունները սեփական քաղաքացուց կամ այլ նահանգից եկածից զենքը ունենալու ու զենքը բաց կամ թաքցրած պահելու հարցը նույնիսկ կարգավորեն, օրինակ, պաշտոնական թույլատրություն կամ գրանցում կամ որևէ լիցենզիա պահանջեն: Վերմոն(տ)ում զենքը բաց կրելը արգելվում է միայն դպրոցներում, դատարաններում ու ավտոբուսներում:

Վերմոնցիները նույնիսկ ուզում էին օրենք ընդունեն, որ սեփական զենք չունեցող քաղաքացիները հատուկ հարկ վճարեն, քանի որ զենք ունեցող քաղաքացիները պարտավոր չեն պաշտպանելու իրենց անզեն քաղաքացիներին:

Դրույթ 3. Պաշտպանվելը ամեն մի մարդու անկապտելի իրավունքն է:

Արդեն 20 տարուց ավել է, ինչ Մոլդովայում թույլ են տվել, որ քաղաքացիները զենք (ու նույնիսկ ավտոմատ) ունենան: Սրանից հանցագործությունների թիվը կտրուկ նվազել է:

Ու այս քսան տարվա ընթացքում չի գրանցվել մի դեպք, երբ այս մասնավոր զենքը որևէ մեկը կիրառած լինի, բացի մի անգամը, երբ հարբած մեծահարուստը ռեստորանում իր ավտոմատից կրակել է առաստաղին:

Դրույթ 4. Երբ պետությունը (պետերի վարչախումբը) քաղաքացուն արգելում է զենք ունենալն ու կրելը, այս պետությունը, ըստ էության, այդ քաղաքացուց բռնի խլում է քաղաքացու կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու քաղաքացու անկապտելի իրավունքը, պարտավորվելով, որ պետերը կպաշտպանեն քաղաքացուն ու իր ունեցվածքը ու կփոխհատուցեն պատճառված վնասը: Բայց պետությունը համարյա երբեք չի կատարում իր այս պարտավորությունը:

Պետերն ա´յն աստիճան չեն կատարում իրենց այս պարտավորությունը, որ թալանված կամ փողոցում ծեծվող քաղաքացիները հաճախ դիմում են մասնավոր «գողական» հեղինակություններին, որ թալանածի մի մասը հետ դարձնեն:

Այս հեղինակությունները մատուցում են այս ծառայությունը (իհարկե, առանց թալանողին պատժելու) ու վճարը վերցնում են հետ բերած գողոնի մի մասով կամ կանխիկով: Ուրեմն, ավելի լավ չէ՞ր լինի, որ ոստիկանությունը հեց սկզբից վճարովի լիներ, ու ոստիկանական ծառայության հարկը չվճարվեր պետերին:

Պետերը միշտ համոզում են բոլորին, իբր եթե ժողովուրդը զենք պահելու ու կրելու իրավունք ունենա, սպանությունները կշատանան:

Այս հեքիաթին շատ մարդ է հավատում, ու չի տեսնում, որ իրականությունը սըրան լրի´վ է հակառակ, չի հիշում հին հույների, հին հռոմեացիների ու եվրոպացիների օրինակը: Ոչ մեկը չի նկատում, որ, օրինակ, Վերմոն(տ)ի նահանգը սպանությունների ամենաքիչ թվով երեք նահանգից մեկն է:

Ու ոչ մեկը չի նկատում, որ, օրինակ, շվեյցարական պետությունը հենց ի´նքն է զինում իր բոլոր քաղաքացիներին, ու գուցե հենց սրա համար է, որ սպանությունները Շվեյցարիայում, այլ երկրների համեմատ, շատ են քիչ: (Շվեյցարիայի բանակի մասին առանձին կասվի):

Դրույթ 5. Երբ զենք պահելն ու կրելն արգելվում են, շահում են միմիայն հանցագործները, որովհետև հանցագործները միշտ էլ այս կամ այն կերպ զենք ճարում ու կրում են, իսկ մարդ սպանելու հակում ու վճռականություն չունեցող քաղաքացիները մնում են սրանցից լրի´վ անպաշտպան:

Այս կարգը ձեռնտու է միմիայն բռնության իրավունքը մենաշնորհ դարձրած պետերին ու մարդասպաններին:

4.19 Ոստիկանությունն ու ԿԳԲ-ն

Դրույթ 1. Երբ ժողովրդի ու պետության (պետերի հանրության) միջև որևէ տարաձայնություն է ծագում, ոստիկանությունը, պարտադիր ու ամեն պարագայում, պաշտպանում է միմիայն պետերին, չնայած հայտարարվում է, որ ինքը կոչված է պաշտպանելու քաղաքացիներին ու հասարարակական կարգը:

Դրույթ 2. Պետերը ամեն մեթոդով ոստիկաններին ներշնչում են, որ վերադասի հրամանը իբր մի´շտ է օրինական ու սահմանադրական, ու իբր երբ ոստիկանը կատարում է վերադասի հրամանը, ա´նպայման է իրագործում իր սրբազան պարտքը ժողովրդի նկատմամբ, ու այս պարտքն էլ է ա´նպայման օրինական, նույնիսկ երբ ոստիկանը կրակում է ժողովրդի վրա:

Վերադասին ճիշտ համարելու ու իրեն ենթարկվելու ոստիկանին ներշնչած այս վերաբերմունքը դառնում է մի տեսակ «պետային» պաշտամունք, ինչը շատ նման է աստծու պաշտամունքին: Ու ինչպես աստծուն հավատացողն է երբեմն խախտում աստծո պատվիրանները, այնպես էլ ոստիկանն է երբեմն խախտում պետերի պատվիրանները:

Բայց Աստվածաշնչյան պատվիրանները խախտողը խղճի խայթ է զգում ու, այնուամենայնիվ, վախենում է աստծո զայրույթից:

Այնինչ, ոստիկանը հանգիստ խղճով է խախտում իր «աստվածաշունչը», այսինքն, քրեական օրենսգիրքը, որովհետև ոստիկանը ոչ թե օրենքի´ց է վախենում, այլ միայն իր պետերից:

Սրա համար է ոստիկանը շարքային քաղաքացուն իրենից ցածր դասում ու շատ հաճախ կոպտում ու նույնիսկ վնասում է քաղաքացուն, եթե այս կոպտելն ու վնասելն իր համար անվտանգ է:

Դրույթ 3. Ոստիկանը ենթարկվում է ոչ թե օրենքին, այլ իր անմիջական պետերին: Սրա համար էլ ոստիկանը ոչ թե օրենքին է հնազանդ, այլ միայն ու միայն իր պետերին:

Հայաստանում, բացի գործող ոստիկանները, կա ներքին ոստիկանական զորք, 10000-ից ավել թվով (ինչը մեր բանակի մոտ 20-25%-ն է), ինչը հարկ եղած պահին պիտի դուրս գա ներքին թշնամու դեմ:

Պարզ է, որ այս ներքին թշնամին միայն ու միայն ապստամբ ժողովուրդը պիտի լինի, ում ոստիկանն իր պետերից ու իրենից ցածր է դասում:

Այսինքն, ներքին թշնամին հենց ա´յն ժողովուրդն է, ով, տեսնելով, որ իր իսկ վարձած պետերը խախտել են ժողովրդի սեփական իրավունքները կամ դավաճանել են ժողովրդին, դուրս է եկել փողոց, որ իր անհամաձայնությունը հայտնի իր «ծառաներին», պետերի´ն:

Պետերը նույնիսկ հատուկ օրենք ունեն քրեական օրենսգրքում, 316-րդ հոդվածը, ինչը քաղաքացուն հատուկ խստությամբ է պատժում, եթե քաղաքացին դիմադրում է ոստիկանական բռնությանը:

Ակնհայտ է, որ այս հոդվածի գոյությունն իսկ հակադիր է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին, քանի որ սա ոստիկաններին հատուկ արտոնություն է տալիս:

ԿԳԲ-ի (այսօրվա ԱԱԾ-ի) աշխատակիցների հատուկ արտոնությունները վաղուց են հայտնի: Այսպիսի աշխատակցին այնպես են դաստիարակում, որ սա հանգիստ «խղճով» խախտում է բարոյականության ու օրենքի նորմերը: Չեկիստի համար կա միայն մի նորմ, «նպատակը արդարացնում է միջոցները»: Իսկ սա նշանակում է, որ չեկիստը իրավունք ունի խախտի օրենքը:

Ուրեմն, բարոյակարգի ժամանակ ժողովուրդը թերևս պիտի հրաժարվի այսպիսի մի կառույցից, ինչը, միշտ ու ամեն պարագայում, պաշտպանում է միմիայն պետերի (մեծագույն մասով էլ՝ միայն սեփական գերատեսչության) շահերը:

Շատ հաճախ ոստիկանությունը հետամուտ է ոչ թե հանցագործությունները կանխելուն (ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կամ Շվեյցարիայում է), այլ ինչքան հնարավոր է շատ հանցագործ բռնելուն, ինչը իբր ապացուցում է, որ ոստիկանությունը ավելի ու ավելի լավ է աշխատում:

Դրույթ 4. Այսօրվա ոստիկանը ժողովրդին պաշտպանելու ու իր այս պարտականությունը որակով կատարելու ոչ մի օրինական ֆինանսական մոտիվացիա չունի: Սրա համար է, որ այսօրվա ոստիկանը, իր ֆինանսական վիճակը բարելավելու համար, ստիպված, պիտի դիմի անօրինականությանը, այսինքն, ապականությանն ու հլու հնազանդ լսի իր վերադասին:

Դրույթ 5. Ոստիկանությունը, ըստ էության, քաղաքացուն պաշտպանելու ու քաղաքացուն հանցագործների հասցրած վնասը փոխհատուցելու իր պարտականությունը չի կատարում: Ոստիկանությունը քաղաքացուն չի պաշտպանում մանավանդ «փոքր» հանցագործություններից, օրինակ, փողոցում ծեծվելուց կամ վիրավորանքներից, մանր- մունր գողություններից ևն:

Դրույթ 6. Ոստիկանության լավ աշխատանքի ցուցանիշը պիտի լինի ոչ թե բըռնըված հանցագործների´ քանակը, այլ հանցագործությունների թվի կրճատվելը (իդեալում՝ նվազագույնին հասցնելը):

Նորին մեծություն պետական գաղտնիքի օրենքը այստեղ էլ է պաշտպանում թե´ ԿԳԲ-ին, թե´ ոստիկանությանը:

Դրույթ 6. ԿԳԲ-ի աշխատակցի հանցանքների անպատժությունը, ըստ էության, բացարձակ է, ու երևի անհնար է, որ պետական օրենքը պատժի այսպիսի կառույցի օրինախախտ աշխատակցին:

Սրան պատժելու հնար ունի միայն սրա վերադասը, բայց ոչ թե օրենքի ուժով, այլ իր քմահաճ կամքով:

Ոստիկանության օրինախախտ աշխատակիցն էլ է պետական գաղտնիքի հլու- հնազանդ հպատակը, բայց մի քիչ «տարօրինակ» ձևով: Այստեղ (ու ոչ միայն այստեղ, համարյա ամեն տեղ) կա ծառայական հանցանքները քննելու ու պատժելու մի հատուկ վարչություն, ինչին ժարգոնով ասում են՝ գեստապո, ու ինչը, մեծ մասամբ, գործում է «տան կեղտոտ լվացքը հանրության սեփականությունը չդարձնելու» սկզբունքով:

Այսպիսի ինստիտուտների (կամ գրված ու չգրված «օրենքների») գոյությունն էլ է հակադիր օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին ու, անկասկած, սա ձեռնտու է միայն բռնությունը մենաշնորհ դարձրած պետերին ու, մանավանդ, սըրանց գերագույն խմբին:

(Չխոսենք այն բազում «օրենքներից», որոնք անհնար են դարձնում պետերին նույնիսկ «չոռ ասելը» ու որոնք պետերը ընդունել են տալիս իրենց համար ամեն մի պատեհ առիթով, օրինակ, պատերազմի կամ «կովիդային իրադրություններում»):

Բացարձակ ազատ շուկայական հարաբերությունների կամ իսկական կապիտալիզմի կողմնակիցները (սրանց ասում են «անարխոկապիտալիստներ», ու այս անունը վանող է, չնայած սրանց առաջարկները, համարյա լրիվ, խելամիտ են ու հույժ բարոյական, բայց գուցե առայժմ ուտոպիական են), առաջարկում են, որ լինեն նաև ոստիկանական մասնավոր բաժիններ:

Այս առաջարկն է´լ է խելամիտ ու բարոյական: Իրոք, եթե ոստիկանական մասնավոր բաժիններ լինեին, սրանց գոյությունը հիմնված կլիներ իրենց հույժ ազնիվ ու հույժ բարեխիղճ աշխատանքով ուրիշ այսպիսի բաժինների հետ մրցելու վրա (թե չէ, ժողովուրդը չի վստահի սրանց ու սրանք հաճախորդ չեն ունենա):

Այդժամ, պետական ոստիկանությունը նույնպես, ստիպված, պիտի մրցեր մասնավորի հետ, ինչից վարչախումբը միայն կշահեր: Պետերը, մանավանդ Հայաստանի´ պետերը, իհարկե, դեմ կլինեն թե´ այս, թե´ վերի մնացած բոլոր առաջարկներին:

4.20 Պետերը դեմ են մասնավորացնելուն

Այս պարագրաֆից հետո մի քանի քաղվածք եմ բերելու Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդի մասնավոր ոստիկանության հնարավորության մասին, իր «Հանուն նոր ազատության» (“For a New Liberty”) գրքի 11 ու 12-րդ գլուխներից: (Իմ դիտողությունները առնված են ձևավոր փակագծերի մեջ, հատածներն ու թավատառն ի´մն է – ՄՀ): Բայց նախքան այդ քաղվածքները դնելը մի քանի խիստ անհրաժեշտ դիտողություն պիտի արվի: Ահա դրանք:

***

Թող այս գալիք քաղվածքներն ընթերցողը չմտածի, որ Ռոթբարդն առաջարկում է, որ այս միջոցները իսկույն ներդրվեն որևէ երկրում: Ու ոչ էլ ե´ս եմ նման բան առաջարկում:

Առհասարակ, թե մասնավոր ոստիկանությունն ի´նչ կոնկրետ ձևեր կունենա ու ի´նչպե´ս կաշխատի, կախված է միայն ազատ շուկայի գործունեությունից, ինչը, անկասկած, հիմնված է ազատ մրցության մեխանիզմի վրա ու, սկզբունքով իսկ, գուշակելի չի:

Դրույթ 1. Ազատ մրցության մեխանիզմը հիմնված է ազատ շուկային մասնակից պատահական հայտնագործությունների ու Նորին Մեծություն Սպառողի «բնական ընտրության» վրա ու մանրամասն գուշակելի չի:

Ռոթբարդի ներքևի ասածներն իմաստ ունեն միայն ու միայն ա´յն պարագայում, եթե ազատ շուկան կա´, եթե սա գործո´ւմ է:

Երբ մեկնումեկին ասում ես, թե եկեք պետության այսինչ ֆունկցիան խլենք պետությունից ու հանձնենք ազատ շուկային, օրինակ, եկեք մայրուղի կամ երկաթգիծ, կամ գազատար կառուցելու կամ լճերի ու ծովափերի պաշտպանությունը, կամ ատոմակայանի շահագործությունը, կամ բնության պահպանությունը հանձնենք մասնավորին, այս մարդու առաջին ռեակցիան հետևյալն է.

«Դա անհնար է, մասնավորը, այսինքն, առանձին անհատը, ո՞նց կարող է դա անի»:

Այս մարդիկ, ինչքան էլ բարձր ու խորը ինտելեկտուլ լինեն սրանք, եթե ծանոթ չեն տնտեսագիտությանն ու ազատ շուկայի տեսությանը, մի բան չեն հասկանում: Սրանք չեն հասկանում, որ.

Դրույթ 2. Պետություն կոչվածը չկա´, իրական չի´, աբստրա´կտ է, վերացակա´ն է, քանզի այս հասկացությունը մի անիրական կոլեկտիվ հասկացություն է, ա´յն իմաստով, որ սա մեկ ամբողջության կամ մեկ անհատի պես չի գործում:

Պետություն կոչվածը անհատի հատկությունները չունի´:

Պետությունը բռնությունը մենաշնորհ դարձրած պետերի վարչախումբն է:

Այն ամենը, ինչը վերագրում ենք պետությանը, անում են միմիայն այս հանրության անդամ առանձին անհատնե´րը, այսինքն, անում են առանձին պետե´րը, առանձին մարդի´կ, ու անում են մանավանդ պետերի այս հանրության վերնախավի, առաջին հերթին, սրանց վարչապետի կամ պրեզիդենտի կամքով:

Բայց նույնիսկ այս վերջինների կամքն էլ բացարձակ չի: Բացարձակ միապետն անհնար բան է: Ամենադաժան միապետն էլ է իր իշխանությունը, ստիպված, կիսում իր զինակիցների հետ:

Այս անգամ էլ մի (սխալ կամ միամիտ) հարց է ծագում.

Հարց 1. Եթե որևէ ձեռնարկի ղեկավարը մի´շտ է անհատը, ավելի լավ չի՞, որ այս անհատը լինի պետերի վարչախումբից ու ոչ թե ազատ շուկայի անդամներից:

Ոչ, ոչ միայն ավելի լավ չի, այլ շատ վատ է: Ինչո՞ւ: Որովհետև.

Դրույթ 3. Որևէ պետի արարքները ստուգելու, այս պետին, հսկելու, գործից ազատելու ու պատժելու հնարավորությունն ունի միմիայն այս պետի վերադասը կամ այս վերադասի´ վերադասը ևն: Ուրեմն, ըստ էության, պետերն օրենքի դաշտից դուրս են:

Երբ ազատ շուկայի որևէ մասնակի´ցն է սխալ բան անում, օրինակ, շատ է թանկացնում իր ապրանքը, կամ ապրանքի որակն է վատացնում ևն, այդժամ Նորին Մեծություն Սպառողը, անխուսափելի ու անպայման, իսկույն ու շատ դաժան, «պատժում է» սրան, դադարելով սրա ապրանքն առնելուց: Ու սա սնանկանում է ու շուկայից դուրս է մնում:

Բայց, ըստ էության, օրենքը պետերին պատժելու զորություն չունի, որովհետև պետերը այս օրենք կոչվածն այնքա´ն ու այնպե´ս են ծռմռում, որ այս օրենքը, մի´շտ ու ամե´ն պարագայում, միայն իրե´նց է պաշտպանում:

Պետության (պետերի հանրության) վերնախավը մի´շտ է գիտակցում, որ ինքը ժողովրդին հարկերով բռնի թալանելու համար է կազմակերպվել, ու իր անդամներին այս թալանի որևէ մասնակի դեպքի համար չպիտի պատժի, որովհետև նման պատիժը հակադիր է իր իսկ թալանչի էությանն ու նպատակներին, ու պատժվողն էլ կդադարի հավատարիմ ծառայելուց:

Ուրեմն, մենք պիտի մտածենք ու մեզ անընդհատ հետևյալ հարցը տանք.

Հարց 2. «Ի՞նչը կխանգարի, եթե պետության այս կամ այն կոնկրետ ֆունկցիան հանձնենք ոչ թե պետերի´ հանրության անդամին, այլ մասնավո´ր անհատին, որ սրա գործերի հսկողը դառնա Նորին Մեծություն Սպառողը: Սա հնարավո՞ր է, թե՞ չէ»:

Պետությունը (պետերի վարչախումբը) ամե´ն ինչ է անում, որ քաղաքացին հանկարծ այս հարցը չտա ինքն իրեն:

Խարդախ հնարք. Պետությունը (պետերի վարչախումբը) իր պարտադիր կըրթության ու քարոզչական մնացած հզոր հնարավորություններով միշտ ու անընդհատ համոզում է ժողովրդին, թե պետերը մի´շտ են ճիշտ, մի´շտ են իրավացի, իսկ եթե պետությունը հանկարծ մի սխալ կամ վատ բան է անում, այս սխալի մեղավորը միմիայն որևէ կոնկրետ պետն է, ու ոչ թե ողջ պետությունը, ոչ թե պետերի ողջ վարչախումբը:

Ու հնարավոր է, որ պետությունը (պետերի վարչախումբը) երբեմն պատժի (քավության նոխազ դարձնելով՝ զոհի) իր որևէ անդամին (մեծ մասամբ, պետերի չգրված օրենքները՝ «պանյատիաները», խախտելու համար:

Պետությունը, իր նման մի անդամին պատժելիս, սրան դարձնում է քավության նոխազ, որ այս պատժի օրինակով համոզի ժողովրդին, թե ինքն արդար է ու անաչառ ու իրավացի, իսկ սխալվողներին էլ ա´նպայման է պատժում:

Այնուամենայնիվ.

Դրույթ 4. Պետերը ոչ միայն մի´շտ ու կտրուկ են դեմ որ իրենց ֆունկցիաները հանձնվեն մասնավորին, այլև մի´շտ են ձգտում, որ մասնավորի ֆունկցիաներն ավելի ու ավելի շատ «ազգայնացնեն», պետայնացնեն, դարձնեն իրե´նցը, որ սրա պատրվակով իրենց թաթը ավելի խորը մտցնեն հարկատու աշխատավորի գրպանը:

Միամիտ ու դյուրահավատ ժողովուրդն այնքա´ն խորն է մոլորվում պետության (պետերի հանրության) այն քարոզից, իբր պետությունը միմիայն ժողովրդի ամենայն կարիքների հոգն է տանում, ուրեմն, ճիշտ է ասում, որ պետությունը (պետերի վարչախումբը) ժողովրդի հայրն է, որ կրկնում է պետության այն դրույթը, թե պետության հզորանալը ա´նպայման է մի սքանչելի բան: Բայց.

Դրույթ 5. Երբ ասում ենք, եկեք պայքարենք, որ պետությունը հզորանա ու ծաղկի, չենք հասկանում, որ, ըստ էության, ասում ենք. «Եկեք պայքարենք, որ մեր պետերի անհսկելի ու անպատիժ վարչախումբը հզորանա ու ծաղկի»:

Ու մենք չենք հասկանում, որ.

Դրույթ 6. Անհսկելի, անզուսպ ու անպատիժ պետությունը (պետերի վարչախումբը) հզորանում ու բարգավաճում է միմիայն սեփական ողջ (մանավանդ աշխատավոր) ժողովրդի թուլանալու ու այս ժողովրդի բանակի մարտունակությունը քչացնելու ու ողջ ժողովրդի թշվառությունը շատացնելու հաշվին:

Պետերը մի´շտ են խաբում ժողովրդին, թե իբր առկա հասարակական կարգը այսպիսին է եղել դարեր ի վեր, թե, օրինակ, կրթությունը (կամ բժշկության մի մասը ևն) մի´շտ է եղել պետական ու հարկադիր ևն:

Ավելին, պետերը մի´շտ համոզում են ժողովրդին, թե, օրինակ, մասնավոր կրթության որակը մի´շտ է զիջում պետականի որակին, ինչը սխալ է: Բերեմ այսպիսի խաբեության միայն մի թարմ օրինակ:

Ամերիկացի տնտեսագետ ու տնտեսության պատմաբան Robert E. Wright-ը ասում է, թե ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջոզեֆ Բայդեն Կրտսերը 2021-ի հունիսի 23-ին ասել է թե.

«Այն օրից, երբ ընդունվել է ԱՄՆ-ի սահմանադրության «Երկրորդ ուղղումը», սահմանափակվել են թե´ այն մարդկանց տեսակները, ովքեր զենք ունենալու իրավունք ունեն, թե´ ունենալիք զենքի տեսակները: Օրինակ, թնդանոթ առնելը չէր կարելի»:

Ռայթը, հղելով ի´ր իսկ գրած գրքին («On Nation under Debt, «Պարտքի մեջ թաղված պետությունը», McGraw Hill 2008), ասում է, թե Բայդենը չգիտի, որ.

1. Վաղ շրջանի ամերիկացի անհատները կազմում էին իրենց «լեգեոն» կոչված զինվորական միավորները, ու սրա բազում վկայությունը կա:

2. Կազմակերպում էին միլիցիայի մասնավոր ջոկատներ՝ առևտրական կորպորացիաների իրավունքով:

3. Ունեին թե´ մասնավոր թնդանոթներ, թե´ թնդանոթներ, որոնցով իրենց նավերը պաշտպանում էին ծովահեններից, թե´ սրանց համար ԱՄՆ-ի Կոնգրեսից ըստացած լիցենզիաներ, որոնք իրավունք էին տալիս, որ մասնավորը խլի թշնամու նավն ու վաճառի (իր օգտին): Այս իրավունքը կա ԱՄՆ-ի սահմանադրության մեջ (Հոդված I, § 8, կրտ 11): 1812 թվի պատերազմին ԱՄՆ-ի 200 մասնավոր նավը խլել ու վաճառել է Բրիտանիայի ավելի քան 1000 նավը:

4. Մասնավորը մշակում, արտադրում, կուտակում ու մասնավորներին (նաև՝ պետությանը) վաճառում էր թնդանոթ ու այլ զենք կամ ռազմական սարք:

5. ԱՄՆ-ում այսօր էլ կան հրետանային մասնավոր ջոկատներ…

Ուրեմն, ի՞նչը պիտի լինի ճշմարիտ լիբերթար գործչի գլխավոր խնդիրը (ինչպես էլ այս լիբերթարը կոչի իրեն՝ աջ, ձախ, պահպանողական, անարխոկապիտալիստ ևն).

Դրույթ 7. Ճշմարիտ լիբերթար գործչի գլխավոր խնդիրը պիտի լինի պետության հայրախանամ լինելու ու ժողովրդի ամենայն հոգսը քաշելու առասպելը պսակազերծ անելը, ինչպես նաև այս առասպելից բխող հզոր պետության պահանջի սնանկությունը ցույց տալը:

Ռոթբարդի ներքևի ասածների իմաստը նախ այս հարցերը հարուցելու համար է: Ու Ռոթբարդի ասածներն իմաստ ունեն միայն ու միայն ա´յն պարագայում, եթե ազատ շուկան կա´, եթե սա գործո´ւմ է: Ու Ռոթբարդի նպատակը ընթերցողին համոզելն է, որ ազատ շուկայի հնարավորությունները անսպառ են:

Իհարկե, լիբերթարները չեն մտածում, որ ազատ շուկան ամենազոր է:

4.21 Մասնավոր ոստիկանությունը

Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդ

«Անկասկած, պետական ոստիկանությունը մասնավորացնելը պիտի նշանակի, որ բոլոր հողակտորները, հողային բոլոր տարածքները, ներառյալ փողոցներն ու մայրուղիները դառնում են մասնավորի սեփականությունը, այսինքն, դառնում են անհատների, կորպորացիաների ու կոպերատիվների կամ անհատների ու կապիտալների ու այլ կամավոր միությունների սեփականությունը:

«Հենց այն փաստը, որ բոլոր փողոցներն ու հողային տարածքները կլինեն մասնավոր, ինքնին կլուծի սեփականաշնորհելուն կապված բազում անլուծելի թվացող խնդիր: Ուղղակի պետք է, որ մեր մտածողությունը փոխենք ու քննարկենք այնպիսի մի աշխարհ, ինչի հողային բոլոր-բոլոր տարծքները մասնավորինն են:

«Վերցնենք, օրինակ, ոստիկանությունը: Բացարձակ մասնավոր տնտեսության ոստիկանությունն ինչպիսի՞ն կլիներ:

«Հենց որ մենք պատկերացնում ենք լրիվ մասնավոր ունեցվածքով մի աշխարհ, որտեղ փողոցներն ու հասարակական վայրերն է´լ են մասնավոր, այս հարցի պատասխանի մի մասն ակնհայտ է դառնում:

«Պատկերացրեք, օրինակ, որ Նյու Յորքի Թայմզ Սկվեր այգին, ինչը տխրահըռչակ է իր հանցագործություններով, չնայած քաղաքային ոստիկանության հսկողությանը: Ամեն մի նյույորքցի էլ գիտի, որ ոչ միայն Թայմզ Սկվերն է վտանգավոր զբոսավայր, այլև, ըստ էության, Նյու Յորքի բոլո´ր փողոցները:

«Ընդ որում, ա´յն աստիճան է վտանգավոր, որ այստեղ այնպիսի´ «անարխիա» է, որ անցորդի բախտը կախված է միմիայն իր համաքաղաքացիների խաղաղասիրությունից ու բարեհաճությունից:

«Նյու Յորքի ոստիկանական պաշտպանությունը նվազագույնն է, ու այս փաստի ցայտուն ցուցադրությունը ոստիկանների վերջին մեկ շաբաթանոց գործադուլն էր:

«Շշմելու բան է, բայց արի ու տես, որ այս շաբաթվա ընթացքում հանցագործությունների թիվը բոլորովի էլ չաճեց ա´յն օրերի համեմատ, երբ ոստիկանությունը, իբր աչալուրջ, իր գործին էր: {Այսինքն, ոստիկանության փաստացի դերը զրո է – ՄՀ}:

«Ինչևէ, եկեք մի պահ պատկերացնենք, որ Թայնզ Սկվերը, փողոցներն էլ ներառյալ, տվել են «Թայմզ Սկվերի Առևտրականների Միությանը»: Առևտրականները, անկասկած, հիանալի գիտեն, որ եթե իրենց տարածքում զանազան հանցագործությունները շատ լինեն, իրենց հաճախորդները կգնան հարևան մրցակից տարածքները:

«Ուրեմն, առևտրականների այս միությունը շահագրգիռ կլինի, որ այս տարածքում ապահով ու բազմամարդ ոստիկանություն պահի, որ հաճախորդներին իր տարածքը հրապուրի, որ սրանք ուրիշ տեղ չգնան:

«Չէ որ մասնավոր բիզնեսը մի´շտ է մտահոգ, որ հաճախորդ գրավի ու չկորցնի դրանց:

«Ախր սիրուն ցուցանակներից ու գեղեցիկ փաթեթներից ու հաճելի լուսավորությունից ոչ մի օգուտ չի լինի, եթե հաճախորդը գիտի, որ այդ տարածքում գուցե հարձակվեն իր վրա կամ թալանեն իրեն:

«Հետո Առևտրականների այս Միությունը, զուտ իր շահույթը չկորցնելու ու կորուստներից խուսափելու համար, ոչ միայն ոստիկանական նորմալ, այլև հարգալիր ու բարեհաճ պաշտպանություն կապահովի: Այնինչ, պետական ոստիկանությունը ոչ միայն այսպիսի մոտիվ չունի, այլև անընդհատ գայթակղվում է իր ուժն ու իշխանությունը կոպիտ ու հարկադիր ձևով ցուցադրելով:

««Ոստիկանության կոպտությունը» լավ է հայտնի, ու սրան մի թեթև զսպողը միայն տուժած քաղաքացիների անզոր բողոքներն են: Այնինչ, եթե «առևտրային ոստիկանները» կոպիտ լինեն, կխրտնեցնեն հաճախորդներին:

«Ուրեմն, «Առևտրականների Միությունը» խիստ կհետևի, որ իր ոստիկանները լինեն բարեկիրթ ու հարգալիր: Ու այսպիսի արդյունավետ ու բարձրորակ ոստիկանություն կլինի բոլո´ր մասնավոր փողոցներում ու հողային տարածքներում:

«Արտադրական ձեռնարկությունները կհսկեն իրենց տարածքների փողոցները; մայրուղի սարքող ու շահագործող ընկերություններն ապահով ու բեղուն ոստիկանություն կապահովեն իրենց բոլոր վճարովի մայրուղիների ու այլ ճանապարհների համար; նույն բանը կլինի նաև բնակելի բլոկների տարածքներում ու հարևանությամբ:

«Այս հարևան տարածքներում հնարավոր է, օրինակ, փողոցների երկու տիպի սեփականություն: Առաջինը, երբ բլոկի բոլոր հողատերերը միավորվում դառնում են այս բլոկի (նաև սրան կից) փողոցների միացյալ սեփականատերը, օրինակ, «85-րդ փողոցի Բլոկային Ընկերություն»:

«Այս ընկերությունը կապահովի ոստիկանական պաշտպանությունը կա´մ ի հաշիվ տնատերերի, կամ տնվորների վարձի´ հաշվին: Այս տնատերերը, իհարկե, շահագրգիռ կլինեն, որ իրենց բլոկը ապահով լինի; իսկ հողատերերն էլ կուզենան, որ հրապուրեն ավելի շատ արենդատոր, սրա համար սովորական ջեռուցման, տաք ու սառը ջրի, կոյուղու ու աղբահանության ծառայություններին զուգընթաց՝ անվտանգ տարածք ու փողոցներ կապահովեն:

«Ոմանք գուցե հարցնեն. «Լրիվ լիբերթար հասարակության հողատերերն ինչո՞ւ պիտի ապահովեն փողոցների անվտանգությունը»:

«Այս հարցը նույնքան անհեթեթ է, ինչքան որ հենց հիմա հարցնես. «Հողատերերն ինչո՞ւ են իրենց արենդատորներին ապահովում ջեռուցումով, տաք ու սառը ջրով ու կոյուղով»: Հողատերերին սա կստիպի մրցության ոգին ու նորի մեծություն սպառողի պահանջարկը:

«Բացի սրանք, ում էլ նկատի ունենանք, տնատերերին, թե վարձով տրվող տների տերերին, այս երկուսի համար էլ հողի ու տան արժեքը նույնքա´ն է կախված փողոցի անվտանգությունից, ինչքան տների մնացած հայտնի «շրջապատային» բնութագրերից:

«Ապահով ու լավ պարեկներով փողոցները նույնքա´ն կբարձրացնեն սրանց մերձակա հողերի ու տների արժեքները, ինչքան տների խնամքը:

«Հանացագործությունով լի փողոցը կիջեցնի կից հողի ու տների արժեքը, ճիշտ նույն ձևով, ինչպես որ խարխլությունն է քչացնում տան արժեքը: Քանի որ հողատերը բարձրարժեքը գերադասում է ցածրարժեքին, ուրեմն հողի սեփականությանը հատուկ է ապահով, լավ մայթերով ու հարմարավետ կից փողոցը:

«Մարդկանց մեծ մասը կարող է պատկերացնի ապրանքների ու ծառայությունների մեծ մասի մասնավոր սեփականությունը, քանի որ սրանց համարյա բոլորի օրինակներն էլ կա´ն: Բայց առանց պետության միջամտության պատկերացնելը այնպիսի եզակի ասպարեզների մասնավոր սեփականությունը, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, դատարանները ևն, ամենաբարդն է:

«Ազատ շուկան ինչպե՞ս պիտի իրագործի այսպիսի ծառայությունները: Ինչպե՞ս կարող են ոստիկանությունը, իրավական սիստեմը, դատական ծառայությունները, օրենքի կիրառությունը, բանտերը իրագործվեն ազատ շուկայում:

«Արդեն տեսանք, թե հնարավոր է, որ ոստիկանական պաշտպանության գոնե ահագին մասը կարող են իրագործեն զանազան հողատերերն ու փողոցների տերերը: Եկեք ընդարձակենք այս ասպարեզի մեր քննությունը:

«Նախ, նույնիսկ լեսեֆերյանների (laissez-faire-յանների, ազատ շուկայի կողմնակիցների) մեծ մասն է ա´յն տարածված սխալի հետևորդը, թե պետությունը պիտի պարտադիր «ոստիկանական պաշտպանություն» մատուցի, ասես ոստիկանական պաշտպանությունը մի ամբողջական ու բացարձակ ինքնություն է {մի առանձին ապրանք է կամ ծառայություն, օրինակ, ռեստորանային ծառայության պես – ՄՀ}, ինչի մի հաստատուն քանակն այս պետությունը մատուցում է բոլորին:

«Բայց, ճիշտն ասած, «ոստիկանական պաշտպանություն» կոչված այս բացարձակ ապրանքը նույնքա´ն է անիրական, ինչքան որ անիրական են այնպիսի եզակի ու բացարձակ ապրանքները, ինչպիսիք են «սնունդն» ու «ապաստանը»:

«Այո´, ամեն մեկն էլ հարկ է վճարում պաշտպանության այս թվացյալ հաստատուն քանակի համար, բայց այս հաստատունությունն առասպել է: Փաստացի, կա միայն պաշտպանության զանազան տեսակների անսահման թվով տարբեր աստիճան:

«Ոստիկանությունը բոլոր առանձին անհատներին կարող է ապահովի այս ամենայն պաշտպանությունը միայն մի գիշերվա ոստիկանական մի պարեկային խըմբով, մի ենթաթաղում հերթապահող երկու ոստիկանով, հերթապահող մի քանի պարեկային մեքենայով ու մեկ կամ մի քանի շուջօրյա անհատական թիկնապահով:

«Բացի սրանք, կա բազմաթիվ այնպիսի ուրիշ վճիռ, որ ոստիկանությունը պիտի պարտադիր անի, որոնց բարդությունը ակնհայտ է դառնում միայն ա´յնժամ, երբ բարձրացնում ենք այս «բացարձակ պաշտպանության» առասպելի քողը:

«Օրինակ, ոստիկանությունն ինչպե՞ս ամենալավ ձևով հատկացնի իր ֆոնդերը, որոնք, մնացած անհատների, կազմմակերպությունների ու գործակալությունների ֆոնդերի պես, միշտ էլ սահմանափակ են:

«Ինչքա՞ն ներդնի էլեկտրոնային սարքերի մեջ, որ լավ լինի: Իսկ մատնահեքային սարքերի հա՞րցը; կամ քանի՞ քաղաքացիական դետեկտիվ լինի, քանի՞ համազգեստավոր. քանի՞ պարեկային մեքենա լինի, քանի՞ հետիոտն ոստիկան ևն, ևն:

«Խնդիրն ա´յն է, որ կառավարությունն այս հատկացումներն անելու որևէ ռացիոնալ ձև չունի: Կառավարությունը միայն գիտի, որ իր բյուջեն սահմանափակ է:

«Ուրեմն, կառավարությանը հարկավոր ֆոնդերը կախված են միայն քաղգործիչներից, սրանց մեքենայություններից ու բյուրոկրատական քաշքշուկից: Ու գոնե նշույլ անգամ վկայություն չկա, որ ոստիկանական բաժանմուքը որևէ ձևով ծառայում է սպառողների շահերին; կամ որ համապատասխան է սպառողների ցանկություններին; կամ որ իր գործը արդյունավետ է անում:

«Իրադրությունը լրիվ ուրիշ կլիներ, եթե ազատ շուկայի մրցությո´ւնը մատուցեր ոստիկանական ծառայությունը: Այս անգամ արդեն հենց սրա սպառո´ղը կվճարեր ճիշտ այնքան, ինչքան ծառայություն որ ի´նքն է ուզում:

«Այն սպառողը, ով այնքան էլ շատ չի ուզում տեսնի ոստիկանի երեսը, կվճարի ավելի քիչ, քան ա´յն մեկը, ով անընդհատ պարեկություն է ուզում, ու շատ ավելի քիչ, քան շուրջօրյա թիկնապահ ուզողը:

«Ազատ շուկան պաշպանությունը կբաշխի սպառողի կարիքին ու վճարին համեմատական: Սա ոստիկանության աշխատանքի բեղունության մոտիվ կստեղծի, ինչը մի´շտ է հատուկ ազատ շուկային, որովհետև մասնավոր ոստիկանությունն էլ, ստիպված, պիտի ձգտի իր օգուտին ու խուսափի կորուստներից:

«Սրա համար էլ սա պիտի ձգտի ցածր ծախսերին ու սպառողի պահանջները առավելագույնս բավարարելուն: Ա´յն ոստիկանական ֆիրման, ով խիստ անարդյունավետ կաշխատի, կսնանկանա ու կչքանա:

«Պետական ոստիկանությունը մի´շտ բախվում է հետևյալ հարցին. «Ո՞ր օրենքներին առավելություն տա»:

«Տեսական առումով, ոստիկանությունը պիտի կիրառի բոլո´ր-բոլո´ր օրենքները, բայց, գործնական առումով, սահմանափակ բյուջեն ստիպում է, որ իր իր անձնակազմի ու սարքերի ջանքերն ուղղի հրատապ հանցանքներին: Մինչդեռ, բացարձակ թելադրանքը չի թողնում, որ ոստիկանությունն իր ռեսուրսները ռացիոնալ բաշխի: Իսկ ազատ շուկայում, թելադրողը կլինի սպառողի վճարած գումարը:

«Օրինակ, ենթադրենք, թե պրն Ջոնզը մի թանկագին քար ունի ու վախենում է, որ շուտով սա իրենից կգողանան: Պրն Ջոնզը կարող է վճարի ու պահանջի իրեն հարկավոր չափով շուրջօրյա ոստիկանական ընկերությունից պաշտպանություն:

«Իսկ եթե պրն Ջոնզը իր կալվածքում սեփական ճանապարհ ունի ու չի ուզում, որ դրանով շատ մարդ ճամփորդի, բայց այնքան էլ դարդ չի անում, երբ ուրիշները ճամփորդում են դրանով, պրն Ջոնզը գուցե ոստիկանություն չվարձի սրա համար:

«Այստեղ էլ, ինչպես ազատ շուկայում է, առհասարակ, հաճախո´րդն է միայն որոշում, թե ինչքան ու ինչ կարգի պաշտպանության համար վճարի: Այն ամենը, ինչն ասել ենք հողատերերի ոստիկանության մասին, կիրառելի է նաև մասնավոր ոստիկանության համար, ա´ռհասարակ:

«Ազատ շուկայական ոստիկանությունը ոչ միայն ավելի արդյունավետ կլինի, այլև խիստ շահագրգիռ կլինի, որ հարգալիր լինի ու խուսափի կոպտությունից թե´ իր հաճախորդների, թե´ հաճախորդների ընկերների, թե´ սրա´նց հաճախորդների նկատմամբ:

«Թող Կենտրոնական Այգին մասնավոր լիներ; այդժամ սա շատ ավելի լավ կըպաշտպանվեր, եթե սրա պաշտպանության մոտիվը լիներ այգու եկամուտը առավելագույնին հասցնելը, ու անմեղ (ու նաև եկամուտ ապահովող) քաղաքացիների համար էլ պարետային հարկադիր ժամ սահմանելու կարիքը չէր լինի:

«Ազատ շուկայական ոստիկանությունը հարգալիր ու բեղուն պաշտպանություն կշնորհի իր հաճախորդներին, իսկ այս ստանդարտից շեղվողներին էլ կպատժի: Ու ոստիկանական սպասարկության ու սրա վճարի տարամիտությունը, ինչն այնքան հատուկ է պետական ոստիկանությանը, այլևս չի լինի:

«Չի լինի ա´յն տարամիտությունը, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը (պետական բոլոր հիմնարկների պես), իր հաճախորդներից իր տարեկան եկամուտն ստանում է ոչ թե հաճախորդի կամքով ու մրցելով, այլ հաճախորդից բռնի խլած հարկերից:

«Փաստացի, պետական ոստիկանությունը քիչ-քիչ այնքան անարդյունավետ է դառնում, որ սպառողներն արդեն դիմում են մասնավորների պաշտպանությանը:

«(Մեր հիշատակած թաղամասային ու կից ճանապարհների օրինակները անիրական չեն):

«Արդեն կան նաև մասնավոր թիկնապահներ, ապահովագրական ընկերություններ, մասնավոր դետեկտիվներ, ու այնպիսի բարդագույն սարքեր, ինչպիսիք են սեյֆերը, կողպեքները, հեռախցիկներն ու տագնապի սիստեմները:

«Արդարադատության Կոմիտեի Օրենքի Գործադրության Պրեզիդետի Հանձնաժողովը 1969-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ի պետական ոստիկանության տարեկան ծախսը 2,8 միլիարդ դոլար է, իսկ մասնավոր պաշտպանության ծախսերը 1,35 միլիարդ դոլար են: Մասնավորը ևս 200 միլիոն դոլար է ծախսում սարքերի համար:

«Ուրեմն, մասնավոր ոստիկանության ծախսերը պետականի մոտ կեսն են: Այն մարդիկ, ովքեր հավատում են, թե ոստիկանական պաշտպանությունը, ինչ-որ մի առեղծվածային խորհրդով ու զորությամբ, պարտադիր ու հավիտյան միայն պետության ինքնիշխան իրավունքն է, այս թվերը տեսնելով, պիտի որ գոնե մի պահ սթափվեն»: (Սա է քաղվածքների վերջը):

4.22 Պետերի սարսափը մասնավորի հաջողությունից

Վերջերս ֆինն բիզնեսմեն Պետեր Վեստերբակկան ուզում էր իր փողով Հելսինկին Տալլինին միացնող ստորջրյա թունել սարքեր, որ բավարարեր խիստ բարձր պահանջարկն ու ազատվեին վտանգավոր ու փոքրածավալ պարոմից:

Էստոնիայի էկոնոմիկայի ու ինֆրաստրուկտուրաների նախարար Թաավի Աասը, լսելով այս բիզնեսմենին, ասում է. «Լավ կլինի… բայց սրա համար 15 միլիարդ եվրո է պետք, չունենք: Դա համարյա մեր բյուջեն է: Մասնավորն էլ այդքան փող չի ներդնի…»: Բիզնեսմենն ասում է.

«Պետությունից փող չեմ ուզում, միայն ինձ չխանգարեք: Ներդրողներն արդեն կան»: Նախարարն ասում է. «Միայն պետությունը կարող է իրեն թույլ տալ այդքան մեծ ներդրումներ»: Բիզնեսմենն ասում է. «Դուք հենց նոր ասացիք, որ պետությունն այդքան փող չունի»: Նախարարը կրկնում է առաջվա ասածները:

Մեկ ուրիշ, ավելի անկեղծ նախարար բացատրում է ֆինն բիզնեսմենին, որ պետությունը (այսինքն, պետերի վարչախումբը) ուզում է ի´նքը մշակի նախագիծը, ի´նքը ճարի ներդրողներին, բայց միայն երբ սրանց կարիքն առաջանա:

Պետությունը արգելում է նախագիծը:

Դրույթ 1. Պետությունը (պետերի վարչախումբը) միշտ էլ անխափան խանդով քարոզում է, թե կան այնպիսի խոշոր ձեռնարկներ (բնական մոնոպոլ ձեռնարկներ), որոնք մասնավորն իբր կա´մ չի կարող անի, կա´մ իբր չի ուզում անի, կա´մ չի կարող ղեկավարի, ու սրանք իբր պիտի անի միմիայն պետությունը (հարկատուի հաշվին):

Իհարկե, պետության այս քարոզը բացարձակ սուտ է: Մասնավորն ամեն ինչն էլ անելու ու ղեկավարելու ունակությունն ունի´: Ի վերջո, պետության ցանկացած ձեռնարկն էլ անում է պետության մեկ կամ մի քանի անհատ չինովնիկը, ու ինչո՞ւ չպիտի այս անհատները մասնավոր սեկտորից լինեն:

Եթե 19-րդ դարում ԱՄՆ-ի տնտեսական ազատությունը չլիներ, եթե այնտեղ այդ օրերին լիներ ԱՄՆ-ի այսօրվա կիսասոցիալիզմը, եթե այդ օրերին ԱՄՆ-ում լինեին այսօրվա տրանսպորտի, էկոնոմիկայի, ու զանազան այլ նախարարությունները, այդ երկիրը երբեք հարկավոր կապիտալ չէր կուտակի ու այդքան վիթխարի կառույցներ չէր իրագործի:

Այդ օրերին ԱՄՆ-ի բիզնեսմենն ազատ էր չինովնիկների կապանքներից: Օրինակ, 1870 թվին մասնավորն ԱՄՆ-ում կառուցեց 85000կմ երկաթգիծ (իսկ սա համարյա Ռուսիայի այսօրվա երկաթգծի երկարությունն է), հաջորդ 10 տարին՝ կըրկնակի շատ, իսկ հաջորդ 15 տարին այս թիվը մի անգամ է´լ կրկնապատկվեց: Ու այս ամենը՝ առանց պետության ո´րևէ մասնակցության:

Մասնավորը ուզո´ւմ է խոշոր նախագծեր իրականացնի, պետությունը (պետերի վարչախումբ), սարսափելով մասնավորի ամենակարողության երևալուց ու մանավանդ մասնավորի հույժ բարձր որակից, չի թողնում: Չի թողնում, որ պետության չարածն ու, մանավանդ արածի խոտանը չերևա:

4.23 Կենտրոնական բանկը

Տնտեսագիտությունը խորհուրդ է տալիս, բանկերը ազատ լինեն, որ մրցեն, ու շուկան ի´նքն ընտրի, թե ո´ր բանկն է ձեռնտու շուկային ու ազատ տնտեսվարողին, ու ո´րը պիտի սնանկանա:

Սրանից ու մեկ էլ այն փաստից, որ ազատ շուկայի գները ղեկավարելն անհնար է հենց սկզբունքով, հետևում է, որ.

Դրույթ 1. Կենտրոնական բանկերը չպիտի գոյություն ունենան, որովհետև գները ղեկավարելու ցանկացած փորձը կրճատում է արտադրությունը:

Գների բարերար ղեկավարությունը, հենց սկզբունքով, անհնար է:

Բայց պետությունները, հենվելով իրենց գործունեությունը արդարացնող պաշտոնական տնտեսագետների սխալ խորհուրդների վրա, հայտարարում են, թե հընարավոր է, որ փողի ծավալը շատացնելով զսպեն կամ ղեկավարեն ինֆլյացիան:

Այս դրույթի սխալականությունը ճշմարիտ տնտեսագիտությանը 100 տարուց ավել է հայտնի:

Բայց պետերին սա շատ է ձեռնտու, քանի որ պետերը կենտրոնական բանկերից փող պարտք անելու հնարավորություն են ստանում, ու այս պարտքերով անընդհատ շատացնում են իրենց ծախսերը, իհարկե, աղքատացնելով կամ ճնշելով հարկատուին:

Դրույթ 2. Կենտրոնական բոլոր բանկերը, իրենց թուղթ փողի էմիսիայով ու առևտրական բանկերի տոկոսները իջեցնելով, իբր ղեկավարում են ինֆլյացիան, բայց, ըստ էության, շատացնում են գները, ինչն ինֆլյացիայի պարտադիր հետեվանքն է:

Բայց թե´ պրակտիկան, թե´ տնտեսագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԿԲ-երի այսօրինակ գործունեությունը մի´շտ է վնաս (տես «Պետությունն ու փողը» գլուխը), որովհետև սրանց այս գործելաձևը թե´ ինֆլյացիան է շատացնում, թե´ գները:

Ինֆլյացիան աղքատներին ավելի է աղքատացնում, իսկ հարուստներին էլ ավելի է հարստացնում՝ հենց այս աղքատների աղքատանալու հաշվին:

Դրույթ 3. Ուրեմն, Կենտրոնական բանկերը պիտի լուծարվեն:

Անկասկած է, որ եթե ԿԲ-ն լուծարվի, դոլարի գինը իսկույն կբարձրանա, բայց սա երևի համարյա չի ազդի բյուջետային աշխատավարձերի ու մանր ու միջին բիզնեսի վրա, որոնք համարյա միայն դրամով են աշխատում:

Խոշոր ներկրողն ու արտահանողն էլ, իմանալով դոլար-դրամ ճիշտ հարաբերությունը, ճիշտ կպատկերացնի շուկայի վիճակն ու իր բիզնես պլանները ճիշտ կազմելու հնարը կունենա:

Ցնցում թերևս լինի, բայց այս ցնցումը, միևնույնն է, մի օր ա´նպայման է լինելու: Ուրեմն, ԿԲ-ն ինչքան շուտ դադարի շուկային խոչընդոտելը ու գների սիստեմն աղավաղելը, այնքան ավելի լավ:

4.24 Դատարանները

Հայաստանի դատարանների համակարգը եռաստիճան է, ստորինը՝ առաջին ատյանի դատարանն է, սրանից վերև վերաքննիչ դատարանն է, իսկ վերջնական աստիճանին վճռաբեկ դատարանն է:

Բացի դատարանները, կա նաև Արդարադատության նախարարությունը, ու Բարձրագույն դատական խորհուրդը: Թե´ այս նախարարության, թե´ այս խորհրդի ֆունկցիաները այնքա´ն են անորոշ ու նվազ, որ սրանց գոյության իմաստը հույժ կասկածելի է:

Ակնհայտ է մի բան.

Դրույթ 1. Դատական այս բազմաստիճան ու բարդագույն ապարատը ստեղծվել է բյուրոկրատական անասելի քաշքշուկի համար, ինչը հույժ ձեռնտու է պետերի խմբին ու դատական այս խրթին ու ուռճացրած համակարգի ապական անդամներին, որոնց համար այսպիսի համակարգը այն ամենապղտոր ջուրն է, որտեղից սրանք «բռնում են իրենց ձկները»:

Այսպիսի համակարգում մի կողմից պետերն են օգտվում իրենց «հեռախոսային իրավունքից», ու իրենք էլ օրենքից էլ վեր են, ու իրենց դատելը գործնականում անհնար է, մյուս կողմից էլ ապական դատավորն է պաշտպանված իր վերադասով, եթե ինքն այս վերադասի հլու կամակատարն է:

Դատարանը մեր քաղաքակրթության ինքնին (սպոնտան) առաջացած ամենակարևոր ինստիտուտներից մեկն է:

Դատարանը արդարություն արտադրող պրոցես է: Սա հարկավոր է, որ հանրության անդամների վեճերը խաղաղությամբ ու արդար լուծվեն: Օրինակ, հին հունական դատարանը կազմված էր միայն հանրության ընտրած դատավորներից, մեղադրողից ու դատապաշտպանից:

(Սկզբնական շրջանում հենց ի´նքը, մեղադրյա´լը պիտի իրեն պաշտպաներ, սրա համար էլ հին հունական պոլիսի քաղաքացին անպայման ճարտասանություն ու տրամաբանություն էր սովորում:

(Հետագայում առաջացան «պրոֆեսիոնալ» պաշտպանները, ովքեր հենց ազդեցիկ քաղաքացիներն էին, որ իրենց հաջող պաշտպանություններով հարգանք ու պատիվ էին վաստակում):

Թե´ հին հունական դատարանը, թե´ հին բոլոր դատարանները, ըստ իրենց էության, ինչպես արդեն ասվեց, դատավորների ու ժողովրդի ներկայությամբ մեղադրողի ու պաշտպանի ազատ մրցությամբ արդարություն արտադրող պրոցես էին, ու մեղադրողի ու պաշտպանի իրավունքները լրի´վ էին հավասար:

Այսօր այդպես չի, այսօր մեղադրողը դատախազն է, այսինքն, պետությունը կամ պետերի վարչախումբն է, ով նաև դատաքննության հսկիչն է, ու այսօր դատական ազատ մրցությունից խոսելն անիմաստ է:

Սրան գումարեք այսօրվա իշխանավորների հեռախոսային իրավունքն ու դատավորների, դատախազների (հաճախ նաև պաշտպանների) ապականությունը, գումարեք նաև մեր դատական կոդեքսների իշխանամետությունն ու այսօրվա պետերի խմբին պաշտպանող օրենքների վիթխարի քանակը, ու պարզ կլինի մեր այսօրվա դատարանի ողբալի պատկերը:

Հին հույների առաջին դատարանը ցեղային դատարանն էր, ինչի ընտրովի դատավորների կազմը 41 հոգի էր: Հետո գալիս էր 201 դատավորանոց դատարանը, հետո՝ 501 դատավորանոց «լրիվ» դատարանը, որ քննում էր առավել ծանր կամ խոշոր գումարներին առնչվող հանցանքները:

Իսկ, օրինակ, Սոկրատեսին դատեցին ու մահվան դատապարտեցին 1501 դատավորանոց եռակազմ դատարանով:

Դատավորների թիվը մեծ էր, որովհետև հին հույները մտածում էին, որ այսքան դատավորին կաշառելը համարյա անհնար է:

Հետաքրքիր է, որ հին հույները նույնիսկ քվեները (սև ու սպիտակ քարերը կամ լոբու հատիկները) հաշվող ստրուկների´ն էին վիճակահանությամբ ընտրում:

Բացի այս դատարանները, հին հույները կարևորագույն հարցերը քննում էին իրենց գերագույն ժողովում՝ Արեոպագում, իսկ եթե սա էլ չէր բավարարում, հանրաքվե էին հրավիրում, ինչը համարյա պարբերական էր, տարին մի քանի անգամ:

Հանրաքվեի ընթացքում ամեն մի քաղաքացի ցանկացած ուրիշ քաղաքացու մեղադրելու իրավունքն ունե´ր, ու սրան պիտի անպայման ու տեղնուտեղը դատ հետևեր, բայց եթե պարզվում էր, որ մեղադրանքն անհիմն է, հենց այդ մեղադրանքն առաջարկող քաղաքացուն էին դատում ու պատժում:

Այս ամենն ասացի, որ ընթերցողը երկու բան իմանա, նախ որ դատական պրոցեսի նպատակը արդարություն արտադրելն է, ինչը արվում էր համաձայն արդարության մասին ինքնին (սպոնտան) առաջացած ավանդույթների ու պատկերացումների, ու ոչ թե անպայման գրված (ստատուտային) հորինովի օրենքների (մանավանդ պետերի մոգոնած ժողովրդին կեղեքելու ու խանգարելու օրենքների):

Երկրորդն էլ, որ իմանանք, թե այսօրվա դատարանն ինչքան է հեռու իր իսկական, ճշմարիտ կոչումից, ու պարզ լինի, որ հներից էլ սովորելու շատ բան կա:

4.25 «Ձրի թոշակներն» ու ռոճիկները

«Երբ կառավարությունը կամ արհմիությունները ռոճիկի այնպիսի´ շեմ են հաստատում, ինչն ազատ շուկայի հաստատածից բարձր է, ու նոր ընդունած մի օրենքով հարկադրում են, որ գործատուն այս նվազագույն ռոճիկը վճարի, այս աշխատաեղերի մի մասը վերանում է, գործազուրկներն էլ շատանում են: Այսպիսի ինստիտուցիոնալ գործազրկությունը իրենց առաջավոր հռչակած այսօրվա կառավարությունների գործելաձևի անխուսափելի հետևանքն է: Սա´ է այն կեղծավոր մեթոդների արդյունքը, որոնք իբր կոչված են աշխատավոր մարդուն պաշտպանելու:

«Ռոճիկն ու սրանով ապրողների բարեկեցությունը բարձրացնելու միայն մի´ գործուն մեթոդ կա՝ մեծանա կապիտալի զինվածությունը, այսինքըն, մեկ աշխատող շնչին ընկնող կապիտալի ներդրումները: Իսկ սա միայն ա´յն կապիտալիզմն է անում, ինչը գործում է laissez faire-յան {ազատ շուկայի – ՄՀ} ռեժիմով, եթե կառավարություններն ու արհմիությունները սրան չեն խոչընդոտում»:

Լուդվիգ Միզես

Պետերը անընդհատ հայտարարում են, թե իրենց տված թոշակներով ու զանազան նպաստներով ու ռոճիկներով պաշտպանում են թույլերին ու հետն էլ «մոռանում են» ասեն, որ այս թոշակները, նպաստներն ու ռոճիկներն իրենց գրպանից չեն տալիս, «մոռանում են» ասեն, որ այս թոշակներն ու նպաստները իրե´նք խլել են քաղաքացիներից իրենց հարկերով, խոստանալով, որ մի օր հետ են տալու:

Պետերն անընդհատ հայտարարում են, թե այդ թոշակն ու ռոճիկը հենց «ողորմած» ու «գթասիրտ» պետությունն է տալիս:

Այնինչ, ինքը, պետությունը, փող չունի, որովհետև պետությունը ոչ մի բարիք չի արտադրում (ու չպիտի էլ արտադրի, եթե սահմանադրությամբ արգելված է, որ պետությունը բիզնես անի):

Պետերը չեն ասում, որ իրենք պարտավորվել են, որ հարկերով խլած փողի մի մասը հետ տան քաղաքացուն:

Պետերը չեն ասում, որ քաղաքացու աշխատանքային կյանքի ընթացքում քաղաքացուց խլած թոշակի գումարը երբեք չեն վերադարձնում այս քաղաքացու ժառանգներին, եթե քաղաքացին թոշակի տարիքից շուտ է մահանում:

Պետերը երբեք չեն ասում, թե թոշակի պատրվակով խլած գումարներն ի´նչ են անում, սրանցով ինչքան գումար են վաստակում, կամ ինֆլյացիայի հետեվանքով սրանք ինչքան են արժեզրկվել:

Պետերը երբեք չեն նշում, որ քաղաքացուց թոշակի պատրվակով խլած գումարները տարբեր են, բայց շարքային (ոչ պետ) բոլոր քաղաքացիներին վճարվող թոշակները նույնն են ու չնչին են: Սրանք բավարար չեն, որ թոշակի տարիքի ծերունին իր նույնիսկ կոմունալ ծախսերը վճարի ու արդեն անխուսափելի հիվանդությունների դեղերը առնի:

Այնինչ, պետերը խոշոր պաշտոնյաներին ու դատավորներին (այսինքն, հենց իրենց) հսկայական թոշակներ են նշանակում, չնայած սրանց ռոճիկներն առանց այդ էլ վիթխարի են եղել: Օրինակ, մեր վերջին վարչապետը հայտարարեց, որ խոշոր պաշտոնյաները պիտի անպայման խոշոր ռոճիկ ստանան, թե չէ կաշառք կըվերցնեն:

(Սա հայտարարեց, չհասկանալով, որ սրանով իսկ հայտարարում է, որ իր կազմած պետերի խմբի բոլոր անդամներն էլ պոտենցիալ կաշառակերներ են):

Երբ նույն այս վարչապետը դեռ պատգամավոր էր, իրեն նախորդած վարչապետի այն առաջարկը, որ պետերի ռոճիկները պիտի բարձրացվի, անվանեց ցինիկ առաջարկ: Բայց երբ ի´նքը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ «քաղաքացիները պիտի ուզենան, պիտի ցանկանան, պիտի պահանջեն, որ պետական խոշոր պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան, որովհետև սա´ է պետականամետ մտածողությունը»:

Իհարկե, պետականամետ մտածողությունը սա´ է, բայց ժողովրդին ոչ թե այս պետականամետ մտածողությունն է պետք, այլ ժողովրդամե´տ մտածողությունը, ինչը պահանջում է, որ մարդը վարձատրվի իր ստեղծած բարիքի´ համար:

Այսպիսի վարձատրություն կտա միայն ու միայն ազատ գործող շուկան, այնինչ, անհսկելի ու անզուսպ պետը երբեք այսպիսի վարձատրություն չի տա:

Մյուս կողմից ազատ շուկան ձրիակեր ու բոռի կյանք վարող պետին ոչ մի վարձատրություն չէր տա ու նման պետին կվռնդեր իր պաշտոնից: Սրա համար է, որ.

Դրույթ 1. Բոլո´ր-բոլո´ր պետերը ատում են ազատ շուկայական հարաբերությունների կարգը, այսինքն, ատում են բարոյակարգը ու թշնամի են սրան, որովհետև իրենք այդպիսի կարգում համարյա տեղ չունեն:

Անհսկելի ու անզուսպ պետերը թույլ չեն տալիս, որ շարքային ոչ հարուստ անհատը ի´նքը կուտակի իր ծերությունն ապահովող գումարը կամ միջոցները: Անհսկելի ու անզուսպ պետությունը ապագա թոշակի գումարը բռնի է խլում ու չտվողին բանտարկում է:

Ի վերջո, ծերությունն ապահովող գումար կուտակելը ամեն մի անհատի գործն է, ու հնարավոր է, որ որևէ մեկը չուզենա գումար կուտակի, բայց անհսկելի ու անզուսպ պետությունը արգելում է սա, խախտելով մարդու իրավունքները:

(Սրա փայլուն օրինակը այսպես կոչված կուտակային թոշակներն էին, որոնց գումարները չգիտես թե ինչպես են գործածվում մինչև թոշակի տեսքով «հետ տալը»):

Հայաստանի պես անհսկելի ու անզուսպ պետության մեջ այսպիսի անհատը իր ստացածով մի կերպ է ծայրից ծայր հասցնում ու գումար խնայելու ոչ մի հնար չունի: Երկրորդն էլ, պետությունը թույլ չի տալիս, որ մասնավոր ապահովագրական այնպիսի որևէ ընկերություն գործի, ինչը կզբաղվեր թոշակներով, ու ինչին հնարավոր կլիներ դատելը, եթե սա, օրինակ, պայմանագրային հիմունքներով կուտակած թոշակը հետ չտար թոշակառուի ժառանգներին:

Դրույթ 2. Անհատին դուր է գալիս, որ պետությունը իբր հոգում է իր կարիքները, իբր ապահովում է իր ծերությունը, կրթում ու բուժում է իրեն, ու այս անհատն այնքան է վարժվում այս հոգածությանը, որ երբեք չի նկատում, որ պետության այս կեղծ հոգածությունը իսկական ու իրոք հարկավոր հոգածության տնազն է միայն ու իրականում մի վիթխարի խաբեություն է:

Օրինակ, շարքային քաղաքացին մտածում է, որ պետությունը հենց ի´ր, հենց պետությա´ն գրպանից է ուսուցչին կամ բժշկին ռոճիկ տալիս, ուրեմն, պետությունը, լրիվ ձրի, «հոգում է» իր կրթության ու բուժսպասարկման կարիքները: Այսպիսի քաղաքացին բացարձակ չի նկատում, որ այս ռոճիկները գոյանում են հենց իրենից բռնի խլած հարկ ու մաքսի հաշվին:

Այսպիսի քաղաքացին նաև բացարձակ չի նկատում, որ պետերն այս հարկերից ձևավորած ռոճիկները նորից են հարկում, եկամտահարկի ու այլ հարկերի ձևով, ինչը ծայրաստիճան երկերեսանություն է, որովհետև հարկը հարկելը անթույլատրելի է:

Անթույլատրելի է, օրինակ ՀՀ-ի բուժաշխատողներին ու ուսուցիչներին ՀՀ-ի պետերի տված ռոճիկը եկամուտ համարելը: Ախր այս ռոճիկը հերիք չի անում քաղաքացու նույնիսկ ամենաանհրաժեշտ կարիքները հոգալուն:

Քաղաքացին (օրինակ, ուսուցիչը կամ բժիշկը) չի նկատում, որ երբ ինքը պետերից պահանջում է, որ թոշակ կամ ռոճիկ բարձրացնեն, ըստ էության ասում է.

«Մյուս աշխատավոր քաղաքացիներից ավելի շատ փող խլեք ու այդ խլածի մի մասով իմ ռոճիկն ու թոշակը բարձրացրեք»: Շարքային մարդը չի նկատում, որ սա բռնության պահանջ է, որ սա անբարո պահանջ է:

Պետերը հաճախ մի ուրիշ անբարո բան էլ են անում, սահմանում են ռոճիկի այն նվազագույն շեմը, ինչը պիտի մասնավորը վճարի իր վարձու աշխատողներին, իբր հոգալով, որ ոչ ոք այս շեմից ցածր ռոճիկ չստանա ու որ իբր սոցիալական արդարություն հաստատվի: Այնինչ, ինչպես Միզեսն է ասում.

Դրույթ 3. Նվազագույն ռոճիկ հաստատելու արդյունքը լինում է միայն ցածր ռոճիկով աշխատատեղերի վերանալն ու գործազուրկների թվի ավելանալը:

Մասնավոր ձեռնարկատերը ռոճիկ տալիս է իր եկամտի այն մարջինից (եզրային մասից), ինչը ինքը վճարելու ունակություն ունի:

Երբ պետությունը ստիպում է, որ մասնավորը այս եզրից ավել տա, մասնավորը, տեսնելով, որ պետության պահանջը կատարելու համար պիտի այդ եզրից դուրս գա, այսինքն, պիտի վնասվի, ուղղակի վերացնում է համապատասխան աշխատատեղը, տվյալ գործը հանձնարարելով իր հիմնական բանվորներից մեկին, սրա ռոճիկը ավելացնելով այնքան, ինչքան այդ եզրն է թույլ տալիս:

Այդ գործն անող խեղճուկրակն էլ զրկվում է իր աշխատանքից ու միանում է գործազուրկների բանակին: Ու եթե խեղճուկրակ մեկը, օրինակ, մի երեխա կամ թոշակառու, կամ հաշմանդամ, մի փոքրիկ աշխատանքից ստանում էր մի քանի տասնյակ դոլար լրացուցիչ գումար, որ մի կերպ գոյատևի, հիմա այս օգնությունից է´լ է զրկվում:

4.26 Պետական հարկադիր կրթությունը

Կրթությունը միշտ չի, որ պետության մենաշնորհն է եղել ու միշտ չի, որ պարտադիր է եղել:

Պետությունը կրթությունը Եվրոպայում դարձրել է պարտադիր ու միայն պետերի խմբի մենաշնորհը (այս պրոցեսն սկսվել է 1523 թվից, Ժան Կալվինի նախաձեռնությամբ), որ պետերն իրենց այս պետական դպրոցներով հլու- հնազանդ քաղաքացի, հլու- հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան բուծեն (տես Murray N. Rothbard, “Education Free & Compulsory”):

Մասնավորից կրթության իր իրավունքը խլելու ու կրթությունը միայն պետերի խմբի մենաշնորհը դարձնելու այս սկզբունքը չափազանց դուր եկավ Պրուսիայի պետերին ու Պրուսիան սա որդեգրեց, մանավանդ որ Վերածննդի ազատական գաղափարների պատճառով եկեղեցու ազդեցությունը ժողովրդի վրա խիստ նվազել էր, ու ժողովրդին հնազանդ պահելու մի նոր միջոց էր պետք:

Արևմտյան մյուս պետությունները (պետերի վարչախմբերը) արագ հասկացան, որ պրուսական այս պետական հարկադիր կրթության սկզբունքը հույժ շահավետ է պետերին ու, բավական արագ, սրա´նք էլ սա որդեգրեցին: Հիմա, ըստ էության, պետական հարկադիր կրթությունը տարածվել է համարյա ողջ աշխարհում):

Դրույթ 1. Պետական պարտադիր կրթության գլխավոր նպատակը հլու հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան բուծելն է, սկսած սրանց մանուկ հասակից:

Սրա համար էլ պետական պարտադիր կրթության հիմնական թեզը հայրենասիրությունն է (երբեմն, այսպես կոչված «ռազմահայրենասիրությունը), ինչպես նաև ազգային ինքնության, ազգային արժեքների ու ազգային միաբանության անհրաժեշտությունը (տես հետո):

Սրանք, ըստ էության, ուրիշ բան չեն, եթե ոչ պետասիրությունը, այսինքն, համարյա կրոնական ակնածանքն ու պաշտամունքը պետերի հանրության ու սրանց ամենայն արարքների նկատմամբ, որովհետև.

Դրույթ 2. Պետությունը իրեն միշտ նույնացնում է ազգի, հայրենիքի, երկրի կամ ժողովրդի հետ:

Դրույթ 3. Ժողովուրդը երբեք չի նկատում, որ, օրինակ, պետությունը պարտավորվում է, որ ամեն մի դպրոցականին (թերևս նակև համալսարան ավարտողին) բավարար գիտելիք կտա ու երբեք իր այս պարտավորությունը չի կատարում:

Դրույթ 4. Բոլորը գիտեն, որ դպրոցի (զգալի չափով՝ նաև բուհի) ավարտական գնահատականների մեծ մասը կեղծ է, սա գիտեն ողջ աշխարհով մեկ, բայց բոլորն էլ սա չեն նկատում ու համարում են բնական:

Ըստ էության, այս կեղծ ավարտականները ողջ պետության ծավալով մեկ կազմակերպված հարատև խարդախություն են:

Բացի այս ամենը, հայտարարվում է, թե անհնար է, որ քաղաքացին երջանիկ լինի առանց կրթության, ինչը առնվազն վիճելի է ու, իհարկե, խախտում է անհատի կրթված չլինելու իրավունքը, ինչը բարոյական պարտադիր նորմերը չխախտելով մարդու ազատ ապրելու իրավունքներից մեկն է:

Դրույթ 5. Պետական պարտադիր կրթության գիտական բովանդակությունն ու որակը պետերին բացարձակ չեն հետաքրքրում, եթե այս բովանդակությունը չի խախտում իրենց հաստատած կայուն կարգը ու չի հակասում իրենց հիմնական նպատակին, այսինքն, ժողովրդին ճորտամիտ ու ճորտավարք դարձնելուն կամ չի սպառնում իրենց իշխանությանը:

Հայաստանում այս հինգրորդ դրույթը հաստատող առնվազն երեք օրինակ կա:

Նախ բերեմ առաջին օրինակը:

ա. Հակաքերականությունը

Սկսած 1934 թվից ՀՀ-ում հրաժարվեցին Մանուկ Աբեղյանի գիտական քերականությունից ու արդեն 85 տարի է, ինչ հայերը սովորում են Արարատ Ղարիբյանի կեղծ քերականությունը:

Աբեղյանին 1936 թվին հնարավորություն տրվեց, որ հրապարակով պաշտպանի իր գիտական քերականությունը (այս հնարավորությունից, փաստացի բայց ոչ դե յուրե, Աբեղյանին զրկել էին 1931 թվից, ընդ որում, զրկել են առ այսօր), ու Աբեղյանը այն օրերի բոլոր նշանավոր հայ մտավորակններով լեփ-լեցուն դահլիճում, 3 օր շարունակ, կարդաց իր «Մի քանի քերականական հարցերի մասին» 144 էջանոց փայլուն աշխատությունը:

Աբեղյանը այս 3 օրվա ընթացքում անառարկելի ապացուցեց, որ թե´ Ղարիբյանի քերականությունն է լրիվ սխալ ու լրիվ հակագիտական, թե´ իր քերականությունն է ճիշտ ու գիտական:

Ասում եմ՝ «անառարկելի», որովհետև ոչ մի առարկություն չեղավ: Չառարկեց թե´ Ղարիբյանի պրոֆեսոր Հրաչյա Աճառյանը, թե´ Ղարիբյանն ինքը, ու այս ոչ գիտական քերականության մյուս ջատագովն ու հետագա «համահեղինակը», Գուրգեն Սևակն ու սրա պրոֆեսորը՝ Ղափանցյանը:

Չնայած Աբեղյանի ելույթը ավարտվեց որոտընդոստ ծափերով, այնուամենայնիվ հաղթեցին ղարիբյանականները: Այո´, ՀՀ-ի դպրոցներն ու բուհերը շարունակեցին հակագիտական քերականություն դասավանդելը ու շարունակում են մինչև այսօր:

Աբեղյանի այդ փայլուն ելույթ-աշխատությունը թաքցրին ժողովրդից ու չհրատարակեցին մինչև 1985 թիվը:

Այդ աշխատությունը 1985 թվին հրատարակվեց Աբեղյանի երկերի վերջին՝ «Ը» հատորում, բայց նորից մնաց լայն հասարակությանը անհայտ:

Այս գրքի հեղինակը փորձել ու փորձում է մեր մտավորականների ու մեր ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը հրավիրել Աբեղյանի (ըստ էության՝ արգելված) քերականության ու, մասնավոր առումով, վերոհիշյալ աշխատության վրա, բայց անարդյունք:

Հեղինակի այս փորձը կրկնվեց նաև վերջերս, երբ ԿԳՄՍ նախարարությունը իր նոր չափորոշիչները դրեց «համաժողովրդական» քննարկության:

Երբ ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներին հեղինակն ասաց, որ իրենց այս չափորոշիչներով ոչ թե գիտական, այլ հակագիտական քերականություն է դասավանդվելու, սրանք պատասխանեցին, որ դա իրենց խնդիրը չի, այսինքն, դա Կրթության ու Գիտության նախարարության խնդիրը չի: Ինչպես ասում են, մեկնաբանությունն ավելորդ է (տես նաև 10-րդ գլուխը):

բ. Հակավիրուսային անհեթեթ պայքարը

Բոլորիս է հայտնի, որ սկսած 2020-ի մարտից հայտարարվեց, թե մի նոր ու մահացու վիրուս կա (պայմանական՝ անվանենք սա կովիդ կամ վիրուս), ինչը սպառնում է ողջ մարդկությանը ու ինչը սարսափելի համաճարակ է առաջացնելու, այն աստիճան, որ փողոցները ծածկվելու են դիակներով, եթե սրա դեմը չառնվի:

Պետերի կազմակերպված հանցագործ խմբերի գերակշիռ մասը հրճվանքով ընդունեց այս հայտարարությունը:

Սկզբում պետերը պայքարում էին, որ մահացու ելքերը այնքան շատ չլինեն, որ բըժշկական հիմնարկները իբր հասցնեն վերակառուցվեն ու սպասարկեն սպասվող հազարավոր ու միլիոնավոր ծանր հիվանդին, որովհետև պարզ էր, որ վիրուսը վերացնելու ոչ մի հնար չկա, որովհետև չկա վակցինա: Այսինքն, սկզբում պետերը փորձում էին վարակվածների ու մահերի կորը «հարթեն»:

Հենց ա´յս նպատակն ունեին հայտարարված պարապուրդները՝ լոքդաուններն ու շաթդաունները, ու այս համատարած «դիմակահանդեսը», չնայած նշանավոր տնտեսագետները հենց սկզբից էլ զգուշացրին, որ տնտեսվարողների հարկադրական պարապուրդը սարսափելի տնտեսական հետևանքներ է ունենալու: Տնտեսագետներին չլսեցին ու հիմա էլ չեն լսում:

Աշխարհի բազում հեղինակավոր ճարակաբաններն ու վիրուսաբաններն էլ ըզգուշացրին, որ համատարած դիմակ կրելն էլ համարյա չի ազդի վիրուսի տարածվելու վրա: Զգուշացրին, որ պետերի այս դիմակ կրելու հարկադրանքը ոչ միայն անօգուտ է, այլև վնասակար, եթե դիմակը կրեն համաձայն իսկական բժշկության պահանջների:

Բայց պետերի համաշխարհային հանցագործ խմբերի մի մասը իսկույն օգտվեց իրենց համար խիստ հարմար առիթից ու, հենվելով այս Գնդի բնակչության մեծ մասի մահվան հանդեպ բնական սարսափի վրա, սրանցից բացի՝ իրենց քաղաքացիների ազատություններն ու իրավունքները սահմանափակող նոր (իբր ժամանակավոր) օրենքներ ընդունեցին:

Վիրուսը իրոք կա, ու բնակչության շատ չնչին մասի համար սա իրոք մահացու է: Բայց, ինչպես հետագան ցույց տվեց, այս ճարակը այնքան սարսափելի չէր, ինչքան որ պետերի խմբերին սպասարկող պաշտոնական «փորձագետներն» ու ԱՀԿ-ն էին ասում:

Փողոցները դիակներով չծածկվեցին, ԱՄՆ-ի (ու մյուս երկրների) խոշոր քաղաքների վրան-բուժկետերը, որ պիտի հազարներով վարակվածները ընդունեին, դատարկ մնացին, չնայած մամուլն ու հեռացույցները, լկտի-լկտի, հակառակն էին պնդում:

Խաբեությունը բացվեց, բայց պետերը հաջողությամբ կտրեցին իրենց խարդախությունները մերկացնողների ձայները: Yutube-ը հեռացրեց ԱՀԿ-ի ու ժուռնալիստների խարդախությունները մերկացնողների վիդեոները (օրինակ, անկախ անհատներինը կամ ժուռնալիստ Դել Բիգթրիինը):

Թերևս ամառվա վերջին էր, երբ ԱՄՆ-ի Հիվանդությունները հսկելու կանխարգելելու կենտրոնը (CDC-ն, Center for Disease Control and Prevention-ը) հայտարարեց, որ ԱՄՆ-ում կովիդից մահացել է մոտ 9000 մարդ, չնայած, ըստ ԱՄՆ-ի հրապարակած պաշտոնական տվյալների, ԱՄՆ-ում կովիդից իբր մահացել էր 160 հազարից ավել մարդ:

Բայց ոչ առանձին մերկացումները, ոչ էլ CDC-ի այս հայտարարությունը չգրավեց ոչ մեկի ուշադրությունը: Մարդկանց մեծ մասին արդեն անվերադարձ էին վախեցրել:

Պետերի համաշխարհային խմբերի այս դեզինֆորմացիան այնքան հզոր էր ու հիմա էլ է հզոր, որ ոչ մեկը բանի տեղ չի դնում այն հանգամանքը, որ մի քանի երկիր, Շվեդիան, Ճապոնիան, Ավստրալիան, Բելոռուսը (ևն), բոլորովին չփակեցին իրենց հիմնարկ ձեռնարկների աշխատանքը ու ոչ մի հարկադրական «դիմակահանդես» չկիրառեցին, բայց, այնուամենայնիվ, այս երկրներում կովիդից մահերի թիվը բոլորովին էլ ավել չէր ասված միջոցները կիրառած երկրներից, ու նույնիսկ ավելի քիչ էր:

Հայաստանը, իհարկե, բացառություն չէր: Հայաստանի պետերը համաշխարհային այս խարդախության չեմպիոններից մեկն էին: Հայաստանի պետերը, վիրուսային բազում հակասական հայտարարություն ու միջոցառում անելուց հետո, հայտարարեցին, թե ժողովուրդը պիտի հետևի ու հավատա միայն պետերի «վիրուսային» ինֆորմացիային ու չպիտի հավատա ինֆորմացիայի այլ աղբյուրներին:

Ու Հայաստանի պետերը ոչ մի անգամ չբերեցին Շվեդիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի ու Բելոռուսի օրինակները: Հայաստանի վիրուսային մահերից ոչ մեկը վկայված չի պաթոլոգանատոմի ստորագրությամբ: Հայաստանի պետերը երբեք չհիշատակեցին այս վիրուսային խարդախությանը դեմ ուղղված 600 նշանավոր բժշկի նշանավոր հայտարարությունը, երբեք չբերեցին այլընտրանքային որևէ կարծիք:

Ավելին, Հայաստանի պետերը, վերջերս գնել են 300 հազար հակավիրուսային վակցինա, չնայած բժշկությանը հայտնի է, որ հակավիրուսային վակցինան պիտի տարիներով փորձարկվի: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանի պետերին քաղաքացու կյանքը կամ մահը բոլորովին չի հուզում:

Բայց ամենախայտառակը այն հանգամանքն էր, որ կովիդի դեմ այս իբր պայքարի պատրվակով Հայաստանի պետերը փլուզեցին Հայաստանի առանց այդ էլ ողբալի կրթական համակարգը, ինչը անառարկելի ապացուցում է, որ Հայաստանի պետերը սեփական քաղաքացիներին նորմալ կրթություն տալու իրենց խոստում պարտավորությունը կատարելու միտք անգամ չունեն ու չեն էլ ունեցել:

Հայաստանի պետերը մեկ-երկու անգամ դպրոցականներին արգելեցին, որ դըպրոց գնան, բայց հետո թույլ տվեցին, որ դպրոց գնան, բայց ուսանողությանը արգելեցին: Սրանք ստիպեցին, որ բուհի նույնիսկ լաբորատոր աշխատանքները արվեն առցանց, ինչը, ակնհայտ, կատարյալ անհեթեթություն է:

Մի՞թե ակնհայտ չի, որ եթե վիրուսը 11-12 դասարանցու համար վտանգավոր չի, ուրեմն վտանգավոր չի նաև համարյա նույն տարիքի ուսանողի համար:

Պատճառը ակնհայտ է, պետերը մահացու վախ ունեն իրենցից բողոքող ուսանողական հուզումներից, իսկ երբ ուսանողները բուհ չեն գալիս, այս հուզումներն էլ չեն լինի:

Դրույթ 1. Պետերի համար իրենց սեփական պաշտոնների, իրենց կազմակերպված հանցագործ խմբի անվտանգությունը անչափ ավելի շատ է կարևոր, քան թե իրենց երկրի ժողովրդի կրթությունը, առողջությունը կամ կյանքը:

Պետերը միշտ էլ գերադասել են, որ ժողովուրդը մնա անկիրթ, տգետ ու խավար լինի, որ հանկարծ գլխի չընկնի, որ բոլոր պետերը ժողովրդի ակամա կամ գիտակից թշնամիներն են:

գ. Հակատնտեսագիտությունը

Մեր բոլոր բուհերում դասավանդվում է սոցիալիստ Ջոն Մեյնարդ Քեյնսի հակագիտական (ու իբր կապիտալիստական, բայց իրականում՝ սոցիալիստական) ուսմունքը, ինչը դեմ է ազատ շուկայական հարաբերություններին ու ինչը այս վերջին 100 տարվա համաշխարհային չդադարող ինֆլյացիայի ու բիզնես ցիկլերի առաջացրած ճգնաժամների պատճառն է:

Պետությունները այս ողջ աշխարհում (այսինքն զանազան երկրների պետերի վարչախմբերը) անընդհատ ու ամենուրեք արգելում ու վարկաբեկում են ճշմարիտ տնտեսագիտությունը, ա´յն տնտեսագիտությունը, ինչը ստեղծվել է ֆրանսիական ֆիզիոկրատների ու հետո՝ Ջոն Լոկի, Ռիչարդ Կանտիլոնի, Ֆրեդերիկ Բաստիայի, Գուստավ դե Մոլինարիի, Ադամ Սմիթի, Դավիթ Ռիկարդոյի, Ռոբերտ Ստենլի Ջեվոնզի, Կառլ Մենգերի, Օյգեն Բոհմ-Բավերկի, Ֆրեդերիկ Վիզերի, Լուդվիգ ֆոն Միզեսի, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի, Բրունո Լեոնիի, Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդի, Խեսուս Հուերտա դե Սոտոյի ու բազում այլ իրո´ք գիտնական անհատի շնորհիվ:

Ինչքան էլ անհավատալի ու արտառոց թվա, այսօր այս ողջ աշխարհում այս հզոր մտածողների ստեղծած պռաքսեոլոգիան (մարդկային գործունեություն կոչված գիտությունը, ինչի մասերն են՝ տնտեսագիտությունը, իրավագիտությունը, բարոյագիտությունն ու սահմանադրագիտությունը), փաստացի արգելված են ու չեն դասավանդվում աշխարհի ոչ մի համալսարանում:

Սրանց փոխարեն դասավանդում են միայն և միայն պետերի խմբերի ակնհայտ հակաշուկայական ամենայն հանցավոր գործունեությունն արդարացնող զանազան կեղծ տնտեսագիտություն ու սոցիոլոգիա ու բազում ուրիշ իբր գիտություն, որոնց սնանկությունը պռաքսեոլոգիան վաղուց է ապացուցել ու անընդհատ նորից է ապացուցում:

Պռաքսեոլոգիայի ոչ մի նվիրյալ մասնագետ երբևէ չի դառնում պետական պաշտոնյա, տնտեսագետ-խորհրդատու ևն, քանզի սրանց գիտությունը անժխտելի մերկացնում է պետերի խմբերի ամենայն խարդախությունները:

Պետությունն անընդհատ ու չափազանց հաջող համոզում է իր քաղաքացիներին, որ պետերի խումբը ամենագետ է ու ամենակարող, որ անհատ մտածողը կամ ստեղծողը երբեք էլ իր ունակություններով չի մրցի պետերի խմբի հետ:

Շարքային մարդն էլ հավատում է սրան, որովհետև մտածում է, որ կոլեկտիվի մտածողությունը ա´նպայման է ավելի հզոր, քան անհատինը:

Ու շարքային մտածողը երբեք չի հիշում, որ.

Դրույթ 1. Քաղաքակրթության «առաջընթացի» պատճառը, մեծագույն մասով, հանճարեղ կամ տաղանդավոր անհատների´ գործունեությունն է եղել, հենց ա´յն անհատների գործունեությունը, ովքեր չեն ենթարկվել այսպես կոչված պետական մտածողությանը ու կտրուկ շեղվել են դրանից:

Ու մարդիկ մոռանում են, որ.

Դրույթ 2. Պետությունը (պետերի վարչախումբը), թերևս չնչին բացառությամբ, կազմված է տգետ, կարիերիստ, ընչասեր ու միայն սեփական շահերին հետամուտ չինովնիկներից:

Մարդիկ հավատում են, որ պետական չինովնիկների խումբը ավելի իմաստուն է, քան գիտական տնտեսագիտությունը:

Բայց միայն գիտական տնտեսագիտությունն է, ինչին որ պիտի համահունչ ու լրիվ համապատասխան լիներ երկրի իրավական կարգը, որ անհատ տնտեսվարողը անխափան արարեր իր ստեղծելիք բարիքը, ա´յն բարիքը, ինչը թալանում է պետերի խումբը, իբր որ «պահի իր ժողովրդին»:

Մարդիկ չեն հասկանում, որ.

Դրույթ 3. Տգետ, կարիերիստ, ընչասեր ու միայն սեփական շահերին հետամուտ չինովնիկների վարչախումբը, այսինքն, հենց պետությո´ւն կոչվածը, երբեք չի թողնում, որ ազնիվ, սկզբունքային ու ստեղծարար անհատները մտնեն իր շարքերը:

Երբ, լրիվ պատահական, սրանց ոչ նման մի անհատ է հայտնվում պետերի խըմբում, պետությունը այս կամ այն եղանակով, սրան վռնդում է իր շարքերից (երբեմն՝ ուղղակի ոչնչացնում է, մանավանդ կատաղի´ սոցիալիստական պետությունը):

Պետական կարգի աստիճաններով բարձրանում են մեծ մասամբ ավելի անտաղանդները, որովհետև վերադաս պետը գնահատում է իր ենթակաների միմիայն հավատարմությունը, ու ոչ մի պարագայում (եթե խիստ ստիպված չի), չի համբերում իրենից ավելի գիտակ ենթակային: Սրա համար էլ թերևս անհնար է, որ բարձրաստիճան պետերը իրենց գործի պրոֆեսիոնալը լինեն:

Թերևս սխալ չի լինի, եթե պնդենք, որ, օրինակ, նախարարների ու իրենց մերձակա ենթակաների պրոֆեսիոնալիզմը պարտադի´ր է ցածր տվյալ ոլորտի լավագույն ոչ պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմից:

Օրինակ, շարքային ուսուցիչների մեջ անպայման կան ուսուցիչներ, որոնց շատ ու շատ անգամ ավելի լավ են հասկանում, թե կրթության ոլորտին ինչ է հարկավոր, քան կրթության նախարարն ու իր տեղակալները ու, նույնիսկ, իր ողջ նախարարությունը:

Ու ողբերգությունն ա´յն է, որ շարքային քաղաքացին իսկույն ճորտի կեցվածք է ընդունում, հենց որ մի տիտղոսավոր պաշտոնյա է տեսնում, որովհետև մի արդեն բնազդ դարձած ստրկամտությամբ մտածում է, որ այդ պաշտոնյան իրենից շատ ու շատ է գերազանց հենց միայն այն բանի համար, որ հասել է այդ պաշտոնին ու իրենից շատ ավելի լավ է հագնված:

Իսկ այսպիսի ճորտամիտների թիվը շատանում է, հնարավոր է, որ երկիրը դառնա Օրվելի նկարագրած անասնաֆերման:

Ու այսպիսի շարքային քաղաքացին ու նույնիսկ դիպլոմավոր մտավորականը այլևս չի գիտակցում, որ երբ պետերի խումբը իր սեփական կապրիզով անհիմն բարձր հարկ ու մաքս է հաստատում իր ճորտամիտ քաղաքացիների վրա, խիստ վնասում է երկրի ողջ տնտեսությանը:

4.27 «Ազգայնացնելու» թաքուն նպատակը

Դրույթ 1. Ոչ մի բարիք չարտադրող պետերի վարչախումբը անհատ տնտեսվարողներից անընդհատ խլում է սրանց գործունեության առանձին ոլորտներն ու «ազգայնացնում» պետականացնում է այս ոլորտները, որ հենց ի´նքը հսկի սրանք, որ հարկերն ու մաքսերը անընդհատ բարձրացնելու (իբր հիմնավոր) պատրվակ ունենա:

Բայց, օրինակ, ինչպես արդեն ասվել է.

Դրույթ 2. Կրթությունը պետականացնելն ու պարտադրելը մի թաքուն նպատակ էլ ունի ու այս նպատակը քաղաքացիների ստրկամտությունը ընդհանուր դարձնելն է, ինչն ուղղված է ընդդեմ հնարավոր այլախոհությանը:

Սրա համար պետական պարտադիր կրթության սիստեմը անընդհատ պայքարում է մասնավոր կրթության ինստիտուտի դեմ ու, եթե նույնիսկ թույլ է տալիս, որ մասնավոր կրթությունը մի քիչ, գոնե մասնակի, գոյություն ունենա:

Պետական պարտադիր կրթության սիստեմը իր կանոններն ու ծրագրերն է պարտադրում նույնիսկ մասնավոր դպրոցներին, որ սրանք իվերջո, հետևեն պետության կրթական հիմնական նպատակին, այսինքն, հլու- հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան բուծելու նպատակին:

Հետաքրքիր է, որ օրինակ Հայաստանում վերջին կես դարում կրթության նախարարությունները անընդհատ «պայքարում են» մասնավոր կրկնուսույցների ինստիտուտի դեմ, չնայած ակնհայտ է, որ հենց կրկնուսույցներն են մասամբ վերացնում պետական ուղղակի անընդունելի անորակ կրթության բացերը:

Սա բացատրվում է կրթության պետական սիստեմի մասնավորի հետ մրցելու բացարձակ անկարողությամբ ու սրա ակնհայտ դառնալու վախով ու սրանից բխող բացահայտ նախանձով:

Նույն բանը կա նաև մասնավոր բուժսպասարկման ոլորտում, ու պետությունն այստեղ էլ է ձգտում ամեն հնարավոր միջոցներով հիանալի արդյունք ունեցող մասնավոր բուժհիմնարկներն իրեն ենթարկելուն, ինչի պարտադիր հետևանքը միշտ էլ սրանց որակի անպայման անկումն է:

Սրա համար պետությունը ի´նքն է հաստատում բուհ ընդունվելու կանոններն ու ծրագրերը ու նույնիսկ լավագույն մասնավոր դպրոցը կամ կրկնուսույցը, ուզած-չուզած, կողմնորոշվում է այս կանոն ու ծրագրերին համաձայն:

Իհարկե, այս անգամ երբեմն մասնավորն էլ դասագիրք գրելու, հրատարակելու ու սրանք ընտրելու հնարավորությունն ունի, բայց այս դասագրքերը բացարձակ մրցունակ չեն լինի պետական դասագրքերի հետ, քանի որ իր երեխային կրթություն տվող ծնողի միակ նպատակը հետագայում բուհում սովորելն ու բուհի դիպլոմ ստանալն է:

Ուրեմն, մասնավորն է´լ պիտի սովորեցնի պետական ծրագրերով, եթե նույնիսկ սրանք անհաջող են կամ նույնիսկ վնասակար են, կամ էլ՝ հակագիտական:

Հենց սրա´ համար են պետերի խմբերը ողջ աշխարհում համարյա լրիվ պետականացրել կրթությունը, սա դարձնելով պարտադիր ու հենց սրա համար են նույնիսկ կապիտալիստական համարվող արևմտյան պետությունները ձգտում կրթության ու նաև բուժսպասարկման համարյա բոլոր ոլորտները ազգայնացնելուն կամ էլ գոնե բուհ ընդունվելու կանոնները ստանդարտացնելուն:

Հատկանշական է մի ուրիշ հանգամանք: Այսօր աշխարհի բոլոր համալսարանների պրոֆեսորադասախոսական համարյա ողջ կազմերի հայացքները սոցիալիստական են, ու լիբերթար մտածողը այդ կազմերի անդամը լինելու համարյա ոչ մի շանսը չունի:

4.28 «Ազգային» առողջապահությունը

Այսօր կապիտալիստական համարվող նույնիսկ ԱՄՆ-ի բուժսպասարկության ոլորտի արդեն կեսը հարկատուի հաշվին է, այսինքն, պետական է, այնինչ, մեկ-երկու դար առաջ լրի´վ էր մասնավոր: (Նույնն էլ, ինչպես ասվեց, կրթության վիճակն է):

Դրույթ 1. Թե´ պետական բուժսպասարկության որակը, թե´ պարտադիր կրթության որակը, թե´ պետական ամենայն այլ տնտեսվարության (ուրեմն, նաև սպասարկության) որակը, մասնավորի համեմատ, միշտ ավելի վատն է ու գնալով անընդհատ ավելի´ է վատանում ու, միաժամանակ, ավելի´ է թանկանում:

Սա ապացուցվում է արևմտյան բոլոր երկրների փորձով ու նույնիսկ այդքան գովաբանված Շվեդիայի´ փորձով: Այնուամենայնիվ, պետությունների խաբեբայական քարոզչությունը մոլորեցրել է շարքային մարդկանց, ու սրանց թվում է, թե հնարավոր է, որ պետական բուժսպասարկության որակը լավանա, ու սրանք անկեղծ հավատում են, թե գոյություն ունեն պետեր, ովքեր սա անպայման կլավացնեն:

Ովքե՞ր են դառնում առողջապահության ոլորտի ղեկավար պետ, չինովնիկ, ու ի՞նչ են անում սրանք: Նայեք պետական հիվանդանոցների ու մանավանդ պոլիկլինիկաների պաշտոնյա չինովնիկներին (թերևս բացառելով ամբիոնի վարչներին, բայց ոչ միշտ): Սրանք, բոլորն էլ, բժշկական կրթությամբ ա´յն «բժիշկներն» են, ովքեր գործնական բժշկությամբ զբաղվելու գիտելիքն ու հմտությունը չունեն (եթե ունենային, բժիշկ կաշխատեին ու չինովնիկ չէին դառնա), բայց այս ոլորտում ուրիշների հաշվին գոյատևելու ու բարգավաճելու մեծ ցանկություն ունեն:

Սրանցից Առողջապահության նախարարության սենյակներում նստածները ըզբաղվում են միայն թղթավարությամբ ու, որպեսզի իրենց գոյությունն արդարացնեն, հազարներով կանոն ու հրահանգ են մոգոնում, որ (գուցե ակամա) խոչընդոտեն աշխատող բժիշկներին: Այս կանոններն ու հրահանգներն այնքան շատ են, որ բժիշկները իրենց աշխատանքային ժամանակի առյուծի բաժինը միայն սրանք լրացնելով են անցկացնում, ու հիվանդին քննելու ժամանակ համարյա չի մնում:

Երբեմն բժիշկը բոլորովին չի քննում հիվանդին: Օրինակ, բժիշկը շաքարախտով հիվանդի միայն դեղատոմսն է լրացնում ու սա գրանցում է իր մատյաններում, ինչը տևում է (միջինով) 15-20 րոպե: Հիվանդն էլ, մինչև իր դեղը ստանալը, հերթի մեջ (միջինով) կորցնում է մոտ 2-3 ժամ: Ակնհայտ է, որ եթե կլինիկան մասնավոր լիներ, այս երևույթները կա´մ կքչանային կա´մ բոլորովին չէին լինի:

Հայաստանում այժմ բազում մասնավոր հիվանդանոց կա, ու սրանք այնքան լավ են աշխատում ու սրանց սպասարկությունն էլ այնքան է մատչելի, որ արտասահմանից գալիս են են, որ Հայաստանում բուժվեն ու հետ գնան: Բայց պետերը մտադիր են, որ այս մասնավոր հիվանդանոցներն էլ հսկեն ու սրանց աշխատանքն էլ ուղղորդեն, ինչը, եթե իրականանա, թե´ կթանկացնի բուժումը, թե´ կքչացնի բուժելու որակը (ինչպես եղավ նույնիսկ Շվեդիայում):

Երբ ասում ես թող առողջապահությունը (կամ կրթությունը կամ մնացած բոլոր ոլորտները) լրիվ տրվեն մասնավորին (ազատ շուկային), համարյա ամեն մարդ է դեմ լինում, մտածելով, որ մասնավորի այս ծառայություններն այնքան թանկ կլինեն, որ շարքային մարդը սրանցից օգտվելու հնարավորություն չի ունենա:

Սրա պատճառն ա´յն հանգամանքն է, որ այս դեմերին թվում է, թե, օրինակ, պոլիկլինիկան տրվելու է մի անհատի, ու այս անհատը իսկույն բարձրացնելու է սպասարկության գինն ու շահույթն էլ իր գրպանն է դնելու, ու ուրիշ ոչ մի բան չի փոխվելու: Այս մարդիկ հաշվի չեն առնում, որ.

ա) Եթե ազատ շուկայական հարաբերություններն արդեն ամենուրեք են, ուրեմն 1000-2000 դոլար միջին ռոճիկը բոլոր աշխատողներն են ստանալու:

բ) Եթե, օրինակ, պոլիկլինիկան մասնավորինն է, մասնավորը 50-100 անորակ բժիշկ ու քույր չի պահի, կպահի բարձր ռոճիկ ստացող միայն 20-30 խիստ որակյալ բժիշկ ու քույր:

գ) Պոլիկլինիկաները մրցելու են իրար հետ, ու ձգտելու են առավելագույն որակին ու սպասարկելու նվազագույն գնին, որ հաճախորդ շատ ունենան:

դ) Նույն այս մրցությունը ու մարդուն ոչ լրիվ խորթ ալտրուիզմը կստիպի, որ այս կլինիկաները (նաև հանուն իրենց բարի համբավի), անվճար սպասարկեն որոշակի թվով անապահով մարդկանց:

ե) Բժշկական համալսարանն ու քոլեջները, ստիպված, պիտի քայլեն նորագույն բժշկական գիտությանը համընթաց, ու պիտի դադարեցնեն տգետներին դիպլոմ տալը, թե չէ՝ իրենց արտադրած բժիշկներն ու քույրերը պահանջարկ չեն ունենա, ու իրենց ուսանողների թիվը կկրճատվի կամ կդառնա զրո:

Ես չգիտեմ, թե թե ինչպես, բայց որ ազատ շուկան՝ ինքը, այնքան «հանճարեղ է», որ այս բարոյական կարգը ձեռնտու կլինի բոլորին, կասկած չունեմ: Այս նույն բանը կլինի բոլոր ոլորտներում: Պետերը (պետությունը), իհարկե, դեմ կլինեն երկրի մարդկանց համարյա ողջ գործունեությունը մասնավորացնելու այս բարոյական կարգին, որովհետև իրենք այս կարգին պետք չեն ու այս կարգի մեջ անելիք չունեն:

4.29 Պետությունը ա´նպայման է ուռճանում

«Եթե պետությունն արդեն կա, սրա ընդարձակվելու դեմն առնելն այլևս անհնար է:

«Հոպեն ա´նկասկած է ճիշտ, թե իշխանության մի քանի ձևը, օրինակ, բացարձակ միապետությունը, երբ թագավորը, ով երկրի սեփականատերն է, մնացած հավասար պայմաններում, կձգտի «ոսկե ձու ածող հավին չսպանելուն», իսկ ավելի քիչ նպաստավոր պայմաններում, երբ իշխողները պատճառ չունեն անհանգստանալու, թե ինչ կլինի հաջորդ ընտրություններից հետո, հակված կլինեն իրենց առկա լիազորություններն ու տնտեսությանը միջամտելու իրավունքները ընդարձակելուն:

«Չնայած պատմական որոշ պայմաններում այս միջամտության ալիքը երբեմն նվազում է, այնուամենայնիվ, պետությունը անընդհա´տ է աճում: Աճում է ա´յն պատճառով, որ մարդկային բնույթի ու բռնության մոնոպոլիայով օժտված պետության զուգորդությունը «պայթյունավտանգ» խառնուրդ է:

«Պետությունը մի հզորագույն մագնիս է, ինչն իրեն է ձգում մարդկային էության ամենագարշելի կրքերը: Մարդիկ ձգտում են խուսափեն պետության հրամանները կատարելուց, բայց օգտվում են պետության բռնության մոնոպոլիայից՝ ինչքան կարող են՝ շատ:

«Բացի սրանք, դեմոկրատական երկրներում իրար զուգորդված առանձին խմբերի շահագրգռությունները, պետության կարճատեսությունը ու ընտրողների ձայները գնելը, քաղգործիչների վիթխարի մեծամոլությունն ու անպատասխանատվությունը, ինչպես նաև բյուրոկրատների քաղաքական կուրությունըմի պայթյունավտանգ կոկտեյլ են դառնում:

«Սոցիալական, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերն էլ անընդհատ թափահարում են այս կոկտեյլը, քաղաքական ու հասարակական «առաջնորդներն» էլ օգտագործում են սրանք, որ արդարացնեն պետական միջամտության ընդարձակվելը, իսկ այս միջամտությունն էլ ո´չ միայն խորացնում է առկա դժվարությունները, այլև նորե´րն է ստեղծում:

Խեսուս Հուերտա դե Սոտո

Երբ սկսեցի այս պարագրաֆը, ձեռս ընկավ ինձ անծանոթ մի մեծարգո պարոնի, Սարգիս Գալոյանի, ֆեյսբուքյան մի շարադրանքը, ինչը ուղղակի հրաշալի է նկարագրում պետերի խմբի (պետության) ուռճանալու անկապտելի հատկությունը:

Ահա այդ շարադրանքը, որ բերում եմ հեղինակի բարեհաճ թւոյլատրությամբ (քերականությունը թեթևակի խմբագրել եմ):

«ԳԺՎԵԼ ԿԱՐԵԼԻ Է

«Վերջապես իմացանք, որ երկու տարի առաջ ավերված հայտնի Կրթության ազգային ինստիտուտի փոխարեն ստեղծվում է մի նոր կառույց՝ հիմնադրամ, որ կոչվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն:

«Անունը բավական բարեհունչ է: Ամանորից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հեռավար հանդիպում ունեցավ ԿԱԻ նախկին աշխատողների մի մասի հետ և ասաց, որ մոտ մարտին կսկսվի մրցութային ընդունելություն, որին կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի նախկին աշխատակիցները:

«Ահա ձեռքս ընկավ այդ հիմնադրամի հաստիքացուցակը և մի քանի անգամ աչքի անցկացնելով հասկացա, որ ինչ-որ դիվային ուժեր մեր մանկավարժությունը, մեր կրթության համակարգը ու մեզ նպատակադիր տանում են կործանում:

«Ահավասիկ, հաստիքացուցակը մի կառույցի, որը պիտի զբաղվի կրթության զարգացմամբ և արժանի լինի նորարարությունների ազգային կենտրոն կոչվելուն:

«Ուշադրություն դարձրեք, որ առկա 69 հաստիքից 21 մարդ ընդգրկված է վարչատնտեսական վարչությունում, որոնք թերևս ոչ մի առնչություն չունեն կրթության հետ: Սրան ավելանում է ևս 2 մարդ (հասարակայնության հետ կապերի մասնագետ և ֆոնդհայթայթման մասնագետ) որոնք կրկին կրթական խնդիրների հետ անմիջական կապ չունեն:

«Մնում է ընդամենը 46 աշխատող: Այս 46-ից 32-ն է մասնագետ, իսկ մնացած 14-ը հրամայող են՝ Գործադիր տնօրեն, նրա տեղակալ, օգնական և 3 վարչության պետ, 8 բաժնի պետ: Յուրաքանչյուր երկու մարդուն հասնում է մի պետ:

«Օրինակ, Կրթության ոլորտի հետազոտությունների բաժնի պետն ունի 2 մասնագետ: Իսկ կրթական նորարարությունների բաժնի պետը՝ 3 մասնագետ:

«Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության մասնագետների թիվը 9 է, մինչդեռ սրանք ունեն վարչության 1 պետ և բաժնի 3 պետ:

«Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման վարչությունում ընդամենը 3 մասնագետ պիտի մշակի մեկ-երկու տասնյակ առարկայի վերապատրաստելու ծրագրերը, ինչը աբսուրդի ոլորտից է, իսկ սրանց արդյունավետությունը պիտի գնահատի 4 մասնագետ:

«Ես չեմ պարծենում, որ այսօրինակ խնդիրներից շատ բան եմ հասկանում: Բայց անհեթեթություններն այնքան աչքի զարնող են, որ կասկածի տեղ չի մնում: Հաստիքացուցակը կազմել են միանգամայն անլուրջ մարդիկ ու, ամենայն հավանականությամբ, իրենց կամ իրենց ծանոթների համար: Համարյա համոզված եմ, որ բոլոր պետերի անուններն արդեն որոշված են, իսկ մասնագետներին ընտրելու են այդ պետերը՝ ըստ իրենց քմահաճույքի:

«Ի՞նչ կարելի է սպասել նման կառույցից: Խոսքս ուղղում եմ նորանշանակ նախարար պարոն Դումանյանին: Հարգելի նախարար, թույլ մի տվեք, որ կապիկությունը շարունակվի կրթության ոլորտում: Ահա հաստիքների այդ ցուցակը»:

1

Գործադիր տնօրեն

թիվը

2

Գործադիր տնօրենի տեղակալ

1

3

Տնօրենի օգնական

1

4

Հասարակայնության հետ կապերի մասնագետ

1

5

ֆոնդհայթայթման մասնագետ

1

6

Կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ

1

7

Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի պետ

1

8

Ուսումնական հաստատության

զարգացման կառավարման բաժնի մասնագետ

4

9

Կրթական նորարարությունների բաժնի պետ

1

10

Կրթական նորարարությունների բաժնի մասնագետ

3

11

Կրթական ոլորտի հետազոտությունների բաժնի պետ

1

12

Կրթական ոլորտի հետազոտությունների բաժնի մասնագետ

2

13

Կրթության բովանդակությանմշակման վարչության պետ

1

14

Չափորոշիչի լրամշակման և զարգացման բաժնի պետ

1

15

Չափորոշիչի լրամշակման և զարգացման բաժնի մասնագետ

3

16

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի պետ

1

17

Ուսումնական բնագավառների մշակման

և զարգացման բաժնի մասնագետ

7

18

Գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ

1

19

Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետ

6

20

Մանկավարժական աշխատողների

մասնագիտական զարգացման վարչության պետ

21

Վերապատրաստման ծրագրերի մշակման և գնահատման բաժնի պետ

1

22

Վերապատրաստման ծրագրերի մշակման

և գնահատման բաժնի մասնագետ

3

23

Վերապատրաստման արդյունավետության գնահատման բաժնի պետ

1

24

Վերապատրաստման արդյունավետության

գնահատման բաժնի մասնագետ

4

25

Վարչատնտեսական վարչության պետ

1

26

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ

1

27

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ

1

28

Ֆինանսատնտեսական բաժնի պետ

1

29

Գլխավոր հաշվապահ

1

30

Հաշվապահ

1

31

Գնումների մասնագետ

2

32

Իրավաբանական սպասարկման բաժնի պետ

1

33

Կրտսեր իրավաբան

1

34

Ադմինիստրատիվ բաժնի պետ

1

35

Ադմինիստրատիվ օգնական

1

36

Թարգմանիչ

1

37

Գրադարանավար

1

38

ՏՏ մասնագետ

2

39

Տնտեսական բաժնի ղեկավար – տնտեսվար

1

40

Վարորդ

1

41

Հավաքարար

3

Ընդամենը

69

Այս նյութի մեծարգո հեղինակը (ում վիրավորելու նվազագույն ցանկությունն անգամ չունեմ), մի քանի սխալ բան է մտածում:

Առաջինը, մեծարգո պարոնը կարծում է, թե նախորդ հիմնարկը ավիրվել է: Սա սխալ է, որովհետև նման հիմնարկները ավիրող են հենց սկզբի´ց, հենց ստեղծվելու պահի´ց, քանի որ կրթությունը մի կենտրոնից ղեկավարելը անհնար է:

Կրթությունը, բուժսպասարկությունը ու, առհասարակ, մարդկային որևէ գործունեությունը մի կենտրոնից ղեկավարելը ա´նպայման է նշանակում, որ այս գործունեությունը խոչընդոտվում է:

Երկրորդը, մեծարգո պարոնը կարծում է, թե այս «հաստիքացուցակը կազմել են միանգամայն անլուրջ մարդիկ», բայց սա լրի´վ է սխալ: Պետական բյուրոկրատիան իր էությանն ու նպատակին հետամուտ է առավելագույն լրջությամբ:

Այդ էություններից մեկը հենց ուռճանալն է, իսկ գլխավոր նպատակը, ինչպես ասվել է, հլու- հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան բուծելն է, ինչը հնարավոր է միայն կրթական համակարգի էությունը այլասերելով: Չինովնիկը հենց սրանով էլ զբաղված է:

Դրույթ 1. Պետական ապարատի ցանկացած կառույցը ա´նպայման է ուռճանում ու ա´նպայման է անընդհատ շատացնում հարկատուից խլած գումարների ծախսը: Ինչքան ավելի բարձր է պետական ապարատի որևէ օղակի պաշտոնական (հիերարխիական) դիրքը, սա այնքան ավելի շատ է ուռճանում:

Այսինքն, ակնհայտ է, որ որևէ շարքային դպրոցը կամ կլինիկան ուռճանալու ավելի քիչ տեղ ունի, քան սրանց նախարարությունների օղակները:

(Իմիջիայլոց, հույժ բնութագրական է, որ Շվեդիայի այդքան փառաբանված սոցիալ- դեմոկրատական շրջանում, Շվեդիայի 1991 թվի տնտեսական լուրջ ճգնաժամին նախորդած երկու տասնյակ տարվա ընթացքում, 1970-1990 թվերին, երբ Շվեդիան դարձել էր շեշտված սոցիալիստական, պետական սեկտորի աշխատողների թիվն աճել էր մեկ միլիոնով, այնինչ, մասնավոր ձեռնարկները նույնիսկ մեկ իսկական աշխատատեղ չէին ստեղծել):

Երրորդը, պրն Գալոյանը, միամիտ-միամիտ, խնդրում է նախարարին, որ սա թույլ չտա, որ այս «կապիկությունը շարունակվի կրթության ոլորտում»: Պրն Գալոյանը նախ չի պատկերացնում, որ այս «կապիկությունը» բոլոր-բոլոր ոլորտներում է, բոլոր-բոլոր նախարարություններում է, անխտի´ր:

Պրն Գալոյանը չգիտի, որ այս վիթխարի նախարարության ողջ կառուցվածքը այս փոքրիկ օղակի բազում անգամ խոշորացրած պատճենն է, ու որ այս պատճենը մի ուղղակի մղձավաջային ճիվաղ է, ինչի գոյությունն ու բոլոր քայլերը ուղղված են հենց նոր ասված էությունը պահպանելուն ու հենց նոր ասված նպատակը իրագործելուն:

Մեծարգո պարոնը չգիտի, որ նախարարը ի վիճակի չի դեմ գնալու այս հրեշավոր սիստեմին: Պարոն Գալոյանը չգիտի, որ եթե նախարարը հանկարծ դեմ գնա սիստեմին ու իր ղեկավարած կառույցի պարազիտ օղակները վերացնելու փորձն անի, սիստեմն իսկույն իրեն դուրս կանի:

Դրույթ 2. Պետության բոլոր նախարարությունների ու սրանց առանձին օղակների դեմ պայքարն աիմաստ է ու անօգուտ, որովհետև այս պայքարը նախօրո´ք է դատապարտված:

Հարկատուի հաշվին պետական բյուրոկրատիայի այսօրինակ ուռճանալը պետության հենց էությունն է: Ինչպես որ անհնար է, որ բորենին խոտ արածի, այդպես էլ անհնար է, որ պետերի պարազիտ խումբը չուռճանա:

4.30 Ընտրական ռեսուրսն ու ժողովրդավարությունը

Ուռճացող ու անզուսպ պետության (պետերի) գլխավոր խդիրը նորից վերընտըրվելն է: Սրա համար էլ ուռճանալն այս պետության համար էական է, չէ՞ որ պետական ցանկացած միավորը պետերի կամակատարն է ու այս կամակատարն ընտրություններին քվեարկելու է իրենց գործի նշանակող ու գործից ազատող պետերի´ օգտին: Ուրեմն.

Դրույթ. 1. Պետերին հլու- հնազանդ ցանկացած պետական հիմնարկը պետերի ընտրական ռեսուրսն է:

Պետության, այսինքն պետերի ամենայն հանրության, ընտրական գլխավոր ռեսուրսը հենց նախարարությունները, մարզպետարաններն ու համայնքապետարաններն են: Սրանց բոլորի բոլոր անդամներն ու սրանց ընտանիքները, ուզած-չուզած, պիտի քվեարկեն պետերի օգտին, թե չէ՝ կզրկվեն իրենց գործից: Ոչ բարեկեցիկ երկրում (եթե շուկան ազատ չի կամ շատ է փոքր) գործ ճարելը հեշտ չի:

Օրինակ, եթե ՀՀ-ի չինովնիկների թիվը մոտ 20000 է, ու երբ այս թիվը բազմապատկվի միջին ընտանիքի թվով՝ 4-ով, կստացվի 80000 հազար, ինչը ՀՀ-ի համարը ընտրական վիթխարի թիվ է: Նախարարություններից ամենաբազմամարդն ու կարևորը (պետերի համար), ոստիկանության ու Պաշտպանության նախարարություններն են: ՀՀ-ի պես պետության մեջ զինվորականին ու ոստիկանին այս կամ այն ձևով ստիպելը, որ քվեարկի պետերի օգտին, դժվար բան չի: Սրանց քվեարկողների ընդհանուր թիվը ամենաքիչը մոտ 80000 է (իմ կարծիքով՝ 100000):

Մնում են «մանր» պետերը, պետական բուժհիմնարկների պետերն ու դպրոցների տնօրենները, ովքեր շատ հեշտ ստիպում են, որ իրենց ենթականերըն էլ քվեարկեն պետերի օգտին: ՀՀ-ի ուսուցիչների թիվը 38000 է, իսկ եթե ենթադրենք, որ բժշկական աշխատողների թիվն էլ է այսքան, երևի սխալը մեծ չլինի: Ուրեմն, մոտ մի 80000 պետ ընտրող էլ սրանք լինեն:

Ընտրություններից առաջ պետերը մի 5-10 տոկոսով բարձրացնում են թոշակները, ինչը չնչին բան է, բայց թոշակառուների մեծ մասը կուլ է տալիս այս խայծն ու քվեարկում է պետերի օգտին: Սրանց ավելացնենք նաև պետերին նվիրված զոմբիներին, ու այս թիվն էլ թերևս մի 100000 լինի:

Պետերը մի´շտ են խաբում ժողովրդին ու մի´շտ են համոզում, որ պետերի արած ամեն մի քայլը, պետերի շահերը պաշտպանող ամեն մի օրենքը միայն ու միայն ժողովրդի շահերն է պաշտպանում: Ցավոք, այս քարոզը հաջողվում է:

Դրույթ 2. Պետերի ամեն մի նոր ընտրված վարչախումբը, ամեն մի նոր իշխանությունը, իսկույն իր զինանոցն է վերցնում ժողովրդին կեղեքելու համար նախորդ իշխխանությունների «հայտնագործած» բոլոր բացասական տեխնոլոգիաները, անկախ այն բանից, օգտվելո՞ւ է սրանցից, թե՞ չէ:

Տիպական է, որ ո´չ նորընտիր իշխանությունները, ոչ է´լ նույնիսկ «ամենաժողովրդասեր» կուսակցություններից որևէ մեկը (ոչ «ժողովրդասեր» կուսակցություն, իհարկե, չկա), իր ծրագրերում չի ընդգրկում նախորդ իշխանությունների ընդունած հարկային կամ ուրիշ կեղեքող օրենքը վերացնելու ո´րևէ մտադրություն:

Եթե հաշվի առնենք, որ պետերին հակառակ ու սրանցից հիասթափված քաղաքացիների մեծ մասը ուղղակի չի մասնակցում ընտրություններին, ուրեմն, ՀՀ-ի պես «խորհրդարանական» անհսկելի ու անզուսպ պետության պետերի օգտին քվեարկողների գումարային թիվը, ըստ երևույթին, անպայման է ընտրողների մեծամասնությունը, այսինքն, պետերի վերընտրությունն այս տեսակ երկրում համարյա հաստատ է:

Եթե հաշվի առնենք, որ երբ պետերը նեղվում են, բոլորովին չեն քաշվում ընտրական կեղծիքներից (եթե սրանք վտանգավոր չեն), կհամոզվենք, որ ՀՀ-ի պես պետության ընտրությունները մի´շտ են պետերին հաջողություն ապահովելու:

Եթե ՀՀ-ի պես իբր իրավական երկրներում ընտրությունները միայն մեծամասնական են (այսինքն միայն կուսակցական ցուցակներով են) ու կա ընտրական տոկոսային շեմ, ինչը անհնար է դարձնում, որ փոքրաթիվ կուսակցությունը հաղթահարի, ուրեմն բոլոր փոքրաթիվ կուսակցությունները հենց սկզբից զրկված են ընտրական որևէ ռեսուրսից:

Ուրեմն, ՀՀ-ի պես պետության քաղաքացին պիտի մոռանա արդար ընտրությունների մասին ու հասկանա, որ երբ պետերն ասում են, թե երկրի կարգը իրավական է, ուղղակի ստում են: Առհասարակ, այս դեմոկրատիա կամ ժողովրդավարություն կոչվածը անհեթեթ է ի սկզբանե: Անհնար է, որ «ժողովուրդ» կոչված կոլեկտիվ հասկացությունը «վարի» կամ ղեկավարի:

Երբ ասում ենք. «Բանակը կռվում է», նկատի ունենք, որ բանակի զինվորներից ամեն մեկն էլ կռվում է թշնամու բանակի մեկ կամ մի քանի զինվորի հետ կամ ինչ-որ ռազմական գործողություն է իրականացնում: Բայց երբ ասում ենք. «Ժողովուրդը ղեկավարում է», ինքներս մե´զ ենք խաբում:

Դրույթ 3. Անհնար է, որ ժողովուրդ կոչված կոլեկտիվ ու վերացական հասկացությունը իրական իմաստով որևէ բան ղեկավարի:

Մեր վերջին վարչապետը, հիանալի իմանալով սա, այնուամենայնիվ, դիմելով ժողովրդին, բազմիցս անթաքույց դեմագոգիայով հայտարարում էր. «Դո´ւք եք ընտրել ինձ, ուրեմն ես ձե´ր կամքն եմ արտահայտում, ձե´ր ուզածն եմ անում»: Ըստ էության, այս պարոնն իր այս խոսքերով իրեն նույնացնում է ժողովրդի հետ:

Թող ընթերցողն ի´նքը գնահատի այս հայտարարության բարոյական կողմը:

Դրույթ 4. Դեմոկրատիա կամ ժողովրդավարություն կոչվածի առաջին ու հիմնական ֆունկցիան պետերի իշխանությունը երեք անկախ թևի բաժանելն ու իշխանությունն անցնցում փոխելն է, ինչպես նաև պետերին հսկելու, զսպելու, պատժելու ու գործից ազատելու մեխանիզմներ գործադրելն է, բայց ոչ ժողովո´ւրդն է սրանից օգտվում, ոչ էլ, բնական է, պետե´րը:

Գլուխ 5. Ի՞ՆՉ ԵՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ

5.1 Վաճառելի բանը մասնավոր սեփականություն է

«Լիբերալի հիմնական թերությունը {լիբերթարի համեմատ – ՄՀ} «մարդու իրավունքներն» ու «սեփականության իրավունքներն» իրարից անջատելն է, ինչը ճիշտ կլիներ, եթե մարդը լիներ մի եթերային աբստրակցիա:

«Եթե մարդն ունի ինքնատիրության ու իր իսկ կյանքը հսկելու իրավունք, ուրեմն, իրական աշխարհում այս մարդը պիտի ռեսուրս ձեռք բերելու ու սրանք ձևափոխելով իր կյանքը պահպանելու իրավունքն անպայման ունենա: Այս մարդը պիտի ի վիճակի լինի ռեսուրս ու հող ունենալու, որ կանգնի սրանց վրա ու գործածի սրանք:

«Կարճ ասած, որ պահպանի իր «մարդու իրավունքներ» կոչվածները (կամ իր իսկ անձի սեփականության կամ ինքնատիրության իրավունքները) այս մարդը պիտի անպայման նյութական աշխարհի իր արտադրածի սեփականության իրավունքներն ունենա:

«Սեփականության իրավունքները մարդու այն իրավունքներ են, որ լիբերալներն ուզում են պաշտպանեն: Բայց, օրինակ, ազատ մամուլի մարդու իրավունքը կախված է լրատպության մասնավոր սեփականության մարդու իրավունքներից:

«Ըստ էության, չկա մարդու այնպիսի իրավունք, ինչը անբաժան չլինի սեփականության իրավունքից: Օրինակ, ազատ խոսքի իրավունքն ուղղակի դահլիճ վարձելու կամ ունենալու իրավունք է…»

Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդ

***

Նախ տեսնենք, (նկատի առնելով նաև այս բնաբանը), թե ի՞նչ է մասնավոր սեփականությունը, որովհետև շատ անգամ մարդիկ սա սխալ են հասկանում:

Դրույթ 1. Մասնավոր սեփականություն կամ ունեցվածք ասելով` հարմար կլինի, որ հասկանանք ոչ թե միայն նյութական արժեքները, այլև մարդու հնարած կամ որևէ կերպ բանեցրած (ձևափոխած, տես քիչ հետո) ա´յն ամեն ինչը, որ կարող է ծախվի կամ փոխանակվի, նվիրվի, կտակվի. ինչին կարող է վնաս տրվի. ինչի սահմանները կարող են խախտվեն. ինչը կարող են սահմանափակեն. ինչից անհատը կարող է հրաժարվի կամ կամավոր հանձնի ուրիշներին (ձրի կամ աշխատավարձի դիմաց). ինչը անհատը կարող է կամավոր ոչնչացնի, ինչը կարող են անհատից զոռով խլեն կամ անհատին զոռով զրկեն դրանից:

Աքսիոմ 1. Անհատի գլխավոր մասնավոր սեփականությունը հենց ի´նքն է, հենց իր ա´նձն է ու, առանց այս անհատի համաձայնության, այս անձի մարմինը կամ կյանքը տնօրինելու իրավունքը չունի և ոչ մի ուրիշ անհատը:

(Այս աքսիոմին ասում են ինքնատիրության աքսիոմ): Ուրեմն, ոչ մի պետություն, ոչ մի համաշխարհային կազմակերպություն և ոչ մի պատրվակով անհատի մարմինը կամ կյանքը վտանգի ենթարկելու կամ այլ կերպ տնօրինելու որևէ իրավունքը չպիտի ունենա (առանց այս անհատի համաձայնության), սրանից բխող բոլոր հետևանքներով:

Սա նշանակում է, որ օրինակ, առանց այս անհատի համաձայնության ոչ մեկին դեղ պատվաստելու իրավունք ոչ մեկը չպիտի ունենա: Կամ, երկրի պաշտպանության պատրվակով, բռնի զորակոչ անցկացնելու ու մարդուն բանակ տանելու ու ստիպողական ծառայություն կատարելու իրավունքը չպիտի ոչ մեկն ունենա: Կամ իրավունք չկա, որ որևէ մեկը որևէ մեկին ստիպի, որ այս վերջինը խոսի ու գրի ինչ-որ մեկի (կամ պետության) ընտրած ոճով: Կամ որևևէ մեկին ստիպի, որ պետական կամ այլ կրթություն ստանա ևն, ևն:

Իհարկե, մասնավոր սեփականություն են՝ մարդու կյանքը, առողջությունը, սովորելու ու ուրիշին սովորեցնելու կամ բուժվելու իրավունքը, արժանապատվությունը, խիղճը, գաղափարները, կարծիքներն ու սրանք արտահայտելու ազատությունը, ինֆորմացիա ստանալու ազատությունը, կենցաղն ու սա կազմակերպելու ձևերը, ու առհասարակ` քաղաքացու իրավունք ու ազատություն կոչվածների ա´յն մասը, ինչը կարող է ծախվի, փողով կամ ձրի հանձնվի ուրիշներին, խլվի ևն, ևն:

Մասնավոր սեփականությանը նշանակում է՝ ո´չ-պետական, ո´չ-հանրային սեփականություն, ու սա կարող է լինի նաև մարդկանց մի ոչ-պետական խմբի կամ ոչ-պետական կազմակերպության սեփականությունը: Ու սրա չափ ու քանակը ոչ մի բանով սահմանափակ չի:

(Ես հասկանում եմ, որ այս սահմանումը թերևս անխոցելի չի: Բայց այս սահմանումը իմ ա´յս գրքի նպատակների համար լրի´վ է բավարար: Ովքեր ուզում են տնտեսագիտության հարցերն ավելի խորը հասկանան, պիտի կարդան այս գրքի վերջի ցուցակների գրքերը ու (խորհուրդ կտամ) նայեն ու լսեն Борис Саввич Юровский-ի “Неизвестная экономика” իրո´ք հրաշալի վերլուծությունների շարքը):

Ինչպես արդեն ասվել է, մասնավոր սեփականության վերի սահմանումից բխում է, որ ցանկացած վեճը (ոչ բնագիտական, ոչ մաթեմատիկական, ոչ տրամաբանական-փիլիսոփայական, ոչ լեզվաբանական ու ոչ այս կարգի ուրիշ ցանկացած վեճը), ու նաև` դատարանով լուծվող ցանկացած վեճը, անպայման վերաբերվում է մասնավոր սեփականությանը:

Օրինակ, երբ մեկը գնում է դատավորի մոտ, ի՞նչ է պահանջում, ինչի՞ց է բողոքում: Դատավորին դիմած մարդը բողոքում է, որ իր մասնավոր սեփականությանը կա´մ վնաս են տվել, կա´մ այդ մասնավոր սեփականությունը խլել են:

(Հիշենք, որ օրինակ մարդու արժանապատվությունն էլ է մասնավոր ունեցվածք, ու երբ մեկին անհարկի անպատվում կամ զրպարտում են, ուրեմն վնասում են այդ մարդու արժանապատվություն-սեփականությունը):

Մասնավոր ունեցվածք է նաև մարդու սեփական կենցաղը, ընտանեկան կյանքը, սեքսուալ կյանքը, ու երբ մեկը «վնասում» է սրանք, ուրեմն` խախտում է այդ մարդու մասնավոր գործունեության կամ մասնավոր ազատության տիրույթի (դոմենի) սահմանները: Կարճ.

Դրույթ 2. Այն ամեն ինչը, ինչը (կամ ինչի իրավունքը) կարող ես առնես-ծախես, կամ նվիրես, կամ հանձնես ուրիշին, կամ ինչին ուրիշները կարան վնասեն, մասնավոր ունեցվա´ծք է, մասնավոր սեփականությո´ւն է:

Օրինակ, երբ մեկն աչք է դնում ուրիշի կնոջը, կամ էլ` ստիպում է, որ ուրիշներն ապրեն ու վարվեն իր ուզածի պես, բոլորս էլ մտածում ենք, որ այդ տիրույթի տերը նեղանալու կամ վիրավորվելու իրավունքն ունի´, ուրեմն, նաև բողոքելո´ւ կամ վընասը հատուցելու պահանջի´ իրավունքն ունի:

Մի ուրիշ օրինակ: Երբ մեկը աշխատանքի է ընդունվում, ինքն իր ազատության ու էլի լիքը այսպիսի բաների ահագին մասը փողի դիմաց կամավոր հանձնում է գործատուին, ըստ էության, իր թե´ ազատության մի մասն է վաճառում գործատուին, թե´ հմտությունների մի մասը: Ու ինչքան երկրում գործազրկությունը շատ է, այնքան ավելի շատ է հանձնում իր ազատություններն ու իրավունքները, ու այնքան ավելի շատ է ճորտանում:

Այսօրվա զարգացած երկրներում այսպիսի «ռոճիկային ճորտ» շատ կա, ու ցավն ա´յն է, որ այս «ճորտերն» ուրիշ ճար չունեն, որովհետև գործազրկությունը վիթխարի է: Այս կարգի ճորտությունից ազատվելու կամ սա նվազագույնը դարձնելու խնդիրը կլուծի միայն ա´նպայման հսկելի, պատժելի ու նվազագույն պետության ազատ շուկան: Ուրեմն.

Դրույթ 3. Միայն ա´յն մարդն ունի ամենաշատ հասարակական (հարաբերական) ազատությունը, ով այնքա´ն շատ մասնավոր ունեցվածք ունի, որ ուրիշներից համարյա կախված չի:

Բացարձակ անկախությունն անհնար է, թե որ մարդը հասարակության անդամ է:

Մի օրինակ էլ բերեմ, որ ես եմ հորինել:

Պատկերացնենք, որ մեկը գնացել է դատավորի մոտ ու բողոքում է, թե այսինչն իրեն վնասել է: Ենթադրենք նաև, որ հենց նոր ասածս իմաստով մասնավոր սեփականություն բոլորովին չկա այս դատավորի երկրում (համարյա ինչպես բոլշևիկների կամ չինական կամ հյուսիս կորեական սոցիալիզմի օրերին): Այդ ժամանակ դատավորն այս մարդուն ասելու է.

– Դու ախմախ բաներ ես ասում: Ի՞նչ վնա´ս, ի՞նչ բա´ն: Դու չե՞ս հասկանում, որ դու ոչ մի մասնավոր սեփականության էլ չունես: Թե որ ասածդ բաները քունը լինեին, բողոքելու իրավունք կունենայի´ր, բայց հիմա բողոքելու իրավունք չունես, որովհետև դու մասնավոր ոչ մի ընենց բան չունես, որ մենակ քունը լինի: Գնա´, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ արդար է, ու ամեն ինչն էլ բարոյական ա:

(Երկրորդ աշխարհամարտի օրերին, Հիտլերի հրամանով, գերմանացի կինն իրավունք չուներ մերժեր ճակատից արձակուրդ եկած զինվորին (ինչը, իմիջիայլոց, «աստվածային» փիլիսոփա Պլատոնի առաջարկի մի մասն էր, որովհետև Պլատոնն առաջարկում էր, որ հերոսին չմերժի թե´ տղամարդը (sic!), թե´ կինը:

(Պարզ չի՞, որ գերմանացի այս կանայք զուրկ էին իրենց մարմին-սեփականությունից, ու թե´ այս կանայք, թե´ սրանց ամուսինները դատարան դիմելու իրավունքը չունեին, թե որ մի զինվոր իրենց կանանց նույնիսկ բռնաբարեր):

(Բայց ավելի ցայտուն օրինակ է ինկերի պետությունը, որտեղ մասնավոր սեփականությունն ա´յն աստիճան էր վերացած, որ նույնիսկ դատավոր կամ դատարան չկար, բոլոր վեճերը վճռում էին պետական չինովնիկները. տես 22-րդ գլուխը):

Ուրեմն.

Դրույթ 4. Թերևս մեծ սխալ չի լինի, եթե մարդու իրավունք ու ազատություն կոչվածները, լրիվ ու առանց բացառության, համարենք մասնավոր սեփականություն:

Սրանց ես հաճախ ասում եմ «անտեսանելի» կամ «անշոշափելի» կամ «աննյութ» կամ «հոգևոր ունեցվածք», որ տարբերեմ նյութական սեփականությունից:

(Այս ելակետը, ինչքան ե´ս գիտեմ, ընդունված չի, բայց սա ոչ մի բանով չի հակասում լիբերթարիզմին):

Դրույթ 5. Տոտալիտար ու ավտորիտար (բռնատիրական, կամ քիչ թե շատ` բըռնատիրական) պետությունների մեջ մասնավոր սեփականության մեծ մասը, շատ անգամ` համարյա լրիվ, խլած է անհատներից ու «ազգայնացրած է»:

Այսպիսի պետությունները (պետերի վարչախմբերը) հենց իրե´նք են հաստատում «արդարություն, ազատություն ու բարոյականություն» կոչվածները, այսինքն, հաստատում են հենց Հիտլերի պես, ու «արդար ու բարոյական» են համարում միայն ու միայն իրե´նց ասածներն ու արածները, բայց շատ անգամ ժողովըրդին հայտարարում են լրիվ ազատ:

Այսպես են` թե´ սոցիալիստական, թե´ նացիստական, թե´ կրոնական ֆունդամենտալիստական, թե´ հին արևելյան բռնակալությունների պես բոլոր պետությունները, էլ չեմ ասում Սպարտայի կամ ինկաների պետության մասին, որոնք «կատաղի» սոցիալիստական էին:

Բերեմ ևս մի կարևորագույն աքսիոմ.

Աքսիոմ 1. Բնական սակավ ու անտեր ռեսուրսը դառնում է ա´յն մարդու մասնավոր սեփականությունը, ով առաջինն է այդ ռեսուրսը գտնում ու ով մանավանդ առաջինն է աշխատանքով «ձևափոխում» դա:

Իրոք, եթե քանդակագործը մարմարի անտեր կտորն իր աշխատանքով ձևափոխում դարձնում է արձան ու այս արձանն իր մասնավոր ունեցվածքն է, նույն ձևով էլ անտեր հողակտորն է դառնում այն մարդու մասնավոր ունեցվածքը, երբ սա առաջինն է սրա վրա գործ անում (օրինակները Ռոթբարդինն են: Այս աքսիոմին ասում են homestead-ի կամ առաջինը գտնողի աքսիոմ):

Երբ մարմարի կտորը դաշտում է, սա դեռ անտեր է ու ոչ մեկինն է: Բայց երբ մեկը սրա վրա աշխատում է ու այս կտորը տանում է տուն, արդեն հենց միայն սրանով «ձևափոխում է» մարմարի այս կտորը (առանց սրա ֆիզիկական ձևը փոխելու), ու սա դառնում է այս մարդու մասնավոր սեփականությունը:

5.2 Ի՞նչ է օրենքը

«Սեփականությունը ոչ թե այն պատճառով կա, որ օրե´նքը կա, այլ օրե´նքը կա հենց ա´յն պատճառով, որ սեփականությո´ւնը կա»:

Ֆրեդերիկ Բաստիա

Մենք շատ անգամ չենք հասկանում, թե ի´նչ է օրենքը, ու թե ո´ր մի կանոնը կարող է դառնա օրենք: Սրա համար էլ թույլ ենք տալիս, որ մեր պետությունը (այսինքն, պետերի մեր վարչախումբը) իր ցանկացած քմահաճությունը դարձնի օրենք: Բայց.

Դրույթ 1. Օրենքը իրավունքի ա´յն կանոնն է, ինչը հստակում է ա´յն սահմանը, ինչը սահմանափակում է ամեն մի անհատի կյանքի ու գործերի ա´յն ոլորտը (տիրույթը, դոմենը), ինչի ներսը այդ կյանքն ու գործերը ազատ են որևէ ոտնձգությունից (Savigny F. C.):

Այսպիսի կանոններին ասում են` նաև իրավական նորմ: Այսինքն.

Դրույթ 2. Օրենքը իրավունքի բանաձևն է: Իրավունքը միշտ է´լ սեփականություն տնօրինելու ազատության իրավունք է:

(Չմոռանանք, որ ոչ «նյութական, անտեսանելի, հոգևոր» սեփականություն է´լ կա, օրինակ, խոսքի ազատությունը, արժանապատվությունը ևն):

Դրույթ 3. Իրավունքի հենց այսպիսի´ հասկացությունն է, որ հանրության մեջ ապրող անհատի հարաբերական ազատությունը դարձնում է հնարավոր:

Ճշմարիտ իրավագիտությունը հանրության մեջ ապրող անհատի մասնավոր սեփականություն տնօրինելու հարաբերական ազատության գիտությունն է:

Վերևում ունեցվածքը սահմանել եմ որպես մի նյութական կամ հոգևոր բան, մի բարիք կամ ծառայություն, ինչը կարող է ծախվի, նվիրվի կամ ուրիշին փոխանցվի, բայց նախ տեսնենք, թե իրավագետնե´րն ինչ են ասում սրա մասին (ինչը երևի կամ համարյա չի հակասում ի´մ սահմանածին): Ուրեմն, ի՞նչ է ունեցվածքը:

Դրույթը 4. Ունեցվածքը – մի ինչ-որ բարիքը կամ ծառայությունը (նաև` «անտեսանելի, անշոշափելի» բարիքը, օրինակ, ազատությունը) անհատի կամքով տնօրինելու իրավունքն է:

Սա´ է հռոմեական իրավունքի սկզբունքը:

Ուրեմն, սեփականության ազատ տնօրինությունը իրավունք է:

Դրույթ 5. Չկա ունեցվածք, չկա իրավունք:

Ուրեմն.

Դրույթ 6. Բարոյական իրավունքի աղբյուրը օրենքով պաշտպանված մասնավոր սեփականությունն է:

Դրույթ 7. Անբարո իրավունքի աղբյուրն էլ բիրտ ուժն է, մահակը, թուրը, թնդանոթը, տանկը, իչպես նաև սուտն ու խաբեությունը:

Դրույթ 8. Ճշմարիտ օրենքները բարոյական ա´յն նորմերն են, որոնք առաջացել են սպոնտան, ինքնին, առանց մարդկային գիտակից ծրագրի: Այս նորմերն ու սըրանց վրա հիմնված օրենքները սկզբում եղել են (գուցե թաբուներից առաջացած) սովորութային նորմ ու նպաստել են տվյալ հանրության հարատևելուն ու բազմանալուն:

Դրույթ 9. Սովորութային օրենքներին հիմնված իրավունքին ասում են սովորութային իրավունք (commom law): Սրանք մարդու գործունեության արդյունք են, բայց մարդկային որևէ գիտակից ծրագրի արդյունք չեն: Օրենք դառնալուց առաջ սովորութային նորմերը դառնում են տվյալ հանրության ընդհանուր կարծիքը: Սըրա համար էլ հանրության անդամներն այսպիսի սովորութային օրենքները համարում են ինքնին ճիշտ ու արդար:

Ուրեմն, իրավական (այսինքն, նաև բարոյաիրավական) հիմնական նորմերը, նաև (օրինակ) լեզուն ու փողը, շուկան, որոնք մարդկային համակեցության հիմնական ուղեկիցներն են, ստեղծվել են ինքնին, սպոնտան ու առանց մարդկային որևե գիտակից ծրագրի:

Հենց սրա համար էլ անհնար է, որ բարոյակարգի նորմերը լրիվ վերացնես, ու մարդկային անկոնֆլիկտ համակեցությունը մնա: Ու հենց որ սրանք սահմանափակում ես, հանրության խաղաղ ընթացքը խաթարվում է, ու ինչքան շատ ես սահմանափակում, այնքան շատ ես այդ խաղաղությունը խռովում:

Դրույթ 10. Պետության (պետերի հանրության) ստեղծած օրենքներին հիմնված իրավունքին ասում են ստատուտային իրավունք (statute law, գրված իրավունք): Պետական օրենքները համարյա երբեք չեն համընկնում սովորութային նորմերի հետ: Պետական օրենքները, մեծագույն մասամբ, ուրիշների մասնավոր ունեցվածքը ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսով, տուրքերով, տուգանքներով ու զանազան այլ եղանակներով խլելու մոնոպոլ իրավունք հաստատելու ակտեր են:

Դրույթ 11. Պետական օրենքները հորինվում են միմիայն պետական բյուրոկրատիայի շահերը պաշտպանելու համար ու, կամա՝ թե ակամա, խոչընդոտում վնասում են տնտեսական (արարող) մարդու արարմունքը:

Դրույթ 12. Պետական (պետերի մոգոնած) օրենքները պարտադիր վնասում են անհատի մասնավոր սեփականությունը, այսինքն, կա´մ նպաստում են անհատից բռնի գանձվող ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսերի թվի ու ծավալների աճին, կամ կրճատում են անհատի ոչ նյութական սեփականությունը, այսինքն, սահմանափակում անհատի ազատություններն ու իրավունքները:

Դրույթ 13. Պետությունը (պետերի վարչախումբը) իր օրենքները մեծ մասամբ հորինում է երկրի համար աղետաբեր ու կրիտիկական շրջաններում, ողջ ժողովըրդի ճակատագիրը բարելավելու համար հրատապ անհրաժեշտության պատրվակներով ու իբր ժամանակավոր, բայց այս օրենքները համարյա երբեք չեն դադարում գործելուց:

Դրույթ 14. Պետական այս վնասակար օրենքների թիվն անպայման է աճում, ուրեմն, արարող մարդու գործունեությանը պետական օրենսդրության հարուցած խոչընդոտները անընդհատ են շատանում:

Դրույթ 15. Նույնիսկ կենդանական խմբերը (ոհմակներն ու հոտերը ևն), ա´նպայման են ենթարկվում որոշակի սովորութային նորմերի: Առանց սովորութային իրավունքի, կենդանական ու մարդկային որևէ խումբն իսկույն կմասնատվի անհատների:

Դրույթ 16. Մարդկային խումբն անհնար է առանց սովորութային նորմերի, առանց սովորութային օրենքների մի սիստեմի, այնինչ (երկիրը, ժողովուրդը, «հայրենիքը» ևն) միանգամայն հնարավոր է առանց պետության (այսինքն, առանց պետերի հանրության) ու առանց պետերի մոգոնած ստատուտային օրենքների ու առանց սրանց վրա հիմնված «պետական մտածողության»:

Իրոք էլ, հին հունական պոլիսների (քաղաք երկրների կամ «քաղաք պետությունների») գերակշիռ մասը մեր այսօրվա իմաստով «պետություն» չուներ, չնայած կարող էր ունենար արքոնտ (վարչապետ կամ տիրան, բայց այս տիրաններն էլ էին հարգում սովորութային օրենքները ու հազվադեպ էին խախտում սրանք), իրենց օգնական պրիտաններով: Այս պոլիսները, մեծ մասամբ, չունեին մշտական (մանավանդ «պետության» բռնի կամքով սահմանած) հարկ կամ մաքս, չունեին մշտական բանակ ևն:

Ի՞նչն էր ղեկավարում նման պոլիսի կյանքը: Սովորութային օրենքներն ու սրանց վրա հիմնված դատարաններն ու մշտական ռեֆերենդումը: Թերևս նույնն էր նաև Իռլանդիայի վիճակը, ինչը համարյա մինչև վերջերս էլ ղեկավարվում էր միմիայն Բրեհոնյան օրենքներով, միմիայն դատարաններով ու զուրկ էր որևէ պետական ապարատից:

Դրույթ 17. Սովորութային իրավական նորմերի իրագործելության հիմնական երաշխիքը այս նորմերի անգիտակից պարտադրությունն է՝ բոլորի´ համար, թե´ սրանց կազմողների ու հաստատողների, թե´ մնացածների: Այսինքն.

Դրույթ 19. Իրավական բարոյական (սպոնտան ծագած) նորմը, այսինքն, ճշմարիտ ու արդար օրենքը, պիտի լինի լրիվ վերացական, պիտի լրիվ կույր լինի, ու կախված չլինի տեղի ու պահի հանգամանքներից, ու պիտի անխափան գործի:

(Ես սա անընդհատ կրկնում եմ, ու կարող է մեկը հարցնի, թե ո՞նց պիտի արվի, որ օրենքն անխափան ու պարտադիր աշխատի: Նախ ասեմ, որ իմ այս շարադըրանքը կցկտուր է, ու լիբերթար կարգի մանրամասները գրված են այս գրքի վերջի ցուցակների գրքերի մեջ: Այնտեղ համարյա ամե´ն ինչը կա:

(Բայց իրավունքի գործադրության հարցերը, ավելի շուտ, հասարակության անդամների մեծագույն մասի կրթական-հոգեբանական խնդիրն են: Այդ մեծագույն մասից համարյա ամեն մեկը պիտի հոգով սրտով ուզենա, որ օրենքը գործի ու այդ ամեն մեկը պիտի ինքը օրենքը չխախտի, որ այս ամենը գործի:

(Հիմա, գիտեմ, կասեն, որ Հայաստանում սա հնարավոր չի ևն: Ճապոնացիներն է´լ էին մի 100 տարի առաջ ասում, թե կապիտալիստական կարգը Ճապոնիայում չի գործի, որովհետև իբր «ճապոնացիք հատուկ ազգ են, ու իրենց ազգային հատկությունները շատ խի´ստ են տարբեր եվրոպականներից»:

Բայց վերջն իրենք լսեցին իրենց խելոքներին, ու այս կարգը վերցրին, ու հիմա այնտեղ ահագին (ոչ լրիվ) բարոյակարգ է, ու երկիրն էլ ծաղկում է:

(Շատ լավ օրինակ է Կորեան, ինչի Հյուսիսը սոցալիստական կարգով է ապրում, Հարավը, քիչ` թե շատ, բարոյակարգով: Հարավը, հյուսիսի համեմատ, ծաղկում է, իսկ Հյուսիսը թաղված է թշվառության ու անբարոյության մեջ):

Ու պիտի հիշենք, որ.

Դրույթ 20. Ոչ թե օրենքի խստությունն է կարևոր, այլ օրենքի անխափան կիրառությունը:

(Ո՞ր մի քաղգործիչը կխախտի նույնիսկ իրեն քանի ամսով բանտարկելու օրենքը, թե որ իմանա, որ հաստա´տ է նստելու: Երևի ոչ մեկը):

(Վերացակա´ն օրենքն է միայն, ինչը հնարավոր է, որ համարյա անխափան գործի ու դառնա միակ «բռնակալը»: Դառնա «բռնակալ» թե´ պրեզիդենտների ու վարչապետների ու նախարարների համար, թե´ շարքային մարդու, թե նույնիսկ դեռևս չբռնված գող ու ավազակի համար:

(Միայն ա´յս օրենքն է, ինչը հասարակական կարգը կդարձնի բարոյակարգ, եթե հանրության մեծ մասը հավատա, որ այս կարգը իր համար միակ ձեռնտուն է):

Ու այս անգամ, թե որ այսպիսի օրենքը քեզ նեղություն է տալիս, ոչ մեկից չես նեղանում, որովհետև ումի՞ց նեղանաս, օրենքի կանոնի՞ց, ինչը շատ է նման բնական օրենքներին: Բա, օրինակ, քամուց կամ կայծակից նեղանո՞ւմ են:

Բայց երբ այս տեսակ օրե´նքը չի այդ բռնակալը, այդ ժամանակ (ոնց որ ասվել է) քանի´ հատ չինովնիկ կա քեզնից վերև, այնքան է´լ բռնակալ ես ունենում: Ու այդ ժամանակ նեղանում ես ամմե´ն քայլափոխին, ու որ մի չինովնիկին էլ դեմ ես առնում` նեղանում ես, որովհետև օրենքն այլևս կույր ու վերացական չի, ու սա արդեն ջոկողություն դնող օրենք է:

5.3 Բարոյական օրենքը

Վերը շարադրած բարոյական հիմնական նորմերից երկրորդը նշանակում է, որ հանրության բոլոր անդամներն էլ պիտի պարտադիր ենթարկվեն իրավակարգին; որ, օրինակ, ինքնադատաստանը կամ վրիժառությունն արգելված է; որ անհատների վեճերն իրենց մասնավոր սեփականության վերաբերյալ հարթվում են միայն ու միայն օրենքով, ու ոչ թե բռնի ուժով: Ընդ որում, ենթադրվում է, որ.

Դրույթ 1. Բարոյական օրենքը պտի պարտադիր գործի ու պիտի ա´նպայման համարյա անփոփոխ լինի (իսկ հռոմեական իրավունքի հիմնական, անկյունաքարային դրույթները պիտի ա´նպայման լինեն անփոփոխ);

Մասնավոր առումով, օրենքի անփոփոխությունը հարկավոր է, որ անհատը հընար ունենա իր գործունեությունը պլանավորելու, ու որ անհատը կամ անհատների խումբն օրենքի անխափան գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունենա ևն: Բացի սա.

Դրույթ 2. Բարոյական օրենքի առաջ բոլորն էլ պիտի հավասար լինեն, ու պիտի հավասար խստությամբ ու հավասար չափով էլ պատժվեն նույն հանցանքի համար, անկախ իրենց դիրքից ու պաշտոնից (այսինքն, պիտի ոչ մի իմունիտետ չլինի):

Այսինքն, բարոյական օրենքը «կույր է», վերացական է, ու բոլո´րն են հավասար այս վերացական օրենքի առաջ, երբ ու որտեղ էլ այս օրենքի կարիքն ու պահանջն առաջանա:

Դրույթ 3. Ա´յն հասարակարգին են ասում կապիտալիստական, կա´մ ցրիվ կարգային, կա´մ սպոնտան կարգային, կա´մ ազատ շուկայական, կա´մ ընդլայն, կա´մ Laissez-Faire-ային, որտեղ իրագործված են բարոյական չորս նորմի գործելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Դրույթ 4. Պարտադիր է, որ երկրորդ նորմի ասած օրենքները հռոմեական իրավունքի գլխավոր թեզերը լինեն:

Դրույթ 5. Եթե պիտի երկիրն ունենա ընտրովի ներկայացուցչական իշխանություն, պարտադիր է, որ նախ այս իշխանությունը լինի նվազագույնը իր անդամների թվով, երկրորդը, բաժանված լինի երեք անկախ թևի` դատական, օրենսդիր ու գործադիր, ու համարյա զուրկ լինի հռոմեական իրավունքի գլխավոր թեզերը փոխելու օրենսդրական իրավունքներից ու անհատների սեփականությունը, ազատություններն ու իրավունքները կրճատելու որևէ լիազորություններից:

Դրույթ 6. Պարտադիր է նաև, որ իշխանության մարմիններն էլ լրի´վ ընտրովի լինեն (վերից վար) ու, բացի սա, հաշվետու լինեն որևէ դատարանի առաջ, ու լինեն հսկելի ու պատժելի ու փոխարինելի:

Դրույթ 7. Պարտադիր է նաև, որ լինի խոսքի, մամուլի ու ինֆորմացիա ստանալու օրենքով պաշտպանված ու գործող ազատություն: Պարտադիր է նաև, որ գործի բարոյակարգի նորմերից բխող ազատ մրցության օրենքով պաշտպանված կարգը:

Այո´, ես հենց ա´յս հասարակարգին եմ ասում` բարոյակարգ, որովհետև նախ սրա հիմնական նորմերը բարոյական հիմնական նորմերն են (ոնց որ մի քիչ հետո կտեսնենք), երկրորդն էլ եթե սա զուրկ է նաև օրենսդիր առանձին ու նաև գործադիր մարմնից, այդժամ այսպիսի հասարակարգն իրոք որ ամենաբարոյականն է, ամե´ն տեսակետից):

5.4 Ի՞նչն է օրենքի ու բարոյականության աղբյուրը

Նորից կրկնեմ մի քանի կարևոր դրույթ, ձևակերպելով նորերն ու շեշտելով մի քանի կարևոր հանգամանք: Առհասարակ.

Դրույթ 1. Թե որ չլինի մասնավոր անձեռնմխելի սեփականությունը, չի լինի նաև մարդկայնությունը, ու մարդկային խումբը կդառնա գազանային ոհմակ:

Անգլիացի նշանավոր մտածող Ջոն Լոկը, Հյումից էլ առաջ, ասել է. «Չկա մասնավոր ունեցվածք, չկա, ուրեմն, արդարություն», ու սա իհարկե ճիշտ է:

Ուրեմն.

Դրույթ 2. Եթե մասնավոր անձեռնմխելի ունեցվածքը չլինի, արդարությունը կըվերածվի անարդարության, ավելի ճիշտ` արդարության գաղափարն առհասարակ կվերանա, ու ամեն ինչ կորոշվի միայն ու միայն ուժով:

«Արդար ու ճիշտ կլինի» միայն ուժեղը, իսկ թույլը միշտ է´լ անարդար ու սխալ կլինի: Այսինքն, օրենքի աղբյուրը կլինի միայն ուժը, ու հասարակությունը կդառնա ոհմակ, ու այդ «օրենքն» էլ կլինի ջունգլու օրենքից ավելի վատը:

Ինչո՞ւ: Որովհետև, ինչպես ասվել է, արդարության մասին վեճերն էլ են վերաբերում մասնավոր անձեռնմխելի սեփականությանը, իսկ թե որ այս վերջինը անձեռնմխելի չեղավ, էլ ո՞նց վիճեն, եթե ոչ «ուժով»:

Դրույթ 3. Եթե չկա մասնավոր անձեռնմխելի սեփականություն, չկա նաև բարոյականություն:

Ինչո՞ւ: Որովհետև բարոյականության մասին վեճերն էլ են վերաբերում մասնավոր սեփականությանը, իսկ թե որ այս մասնավոր սեփականությունը չլինի, էլ ի՞նչից վիճեն:

Բայց.

Դրույթ 4. Եթե չկա բարոյականություն, ուրեմն չի լինի նաև օրենքի կարիքը, ու ամեն ինչ ուժն է որոշելու:

Կնշանակի.

Դրույթ 4. Իրավունքի (արդար օրենքի) աղբյուրը մասնավոր անձեռնմխելի սեփականությունն է:

(Այնինչ մեր սահմանադրության մեջ գրած է, որ պետությունը «պետական գերակա շահերի համար` ուզածդ մարդու մասնավոր սեփականությանը խլելու» իրավունքն ունի´:

(Թե որ սա չի թալանչի ավազակի հավատամքը, ով ուրիշներին թալանում է հենց իր «գերակա շահերի համար», բա ի՞նչն է:

(Հենց այս թալանչիական օրենքով էլ մեր պետական խոշոր պաշտոնյաները Երևանի կենտրոնում խեղճուկրակ մարդկանցից գռոշներ տալով խլեցին այդ մարդկանց տներն ու ծախեցին ու փողն էլ դրեցին իրենց գրպանները):

Լավ կլինի, որ արդարություն հաստատող օրենքն լինի ա´յն օրենքը, ինչի միակ ու մշտական նպատակը բարոյական հիմնական նորմերը հաստատելն է, այսինքն, բարոյակարգ հաստատելն է: Սա եղել է ու սա այսօր է´լ է մարդկության մեծագույն մասի երազը:

Դրույթ 5. Եթե հանկարծ մասնավոր անձեռնմխելի սեփականությունը լրիվ վերացնենք, լրիվ կվերացնենք նաև բարոյականությունը: Եթե մասնավոր սեփականություն չեղավ, չի լինի ո´չ արդարություն, ոչ է´լ բարոյականություն:

Դրույթ 6. Ինչքան քչանում է մասնավոր սեփականության իրավունքը, այնքան էլ քչանում է արդարությունն ու բարոյականությունը:

Հենց սրա´ համար է, որ մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմն ու սա ստեղծելու ու փոխանակելու կանոնները համարում ենք բարոյական նորմ:

Ուրեմն, բարոյական հիմնական նորմերն ինչքան ավելի քիչ իրագործվեն, այսինքն, մարդու մասնավոր սեփականության իրավունքն ինչքան քչացնեն, այնքան էլ հասարակարգը կդառնա ավելի անբարո: Հիշենք, որ.

Դրույթ 7. Մարդու պատիվը, ազատ խոսքի իրավունքն ու մարդու մյուս (օրենքը չխախտող) ազատությունները, որևէ լեզվով կամ բարբառով խոսելու իրավունքը, սեփական կենցաղը վարելու ձևը, խիղճը, կրոնական համոզմունքներն ու աթեիզմի կամ թեիզմի իրավունքն ու լիքը ուրիշ բան էլ սրանց հետը` մասնավոր սեփականության են:

Սոցիալիստական պետություններում «արդարությունը» որոշում է կոմունիստական կուսակցության վերնախավը:

Նույն ձևով էլ՝ նացիստական պետություններում «արդարությունը» որոշում է կուսակցությունը (նացիոնալ-սոցիալիստականը (sic!), մուսավաթականը, դաշնակցականը, երիտթուրքերի իթթիհատականը ևն):

Կրոնական պետություններում «արդարություն» հաստատողը տիրող կրոնն է՝ իր վերնախավի հոգևորականներով:

Այս բոլոր կուսակցություններն է´լ, կղերն է´լ, օրենսգրքերից բացի, ունեն իրենց կանոնադրություններն ու «սուրբ» գրքերը, կամ թայֆայական «զակոն-պանյատյաները», որ միշտ էլ ավելի բարձր ու գերակա են համարվում, քան գործող օրենսգրքերը:

Ու անհատների վեճերն ու կոնֆլիկտներն այս պետություններում մեծ մասամբ որոշվում են ոչ թե պարտադիր գործող ու անփոփոխ օրենքով, այլ ազդեցիկ չինովնիկների հենց այս «զակոն-պանյատյաներով», կապրիզներով, ու շատ անգամ` սըրանց հեռախոսային զանգերով:

Դրույթ 8. Եթե բռնակալը բարոյակարգի օրենքները չեն, այդժամ արդարություն հաստատող ընդհանուր օբյեկտիվ օրենքը մասնատվում բաժանվում է հազարավոր մասնակի ու սուբյեկտիվ օրենքի, որովհետև այս անգամ` քանի հատ չինովնիկ եղավ` այնքան հատ էլ օրենք կլինի, ու օրենքն էլ արդեն վերացական ու «կույր» չի լինի:

Այնինչ` արդարություն հաստատող օրենքը պիտի ոչ մի կաթիլ էլ կախված չլինի անհատի կամ անհատների խմբի կամքից կամ որևէ խավի ցանկություններից ու շահերից; չպիտի օրինակ, տեքստիլ ներկրողին, ադամանդագործին ու դեպուտատին ավելի շատ իրավունք տա, իսկ ատամնաբույժին կամ տաքսիստին` շատ ավելի քիչ:

Արդարություն հաստատող օրենքը պիտի բոլորի համար նույնը ու պարտադիր գործող ու անփոփոխ լինի, այսինքն, պիտի «կույր լինի», պիտի վերացական լինի ու արտահայտի բոլորի´ (կամ գոնե` «մեծամասնության») շահերը:

Հետսովետական փոքր ու մեծ երկրներում է´լ, Ռուսաստանում է´լ բարոյական հիմնական նորմերը շատ-շատ են խախտված: Բայց ամենասարսափելին մարդկանց խեղված հասկացությունն է բարոյականության մասին: Օրինակ, այսօրվա հայերի մեծագույն մասն իհարկե կասի, թե «թո ոչ մեկն օրենքը չխախտի, թո ոչ մեկը կաշառք չտա ու չվեկալի», բայց վռազ էլ մտքում կավելացնի. «բացի ընձնից»:

Ես համարյա չեմ պատկերացնում, որ այսօրվա Հայաստանում որևէ մեկը դիմանա, օրինակ, մեկ միլիոն դոլար անվտանգ կաշառք վերցնելու գայթակղությանը:

Ավելին, երբ իմանում են, որ կա մեկը, ով անվտանգ կաշառք վերցնելու հնար ունի ու չի վերցնում, ասում են, որ այդ մարդը հիմար է, ապուշ է, անշնորհք է ևն:

Ու հարց է, թե երբ կաշառակերությունը (կամ մի ուրիշ անբարոյականությունը) համատարած է, մարդու երեխեքն էլ սովամահ են կամ թանկանոց բուժման կարիք ունեն, սա ասողները շա՞տ են հեռու «ճշմարտությունից»:

Ամերիկացի գրող Մարկ Տվենն ասում է. «Աղքատը ստոր է»: Ու ճիշտ որ, աղքատի վիճակը, իր համարյա ամեն քայլին էլ, ստորի վիճակ է: Օրինակ, աղքատը թըշվառ մուրացկանին մի քանի կոպեկ ողորմությունն ափսոսում է ու չի տալիս, այդ փողը պահելով ի´ր կամ իր ընտանիքի´ համար:

Բա սա (մեր ընդունված մտածողության տեսանկյունից) ստորություն չի՞: Ախր կարող է այդ մուրացկանը շատ ավելի թշվառ վիճակում է:

Բայց այդ աղքատը, ստիպված, առաջին հերթին իր ու իր ընտանիքի մասին է մտածում, չնայած այսպես մտածելով հարկադիր ստորություն է անում, երբ ոչ մի բան չի տալիս մուրացկանին: Այ, թե ոնց է լինում, որ հարկադիր վարմունքը դառնում է ստորություն:

Ու այ թե հասարակարգն ինչ տեսակ է դառնում, երբ բարոյական հիմնական նորմերը ոչ լրիվ են գործում:

Դրույթ 9. Երբ բարոյականության հիմնական նորմերը ոչ լրիվ են գործում, փոխվում են` լավ ու վատի, արդար ու անարդարի, ճիշտ ու սխալի, ազնիվ ու անազնվի հասկացությունները, ու շատ անգամ սրանք լրի´վ են իրենց տեղերը փոխում: Վատը համարվում է լավ, անարդարը` արդար, սխալը` ճիշտ, չարը` բարի, անազնիվը` ազնիվ, կաշառքը` վաստակ ևն:

Մեր նորագույն իշխանությունների բերած ամենամեծ վնասը հենց այն բանն է, որ սրանք սպանեցին ա´յն հավատը, թե բարոյակարգը (կապիտալիստական կարգը) հնարավո´ր է, ու նաև անվանարկեցին, վարկաբեկեցին այս կարգը, հայտարարելով, թե իբր այսօրվա իրոք որ գարշելի կարգը կապիտալիստական կամ դեմոկրատական է:

Ես շատ եմ խոսում ջահելների հետ: Սարսափելի է, բայց ջահելների զգալի մասն ասում (ու մտածում) է, թե «թե առաջ գնալու ու հաջողություն ունենալու համար պիտի ուրիշներին տրորես, ջարդես ու սպանես, որովհետև եթե այսպես չանես, քե´զ կտրորեն, քե´զ կջարդեն ու կսպանեն»:

Իրո´ք սարսափելի է:

5.5 Եթե մասնավորը չկա, բարոյականն է´լ չկա

Բնագիտական էվոլյուցիայի տեսության հիմնադիր Չարլզ Դարվինը, 1831 թվին, էվոլյուցիայի իր տեսությունն ստեղծելուց առաջ, Բիգլ նավով գնացել էր շուրջերկրյա ճամփորդության:

Ճամփորդությունը տևեց երեք տարի, ու Դարվինն այդ ճամփորդության ընթացքում ուսումնասիրեց իր տեսած երկրների բնությունը, ու մեկ-մեկ էլ` մարդկանց, ինչի հիման վրա հետո գրեց իր Տեսակների ծագումը հռչակավոր գիրքը:

Ամերիկյան մայրցամաքի հարավում` Հրո Երկրում, Դարվինը տեսավ մոտ 150 հոգանոց մի ցեղ: Այս ցեղի անդամները համարյա լրի´վ էին վայրենի ու շատ թշվառ էին. համարյա միշտ սոված էին, լրիվ տկլոր էին` ամառ, թե ձմեռ, ձյուն, արև, թե անձրև, ու զբաղվում էին մեծ մասամբ հավաքչությամբ ու ձկնորսությամբ:

Մեր այս խոսակցության համար կարևորն ա´յն հանգամանքն է, որ այս ցեղի մարդիկ չէին հայտնագործել մասնավոր անձեռնմխելի ունեցվածքի նորմը:

Սրանց համարյա ամեն ինչը հանրային էր, ընդհանուր էր:

Դարվինն ասում է, թե երբ իրենք սրանց մի բան էին նվիրում, օրինակ` մի կտոր կարմիր շոր, սրանք այդ շորը պատառոտում մաս-մաս էին անում ու բաժանում իրար, որ ամեն մեկին էլ մի բան հասնի:

Այս ցեղի վիճակն այնքան թշվառ էր, որ դաժան ձմեռներին սրանք մորթում ու խորովում ուտում էին իրենց ցեղի պառավ կանանց, որ սովից չմեռնեն:

(Պեղումներով իմացել են, որ մոտ 10000 ու ավել տարվա մարդկային խումբներն ունեցել են ինֆանտիցիդի ինստիտուտը, այսինքն, ձմեռը, սովից չմեռնելու համար մորթել ու կերել են իրենց ցեղի մանուկներին; սկզբում աղջիկներին, հետո նոր` տղաներին, որովհետև տղան ավելի «թանկ» էր, որսորդ կդառնար):

Դարվինն նաև ասում է, որ այս համայնական «կոմունիզմը», այսինքն, նյութական բարիքներից օգտվելու այս հավասարությունը (երբ համարյա ամեն մի սեփականությունն էլ ընդհանուր է), չի թողնում, որ այս ցեղը նոր տեխնոլոգիա հայտնագործի, զարգանա ու դառնա քաղաքակիրթ:

Ու «մինչև այս ցեղի մեջ չհայտնվի մի հեղինակավոր առաջնորդ», ասում է Դարվինը, «ու չհայտնագործի ու բոլորին չպարտադրի մասնավոր անձեռնմխելի սեփականության նորմը, այս ցեղն առաջ չի գնա ու կմնա վայրենական վիճակում»:

Դարվինը նաև ասում է, որ չնայած Ավստրալիայի բնիկներն այս ցեղից մի քիչ էին ավելի զարգացած, բայց է´լի վայրենական հետամնաց վիճակում էին, որովհետև սրանց մասնավոր անձեռնմխելի սեփականության նորմի հայտնագործությունն էլ էր հեռու լրիվ լինելուց:

5.6 Նորմերն են մեզ ընտրել, ոչ թե մենք` իրենց

Թե որ պետության այս արդարություն հաստատող խումբը («թույլերի կարիքները բավարարող» սոցապ նախարարությունը) կազմված լինի աշխարհի նույնիսկ բոլոր նոբելիստներից ու դոկտոր-պրոֆեսորներից, ոչ մի անգամ էլ այնքան հանճարեղ չի լինի, որ միայն տրամաբանությամբ որոշի, թե ի´նչն է արդար ու ի´նչն է անարդար, ի´նչն է բարի ու ի´նչն է չար, ի´նչն է լավ ու ի´նչն է վատ, ինչն է գեղեցիկ, ու ինչն է տգեղ կամ այլանդակ ևն:

Այսպիսի բաները մենք որոշում ենք միայն ու միայն բարոյաիրավական կանոններով, ա´յն կանոններով, որոնց մեծ մասը հաստատվել է վերջին մի 10 հազար տարվա ավանդույթով, տրադիցիայով, իսկ մի քանիսն էլ` երևի մի քանի տասնյակ հազարամյակում:

Դրույթ 1. Բարոյաիրավական հիմնական նորմերն ստեղծվել են ինքնի´ն, սպոնտա´ն, ավանդույթները ժառանգելով սերունդներին, մշակութային էվոլյուցիայի ընթացքում, պատահականությունների մի վիթխարի երկար շարանով, անգիտակից փորձ ու սխալի մեթոդով, գոյության խմբային պայքարի մեխանիզմով:

Երբեմն ասում են, թե եկեք անթերի նորմեր ստեղծենք ու բոլորին ստիպենք, որ այդ նորմերով ապրեն: Ասողները նախ մոռանում են, որ բոլշևիկները, Մաոն, Պոլ-Պոտը, հյուսիսկորեացիները ևն արդեն ստեղծել են ասված «անթերի» նորմերն ու իրենց երկրները հասցրել են ծայրահեղ թշվառության (տես նաև հետո):

Դրույթ 2. Անհնար է, որ մարդկային գիտակից ծրագրով բարոյաիրավական այնպիսի´ նորմեր ստեղծվեն, որ կործանարար չլինեն, կամ հույժ անսպասելի ու խիստ անցանկալի հետևանքներ չունենան:

(Լիբերթարները, օրինակ, ի տարբերություն այսօրվա Եվրոպայի, ԱՄՆ-ի ու ուրիշ զարգացած երկրների ծպտված սոցիալիստների, դեմ են հոմոսեքսուալիզմն ու սրա տարատեսակները, երեխաների իրավունքները ու, առհասարակ, մարդկային ծրագրով հորինած բարոյական նորմերը պարտադրանքով օրինականացնելուն):

Լիբերթարներն ասում են, թե.

Դրույթ 3. Հենց բարոյական նորմե´րն են մեզ ընտրել, ու ոչ թե մենք ենք գիտակցել դրանց կարևորությունն ու ընտրել դրանք:

Դրույթ 4. Ա´յն ժողովուրդները, որոնք չեն հետևել ինքնին (սպոնտան) առաջացած (իրենց կամ կողքի ժողովուրդների պատահական հայտնագործած) բարոյական հիմնական նորմերին, կորել գնացել են այս աշխարհից:

Մնացել են միայն մարդկային ա´յն խմբերը, որոնք քիչ թե շատ հետևել են սպոնտան առաջացած հիմնական նորմերին:

Ա´յ, հենց ա´յս իմաստով են նորմերը մեզ ընտրել, ու ոչ թե մենք ենք գիտակցելով ընտրել կամ ստեղծել այդ նորմերը:

Սոցիալիստները (նաև՝ նացիոնալ-սոցիալիստները ու տոտալիտարիստները, առհասարակ) ոչ միայն չեն հավատում սրան, այլև հենց իրե´նք են իրենց ծրագրերով նորմեր հիմնում, որ նոր տիպի (օրինակ, սովետական կամ արիագերմանական) մարդ ու նոր տիպի հասարակություն ստեղծեն: Բայց.

Դրույթ 5. Արհեստական, ոչ «բնական», ոչ սպոնտան առաջացած նորմերը միշտ է´լ կործանարար են, ոնց որ փորձն է ցույց տվել:

Ասածս հիմնավորելու համար մի քանի բան էլ պատմեմ Դարվինի ասած հրոերկրացիների մոտ 150 հոգանոց ա´յն ցեղի մասին, ինչը մասնավոր սեփականության նորմը չէր հայտնագործել, ու սրա համար էլ հետևում էր գարշելի նորմերի:

Ասվեց, որ այս ցեղի մի տղան պատմում է Դարվինենց նավի կազմից մեկին, թե երբ շատ դաժան ձմեռ է լինում, այս ցեղի անդամները բռնում են իրենց պառավ կանանց ու մորթում, խորովում ու ուտում են:

Տղան ասում է, թե այս պառավները նախօրոք զգում են, որ իրենց մորթելու ժամանակը հասել է, ու փախնում են լեռները, բայց տղամարդիկ հետևներից գնում ու բռնում են դրանց ու հետ բերում:

Այս տղան, «հումորով», նկարագրում է, թե մորթվելու ժամանակն այս դժբախտ պառավները ո´նց են սարսափից գոռգոռում: Ու նաև ասում է, թե սրանց մարմնի որ մասերն են համով, որը՝ չէ:

Երբ նավի անդամն իմանում է, որ սրանք պառավներին ուտելուց հետո´ են միայն իրենց շներին մորթում ուտում, ու հարցնում է, թե ինչու չեն սկզբում շներին ուտում, հետո պառավներին, այս տղան ասում է, թե «շները սամույր են բռնում», այսինքն, ավելի օգտակար են, քան պառավները:

Այս տղայի համար իրենց ցեղի պառավներին մորթել ուտելը լրիվ բարոյական բան էր:

Նավի անդամներից մեկը տեսնում է, թե այս ցեղից երկու հոգի, մի տղամարդ ու երեխան գիրկը մի կին, իրար հետ հետ են դառնում ծովափից, կնոջ ձեռն էլ մի զամբյուղ նոր հավաքած ոստրե: Կինը, պատահական, զամբյուղը ձեռից բաց է թողնում, ու ոստրեները թափում են: Կատաղած տղամարդը կնոջ ձեռից խլում է սրա կրծքի երեխուն ու երեխու ոտներից բռնած՝ երեխու գլուխը տալիս է քարին ու ջարդում է:

Ուրեմն, այս ցեղի մեջ մարդու կյանքը մասնավոր անձեռնմխելի սեփականություն չի եղել, ու ցեղն էլ գոնե (Ջեյմզ Ջորջ Ֆրեզերի ասած) այն թաբուներից չի ունեցել, ինչը մարդ սպանելը կամ ուտելն արգելեր:

Մարդու կյանքը կա´մ այս ցեղի ընդհանուր սեփականությունն էր, կա´մ կնոջ պարտնյորի, բայց միայն ու միայն ա´յն պատճառով, որ այս պարտնյորը կնոջից ուղղակի ուժեղ էր ու կարող էր զավթեր ուրիշի ունեցվածքը:

Սրա համար էլ այս ցեղը վերացավ աշխարհիս երեսից: Ա´յ, ա´յս իմաստով են ասում, թե.

Դրույթ 5. Մասնավոր սեփականությունը բարոյական նորմերի ակունքն ու հիմքն է: Մասնավոր սեփականություն չեղավ, բարոյականություն էլ չի լինի, բարոյական նորմ էլ չի լինի, ու մարդկային խումբը չի դիմանա մյուս խմբների գոյության խմբային պայքարին, ու կվերանա կգնա:

Թե ինչ այլանդակ նորմերի էին հետևում, օրինակ, հին սպարտացիները կամ բոլշևիկները, կարդացեք հենց այս գրվածքի մեջ, հետո: Սպարտացիների կամ բոլշեվիկների, կամ գերմանական նացիստների նորմերը սպոնտան (ինքնին) չէին առաջացել: Սրանք հորինովի էին, ու սրանցից վերջինների մեծ մասը հենց սպարտակա´ն նորմերն էին:

Դրույթ 6. Հորինովի նորմերը միշտ է´լ կործանարար են, թե որ մասամբ կամ լրիվ բացառում են մասնավոր սեփականությունը, ոնց որ կործանարար եղան հրոերկրացիների, սպարտացիների, ինկաների, կոմունիստների ու նացիստների հորինած նորմերը:

Ասածս Հրո Երկրի ու մեկ էլ` Ավստրալիայի բնիկների օրինակները ցույց են տալիս, որ այս ՄԵԶ ՍՏԵՂԾՈՂ նորմերը կարող էին չհայտնագործվեին:

Ոնց որ ասվեց, այս նորմերից ամենահիմնականները բարոյականության ըսպոնտան առաջացած բարոյական հիմնական նորմերն են, մնացածներն էլ առաջացել են, որ այս նորմերը հաջող գործեն:

Սրանցից մի քանիսը հիշատակեմ` ազնվություն, փոխանակություն ու առևտուր, վստահություն, հանդուրժողություն, պայման-խոստում ևն): Բայց.

Դրույթ 7. Բարոյաիրավական կանոնները որակական են (արժեքային են, լավ ու վատը սահմանող են), ու անհնար է, որ սրանք այնքա´ն քանակական լինեն, որ սըրանցով հանրային առկա նյութական ու հոգևոր բարիքն «արդար» բաշխես:

Իսկ թե.

Դրույթ 8. Ու´մ ինչքան նյութական կամ հոգևոր բարիք հասնի, որ արդար լինի կամ արդար համարվի, սահմանում է միա´յն ու միա´յն բարոյակարգով հաստատված ազատ ու պաշտպանված մրցությո´ւնը, ազատ շուկա´ն:

Բերածս օրինակները ցույց են տալիս, որ նորմերը կարող են փոխվեն, ու անճանաչելի´ փոխվեն: Երբ մարդ ծանոթանում է, օրինակ, հին հայերի սրբազան պոռնըկության ամուսնական նորմի հետ, ուղղակի ապշում է, ու հետո էլ այնքան է զըզվում այդ նորմից, որ չի է´լ ուզում հավատա, որ իր նախնիներն այս տեսակ այլանդակ նորմ են ունեցել (տես հետո):

5.7 Մաքուր ազգ ու լեզու չկա

Տգիտությունն ու մանավանդ տգիտության քարոզը ոչ միայն ծիծաղելի են, այլև անընդունելի են, որովհետև վնասակար են: Իսկ երբ որևէ ազգի մեջ այսօրինակ տգիտությունը դառնում է համարյա համատարած, սա արդեն ամոթաբեր է ու խայտառակում է տվյալ ազգին:

Օրինակ, ինչքա´ն վնաս տվեց ակադեմիկոս Պարիս Հերունին իր հայագիտական տգետ գրքերով, որ թարգմանել էր եվրոպական մի քանի տարածված լեզվով, ու հոդվածներով, որոնք, բացի իրենց մանկամիտ զառանցականությունը, ըստ էության, քարոզում են ազգիստական կամ ազգայնամոլական մեծամոլություն ու սընափառություն, ինչը մի´շտ է ամոթաբեր ու կործանարար:

Պակաս տգետ ու կործանարար չեն այսպես կոչված հայուգենիստների այն պընդումները, թե հայերը մի հատուկ գեն ունեն, ինչը «հանճարեղ» է ամե´ն առումով, ու ինչով էլ պայմանավորված է հայերի թե´ բացառիկ ջանասիրությունը, թե´ ստեղծագործելու բացառիկ շնորհքը, թե´ գիտական բացառիկ միտքն ու միայն հային հատուկ բացառիկ տաղանդը, թե´ այս աշխարհի այն ամենայն լավագույնը, որ հենց հայե´րն են ստեղծել ու տվել մնացած ժողովուրդներին:

Իսկ այսօր էլ արդեն բազում «գիտական» հոդված կա, որոնք իբր ցույց են տալիս, որ «հայերը իրենց հենց գեներով հայ են մնացել այս վերջին մի քանի հազարամյակի ընթացքում, այնինչ, մնացած ազգերը...»:

Այսօրինակ ստեր տարածողներին չի մտահոգում ա´յն հանգամանքը, որ հենց իրենք գաղափար անգամ չունեն, թե ի´նչ է գենը, կամ ի´նչ է գենետիկան:

Այս կարգի մարդկանց կրթությունը, համարյա առանց բացառության, հումանիտարիստական է, ու սրանք, զուրկ լինելով խոհեմությունից ու համեստությունից, անընդհատ խոսում են ա´յն բաներից, ինչից անսահման հեռու են ու ինչից բացարձակ գաղափար չունեն: Սրանք հեռու են թե´ գենետիկայից, թե´ բնագիտությունից, թե´ գիտական մեթոդի իմացությունից:

Սրանք չգիտեն, որ ամեն մի մարդու գենոֆոնդը, գեների համախումբը, անկըրկնելի է, ու եթե նույնիսկ տվյալ ազգին հատուկ մի «միջին գենոֆոնդ» լիներ էլ, միևնույնն է, մի քանի հազար տարվա առաջվա հայերի այս «միջին գենոֆոնդը» մեզ բացարձակ հայտնի չի, որ համեմատենք այսօրվա հայերի այս «միջին գենոֆոնդի» հետ ու ինչ-որ եզրակացություն անենք:

Սրանք նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե քանի´-քանի´ զանազան ցեղ է խառնըվել ու ձուլվել մերվել իրար, մինչև առաջացել է իրեն հայ վերագրող էթնոսը:

Թող այս հարցով հետաքրքրվող գոնե մի անգամ կարդա Նիկողայոս Ադոնցի «Հայաստան» մենագրությունը, որ համոզվի, որ ասվածը ճիշտ է:

Թող այդ ընթերցողը կարդա Լեոյին ու իմանա, որ հայը, նույնիսկ ուշ միջնադարում, իր դստերն ամուսնացնելուց առաջ պիտի պարտադիր այս դստերը տաներ ու մահմեդական պաշտոնյային տար, որ սա իրագործեր առաջին գիշերվա իր իրավունքը:

Գենետիկական առումով «մաքուր ազգի» գաղափարը նույնիսկ ավելի´ անհեթեթ է, քան «մաքուր լեզվի´» գաղափարը: Որովհետև երբ երկու լեզու է «բախվում», սրանցից մեկը կա´մ ուղղակի վերանում է, կա´մ այս երկուսն էլ գործում են զուգահեռ, իրարից բառամթերք փոխ առնելով: Երրորդ այլընտրանքն ուղղակի չկա, չի դիտվել երբևէ:

Լեզվական հիբրիդն անհնար է, սա լեզվաբանության աքսիոմներից մեկն է, իսկ բառային փոխառությունը կազմակերպված ու ոչ պարզունակ լեզվի համար հարմարվելու ու հարատևելու հիմնական ու թերևս միա´կ եղանակն է:

Քանի որ կենդանի լեզուն (ամե´ն մի կենդանի բարբառը) ինքնի´ն է փոփոխական, ու քանի որ անհնար է, որ կենդանի լեզուն չփոխվի, ճիշտ այնպես, ինչպես անհնար է, որ կենդանի ծառը չփոխվի, բառային փոխառությունը չի փոխում լեզվի քերականությունը, ուրեմն, չի փոխում նաև լեզուն:

Ինչպես ասում է ժամանակակից լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանդ դե Սոսյուրը, «լեզուն, անընդհատ փոխվելով, մի´շտ է մնում ճիշտ ու մի´շտ է մընում նույնը» (Saussure F. - The General Theory of Language, 3-րդ հրատ), ճիշտ այնպես, ինչպես ծառն է անընդհատ փոխվելով մնում նույն ծառը:

Այնինչ, երբ երկու ազգ է «բախվում», անհնար է, որ գեների վերը ասված ձևով փոխանակությունը չլինի, ու տվյալ ազգերի «միջին գենոֆոնդներն» ա´նպայման են փոխվում:

Սրա´ համար է, որ շեղաչ թաթար-սելջուկների ու թուրքերի աչքերն այսօր արդեն «հայկական» կամ «հունական»-հնդեվրոպական են, իսկ թուրքերի մեջ էլ շեկ մազերը սովորական են, այնինչ, նախկին բարձրահասակ ու «կյաժ» հնդեվրոպացի հայերն ու հույներն էլ այսօր մեծ մասամբ սևաչ են:

Այնումաենայնիվ, «հայուգենիստներին» չես համոզի: Սրանց համար տրամաբանական փաստարկները ոչ մի նշանակություն չունեն, սրանց դատողություններն ու համոզմունքները հիմնված են միմիայն ա´յն մոլեռանդ հավատի վրա, թե «հայերն աշխարհի ամենափայլուն ազգն են, ուղղակի բախտ չունեն»:

Այս առումով հայուգենիստները նման են սոցիալիստներին: Սրանց էլ ոչ մի տրամաբանությամբ չես համոզի, որ պետական բռնի հարկը թալա´ն է, անբարո´ է:

5.8 Մարդ դառնալը սովորովի է

Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում հետևյալ բանը.

Դրույթ 1. Մարդ դառնալը սովորովի է, ժառանգովի չի: Եթե նորածինը հանկարծ ընկնի անտառի գազանի որջն ու գազանն այս նորածնին պահի մեծացնի (այսինքըն, մանուկը դառնա «մաուգլի»), այս մանուկը ո´չ խոսել կիմանա, ո´չ մարդկային դատողություն կունենա, ո´չ մարդկային վարք, ոչ է´լ կունենա միայն մարդուն հատուկ այս երեք ունակությունը լրիվ յուրացնելու ունակություն:

Նախ խոսենք լեզվից:

Հրաչյա Աճառյանը իր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» 8-հատորանոց գործի (կարծեմ 6-րդ հատորի) մեջ նկարագրում է Շահ Աբասի մի դաժան փորձը (ինչի հավաստիությունը, իհարկե, հարցական է, չնայած խիստ հավանական է):

Շահ Աբասը որոշում է ստուգի, թե լեզուն արդյո՞ք է ժառանգվում: Ու այս դաժան շահը տարբեր լեզուներով խոսող ծնողների բազում նորածին է հավաքում լցնում մի սենյակ, ու սրանց խնամող վերակացու էլ նշանակում է միմիայն համրերի, որ խնամողների լեզուն չազդի այս նորածինների վրա:

Շահն ուզում է իմանա, թե հասունանալուց հետո, ո´ր մի երեխան ի´նչ լեզվի բառեր կասի, ի´նչ լեզվով կխոսի:

Երեխաները մեծանում են աշխարհից լրիվ մեկուսի, ու սրանցից ոչ մեկն էլ ոչ մի լեզվով չի խոսում: Սրանց «խոսացածը» միայն անասնական ճիչ ու գոռոցն էր:

Այսպես են նաև գիտությանը հայտնի մաուգլիները: Այս մաուգլիների դատողություն է´լ է պարզունակ, ու երբ սրանք խոսել են սովորում, երբեք էլ ոչ լիարժեք խոսում են, ոչ էլ կարող են լինում համակեցության համար անհրաժեշտ մարդկային բարոյաէթիկական նորմերը լիարժեք յուրացնեն ու լիարժեք գործածեն:

Հնարավոր է, որ սերունդ տվող մարդկային զույգից ամեն մեկն էլ 100 լեզու իմանա, իմանա գերազանց (ու նույն լեզուները), բայց սրանց նորածին զավակը այս հարյուր տարբեր լեզվից ոչ մի բառ անգամ չի իմանա, եթե ծնողներից կամ շրջապատից ոչ մի լեզու չսովորի:

Գենետիկային ու կենսաբանությանը ծանոթ մարդու համար սա ակնհայտ է:

Իրոք, չէ՞ որ ձեռք բերովի ինֆորմացիան գրանցվում է կենդանու ուղեղո´ւմ միայն, այնինչ, կենդանի արարածը ժառանգում է միմիայն ա´յն ինֆորմացիան, ինչը գրված է սեռական բջիջներում, իսկ սրանք մոտ կես մետր հեռու են ուղեղից:

Առայժմ բացարձակ ոչ մի տվյալ չկա, որ ուղեղում գրանցված լեզվական նույնիսկ վիթխարի քանակով ինֆորմացիան ազդում է սեռական բջիջների մոլեկուլների կառուցվածքի վրա: Տրամաբանությունն էլ ասում է, որ սա անհնար է:

Դրույթ 2. Լեզուն (ու ձեռք բերովի ինֆորմացիան՝ առհասարակ) գեներով չի ժառանգվում: Սա կարող է ժառանգվի մի´միայն մշակութային փոխառությունով, մի´միայն սովորեցնելով:

Գեներով ժառանգվում է մի´միայն հոդաբաշխ գիտակից խոսքի ունակությունն ու, կենդանիների համեմատ, մարդու ուրիշի խոսքն իմիտացիա անելու (կապկելու) ու հիշելու արտառոց հզորությունը:

Մարդու իմիտացիայի՝ գեներով փոխանցվող ունակությունը, կենդանիների համեմատ, միլիոնավոր անգամ ավելի հզոր է:

Նորածինը լեզուն սովորում է փորձ ու սխալի անգիտակից մեթոդով:

Հայտնի է, որ մարդու հոդաբաշխ խոսքի ունակությունը կառավարում է ուղեղի երկու հույժ բարդ կենտրոնը՝ Բրոկայի ու Վերնիկեի կենտրոնները, որոնք առաջացել են էվոլյուցիայի ընթացքում, գենային պատահական մուտացիաների մի վիթխարի շարանով:

Մարդը սրա´նք է ժառանգում ու, բացի սրանք, մարդը ժառանգում է նաև կոկորդի, ըմպանի ու բերանի խոռոչի ա´յն հատկությունները, որոնք իրեն հոդաբաշխ խոսքն արտասանելու հնար են տալիս:

Դրույթ 3. Լեզուն, դատողության ունակությունն ու վարքի կանոնները «ժառանգելը», այսինքն, սրանց փոխանցելությունը բանավոր է: Լեզվի ու դատողության ունակության փոխանցելությունը իրականանում է իմիտացիայով, այսինքն, ընդօրինակելով, կապկելով:

Եթե մարդը դատողությունից զուրկ լիներ, ոչ մի պատճառ-հետևանքային կապ չէր ընկալի, բացի բնազդայինները: «Կրակը մատդ վառեց, մատդ հետ քաշի», ինչը մենք անում ենք բնազդով, նույնիսկ խոսք հասկանալը սովորելուց առաջ:

Այնպիսի պատճառ-հետևանքային կապերը, ինչպիսիք են՝ «մի´ կծի, մի´ թքի հատակին, փողոցում չիշիկ մի´ արա, ուրիշին մի´ ծեծի, ուրիշի խաղալիքը մի´ ուզի ու մի´ գողացի, ու մանավանդ՝ ոչ մեկին մի´ սպանի, թե չէ՝ հետևանքը կլինի պատիժը» ևն, մենք սովորում ենք միմիայն լեզուն ու դատելը սովորելու ընթացքում:

Ու այնքան լավ ենք սովորում, որ սրանք դառնում են ռեֆլեքս, դառնում են համարյա բնազդ, ու մենք սրանք համարում ենք բնական: Ու մենք, մեծագույն մասամբ, սրա´նցով ենք կառավարվում, ճիշտ այնպես, ինչպես որ կառավարվում ենք մատը կրակից բնազդով հետ քաշելուն:

Ու երբ մենք սրանք խախտում ենք (դառնալով գող կամ մի ուրիշ տիպի հանցագործ), ա´նպայման ենք հասկանում, որ անթույլատրելի´ բան ենք անում, որ «անխախտ» օրենք ենք խախտում:

(Իմիջիայլոց, օրինակ, վագր կամ գայլ դառնալն էլ է սովորովի, ու այսպես են համարյա բոլոր այն կենդանիները, որոնց ծնողները ձագերին քիչ թե շատ երկար են խնամում: Ինչքան ձագին խնամելու տևողությունը շատ է, այնքան կենդանու «ինտելեկտն» ավելի բարձր է:

(Հայտնի է, որ եթե արդեն վագրի մեկ ու կես տարեկան ձագի մայրը զոհվում է, այս ձագը, ով արտաքինով համարյա մոր չափերին է, դատապարտված է ու անպայման զոհ է գնում կենդանիներին կամ սովին, որովհետև սովորելու իր «դասընթացը» չի ավարտվել: Ամենաերկար «դասընթացն» անցնում է մարդու ձագը:

(Զոհվում են նաև գազանանոցում ծնված կենդանիները, երբ սրանց առանց այս «դասընթացն» անցնելու բաց են թողնում սար ու դաշտ ու անտառ, որ ինքնուրույն ապրեն):

Հույժ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան լեզուն, դատողության ունակությունն ու վարքի կանոնները սկզբում ու հիմնականում սովորում է հենց մանուկ հասակում:

Բանն այն է, որ մենք երկու աշխարհում ենք ապրում, ընտանիքում ու հանրության մեջ:

Դրույթ 4. Սկզբում հենց ծնողնե´րն ու ընտանի´քն են իրենց զավակներին փոխանցում իրենց իմացած լեզվական, դատողական ու վարքային ինֆորմացիան՝ սկսած երեխայի երևի բարուրից կամ գուցե մոտ 6 ամսեկանից:

Սովորովի են վարքի համարյա բոլոր կանոնները, նախ պայման-խոստումը, ամոթն ու անամոթ լկտիությունը, ազնվությունն ու խարդախությունը, ճշմարտախոսությունն ու ստախոսությունը, մատնությունն ու սուտ ամբաստանությունը ևն, ևն:

Սովետական Չարի կայսրությունում բավական տարածված էր այս վերջին զըզվելի զույգը, մատնության ու սուտ ամբաստանությունը:

Մարդ կամ ինչպես ասում են՝ «քաղաքացի» դառնալու պրոցեսը զուտ հանրային է, հասարակական է, զուտ սպոնտան է, ինքնին է, ինքնակառավար է:

«Քաղաքացի դաստիարակելը» դպրոցին հանձնելը անիմաստ է ու անհեթեթ: Դպրոցը ընդամենը ունակ է քարոզելու պետական ծրագրերով պետությանը հավատարիմ մնալու ու հլու հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան դառնալու լոզունգները, բայց անհատը ռոբոտ չի:

Անհատը ինքնասովորող մի սիստեմ է, ու անհատը հենց ա´յն բաներն է սովորում, որոնք իրեն անհրաժեշտ են, որ ինքն իր առկա ու հնարավոր ապագա նեղություններից հեշտ ազատվի:

Երեխայի փողոց դուրս գալուց հետո, մանավանդ մանկապարտեզում ու դպրոցում, երեխայի լեզվական ու բարոյագիտական ուսուցիչները, մեծ մասով, երեխայի ընկերներն են:

Ու մանուկների մարդ դառնալու պրոցեսի համար չափազանց կարևոր են խաղերը: Հենց սրա՛նք են, երեխային վարժեցնում են բարոյական հիմնական նորմերին ու սրանց ածանցյալ նորմերին:

Հենց խաղերն են ամրացնում մասնավոր սեփականության անձեռնմխելության նկատմամբ հարգանքը, հարգանքը՝ խոստում-պայմանի նկատմամբ, ազնվության նկատմամբ, հենց սրանք են ամոթի զգացում պատվաստում ևն: Հենց խաղերն են, որ լայնացնում, զանազան են դարձնում երեխայի «մարդկային» ինֆորմացիան:

Դրույթ 5. Լեզվի, դատողության ունակության ու վարքի կանոնների հենց այս իմացությունն էլ մարդկային դաստիրակության էությունն է, մարդ դառնալու էությո´ւնն է, ինչը մի անգիտակից ու բանավոր ճամփով ժառանգվող ավանդույթների վրա հիմնված ու չդադարող սպոնտան ու ինքնակառավար պրոցես է:

Ուրեմն, այս դաստիարակություն կոչվածը երբեք չպիտի շփոթվի դպրոցական կրթության հետ:

Դրույթ 6. Դպրոցի խնդիրը ոչ թե մարդու էթիկաբարոյական դաստիարակությունն է, այլ գիտելիք տալը, ինչին ասում ենք՝ կրթություն:

Դասիտարակությունը միմիայն ընտանիքի ու հասարակական կարգի անգիտակից, անծրագիր, ինքակառավար ու սպոնտան խնդիրն է:

Դպրոցը երեխայի դաստիարակության արդյունքները փոխելու զորությունը չունի, որովհետև նախ հենց ուսուցիչներն է´լ են ընտանիքի ու հասարակական կարգի արդյունքը, երկրորդն էլ, եթե ուսուցիչը ընդունված բանավոր նորմերին հակադիր բան քարոզի, երեխան, միևնույնն է, չի հավատա այդ ուսուցչին:

Եթե նույնիսկ հավատա էլ ուսուցչի (մեծ մասամբ՝ «ռազմահայրենասիրական») դաստիարակչական կամ այլ տիպի քարոզին, կյանք մտավ, թե չէ, այս քարոզը հօդս կցնդի, թե չէ այդ երեխան կդառնա անհաջողակ, ինչն անտանելի է ամեն մի մարդ արարածի համար:

Այս վերջին երկու պարագրաֆից երևում է, թե սպոնտան ծագած բարոյականության հիմնական նորմերն ի´նչ վիթխարի կարևորություն ունեն, ու ինչքան կարևոր է մասնավոր սեփականության անձեռնմխելության ֆունդամենտալ նորմը:

Չէ՞ որ հենց մասնավոր սեփականության անձեռնմխելությա´ն նորմից են բխում բոլոր այն ավանդական նորմերը, որոնցով ընտանիքը դաստիարակում է իր զավակներին, այսինքն, ապագա քաղաքացուն:

Դրույթ 7. Միմիայն պետությունն է (այսինքն, պետերի վարչախումբն է) իր մենաշնորհային բռնությամբ խախտում մասնավոր սեփականության անձեռնմխելության ֆունդամենտալ նորմը, սրանով իսկ աղճատելով ավանդական բարոյականությունը: Ու պետերը իրենց հենց այս բռնի չարամտության համար են կրթության սիստեմը պետականացնում ու դարձնում հարկադիր, որ ժողովրդին հենց մանկուց վարժեցնեն այն մտքին, որ պետերի արարմունքը ոչ թե մի անբարո, բռնի ու մենաշնորհ թալան է, այլ մեծագույն լավությունը, որ պետերը (պետությունը) անում են ժողովրդին ու անում են միմիայն հանուն ժողովրդի բարօրության:

Սա´ է պետության (այսինքն, պետերի հանրության) խարդախության միջուկն ու հիմքը:

5.9 Մասնավորը, առաջընթացն ու մրցությունը

Մասնավոր անձեռնմխելի սեփականության նորմը հնարավորություն է տալիս, որ ազատ շուկային մասնակից անհատները մրցեն իրար հետ:

Դրույթ 1. Երբ մասնավոր անձեռնմխելի սեփականության իրավունքը չկա ու ամեն ինչը հանրային է, չկա նաև մրցությունը; ուրեմն, չկա նաև նոր բան, նոր տեխնոլոգիա հայտնաբերելու կարիքն ու պահանջը; ուրեմն, չկան նաև առաջընթացն ու կենսամակարդակի աճը:

Իրոք, ենթադրենք Դարվինի ասած հրոերկրացիներից մեկը, մի հանճարեղ անհատ, հայտնագործում է, օրինակ` հացահատիկ ցանելու, մշակելու ու բերքահավաքի տեխնոլոգիան, հասկանալով, որ կազատվի ձմեռվա սովի մշտական վտանգից, ահ ու սարսափից ու հարկադիր մարդակերությունից:

(Օրինակս ռեալիստական չի, բայց այս տեսակ մի հայտնագործություն արվե´լ է Հին Աշխարհում):

Շարունակենք մեր ենթադրական օրինակը: Հիմա այս մարդը կչարչարվի՞ մի ամբողջ սեզոն, կցանի՞ ու կմշակի՞ այդ հացահատիկը, եթե նախօրոք գիտի, որ երբ բերքը հավաքեց, ցեղի մնացած անդամներն դա կխլեն իրենից, կբաժանեն իրար, ու մի օրում կուտեն իր կես տարվա չարչարանքի պտուղները: Իհարկե, չի չարչարվի ու ոչ մի բան էլ չի անի:

Բայց թե որ այս մարդն իմանա, որ իր հավաքած բերքն իրենից չեն խլի, որովհետև դա իր անձեռնմխելի սեփականությունն է, ու այդ բերքով ինքը ձմեռը անպայման կփրկվի սովից, կչարչարվի´:

Ուրիշներն էլ աչք կտան սրան ու իրենք էլ կսովորեն այս նոր տեխնոլոգիան: Ու իրար հետ կմրցեն, որ ավելի շատ հացահատիկ արտադրեն, մանավանդ եթե հայտնագործվել է նաև առևտրի ինստիտուտը, ու հացահատիկը դարձել է նաև առևտրի առարկա:

Իմիջիայլոց, այս օրինակը ցույց է տալիս, որ.

Դրույթ 2. Մասնավոր սեփականությունից զուրկ ու լրիվ կոմունիստական հասարակության անդամը երբեք ազատ չի (այս ենթադրական մարդը ցորեն աճեցնելու ազատությունը չուներ):

Մի 10000 տարվա առաջվա մարդկային ամեն մի «հասարակությունը» ամենաշատը մի 15-20 որսորդ ունենար, թե չէ, ու այդ «հասարակության» մեջ համարյա չկար մի ոլորտ, ուր անհատն անկախություն կամ ազատություն ունենար:

Դրույթ 3. Պրիմիտիվ հասարակության անդամը, անպայման ու պարտադիր, ենթարկվում էր ցեղային սովորություններին ու այդ ցեղի բազում թաբուին ու բոլորովին էլ ազատ չէր, գոնե մեր այսօրվա իմաստով:

Ազատության գաղափարը մի քիչ ավելի մանրամասն կքննարկենք հետո, այժմ բերեմ հետևյալ կարևոր միտքը.

Դրույթ 4. Անհատի ոչ լրիվ ազատությունը կա միայն քիչ թե շատ քաղաքակիրթ (բարոյակարգով) հասարակության մեջ:

Ուրեմն, անհատի հասարակական ազատությունը քաղաքակրթության արդյունք է, իսկ բարոյակարգի մեջ անհատի ազատությունն առավելագույնն է:

Վերի մտային օրինակում հերիք է, որ այս ցորեն ցանելու պես մի սկիզբ դրվի, ու սրան կհետևի նոր տեխնոլոգիաների բազում ուրիշ հայտնագործություն, օրինակ, կուլտուրական ուրիշ բույսերի մշակությունը, անվի ու բրուտագործության տեխնոլոգիաները, ձուկը կամ միսը ապխտելը կամ ղավուրմա դնել պահելը, թոնրի կամ փռի հայտնագործությունը, անասնապահությունը ևն, ևն, ևն:

5.10 Վստահությունն ու գործակցությունը

Եթե շարքային մարդուն հարցնես, թե արդյոք ինքը գիտի, թե ինչ դեր ունեն այնպիսի հասարակ թվացող բաները, ինչպիսիք են՝ մարդկային բարոյականությունը, մարդկային սխալականությունը, ու մարդկային վստահությունը կամ չիմացությունը, երևի վիրավորվի, ու մտածի, որ հարցնողը կասկածում է իր ինտելեկտի վրա:

Ընթերցողը թերևս համոզվեց, որ բարոյական նորմերից խոսելիս պիտի զգույշ լինի, բայց եկեք մի քիչ էլ քննարկենք թե´ բարոյական նորմերի դերը, թե´ հաջորդ երեք գաղափարի ու մի երկու ուրիշի դերը:

Դրույթ 1. Եթե Ռոբինզոն Կրուզոն մի հրաշքով հենց իր կղզում ծնվեր ու մի հրաշքով առանց ծնողների պաշտպանության չմեռներ ու մեծանար, բարոյականության ու վստահության, փոխանակելու, գործակցելու ու փոխօգնության հասկացություններից գաղափա´ր անգամ չէր ունենա, որովհետև սրանք բոլորն էլ միմիայն հասարակակա´ն երևույթներ են, ու միմիայն մարդկային խմբերի´ մեջ են առաջանում:

Եթե հասարակության բարոյական հիմնական նորմերն ու սրանցից բխող մնացած նորմերը չլինեին, բնական է, չէր առաջանա նաև մեր այն համոզմունքը, որ սրանք համարյա միշտ են գործում, ու սրանք մեզ բնական չէին թվա:

Այդժամ, մարդ արարածը վստահություն կոչվածը չէր ուենա:

Այսինքն, մարդ արարածը վստահ չէր լինի, թե իր պես մի ուրիշին հանդիպելիս, այս ուրիշն ինչպե´ս կվերաբերվի իրեն. բարի՞, թե՞ չար, կկծի՞, թե՞ չէ, կխփի՞ իրեն, թե՞ կժպտա, կսպանի՞ իրեն, թե՞ կխնայի:

Այս մարդը բացարձակ չէր իմանա, թե ինչպես վարվի իրեն հանդիպած մի ուրիշ մարդու հետ, ու ոչ մի ուրիշ մարդու չէր վստահի: Ուրեմն.

Դրույթ 2. Հենց նորմերի գոյությունն է թույլ տալիս, որ ուրիշին վստահելու սովորությունն առաջանա: Ու հենց այս վստահությունն է, ինչը թույլ է տալիս, որ համարյա անսխալ ու հենց մի «բնազդային» ռեֆլեքսի մակարդակով գուշակենք, թե դիմացի անծանոթն իրեն ինչպես կպահի, եթե հետը որևէ առնչություն ունենանք (կամ երբ նույնիսկ չենք ունենում, երբ ուղղակի իր կողքով անց ենք կենում):

Թող ընթերցողը փորձի պատկերացնի այնպիսի մի խումբ, ինչի բոլոր անդամներն իրար բացարձակ չեն վստահում, ու կհամոզվի, որ իր մտքով անգուշակելի քաոսային անարխիական վխմբից բացի ուրիշ ոչ մի բան չի անցնում:

Նույնիսկ գազանների ոհմակների մեջ է վստահության պես մի բան գործում:

Չմոռանանք, որ մարդ դառնալը սովորովի է, ու սովորովի է՝ հենց նորմերը յուրացնելով: Ուրեմն, վստահելն է´լ է սովորովի:

Թե´ շատ փոքր երեխաներին, թե´ կենդանիների ձագերին պաշտպանում են սըրանց ծնողները, սրա համար էլ այս փոքրիկները սկզբում չարը չեն ճանաչում, ճիշտ ինչպես որ չեն ճանաչում կրակը, ինչպես որ չգիտեն, որ կրակը վառում է: Հանդիպեն, կճանաչեն, կխրատվեն ու կսովորեն:

Տիպական է, որ մեկ-երկու տարեկան մանուկը (շատ անգամ՝ ևս մեկ-երկու տարի էլ) չի իմանում, թե սուտն ի´նչ է: Չի իմանում, որովհետև արդեն վաղուց է սովորած լինում, որ իր ընտանիքի անդամները ու սրանց բոլոր ասածները լրի´վ են վըստահելի:

Հետո, ես չեմ խոսում, օրինակ, մեկնումեկին փող պարտք տալու վստահությունից: Ես խոսում եմ ա´յն վստահությունից, ինչը թույլ է տալիս, որ մենք, ՔԻՉ ԹԵ ՇԱՏ, գուշակենք անծանոթների վարքը հանրության մեջ՝ փողոցում, հերթերի ու տրանսպորտի մեջ ևն:

Թող ընթերցողը պատկերացնի, որ բարձրանում է ավտոբուս, դուռը փակվում է, ու հանկարծ ինքը տեսնում է, որ մարդկանց փոխարեն ավտոբուսը լիքը կովկասյան գամփռ է:

Կարո՞ղ է այս ընթերցողը վստահ լինի, որ այս գամփռների վարքը նման կլինի մարդկանց վարքին, կարո՞ղ է այս ընթերցողն այս գամփռներին վստահի նույն այն ձևով, ինչպես որ ինքն է միշտ վստահում մարդկանց:

Դե հիմա էլ թող ընթերցողը պատկերացնի, որ առավոտը տնից դուրս է գալիս ու տեսնում է, որ մարդկանց տեղը միայն այս գամփռներն են: Կարո՞ղ է ընթերցողը սրանց վստահի:

(Նման մի բան պատահում է, երբ առաջին անգամ դատապարտվածը բանտ է ընկնում, որտեղ մարդկային սովորական նորմերի փոխարեն ուրիշ՝ «գողական» նորմեր են գործում: Առաջին անգամ դատապարտվածը, շատ շուտ, արդեն չի վըստահում ոչ մեկին: Սա շատ դիպուկ է ձևակերպված կալանավորների հայտնի դըրույթներում. «Մի´ հավատա, մի´ խնդրի»:

Այնինչ, մենք հասարակության մեջ թե´ հավատում ենք, թե´ խնդրում ենք:

Դրույթ 3. Մարդկային վստահությունը (նաև վախն ու զգուշությունը ևն) գեներով չեն ժառանգվում: Սրանք սովորովի են:

Ուրեմն, նորմերի գոյությունն արդեն, անկախ այն բանից, թե մարդը գիտակցում է սրանց գոյությունը, թե չէ, երաշխիք է, որ մարդիկ իրար վստահեն, ճիշտ այնպես, ինչպես բնազդն է երաշխիք, որ երեխան մատը կրակից հետ քաշի, առանց գիտակցելու իր մարմնի ֆիզիոլոգիայի ու անատոմիայի գոյությունը:

Դրույթ 4. Եթե հանրության անդամները չվստահեին բարոյական նորմերի հաստատուն գործունեությանը, հանրության անդամների գործակցությունն ու փոխօգնությունն անհնար կլիներ, ու սա նաև անհնար կդարձներ հանրային որևէ տընտեսվարությունը:

Իսկ սա նշանակում է, որ.

Դրույթ 5. Եթե հանրության անդամները չվստահեին բարոյական նորմերի հաստատուն գործունեությանը, հանրության անդամը մնացած անդամների վարքի պատճառ-հետևանքային հնարավոր ելքերը չէր իմանա:

Այսինքն, առանց բարոյաիրավական նորմերի նկատմամբ վստահության, տնտհաշվարկը անհնար կլիներ:

Ուրիշ խոսքով.

Դրույթ 6. Եթե բարոյաիրավական նորմերը չլինեին, չէր լինի նաև մարդկային համակեցությունը, այսինքն, չէին լինի մարդկային վխմբերը, ու չէր լինի այսօրվա ողջ քաղակրթությունը:

Խոսենք մարդկային չիմացությունից: Թերևս զարմանալի թվա հետևյալը.

5.11 Առաջընթացի շարժիչ ուժը չիմացությունն է

Մարդն ա´նպայման է սխալական ու ամենիմաց չի: Մարդկային այս սխալականությունն ու «չիմացությունը» ֆունդամենտալ է, վերացնելի չի:

Դրույթ 1. Եթե չլիներ մարդկային չիմացությունը, չէր լինի նաև շուկայական մրցությունը, քանզի եթե շուկայի բոլո´ր անդամներն ամեն ինչ, իմանային, ոչ մեկը որևէ ուրիշ մեկին հաղթելու ոչ մի շանս չէր ունենա:

Բայց եթե չլիներ շուկայական մրցությունը, չէր լինի նաև նորի հայտնագործությունը, ուրեմն, հանրության առաջընթացը կվերանար:

Իրոք էլ, եթե բոլոր մարդիկ ամեն ինչ իմանային, ուրեմն, բոլորի մտավոր ունակություններն հավասար կլինեին, ու ոչ մեկը, գոնե մտավոր ոլորտներում, որևէ ուրիշից ոչնչով ավել կամ պակաս չէր լինի: Բայց մտավոր հավասարության այս պարագան անհատների մրցությունը կդարձներ անհնար:

Դրույթ 2. Մարդկային հանրության անհատների անհավասարությունը բնական է ու անվերացնելի: Այս ի բնե անհավասարությունը մարդկային ծրագրով վերացնելու ամեն մի փորձը շատացնում է թշվառությունը:

Եթե շուկային մասնակից արտադրող-վաճառողները այնքան գիտուն լինեին, որ որևէ բան ձեռնարկելիս նախօրոք իմանային, որ տվյալ ու լրիվ նոր ձեռնարկը ձախողվելու է, այդ ձեռնարկը ուղղակի չէին սկսի:

Դրույթ 3. Մարդկային չիմացությունը թույլ է տալիս, որ տվյալ անհատը սկսի որևէ նոր ու կասկածելի ելքով ձեռնարկ:

Ազատ շուկայում մեկից ավել մարդ իրավունքը ունի որևէ նույն նպատակին հետևի, որևէ նույն գործը ձեռնարկի:

Ու հաճախ սրանցից մեկնումեկը մի լրիվ նոր բան է հայտնագործում:

Այս նոր հայտնագործությունը օգուտ է տալիս հանրության բոլո´ր անդամներին: Այսինքն, շուկայի այս անդամի այս «համառ չիմացության» արդյունքից շահում են հանրության բոլոր անդամները: Այս դատողությունները հասցնում են մի անսպասելի մտքի.

Դրույթ 4. Քաղաքակրթության առաջընթացի շարժիչ ուժը մարդուն ներհուն չիմացությունը կիրառելու ազատությունն է:

Խոսքն այստեղ ա´յն «համառ չիմացությունից» չի, երբ, օրինակ, մեկին ուզում ես համոզես, որ անհսկելի ու անպատիժ պետության բռնի հարկերը ուղղակի թալան են, ու հազարներով տրամաբանական փաստարկ ես բերում, բայց սա, առանց մտածելու ու առանց այս փաստարկները ծանր ու թեթև անելու, հրաժարվում է մտածելուց ու համոզվելու փորձն անգամ անելուց, ու հայտարարում է, որ համաձայն չի ասածներիդ:

Ավելի ճիշտ կլիներ, այս կարգի չիմացությանն ասեինք «մանկամտություն» կամ «դոգմատիկ դյուրահավատություն», ինչը, առհասարակ, հատուկ է ցածր ու պասիվ ինտելեկտին:

Վերի «չիմացություն» բառը նկատի ունի գործուն, արարող ու սթափ մարդու չգիտությունը, չիմացությունը կամ «անգրագիտությունը»: Ասվածը հիմնավորելու համար՝ այստեղ տեղին է, որ բերվի պռաքսեոլոգիայի Միզեսի ֆունդամենտալ աքսիոմը, ինչը հետո շատ է հիշատակվելու.

ԱՔՍԻՈՄ 1. Մարդկային ամենայն արարմունքը (գործունեությունը) անհատին հատուկ (ներհուն, անկապտելի) նպատակադիր վարք է, ինչն ուղղված է այս անհատի առկա ու հնարավոր ապագա նեղությունները վերացնելուն:

Այս աքսիոմն անծպտուն ենթադրում է ուրիշ երկու աքսիոմ:

Աքսիոմ 2. Մարդկային անհատը միշտ նեղություն ունի:

Սա նշանակում է, որ անհատի ո´չ միայն առկա նեղությունները չեն վերջանում, այլև ապագա´ նեղությունները: Այսինքն, մարդը մի´շտ է հոգ տանում, որ հանկարծ ապագայում չնեղվի: Թերևս այս աքսիոմներն են հիմնավորու այն միտքը, որ.

Աքսիոմ 3. Մարդկային առողջ անհատը մի´շտ է գործում:

Այս աքսիոմներից բխում է հետևյալը.

Դրույթ 5. Մարդու նեղությունը միշտ կա, ուրեմն, մարդը միշտ ու անպայման է գործում (լայն իմաստով՝ արարում: Արարում է, օրինակ, իր հաջորդ վիճակը):

Ասվածը բացատրելու համար բերեմ մարդկության տեխնոլոգիական ամենախոշոր գյուտերից մեկի՝ էլեկտրակայանի Ֆարադեյի գյուտի պատմությունը

Երբ 1819-1920 թվերին (20-ի հունվարի 15-ին) դանիացի գիտնական Հանս Քրիստիան Էռստեդը հայտնագործեց, որ հաստատուն հոսանքն ազդում է կողմնացույցի մագնիսի վրա, այսինքն, հաստատուն հոսանքն ինչ-որ իմաստով մագնիս է, այն օրերի ֆիզիկոսներից շատերի մտքով անցավ, թե հնարավոր է նաև հակառակ երևույթը: Այսինքն, հնարավոր է, որ մագնիսն էլ, «ինքնին», հաստատուն հոսանք ստեղծի:

Այսօր հաստատ գիտենք, որ անհնար է, որ հաստատուն ու անշարժ մագնիսը հաստատուն հոսանք ստեղծի (եթե մնացած բաներն էլ են «հաստատուն ու անշարժ»): Այն օրերին սա չգիտեին, չգիտեին նաև, որ հատուկ ձևով շարժվող մագնիսը, իրո´ք, ստեղծում է հոսանք, բայց այս հոսանքը հաստատուն չի, անպայման է փոփոխական, ինչից այն օրերի ֆիզիկոսները թերևս շատ թույլ գաղափար ունեին:

Տեսնելով , որ մագնիսը ոչ մի հոսանք էլ չի ստեղծում, շուտով բոլոր ֆիզիկոսներն էլ հիասթափվեցին ու դադարեցրին իրենց որոնումները, բացի անգլիացի Մայքլ Ֆարադեյը: Ֆարադեյն է´լ կթողներ իր փորձերը, եթե հաստատ իմանար, թե անհնար է, որ մագնիսը հաստատուն հոսանք ստեղծի:

Բայց Ֆարադեյն այս իմաստով «տգետ էր», չիմացո´ղ էր, չգիտեր, որ իր նպատակն անիրագործելի է: Բայց քանի որ Ֆարադեյը նաև նաև չափազա´նց համառ, «արարո´ղ» կամ «գործո´ղ էր», 10-11 երկար ու ձիգ տարի շարունակեց իր փորձերը ու, 1831 թվին հայտնագործեց, որ մագնիսի հատուկ ձևի շարժը ստեղծում է ոչ թե հաստատուն, այլ փոփոխական հոսանքը:

Այսինքն Ֆարադեյը հայտնագործեց էլեկտրակայանի սկզբո´ւնքը, էլեկտրակայա´նը:

Մեր այս վերջին 2-3 դարի ողջ քաղաքակրթության համար Ֆարադեյի հայտնագործության թե´ գիտատեխնիկական, թե´ տնտեսական նշանակությունը ուղղակի վիթխարի է, եթե ոչ ֆունդամենտալ: Իրոք, անհնար է, որ լինի մարդու ձեռով այսօ´ր սարքած մի առարկա, ինչին էլեկտրականությունը, ուղղակի կամ անուղղակի, մասնակից եղած չլինի:

Չլիներ Ֆարադեյի այս հայտնագործությունը, չէին լինի՝ էլեկտրոլիզը, էլեկտրական լամպն ու այսօրվա պարպման լամպերը, հեռախոսը, հեռագիրը, ռադիոն, հեռացույցը, կատոդային խողովակն ու արագացուցիչներ, ուրեմն, նաև ատոմային ու ջրածնային սարսափելի ռումբերը, չէին լինի կոմպյուտերն ու ինտեռնետը ու սըրանց կապված բոլոր-բոլոր նորագույն տեխնոլոգիաները՝ արհեստական ինտելեկտը, ռոբոտիկան, նորագույն սարսափելի օդային զենքերը, ռադարները ևն, ևն:

Ամենակարևորը, չէին լինի այսպես կոչված «արդյունաբերական հեղափոխություններն» ու այս գնդի բնակչության այս աննախադեպ աճը:

Ու եթե ասենք, որ այս առաջընթացի համար պարտական ենք Ֆարադեյի «չիմացությանը», թերևս շատ չենք սխալվի:

Բայց այս օրինակը հիանալի է ցուցադրում նաև մի ուրիշ բան: Սա ցուցադրում է ապագայի գուշակության սկզբունքային անհնարությունը:

Երբ Ֆարադեյին հարցնում են, թե իր այս գյուտը ի´նչ նշանակություն կարող է ունենա, Ֆարադեյն ասում է. «Բայց ո՞վ զորություն ունի իմանալու, թե նորածինն ի´նչ կդառնա»:

(Երբեմն միամիտներն ասում են, թե ֆանտաստ գրողներն ամե´ն ինչ են գուշակել: Բայց այսօր տեսնում ենք, որ ֆանտաստ գրողների ապագայի նույնիսկ «ամենաֆանտաստիկ» նկարագրությունները այսօրվա իրոք ֆանտաստիկ իրականությունից անսահմա´ն են հեռու ու նման են մանկական թոթովանքի):

Այս պատմությունը հիանալի է ցուցադրում նաև Նորին Մեծություն Պատահականության դերը, որովհետև թե´ Էռստեդի, թե´ Ֆարադեյի հայտնագործությունները, ի վերջո, («բազմապատճառ») պատահմունքի արդյունք են:

Բայց այս պատահմունքը նման չի այն հայտնի ասույթի պատահմունքնին, թե. «Թփերի տակ պատահաբար դաշնամուր գտա»: Այսպիսի պատահմունքը շնորհվում է միայն արարո´ղ, միայն գործո´ղ մարդուն: Այսպիսի պատահմունքը ենթադրում է, որ հնարավոր է, որ արարող մարդն իր որոնածի փոխարեն մի լրիվ անսպասելի ու լրիվ ուրիշ բան գտնի (կամ էլ՝ ոչինչ չգտնի):

Սա է´ հասարակական երևույթների Հայեկի ասած բազմապատճառական կապերի ա´յն հիմքը, ինչը թույլ չի տալիս, որ մաթեմատիկական մեթոդներով գուշակվի հասարակության ապագան:

Առհասարակ, նման գուշակությունը ենթադրում է ապագայի ինչ-որ չափով իմացություն, բայց ապագայի նույնիսկ այսպիսի չափով իմացությունն է անհնար թըվում:

(Ճիշտն ասած, թվում է, թե ապագայի (մանավանդ հեռու ապագայի), ոչ միայն որոշակի (դետերմինիստական) իմացությունն է անհնար, այլև նույնիսկ հավանականայի´ն գուշակությունն է անհնար: Օրինակ, Ֆարադեյի «միամիտ» օրերին ո՞վ գուշակելու զորություն ուներ, որ ինչ-որ հավանականությամբ կառաջանա կիբեռհանցագործություն կամ կրիպտովալյուտա: Բացի սա, այս հարցը, հենց ինքնին, անհեթեթ է թվում):

Ու Ֆարադեյի «միամիտ» օրերին ո՞վ գուշակելու զորություն ուներ, թե հետևյալ երկու դարի ընթացքում ինչքան ու ինչպես կփոխվեն մարդային սովորույթներն ու հարաբերությունները:

(Մտածեք, թե ի´նչ մի անծանոթ աշխարհում կլիներ այսօրվա մարդը, եթե հանկարծ մի ինչ-որ հրաշքով հայտնվեր Ֆարադեյի օրերի աշխարհում):

Ավելին, կան բաներ, որոնց ապագայի ոչ միայն գուշակությունն է անհնար, այլև անհնար է դրանց ենթադրական գոյությունը նույնիսկ ինչ-որ ձևով պատկերացնելը:

Օրինակ, թող ընթերցողը այնպիսի մի հանրության կյանքը պատկերացնելու փորձն անի, ինչի բոլոր-բոլոր անդամներն անսխալական են:

Կամ թող ընթերցողը փորձի ընդամենը պատկերացնի ապագան իր ամենայն մանրամասնով անսխալ իմացող անհատների խումբը: Ինքս բացարձակ չեմ կարող:

Պետերն այս բաները լավ գիտեն: Պետերը խարխլում են կապիտալիզմին հատուկ վստահությունն ու հավատը մասնավոր սեփականության նկատմամբ: Սա հասցնում է այս ամենը (հավատը, վստահությունը, նորմերը ևն) վարկաբեկելուն ևն:

Մեր մտքով երբեք չի անցնում, թե հնարավոր է, որ մարդկային վստահությունը մարդկային որևէ ինստիտուտի նկատմամբ վերանա, բայց այս հնարավորությունը միշտ կա:

Դրույթ 6. Պետերը հենց սրա´ համար են ժողովրդի կրթությունը պետականացնում ու դարձնում պարտադիր, որ իրենց քաղաքացիներին վստահություն ներշընչեն միմիայն պետերի ու պետության նկատմամբ, հենց մանկուց, ու նաև ներշնչեն, որ անհատական մնացած վստահություններն էլ հենց պետությո´ւնն է ապահովում: Պետերը հենց այս նպատակով էլ ձգտում են մամուլի բոլոր-բոլոր միջոցները պետականացնելուն, եթե կարող են, կամ եթե սրան հարմար առիթը կա:

(Այսպիսի առիթներից են պատերազմները ու, ինչպես տեսանք, համաճարակները, երբ պետերն ստիպեցին, որ նույնիսկ Yutube-ը հեռացնի պետերի «համաճարակային» խարդախությունները մերկացնողներին):

Դրույթ 7. Պետերը (առանց ժողովրդի համաձայնության) վիթխարի հարկ ու մաքս խլելով արարողից ու համոզելով բոլոր-բոլորին, որ հարկային այս թալանն այլընտրանք չունի, ոչ միայն մասնավոր սեփականության անձեռնմխելությա´ն նորմն են խախտում, այլև, հենց սրանով իսկ, թե´ իրենց են հռչակում ամենիմաց, թե´ հասարակական անբարո կարգը են հռչակում բարոյական:

Գլուխ 6. Ի՞ՆՉ է ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Լիբերթարը համոզված է, որ ինչին էլ կողմնակից լինի բնակչության մեծամասնությունը, միևնույնն է, Պատերազմը, Ճորտությունն ու Թալանն այս մեծամասնությանը հատուկ չեն: Պատերազմը Զանգվածային Կոտորած է, Զորակոչն ու սրան հետևող Բանակային Ծառայությունը Ճորտություն է, իսկ Հարկ ու Մաքսը՝ Թալան: Կարճ ասած, լիբերթարն այն մանուկն է, ով մատը տնկում է թագավորին ու գոռում, թե թագավորը տկլոր է»:

Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդ

6.1 Պետությունը դեմ է մարդկային վարքին (պտի փոխվի)

«Համաշխարհային պատմությունը, նախնադարից մինչև մեր քաղաքակիրթ օրերը, տնտեսական միջոցների {բարիք ստեղծելու – ՄՀ} ու քաղաքական միջոցների {պետական թալանի – ՄՀ} մրցության մի անընդհատ ընթացք է, ինչը չի վերանա, մինչև բոլորս էլ չդառնանք ազատ քաղաքացի»:

Ֆրանց Օպենհայմեր

***

Փողի էությունը հասկանալու համար նախ պիտի իմանանք, թե մարդ կոչված անհատի ուզածն ի´նչ է, ու ի´նչ է հարկավոր, որ հանրության անդամը իր ուզածին հասնի, իր ցանկությունները բավարարի: Սրա համար էլ պիտի նախ մի քանի ընդհանուր դիտողություն արվի մարդկային արարմունքի (գործունեության) մասին:

Մարդկային խմբերի առավելությունը առանձին մեկ անհատի (կամ այս անհատի ու իր ընտանիքի) իր կենսական նեղությունները վերացնելու հնարավորությունների համեմատ՝ այս խմբերի տարբեր անդամների գործակցության հնարավորությունն է:

Ավելի պարզ, հանրության անդամները, իրար հետ գործակցելով, իրար օգնելու հնարավորություն ունե´ն:

Օգնությունն ու գործակցությունը հասարակական երևույթներ են:

Եթե Ռոբինզոնը ինչ-որ մի հրաշքով իր կղզում ծնվեր ու մեն-մենակ մեծանար, լրիվ անտեղյակ կլիներ թե´ գործակցության, թե´ օգնության գաղափարներից:

Մարդը միշտ օգտվում է այն հանգամանքից, որ ապրում է իր նմանների հանրության մեջ, ու միշտ նեղվում է տնտեսական բարիքների պակասից, որովհետև սըրանք մի´շտ են սակավ: Մարդը միշտ է´լ ձգտում է իր այս պակասը բավարարելուն:

Աքսիոմ 1. Անհատին հարկավոր բարիքների ու ծառայությունների պաշարը սակավ է, ու այս սակավությունը ֆունդամենտալ է, վերացնելի չէ:

Ուրեմն, մարդկային անհատի նեղությունների բավարարմունքը անընդհատ է ու չի վերջանա:

Օրինակ, սակավ է միսը, հացը, ցորենը, կոշկակարությունը, ուսուցչությունը ևն: Սակավ չեն, օրինակ, օդը դաշտում, օվկիանոսի ջուրը ծովափին, արևի լույսը (երբ կա) ևն:

Այժմ նորից ձևակերպենք Միզեսի հիմնած պռաքսեոլոգիայի միզեսյան ելակետը:

Աքսիոմ 2. Մարդկային անհատի արարմունքը (գործունեությունը) մի´շտ է իր առկա ու նաև հնարավոր ապագա նեղությունները վերացնելու նպատակադիր վարք:

Մարդու նեղությունները մի´շտ են կապված այս կամ այն տնտեսական սակավ բարիքը կամ իրեն հարկավոր սակավ ծառայությունը ճարելուն, այսինքն, այս կամ այն բարիքը կամ ծառայությունը ունենալուն ու տնօրինելուն; ուրիշ խոսքով, մասնավոր սեփականություն ունենալուն կամ չունենալուն:

(Բարիքը համարվում է տնտեսական, եթե սակավ է, քիչ է: Օրինակ, դաշտային օդը, օվկիանոսի ջուրը ծովափին կամ արևի լույսը տնտեսական բարիք չեն:

(Այսուհետ՝ «բարիք» ասելով կհասկանամ միայն տնտեսական «բարիք» կամ «ծառայություն», քանզի ծառայությունն էլ է բարիք, ինչը ստեղծվում է անհատի չարչարանքով ու ինչը փոխանակելի է այլ բարիքով կամ ծառայությամբ):

Անմարդաբնակ կղզի ընկած Ռոբինզոնը պարտադի´ր է համակերպվում այն մտքի հետ, որ իր նեղությունների մի մասը վերացնելի չեն, բայց.

Դրույթ 1. Հանրության մեջ անհատն իր նեղությունները վերացնելու հնար ունի, ու այս հնարը այնքան ավելի շատ է, ինչքան հանրության անդամների թիվն է մեծ ու ինչքան այս հանրության տարբեր աշխատանքների բաժանումն է զանազան ու բազմակողմանի:

Իրոք, մեծ հանրության մեջ հնարավոր է, որ աշխատանքի բաժանում լինի, այսինքն, մեկը մասնագիտանա մուրճ սարքելով, մյուսը՝ շալվար կամ կոշիկ կարելով, երրորդը՝ ցորեն արտադրելով ևն:

Սա նշանակում է, որ ճշմարիտ է հետևյալ դրույթը:

Դրույթ 2. Մարդկային խաղաղ (ոչ կոնֆլիկտային) ու բարեկեցիկ հանրության մեջ օրինապահ բարոյական անհատը, սկզբունքով, իր նեղությունները վերացնում է իր ջանքերով ստեղծած բարիքի «ավելցուկը» ուրիշների բարիքի «ավելցուկի» հետ փոխելով:

Դրույթ 3. Անհատը, առանց բարիք փոխանակելու, իր նեղությունը վերացնելու միայն երկո´ւ ուրիշ ձև ունի (եթե ռոբինզոններին չհաշվենք). կա´մ ուրիշի ստեղծած բարիքը թաքուն գողանալը, կա´մ ափաշկարա ուրիշի ստեղծած բարիքը թալանելը, բռնությամբ խլելը:

Մեր քաղաքակրթության բարոյական նորմերը, որ, քիչ թե շատ, գործում են այսօրվա մարդկային բոլոր խմբերում, այս երկու այլ ձևը համարում են անթույլատրելի:

Աքսիոմ 3. Այն անհատները, ովքեր սեփական ջանքերով որակյալ բարիք կամ որակյալ ծառայություն չեն ստեղծում, իրենց նեղությունները վերացնող բարիքները, համարյա միշտ, գողանում, կա´մ թալանում, կա´մ շորթում են այս բարիքները սրանց ստեղծողներից:

Այս աքսիոմից բխում է, որ.

Դրույթ 4. Պետությունը (պետերի հանրության անդամները) իրենց նեղությունները վերացնելու միայն մի հնար ունեն՝ այս բարիքները խարդախությամբ շորթեն կամ բռնի խլեն բարիք ստեղծողներից:

Ինչո՞ւ: Որովհետև.

Դրույթ 5. Պետերը իրենք ոչ մի տնտեսական բարիք չեն ստեղծում, կամ էլ սրանց ստեղծածը այնքան անորակ է, որ շատ անգամ նույնիսկ վնասակար է (այս անվորակության երեք ակնհայտ օրինակն է – պետական կրթությունը, պետական բուժսպասարկումն ու պետական ոստիկանությունը):

Մանավանդ անհսկելի, անզուսպ ու անպատիժ պետերի հանրության, այսինքն, պետության անդամները միշտ ձևացնում են, թե ծառայություն են մատուցում ժողովրդին: Իրականում այս անդամները անհատների ծառայությունների մի մասը բռնի խլում են անհատներից («ազգայնացնում են») ու դարձնում են միայն իրենց մենաշնորհը, բայց հենց իրենք երբեք որակյալ ծառայություն չեն մատուցում:

Փոխարենը՝ սրանք անհատների ծառայություն մատուցող խմբեր են ստեղծում ու ստիպում են, որ այս խմբերը (օրինակ, դպրոցները, պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները) ծառայություն մատուցեն միայն ու միայն պետերի ասած ձևերով, հետո էլ հայտարարում են, թե «ծառայությունը հենց պետությունն է մատուցում»:

Դրույթ 6. Մեր այսօրվա վիթխարի ու հույժ ծավալուն քաղաքակրթությունը գոյություն ունի, որովհետև բարիքի փոխանակությունը՝ ի´նքը, գոյություն ունի´:

Չլիներ բարիքի փոխանակությունը, այսինքն, եթե ամեն մի անհատը միայն ու միայն իր ստեղծածով յոլա գնար, մարդկային ոչ մի բազմաքանակ խումբ չէր լինի, ու մարդիկ համարյա ռոբինզոններ կլինեին: Կնշանակի.

Դրույթ 7. Մարդկային խմբերի առավելությունը անհատ (առանձին) Ռոբինզոնի կեցության համեմատ՝ հանրության անհատների կամավոր ու անգիտակից փոխօգնությունն է, ինչը իրականանում է առանձին անհատների ստեղծած տնտեսական բարիքները կամավոր փոխանակելով:

Երբ այսպիսի հանրության երկու անհատը բարիք է փոխանակում, փոխանակողներից ամեն մեկն իր ձեռք բերելիքն ավելի շատ է գնահատում (արժևորում), քան տալիքը:

Դրույթ 8. Ազատ շուկայական կամավոր փոխանակության ժամանակ փոխանակող երկու կողմն էլ շահում է:

Կնշանակի, երբ հանրության մեջ մի անհատը իր ավելի որակյալ արտադրանքով մյուսներից միջինով ավելի շատ բարիք է կուտակում ու հարստանում է, ինքը, միաժամանակ, թե´ օգնում է հանրության մյուս անդամներին, թե´ գործակցում է իրենց հետ:

Օգնում է (նույնիսկ իրեն անծանոթներին ու նաև գործակցո´ւմ է այս անծանոթների հետ), որ սրանք էլ իրենց նեղությունները վերացնեն, ու սա հոյակապ է ու եզակի այս ողջ Տիեզերքում ու, անկասկած, լրի´վ է արդար:

Դրույթ 9. Երբ ազատ շուկայական (այսինքն, ճշմարիտ կապիտալիստական) հասարակարգում մեկը արդար ու ազնիվ փոխանակությամբ հարստանում է, օրինակ դառնում է միլիարդատեր, այս հարստությունը այն պարգևն է, որ սպառողնե´րն են անգիտակից տվել այս նորահարստին, գնելով սրա արտադրած բարիքները կամ ծառայությունները:

Ու եթե այս գնորդները շնորհակալություն են հայտնելով իրենց բախտին, որ հընարավորություն ունեցան այդ բարիքը գնելու, համարյա երբեք չեն գիտակցում, որ իրենց այդ բախտը հենց այս նորահարո´ւստն է, որովհետև հենց սա´ է, ով իրենց օգնել է որ այդ բարիքը առնեն, ուրեմն, նաև գործակցել է իրենց:

Դրույթ 10. Փողը բարիք կամ ծառայություն փոխանակելու միջոցն ու միջնորդն է: Եթե փողը չլիներ, մարդիկ պիտի բարիքները ուղղակի փողանակեին (ու երբ չկար, ուղղակի էին փոխանակում):

Դրույթ 11. Այն մարդը, ով ասում է, թե. «Փողը չարիք է», կամ. «փո´ղն է մեր տունը քանդում ու էկեք փողը վերացնենք», ըստ էության, ասում է. «Էկեք ապրանքների միջնորդավորված փոխանակությունը վերացնենք ու թողնենք միմիայն ուղղակի փոխանակությունը, միայն բարտերը»: Իսկ սա նշանակում է. «Էկեք համարյա վերացնենք ազնիվ գործակցությունն ու փոխօգնությունն ու ապրենք համարյա Ռոբինզոնի պես»:

Փողը վերացնելը կնշանակի վերադառնանք միջնադար, երբ փողը հազվագյուտ էր ու բնամթերքային ու այլ ապրանքների փոխանակությունը առևտրի համարյա միակ ձևն էր:

6.2 Եսասեր փոխանակությունը արդար ու ազնիվ գործակցություն ու օգնություն է

«Հասարակությունը ոչ թե նպատակ է, այլ այն միջոցն է, ինչով սրա ամեն մի անդամը հասնում է իր նպատակներին: Ու հասարակությունը գոյություն ունի միայն ա´յն պատճառով, որ ընդհանուր ձգտումներն ստիպում են, որ անհատների կամքերը կապվեն իրար»:

Լուդվիգ Միզես

Երբ մարդկային խումբը փոքր է, իսկույն երևում է, որ ա´յ այս մեկը օգնեց մյուսին, ա´յն մեկը՝ սրան ևն, բայց երբ հանրության անդամների թիվը շատ մեծ է, ու իրար անծանոթները չափազանց շատ են, մարդկանց այս փոխօգնությունը չի երևում:

Մարդկային արարմունքի աքսիոմն ասում է, որ մարդկային արարմունքը մի´շտ է իր առկա ու նաև հնարավոր ապագա նեղությունները վերացնելու նպատակադիր վարք:

Մարդկային արարմունքի աքսիոմից ու բերված դրույթներից բխում է, որ նորմալ մարդը (այսինքն, ոչ գողը կամ ոչ թալանչին), պիտի բարիք ստեղծի ու սրա մի մասը փոխանակի ուրիշների ստեղծած բարիքների հետ, որ իր նեղություններից ազատվի:

Իր առկա ու ապագա նեղություններից ազատվելու այս ֆունդամենտալ արարմունքի արդյունքը մարդկային խումբ կազմելն ու առանձին մասնագիտությունների առաջանանալն է, ինչը նորից ինքնի´ն է, սպոնտա´ն է: Այս առանձին մասնագիտությունների առաջանալուն են ասում աշխատանքի բաժանում:

(Աշխատանքի խիստ նեղ, ոչ բազմակողմանի ու թերևս «սովորութային» կամ բնազդային բաժանում կա նաև կենդանիների խմբերում, օրինակ, սուրիկատների հոտերում, մրջնանոցներում կամ մեղուների պարսերում ևն):

Սահմանում: Մարդկային արարմունքի որևէ հաստատված տեսակը (ինստիտուտը) սպոնտան է (կամ ինքնին է, ինքնակա է), եթե առաջանում է առանց նախօրոք կազմած ծրագրի, անգիտակից պատահականությունների մի վիթխարի շարանով, փորձ ու սխալային մի անգիտակից էվոլյուցիայով:

Սպոնտան ինստիտուտներ են, օրինակ, պետությունը, փողը, շուկան, որևէ բարբառը կամ լեզուն, ընտանիքն ու սրա զանազան տեսակները (մոնոգամ, պոլիգամ ևն), մասնավոր սեփականությունն ու սրա անձեռնմխելությունը, կյանքի անձեռնմխելությունը:

(Սրանցից չորսի ծագելու մի գեղեցիկ բացատրությունը կա James George Frazer-ի “Psyche’s Task” փոքրիկ, բայց հրաշալի գործում):

Սպոնտան են՝ բարոյականության գլխավոր ու սրանցից ածանցված բոլոր նորմերը, այսինքն, կարևորագույն բոլոր օրե´նքները ևն, ևն:

(Իհարկե, պետերի խմբերի մոգոնած օրենքները սպոնտան չեն, սրանք ժողովըրդին թալանելու ու կեղեքելու պետերի լրիվ գիտակից ծրագրերն են):

Աքսիոմ 1. Մարդկային սպոնտան ինստիտուտների գործունեության հիմնական օրենքները տրամաբանությամբ սպառիչ կերպով չեն բացատրվում, որովհետև չնայած մարդկային այս սպոնտան ինստիտուտները մարդո´ւ գործունեության արդյունք են, այնուամենայնիվ, սրանք մարդկային տրամաբանությամբ կազմված գիտակից ծրագրի արդյունք չեն:

Իր նեղություններից ազատվելու անհատի վարքի այս ձգտումը ինքնին հասցընում է մեր աշխատանքի բաժանում կոչածին, ինչն իր բազմակողմանիությամբ ու հարատևությամբ հատուկ է միայն մարդկային խմբերին:

6.4 Փողն ու Գեղջաստանը

Ի՞նչ պայմաններ են պետք, որ մարդկային այս արարմունքը, մարդու նեղությունը վերացնող այս փոխանակությունը, ամենալավ ձևով իրագործվի ու իրագործվի սպոնտա´ն, ինքնի´ն, «ավտոմատո´վ»:

Սրա համար քննարկենք հետևյալ մտային օրինակը (թեև սա հայեցողական է ու ահագին պարզունակ, բայց այն առավելությունն ունի, որ պարզ է ու մատչելի):

Ենթադրենք, թե խումբն արդեն կա, բայց պետությունը դեռ չի առաջացել:

Պատկերացրեք մի շատ մեծ գյուղ կամ երկիր, մի Գեղջաստան, որտեղ գաղափար չունեն, թե փողն ի´նչ է, ու այս գյուղի առևտուրը միայն ապրանքով ու ծառայություն մատուցելով է:

Ասենք թե` այս գյուղում ամեն մեկն էլ մի արհեստ ունի` մեկը կոշկակար է, մեկը դարբին է, մեկը հողագործ է, մեկը դերձակ է, մյուսը ուղղակի բանվոր է (աշխատուժն էլ է տնտեսական բարիք, այսինքն, ապրանք) ևն ու սրանք անընդհատ են արտադրում այս ապրանքները, որ սրանք փոխեն իրանց հարկավոր ուրիշ ապրանքների հետ:

Հիմա ասենք թե դարբին Պողոսին մի զույգ կոշիկ է պետք, բայց ինքը կոշկակար չի, ու ինքը իր սարքած մուրճը վերցնում գնում է կոշկակար Պետրոսի մոտ, որ իր մուրճը փոխի Պետրոսի մի զույգ կոշիկի հետ, բայց Պետրոսն ասում է, թե իրեն մուրճ պետքը չի, իրեն 5 կիլո ցորեն է պետք:

Պողոսը վերցնում է իր մուրճն ու գնում է հողագործի մոտ, որ սա փոխի 5 կիլո ցորենի հետ, որ ցորենն էլ տանի ու փոխի կոշիկի հետ: Բայց հողագործն էլ ասում է, թե իրեն մի գլուխ պանիր է պետք ևն, ևն, ևն:

Պարզ է, որ այսպիսի առևտուրը շատ բարդ է, ու հնարավոր է, որ Պողոսը շատ չարչարվի, մինչև իրեն հարկավոր կոշիկներն առնի, մանավանդ եթե այս գյուղի տեղը մի երկիր է կամ երկրների խումբ:

Իրոք, եթե օրինակ, Պետրոսի ատամը ցավում է, կոշիկներն էլ նորոգելու կարիք ունեն, Պետրոսը պիտի մի քանի մուրճ վերցնի ու գնա (երևի քաղաք) ու այնպիսի´ մի ատամնաբույժ ու այնպիսի կոշկակար ճարի, ում շատ շտապ մի մուրճ է պետք:

Բայց մի դժվարություն էլ կա: Եթե Պետրոսին 2 հատ կոճակ էլ է պետք, այդժամ Պետրոսը չի իմանա, թե ինչ անի, որովհետև եթե իր կարծիքով իր մեկ մուրճն արժի 1200 կոճակ, անհնար է, որ իր մուրճը մաս-մաս արվի ու բաժանվի 1200 մասի:

Այս դժվարությունները լուծում է մարդկության մի ուրիշ հանճարեղ ու սպոնտան հայտնագործությունը, փողի´ հայտնագործությունը, ինչից քիչ հետո կխոսենք:

Հիմա խոսենք մի ուրիշ հարցից: Եթե այս երկրում մի մուրճն արդեն փոխելի է մի զույգ կոշիկի հետ, ուրեմն մուրճի տերը մի զույգ կոշիկն ավելի շատ է արժևորում, քան իր մի մուրճը; ու հակառակը, կոշիկների տերը մի մուրճն ավելի շատ է արժեվորում, քան իր մի զույգ կոշիկը:

Ասվեց, որ ցանկացած փոխանակությունից երկու կողմն էլ շահում է (իհարկե, նաև կորցնում է, բայց նման կորուստը անխուսափելի է):

Այստեղ կարևորը հետևյալն է, Գեղջաստանի անդամները իրար գործակցո´ւմ են, իրա´ր են օգնում, իրենց ստեղծած բարիքները փոխանակելով: Սա հնարավոր է դարձել, որովհետև Գեղջաստանում արդեն կա աշխատանքի մասնագիտացված բաժանում՝ մեկը մուրճ է արտադրում, մյուսը շալվար ևն:

Այսպիսի ազատ փոխանակային հարաբերություններին (երբ սրանց ոչ մեկը չի խանգարում) ասում են՝ կա´մ ազատ շուկայական, կա´մ ուղղակի ազատ շուկա, կա´մ մաքուր կապիտալիստական, կա´մ Laissez-Faire-յան, կա´մ բարոյակարգային հարաբերություններ:

Ուրեմն, շուկայական հարաբերություններն ընդգրկում են մարդկային բոլոր խաղաղ հարաբերությունները, ու այս «շուկա» ասվածը սովորական «բազառը» չի:

Այստեղ ամենակարևորը հետևյալն է.

Դրույթ 1. Փոխանակության ժամանակ փոխանակող ամեն մի կողմը մտածում է միմիայն իր սեփական նեղությունից ազատվելու մասին ու, համարյա միշտ, դիմացինին օգնելու կամ դիմացինի հետ գործակցելու որևէ նպատակ բոլորովին չունի (ու նույնիսկ չի էլ գիտակցում, որ դիմացինին օգնում է, կամ որ դիմացինի հետ գործակցում է), այսինքն, փոխանակությունը արվում է զուտ եսասիրական մըղումներից:

Այնուամենայնիվ, փոխանակության արդյունքում երկու փոխանակողն էլ օգնում են իրար ու գործակցում են իրար հետ, չէ՞ որ կոշկակարը մուրճ սարքելը չգիտի, իսկ դարբինն էլ կոշիկ կարելը չգիտի:

Ու երբ հանրության «եսասեր» անդամներից մեկը ավելի որակով ու ավելի էժան կոշիկ է կարում (ու գուցե հարստանում է), սրանով օգնում է հանրության նաև ա´յն անդամներին, ովքեր իրեն լրի´վ են անծանոթ, ու այս կոշկակարը գուցե նույնիսկ տեղյակ էլ չլինի, որ օգնեց իրենց:

Դրույթ 2. Մարդկային հանրության անհատի եսասիրական ու օրինական (ուրիշներին չվնասող) արարմունքի արդյունքը, իր հիմքով ու անպայման, առանց գիտակցելու ուրիշներին գործակցելն ու օգնելն է:

Ազատ շուկայական լրիվ եսասեր հարաբերությունները թե´ շուկայի անդամների լավագույն գործակցությունն են, թե´ նաև լավագույն փոխօգնությունը, ընդ որում, նույնիսկ անծանոթների´ հետ գործակցություն ու օգնություն անծանոթներին:

Նշանակալի է, որ.

Դրույթ 3. Հանրության անդամներին օգնում է նաև այն անհատը, ով ոչինչ չի արտադրում, այլ միայն սպառում է:

Եթե, օրինակ, «եսասեր» մեկը ոչինչ չի ստեղծում ու սրա փոխարեն ծնողներից ստացած ժառանգությունը միայն ծախսում է, ասենք, մուրճ կամ ցորեն է առնում (փոխանակում), ինքը հնար է տալիս, որ մուրճ կամ ցորեն արտադրողը կա´մ շարունակի իր արտադրությունը, կամ է´լ նույնիսկ ընդլայնի դա:

Դրույթ 4. Ոչինչ չանող ու ոչինչ չարտադրող սպառողն է´լ է արտադրական (կամ շուկայական) պրոցեսին մասնակից: Ուրեմն.

Դրույթ 5. Այն պահանջը, որ մարդը պիտի ոչ մի պարագայում եսասեր չլինի, հակադիր է մարդկային տարրական վարքին:

Մարդկային տարրական վարքն ստիպում է, որ մարդը իր նեղությունները վերացնի: Մեծագույն մասամբ, մարդն իր նեղությունները վերացնում է ուրիշներին անգիտակից օգնելո´վ ու ուրիշներին անգիտակից գործակցելով, չնայած չի բացառվում, որ այս բաները երբեմն գիտակցելով էլ արվեն:

Այս եսասիրական վարքը լրի´վ է բավարար, որ հանրության այսպիսի անդամը «մարդ» կոչվելուն արժանի լինի, եթե, իհարկե, ուրիշներին զուր տեղը վընաս չի տալիս, որովհետև հանրության հարատևության համար էական է, որ այս գործակցային օգնությունը կա´, գոյություն ունի´:

Իհարկե, ինչպես ասվեց, չի բացառվում, որ մարդկային հանրության առանձին անդամները անշահախնդի´ր օգնեն մյուսներին, մանավանդ թույլերին, այսինքն, լինեն ալտրուիստ: Ու իրոք էլ՝ մարդկային խմբերում միշտ էլ կան այսպիսի ալտրուիստներ, ու սրանց թիվը քիչ չի:

Բայց ալտրուիստ լինելու պահանջը պարտադիր չի: Այսինքն, պարտադիր չի, որ մարդն անպայաման ալտրուիստ լինի, որ համարվի օրինական ու «լավ» մարդ:

Երբ որևէ մի խումբը տոտալ ալտրուիզմ է պահանջում (օրինակ, եկեղեցին, պետությունիստ կամ սոցիալիստ ղեկավարները կամ քարոզիչները), ուրեմն, այդպիսի պահանջից սա անառողջ շահ ունի:

Աքսիոմ 2. Եթե մարդկային հանրության անդամը բացարձակ եսասեր է, այսինքն, իր նեղությունները վերացնելիս, հետամուտ է միայն իր անձնական շահին ու ուրիշներին իզուր տեղը վնաս չի տալիս, այդժամ այս անդամը լրի´վ է արժանի մարդ կոչվելուն:

Այսինքն, պարտադիր չի, որ մարդն անպայման անշահախնդիր լինի, որ համարվի «ընտիր մարդ»: Հակառակը.

Դրույթ 6. Իր նեղությունները վերացնելու անհատի մարդկային վարքը շահախնդիր (եսասիրական) վարք է:

Դրույթ 7. Հանրության բարոյական նորմերը չխախտող հաջողակ ձեռնարկատերը անգիտակից գործակցում ու օգնում է այդ հանրության վիթխարի թվով անդամին, ուրեմն այդ ձեռնարկատերը տվյալ հանրության բարերարն է:

Ասվածն ընդհանրացնենք հետևյալ դրույթով:

Դրույթ 8. Պետության հարկադրանքից լրիվ ազատ շուկան մարդկային խմբերի անդամների գործակցության ու փոխօգնության ամենաարդյունավետ ու անգերազանց սիստեմն է:

Դրույթ 9. Պետության ցանկացած հարկադրանքը կամ միջամտությունը ազատ շուկայական հարաբերություններին քչացնում է շուկայի անդամների գործակցությունն ու փոխօգնությունը, ուրեմն, նաև այս շուկայի նյութական ու հոգևոր արտադրանքի քանակը:

Իսկ երբ այս հարկադրանքը կամ միջամտությունը որևէ հանրության վրա երկարատև է ու զգալի, սա, ի վերջո, կա´մ փլուզում է այդ խումբը (օրինակներ, Սպարտան կամ 20-րդ դարի փլուզված սոցիալիստական խմբերը), կա´մ կամ այդ խմբերը դարձնում է մարդ-ռոբոտների համարյա անասնական հոտ, անասնական նախիր (օրինակ, ինկաների 500-ամյա պետությունը: Երկուսի մասի էլ տես հետո):

6.3 Պատասխանատվությունն ու պարտականությունները

Ի՞նչն է ստիպում, որ ազատ շուկայական հանրության (այսինքն, կապիտալիստական կարգի) եսասեր անդամը խիստ պատասխանատու լինի իր բոլոր քայլերի ու, մանավանդ, իր արտադրանքի բարձր որակի նկատմամբ, ու ձեռից եկած ամեն ինչը անի, որ իրեն իր պարտականություններին խնամքով հետևող մարդ համարեն:

Դրույթ 1. Լրիվ կապիատլիստական հասարակարգի անդամի պատասխանատվության ակունքը կամ մոտիվացիան իր սեփականությունը պահպանելու ու շատացնելու մրցությունն է: Մարդը միշտ ձգտում է, որ իր արտադրած այս կամ այն իրը կամ ծառայությունը ուրիշի արտադրածից ոչ միայն վատը չլինի, այլ ավելի լավը ու ավելի էժան լինի, որ հենց ի´ր արտադրանքն առնեն, որ ի´նքը շատացնի իր մասնավոր սեփականությունն ու առավելագույնս բավարարի իր առկա ու ապագա հնարավոր նեղությունները (այսինքն, որ ինքը հարստանա):

Բանն այն է, որ ազատ շուկայի բարոյակարգային հանրության մեջ նույն գործը անելու իրավունքը ունի ամեն մի մարդ, ու քանի որ ազատ շուկայում մարդու արտադրանքը գնահատողը միայն սպառողն է, հենց սպառո´ղն է արտադրողին պարգևատրում կամ պատժում, տվյալ արտադրանքը առնելով (փոխանակելով) կամ չառնելով:

Պարզ է, որ նախորդ դրույթն արգելում է, որ իրոք ազատ շուկայում (այսինքն, առանց պետական (ուղղակի կամ ստվերային) հովանավորության կամ միջամըտության) մարդկային որևէ գործունեությունը անընդհատ մնա մենաշնորհային (այսինքն, անհնար է, որ որևէ լրիվ նոր ապրանքը միշտ մնա մենաշնորհային, չնայած, հնարավոր է, որ ժամանակավոր լինի մենաշնորհային):

Դրույթ 2. Ազատ հանրության ամենայն արտադրանքի կամ ծառայության հըսկողը նորին մեծություն գնո´րդն է, սպառո´ղն է, ու ոչ թե պետությունը կամ պետերի ինչ-որ մի խումբը:

Սպառողի այս բացարձակ գերակայությունը նախ ստիպում է, որ այն արտադրությունները, որոնք հանրությանը պետք չեն, ուղղակի վերանան, այսինքն, ըսպառողը պատժում է սրանց՝ սրանց արտադրանքը չառնելով: Երկրորդը.

Դրույթ 3. Նորին մեծություն սպառողի անշեղ ու անընդհատ բծախնդրությունը ապրանքի որակի ու շատ անգամ էլ նույնիսկ էժանության նկատմամբ ստիպում է, որ արտադրողը մի´շտ ու ամենուր լինի պատասխանատու, ու միշտ ու ամենուր հույժ բարեխիղճ կատարի իր պարտականությունները, թե չէ՝ սպառողը կսնանկացնի իրեն:

Ուրեմն, մաքուր կապիտալիստական կա´մ բարոյակարգային, կա´մ լրիվ ազատ շուկայում ծաղկում ու բարգավաճում ու հարստանում են միայն ա´յն արտադրություններն ու ծառայությունները, որոնց տերերը խիստ պատասխանատու են ու հույժ բարեխիղճ են կատարում իրենց պարտականությունները, քանի որ միայն սրանք են շահեկան սպառողին:

Դրույթ 4. Ազատ շուկայի անդամին պարգևավճարը տալիս է միայն սպառո´ղը (այսինքն, միայն սպառողն է առնում սրա արտադրանքը կամ ծառայությունը), իր ազատ կամքով: Երբ այսպիսի մի ստեղծող անդամը հարստանում է, հարստանում է միմիայն սպառողի´ կամքով ու ողորմածությամբ, ու սա ա´նպայման է արդար:

Դրույթ 5. Ի հակադրություն ազատ շուկայի մասնակցի պատասխանատվության ակունքի, որևէ պետի պատասխանատվության ակունքը կամ այս պետի իր պարտականությունները բարեխիղճ կատարելու միակ մոտիվացիան կամ ակունքը ոչ թե բարիք ստեղծելո´վ իր մասնավոր սեփականությունը շատացնելն է (սա մեծ մասամբ սահմանադրությամբ արգելված է չինովնիկին), այլ միմիայն իր վերադասի բարեհաճությունը կորցնելու վախն է, միմիայն իր կարիերայի ապահովությունն է, ու միմիայն ապական միջոցներով վախվխելով փող շորթելն է:

6.4 Ազատ շուկան (ճշմարիտ կապիտալիզմը) հանճարեղ է

Երբ շուկան ազատ չի, ու պետերի անհսկելի, անզուսպ ու անպատիժ խումբն է որոշում, թե որ մի ապրանքը շատ արտադրվի (օրինակ, այս կամ այն արտադրողին «պետական օգնություն» (վարկ) տալով, ինչի միջոցները պետերի այս խումբը, այսինքն, պետությունը, խլել է անհատ արտադրողներից):

Երբ պետությունն այս խլած միջոցներով շուկայի արտադրողներին ուղղորդում կամ ուղղակի կառավարում է, այս խլած միջոցները, մասամբ կամ լրիվ, փոշիանում են, քանզի սրանք տրվում են շուկայի հենց ոչ մրցունակ անդամներին:

Բացի սա, այս անհսկելի պետերը բազում վիթխարի պետական ծախս են մոգոնում, իհարկե, բոլորն էլ իբր հանուն ժողովրդի բարորության, ու սրանցով փոշիացնում են պետության (այսինքն, իրենց) բյուջեն:

Հանրության տնտեսությունը նվազում է, ու ժողովրդի կենսամակարդակը ցածրանում է:

Կարճ՝ այս իրավիճակում ստեղծարար մարդկանց մեծ մասը աղքատանում է, ընդ որում, ամենաղքատներն ամենաշատն են աղքատանում, իսկ պետերն ու իրենց մերձավորները՝ հարստանում են – ստեղծարարների աղքատանալու հաշվին, ինչը, անկասկած, անարդար է:

Աքսիոմ 1. Ազատ շուկայի արտադրությունը առավելագույնն է: Ազատ շուկան ուղղորդելու, կարգավորելու կամ ղեկավարելու (կամ սրա ընթացքին որևէ կերպ միջամտելու) ցանկացած պետական ծրագրային փորձը կրճատում է շուկայի արտադրությունը:

Աքսիոմ 2. Շուկայի արտադրանքը մեծացնելու կամ առավելագույնը դարձնելու միա´կ եղանակը այդ շուկան պետական ծրագրային հարկադրանքից ազատելն է:

Պետությունները (պետերի կազմակերպված անհսկելի, անզուսպ ու անպատիժ վարչախմբերը) միշտ այս կամ այն չափով միջամտում են իրենց ենթակա շուկաների գործերին, պատրվակ բռնելով, թե հոգում են երկրի արտաքին ու ներքին անվտանգության խնդիրներն ու օգնում են թույլերին:

Պետերը, մի´շտ, այս ամենն անում են իբր հանուն ողջ ժողովրդի բարօրության:

Ինչպե՞ս են առաջացել ազատ շուկայական հարաբերությունները:

Դրույթ 1. Ազատ շուկայական հարաբերությունները առաջացել են միմիայն ինքնին, սպոնտան էվոլյուցիայի արդյունքում (ինչպես որ առաջացել են՝ իրավունքը, փոխանակությունը, փողը, լեզուն, մաթեմատիկան, ֆիզիկան ու բնական այլ գիտությունները, ազգային ֆոլկլորն ու երգ ու պարը ու սրանց պես այլ գերբարդ ու բաց համակարգերը կամ սպոնտան կարգերը):

Այս հարաբերությունները, իհարկե, մարդկային գործունեության արդյունք են, բայց մարդկային տրամաբանական ծրագրի արդյունք չեն:

Սա նշանակում է, որ սրանք ստեղծելու համար երբևէ գոյություն չի ունեցել ինչ-որ մի հանճարեղ գերբնական էակի ծրագիրը: Այս սպոնտան կարգերը մեզնից մոտ մի 10000 տարի առաջ ուղղակի գոյություն չունեին (գոնե այսօրվա իմաստով ու բացառությամբ լեզվի), որովհետև այդ վաղնջական օրերին չկային մարդկային մեծ խմբերը, քանի որ թերևս դեռ հայտնագործված չէր մասնավոր սեփականության ինստիտուտը:

Ուրեմն, երևի չկար նաև փոխանակության ինստիտուտը (մեծ հանրության իմաստով): Մասնակի փոխանակություններ ցեղի անդամների միջև, իհարկե, եղել են:

(Իմիջիայլոց, փոխանակության դեպքեր հայտնի են նույնիսկ ագռավների խմբերում):

Բայց ամենակարևորը փոխօգնության ու գործակցության այս վիթխարի կարգն է, ինչին ասում են շուկայական ազատ հարաբերությունները: Այս կարգը հանրության անդամների իրենց անհատական նեղություններից ազատվելու ա´յն կամավոր գործունեության արդյունքն է, ինչն ա´նպայման է առաջանում, եթե պետերը չեն խանգարում: Այս կարգը ընթանում է առանց այս անդամների գիտակցության:

Ավելին, հանրության անդամներից շատերը ա´յն աստիճան չեն գիտակցում այս կարգի եզակիությունն ու սրա անկասկած առավելությունը, որ իրենցից առավել հմուտ, առավել ջանասեր, այսինքն, իրենց ամենաշատը օգնողներին դատափետում ու մեղադրում են, չնայած սրանք իրենց արդար քրտինքով են հարստացել:

Սրա պատճառն այն հանգամանքն է, որ զանազան գույն ու երանգի սոցիալիստները, օգտվելով այն հանգամանքից, որ անկարող մարդը միշտ էլ նախանձում է կարողներին ու տաղանդավորներին, համոզել են մարդկանց մեծագույն մասին, որ այս առավել հմուտ ու ջանասեր մարդիկ հարստացել են հենց աղքատների´ հաշվին:

Այս մեղադրանքն առաջադրողները չեն հասկանում ու շատ անգամ էլ ուղղակի չեն ուզում հասկանան, որ ազատ շուկայական կարգը բոլորովին էլ քաոսային անարխիա չի, որ սա մի վիթխարի ու մի եզակի կարգ է, մի կարգավորվածություն է, ու սա թերևս բնության ամենաբարդ կարգն է, ինչը, ինչպես արդեն ասվել է, եզակի է այս ողջ Տիեզերքում:

Ուրեմն, մարդիկ չեն հասկանում, որ ազատ շուկան բոլորովին էլ քաոսային անարխիա կամ ամենաթողություն չի, եթե հանրության անդամները հետեվում են բարոյականության հիմնական նորմերին:

Անարխիան միշտ չի, որ քաոս է, հնարավոր է, որ անարխիան կարգավորված էլ լինի (օրինակ, բարոյական նորմերով):

«Անարխիա» բառը նշանակում է՝ «առանց արքոնտ», այսինքն, «առանց վարչապետ», բայց սոցիալիստների ջանքերով ու բանսարկությամբ այս բառի իմաստը փոխվեց ու այժմ սա նշանակում է «համատարած քաոս ու անօրինություն»:

Անարխիական կարգը, ըստ էության, նշանակում է, առանց վարչապետի կամ պրեզիդենտի, առանց պետերի միջամտության այնպիսի կարգ, ինչի ղեկավարը միմիայն սպոնտան ծագած բարոյական նորմերն են: Ուրեմն, անարխիական կարգը (կամ անարխոկապիտալիզմը) բարոյակարգ է:

Մարդիկ չեն հասկանում, որ (օրինակ) ֆիզիկայից հայտնի բյուրեղների թե´ կանոնավոր կարգերը, թե´ հնարավոր ու ավելի տարածված ա´յն անկանոն, հեռակա կարգերը, ինչին Հայեկն ասում է ընդլայն կարգ, կան կամ գոյություն ունեն միմիայն այս կարգերը կազմող մասնիկների (ատոմների ու մոլեկուլների) անհատական հատկությունների ու մի քանի ֆունդամենտալ օրենքի ենթարկվելու պատճառով:

Ես մարդկային հարաբերությունների այս կարգին ասում եմ բարոյակարգ կամ ցրիվ կարգ (այս երկրորդը գործածում եմ լեզվական կարգի համար), քանի որ սա հիմնված է բարոյականության հիմնական նորմերի վրա (նվազագույն ճիգի օրենքի հետ միասին) ու անընդհատ ցրվում տարածվում ու ընդհանրանում է ողջ հանրության մեջ, ու միայն ասված հիմնական նորմերին հետևելով է, որ այս կարգը հնարավոր է:

Այսպիսի կարգին հետևող հանրության խաղաղ կյանքն անխաթար ու բավարար կլիներ, եթե սրա անդամները ղեկավարվեին այս խաղաղ փոխանակությունն ապահովող օրենքների այնպիսի մի ժողովածուով, ինչը հիմնված լիներ բարոյականության նորմերին: Այդժամ այս հանրությանը գուցե էլ ոչ մի իշխանություն կամ կառավարություն պետք չէր լինի:

Ցավոք, անհատների մեծ մասը միամիտ է, ու իր նեղությունները վերացնելու խնդիրների մի մասը, անխոհեմ-անխոհեմ, հանձնում է հանրության քչաթիվ անդամների մի խմբի, ինչին ասում ենք՝ պետություն:

Հանձնում է մի այնպիսի խմբի, ինչը համոզել է բոլորին, որ կապահովի հանրության ներքին ու արտաքին անվտանգությունն ու «կպահի» թույլերին, սրանց կըրթական ու բժշկական կենտրոնացրած ամենայն ծառայություն կմատուցի:

Բայց, փոխարենը, հանրության անդամները պիտի իրենց ստեղծած բարիքի մի մասը կամավոր ու հենց այս «պահող» խմբի սահմանած չափով տան այս բոլորին «պահող» խմբին, այսինքն, պիտի հարկ ու մաքս տան:

Ու հանրության անդամները քիչ-քիչ մոռանում են, որ այս հարկի չափը ախր հենց իրե´նք պիտի սահմանեին: Ու հարկի չափը որոշելը ոչ միայն հանձնում են այս քչաթիվ «պահող» խմբին, այլև իրավունք են տալիս այս «պահող» խմբին, որ սա հարկի չափը հետո փոխի, ու փոխի իր ուզածի պես; շատացնի, երբ ուզենա, ու չվճարողներին էլ պատժի ու նույնիսկ ազատազրկի:

Կամաց-կամաց այս քչաթիվ «պահող» խումբը յուրացնում է ու մենաշնորհ է դարձնում անհատների բոլոր այն ֆունկցիաները (օրինակ, բժշկական սպասարկությունը, կրթություն ստանալու ու ուսուցանելու մասնավոր իրավունքը (վերացնելով չկրթվելու իրավունքը), քարոզչության հիմնական միջոցները ևն):

Այս խումբը սա անում է, որ, մի կողմից, անհատներին դեռ մանկուց համոզի, որ իրենց միակ բարերարն ու պահողը այս քչաթիվ «պահող» խումբն է, մյուս կողմից էլ, որ անհատից խլվող հարկերը շատացնելու մշտական պատրվակ ունենա:

Դրույթ 2. Պետերի այս կազմակերպված վարչախումբը փոխանակության ոլորտից դուրս է: Պետերի վարչախումբը միմիայն խլում է ուրիշների ստեղծած ու փոխանակած բարիքները: Բացի սա, պետերի վարչախումբը «ազգայնացնում է» մի քանի կարևորագույն ծառայության (արտաքին ու ներքին անվտանգության, կըրթության, բուժսպասարկության ու, թույլերին օգնելու) մենաշնորհը, որ նախ բոլորին համոզի, որ այս գործերը մասնավորը չի կարող անի, երկրորդն էլ, որ մարդկանց մանկուց վարժեցնի պետության պաշտամունքին:

Դրույթ 3. Ժողովուրդը երբեք չի գիտակցում, որ պետությունը երբեք չի կատարում իր պարտավորություններն ու խոստումները:

Պետությունը, մանավանդ անհսկելին, ուրեմն, նաև անզուսպն ու անպատիժը, անընդհատ շատացնում է եղած հարկերը կամ նորերն է հորինում, շատ անգամ պատճառաբանելով, թե «առաջավոր երկրներում այսինչ կամ այնինչ հարկը կա, ուրեմն, մենք էլ պիտի ունենանք»:

Կամ ասում է. «Առաջավոր երկրներում այսինչ կամ այնինչ հարկը մերինից 10 անգամ շատ է ուրեմն, մենք էլ պիտի հասնենք իրենց մակարդակին», իհարկե, մոռանալով, որ այդ առաջավորների ժողովուրդները իրենց կենսամակարդակով 10-50 անգամ բարձր են մերինից:

Այսպես են առաջանում պերճության հարկը, անտեսանելի հարստության հարկը ևն:

Դրույթ 4. Պետերի իրագործած հարկային մենաշնորհային թալանի չափերն անընդհատ աճում են, ու պետերն անընդհատ նոր տեսակ հարկեր են հորինում:

Դրույթ 5. Պետության հարկային թալանի գոյությունն ու շատանալն անկախ է պետերի հանրության տեսակից: Այսինքն, եթե պետերի որևէ վարչախումբը փոխարինվի ցանկացած ուրիշ խմբով, հարկային թալանը չի վերանա ու միայն կաճի:

Վերջին շրջանում նոր հարկեր պարտադրելու նորագույն տեխնոլոգիայի առաջանալու տենդենց կա՝ ժողովրդին գլոբալ մասշտաբով խաբելով: Այսպես, խոշոր պետությունները փորձում են իբր մարդու գործունեության պատճառով մեր մոլորակի տաքանալու պատրվակով, այս տաքանալու դեմ պայքարի հարկ ներմուծեն ևն, իհարկե, անտեսելով գլոբալ տաքանալու գիտական առկա տեսությունները, որոնք պնդում են, որ մարդու գործունեությունը գուցե համարյա կապ չունի գլոբալ տաքանալու հետ:

Այս Կովիդ-19-ը տեղական ու արտերկրի խարդախ պետերի համար մի հարմարագույն առիթ էր, որ սրանք անհատի ազատություններն ու իրավունքները սահմանափակող օրենքներ ընդունեն, կամ անօրեն վակցինացիաներ անցկացնեն (ինչը, թերևս հարկելու մի նոր խարդախ կամ, առնվազն, զարտուղի ձև է):

Ինչքան էլ որ աշխարհի ամենահռչակավոր վիրուսոլոգներն ու ճարակաբաններն ասացին, որ այս կովիդի դեմ անզուսպ պետությունների ու սրանց նմանակողների պայքարը վնասակար է, անհեթեթ ու հակագիտական, ինչքան էլ որ աշխարհի լավագույն տնտեսագետները բացատրեցին, որ այս շաթդաունների ու լոքդաունների հետևանքները կործանարար կլինեն, անզուսպ պետերը բաց չթողեցին իրենց թալանը շատացնելու ու ժողովուրդներին ավելի շատ ճորտացնելու իրենց համար այս հարմարագույն առիթը ու հիմա է´լ են շարունակում իրենց կովիդային կործանարար գործունեությունը:

Սոցիալիստական սարսափելի բռնակալությունը դառնում է գլոբալ ու անթաքույց:

6.5 Ի՞նչը կվերացներ պատերազմները

«Պետությունները {այսինքն, չինովնիկների ամենայն վարչախմբերը – ՄՀ} վերամբարձ հռետորաբանությամբ դարերով թաքցնում են իրենց հանցավոր գործունեությունը:

«Պետությունները դարերով զանգվածային կոտորածներ են անում, սըրանք անվանելով պատերազմ, ու այս կոտորածներում աչքի ընկածներին փառաբանում են որպես հերոսների:

«Պետությունները դարերով մարդկանց հարկադրում են, որ իրե´նց զինվոր ծառայեն ու սրա անունը դնում են՝ «ծառայություն ժողովրդին»:

«Պետությունները դարերով զենքի ուժով թալանում են ժողովրդին ու այս թալանի անունը դնում են՝ «հարկային պարտավորություն»»:

Մյուրեյ Ռոթբարդ

Դրույթ 1. Մինչև ժողովուրդը չգիտակցի, որ պետությունը (պետերի վարչախումբը) իր պարտավորություններն ու խոստումները երբեք էլ բավարար չի կատարում ու երբեք էլ չի կատարի, մինչև չգիտակցի, որ պետերը միշտ ու պարտադիր են խաբում իրեն, հասարակական կարգը երբեք չի փոխվի:

Պետերի վարչախմբերի համար անհատի ազատություններն ու իրավունքները, ինչպես նաև հարկերը խլելու այսպիսի հարմարագույն առիթներ են նաև պատերազմները: Բարոյական անհատին այս արար աշխարհում միայն մի բան է հարկավոր, որ թողնեն, որ ինքն իր ստեղծած բարիքը ազատ փոխանակի այս Գնդի ցանկացած ուրիշ անհատի հետ:

Ուրեմն, պատերազմներն բարոյական անհատներին ձեռնտու չեն:

Բարոյական անհատներին ձեռնտու չեն պետությունների սահմանները ու սըրանց պատրվակով հաստատված մաքսերը, որովհետև սրանք վերացնում են իրենց փոխանակային կամ արտադրական նպատակներով ազատ տեղաշարժի ազատություններն ու իրավունքները:

Դրույթ 2. Պետական սահմաններն ու պատերազմները ձեռնտու են միայն ու միայն անհսկելի պետություներին (անհսկելի պետերի վարչախմբերին):

Պետական սահմանները անհսկելի պետերի մաքսային թալանի ու ժողովրդին ճորտացնելու պետերին հարմար պատրվակ են:

Անհսկելի պետերի համար պատերազմը ազատ ու անպատիժ թալանի բացառիկ հնարավորություն է: Այս երկուսն էլ անհսկելի պետերի հանրության կամ պետության համար հույժ շահեկան են – նույնիսկ պատերազմում պարտվելիս:

Այս աքսիոմներն ու դրույթները, թեկուզ կոպիտ, այնուամենայնիվ, ճիշտ են նկարագրում պետություն կոչված քչաթիվ, ոչ մի բարիք չստեղծող, ձրիակեր ու վնասակար ու թալանչի հանրության էության ուրվագիծը:

Եթե անզուսպ պետությունը (պետերի անզուսպ վարչախումբը) չլիներ, լրիվ հընարավոր կլիներ, որ մարդկային ամենայն գործունեությունը միայն մասնավո´րն իրականացներ ու իրոք բարգավաճեր:

Դրույթ 3. Պետերի անհսկելի ու անզուսպ վարչախմբերը միայն խանգարում են ժողովրդին ու չեն թողնում, որ ժողովուրդը բարգավաճի:

Խոսենք այս վերջին դրույթից: Ինչպես արդեն ասվել է, ըստ Միզեսի մարդկային արարմունքի աքսիոմի.

Դրույթ 4. Մարդը միշտ այնպես է գործում, որ ազատվի իր առկա ու ապագա նեղություններից, այսինքն, մարդու ասյպիսի արարմունքը մարդկային է ու անխուսափ:

Մյուս կողմից, ըստ Օպենհայմերի դասդասության, կա մարդու երկու տեսակ: Առաջինը տնտեսական մարդն է, ով ով իր անհատական նեղություններից ազատվում է տնտեսական ձևով, այսինքն, որևէ բարիք կամ ծառայություն ստեղծելով ու սա փոխանակելով ուրիշների ստեղծած նույն բաների հետ:

Երկրորդը քաղաքական մարդն է, ով ոչ բարիք է ստեղծում, ոչ ծառայություն, բայց կազմակերպվում ու միավորվում է իր պեսերի հետ ու համոզում է տնտեսական մարդկանց, որ սրանք իրենց իրավունքների մի մասը հանձնեն իրեն ու, դառնալով պետություն կոչվածը, հետո էլ համոզում է, որ հենց ի´նքն է հայրենիք կոչվածը, ու որ առանց իրեն տնտեսական մարդիկ (այսինքն, բուն ժողովուրդը) իսկույն կկործանվի:

Կա նաև երրորդ տեսակը: Սրանք ա´յն մարդիկ են, ովքեր ապրում են քաղաքական մարդու տված ռոճիկներով ու նպաստներով ու, հանուն այս ռոճիկների ու նպաստների, սատարում են քաղաքական մարդուն, որ վերընտրվի ու մնա իշխանության ղեկին: Այնինչ.

Դրույթ 5. Մարդկային որևէ հանրության խաղաղ (ոչ կոնֆլիկտային) կեցության համար անհրաժեշտ է ու բավարար, որ այս հանրության անդամները փոխադարձ համաձայնությամբ փոխանակեն իրենց ստեղծած բարիքները:

Ինչպես արդեն ասվել է, այս փոխադարձ համաձայնությունը նշանակում է, որ հանրության անդամները իրար են առնչվում ինքնին (սպոնտան) ծագած բարոյական հիմնական նորմով այսինքն, մասնավոր սեփականության անձեռնմխելության բարոյական նորմով:

Մասնավոր սեփականության նորմը պարտադրում է, որ հանրության ամեն մի անդամի ձեռք բերած բարիքը լինի միայն իր մասնավոր անձեռնմխելի սեփականությունը, ինչը տնօրինելու բացարձակ ազատ իրավունքը ունի միայն այս սեփականության տերը:

Անհսկելի ու անզուսպ ու անպատիժ պետերը հենց մասնավոր սեփականության անձեռնմխելությա´ն նորմն են խախտում, երբ, առանց բարիք ստեղծողների համաձայնության, իրենց սահմանած հարկ ու մաքսով խլում են բարիք ստեղծողների սեփականությունը, ու իրենց չենթարկվողներին էլ պատժում ու ազատազրկում են:

Երբեմն պետերի այս կամայականությունը հասնում է ցինիզմի:

Օրինակ, ՀՀ-ի անզուսպ պետերը օրենք հաստատեցին, ինչն արգելում է պետերին քննադատելը, հետո էլ մի ուրիշ օրենքով արգելեցին պետերին «վիրավորելը»:

Ակնհայտ է, որ այս երկու օրենքն էլ հակադիր են օրենքի առաջ բոլորի հավասարության ֆունդամենտալ սկզբունքին, որովհետև այս «օրենքները» պաշտպանում են միայն պետերի հանրությանը, ու ոչ թե ամեն մի քաղաքացուն ու մարդուն:

Տեսանք, որ ստեղծագործ անհատի նպատակն իր ստեղծածը ուրիշների ստեղծածների հետ փոխանակելով՝ իր բարօրությունը շատացնելն ու կուտակելն է, որ փոխանակածը ապագայում էլ գործածելու հնար ունենա: Ուրեմն.

Դրույթ 6. Շարքային ստեղծագործ տնտեսական անհատը երբեք ու ոչ մի պայմանով չի ուզենա, որ փոխանակության այս պրոցեսին խանգարող որևէ բան լինի:

Ու, առաջին հերթին, շարքային այս արարող տնտեսական ու պետերի քարոզով չթունավորված մարդը չի ուզենա, որ պատերազմ լինի ու իր փոխանակությունը խաթարվի, կա´մ ընդհատվի, կա´մ պակասի:

Շարքային ստեղծագործ ու պետերի քարոզով չթունավորված տնտեսական մարդը չի ուզենա, որ պետական սահմաններն ու այս թալանչիական մաքսերը խանգարեն իր ստեղծածի փոխանակությանը: Այստեղից հետևում է.

Դրույթ 7. Պետական սահմաններ են հաստատում ու պատերազմ են հրահրում միայն ու միայն պետերի վարչախմբերը (պետությունները), ընդ որում, միայն ու միայն իրենց ա´յն անձնական շահերի համար, որոնք հակադիր են ստեղծագործ ժողովրդի շահերին:

Պատերազմն ու պետական սահմանը շարքային ստեղծագործ ու պետերի քարոզով չթունավորված թերևս ոչ մի անհատին ձեռնտու կամ ցանկալի չի:

Դրույթ 8. Եթե ամենուրեք պետերը հսկելի, զսպելի ու պատժելի ու համարյա իրավազուրկ լինեն, ինչպես նաև բիզնես անելու իրավունքից լրի´վ զուրկ լինեն, ու նաև (արդեն ասված իմաստով) պետական ոչ մի գաղտնիք չլինի, ու մամուլն էլ իրոք ազատ ու անկախ լինի, պատերազմները կվերանան:

Կվերանան, որովհետև պետերը, զուրկ լինելով անպատիժ թալանի (թե´ հարկ ու մաքսային ու զենքի առևտրի, թե´ պատերազմական «օրինական» ու անօրեն, այսինքն, մարոդյորական թալանի) հնարավորությունից, պատերազմելու ոչ մի մոտիվ չեն ունենա:

Ասված թե´ հարկ ու մաքսային ու զենքի առևտրի թալանը, թե´ պատերազմական «օրինական» ու անօրեն (մարոդյորական) թալանը պետերի համար կդառնա հույժ վտանգավոր, ուրեմն, սրանք բոլորովին ձեռնտու չեն լինի պետերին (պետություններին):

Ուրեմն, հնուց ի վեր, պատերազմը միայն ու միայն պետերի անհսկելի խմբերի (անհսկելի պետությունների´) թալանի համար է արվում: Մի 150 տարի առաջ սա պարզ ու հասկանալի էր բոլորին, մանավանդ միջնադարի ֆեոդալական թե´ շարքային կոլոններին կամ ճորտերին, թե´ հասարակ ազատներին, թե´ այն օրերի պետերի հանրության անդամներին:

Եվրոպայի այսպես կոչված 30 կամ 100-ամյա պատերազմում կռվողները մեծ ու մանր թագավորներն ու իշխաններն էին: Շարքային ժողովուրդը նորից զբաղված էր իր ստեղծագործ աշխատանքով:

Հողագործն իր հողն էր մշակում, արհեստագործը՝ իր գործիքներն էր սարքում ու իր գործն էր անում, վաճառականն իր ապրանքներն էր ծախում, չնայած արքաներն ու իշխանները «ինչ-որ մի տեղ» իրար փոր էին թափում:

Մինչև համարյա 20-րդ դարը պատերազմը շարքային անհատի տեղաշարժին ու մասնավոր գործերին համարյա չէր խանգարում: Չկար ո´չ անձնագիր, ո´չ վիզա, ու չկար պետական սահմանը ինքնակամ խախտելու արգելքը, ու խախտողն էլ պետական դավաճան չէր համարվում:

Բայց պետերը շատ արագ հասկացան, որ իրենց հույժ ձեռնտու է, որ ժողովրդին համոզեն, որ իրենք իրենց այս թալանչիական պատերազմները վարում են իբր հանուն հենց ժողովրդի սեփական բարօրության:

Իսկ սրա համար պետք էր, որ ժողովրդին խարդախ ու կազմակերպված մի քարոզով խաբեին:

Սրա համար էլ առաջին հերթին, պետք էր, որ կրթության իրավունքը խլեին մասնավորից ու դարձնեին պարտադիր, հարկադրական, որ ժողովրդին խաբեին մանկուց ու հենց մանկուց դարձնեին իրենց հլու հնազանդ հարկատուն, ոստիկանն ու զինվորը, քանզի հայտնի է, որ մարդը մանկուց անգիր արածը թեկուզ սխալ բանը համարում է անվիճելի ճշմարտություն:

Ու մարդիկ շատ արագ մոռացան, որ առաջ ոչ անձնագիր կար, ոչ այլ երկիր գնալու արգելք, ոչ էլ պետական սահմանը խախտելն էր համարվում պետական դավաճանություն: Ու հիմա բոլորին թվում է, թե այսօրվա պետերի խմբերի սահմանած համարյա ճորտատիրական կարգը հավիտյան է այսպիսին եղել:

6.6 Ինչպե՞ս է պետությունը խաբում ժողովրդին

Չնայած արդեն ասվել է, որ պետերի գործունեության հաջողությունը հիմնված է այն խաբեության վրա, թե պետությունը (այսինքն, պետերի վարչախումբը) ու երկրի ողջ ժողովուրդը (կամ «երկիրը») նույնակա´ն են, նո´ւյն բանն են, բայց արժի, որ, չվախենալով կրկնությունից, ասվածին մի քանի բան էլ ավելացվի:

Պետերն ստիպում են, որ իրենց այս կեղծ դրույթին հավատա ժողովրդի մեծագույն-մեծագույն մասը:

Ժողովրդի մեծամասնությունն էլ անկեղծ ու սրտանց հավատում է, որ կա մի ինչ-որ պետություն կոչված ոչ վերացական բան, ինչը սուրբ է, բայց առանձին պետերը կամ առանձին առաջնորդները խանգարում են սրա գործերին: Ինչո՞ւ:

Որովհետև, – մտածում է միամիտ անհատը, – եթե պետերի վարչախումբն ու ողջ ժողովուրդը նույնական են, ուրեմն, պետերի հանրության ցանկացած ասածը, ցանկացած քմահաճույքը, ցանկացած արարմունքը հենց ժողովրդի´ (այսինքն, հենց ի´մ) ցանկությունն ու ասածն ու արածն է:

Ավելին, պետերի վարչախումբը միշտ համոզում է ժողովրդին, թե ոչ միայն պետությունը (այսինքն, պետերի վարչախումբը) ու ժողովուրդն են նույնական, այլև իբր նույնական են հենց հայրենիք կոչվածն ու պետությունը (այսինքն, հենց պետերի վարչախումբը):

Ու քանի որ ժողովրդի միամիտ մեծամասնությունը հավատում է, թե պետությունը հենց ի´նքն է, սրա համար էլ հավատում է նաև, որ պետությունը, այսինքն, «հայրենիքը», պիտի ուժեղ լինի, ու հավատում է, որ պետությունն ինչքան ավելի ուժեղ լինի, այնքան ավելի լավ, որովհետև ախր ուժեղը հենց իր հայրենի´քն է, հենց ի´նքն է:

Այստեղից էլ այն կեղծ հավատը, թե կա ինչ-որ մի գերշահավետ «պետական մտածողություն», կամ «պետականամետություն», ինչը հենց ամեն մի անհատի օգտին է, քանի որ սա իբր պաշտպանում է պետության (այսինքն, իբր հենց ամեն մի անհատի) շահերը, առանց գիտակցելու, որ պետության շահերը միայն ու միայն պետերի հանրության շահերն են:

(ՀՀ-ի գերագույն պետը վերջերս օրենք հաստատեց, ինչը 4 անգամ (բայց իրականում՝ թերևս 10 անգամ) ավելացնում է ամենաանարդար հարկը, գույքահարկը, ու հետն էլ հայտարարեց.

«Դուք {այսինքն, ամեն մի անհատը – ՄՀ} պիտի ուզենա´ք, պիտի ցանկանա´ք, պիտի պահանջե´ք, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձր լինեն…որովհետև սա´ է պետական մտածողությունը»:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են):

Ժողովուրդը չի հասկանում, որ պետություն կոչվածը ընդամենը պետերի վարչախումբն է, որ կա: Չի հասկանում, որ կոլեկտիվ գաղափարներն անիրական են ա´յն իմաստով, որ սրանց անհատի հատկություններ վերագրելը խոշոր ու վնասակար սխալ է: Այստեղից բխում են հետևյալ դրույթները:

Դրույթ 1. Պետերի վարչախումբը, այսինքն, պետությունը, ողջ երկրի կամ ողջ ժողովրդի հետ նույնացնելը սխալ է:

Դրույթ 2. Պետությունը (պետերի վարչախումբը, մանավանդ՝ անզուսպ, անհըսկելի ու անպատժելի պետերինը) իրեն ենթակա ու ենթարկվող ժողովրդին հարկ ու մաքսով ու փողի կեղծարարությամբ թալանելու մենաշնորհները յուրացրած պետերի կազմակերպված հանցագործ վարչախումբ է:

Դրույթ 3. Երբ պետությունը (պետերի վարչախումբը) խլում է արարող քաղաքացու ստեղծած բարիքի մի մասը (ըստ էության, վիթխարի մասը), չի թողնում, որ արարող մարդը իր բարիքի մի մասը խնայի (տնտեսի) ու հնար ունենա, որ իր գործը ընդլայնի կամ այլ ներդրումներ անի: (Արարող մարդը բարիքը խնայում է, մեծ մասամբ, փողի տեսքով):

Ուրեմն.

Դրույթ 4. Պետությունը (պետերի վարչախումբը) խանգարում է, խոչընդոտում է մարդկային արարմունքի հիմնական ձևին, փոխանակությանը, այսինքն, հակադրվում է մարդու հենց էությանը:

Դրույթ 5. Պետության (պետերի հանրության) ու բարիք ստեղծող ժողովրդի նպատակները հակադիր են, որովհետև բարիք ստեղծող անհատի նպատակը փոխանակության համար բարիք ստեղծելն ու սրա մի մասը խնայելն է: Այնինչ, անզուսպ պետերն իրենց ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսային թալանով ու փողի զանազան կեղծարարությամբ չեն թողնում, որ անհատը բարիքը ազատ ստեղծի ու ազատ խնայի, որ անհատի նպատակն իրականանա:

Սա տխուր, բայց փաստացի եզրակացություն է:

6.7 Պետությունն ինչպե՞ս է առաջացել

(Այս հարցի հակիրճ, բայց խիստ գիտական մի շատ հավանական պատասխանը տվել է արդեն հիշատակված Ջեյմզ Ջորջ Ֆրեզերը՝ իր արդեն հիշատակած «Փսիքեի խնդիրը» (James George Frazer, “Psyche’s Task”) փոքրիկ, բայց հույժ կարևոր գործ մեջ:

(Թերևս ավելորդ չի լինի, եթե ասվի, որ պետության (պետերի հանրության) հանցավոր գործունեության մի օգտակար նկարագրությունը արել է, օրինակ, նաև Ֆրանց Օպենհայմերը, համարյա նույն օրերին, ինչ որ Ֆրեզերը, 1907 թվին):

Ըստ Ֆրեզերի, կառավարության առաջանալու պատահականությունների շարանի մեջ գլխավորը շարքային մարդկանց սնահավատությունն է, ինչը ամրապընդել է շարքային մարդկանց պաշտամունքային ակնածանքը իշխող առաջնորդների, շամանների կամ առաջնորդ շամանների նկատմամբ:

Ֆրեզերի ասածներից եզրակացնելի է, որ եղել են ցեղեր, որոնց կյանքի պատահական սնահավատությունների շարանը նպաստել է, որ սրանց մոտ առաջանա մասնավոր սեփականության ինստիտուտը: Այս ցեղերի անդամների բարիքի փոխանակությունը թերևս ազատ էր ու անարգել (չհաշված թաբուները):

Հետո սրանց շամաններն ու առաջնորդները (երբեմն այս երկու պաշտոնն էլ նույն մարդունն են եղել) զանազան խարդախություններով համոզել են, որ ցեղի բարօրությունը հենց իրե´նք են ապահովում ու, սրա համար էլ ցեղի անդամները իրենց ստեղծած բարիքի մի մասը պիտի տան իրենց, թե չէ ցեղը կկործանվի:

(Ֆրեզերը իր «Ոսկե ճյուղը» 13 հատորանոց գործի մեջ նկարագրում է «անտառի արքայի» ինստիտուտը, որտեղ բազում օրինակ է բերում, երբ ժողովուրդը հավատում է, որ ցեղի արքան ոչ միայն ապահովում է ցեղի բարեկեցությունը, այլև ցեղին հասած նույնիսկ բնական աղետների (օրինակ, երաշտի) պատասխանատուն է: Եթե (օրինակ) երաշտը չէր դադարում, ցեղի անդամները սպանում էին այս արքային):

Քիչ-քիչ այս շամաններն ու առաջնորդները (հետագա քուրմ-եկեղեցականներն ու արքաները) իրենց շուրջն են հավաքում պետերի ու քարոզիչների մի վարչախումբ, որ նախ հեշտ խաբեն իրենց ենթակա ժողովրդին, ու երկրորդն էլ, որ լավագույն ձևով ու հնարավորին չափ երկար ապահովագրեն իրենց՝ ժողովրդի ամենայն կարգի դժգոհություններից ու բունտերից:

Ու առաջանում է այսօրվա պետություն (պետերի վարչախումբ) կոչվածը, ինչն ամեն գնով պաշտպանում է իր այս մենաշնորհային արտոնյալ ու հանցագործ վիճակը:

Դրույթ 1. Պետության (պետերի հանրության) առաջարկած օրենքները կամ պետության հաստատած օրենսդրությունը մի´շտ են արդարացնում պետերի հանրության հանցագործությունները ու մի´շտ են պետերին պաշպանում ամենայն պատժից, այսինքն, մի´շտ է հակադիր մասնավոր սեփականության անձեռնմխելության ու սրա ազատ տնօրինության բարոյական նորմին:

Մարդկային անհատի արարմունքը իր նեղություններից ազատվելու վարք ա, մի´շտ, սա ամենաֆունդամենտալ աքսիոմն է մարդու գործերի մասին, ինչը մտածողը չպիտի մոռանա երբեք:

Ֆրանց Օպենհայմերն ասում է, թե կա երկու տեսակ մարդ: Առաջին տեսակը տնտեսական մարդն է, ով իր նեղություններից ազատվում է տնտեսական ձևով, այսինքն, բարիք կամ ծառայություն է ստեղծում ու սրանք փոխանակում է ուրիշների ստեղծած բարիքների ու ծառայությունների հետ ու ազատվում է իր նեղություններից:

Երկրորդ տեսակ մարդը, ըստ Օպենհայմերի, քաղաքական մարդն է, ով իր նեղություններից ազատվում է քաղաքական ձևերով, այսինքն, միավորվում է իր պես քաղաքական մարդկանց հետ ու պետություն կոչվող հանցագործ խումբ է կազմակերպում: (Օպենհայմերի գաղափարների իմ այս կարճ շարադրանքը, իհարկե, բավական ազատ է):

Հետո այս կազմակերպված հանցագործ խումբը (այսինքն, պետությունը կամ պետերի վարչախումբը) համոզում է ժողովրդին, որ ժողովուրդը ճիշտ կանի, որ իր ֆունկցիաների մի մասը (մեծ մասամբ, երկրի ներքին ու արտաքին անվտանգության հարցերը, կրթության ու առողջապահության հարցերը ևն) հանձնի այս կազմակերպված հանցագործ խմբին, փոխարենը վճարելով որոշակի քանակով հարկ ու տուրք, զանազան մաքսեր ու զարտուղի հարկեր ևն:

Հետո էլ, քիչ-քիչ, այս կազմակերպված հանցագործ խումբը, կրթությունը դարձնում է պարտադիր ու համոզում է ողջ ժողովրդին, որ ժողովուրդն առանց այս կազմակերպված հանցագործ խմբի (այսինքն, առանց պետության, առանց պետերի այս կազմակերպված հանրության) իսկույն կկործանվի:

Համոզելու այս պրոցեսի ընթացքում է, որ պետությունը կազմակերպում է պետությանը երկրպագելու իր կրթական ու քարոզչական այն տեխնոլոգիաները, որոնք հիմնված են (վերջին հաշվով նացիստական) ռազմահայրենասիրական կոնցեպցիաների վրա ու, իհարկե, ծառայության վերցնելով երկրի համարյա բոլոր մըտավորականներին, սրանց ռոճիկ վճարելով, որ սրանք անընդհատ արդարացնեն իր բոլոր-բոլոր գործերն ու փառաբանեն իրեն:

Ու համոզելու այս պրոցեսի «տրամաբանությունն» ավարտվում է ամենայն բըռնության իրավունքը մենաշնորհելով: Ֆրանց Օպենհայմերը լրիվ է ճիշտ, երբ պընդում է.

«Պետության տիպային սահմանադրությունը ասում է, – Դուք պիտի մեզ պարտադիր հարկ վճարեք ու ենթարկվեք մեր բոլոր-բոլոր հրամաններին, թե չէ՝ մենք ձեզ կպատժենք մեր ուզած ամենայն ձևով»:

(Франц Оппенгеймер, “Система Социологии”, հատ II, էջ 308).

Եղե՞լ են ժողովուրդներ, ովքեր համարյա զուրկ են եղել պետությունից (պետերի վարչախումբից): Այո´, եղել են, ինչպես նաև եղել են այնպիսիք, որտեղ պետերը լրի´վ են ճորտացրել ողջ ժողովրդին:

Պետությունից համարյա զուրկ է եղել, օրինակ, Հին Աթենքն ու հին հունական մի քանի քաղաք պետությունը (գոնե մի քանի կարճ շրջանում ու գոնե հարկային թալանի բացակայության իմաստով):

Պետությունից, ըստ էության, զուրկ էր, օրինակ, Իռլանդիան, ով մի ողջ հազարամյակ ապրում էր միմիայն իր այսպես կոչված բրեհոնյան օրենքներով:

Գլուխ 7. ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈՂԸ

7.1 Անուղղակի փոխանակությունն ու փողը

Այժմ անցնենք փողի էության քննարկությանը:

Փողի էությունը առաջին մոտավորությամբ հասկանալու համար պատկերացրեք, որ Գեղջաստանում մի մարդ, ի վերջո, հասկանում է, որ մրճի ու ատմնաբույժի ծառայության ապրանքային ուղղակի փոխանակությունը խիստ է անհարմար, ասում է.

– Եկեք մի պահեստ սարքենք, մեկիս ընտրենք պահեստի վարիչ, ու այս պահեստի մեջը դնենք 100 զույգ կոշիկ, 100 հատ մուրճ, 100 հատ շալվար, 500 կիլո ցորեն ևն, ևն, ևն, այսինքն, այս պահին արտադրվող հնարավոր ամեն ինչից ու, քանի որ արդեն գիտենք, թե մեր ապրանքները ի´նչ չափով (հարաբերությամբ) փոխանակենք, դրանց բոլորի գումարին համապատասխան, ՈՉ ԱՎԵԼ, ՈՉ ՊԱԿԱՍ, մաքուր ոսկուց փոքրիկ սկավառակներ սարքենք, մեկ գրամանոց, երկու գրամանոց, երեք գրամանոց ևն, անուններն էլ դնենք փող, այնպես, որ ամեն մեկս մի բան առնելու համար այսքան չընկնի դռնե դուռ:

Իսկ ով որ էլ ոսկի փող ունենա կուտակած, թող ինքն է´լ իրավունք ունենա այս սկավառակներից սարքի, բայց մաքուր ոսկուց ու ճիշտ մեկ գրամանոց ևն, որովհետև ոսկին էլ է բոլորիս համար ցանկալի ապրանք, ու այդժամ ամեն մեկն էլ կարող է իր ուզած պահին այդ փողը բերի պահեստը ու այդ ոսկի փողը փոխի իր ուզած ապրանքով:

Չունևորն էլ կդառնա վարձու բանվոր, ու իրեն էլ իր աշխատանքի դիմաց ապրանքի տեղը ոսկի փող կտան:

Ու բոլորն էլ համաձայնում են ու այս ձևով փող են ստեղծում, որ ապրանքներն ու ծառայություններն անուղղակի փոխանակեն, փոխանակեն փողի´ միջոցով կամ փողի´ միջնորդությամբ:

Ու թե´ առևտուրն է անասելի հեշտանում, թե´ արտադրությունն է շատանում, որովհետև մարդիկ էլ իզուր ժամանակ չեն ծախսում, որ դռնեդուռ ընկնեն:

Ու գեղջաստանցիները շատ արագ են համոզվում, որ փոխանակության այս նոր, այս անուղղակի տեխնոլոգիան ուղղակի մի հանճարեղ բան է:

Սա փողի առաջանալու ու դերի շատ կոպիտ ու մտային բացատրությունն է, ու այսօր հաստատ է հայտնի, որ փողը առաջացել է առանց մարդկանց որևէ գիտակից ծրագրի կամ ժողովի, առաջացել է ինքնին, սպոնտան ու չափազանց երկար, պատահականությունների մի երկար շարանով ու չափազանց «խուճուճ» ու ոլոր-մոլոր ընթացքով:

Տարբեր տեղերում ու տարբեր ժամանակ փողի դերը վերցրել են տնտեսական այն (սակավ) բարիքները, որոնք հարմար են եղել փողի դերին, այսինքն, անպայման արդեն բոլորի համար ընդունելի ապրանք են եղել (սա Միզեսի ռեգրեսի թեորեմն է), ծավալով քիչ են, հեշտ բաժանելի են, հեշտ կրելի են, հեշտ ճանաչելի են, այնքան են հեշտ գործածելի, որ նույնիսկ մանուկը կարող է գործածի, դժվար կեղծելի են ևն:

Այս հատկությունները, այս կամ այն չափով ունեն կամ ունեցել են բոլոր ազնիվ մետաղները ու թանկագին քարերը, որոնք չափազանց են սակավ ու միշտ են ցանկալի:

Բայց այս հատկություններն ունեցել են նաև ուրիշ սակավ ու ցանկալի տնտեսական բարիքները, օրինակ, աղը, պղպեղը, Հեռավոր Արևելքի համեմունքները, Օվկիանայի կղզիներում՝ հատուկ խեցիները, 1940-ական հետպատերազմյան Գերմանիայում՝ ամերիկյան սիգարեթը ևն, ևն:

Իսկ թե տնտեսական բարիքներից ո´ր մեկը կհամարվի ամենաթանկը, զուտ պատահական բան է: Օրինակ, Ամերիկայի բնիկները (ըստ Կոսիդովսկու) հասպիսը (յաշման) ադամանդից ավելի թանկ էին համարում, երկաթը ավելի թանկ էր, քան ոսկին ևն:

Հիմա ավելի մանրամասն խոսենք փողից:

Փողը հույժ հեշտացնում է փոխանակությունը, որովհետև դարբին Պետրոսն այլևս ստիպված չի, որ իր մուրճերը վերցնի, գնա քաղաք ու մուրճի հրատապ կարիք ունեցող ատամնաբույժ ու կոշկակար ճարի:

Մուրճ վերցնելու փոխարեն Պետրոսն արդեն կվերցնի հարկավոր փողը, մի քանի ոսկեդրամ կամ արծաթե դրամ ու կգնա ատամնաբույժի ու կոշկակարի դուռը, սրանք էլ հաճույքով կփոխանակեն իրենց ծառայություններն այս մետաղադրամների հետ, որովհետև սա իրենց համար է´լ է չափազանց ձեռնտու:

Ու քանի որ հնարավոր է, որ փողի մանրն էլ սարքվի, Պետրոսն էլ իր ուզած թվով կոճակ առնելու հնար կունենա:

Բայց փողը անսահման շատացնում է նաև աշխատանքի ու գիտելիք-ինֆորմացիայի բաժանումն ու հնար է տալիս, որ (ըստ էության) անսահման քանակով նոր մասնագիտություն, նոր արհեստ ու նոր ծառայություն առաջանան:

Դրույթ 1. Փողը հնար է տալիս, որ ոչ միայն ապրանքներն ու ծառայությունները անասելի հեշտ փոխանակվեն, այլև ու ըստ էության, հեշտացնում է մարդկային ամենայն գործակցության ու իրար օգնելու պրոցեսների´ փոխանակությունը:

Նշանավոր տնտեսագետ Լեոնարդ Ռիդը մի փոքրիկ, բայց գողտրիկ հոդված ունի, «Ես մատիտն եմ» (Leonard Reed, “I Pencil”) վերնագրով, ինչով նկարագրում է, թե ԱՄՆ-ի արտադրած մի հասարակ մատիտը սարքելիս՝ քանի´-քանի´ երկրի առանձին մասնագետն ու հումքն է մասնակից այս պրոցեսին:

Ռիդի այս գործը հրաշալի է ցուցադրում, թե մեր այսօրվա քաղաքակրթությունը աշխատանքի բաժանման ինչ մի բարդագույն, ինչ մի ֆանտաստիկ բարդության է հասել:

Տարեցները թերևս ամենաճիշտը կարող են գնահատեն, թե աշխատանքի այս բաժանումն ինչքան է բարդացել վերջին 60 տարում, մանավանդ կոմպյուտերների ու ինտեռնետի սպոնտան առաջանալու պատճառով:

Դրույթ 2. Եթե հանկարծ փողը մի սարսափելի աղետից վերանա, միանգամից կվերանա աշխատանքի ու գիտելիք-ինֆորմացիայի այս համաշխարհային բաժանումն ու փոխօգնություն-գործակցությունն ու մեր այս քաղաքակրթությունը:

(Ըստ էության, պետերի այսօրվա վարչախմբերը, պետությունները, իրենց փուչիկ փողերի վիթխարի քանակներն անընդհատ տպելով, մեր քաղաքակրթությունը անդո´ւնդ են տանում: Տես հետո):

Փողը (ճիշտն ասած, ազատ շուկան, որովհետև ազատ շուկայում փողը ընդամենը փոխանակությունը հեշտացնող միջոցը կամ միջավայրը կամ միջնորդն է), նաև խիստ հեշտացնում է արտադրողների ու ծառայություն մատուցողների մըրցությունը:

Ազատ շուկայի մրցությունը, ինչն արվում է փողի անսահմանափակ քանակների հետևից ընկնելով, ինքնին նոր տեխնոլոգիաների հայտնագործության ամենահըզոր ազդա´կն է, ամենահզոր մոտի´վն է:

Երկրորդը, հենց այս մրցությունն է, որ ստիպում է արտադրողին ու սպասարկողին, որ անպայման ձգտի ուրիշներից ավելի որակովին ու ավելի էժանին, բայց ախր սպառողի ուզածը հենց առավել որակյալն ու առավել էժանն է: Ուրեմն.

Դրույթ 3. Ազատ շուկայում փողին հետամուտ «եսասերները» սպառողին (այսինքն, բոլոր-բոլորին), պաշտպանում են թանկանալուց ու անորակից:

Սպառողն այս անցանկալի երևույթներից անպաշտպան է մնում միայն ա´յն դեպքերում, երբ պետերը, այսինքն, պետությունները, կրճատում են շուկայի ազատությունը, երբ սրանք իրենց զանազան ուղղակի ու անուղղակի հարկերով, ռոճիկների նվազագույն ու գների առավելագույն շեմերով միջամտում են շուկայական պրոցեսին:

Միամիտ սպառողն էլ կարծում է, թե մեղավորը փողի տենչն է, փող կուտակելու մարմաջն է, վաճառողի կամ արտադրողի ագահությունն է:

Այս ամենը թույլ է տալիս, որ պնդենք հետևյալը.

Դրույթ 4. Փողի ինստիտուտի հայտնագործությունը մեր այսօրվա ֆանտաստիկ բարդ ու զարմանահրաշ քաղաքակրթության ամենախոշոր հայտնագործություններից մեկն է, իսկ ամենախոշոր հայտնագործությունը մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության հայտնագործությունն է, ինչն ինքնին հիմնական բարոյական նորմն է, քանզի սրանից են բխում բարոյականության մնացած նորմերը:

Երբեմն ասում են, թե փողը չարիք է: Բայց տեսանք, որ իսկական փողը, այսինքն, ապրանքով (ոսկով) ապահովված փողը ընդամենը փոխանակության, գործակցության ու փոխօգնության ու բարիք կուտակելու միջոց կամ միջնորդ կամ միջավայր է:

Ուրեմն, քանի որ անհնար է, որ սրանք չարիք լինեն, անհնար է նաև, որ իսկական փողը չարիք լինի, որովհետև ակնհայտ է, որ ցորենը, մուրճը, շալվարը, մածունը, կաթը, միսը, գործակցությունն ու փոխօգնությունը չարիք չեն: Այստեղից բխում է.

Դրույթ 5. Չարիքը, ընդ որում, անխուսափ չարիքը փողը անպատիժ կեղծողներն են, իսկ փողը անպատիժ կեղծելու մոնոպոլիստները միայն ու միայն պետերի անհսկելի, անպատիժ ու անզուսպ վարչախմբե´րն են, միայն պետություննե´րն են:

Խոսենք, ուրեմն, փող կեղծելուց ու կեղծողներից:

7.2 Փողը կեղծելը

Նորից գանք Գեղջաստան:

Երբ որևէ ապրանքն արդեն համարվում է փող, մի քանի սցենար է հնարավոր:

1. Մեկ կամ երկու անազնիվ գյուղացի իր ոսկեդրամներին մի քիչ պղինձ է խառնում ոսկուն (էժան պղինձ շատ ունի), որ իր ձեռի փողի քանակը շատացնի ու համագյուղացիներից ավել բարիք շորթի:

Եթե սա անհատը անի, սրա այս խաբեությունը, վաղ թե ուշ, կբացվի, ու այս գյուղի մարդիկ կդադարեցնեն սույն խաբեբայի հետ առևտուրը (ու գուցե իրեն էլ խիստ պատժեն): Այստեղ տուժողը, ի վերջո, միայն այս խաբեբան կլինի:

2. Գյուղի պահեստապետը, այս խաբեության բացվելուց հետո, համոզում է գեղջաստանցիներին, որ փողը կեղծելու այս դեպքերը չեն վերանա, եթե ոսկեդրամներրի արտադրության ու հսկողության մենաշնորհ չհաստատվի: Հետո էլ համոզում է բոլորին, որ այս մենաշնորհն էլ պիտի տրվի հենց իրե´ն, հենց այս պահեստապետի´ն, որովհետև ինքը բացառիկ ազնիվ է ու անկաշառ:

«Ընդ որում», ասում է այս պահեստապետը, «պարտադիր պայման պիտի լինի, որ իր (այսինքն, պահեստապետի) գործունեությունը հսկելու իրավունքը ոչ մեկը չպիտի ունենա, որովհետև հենց գյուղացինե´րն են իրեն ընտրել, իսկ գյուղացիների ընտրության արդարությունը ամեն կասկածից վեր է»:

Դյուրահավատ գյուղացիները համաձայնում են: Պահեստապետն էլ, իր համար օգնականների մի հսկա բանակ է վարձում ու ստեղծում է պետությունը, այսինքըն, պետերի իրեն հնազանդ ու իր կամակատար վարչախումբը:

Հետո այս պահեստապետը կաշառում է Գեղջաստանի բոլոր թերթերին, բոլոր գրողներին ու հեղինակներին, բոլոր ուսուցիչներին ու մնացած բոլոր հեղինակավոր մարդկանց, որ սրանք անընդհատ ու ամեն առիթով քարոզեն, որ այս պահեստապետը, աշխարհի ամենազնիվ մարդն է, ու որ այս ողջ աշխարհում, պահեստապետից բացի ուրիշ ոչ մեկը գյուղացիների շահի մասին չի մտածում:

Ու այս պահեստապետը համոզում է, որ մանուկների կրթության մենաշնորհն էլ տան իրեն (իհարկե, մի որոշակի գումարի՝ հարկի դիմաց), ու երբ սա ստանում է, կրթությունը դարձնում է պարտադիր, որ իր խարդախ քարոզից ոչ մեկը չխուսափի:

Հետո էլ, այս նույն միջոցով, ստիպում է, որ սրանք համոզեն ողջ Գեղջաստանի ժողովրդին, որ պահեստապետի ամեն մի քայլը միայն ու միայն Գեղջաստանի ժողովրդի բարօրության համար է արվում:

Դյուրահավատ գեղջաստանցիներն էլ բացարձակ են մոռանում, որ մի ժամանակ ո´չ պահեստապետ ունեին, ո´չ ձրիակեր պետերի խումբ, ոչ պետական պարտադիր կրթություն, ու որ այդ հին-հին օրերին հիանալի էին յոլա գնում առանց այդ պահեստապետի ու դրա ձրիակեր օգնականների, այսինքն, առանց պետերի այդ հսկա բանակի, ում հիմա պիտի հենց իրե´նք պահեն, պիտի պահեն պահեստապետի ու իր կամակատարների սահմանած բազում ու անընդհատ շատացող բռնի հարկ ու մաքսով:

Ու դյուրահավատ գեղջաստանցիները, իրենց անցյալի փառավոր ազատությունը մոռացած ու իրենց արդեն միայն ու միայն ճորտական հոգեբանությամբ, անկեղծ մտածում են, որ եթե ձրիակեր պետերի այս վիթխարի խումբն ու պահեստապետը չլինեն, Գեղջաստանում իսկույն քաոս ու գազանային անարխիա կսկսվի, ու իրենք էլ իսկույն կկործանվեն:

Ու այս պահեստապետը, տեսնելով, որ ժողովուրդն իրեն լրի´վ է հավատում, ոսկի ու արծաթ փողին պղինձ, նիկել ու ուրիշ մետաղ է խառնում ու նախկին փողը կեղծում է ու կեղծածը թաքուն տալիս է միայն իրեն դուր եկած գյուղացիներին ու իր կամակատարներին:

Սրա հետևանքները հասկանալու համար նախ պիտի իմանանք պահեստապետի հաջորդ ու ամենավիթխարի խարդախության էությունը:

Մի օր այս պահեստապետը (գուցե իր կամակատար պետերից մեկի խորհրդով) գլխի է ընկնում, որ ոսկի փողի տեղը որոշակի հարաբերությամբ թուղթ փող ստեղծի ու սա փոխանակի քաղաքացիների ձեռի ոսկու հետ, բայց ա´յն պայմանով, որ թուղթ փողի ուզածդ տերը ցանկացած պահին իրավունք ունենա իր ձեռի այս թուղթ փողը արդեն որոշված հարաբերությամբ փոխի ոսկի փողով:

Պարզ է, որ եթե այս պայմանը սրբությամբ կատարվի, Գեղջաստանի առևտրին ու տնտեսությանը ոչ մի վնաս չի հասնի:

Հետո էլ այս պահեստապետը, միաբան Գեղջաստանի իր մի քանի հարուստ համախոհի հետ, ովքեր վախենում են նոր հանդես եկած մրցակիցներից, որոշում է, որ գեղջաստանցիներից խլի իրենց ձեռի ողջ ոսկին ու արծաթը ու այլևս չթույլատրի, որ որևէ մեկն իր ձեռը թանկարժեք մետաղի զգալի քանակություն ունենա:

Սրա համար էլ օրենք է հռչակում, որ բոլոր-բոլոր գյուղացիները, հանուն իրենց իսկ բարօրության, պիտի իրենց ունեցած թակարժեք մետաղադրամներն ու մետաղի քանակները հանձնեն պետությանն ու փոխարենը թուղթ փող ստանան:

(Ֆանտաստիկա է, չէ՞, բայց հենց այսպե´ս է եղել այս ողջ աշխարհում):

Հիմա ենթադրենք, թե սրանից հետո գեղջաստանցիների ձեռը ոսկի փող չի մնացել ու մի երկու հարց տանք:

ՀԱՐՑ 1. Ասենք թե գյուղացիների ձեռը (բոլորինն իրար հետ) կա 1000 դոլար թուղթ փող: Ի՞նչ կպատահի, եթե պահեստապետը փողը «ուռացնի» (անգլերենով՝ ինֆլյացիա անի, inflation = փչելով ուռացնելը), այսինքն, նորից մի 1000 դոլար թուղթ փող էլ տպի, որ ավելացնի արդեն բաժանված 1000 դոլարին, որ ամեն մեկի ձեռի փողը կրկնապատկի:

(Գիտական տերմինով՝ պահեստապետը թուղթ փողի էմիսիա է անում: Չմոռանանք, որ պահեստում կար միայն սկզբնական 1000 դոլարին համարժեք մուրճ, շալվար ևն):

Պարզ է, որ եթե փողի այս տեսակ էմիսիան միաժամանակ տրվի Գեղջաստանի բոլոր-բոլոր փողատերերին, բացարձակ չի փոխի ապրանքները փոխանակելու արժեքները, չնայած գները ուրիշ կլինեն: Չմոռանաք, որ այս «միաժամանակ» բառն այստեղ հույժ կարևոր է:

Նորից մի մուրճը կարժենա մի զույգ կոշիկ (ու հակառակը) կամ մի շալվար, կամ 10 կգ ցորեն, կամ մի պարկ խնձոր, կամ երկու պարկ կարտոֆիլ, որովհետև գյուղացիները, իմանալով, որ առաջվա մեկ դոլարով ապահովված ապրանքը հիմա ապահովված է երկու դոլարով, իսկույն իրենց ապրանքները երկու անգամ կթանկացնեն ու ապրանքների գները կկրկնապատկվեն:

Ապրանքների ու ծառայությունների գները, իհարկե, կփոխվեն, բայց արժեքները չեն փոխվի (տես «Ի՞նչ է արժեքը» գլուխը):

Փողի այսպիսի ինֆլյացիան (էմիսիան) ու ապրանքների այսպիսի միաժամանակ թանկանալը ոչ մեկին վնաս չի տա, որովհետև սա ապարանքների փոխանակության վրա բացարձակ չի ազդի:

Ապրանք փոխանակող կողմերից ամեն մեկի նպատակը մյուս կողմի ապրանքը իր ձեռքինի հետ փոխանակելն է, ու փոխանակելու միջնորդի (փողի) քանակը այս անգամ, ըստ էության, նշանակություն չունի, որովհետև փոխանակության վերջնական նպատակի վրա չի ազդում, մի մուրճը նորից մի զույգ կոշիկ արժի:

Այս ամենից երկու կարևորագույն դրույթ է բխում:

Դրույթ 1. Ոսկի (կամ սրա պես) փողը ապրանք փոխելու այնպիսի միջոց կամ միջնորդ կամ միջավայր է, ինչը հնարավորություն է տալիս, որ բազում-բազում իրարից տարբեր ապրանքների արժեքներն արտահայտվեն թվերով (քանակական թվականներով): Ազատ շուկայում փողը նաև հնար է տալիս, որ ամեն մի տնտեսվարող անհատը իր անհատական տնտեսական պլանը կազմի՝ փողի միջոցով նախնական տնտեսական հաշվարկ կատարելով:

Դրույթ 2. Ճշմարիտ (չկեղծած) փողի ցանկացած քանակը բավարար է, որ երկրի տնտեսական (փոխանակային) բոլոր հարաբերությունները անխափան գործեն, եթե երկրում բարոյակարգ է, այսինքն, կատարյալ ազատ շուկայական հարաբերություններ են, ու պահեստապետն էլ (այսինքն, պետությունը) խարդախ չի:

Ի՞նչ կպատահի, եթե այս պահեստապետը հայտարարի, որ նոր նկարներով 500 հատ թղթադրամ է տպել, ու բոլորը պետք է իրենց հին 1000 դոլարները փոխեն նորերով, 2:1 հարաբերությամբ:

Նորից ապրանքների արժեքները չեն փոխվի ու ոչ մեկը չի տուժի, չնայած ապրանքների գները այս անգամ երկու անգամ կպակասեն:

Այժմ ենթադրենք, որ այս պահեստապետը բոլորից գաղտնի է տպում այդ հավելյալ 1000 դոլարը ու բոլորից էլ գաղտնի այս 1000 դոլարը գիշերը բաժանում է իր կոշկակար մերձավորներից մի քանիսին միայն: Այս մերձավորները հաջորդ մի քանի օրը իրենց ողջ փողով պահեստից հայտնի գներով լիքը ապրանք կառնեն:

Բայց այսպիսի բանը գաղտնի չի մնում, ու հավելյալ փող չստացած ապրանքների տերերը, չնայած ուշ, բայց վերջը գլխի են ընկնում, որ փոխանակությունը արդար չի (իրենց առաջվա պայմաններով չի, արդեն, օրինակ, երկու մուրճն է մի զույգ կոշիկ), ու որ խաբեությամբ իրենցից խլել են պահեստում դրված իրենց ապրանքի իրենց մասի կեսը:

Ու բոլորն էլ, քիչ-քիչ, այնքան կթանկացնեն իրենց ապրանքը, որ փոխանակությունը դառնա առաջվանը:

Ինֆլյացիա ասելով հենց սա´ են հասկանում, ու գների աղետալի աճը հենց այս ինֆլյացիայի´ հետևանքն է:

Ինֆլյացիան ու գնաճը ձեռ-ձեռի տվա´ծ են քայլում:

Այսպիսի ինֆլյացիայի հետևանքով պահեստապետի մերձավորները ավելի´ են հարստանում, իսկ այս խարդախությունից անտեղյակները աղքատանում են, իսկ հարստացողներն էլ հարստանում են հենց այս անտեղյակ աղքատների´ հաշվին:

Պահեստապետը, ըստ էության, իր մերձավորների հետ միասին, այս խարդախությամբ, թալանում է հենց անտեղյակներին, ովքեր Գեղջաստանի մեծամասնությունն են:

Բայց պահեստապետը միշտ էլ հայտարարում է, թե գների թանկանալու «իսկական» պատճառը ապրանք ստեղծող ու վաճառողների անբարո ագահությունն է, իբր սրանք որոշել են անարդար ձևով արագ հարստանանան:

Այստեղից երկու կարևոր դրույթ էլ է հետևում:

Դրույթ 3. Գների թանկանա´լն է ինֆլյացիայի արդյունքը, ոչ թե հակառակը:

Պետերի վարչախմբերը խնամքով թաքցնում են սա, որ ժողովուրդը մտածի, որ գները թանկացնողները ոչ թե պետերն ու պետություններն են, այլ «այդ ագահ, եսասեր, հայրենիքի մասին չմտածող ու միայն իրենց անձնական շահի հետևից ընկած արտադրող-վաճառողներն ու ծառայություն մատուցողները» (օրինակ, ռեստորանների տերերը ևն):

Դրույթ 4. Ինֆլյացիայի ու գնաճի մեղավորը ոչ թե ապրանքների տերերն են, այլ փողի մոնոպոլիստ պետության (պահեստապետի կամ սրան ենթակա կենտրոնական բանկի=ԿԲ-ի) արարմունքը:

Գնաճի մեղավորը պետության տպած կամ պարտք արած ու ոսկով չապահովված հավելյալ փուչիկ փողը կամ ԿԲ-ին ենթակա առևտրային բանկերի տված փուչիկ փողի վարկերն են, ինչը հետո պետերը քոռուփուչ են անում իրենց «հույժ անհրաժեշտ» ծրագրերի ծախսերով, իրենց ռոճիկներն ու պարգևավճարները անընդհատ բարձրացնելով ու մանավանդ իրենց անթիվ անհամար տնտեսական (անպայման) սխալ ծրագրերով, կամ վարկ են տալիս իրենց անմրցունակ մերձավորներին, որ սրանք քոռուփուչ անեն վարկ տված փողն ու իրենց համար էժան ապրանք առնեն:

Սրանից հետո այս պահեստապետը մի սատանայություն էլ է անում: Օրենք է հաստատում, որ իրենից բացի ուրիշ ոչ մեկը ոչ ոսկի (կամ սրա պես) փող, ոչ էլ թուղթ փող արտադրելու իրավունքն չունենա, ոչ էլ շատ ոսկի ու այլ թանկարժեք մետաղ կուտակելու իրավունքն ունենա:

Հետո էլ պահեստապետը մի օրենք էլ է ընդունում, որ այսուհետ միայն թուղթ փող է լինելու, ինչը տպելու ու ինչի տպաքանակի իրավունքը միայն ու միայն ինքն է որոշում, իր կամքով:

Պահեստապետի տպած ու իրեն ու իր մերձավորներին անընդհատ բաշխվող այս հավելյալ թուղթ փողին (ինչը ոչ թե բարիք ստեղծելու արդյունք է, այլ պահեստապետի խարդախության հիմնական գործիքը ու, ըստ էության, ոչ թե հալալ քըրտինքով է ստեղծված, այլ «օդից»), ասում են ֆիատային փող (կամ ֆեդուցիարային փող, եթե առևտրական բանկերը սա վաշխով (տոկոսով) տալիս են անհատներին):

Fiat բառը լատիներենից է, ինչը նշանակում է «թող լինի». օրինակ, fiat lux-ը նշանակում է. «Եղիցի լույս»: Այսօր «Fiat» բառը նշանակում է՝ «դեկրետ, հրահանգ, հրաման», իսկ ֆիատային փողը «հրամանային փողն է»:

Ուրեմն, պահեստապետի հրամանով օդից սարքած այս ֆիատ փողը ոչ թե ազատ շուկայի ստեղծած բարիքի´ պատճառով է, որ արժեք ունի, այլ միայն խարդախ պահեստապետի ու թալանչիների իր բանդայի (այսինքն, պետության, ԿԲ-ի) սատանայական մեքենայությունների, սատանայական դեկրետների, հրահանգների ու հրամանների զորությամբ ու բռնությամբ:

ՀԱՐՑ 2. Ի՞նչ կպատահի, եթե ոսկի (կամ սրա պես այլ թանկ բաներին հենված) փողը վերացնելուց հետո (երբ ժողովրդի ձեռը միայն թուղթ փող կա), այս պահեստն իր բոլոր ապրանքներով վառվի: Մարդիկ կարո՞ղ են իրենց թուղթ փողը փոխեն այս պահեստի վառված ապրանքների հետ:

Եթե գեղջաստանցիների ձեռի փողը ոսկի լիներ, պահեստի վառվելուց այս գեղջաստանցիները չէին տուժի, որովհետև ոսկին մնում է ոսկի, ու սրանք իրենց ձեռի ոսկին կփոխեին նորից արտադրված կամ ուրիշ բարիքների հետ: Չէ՞ որ ոսկու կարիքը մի´շտ կա, չէ՞ որ ոսկին մի´շտ է ապրանք, մի´շտ է հարգի:

Ու առաջ, երբ թուղթ փողը փոխանակելի էր ոսկով, գեղջաստանցիները հավատո´ւմ էին թուղթ փողին, որովհետև ամեն վայրկյան կարող էին իրենց թուղթ փողը փոխեին կա´մ համարժեք ապրանքի, կա´մ ոսկու որոշված քանակի հետ:

Բայց եթե ոսկի կամ այլ թանկ ու սակավ մետաղական ապրանք-փողը չկա, պահեստի վառվելուց հետո այս թուղթ փողը էլ ինչի՞ հետ փոխեն ու այս թուղթ փողին, այս օդից սարքած թղթին, ո՞նց կամ ինչո՞ւ հավատան: Ու թե որ այդ պահեստապետը թուղթ փողից անընդհատ ավելի ու ավելի շատ արտադրի, ապրանքները չե՞ն թանկանա, ու ֆիատ փողի նկատմամբ հավատը չի՞ կորի:

Ֆրիդիրիխ Ավգուստ ֆոն Հայեկը 1964 թվին առաջարկեց, որ փող արտադրելու մոնոպոլիան վերացնեն ու որ ազատ շուկայի ամեն անդամն է´լ, ամեն մարդն է´լ իրավունք ունենա իր սեփական մասնավոր փողն արտադրելու իրավունքը (F. A. Hayek, “Denationalization of Money”, ռուսերենով Ф. А. Хайек, “Частные деньги”):

Այսօրվա կրիպտովալյուտաները ստեղծվեցին Հայեկի այս գաղափարից:

Հետաքրքիր է, որ Հայեկի մասնավոր փող ստեղծելու առաջարկն արդեն տեղ-տեղ ու քիչ ծավալով, կիրառվում է հենց ուղղակի ձևով, ու պետություններ էլ, իհարկե, շատ խեթ են նայում սրան:

Ըստ Հայեկի, փողային խարդախությունները չեն վերանա, եթե փողի արտադըրությունը, մյուս ապրանքների պես, ենթակա չլինի ազատ շուկայի մրցությանը:

Միայն այս մրցությունը հնար կտա, որ մարդիկ ընտրեն ամենաազնիվ փողը:

7.3 Ազատ շուկան ու շահագործելը

Մարքսիզմի ամենավնասակար սուտն ա´յն սուտն է, թե իբր արտադրողը (կապիատալիստը) շահագործում է իր վարձու բանվորներին, սրանց ավելի քիչ վարձատրելով, քան բանվորների ստեղծածն է: Տեսնենք, թե սա իրո՞ք այսպես է:

Դրույթ 1. Ազատ շուկայում շահագործելն անհնար է:

Իրոք, ենթադրենք, թե Գեղջաստանում փողը դեռ հայտնագործված չի: Այս գյուղի ամեն մի բնակիչը մի բան է արտադրում, մեկը ցորեն, մյուսը կարտոֆիլ, երրորդը՝ աթոռ, չորրորդը՝ մուրճ ևն:

Ենթադրենք Պողոսը մի մուրճ ունի, Պետրոսն էլ՝ մի աթոռ, ու Պողոսին չափազանց պետք է մի աթոռ, իսկ Պետրոսին՝ մի մուրճ: Հետո Պողոսն ու Պետրոսը հանդիպում են ու ինքնակամ փոխարինում են իրենց ապրանքները ու երկուսն էլ լրիվ գոհ են մնում իրեց այս փոխանակությունից:

Հնարավո՞ր է, որ ասվի, թե Պողոսը շահագործեց Պետրոսին կամ հակառակը:

Ակնհայտ է, որ ոչ:

Այժմ ենթադրենք, որ ասված գյուղի մի ուրիշ բնակիչը, Կիրակոսը, ինչ-ինչ պատճառով, որևէ բան արտադրելու կարողությունը չունի, բայց իրեն չափազա´նց է հարկավոր մի աթոռ, ու Կիրակոսը գալիս է Պետրոսի մոտ ու ասում է. «Ես քո համար 3 օր բանվորություն անեմ, դու էլ ինձ էդ բանվորության փոխարեն մի աթոռ տուր, հա՞», ու Պետրոսը համաձայնում է:

(Հնարավոր է, որ առաջարկը Պետրոսն անի, սրանից վերի դատողությունը չի փոխվում): Այս անգամ Պետրոսն իր աթոռը փոխանակում է Կիրակոսի 3 օրվա բանվորության հետ (կամ Կիրակո´սն է իր 3 օրվա բանվորությունը փոխարինում աթռի հետ: Աշխատանքն է´լ է ապրանք):

Այստեղից հետևո՞ւմ է, որ Պետրոսը շահագործեց Կիրակոսին: Իհարկե, ոչ:

Եթե Պողոսն ու Պետրոսը ինքնակամ պայմանավորվելով են այս փոխանակությունը անում, այստեղից հետևո՞ւմ է, որ Կիրակոսը Պետրոսից մի աթոռից ավելի շատ բան ուզելու իրավունք ունի: Իհարկե՝ ոչ:

Ակնհայտ է նաև, որ այս փոխանակությունից շահում է թե´ Պողոսը, թե´ Կիրակոսը, այսինքն, այս փոխանակությունը ձեռնտու է այս երկու կողմին էլ:

Մարքսն ու բոլոր գույն ու երանգի սոցիալիստներն ասում են, թե Պետրոսը շահագործեց Կիրակոսին, բայց ախր Կիրակոսն ի´նքն է իր 3 օրվա աշխատանքն արժևորել մի աթոռով, Պետրոսն էլ համաձայնե´լ է: Կա՞ մի գիտական մեթոդ, ինչով որոշեինք, թե մի աթոռը Կիրակոսի քանի´ օրվա աշխատանքի արժեքն է:

Իհարկե չկա:

(Մարքսը, հետևելով Ադամ Սմիթի ու Ռիկարդոյի սխալ հայացքներին, կարծում էր, թե ամեն մի առարկա ունի իրեն հատուկ մի ներհուն արժեք, ինչը ցավալի սխալ էր, ու այս սխալը պարզվեց, երբ Մենգերը, Ջեվոնզն ու Վալրասը, իրարից անկախ, հայտնագործեցին եզրային (մարջինալ) օգտակարության օրենքը, տես հետո):

Այս դատողությունները չեն փոխվի, եթե (նույն պայմաններում) Պողոսն ու Կիրակոսն ապրեն ոչ թե մի գյուղում, այլ գյուղերի մի համակարգում, օրինակ, Գեղջաստան կոչվող մի երկրում:

Ու այս դատողությունները մազաչափ անգամ չեն փոխվի, եթե (նույն պայմաններում) փո´ղը հայտնագործվի:

Դրույթ 2. Փողը ուղղակի փոխանակության հանճարեղ միջոց է կամ փոխանակության միջնորդ կամ միջավայր, ինչը հնար է տալիս, որ փոխանակությունը իրականացվի ոչ միայն շատ հեշտ, այլև ավելի լայն տարածքում, օրինակ, ողջ Գեղջաստանում ու նույնիսկ ողջ աշխարհում:

Ու Կիրակոսը Պողոսի տված փողով հնար ունի ոչ միայն աթոռ, այլև հազար ու մի ուրիշ ապարանք առնի:

(Իմիջիայլոց, ասվածից հետևում է, որ երբ հայը թուրքից փողով ապրանք է առնում, շահում է ոչ միայն թուրքը, այլև հայը:

(Իսկ եթե թուրք պետերը իրենց բանակը հզորացնում են նաև այս փոխանակության հաշվին ու Հայաստանին խայտառակ պարտության են մատնում, այս պարտության պատճառը, ի վերջո, ոչ թե ապրանքափոխանակությունն է, այլ հայ «մըտավորականության» տգիտությունը ու անկարողությունը:

(Ախր հենց այս մտավորականությո´ւնն է, ով չի բացատրում կամ չի կարող բացատրի իր ժողովրդին, որ պետերի այս անհսկելի ուրեմն, նաև անզուսպ ու անպատիժ խումբը ա´նպայման է ապական, դավաճան, իսկ սրանց հաստատած հասարակական կարգն էլ անբարո է ու կործանարար:

(Երբ ասում են, «թուրքից ապրանք չառնեք, որ թուրքը չհարստանա», շատ է նման ատամի ցավից տանջվող այն մարդու ասածին, ով ասում է. «Թո ես ինքս ատամի ցավից մեռնեմ, բայց չէթամ ատամնաբույժի մոտ, որ ատամնաբույժը հանկարծ չհարստանա ու նոր աքցաններ չառնի ու մնացած ատամներս էլ չքաշի հանի»: Սա, իհարկե, կատակ է, չնայած տխուր կատակ է):

Հիմա էլ ենթադրենք, թե այս գյուղի տանուտերը (ում ընտրել են, որ որոշակի աշխատավարձի դիմաց հետևի ամեն մեկի մասնավոր սեփականության անձեռնմխելությանը, այսինքն, հետևի արդարությանը), մի օր էլ վերցնի ու պահանջի, որ գյուղացիներից ամեն մեկը իր արտադրանքի մի մասը, հենց տանուտիրոջ քմահաճ կամքի սահմանած չափով, տա տանուտիրոջը, ընդ որում, սպառնա, որ չտվողին կբանտարկի:

Մի՞թե սա արդար կլինի, եթե նույնիսկ տանուտերն ասի, որ այդ մասերը նաև Կիրակոսի պես «թույլերի» կամ չունևորների համար է խլում, որոհհետև «անարդար է», որ Կիրակոսը սոված մնա կամ աթոռ չունենա:

Իհարկե, անարդար կլինի, ինչքան էլ այս տանուտերն ասի, թե իր այս խլածով (թալանով) գյուղում (կամ Գեղջաստանում) «սոցիալական արդարություն» է հաստատում: Այս անգամ հենց այս տանուտե´րը, ու արդեն անկասկած, կդառնա շահագործող ու նույնիսկ թալանչի:

Բայց այդ տանուտիրոջ այս թալանը մի սարսափելի հետևանք էլ կունենա, կիրակոսները կդադարեն աշխատելը: Իրոք էլ, ի բնե ծույլ Կիրակոսն ինչո՞ւ պիտի աշխատի, ախր տանուտերն առանց այն էլ իրեն ապահովում է իրեն հարկավոր նվազագույնով է´լ, աթոռով է´լ:

Ուրեմն, տանուտիրոջ այսօրինակ թալանը կշատացնի Գեղջաստանի ծույլերի թիվը: Ուրեմն, ճիշտ է հետևյալը.

Դրույթ 3. Պետությունների (պետերի վարչախմբերի) իբր սոցիալական արդարություն հաստատող գործողությունները շատացնում են ծույլ ու մակաբույծ քաղաքացիների քանակը ու խոչընդոտում են ժողովրդի ընդհանուր բարեկեցությանը:

Այս օրինակը բոլորովին էլ ենթադրական չի: Մեծ Բրիտանիայում այսօր անգլոսաքսոնական նախաձեռնող ու հույժ ջանասեր ազգի մի վիթխարի հատվածը դարձել է ահավոր անտարբեր ու ծույլ մի ժողովուրդ, դարձել է ծույլ Կիրակոս:

Բանն այն է, որ Անգլիայի բնակչության ՔԱՌՈՐԴ ՄԱՍԸ, արդեն քանի-քանի սերունդ (կես դարից ավել), ապրում է պետության տված նպաստով ու հրաժարվում է աշխատելուց, չնայած աշխատատեղը լիքն է:

Սրանց աշխատատեղերն զբաղեցնում է դրսի չզարգացած երկրներից եկած ոչ սպիտակամորթ բնակչությունը:

Անգլիայի քաղգործիչները լա´վ գիտեն այս աղետալի երևույթը, բայց, ընտրող կորցնելու վախից, այս նպաստները վերացնելու օրենք չեն առաջարկում ու ընդունում:

Պետությունը (պետերի խումբը) վարվում է ճի´շտ հենց այսպես, ճի´շտ այս տանուտիրոջ պես, մահանա բռնելով, որ այդ թալանը թե´ կիրակոսների համար է, թե´ Գեղջաստանի պաշտպանության: Ընդ որում, պետությունը երբեք իր աշխատող քաղաքացիներին չի հարցնում, թե այս քաղաքացիները հասարակարգի պաշտպանության համար ինչքա՞ն են համաձայն տան:

Ուրեմն.

Դրույթ 3. Անհնար է, որ լրիվ ազատ ու ուրիշի մասնավոր սեփականությունը հարգող շուկայում մեկը շահագործի մյուսին:

Մարդիկ չեն նկատում հետևյալ հանգամանքը.

Դրույթ 4. Շահագործելը հնարավոր է միմիայն ոչ ազատ շուկայական հարաբերություններով երկրում: Այստեղի շահագործողներն էլ մի´միայն հենց պետերն ու պարազիտ կիրակոսներն են, մի´միայն պետությունն է ու մի´միայն պետության իբր սոցիալական արդարություն հաստատելու այս խարդախությանը հավանություն տվողներն են:

Միամտությունն ու դյուրահավատությունը հասարակական թերևս ամենազարմանալի, ամենաարտառոց երևույթներն են, ու երևի հենց սրա´նք են այն պատճառները, որ մարդիկ չեն նկատում հետևյալը.

Դրույթ 5. Շահագործելու գլխավոր «տնտեսագիտական գործիքներն» են՝ հարկերը, մաքսերը, վարկերը, արտաքին պարտքն ու փողի հավելուրդային էմիսիան ու պետական գաղտնիքի ամենազոր պատրվակով պաշտպանված ստվերային հարաբերությունները:

Սոցիալիստները, սոցիալ դեմոկրատներն ու անհատի տնտեսվարությանը պետության միջամտելուն կողմնակիցները երբեք սա չեն ընդունում, որովհետև սա իրենց ձեռնտու չի:

Ձեռնտու չի, որովհետև հենց իրե´նք են տանուտերերը, որովհետև այդ թալանից բաժին ունեն հենց իրե´նք, ու որովհետև իրենք միմիայն այս թալանի հաշվին են ապրում, ապրում են առանց որևէ բարիք ստեղծելու, ապրում են բարիք ստեղծողների հաշվին, ճիշտ բոռերի պես:

Զանազան գույն ու երանգի սոցիալիստների (իհարկե, նաև կոմունիստների) հիմնական սխալն ա´յն մոլորությունն է (եթե, իհարկե, իրենք անկեղծ են), թե իբր հենց մասնավոր սեփականությո´ւնն է մարդկանց հասարակական բոլոր չարիքների պատճառը: Սրա համար էլ սոցիալիստները, քիչ թե շատ, դեմ են մասնավոր սեփականությանը, ու ատում ու ահավոր նախանձում են հարուստներին:

Ու բոլոր սոցիալիստներն էլ ուզում են վերացնեն մասնավոր սեփականությունը, չհասկանալով, որ սրանով վերացնելու են ամեն մի մարդկային բան:

(Մեկ-մեկ, սոցիալիստների այս պահանջը քողարկված է: Օրինակ, մեր դաշնակները բացահայտ չեն ասում, թե դեմ են մասնավոր սեփականությանը, ու սրա փոխարեն ասում են, թե դեմ են, որ մարդը մի ուրիշ մարդու շահագործի:

(Իհարկե, սա նույն բանն է, ինչ որ ասես, թե եկեք մասնավոր սեփականության մի տեսակը վերացնենք, որովհետև աշխատուժն էլ է տնտեսական բարիք, ինչը կարո´ղ է լինի մասնավոր սեփականություն ու կարո´ղ է փոխանակվի):

Սովետի օրերին կատաղի սոցիալիզմը վերացրել էր համարյա ողջ նյութական ու հոգևոր սեփականությունը, սա հայտարարելով «ազգային կամ հանրային» ևն:

Բայց այս անգամ էլ պետք է լինում, որ այս վիթխարի սեփականությունը ղեկավարվի, ու ղեկավարվի մի պետական կենտրոնից: Սրանից հետևում է, որ սոցիալիստները ուզում են ողջ երկրի տնտեսությունը պլանով ղեկավարեն:

Այնինչ, սա անհնար է, որովհետև ապագան գուշակելի չի:

Դրույթ 6. Եթե որևէ մի բանի ապագան գուշակելի չի, դրա ապագան պլանավորելը տնտեսական որևէ հաշվարկով, լրի´վ է անհնար: Անհնար է հենց սկզբունքով, ու ոչ թե ա´յն պատճառով, որ մարդկային գիտելիքնե´րն են թերի կամ անկատար:

Այսինքն, ինչպես Միզեսն է հաստատել.

Դրույթ 7. Սոցիալիստական տնտհաշվարկն անհնար է:

Ուրեմն, ոնց որ Հայեկն է ասում.

Դրույթ 8. Սոցիալիստներն ուղղակի գոռոզամիտ են, երբ պնդում են, թե ապագան պլանավորելու կարողություն ունեն: Այսպիսի մի գոռոզամտությունը կործանարար է ողջ մարդկության համար:

Ցավն այն հանգամանքն է, որ այս գոռոզամտությունը անվերացնելի է:

Սոցիալիստները, համարյա առանց բացառության (մանավանդ եթե արդեն տարիքով են ու սոցիալիզմի դոգմաները յուրացրել են պատանեկության տարիներին), երբեք լիբերթարյան տնտեսագիտությունը չեն կարդում ու սա գիտական (ոչ «կենցաղային») տրամաբանությամբ վերլուծելու կամ յուրացնելու փորձն անգամ չեն անում: Սրա համար էլ սոցիալիստները չեն հասկանում, որ.

Դրույթ 9. Կենտրոնական պլանն անհնար է հենց այն բանի համար, որ տեղի ու պահի պայմանները (տես հետո), հենց սկզբունքով, դիֆուզ ցրված են միլիոնների մեջ, մասամբ գաղտնի են ու փոփոխական ու երբեք էլ չեն կարող հայտնի լինեն այդ կենտրոնին:

Սոցիալիզմը կրոնի պես մի բան է, ու հիմնված է ոչ ստուգելի որևէ կասկած չթույլատրող դոգմաների վրա:

Սոցիալիզմի հիմնական դոգման ոչ թե մասնավոր սեփականության անձեռնմխելությունն է, ոչ թե ազատ ու կամավոր փոխանակության սկզբունքն է, այլ տընտեսական բարիքներից մարդկանց օգտվելու իրավունքի հավասարությունը:

Իսկ սա նաշանակում է, որ կամավոր փոխանակության սկզբունքը պիտի փոխարինվի առանձին անհատների ստեղծած տնտեսական բարիքների մի մասը սրանցից խլելու ու սրանք մի կենտրոնից հավասար բաշխելու սկզբունքով:

Դրույթ 10. Սոցիալիստները օրենքի առաջ ամեն մի մարդու հավասարության սկզբունքը փոխարինում են նյութական բարիքները մի կենտրոնից բոլորին հավասար բաժանելու սկզբունքով:

Ինչո՞ւ:

Որովհետև սոցիալիստները նախ մտածում են, թե տնտեսությունը մի կենտրոնից ղեկավարելը հնարավոր է, ու բացի սա, հնարավոր է, որ որոշվի, թե ում ինչքան հասնի, որ արդար լինի (ու իրենք հենց սրա´ն են ասում սոցիալական արդարություն):

Դրույթ 11. Լիբերթարյան տնտեսագիտությունն ասում է, թե տնտեսությունը մի կենտրոնից ղեկավարելն անհնար է, ու որ սա կրճատում է արտադրությունն ու վերջն էլ կործանում է այդ տնտեսությունը:

Լիբերթարների այս եզրակացությունը մերկապարանոց չի: Այս եզրակացությունը արվել է գիտական մեթոդով, գիտական մանրակրկիտ վերլուծությամբ, ինչը տևել է մոտ չորս դար, ու ինչին մասնակից են եղել մեր քաղաքակրթության բացառիկ հանճարեղ մտածողները:

Սոցիալիստներն ու ինտերվենցիոնիստները (ոչ էլ որևէ մեկը) երբեք գիտական մեթոդով չեն ժխտել լիբերթարների այս եզրակացությունները: Սոցիալիստները անընդհատ ու մերկապարանոց հայտարարում են, թե «իրենք համաձայն չեն լիբերթարներին» կամ «լիբերթարները սխալ են», ու վերջ:

Դրույթ 12. Լիբերթարները ցույց են տալիս, որ սոցիալական արդարության սոցիալիստական սկզբունքը պատրանք է, ու նյութական բարիքները արդար բաշխող միակ մեխանիզմը ազատ շուկայական մեխանիզմն է:

Փորձը ու վերլուծությունը ցույց են տալիս, որ լիբերթարները ճիշտ են:

Լիբերթարներն ցույց են տալիս, որ երբ հոգևոր ու նյութական բարիք արտադրելու ամեն մի պրոցեսը ազատ է (հռոմեական օրենքների շրջանակներում), այդ ժամանակ այդ պրոցեսների ողջ ընդ վարչախումբը կազմում է ազատ շուկա կոչվածը, ինչը ազատ ու փոխանակային հարաբերությունների մի գերբարդ կոմպլեքս է:

Դրույթ 13. Ազատ շուկայի հասկացությունը, ասում է Ֆ. Ա. Հայեկը, հիմնական հասկացություն է, ու սա ավելի պարզ հասկացությունների չի տրոհվում:

Սա համեմատում եմ դասական էլեկտրադինամիկայի դաշտի հասկացության հետ, ինչը դասական տեսության շրջանակներում ավելի պարզ հասկացությունների չի տրոհվում: Շատ-շատ, սրա մի քանի հատկությունն իմանաս, բայց անիմաստ հարց տված կլինես, թե որ հարցնես` ի՞նչ է դաշտը:

Մի բանը հաստատ է.

Դրույթ 14. Ազատ շուկան վիթխարի չափով ավելի´ ունակ, ավելի´ «հանճարեղ» է, քան հզորագույն գիտնականների ցանկացած խումբը: Ու ինչքան այս ազատ շուկան ավելի բազմամարդ է, այնքան ավելի է հանճարեղ (չնայած ամենազոր չի):

Այս դրույթը, հակառակ սոցիալիստների գոռոզամիտ դրույթի, չափազանց է համեստ, չափազանց է իրատեսական, ու հակադիր է սոցիալիստների այն երազային ու գոռոզամիտ հույսին, թե հնարավոր է, որ արդար բաշխող իմաստուն հերոսների մի խումբ ճարվի:

Սոցիալիստներն ու բոլոր ինտերվենցիոնիստները մոռանում են, որ մարդը կուշտ կլինի միայն այն պայմանով, եթե տնտեսական բարիք ստեղծի: Մոռանում են, որ մարդկանց քանակն անընդհատ է աճում, ու որ այս աճի արագությունը անշեղ է շատանում: Սրանք չեն գիտակցում, որ.

Դրույթ 15. Մարդկության գերխնդիրը, թե որ ատոմային պատերազմի հնարավոր աղետներից չխոսենք, այս ահավոր տեմպով անընդհատ աճող բնակչությանը կերակրելն ու սրա ահավոր աճող պահանջմունքները բավարարելն է:

Մալթուսն ասում էր, թե այս անկասելի աճի դեմն առնելու միակ ելքը արյունալի պատերազմներն են: Այսօր արդեն գիտենք, որ նույնիսկ համաշխարհային սարսափելի պատերազմները չեն քչացնում աշխարհի բնակչության աճը:

Դեռ 20-րդ դարի սկզբից կան հակամարդկային խմբեր, ովքեր այս Գնդի բնակչությունը կրճատելու զանազան անմարդկային ձևեր են առաջարկում (ու եվգենիկան դրանցից թերևս ամենամեղմն է): Բոլոր այս մարդիկ չեն գիտակցում, որ.

Դրույթ 16. Այս Գնդի անկասելի աճող բնակչության կարիքները հոգացողը կարող է միայն ու միայն ազատ շուկան լինի: Ազատ շուկան ո՞նց կանի սա, հայտնի չի, որովհետև ապագան հայտնի չի, բայց ուրիշ անող չի լինի: Թե արեց, ազատ շուկան կանի:

Ազատ շուկայական կարգն այնքա´ն է քմահաճ, որ սրա մի կենտրոնից տնտհաշվարկն անհնար է: Բայց այս անհնարինությունը մի ուրիշ ու հույժ կարևոր պատճառ էլ ունի: Սա անհնար է, որովհետև.

Դրույթ 17. Մի կենտրոնից շուկայական կարգը ղեկավարելու համար պիտի վերացնես մասնավոր սեփականության անձեռնմխելության ինստիտուտը: Բայց եթե սա վերանա, կվերանա երկրի ողջ բարոյականությունն ու ամենայն մարդկայինը:

Լիբերթարներն ասում են.

Դրույթ 18. Շուկան ազա´տ թող (ազատ շուկայական օրենքների շրջանակներում), ու կենտրոնական պլանի տեղը թող որ ամեն մեկն իր մեծ կամ փոքր բիզնեսը պլանավորի, ոնց կարող է: Այս անգամ եթե այդ մարդը ձախողվեց, միայն ի´նքը կտուժի:

Այնինչ.

Դրույթ 19. Թե որ կենտրոնական պլանը ձախողվեց, այդ ժամանակը տուժում է ողջ երկի´րը, ողջ ժողովո´ւրդը:

Ու այս անգամ այդ երկիրը կարող է այնպե´ս ձախողվի, որ Երկրի երեսից վերանա գնա:

Դրույթ 20. Քանի որ ազատ շուկայում նույն գործը միշտ էլ մեկից ավել լիքը մարդ է ձեռնարկում, դրանց մեջ հաջողակներն է´լ կլինեն: Իսկ եթե այդ հաջողակների գործն առաջ գնաց, թե իրե´նք կհարստանան, թե հասարակության մնացած անդամների´ն օգուտ կլինի:

Նույնիսկ սրանց անծանոթ մարդկա´նց օգուտ կլինի, ինչպես արդեն գիտենք:

7.4 Հռոմեական կայսրության փլուզվելու պատճառները

Ասվեց, որ փողը կեղծելու հետևանքները սարսափելի են ժողովուրդների ու նույնիսկ պետերի վարչախմբերի համար, այսինքն, պետությունների համար:

Այս միտքը ցուցադրելու համար բերում եմ Լուդվիգ ֆոն Միզեսի մի կարճ քաղվածքի իմ թարգմանությունը (ձևավոր փակագծերի մեջինները, հատածներն ու թավատառերը ի´մն են):

***

Շուկայական գներին կառավարության միջամտության հետևանքները իմանալը թույլ է տալիս, որ հասկանանք պատմական մի կարևորագույն փոփոխության տնտեսական պատճառները, մի հին քաղաքակրթության անկումը:

Չխոսենք այն հարցից, թե ճի՞շտ է Հին Հռոմեական կայսրության հասարակարգը կապիտալիզմ անվանելը: Համենայն դեպս, հաստատ է, որ «լավ» կայսրերի, այսինքն, Անտոնինների շրջանի Հռոմեական Կայսրությունը 2-րդ դարում հասել էր աշխատանքի սոցիալական բաժանման ու միջռեգիոնալ առևտրի բարձր աստիճանի {ու ինչը հատուկ է հենց ճշմարիտ կապիտալիզմի´ն, հենց ազատ շուկայի´ն – ՄՀ}:

Մետրոպոլիայի մի քանի կենտրոնը, միջին չափի քաղաքների մի զգալի քանակն ու փոքր քաղաքներից շատերը, հասուն կապիտալիզմ կրող էին:

Քաղաքային այս բազում բնակչին սնունդ ու հումք էին մատակարարում ոչ միայն սրանց հարևան գյուղական շրջանները, այլև հեռավոր պրովինցիաները:

Քաղաք հասնող մթերքի մի մասը քաղաքաբնակ, բայց հողատեր ա´յն հարուստների եկամուտն էր, որ սրանք ստանում էին իրենց կալվածքներից: Բայց մթերքի հիմնական մասը ստացվում էր գյուղական շրջանների բնակչությունից, ովքեր մըթերքը փոխանակում էին քաղաքաբնակ արհեստագործների արտադրանքի հետ:

Վիթխարի կայսրության զանազան շրջաններն իրար հետ եռանդուն առևտուր էին անում: Զարգանում էր ոչ միայն գյուղատնտեսական մթերքի, այլև արհեստագործական ապրանքի արտադրության աշխատանքի բաժանումը:

Կայսրության տարբեր մասերն այլևս տնտեսական առումով ինքնաբավ չէին ու կախված էին իրարից {ու արդեն անհնար էր, որ ինքնուրույն գոյություն ունենային – ՄՀ}:

Կայսրությունը փլուզվեց ոչ թե բարբարոսների ներխուժելուց, այլ հենց ա´յն պատճառով, որ այս միջտնտեսական կապերը խզվեցին:

Ուղղակի, բարբարոսները օգտվեցին կայսրության այս տնտեսական մասնատվածության առաջացրած թուլությունից: 4-5-րդ դարերում ներխուժած ցեղերը ավելի հզոր չէին կայսրության վրա սրանից ավելի առաջ հարձակված բանակներից. հռոմեական լեգիոնները միշտ էլ հեշտությամբ էին ջախջախում դրանց: Բայց կայսրությունն արդեն նույնը չէր, փոխվե´լ էր, ու սրա սոցիալական ու տնտեսական կառուցվածքը արդեն միջնադարյան էր:

Հռոմի առևտրի ազատությունը մի´շտ էր սահմանափակ: Սահմանափակ էր մանավադ հացազգիների ու կենսական այլ ապրանքների կոմերցիան: Համարվում էր, որ առաջին անհրաժեշտության այնպիսի առարկաների դիմաց, ինչպիսին էին՝ հացահատիկը, յուղը ու գինին, ընդունվածից բարձր գին պահանջելը անազնիվ ու անբարո է {ճիշտ այսօրվա պես – ՄՀ}, ու քաղաքային իշխանությունները չափազանց խիստ ու արագ էին արձագանքում գին բարձրացնելու փորձերին:

Սա արգելակեց այս առարկաների մեծածախ առևտրի էվոլյուցիան:

Անոնայի* քաղաքականությունը, ըստ էության, հացահատիկի առևտրի պետական մոնոպոլիա էր, բայց սրա արդյունքը բավական անմխիթար էր: Հացահատիկը քաղաքներին չէր բավարարում, իսկ գյուղական արտադրողներն էլ բողոքում էին, որ իրենց արտադրանքը չի փոխհատուցում ծախսերը*:

{Անոնա աստվածուհու անունով կոչված Cura Annonae տերմինով նկատի ունեին Հռոմի բնակիչներին հացահատիկով ապահովելու իմպորտն ու բաշխումը, ինչը հետո կիրառում էր նաև Բյուզանդիան: Ներկրված հացահատիկը նախատեսվում էր մեկ միլիոն բնակչի համար, ինչից 200000-ը աղքատներն էին, որոնց հացը ձրի էր: – ՄՀ}:

Իշխանությունների այս միջամտությունը տնտեսությանը քանդեց առաջարկի ու պահանջարկի բնականոն ընթացքը: Վիճակը դարձավ մանավանդ կրիտիկական 3-4-րդ դարերում, երբ կայսրերը սկսեցին մետաղադրամի թանկարժեք մետաղի քանակը քչացնելը:

Այս քչացնելը, գների պետական ռեգուլյացիայի (գների վերին շեմերի) հետ միասին, կաթվածահար արեցին կենսական մթերքների թե´ արտադրությունը, թե´ առևտուրն ու կոմերցիան, ու մասնատեցին հասարակարգի տնտեսական ամբողջությունը:

Իշխանություններն ինչքան ավելի մեծ եռանդով էին պարտադրում առավելագույն գները, սննդի կարիք ունեցող քաղաքային բնակչության վիճակն այնքան ավելի հուսահատ էր դառնում: Հացահատիկի ու այլ անհրաժեշտ առարկաների կոմերցիան լրի´վ վերացավ:

Սովից փրկվելու համար մարդիկ թողնում էին քաղաքներն ու բնակվում գյուղական վայրերում, փորձելով հացահատիկ, յուղ, գինի ու այլ անհրաժեշտ բաները իրենց համար հենց իրե´նք արտադրեն:

Մյուս կողմից, խոշոր կալվածք ունեցողներն էլ սահմանափակեցին հացահատկի իրենց արտադրությունը ու իրենց վիլլա-տնտեսություններում սկսեցին իրենց անհրաժեշտ այլ արհեստագործական առարկաների արտադրությունը:

Ստրուկների աշխատանքի անբեղունությունը արդեն լուրջ վտանգ էր խոշոր ֆերմաների գոյության համար, իսկ երբ այս ֆերմաների արտադրանքի վաճառքը այլևս չփոխհատուցվեց, վերոհիշյալ արտադրության հավելյալ քանակները իսպառ վերացան:

Կալվածատերերն էլ չէին կարող վաճառեն իրենց արտադրանքը քաղաքներում, ոչ էլ սրա´նք կարող էին հովանավորեն քաղաքաբնակ արհեստավորներին; Ստիպված, սրանք պիտի փոխարինող գտնեին, այսինքն, իրենց վիլլաներում իրենց հաշվին պիտի պահեին իրենց սեփական արհեստավորներին:

Ու կալվածատերերը դադարեցրին խոշոր գյուղատնտեսությունը ու դարձան ռենտա ստացող այնպիսի կալվածատեր, ովքեր իրենց հողակտորները, բերքի որոշակի մասի դիմաց, վարձով էին տալիս կոլոններին, այսինքն, ազատագրված ըստրուկներին ու քաղաքից փախած ա´յն պրոլետարներին, ովքեր բնակվում էին գյուղական վայրերում ու դարձել էին հողի մշակ:

Այս հողային կալվածքները, քիչ-քիչ ու ամենուրեք, դարձան ինքնաբավ {այսինքն, արտադրում էին իրենց հարկավոր ամենայն ինչը, ու աշխատանքի բաժանումը արդեն համարյա չկար – ՄՀ}:

Քաղաքների կոմերցիայի, առևտրի ու արհեստների ֆունցիաները անընդհատ կրճատվում էին: Աշխատանքի սոցիալական բաժանումը Իտալիայում ու կայսրության մնացած պրովինցիաներում նույնպես կրճատվեց:

Այս հնագույն քաղաքակրթության հույժ զարգացած տնտեսական համակարգը այլասերվեց ու դարձավ այն բանը, ինչին այսօր ասում ենք «միջնադարի կալվածատիրական սիստեմ»:

Տագնապահար կայսրերը տեսնում էին, որ իրերի այս վիճակը խարխլում է իրենց տերության ֆինանսական ու ռազմական հզորությունը, բայց կայսրերի հակազդեցությունները անօգուտ էին, քանի որ դրանք չէին վերացնում չարիքի արմատները:

Կայսրերը դիմում էին հարկադրանքի ու պարտադրանքի, բայց սրանք անկարող էին վերացնելու սոցիալական մասնատվածությունը ու ի վիճակի չէին հետ շրջելու իրերի ընթացքը: Հակառակը, այս հարկադրանքն ու պարտադրանքը ծնում էին պատասխան շատ ավելի մեծ ընդդիմություն:

Ոչ մի հռոմեացի չէր գիտակցում այն հանգամանքը, որ իրերի այսօրինակ ընթացքի պատճառը իշխանությունների միջամտությունն է գներին, ինչը զուգակցվում է թանկ մետաղների քանակը մետաղադրամի մեջ քչացնելով {ինչի պարտադիր հետևանքը փողի ինֆլյացիան է: Պիտի հիշվի նաև հացահատկի ու այլ մթերքների գների վերին շեմերը – ՄՀ}:

Կայսրերն իզուր էին քաղաքաբնակների համար հռչակում հետևյալ օրենքը. «relicta civitate rus habitare maluerit»:2

{Օրինակ, կայսր Արկադիոսը հայտարարում էր. «Մենք հրամայում ենք… որ քաղաքաբնակները չլքեն քաղաքները…թե չէ… իրենց ֆերմաներն ու կալվածքները կբռնագրավվեն…» – ՄՀ}:

Լիտուրգիայի սիստեմը**, ինչը պարտադրում էր, որ հարուստ քաղաքացիները ծառայություն {«հաց ու զվարճանք» – ՄՀ} մատուցեն հասարակությանը, միայն արագացրեց աշխատանքի բաժանման անկումը:

Կային օրենքներ, որոնք պարտադրում էին նավատերերին (navicularii), որ սըրանք պետական հատուկ երթեր անեն; ինչպես նաև կային օրենքներ, որոնք իբր կարգավորում էին քաղաքներին հացահատկի ու գյուղատնտեսական այլ մթերքների մատակարարությունը: Այս օրենքները նույնպես կրճատեցին աշխատանքի բաժանումը:

Անտիկ շրջանի այս հրաշապատում քաղաքակրթությունը կործանվեց հենց ա´յն պատճառով, որ իր իրավական սիստեմը չհարմարեցրեց շուկայական ազատ տընտեսության պահանջներին: Սոցիալական ամեն մի կարգն էլ դատապարտված է, եթե սրա նորմալ գործունեությունը հայտարարվում է անբարո ու երկրի օրենքներով հռչակվում է անօրեն ու հետապնդվում է այդ երկրի ոստիկանությամբ ու դատարաններով:

Հռոմեական կայսրությունը հողին հավասարվեց, որովհետև զուրկ էր լիբերթարիզմի ու ազատ ձեռնարկչատիրության ոգուց: Անհատ տնտեսվարողի գործերին {հարկ ու մաքսով ու այլ հարկադրանքներով – ՄՀ} պետության միջամըտելու քաղաքական հետևանքն ու ֆյուրերային սկզբունքը քանդուքարափ արին հզոր կայսրությունը, քանզի սրանք մի´շտ ու ա´նպայման են մասնատում ու կործանում սոցիալական ամե´ն մի ամբողջությունը:

* Cf. Rostovtzeff, The Social and Economic History of the Roman Empire (Oxford, 1926), p. 187.

** Corpus Juris Civilis, 1. un. C. X. 37.

7.5 Ֆեոդալական «սոցիալիստական» հեղափոխությունը

Նախ Լուդվիգ Միզեսի այս վերլուծությունը լրացնեմ բրիտանացի նշանավոր պատմաբան Առնոլդ Հյու Մարտին Ջոնզի (Arnold Hugh Martin (A.H.M.) Jones-ի, 1904 –1970, The Later Roman Empire, 284–602, 1964) «Հռոմեական ուշ կայսրությունը, 284–602» գրքի մի հատվածով {թավատառը, շեղագիրն ու հատածներն իմն են}:

***

«Կայսր Դիոկղետանոսը (284—305) հատուկ հրամանով ու դաժան պատժի սպառնալիքով արգելեց բոլոր գյուղացիներին, թե´ հողի վարձակալներին, թե´ հողի սեփականատերերին, առանց բացառության, որ սրանք լքեն իրենց բնակության վայրը:

«Չորրորդ դարում Դիոկղետանոսին հաջորդած կայսրերն ավելի խստացրեցին այս արգելքն ու սա տարածեցին բնակչության մեծ մասի վրա: Ըստ էության, այս կայսրերը Հռոմեական կայսրության կենտրոնական ու արևմտյան համարյա բոլոր պրովինցիաներում էլ ողջ բնակչությանը կցեցին կա´մ հողի որոշակի բաժնի, կա´մ իրենց բնակության վայրին, ինչպես նաև մի որոշակի մասնագիտության, ինչը ժառանգվում էր:

«Այսուհետ, դարբնի որդին պիտի դառնար միայն դարբին, վաճառականի որդին՝ միայն վաճառական, իսկ գյուղացի հողագործի որդին՝ միայն գյուղացի հողագործ: Բացի սրանք, դարբնի որդին պիտի ամուսնանար միայն դարբնի դստեր հետ, գյուղացու որդին՝ միայն գյուղացու դստեր հետ, ընդ որում, միայն իր գյուղից կամ իր տարածքից:

«Փաստացի, սա ճորտատիրական կարգ հաստատելն էր Հռոմեական կայսրության բնակչության մեծ մասի համար: Բացառությունը արվում էր միայն պետական բարձրագույն չինովնիկների ու խոշոր սեփականատերերի ու սրանց ունեցվածքների համար: Նույնիսկ ազատ մասնագիտության տերերի համար (օրինակ, վարձու բանվորների, ծառաների ևն) հաստատվեց մի կանոն, ինչի համաձայն՝ եթե սրանք որոշյալ թվով տարի ծառայեին նույն վայրում, այլևս այդ վայրից հեռանալու իրավունքը չէին ունենա»:

***

Միզեսի ու Ջոնզի այս նկարագրություններից հետևում է, որ ֆեոդալական կոչված հասարակարգը ոչ թե օբյեկտիվ անհրաժեշտության, այսինքն, ոչ թե հասարակության բնականոն ընթացքի արդյունք էր, ինչպես Մարքսն ու իր հետևորդներն էին (ու են) պնդում, այլ նախ հռոմեական կապիտալիստական ազատ շուկայի ազատությունը քիչ-քիչ կրճատելու ու, հետո էլ, հրամայական կարգով հասարակարգը հեղափոխելու ու ֆեոդալական դարձնելու արդյունք:

Հռոմեական այս անարյուն ֆեոդալական կայսերական հեղափոխությունից հետո ֆեոդալական կարգը շատ արագ տարածվեց ողջ Եվրոպայով ու Ռուսաստանով մեկ, արդեն «մշակութային փոխառությամբ», որովհետև այլ երկրների պետերն իսկույն հասկացան, որ սա ժողովրդին թալանելու շատ հարմար ձև է:

Երբ բոլշևիկները Ռուսաստանում զավթեցին իշխանությունը, քիչ-քիչ իրագործեցին հենց այս ֆեոդալական կարգը, իհարկե, փոքր-ինչ փոփոխած ձևով, սա «հիմնավորելով» մարքսյան սոցիալիստական ուսմունքով:

Սովետի ժողովուրդն էլ էր, փաստացի, կցված իր հողին կամ բնակավայրին, ու նույնիսկ Ստալինի մահից հետո էլ Սովետի բնակիչը դեռ ազատ տեղաշարժի իրավունքը չուներ, գյուղացիները անձնագիր էլ չունեին:

Իհարկե, չնայած մարքս-լենինյան հագուստով սովետական այս ֆեոդալիզմը (կամ սոցիալիզմը, ինչ անուն ուզում եք, տվեք դրան, էությունը չի փոխվի) ավտոմատով, ինքնին, կրկնում էր միջնադարյանի շատ գծերը, որովհետև ընդհանուր գծերով նույնական էր միջնադարյանին, այնուամենայնիվ, սա պետական թալանի մի ավելի կատարյալ ու անսահման ավելի դաժան ձև էր:

Թե´ Սովետի պետերը, թե´ հռոմեական կայսրերը (բնակչության մեծագույն մասի համար) համարյա վերացրել էին մասնավոր սեփականությունն ու գլխավոր ազատություններն ու իրավունքները (Սովետը՝ համարյա լրիվ), ուրեմն, այս երկու անգամն էլ պիտի համարյա նույն արդյունքը ստանային:

Փորձը ցույց տվեց, որ պետական թալանի այս նոր տեխնոլոգիան, այս նորագույն «սոցիալիստական ֆեոդալիզմը» խիստ «վարակիչ է», որովհետև սրա կատաղի տարբերակները, ոչ առանց բոլշևիկների ու համաշխարհային 2-րդ (նաև սառը) պատերազմի միջնորդության, մի վարակիչ ու այլանդակ «մշակութային» փոխառությամբ շատ արագ տարածվեցին ողջ աշխարհում (Չինաստանում, Մոնղոլիայում, Վյետնամում, Արևելյան Եվրոպայում, Հյուսիսային Կորեայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հնդկաստանում ու այլուր):

Իսկ այս թալանի ավելի մեղմ տարբերակները, դեմոկրատական սոցիալիզմ կոչվածի հարդարանքով ու զանազան քողարկված անվանումներով (բարեկեցիկ պետություն, լավ պետություն, բաց հասարակություն, դեմոկրատական պետություն ևն), թափանցեց նույնիսկ ԱՄՆ ու նվաճեց նաև ողջ Արևմտյան Եվրոպան ու Ճապոնիան:

Ըստ էության, այսօր աշխարհն ավելի շուտ ու ավելի շատ սոցիալիստական է, քան թե կապիտալիստական: Այնպիսի միջազգային հիմնարկները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը (նախկին ազգերի լիգան) ՅՈՒՆԵՍԿՈ-ն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը, Վալյուտայի Միջազգային Ֆոնդը, Առևտրի Միջազգային Կազմակերպությունը ևն, կազմակերպված են ՍՍՀՄ-ի պատկերով ու նմանությամբ:

Ակնհայտ սոցիալիստական է ողջ Եվրոմիությունը, իր միասնական վալյուտայով, հրեշավոր ծավալի վարչակազմով ու սրա ֆանտաստիկ ծախսերով ու ողջ գործելակերպով հանդերձ:

Դրույթ 1. Բոլոր ծպտյալ կապիտալիստա-սոցիալիստական պետություններն իրար նման են մի քանի կարևոր բանով: Սրանց հաստատած «սոցիալական արդարության» համար հարկավոր միջոցները (փողը, այսինքն, բարիքները) կուտակվել են ու կուտակվում են միայն կապիտալիստական արտադրությամբ, ու հենց որ այս արտադրությունը սպառվի, սրանք, ճիշտ սովետական սոցիալիզմի պես, իսկույն կփլվեն:

Այս տիպի պետությունները չեն համաձայնում սրան, որովհետև, եթե համաձայնեն, պիտի ընդունեն, որ սոցիալական արդարության կարգը (ալսինքն, սոցիալիզմը) ուղղակի ժողովրդի սոցիալական բոլոր պահանջները հոգալու ունակությունը չունի:

Իսկ եթե սա ընդունեն, պիտի հրաժարվեն սոցիալական արդարություն հաստատելու իրենց հիմնական թեզից (այսինքն, սոցիալիզմից), ինչն իրենց համար բացարձակ է անընդունելի: Անընդունելի է, որովհետև եթե ընդունեն, կզրկվեն հարկ ու մաքսով ժողովրդին թալանելու իրենց հիմնական պատրվակներից:

Դրույթ 2. Անհատի գործերին միջամտող բոլոր պետություններն էլ, իրենց ժողովուրդների բարօրության ու սոցիալական արդարություն հաստատելու պատըրվակներով, արդեն ողջ աշխարհով մեկ, ազգայնացրել են կրթության համարյա բոլոր ֆունկցիաները, որ սրանց քարոզչական հզոր միջոցներով ժողովրդին դեռ մանկուց դարձնեն պետերի թալանչիական կազմակերպված հանրությանը հլու հնազանդ հարկատու, վարչարար, զինվոր ու ոստիկան:

Պետերի ցանկացած վարչախումբն էլ, ինչպես արդեն ասվել է, հենց որ անցնում է իշխանության գլուխը իսկույն յուրացնում է ժողովրդին թալանելու բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք «հայտնագործել է» պետերի նախորդ վարչախումբը:

Սրանք երբեք չեն լուծարում իրենց նախորդների թալանի որևէ տեխնոլոգիան: Հակառակը, հենց իրե´նք են նորերը մոգոնում:

Ավելին, պետերի տարբեր երկրների վարչախմբերը իսկույն յուրացնում են ժողովրդին թալանելու ուրիշ պետությունների տեխնոլոգիաները: Ու տարբեր երկըրների պետերը չափազանց արագ են միավորվում, երբ որևէ մի այլ երկրի ժողովըրդին (կամ սեփական ժողովրդին) թալանելու մի նոր տեխնոլոգիան քարոզելու պահանջ է առաջանում:

Սա այնքա´ն արագ, այնքա´ն գերազանց է արվում, որ տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի բոլոր պետությունների արարքները մի ինչ-որ կենտրոնից է ղեկավարվում:

Դավադրապաշտական (կոնսպիրոլոգիական) «տեսությունների» հիմքը հենց ա´յս հանգամանքն է:

Դրույթ 3. Պետությունները, նորից նույն պատրվակներով, քիչ-քիչ ազգայնացնում են նաև առողջապահության ֆունկցիաներն ու անհատի իրավունքներն ու ազատություններն ավելի ու ավելի են կրճատում: Սրանք գործածում են մահվան նկատմամբ մարդու բնական սարսափի վրա հիմնված նորագույն տեխնոլոգիաները; օրինակ, թթվածնի վերջանալու կամ զանազան վիրուսների նկատմամբ սարսափի տեխնոլոգիաները, միաժամանակ այս պատրվակներով ավելացնելով հարկային թալանը:

(Հիշենք հետևյալ երկու փաստը: ԱՄՆ-ի առողջապահության ֆինանսների կեսը տրվում է պետական բյուջեից, իսկ այսպես կոչված կանաչների կամ գլոբալ տաքացման դեմ պայքարողների քարոզը, համարյա լրիվ, սոցիալիստական կամ ինտերվենցիոնիստական է):

Ազգայնացնելու այս միտումն անընդհատ ուժեղանում ու ընդարձակվում է, բայց բոլոր այս պետերը ամենայն միջոցներով քողարկում են այն հանգամանքը, որ այսպիսի ազգայնացման հետևանքը որակի պարտադիր կորուստն ու ծառայությունների գնի շատանալն է:

Սոցիալիստական այսօրինակ քայլերի հետևանքով այս պետությունների բյուջեների դեֆիցիտներն ու արտաքին պարտքերը աննախադեպ են աճում, համաշխարհային ինֆլյացիան ու գործազրկությունն անընդհատ են շատանում, տնտեսական ճգնաժամերն ու պատերազմներն արդեն չեն դադարում:

Բայց սրանք պետերին չեն անհանգստացնում, իսկ աշխարհի բնակչության մեծագույն մասը չի էլ գիտակցում սրանց վտանգավորությունը:

Ըստ էության, քողարկված կամ ծպտյալ ինտերվեցիոնիստական սոցիալիզմն արդեն համարյա հաղթել է ու դարձել համաշխարհային:

Սա´ է մեր օրերին խոշորագույն վտանգն ու մեր այս քաղաքակրթության գլխին կախված ամենասարսափելի սպառնալիքը:

7.6 Երբևէ արված ամենամեծ խարդախությունը

Նախքան այս աննախադեպ մասշտաբի խարդախության պատմությունն սկսելը նախ տեսնենք, թե ինչ է ասում 20-րդ դարի ամենահզոր տնտեսագետներից մեկը, Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդը, ոսկե փողի ստանդարտը վերացնելու մասին:

***

«Կենտրոնական բանկերը մեր օրերի ամենամեծ խառնակիչներն են: Սրանք, մանավանդ ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվային Սիստեմը, պատասխանատու են փողի ոսկե ըստանդարտից հրաժարվելու համար, ինչը մի´շտ էր խանգարում, որ ինֆլյացիայի քաղաքականություն վարվի {այսինքն, ինֆլյացիայով թալան արվի –ՄՀ}:

«Ոսկե ստանդարտը 1971-ին լրիվ վերացրեցին ու սա փոխարինեցին թուղթ փողի (ֆիատային փողի) ստանդարտով: Այդ օրվանից կենտրոնական բանկերը հնարավորություն ունեն, բառացի, օդից փող ստեղծելու: Բայց, այս գունազարդ թղթի քանակը մեծացնելով, հանրությանն ավելի հարուստ չես դարձնում: Եթե սա սխալ լիներ, աշխարհում արդեն ոչ աղքատ երկի´ր մնացած կլիներ, ոչ է´լ աղքատ մարդ:

«Օդից սարքած թուղթ փողն անվնաս բան չի: Օդից սարքած այս թուղթ փողը հարըստացնում է սա արտադրող մոնոպոլիստներին ու սա առաջինն ստացողներին (այսինքն, կառավարություններին, ու սրանց հսկած խոշոր բանկերին ու իրենց մերձավոր օլիգարխներին), աղքատացնելով սա ավելի ուշ ստացողներին: {Որովհետև առաջինները հարստանում են երկրորդների հաշվին: Սա մանավանդ ավելի շատ է աղքատացնում արդե´ն աղքատներին – ՄՀ}:

«Կենտրոնական բանկերը, անսահմանափակ քանակով թուղթ փող տպելով, ստիպում են, որ թե´ պետական բյուջեի դեֆիցիտն ավելի շատանա, թե´ շատանան արտաքին պարտքերը, ինչի միջոցով պետերի վարչախմբերն ունակ են դառնում ֆինանսավորելու պատերազմները, որոնք անհնար կլինեին առանց թուղթ փողի այս վիթխարի քանակների:

«Ընդ որում, այս փողով ֆինանսավորվում են թե´ ուղղակի, թե´ սառը պատերազմները, թե´ տանը, թե´ արտասահմանում: Բացի սրանք, հենց այս թուղթ փողն է հնար տալիս, որ պետերը ձեռնարկեն անհեթեթ ու վիթխարի չափի նախագծեր:

{Սրանցից մեկը, օրինակ, Չինաստանի ձեռնարկած «Մետաքսի ճանապարհի» վիթխարի պրոյեկտն է – ՄՀ}:

«Կենտրոնական բանկերը հաճույքով են օգտվում «ֆինանսական փորձագետների» ու «առաջատար մակրոէկոնոմիստների» ծառայություններից, սրանց համարյա բոլորին դարձնելով պետական {վարձու – ՄՀ} քարոզիչ, ովքեր, ճիշտ «ալքիմիկոսների» պես բացատրում են, թե թուղթն ինչպես կարող է դառնա հաց:

«Հենց կենտրոնական բանկե´րն են առևտրական բանկերի տոկոսներն իջեցնում մինչև զրո, սրանով վարկերն ուղղելով ապաշնորհներին ու զրկելով շնորհալիներին, ինչն ստեղծում է ներդրումային վիթխարի փուչիկներ, որոնք հետո շրխկոցով պայթում են: Ու հենց կենտրոնական բանկերն են պատճառը, որ ապրում ենք անընդհատ աճող հիպերինֆլյացիայի վտանգը գլխներիս կախ, սարսափելով, թե հնարավոր է, որ անցյալի մեր անմիտ արարքները ամեն րոպե զգացնել տան իրենց»:

***

Եթե չհաշվենք հռոմեական կայսրերի ու միջնադարի մետաղադրամը կեղծելու փաստերը, ստանդարտ փողային խարդախություններն սկսել են առանձին բանկերը, թերևս դեռ 19-րդ դարից (սրանք սրանից առաջ էլ են եղել, բայց էպիզոդիկ), որոնց էլ հետևել են պետական բանկերը: Իսկ 20-րդ դարի սկզբին այս պրոցեսը խիստ ակտիվացավ ու վարակի պես տարածվեց ողջ աշխարհում:

ԱՄՆ-ի 1929-ին սկսված մեծ դեպրեսիայի օրերին, ԱՄՆ-ի պրեզիդենտ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, Մորգանի, Ռոկֆելերի ու Ռոտշիլդի հիմնած ֆինանսական գիգանտների տերերի ու սրանց մի քանի համախոհի խորհրդով, որոշեց ոսկին զրկի իր գլխավոր ֆունկցիայից, այսինքն, ապրանքների փոխանակային արժեքի չափը լինելուց:

Այսինքն, ոսկին դարձավ ընդամենը սովորական ապրանք: Ոսկի փողը փոխարինվեց ընդամենը մի կանաչ թղթի կտորով, ու պետությունը արդեն կարող էր (ու կարող է) տպեր սա իրեն հարկավոր ցանկացած քանակով, այնինչ, անհնար էր, որ պետությունը տպեր ու բազմապատկեր բանկերում պահվող մասնավորի ոսկին:

Կապիտալիզմի ու ԱՄՆ-ի ժողովրդի կապիտալիստական շահերի այդքան փառաբանված պաշտպան Ֆ. Դ. Ռուզվելտը այս օրենքը հաստատեց Մեծ Ճգնաժամի օրերին, 1933 թվի ապրիլի 5-ին, իր № 6102 հրամանով, ինչը պարտադրում էր, որ ԱՄՆ-ի ողջ տարածքի բնակչությունից ու կազմակերպություններից ու բոլոր իրավաբանական անձանցից (նաև ԱՄՆ-ի տարածքի բոլոր օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից) խլվի սրանց սեփական ձուլածո ու դրամային ոսկին:

Բոլորը (հազվագյուտ բացառություններով) պարտավոր էին մինչև 1933-ի մայիսի մեկը իրենց ոսկին փոխանակեն թուղթ փողով, մեկ տրոյական ունցիան (մոտ 31.1 գրամը) 26,66 դոլարով, ԱՄՆ-ի տարածքի ցանկացած այն բանկում, ինչն իրավունք ուներ ոսկի ընդունելու:

Բացի սա, ոսկով արտահայտված բոլոր պայմանագրերն ու արժեթղթերը հռչակվեցին անօրինական, ու պարտադրվեց, որ սրանց բոլորի վճարներն արվեն թուղթ փողի պետական կուրսով:

Հավաքված ոսկին ուղարկվում էր Քենթակիի նահանգի Ֆորտ Նոքսի Ֆեդերալ Պահուստային Սիստեմի ոսկու պետական պահեստը, ինչի կառուցումն ավարտվեց 1936-ին:

Ողջ ոսկին հավաքելուց հետո Ռուզվելտն ու իր պետերը ոսկու մեկ ունցիայի պետական գինը դարձրին 35 դոլար, այսինքն, փոխեցին երկրի բոլոր-բոլոր ապրանքների ու ծառայությունների գները:

Ռուզվելտը ոսկին ժողովրդից խլեց այն պատրվակով, որ իբր թեթևացնի բանկերի կրիտիկական վիճակն ու դադարեցնի ԱՄՆ-ի տարածքից ոսկու խուճապային արտահանությունը:

Չէին գանձում միայն ԱՄՆ-ի տարածքի օտարերկրյա պետական բանկերի ոսկին ու ա´յն ոսկին, ինչը միջազգային առևտրի համար էր պահվում: Մասնավոր անհատը կարող էր ունենար միայն 100 դոլարի ոսկի ու մեկ էլ՝ իր կոլեկցիոն ոսկին, ինչպես նաև ոսկերչականը, բայց սրա քանակը նորից պետությո´ւնն էր նորմավորում:

Կարգը խախտողները պատժվում էին՝ 10000 դոլարից (ինչն այն օրերին վիթխարի գումար էր, օրինակ, 20 թանկ ավտո կառներ) մինչև 10 տարվա բանտարկությունը:

Ռուզվելտը 1936-ին որդեգրեց անգլիացի սոցիալիստ «տնտեսագետ» Ջոն Մեյնարդ Քեյնսի այն խորհուրդը, թե իբր տնտեսությունը զարգացնելու համար պետությունը պիտի խթանի սպառումը (այսինքն, իբր մարդկանց ձեռը պիտի շատ թուղթ փող լինի, որ շատ ապրանք առնեն):

Ըստ Քեյնսի, սրա համար պետությունը պիտի անընդհատ թուղթ փող տպի (օդից) ու սա տրամադրի կենտրոնական բանկին, որ սա էլ այս փողը տա առևտրական բանկերին ու ձախողվող բիզնեսներին, որ բանկերն էլ անհատներին ու բիզնեսներին ցածր տոկոսներով վարկ տան, որ անհատներն էլ ապրանք առնեն, ու սպառումը շատանա: Այ, այդ օրերից ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվը անընդհատ օդից փող է տպում, որ Քեյնսի կործանարար խորհուրդը իրագործի:

Ըստ էության, ԱՄՆ-ը այդ օրերից վերջնական ձևով բռնեց սոցիալիզմի ուղին, ու Ֆրանկլին Ռուզվելտը ոչ թե փրկեց ԱՄՆ-ը (ինչպես որ բոլոր սոցիալիստներն են ներկայացնում), այլ ստիպեց, որ ԱՄՆ-ը բռնի կործանվելու սոցիալիստական ուղին:

Ռուզվելտի այս թալանից հետո 1944 թվին 44 երկրի ներկայացուցիչ հավաքվեց Բրիտանիայի Նյու Համփշիրի Բրետոն Վուդզ բնակավայրում, որ պայմանավորվեն, թե «ինչ կարգով փոխանակեն իրենց վալյուտաները, որ դիմագրավեն դեվալվացիաների մրցությանը ու նպաստեն տնտեսական աճին», որովհետև արդեն ակնհայտ փաստ էր, որ ԱՄՆ-ի դոլարը գերիշխող էր ողջ աշխարհում, ու մնացած երկրների վալյուտաները կցված էին դոլարին:

Որոշվեց, որ այդուհետ ԱՄՆ-ը ու այլ պետություններն իրար հետ պիտի ոսկու մեկ ունցիայով (մոտ 31,1 գրամով) մարեն արտերկրների ներկայացրած 35 դոլարը, այսինքն, ԱՄՆ-ը պարտավորվում է, որ այլ երկրների ներկայացրած մոտ 1,13 դոլարը մարելու է մեկ գրամ ոսկով (այս պարտավորությունն ընդհանուր էր):

Բրետոն Վուդզի այս պայմանն ուժ ունեցավ իսկույն, բայց լրիվ գործեց միայն 1958 թվին:

Բրետոն Վուդզի պայմանագիրը համարվում էր ապահով միջոց, որովհետև Երկրորդ Աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը արդեն աշխարհի ոսկու պաշարի կեսից ավելիի տերն էր, ուներ 574 միլիոն ունցիայից ավել ոսկի: Սրա համար, հավատացին, որ ԱՄՆ-ն իր խոսքի տերը կլինի:

Բայց Ռուզվելտի հիմնած անսահմանափակ քանակով թուղթ փող տպելու տրադիցիան քիչ-քիչ հաստատվում ու ծավալվում էր, այսինքն, ԱՄՆ-ում ծավալվում ու ծաղկում էր ինֆլյացիան: Մնացած պետություններն էլ, տեսնելով սա, քիչ-քիչ հետ էին ուզում իրենց բաժին ոսկին, մտադրվելով՝ դուրս գան Բրետոն Վուդզի պայմանագրից (մեկ-երկուսն իրոք էլ դուրս եկան):

ԱՄՆ-ի ինֆլյացիան զուգակցվում էր գործազրկության աճով:

Երբ 1969-ին պրեզիդենտ ընտրված ՌԻչարդ Նիքսոնի հաջորդ ընտրության ժամկետը մի քիչ մոտեցավ, սա որոշեց, որ իր ընտրության գլխավոր խոչընդոտը կլինի գործազրկությունն ու սրա աճը: Ու Նիքսոնը որոշեց ամե´ն բան անի, որ իր նախընտրական շրջանում գործազրկությունը կրճատի:

Նիքսոնի համար գործազրկությունը ժամանակավոր կրճատելու ամենահարմար ձևը ինֆլյացիան շատացնելն էր, այսինքն, վիթխարի քանակով թուղթ փող տպելն էր, բայց սա վտանգավոր էր, որովհետև այս թուղթ դոլարները գնում էին նաև արտասահման:

Լուրջ վտանգ կար, որ դոլարի արժեզրկվելը կստիպի, որ օտար երկրները ավելի շատ ու ավելի համառ պահանջեն, որ իրենց դոլարները մարվեն ոսկով, այնինչ, ԱՄՆ-ն արդեն այնքան շատ դոլար էր տպել, որ ուղղակի անհնար էր, որ սրանք մարեր իր ոսկու առկա պաշարներով:

Ու 1971 թվին, ԱՄՆ-ի կառավարությունը, բացարձակ ու լկտի, հրաժարվեց այլ պետությունների դոլարային ֆիատ փողը ոսկով մարելու իր սեփական պարտավորությունից (ինչը գրված էր դոլարային բոլոր թղթադրամների վրա), ու հայտարարեց, որ այդուհետ վերացնում է ոսկու ստանդարտը (մետաղական ոսկե փողի բոլոր տեսակները):

Նիքսոնը 1971 թվի օգոստոսի 5-ին պրեզիդենտական Camp David նստավայրից հայտարարեց, որ «ինֆլյացիայի դեմ պայքարելու ու ԱՄՆ-ի դոլարը այլ երկրների պատանդությունից ազատելու նպատակով ԱՄՆ-նն այսուհետ հրաժարվում է օտար երկրների ներկայացրած դոլարները իր ոսկու պաշարներով մարելու իր պարտավորությունից»:

Իհարկե, այս հայտարարության ցինիզմն ակնհայտ էր: Նիքսոնն ուզում էր ինֆլյացիան քչացնի ինֆլյացիան խիստ շատացնելով (թուղթ փողի վիթխարի քանակ տպելով), իսկ պարտավորությունից հրաժարվելու հայտարարությունը, ակընհայտ անբարո էր:

(Քաղգործիչները Նիքսոնի ավել անունը դրել էին «Ֆռիկ Դիք»): Բացի սրանք, Նիքսոնը 10%-ով ավելացրեց ներկրելու մաքսն ու 90 օրով սառեցրեց աշխատավարձերն ու գները (ինչն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամն էր), իբր որ «պայքարի իմֆլյացիայի դեմ»:

Երբ պետությունը թուղթ փող է տպում ու տալիս է առևտրական բանկերին, սըրանք իջեցնում են իրենց տոկոսները, որովհետև կորուստների ռիսկերն արդեն չըկան (հո իրենց սեփական փողը չե՞ն տալիս վարկ, որ ափսոսան կամ վախենան, որ տվածը կկորցնեն):

Ցածր տոկոսները հրապուրում են մարդկանց, ու վարկ վերցնողների թիվը շատանում է: Սրանց զգալի մասը ներդրում է անում (մեծ մասամբ, սխալ), ու աշխատատեղերը ժամանակավոր շատանում են, մինչև պարզվում է, որ ներդրումների մի մասը վնասով է:

Այս պրոցեսի սկզբում թվում է, թե տնտեսական «բում» է սկսվել, ու երկիրը ծաղկում է: Բայց հետո, երբ սկսվում է տնտեսության «բաստը» կամ ռեցեսիան (անկումը), այսինքն, սխալ բիզնեսները քանդվում վերանում են, պարզվում է, որ գործազրկությունը նորից է շատացել, դոլարն էլ արժեզրկվել է:

Այսպիսի մի տնտեսական քաղաքականությունն էր պատճառը, որ 2-րդ Աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը սկզբում թափով ծաղկեց, բայց հետո սկսեց վատանալը:

Երբ Նիքսոնը վերացրեց ոսկու ստանդարտն ու դոլարի սանձերը բաց թողեց, ԱՄՆ-ի տնտեսությունն ընկավ անդունդը: Անհնար է, որ չեղած տեղից («օդից») ոսկով ապահովված 10 հատ 100 դոլարանոց տպես: Սրա համար մոտ 1 կգ 120 գ պահուստային ոսկի պիտի ունենաս (իսկ այս ոսկին օդից չես վերցնի): Այինչ, եթե ոսկու ստանդարտը չկա, 10 հատ 100 դոլարանոց փոչիկ փող տպելու համար ընդամենը մի քանի ցենտի թուղթ է պետք:

Ու մի տասնամյակում, 1981 թվին, արդեն այնքան փուչիկ փող էին տպել, որ ոսկու մեկ ունցիայի գինը դարձել էր 350 դոլար: Հետո այս թիվը հասավ 850-ի, ու ԱՄՆ-ում ճգնաժամ սկսվեց: (Այս գիրքը գրելու պահին ԱՄՆ-ում ոսկու մեկ ունցիան արժի մոտ 1800 դոլար՝ Ռուզվելտի օրերի մոտ 26.6 դոլարի փոխարեն):

Բայց աշխարհի մյուս պետությունների տնտեսությունները դոլարով կապված են ԱՄՆ-ի տնտեսությանը, ու ողջ Լատինական Ամերիկայում հիպերինֆլյացիայի փոթորիկ սկսվեց:

Փուչիկ փողի արտադրությունը սկսվել էր Առաջին Աշխարհամարտի օրերին ու դրանից հետո, ինչի հետևանքով 1929 թվին սկսվեց ԱՄՆ-ի Մեծ Ճգնաժամը:

Ռուզվելտը, փոխանակ չմիջամտեր տնտեսությանը, ու թողներ, որ ճգնաժամը վերացնի «սխալ» բիզնեսներն ու տնտեսությունն ինքն իրեն վերականգնվի, իր միջամտություններով ու մանավանդ փուչիկ դոլարի սանձերը բաց թողնելով, պատճառ դարձավ, որ ճգնաժամը երկարի մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը:

(Պատերազմի օրերի միջամտություններից չխոսենք, սա արդեն խիստ ծավալուն ու բարդ հարց է):

Ու ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամերը դարձան կանոնավոր, ու կանոնավոր էլ հաճախացան: Այժմ այս ճգնաժամերը այլևս համարյա չեն դադարում (սրանց արանքների տևողությունն անընդհատ կրճատվում է), որովհետև փուչիկ փողի արտադրությունը ոչ միայն չի դադարում, այլև անընդհատ շատանում է:

Պարզ է, որ թե´ այս ճգնաժամերի, թե´ հարաճուն ինֆլյացիայի ու թե´ գործազրկության շատանալու հեղինակը պետություններն են (պետերի վարչախմբերն են), քանզի բոլոր պետություններն էլ այսօր կապկում են «առաջադեմ ու զարգացած» ԱՄՆ-ին:

Պետերը շատ լավ գիտեն, որ իրենց արածը կործանարար է տնտեսության ու ժողովրդի համար, քանզի պետերը մի´շտ են տեղյակ, որ իրենք խարդախ են, բայց ցավալի է, որ ժողովուրդը վստահում է այս խարդախ պետերին:

(Նիքսոնն էլ սա լավ գիտեր, ու երբ 1971 թվին Միլթոն Ֆրիդմանն ու Ֆեդերալ Ռեզերվի պետը իրեն զգուշացրին, թե տնտեսությանն ինչ կպատահի, «Ֆռիկ Դիքն» ասաց. «Ես չեմ հիշում, որ ինֆլյացիայի պատճառով որևէ մեկը պրեզիդենտ չընտրվի, բայց գործազրկության պատճառով իրո´ք չեն ընտրվել»):

Ուրեմն, ոսկե ստանդարտը վերացնելուց հետո´ է ողջ աշխարհի ապրանքների «պահեստը վառվել» ու փողը դարձել է ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվի օդից սարքած ֆիատային (կամ ֆեդուցիարային) փողը:

Ֆեդերալ Ռեզերվը, անընդհատ ու տարեց տարի, ավելի ու ավելի շատ ոսկով չապահովված ֆիատ փող է տպում ու տալիս կենտրոնական բանկին, սրանք էլ՝ պետությանն ու առևտրային բանկերին: Ըստ էության, այս ֆիատ փողը ընդամենը թուղթ է, այսինքն, կեղծ է: Օրինակ, 100 դոլարանոցի թուղթն արժի ընդամենը 11 ցենտ:

Քանի որ փող տպելու մոնոպոլիան ունեն միմիայն պետությունները, ուրեմն, միմիայն պետություններն են աշկարա ու անընդհատ փողը կեղծում, ու փողը կեղծողների «չեմպիոնը» ԱՄՆ-ն է:

(Այսօր ԱՄՆ-ի պետական պարտքի տարեկան դեֆիցիտը մեկ տրիլիոն դոլար է, ու համարյա նույնքան է նաև արտաքին առևտրի դեֆիցիտը, իսկ գումարային պարտքը, այս կովիդային համաշխարհային խարդախությունից առաջ, անցել էր 21 տրիլիոնը: Կովիդը սրանց կավելացնի թերևս մի 4-5 տրիլիոն, եթե ոչ ավել):

Ու սրա´ համար է, որ արդեն մոտ 48 տարի է, ինչ տևական ու աճող ինֆլյացիա կա, ինչն ուղեկցվում է տնտեսական պարբերական ճգնաժամերով, որոնց արանքների «ռեցեսիաների» (տնտեսության վերականգնվելու) տևողություններն անընդհատ կրճատվում են:

Նույն այս խարդախությունն անում են այս կեղծ փողը տպելու բոլոր խոշոր ու մանր մոնոպոլիստները, մանավանդ՝ չինական, ճապոնական, ռուսական ու այլ կառավարությունները:

Եթե այս խարդախությունը այսպես շարունակվի, ըստ տնտեսագիտության ունիվերսալ օրենքների, սա մի օր լրի´վ է կործանելու համաշխարհային տնտեսությունը, ու այնպե´ս է կործանելու, որ ողջ արտադրությո´ւնն է վերանալու:

(Մենք արդեն խոսել ենք Նորին Մեծություն Վստահության դերից մեր կյանքում: 2018-ին սոցիալիստական Վենեսուելայի ֆիատ փողը կորցրել էր վստահությունը, լրի´վ էր կորցրել, որովհետև արժեզրկվել էր միլիոնավոր անգամ: Մի հացի արժեքը միլիոնից ավել էր: Փողը թափում էին փողոցները:

(Պրոցեսը դրանից առաջ էր սկսվել, ու իր սեփական երկրի նկատմամբ վստահությունը կորցրած մի քանի միլիոն վենեսուելցի փախավ երկրից հարևան երկրները: Ու սա ա´յն երկրում, ինչը նավթի աշխարհի ամենահարուստ պաշարներից ունի):

Սա կործանարար է, որովհետև եթե տվյալ քանակով ոսկու քանակը անփոփոխ է, թուղթ փողի քանակը կարո´ղ ես անընդհատ շատացնես, ինչքան ուզես: Ու արդեն շատ մարդ կա, ով չի հավատում թուղթ փողին, ու լրիվ էլ ճիշտ է անում:

Հիմա պատկերացրեք, որ ողջ աշխարհում դոլարը/եվրոն ևն ընկել է Վենեսուելայի փողի (բոլիվարի) օրը ու այնքա´ն է արժեզրկվել, որ փողոցներում լիքը դոլար ու եվրո է թափած: Բանկերը այլևս ոչ մեկին փող չեն տա (ճիշտն ասած, ոչ մեկը բանկերից փող չի էլ ուզի):

Մի դժոխային «օր» այս աշխարհում բոլորն են տեսնելու, որ օդից սարքած դոլարը, եվրոն ու մնացած ֆիատ ու ֆեդուցիար փողերը արդեն որևէ բան գնելու ունակություն չունեն, ինչպես որ դա տեսան վենեսուելցիները (կամ Զիմբաբվեի ժողովուրդը ևն) մի քանի տարի առաջ:

Այդ օրը «դանակը կհասնի ոսկորին», ու էլ ոչ մեկը չի հավատա ֆիատ փողին: Հենց այդ օրն էլ մեր այս ողջ քաղաքակրթությունը կփլվի, որովհետև այն պահեստի մեջ այլևս չի լինի ոսկի ու թանկարժեք մետաղ, ու մարդիկ բացարձակ չեն վըստահի ֆիատ փողին:

Կանգնելու է այս Գնդի ողջ արդյունաբերությունը: Էլեկտրակայանները դադարեցնելու են հոսանք արտադրությունը, ու ամենայն ինչը, որ աշխատում է հոսանքով, դադարելու է:

Դադարելու է, օրինակ, բենզինի ու գազի արտադրությունը ու տրանսպորտի բոլոր-բոլոր միջոցները կանգնելու են ու այլևս չեն շարժվելու: Աշխարհով մեկ՝ բնակարաններում գազ ու էլեկտրականություն չի լինի թե´ ամառը, թե´ ձմեռը: Դե հիմա պատկերացրեք, թե սա ինչ ճյուղավոր դադարների կհասցնի, թե վառելիքի այս տեսակի վերանալը էլ ինչը կկանգնեցնի:

Եթե հաշվի առնենք այս Գնդի վրայի աշխատանքի ուղղակի ֆանտաստիկ բարդ ու ֆանտաստիկ ճյուղավոր բաժանումը, դադարելու է ամե´ն-ամեն ինչի արտադրությունը, ու սկսվելու է համաշխարհային սովն ու համաշխարհային դժոխային քաոսը:

Մարդկության երևի մոտ 80%-ը սովից է կոտորվելու, մնացած 20%-ն էլ ընկնելու է միջնադարի վիճակը: Այսինքն, կործանվելու է այսօրվա ողջ քաղաքակրթությունը, ու մարդիկ նորից դառնալու են ձեռքի աշխատանքին:

Բայց այսօր ձեռքի աշխատանքով ապրելու ունակ չափազանց քիչ մարդ կա, որովհետև բնակչության մեծագույն մասն ապրում է քաղաքներում, իսկ քաղաքացին ձեռքի աշխատանքին սովոր չի:

Դրույթ 1. Ֆիատ ու ֆեդուցիարային (թուղթ) փողի գործունեության հնարավորությունը հիմնված է միմիայն այն բանի վրա, որ մարդիկ վստահում են այս փողին: Հենց որ այս վստահությունը վերանա, ֆիատ ու ֆեդուցիար փողերը հօդս կցնդեն:

Ո՞ւր է փախչելու Երկիր մոլորակի բնակչությունը, որ փրկվի այս համաշխարհային աղետից, ինչի համեմատ համաշխարհային ցանկացած պատերազմը հարսանիք կլինի:

Սկսվելու են՝ համատարած թալանն ու բռնությունները, մարդիկ թալանելու են խանութներն ու պահեստները, զենք ունեցողները մի կտոր հացի համար անպատիժ կոտորելու են չունեցողներին, ճար ունեցողները փախուստի տեղ են ման գալու ու չեն գտնելու, որովհետև աղետը ողջ մոլորակով մեկ է լինելու: Նման բաներ նույնիսկ լավագույն սոցիալական ֆանտաստիկա գրողները չեն կարող նկարագրեն:

Ելքը բարոյակարգն է ու մեկ էլ երևի իրար հետ ազատ մրցող մասնավոր փողերը (օրինակ, գուցե կրիպտոփողերը), բայց սրա համար էլ պիտի մարդիկ հասկանան սա ու վստահեն սրանց, ու հասկանան ու հաստատ համոզվեն, որ մնացած բոլոր ուղիները հասցնում են կործանվելուն:

Գլուխ 8. Ի՞ՆՉ Է ԱՐԺԵՔԸ

(Այս գլխի մի քանի հատվածը թարգմանել եմ

Thomas C. Taylor-ի “An Introduction: Austrian Economics” գրքից:

Դրույթների բաժանելը, հատածները, ձևավոր փակագծերի միջիններն ու շեղատառ-թավատառն ի´մն է: Այս գլուխը իրո´ք բարդ է, ու հենց ինքս շատ եմ դժվարացել,

միչև այս տեսությունը հասկացել ու յուրացրել եմ):

8.1 Պարզունակ տնտեսության մթերային հաշվարկը

Տնտեսագիտությունը կիրառելի է նաև Ռոբինզոն Կռուզոյի պես մեկուսի ու ինքնաբավ մարդու նկատմամբ ճիշտ այնպես, ինչպես աշխատանքի բազմաբնույթ բաժանումով ու հույժ խճճված փոխանակային գործողություններով բարդ հասարակության անդամի նկատմամբ:

Ռոբինզոն Կռուզոն պիտի այնպե´ս գործածեր իրեն հասանելի միջոցները, որ հասներ մեծագուն բավարարությանը: Սրա համար էլ վճռելն ու ընտրելը էական էին իր բարեկեցության համար:

Նույն ձևով էլ այսօրվա վարչախմբերում են անհատները, իրենց բավարարելու համար, փորձում ամենալավ ձևով գործածեն իրենց մատչելի միջոցները:

Դրույթ 1. Տնտեսագիտության գլխավոր խնդիրը միշտ էլ հետևյալն է.

Վճիռների ու ընտրության այս խնդիրները, լրիվ կամ մասամբ, հանձնե՞ս մի կենտրոնական ծրագրավորող մարմնի (ինչը սոցիալիստների ուզածն է), թե՞ այս վճիռ ու ընտրությունները թողնես անհատին (ինչը ազատ շուկայի կողմնակիցների, {այսինքն, կապիտալիզմի´} ուզածն է):

Ռոբինզոն Կռուզոն արդյունավետ էր գործածում ռեսուրսների սահմանափակ քանակը ու, սրա համար էլ, սրանց գործածության պլանի կարիքը համարյա չուներ:

Կռուզոն ընտրությունների քիչ թե շատ պարզ շարան ուներ, սրա համար էլ էֆեկտիվ վճիռների կարիքը չուներ, որ քանակական հաշվարկներ աներ, ու հնարավոր գործողություններից ընտրեր ամենաձեռնտուն:

Արտադրական ընտրանքների արդյունքները գնահատելու կամ գուշակելու Ռոբինզոնի կարողությունը թերևս կախված կլինի դիտելու կամ ինտուիցիայի իր ունակություններից: Իրեն կբավարարեն միայն ֆիզիկական հնարավոր ելքերի հաշվարկները, քանզի իր ռեսուրսները խիստ բազմազան չեն, իսկ ռեսուրսի ամեն մի տեսակն էլ Ռոբինզոնի համար զուրկ կլինի բազմակողմությունից:

Ինքը կունենա ողջ արտադրության համար հարկավոր մի քանի սկզբնական գործոն՝ հող, բնական ռեսուրսներ ու աշխատանք: Այնուամենայնիվ, քանի որ այս մեկուսի իրավիճակում իր արտադրելու ունակությունը սահմանափակ է, հնարավոր չի, որ արտադրության այս սկզբնական գործոնները վերածվեն գործիքների ու մեխանիզմների պես միջանկյալ արտադրանքի մի լայն շարքի:

Ինքը, ստիպված, պիտի գործածի ամենապարզունակ գործիքները, քանի որ զուրկ կլինի ժամանակակից տնտեսության բարդ գործիք ու մեխանիզմ ձեռք բերելու հնարավորությունից:

Սրա համար էլ իր ձեռի ռեսուրսները գործածելու վճիռները բավարար կլինեն, որ ինքը հաշվարկի իր օգուտն ու վնասը, եթե նույնիսկ փողի պես հաշվարկելու մի բան ունենա: Հաշվարկելու ամենաբարդ բաները Ռոբինզոնի համար իր աշխատանքն ու հնարամտությունը կլինեն, ու ինքը սրանք պիտի զուգակցի բնական ռեսուրսների հետ, որ արտադրի իրեն պետք հնարավոր բաները:

Ռոբինզոնն իր ժամանակն ու եռանդը կծախսի իր համար կացարան, հագուստ ու հիմնական գործիքներ սարքելու, որսի, ու հանգստի վրա: Իր այս հատուկ վիճակում իրեն պետք չի լինի, որ ինքը ասված կարիքների վրա ծախսած ժամանակի ու եռանդի ու արտադրության մնացած միջոցների անցյալ կամ գալիք հաջողությունների տվյալները կուտակի ու հաշվարկի:

Իր թե´ ժամանակի, թե´ եռանդի սահմանափակությունը չեն թողնի, որ ինքը լիովին գործածի կղզու բնական ռեսուրսները: Իր վճիռները հիմնված կլինեն իր ամեն մի գործողության շահավետության իր սուբյեկտիվ հաշվարկների վրա: Իր այլընտրանքներն այնքան քիչ կլինեն, որ ինքը իրո´ք կարող կլինի տեսնելու կամ գուշակելու իր այս սուբյեկտիվ գնահատականների արդյունքները:

Ու քանի որ ինքն արտադրում է միայն իրեն բավարարելու համար, կարիք չի ունենա ընտրություն անելու, թե ի´նչ բարիք արտադրի: Այս ընտրությունը կարվի արժեքների իր սուբյեկտիվ սանդղակով միայն:

Ինքնաբավ (ինքն իրեն ամեն ինչով բավարարող, աուտարկյան) ամեն մի տնտեսությունն էլ առանց հաշվարկի է իր տնտեսական ռեսուրսները արդյունավետ գործածում, մանավանդ եթե օգտվում է արդեն սպոնտան ծագած ավանդույթներից:

Այսպիսի քիչ թե շատ պարզունակ իրավիճակում լրիվ բավարար է, որ հաշվի առնվեն հնարավոր տարբեր ելքերը, այսինքն, կիրառվի մթերայի´ն տնտհաշվարկը:

Ու քանի որ այսպիսի տնտեսությունը զուրկ է փոխանակային հարաբերությունների կարիքից, այս հարաբերությունների համար անհրաժեշտ միջավայրի կամ միջնորդի կամ միջոցի (փողի) կարիքն է´լ չի լինի, այսինքն, չի լինի տնտհաշվարկի համար անհրաժեշտ ընդհանուր հայտարարը (փողը):

8.2 Գների սիստեմի դերը

Սոցիալական գործակցության էությունը մասնագիտանալու, աշխատանքի ու գիտելիքի բաժանումն է:…անհնար է, որ մթերային հաշվարկը արդյունավետ հատկացնի վիթխարի քանակով անհրաժեշտ միջակա ու վերջնական արտադրանքների համար հարկավոր ռեսուրսները:

Ուրեմն, տնտհաշվարկի համար ընդհանուր հայտարար {փո´ղ} է պետք:

Երկրորդը, ապակենտրոն (անհատական) վճիռներն իրար համաձայնեցնելու համար անհատական պլանները կոորդինացնող է հարկավոր, որ սոցիալական գործակցությունը դառնա հնարավոր, որովհետև անհատական վճիռներն արվում են անհատի թերի գիտելիքներով ու թերի ինֆորմացիայով:

Ազատ շուկայական տնտեսության մեջ այս երկու անհրաժեշտ պայմանն իրականացնում է գների սիստեմը: … Գների սիստեմը, ըստ էության, այս երկու պայմանն իրագործում է, որ ռեսուրսները ամենալավ ձևով հատկացվեն ու սոցիալական գործակցությունը լինի ամենաբեղունը:

8.3 Գների սիստեմը թվային սիստեմ է

(Այս պարագրաֆը ես եմ գրել – ՄՀ)

Գների սիստեմը շուկայական պրոցեսը թվերով արտահայտելու մի զարմանալի ու, իմ կարծիքով, լայն իմաստով՝ անգուշակելի սիստեմ է:

Դրույթ 1. Գների սիստեմն ինֆորմացիան տարածելու ամենաարագ ու ամենալավ միջոցն է; գներն էլ մարդկային ծրագրով ղեկավարելի չեն, հենց սկզբունքով:

Ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը պիտի գները ղեկավարելու ոչ մի իրավունք չունենային, ու գները ղեկավարելու ամեն մի փորձի համար պիտի օրենքով պատժվեին, որովհետև գների ծրագրային ղեկավարությունը թե´ կրճատում է արտադրությունը, թե´ ուրիշ լիքը բացասական հետեվանք է առաջացնում:

Ասվել է, որ կենտրոնական բանկերը, թե անցած դարում, թե´ հիմա, գներն ու տնտեսությունները մի պետական կենտրոնից ղեկավարելու փորձ են անում, ինչը, ըստ էության, 20-րդ ու այս դարի այս անզուսպ ու չթուլացող համաշխարհային ինֆլյացիայի հիմնական պատճառն է:

Առհասարակ, ինչպես Լ. Միզեսն ու Ֆ. Հայեկն են ցույց տվել մի դար առաջ, մի կենտրոնից մարդկային որևէ ծրագրով շուկայի ղեկավարությունը հենց սկզբունքո´վ է անհնար, գոնե այն պատճառով, որ շուկայի տեղի ու պահի տվյալները դիֆուզ ցրված են միլիոնավոր անհատի մեջ, սրանք փոփոխական են ու մասամբ թաքուն, ուրեմն, անհայտ են:

Միակ ելքը այս ղեկավարության հենց գաղափարից հրաժարվելն ու ղեկավարությունը առանձին անհատներին հանձնելն է:

Ինչո՞ւ:

Դրույթ 2. Երբ հրաժարվում են կենտրոնական պլան ու ղեկավարությունից, այսինքն, մի կենտրոնից վճիռ անելուց, այդ վճիռներն արդեն անհատներն են անում, ու մի հատիկ (անպայման ձախողակ) կենտրոնական պլանի փոխարեն ունենում ենք միլիոնավոր անհատական պլան, որոնց մի զգալի մասը հաջողվում է:

Այս առանձին անհատական պլանները թե´ տեղի ու պահի տվյալների գործածությունն են դարձնում առավելագույնը, թե´ լավագույն ձևով են գործածում առանձին անհատների մեջ ցրված գիտելիքները ու ունակությունները:

Բայց անհատը ո՞նց է իմանում, թե ե´րբ ու ի´նչ անի: Անհատը, ո՞նց է իմանում, թե երկրի շուկայի ու ողջ երկրի վիճակը ի´նչ է:

Անհատին այս բաները հուշում են գները (մանավանդ, ազատ շուկայի գնային ցրիվ կարգը): Անհատ ձեռներեցը հետևում է գներին, ու իրեն էլ ուրիշ ոչ մի «գիտական» ինֆորմացիա պետք չի, բացի տեղի ու պահի տվյալներից, որ գիտական չեն:

(Մեր երկրի պես երկրում անհատը պիտի իմանա նաև կաշառքի ու «կռիշների» գները, որովհետև սրանք է´լ են հույժ կարևոր):

Դրույթ 3. Գներն ամե´ն ինչն են ասում, բացի այն բանից, թե անհատն ի´նչը ի´նչ ձևով ընտրի:

Փողի ու գների սիստեմի հայտնագործությունը այնքան էլ վաղուց չի եղել: Փողը հայտնագործել են երևի ընդամենը մի 28 դար առաջ:

Դրույթ 4. Գների սիստեմը ցանկացած ինֆորմացիան թե´ ամենասրընթաց, թե´ ամենաօպիտիմալ ձևով տարածելու ազդանշանների սիստեմն է:

Դրույթ 5. Գնե´րն են հուշում, թե անհատն ի´նչ ու ե´րբ կարող է անի, բայց գները չե´ն ասում, թե այդ արվելիքը ո´նց պիտի արվի:

Շուկան գների սիստեմով հուշում է, թե ո´ր պահանջմունքներն են, որ չեն (կամ լավ չեն) բավարարված, ո´ր ապրանքն է քիչ, ու ինչքա´ն է այս կամ այն ապրանքի կամ հումքի գինը: (Ապրանք ասելով պիտի հասկանանք նաև ծառայություններն ու հոգևոր «ապրանքները»):

Գների սիստեմը ուղղակի անգնահատելի բան է:

Դրույթ 6. Աշխատանքի, մասնագիտությունների ու ինֆորմացիային տիրապետելու այս գլոբալ բաժանման սիստեմն ու տնտեսական համատարած մրցությունը հնարավոր է միայն ա´յն բանի համար, որ գների սիստեմը կա´:

Չնայած գների ու արժեքի մասին ահագին բան է հայտնի (օրինակ, սահմանային (մարջինալ) օգտակարության սկզբունքն ու արժեքի տեսությունը, Ֆիլիպսի կորերի տեխնիկան ևն), բայց մեկ է.

Դրույթ 7. Գների ձևավորվելու մանրամասն մեխանիզմն անհայտ է, ու սրա համար է, որ գների համապարփակ ղեկավարությունն անհնար է, հենց սկզբունքով:

Մեր երկրի պես երկրներում (այսինքն, համարյա ողջ աշխարհում) գները մասամբ «ձևավորում են», այսինքն, աղավաղում են, պետական չինովնիկներն ու սըրանց «մերված ձուլված» օլիգարխները, առաջին հերթին` Կենտրոնական բանկն ու սրան կապված հանցավոր խումբը:

Դրույթ 8. Ազատ շուկայի գների սիստեմն է´լ պիտի լրիվ ազատ լինի թե չէ` շուկան ազատ չի լինի:

Թե որ գների սիստեմն ազատ չեղավ, սա արդեն երկրի տնտեսության վիճակը ճիշտ ցույց չի տա, ու անհատն էլ արդեն ճիշտ չի իմանա, թե ի´նչ ու ե´րբ անի:

Երբ երկրի չինովնիկներն ու օլիգարխները խառնվում են գների ձևավորվելու պրոցեսին, ստեղծում են «գնային աղմուկ», ու այս աղմուկը աղավաղում է երկրի տնտեսության պատկերը ու չի թողնում, որ այս տնտեսության վիճակը ճիշտ երեվա:

Երբ գները անընդհատ ու շատ արագ են փոխվում, անհատն արդեն էլ չի իմանում ի´նչ ու ե´րբ անի, որովհետև էլ արդեն չի կարող իր անհատական տընտհաշվարկն անի, ու չի կարող իր բիզնեսի պլանը ճիշտ կազմի:

Կատաղի սոցիալիզմի ժամանակ, օրինակ, կառավարությունը չի իմանում, թե տնտհաշվարկը ոնց անի, ու իր բոլոր պլաններն էլ ոչ մի անգամ չեն իրականանում, որովհետև սոցիալիստական պետության բոլոր գներն էլ կառավարությունն է հաստատում:

Դրույթ 9. Երբ գների սիստեմն ազատ չի, անհատին հասնող ինֆորմացիան շուկայի մասին աղավաղ է, ու շուկան ու մրցությունն այլևս ազատ չեն:

Երբ այսպիսի վիճակը երկար է տևում, առաջընթա´ցը դանդաղում կամ դադարում է, ու վերջն էլ՝ տնտեսությունը փլվում է, ու երկիրն էլ կործանվում է:

Դրույթ 10. Գները ղեկավարելով` երկրի տնտեսությունը կարգավորելը կամ լավացնելն անհնար է:

Սրան հակառակ` Հայաստանում գները մի կենտրոնից (կենտրոնական բանկից) իբր ղեկավարում են: Սրա ու շուկային մյուս միջամտությունների արդյունքը տեսնում ենք. երկրի վիճակն անընդհա´տ է թշվառանում, ու շատ արագ:

Մի 25 տարի առաջ մերոնք գներն ազատ էին թողել, ու այդ ժամանակ մի դոլարը, այսօրվանից շատ ավելի արագ, անընդհատ թանկացավ ու համարյա հասավ 600 դրամի: Կառավարությունը, սարսափած, սկսեց գները զսպելը, ու դոլարի արժեքն իջեցրեց մինչև (ինչքան հիշում եմ) մոտ 280 դրամը, բայց դոլարը նորից սողաց հասավ (ավելի դանդաղ) այսօրվա մոտ 520 դրամին, հետո նորից իջավ մինչև այսօրվա 470 դրամը:

Այսօր (ու այս վերջին երեք տասնամյակում) ամենահարկավոր ապրանքներն ու կոմունալ ծախսերն անընդհատ ու ահավոր են թանկանում: Ժողովուրդն այս թանկացումներն զգում է, բայց տնտեսության կործանարար վիճակը լրիվ ու հըստակ չի տեսնում:

Այնինչ, եթե կառավարությունը հանկարծ գները չզսպի, միանգամից կերևա, որ Հայաստանը կործանվում է, ու նաև կերևա, որ Հայաստանին շատ չի մնացել:

Սա բնութագրական է: Երբ շուկան ազատ չի, ու ազատ շուկայական ինստիտուտներն էլ շատ վատ են աշխատում կամ համարյա չեն աշխատում, չինովնիկներն ու սրանց «ձուլված» օլիգարխները, հանուն գերշահույթի, ձգտում են ամե´ն միջոցով ժողովրդի գրպանը դատարկելուն:

Թանկանում է ամե´ն ինչը, ու այն էլ` անընդհատ: Երբ գներն այսքան դանդաղ ու «աննկատելի» են թանկանում, մարդկանց միայն մի մասն է իմանում, որ երկիրը կործանվում է: Ու, ոնց որ արդեն ասվեց, «սրատես» մասը հրաժարվում է իր հայրենիքից, ու թողնում գնում է, որ նոր հայրենիք ճարի:

Դրույթ 11. Թե որ հանկարծ գները լրիվ ազատ թողնեն, մի քանի շաբաթ հետո վռազ կերևա, որ երկիրն անդունդն է գլորվում, ու ժողովուրդն էլ դժվար թե համբերի այս կառավարությանը: Կամ կլքի հայրենիքը, կամ գուցե ապստամբի, որովհետև հո բոլորն իրենց երկրից գնալու հնարավորությունը չունե՞ն:

Իսկ եթե գներն ազատ մնային ա´յն ժամանակ, երբ դոլարը հասնում էր 600 դրամին, ու դեռ այդքան շատ մարդ չէր գնացել երկրից, ժողովուրդը արդեն գուցե ամպստամբած լիներ, ու այն ժամանակվա կառավարությանը տապալած կլիներ:

Թե ինչ կլիներ, ո՞վ իմանա, բայց երևի´ ապստամբած լիներ:

Ուրեմն, գները զսպելով, կառավարությունը, ըստ էության, քողարկված ձևով ժողովրդի´ն է զսպում, ինչքան հնարավոր է, երկար ժամանակով:

8.4 Տնտհաշվարկն ու տեխհաշվարկը տարբեր են

Տնտհաշվարկը տեխնոլոգիական խնդիր չի: Լուդվիգ Միզեսն իր «Մարդկային արարմունքը» (Human Action, Chicago: Henry Regnery Company, 1966), 208-րդ էջ) գործի մեջ ասում է.

«Ինժեները կարո´ղ է իմանա, թե գետն անցնելու կամուրջն ինչպես կառուցի, որ դրանով որոշակի բեռներ փոխադրեն, բայց չի կարող ասի, թե այս կամուրջը կառուցելու համար անհրաժեշտ նյութական միջոցներն ու աշխատանքը պակասացրե՞լ են ավելի հրատապ խնդիրների համար հարկավոր միջոցները:

«Ու այս ինժեները չի կարող ասի, թե արդյո՞ք անհրաժեշտ է, որ առհասարակ այս կամուրջը կառուցվի; կամ ո՞րտեղ պիտի սա կառուցվի, որ լավ լինի; կամ սա բեռնափոխադրության ի՞նչ ունակություն ունենա, որ լավ լինի; կամ սա կառուցելու համար պետքական բազում հնարավորություններից ո՞ր մեկը ընտրվի, որ լավ լինի»:

Մաքս Վեբերն իր «Սոցիալական ու տնտեսական կազմակերպվածությունը» (The Theory of Social and Economic Organization, New York: Oxford University Press, 1947, 162-րդ էջ) գործի մեջ ասում է.

«Այն հարցը, թե ինչքա´ն է տվյալ տեխնիկական նպատակի համար անհրաժեշտ զանազան տեխնիկական միջոցներ գործածելու ծախսը, ի վերջո, կախված է այն բանից, թե սրանք ի´նչ պոտենցիալ օգտակարություն կունենան, եթե գործածվեն այլ նպատակների համար»:

Տեխնիկական հաշվարկը (տեխհաշվարկը) կարող է լինի միայն մթերային հաշվարկ: Միայն տեխհաշվարկը բավարար չի մարդկային վճիռների ու արարմունքի համար, որովհետև սա զուրկ է մի բանը մյուսին գերադասելու որակից:

Մինչև ուղն ու ծուծը տեսաբան ինժեները (նույնիսկ գերազանցը) կարող է ճիշտ լինի, երբ պնդում է, թե լավ կլինի, որ այսինչ թունելը կառուցվի պլատինից, բայց փողային հաշվարկն այս խնդիրը դարձնում է տնտեսական, ու գործնական ինժեներն իսկույն հրաժարվում է այս տեսաբանի առաջարկից, որովհետև գիտի, որ պըլատինը շատ ավելի կարևոր կիրառություններ ունի:

Տեխնոլոգիան չեզոք է մարդու արժևորելու դատողություններից ու սա ոչինչ չի ասում ռեսուրսները տվյալ օբյեկտիվ ձևով գործածելու սուբյեկտիվ արժեքի ու օգտակարության մասին: Ինչպես Միզեսն է նույն տեղն ասում (207-րդ էջում).

«[Տեխհաշվարկը] անտեսում է տնտեսական խնդիրը, այսինքն, թե ինչպե´ս ներգրավի մատչելի միջոցները, որ հրատապ համարվող որևէ կարիքը չմնա անբավարար՝ ա´յն պատճառով, որ այս վերջինին անհրաժեշտ միջոցները վերցրել ու ծախսել են ավելի քիչ հրատապ համարվոր ձեռնարկների համար»:

8.5 Արժեքի ու արժևորելու սուբյեկտիվությունը

Դրույթ 1. Ռեսուրս հատկացնելու խնդիրը մարդկային հրատապ համարվող կարիքները բավարարելն է, ուրեմն, անհատը ռեսուրսները ա´նպայման հատկացնում է իր համար ամենակարևոր նպատակներին:

Այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է. ինչպե՞ս որոշենք, թե ռեսուրսի ո´ր կարիքն ու գործածությունն է ամենակարևորը:

Երևի ասվի, թե որևէ իրի կամ ծառայության արժեքը որոշելու չափ կամ միավոր է պետք, բայց նման բան չկա:

Դրույթ 2. Արժեքը կամ արժանիքը կամ արժանավորությունը չափելու միավոր չկա, ուրեմն արժեքը կամ արժանիությունը մի ընդհանուր միավորով չափելն անհնար է:

Արժեքը կամ արժանավորությունը սուբյեկտիվ է ու բացառում է քանակային {թվերով} համեմատությունը: Որևէ բանի արժեքը կամ արժանիությունը միայն ա´յն մարդու մտքի մեջ է, ով արժևորում է այդ բանը, իսկ արժևորելու պրոցեսը {թվերով} չափելու բան չի:

Արժևորելը միշտ էլ անհատական գերադասության խնդիր է, ու դասական թվականները միակ թվականներն են (1-ին, 2-րդ ևն), որոնք գործածելի են արժևորելիս:

Սա է արժեքի սուբյեկտիվ տեսության էությունը, ինչը չկար հին տնտեսագիտության {Ադամ Սմիթի, Ռիկարդոյի, ուրեմն, նաև Մարքսի ևն} մեջ, ու ինչը ներմուծեցին Մենգերը, Ջեվոնզն ու Վալրասը, իրարից անկախ, մոտ 1871 թվին:

Մինչև այս թիվը տնտեսագետները համոզված էին, որ ամեն մի ապրանք ունի իրեն հատուկ (ներհուն, «ի ծնե՝ ի բնե») արժեքը:

Արժանությունը չափելու անհնարությունը երևում է ոչ միայն նույն բանին տարբեր մարդկանց տարբեր արժեք տալուց, այլև հենց նույն մարդու նույն բանը տարբեր պահերին տարբեր ձևով արժևորելուց:

Ինչպես ցույց է տալիս {Կառլ Մենգերի} պակասող սահմանային օգտակարության սկզբունքը, անհատը տվյալ բանի ամեն մի հավելյալ միավորին ավելի քիչ արժեք է տալիս, քան սրա նախորդին {տես հետո}: Եթե որևէ բանի արժանությունը {թվերով} չափելի լիներ, գոյություն կունենար այդ բանի արժանությունը չափելու հաստատուն ու անփոփոխ միավոր:

Որևէ բանը արժևորելիս՝ այս անփոփոխ միավորը կգործածեին թե´ տարբեր մարդիկ միաժամանակ, թե´ նույն մարդը տարբեր պահերին ու այդ բանի արժեքի համար տարբեր թվեր չէին ստանա:

Արժևորելը անպայման արտահայտվում է {համեմատելով ու} ընտրելով ու գերադասելով: Եթե մեկը ասի, թե A-ն ավելի ուժգին է գերադասում B-ից, քան A-ն C-ից, ուրեմն, այս անհատը այս բաները շարում է A C B կարգով: Այս շարքը միայն դասական է, միայն հերթայի´ն է, ու երբեք քանակական չի´, թիվ չի´ գործածում:

{Դրույթ 3. Փողը արժեքի թվային արտահայտությունը չի:

{Փողը փոխանակության միջոցը, միջնորդը կամ միջավայրն է, ինչպես նաև զանազան ու իրարից հույժ տարբեր ապրանքների փոխանակություններն իրականացնելու պլանները կազմելու համար անհրաժեշտ տնտհաշվարկի «ընդհանուր հայտարարն է»}:

Դրույթ 4. Անհնար է, որ սակավ ռեսուրսի գործածությունը հիմնվի արժանությունը չափելու որևէ ճշմարիտ ձևի վրա, որովհետև այդ ռեսուրսի հավելյալ բաժինները ընտրվում են միայն ասված գերադասությունների հերթային շարանով, թե´ նույն, թե´ տարբեր ռեսուրսների համար:

Ռեսուրսները սպառողական ապրանք ստեղծելու համար են, ու այս շարանը ծնվում է այս ապրանքների հարաբերական կարևորությունից:

8.6 Փողային գներով տնտհաշվարկը

Տարբեր ռեսուրսների ու սպառողական ապրանքների հարաբերական կարևորությունները ձևավորում են շուկայի գները ձևավորելու պրոցեսը, ինչը հաստատում են տվյալ պահի փողային գները: {Կրկնենք, որ}.

Դրույթ 1. Փողը հնար է տալիս, որ անհատները իրենց տնտեսական հաշվարկներն թվերո´վ անեն, որովհետև փողը փոխանակության ընդհանո´ւր միջավայր է, ընդհանո´ւր միջոց է: Շուկայում փոխանակվող բոլոր-բոլոր ապրանքները փոխանակվում են փողային թվերի (գների) միջնորդությամբ:

{Կրկնենք, որ}.

Դրույթ 2. Փողային գները արժեքների քանակական չափերը չեն:

Փողային գները ապրանքները փոխանակելու այն թվային հարաբերություններն են {մեկ կոշիկն արժի մեկ շալվար, 10 մուրճն արժի մեկ ատամի բուժում ևն}, որոնք տվյալ անհատն իր մտքում շարում է պակասող սահմանային օգտակարությամբ որոշվող հերթով {սկզբում ատամիս բուժումը կառնեմ, հետո կոշիկս նորոգել կըտամ}:

Դրույթ 3. Տնտհաշվարկը միշտ է´լ գալիքի´ հաշվարկ է:

8.7 Բավարարվելն ու արժևորելը

Դրույթ 1. Շուկայական հարաբերությունների տնտեսական բոլոր երևույթների բացատրությունը հիմնված է արժևորելու կամ արժանության սուբյեկտիվ տեսության վրա:

Դրույթ 2. Զանազան սպառողական ու ծառայական ապրանքների արժանությունները օբյեկտիվ ու անկապտելի ձևով ներհուն չեն այդ ապրանքներին ու պայմանավորված են արժևորող անհատով {սուբյեկտով}:

Այս անհատի արժևորելը այնքա´ն է սուբյեկտիվ, որ նույնիսկ ի´նքը՝ անհատը չի կարող սա արտահայտի օբյեկտիվ տերմիններով կամ չափումներով:

Դրույթ 3. Որևէ բանը արժևորելը այս բանի մի առանձին կարիքի աճը գերադասելն է մատչելի այլընտրանքային բաների նմանօրինակ աճերից:

Դրույթ 4. Արժևորելու արդյունքը զանազան բարիքների ու ծառայությունների որոշակի քանակների ա´յն շարային դասավորությունն է, ինչը հարկավոր է, որ այս անհատը վճիռներ անի ու գործի:

Արժանության այս տեսությունը գործածում է արժանությունների մի հայեցողական սանդղակ, որ հասկանա ու բացատրի մարդու արժևորելու բնույթը:

Դրույթ 5. Այլընտրանքային նպատակների շարային դասավորությունը որոշվում է անհատի բավարարության սպասելիքներից, երբ ինքը պահ առ պահ բախվում է առանձին ընտրական վճիռ անելու կարիքին:

Դրույթ 6. Մարդը միշտ ընտրում է ա´յն տարբերակը, ինչը, իր կարծիքով, ամենամեծ բավարարությունը կպատճառի իրեն:

Արժևորելու սուբյեկտիվության ակունքը բավարարությա´ն բնույթն է, ինչը անհատական է ու թվով չափելի չի:

Դրույթ 7. Որևէ բանի բավարարություն պատճառելու չափը մի´շտ է անհատական:

Մարդիկ բավարարվում են տարբեր ապրանքներով ու ծառայություններով: Այսինքն.

Դրույթ 8. Մարդիկ, նույն տիպի բաներով բավարարվելու տեսանկյունից, իրար նման չեն: Կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ նո´ւյն անհատի գերադասությունները տարբեր պահերին երբեմն տարբեր են:

Դրույթ 9. Հնարավոր է, որ մարդու ընտրանքային շարանները ամեն պահի վերադասավորվեն: Հնարավոր է նաև, որ մարդու արժանիքային սանդղակից բաներ ջնջվեն կամ ավելանան:

Արժևորելու հարցերը միմիայն անհատին կապելը չի նշանակում, թե պնդվում է, որ ամեն մի անհատը մտահոգ է միայն ի´ր ախորժակն ու կարիքները բավարարելով:

Դրույթ 10. Հնարավոր է, որ բավարարությունը կամ թեթևությունը անհատը ըզգա մի ուրի´շ անհատին օգնելո´վ:

Հնարավոր է, որ անհատի բավարարության մոտիվները լինեն ալտրուիստական, այսինքն, ոչ «էգոիստական», ինչը հազվադեպ չի:

Դրույթ 11. Անկախ բավարարության մոտիվից, անհատի ընտրությունը մի´շտ է ծագում ա´յն անհատի արժևորելուց, ով անում է այդ ընտրությունը:

Դրույթ 12. Անհատի այն նեղությունը, ինչից ինքն ուզում է ազատվի, հենց այդ անհատի´ մտքում է, ու կարևոր չի, թե այս նեղության ակունքը հենց ա՞յս անհատի հոգսերն են, թե՞ մեկ ուրիշինը:

Այս անհատի ընտրության ակունքը ա´յն գերադասությունն է, ինչը որ {ալտրուիստ} անհատն ընտրում է՝ մեկ ուրիշին մի հնարավոր ու առանձին հոգսից ազատելու համար:

8.8 Եզրային օգտակարության սկզբունքը

Արժևորելը միշտ վերաբերում է մի առանձին սակավ բարիքի կամ ծառայության որոշակի քանակին {ու ոչ թե աշխարհում առկա այդ բարիքի ողջ քանակին}:

Դրույթ 1. Ընտրություններն ու վճիռները որևէ առանձին բարիքի կամ ծառայության ողջ պաշարին չեն վերաբերում:

Դասական տնտեսագիտությունը անծանոթ էր այս սահմանային (եզրային, մարջինալ) մտածողությանը, սրա համար չլուծեց այսպես կոչված արժանության տարօրինակ թվացող պարադոքսը, այսինքն, ինչո՞ւ է ադամանդի մեկ միավորի գինը ավելի բարձր, քան մեկ միավոր ջրինը, երբ բոլորին էլ հայտնի է, որ ջուրը ավելի օգտակար ու արժեքավոր է, քան ադամանդը:

Պարադոքսը լուծեց միայն եզրային {պակասող, նվազող, մարջինալ, սահմանային, եզրային} օգտակարության սկզբունքը, ինչը ասում է.

Թեորեմ 1. Առանձին բարիքի ամեն մի հավելյալ միավորը հատկացվում է ա´յն գործածությանը, ինչը նախորդ միավորի գործածությունից ավելի քիչ է կարևոր ու ավելի քիչ է հրատապ:

Այս թեորեմը հաստատելու համար՝ կշտանալու հոգեբանությանը կամ ֆիզիոլոգիային դիմելու կարիքը չկա:

Այն սկզբունքը, թե մարդը բարիքի կամ ծառայության տրված միավորը միշտ կհատկացնի իր հրատապ ցանկությանը կամ կարիքին, ներհուն է մարդկային արարմունքի նպատակադիր վարքի սկզբունքին:

Իրոք, քանի որ ամեն անհատն էլ բավարարության շատը գերադասում է բավարարության քչից, իր ստացած ամեն հաջորդ միավորը կհատկացնի ավելի ու ավելի քիչ կարևոր նպատակներին, որոնք առկա են իր այդ պահի արժանությունների սանդղակում:

Սահմանային օգտակարության նվազելու այս սկզբունքից հետևում է մի կարևոր օրենք, ինչը վերաբերում է որևէ բարիքի որևէ որոշակի քանակի արժեքին.

Թեորեմ 2. Առանձին բարիքի տրված քանակի միավորի արժեքը որոշվում է սրա նվազագույն կարևորության գործածության օգտակարությամբ:

Ուրիշ խոսքով.

Թեորեմ 3. Տրված բարիքի մի քանի միավորից որևէ մեկի արժեքը հավասար է այն {նվազագույն} բավարարությանը, ինչը չէր ստանա այդ բավարարությանը ձգտողը, եթե այդ միավորը չունենար:

Օյգեն Բոհմ-Բավերկն այս օրենքը մեկնում է հինգ պարկ ցորեն հավաքած երևակայական ֆերմերի օրինակով:

Ֆերմերը, խնամքով ծրագրելով, թե այս բերքը ոնց գործածի, նախ ցորենի մի պարկ նվազագույն քանակը հատկացնում է իր սննդին, որ մինչև մյուս բերքը սովից չմեռնի: Երկրորդ պարկը հատկացնում է նորից իր սննդին, որ առողջությունն ու ուժը չխաթարվեն: Երրորդ պարկը հատկացնում է հավ ու ճիվին, որ իր սնունդը զանազան լինի: Չորրորդ պարկը թողնում է օղի քաշելուն: Հինգերորդն էլ թողնում է, որ տա տարածքի հարևան թութակներին, որ սրանք իրենց «մայմունություններով» ուրախացնեն իրեն:

Այս օրինակը ցուցադրում է նվազող եզրային կամ սահմանային օգտակարության սկզբունքի գործողությունը: Ֆերմերը իր ծրագիրը կազմում է, սկսելով ավելի կարևոր գործածությունից ու սա հաջորդելով ավելի քիչ կարևորներով:

Դրույթ 2. Ցորենի ամեն մի պարկի արժեքը հավասար է այն բավարարությանը, ինչը ֆերմերը հույս ունի, որ կստանա իր թութակ ընկերներին կերակրելու ու սրանցով զվարճանալու նվազագույն կարևորության բավարարությունից:

Սա´ է այն {նվազագույն} բավարարությունը, ինչից ինքը կզրկվեր, եթե իր մի պարկը կորեր: Ու քանի որ ցորենի իր պարկերը համասեռ ապրանք են, եթե մի պարկը կորի, ինքը չի զրկվի իր չորս ավելի կարևոր գործածությունից:

Ինքը ուղղակի կընտրի նվազագույն կարևորության գործածության այն նոր եզրը {մարջինը, սահմանը}, երբ վճռի, թե իր սկզբնական ծրագրի ո´ր մասը չպիտի փոխվի:

Դրույթ 3. {Սակավ կամ տնտեսական} բարիքի միավորի արժեքը որոշվում է սրա եզրային (սահմանային, մարջինային) օգտակարությամբ կամ եզրային (սահմանային, մարջինային) բավարարությամբ:

Քչացող եզրային օգտակարության սկզբունքն ու սա լրացնող արժանության օրենքը լուծում են ադամանդի ու ջրի արժեքների անհամապատասխանության պարադոքսը: Լուծման բանալին տվյալ ապրանքի գործածության սակավությունն է:

Ջրի հարաբերական առատությունը (ադամանդի համեմատ) նշանակում է, որ ջրի բաժինները կարող են հատկացվեն ավելի ու ավելի քիչ կարևոր գործածությունների (ադամանդի սահմանափակ բաժինների համեմատ):

Դրույթ 4. Ոչ մեկը երբևէ հնարավորություն չի ունենա ընտրի կա´մ ջրի ողջ քանակը, կա´մ ադամանդի ողջ քանակը:

Ուրեմն, պարադոքսը թվացյալ է:

Դրույթ 5. Գները ծագում են {որոշակի} ապրանքների որոշակի քանակները փոխանակելու հարաբերություններով ու ոչ թե զանազան ապրանքների ամբողջ կատեգորիաների քանակները փոխանակելու հարաբերություններով:

Արժեքի տեսությունը նաև կիրառելի է, երբ բարիքի քանակը (ինչին ձգտում է անհատը) մեծանում ու ընդգրկում է մի քանի ավելի փոքր «միավորը»:

Դրույթ 6. Երբ այն բարիքի քանակը, ինչին ձգտում է անհատը, մեծանում ու ընդգրկում է բարիքի մի քանի ավելի փոքր «միավորը», բարիքի եզրային {սահմանային, մարջինալ} միավոր է դառնում բարիքի ավելի մեծ քանակը ու սրա արժեքը հավասարվում է ա´յն զանազան բավարարությունների գումարին, որոնք կստացվեին սրա բաժինների գործածությունից:

Եթե մեր ֆերմերը բախվի միանգամից երեք պարկ ցորենը տալուն, իր այս երեք պարկի արժանությունը արդեն հավասար չի թութակ կերակրելու մի պարկի արժանության եռապատկին:

Ֆերմերի վիճակը արդեն մի պարկը արժևորելու վիճակից տարբեր է:

Հիմա ֆերմերը պիտի զոհի իր երեք նվազագույն կարևորության գործածությունը, սրանով իսկ մնացած երկու պարկը հատկացնելով իր սննդի էական կարիքներին:

Հիմա արդեն այս երեք պարկանոց ցորեն-«միավորի´» արժանությունն է այն ընդհանուր բավարարությունը, որ ինքը պիտի ստանար հավ ու ճիվից, թորած օղուց ու թութակ կերակրելուց:

Արդեն այս երե´ք պարկի գործածությունն է {նվազագույն} եզրային բավարարությունը:

Դրույթ 7. Գործածվող {նվազագույն} միավորի չափը արժեքի տեսության համար էական չի:

Եթե մեկը ձեռնարկեր ողջ ջրի ու ողջ ադամանդի քանակների {նվազագույն} կարևորության շարանները կազմելու անհնար խնդիրը, ու նախ կազմեր առաջինը, կերևար, որ արժանության պարադոքսը սին է: Կպարզվեր, որ.

Դրույթ 8. Եթե որևէ առանձին բարիքի պաշարը այնքան շատ է, որ սրա միավորների մի մասը չեն գործածվում {բայց մատչելի են բոլորին}, այդժամ այդ բարիքի եզրային օգտակարությունը զրո է:

Ուրեմն, սրա որևէ որոշակի միավորին արժանություն վերագրելը անիմաստ է: Այս բարիքը արդեն տնտեսագիտական բարիք չի ու կոչվում է «ձրի» բարիք: Այսպիսին է մեր շնչած օդը (չնայած վերջերս կա ոչ ձրի օդ, ինչը օդի աղտոտվելու հետևանքն է):

***

{Այս գլուխն արդեն կարդացած ընթերցողը թող մտածի, թե արդյո՞ք հասկացել է իր բազում անգամ գործածած «արժեհամակարգ» բառի, այսինքն, «արժեքների համակարգ» կոչվածի իմաստը:

{Թող մտածի, թե արդյո՞ք կա բոլորի համար ընդհանուր ու հաստատուն արժեքների համակարգ:

{Թող մտածի, թե քաղգործիչներն ինչո՞ւ են սիրում այս «արժեհամակարգն» ու ինչո՞ւ են սա այսքան հաճախ գործածում: Տես նաև հետո}:

Գլուխ 9. ՍՈՑԻԱԼԻԶՄՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ

9.1 Ի՞նչ է սոցիալիզմը

Լուդվիգ ֆոն Միզեսն իր «Մարդկային արարմունքը» գրքի մեջ ասում է.

«Այն մարդը, ով ընտրություն է անում, մի բաժակ կաթ խմի՞, թե՞ մի բաժակ կալիումի ցիանիդ, ոչ թե կաթի կամ ու թույնի բաժակներից մեկնումեկն է ընտրում, այլ ընտրություն է անում կյանքի ու մահվան միջև:

«Ճիշտ նույն կերպ, ա´յն վարչախումբը, որ ընտրություն է անում {ճշմարիտ} կապիտալիստական ու սոցիալիստական հասարակարգերի միջև, ոչ թե այս հասարակարգերից մե´կն է ընտրում, այլ ընտրություն է անում հանրային գործակցության ու հասարակարգը փլուզելու միջև:

«Սոցիալիզմը {ճշմարիտ} կապիտալիզմի այլընտրանք չի: Սոցիալիզմը առհասարակ որևէ այնպիսի հանրային սիստեմի այլընտրանքը չի, ինչը թույլ է տալիս, որ մարդիկ մարդավարի ապրեն: Տնտեսագիտության խնդիրը սա շեշտե´լն է, ճիշտ այնպես, ինչպես որ կենսաբանության ու քիմիայի խնդիրը ուսուցանելն է, որ կալիումի ցիանիդը ոչ թե սնունդ է, այլ մահացու թույն»:

Իսկ Խեսուս Հուերտա դե Սոտոն ասում է.

«Սոցիալիզմը, բարոյական առումով, անընդունելի է, իսկ պատմական առումով՝ ձախողմունք է ու ինտելեկտուալ սխալ»:

***

Ուրեմն, ի՞նչ է սոցիալիզմը;

Կոպիտ ու կարճ ասած.

Դրույթ 1. Հասարակարգը սոցիալիստական է, եթե սրա պետերի խումբը (պետություն կոչվածը) հանրության անդամների մեծամասնության մասնավոր սեփականության զգալի մասը կամ համարյա ողջ սեփականությունը խլել հանրայնացրել է (ազգայնացրել, պետականացրել է), կամ էլ իր հարկ ու մաքսերով սա քիչ-քիչ, բայց անընդհատ է խլում:

Խլում է ա´յն պատրվակներով, որ իբր պիտի հավաքած հարկ ու մաքսը հետո «արդար վերաբաշխի», որ իբր թույլերին օգնի, որ իբր թույլերը ձրի կրթության, ձրի բուժվելու ու թոշակների ու նպաստների սիստեմով արժանապատիվ կյանքի հնարավորություն ունենան, ու նաև ժողովրդին պաշտպանի արտաքին ու ներքին թըշնամիներից:

Ես գիտակցում եմ, որ տնտեսագետներից ոմանք կասեն, թե սա սխալ սահմանում է, թե սա մասնակի կապիտալիզմը կամ ինտերվենցիոնիզմը կամ բարեկեցիկ պետությունը, կամ պետությունիզմը (ստեյթիզմը) խառնում է մասնակի սոցիալիզմին:

Բայց ես հետևում եմ Միզեսի ու Հայեկի գաղափարների ոգուն, ու կարծում եմ, որ այս սահմանումը չի աղավաղում իրականությունը: Կարևորը հասարակարգի էությո´ւնն ու միտումնե´րն են, ոչ թե դրա անունը:

Պետերի խումբն անհատի սեփականությունն ինչքան ավելի շատ է խլում, սրան ենթակա հասարակարգն այնքան ավելի թունդ սոցիալիստական է:

Իսկ երբ պետերի խումբը համարյա լրիվ է խլում անհատի մասնավոր սեփականությունը, համարյա բոլորին համարյա լրիվ զրկելով մասնավոր սեփականության իրավունքից, այդժամ այդպիսի կարգը կատաղի սոցիալիստական է:

Դրույթ 2. Եթե պետերի խումբը թույլ է տալիս, որ հասարակության անդամները մասնավոր սեփականություն ու մասնավոր բիզնեսի ու ծառայությունների իրավունքն ունենան, բայց միջամտում է այս բիզնեսին ու ծառայություններին՝ իր ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսային օրենքներով ու կառավարական այլ պարտադիր հրահանգ ու օրենքներով, այսպիսի կարգին ասում են՝ կա´մ ինտերվենցիոնիստական, կա´մ սոցիալ դեմոկրատական, կա´մ էտատիստական, կա´մ բարեկեցիկ, կա´մ ստեյթիստական (պետականամետ) ևն:

Սակայն սրանք բոլորն էլ իրենց գաղափարական էությամբ սոցիալիստական են, մեկը շատ, մյուսը քիչ:

Սրանք բոլորն էլ ա´նպայման են կրճատում նյութական ու հոգևոր բարիքներն ու ծառայությունները, կրճատում են սրանց որակն ու շատացնում են սրանց գինը:

Այս հասարակարգերին հատուկ է ժողովրդի գրպանից խլած փողի հաշվին պետական վիթխարի ծախսեր անելը, պետերի քմահաճույքով մասնավորին վարկեր տալը, արտաքին խոշոր պարտքն ու փողի էմիսիան, բայց այս բոլորն էլ հասցնում են ինֆլյացիայի, ինչի անխուսափ հետևանքը գների աճն ու գործազրկության ու թշվառության շատանալն է:

Դրույթ 3. Նախորդ դարերի ամենակատաղի սոցիալիստական հասարակարգերը Ինկաների պետությունների ու Սպարտայի կարգերն էին: Նորագույն շրջանի կատաղի սոցիալիստական կարգերը եղել են՝ Բոլշևիկյան Ռուսաստանում ու Նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայում, Մաոիստական Չինաստանում, Կամբոջայում, Հյուսիսային Կորեայում ու Կուբայում:

Ինկաների մասին հետո կասվի, բայց հիմա մի քանի խոսք ասեմ Սպարտայից (չնայած հետո ավելի մանրամասն էլ կասվի):

Սպարտայում նույնիսկ արական սեռի մանուկնե´րն էին 7 տարեկանից հանրային, իսկ փողը, համարյա լրիվ, արգելված էր (տես հետո):

Դրույթ 4. Հենց Սպարտայի կարգի մեծագույն մասն էր, որ ռուսական բոլշևիկներն ու Հիտլերը ընդօրինակեցին, ստեղծելով Սովետական Միությունն ու Նացիստական Գերմանիան:

Սովետը հանրայնացրել էր երկրի համարյա ո´ղջ հողն ու արտադրության բոլո´ր միջոցները ու գործոնները, ո´ղջ կապիտալը, սրա համար էլ երկրի համարյա ողջ արտադրության իրագործողը միայն պետերի վարչախումբն էր:

Իսկ հիմնական բնակչությունը, ըստ էության, կա´մ հողագործական, կա´մ գործարանային, կա´մ սպասարկման ոլորտի ճորտ էր: Օրինակ, գյուղացիները երկար ժամանակ նույնիսկ անձնագիր չունեին ու իրենց գյուղերը լքելու իրավունքը չունեին:

Թե´ Սպարտան, թե´ ինկաների պետությունը, թե´ Սովետը, թե´ Հիտլերյան Գերմանիան, թե´ Չինաստանը, թե´ Կամբոջան, թե´ Կուբան կատաղի սոցիալիստական էին, իսկ Հյուսիսայի Կորեան, Կուբան ու Վենեսուելան այսօր է´լ են կատաղի սոցիալիստական:

Հիտլերյան Գերմանիայում, ճիշտ է, արտաքուստ կար մասնավոր սեփականություն, բայց 1936 թվից՝ սրանց «սեփականատերերը» ինքնուրույն բիզնես վարելու ու իրենց արտադրատեսակներն ու սրանց գները, նաև աշխատավարձերի չափերը որոշելու ոչ մի իրավունքը չունեին:

Սրանք, ըստ էության, որոշակի դիվիդենդ ստացող պետական վարչարարներ էին: Հիտլերյան պարտիայի անունը իզուր չէր «ազգային-ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ»:

Ուրեմն, սխալ չի լինի, եթե բոլոր տոտալիտար կամ ավտորիտար հասարակարգերն էլ անվանենք սոցիալիստական, քանի որ սրանք բոլորն էլ ունեն սոցիալիզմի հիմնական գծերը, բայց չմոռանալով, որ հնարավոր է, որ սրանց արտադրության եղանակը քիչ թե շատ կապիտալիստական լինի:

Թվարկենք սոցիալիզմի հիմնական գծերը:

1. Սոցիալիզմը անպայման կրճատում է անհատի տնտեսավարական ու քաղաքական ազատություններն ու իրավունքները:

2. Սոցիալիզմը անպայման դեմ է ԼՐԻՎ ազատ շուկայական հարաբերություններին, օրենքի առաջ բոլորի հավասարությանն ու սրանից բխող ազատ մրցության սկզբունքին:

3. Սոցիալիզմը անպայման դեմ է ԼՐԻՎ ազատ մրցությամբ հաստատվող արդարությանն ու նյութական բարիքներն ազատ մրցությամբ բաշխելու սկզբունքին, ու անպայման ձգտում է նյութական ու հոգևոր բարիքները մարդկային ծրագրով բոլորին հավասար բաշխելուն, ինչն անհնար է:

4. Սոցիալիզմը անպայման է կողմ տնտեսվարության (արտադրության) ու սպասարկության (կրթության, առողջապահության, ծերերի ու հաշմանդամների ու այլ կարգի «թույլերի» կարիքները հոգալու) ոլորտները, ինչքան հնարավոր է շատ, մի (պետական) կենտրոնից կառավարելուն կամ միջամտելուն (ինտերվենցիային) կամ գոնե «ուղղորդելուն»:

5. Սոցիալիզմը անպայման է կողմ 4-րդ կետի միջոցներով «բարեկեցիկ, ուժեղ պետություն» ստեղծելուն, ինչը սոցիալիզմն անում է երկու ձևով, նախ` բոլոր կարգի ուղղակի, անուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսերը անընդհատ շատացնելով ու նոր (մանավանդ` շահույթին ու եկամտահարկին համեմատական) պրոգրեսիվ, անտեսանելի հարստության ու պերճության հարկերով, ինչպես նաև երկրի ներքին (տեղական) արտադրանքը իբր խթանող «պաշտպանական» (պրոտեկցիոնիստական) բարձր մաքսերով:

Այնինչ ապացուցված է, որ սրանք նախ անբարո թալան են, ինչին հետևում է այս թալանի նույնքան անբարո վերաբաշխությունը, երկրորդն էլ՝ սրանք կրճատում են անհատ տնտեսվարողների խնայողություններն ու ներդրումները, կրճատում են մրցությունը ու խոչընդոտում են տեղական արադրությանը ու բացարձակ հակադիր են ազատ շուկայական տնտեսվարության հենց սկզբունքին:

6. Սոցիալիզմը անպայման է դեմ կրթությունը, առողջապահությունն ու ապահովագրությունը լրիվ մասնավորին հանձնելուն, եթե նույնիսկ ակնհայտ է, որ այս հարցերի կետրոնացրած` պետական ղեկավարությունը հույժ անշահավետ ու անկատար ու նույնիսկ վնասակար է: Սոցիալիզմը դեմ է նաև անհատի չկրթվելու ազատությանը, ինչը բռնություն է:

7. Սոցիալիզմը անպայման է անընդհատ ավելացնում կառավարությանն ու առհասարակ` իշխանություններին իբր «օդի պես անհրաժեշտ կարիքների» ծախսերը, ինչին հասնում է միայն ու միայն հարկ ու մաքսերն անընդհատ շատացնելով ու նորանոր հարկ ու մաքսի տեսակ մոգոնելով:

8. Սոցիալիստական գործելակերպի հույժ կործանարար մասը զանազան ու բազում պետական վիթխարի ծախսերն են (վարկերի ու պետական վիթխարի ծրագրերի տեսքով, օրինակ, մայրուղի կառուցելը կամ ասֆալտապատելը ևն), որոնք իբր ուղղված են ընդհանուրի բարօրությանը, ու նաև արտաքին վիթխարի պարտքը («միջազգային» վարկերը), բայց պետերի խմբի կազմած այս ծրագրերը ու արտաքին պարտքը հակադիր են շուկայական ազատ մրցության սկզբունքին ու հասցնում են ինֆլյացիայի, ինչի հետևանքները գների աճն ու գործազրկությունն են:

9. Սոցիալիզմն անպայման է կրճատում խոսքի ու տեղեկություն ստանալու ազատությունները, մանավանդ երբ սրանք հակադրվում են պետերի խմբի վերը ասված իրավունքներին: Սոցիալիզմին հատուկ է խոսքի ազատությունը կրճատելը «պետական (ու մանավանդ՝ ռազմական) գաղտնիքի» պատրվակով:

10. Սոցիալիզմը անպայման ու անընդհատ մեծացնում է պետության բյուրոկրատական ապարատը, ուրեմն, անպայման ու անընդհատ մեծացնում է պետական ծախսերը, նորից ուղղակի, անուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսը շատացնելով ու սրանք բռնի խլելով մասնավորից:

11. Սոցիալիզմը անպայման ու այսպես, թե այնպես` դե´մ է իշխանությունը երեք անկախ ու իրար հսկող թևի բաժանելուն ու ԱՆկուսակցական (անցուցակ) ուղղակի (մեծամասնական) ընտրություններին, ինչպես նաև պրոֆեսիոնալ (միայն իրավագետ-տնտեսագետ անկուսակցական «ցմահ» պատգամավորներից կազմված) օրենսդիր ժողովներին:

12. Սոցիալիզմը անպայման ձգտում է, որ իշխող կուսակցության ղեկավարների ու սրանց հնազանդ պետական բոլոր պաշտոնյաների (կատաղի սոցիալիզում անհնազանդները ուղղակի չկան) հրահանգներն օրենքի ուժ ունենան ու օրենք դառնան:

13. Սոցիալիզմը սոցիալական արդարություն կոչվածի պատըրվակով, անպայման է կողմ սեփական ժողովրդին ծուլացնող ու անգործունյա դարձնող պետական գործազրկության թոշակներին, զանազան նպաստներին ու պետական «ձրի» ծառայություններին:

14. Սոցիալիզմն անպայման է իր կենտրոնական բանկերով (երբեմն, գների կոմիտեներով ևն) ձգտում գներն ղեկավարելուն, ու թուղթ (ֆիատային ու ֆեդուցիարային) փողի զանգվածը անընդհատ շատացնում է, ու այս փողով տրված վարկերով ստեղծում է չդադարող ինֆլյացիա ու գնաճ:

15. Սոցիալիզմը դեմ է տարբեր երկրների հպատակների ազատ տեղաշարժին ու այս երկրների անհատների խաղաղ առևտրին ու սրանց խոչընդոտում է իր պետական հսկելի սահմաններով ու մաքսային տարիֆներով:

Ինչպես արդեն ասվել է, եթե այս տեղաշարժն ու առևտուրը ազատ լինեին ողջ աշխարհում, ոչ մի երկրի ոչ մի անհատին ոչ մի պատերազմ էլ ձեռնտու չէր լինի:

Զուտ կապիտալիստական երկրներին պատերազմը երբեք ձեռնտու չի լինի:

16. Պատերազմների պատճառը մանավանդ՝ համաշխարհայիններինը, միմիայն պետությունների (պետերի վարչախմբերի) սոցիալիստական նկրտումներն են:

***

Կատաղի սոցիալիստական կարգերը կիրառում են ազատ տնտեսվարությունն ու անհատի իրավունքները կրճատող (ավելի շուտ` լրիվ վերացնող) այս բոլոր միջոցները:

Ավելի «մեղմ» կամ «մարդկային» սոցիալիզմները, ինչպես ասվեց, օրինակ, սոցիալ-դեմոկրատիզմը, այսօր քողարկվում են կապիտալիզմի կամ այլ ազատականության դիմակներով ու կիրառում են թվարկած միջոցների մի մասը միայն, բայց անընդհատ շատացնում են սրանք:

Ասված իմաստով, այսօր (համարյա կիսով չափ) սոցիալիստական են թե´ ԱՄՆ-ը, ինչի սոցիալիզացիան սկսվել է 1900-ականների սկզբից, հետո սա շատացրեցին Թեոդոր Ռուզվելտն ու Վուդրո Վիլսոնը, հետո էլ սա տրադիցիա դարձրեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ու սրանից հետո ԱՄՆ-ի սոցիալիզմը անընդհատ շատանում է վիթխարի տեմպերով, մանավանդ վերջին մի քանի տասնամյակում, Ռիչարդ Նիքսոնի «թեթև ձեռով»:

Անգլիայի սոցիալիզացիան սկսվեց 1870 թվից, ու այդ օրերին Անգլիան իր արտադրանքով աշխարհում 5-6-րդ տեղն էր, իսկ այսօր արդեն, երբ Անգլիան ավելի շատ սոցիալիստական է, քան կապիտալիստական, Անգլիան իր արտադրանքով աշխարհում 16-17-րդ տեղն է: Ահա թե սոցիալիզացիան ինչքա´ն է կրճատել Անգլիայի արտադրությունը:

Ավստրիական դպրոցի տնտեսագետները 20-րդ դարի առաջին քառորդից արդեն Անգլիան համարում էին սոցիալիստական, ու լրիվ իրավացի էին, քանի որ Անգըլիայում իրագործվել էին բոլոր այն ծրագրերը, որ Սովետն ուզում էր իրագործեր: Անգլիացիները նույնիսկ ուզում էին անցնեին եռօրյա աշխատանքային շաբաթի:

Այս (ու մանավանդ սկանդինավյան) երկրների տեղական ու մանավանդ խոշոր կապիտալը, լրիվ համաձայն տնտեսագիտության հայտնի օրենքներին, փախնում է այլ երկրներ, փախնում է ա´յն վայրերը, որտեղ տնտեսական ու քաղաքական ազատություններն ավելի շատ են:

Խիստ շեշտված սոցիալիզացիա կա մանավանդ Ֆրանսիայում ու սկանդինավյան երկրներում, ու այն լուրերը, թե այս երկրներում կենսամակարդակը սոցիալիզմի շնորհիվ անընդհատ բարձրանում է, ուղղակի մոլորություն են կամ սուտ:

Օրինակ, շվեդները 1970-ից անցել էին սոցիալիզմին: Այդ օրերին Շվեդիայի կենսամակարդակը աշխարհում 3-ից 4-րդ տեղում էր, իսկ 1990-ին արդեն 14-րդ տեղում էր:

Շվեդներին սա այնքան անհանգստացրեց, որ իրենք 1991-ից նորից շատացրին կապիտալիստական կարգը, բայց սոցիալ դեմոկրատները, միևնույնն է, սրանից երբեք չեն խոսում ու անընդհատ հայտարարում են, թե Շվեդիայի բարեկեցության պատճառը սոցիալիզմն է, ինչը բացահայտ սուտ է (տես հետո):

Ըստ էության, այսօր քիչ թե շատ կապիտալիստական են թերևս միայն Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը, անդորան ու էլի այսպիսի մի քանի երկիր:

Այս ցավալի խնդիրները կան թե´ Եվրոպայի մնացած երկրներում, թե´ ԱՄՆ-ում, թե´ այլուր; մի տեղ`շատ, մի տեղ` քիչ:

Առհասարակ, Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներն էլ սոցիալիզմի գծերից շատ ունեն ու սրա համար էլ այս երկրների արտադրությունները կրճատվում են, օտար կապիտալի ներհոսքն էլ շատանում է:

Արևմտյան կապիտալիզմը գնալով մեռնում է, սոցիալիզմն էլ շատանում է, ու սա սարսափելի է, որովհետև հնարավոր է, որ սա հասցնի մեր ողջ քաղաքակրթությունը կործանելուն:

9.2 Ի՞նչ է լիբերթարիզմ-կապիտալիզմը

«Կապիտալիզմի օրոք {ազնիվ մասնավորի համար – ՄՀ} հարստանալու միայն մի ձև կա, ուրիշներից ավելի որակով ու ավելի էժան բարիք ու ծառայություն մատուցես»

Լուդվիգ Միզես

«Կապիտալիզմը պատմության միակ սիստեմն է, որտեղ հարստանում են ոչ թե թալանով, այլ արտադրելով. ոչ թե զոռով, այլ առևտրով: Կապիտալիզմը միակ հասարակարգն է, ինչը պաշտպանում է մարդու մտածելո´ւ, կյանքի´ ու երջանկությա´ն իրավունքը:…».

«Կապիտալիզմը փնովողների արածը դավադրություն է՝ ընդդեմ բանականության, ուրեմն, նաև ընդդեմ մարդու ու կյանքի:

«Այս դավադրությունը ղեկավար կամ ուղղություն չունի: Այս դավադրության շահառուները այսօրվա այս կամ այն երկրի այն պատահական անձինք են, ովքեր հարյուրամյակների խարխուլ կոյուղուց հորդացող այն փրփուրն են, ինչն ատում է բանականությունը, տրամաբանությունը, օժտվածությունը, ձեռքբերումներն ու ուրախությունները, ու ինչը պարուրել է բոլոր այն վնգստացող հակամարդկանց, ովքեր քարոզում են “սրտի գերազանցությունը բանականության նկատմամբ”»:

Այն Ռանդ

Կարելի է, որ իսկական կապիտալիզմի տեսության, այսինքն, բարոյակարգ-լիբերթարիզմի հիմնադիրը համարվի անգլիացի Ջոն Լոկը (1632-1704):

Նորից ասեմ, որ Լոկի հիմնական թեզն ասում է.

Աքսիոմ 1. Չլինի մասնավոր անձեռնմխելի սեփականություն, արդարություն չի լինի: {Ուրեմն, չի լինի նաև բարոյականություն}:

Իրոք, թե որ մարդկային մի հանրության մեջ մասնավոր սեփականությունը չըլինի, կվերանան թե´ արդարի ու անարդարի, թե´ չար ու բարու, թե´ բարոյականի ու անբարոյի, թե´ մարդկայնության գաղափարները, քանի որ այս ամենը կարգավորվում է նյութական ու ոգեղեն մասնավոր սեփականությունների վեճերով:

Ուրեմն, եթե մասնավոր սեփականությունը վերանա, այս վեճերը կլուծվեն միմիայն ուժով, ու տվյալ վարչախումբը կդառնա գազանների ոհմակ:

Առհասարակ, ինչպես ասվել է, իրավունքն ու սրա նորմերը (գրված ու չգրված կարևորագույն օրենքները) կարող են բխեն կա´մ մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմից, կամ է´լ ուժից (կամ էլ, հնարավոր է, որ այդ նորմերը այս երկու հնարավորության արանքը լինեն, այսինքն, մասնավոր սեփականությունը միայն մասամբ լինի անձեռնմխելի, լրիվ անձեռնմխելի չլինի):

Եթե իրավունքը լրի´վ բխի մասնավոր սեփականությունից, կունենանք ա´յն հասարակությունը, ինչն ամեն մի խելամիտ ու ազնիվ ինտելեկտուալի ուզածն է, ու ինչին ասում են` ճշմարիտ լիբեալիզմ կամ կապիտալիզմ կամ բարոյակարգ:

Ուրեմն, Աքսիոմ 1-ն իր մեջ պարունակում է նաև լիբերթարների ոչ ագրեսիվության սկզբունքը:

Իսկ եթե իրավունքը լրի´վ բխի ուժից, կունենանք ոհմակային կամ մասամբ ոհմակային հասարակություն (նացիստական, սոցիալիստական, կրոնաֆունդամենտալիստական, տոտալիտար, ավտորիտար ևն):

Դրույթ 1. Տվյալ հանրության մեջ մասնավոր սեփականությունն ինչքան ավելի շատ անձեռնմխելի լինի, այդ հանրությունն այնքան ավելի բարոյական ու ավելի բարգավաճ ու ավելի ոչ կոնֆլիկտային կլինի, ու արդարությունն էլ առավելագույնը կլինի:

Պիտի անընդհատ շեշտվի, որ.

Դրույթ 2. Ա´յն հասարակությունը, ինչը հիմնված է մասնավոր սեփականության հնարավոր առավելագույն անձեռնմխելության նորմի ու այս նորմն ապահովող թեզերի վրա, բարոյական հասարակական կարգ է, կամ կարճ` բարոյակարգ է:

Կապիտալիզմ-լիբերթարիզմի տեսությունը Լոկից հետո ձևավորեցին (այսինքն, ուսումնասիրեցին ու հաստատեցին, թե անհատն ի´նչ իրավունք ու ազատություններ պիտի ունենա, որ իր մասնավոր սեփականությունը առավել անձեռնմխելի լինի ու իրա բարեկեցության շանսերն էլ մաքսիմալ լինեն), Ռիչարդ Կանտիլոնը (Richard Cantillon-ը, 1680-1734), Դեյվիդ Հյումը (David Hume-ը, 1711-1776), ու սրա կրտսեր ընկերը, Ադամ Սմիթը (1723-1790), Ժան-Բատիստ Սայը (Jean-Baptiste Say-ը 1767-1832), Ֆրեդերիկ Բաստիան (Frederic Bastiat-ն, 1801 —1850) ու ուրիշ շատերը:

Այնուհետև, 19-րդ դարի վերջից, երբ Անգլիայում ու Մայր Ցամաքում տիրող դարձան սոցիալիստական գաղափարները, կապիտալիզմ-լիբերթարիզմի տեսության զարգացնողները դարձան Կառլ Մենգերի հիմնած ավստրիական դպրոցի տնտեսագետները, բարոյագետներն ու իրավագետները, մանավանդ, Օյգեն Բոհմ-Բավերկը, Ֆրեդերիկ Վիզերը, Լուդվիգ ֆոն Միզեսը ու իր աշակերտ Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը, հետո, Բրունո Լեոնին, Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդը, Խեսուս Հուերտա դե Սոտոն ու էլի ուրիշները:

Կապիտալիզմի հիմնական թեզը ասում է, որ հասարակությունը պիտի այնպիսի´ կարգ ունենա, որ անհատի հասարակական ազատությունը (հռոմեական գըլխավոր օրենքների շրջանակներում) լինի առավելագույնը, այսինքն, անհատը պիտի ունենա տնտեսական ու քաղաքական լրիվ ազատություն (սովորութային նորմերի վրա հիմնված օրենքի հռոմեական թեզերի սահմաններում):

Կապիտալիզմի կողմնակիցները համոզված են, որ.

Դրույթ 3. Շուկայի անհատ մասնակիցների ձեռնարկների ողջ հանրության ապագան (մանրամասն) գուշակելի չի ու սրա համար էլ պիտի հավատան ա´յն տընտեսագետներին, ովքեր պնդում են, որ հանրության տնտեսությունն ու կյանքը մի (պետական) կենտրոնից ղեկավարելն ա´նպայման է կրճատում երկրի հոգևոր ու նյութական բարիքների գումարային արտադրությունն ու վերջը սնանկացնում է հանրությանը:

Ինչո՞ւ: Որովհետև հանրության անհատական բոլոր-բոլոր առանձին տնտեսությունները ղեկավարելու համար պիտի այդ տնտեսությունների ապագաները հատիկ-հատիկ իմանաս, որ սրանք ղեկավարելու ծրագրեր կազմես:

Այնինչ, ինչպես ասվեց, տեղի ու պահի տվյալների անհայտության պատճառով, սրանց ապագաներն անհայտ են, ուրեմն այդ ծրագրերն էլ են անհայտ, անհայտ են հենց սկզբունքո´վ, ու ոչ թե մեր գիտելիքների թերության կամ անկատարության պատճառով:

Դրույթ 4. Լիբերթարները գիտական մեթոդով եզրակացրել են, որ չնայած մարդկության բարոյաիրավական հիմնական նորմերը մարդկային գործունեության արդյունք են, բայց սրանք մարդկային գիտակից ծրագրի (այսինքն` տրամաբանության) արդյունք չեն ու տրամաբանությամբ չեն ապացուցվում, ու ծագել են ինքնին, սպոնտան:

Ուրեմը սրանք չպիտի խախտվեն կամ փոխարինվեն տրամաբանությամբ ստեղծված ուրիշ նորմերով, որովհետև սպոնտան ծագած հիմնական նորմերը խախտելը կամ փոխարինելը հասցնում է անբարոյության:

Լիբերթարները գիտական մեթոդով եզրակացրել են, որ.

Դրույթ 5. Անհատի հասարակական ազատությունը մարդկության հարատևելու ու խաղաղ ապագայի միակ գրավականն է:

Լիբերթարները գիտական մեթոդով եզրակացրել են, որ.

Դրույթ 6. Անհատի հասարակական առավելագույն ազատությունն ապահովելու համար անպայման է, որ իշխանությունները բաժանված լինեն իրարից անկախ, երեք թևի, Օրենսդիր Ժողովի (ՕԺ-ի), Գործադիր Ժողովի ու սրա գործադիր կաբինետի (կառավարության) ու Դատարանների Համախմբի (ԴՀ-ի) թևերի:

Լիբերթարները եզրակացրել են, որ.

Դրույթ 7. Իշխանության պաշտոնյաների թիվը, այսինքն, պետերի հանրության (պետության) անդամների թիվը, ինչպես նաև սրանց լիազորություններն ու իրավասությունները պիտի լինեն հնարավոր նվազագույնը իդեալական սահմանում՝ զերո):

Որովհետև այս պաշտոնյաներն ա´նպայման են խախտում օրենքները, ա´նպայման են թալանում ժողովրդին (իրենց հարկ ու մաքսային բռնությամբ), ա´նպայման էլ փոշիացնում այս հարկ ու մաքսով հավաքած բյուջեն, ա´նպայման են խաթարում շուկայի ազատությունը (իրենց պետական միջամտություններով) ու ա´նպայման են վնասում երկրի ողջ տնտեսությանն ու երկրի քաղաքացիներին:

Լիբերթարները եզրակացրել են, որ.

Դրույթ 8. Պետերի խումբը (պետությունը) չպիտի ոչ մի տեսակ բիզնեսով զբաղվի (չպիտի ասֆալտ փռի կամ մայրուղի կառուցի ևն), ու պիտի զբաղվի միայն հետևելով, որ օրենքն անխափան գործի ու մեկ էլ պիտի զբաղվի երկրի պաշտպանության խնդրով (բայց ոչ այս իրավունքի մոնոպոլիայով) ու իր քաղաքացիների ազատությունները չսահմանափակող միջպետական պայմանագրեր կապելով:

Լիբերթարները եզրակացրել են, որ.

Դրույթ 9. Պետությունը օրենքի ոչ մի նախագիծ առաջարկելու իրավունք չպիտի ունենա, որովհետև պետական նախագծերով ընդունված օրենքները միայն ու միայն խոչընդոտում են անհատ տնտեսվարների ազատությունը:

Լիբերթարները եզրակացրել են, որ.

Դրույթ 10. Երկրի բոլոր քաղաքացիներն էլ, հատիկ-հատիկ, պիտի հավասար լինեն օրենքի առաջ, չնայած հավասար չեն լինի նյութական բարիքներից մաս ունենալով, որովհետև մարդկանց ունակություններն ու ստարտային պայմանները կարող են հավասար չլինեն (ու սա անարդար չի, որովհետև բնական է): Ու իշխանության երեք թևի ամեն մի անդամն էլ պտի որոշակի կարգով ընտրելի լինի, ու ոչ մի իմունիտետ չունենա:

Դրույթ 11. Ոչ մի ոչ ռազմական գաղտնիք ու պետերի հանրության ոչ մի նիստ ու ոչ մի իմունիտետ չպիտի գոյություն ունենա:

Լիբերթարները եզրակացրել են, որ.

Դրույթ 12. Բարիքները երկրի քաղաքացիներին կարող է արդար բաշխի միայն ու միայն շուկայական արդար (օրենքի շրջանակներում) ու օրենքով պաշտպանված մրցությունը, ու հարստությունը քաղաքացիներին բաշխելու ցանկացած ուրիշ մեխանիզն ա´նպայման է անարդար: Սկզբունքով էլ անհնար է, որ այս տեսակ մի արհեստական-ծրագրային մեխանիզմը լինի արդար կամ խելամիտ:

Այսինքն.

Դրույթ 13. Լիբերթարները ընտրովի, նվազագույն, հսկելի, զսպելի, իսկույն փոխարինելի, պատժելի ու ա´նպայման նվազագույն քանակով ու նվազագույն լիազորություններով ու նվազագույն իրավասություններով պետություն (պետերի վարչախումբ) են պահանջում:

Իսկական պահպանողական լիբերթար-լիբերալները հիմնականում ա´յս թեզերի հետեվորդներն են, ու այս իմաստով մեկ է, թե սրա տեսությանն ի´նչ կասես` կապիտալի՞զմ, լիբերթարի՞զմ, լիբերալի՞զմ, թե՞ մի ուրիշ բան, եթե տեությունը շարադրում է իսկական կապիտալիզմ-լիբերթարիզմի դրույթները:

Սոցիալիստներն է´լ, նացիստներն է´լ, կրոնապետություններն է´լ ու առհասարակ բոլո´ր ավտորիտար ու տոտալիտար պետություններն էլ դեմ են այս պարագրաֆում գրած թերևս բոլո´ր թեզերին էլ:

Դրույթ 14. Լիբերթար-կապիտալիզմի տեսաբանների նպատակը ժողովրդին բացատրել համոզելն է, թե ի´նչ է իսկական կապիտալիզմը, այսինքն, ի´նչ է լիբերթար ծրագրով հաստատվող բարոյակարգը, որովհետև իսկական կապիտալիզմը միա´կ հասարակական կարգն է, ինչը հիմնված է բարոյականության ա´յն առաջնային նորմին, ինչն ասում ենք մասնավոր սեփականության առավելագույն անձեռնմխելության նորմ:

Բարոյակարգ ստեղծելու համար գիտելիք է պետք, ու այս գիտելիքը ստեղծվել է վերջին մի քանի դարում (սխալ չի լինի, թե որ ասենք` վերջին երեք դարում): Բայց այսօր, համարյա ողջ աշխարհում (ու մանավանդ` Հայաստանում), բարոյակարգի տեսությունը, այսինքն, կապիտալիզմ-լիբերթարիզմը, վարկաբեկված է:

Ու թե որ այսպես գնաց, ինչպես ասվել է, կործանվելու է մեր այս ողջ քաղաքակրթությունը, որովհետև այսօր ողջ աշխարհում թագավորողը բարոյակարգին հակառակ տեսությունն է, այսինքն, քողարկված սոցիալիզմի տեսությունն է:

Դրույթ 15. Բայց սոցիալիզմի ցանկացած տարատեսակն է կործանարար, քանզի սա անընդհատ կրճատում է նյութական ու հոգևոր բարիքների արտադրությունը, քչացնում է մարդկային բարոյականությունը, անընդհատ մեծացնում է պետություն կոչված պետերի հանրության թվաքանակն ու ծախսերը, ինչպես նաև բյուրոկրատական օրենքների թիվն ու շուկայի ազատությանը խոչընդոտող արգելքների քանակը, իսկ Երկիր մոլորակի բնակչությունն էլ անընդհատ է աճում, չնայած համաշխարհային սարսափելի պատերազմներին:

Ինչպես ասվել է, այսօր այս ողջ աշխարհում թագավորողը քողարկված-ծպտված սոցիալիստակա´ն կարգն է, իր (ըստ էության) սոցիալիստական կառույցներով (պետություններով), ու սրանք այսօր միտում ունեն այս սոցիալիզմը տարածեն այս ողջ Գնդով մեկ:

Այս պրոցեսն սրվել է 1940-ական թվերից, երբ հիմնվեցին համաշխարհային այնպիսի (ըստ էության) սոցիալիստական կառույցները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը (նախկին Ազգերի Լիգան), ՅՈՒՆԵՍԿՈ-ն, հետո էլ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը ու զանազան կենտրոնական բանկերն ու միջազգային ֆոնդերը, զանազան «կանաչներն» ու այս Գնդի կլիման «կարգավորողները»:

Այս կովիդային համաշխարհային խաբեությունը ցույց տվեց, որ բոլոր այս հակալիբերթարյան ուժերն այսօր շատ արագ միավորվեցին ու արդեն անցել են վախի միջոցով ողջ գնդի բնակչության ճորտությունը կտրուկ շատացնելու իրենց սարսափելի ծրագրին:

Սրանք, ըստ էության, բոլոր պետություններին իրենց քողարկված «սոցիալիստական» կամքն են թելադրում, ու հենց սրա´նք են աշխարհում ծագող բոլոր ողբերգական «կոնֆլիկտների» պատճառն ու նախաձեռնողը:

Թե ի՞նչ է գալու այս ողջ քաղաքակրթության գլուխը, մի կողմ թողնենք: Որ սա քանդվեց, մենք ոտի տակ ենք գնալու, սա երևի հաստատ, բայց Հայաստանը քարտեզի վրայից երևի վերանալու է այս բոլորից էլ շուտ, այս գալիք 10-20 տարում, եթե չորդեգրի բարոյակարգը:

Վերանալու է, եթե ժողովուրդը սուսուփուս նստի ու ու չյուրացնի կապիտալիզմ-լիբերթարիզմի տեսությունը ու նորից հետևի այս անգամ արդեն քողարկված սոցիալիզմի, Ջոն Մեյնարդ Քեյնսի (John Maynard Keynes-ի, 1883-1946) «տեսությանն» ու սրա «մեյնստրիմային» տարատեսակներին:

Այսինքն, եթե նորից հետևի անհատի տնտեսվարությանը պետական միջամըտությանը, բարեկեցիկ ու սոցիալական պետության հեքիաթին, սոցիալական արդարության հեքիաթին ևն, ևն:

Ցավոք, մեր ժողովրդի այս մտավոր ու քաղաքացիական ծայրահեղ անտարբերության ու ծուլության պատճառը նախ մեր մտավորականների´ բարոյական ու հասարակագիտական մտքի ծայրահեղ աղքատությունն ու թշվառությունն է:

9.3 Կապիտալիզմը երբեք լրիվ չի իրագործվել

Կապիտալիզմ տերմինը վարկաբեկված է, որովհետև առասպել կա, թե սկզբնական շրջանի կապիտալիզմը վայրենի էր, իսկ այսօրվա կապիտալիզմ-դեմոկրատիան էլ շատ է այլասերվել ու արդեն մեծ մասամբ սոցիալիզմ է:

Նախ, այս առասպելը ոչ մի հիմք չունի: Որ նույնիսկ 17-18-րդ դարերի սկզբնական կապիտալիզմը «վայրի» չէր, ապացուցվում է ա´յն փաստով, որ մինչև կապիտալիզմը Եվրոպայի բնակչությունն անհամեմատ ավելի քիչ էր, քան 19-րդ դարում:

Այդ վիթխարի քանակով ավելացած մարդուն հենց կապիտալիզմն էր կերակրում, ու շատ ավելի լավ էր կերակրում ու պահում, քան առաջ:

(Վայրին հենց ՀՀ-ի 1991-ից մինչև այսօրվա կապիտալիզմն է, ինչն ստիպեց ու ստիպում է, որ ՀՀ-ի բնակչության մի վիթխարի մասը լքի իր հայրենիքն ու իր համար նոր հայրենիք ճարի):

Հետագա կապիտալիզմը, այսինքն, ինչը այսօր կա օրինակ այսօրվա Եվրոպայում ու ԱՄՆ-ում ևն, ինչպես ասվեց, իրականում ծպտված սոցիալիզմ է, մի տեղ` շատ, մյուս տեղը` ավելի քիչ:

Այս ծպտված սոցիալիզմը վատ կողմ այնքան շատ ունի (չնայած անսահման շատ է առավել Սովետի 1917-50-ականների, Չինաստանի խունվեյբինյան, Պոլ Պոտի Կամբոջայի, Կուբայի ու մանավանդ Հյուսիսային Կորեայի այսօրվա հրեշավոր սոցիալիզմներից), որ շատ անգամ անընդունելի է:

(Ամերիկայի կապիտալիզմն գուցե ավելի քիչ է սոցիալիստական, բայց նախ ԱՄՆ-ի սոցիալիզացիան անընդհատ ու շատ արագ շատանում է, երկրորդն էլ՝ ԱՄՆ-ն ուզում է բռնի ուժով դեմոկրատիա տարածի ուրիշ երկրներում, իսկ բռնի ուժով դեմոկրատիա տարածելուն ասում են ֆաշիզմ: (Ֆաշիզմը չպիտի շփոթենք նացիզմի հետ: Տես հետո):

Այսօրվա զանազան գույն ու երանգի սոցիալիստները (ովքեր շատ անգամ իրենց դեմոկրատ են անվանում, ու մեկ-մեկ էլ՝ լիբերալ, կամ լիբերալ-դեմոկրատ, կամ լիբերալ սոցիալիստ, կամ սոցիալ-դեմոկրատ, իսկ այսօր էլ՝ լիբերթար կամ լիբերթար պահպանողական), կոկորդ են պատռում, թե լիբերթարիզմը (այսինքն, կապիտալիզմ-լիբերթարիզմը) պարտվել է ողջ աշխարհում:

Բայց ախր, աշխարհի այդ ո՞ր մի երկրում են կապիտալիզմ-լիբերթարիզմի ծրագիրը լրիվ իրականացրել, որ տեսնեն, թե այդ ծրագիրը պարտվեց: Ո´չ մի երկրում:

Դրույթ 1. Կապիտալիզմ-լիբերթարիզմն սկսվեց մոտ 25 դար առաջ, բայց ոչ մի երկրում էլ չիրականացավ, ամեն տեղ էլ մնաց կիսատ-պռատ, ու հիմա հետ-հետ է գնում ու քիչ-քիչ դառնում է տոտալիտարիզմի մի տեսակը, մեծ մասով, սոցիալիստական բովանդակությունով, նույնիսկ ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ի ու Անգլիայի կապիտալիզմ-լիբերթարիզմները Կառլ Մենգերի, Միզեսի ու Հայեկի ու մյուս վսեմ լիբերթարների ասած կապիտալիզմի ծրագրի թույլ ուրվագիծն էին ընդամենը, բայց նույնիսկ այդ անկատար ծրագրերն է´լ գործեցին ու այս երկրներին չափազանց առաջ տարան:

Առաջ տարան, չնայած այս երկրների կառավարություններն այսօր դարձել են անհատին ճորտացնող հրեշներ (ինչից վախենում էին ԱՄՆ-ի սահմանադրության հայրեը) ու չնայած հիմա սրանք է´լ են քանդվում (մերինի համեմատ` շատ դանդաղ ու աննկատելի), ԱՄՆ-ինը՝ 1902-ից, Անգլիայինը՝ 1870-ից:

Քանդվում են, որովհետև սոցիալիստներն ու նացիստներն ու կրոնական ֆունդամենտալիստներն անընդհատ ու անընդհատ վարկաբեկում ու փնովում են կապիտալիզմ-լիբերթարիզմը:

Քանդվում են, որովհետև սոցիալիզմի կործանարար լոզունգներն ահավոր հրապուրիչ են՝ «եղբայրություն, հավասարություն, համընդհանուր սեր» ևն, ու իրենց հետևից են տանում մարդկանց մեծ մասին:

Կրկնությունից չվախենալով՝ նորից հիշենք սոցիալիզմի հրապուրիչ լոզունգներից մի քանիսը ևս:

Սոցիալիզմը, այսպես, թե` այնպես, երկու բան է ասում: Նախ ասում է. «Մասնավոր բոլոր տնտեսությունները մի կենտրոնից (կառավարությունից) այնպե´ս ղեկավարենք, ու նյութական բարիքները բոլոր-բոլորին էլ «արդար բաշխենք», որ թույլերին «պաշտպանած լինենք», ու բոլոր-բոլորը լավ ապրեն ու ոչ մի աղքատ ու գործազուրկ չլինի»:

Երկրորդն էլ թե. «Հարուստներից վրեժ լուծենք, իրենց ունեցվածքը խլելով ու դա բոլորին հավասար բաշխելով, որովհետև աշխարհի բոլոր չարիքների աղբյուրն այդ հարուստ կապիտալիստներն են ու դրանց հաստատած կապիտալիզմը»:

(Այս երկրորդը, բացի Լենինը, Մաո Ցզե Դունն ու սրանց պեսերը, այսօր համարյա էլ ոչ մեկը բացահայտ չի ասում):

Կյանքում հաջողության չհասած աղքատ ու նեղմիտ մարդուն ու ա´յն մարդուն, ով ուզում է ապրի ուրիշների հաշվին, այս երկու լոզունգն էլ ահավո´ր է դուր գալիս, ու այսպիսի մարդը խաբվում ու գնում է սոցիալիզմ քարոզողի հետևից:

Սրա համար էլ սոցիալիզմն ահավոր վարակիչ է ողջ աշխարհում, մանավանդ, որ սոցիալիզմը շատ հեշտ ու արագ միանում մերվում է թե´ նացիզմին, թե´ ֆաշիզմին, թե´ նույնիսկ կրոնական ֆունդամենտալիզմին:

Ռուսաստանն ու իրեն հետևած երկրներից մի քանիսն այս բաներն իրականացրին վայրենի ու չարագործ ու հրեշավոր ձևերով, իսկ Եվրոպան սրանց միայն մի մասն իրականացրեց, ու այսօրվա, օրինակ, Անգլիան (թերևս նաև Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ-ը ևն) իրագործել է սոցիալիզմի համարյա բոլոր պահանջները:

Ասվել է արդեն, որ այսօրվա Անգլիայի ժողովրդի քառորդ մասը, արդեն մի քանի սերունդ, չի աշխատում ու ապրում է միայն պետական թոշակով: Ու արդեն քանի´ սերունդ է, որ չի է´լ ուզում աշխատի:

Ու չնայած Անգլիայում լիքը քաղգործիչ կա, ով սա լավ գիտի, ու գիտի, որ սա իր երկրի համար կործանարար է, միևնույնն է, ռիսկ չի անում, որ այս պարազիտների խաթրին կպնի, որովհետև ընտրություններին սրանց ձայները կարևոր են (քաղգործչի համար ընտրական ձայներից թանկ բան չկա):

Հետաքրքիր է, որ դեռ անցյալ դարի 50-ական թվերից (նույնիսկ ավելի վաղուցվանից) ավստրիական դպրոցի տնտեսագետները Անգլիան (նաև Ֆրանսիան ու համարյա ողջ Արևմտյան Եվրոպան) համարում էին սոցիալիստական, բայց Սովետը սա մեզնից թաքցնում էր, ու այսօր այս փաստը քի´չ մարդ գիտի:

Ասվել է նաև, որ այսօր, ըստ էության, Արևմտյան ողջ Աշխարհն է մասնակի ու քողարկված (ծպտյալ) սոցիալիստական, մանավանդ, Եվրոպայում: Սա ա´նպայման է հասցնելու սոցիալիզմի պարտադիր վախճանին, այսինքն, տնտեսության փլվելուն, ինչը անխուսափելի է, եթե այս ժողովուրդները չսթափվեն ու չհրաժարվեն իրենց տնտեսությունները սոցիալիստական ձևերով կազմակերպելուց, քանի որ սա հասցնելու է մեր այսօրվա ողջ քաղաքակրթության կործանվելուն:

Անգլիացիները 17-18-րդ դարերում հավատացին ու մինչև 1870 թիվը հետևեցին լիբերթար ծրագրին, այսինքն, հավատացին ու հետևեցին Անգլիայի ընդամենը մի քանի զորավոր մտածողի (վսեմ լիբերթարի, մեծ մասով, Լոկի, Մանդեվիլի, Կանտիլոնի, Հյումի, Սմիթի ու Սայի ու մի քանի ուրիշ մարդու) ասածներին, ու իրենց երկրում կապիտալիստական կարգ հաստատեցին, ու հենց սրա´ պատճառով են անգլոսաքսոնները հիմա առաջինը ողջ աշխարհում:

(Իհարկե, ես բավական պրիմիտիվացնում եմ այս հարցի պատմությունը, օրինակ, հաշվի չեմ առնում, ոը «սոցիալական արդարության» հասկացության կիրառությունը դեռ չեր ծուլացրել Անգլիայի բնակչության մոտ քառորդ մասին):

Անգլիայից Ամերիկա գաղթած անգլոսաքսերը այս ծրագիրը մի քիչ իրագործեցին Ամերիկայում: Մի քիչ, բայց ավելի շատ, քան թե Անգլիայում, ու սրա համար էլ ԱՄՆ-ը շատ արագ դարձավ աշխարհի ամենահզոր երկիրը:

Բայց ԱՄՆ-ը, մանավանդ Առաջին Աշխարհամարտից հետո, անցել է սոցիալիզմ-ֆաշիզմին: Ամերիկյան հետազոտողների ասելով, դեռ մի 20 տարի առաջ ԱՄՆ-ում կար 10000-ից ավել խոշոր ու մանր դեպք, երբ խախտվել էր մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմը:

Լիբերթար գիտությունը շարադրող աշխատությունների իմացության կարևորությունն առաջնահերթ է ու, էլի´ եմ ասում, հայերին պիտի գոնե մի անգամ սրանց հետ ծանոթանալու հնարավորություն տրվի:

Թե չէ` մենք երբեք էլ զանազան գույն ու երանգի սոցիալիզմից, նացիոնալիզմից ու ավտորիտարիզմ-տոտալիտարիզմից չենք հեռանա, ու այս նորագույն աշխարհում ուղղակի կկորենք կգնանք:

9.4 Սոցիալիստները տնտեսագիտություն չգիտեն

Մի քանի օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, որ սոցիալիստները ծանոթ չեն պռաքսեոլոգիային ու, մանավանդ ճշմարիտ տնտեսագիտությանը:

Սովետական հասարակագիտությունը, հետևելով մարքսիզմին, պնդում էր, թե մարդկությունն ամեն տեղ, պարտադիր, անցել ու անցնում է հինգ ֆորմացիայով` նախնադարյան կոմունիզմով, ստրկատիրությամբ, ֆեոդալիզմով, կապիտալիզմով ու վերջում էլ` սոցիալիզմի ֆորմացիայով անցնում է հավիտենական կոմունիզմին:

Պնդում էր, չնայելով սրան հակասող բազում փաստին, չնայելով Հին Եգիպտոսի, Սպարտայի ու ինկաների սոցիալիզմներին, ու Աթենքի ու հին հունական, հռոմեական ու մի քանի ուրիշ կապիտալիզմին:

Մարքսիզմը սա´ էր պնդում, չնայելով այն հանգամանքին, որ, օրինակ, կապիտալիստական ԱՄՆ-ում կար նաև ստրկատիրություն, ու չնայելով այն հանգամանքին, որ 20-րդ դարի անտրոպոլոգիան ապացուցել է, որ ամենաշատը մի 10000 տարի առաջ մարդկային խմբերի առավելագույն քանակը չէր անցնում 30-50 որսորդից, ու այս խմբերը մարքսիստական ոչ մի ֆորմացիայի մեջ չեն տեղավորվում:

Մարդկային այս խմբերում ոչ մի «նախնադարյան կոմունիզմ» էլ չկար, ու սրանք կառավարվում էին առաջնորդով, շամանով (կարող է՝ մի անձի մեջ), ու թաբուների սիստեմով [James George Frezer – The Golden Baugh, 13 հատորով]:

Մարքսիզմը սա պնդում էր, չնայելով նաև ա´յն հանգամանքին, որ դասական տնտեսագիտության ու անտրոպոլոգիայի տեսակետից այս պնդումն ուղղակի ծիծաղելի է, ու չնայած այն հանգամանքին, որ (ինչպես տեսանք) ֆեոդալական «օբյեկտիվ» ֆորմացիան հաստատվել է հռոմեական կայսրերի կործանարար տնտեսվարությամբ ու սրան հետևած Դիոկղետանոսի դեկրետով:

Սոցիալ-դեմոկրատներին ինչքան էլ դեմ տաս շվեդ Յոհան Նորբերգի հոդվածը, ինչով Նորբերգը ապացուցում է, որ Շվեդական «սոցիալիզմը» հնարավոր էր միայն սրան նախորդած կապիտալիստական կուտակումով, չես համոզի:

Սոցիալ դեմոկրատներին ինչքան էլ ասես, որ նույնիսկ շվեդակա´ն սոցիալիզմն այնքան կրճատեց Շվեդիայի արտադրությունը, որ շվեդները նորից հետ դարձան իրենց մի քանի կապիտալիստական միջոցառումներին, ոչ կհամոզվեն, ոչ էլ այս հարցի տնտեսագիտական կողմը կուսումնասիրեն, այլ ուղղակի կասեն, որ իրենք համաձայն չեն ձեր բերած փաստարկներին:

Դրույթ 1. Սոցիալիստներն ու սոցիալ դեմոկրատներն ուղղակի հրաժարվել են ու հրաժարվում են թե´ տրամաբանությունից, թե´ գիտական մեթոդից, թե´ իրենց ընդդիմախոսների առարկություններին գիտական փաստարկներով պատասխանելուց:

Բոլոր գույն ու երանգի սոցիալիստները գաղափար անգամ չունեն մանավանդ արժեքի տեսությունից ու դեռ կրկնում են Ադամ Սմիթի ու Դավիթ Ռիկարդոյի արժեքի սխալ տեսությունը:

Մարքսի արածներից ամենախորիմաստը համարվում է իր արժեքի տեսություն կոչվածը:

Ֆ. Հայեկն իր Կործանարար գոռոզամտության մեջ գրում է, թե Յոախիմ Ռայգը (Joachim Reig-ը) ասում է, որ, ըստ երևույթին, երբ Մարքսը կարդում է Ջևոնզի ու Մենգերի արժեքի տեսությունները, լրիվ դադարեցնում է իր Կապիտալը գրելը: «Թե սա ճիշտ է»– ասում է Հայեկը,– «ուրեմն Մարքսն ավելի խելամիտ էր, քան իր հետևորդները»:

Այսօր լուրջ տնտեսագետներին լրի´վ է պարզ, որ Մարքսի ա´յն հիմնական թեզը, թե «ապրանքի արժեքը որոշվում է դա սարքելու համար հասարակականորեն անհրաժեշտ ժամանակով», անհեթեթ է:

Մի (գուցե` շատ կոպիտ) օրինակ բերեմ, որ պարզ դառնա, որ ապրանքի արժեքը որոշում է շուկան, ավելի ճիշտ, որոշում են շուկայի տվյալ պահի ու տվյալ տեղի հարաբերությունները:

Ենթադրենք մեկը անապատում մեն-մենակ է ու ծարավից էլ մեռնում է, ու իր գրպանն էլ 10 միլիոն դոլարի ադամանդ կա, ու այս մարդը հանկարծ մի ուրիշ մարդ է տեսնում, ում ձեռը մի շիշ ջուր կա: Ծարավից մեռնողն այս մյուս մարդուց ջուր է ուզում, բայց ջրի տերն ասում է, թե այդ մի շիշ ջուրը ծախում է 10 միլիոն դոլարով: Ծարավից մեռնողը տալիս է իր 10 միլիոնի ադամանդն ու առնում է այդ մի շիշ ջուրը:

Այս հեքիաթային օրինակի մեջ շուկան կազմված է ընդամենը այս երկու մարդուց, ու հենց այս երկո´ւ մարդու հարաբերություններն են որոշում մի շիշ ջրի (կամ մի բուռ խոշոր ադամանդի) գինը: Բա էլ ո՞ւր մնաց «ապրանքը սարքելու համար հասարակականորեն անհրաժեշտ ժամանակը»:

Ճշմարտությունն այն է, որ արժեքի էությունը սուբյեկտիվ է ու կախված է որևէ իրը կամ ծառայությունը արժևորող անհատից ու սրա գոյության վիճակից, սրա տեղի ու պահի հանգամանքներից:

Այս մտային խնդիրը բավական կբարդանա, եթե քննարկենք ընդամենը երկու-երեք ծարավից մեռնող ու երկու-երեք ջուր ունեցող (ինչը չենք անի սրա բարդության ու տեղի սղության պատճառով), բայց այդժամ պարզ կլիներ, որ գների հաստավելու պրոցեսն անչափ է բարդ:

Իրական շուկայի մասնակիցների թիվը միշտ է´լ վիթխարի է, ու սրանց հարաբերություններն էլ (անապատի պարզագույն օրինակի համեմատ) ահավոր բարդ են ու բազմապատճառ:

Սրա համար էլ, ինչպես ասվել է, գների գոյանալու մանրամասն մեխանիզմն իմանալն ու սրա վրա ազդելն անհնար է, անհնար է՝ հենց սկզբունքով, տեղի ու պահի տվյալների անվերացնելի պակասի պատճառով (տես հետո):

Ոչ ազատ, տոտալիտար շուկաներում ապրանքի արժեքը որոշում են շուկայի տերերը` օլիգարխները:

Մարքսիստները (ու սովետի օրոք ապրածները) շատ լավ էլ գիտեն, որ Սովետի տոտալիտար շուկայում ապրանքի արժեքը որոշում էր կոմկուսը, իր Գների պետական կոմիտեով, ինչն ապրանքի գինը նշանակում էր իր քեֆի ուզածի պես:

(Ճիշտն ասած, Սովետի Գների կոմիտեն նույնպես, քիչ թե շատ, հիմնվում էր համաշխարհային շուկայի գների վրա, բայց երբևէ սա չէր խոստովանում):

Ու Սովետի օրոք ապրանքի գինը, շատ ու շատ անգամ, բոլորովին էլ կապված չէր «ապրանքը սարքելու համար հասարակականորեն անհրաժեշտ ժամանակին»: Սա պարզից էլ պարզ է, բայց մեկ է, քանի´ հատ համոզիչ ու անառարկելի օրինակ էլ բերես, մարքսիստներին չես համոզի, որ Մարքսը լուրջ տնտեսագետ չէր:

Մարքսի «տեսության» սնանկության սրանց պես օրինակների թիվն ուղղակի վիթխարի է, ու ափսոս, որ այդ «տեսությունը» հանճարեղ համարող «տնտեսագետները» քիչ չեն:

(Հայաստանում համարյա չկա մի «տնտեսագետ», ով Մարքսին, գոնե ինչ- որ առումով կամ չափով, հանճարեղ չհամարի: Ու առ այսօր դեռ չեմ հանդիպել մի «պաշտոնական» տնտեսագետի, ով քիչ թե շատ մանրամասն ուսումնասիրած լինի տնտեսագիտության, իրավագիտության ու բարոյագիտության ավստրիական լիբերթար հեղինակների գործերը):

Դրույթ 2. Բոլոր սոցիալիստների, սոցիալ դեմոկրատների ու «պաշտոնական», մեյնստրիմային բոլոր տնտեսագետների հիմնական մեթոդի հիմքը միայն ու միայն էմոցիոնալ լոզունգային քարոզն է, ու ոչ թե գիտությունը:

Բոլոր գույն ու երանգի սոցիալիստներն ու «պաշտոնական, մեյնստրիմային» տնտեսագետները ազատության ու արդարության թշնամիներն են:

Գլուխ 10. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԼԻՆԻ

10.1 Կրթության մասին առհասարակ

«Վերջերս պետական դպրոցների կողմնակիցները քարոզում են, թե «Ամեն մի երեխա էլ կրթության իրավունք ունի»: Սա նշանակում է, թե հարկատուն պարտավոր է վճարի այս իրավունքի համար: Բայց այս թեզը հակասում է իրավունքի գաղափարի մեկնությանը:

«Փիլիսոփայական տեսանկյունից, իրավունքը այնպիսի մի բան է, ինչը հատուկ է մարդու բնույթին ու այս աշխարհին; այնպիսի մի բան է, ինչը հնարավոր է, որ պահպանվի ու պահվի ցանկացած պահին ու ցանկացած տարիքում:

«Սեփական անձի, սեփական կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու իրավունքները հենց այսպիսին են: Սրանք նույնքան կիրառելի են քարայրներում ապրող նեանդերթալցու, ինչքան որ այսօրվա կալկաթացու կամ Ամն-ի բնակչի նկատմամբ: Այսպիսի իրավունքը կախված չի տեղի ու պահի հանգամանքներից:

«Բայց անհնար է, որ աշխատանքի կամ երեք անգամվա սննդի ու տասներկուամյա դպրոցական կրթության իրավունքները երաշխավորվեն այս նույն ձևով:

«Այս վերջին տեսակ իրավունքները չեն կարող գոյություն ունենան ճիշտ նույն ձևով, ինչ ձևով որ գոյություն են ունեցել նեանդերթալցիների օրոք ու այսօրվա կալկաթացիների օրոք:

«Ուրեմն, եթե իրավունքը մի այնպիսի բան է, ինչը հնարավոր է միմիայն այսօրվա արդյունաբերական քաղաքակրթության պայմաններում, կնշանակի, այս բանը, առհասարակ, ոչ մի առնչություն չունի մարդու իրավունքներ կոչվածին»:

ՄՅՈՒՐԵՅ ՆՅՈՒՏՈՆ ՌՈՏԲԱՐԴ

Հայաստանի կրթությունը բարելավելու իմ «հերետիկոսական» առաջարկները, այն պայմանով, որ հասարակության կարգը ազատ շուկայական կարգ է, թե չէ՝ ասածներս անիմաստ են:

***

Այսօրվա ՀՀ-ի դպրոցական կրթությունը, համարյա միշտ, ուղղված է բուհական կրթությանը: Միայն բուհակա´ն կրթությունն է որոշում, թե աշակերտը դպրոցում ի´նչ յուրացնի, որովհետև համարյա ամեն մի ծնողի նպատակն իր երեխային բուհ ուղարկելն է:

Դրույթ 1. Դպրոցի ուսուցիչներն է´լ, կրկնուսույցներն է´լ, ծնողներն է´լ ուղղորդվում են միայն ու միայն բուհերի ընդունելության պահանջներով: Բուհերի ընդունելության պահանջներն էլ սահմանում են միմիայն ԿԳՄՍ նախարարության չինովնիկները:

Դրույթ 2. ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները հասու չեն ղեկավարելու երկրի թե´ հանրակրթությունը, թե´ բուհական կրթությունը, թե´ մանավանդ գիտությունը:

Հասու չեն նախ իրենց վերադասներին ճորտամիտ հնազանդությամբ ենթարկվելու կենտրոնացրած պետությանը հատուկ պարտադիր տրադիցիայով, ինչը չի թողնում, որ որևէ նոր բան անեն:

Երկրորդը, հասու չեն իրենց գիտական ու կրթական հույժ սահմանափակության պաճառով:

Ու երրորդը, հասու չեն ազատ շուկայի բոլոր ոլորտներն ղեկավարելու ֆունդամենտալ անհնարինության պատճառով:

Ուրեմն.

Դրույթ 3. Դպրոցական կրթության ռեֆորմները պիտի ա´նպայման սկսվեն բուհական ռեֆորմներով, պիտի նախ հենց բուհական կրթությունը ռեֆորմացվի:

Բացի սա, դպրոցի որևէ հնարավոր ռեֆորմը գնահատելիս՝ չպիտի մոռացվի այն հանգամանքը, որ.

Դրույթ 4. Դպրոցը, 7-րդ դասարանից հետո (ավելի շուտ՝ սկսած 6-ից, եթե ոչ ավելի վաղ), աշակերտին ոչինչ չի տալիս, եթե աշակերտը ի´նքը, ի´ր կամքով կամ ծնողի´ պարտադրանքով, չի սովորում: Չի տալիս նաև այն «ֆոն» կամ «կուլտուրա» կոչվածը:

Սա գուցե սխալ թվա, բայց եկեք հիշենք, թե այն աշակերտը, ով դադարում է մաթեմատիկան, ֆիզիկան ու մյուս բնագիտական առարկաները սովորելը, ի´նչ «ֆոն» կամ «կուլտուրա» է ստանում դպրոցից մինչև 12-րդ դասարանն ավարտելը, բացի զզվանքն այս առարկաների նկատմամբ ու սրանք մի կերպ յոլա տանելու դժոխային տանջանքը:

Բա էլ ինչո՞ւ պիտի այդ աշակերտը անցնի այս առարկաները: Ակնհայտ չի՞, որ նման աշակերտին այս առարկաները պարտադրելը կա´մ տգիտություն է, կա´մ թշնամություն երեխայի նկատմամբ:

Ու մի հարց էլ.

Դրույթ 5. Դպրոցն ավարտելու բոլոր վկայականները, անխտիր, կեղծ են, կեղծ են՝ հենց պետական մակարդակով, որովհետև սրանց միջի թվանշանների թերևս կեսից շատը (կարծում եմ՝ շատ ավելը) պիտի, ճիշտն ասած, լինեին անբավարար: Այս փաստը պետական մասշտաբով կազմակերպված հանցագործ խաբեություն է:

Չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 6. Պետությունը երբևէ չի կատարել ու չի կատարում ժողովրդին տված իր այն պարտավորությունը, թե բոլոր մանուկներին ու պատանիներին անպայման նորմալ կրթություն կտա:

Ինչպես նաև չպիտի մոռանանք (ինչպես ցույց է տրվել 4.26 վերնագրի պարագրաֆներում), որ.

Դրույթ 7. ԿԳՄՍ նախարարությունը գիտությունը տգիտությունից տարբերելու որևէ ունակությունից ու նաև ցանկությունից զուրկ է, քանի որ, օրինակ, չի տարբերում (կամ չի ուզում տարբերի) հայերենի գիտական քերականությունը հակագիտական քերականությունից, իսկ լիբերթարյան ճշմարիտ տնտեսագիտությունը չի տարբերում մեյնստրիմային քեյնսական հակատնտեսագիտությունից:

Եթե այս 7 դրույթը մոռանանք ու սրանք հաշվի չառնենք, պետական կրթական համակարգի մասին արած մեր բոլոր պնդումներն ա´նպայման սխալ կլինեն:

10.2 Առկա կրթության վնասները

Այժմ մի քիչ մանրամասնենք նախորդ պարագրաֆի «առհասարակ» ասված դըրույթները: Ակնհայտ է, որ.

Դրույթ 1. ԿԳՆ-ում աշխատող ոչ մի չինովնիկ հասու չի մեր լուրջ մաթեմատիկոսներին, ֆիզիկոսներին, կենսաբաններին, բժիշկներին, քիմիկոսներին, երկրաբաններին ու ուրիշ այս կարգի մասնագետներին ղեկավարելու:

Ծիծաղելի է Համբարձումյանին, Ալիխանյաններին, Կոմիտասին, Թումանյանին, Սարյանին ու սրանց պեսերին ղեկավարող հաստատության գոյությունը:

Սովետում սա պետք էր, որովհետև սա սովետի կատաղի սոցիալիստական իդեոլոգիան հսկող կառույց էր: Այսօր սա ավելորդ ու վնասակար է, բայց կա´, ինչն ապացուցում է, որ դեռ սոցիալիզմից չենք հեռացել:

(Սրա մի ֆունկցիան, օրինակ, գիտության մշակներին սոցիալիզմի ոգով խրախուսելով փող բաժանելն է, բայց սա վերածվել է մի ծավալուն ու ապական (կոռումպացված) սիստեմի):

Ես կես դարից ավել է, ինչ աշխատում եմ կրթության ոլորտում ու դեռ չեմ տեսել, որ ԿԳՆ-ն մի որոշում հանի, ինչը չվնասեր կամ չխոչընդոտեր կրթությանը:

Ինչպես ասվեց, այստեղ աշխատող չինովնիկների մեծագույն մասը գաղափար չունի դպրոցական ու բուհական կրթությունից, ստրկամիտ է ու երբեք չի հակառակվի իր վերադասի կարծիքին, ու մտահոգ է միայն իր կարիերայով:

Դրույթ 2. ԿԳՄՍ նախարարության ողջ գործունեությունը միմիայն խոչընդոտում կամ վնասում է երկրի կրթությանն ու գիտությանը:

Ահա սրանց մի քանի օրինակը:

ԿԳՆ-ն անընդհատ փոփոխել ու փոփոխում է ընդունելության ու ավարտական քննությունների կանոնները, սրանք դարձնելով անկանխատեսելի:

ԿԳՆ-ն անընդհատ փոփոխել ու փոփոխում է դպրոցական դասագրքերը, սրանք անընդհատ բարդացնելով ու ծանրաբեռնելով բարձրագույն կուրսերից քաղված բաժիններով:

ԿԳՆ-ն, իր անխուսափ ապական սիստեմի պատճառով, դասագիրք գրելը կամ թարգմանելը միշտ հանձնարարում է միայն այս գործին անընդունակ մարդկանց: Դասագրքերի մեծ մասը սխալներ ունի: Օրինակ, ֆիզիկայի դասագրքրում սխալ է շարադրված նույնիսկ մի քանի ֆունդամենտալ օրենք, ու սրանց դասագրքային ձևակերպումներից անհեթեթ բաներ են բխում:

Խայտառակ վատն են, օրինակ, 5-6-րդ դասարանների բնագիտության դասագրքերը:

ԿԳՆ-ն անընդհատ ծավալուն ու վնասակար «չափորոշիչներ» ու իբր «ուղղորդող» ձեռնարկներ ու հրահանգներ, չափորոշիչներ ու կանոններ է մոգոնում ու սրանք պարտադրում է ուսուցիչներին ու դասագրքերի հեղինակներին, ու սրանք միայն խանգարում են կրթության գործին ու մի´շտ են վատացնում դասագրքերը:

ԿԳՆ-ի տեսչական ստուգումները միայն ձևական են ու վնասակար ու շատ անգամ ապական:

ԿԳՆ-ի ռեֆորմները բացառիկ վնասակար են; հիշենք սրանցից «օպտիմալացումը, 12-ամյա դպրոցը» ևն:

Նույնը պիտի ասվի ժողկրթբաժինների մասին: Ուրեմն, ի՞նչ պիտի արվի:

Դրույթ 3. Հնարավոր չի, որ ԿԳՆ-ն ու ժողկրթբաժինները այնպես ռեֆորմացվեն, որ սրանք որևէ օգուտ տան:

Հաշվի առնելով այս ամենը, ու շուկայական բարոյական կարգ հաստատելուց հետո, պիտի արվի հետևյալը.

Կրթության ու Գիտության նախարարությունը պիտի լուծարվի, որպես ոչ միայն լրի´վ ավելորդ, այլև հույժ վնասակար հաստատություն, ինչը ոչ միայն խոչընդոտում է թե´ կրթությանը, թե´ գիտությանը, այլև լրիվ իզուր մսխում է պետական բյուջեի (հարկատուի) փողերը:

ԿԳՆ-ի ու ժողկրթբաժինների պատճառած համատարած վնասից ազատվելու միակ ելքը, սրանք լուծարելուց հետո, բուհերին ու դպրոցներին կատարյալ ինքնուրույնություն տալն է:

Դպրոցը կարող է, բացարձակ ու լրիվ, յոլա գնա առանց որևէ ԿԳՆ-ի կամ ժողկրթբաժնի, եթե պետությունը դպրոցին ու երբեմն էլ բուհերին ֆինանսավորի ուղղակի, ու դպրոցի տնօրենն էլ հաշվետու լինի ուսուցիչների ժողովի կամ մանկխորհըրդի առջև ու, օրինակ, այս վերջինի պահանջով իսկույն ֆինանսական ստուգելի հաշվետվություն ներկայացնի: (Եթե, իհարկե, երկրում բարոյակարգ է հաստատված):

10.3 Բուհական կրթությունը

Քայլ 1. Բուհերը պիտի անպայման դուրս գան Բոլոնիայի կրթական վնասակար համակարգի լծի տակից, ինչը, ըստ էության, սոցիալիստական է:

Քայլ 2. Պետական կենտրոնացրած ընդունելության ու դպրոցի կենտրոնացրած ավարտական քննությունները պիտի լուծարվեն: Ամեն մի բուհն ու դպրոցը ի´նքը պիտի որոշի, թե ի´նչ քննություն է կազմակերպում (կամ չի կազմակերպում) ու ի´նչ ձևով է այս քննությունն անցկացնում: Ակնհայտ է, որ արդեն ազատ դպրոցն ու բուհը կուղղորդվեն շուկայի պահանջարկով, ինչը լրիվ ճիշտ կլինի:

Քայլ 3. Հայոց լեզվի բուհական ընդունելության քննության պարտադրությունը (բացառությամբ լեզվին կապված մասնագիտություններինը), պիտի վերանա, որովհետև անհեթեթ է ենթադրելը, որ 17 տարեկան հայ պատանին իր մայրենի լեզուն չգիտի:

(Ցավոք, այս ենթադրության հեղինակները ուղղակի չգիտեն, թե ի´նչ է մայրենի լեզուն ու ինչով է սա տարբերվում իր գրական ոճերից):

Քայլ 4. Պիտի պետական բուհերից բանակ չտանեն, քանզի այսպես կոչած «սովորելու պատուհանի» ամենալայն բացվածքը հենց երեխայի 16-21 տարիքում է:

Քայլ 5. Եթե երկրում բարոյակարգ-կապիտալիզմ է հաստատված ու շուկան իրո´ք է ազատ (եթե ու նորից եթե), հենց այս շուկան ի´նքը կթելադրի, թե դպրոցն ի´նչ առարկաներ դասավանդի ու բուհը ի´նչ մասնագիտություններ ունենա, ու բուհը ի´նքը կորոշի իր մասնագիտությունների ցանկը:

Քայլ 6. Բուհերի ամբիոններին պիտի տրվի կրթության բովանդակությունն ու ձևը որոշելու համարյա լրիվ ինքնուրույնություն:

Քայլ 7. Մասնավոր ու մանկավարժական բուհերից վատերը, շուկայի հարկադրանքով, իրենք իրենց կփակվեն:

10.4 Դպրոցական կրթությունը

Այս ասպարեզում պիտի արվի հետևյալը:

Քայլ 1. Պարտադիր կրթությունը պիտի լինի ամենաշատը մինչև 6-7-րդ դասարանը ու այս դպրոցները պիտի ֆինանսավորի պետությունը, հարկատուի հաշվին:

Սա չի նշանակում, թե ծնողն իրավունք չի ունենա իր երեխայի կրթությունը շարունակի, քանի որ կծնվի (ու արդեն ծնվել է) բազում դպրոց՝ տարբեր մակարդակի երեխաների ու նաև մեծահասակների համար:

Քայլ 2. Դպրոցի ավարտական ատեստատները պիտի վերանան կամ դառնան ձևական, այսինքն, բուհ դիմելու իրավունք պիտի ունենա նաև ատեստատ չունեցողը:

Ըստ էության, սրանք հենց լրիվ էլ ձևական են, քանի որ պետք են միայն բուհ ընդունվելու համար, իսկ բուհը, իր ընդունելության քննությունով, ի´նքը կորոշի, տվյալ հավակնորդը արժանի՞ է, թե՞ արժանի չի այդ բուհում սովորելու:

Եթե որևէ մեկն ուզում է իր կրթությունը շարունակի արտասահմանում, այս մեկին իր դպրոցը պիտի առանց որևէ խոչընդոտի համապատասխան ատեստատ տա, որ սա իր բախտը փորձելու հնարավորություն ունենա:

Քայլ 3. Յոթնամյայից բարձր կրթություն տվող դպրոցները (հետագա շարադրանքում՝ «բարձր դպրոցը») պիտի ստանան բացարձակ ինքնուրույնություն, այսինքն, պիտի լինեն համարյա մասնավոր:

Քայլ 4. Տվյալ ուսուցչի անհամապատասխանությունը այդ դպրոցին պիտի որոշի միայն ուսուցիչների ընդհանուր ժողովը կամ մանկխորհրդի նիստը ևն, որ դպրոցն այս ձևով ազատվի անորակ ուսուցիչներից: Եթե դպրոցը շահագրգիռ է իր համբավով ու բարձր շահույթով, այս մեխանիզմը կաշխատի:

Քայլ 5. Դպրոցի առարկաների թիվը պիտի որոշի միայն և միայն տվյալ դպրոցը, (օրինակ, ղեկավար խորհուրդը), ուղղորդվելով դպրոցի թեքումով ու բուհերի (շուկայի) պահանջներով: Դպրոցը իրավունք պիտի ունենա իր սեփական վճռով (գուցե մանկխորհրդի վճռով) կրճատելու դասավանդվող առարկաների թիվը, քանի որ առարկաների այսօր դասավանդվող ցանկը ուղղակի չի յուրացվում՝ ընդգրկված ծավալի վիթխարիության պատճառով:

Ուրեմն, ի՞նչ իմաստ ունի աշակերտին ստիպելը, որ ինքը մաթեմատիկա ու բնագիտություն անցնի, եթե այս աշակերտը արդեն որոշել է, որ պիտի լեզու կամ պատմություն ուսումնասիրի ու արդեն էլ ոչ մի պայմանով մաթեմատիկա ու բնագիտություն չի սովորի:

Սրա համար էլ, օրինակ, հնարավոր է, որ լինեն (ու արդեն մասամբ էլ կան) յոթնամյայից կամ ութնամյայից բարձր դպրոցներ, որտեղ դասավանդվեն միայն մաթեմատիկա, ֆիզիկա ու օտար լեզուներ; կամ էլ դպրոցներ, որտեղ դասավանդվեն միայն քիմիա ու կենսաբանություն ու օտար լեզուներ; կամ դպրոցներ, որտեղ դասավանդվեն միայն լեզուներ; կամ դպրոցներ, որտեղ դասավանդվեն լեզուներ ու պատմություն; նկարչական, շախմատի կամ երաժշտական դպրոցներ; դպրոցներ, որտեղ շատ ավելի ցածր մակարդակով դասավանդվեն մաթեմատիկա ու բնագիտություն, ու շեշտը դրվի տարրական տնտեսագիտության ու իրավագիտության վրա (լիբերթարյա´ն տեսությունների, և ոչ թե քեյնսական մեյնստրիմի):

Քայլ 6. Մասնավոր պարապմունքները (կրկնուսույցների կամ հենց ուսուցչի պարապմունքները ի´ր իսկ դասարանի աշակերտների հետ) չպիտի արգելվեն կամ փնովվեն: Հակառակը, սրանք պիտի խրախուսվեն, որովհետև նպաստում են երկրի ընդհանուր կրթվածությանը:

Քայլ 7. Կրոնի դասավանդումը (նույնիսկ «եկեղեցու պատմություն» անվամբ) պիտի արգելվի, մանավանդ որ կա Գևորգյան ճեմարանը: Եթե շուկան պահանջի, կլինեն կրոնական թեքումով դպրոցներ:

Քայլ 8. Շուկայի թելադրանքով կառաջանան դպրոցներ՝ ցածր արագությամբ, միջին արագությամբ ու բարձր արագությամբ սովորողների համար:

Այս ամենը կստեղծի դպրոցների ու բուհերի շուկայական մրցություն, ու լիքը լավ դպրոց կստեղծվի:

Քայլ 9. Դպրոցը կամ ուսուցիչը չպիտի որևէ ձևով հարկվի:

Քայլ 10. Եթե բուհը լինի անկախ, հանրային կրթությունը դառնա մինչև 7-8-րդ դասարանը, ատեստատն էլ լուծարվի, ուրեմն հնարավոր է, որ երեխան 7-8-րդ դասարանից հետո ոչ մի դպրոց էլ չգնա, պարապի ինքնուրույն կամ մասնավոր ուսուցչի մոտ կամ աշխատի: Ուրեմն, աշխատավարձի նվազագույն շեմը պիտի լուծարվի, որպեսզի դպրոցից հրաժարվող մանուկները թեթև աշխատանքի հնար ունենան:

Քայլ 11. Կրթության պարտադրությունը պիտի վերանա, քանի որ սա հակասում է կյանքի ձևի ընտրության անհատական ազատության սկզբունքին:

Քայլ 14. Կմնա՞ 12-ամյա կրթությունը, թե՞ կվերանա, կորոշի շուկան:

Քայլ 15. Դասագիրք ընտրելու ու գործածելու իրավունքը պիտի տրվի միմիայն ուսուցչին: Սրանից բխում է, որ դասագիրք կարող է գրի ամեն մարդ:

Դասագրքերի թիվը խիստ կշատանա, ու սրանց մեջ կլինեն նաև շատ լավ դասագրքեր: Լավ դասագիրքը կգործածեն, վատը չեն գործածի:

Գլուխ 11. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

11.1 Ի՞նչ է ազատությունը

Ահա Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի 1941 թվի նոյեմբերի ասածը ազատության կորստի մասին:

«Թերևս պարզ է, թե կենտրոնական պլանի կիրառությունն ինչո´ւ է անպայման հասցընում տոտալիտար հասարակարգի:

«Ո´վ էլ լինի արտադրության միջոցները հսկողը, ի´նքը պտի որոշի, թե սրանք ի´նչ նպատակների համար են: Քանի որ այսօրվա պայմաններում տնտեսական գործունեության հսկողությունը նշանակում է մեր համարյա բոլոր նպատակների համար հարկավոր նյութական միջոցների հսկողությունը, ուրեմն, սա մեր համարյա ո´ղջ գործունեության հսկողությունն է:

«Արժեքների ա´յն մանրամասն սանդղակի հենց բնույթը, ա´յն արժեքների, որոնցով պիտի ղեկավարվի պլանավորելը, անհնար է դարձնում, որ այդ պլանը կազմվի դեմոկրատիային գոնե նման մի բանով:

«Պլանային կարգի տնօրենը ա´նպայման է մնացածներին պարտադրում արժեքների ի´ր սանդղակը, նպատակների ի´ր հիերարխիան: Երբ սրանք արդեն բավարար են այդ պլանը կազմելու համար, պիտի ա´նպայման ներառնեն մի այնպիսի´ հիերարխիա, ինչի մեջ ամեն մեկի կարգավիճակն արդե´ն որոշված է:

«Մարդկանց համոզելու համար, որ այս պլանը կհաջողվի ու պատրանք ստեղծելու համար, որ պլանավորողը հաջողացնելու է այս պլանը, պլանավորողը պիտի մարդկանց ստիպի, որ հավատան, որ ընտրված նպատակները ճիշտ են: Սրա համար էլ այս պլանի կամ սրա գաղափարական հիմքերի ամեն մի քննադատությունը համարվելու է դավաճանություն:

«Ուրեմն անհնար է, որ մտքի կամ մամուլի ազատություն լինի, որովհետև արդեն պարտադիր է, որ ամեն ինչը պիտի ղեկավարվի մտածողության միայն մի´ սիստեմով:

«Ու չնայած սոցիալիզմի տեսությունը ուզում է մտքի ազատությունը շատացնի, այնուամենայնիվ, այս տեսակ կոլեկտիվիզմի որևէ հետևողական կիրառության պրակտիկան հասցնում է միաժամանակ ֆաշիզմին, նացիզմին ու կոմունիզմին հատուկ բնութագրերին:

«Տոտալիտարիզմը հենց հետևողական կոլեկտիվիզմն է, այսիքն, հենց ա´յն սկզբունքի հետևողական գործադրությունն է, ինչն ասում է. «Ամբողջն անհատի համեմատ առաջնային է»: Իսկ «ամբողջի առաջնայնություն» էլ ասելով` հասկացվում է հասարակարգի ամեն մի անհատի հնազանդությունը միայն մեկի կամքին»:

***

Բացարձակ ազատություն չի եղել, չկա ու չի լինի ոչ մի տեղ, ոչ մի հասարակության մեջ, ու կապիտալիզմ-լիբերթարիզմի ուզածը երբեք էլ բացարձակ ազատությունը չի, երբեք էլ անհատների հանրության գազանային, անսահմանափակ ու քաոսային անարխիան չի:

Դրույթ 1. Կապիտալիզմ-լիբերթարիզմը խոսում է միայն անհատի հասարակական ազատությունից, բարոյակարգի օրենքների շրջանակներում: Այսինքն, կարճ ասած, լիբերթարը համարում է, որ անհատը հասարակության մեջ ազատ է, եթե զերծ է որևէ ուրիշ մեկի ու մանավանդ պետության (պետերի հանրության) անօրեն հարկադրանքից:

Մարդկության փորձի տրամաբանական վերլուծությունը ցույց է տվել, որ միայն ու միայն բարոյականության հիմնական նորմերի վրա հիմնված բարոյակարգն է ամեն մի անհատին տալիս գործունեության ամենաշատ մասնավոր ազատությունը, ընդ որում.

Դրույթ 2. Բարոյակարգի ժամանակ անհատի հասարակական ազատությունն առավելագույնն է, ու սա, ինչքան հնարավոր է, արդար է բաշխվում:

Ուրեմն, ազատություն ասելով տնտեսագետները հասկանում են հասարակության մեջ անհատի հարաբերակա´ն ազատությունը, այն էլ բարոյակարգի օրենքների շրջանակներում:

Այս տեսակ ազատությունը, մեծ մասով, անհատից խլում են՝ պետությունը, ու բարոյակարգը խախտող անհատները, թալանչի «օլիգարխները» (ավելի ճիշտ, լութոկրատները):

Եթե այս ողջ աշխարհը մի անմարդաբնակ կղզի լիներ ու այդ կղզու վրա էլ հըրաշքով մի անմահ Ռոբինզոն ապրեր, այդ Ռոբինզոնի ազատության կամ անազատության հարցն անիմաստ կլիներ, որովհետև այդ կղզու վրա հասարակություն չէր լինի, ուրեմն, ուրիշ անհատի կամ անհատների խմբի հարկադրանքի հնարավորությունը Ռոբինզոնի նկատմամբ չէր լինի:

Դրույթ 3. Տնտեսագետի տեսանկյունից անհատի ազատությունն այնքա´ն է շատ, ինչքան քիչ է ուրիշ անհատի կամ պետության (պետերի խմբի) հարկադրանքը:

Այս իմաստով, այսինքն` տնտեսագետի´ իմաստով, շատ խորը փոսը պատահական ընկած մարդը լրի´վ է ազատ, ուղղակի` իր բախտը չի բերել:

Առհասարակ, նույնիսկ բարոյակարգի ժամանակ, հարուստների ազատության չափն ավելի շատ է, քան աղքատներինը: Բայց սա արդար է, որովհետև.

Դրույթ 4. Միայն բարոյակարգի ազատ մրցությունն է որոշում, թե ով ու ինչքան հարուստ լինի, ուրեմն, նաև ինչքան շատ ունենա ա´յն ազատությունից, ինչի հնարը մասնավոր ունեցվա´ծքն է տալիս:

Այսինքն.

Դրույթ 5. Հարուստ կամ աղքատ լինելը ու սրա ընձեռած ազատության չափը (բարոյական հասարակարգի մեջ), ի վերջո, կախված է ամեն մի առանձին անհատի անձնական շնորհքից ու տաղանդից, սրա աշխատասիրությունից, համառությունից ու նպատակասլացությունից (իհարկե, նաև բախտից, բայց բախտից բողոքելն անիմաստ է):

Ու այսպիսի կարգի մեջ ամեն անհատն է´լ իրական հնարավորություն ունի իր ազատության չափը մեծացնելու: Ջանասեր եղար, շնորհք ու տաղանդ ունեցար` կհարստանաս: Հարստացար` ազատությանդ չափը կշատանա:

Ծույլ ու անբանի մեկն եղար, մյուսներից վատ ես ապրելու, կամ էլ` շատ վատ ես ապրելու ու կարող է՝ բոմժ է´լ դառնաս, ու այդ ժամանակ ոչ մի ազատություն էլ չես ունենա, բայց սա արդեն քո´ ընտրությունն է: Չե՞ս ուզում, ծույլ ու անբան մի´ եղի:

Անշնորհք ու անտաղանդ եղար, շնորհքովներից ու տաղանդավորներից վա´տ ես ապրելու, ու քո ազատությունն էլ իրենց ազատությունից քիչ է լինելու: (Սա էլ քո բախտն է, հո բոլորն էլ բախտավոր չե՞ն լինի), բայց էլի ապրելու ես, հացի կարոտ չես մնա (իսկ այսօր հացի կարոտ է նույնիսկ տաղանդավորը, բայց ազնիվը):

Այո´, բախտն ու պատահականությունն է´լ են կարևոր, բայց բախտն ու պատահականությունն օգնում են միայն ա´յն մարդուն, ով անընդհա´տ է աշխատում, ով իրո´ք է ուզում` իր ազատությունը շատացնի:

Այ, հենց ա´յս մարդն է միայն, որ հայտնի անեկդոտի ասածի պես «պատահաբար թփերի տակ դաշնամուր է գտնում»:

Հետաքրքիր է, որ.

Դրույթ 6. Մասնավոր անձեռնմխելի սեփականությունն ազատության մաս է տալիս ոչ թե միայն այդ սեփականության տիրոջը, այլև ա´յն մարդկանց, ովքեր զուրկ են սեփականությունից:

Օրինակ` մասնավոր (ու իրոք ազատ) թերթ, ռադիոալիք կամ հեռաալիք ունեցողներին ձեռնտու է, որ իրենց թերթով կամ ալիքով հանդես գան նաև ուրիշները, նաև ա´յն մարդիկ, ովքեր աղքատ են, բայց շնորհալի են, կամ իմաստուն են համարվում: Ուրեմն, այս սեփականությունից զուրկ մարդիկ է´լ են ունենում կարծիք հայտնելու ազատությունը:

Դրույթ 7. Ուրեմն, եթե բարոյակարգի մեջ մեկի ազատությունը շատանում է, հնարավոր է, որ սրա շատությունից շատանա նաև ուրիշների ազատությունը:

Այս բաները ճիշտ են, եթե մասնավոր սեփականությունը պարտադի´ր է պաշտպանված ու անձեռնմխելի է, ու ոչ մեկը սա խլելու կարողություն չունի: (Չմոռանանք, որ ես ազատությունն է´լ եմ համարում մասնավոր սեփականություն):

Այսինքն, ասվածները ճիշտ են, երբ հանրության անդամների հարաբերությունները (համաձայն բարոյականության երկրորդ հիմնական նորմի) կարգավորվում են միայն պարտադիր գործող անփոփոխ օրենքով, ու կա օրենքով պաշտպանված ազատ մրցություն (ըստ բարոյականության երրորդ հիմնական նորմի):

11.2 Ազատությունն ու անարխիան

Զանազան գույն ու երանգի սոցիալիստները շատ անգամ զրպարտում են կապիտալիզմ-լիբերթարիզմն ու ասում են, թե իբր կապիտալիզմ-լիբերթարիզմն ասում է, որ պետության բոլոր անդամները պիտի բացարձակ ազատ լինեն, իսկ սա նշանակում է՝ գազանային անարխիա, ամենաթողություն, ու իբր սա կհասցնի բացարձակ քաոսի կամ գազանային ջունգլու:

Դրույթ 1. Կապիտալիզմ-լիբերթարիզմը երբեք գազանային անարխիական կամ ամենաթող ու քաոսի հասցնող «ազատություն» չի պահանջում, ու միշտ է´լ դեմ է այսպիսի «ազատությանը»: Կապիտալիզմի պահանջած ազատությունը՝ ազատություն է միա´յն բռնությունից, միա´յն հարկադրանքից, ընդ որում, այս ազատությունը չպիտի խախտի բարոյակարգի բարոյական սպոնտան նորմերը:

Եթե կա մարդկանց որևէ վարչախումբ, այդ հանրության անդամները պիտի անպայման հաշվի առնեն ուրիշների գոյությունը, ցանկություններն ու կարիքները, թե չէ` այդ հանրության անդամների համակեցությունն անհնար կլինի: Այս միտքը շատ լավ է բացատրում հետևյալ ամերիկական անեկդոտը:

ԱՄՆ-ի դատարաններից մեկը դատում է մի մարդու, ով ծեծել է մի ուրիշին: Երբ դատավորը հարցնում է դատվողին, թե սա ինչո՞ւ է բռունցքով խփել տուժողին, դատվողն ասում է.

– Ես ազատ երկրում եմ ապրում, ու բռունցքներս բոլոր ուղղություններով էլ ազատ շարժելու իրավունքն ունե´մ, ու օգտվել եմ իմ այս ազատությունից: Տուժողի քիթն էլ, պատահական, բռունցքիս ճամփի վրա ա եղել:

Դատավորը, ով հիանալի գիտեր բարոյականության հիմնական նորմերն ու սրանց նշանակությունը, ասում է մեղադրյալին.

– Բռունցքներդ շարժելու քո ազատությունը սահմանափակ է հարևանիդ քթի դիրքով ու հեռավորությամբ:

Մարդկանց երազը միշտ է´լ եղել է այնպիսի´ մի հասարակարգը, ուր անհատի ազատությունը նախ` ամենաշատն է, ու երկրորդը` այնպիսի´ հասարակարգը, ուր անհատների ազատությունը հնարավորին չափ արդար է բաշխված: Իսկ այդպիսի հասարակարգը միայն բարոյակարգն է, ինչը հիմնված է բարոյականության հիմնական նորմերի վրա:

Դրույթ 2. Հանրության անհատներից ոչ մեկի ազատությունը բացարձակ չի, ու ոչ մեկի համար գազանային անարխիան կամ ամենաթողությունը թույլատրված չի, ու կա նաև խոսքի ու ինֆորմացիա ստանալու գործող ու պաշտպանված ազատություն (էլի օրենքի սահմաններում), եթե հասարակության կարգը բարոյակարգ է:

Սրա այլընտրանքը ճորտությունն է:

Դրույթ 3. Եթե չկա մասնավոր անձեռնմխելի ունեցվածք, ուրեմն, չկա նաև անհատի ազատություն: Եթե նաև չի գործում բարոյական պարտադիր գործող ու անփոփոխ օրենքը, չկա պաշտպանված ազատ մրցություն:

Ու չպիտի երբեք մոռանանք, որ.

Դրույթ 4. Եթե բարոյակարգի չորս նորմը չի գործում, այսինքն, լիբերթար ծրագիրը չի իրագործված ու երկրում բարոյակարգ չի հաստատված, այդ երկրի ժողովըրդի մեծ մասը ճորտ է ու ստրուկ, իսկ իշխանությանն ու զոռբաներին էլ թույլատրելի է համարյա ամեն ինչ:

Իսկ այսօր նույնիսկ հարուստը ոչ մի երաշխիք չունի, որ այս տեսակ անբարո երկրում մի օր իրենից չեն խլի իր ողջ ունեցվածքը, ուրեմն, նաև իր մասնավոր ազատությունը:

11.3 Դեմոկրատիան մեծ մասամբ գարշելի է

Առահասարակ, դեմոկրատիա ասելով, հասկանում են «ժողովրդավարությունը», իբր հասարակարգի ողջ կյանքը ժողովուրդն է «վարում, ղեկավարում»: Սա ա´նկասկած է սխալ, որովհետև, ինչպես ասվել է, ուղղակի անհնար է, որ այս ժողովուրդ կոչված վերացական ու կոլեկտիվ հասկացությունը որևէ բան ղեկավարի:

Դրույթ 1. Ժողովուրդը երբեք էլ ոչինչ չի ղեկավարում կամ կառավարում:

Դեմոկրատիան մի մեխանիզմ է, ինչով ժողովրդի մի մասի ցանկությունը պարտադրում են բոլոր-բոլոր անհատներին: Այստեղից բխում է, թե հնարավոր է, որ դեմոկրատիան դառնա բռնություն, եթե ժողովրդի մեծ մասին համոզել են, որ բըռնության որևէ տեսակը ցանկալի է:

Այնուամենայնիվ, իրո´ք գործող դեմոկրատիան թերևս չափազանց է կարևոր, որովհետև սա այն անարյուն ուղիներից մեկն է, ինչով հնարավոր է, որ ժողովուրդն ազատվի անցանկալի կառավարությունից: Բայց.

Դրույթ 2. Երբ դեմոկրատիա ասելով հասկանում են միմիայն ժողովրդի մեծամասնության ընտրած գործադիր ու օրենսդիր ու դատական օրգանների կամ սըրանցից մեկ-երկուսի անսահմանափակ իշխանությունը, չարաչար սխալվում են, որովհետև այսպիսի «դեմոկրատիան» արդեն գարշելի բռնակալություն է:

Դրույթ 3. Մեծամասնական նույնիսկ ԸՆՏՐԱԿԱՆ դեմոկրատիան արդեն մըտածում է միմիայն պետերի հանրությա´ն, միայն պետությա´ն մասին, ոչ թե ժողովրդի մեծ մասի: Այսպիսի դեմոկրատիան արդեն կարող է խախտի դարերով հաստատված ամենակարևոր բարոյաիրավական նորմերն ու օրենքները:

Դրույթ 4. Դեմոկրատիան կարող է, օրինակ, որ պետությունն անհատի ունեցվածքը խլելու իրավունքն ունենալու «օրենք» հանի (օրինակ, «Պետության գերակա շահի ՀՀ օրենքը), կամ, հակասելով տեղական ավանդույթներին, օրենք հանի, թե թույլատրելի է համասեռների ամուսնությունը, ու որ այսպիսի «ընտանիքներն» իրավունք ունեն երեխա որդեգրեն ու դաստիարակեն, ինչը, հնարավոր է, որ հանրության անդամների մեծ մասը համարի գարշելի՝ այդ հանրության բոլոր նորմերի տեսակետից:

Կամ էլ երեխաների իրավունքները իբր պաշպանող այնպիսի´ օրենքներ հանի, որ երեխայի տուտուզին մի հատ դաստիարակչական հարվածի համար երեխային ծնողներից խլեն տանեն մանկատուն կամ տան ուրիշին, ինչը նորից այլանդակություն է, ու ընտանիքի սեփականության ոլորտի կոպիտ խախտում է:

Սա արդեն դեմոկրատիա չի, որովհետև սա փոքրամասնության կամքը փաթաթում է մեծամասնության վզին:

Սա արդեն դեմոկրատիա չի, որովհետև այսպիսի օրենքները ընդունվում են ընտրողների մի խմբի ձայները կորցնելու վախից կամ ինչ-ինչ ուրիշ մղումներից, ու ոչ թե ժողովրդի մեծ մասի կամքով:

Ուրեմն,

Դրույթ 5. Գերագույն իշխանություններին հսկելու օրենքով հաստատված մեխանիզմներ են պետք:

Դրույթ 6. Երբ ժողովրդի մեծամասնությունն իր ընտրություններով այնպես է ԻԲՐ իշխում, որ իշխանական մարմիններն ամեն ինչը որոշում են իրե´նց ուզած ձևով, սա արդեն իշխանության ու նաև «դեմոկրատիայի» ամենագարշելի ձևն է:

Դրույթ 7. Չի կարելի, որ իշխանության մտքին եկած ամեն բանին ասեն օրենք հաստատվի: Մանավանդ չի կարելի, որ այդ օրգանների չինովնիկների հրամաններն ու հրահանգները ու «պետերի առաջնահերթ ծրագրերը» համարվեն օրենք:

Սրանք արդեն ոչ թե օրենք են, այլ օրենքի ծաղր:

Դրույթ 8. Անսահմանափակ դեմոկրատիան ոչ մի բանով լավը չի անսահմանափակ բռնակալությունից, բայց, հնարավոր է, որ այդ բռնակալությունից ավելի վատը լինի:

Ժողովուրդը պիտի ամեն ձևով պայքարի, որ.

Դրույթ 9. Միայն սահմանադրությունը պիտի սահմանի, թե ինչը (նորմերին նըման ո´ր մի բանը) կարող է համարվի օրենք, ինչը` չէ:

Ու հենց Օրենսդիր Ժողովն ու դատարաններն են, որ պիտի զբաղվեն այսպիսի նորմերն ընտրելով ու սրանք այնպե´ս մշակելով, այնպե´ս ընդհանրացնելով, որ թե´ իշխանական օրգանների, թե´ առանձին խմբերի, թե´ անհատների հնարավոր կոնֆլիկտները քչանան:

Դրույթ 10. Օրենքները պիտի հաստատվեն միմիայն բոլո´ր-բոլո´ր մարդկանց համար, ոչ թե պետերի խմբի (պետության) կամ առանձին փոքրամասնությունների համար, որ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը չխախտվի:

Դրույթ 11. Թե´ օրենսդիր, թե´ գործադիր օրգանները չպիտի կազմվեն կուսակցական համամասնության սկզբունքով, այն է` ցուցակներով ընտրելով, որովհետև սա ընտրությունների ամենաայլանդակ սկզբունքն է:

Այս վերջին մի 150 տարում դեմոկրատիա բառի ու գաղափարի վարկ ու հարգանքը ողջ աշխարհում հենց ա´յն բանի համար ընկավ, որ կապիտալիստական կառավարությունները քիչ-քիչ հեռացան կապիտալիզմի սկզբունքներից:

Ինտելեկտուալների մեծ մասը քիչ-քիչ կորցրեց ու էլի´ է կորցնում իր հավատը դեմոկրատիայի նկատմամբ:

Դրույթ 12. Սխալ է, երբ մտածում են, թե «մեծամասնությունն ա´նպայման է իմաստուն կամ ա´նպայման է ճիշտ»:

Մեծամասնությունը, ինչպես արդեն ասվել է, անհատ չի, որ մտածի ու կարենա խելոք կամ իմաստուն լինի:

Դրույթ 13. Կոպիտ սխալ է, երբ անհատ մարդու հատկությունները վերագրում են մարդկանց խմբերին ու նույնիսկ ողջ ժողովրդին:

Ժողովուրդը չի´ մտածում, չի´ կարող մտածի, որովհետև երբ էլ որ ժողովուրդը «մի մարդու պես մի կարծիք է հայտնում», միշտ է´լ կրկնում է մի մարդու ասածները, թերևս բացի ա´յն անգամը, երբ տեսնում ու ասում է, որ իր պետերի խումբը (պետությունը) դարձել է բռնակալ:

Այստեղ ժողովուրդն արդեն ճիշտ է, որովհետև ժողովուրդը սա միայն ա´յն ժամանակ է ասում, երբ արդեն ապրելու հնար չի ունենում:

Դրույթ 14. Եթե պետերի վարչախումբն անհսկելի է, ուրեմն, նաև անզուսպ է, անպատիժ ու ոչ փոխարինելի: Այս անգամ էլ արդեն անհնար է, որ պետերի այս վարչախումբը հետևի ուրիշների, ուրեմն, նաև մեծամասնության կարծիքին ու ցանկությանը, ու այս դեմոկրատիան ա´նպայման է դառնում գարշելի բռնակալություն:

Ուրեմն, դեմոկրատիան, ինքնին, ոչինիչ է, ու բարոյակարգի նպատակը դեմոկրատիան չի, չնայած բարոյակարգը դեմ չի դեմոկրատիային, (այն պայմանով, որ դեմոկրատիան, ի´նքը, դեմ չլինի բարոյակարգին):

Դրույթ 15. Բարոյակարգի նպատակը երկրում բոլորին հավասար նայող օրենքի այնպիսի´ բռնակալություն հաստատելն է, ինչը չի թողնում, որ պետությունը (այսինքն, պետերի հանրությո´ւնը) դառնա բռնակալ. ինչը հնարավորություն է տալիս, որ բարոյաիրավական նորմերը չխախտող ամե´ն մի քաղաքացին հետամուտ լինի միայն ի´ր նպատակներին ու ազատ ստեղծի ու ազատ էլ փոխանակի. որ ա´յս ձևով բոլորն իրար գործակցեն, իրար օգնեն ու հարստանան. քանզի միայն բոլորի´ հարստանալով է, որ կստեղծվի ժամանակակից ա´յն հզոր բանակը, ինչը կլինի թե´ մեր խաղաղ ու բարգավաճ կյանքի, թե´ մեր բոլոր առկա ու ապագա թշնամիներին դիմագրավելու միակ գրավականը:

Սա´ պիտի լինի մեր հավատամքն ու նպատակը, մեր այն միա´կ նպատակը, ինչը պիտի ընդհանուր լինի բոլորիս համար, եթե մեզնից ամեն մեկը խաղաղ ու անվտանգ ներկա ու ապագա է ուզում:

11.4 Հանս-Հերման Հոպեն դեմոկրատիայի մասին

Hans-Hermann Hoppe, 17-ը նոյեմբերի, 2000 թ

«Մի պահ պատկերացրեք, որ համաշխարհային դեմոկրատական իշխանություն է կազմված: Համարյա հաստատ, սա կլինի Չինա-Հնդկական կառավարություն:

Ընտրվելուց հետո ի՞նչ կորոշի սա, որ իր ընտրողներին գոհացնի:

Քանի որ փոքրամասն Արևմուտքն ավելի հարուստ է, սա, համարյա հաստատ, կվճռի, որ Արևմուտքի հարստության մի մասը պիտի տրվի Արևելքի «թույլերին», որ սոցիալական արդարություն հաստատվի:

Սա´ է դեմոկրատիան ընդհանուր բարեկեցության հիմք համարելու արդյունքը:

...

«Ուրեմն, դեմոկրատիան քչացնում է սեփական քրտինքով հարստանալու մոտիվացիան ու շատացնում է «թուլյերի» կամ չարտադրողների դասակարգին պատկանելու մոտիվացիան: Բայց սա նաև շատացնում է «թույլերի» ու չարտադրողների քանակը:

«Տնտեսական գիտության տեսանկյունից՝ պետական համախառն ներքին արդյունքի մեջ կառավարության ստեղծած բարիքների ու ծառայությունների ծախսերն ընդգրկելը (ինչպես որ արվում է) բացարձակ անթույլատրելի է: Ճիշտ կլիներ, որ այս ծախսերը բոլորովին չընդգրկվեին այդ հաշվարկի մեջ: Բայց է´լ ավելի ճիշտ կլիներ, որ այս ծախսերը համարվեին ոչ թե բարիք, այլ՝ չարիք:

«Եթե այսօրվա ընթացքը շարունակվի, թերևս հաստատ է, որ արևմտյան բարեկեցիկ պետությունները (այսինքն, այսօրվա այս սոցիալ դեմոկրատիաները), կփըլուզվեն ճիշտ այնպես, ինչպես արևելյանները (ռուսատիպները) 1980-ականներին:

«Ու ո՞վ ասաց, որ սոցիալ դեմոկրատիայի այսօրինակ փլուզվելուց հետո սրանք կբարենորոգվեն: Հնարավոր է, որ վիճակն ավելի ծանրանա:

Սրանից խուսափելու համար գաղափարնե´ր են անհրաժեշտ, ճշմարի´տ գաղափարներ; ինչպես նաև այնպիսի´ անհատներ, ովքեր ունակ են սրանք յուրացնելու ու ամե´ն հարմար առիթով իրականացնելու այս գաղափարները:

«Ի վերջո, գաղափարնե´րն են որոշում պատմության ընթացքը, ճիշտ լինեն սըրանք, թե՝ սխալ ու, իհարկե, ա´յն անհատները, ովքեր ոգեշնչվում են այս ճիշտ կամ սխալ գաղափարներով: Այսօրվա շփոթի պատճառը նույնպես գաղափարներն են, ավելի կոնկրետ, հենց դեմոկրատիայի´ անխուսափելի անհրաժեշտության գաղափարի այս համաշխարհային տիրապետությունն է:

«Ու քանի դեռ դեմոկրատիան անհրաժեշտ ու այլընտրանք չունեցող է համարվում, աղետն անխուսափելի է, ու ոչ մի հույս չկա, որ այս աղետի գալուց հետո վիճակը գուցե կբարելավվի: Մյուս կողմից, հենց որ դեմոկրատիայի գաղափարը համարվի սխալ ու արատավոր (սկզբունքով՝ հնարավո´ր է, որ գաղափարները սխալ ճանաչվեն համարյա իսկո´ւյն), հնարավոր է նաև, որ խուսափենք այս աղետից:

«Համարյա բոլոր խոշոր մտածողները {օրինակ, Արիստոտելը – ՄՀ} արհամարհել են դեմոկրատիան: Նույնիսկ ԱՄՆ-ի Հիմնարար Հայրերը, ա´յն ԱՄՆ-ի, ինչն այսօր համարվում է դեմոկրատիայի հիմնական մոդելը, կտրո´ւկ էին դեմ դեմոկրատիային: Այս հայրերն իրենց համարում էին «բնական արիստոկրատիայի» անդամ:

«Հետո, դեմոկրատիայի նույնիսկ այնպիսի տեսաբան պաշտպանների մեջ, ինչպիսին էր Ռուսոն, համարյա չկա մեկը, ով դեմոկրատիան չհամարի հարմար մի´միայն ծայրաստիճան փոքր վարչախմբերին, այսինքն, գյուղերին ու ավաններին {«կիբուցիներին», եթե կուզեք – ՄՀ}:

«Բանն այն է, որ փոքր հանրության ամեն մի անդամն ա´նպայման է ճանաչում բոլորին ու անհնար է, որ սրանց մեծ մասը չիմանա, որ իրենց հանրության այս կամ այն ունևորը, համարյա միշտ, իր ունեցվածքին հասել է իր անձնական եռանդի ու առավելությունների շնորհիվ, իսկ չունևորների աղքատությունն էլ, մեծ մասամբ, բացատրվում է սրանց ծուլությամբ, թերություններով ու այլ պակասություններով:

«Սրա համար էլ այստեղ շատ ավելի դժվար է, որ ունևորները թալանեն չունեվորներին ու հենց այս թալանո´վ հարստանան: Այնինչ, մեկ կամ նույնիսկ մի քանի հարյուր միլիոնանոց վարչախումբում թալանչին չի ճանաչում իր զոհին (ու հակառակը): Ու մարդու հարստանալու բնական տենչն այստեղ այլևս քիչ կամ բոլորովին չի սահմանափակվում…»:

Գլուխ 12. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Եթե քո բացատրությունն այնքան է պարզ ու հստակ, որ սրա սխալ մեկնությունը բացարձակ անհնար է, մեկ է, անպայման լիքը մարդ կլինի, ովքեր ասածներդ լրի´վ սխալ կհասկանան:

Մերֆիի օրենքների հետևանքներից

12.1 «Ազգային արժեքները» պահպանելու պահանջը

Մեր կուսառաջնորդները, ազգիստներն ու կեղծ հայրենասերները շատ են ասում, թե «մենք պիտի անպայման ու ամեն գնով պահպանենք մեր ազգային ավանդույթները», ու պիտի պահպանենք մանավանդ կապիտալիզմից հրաժարվելու գնով, որովհետև կապիտալիզմն իբր ուղղակի ապականում է «մեր ազգային չքնաղ ու անարատ բարքերն ու ավանդույթները»:

Այս պահանջը նոր բան չի: Սրա մի տեսակը կար, հին հունական Սպարտայում, երևի նաև Հին Հռոմում: Կրոնական ձևով կար հին հրեաների մոտ ու, իհարկե, համարյա ամեն տեղ, որտեղ կառչած էին ու են հնագույն ցեղային սովորույթներից:

Սրանից 25 դար առաջ Սոկրատեսն ասում էր համարյա նույն բաները, ինչ որ այսօրվա լիբերթարները: Ու աթենացիները Սոկրատեսին մահվան դատապարտեցին հենց «նախնիների սուրբ ավանդույթները պղծելու ու երիտասարդությանն ապականելու» մեղադրանքով:

Շատ են ասում, թե «ավելի լավ է հրաժարվենք կապիտալիզմից ու սրա արվեստից, մանավանդ արևմտյան ֆիլմերից, քան թողնենք, որ մեր բարքերն ապականվեն»:

Այս բաներն ասողները, առաջին հերթին մեղադրելով արևմտյան հեռացույցը, պնդում են, թե «հրեական մասոնները (կամ` ջհուդամասոնները, ամերիկացիները, կամ` ուրիշ մեկը ևն) մեր ազգի դեմ դավադրություն են կազմակերպել» ևն:

Ըստ այս մեղադրողների` մեր վնասը երկակի է:

Նախ` իբր արևմտյան մշակույթի ու մանավանդ` ֆիլմերի ազդեցությամբ մեր երկրում անասելի շատանում է պոռնկությունը, գեյությունն ու նման ուրիշ այլանդակ ու հակաբնական երևույթները (ես էլ եմ դրանք համարում այլանդակ, հակաբնական ու գարշելի), հետո էլ որ բարքերն ապականվում են առհասարակ:

Երկրորդը, մեր երկրում արևմտյան «կռիվ-կինոների», սարսափի ֆիլմերի ու նըման կարգի գրականության ու արվեստի ազդեցությամբ, իբր, շատանում է դաժանությունը, չարությունն ու հանցագործությունը:

Այս երկու թեզն էլ համարյա լրիվ են սնանկ:

Չեմ կասկածում, որ ասողների մի մասն անկեղծ է հավատում սրանց ճշմարտությանը: Բայց սրանցից ամենաեռանդունները` հենց հայագովներն («հայգենիստները») ու ազգիստներն են: Անկասկած է նաև, որ.

Դրույթ 1. Կապիտալիստական բարքերի ապականության մասին հորինված այս առասպելը միայն ու միայն մշակութային էվոլյուցիայի պատմությունն ու տընտեսագիտության ու բարոյագիտության հիմունքները չիմանալու արդյունք է:

Մարդիկ միշտ էլ իդեալականացնում են իրենց անցյալը: Նույնիսկ առանձին անհատն է երանությամբ հիշում իր մանկությունը, ինչքան էլ դառը եղած լինի դա: Իսկ անցած-գնացած ոսկեդարի առասպելը, «աստվածային» փիլիսոփա Պլատոնի ու հետո էլ` Հեգելի (նաև ուրիշների) «թեթև ձեռով», շատ-շատ է տարածված:

Մարդիկ ուղղակի տեղյակ չեն միջնադարի իրո´ք որ այլանդակ կենցաղին ու բարքերին, անօրինակ դաժանությանն ու չարությանը, ինչը, իմ կարծիքով, շատ մեղմ նկարագրել է, օրինակ, Մարկ Տվենն իր «Աղքատն ու արքայազնը» ու «Քոնեքտիկուտցի յանկին Արթուր թագավորի արքունիքում» չքնաղ գործերում:

Բայց այս կարգի նկարագրություն շատ քիչ կա: Հին Հռոմի ու հունական աշխարհի բարքերն ավելի լավ գիտենք, քան թե մե´ր հին ու նաև մեր միջնադարի´նը:

Սրա համար է, որ ոչ մասնագետ մարդը, համարյա միշտ, մտածում է, թե միջնադարում էլ, խորախոր անցյալում էլ, բարքերն «անբիծ ու անաղարտ» են եղել, մանավանդ Հայաստանում:

Դրույթ 2. Ոչ մասնագետը մտածում է, թե լավի, վատի, բարու, չարի, արդարի, անարդարի, գեղեցիկի, գարշելու ու սրանց պես ուրիշ գաղափարները նախ մարդկային ծրագրով են ստեղծվել, հետո` բացարձա´կ են, անփոփոխ ու տրված են «ի վերո´ւստ»:

Այս տեսակ մարդը, ասելով` «բարոյականություն, բարոյականության նորմ» ևն, համարյա միշտ էլ նկատի ունի միայն սեռական կամ ընտանեկան կյանքին վերաբերող նորմերը, այսինքն, սեռական ու կենցաղային էթիկան` նեղ իմաստով:

Այս տեսակ մարդիկ մոռանում են, որ օրինակ Լենինի, Տրոցկու, Ստալինի, Հիտլերի, Պոլ-Պոտի հանցագործությունները անսահման ավելի անբարո էին, քան իր մարմինը վաճառող մի պոռնկի արարմունքը:

Անսահման ավելի անբարո ու կործանարար էին Ֆ. Դ. Ռուզվելտի ու Ռ. Նիքսոնի ոսկե փողի ստանդարտը վելրացնելու դեկրետները:

Հաճախ էլ, ասելով` «բարոյականության նորմ», մարդիկ նկատի ունեն նաև մոդային կապված բաները, օրինակ, տղամարդու գինդ (ականջօղ) կամ «պիրսինգ» կրելը, կանանց «պորտը բաց» հագուստը ևն:

Ու ասում են նաև, թե հայերն այս կարգի «այլանդակ» բաներ` երբևէ չեն ունեցել, երբեք ու ոչ մի դարում: Իբր սրանք նոր են, ու սրանց ծագելու պատճառը միայն ու միայն արևմտյան ազդեցությունն է, միայն կապիտալիզմն է:

Տեսնենք, իրո՞ք այսպես է:

12.2 Սրբազան պոռնկությունը

«Տգետ են բոլո´րը, բայց տարբեր բնագավառներում»:

Ռոջերսի տգիտության պոստուլատը

Հին Արևելքում, համարյա ամեն տեղ, կար մի շատ տարածված ու շատ հարգի պաշտամունք: Պաշտում էին պտղաբերության մայր աստվածուհուն, Մեծ Մորը, ու սրա սիրեցյալին:

Պաշտամունքը տարածված էր նաև Եվրոպայում ու այլուր:

Աստվածուհուն տարբեր լեզուներով ու տարբեր ժամանակներում տարբեր անուն էին տալիս` Իշտար, Աստարտե, Դեմետր, Ափրոդիտե, Արտեմիս, Վեներա, Շամիրամ, Կիբելե, Դերկետո, Անահիտ, Աստղիկ ևն:

Ըստ տարածված առասպելների` այս աստվածուհու սիրեցյալն սպանվում է (սպանողը, օրինակ, վայրի վարազն է), ու սրտակոտոր աստվածուհին ողբում է իր սիրեկանի մահն ու սուգ է պահում: Սգի միջոցին դադարում է ամեն ինչի պտղաբերությունը, Երկիրը զրկվում է բուսականությունից, ջերմ արևից, ու սկսվում է աշուն-ձմեռը:

Հետո, տարվա մյուս կեսին, երբ աստվածուհու սիրեցյալը` Թամմուզը, Ատիսը, Օսիրիսը, Ադոնիսը, Արան ևն, հարում է (կենդանանում է), բնությունն էլ հետն է կենդանանում, որովհետև պտղաբերության աստվածուհին ուրախանում ու բարիանում է (Դիոնիսոսի կամ Բաքոսի պաշտամունքն էլ է կապված սրան):

Ըստ այս պաշտամունքի, զանազան զոհեր մատուցելով աստվածուհուն (այսինքըն, Մեծ Մորը), շատացնում էին թե´ վայրի ու ընտանի բույսերի ու կենդանիների, թե´ մարդկանց պտղաբերությունը:

Մեծ Մորը բազում տաճար ու քուրմ էր նվիրված: Գլխավոր տոնախմբությունը տևում էր երկու օր: Առաջին օրը սգավոր ժողովուրդն ու քրմերը սափրում էին գլուխները (ուրիշ տեղ` մորուք էին պահում):

Կանայք բացում էին կրծքերն ու հաճախ էլ մերկանում, գլխներին հող ու մոխիր էին ածում, խարազանում իրենց մարմինների մերկ մասերը, խեղում իրենց ևն:

Սրբազան մոլեռանդության մեջ` տղամարդիկ հաճախ ամորձատում էին իրենց (թլպատության ծեսն այստեղից է) ու ուրիշ ահավոր խեղվածքներ էին հասցնում իրենց:

Երկրորդ օրը տոն ու ուրախություն էր, որովհետև, Մեծ Մոր սիրեցյալը իբր հարում էր (կենդանանում էր): Այդ տոնն ուղեկցվում էր սեռական բաց ու արձակ օրգիաներով, որ արվում էին թե´ տաճարներում ու դրանց պատկան տարածքներում, թե´ սար ու դաշտ ու անտառներում (տես` օրինակ, Էվրիպիդեսի «Բաքոսուհիները»):

Մանուկ Աբեղյանի «Վիշապ կոչված կոթողները` որպես Դերկետո-Անահիտ աստվածուհու պաշտամունքի արձաններ» գործում (հատ Ը, էջ 155-156) բերված է նաև հայերի´ այս ավանդույթի նկարագրությունը:

Աբեղյանը գրում է.

«Նրա {Անահտի – ՄՀ} հռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղիք գավառի Երեզ ավանում (այժմ` Երզնկա), ուր դիցուհին հարյուրներով սպասավոր ուներ «սրբանվեր» կամ «սրբապաշտ» – հերոդուլոս կոչված թե´ այր, թե´ կին:

«...Նրան պաշտում էին նույնպես ջրերի վրա {սրանից է մեր Վարդավառը – ՄՀ}: Տարին երկու անգամ` գարնանը և աշնանը, նրա տոնի օրերը մեծ հանդեսներ էին կատարվում լույծ ու անառակ պաշտամունքով:

«Նորատի աղջիկները, ի պատիվ դիցուհու` պոռնկություն էին անում, և այս չէր համարվում ամոթ: Ազնվականներն իրենց կույս դուստրերին ձոնում էին աստվածուհուն, և այսպես նրանց պոռնկության տալուց հետո ամուսնացնում էին:

«... Անահտի մեհյաններ կային նաև Տարոնի Աշտիշատում և Անձևիք գավառի Դարբնաց Քար կոչված տեղում»:

Ըստ Մովսես Խորենացու {նույն տեղը}.

«Դեւք բազումք բնակեալ էին անդ եւ պատրեին {կախարդում էին – ՄՀ} զմարդիկ տեղւոյն, տուեալ յայնմ տեղւոջէ դեղս ախտականս առ ի կատարել զպղծութիւն ախտից, կռանաձայնս դարբնաց ահաւոր հրաշիւք արհաւիրս գործէին. յորս մարդիկ աշխարհին սովորեալք, անդ առ քրային դեգերէին, առեալ ի չաստուածոցն ծրարս թարախածորս ի պատիր ախտիցն...»:

Այդ օրերին, հայ ազնվականների դուստրերը մինչև երկու-երեք ամիս պոռնկություն չանեին, այն էլ բացարձակ, հանդիսատեսների ներկայությամբ ու անպայման փողով, տրվելով միայն օտար անծանոթներին («վաստակած» փողն էլ տրվում էր տաճարին, այսինքն, դիցուհուն), ամուսնանալու իրավունք չունեին:

Երևի դրանց մեջ եղել են այն տեսակ տգեղ «խեղճուկրակները», ովքեր մի քանի տարի են «ծառայել» դիցուհուն, բայց իրենց «պաշտող» չունենալով` ամուսնանալու իրավունք չեն ունեցել: Իսկ «բախտավոր» գեղեցիկները, մեկ-երկու ամսվա «պաշտամունքից» հետո ամուսնացել են, ու հավանական է, որ սրանց ծնողները հպարտացել ու գլուխ են գովել, որ իրենց դուստրերը պատվով են «պաշտվել»:

Հայերը բացառություն չէին, այսպես էր համարյա ողջ Հին Արևելքում ու Եվրոպայում: (Ռուսների Մասլենիցան ու Կուպալայի տոնը, ու հայերի Վարդավառն ու Տյառնընդառաջը սրա´նց հուշերն են):

12.3 Տղամարդկանց գինդերն ու կոշիկները

Պատմաբան ու արևելագետ Նիկողայոս Ադոնցն իր «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» գործում ասում է, որ հայ իշխանները գինդ (ականջօղ) էին կախում իրանց ականջներից: Ու պիտի միայն հայոց թագավո´րը թույլ տար իշխանին, որ իշխանը գինդ կրի:

Եթե իշխանի պատիվը բարձր էր, թագավորը թույլ էր տալիս, որ սա երկու ականջին էլ գինդ կախի: Եթե միջին էր, իշխանը միայն մի ականջից գինդ կախելու իրավունքն ուներ, իսկ եթե իշխանի պալատական դերը չնչին էր, ինքը գինդ կրելու իրավունք բոլորովին չուներ:

Նույնը վերաբերում էր նաև իշխանների հագուստին ու մյուս արդուզարդին:

Օրինակ` պատվավոր իշխաններն իրենց երկու ոտքին էլ կարմիր ճտքավոր կոշիկ հագնելու իրավունքն ունեին, ավելի քիչ պատվի տերերը` կարմիր կոշիկը միայն մի ոտքին պիտի հագնեին ևն:

Պարզ է, որ այս «ավանդույթները» գործում էին վերից վար: Տղամարդկանց գինդ կրելու սովորությունը տարածված էր վաղուցվանից (ու հմի էլ կա, ու վերջերս շատացել է), ամբողջ աշխարհում: Քիչ թե շատ ընդհանուր էին նաև մնացած ավանդույթները, ու սրանց տարածվածության համար կապիտալիզմին, իհարկե, չեն մեղադրում:

Թե քանի-քանի ուրիշ այսպիսի «չքնաղ ավանդույթ» են ունեցել հայերն ու ուրիշները, որոնք հիմա հակաբնական կամ նույնիսկ գարշելի են թվում, միայն (իսկական, ոչ ազգիստ) պատմաբաններն ու ազգագրագետները գիտեն:

Դրույթ 1. Մենք հեռավոր պատմությանը մեծ մասամբ ծանոթանում ենք պատմավեպերով, բայց սրանց ներկայացրած անցյալը, թերևս բացի տարեթվերից ու հիմնական անցքերից, համարյա կապված չեն անցյալի կյանքին ու բարքերին:

Նույնիսկ Մարկ Տվենի կամ Ռ. Լ. Ստիվենսոնի «իրոք գիտական» պատմավեպերն են աղոտ պատկերացում տալիս անցյալի մասին, իսկ տարեգրությունները մի´շտ են պատվերով գրված, ու այն աստիճան են «սրբագրված», որ ճիշտ ու սխալը համարյա չի ջոկվում: Մի փաստ նշենք միայն:

Պատմական գիտությունն ասում է, թե հնարավոր է, որ մթ առաջին հազարամյակի անցքերի համարյա բոլոր թվականների ճշտությունը որոշվում է մի քանի տարվա սխալով, առաջինինը` 60 (կամ` 100) տարվա ճշտությամբ (պլյուս մինուս), իսկ երկրորդինը արդեն 500 տարվա սխալով: Այնինչ` մեր հայ վայ «պատմաբաններից» ոմանք պընդում են, թե «մեր թվարկությունից առաջ 2492 թվին այսինչ բանն է եղել»:

Մեր թվարկությունից առաջվա երրորդ հազարամյակի սրա պես մի թվականը ցիտողը (օրինակ, «հանճարեղ» Պարիս Հերունին), հենց միայն սրանով, ապացուցում է, որ ինքը պատմություն կոչված գիտությունից մազաչափ անգամ գաղափար չունի, որովհետև մթա 3-րդ հազարամյակի տարեթվերի սխալն այնքա´ն է շատ, որ դրանից պատկերացում անգամ չունենք:

Բայց երբ սա ցիտողն ակադեմիկոս է (այն էլ բնագիտության ասպարեզի), սա ապացուցում է, որ ինքը կա´մ անթափանց տգետ է, կա´մ խարդախ է ու շառլատան, կամ է´լ մեր պատմական գիտությունների վիճա´կն է այնքան վատ, որ սա այսպիսի երևույթների դեմը առնելու կարողությունից լրի´վ է զուրկ:

Բայց միամիտները հավատում են հենց ա´յս կարգի մարդկանց, իսկ միամիտների թիվը վիթխարի է: Ափսոս:

12.4 Նույնասեռ սերը: Նո՞ր է սա

Հունական աշխարհում: Արիստոտելն իր «Աթենական հասարակարգը» գործում պատմում է, թե տիրան Պիսիստրատոսի մահից հետո նրա որդիներից մեկը` Հիպարքոսը, սիրահարվում է պատանի Հարմոդիոսին, ով արական սեռից էր:

Հետաքրքիր է, որ Արիստոտելը մազաչափ անգամ չի դատապարտում այս սերը: Փոխարենը` պախարակում է Հիպարքոսի անզսպությունը.

«...քանի որ նրա սերն անպատասխան մնաց, [Հիպարքոսն] ի վիճակի չեղավ զսպելու իր զայրույթն ու մի քանի վիրավորական արարքից հետո իր կատաղությունն արտահայտեց, Հարմոդիոսի քրոջն արգելելով, որ սա համաաթենական թափորներին զամբյուղակիր լինի, իր այս արգելքը հիմնավորելով Հարմոդիոսի համար վիրավորական մեղադրանքով, թե իբր վերջինն անզուսպ կյանք է վարում»:

Հետաքրքիր է, որ Հարմոդիոսը, արական սեռից լինելով, ոչ թե Հիպարքոսի սիրային առաջարկից է վիրավորվել, այլ միայն անզսպության մեղադրանքից:

Արիստոտելն ապրել է Պիսիստրատոսից մոտ 200 տարի հետո: Ուրեմն այդ ընթացքում հույների գոնե սեռական բարքերը համարյա չէին փոխվել, քանզի Արիստոտելն էլ է գեյությունը համարում սովորական ու ոչ վիրավորական:

Դիոգենես Լայերտցու ասելով` Արիստոտելն ինքն է´լ է «տուրք տվել» գեյությանը: Ա´յս Դիոգենեսը բազում օրինակ է բերում այսօր «աստվածային» համարվող փիլիսոփա Պլատոնի (ու նաև շատ ուրիշ հայտնի հույների) գեյական կյանքից, հետն էլ ներկայացնում է Պլատոնի ոտանավորների ա´յն սիրային կտորները, որ Պլատոնը «ձոնել է» իր տղամարդ «պարտնյորներին»:

Լայերտցին ասում է նաև, որ Պլատոնը զայրանում ու խիստ խանդում է, որ երբ ինքը գովում է իր հավանած տղայի գեղեցկությունը, այդ տղայի վրա աչք դնողների թիվը շատանում է:

Ըստ Կառլ Ռեյմունդ Պոպերի («Բաց հասարակությունն ու դրա թշնամիները», հտ. 1), նույն այս «աստվածային» Պլատոնը պնդում է, թե իդեալական պետության մեջ կանայք ու երեխաները պիտի լինեն հանրային, ու թե. «Քանի դեռ պատերազմը չի վերջացել... ոչ ոք իրավունք չունի քաջին ասելու «ոչ»»:

Այսինքն, եթե զինվորը որևէ մեկի հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն ունի, «արու լինի վերջինը, թե էգ, այս օրենքն ավելի կքաղցրացնի ու կմեծացնի քաջի խիզախության չարչարանաց գինը»:

Ասվել է, որ Հիտլերը, ով ազգիստ-սոցիալիստ էր (ու բոլորովին էլ կապիտալիստ չէր), Պլատոնի այս հանձնարարականը կիրառում էր, չնայած, միայն «էգերի» նըկատմամբ, այն էլ մասնակի (վերնախավի «էգերը» թերևս ազատ էին «քաջի խիզախության չարչարանաց գինը» վճարելու այս հարկադրանքից):

Մանավանդ Սպարտայում (ու նաև հունական մնացած պոլիսներում) գեյական սերը սովորական էր ու չգրված օրենքի ուժ ուներ, իսկ Սպարտան կատաղի սոցիալիստական էր (Աթենքում ու Աթենքին հետևող մնացած պոլիսների մեծ մասում ու մեծ մասամբ՝ համարյա կապիտալիզմ-բարոյակարգ էր):

Սպարտայի մանուկներին, դեռ յոթ տարեկանից, խլում էին ծնողներից ու պահում աոանձին, ռազմական ջոկատներով (այսինքն, Սպարտայում տղաները հանրային սեփականություն էին): Այդ ջոկատներում տղաները զույգ-զույգ ընկեր էին կարգվում` նաև գեյական նպատակներով, ինչը սպարտական պետությունը խրախուսում էր:

(Աճառյանի ասելով «ընկեր» բառը հայերը պատճենել են հենց հույներից, ու սրա սկզբնական ձևն էղել է «ընդ+կեր»-ը, իբր` իրար հետ ուտող, ոնց որ սպարտական բանակում էր):

Պլուտարքոսն իր Համեմատական կենսագրությունների մեջ պատմում է («Ագեսիլայոս», X), թե Սպարտայի թագավոր Ագեսիլայոսին «տանջում էր սերը Մեգաբատեսի հանդեպ, չնայած երբ պատանին {տղան – ՄՀ} նրա մոտ էր լինում, ամբողջ ուժով {Ագեսիլայոսը – ՄՀ} ջանում էր ճնշի այդ կիրքը, ու երբ տղան հեռանում էր իրենից, {Ագեսիլայոսը – ՄՀ} այնպիսի մի կիրք էր զգում նրա հանդեպ, որ...»:

Երբ Ագեսիլայոսը բողոքում է պալատականներին, որ տղան (իմիջիայլոց, որդին պարսիկ մեծավոր Սպիրիդատեսի, ով Ագեսիլայոսի մոտ ընկերն էր) արդեն խուսափում է իրենից, պալատականները, արդարացնելով պատանուն, կշտամբում են թագավորին, թե հենց ի´նքն է տղային վանում իրենից: Ու խորհուրդ են տալիս, որ թագավորը, տղային հանդիպելիս, գրկի, փաղաքշի ու համբուրի:

Պլուտարքոսն ասում է նաև (նույն տեղը, XX), թե «լակոնական {սպարտական – ՄՀ} սիրային կապերի մեջ ոչ մի կեղտոտ բան չկա, ընդհակառակը, դրանք զուգակցվում են մեծ ամոթխածության, փառասիրության ու առաքինության ձգտելու հետ»:

Պլուտարքոսը պատմում է նաև («Ալեքսանդր», XXII), թե (Արիստոտելի աշակերտ – ՄՀ) Ալեքսանդր Մեծին մի չքնաղ տղա են նվիրում, ու Ալեքսանդրը, իբր վիրավորված, ջղայնանում է (Ագեսիլայոս, XI, XII, XXV): Հերոդոտոսն ասում է (Պատմություն, I, 135), որ «նրանք` պարսիկները, հելլեններից սովորեցին տղաների հետ հարաբերվելը»:

Իհարկե, այս կարգի «մշակութային փոխառությունը» հնարավո´ր է, չնայած նըման «տաղանդ» երևի ամեն ժողովուրդ էլ ունի: Ես չեմ ուզում մանրամասն ասեմ Լեսբոս կղզում տարածված կանանց (լեզբիանների) նույնասեռ սիրո մասին:

Հիշատակեմ միայն, որ Հին Աշխարհի ամենահայտնի կին բանաստեղծ Սաֆոն (Սապֆո) լեսբյան սիրո բացառիկ ջանասեր «քրմուհիներից» մեկն էր: Իհարկե, Լեսբոսն այս կարգի սիրո միակ վայրը չէր: Սա հետագայում խիստ տարածված էր, օրինակ, Հռոմում:

Հայաստանում: Հայալեզու գրականությունն սկսվում է 5-րդ դարից, ու մեր հեղինակները երբեք էլ հույների ստեղծած ողբերգությունների ու կատակերգությունների պես բաներ չեն ստեղծել, ոչ էլ Հոմերոսի կամ Հեսիոդոսի նման գրանցել են իրենց բանավոր էպոսը, իսկ հնագույն շրջանի մեր կյանքի մասին համարյա ոչ մի գաղափար չունենք:

Բայց, օրինակ, Բուզանդն ակնարկում է Պապ թագավորի գեյության մասին:

Աստվածաշնչի մեջ: Գեյության ու սեռական անոմալիաների խիստ տարածվածությունն է վկայում Ս. Գիրքը, այն էլ` անսովոր առատությամբ ու բազմիցս, մանավանդ, «Հին Կտակարանում»: Հիշենք միայն Ղովտի պատմությունը (ով հենց ի´նքը պղծեց իր դուստրերին, կամ էլ` վերջիննե´րը պղծեցին իրենց հորը):

Ղովտն Աստծուն խնդրում էր, որ չկործանի Սոդոմ ու Գոմոր քաղաքները, որոնց բնակիչները համատարած գեյ էին, ինչը գերադասում էին սեռական կյանքի նորմալ ձևերից: Աստված էլ ասաց Ղովտին, թե չի կործանի այդ քաղաքները, եթե դըրանց մեջ գոնե մեկ-էրկու տասնյակ ոչ գեյ ճարվի: Չճարվեց, ու Աստված կործանեց այդ քաղաքները:

Ի՞նչ արժե, օրինակ, Աբրահամ Նահապետը, ով, կավատությամբ զբաղվելով, երկու անգամ վաճառում է իր իսկ կնոջը` Սառային, այդ «գործարքից» հսկայական հարստություն «վաստակելով»: (Մենք էլ պիտի պաշտե՞նք ու օրինա՞կ վերցնենք մեր այս «նահապետներից», Ղովտի՞ց ու Աբրահամի՞ց, որովհետև սրանք ներկայացնում են «մե´ր» Սուրբ Գրքի ավանդույթնե՞րը, հա՞):

Հին Հռոմում: Շատերը գիտեն, թե ի´նչ անառակություն էր Հին Հռոմում: Բայց Սվետոնիոսի կամ ուրիշ պատմիչների գրածներն իրականության դժգույն ցոլքն են միայն: Ինչքան էլ անհավատալի լինի, բայց հանրահայտ «Կալիգուլա» գեղարվեստական ֆիլմը (ինչի երաժշտությունը, իմիջիայլոց, Արամ Խաչատրյանն է գրել) համարյա լրի´վ է փաստագրական:

Գեյության «թովչանքից» զերծ չի եղել անգամ «աստվածային» Կեսարը (տես Ուտչենկո Ս. Լ., «Հուլիոս Կեսարը»): Էլ ինչ ասենք Ներոնի, Տիբերիոսի, Կալիգուլայի ու այլոց մասին, ովքեր «հրապուրված էին» թե´ գեյությամբ, թե´ լեսբյան սիրով, թե´ այլ գարշանքներով:

Սեռական ապականությունը Հին Աշխարհում ամեն տեսակ էր, բայց հաճախ համարվում էր նորմալ ու գեղեցիկ, ու Ս. Գիրքն է´լ է հիշատակում դրանք: Հետագայում այս «ավանդույթները» ժառանգեցին թե´ քրիստոնեական եկեղեցին, թե´ դրա զանազան ճյուղ ու աղանդներից շատերը:

Եվրոպայի Պապական կայսրության մեջ: Պապերի ու պապական եկեղեցու պատմությունը (ըստ եվրոպական լուսավորիչների ու, իր կյանքն այդ հարցի ուսումնասիրությանը նվիրած` նախկին եկեղեցական Լեո Տաքսիլի (տե´ս, օրինակ, Տաքսիլի «Սրբազան ավազակա(վ)որջը»), ուրիշ բան չի, եթե ոչ արտառոց, ծայրահեղ, խայտառակ ու աներևակայելի պոռնկության, գեյության, արնապղծության, անասնապղծության ու ուրիշ «ավանդույթների» պատմություն:

Եվրոպական արքունիքները, մանավանդ իտալականն ու ֆրանսիականը, այս իմաստով Վատիկանից հետ չէին մնում: Երևի մուսուլմաններն այս առումով հետ չէին մնում քրիստոնյաներից; ինչ արժեն, օրինակ, միայն հենց Թուրքիայի այս «ավանդույթները»:

Հնդկաստանում: Հիշենք նաև հնդիկների սեռական «ավանդույթները», ովքեր այսօր էլ դրանց նվիրված տաճարներ ունեն, ամբողջովին զարդարված սեռական ամենախայտաոակ օրգիաները նկարագրող քանդակներով: Այդ տաճարներում այս պաշտամունքին նվիրված քրմերի մի ողջ ինստիտուտ կա: Այս առումով նշանավոր են նաև ճապոնական «ավանդույթները», բայց այս երկուսն էլ դեռ սպասում են իրենց Տաքսիլին:

(Տարիներ առաջ այս տվյալները, հավաքել ու արդեն գրել էի մի հոդվածի մեջ, երբ արվեստաբան Վարդան Ազատյանը, ծանոթանալով գրածիս հետ, ինձ մի ռուսերեն մենագրություն նվիրեց, Лихт-ի «Հին Հունաստանի սեքսային կյանքը» վերնագրով: Եթե ընթերցողին հետաքրքիր է, թող նայի այդ գիրքն ու համոզվի, որ այնտեղ ավելի արտառոց փաստեր կան, քան իմ բերածներն են):

Ու Հին Հայստանը երևի բացառություն չի եղել:

Ու այս ամենը եղել է մինչև կապիտալիզմի ծնունդը, մինչև տխրահռչակ արևմտյան ազդեցության հանդես գալը: Ինչքան էլ անհավատալի լինի.

Դրույթ 1. Հենց կապիտալիզմն էր, որ սկզբնական շրջանում խիստ քչացրեց սեռական անոմալիաները, հույժ մեղմացրեց բարքերն ու չափազանց բարձրացրեց նույնիսկ ամենաաղքատների կենսամակարդակն ու խիստ կրճատեց մանուկների ու ծերերի մահացությունը:

Սեռական անոմալիաները շատացան միայն կապիտալիզմի ճշմարիտ տեսության (լիբերթարների) հակառակորդների ջանքերով, ովքեր բոլորն էլ պետական միջնորդության ջատագով էին ու են, այսինքն, վերջին հաշվով, սոցիալիստ են:

Հենց սրանք էին, ովքեր առաջ քաշեցին «փոքրամասնությունների իրավունքներ» կոչվածը, ինչը հակադիր է օրենքի առաջ բոլորի հավասարության ֆունդամենտալ սկզբունքին:

Ու հենց սրանք էին ու են սեռական անոմալիաները պետական օրենքով պաշտպանողները, ու եթե ասենք, որ սրանք բոլորն էլ ծպտյալ սոցիալիստ են, շատ չենք սխալվի:

12.5 Մեր ավանդույթների լավ ու վատից

Մենք անընդհատ ասում ենք. «Պիտի ամեն գնով պահենք, պահպանենք մեր հայկական ավանդույթները»:

Ես, իհարկե, համաձայն եմ, այն էլ հազար անգամ, եթե հայկական ավանդույթ ասելով հասկանանք.

Դրույթ 1. Ուրիշի ունեցվածքը չխլելը, օրենքին ենթարկվելը; ազատ մրցությունը; ազնվությունը; խոստումը չդրժելը; արդար վաստակը; աշխատասիրությունը; ծնողների ու հարազատների նկատմամբ սերը, հարգանքն ու հոգացողությունը; ընտանեկան ամուր կապերը; պարտականությունը կատարելը; հարգանքն ուրիշների ամենայն սեփականության նկատմամբ:

Դրույթ 2. Նաև` հանդուրժողությունն ուրիշների ոչ էական ու օրենքով չդատապարտվող թերությունների ու այլախոհության հանդեպ; անհանդուրժողությունը պորտաբուծության ու խարդախության հանդեպ; զուսպ, սթափ ու չափավոր կենցաղը; առանց ուրիշին վնասելու` հարուստ, բարեկեցիկ կյանքի ձգտելը ու ուրիշ նման բաները:

Դրույթ 3. Ու նաև ոսկե կանոնը, այսինքն. «Ուրիշին մի´ արա ա´յն բանը, ինչը չես ուզում, որ այդ ուրիշը քե´զ անի»:

Բայց սրանցից ո՞ր մեկն է, որ միայն ու միայն հայերին է հատուկ ու համամարդկային չի, հը՞:

Ու եթե սրանք ու սրա´նց պես բաները չենք համարում «զուտ հայկական», բա ի՞նչը համարենք «ազգային ու ավանդական»:

Գուցե, օրինակ, քավորության ինստիտո՞ւտը: Բայց, ախր, ռուսն է´լ է քավոր լինում, եվրոպացիներն է´լ, ուրիշներն է´լ: (Ու հա´րց է, քավոր-սանիկային պարտականություններն ո՞ւմ համար են ավելի սուրբ, հայի՞, թե՞, օրինակ, սիցիլիացո՞ւ):

Գուցե ազգային են մեր հարսանեկան ծեսե՞րը, կարմիր խնձորի գռեհիկ «ավանդո՞ւյթը», թե՞ թաթար-սելջուկների բերած զուռնա-դհոլը: Կամ աղջկան 9 տարեկանում ամուսնացնելն ու տնից քշելը, երբ այդ մանուկը ետ է դառնում հորական օջախը (հիշենք Թումանյանի «Մարոյի» ու «Անուշի» միջի «ազգային ավանդույթները):

Տեսանք արդեն, որ մեր ամուսնական ծեսերը լրիվ ուրիշ են եղել, իսկ կարմիր խնձորն էլ երևի քրիստոնեության բերած «ավանդույթն» է (ինչը, երևի, կապված է Եվայի անմեղությունը կորցնելու առասպելին, ու հայերի համար, ո՞վ իմանա, գուցե 100 տարվա հնություն էլ չունի):

Այո´, զուռնա-դհոլն էլ թաթար-սելջուկները բերին, ու դրանով մորթեցին մեր երգի ու երգապարի ու փող նվագելու իրոք որ ազգային` վեհ ու չքնաղ ու եզակի ավանդույթը, որոնք մեր հայոց լեզվի, այսինքն, մեր կենդանի հայ բարբառների հետ միասին, իրոք որ միակ իսկական ու հազարամյակների խորքից եկող ավանդույթներն են (ավելի ճիշտ, էին):

Դրույթ 4. Այսօր մենք երգում, պարում ու նվագում ենք համարյա միայն փոխ առածներն ու հետն էլ զարմանում, որ ուրիշները բողոքում են, թե մե´նք ենք իրենցից փոխ առել, բայց հայտարարում ենք սեփական:

Գուցե ազգային է մեր կրո՞նը: Բայց ախր լա´վ գիտենք, որ` չէ:

Քրիստոնեությունն ու սրա զանազան ճյուղերը (նաև իսլամը) զանազան տեսակներն ու աղանդները տարածված են ողջ աշխարհով մեկ: Ու ինչքան էլ առանձին ճյուղերի ներկայացուցիչները պնդեն, թե հենց իրե´նց քրիստոնեությունն է միակ ճշմարիտը, մեկ է, դրանց տարբերությունները լոկ ծիսական են, արտաքին ու ոչ էական:

Ու իհարկե դրանք ծագումով ու էությամբ սեմական-հրեական են, իսկ ա´յն հումանիստականը, ինչը կա դրանց մեջ, գալիս է ոչ միայն հին հրեաներից, այլև, օրինակ, հին հույներից, Դեմոկրիտոսից, Սոկրատեսից, կինիկներից, ստոիկներից, ու սրանց պես մարդկանցից:

Ի՞նչ մնաց: Մնացին միայն ա´յն սովորությունները, որ մոդային են կապված: Ու սրանք, մեծ մասամբ, գյուղական «ավանդույթ» են:

Օրինակ, թե որ 20-րդ դարի սկզբներին (ու նույնիսկ իմ մանկության տարիներին) կինն այնքան կարճ զգեստ հագներ, որ սրունքները երևային, այդ կինը համարվում էր անբարոյական:

Հայաստանում, 20-րդ դարի սկզբներին, կնոջ զգեստի տակից ճանն է´լ չպիտի էրևար: Այդ օրերին Հայաստանում մինչև տան տղամարդիկ հաց չուտեին պըրծնեին, կանայք սեղան նստելու իրավունք չունեին: Կանայք սեղան էին նստում առանձին, տղամարդկանցից հետո:

Կինը իր մինչև կոշիկները հասնող յուբկայի տակից մեկ-երկու «թումբան» էր հագնում (կանացի շալվար), գլխին հաճախ «պոլ» (մի տեսակ օղակ) էր դնում, պղնձե փայլուն դրամներն էլ պոլից կախած ճակատին, պարտադիր լաչակ էր կապում ու լաչակով անպայման փակում էր վիզը, ճակատն ու դեմքի քթից ներքևի մասը՝ (ջահել հարսները` համարյա պարտադիր, ու ամառ-ձմեռ):

Ջահել հարսը տարիներով իր սկեսրայրի հետ (տեղ-տեղ` նաև իր իսկ ամուսնու, եթե ուրիշ մարդ էլ էր ներկա) խոսելու իրավունք չուներ, չնայած իրիկունները պիտի պարտադիր լվանար սկեսրայրի (ու նաև տղամարդ հյուրերի) գարշահոտ ոտները:

Տղամարդիկ չուխա էին հագնում, ամառ-ձմեռ մորթե փափախ դնում ու ամիսներով չէին լողանում:

Այս տեսակ «ավանդույթ» – տասնյակներով կար (ինքս էլ եմ տեսել): Ու թե որ այն օրերի հային հարցնեին, թե լա՞վն են սրանք, կասեր, որ չքնաղ են: Այն օրերի հայերի պարզասրտությունն ու առաքինությունն էլ «օրինակելի» չէր, ինչպես որ հաճախ ներկայացնում են մեր հայագով գրողներն ու քաղգործիչները:

Մեր գրողները համարյա միշտ էլ իդեալականացրել են ու նորից իդեալականացնում են հայերին ու հայ գյուղացուն: Ափսոս, բայց իրականությունն այդպես չի:

Չհավատացողը թող կարդա Վրթանես Փափազյանի գյուղական կյանքին նվիրված ռեալիստական գործերը, իսկ այսօրվա կամ երեկվա գյուղի գիտակները, թե որ անկեղծ լինեն, կվկայեն, որ գյուղի կենցաղը հաճախ այնքա´ն վատն է, որ պահպանելու արժանի «ավանդույթ» չի (մեղմ ասած):

Ու միայն մենք չենք, որ այսպիսին ենք եղել կամ կանք: Կապիտալիզմից առաջ երևի ամե´ն տեղ էր այսպես: Ու կապիտալիզմ-բարոյակարգը, իր բոլոր թերությունները հետը, մեր կյանքը չափազանց շատ է լավացրել:

Դրույթ 4. Այսօրվա համարյա միջին քաղաքացին, մանավանդ հարուստ երկրներում, շատ ավելի մեծ կոմֆորտով է ապրում, քան թե միջնադարի որևէ թագավորը:

Պոռնկությունը կյանքի ձևի´ ընտրություն է, ու շորի բացության չափով չի որոշվում: Սրա պատճառները բազմազան են ու, ցավոք, հաճախ հարկադիր, օրինակ, պետության պարտադրած չարքաշ կյանքը, սովը ևն:

Գանք մի ուրիշ հարցի: Հայ կանայք մի՞շտ են ծածկել իրենց ողջ մարմինը:

Նորից` չէ, ու սրան ապացույց` հայերի հենց միայն սրբազան պոռնկության փաստը լրիվ հերիք է: Մարմնի որևէ մասի բացությունն ամոթ համարելու այս «ավանդույթը» թերևս քրիստոնեական-հրեական ծագում ունի (քոչվոր հրեաները թափառում էին ավազոտ անապատներում, ուր հաճախ էր քամի լինում, ու շորերով լրիվ ծածկված լինելն ուղղակի անհրաժեշտ էր):

Կնոջը շորերով ոտից գլուխ պարուրելու սովորույթը մասամբ բյուզանդական է (մահմեդականներն իրենց չադրան բյուզանդացիներից են վերցրել (տես Armstrong K. – Islam. A short History), իսկ հայ կանանց հիշատակածս գլխանոց-պոլը, անկասկած, Բյուզանդիայից է, ինչպես որ մեր հայկական համարվող տարազներից շատը:

Այս «ավանդույթների» մի մասի հեղինակները քրիստոնեական եկեղեցականներն են, ովքեր հաճախ իրե´նք են անառակ եղել, չնայած առաքինություն, բարոյականություն ու ամոթխածություն են քարոզել:

Օրինակ, միջնադարյան քրիստոնեական Հռոմում պոռնկանոցներում գրանցված մի քանի տասնյակ հազար պոռնիկ կար` կապիտալիզմ-բարոյակարգից շատ առաջ:

Այդ պոռնկանոցների վաստակը եկեղեցունն էր, իսկ դրանց ամենաեռանդուն ու մշտական այցելուները հենց եկեղեցականնե´րն էին, մանավանդ` բարձրաստիճանները:

Ի տարբերություն Արևմուտքի, մեր պատմությունը միայն ու միայն եկեղեցականներն են գրել: Ու պարզ է, որ սրանք իրենց մասին ոչ մի բացասական բան չէին գրի: Բայց, ինչո՞ւ պտի հայերը բացառություն եղած լինեն, մանավանդ որ Հայաստանում, քրիստոնեությունը հաստատվելուց հետո, փաստացի իշխանությունը համարյա մի´շտ էր եկեղեցու ձեռը:

Բացի սա, հայտնի է, որ թե´ Հին Հունաստանում, թե´ Հին Հռոմում, թե´ Հին Եգիպտոսում ու Հնդկաստանում ևն, մերկ մարմինը համարյա պաշտամունքի առարկա էր: Հայաստանն ինչո՞ւ պիտի բացառություն լիներ:

12.6 Ավանդականն անպայմա՞ն է լավ

Մարդու թե´ ամենաչքնաղ, թե´ ամենաստոր ձգտումները ժառանգովի չեն: Այդ երկուսն էլ հասարակական պրոցեսի արդյունքն են:

Էրիխ Ֆրոմ

Մեծ Մոր պաշտամունքը շատ հին է: Եթե հայերն իրենց պատմական հայրենիքում են եղել գոնե ՔԱ 12-րդ դարում, ուրեմն սրբազան պոռնկության «ավանդույթին» հետևել են առնվազն 15 դար: Իսկ եթե համարենք, որ այս նորմը կար դեռ հնդեվրոպական հանրության շրջանում, ուրեմն հայերն այս «ավանդույթին» հետևել են առնվազն 60 դար:

Քրիստոնեական նորմերին հայերը հետևում են մոտ 17 դար: Հիմա հարց տանք.

Հարց 1. Եթե պարտադիր պիտի պահպանենք մեր հին ավանդույթները, սըրանցից ո՞րը պահպանենք:

Սրբազան պոռնկությո՞ւնը: Հեթանոսական կրո՞նը: Տղամարդկանց գինդ կըրե՞լը: Մարդկային զոհաբերություննե՞րը: Չէ՞ որ սրանք հազարամյակներով են համարվել ճիշտ, պատվավոր, պաշտելի, գեղեցիկ, բարի, առողջ ևն:

Ահա մեկն էլ.

Հարց 2. Մեր օրերի չափանիշներով գարշելի պաշտամունք-ավանդույթներին հետևած մեր նախնի հայերը (նաև ուրիշները) եղե՞լ են գարշելի:

Ունի՞ այս հարցը դրական կամ բացասական պատասխան:

Հարց 3. Բարոյական հիմնական նորմերի վրա հիմնված կապիտալիզմ-բարոյակա՞րգն է մեղավոր մեր հների գարշելի բարք ու բարոյականության համար:

Սրանց պատասխանը, իհարկե, «ոչ» է: Բայց այս տեսակ հարց շատ կա:

Եզրակացությունը միակն է:

Դրույթ 1. Մեր բարքերի այսօրվա փոփոխությունների պատճառը միայն բարոյակարգ-կապիտալիզմի ու արևմտյան մշակույթի ազդեցության մեջ տեսնելն աոնվազն միամիտ, եթե ոչ պարզունակ դատողության արդյունք է:

Արևմտյան ազդեցությունը, անշուշտ, կա, բայց Ս. Գրքի ասածի պես` սերմը պիտի բերրի հողի մեջ ընկնի, որ ծիլ տա:

Մեր մամուլը բազմիցս ասել է, որ նորօրյա պաշտոնյաները բարձրաստիճան կոմունիստների հռչակավոր սանձարձակ ու անբարոյական օրգիաներն այսօր է´լ են շարունակում:

Բարոյակարգ-կապիտալիզմի ստեղծած բարքերն ու մշակույթը հիմնականում անհամեմատ հումանիստական են ու գեղեցիկ: Այսօր մենք կատարյալ ենք համարում ա´յն գործերը (չհաշված անտիկ շրջանը), որոնք հենց կապիտալիզմի´ ստեղծածն են (16-րդ դարից հետո):

Բերենք գոնե մի քանի անուն` Բալզակ, Ստենդալ, Ֆլոբեր, Վոլտեր, Հոլբախ, Գյոթե, Հյում, Դիկենս, Տվեն, Դրայզեր, Ուիթմեն, Թումանյան, Պուշկին, Լերմոնտով, Բեթհովեն, Մոցարտ, Ռոսինի, Բախ, Հենդել, Շոպեն, Սիբելիուս, Իբսեն, Համսուն, Հաշեկ, Չապեկ, Յան Ներուդա, Այվազովսկի, Սարոյան, Գոյա, Վելասկեզ, Ռեմբրանդտ, Պիկասո, Մանե, Գոգեն, Վան-Գոգ, Մատիս, Չայկովսկի, Խաչատրյան, Չարենց, Պասկալ, Ֆուրյե, Գալիլեյ, Նյուտոն, Ֆարադեյ, էյնշտեյն, Գաուս, Համբարձումյան, Ֆեյնման, Մենգեր, Միզես, Հայեկ ևն:

Ցուցակն ուղղակի վիթխարի է, ու բերվածը խիստ է թերի:

Պարզ է, որ կապիտալիստական զանգվածային արտադրության ժամանակ գըրական-գեղարվեստական ու բարոյական խոտանն անխուսափելի է:

Անխուսափելի է նաև լարված պայքարը, դաժանությունն ու թշվառությունը, նույնիսկ կապիտալիզմ-բարոյակարգի ժամանակ:

Դրույթ 2. Հարցն այն է, թե մարդկային համագործակցության ո՞ր ձևի ժամանակ է այս դաժանությունն ու թշվառությունը ու բարքերի այլանդակությունը նվազագույնը:

Վսեմ լիբերթարները պնդում են, որ նվազագույն թշվառություն ու դաժանություն ապահովում է միայն իսկական բարոյակարգ-կապիտալիզմը (տես, օրինակ` F. A. von Hayek, Fatal Conceit...):

Հայաստանում բարոյակարգ (կամ բարոյակարգ-կապիտալիզմ) չկա ու չի է´լ եղել: Այսօրվա եղածը տոտալիտարիզմի տեսակներից մեկն է, ոչ այն է` սոցիալիզմ է, ոչ այն է` ֆեոդալիզմ, հետն էլ` կապիտալիզմի մի քանի նշույլ:

Այսինքն` Հայաստանի այսօրվա քաղաքական կարգերն ուղղակի անընդունելի են: Ուրեմն` երևի հենց սրա´նք են մեր բարքերի տհաճ ու երբեմն էլ գարշելի փոփոխությունների պատճառը:

Մի հարց էլ: Ենթադրենք` մեր ավանդույթներն անաղարտ պահելու համար հըրաժարվում ենք բարոյակարգ-կապիտալիզմից ու արևմտյան մշակույթից:

ՀԱՐՑ 4. Բա ինչի՞ն կամ ո՞ւմ ենք հետևելու: Ո՞վ է այն իմաստուն առաջնորդը կամ կուսակցությունը, որ նոր նորմեր կհորինի: Մեզ ո՞վ կտանի «Ավետյաց երկիրը»: Ո՞վ գիտի այդ երկրի ճամփան:

(Քանզի միայն մեր ավանդականներն ու առկաները, մեղմ ասած, անկարող են):

12.7 Միամտությունն ու տգիտությունը

Երբ ասում են, թե եկեք այս կամ այն ազդեցության դեմն առնենք, շատ վտանգավոր բան են ասում, որովհետև հրաժարվում են բարոյականության հիմնական նորմերի մի մասից:

Իրոք.

Հարց 1. Ո՞վ է որոշելու, թե ո´ր ազդեցության ո´ր մասից հրաժարվենք:

Հարց 2. Ո՞վ զորություն ունի գուշակելու, թե ո´րն է հրաժարվելու լավագույն սահմանը, կամ, թե` այս կամ այն ազդեցության ապագան ի՞նչ կլինի:

Հարց 3. Ո՞վ զորություն ունի մարդկային գիտակից ծրագրով այն տեսակ նորմերի համախումբ ստեղծելու, որոնց հետևանքները լրիվ կանխատեսելի են ու անսպասելի չեն:

Դրույթ 1. Այսօրվա գիտությունն ասում է, որ նման իմաստուն (կամ իմաստունների խումբ) ու մանավանդ նորմերի նման խումբ չկա ու չի էլ լինի:

Արգելքներն այս ասպարեզում անիմաստ են ու իզուր, ու հորինովի նորմերի արդյունքն անպայման անսպասելի է ու գուշակելի չի:

Իրոք, թե պիտի բարոյակարգի բարոյակարգ-կապիտալիզմից ու սրա մշակույթի մի մասից հրաժարվենք, որ մեր ավանդույթները իբր անաղարտ մնան, այդժամ գուցե առաջարկողներ լինեն, որ Ս. Գրքի մի մասից էլ հրաժարվենք, քանզի թե´ դրա «Հեղինակն» ու «Գլխավոր Գործող Անձը», թե´ մեր հրեա նահապետներից շատը հաճախ զազրելի բաներ են անում. է´լ կավատություն, է´լ մանկասպանություն, է´լ պոռնկություն, է´լ գեյություն, է´լ արնապղծություն:

Աոաջին հերթին դեմ կլինի հենց եկեղեցին: Այս ճամփով որ գնացինք` պիտի շատ ու շատ բան արգելենք, ու արգելքներին այլևս սահման չի լինի:

Ո՞վ է մեր օրերի այն իմաստուն Սոկրատեսը (ով, իմիջիայլոց, շատ էր համեստ ու ասում էր, թե ինքը ոչ մի բան չգիտի), ում որ պիտի կարգեն մեր բարքերին ու ավանդույթներին պահապան, ու ով դա չի սարքի փող «կլպելու» աղբյուր:

Ո՞ւմ ճաշակով են ընտրելու այդ հորինովի նորմերը: Նացիստներն ու բոլշևիկները հրաժարվեցին թե´ բարոյական հիմնական համարյա չորս նորմից էլ, թե´ ավանդույթներից ու բարքերից շատերից է´լ: Հրաժարվեցին իբր լրիվ մարդկային կամ ազգային սուրբ նպատակներով: Արդյունքում կործանեցին կամ արգելեցին իրանց երկրների համարյա ողջ մշակույթն ու մարդկայնությունը, ու հետն էլ` մոտ 100 միլիոն մարդ կոտորեցին, եթե ոչ ավել:

Ուրիշ հարց է, թե որ լիներ այն տեսակ մի ծրագիր կամ այդ ծրագիրն ստեղծելու մի ձև, ինչով «լավ, բարի ու ազգային» նորմերի համախումբ ստեղծելու հնար ունենայինք: Բայց ափսոս, որ.

Դրույթ 2. Բարոյական աշխատող նորմ ստեղծելու ծրագիր չկա ու չի էլ լինի, որովհետև կյանքը շատ է բարդ:

Ու կան բաներ, որ «իռացիոնալ են», այսինքն մարդկային ռացիոնալ ծրագրերին չեն ենթարկվում: Դրանցից են` շուկան (մարդկային տնտեսական հարաբերությունների ողջ համախումբը), փողը, լեզուն, բարոյական նորմերն ու էլի շատ բան:

Հետո, ի՞նչ երաշխիք կա, որ ազգային նորմ ստեղծողները կամ պահապանները հենց ազգը կործանելու նպատակը չունեն, բայց երբեք չեն խոստովանում:

Դրույթ 3. Հենց բարոյական հիմնական նորմե´րն են մարդկանց ընտրել ու ոչ թե հակառակը, այսինքն, մարդի´կ չեն այդ նորմերն ընտրել:

Սկզբում նորմերն իրագործվել են թաբուների ձևով (տես James George Frazer-ի, «Psyche's Task» գործը), ու եթե դրանք հեշտացրել են հանրության անդամների կամ վարչախմբերի գործակցությունը, մարդկանց թիվն աճել է: Կողքի վարչախմբերն էլ կամաց-կամաց փոխ են առել այդ նորմերը, որ իրենք էլ հարատևեն:

Այս ընթացքը լրիվ անգիտակից է եղել: Ա´յս իմաստով է Հայեկն ասում, թե «հենց նորմերն են մեզ ընտրել, ոչ թե մենք ենք նորմ ընտրել, ու թե բարոյական նորմերն ընկած են բնազդների ու բանական դատողության արանքը»:

Մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե բարուրից սկսած քանի՛-քանի´ նորմ ու ավանդույթ ենք յուրացնում, քանի՛-քանի՛ «չի կարելի» ենք «մոր կաթի հետ յուրացնում», որ մարդ դառնանք ու հնար ունենանք առանց կոնֆլիկտի ապրելու ընտանիքում ու դուրսը` հասարակության մեջ, օտարների շրջապատում:

Այս ամենի անխուսափ եզրակացությունը հետևյալն է.

Դրույթ 4. Միայն բարոյականության հիմնական նորմերն ու սրանցից հետևող կանոնները պիտի լինեն մեր ազգային հիմնական արժեքները:

Որովհետև միայն սրա´նք են մեր հարատևելու միակ գրավականը:

12.8 Ո՞ւմ են ձեռնտու «ազգային արժեքները»

Այո´, ասօր Հայաստանում շատ քաղգործիչ կամ կուսակցական առաջնորդ կա, ով խոսում է «ազգային նորմ ու ավանդույթները» պահպանելուց, «ազգային նոր ու կենսունակ ու առողջ գաղափարախոսություն» ստեղծելուց, որովհետև կապիտալիզմի բերած նորմերն ու գաղափարախոսությունն իբր հայերին միայն մասա´մբ է ձեռնտու, թե իբր հայերն ազգային այնպիսի «առանձնահատկություններ» ունեն, ո՛ր... ևն, ևն:

Ու այս ամենն ասում են մանվածապատ լեզվով ու այնպիսի տգետ, աղոտ ու անորոշ կոչերով, որոնք դեսից-դենից են թռցրել, ու, ի վերջո, հասնում են կամ Հիտ-լերի, կամ Մարքսի ծրագրային հիմնական «բարոյական» թեզերին: Օրինակ բերենք միայն Մարքսինը (մյուսները սրանցից այնքան էլ չեն տարբերվում):

Մարքսի թեզերը, իրոք, շատ են հրապուրիչ. «հավասարություն, եղբայրություն, ամեն մեկին` ըստ իր պահանջի, ամեն մեկից ըստ իր կարողությունների»: Մարքսիզմը երկրային դրախտ էր խոստանում, ու այդ երկրային դրախտն իբր իրագործվեց մի քանի երկրում, բարոյականության հիմնական նորմերից հրաժարվելով:

Բայց բարոյականության հիմնական նորմերից հրաժարվելու արդյունքն ի՞նչը եղավ:

Եղավ մարդակերությունը (Ուկրաինայում 1931-33 թվերի սովի օրերին), առանց դատ ու դատաստանի միլիոնների գնդակահարությունն ու աքսորը, Գուլագը, մերձավորին մատնելն ու դավաճանելը, համատարած երկերեսանությունը, ստախոսությունն ու քծնանքը, կաշառակերությունն ու համատարած ստորությունը, համատարած կամայականությունն ու անհանդուրժողությունը:

Նաև՝ ծուլությունն ու նախաձեռնության բացակայությունը, նախանձը հաջողակների ու նախաձեռնողների նկատմամբ, պետության նկատմամբ մեսիանական (փրկչական, «հիսուսային») հավատը (ինչը Հայաստանում մի նոր ճյուղ է տվել՝ հավատը, որ հայ սփյուռքը զորավոր է ու կօգնի իր բուն հայրենիքին, կամ էլ Հայաստանին կօգնեն հզոր պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ը ևն):

Այս երևույթները (երևի աոաջինից բացի) Հայաստանում էլ էին համարյա համատարած, բայց սրանց մի մասն այսօր էլ կա: Սարսափելի է, բայց համարյա հենց սրանք են մեր այսօրվա «ազգային» նորմ ու ավանդույթները, այնինչ, բոլորիս ուզածը ա´յն ավանդույթներն են, որ գրել եմ` «Մեր ավանդույթների լավ ու վատից» վերնագրի տակ:

Իհարկե` որոշակի սխալ եմ անում, որ այս բացասական բնութագրերն այսքան ընդհանրացնում եմ: Մեր ժողովրդի զգալի մասը, մանավանդ ջահելների մասը, շատ լավն է, ու մեր հույսը հենց այդ մասն է:

Բայց այս մասը պիտի ուժ ունենա ու ազատվի կեղծ արժեքներից, ազատվի մոլորություններից, սնահավատությունից ու նախապաշարմունքներից, քանզի ա´յն բաները, ինչը շատ-շատերն այսօր «ազգային գեղեցիկ ավանդույթ» են համարում, կարող է իրոք խանգարող մոլորություն ու նախապաշարմունք են:

Ուրիշներին չվնասող գեյն է անբարոյակա՞ն, թե՞ Հիտլերը, ով միլիոններով երեխա ու ծերունի, կին ու տղամարդ էր սպանում, բուլդոզերներով դիակները լըցնում էր փոսերն ու սպանած մարդկանց կաշվից էլ ձեռնոց ու կանացի պայուսակ էր կարում` «հանուն գերմանական հայրենիքի լուսավոր ապագայի»:

Բա անբարո չէ՞ին Տրոցկին, Լենինն ու Ստալինը ու սրանց բոլշևիկ բոլոր զինակիցները, ովքեր Սովետում ստեղծին Գուլագի կենտրոնացման ճամբարները ու 1930-ական թվերին 5 միլիոն գյուղացիական ընտանիք (մոտ 50 միլիոն մարդ) աքսորեցին, հանուն «կոմունիստական լուսավոր ապագայի»: Բարոյակա՞ն էին սրանք, երբ աքսորում կամ բանտարկում էին իբր «ժողովրդի թշնամիների» մանկահասակ զավակներին:

Մի կտոր հացի համար պոռնկություն անո՞ղն է անբարոյական, թե՞ այն քաղաքական գործիչները, պատգամավորները, նախարարներն ու վարչապետները, ովքեր թալանում են երկիրը, մեծացնում հարկերն ու զանազան տարիֆները, լկտի ու ցինիկ ստեր են ասում ու հետո ուրանում, ստիպում են, որ բոլոր գործարարները, մինչև իսկ արևածաղկի սերմ վաճառող թշվառները, կաշառք տան զանազան պաշտոնյաներին, որ իրենց օրվա հացը վաստակելու իրավունքն ունենան:

Աղբարկղը քչփորող բո՞մժն է անբարոյական, թե՞ կաշառք վերցնող դատավորն ու դատախազը, ու արդարադատության ողջ համակարգը:

Ու մի՞թե անբարո չի ա´յն վարչապետը կամ պրեզիդենտը, ում թողտվությամբ երկրի բանակում այլանդակ երևույթները համատարած են, ինչն այնքան է թուլացնում այդ բանակը, որ սա պարտվում է պատերազմներում:

Կատարյալ հասարակություն չի եղել ու չկա: Երևի չի էլ լինի: Հասարակության անդամների մի մասը միշտ էլ դժգոհ կամ թշվառ կլինի: Բայց նախ լավ կլինի, որ այդ թշվառությունը նվազագույնը լինի:

Երկրորդը, լավ կլինի, որ նույնիսկ այդ թշվառն ավելի լավ ապրի, քան հայ գյուղացին միջնադարում:

Ու երրորդը.

Դրույթ 1. Իդեալական հասարակարգի չգոյությունը չի նշանակում, որ չպիտի ձգտենք դրան մոտ մի կարգի:

Եթե մի քանի պորտը բացի գնով, կամ նույնիսկ պորտը համատարած բաց անելու գնով (իսկ այդ անգամ պորտի բացությունը ոչ մեկը չի էլ նկատի) պիտի աղբարկղների վրա ագահությամբ աղբ խժռողները վերանան, ու ժողովրդի մեծ մասը, ազնիվ ու աշխատավո´ր մասը, պիտի ապրի արժանապատիվ կյանքով, ու եթե սրա համար ուրիշ ճար չկա, ուրեմն ես բաց պորտը հանդուրժելու կողմն եմ:

Գրողի ծոցը մոդայի հետ կապված «ավանդույթ» կոչվածները, եթե հանուն դըրանց` ժողովրդի մեծ մասը պիտի օրվա հացի կարոտ լինի, անօգնական ծերունիները պիտի թշվառ լինեն, մանուկները կուշտ ուտելու, բուժվելու ու կրթության հընար չունենան:

Ինձ թարս չհասկանաք: Ես երբևէ չեմ ասել ու չեմ ասում, թե պիտի ոչ մի ավանդույթ չպահպանենք:

Ես արդեն ասել եմ, թե ո´ր նորմերը պահպանելուն եմ կողմ, բայց ավելացնեմ, որ դեմ չեմ, օրինակ, քաղաքացիական այնպիսի խիզախության ավանդույթներին, ինչպիսիք ունեին պավլիկյաններն ու թոնդրակյանները, ում Հայաստանից քշեցին սկզբում Բուլղարիա, հետո էլ մինչև Ֆրանսիա, ու ովքեր սկիզբ դրեցին եվրոպական Ռեֆորմացիային ու մի քիչ էլ Լուսավորչականությանն ու Վերածննդին:

Ես կողմ եմ Խորենացու, Աբովյանի ու Թումանյանի «ավանդույթներին», ովքեր քաջություն ունեին բոլորին ասելու իրենց մտածածը:

Ամենամեծ ու ամենաթունդ անբարոյականները հենց ա´յն մարդիկ են, ովքեր ժողովրդին դարձնում են թշվառ ու հետն էլ համոզում, թե դա արվում է «հանուն մեր ազգային ավանդույթների» կամ «հանուն մեր ազգի լուսավոր ապագայի»:

Այս տեսակ մարդկանց համար օրվա հացի խնդիրն էական չի, քանզի սրանք այս հացն ունե´ն, ունեն հարկային անընդհատ աճող թալանի միջոցով: Բայց սրանք միշտ էլ «գերխնդիրներ» ունեն, որ պիտի տասնամյակներով կամ հարյուրամյակներով լուծեն այդ թալանն անընդհատ շատացնելով:

Կառլ Պոպերն ասում է, թե իշխանություն կոչվածը միշտ էլ ավազակախումբ է եղել: (Սխա՞լ է սա): Այդ ավազակներին միշտ էլ օդի պես անհրաժեշտ է, որ շարքային մարդը գլխի չընկնի, որ իրենք ավազակ են: Հենց սրանք են խրախուսում «ազգային ավանդույթների պաշտպան» կոչվածներին (որոնց մեծ մասը միամիտ մոլորյալ է), որ բարոյակարգն ու կապիտալիստական մշակույթը համարեն վնասակար ու երբեմն էլ թշնամական:

Որովհետև, երբ ներքին թշնամի կա, ժողովրդի իսկական թշնամիներին, այսինքն, պետերի խմբին, արդեն չեն համարում թշնամի: Այնինչ, մեր իսկական ու հիմնական թշնամին հենց սրա´նք են:

12.9 Ի՞նչ է ազգային ինքնությունը

Ազգի գաղափարի գիտական սահմանումը չկա, ու երբ տրամաբանությամբ սա սահմանելու փորձ ես անում, տեսնում ես, որ նման սահմանումն անհնար է:

Իրոք, հա՞յ է այն մարդը, ու ծնողները հայ են, բայց ինքն ասում է, թե ամերիկացի է կամ միայն արմատներով է հայ (Վիլյամ Սարոյանն իր ինքնակեսագրական վեպի մեջ գրում է, թե ինքը ամերիկացի է ու հպարտ է, որ ամերիկացի է, բայց երբ գալիս էր Հայաստան, ասում էր, թե հայ է: Ու ինքը բազում անգամ է գրել, որ արմատներո´վ է հայ: Այնինչ, մենք բոլորս իրեն հայ ենք համարում):

Կամ հա՞յ է այն մարդը, ով հայերեն չգիտի, բայց իրեն հայ է համարում: Կամ հա՞յ է այն մարդը, ում ծնողներն այլազգի են, ինքն էլ հայերեն չգիտի (կամ գիտի), բայց ինքն իրեն հայ է համարում: Կամ հա՞յ է այն մարդը, ու ծնողները հայ են, ու ինքն էլ հրաշալի հայերեն գիտի, բայց հենց ի´նքն է ասում, թե հայ չի:

(Իմիջիայլոց, այսպիսի մարդուն հայերը դավաճան են համարում, բայց ախր ինչո՞ւ: Մի՞ թե ամեն մարդ էլ ազատ ընտրության իրավունքը չունի: Ի՞նչ է, նման մարդը ծնվելու պահին երդվե՞լ է, որ հայ է մնալու):

Միակ հավաստի բանը ազգության մասին այն հանգամանքն է, որ.

Դրույթ 1. Ազգային պատկանելությունը հայտարարելո´վ է, հայտարարովի´ է:

Ազգի գենետիկական մաքրություն կոչվածը անհեթեթ է, որովհետև ոչ մի ազգ, ու նույնիսկ ոչ մի անհատ, անխառն կամ բացարձակ մաքուր գենոֆոնդ չունի, սա փաստ է: Այնուամենայնիվ, մենք բոլորս էլ մեզ ինչ-որ մի ազգի անդամ ենք համարում, ու սա է´լ է փաստ, անկախ այն հանգամանքից, որ ազգի գիտական, խիստ սահմանումը չկա:

Ազգությունը բնութագրող քիչ թե շատ «անփոփոխ» (կամ ինվարիանտ) երկու հատկանիշ կա, լեզուն ու ազգային երգն ու պարը:

Տեսանք, որ ազգային ավանդույթ կոչվածներն ու կրոնը հեղհեղուկ բան են, ու ազգային նույնիսկ հազարամյակների սովորույթնե´րն են անճանաչելի փոխվում կամ լրիվ վերանում (օրինակ, հայերի սրբազան պոռնկության ինստիտուտը կամ հեթանոսական կրոնը) կամ էլ նորերն են փոխ առնվում: Փոխ են առնվում նաև ազգային համարվող տարազներն ու կերակուրները, ընդ որում, շատ արագ ու համարյա լրիվ:

Ազգային երգն ու պարն էլ, հնարավոր է, որ համարյա լրիվ վերանան, ինչի ողբերգական մի օրինակը մեր էթնիկ երգի ու երգապարի ու պարերգի օրինակն է, մյուսը՝ ռուսների երգի ու երգապարային хоровод-ի վերանալն է:

Դրույթ 2. Մեր այսօրվա հայկական համարվող երգն ու պարը ժողովրդական են, բայց ազգային չեն, (գոնե Կոմիտասի ասած իմաստով):

Դրույթ 3. Մեր ազգային երգն ու պարն այսօր բոլորովին ժողովրդական չեն, (գոնե Կոմիտասի ասած իմաստով):

Այս դրույթը հաստատվում է Կոմիտասի այն վկայությամբ, որ 1905 թվին հայերը դեռ պահում էին իրենց ազգային երգապարը, ինչը պարում էին ՄԻՄԻԱՅՆ երգելով ու ԱՌԱՆՑ գործիքային նվագակցության: Նորից, Կոմիտասի վկայությամբ, հայերը իրենց բնիկ պարերը պարել են ՄԻՄԻԱՅՆ խմբով, պարելիս իրարից երբեք չեն պոկվել կամ անջատվել իրարից:

Հայերը, ըստ Կոմիտասի, մենապար կամ զուգապար չեն ունեցել: Բացի սրանք, հայ երգապարի պարերգը մի´շտ էր վարիացիա, թե´ մեղեդով, թե´ բառերով: Երգապարը պարում էին բոլո´ր-բոլո´րը, ու պարելիս – պարերգի կրկներգը երգում էին բոլո´ր-բոլո´րը:

Քանի որ խմբային պարի պարային շարժումների քանակը, ի վերջո, սահմանափակ է, հայ երգապարի հույժ բազմազանությունն ապահովվում էր այդ երգապարի պարերգի´ բազամազանությամբ, ինչից Կոմիտասը հավաքել էր 4000-ից ավել: Այսօր հայ երգապարն ու պարերգը, ըստ էության, մեռած են ու սրանց տեղը բռնել են օտար պարերն ու թաթար-սելջուկյան զուռնա դհոլի գործիքային նվագակցությունը, ու այսօրվա հայերը այս օտարն ու խորթն են համարում իրենց ազգայինը: (Մանրամասն – տես իմ «Աբեղյանի ու Կոմիտասի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գրքի առաջին մասը):

Մնում է լեզուն, բայց ախր լեզուն է´լ է փոփոխական, իր հենց բնույթով ու էությամբ: Մարդկային կենդանի լեզուն ինքնին այնպիսի փոփոխական պրոցես է, ինչը, կյանքի ու ազատ շուկայի պես, մարդկային ծրագրերով կառավարելի չի:

Դրույթ 4. Լեզուն չի կարող չփոխվի, ճիշտ այնպես, ինչպես ծառը չի կարող չըփոխվի:

Չի կարող, քանի դեռ չի չորացել (ճիշտն ասած, զանազան պատճառներով ծառը չորանալուց հետո էլ է փոխվում):

Անհատն այս փոփոխությունները չի նկատում, կամ էլ անհատին թվում է, թե իր կյանքի ընթացքում լեզուն համարյա չի փոխվել: Իմ կյանքի ընթացքում, օրինակ, «թույն» գոյականը դարձավ ածական, ընդ որում, իր հիմնական իմաստին լրիվ հակառակ, ու այսօր «թույն կոշիկ»-ը նշանակում է «ընտիր, գերազանց կոշիկ»:

«Դզող»-ը որ նշանակում էր «ուղղող, շտկող», դարձավ «ընտիր, գերազանց»; «հոգնած»-ը ձեռք բերեց ևս մի իմաստ, «ձանձրալի»-ն (օրինակ, «հոգնած կինո»-ն): «պայթած»-ի նոր իմաստը «քանդուքարափ եղած»-ն է ևն, ու սրանք դեռ համարվում են ժարգոնային, չնայած երբ ավագ սերունդը գնա, ջահելները չեն էլ հիշի, որ սրանք անթույլատրելի են: Իրոք, այսօր ո՞վ է հիշում, որ 1900-ականներին գռեհիկ համարվող «հենց» բառի ճիշտ ձևն էր «հանց»-ը:

Բայց լեզվի հնչյուններն է´լ են փոխվում: Մաշտոցի օրերին «օր» բառը գրվում ու ասվում էր «աւր», անգլերենի awr-ի պես (այստեղից մեր «օր ավուր»-ի սեռական «ավուր» հոլովաձևը): Այսօրվա «քթալ» բառը (պատառաքաղի «ընկերը») Մաշտոցի օրերին ասվում էր «դրգալ» ձևով:

Սրա պես փոփոխությունները ուղղակի բազում են ոչ միայն հայերենի, այլև ցանկացած լեզվի մեջ:

Այս փոփոխություններն են պատճառը, որ այսօր գրաբարը չսովորած ուսյալը Խորենացու գրաբար տեքստից շատ քիչ բան է հասկանում: Երբ այսօրվա ուսյալը գրաբար տեքստի մեջ կարդում է «խաղամ», նախ չի հասկանում, որ Մաշտոցի օրերին սա միայն ընղձական չէր, այլ (ու մեծ մասամբ) սահմանական ու նշանակում էր «խաղամ, ծաղրեմ, կատակեմ» ևն իմաստներից ունեցել է նաև «շարժվեմ, երթամ, առաջանամ» ու լիքը ուրիշ իմաստ էլ:

Եթե այսօրվա հայը մի ֆանտաստիկ հրաշքով հայտնվեր 5-րդ դարի Հայաստանում (կամ, օրինակ, այսօրվա անգլիացին՝ 5-րդ դարի Անգլիայում), այս երկուսն էլ ոչինչ չէին հասկանա այդ օրերի հայերի (ու անգլիացիների) ասածներից, բացարձակ ոչինչ, նախ հենց հին ու նոր հայերենների (ու անգլերենների) հնչյունական սիստեմների տարբերության պատճառով: Այդ օրերի հայերենն ու անգլերենը, այսօրվա հայերենի ու անգլերենի համեմատ, լրի´վ էին ուրիշ, ուրի´շ լեզուներ էին:

Երկրորդը, տեսանք արդեն, որ մարդկանց գաղափարներն ու աշխարհընկալումներն էին ուրիշ: Հին հայը հայրենիքի մեր այսօրվա հասկացությունը բացարձակ չուներ, իսկ սրբազան պոռնկությունն ու սրա պես ո´վ իմանա քանի բան համարում էր «ազգային» պատվավոր ավանդույթ: Այսքանից հետո մի՞թե պարզ չի, որ.

Դրույթ 5. Այսօրվա հայի ազգային ու հին հայերի ազգային «ինքնությունները» լրի´վ էին տարբեր:

Մի՞թե պարզ չի, որ.

Դրույթ 6. Ազգային ինքնություն կոչվածը անպայման է փոփոխական, ընդ որում սա փոփոխվում է անգիտակից, սպոնտան, ինքնին, առանց որևէ մարդկային գիտակից ծրագրի:

Առհասարակ, «մաքուր ազգի» գաղափարը այնքան անորոշ ու այնքան ոչ գիտական բան է, որ ավելի լավ է, որ սրա վրա ոչ մի տեսություն կամ գաղափարախոսություն չհիմնենք ու հրաժարվենք «մաքուր ազգի, ազգային մաքուր լեզվի, ազգային մաքուր արվեստի» ու սրանց պես գաղափարներից, ու մտածենք ոչ թե զուտ ազգային կոչվածից, այլ հետևենք հենց մարդկայի´ն համարվող բաներին:

Դրույթ 7. Ազգային ինքնության գաղափարը այնքա´ն է անորոշ ու հեղհեղուկ, որ «ազգային ինքնություն» կամ «յուրօրինակություն» կոչվածը (ինչը համարվում է այնքան թանկ մի բան, որ սրա կորուստը համարվում է տիեզերական մի ողբերգություն՝ սրան հավատացող ժողովրդի համար), շատ անգամ ուղղակի վնասակար է:

Ու շատերն են պնդում, թե իբր մենք կկորցնենք մեր ազգային ինքնությունը, եթե հանկարծ կորցնենք մեր լեզուն, կամ մեր կրոնը կամ մեր ազգային երգ ու պարը, մեր ավանդույթները ևն:

Պարսիկները կորցրին իրենց ազգային կրոնը, զրադաշտը, ու ընդունեցին իրենց համար օտար մահմեդականությունը, բայց դարձա՞ն ինքնությունից զուրկ:

Այսօրվա, սիրիացիներն ու եգիպտացիները երկուսն էլ մահմեդական են ու երկուսն էլ խոսում են արաբերեն, բայց սրանք իրենց համարո՞ւմ են նույն ինքնությունն ունեցող: (Այսօրվա եգիպտացիների մեջ բնիկ ղպտի-եգիպտացի համարյա չկա):

Ավելին, այսօրվա ուկրաինացիները, բելոռուսներն ու ռուսները խոսում են սլավոներերնի տարբեր բարբառներով ու իրար էլ (թեև մի քիչ դժվար) հասկանում են, կրոններն էլ նույնն է, մշակույթներն էլ իրար շատ են մոտ, բայց սրանք իրենց համարո՞ւմ են նույնական, համարո՞ւմ են, որ նույն ինքնությունն ունեն, համարո՞ւմ են, որ նույն ազգն են:

Այսօրվա բելգիացիներն ու ֆրանսիացիները (ասված իմաստներով) համարյա նույնական են, բայց սրանցից ամեն մեկը համարո՞ւմ է, որ ինքն ազգային ինքնություն չունի ու մյուսի մի մասն է:

Պորտուգալերենը իսպաներենի մի բարբառն է, բայց պորտուգալացիներն ասո՞ւմ են, թե իրենք ազգային «պորտուգալական» ինքնություն չունեն ու իրականում իսպանացի են:

Լատինական Ամերիկայի երկրները իսպանախոս են (մեկ-երկուսն էլ՝ պորտուգալախոս), ի՞նչ է, սրանցից ամեն մեկը համարո՞ւմ է, որ ազգային ինքնություն չունի՞:

ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի բնակիչները (մեծ մասամբ) խոսում են անգլերենի իրար հասկանալի բարբառներով: Սրանցից որևէ մեկը համարո՞ւմ է, որ ազգային ինքնություն չունի՞:

Հիմա էլ խոսենք այն բանից, թե ազգային լեզուն կորցնելը նշանակո՞ւմ է, որ կորցնող ժողովուրդը կորցնում է նաև իր ինքնությունը:

Հուլիոս Կեսարի օրերին Իսպանիայում ապրում էին իբերները (որ երևի նորից գալլ էին, որովհետև հռոմեացիները Իսպանիային ասում էին «Այսրալպյան Գալիա), Ֆրանսիայում՝ գալլերի զանազան ցեղերը (որ կելտական լեզվաընտանիքից էին ու որոնց մասին գիտենք հիմնականում Կեսարի նոթերից), Անգլիայում՝ կելտական ընտանիքի պիկտերն ու բրիտները, այսօրվա Ռումինիայի տարածքում ու Մոլդավիայում՝ դակերը հելվետները ու մի քանի ուրիշ ժողովուրդ:

Երբ լատինալեզու հռոմեացիները գրավեցին այս երկրները, իբերները մոռացան իրենց լեզուն ու յուրացրին լատիներենը, ինչը դարձավ լատիներինի մի բարբառը, իսպաներենը (սրա բարբառն էլ, ինչպես ասվեց, պորտուգալերենն է: Իբերների լեզվից այսօր ընդամենը մի քանի բառ է հայտնի):

Կեսարը նվաճեց Գալիան (Ֆրանսիան), հետո էլ գերմանացի ֆրանկների ցեղը նվաճեց Կեսարի նվաճած Գալիան ու սա դարձրեց Ֆրանսիա, բայց թե´ կելտ գալլերը, թե´ գերման ֆրանկները մոռացան իրենց լեզուները, յուրացրին լատիներենն ու այսօրվա ֆրանսերենը լատիներենի մի բարբառն է:

Նույն ձևով դակերն ու սրանց հարակից ժողովուրդները մոռացան իրենց լեզուներն ու խոսեցին լատիներենով, այսինքն, այսօրվա ռումիներենով ու մոլդավերենով, ևն, ևն:

Հինգերորդ դարում գերմանական անգլների, սաքսերի, յուտերի ու ֆրիզների ցեղերը նվաճեցին Բրիտանիան: Տեղի կելտական ժողովուրդների մի մասը (շոտլանդացիները՝ լրիվ, իռլանդացիներն ու վալիյցիները՝ մասնակի) մոռացան իրենց մայրենի լեզուներն ու խոսեցին անգլների բարբառով, ինչի էվոլյուցիայի արդյունքն էլ այսօրվա անգլերենն է:

Հիմա իրենց մայրենի լեզուն կորցրած այս իսպանացիները, ֆրանսիացիները, պորտուգալացիները, ռումինացիները, մոլդովացիները, կամ բրիտների, պիկտերի, անգլների, սաքսերի, յուտերի ու ֆրիզների հետնորդ այսօրվա անգլիացիները դըժբախտացել ու զրկվե՞լ են ինքնությունից, հա՞:

Տրամաբանող մարդու համար եզրակացությունը միակն է.

Դրույթ 7. Լեզվի հնարավոր ու լրի´վ անգուշակելի կորստի դարդ անհեթեթ ա ու անիմաստ: Երբ սա դարձնում են ազգային առաջնահերթ խնդիր, երկիրը դնում են կործանվելու եզրին, որովհետև գոյատևելու միակ առաջնահերթ խնդիրը դարձնում են «ազգային ինքնությունը չկորցնելով գոյատևելու մի անհեթեթ ու անիրագործելի գերխնդիր խնդիր»:

Չնայած արդեն տեսանք, որ ամեն մի ազգն էլ, ուզած թե չուզած (օրինակ, լեզվին ներհուն փոփոխականության պատճառով), անպայման է «կորցնում» իր լեզուն, ու հնարավոր է, որ երգ ու պարն էլ կորցնի, ու հլը կրոնն է´լ սրանց հետ, բայց եկեք այս առիթով մի քանի հարց տանք:

Մենք էսօր Տիգրան Մեծի օրերի հայերի կրոնը կորցրել ենք, լրի´վ ենք կորցրել, որովհետև այն օրերին մեր հայրերի կրոնը համարյա նույնական էր պարսկական դիցարանի պաշտամունքին: Փոխարենը մենք վերցրինք նոր հրեական կրոնը, ինչին ասում ենք «քրիստոնեություն»:

Մեր հայրերի ամենապատվավոր ավանդույթներից մեկը, սրբազան պոռնկության ավանդույթը, ինչն այնքան է գարշելի այսօրվա տեսանկյունից, որ ռիսկ չեմ անում գոնե մի քանի խոսքով նկարագրեմ, հո լրի´վ ենք կորցրել: (Սա նվիրված էր Անահտին ու Աստղկին, ու սրա պաշտամունքի նկարագիրը կա իմ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը» գրքում):

Մենք չենք «պահպանել» նաև մեր մայրենի լեզուն ու թողել ենք, որ մեր մայրենի լեզուն այնքան «կեղտոտվի», որ այսօր Մաշտոցի ու Խորենացու (էլ չեմ ասում – Գրիգոր Մագիստրոսի) գրածները չենք հասկանում: Իսկ այս 20-րդ դարի առաջին քառորդում էլ, ինչպես ասվեց, կորցրեցինք մեր ազգային երգ ու պարը:

Դե հմի ասեք, մենք հայ մնացե՞լ ենք: Ասե´ք, մենք Տիգրան Մեծի օրերի հայերի ինքնությունը պահե՞լ ենք, հը՞: Եթե տրամաբանության հետ լրիվ չթշնամանանք ու ձեր այսօրվա դատողությանը հետևենք, մենք մեր ինքնությունը հաստա´տ ենք կորցրել: Ուրեմն, մենք այսօր, էլ հայ չենք, կամ էլ, Մաքուր հայ չենք: Բայց ախր, թե որ հայ չենք, բա ի՞նչ ենք, հը՞:

Իսկ որ խոշոր չինովնիկներն ու իրենց առաջնորդն ասում են, թե մենք պիտի հրաժարվենք Մասսից ու Արևմտյան Հայաստանից, լրիվ ուրիշ հարց է, ու սա ձեր ասած «ինքնության» հետ ոչ մի կապ չունի: Սա մասնավոր սեփականությունից հրաժարվելու հարց է: Հա, մեր մասնավոր սեփականություն հողերն ու երկիրը մեզնից խլել են, ու սա չմոռանալը մեզնից ամեն մեկի իրավունքն է:

Բայց չմոռանալու այս իրավունքը չի նշանակում, որ պիտի ամեն մի պատեհ ու անպատեհ առիթով գոռանք. «Մեր հողերը հետ տվեք»: Ավելին, սա չի նշանակում, որ մեր այսօրվա «չնչին» բանակով պիտի դուրս գանք թշնամու կես միլիոնանոց հրաշալի զինված բանակի դեմ ու կործանվենք, որ մեր «ինքնություն» կոչվածը պահպանենք:

Ու չպիտի մոռանանք, որ երբ խոշոր չինովնիկներն ու իրենց առաջնորդն այսպիսի հրաժարականի հարցերից են խոսում, մեծ մասամբ, ուզում են ժողովրդին թմրացնեն, որ սրանք հանկարձ չզարթնեն ու չնկատեն, որ երկրի ղեկավարները, մեծագույն դաժանությամբ, իրենց թալանում ու կեղեքում եմ են:

Կործանարար մանկամտությունից խուսափելու միակ ելքը սթափ մտածելու տրամաբանական կարողությունից չհրաժարվելն է:

12.10 Կեղծ գաղափարախոսությունները

Երբ հորինովին ու սուտը դրվում են որևէ գաղափարախոսության հիմքում, այդ գաղափարախոսության կեղծ լինելը մի օր անպայման է պարզվում, ու սրա վիթխարի վնասը մի օր անպայման է երևում: Սրանց հենքը, համարյա միշտ, հզոր պետությունն է, ու սրա գաղափարական հիմքի ազգային արժեքներ կոչվածների բնիկ, վաղնջական ու եզակի լինելն է:

Բացի սրանցից, բոլոր գաղափարախոսություններն էլ, թերևս մի´շտ, միաբանություն են պահանջում, ընդ որում այս միաբանությունը, արդեն առանց բացառության, պահանջում է, որ ողջ ժողովուրդը միաբան լինի միայն ու միայն պետության հետ (այսինքն, պետերի հանրության հետ), որպեսզի պետությունը հզոր լինի:

Միաբանությունից կխոսենք հաջորդ գլխում, այժմ շարունակենք մեր խոսակցությունը ազգային արժեքներից:

Այս ազգային արժեք ու ազգային ինքնություն կոչվածները, համարյա միշտ ու լրիվ, մշակութային փոխառության արդյունք են: (Թերևս բացի լեզուն, բայց երբեմըն նույնիսկ սա էլ, օրինակ, հրեաների «մայրենի» համարվող իվրիտը հնագույն էլամացիների լեզուն է (ըստ Լոուկոտկայի), որ հրեաները, մոռանալով իրենց սեփական բարբառը, վաղուց-վաղուց էին փոխ առել էլամացիներից ու սրանով էլ գրել էին իրենց սուրբ գրքերը):

Աստված ու կրոն փոխ առնելը հին աշխարհում սովորական բան էր: Օրինակ, Մեծ Մոր պաշտամունքը տարածված էր համայն հին աշխարհում: Սա այնքան էր հարգի, որ հին հռոմեացիները սա (այսինքն, այս Մեծ Մոր` Կիբելեի պաշտամունքը) փոխ առան փռյուգացիներից ու Հռոմում հիմնեցին Կիբելեի պաշտոնական պաշտամունքը, տաճարով ու քուրմ-քրմուհիներով հանդերձ:

Հռոմեացիները, նույն ձևով, օրինակ, եգիպտացիներից փոխ էին առել «Սերապիս» սուրբ եզան պաշտամունքը, սրա համար Հռոմում տաճար ու քրմական դաս հիմնելով:

Իմիջիայլոց` սա հին աշխարհի մարդկանց կրոնական հանդուրժության փայլուն օրինակներից մեկն է:

Դրույթ 1. Աոաջին` բացառիկ անհանդուրժող կրոնները հենց հուդայականությունն ու սրանից ծագած քրիստոնեությունն ու հետո իսլամն էին:

Սրանց հակառակ` հին մարդիկ ո´ր մի երկիրը գնային, թեկուզ ժամանակավոր, իրենց աստվածների հետ մեկտեղ, պաշտում էին նաև այդ երկրի այս կամ այն աստծուն, կամ բոլոր աստվածներին, անկեղծ հավատալով, որ այդ երկրի աստվածները իրեն էլ կպաշտպանեն փորձանքներից, եթե ինքն իրենց զոհ մատուցի:

Ավելին, ասորեստանցիները, օրինակ, Բաբելոնը գրավելուց հետո, Բաբելոն քաղաքի գլխավոր աստծու` Մառդուկի ոսկե վիթխարի արձանը վերցրին ու տարան Նինվե` իրենց մայրաքաղաքը, դրին այնտեղ, որ զոհ մատուցեն, որ այս Մառդուկը հենց իրե´նց պաշտպանի ու ոչ թե բաբելացիներին:

Հավատուրացություն կոչվածը ուղղակի չկար, ու կրոնական փոխառությունը սովորական բան էր: Հայերը բացառություն չէին ու հայերի պանթեոնը համարյա նույնական էր իրանական պանթեոնի հետ: Մեր միակ բնիկ աստվածը գուցե Անգեղ Տորքն էր, իսկ հայերենով ստուգաբանվող աստծո միակ անունը Աստղիկն է, մեր «Մեծ Մայրը», բայց հետո սրա տեղը քիչ-քիչ բռնեց իրանական Անահիտան (հին պարսկերենով՝ «մաքուրը, անբիծը, սպիտակը»):

Չնայած հայերի նախագրային շրջանի թե´ հեթանոսական կրոնից, թե´ գրի գործածությունից մենք շատ քիչ բան գիտենք, որովհետև ոչ մի փաստական տվյալ չկա, այնուամենայնիվ, մեր այսօրվա ուսյալները լրիվ անհիմն լեգենդներ են հորինում այս երկուսի գոյության մասին:

Օրինակ, հայերի նախամաշտոցյան հայերեն գրի առասպելական գոյությունը «հիմնավորելու» համար ոմանք ասում են, թե հայերը անպայման են նախամաշտոցյան գիր ունեցել, որոհետև «Տիր» անունով գրի ու դպրության աստված են ունեցել ու, այս գրի գոյության փաստական նյութի բացակայությունն էլ բացատրում են այն բանով, թե մեր սկզբնական քրիստոնեությունը իբր այնքան է ատել ամենայն հեթանոսականը, որ ոչնչացրել է եղած փաստական ողջ նյութը:

Սա, իհարկե, անհեթեթ է: Այսպես ասողները տեղյակ չեն որ.

1) Տիրը փոխառյալ աստված է, ու այս «Տիր» անունը հայերենով չի ստուգաբանվում:

2) Տիրը ոչ թե դպրության աստվածն էր, այլ գրո´ղ աստվածը, մարդկանց ու աստվածների բա´խտը գրող աստվածը, ճակատագի´րը գրող աստվածը:

3) Այն հին-հին օրերին սովորական բան էր, որ նույնիսկ իշխաններն ու թագավորներն լինեին անգրագետ, ու իրենց համար գրագիրներ (դպիրներ) պահեին: Սրա համար էլ հին մարդիկ մտածում էին, որ նույն վիճակն էլ աստվածների «երկրում» է, ու բոլոր աստվածներից միայն մի´ աստվածը՝ Տի´րը ունի գրելու կարողությունը:

Դրույթ 2. Գրող աստծու, այսինքն, գրի ու դպրության աստծու գոյությունն ավելի շուտ գրի բացակայությա´ն ապացույց է, ոչ թե հակառակը:

Մյուս կողմից, այսօր Նոր ու Հին Հայաստանի ողջ սար ու դաշտերով մեկ քարերի վրա մեսրոպյան հայերենով լիքը գրություն ունենք: Հիմա նախամաշտոցյան հայերեն գրի կողմնակիցների ասելով` առաջին քրիստոնյաները ման են եկել Հայաստանի ողջ սար ու դաշտերը, որ նախամաշտոցյան հայագիր քարերը մեկ-մեկ տաշեն ու դրանց վրայի նախամաշտոցյան հայ գրությունները ջնջե՞ն, հա՞:

Գրություններն լինում են նաև մատնիքների, դրամների, խեցեղենի ու կնիքների վրա, ու սրանք պահպանվում են հնագույն գերեզմաններում ու դամբարաններում:

Հիմա ի՞նչ, նախամաշտոցյան հայերեն գրի կողմնակիցների ասելով` առաջին քըրիստոնյաները ման են եկել Հայաստանի ողջ սար ու դաշտերը, որ բոլոր գերեզմաններն ու դամբարանները մեկիկ-մեկիկ քանդեն բացեն, ստուգեն ու մատնիքների, մետաղադրամների, խեցեղենի ու կնիքների վրայի բոլոր նախամաշտոցյան գրությունները ջնջե՞ն, ու հետո նորից փակե՞ն, հա՞, որ մենք այս 20-21-րդ դարերում հանկարծ ոչ մի հայատառ գիր չգտնե՞նք, հա՞:

Ու հետո, ինչպե՞ս է, որ մեր թագավորների նախաքրիստոնեական հունարեն ու լատիներեն գրությունները, մատնիքների ու կնիքների ոչ հայերեն գրությունները պահպանվել են, բայց նախամաշտոցյան հայերեն գրերը չեն պահպանվել: Ի՞նչ է, առաջին հայ քրիստոնյաները ատե՞լ են ամենայն հայերենը, հա՞:

Դրույթ 3. Գիտության փաստերը պիտի անպայման ստուգելի լինեն, թե չէ` դըրանք փաստ չեն լինի, կլինեն ու կմնան ենթադրություն, վարկած, հիպոթեզ, իսկ այսպիսի փաստերի հավաքածուն գիտություն չի լինի, որովհետև ստուգելի չի լինի:

Գիտական փաստարկը «փաստ» բառից է, իսկ իսկական փաստ, այսինքն, նախամաշտոցյան գրի գոնե մի հավաստի նմուշ, գոնե մի հավաստի պատառիկ, դեռ չեն գտել: Որ գտնեն, ուրիշ հարց, ու արդեն ով էլ ասի, թե նախամաշտոցյան հայերեն գիր չի եղել, արժեք չի ունենա:

Բանավոր ասքերի (էպոսի, երգերի ևն) գոյությունը բոլորովին էլ փաստարկ չի: Օրինակ, քրդերը մի քանի հազար տարի ունեցել են ասքեր ու երգեր, բայց գիր ունեցան ընդամենը մի 100 տարի առաջ: Այսպիսի օրինակ շատ կա:

Իհարկե, Մաշտոցից առաջ հայերը բանավոր «գրականություն» ունեցե´լ են, բայց շոշափելի փաստ, որ հայերեն լեզվով գրած է եղել դրա նույնիսկ շատ փոքր մասը, չկա, ոչ մի հատ չկա:

Հույներն իրենց երկրորդ ու արդեն հիմնական գիրն ստեղծեցին մոտ 28 դար առաջ, ու գրանցեցին իրենց էպոսները ու հավատալիքների սիստեմը:

Հիմա հո Իլիականն ու Ոդիսականը հույների գիրն ստեղծելուց հետո չե՞ն ստեղծվել: Սրանք հույների գրից առաջ են ստեղծվել, վաղուց-վաղուց, ու ո´վ իմանա, թե քանի դար առաջ (մանավանդ հույների հավատալիքների սիստեմը, որ երևի հույների գրերից մի քանի հազար տարի առաջ է քիչ-քիչ ձևավորվել):

Երբեմն ասում են, թե «Մաշտոցից առաջ եղած հայերեն գրի ամենահզոր ապացույցը այն պատրաստի կուռ քերականական համակարգն ու հարուստ բառապաշարով հայերենն էր, որով Մաշտոցն ու իր աշակերտները թարգմանեցին Ս. Գիրքը»: Այս «փաստարկն էլ է անհեթեթ:

Հույների էպոսի գրական արժանիքներն այսօր է´լ են համարվում կատարյալ ու զարմանալի: Հիմա ի՞նչ, որ հույներն ասեն, թե մենք մի երրորդ գիր է´լ ենք ունեցե, դեռ մի 38 դար առաջ (էսօրվա մեր իմացած 28 դարին հակառակ), ինչն ապացուցվում է մեր Իլիականի ու Ոդիսականի ու նաև Հեսիոդոսի գրառած Թեոգոնիայի լեզուների կատարելությունով, իրենց այս ասածն արժեք կունենա՞:

Մենք պիտի հավատանք գիտակա´ն փաստարկներին, իսկ ոչ գիտական, թեկուզ մեր ազգային ամենանուրբ լարերը շոյող ու մեզ հույժ ցանկալի ենթադրությունները պիտի անպայման ջրենք:

Ով հետաքրքրվում է այս հարցերով, թող կարդա նախ Հր. Աճառյանի «Հայոց գիրը» ֆունդամենտալ մենագրությունը, ու Կորյունի «Վարք Մաշտոցի» թարգմանության Մանուկ Աբեղյանի ծանոթագրությունները: (Ֆրեդերիկ Մակլերն էլ ունի այսպիսի մի հետազոտություն, բայց ես ծանոթ չեմ): Ես իրենցից ավելի լավ չեմ հիմնավորի իմ վերի այս ասածները:

Մեկ-մեկ էլ սրանք ասում են, թե եղել է օտար տառերով հայերեն գրականություն, ա´յն վաղնջական օրերին, երբ գիր իմացողը հազվադեպ էր ու համարվում էր կախարդի պես մի բան:

Փորձի համար այստեղ մի կտոր հայերեն բան եմ դնում ռուսերեն տառերով ու գրելու ա´յն օրերի տրադիցիայով, այսինքը, առանց այսօրվա կետադրության ու առանց բառերն իրարից անջատելու ու միայն մեծատառերով, ինչպես որ Մաշտոցի օրերին էին գրում: Ինքներդ որոշեք, հնարավո՞ր է, որ այս ձևով մի հսկա էպոս գրվեր, կամ «գրական տրադիցիա մշակվեր», ու տեսեք թե հավանակա՞ն բան է այսպես գրելն ու կարդալը:

ГИТАКАНПАСТАРКПАСТБАРИЦАИСКИСКАКАНПАСТАЙСИНКНАХАМАШТОЦЯНГРИВОРЕВЕМИНМУШМИПАТАРИКЕЛЕВОРЧИКТНВЕ.ВОРКТНВИУРИШАРЦУЭЛАРДЕНОЖЭЛАСИТЕЭТЕНЦГИРЧИ!ЦЕАРЖЕКЧИУНЕНА.

Այս «փաստարկին» հավատացողները չգիտեն, որ Մաշտոցը կետադրության մենակ մի նշան ուներ` կետը, որ դնում էր վերջակետի փոխարեն: Սրա համար ենք ասում «կետադրություն»:

Սրանք չգիտեն, որ Մաշտոցը բառերն իրար կպած էր գրում, որովհետև ողջ աշխարհում դեռ գլխի չէին, որ բառերը կարող են անջատ-անջատ գրեն, ու տողադարձն էլ անում էին, ոնց պատահի: Հույներն ու ասորիներն էլ էին այսպես անում, ու որ այսպես արած չլինեին, Մաշտոցն էլ բառերն իրարից անջատ գրելու տրադիցիան իրենցից սովորած կլիներ:

Այս «փաստարկը» բերողները չգիտեն, որ Մաշտոցը փոքրատառ չուներ, որովհետև ողջ աշխարում էլ փոքրատառի գաղափարն ու կարիքը չկար, ու հույներն ու ասորիներն էլ փոքրատառ չունեին: Որ ունենային, Մաշտոցն իրենցից սովորած կլիներ ու հայերենի համար է´լ հորինած կլիներ:

Այս «փաստարկը» բերողները չգիտեն, որ.

Դրույթ 4. Քերականությունը տվյալ բարբառի կամ խոսվածքի ներքին ու անկապտելի օրենքների խումբն է, ու սա ամե´ն մի բարբառի ու խոսվածքի («լեզվի») անբաժան մասն է, ու ինքնին՝ մի´շտ է կատարյալ: Ոչ կատարյալ, այսինքն, աղավաղ, կարող են լինեն միայն տվյալ բարբառի գրական ոճերը: Անհնար է, որ որևէ բարբառի քերականությունը լեզվից պոկես դնես մի կողմ, լեզուն մնա ուրիշ կողմ:

Սա նույնը կլիներ, ոնց որ մեկնումեկի բնավորությունն իրենից անջատեիր դընեիր սեղանին, ու այդ մարդն էլ մնար սեղանին դրած իր այդ բնավորությունից առանձին ու անջատ:

Իհարկե, որևէ կոնկրետ լեզվի օրենքների հավաքածուն (քերականությունը) կարելի է, որ գիտական մեթոդներով մոտավոր նկարագրվի ու գրվի գրքերի մեջ: Ժողովուրդը, մեծ մասամբ, հենց սրա´ն է ասում «քերականություն», չնայած որ այդ գրքերը հանկարծ վառվեն, լեզվի քերականությունը («բնավորությունը») չի կորի:

Իսկ թե որ լեզուն «վառեն», բայց «կուռ» քերականության գրքերը մնան, էլ արդեն անհնար կլինի, որ այդ լեզվով խոսեն, թե որ այդ ողջ ժողովուրդը իր լեզվով խոսելը նորից չսովորի (ոնց որ էսօրվա հրեաները):

Մաշտոցը գրանցել է ի´ր օրերի Արարատյան բարբառի գլխավոր խոսվածքը, Վաղարշապատի´ խոսվածքը, ու լրիվ բնական է, որ այդ խոսվածքի «քերականությունը կուռ» է եղել, որովհետև ամեն մի լեզվի քերականությունն էլ ինքնին «կուռ է»:

Բայց Մաշտոցի´ անհատական քերականությունը այնքան էլ կուռ չի, օրինակ, իր հենց առաջին նախադասությունը հայերենի օրենքներով չի:

Վաղարշապատի բարբառի բառապաշարը (ոնց որ ամեն մի բարբառի բառապաշարը) աղքատ է եղել, սրա համար էլ Մաշտոցը լիքը փոխառություն է արել այն օրերի պարսկերենից, ասորերենից ու հունարենից: Այս փոխառությունների մի մասն այդպես էլ չի մտել մեր բարբառները:

***

Այս շարադրածիս մի մասը լեզվաբանության տարրական հիմունքներից է, որ կա, օրինակ Saussure F. – The General Theory of Language-ի կամ Հր. Աճառյանի «Լիակատար քերականույուն հայոց լեզվի» (8 հատորով) աշխատության կամ Մանուկ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն» կամ Henry Sweet-ի 2 հատորանոց “English Grammar, Historical and Logical” աշխատությունների մեջը:

12.11 Ազգայինն ու հայագովությունը

(Հատված իմ «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական և մեր ընդհանուր ողբերգությունը» գրքից: Թեևակի խմբագրել եմ)

Ազգային արժեք կոչվածի ու միաբանության ջատագովներն անպայման հայագով են լինում, ու այս հայագովները, համարյա միշտ ու ամենուրեք, խոսում են այն տեսակ բաներից, որոնք խիստ կապված են մեր «ազգային ինքնասիրության» ամենանուրբ լարերին: Ո՞ր թեմաներն են դրանք: Թվարկեմ մի քանիսը.

1. Մի լեզու, մի մշակույթ, մի ազգ, մի պետություն:

2. Հայ ժողովուրդն ամենալավն է:

3. Հայ ժողովուրդն ամենահինն է:

4. Հայ ժողովուրդը տաղանդավոր է ու աշխատասեր:

5. Հայ ժողովուրդը ստեղծագործ է:

6. Հայերենն Ադամի ու Եվայի լեզուն է, մնացած լեզուներն էլ հայերենից են ծնվել:

7. Հայերենը հնդեվրոպական մա´յր լեզուն է:

8. Հնդեվրոպացիների հայրենիքը Հայաստանն է:

9. Ամենակարևոր հայտնագործությունները հայերն են արել:

10. Հայ ժողովուրդը միշտ Հայաստանում է ապրել:

11. Հնդեվրոպացիներն է´լ են Հայաստանում ապրել:

12. Հայերն առաջին, ամենալավ ու ամենաճիշտ քրիստոնյաներն են:

13. Հայերի հեթանոսությունն է´լ է ամենալավը:

14. Հայերը Մաշտոցից առաջ էլ են հայերեն գիր ունեցել:

15. Հայերը 2000 տարի առաջ էլ են թատրոն ունեցել:

16. Ուրարտացի չի եղել, եղել են միայն հայերը:

17. Հայերն արիացի են (արիացի բառը նշանակում է իրանցի – ՄՀ):

18. Բոլոր բնիկ հայերեն բառերը ծագել են հայերեն «ար» արմատից, որովհետև հայերն արիացի են ու արմեն են:

19. Հայերի ամեն հինը` աշխարհի ամենալավ հինն է ու ուրիշների նորից լավն է:

20. Հայերը համաշխարհային ազգ են:

21. Հայերը հայ են (արմենոիդ են):

22. Հայերն ա´յն ազգն են, ով աշխարհին տվել է` Տիգրան Մեծ, Մաշտոց, Խորենացի ևն, ևն:

23. Հայոց լեզուն ամենաճկուն ու ամենահարուստ լեզուն է:

24. Մաշտոցյան այբուբենն ու ուղղագրությունն ամենալավն են:

25. Հայերը գերիշխող տեսակ են:

26. Հայերը քաղաքակիրթ ազգ են:

27. Հայերը պիտի ամեն գնով պահպանեն իրենց ավադույթներն ու ազգային արժեքները:

28. Հայերը պիտի միաբանվեն ու չերկփեղկվեն ու սրա համար պիտի հետ դառնան «դասական» ուղղագրությանը (կամ գրաբարին):

29. Աստղագիտությունը, կոշիկն ու գինին հայերն են ստեղծել:

30. Ճիշտն ասած, մնացած կարևոր բաներն է´լ են հայերն ստեղծել:

31. Մաշտոցն իր այբուբենով կոդավորել է Մենդելեևի աղյուսակը:

Եվ այլն, ևն, ևն:

Հայագովների մեծ ու մանր քաղգործիչները անպայման հեղափոխական հերոս են: Սրանք երբեք «մանր» հարցերից չեն խոսում, ու սրանց շոշափած հարցերն անպայման «տիեզերական» են, անպայման համազգային են:

Ու լուրջ գիտությունը, օրինակ, համաշխարհային պատմագիտությունը, տնտեսագիտությունը, լեզվաբանությունը, համեմատական ազգագրությունը կամ անտրոպոլոգիան, ֆիզիկան ու քիմիան հայագովների «տեսությունները» երբեք չի ընդունում:

Մաթեմատիկոսը, ֆիզիկոսը կամ բնագետն առհասարակ` երբեք նախօրոք չգիտի, թե ինքն ի´նչ է հայտնագործելու: Այս կարգի լուրջ պրոֆեսիոնալի լուծելիք խնդիրներն ու հայտնագործելիք դրույթները ծնվում են առօրյա, սովորական, ձանձրալի, անընդհատ ու համառ փնտրտուքի ընթացքում:

Ու երբ լուրջ գիտնականը, մեծ մասամբ պատահական, մի հետաքրքիր բան է նկատում, նո´ր է միայն սա ապացուցելու (եթե սա մաթեմատիկային է վերաբերում) կամ հիմնավորելու փորձն անում (եթե սա բնագիտությանը, տնտեսագիտությանը կամ լեզվաբանությանն է վերաբերում): Իսկ եթե ի վիճակի չի լինում դա ապացուցելու կամ հիմնավորելու, ձևակերպում է խնդրի տեսքով ու թողնում է, որ ուրիշներն ապացուցեն:

Այսպես հայտնագործվեցին կամ կառուցվեցին` բարձրագույն մաթեմատիկան, բազմությունների տեսությունը, ժամանակակից լոգիկան, ընդհանրացված ֆունկցիաների տեսությունը, հարաբերականության տեսությունները, քվանտային ֆիզիկան, էվոլյուցիայի տեսությունը, գենետիկան, ինֆորմացիայի տեսությունը, կիբեռնետիկան, սինեռգետիկական մեթոդը, համեմատական ազգագրությունը, համեմատական լեզվաբանությունը, ու սրանցից ամենաերիտասարդը՝ պռաքսեոլոգիան ևն, ևն, ևն:

32. Հայագովներին, սրան լրիվ հակառակ, նախօրոք հայտնի ու հստակ պարզ է, թե իրենք ինչ պիտի ապացուցեն: Պիտի ապացուցեն, որ հայերն ու ամենայն հայկականը ամենալավն է, ամենաճիշտն է, ամենահանճարեղն է: Ու այս ճանապարհին չկա մի հարց, ինչի պատասխանը հայագովները չիմանան:

Մաթեմատիկոսի ու տնտեսագետի արածի ճշմարտացիության միակ չափանիշը տրամաբանությունն է (երկրորդինը՝ նաև անցյալի փորձը), ու մաթեմատիկոսներն ու տնտեսագետները հենց սրանով են ստուգում իրար գործերը:

Ֆիզիկոսի, քիմիկոսի, ու առհասարակ` բնագետի արածների ճշտության միակ չափանիշը փորձն ու դիտումներն են: Երբ մի բնագետ մի նոր բան է անում, մյուսները փորձով ստուգում են սրա արածը: Եթե փորձը չհաստատեց սրա ասածն ու արածը, ուրեմն, այդ մարդու ասածն է´լ, արածն է´լ գիտության համար ոչ մի արժեք չունի:

Դրույթ 1. Որ հազար Էյնշտեյն ու Նյուտոն ու Գաուս ա´յն տեսակ բան ասեն, ինչն ասածս ձևով ստուգելի չի, այդ բանը գիտության համար անընդունելի է, այդ բանը գիտություն չի:

Սրա համար էլ գիտական լուրջ նորությունները տպվում են, մեծագույն մասամբ, միայն ու միայն գիտական ամսագրերում, որ աշխարհի բոլոր գիտնականներն էլ հնար ունենան դրանք ստուգելու: Այս իմաստով` Հայաստանի մաթեմատիկան ու բնագիտությունը հսկող ունե´ն, ու այս հսկողը համաշխարհային մաթեմատիկան ու բնագիտությունն են: Ու հայ մաթեմատիկան ու բնագիտությունը համաշխարհային գիտության չնայած փոքր, բայց պետքակա´ն մասն են:

Իսկ այսօրվա (հազվագյուտ բացառություններով` ոչ 1930-ականներից առաջվա) հայ լեզվաբանությունն ու համարյա ողջ հայ հասարակագիտությունը կտըրված են համաշխարհային գիտությունից ու ոչ մի նման հսկող չունեն: Սա´ է այն պատճառը, որ այս գիտությունների «հայ ներկայացուցիչները» իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի չափանիշ չունեն:

33. Քանի որ հայագովները ո´չ հիմնավոր գիտելիք ունեն, ո´չ գիտական մեթոդին են տիրապետում, ոչ է´լ իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշելու չափանիշ ունեն, ոչ թե գիտությանն են դիմում, այլ հայտնի մարդկանց կարծիքներին: Ասում են, թե «ակադեմիկոս Ա. Ղարիբյանն ասում է, Աճառյանի ու այլոց կարծիքով» ևն, ևն:

Ու քանի որ այսօրվա հայագիտության զգալի մասի «գիտական մեթոդը» հենց այս «կարծիքայնությունն» է, ամեն մի պատահական մարդ էլ իրեն հայագետ է հռչակում:

Երբեք չես լսի, որ որևէ լուրջ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս ասի. «Նյուտոնը կարծում է, որ տիեզերական ձգողության օրենքը կամ Պյութագորասի թեորեմը ճիշտ է»: Գիտական աշխարհում այս կարգի նախադասությունները ծիծաղելի ու անընդունելի են:

34. Հայագովները լուրջ գիտությունից երբեք ու երբեք չեն խոսում: Օրինակ, ինչպես ասվել է, որ 1934 թվից Հայաստանի բոլոր դպրոցներում է´լ, բուհերում է´լ այնպիսի մի քերականություն են ուսումնասիրում, ինչի հակագիտականությունն ու անհեթեթությունը, ապացուցել է Մանուկ Աբեղյանը, 1936 թվին:

Ապացուցել է անառարկելի, այսինքն, մինչև այսօր էլ այդ ապացույցին գիտական լուրջ առարկություն չի եղել: Ուրեմն, 1934 թվից հայերն ունեն երկու, իրար լրիվ հակադիր, իրար լրիվ ջնջող, լրիվ անհաշտ քերականություն:

Հայագովներն այս քերականական ողբերգությունից է´լ, մեր ազգային, ըստ էության, մեռած երգ ու պարի ողբերգությունից է´լ, ո´չ մի անգամ չեն խոսում: Չեն խոսում, որովհետև քերականությունից ու ազգային երգ ու պարից խոսելու համար լուրջ գիտելիք է պետք, իսկ իրենք այդ գիտելիքը չունեն:

35. Հույժ նկատելի է, որ վերևի ցուցակի անկասկած կեղծ թեզերից մեկնումեկի հետևորդը, համարյա միշտ, անպայման նաև համարյա մյուս բոլոր թեզերի հետեվորդն է: Ու այդ թեզերի համախումբը մեր «ազգային գաղափարախոսության» միջուկն ու էությունն է, իսկ սա էլ, անպայման, հետադիմական է, եթե ոչ կործանարար, ինչպես որ պատմությունն է մի քանի անգամ ցույց տվել:

Հայագովները շատ արագ են միաբանվում, ու վիթխարի վնաս են հասցնում հայերի համբավին, կրթությանն ու գիտությանը: Հայերի ամենանվիրյալ պաշտպաններից մեկը, ֆրանսիացի Անտուան Մեյեն, այս տեսակ մի առիթով ասել է.

Դրույթ 2. «Իր գաղափարները տարածելու լավագույնը ձևը` արդարություն պահանջող ժողովրդի համար` ճշմարտությունն ասելն է»:

(Անտուան Մեյե, «Հայագիտական ուսումնասիրություններ», էջ 623):

Գլուխ 13. ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

13.1 Ո՞նց են գաղափարախոսություն ճարում

ՃԱՆՃԸ.– Բա էսի կյա՞նք ա: Ա´յ, պատերազմի վախտը, էրեխեք, էդ ինչքա´ն շատ սիրուն դիակ կա´ր:

Կարել Չապեկ

Հանրության կյանքի ու մանավանդ քաղաքական կառուցվածքի, ուրեմն, նաև կենսաձևի կտրուկ փոփոխությունների ու մանավանդ ճգնաժամային շրջաններում շատ կլսես, թե «ազգային նոր գաղափարախոսության» անհետաձգելի կարիք կա: Ու սա բնական է: Նման կտրուկ փոփոխությունների ժամանակ առաջին հերթին դեն են շպրտում հին գաղափարախոսությունը:

Պարզ է, որ նորի կարիքն իրոք հրատապ է: Բայց նոր գաղափարախոսությունը ո՞րտեղից ճարենք, ումի՞ց վերցնենք: Ու հազար ափսոս, որ չհաշված հատուկենտ դեպքերը, նոր գաղափարախոսություն փնտրելիս, մարդիկ նայում են անցյալին, նայում են պատմությանը:

Հնարավոր է, որ սա լինի սեփական պատմությունը, բայց եթե այս պատմության մոտիկ անցյալում սրա հարկ եղած ոչ մի օրինակը չկա, դիմում են հեռավոր անցյալին, դիմում են իրենց «արմատներին»:

Հեռավոր անցյալն էլ (այսինքն, այս «արմատները»), եթե չհաշվենք հույների ու հռոմեացիների անցյալը, ոչ մի ժողովուրդ էլ լավ չգիտի: Ու այս անգամ միակ ելքը ուրիշ ժողովուրդների մոտիկ (մեկ-մեկ էլ` հեռու) անցյալին դիմելն է:

Մոտ անցյալի ամենափայլուն «ազգային գաղափարախոսության» օրինակը, իհարկե, գերմանացիներինն է: Բայց այս օրինակը ամենաողբերգականն ու ամենախայտառակն է:

(Իմիջիայլոց՝ այս օրինակն է´լ է հիմնված հին հույների անցալի, ավելի ճիշտ, սպարտացիների պատմության վրա, որովհետև ամենայն «ազգային գաղափարախոսությունների» ակունքը, ի վերջո, Պլատոնի «Իդեալական Պետության» տեսությունն է, իսկ սա էլ, համարյա լրիվ, հորինված էր Սպարտայի քաղաքական կառուցվածքին հետևելով):

Գերմանացիների ասված օրինակն այնքա´ն է խայտառակ, որ համարյա ոչ մեկը, եթե նունիսկ իր հոգու խորքում պաշտում է գերմանական նացիզմի տեսաբանների գործերն ու սրանց հիման վրա գրած Mein Kampf-ը (Հիտլերի գիրքը), ռիսկ չունի ասելու, որ «ազգային գաղափարախոսության» հիմքը սրա պես մի բան պիտի լինի:

Ոչ մեկը սա ռիսկ չունի ասելու նաև ա´յն բանի համար, որ ողբերգականից ու խայտառակից բացի, սա գերմանակա´ն է, այսինքն, «մեր ազգայինը» չի: Ուրեմն, պիտի սրա մի որևէ տեսակն ստեղծվի, պիտի սա տեղայնացվի:

(Այդ ռիսկը չուներ նույնիսկ հենց ինքը՝ Նժդեհը, ում գաղափարախոսության ակունքը գերմանական նացիզմի հիմնադիրների գաղափարներն են):

Ի՞նչը կտեղայնացվի, կվերաձևվի՝ ասածս գի՞րքը, կամ Պլատոնի, Ֆիխտեի, Նիցշեի ու սրանց պես ուրիշ որևէ մեկի «գաղափարները», կամ էլ սրանց մի որևէ սինթեզը, «միաբանողների» համար կարևոր չի:

Երբ այս սինթեզն իրականանում է, սա հասարակության «առաջավոր» կամ հեղինակավոր անդամների մտքի ճգնաժամի նշանն է:

Բայց էլի հազար ափսոս, որ հեղափոխությունները միշտ չի, որ հասարակության վիճակը բարելավում են: Սրա համար հերիք է, որ հիշենք միայն Ռուսաստանի 1917 թվի, Գերմանիայի 1930-ական թվերի, կամ ասենք՝ Չինաստանի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի ու Կամբոջայի հեղափոխությունների ուղղակի մարդակերական սարսափելի անցքերը:

13.2 «Միաբանող» գաղափարախոսությունները

ՈՉԽԱՐԸ.– Թո մորթեն, մենակ թե առաջնորդեն:

Կարել Չապեկ

«Միաբանող» գաղափարախոսությունը տոտալիտա´ր է, բռնակալակա´ն է, ամենատիրակա´ն է: Սա լրի´վ է հակառակ անհատական ազատությանը, լիբերթար բարոյակարգի´ն, ինչն ամենակարևորը համարում է մտածելու, խոսելու, կարծիք հայտնելու, ուրիշներին միայն ու միայն համոզելու, տեղեկություն ստանալու ու խղճի ու հավատի ազատությունը ու, իհարկե, տնտեսական ու քաղաքական գործունեության ազատությունը:

Կապիտալիզմ-լիբերթարիզմի բարոյակարգը համարում է, որ միակ ճշմարիտ կանոնը` իմ անընդհատ կրկնած Ոսկե կանոնն է, ինչն ասում է.

Դրույթ 1. «Ուրիշին մի´ արա ա´յն բանը, ինչը չես ուզում, որ այդ ուրիշը քե´զ անի»:

Սա, այս կանոնը, դեմ է հասարակության միաբանության գաղափարախոսությանը, որովհետև սրան հետևողն արդեն չի կարող միաբան լինի բոլորին: Չի կարող, որովհետև պիտի ենթարկվի միաբանող գաղափարախոսությանն ու սրա առաջնորդներին, ովքեր գուցե այս կանոնին հակառակ են:

Իսկ լիբերթար բարոյակարգի ժամանակ հասարակության ամեն մի անդամն իրավունք ունի ու ազատ է իր սեփական գաղափարախոսությունն ունենալու, եթե, իհարկե, այդ գաղափարախոսությունը իզուր տեղը չի վնասում ուրիշներին, չի սահմանափակում կամ վերացնում ուրիշների ազատությունը:

Ուրեմն.

Դրույթ 2. Բարոյակարգի ժամանակ մի հատիկ գաղափարախոսության փոխարեն կա այնքա´ն գաղափարախոսություն, ինչքան անդամ ունի հասարակությունը, ու չի բացառվում, որ սրանց մեջ լավերն էլ լինեն:

Այս կարգի ժամանակ բռնակալն արդեն պարտադիր գործող ու ասված ազատությունները (ուրիշներն էլ) պաշտպանող ա´յն օրենքն է, ինչի առաջ բոլոր-բոլորն են հավասար (նույնիսկ պատգամավորները, օլիգարխների զավակները, պրեզիդենտներն ու ավտոտեսուչները):

Այս կարգն ամենից առաջ մտավոր անհատականության, կամ, եթե կուզեք՝ «մըտավոր անիշխանության, մտավոր անարխիայի´» կարգ է, ա´յն իմաստով, որ ամեն մի մարդ էլ ի´ր իսկ գաղափարախոսությունն ունենալու իրավունքն ունի, եթե սըրանով ուրիշներին չի վնասում: Այսինքն այս անարխիան անարխիա է միայն ու միայն օրենքի շրջանակներում ու, ըստ էության, հենց կա´րգ է:

Դրույթ 3. Բարոյակարգը նաև ինտելեկտուալ ազնվության կարգ է:

Դրույթ 4. Բարոյակարգը ուրիշին հանդուրժելո´ւ կարգ է: Սա ուրիշի սեփական կարծիքը, ճաշակը, հոգս ու մտածմունքը, կենցաղն ու սովորությունն ունենալու իրավունքն ու ազատությունը հանդուրժելո´ւ կարգ է:

Լա՞վ է սա, թե՞ վատ, մի քիչ հետո կտեսնենք:

Այնինչ, «միաբանող» գաղափարախոսությունը միակն է, ու սա պարտադիր է հասարակության բոլո´ր անդամների համար: Բայց ախր հա´րց է, թե ո՞ւր կտանի այս գաղափարախոսությունը. կկործանի՞ հասարակությունը, թե՞ վիճակը կլավացնի:

Չգիտենք, որովհետև ապագան անհայտ է:

Ենթադրենք, թե հասարակության համարյա բոլոր անդամները կողմ են ու հավատում են այս մի հատիկ գաղափարախոսությանը: Սրանից հետևո՞ւմ է, որ այս գաղափարախոսությունը ճիշտ է ու օգտակար:

Չէ´, իհարկե:

Դրույթ 4. Երբ բոլորը նույն բանն են ասում, սրանից մազաչափ անգամ չի հետևում, որ այդ ասված բանը ճիշտ է, եթե աշխարհի նույնիսկ բոլոր մարդիկ էլ միաբերան սա´ ասեն:

Սա ապացուցող բազում փաստ կա:

Օրինակ, մարդկությունը, համարյա լրիվ, մի քանի հազար տարի հավատացել է, որ Երկիրը տափակ է, կլոր չի: Կամ էլ, որ Արև´ն է պտտվում Երկրի շուրջը: Փորձը ցույց տվեց, որ, օրինակ, ճիշտ է հենց ա´յն մի հատիկ մարդը, Կոպեռնիկոս անունով, ով բորորին լրի´վ հակառակ կարծիքն ուներ:

Դրույթ 5. Եթե կոպեռնիկոսների բերանը փակես, հնարավոր է, որ ճշմարտությունը երբեք չիմանաս, ու հնարավոր է, որ կործանվե´ս, ոչնչանա´ս, վերանա´ս: Իսկ այս կարգի մարդիկ, այսինքն, միաբանությանը «հակառակ» գնացող մարդիկ, ամենաթանկն են ու ամենաազատասերը:

Սերվանտեսի Դոն-Կիխոտն ասում է. «Այս արևի տակ ազատությունից թանկ բան չկա, Սանչո´», ու Դոն-Կիխոտը հազար միլիոն անգամ է ճիշտ:

Խոսքը ոչ թե անսահմանափակ ազատության կամ օրենքը խախտող քաոսային գազանական անարխիայից է, այլ ամե´ն մեկի, ամե´ն անհատի ա´յն ազատությունից, ինչը չի սահմանափակում ուրիշի ազատությունը: Այսինքն, խոսքն ա´յն ազատությունից է, ինչը չի խախտում բոլորին հավասար նայող բռնակալ ու անպայման գործող օրենքի սահմանները:

Հասարակության անդամը ե՞րբ կամ ի՞նչ իմաստով պիտի ազատ լինի:

Դրույթ 6. Հասարակության անդամը պիտի պարտադիր ազատ լինի թե´ պետության, թե´ որևէ ուրիշ անհատի կամ անհատների խմբի անօրինական հարկադրանքից, մանավավանդ պետերի հարկադրանքից, այսինքն, այնպիսի´ հարկադրանքից, ինչը հակադիր է բարոյակարգի հիմնական նորմերին ու սրանցից բխող օրենքներին:

Բայց այդ օրենքները պիտի անպայման բարոյական լինեն, որ հասարակության ամեն մի անդամի համար ապահովեն անխափան գործող օրենքով պաշտպանվող առավելագույն ազատությունը:

Այսինքն, երկրի հասարակական կարգը պիտի բարոյակարգ լինի:

Այս կարգի ազատությունը, այսինքն, ամեն մի անհատի ազատությունը, այս ողջ մարդկության միակ ու գերագույն նպատակն է, ու այս ողջ մարդկության դարավոր երազանքը:

Սրամիտ ընթերցողը գուցե ասի.

Մի´ րոպե, պարո´ն, ձեր ասածն է´լ է գաղափարախոսություն: Ուրեմն, ի՞նչ երաշխիք կա, որ հենց ձեր ասածների շուրջը միաբանվե´լն է ճիշտը:

Իմ պատասխանը հետևյալն է:

Նախ, ընտրությունը ձե´րն է: Նայեք միաբանող գաղափարախոսություն ընտրած ժողովուրդների անցյալներին (երբեմն էլ՝ ներկային, օրինակ, Հյուսիսային Կորեային):

Երկրորդը, իմ ասածը խաղա´ղ կյանքի, ստեղծագո´րծ կյանքի, ոչ կոնֆլիկտայի´ն կյանքի գաղափարախոսությունն է: Իմ ասածին հակառակվելը ընդամենը նշանակում է կյանքի´ հարատևությունն ընտրելու փոխարեն Լուդվիգ Միզեսի ասած կալիումի ցիանիդի բաժակը խմելու ընտրությունն արվի:

Իմ ասածին հակառակվելը մահվա´ն ընտրություն է: Ու թող ասող չլինի, թե իմ ասածներն է´լ են ապագայի գուշակություն: Երբ մեկին ասում ես, թե «էդ ցիանիդը մի´ խմի, կմեռնե´ս», գուշակություն չես անում, ուղղակի զգուշացնում ես այս մեկին, որ ինքնասպանություն չանի:

Մնացած ամեն ինչը, որ հակասում է լիբաերթարների ասածներին, մի´շտ բերել է արյուն, բռնություն, ճորտություն ու ամեն տեսակ սարսափ:

Եվ ամենակարևորը.

Դրույթ 7. Չկա ավելի հզոր, ավելի արդար ու ավելի բեղուն միաբանություն, քան ազատ շուկայական բարոյակարգի միաբանությունը, որովհետև բարոյակարգի ամեն մի մասնակիցը, եթե ուրիշին իզուր տեղը վնաս չի տալիս ու հետևում է միայն իր եսակենտրոն շահին, ուզած-չուզած թե´ առավելագույն միաբանությամբ է գործակցում բոլոր-բոլորի հետ, թե´ առավելագույն միաբանությամբ օգնում է բոլոր-բոլորին:

Ու չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 8. Ազատ շուկայական բարոյակարգի հաստատած միաբանությունից ավելի կատարյալ միաբանություն չկա, նաև արտաքին թշնամու հետ պատերազմելու օրերին:

Իսկ եթե այսպես գնա, ու լիբերթար բարոյակարգի ծրագիրը չհաստատվի ողջ աշխարհով մեկ, «միաբանող գաղափարախոսությունները», անպայման, մեր այսօրվա ողջ քաղաքակրթությունը կործանելու են, իսկ Հայաստանն ավելի շուտ է կործանվելու:

13.3 «Միաբանող» ու չկործանող գաղափար կա՞

ՈՐԴԸ.– Ասում ես, Արծի՞վն ա ճիշտ: Վարյանտ չկա: Ճշմարտությունը միակն ա` որդային ճշմարտությունը:

Կարել Չապեկ

Ի՞նչ երաշխիք կա, որ բարոյակարգի ասած ազատությունները սահմանափակող կամ վերացնող գոնե մի հատ ոչ կործանարար «միաբանող» գաղափարախոսություն կա: Ո՞վ է ապացուցել կամ ո՞վ կապացուցի սա:

Ո´չ մեկը:

Մերկապարանոց հայտարարությունը, կամ շատախոսությունը, կամ էլ նման ուրիշ բաներն ապացույց չե´ն: Ո՞վ զորություն ունի ապագան գուշակելու: 1980-ին կամ նույնիսկ 2019-ին ո՞վ գիտեր, թե այսօր, այս 1921-ին, ի´նչ վիճակ կլինի:

Ո´չ մեկը:

Երևի ինձ ասող լինի, որ ես դեմ եմ միաբանությանը:

Իհարկե դեմ եմ, եթե «միաբանություն» ասելով հասկանում են այն մեն-մի հատիկ գաղափարախոսությունը, ինչի գլխավոր հրամանատարը մի վարչապետ է, կամ մի պրեզիդենտ, կամ մի նախարար, կամ մի գեներալ՝ իր ընկեր-բարեկամների շքախմբով:

Կամ էլ նույնիսկ մեկ կամ մի քանի կուսակցություն, ու ես էլ, անկախ իմ գիտելիքների, իմ կարողությունների, իմ վաստակի ու արժանիքների չափից, պիտի սուսուփուս հավատամ ու ենթարկվեմ դրանց:

Հանուն ինչի՞ պիտի հավատամ ու ենթարկվեմ, թե որ հաստատ գիտեմ, որ ապագան գուշակելու կարողություն չունի ո´չ մի նույնիսկ հանճարեղ մարդն ու գաղափարախոսությունը, ինչքան էլ դա «ազգային» լինի:

Բա՞ որ հանկարծ այդ գեներալը կամ նախագահը կամ էլ՝ կուսակցությունը ժողովրդի ասած՝ «սարսաղի մեկը էղավ», կամ էլ՝ դավաճան, կամ էլ՝ արնախում ու տականքի մեկը, կամ էլ այս բոլորը միասին:

Մինչև հիմա ոչ մի գաղափարախոսության ղեկավար Սոլոնի պես գիտուն, ազնիվ ու սկզբունքային չի եղել, իսկ մեր ողջ քաղաքակրթության պատմությունը, Սոլոնից, երևի ուրիշ այս տեսակ օրինակ չունի:

Ի՞նչ երաշխիք կա, որ ներկայի կամ ապագայի «գաղափարախոս գեներալները» գիտուն, ազնիվ, սկզբունքային ու քաջ մարդիկ կլինեն:

Դրույթ 1. Ոչ մի երաշխիք չկա: Ու թե որ լինեն էլ, հո հավերժ չե՞ն ապրելու:

Ի՞նչ երաշխիք, որ նախորդ գեներալի փոխանորդները չեն ունենան նախորդի նույն գարշելի ու կործանարար հատկությունները:

Սա՝ մեկ:

Շատ կարևոր է, որ արդեն.

Դրույթ 2. Ա´յն փաստը, որ տվյալ մարդը «գաղափարախոսության գեներալ» է ու հակադրվում է համաշխարհային մի ողջ գիտությանը, պռաքսեոլոգիային, ցույց է տալիս, որ այդ մարդը չգիտի, որ ապագան գուշակելի չի, որ «պատմության օրենքները» մեզ հայտնի չեն. չգիտի, որ այսօր նույնիսկ չգիտենք, թե պատմությունն օրենքներ ունի՞ արդյոք:

(Կամ էլ` գիտի, բայց խաբում է իրեն հավատացողներին):

Ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության օրենքներին մենք հավատում ենք, որովհետև ի վիճակի ենք ամեն վայրկյան ու ամեն տեղ ստուգելու, որ սրանք ճիշտ են:

(Իմիջիայլոց, բնագետները լավ գիտեն, որ իրենց օրենքները սոսկ ենթադրություն են, բայց ա´յն տեսակ ենթադրություն, ինչը միշտ ստուգելու հնարավորություն կա: Այս իմաստով` կա՞ գոնե մի հատիկ «պատմական օրենք», ինչը կարող լինենք ստուգելու: Թե կա, թող իմացողը ցույց տա ու հետն էլ ասի ստուգելու ձևը):

13.4 «Միաբանող գաղափարի» հետևանքները

Կատոն ավագը. – Ի՞´նչ: Ասում եք` սո՞վ է, աղքատությո՞ւն է, բերք չկա՞: Դրանք սաղ հե´չ: Նախ պիտի Կարթագենը կործանենք:

Կարել Չապեկ

Դրույթ 1. Տոտալիտար միաբանող կարգի ժամանակ մի հատիկ ու բոլոր-բոլորի համար հավասար բռնակալ օրենքը կտոր-կտոր է լինում, բաժանվում է հասարակության բոլո´ր-բոլո´ր պաշտոնավորներին` գերագույն առաջնորդ հրամանատարին, սրա տեղակալներին, սրա տեղակալների տեղակալներին ևն:

Ու արդեն արդար ու պարտադիր գործող մեկ հատ օրինախմբի տեղը ունենում ենք ճիշտ այնքան հատիկ օրինախումբ, քանի հատ որ պետությունը (պետերի վարչախումբը) պաշտոնավոր ու ժողովուրդն էլ «աֆտարիտետ» ունի:

Ու այս առանձին օրենքների գործելու ձևն արդեն կախված է պաշտոնավորներից ու այս «աֆտարիտետներից», սրանց անձնական հատկություններից, սրանց բնավորությունից, ազնվությունից, սկզբունքայնությունից ևն:

Բանակում, օրինակ, ունենում ենք ճիշտ այնքան հատ օրենք, ինչքան որ սպա ու «խառոշի» («դեդ, ասիչ» ևն) կա այդ բանակում:

Ոստիկանությունում ունենում ենք ճիշտ այնքան հատ օրենք, ինչքան ոստիկան կա, ու քանի հատ էլ թաղի տղա ու «աֆտարիտետ» կա («խառոշին», «ասիչ»-ը, «աֆտարիտետն» ու «թաղի տղան» էլ են պաշտոն, ընդ որում, ահագին շահութաբեր):

Մարդիկ տարբեր են ու սրա համար էլ այս «անհատական» օրենքներն էլ են տարբեր լինում (չնայած սրանց բոլորի նպատակն էլ աշխատողներին թալանելն է): Ու այս անգամ արդեն ոչ մի միաբանություն հնարավոր չի, որովհետև ամեն պաշտոնավոր (այսինքն, օրենսդիր ու միաժամանակ դատավոր) «սղոցն իր կողմն է քաշելու»:

Պաշտոնից զուրկ ամեն մի մարդ դառնալու է պաշտոնավորների ստրուկն ու ճորտը: Բանակում, օրինակ, շարքային զինվորը դառնալու է սպաների, «խառոշիների» ու «դեմբելների» ճորտն ու ստրուկը (մեր բանակում, իրոք, անհատական ստրուկների «ինստիտուտը» կա, տես «Նախկին զինվոր Ստեփան Աբրահամյանի պատմածը…» պարագրաֆը), ծեծ ու ջարդ է ուտելու, տանջվելու է ու բռնաբարվելու (այս բառի բուն իմաստով) ու հասնելու է ինքնասպանության:

Թե որ մի հայր իր ընտանիքի անդամներին ու զավակներին այնպես պահի, ոնց որ այդ տեսակ պետությունն է պահում իր ժողովրդին (այսինքն, հայրը հարազատ զավակներին ծեծի, ջարդի, ստորացնի, բռնաբարի, ու սրանք ոչ մեկից պաշտպանություն ստանալու ճար չունենան), ո՞վ չի ասի, որ այդ հայրը տականք է, ինչքան էլ այդ «հայրը» պնդի, թե այդ ամենն անում է՝ «հանուն միաբանության, հանուն ընտանիքի լուսավոր ապագայի»:

Դրույթ 2. Հայրենիքը սոսկ բառ չի, սոսկ վերացական հասկացություն չի: Չկա´ հենց այնպես «հայրենիք»: Հայրենիքը ի´մ, քո´, Սերոժի´, Սարգիսի´, Պողոսի´, Քավոր Պետրոսի´, համարյա ամենքիս հատիկ-հատիկ վերցրած վիճակնների խումբն է:

Ուրեմն, հայրենիքի վիճակը մեր ամեն մեկի վիճակների խումբն է՝ հատիկ-հատիկ գումարած:

Ու եթե այս առանձին գումարելիների մեծագույն մասի վիճակը ողբալի ու ստոր ու հուսահատական է, ուրեմն, հայրենիքի վիճակն է´լ է ողբալի ու ստոր ու հուսահատական:

Դրույթ 3. Եթե ժողովրդի մեծագույն մասը ճորտ է ու ստրուկ ու թշվառ ու ողորմելի, ուրեմն, հայրենիքն է´լ է ճորտ ու ստրուկ ու թշվառ ու ողորմելի:

Ու ոչ մի «միաբանող ազգային գաղափարախոսություն» չի կարող այս «հայրենիք» կոչվածն այս վիճակից հանի, որովհետև այս վիճակից ազատվելու միակ ճարը հենց «միաբանող», այս զինվորական գաղափարախոսությունից հրաժարվելն է:

Սա, այս «միաբանող գաղափարախոսությունը», շատ-շատ, կարող է հլու- հնազանդ ու պասիվ հասարակական հոտը փոխարինի հլու- հնազանդ ճորտերի մի քիչ ավելի ակտիվ հոտով, որ սա, հլու- հնազանդ ենթարկվելով իր գեներալներին, կոտորի պետերի այս խմբին ընդդիմացողներին ու հետն էլ՝ հարևան երկրների ժողովուրդներին, թե որ ուժը պատեց:

Այս ասվածը, իմ կարծիքով, անվիճելի է, բայց իրենց «հայրենասեր» կամ «հայրենասեր-դեմոկրատ» հռչակող բոլոր քաղգործիչներն անպայման «միաբանող ազգային գաղափարախոսությամբ հզոր պետություն» են պահանջում կամ հռչակում:

Սրանցից ոմանք գուցե անկեղծ հավատում են, որ լա´վ բան են ուզում, բայց սըրանք ուղղակի մոլորված են՝ իրենց, մեղմ ասած, «թերի գիտելիքների» պատճառով:

13.5 «Միաբանող գաղափարն» ո՞ւմ է ձեռնտու

ՑԻԿԼՈՆԸ.– Հիսուն քաղաք ա քանդուքարափ էղե: Բա էսի շշմելու հաղթանակ չի՞:

Կարել Չապեկ

Քաղգործիչը, համարյա առանց բացառության, սկզբունքներից ու բարոյականությունից ու շատ անգամ էլ (ավելի ճիշտ` համարյա միշտ) հիմնավոր գիտելիքից զուրկ է, իսկ սկզբունքներից, բարոյականությունից ու ֆունդամենտալ գիտելիքից զուրկ քաղգործչին «միաբանող ազգային գաղափարախոսությունը» չափազանց է ձեռնտու: Ինչո՞ւ:

Դրույթ 1. «Միաբանող ազգային գաղափարախոսությունը» անսկզբունքային ու անբարո քաղգործչին խի´ստ է ձեռնտու ա´յն պատճառով, որ այս գաղափարախոսությունը հնար է տալիս այս գործչին, որ սա միաբանության պատրվակով, բարոյական կարգ ու օրենքն իր ուզածի պես խախտի, ծռմռի ու ոտնակոխ անի, երբ ու որտեղ ուզենա, ու նաև հայրենասերի գիտունի տպավորություն թողնի:

(Իսկ եթե հանկարծ քաղգործիչը սկզբում միամիտ է, ու իր այս «միաբանող գաղափարախոսությանը» հետևում է իր գիտելիքների թերության պատճառով, միևնույնն է, իր կուսակիցների ու հանգամանքների ստիպմունքով, ա´նպայման է «կոռումպանալու» ու դառնալու վերի դրույթովս նկարագրած մեկը):

«Միաբանող գաղափարախոսությունը» հնար է տալիս, որ քաղգործիչը խաբի, խարդախություն անի, անի ամեն տեսակ ստորություն, զբաղվի կավատությամբ ու պոռնկանոց պահի, զբաղվի նարկոբիզնեսով, տեռորիզմով, իր իսկ երկրի անմեղ քաղաքացիներին ճնշի, թալանի, բանտարկի, բռնաբարի ու նույնիսկ սպանի, որովհետև այս քաղգործիչն արդարանալու միջոց ունի, որովհետև միշտ է´լ հնար ունի ասելու.

–Նախ՝ անտառը կտրես՝ տաշեղներն անպայմա´ն են կորելու: Երկրորդ՝ ես այս ձևով «աշխատածս» փողերով հայրենիքի լուսավոր ապագան եմ կերտում, չե՞ս տենում, որ, օրինակ, մեր դարավոր թշնամիների ու մեկ էլ տեռորիստների հե´րն եմ անիծում:

Իսկ հետո էլ, հենց որ այս ձևով, այսինքն, առանց միջոցների խտրության, հարկավոր գումարն «աշխատեմ» ու ադրբեջանցիների, թուրքերի, իրաքցիների, նենեցների ու չուկչիների հերը լրիվ անիծեմ, ա´յ, այդ վախտը քու համար «Ծովից-ծովն» է´լ կստեղծեմ: Ընենց որ, հլը ձեն մի հանի, ու մի քիչ, մի քանի դար էլ դիմացի´ քու այս անասնական վիճակին, ու նաև ընձի բան մի ասա, ու թող որ կուշտ ուտեմ, մինչև հարկավոր գումարը «աշխատեմ» պրծնեմ:

Դրույթ 2. «Միաբանող» ցանկացած գաղափարախոսության նպատակն ու էությունը նախ այդ գաղափարախոսության գեներալների «կուշտ ուտելն է»:

Մնացածը՝ քողարկություն է, քողարկություն՝ ստի, խարդախության ու խաբեության ծխի շղարշով:

Զարմանալի է, բայց մարդիկ ոնց որ կույր ու խուլ ու տարրական տրամաբանությունից զուրկ լինեն, որովհետև շատ-շատ անգամ (եթե ոչ միշտ) ուղղակի չեն նկատում, չեն տեսնում, որ «միաբանող», տոտալիտար (բոլորի համար պարտադիր ու բոլորի համար միատեսակ) պահանջներն անհեթեթ են ու անիմաստ:

Սրա բնորոշ օրինակն է «իսկական հայի», ազգի ու մանավանդ «մաքուր ազգի» ու «մաքուր ու անաղարտ հայերենով խոսող ու միակերպ ուղղագրությամբ գրող ազգի կամ էլ` ազգ-բանակի» գաղափարը: Սրանք «հայրենասերների» սիրած թեմաներն են:

Չխոսենք այն բանից, որ մինչև այսօր ոչ մեկը ի վիճակի չի եղել ասելու, թե ի՞նչ է «ազգ» ասածը (ինքնին ենթադրվում է, որ սա հայտնի է բոլորին), բայց մի փոքր ավելի լուրջ քննությունը ցույց է տալիս, որ այս գաղափարը հակասական է:

Խոսենք «իսկական հայից»:

13.6 Հայը մա՞րդ է, թե՞ չէ

ԼՈՒՑԿԻՆ.– Տեսեք հլը: Ես անշեջ կրակն եմ:

Կարել Չապեկ

Վերջերս «հայրենասերներից» հաճախ կլսես. «Եկեք բոլորս հայեցի մտածենք, որ հայ մնանք, իսկական հայ լինենք» ևն:

Այս «չքնաղ» ու «հայերնաշունչ» կարգախոսն ուղղակի հակասական է: Իրոք, թե որ «հայեցի մտածելը» մեր այսօրվա հայերի մեծ մասի մտածողության ձևն է (թե սա ի´նչ բան է, չգիտեմ), այդժամ սա շատ վատ ձև է, որովհետև հենց այս «հայեցի մտածելով» ենք հասել մեր այս թշվառ ու ողորմելի վիճակին:

Ու թե պիտի այսօրվա հայի պես հայ մնանք, թե պիտի մնանք այսօրվա պես թշվառ ու ողորմելի, մեծամոլ ու խավարասեր, բայց «մնանք հայ», այս անգամ ես չեմ ուզում հայ մնամ, ուզում եմ դառնամ մարդ ու մարդավարի ապրեմ: Մյուս կողմից, թե որ համարենք, թե «հայեցի» մտածելու ձևը ոչ թե սովորական, այսինքն, մարդավարի մըտածելու ձև է, այլ մի լրիվ ուրիշ բան է, կհասնենք մի արտառոց եզրակացության.

Քանի որ մարդկության մեջ հայեցի մտածելու ձևը միայն հայերն ունեն, կնշանակի հայերը մարդ չեն, այլ մարդուց տարբեր մի բան են:

Սա ինձ բոլորովին դուր չի գալիս: «Հայեցի մտածելու» տեղը ավելի լավ է, մարդավարի´ մտածեմ ու վարվեմ: Ու զարմանալին ա´յն հանգամանքն է, որ երբ սա ինձ հաջողվում է, ես է´լ եմ շատ գոհ լինում, շրջապատս է´լ:

Բացի սա, շատ եմ ուզում, որ կարողանամ գոնե մի քիչ «անգլիացի» մտածեմ ու վարվեմ, օրինակ՝ Նյուտոնի, Դարվինի, Ֆարադեյի, Մաքսվելի, Միլթոնի, Լոկի, Հյումի, Ադամ Սմիթի, Ռիչարդ Կանտիլոնի, ու Լորդ Աքտոնի պես:

Մի քիչ էլ «ավստրացի» մտածեմ ու վարվեմ Կառլ Մենգերի, Լյուդվիգ Միզեսի, Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկի, ու սրանց ընկեր ու հետևորդների պես:

Մի քիչ «ֆրանսիացի» մտածեմ ու վարվեմ Ալեքսիս դը Թոքվիլի, Ֆրեդերիկ Բաստիայի, Ռոմեն Ռոլանի, Պյեր Կյուրիի, Բարոն դը Մոնտեսքյոյի ու ֆիզիոկրատների պես:

Մի քիչ «հունացի» մտածեմ ու վարվեմ Դեմոկրիտոսի, Թալեսի, Սոլոնի, Սոկրատեսի, Պերիկլեսի, Հերոդոտոսի կամ Էվրիպիդեսի պես:

Մի քիչ էլ «գերմանացի» մտածեմ ու վարվեմ, օրինակ՝ Գաուսի, Էյնշտեյնի, Գյոթեի, Հումբոլդտի պես:

Մի քիչ էլ «ռուսացի» մտածեմ ու վարվեմ՝ Լև Տոլստոյի ու Սախարովի պես ևն:

(Դեմոկրիտոսը, օրինակ, ասում էր. «Ավելի լավ է, մի թեորեմ գտնեմ, քան թե Իրանի շահանշահը լինեմ»):

Ու մի քիչ էլ «խառը մտածեմ», Մարտին Ջոնզի, Ֆրանց Բոպպի, Օտտո Եսպերսենի, Հենրի Սվիթի, Ֆերդինանդ դե Սոսյուրի, Անտուան Մեյեի, Հայնրիխ Հյուբշմանի, Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդի, Խեսուս Հուերտա դե Սոտոյի, Անտուան դե Էքզյուպերիի, Հանս Քրիստիան Անդերսենի ու Մանուկ Աբեղյանի պես:

Ու կամ էլ, ե´ս եմ ու ձեր պես չեմ մտածում ու վարվում, ձեր ի՞նչ գործն է, ես հո ձեզ վնաս չե՞մ տալիս: Դուք ինչքան ուզում եք, «հայեցի» մտածեք, եթե իհարկե գիտեք, թե դա ինչ է:

Գլուխ 14. ԿՈԼԵԿՏԻՎ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՆԻՐԱԿԱՆ Է

14.1 Կոլեկտիվն անհատ չի

Մեծաթիվ հանրության ընթացքը, մանավանդ երբ սա զանազան ձևերով (առևտրային կամ մշակութային փոխանակություններով կամ հակամարտություններով) փոխազդում է բազում այլ հանրության հետ, անսահման բարդ բան է ու մաթեմատիկայի միջոցներով չի մոդելավորվում, որ դիֆերենցիալ հավասարումներով սրա ապագան գուշակվի:

Դրույթ 1. Ապագան գուշակելի չի, գուշակելի չի նույնիսկ մի անհատի ապագան, ո´ւր մնաց՝ մի ողջ ազգինը:

Իհարկե, երբ ասում եմ «գուշակություն», նկատի չունեմ այն գոււշակությունը, ինչը անում է, օրինակ, պրոֆեսիոնալ մաթեմատիկոսը, երբ դպրոցականին ասում է.

«Այս խնդիրը լուծելու քո ընտրած ձևը անհաջող է ու բացառվում է, որ դու այդ ձևով այս խնդիրը լուծես»:

Կամ էլ երբ պրոֆեսիոնալ տնտեսագետն ու իրավագետը, օրինակ մի Լուդվիգ Միզեսը կամ Ֆրիդրիխ Հայեկը, ասում է քաղգործչին.

«Հասարակարգը վերակառուցելու ձեր ընտրած ձևը կործանարար է ու համարժեք է կալիումի ցիանիդ խմելուն: Եթե այդ ձևը ընտրեք, կործանելո´ւ եք հասարակարգը»:

Առողջամիտ մարդը ոչ մի անգամ չի ասի. «Ֆիզիկոսների տված ինժեներական խորհուրդներին երբևէ չհետևեք, հորինեք ձե´ր ֆիզիկան, օգտվեք ձե´ր առողջ դատողությունից, գրողի ծոցը Նյուտոնի օրենքներն է´լ, Շրյոդինգերի հավասարումն է´լ, մնացած հավասարումներն է´լ»:

Երբ մեր քաղգործիչներից ոմանք իրենց լիբերթար են համարում, բայց չեն համաձայնում լիբերթարիզմի դրույթներից շատերին ու, գործելով լիբերթարիզմին հակառակ, իրենց սեփական «լիբերթարիզմն» են հորինում, վարվում են ֆիզիկային հենց այսպես դեմ գնացողների պես: Ինչո՞ւ:

Որովհետև հակադրվում են համաշխարհային տնտեսագիտությանը, բարոյագիտությանն ու իրավագիտությանը:

Այնինչ, գիտությունը, իսկական գիտությունը, երբեք սխալ չի լինում: Օրինակ, 19-րդ դարի վերջերին պարզվեց, որ Նյուտոնի օրենքները մերձլուսային արագություններով շարժվող մասնիկների վարքը սխալ են նկարագրում:

Երբ հայտնագործվեց արագ շարժվող մասնիկների վարքը նկարագրող հարաբերականության մասնակի տեսությունը, ինչի սահմանային դեպքն էլ հենց Նյուտոնի օրենքներն են, Նյուտոնի օրենքները դեն չշպրտեցին:

Այսօր էլ հենց սրանցով են հաշվում, օրինակ, արբանյակների գեոստացիոնար ուղեծրերը, որովհետև այս հաշիվները, լայնացրած (նոր, ավելի ճիշտ) տեսության հաշիվների համեմատ, անչափ պարզ են: Բայց դառնանք մեր հիմնական հարցին:

Տեսանք, որ հետևյալ տիպի պնդումները՝ «ազգը լեզուն կորցնի՝ ինքնությունը կկորցնի» ևն անհիմն են, մանավանդ, որ հայտնի չի, թե ի´նչ է այս ինքնություն կոչվածը:

Այս տիպի խոսքերը անիմաստ են նաև այն պատճառով, որ.

Դրույթ 2. Կոլեկտիվ գաղափարները անիրական են, այսինքն, կոլեկտիվին անհատի հատկություններ վերագրելը կոպիտ սխալ է:

Անհեթեթ է, երբ ասում ենք. «Այսինչ ազգը իմաստուն է, կամ ջանասեր է, կամ ստեղծարար է, կամ ծույլ է, կամ հարբեցող է, կամ ռազմատենչ է, կամ արնախում է» ևն: Պողոսը կարող է Պետրոսին նստեցնի, հետը խոսի ու իմանա, թե Պետրոսն ինչքա´ն է իմաստուն, ջանասեր, կամ ռազմատենչ: Բայց Պողոսը չի կարող ողջ հայ ազգին, ողջ հայ ժողովրդին նստեցնի դեմն ու հայ ազգի իմաստնությունը չափի:

Երբ լսում ենք. «Նախիրը պոչը թափ տվեց», իսկույն զգում ենք, որ ասվածն անհեթեթ է, որովհետև պոչը կարող է թափ տա միայն անհատ կովը, կամ անհատ ձին, կամ էլ անհատ էշը ևն:

Բայց ինչո՞ւ չենք զգում, որ անսահման ավելի անհեթեթ բան ենք ասում, երբ պնդում ենք, թե «Ժողովուրդը մտածեց, որոշեց, ընտրեց, իմաստուն է» ևն: Մի՞թե մտածելը, որոշելը, ընտրելն ու իմաստուն ըլնելը պոչը թափ տալուց շատ ավելի հե՞շտ է:

Դրույթ 3. Պետությունը, այսինքն, պետերի վարչախումբը, միշտ կոլեկտիվ գաղափարներով է խոսում, միշտ խոսում է «ժողովրդի, ազգի ու հայրենիքի» անունից, որ թաքցնի իր ապօրինությունները հենց այդ ժողովրդի´ նկատմամբ: Պետերը միշտ ասում են. «Մեզ ժողովո´ւրդն է ընտրել, ուրեմն, մեր ամեն մի արածն ու ասածը հենց ժողովրդի արածն ու ասածն է»:

Պետերի այս խարդախության ծուղակը չընկնելու համար երբեք չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 4. Ամեն-ամեն ինչը անում են անհատները, իսկ պետերը, ըստ էության, ոչ մի բարիք կամ որակյալ ծառայություն չեն ստեղծում ու ապրում են մի´միայն ժողովրդից խլածի հաշվին:

Մեր վերջին ողբերգական պատերազմի ընթացում սա տեսանք ու համոզվեցինք: Հերոսությունն է´լ է անհատներինը, դավաճանությունն է´լ: Ու չպիտի մոռանանք, որ երբ ինչ-ինչ պատճառներով հանրության համարյա բոլոր անհատները նույն բանն են հայտարարում, սա չի նշանակում, որ այդ ազգը մտածեց ու հայտարարեց:

Սա ընդամենը նշանակում է, որ տվյալ ազգի պետերի խմբին (կամ միայն գըլխավոր պետին, կամ էլ ինչ-որ ուրիշ մեկին) հաջողվել է, որ մոլորեցնի համարյա ողջ ժողովրդին, ու համարյա բոլորն էլ ասեն, թե այսինչ կամ այնինչ սխալ թեզը ճշմարիտ է:

Օրինակ, Ադրբեջանի այսօրվա պետերը համոզել են իրենց ժողովրդին, թե իրենց բոլոր դժբախտությունների պատճառը հայերն են, ուրեմն, հայը ադրբեջանցու թշնամին է, ու ադրբեջանցիները պիտի հայերին պիտի պարտադիր ու լրիվ ոչնչացնեն, որ դառնան բախտավոր:

Այսպիսի բանը, ցավոք, հազվադեպ չի: Գերմանական նացիստներն էլ էին համոզել իրենց ժողովրդին, որ գերմանացիներն ամենաընտիր ժողովուրդն են, իսկ մնացածները ստորադաս են ու պիտի կամ ոչնչացվեն, կամ դառնան գերմանացու ըստրուկը, որ գերմանացիները դառնան բախտավոր:

Դրույթ 5. Երբ ասում ենք, թե «մեր պետությունը պիտի ամեն գնով հզորանա», ընդամենը ասում ենք, որ «պիտի հզորանա մեր պետերի´ վարչախումբը, պիտի հըզորանան մեզ թալանող ու կեղեքող պետե´րը, հատի´կ-հատի´կ»: Մենք չենք հասկանում, որ մեր պետերը կարող են հզորանան միայն ու միայն մեզ թալանելո´ւ հաշվին, միմիայն մեր թուլանալո´ւ հաշվին:

Մի՞թե սա է մեր ուզածը, մի՞թե սա է մեր նպատակը:

14.2 Բնականն ու փոխառյալը

Բնագիտական օրենքները կրկնվող օրինաչափություններ են: Օրինակ, ֆիզիկոսներն ու առհասարակ բոլոր բնագետները ենթադրում են ու վստահ են, որ Նյուտոնի օրենքները (իրենց կիրառելության շրջանակներում) մի´շտ են գործելու, թե´ մոտ, թե´ նույնիսկ ամենահեռավոր ապագայում:

Ավելին, բնագետները ենթադրում են (ու նաև համոզված են), որ Նյուտոնի բոլոր օրենքները ճիշտ են եղել նաև մոտ ու հեռավոր անցյալում:

Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ Նյուտոնի օրենքները ապագայում չեն դադարի գործելուց, ու սրանց տեղը ինչ-որ ուրիշ օրենքներ կգործեն, բայց բնագետներն ուրիշ ելք չունեն, ուղղակի պիտի սպասեն ու տեսնեն, թե արդյո՞ք Նյուտոնի օրենքները կադադարեն գործելուց:

Ա´յս իմաստով են բնագետները ասում, որ ֆիզիկային օրենքները բնական են, բնական օրինաչափություններ են, ստուգելի են, ճշմարիտ են ու նաև օբյեկտիվ են, այսինքն, այս օրենքները միշտ են եղել, կան ու կլինեն ու գործել, գործում են ու երևի գործելու են, անկախ մարդու գոյությունից:

Գերմանական (նաև այլ) հիստորիցիստները պնդում են, թե պատմությունը կըրկընվում է (այսինքն, օրինաչափություններ ունի), բայց, ինչպես Հայեկն է ասում.

Դրույթ 1. Պատմությունը երբեք չի կրկնվում, այնինչ պատմաբանները անընդհա´տ են կրկնում իրար:

Մշակութային փոխառությո´ւնն է կրկնվում, թե´ լավ բաներինը, թե´ վատերինը. Ու ցավոք, լավերինը՝ շատ քիչ անգամ: Օրինակ, երբ մի ինչ-որ տարածքում (օրինակ, մի Բակտրիայում) մի քանի կարող, եռանդուն ու հնարամիտ մարդ կամ մի ճարպիկ ցեղ ընդօրինակում է իր կողքի Պարսկական կայսրության քաղաքական կառուցվածքն ու պարսիկների մի ցեղի օրինակով միապետություն է ստեղծում, հիստորիցիստ պատմաբանները հայտարարում են, թե «միապետության առաջանալու կրկնությունը պատմական օրինաչափություն է»:

Բայց սա նույնն է, որ հայտարարես, թե մարդկանց թալանելու երևո´ւյթն է պատմական օրինաչափություն: Օրինաչափություններ ունեն միայն գիտությունները, օրինակ, տնտեսագիտությունը, ու տնտեսագիտության հիմնական օրինաչափություններից մեկը, օրինակ, ասում է.

Դրույթ 2. Անհատական ազատությունը ինչքան ավելի շատ սահմանափակես, հոգևոր ու նյութական բարիքների արտադրությունը այնքան ավելի շատ կկրճատես, իսկ եթե շատ-շատ սահմանափակես, կկործանես ողջ տնտեսությունը: Ու նաև կշատացնես մարդկանց թալանելու երևույթները:

Այ սա կրկնվո´ւմ է, սա կրկնվում է սոցիալիստական կամ մի ուրիշ տոտալիտար կարգ հաստատելով, ու սա կրկնվում է անընդհատ: Ազատություն սահմանափակելն է´լ է մշակութային փոխառություն, բայց բացասական իմաստով:

Վերջին դրույթն իրականացավ ցարական Ռուսաստանում, հետագայում՝ Արևելյան Եվրոպայի երկրներում, Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, մասամբ՝ Հնդկաստանում, Պակիստանում, Աֆրիկայի երկրների մեծ մասում, Կուբայում, Լատինական Ամերիկայի երկրներում ու մանավանդ (վերջերս) Վենեսուելայում, իսկ այսօր էլ՝ ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում ևն, բայց մարդիկ պատմական դառը փորձից դաս չեն քաղում:

(Բնագիտության փիլիսոփայի (օրինակ, տեսաբան ֆիզիկոսի) տեսանկյունից՝ սա կրկնություն չի, որովհետև նախ բնագետի արդյունքների մեծագույն մասն իսկույն է կրկնելի ու ստուգելի, կրկնելի ու ստուգելի է փորձով:

(Այնինչ, հասարակագետը զուրկ է բնագետի իմաստով փորձ անելու հնարավորությունից: Չկա երկու լրիվ նույնական երկիր, որոնցից մեկը թողնես ինքն իրեն, իսկ մյուսի վրա ինչ-որ պայմաններ դնես ու հետևես, թե ի´նչ արդյունք կստանաս, չանհանգստանալով, որ գուցե այս երկրորդ երկիրը կկործանվի:

Այնուամենայնիվ, նման մի օրինակը կա, Հյուսիսային ու Հարավային Կորեաների օրինակը, բայց սրանք էլ երբեք նույնական չեն եղել):

Իհարկե, այն պնդումը, թե շատ հավանական է, որ նույն պայմանները թերևս ստիպում են, որ նույն արդյունքները ստացվեն, երևի շատ է մոտ ֆիզիկոսների այն հավատին, որ ֆիզիկայի օրենքներն ապագայում էլ ճիշտ կլինեն: Կորեաների օրինակը հաստատում է այս միտքը:

Իրոք, մարդիկ շատ արագ են հասկանում, որ 40-րդ հարկից թռնես, կմեռնես, որ հենց սա´ է կրկնվում, այնուամենայնիվ, չեն տեսնում, որ սոցիալիստական կամ նացիստական կարգ հաստատելը հենց այս 40-րդ հարկից թռնելն է:

Բայց մի՞թե 40-րդ հարկից թռնողի մահը պատմական օբյեկտիվ օրինաչափություն է: Ակնհայտ է, որ 40-րդ հարկից թռնողի մահը պատմական օբյեկտիվ օրինաչափություն չի: Սա ուղղակի ինքնասպանություն է, ու այս ինքնասպանությունը, մեծ մասամբ, գիտակցում են միայն պետերը:

Գիտակցում են ա´յն պետերը, ովքեր միշտ իրենց հայտարարում են ապագան իմացող այնպիսի իմաստուն, ովքեր ժողովրդին դրախտ են տանելու: Բայց սրանք, հանուն միայն իրենց անձնական շահի, ողջ ժողովրդին է´լ կզոհաբերեն:

Սոցիալիստները, նացիստները, տոտալիտարիստներն ու ամեն կարգի թալանչիներն անընդհա´տ են կրկնում իրար, բայց ժողովուրդները հենց սրա´նց են հավատում ու հենց սրա´նց հետևից են գնում, որովհետև սրանց լոզունգները շատերի´ համար են արտակարգ հրապուրիչ:

Իսկ սրանց հիմնական խայծ-լոզունգը հետևյալն է. «Մեր դժբախտությունների պատճառը հարուստներն են, (կամ հարուստ երկրները), ու սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը:

Ուրեմն եկեք հարուստներին կոտորենք ու իրենց ունեցվածքը խլենք ու բաժանենք բոլորիս, որ սոցիալական հավասարություն ու սոցիալական արդարություն լինի»:

(Սոցիալ դեմոկրատները շատ ավելի մեղմ բան են ասում. Եկեք հարուստների ունեցվածքի միայն մի մասը խլենք ու բաժանենք թույլերին (իմա – հարստանալու կարողություն չունեցողներին), որ սոցիալական արդարություն լինի»: Բայց սա նորից նույն թալանն է, ու սա է´լ է հասցնում կործանվելուն, չնայած, շատ ավելի դանդաղ):

Պարզ է, որ այս կարգի մտածության հիմքը տարրական նախանձն է, ծույլ ու անընդունակ մարդու նախանձը՝ եռանդուն աշխատողի հանդեպ:

Սարսափելի բան է այս նախանձը, սարսափելի է ու կործանարար, ու սա հաղթում է, նախ որովհետև անընդունակ ագահները շատ են, երկրորդն էլ՝ որովհետև infinitum est numerus stultorum!

Տնտեսագիտությունը (ավելի ճիշտ՝ պառաքսեոլոգիան) նույնպես ստուգելի է, համարյա այնպես, ինչպես էվկլիդյան մաթեմատիկայի մոտավոր տարբերակը, ինժեներական երկրաչափությունը:

Ու ճիշտ այնպես, ինչպես էվկլիդյան (կամ մի ուրիշ) լրիվ վերացական, «մաքուր» երկրաչափությունը ստուգելի չի փորձով, բաց ստուգելի է մաթեմատիկական տըրամաբանությամբ, նույն ձևով էլ տնտեսագիտական թեորեմները (եզրակացություններն) են ստուգելի տրամաբանությամբ, իսկ անցյալն ու ապագան էլ հաստատում են իրակա´ն, կյանքայի´ն տնտեսագիտությունը (ինժեներական երկրաչափության պես):

Այս իմաստով թերևս սխալ չի լինի, եթե պնդենք, որ.

Դրույթ 3. Բարոյականության հիմնական (սպոնտան, ինքնին ծագած, ինքնին առաջացած) օրենքները բնական օրենքներ են:

Այժմ բերում եմ Կարել Չապեկի երկու կարճ ակնարկը, որոնք լրացնում են վերը ասվածը:

14.3 «Մենք»-ն ու «ես»-ը

ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ – 1 Բառերի քննադատությունը: 2 Բառերին` գերի

(մեծատառերը, բոլդն ու թարգմանությունն իմն են – ՄՀ)

«Մենք» բառն ասում ենք տագնապալի օրերին ու տագնապալի ձայնով: Մարդկանց մեծագույն մասը կարծում է, թե «Մենք»-ը հանրությա´ն բառ է, սոցիալակա´ն է, ուժ տվո´ղ է, իսկ «ես»-ը` իբր առանձնության, անհատապաշտության, ինքնասիրահարության ու էգոիստության բառն է:

Բայց «Մենք» բառը մի մեծ թերություն ունի: «Մենք»-ն անորոշ է, ու անպատասխանատու: Օրինակ, շատ հեշտ ու հանգիստ ասում ենք. «Մենք փայլուն ժողովուրդ ենք»: Բայց ինչքան դժվար կասես. «Ես փայլուն մարդ եմ»:

Երևի ամեն չեխ էլ ասի. «Մենք վառ ենք պահում Հուսի պատգամները», բայց ո՞ւմ լեզուն կզորի, որ ասի. «Ես վառ եմ պահում Հուսի պատգամները»: «Մենք»-ը միշտ էլ իբր արյուն է թափում ու զոհում է իր ազատությունը` հանուն ընդհանուր բարօրության: Իսկ «ես»-ը, կներեք, իհարկե, էդ արյունը չի թափել: Է՜ն օրերին երբ «Մենք»-երը իբր ինչ-ինչ բաներ էին զոհաբերում, «ես»-ը նստած էր տանը:

«Մենք»-երը ծերից-ծեր հերոս են, ծերից-ծեր նահատակ են ու մարտիրոս, ու իրարու էլ ախպեր են:

«Մենք»-ը իբր հենց մեծահոգությունն ու զոհաբերությունն է, որ կա: «Մենք»-ն անընդհատ «պայքարում է», «Մենք»-ը պահանջում է: Բա´:

Հա´, ես էլ կարամ գլուխ գովամ էս ահագին սիրուն «Մենք»-ով, էս ահագին առնական, էս ահագին վսեմ ու ահագին վաստակավոր «Մենք»-ով, բայց ախր ես ինքս, ցավոք, լրի´վ եմ զուրկ «մեր» էս գովական առաքինություններից:

Ու մեկ էլ` լավ գիտեմ, որ ոչ մի գերկատարյալ «Մենք»-ն էլ մի կաթիլ անգամ չի ավելացնի իմ կարևորությունը, ու մի կաթիլ էլ չի շատացնի իմ շատ ու շատ համեստ վաստակի կշիռը: Ու ինձ ոչ մի «Մենք»-ն էլ չի փրկի, թե որ ինքս ոչ մի բան չեմ արել, թե որ օրինակ, մի սոխի գլուխ էլ ողորմություն չեմ տվել:

«Ես»-ը գործնակա´ն բառ է, գործի´ բառ է, պարտադրո´ղ բառ է, ու «ես»-ը «Մենք»-ից շատ ավելի համեստ է: «Ես»-ն անհանգիստ է ու ծանրակշիռ:

«Ես»-ը թե´ խղճի բառ է, թե´ գործի´ բառ:

14.4 «Մեր ազգն աշխարհին տվել է…»

Մերոնց հաց ու ջուր չտաս` մենակ թողնես, որ ասեն.

«Մենք ա´յն ազգն ենք, ով աշխարհին տվել է` Յան Հուս, Յան Ժիժկա, Սմետանա. մենք Կոմենսկո´ւ ազգն ենք»:

Գերմանացիք էլ ասում են.

«Մենք Գյոթեի, Կանտի, Բիսմարկի (ու չգիտեմ, թե էլ ում) ազգն ենք»:

{Չապեկը սա գրել է Առաջին համաշխարհայինի սկզբի օրերին – ՄՀ}:

Գերմանացիք ասում են. «Մենք Գյոթեի ազգն ենք»:

Բայց ախր դու, հենց դո´ւ, որ գրում ու ասում ես այս բաները, ի՞նչ կապ ունես Գյոթեի հետ: Դու ինքդ Գյոթեին ինչո՞վ ես նման: Դու է՞լ ես Գյոթեի պես իմաստուն ու մարդկային, դու է՞լ ես Գյոթեի պես սիրում Ֆրանսիան, դու է՞լ ես Գյոթեի պես ոտանավոր գրում, դու է՞լ ես Գյոթեի պես ողջ աշխարհին օրինակ:

Կամ էլ ասում են.

«Մենք Շիլլերի ազգն ենք»:

Բայց դու է՞լ ես Շիլլերի պես կոչ անում «In Tirannos» {«Ընդդեմ բռնակալներին» – ՄՀ}, դու է՞լ ես Շիլլերի պես պահանջում. «Sir, geben Sie Gedankenfreiheit» {«Սի´ր, ազատությո´ւն տվեք մեզ» – ՄՀ}:

Մեկ-մեկ էլ ասում են. «Մենք Կանտի ազգն ենք»: Բայց դու է՞լ ես Կանտի պես մտածում, որ միակ նպատակը մա´րդն է, որ մարդը նպատա´կն է, ոչ թե միջոցը:

Հա´, Գյոթեն ու Կանտը ու սրանց պես էլի մարդիկ` եղե´լ են, բայց սրանց լինելության մեջ դու ի´նքդ վաստակ ունե՞ս, դու առնչվո՞ւմ ես սրանց, ու սրանց մի ժամանակվա գոյությունն ավելացրե՞լ է քո, հենց քո´ վսեմությունն ու կատարելությունը:

Ու որ սրանք քեզնից առաջ են էղել, սրանց էս լինելությունից դու ավելի կուլտուրական, ավելի վեհ, ավելի մարդկային ու ողջ աշխարհին հայտնի ես դառե՞լ, հենց դո´ւ, դու ի´նքդ:

Դու Վո՞լֆն ես {նացիզմի ավստրոհունգարական ազդեցիկ գաղափարախոսներից է – ՄՀ}, թե՞ Գյոթեն. Կա՞նտն ես, թե՞ ծախու գրչակ:

Տո, դու ո՞վ ես, ո՞վ:

Ախր, ա´յ ընթերցող, թե որ այս թերթերում գրածներին հավատանք, պարտված Բելգիայի տարածքում մենակ սրանց պես գյոթեներն ու կանտերն են արշավել:

Ու հենց որ արտասահմանը մեզ մի թեթև նախատինք է տալիս, սկսում ենք օդը դղրդացնել վեհապանծ անուններով:

Ա´յ ընթերցող, գիտեմ, որ դու է´լ ես համաձայն, որ մեր այս արարմունքով վարկաբեկում ենք մեր վսեմ նախնիներին: Ավելի լավ կլիներ, որ ոչ մի Ժիժկա էլ չունենայինք, քան թե Ժիժկայի ազգի մեջ այսքան վախկոտ լիներ:

Պարզ չի՞, որ կարևոր չի, թե ի´նչ ազգից ենք, թե որ ինքներս մի բան չենք:

Ազգին անո´ւն չի պետք, ազգին մա´րդ է պետք:

14.5 Չապեկի այս ասածների առիթով

Հետաքրքիր է, որ Չապեկի այս գրածները փոքրաքանակ ազգերին շա´տ են հատուկ, չնայած, ժամանակ առ ժամանակ, մեծաքանակ ազգերն է´լ են խիստ «հրապուրվում» այս տեսակ «ազգիզմով»:

Փոխեք, օրինակ, Չապեկի այս գրածի մեջ «Մենք աշխարհին տվել ենք` Յան Հուս, Յան Ժիժկա, Սմետանա. մենք Կոմենսկո´ւ ազգն ենք» խոսքերը հետևյալներով. «Մենք աշխարհին տվել ենք` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Մեսրոպ Մաշտոց: Մենք Գրիգոր Նարեկացո´ւ ազգն ենք» (տարբերակ` «Սերգեյ Մերգելյանի, Վիկտոր Համբարձումյանի, Ալիխանյան եղբայրների կամ Վիլյամ Սարոյանի ազգն ենք»), ու կստանաք ճիշտ մե´ր նկարագիրը:

Այսօրվա աֆրիկյան նորաթուխ պետություններն է´լ են այս տեսակ «ազգիզմի» թունդ հետևորդն ու պաշտողը: Էռնեստ Գելներն իր «Ազգերն ու ազգայնականությունը» գրքի մեջ վկայում է, որ այսօրվա նույնիսկ աֆրիկյան պետություննե´րն են իրենց համար ազգային հզոր անցյալի ու ազգային ընտրյալության լեգենդներ հորինում, ու ազգային փոքրամասներին կոտորում են` հենվելով հենց այս լեգենդներին: Այս տեսակ գենոցիդն այսօր սովորական բան է:

Հետաքրքիր է մի ուրիշ բան: Ազգիզմը, որ ծնվել ու քաղաքականության միջոց ու գործիք է դարձել հեգելիզմից (տես Կառլ Պոպերի գրքերը), շատ արագ ու հեշտ միավորվում է թե´ սոցիալիզմի, թե´ ֆաշիզմի հետ: Սրա փայլուն օրինակը գերմանական նացիոնալ սոցիալիզմն է (ու նաև մեր սեփականը), կամ այսօրվա քրդերինը:

Քաղքենին ու քաղքենու մտածողությամբ «մտավորականը» մի հասարակ բան չի հասկանում: Չի հասկանում, որ եթե այսօր առանձին մի բան չես ու խեղճ ու ողորմելի մի վիճակում ես, ու անշնորհք, ծույլ ու անկարող ու սովորելու ունակությունից զուրկ մեկն ես, քո իսկ ժողովրդի փառավոր անցյալը քեզ ոչ մի կերպ չի արդարացնի ու չի օգնի:

Ու երբ հպարտանում ես քո այդ փառավոր անցյալով, նախ` ծիծաղելի ես, որովհետև այսօր ուղղակի ողորմելի ես, ու երկրորդ, Չապեկի ասածի պես, վարկաբեկում ես քո´ իսկ վսեմ նախնիներին է´լ, քեզ է´լ:

Սովորելու ունակությունից էլ զուրկ ես, որովհետև քեզ հռչակել ես «փայլուն ու ընտիր ազգ» կամ «իմաստուն ժողովուրդ»: Ախր, եթե «փայլուն ես, իմաստուն ու ընտիր», էլ ի´նչ կարիք ունես սովորելու: Թո ուրիշնե´րը քեզնից սովորեն, բա´:

Պարզ չի՞, որ կարևոր չի, թե ի´նչ ազգից ենք, թե որ ինքներս մի բան չենք: Ազգին, իրոք, անո´ւն չի պետք, ազգին կարգին մա´րդ է պետք:

14.6 Բա ինչի՞ շուրջը միաբանվենք

Գետի էրեսի տաշեղը. – Հլը էս կարմրախայտին նայի, էկե ու ընձի լող տալ ա սովորացնում: Էս տգետը, փոխանակ հոսանքով լող տա, հոսանքին հակառակ ա լող տալի:

Կարել Չապեկ

Ասո՞ւմ եմ ես, որ միաբանություն ասածը առհասարակ պետք չի:

Չէ, ՉԵՄ ԱՍՈՒՄ:

Միաբանությունը պետք է ու պարտադիր է, օրինակ, պատերազմի պահերին, բայց նույնիսկ այս պահերին բոլորովին էլ պարտադիր չի, որ միաբանվենք «գերագույն գլխավոր վարչապետի» հետ, որովհետև չի բացառվում, որ սա ապաշնորհի մեկն է ու նույնիսկ դավաճան է:

Բա ո՞ւմ շուրջը միաբանվենք:

Ճակատագրական պահերին (օրինակ, երբ Քսերքսեսը իրա քառորդ միլիոնանոց բանակով հարձակվեց Հունաստանի վրա), հին աթենացիները (ինչպես որ արդեն ասվելէ) իրո´ք էին միավորվում, բայց, էսօրվա տեսանկյունից, բավական տարօրինակ ձևով (տես նաև հետո):

Սրանք իրենց վարչապետին (արքոնտին) զրկում էին իշանությունից ու պատերազմը վարելու համար ռեֆերենդումով ընտրում էին 10 ստրատեգ (սպարապետ) առավել համբավավոր ու առավել ազնիվ զորավար քաղաքացիներից (հունական ամեն մի քաղաքացին անպայման նաև ռազմիկ էր), ու բոլորովին էլ պարտադիր չէր, որ հենց արքոնտը կամ փոխվարչապետներից մեկը ընտրվեր ստրատեգ:

Այս ստրատեգները, հերթով, ամեն օր մեկը, դառնում էր գերագույն գլխավոր հրամանատար, իսկ սրանց խումբը ռազմական խորհուրդն էր, ինչը մարտերի արանքներում ուներ գերագույն իշխանությունը:

Որևէ մեկին քննադատելը արգելված չէր:

Բացի սա, հույները ներում էին շնորհում երկրից բոլոր արտաքսվածներին, ու սրանք հետ էին դառնում Աթենք, որ կռվեն հանուն հայրենիքի: Արտաքսվածներից եղել են մարդիկ, որ ստրատեգ են ընտրվել (օրինակ, Արիստիդեսը):

Աթենացիները, միավորված ընդամենը միայն սպարտացիների հետ (այն օրերին հունական պոլիսների, այսինքն, քաղաք-պետությունների թիվը թերևս 150 էր), իրենց 60 հազարանոց բանակով հաղթեցին Քսերքսեսին:

Հին աթենացիների պետերի խումբը ընդամենը 10 հոգի էր, մի վարչապետ (արքոնտ) ու 9 փոխվարչապետ (պրիտան), ընտրված 4 տարով, Աթենքի մոտ 300000 բնակչից, այսինքն, պետերը բնակչության 0,00003%-ն էին: ՀՀ-ի այսօրվա պետերի խումբը մեր բնակչության մոտ 1%-ն է, այսինքն, 30000 անգամ ավելի շատ է:

Հին աթենական պետությունը (պետերը) հասարակական կարգը պահպանելուց բացի, այսինքն, բացի օրենքի անխափան ու պարտադիր գործունեությունը ապահովելուց, ուրիշ համարյա ոչ մի իրավունք չուներ:

Միաբանությունը պետք է, ու անպայման է պետք, բայց.

Դրույթ 1. Մենք պիտի կողմ լինենք միայն ու միայն ա´յն միաբանությանը, ինչը հաստատում է բոլորին հավասար աչքով նայող պարտադիր ու անխափան գործող օրենքը: Ա´յն օրենքը, ինչի աղբյուրը մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմն է, ոչ թե թուրը կամ թնդանոթը կամ պետերի քմահաճույքը:

Դրույթ 2. Մենք պիտի կողմ լինենք միայն ու միայն ա´յն միաբանությանը, ինչը հաստատում է ա´յն օրենքը, ինչը պաշտպանում է ամե´ն մի հատիկ-հատիկ վերցրած մարդու ազատություններն ու իրավունքները:

Մենք պիտի միաբան լինենք միայն ու միայն ա´յն օրենքի հետ, ինչը հնար է տալիս ամեն մի առանձին վերցրած անհատին ապրելու, ծաղկելու, բարգավաճելու, խոսելու, համոզելու, պաշտպանելու ու պաշտպանվելու, գործելու, հարստանալու, ընտրելու ու ընտրվելու ևն:

Մենք պիտի միաբան լինենք միայն ու միայն ա´յն օրենքի հետ, ինչը չի ավելացնում ոչ մեկի ցավ ու դարդը, ինչը քչացնում է բոլոր-բոլորի ցավերն ու ուզում է, որ աղքատությունը դառնա ինչքան հնարավոր է քիչ:

Դրույթ 3. Մենք պիտի կողմ լինենք միայն ու միայն բարոյական հիմնական նորմերի հաստատած միաբանությանը:

(Անցավ ու անդարդ ու «դրախտային» կյանքի, այսինքն, լիակատար երջանկության ձգտումն անհեթեթ է ու անհնար: Անընդհատ ու ամեն րոպե երջանիկ կարող է լինի միայն լրիվ առողջ ու կուշտ ու կերած խմած հոգեկան հիվանդը՝ «դեբիլը»):

Պարզից էլ պարզ է, որ.

Դրույթ 4. Եթե հանրության առանձին վերցրած ամեն մի անդամը հարստանա, ծաղկի ու բարգավաճի, այդժամ կհարստանա ու կծաղկի ու կբարգավաճի հենց հասարակությունն ի´նքը, այսինքն, ողջ երկի´րը:

Հարուստ պետությունն էլ կունենա առողջ, տեխնիկայով հագեցած ու մարտունակ բանակ, ինչի ամեն մի զինվորն ու սպան կգործեն ու կառաջնորդվեն հենց այս պարտադի´ր գործող օրենքով, այս արդա´ր օրենքով, ինչն անպայման նայում ու հատիկ-հատիկ պաշտպանում է ամե´ն մեկին:

Ու այս զինվորներն ու սպաները կգնահատեն, կափսոսան ու կպաշտեն այս օրենքը, որովհետև գնահատած, ափսոսած ու պաշտած կլինեն իսկական արդարությունը:

Դրույթ 5. Պիտի միայն բարոյական կարգն ու օրե´նքը լինեն ամեն մի քաղաքացու պաշտպանող հայրը, ուրեմն նաև հայրենիքը, ու այնքա´ն թանկ հայրենիքը, որ քաղաքացիները, պետք եղած ժամանակ, իսկույն միաբանվեն ու ելնեն, որ ամեն գնով, նույնիսկ իրենց կյանքի´ գնով, պաշտպանեն սա:

Ու եթե այս տեսակ օրենքը, այս կարգը, այս տեսակ երկիրը, այս տեսակ հայրենիքը պաշտպանելու հարց լինի, այնժամ համարյա բոլոր-բոլորը կլինեն միաբան (չհաշված «դեբիլներին»), որովհետև եթե սա կորցրին, կորցնելու են իրենց ամենաթանկ բանը, իրենց անձնական ազատությունն ու այս ազատությունից բխող բոլոր բաները, որ մեր բոլորի ուզածն են, ու դառնալու են ճորտ ու ստրուկ, աղքատ ու հարկադիր ստոր:

(Ու կարևոր չի, թե ում ստրուկ ու ճորտը կլինեն, օտարների՞, թե՞ սեփական փաշա ու սուլթանների):

Ու այս տեսակ պետությունը կլինի ոչ միայն հարուստ, այլև կլինի ուժեղ, որովհետև բանակը պահում են տնտեսությունով (փողով) ու արդարությամբ (օրենքով):

Այսինքն, այդ բանակում էլ արդարություն ու օրենքի առաջ հավասարություն կլինի:

Դրույթ 6. Միայն հզոր ու բազմակողմանի զարգացած տնտեսությունով երկիրը կարող է հզոր ու օրենքին անպայման ենթարկվող բանակ ունենա: Հզոր ու բազմակողմանի զարգացած տնտեսությունով երկիրը կարող է հզոր բանակ ունենա, միայն ա´յն պայմանով, որ իր հասարակարգը հիմնված լիլնի բարոյականության հիմնական նորմերին:

Ես, ա´յ, այս իրո´ք միաբանող օրենքին եմ կողմ, այս բռնակալ, դիկտատոր, թագավոր օրենքին, որովհետև այս անգամ արդեն այնքան էլ կարևոր չի լինի, թե ո´վ է պրեզիդենտը կամ վարչապետը, Սերո՞ժը, Սարգի՞սը, Պողո՞սը, թե՞ Քավոր Պետրոսը:

Դրույթ 7. Մենք պիտի դեմ լինենք ամեն տեսակ ազգային, նացիստական կամ նացիոնալիստական, կրոնական կամ ցեղակրոն ու սոցիալիստական միաբանող գաղափարախոսություններին՝ առաջին հերթին հենց ա´յն բանի համար, որ սրանք դեմ են նկարագրածս օրենք-բռնակալին:

Պիտի դեմ լինենք սրանց, որովհետև «միաբանող» տոտալիտար գաղափարախոսությունները, բոլորն է´լ, ենթադրում են, որ մի կողմից՝ օրենքը պիտի հավասար նայի հասարակության անդամների մեծ մասին (բայց ոչ բոլորին), մյուս կողմից՝ այս օրենքը պիտի ենթարկվի «ընտրյալ ու իմաստուն մի հերոսին», կամ հերոսների մի խմբին (ազգի առաջնորդին, ազգային ժողովին, կուսակցությանը, սինոդին, ցեղային խորհրդին, ցեկային, չեկային, պոլիտբյուրոյին ևն):

Պիտի դեմ լինենք սրանց, որովհետև «միաբանող» հերոսների այս խումբն ա´նպայման է անսահման ուռճանում ու ապականվում (կոռումպանում) ու դառնում է ժողովրդին իր բռնի խլած հարկ ու մաքսերով կեղեքող թալանչի:

Պիտի դեմ լինենք սրանց, որովհետև սրանք ա´նպայման են հաստատում ժողովրդին ճնշելու իրենց ուժային համակարգերը ու պետական գաղտնիքի պատըրվակով էլ ա´նպայման են թաքցնում իրենց բոլոր հանցագործությունները ու, ի վերջո, երկիրը ա´նպայման են կործանում:

Պիտի դեմ լինենք սրանց, որովհետև հերոսների այս խումբը, ի վերջո, դառնում է սեփական ժողովրդի ու երկրի թշնամին, նույնիսկ եթե սկզբում տոգորված է լինում սրբազան նպատակներով, քանի որ սրան, այս խմբի´ն, հենց սկզբից, մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմը չի զսպում:

Դրույթ 8. Մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմն ու «միաբանող» բոլոր-բոլոր գաղափարախոսությունները բացարձակ են անհամատեղելի:

Չէ՞ որ հերոսների այս խումբը պիտի անհատ քաղաքացիներին նախ ճորտացնի ու սրանց մասնավոր սեփականության մի զգալի մասը խլի, որ հենց նույն քաղաքացիներին իր իսկ հարկադրած ճորտությունից ու թշվառությունից իբր ազատագըրելու ու սրանց բարեկեցիկ կյանք ընծայելու իր ծրագրերի համար փող ունենա:

Գլուխ 15. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ

«Ժողովրդին ասա միմիայն ա´յն բաները, ինչն ի´նքն է ուզում լսի, թեկուզ ասածդ սխալ լինի»:

Վիլֆրեդո Պարետոյի խորհուրդը

15.1 Ի՞նչ է կուսակցությունը

Քաղաքական բոլոր կուսակցությունների լեզուն, անխտիր, սկսած՝ պահպանողականներից, վերջացրած՝ անարխիստներով, ստեղծված է, որ սուտը դարձնի ճշմարտությանը նման, որ սպանությանը արժանավոր երևույթի, իսկ շաղակրատությանը խորը մտքի տեսք տա … Այսօրվա քաղաքական խոսքն ու կրթությունը, իր զգալի մասով, արդարացնում է հենց ա´յն բաները, որոնք երբևէ արդարացնելի չեն:

Ջորջ Օրվել

Կուսակցությունը որևէ գաղափարախոսության շուրջը հավաքված մարդկանց այն միությունն է, ինչի նպատակը ընտրություններում հաղթելն ու իշխանությունը զավթելն է, որ հետո, ոչ մի բարիք կամ ծառայություն չստեղծելով, ապրի ու բարգավաճի հարկատուի հաշվին:

Եթե հիշենք, որ պետությունը, թերևս առանց բացառության, պետերի այն կազմակերպված հանցագործ խումբն է, ինչի միակ նպատակը ժողովրդի աշխատող ու ստեղծագործ մասին հարկ ու մաքսերով ու այլ «օրինական» միջոցներով թալանելն է, իսկույն պարզ կդառնա, որ.

Դրույթ 1. Պետական իշխանությանը հավակնող ցանկացած կուսակցության գերնպատակը պետություն կոչված պետերի կազմակերպված հանցագործ վարչախումբ դառնալն է, այսինքն, թալաչի դառնալն է:

Սա իրողություն է, մանավանդ որ ոչ մի կուսակցություն երբեք չի հայտարարում, որ իշխանությունը նվաճելուց հետո իրենք համարյա լրիվ են վերացնելու անհատի տնտեսվարությանը ու ազատություններին միջամտելու պետության լիազորությունները, պետությանը զրկելու են օրենքի նույնիսկ նախագիծ առաջարկելու իրավունքից, իշխանությունները տրոհելու են երեք անկախ մասի, վերացնելու են ընտրությունների այս ցուցակային այլանդակ կարգն ու օրենսդիր ժողովում արգելելու են կուսակցականությունն ու ֆրակցիաները:

Այս դրույթից իսկույն հետևում է, որ.

Դրույթ 2. Իշխանությունը զավթելուց զատ մնացած բոլոր բաները, առանց բացառության (օրինակ, գիտությունը, արդարությունը, ճշմարտությունը ևն), կուսակցություններին բացարձակ չեն հետաքրքրում, չեն հետաքրքրել ու չեն էլ հետաքրքրի:

Ցավոք, փորձն է սա ցույց տալիս, ու առայժմ այս դառը փորձին հակասող օրինակ չկա:

Դրույթ 3. Բոլոր կուսակցություններն էլ, մանավանդ կուսակցական առաջնորդներն ու ազդեցիկ կուսակիցները, պարտադիր, հայրենասիրություն, միաբանություն ու հզոր պետություն են պահանջում, ընդ որում, ամեն մի կուսակցությունը ճիշտ է համարում միայն ու միայն հենց ի´ր շուրջը միաբանվելը, ու ա´նպայման է վստահ, որ հզորանալու ունակություն կարող է ունենա միայն հենց ի´ր կուսակցության ղեկավարած պետությունը:

Ու չնայած կուսակցություններն անընդհատ հայտարարել ու հայտարարում են, թե իրանց միակ ու վերջնական նպատակը ժողովրդի բարօրությունն ու շահերը պաշտպանելն է, մեկ է, սրանք միայն ու միայն Դրույթ 1-ի ասած նպատակն են ունեցել, ու երևի մի´շտ էլ միայն ա´յդ նպատակը կունենան:

Սրա համար է, որ լիբերթարիզմի տեսաբանները համոզված են, որ իսկական լիբերթարը չպիտի կուսակցություն հիմնի կամ դառնա թեկուզ լիբերթարյան կուսակցության անդամ, որովհետև կուսակցության բուն էությունն անփոփոխելի է, սա մի´շտ ու ա´նպայման է ձգտելու իշխանությանը: Սրա համար էլ.

Դրույթ 4. Ցանկացած կուսակցության, սրանց հետ նաև որևէ տեսակ լիբերթարյան կուսակցության առաջնորդների գլխավոր սկզբունքը հետևյալն է. «Նպատակն արդարացնում է միջոցները»: Այնինչ, հայտնի է, որ անազնիվ միջոցներն ա´նպայման են սպանում նպատակը:

Իհարկե, կուսակցական առաջնորդներն ու նշանավոր գործիչները երբեք այս բաները չեն խոստովանի, որովհետև որ խոստովանեն, բա ժողովրդին էլ ո՞նց խաբեն: Կուսակցական առաջնորդներն ու ազդեցիկ անդամները հետևում են Վիլֆրեդո Պարետոյի խորհրդին. հետևում են, որ իրենց անձնական շահերն իրականացնեն:

Անձնական շահերին հետամուտ լինելը անպայման է մարդկային, ինչպես որ Միզեսի աքսիոմն է պնդում, բայց սա հանրությանը ձեռնտու է միայն այն պայմանով, որ չի հակասում հանրության մնացած անդամների շահերին: Այնինչ պետերի ու կուսակցականների շահերը մի´շտ են հակադիր բարիք ու ծառայություն ստեղծողների շահերին:

Բոլոր կուսակցություններն էլ ունեն իրենց կանոնադրությունը, գրած լինի այս կանոնադրությունը թղթի վրա, թե չէ, ու այս կանոնադրությունները շատ են հիշեցնում պետերի խմբի (այսինքն, հենց պետության) գրված ու չգրված կանոնադրությունները: Այս կանոնադրությունները հաստատում են ներկուսակցական խիստ կարգապահություն ու, մասնակի կամ լրիվ, արգելում են ներկուսակցական խոսքի կարծիքի ու համոզմունքի ազատությունը:

Այսինքն, այս կանոնադրությունները պահանջում են, որ կուսակցության անդամը հնազանդվի կուսակցական վերնախավին ու կուսակցության ներքին «խոհանոցի» գաղտնիքները չհայտնի հանրությանը:

Այս գաղտնիքները հայտնող կուսակցականը կամ ի´նքն է հեռանում կուսակցությունից, կամ կուսակցությո´ւնն է դրան հեռացնում իր շարքերից:

Դրույթ 5. Գաղտնիությանը կողմ է նույնիսկ ա´յն կուսակցությունը, ինչը, ըստ իր հայտարարության ու կանոնադրության, պայքարում է հանուն խոսքի, կարծիքի ու համոզմունքի ազատության:

Կուսակցություններն այս առումով գործում են ճիշտ հենց իշխանական կառույցների պես, ում հորինած պետական գաղտնիքի «ինստիտուտը», իր մեծագույն մասով, միայն ու միայն իշխանավորների թալանն ու հանցագործությունները վարչախումբից թաքուն պահելու համար է)

Իհարկե, չի բացառվում, որ կուսակցության հիմնադիր առաջնորդներն ազնիվ մղումներ ունենան, ու գուցե երբեմն ունենում են, բայց ցավն ա´յն է, որ այսօր.

Դրույթ 6. Չկա գոնե մի կուսակցություն, ինչի գոնե առաջնորդն ու ազդեցիկ անդամներն իմանան, թե բարոյական հասարակարգը ո´նց են ստեղծում, ի´նչ սկըզբունքներով ու մեխանիզմներով, այսինքն, իմանան լիբերթարիզմի հիմքերը, ինչի այլընտրանքը այս կամ այն տեսակ բռնապետությունն է, ուրեմն, երկրի կործանվելն է:

Ու արդեն բնական է, որ չկա գոնե մի կուսակցություն, ինչն այս սկզբունքները ժողովրդին բացատրի կամ գոնե բացատրելու ցանկություն ունենա:

Այսօր մանավանդ չկա գոնե մի կուսակցություն կամ գոնե մի կուսակցական առաջնորդ կամ քիչ թե շատ հայտնի գործիչ, ով իր ասածին հավատալով ու անկեղծ ասի.

«Մինչև այսօր ես պայքարում էի, որ իշխանությունը փոխվի, բայց երբ իշխանությունն իրո´ք փոխվի, ես ամեն ինչ կանեմ, որ Պողոսն ու Պետրոսը (ու ոչ թե ես ինքս) դառնան պրեզիդենտ ու վարչապետ, որովհետև ես ինքս պրեզիդենտությանն ու վարչապետությանը հարկավոր հատկանիշները չունեմ:

Այս հատկանիշները միայն Պողոսն ու Պետրոսն ունեն: Իսկ իմ համար ամենակարևորը ոչ թե ի´մ անձնական ապագա բարեկեցությունն է, այլ մեր երկրում բարոյակարգ հաստատելը»:

Այսօր չկա գոնե մի կուսակցություն, ինչը իշխանական կառույցներին մասնակցելու որևէ մանդատ ձեռք բերելուց հետո չձգտի պաշտոն գրավելուն:

Այսօր չկա գոնե մի կուսակցական առաջնորդ կամ քիչ թե շատ հայտնի գործիչ, ով պետական խոշոր պաշտոնի (նաև` նախագահի, վարչապետի ու նախարարի պաշտոնի) չձգտի իր ողջ էությամբ ու կարողություններով:

Բայց ախր այս առկա հասարակարգը քննադատելը մի´ բան է, ու շատ անգամ էլ շատ հեշտ բան է, որովհետև այսօրվա իշխանավորների հանցագործությունները երբեմն տեսանելի են նույնիսկ դպրոցականներին, իսկ բարոյական հասարակարգ ստեղծելը` լրիվ ուրիշ բան է, որովհետև սա, քննադատելու շնորհք ու խիզախությունից բացի, լիքը ուրիշ հատկություն ու, իհարկե, առաջին հերթին մասնագիտական խորը գիտելիք է պահանջում:

Ո՞վ ասաց, որ կուսակցական առաջնորդն ա´նպայման է հիանալի վարչապետացու կամ պրեզիդենտացու, որ մենք իր ընտրվելուց հետո է´լ «միաբան» մնանք իր հետ:

Թե որ իշխանական մանդատ է ձեռ գցում մեկից ավել կուսակցություն, իշխանությունը ձևավորում են միայն կուսակցական շահերով, «բարիշելով», թե ո´ր մի պաշտոնը ո´ր մի կուսակցությանը պիտի լինի:

Ժողովրդի շահերը կամ մասնագիտական ունակությունները հաշվի չեն առնըվում, ա´ռհասարակ:

Դրույթ 7. Թե´ պետական պաշտոնը, թե´ կուսակցական պաշտոնը ստանում են միայն ու միայն առաջնորդներին (փաստացի) նվիրված անկարող, բայց առաջնորդին (փաստացի) հավատարիմ տգետները:

Ես գուցե հավատամ միայն ա´յն կուսակցությանը, ինչի առաջնորդները նախօրոք կհայտարարեն, որ ոչ մի պետական պաշտոն չեն գրավի, ու իրենց խնդիրը միայն ժողովրդի քաղաքական գիտակցությունը կրթելն ու բարոյակարգ ստեղծողներին օգնելն է, այսինքն, բարոյակարգի պահանջարկ ստեղծելն է:

Այս իմաստով ասեմ, որ արդեն բոլորովին չեմ հավատում նաև հայկական այս նոր իբր լիբերթարյան ու իբր պահպանողական կուսակցությանը:

Համոզված եմ, որ կուսակցությունների մասին այս պարագրաֆում ասվածը վերաբերում է նաև ա´յս կուսակցությանը:

Այս առումով թերևս մի քանի խոսք պիտի ասվի «պահպանողական» տերմինի մասին:

Առաջին սխալ ու տարածված իմաստով՝ պահպանողականը status quo-ի կողմընակիցն է, այսինքն, ա´յն մարդն է, ով ուզում է, որ պահպանվեն տվյալ պահին հասարակության մեջ առկա ամենայն օրենքները, պետական միջամտությունները, մարդկանց վարքային ու բարոյական կանոնների ժողովածուները:

Ուրեմն, ա´յս իմաստով պահպանողականը ուղղակի այն մարդն է, ով կողմնակից է, որ առկա հասարակական կարգը պահպանվի: Ասվածից հետևում է, որ կարելի է ու անպայման է, որ «պահպանողական» տերմինի այս հեղհեղուկ ու անորոշ իմաստն անտեսվի:

Ինչո՞ւ: Պիտի անտեսվի, քանի որ այս իմաստը գիտական չի: Իրոք, տես գլուխ 12-ը, որտեղ ցույց է տրվում, որ, օրինակ, վարքային ու բարոյական կանոնները փոփոխական են ու հաճախ նույնիսկ մի քանի տասնամյակի կյանք չունեն, չնայած այս իմաստով պահպանողականներին թվում է, թե սրանք գալիս են դարերի խորքից:

Իրական կամ իսկական պահպանողականն ա´յն մարդն է, ով հավատում է, որ կա իրերի ու հանգամանքների բնական կարգ, բնական վիճակ, ավելի ճիշտ բնական ընթացք, ինչը մի´շտ է ճիշտ, եթե սրան ոչինչ չի միջամտում, ոչինչ չի հարկադրում, որ սա իր բնական ընթացքը շրջի կամ շեղի:

Այսպիսի պահպանողականը հասկանում է, որ ինքը իրերի բնական ընթացքը իր ծրագրով բարեփոխելու զորություն չունի, հասկանում է, որ եթե այս ընթացքը փոխելու որևէ փորձ անի, ընդամենը կխանգարի իրերի այդ բնական ընթացքին, կաղավաղի ու կդժվարացնի այդ ընթացքը:

Ուրեմն, այսպիսի պահպանողականը, ըստ էության, լիբերթար է: Ու ճիշտ է նաև հակառակը, իսկական լիբերթարն էլ այս իմաստով պահպանողական է:

Վերը ասվածից չի հետևում, որ շարքային բոլոր կուսակցականների նպատակներն են իշխանատենչական: Այնուամենայնիվ.

Դրույթ 8. Կուսակցության (ինչպես նաև պետության կամ պետերի հանրության) հենց գոյությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկանց մեծագույն մասը միամիտ է ու չունի քննադատական այնպիսի կարողություն, որ գիտակցի կուսակցական (ու պետական) առաջնորդների ու տեսաբանների հիմնական դրույթների կործանարար շահադիտականությունը: Եթե մարդկանց մեծ մասը միամիտ չլիներ, ոչ մի կուսակցություն (ու պետություն) էլ չէր լինի:

Այսօրինակ միամտությունը հիմնված է շարքային մարդու քաղաքական (ավելի ճիշտ, պռաքսեոլոգիական) կարճատեսության վրա:

Սոցիալիստական, նացիոնալ սոցիալիստական կամ կրոնական որևէ տեսակ ուսմունքի կրքոտ հետևորդ դարձողը, մեծ մասամբ, ջահել է լինում, այնքա´ն ջահել ու կյանքի փորձից այնքա´ն զուրկ, որ իսկույն ու անդառնալի նվիրվում է այս կործանարար ուսմունքների կարեկցական-ալտրուիստական ու «հայրենասիրական» թեզերին:

Այս թեզերը դառնում են այսպիսի ջահելի դոգմաները: Սրանից հետո նման ջահելի քաղաքական քննադատական մտքի զարգացումը դադարում է, ու սա այլևս երբեք չի հետևում տրամաբանությանն ու տրամաբանական ա´յն փաստարկներին, որոնք հակադիր են իր պաշտելի ուսմունքի գլխավոր դոկտրիններին:

Իհարկե, սա չի խանգարում, որ նման ջահելը դառնա որևէ նեղ (մանավանդ կիրառական) ասպարեզի հրաշալի մասնագետ, օրինակ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, պրակտիկ իրավաբան ևն, բայց ոչ երբեք իրավունքի տեսության, բարոյագիտության կամ տնտեսագիտության մասնագետ:

Ցավոք, այս ողբերգական եզրակացությունները փաստ են:

15.3 Ի՞նչ է հայրենիքը

«Համոզված եմ, որ մարդու իսկական հայրենիքն այնտե´ղ է, որտեղ որ իր ամենասիրած բաներն ամենաշատն են հարգում:

«Հնարավոր է, որ հանգամանքներն այնպե´ս դասավորվեն, որ նման մարդն իր ողջ կյանքում ոտք էլ դրած չլինի իր հայրենիքը»:

Ալբերտ Ջեյ Նոք (Albert Jay Nock)

«Իշխողների համար հայրենասիրությունը, իր ամենապարզ, ամենահստակ ու աներկբա նշանակությամբ, ընդամենը իրենց իշխանատենչ և շահադիտական նպատակներն իրագործելու մի զենք է: Իսկ մնացածներին հայրենասիրությունը ստիպում է, որ հրաժարվեն մարդկային պատվից, խելքից, խղճից ու ճորտի պես հնազանդվեն իշխողներին: Հայրենասիրությունը հենց այսպես էլ քարոզում են ամե´ն տեղ»:

Լ. Ն. Տոլստոյ, "Христианство и патриотизм," 1893-1894.

Երբ մեկնումեկն ասում է. «Ես սիրում եմ իմ հայրենիքը», անհնար է, որ ստուգես այս մարդու ասածի անկեղծությունը, եթե, իհարկե, այս մարդը մի Մուցիոս Սկեվոլա չի (այսինքն, քանի դեռ այս բանն ասողը Սկևոլայի պես գործով չի ապացուցել, որ իրո´ք է սիրում իր հայրենիքը):

Դրույթ 1. Միշտ է կասկածելի, որ քաղգործիչը անկեղծ սիրի իր հայրենիքը:

Քաղգործչին վստահողը ա´նպայման է դյուրահավատ:

15.4 Հին հայերը բազում «հայրենիք» ունեին

Հայրենիքի այսօրվա գաղափարը, քիչ թե շատ, նոր գաղափար է:

Մեր հին նախնիները հայրենիք ասելով լրիվ ուրիշ բան էին հասկանում:

Հին Հայաստանում մարդու հայրենիքը իր հորից ժառանգած հողային տարածքն էր, ու այն օրերի բոլոր հայերը չէին, որ հայրենիք ունեին:

Այն օրերին հայրենիք ունեին միայն հողատերերը, միայն ազնվականները, իսկ շարքային հայը, ազատը, շինականը կամ հետո՝ ռամիկը հայրենիք չուներ:

Լեոն իր Հայոց պատմության մեջն ասում է, որ 16-րդ դարում Հայաստանում կար 17 հայրենիք: (Ինչքան հիշում եմ, այսպես էր գրած, կամ` հակառակը, 17-րդ դարում՝ 16 հայրենիք):

Այս լույսի տակ որ նայենք մեր պատմությանը, արդեն սրա անցքերը մեզ լրիվ ուրիշ ձևով կերևան: Արդեն կհասկանանք, որ հայոց հին շրջանի այն անհամար կռիվները, որ այս վերջին մի երկու դարում համարում ենք կռիվ «հանուն հայրենիքի», եղել են միայն խոշոր հողատերերի կռվները` հանուն իրենց տարածքների, ու դրանք ուրիշ ոչ մի վերամբարձ հոգևոր նպատակ չեն ունեցել:

Նույն Լեոն պատմում է, թե Կամսարական իշխանները, փողով ու ունեցվածքի (հողի) դիմաց, ոնց ծախեցին իրենց հայրենիքն ու գնացին Բյուզանդիա ու այնտեղ նոր հայրենիք առան: (Ու ոչ միայն Կամսարական իշխանները: Բայց սրանց մեծ մասը սա արել է բյուզանդական կայսրերի ստիպմունքով): Այն օրերին դա լրիվ նորմալ բան էր համարվում:

Հայրենիքի այսօրվա´ գաղափարը, այսօրվա´ իմաստը, ստեղծվել է 18-19-րդ դարում, Հեգելի կործանարար փիլիսոփայության ու ֆրանսիական մտածողներից մի քանիսի գործերի հիմքի վրա:

Այդ օրերին էր, երբ (մեծ մասամբ, գերմանացի) մարքսիստ-սոցիալիստները (մանավանդ Ֆիխտեն, Ռոդբերտուսը, Լասալը, Զոմբարտը, Պլենգեն, Լենշը (այս երկուսը՝ հիմնվելով նացիոնալ սոցիալիզմի ուսուցիչներ՝ Օսվալդի ու հետո՝ Շպենգլերի ու վան դեր Բրուկի գաղափարներին), ստեղծեցին նացիոնալիզմի կործանարար գաղափարախոսությունը:

(Հիշենք, որ կոմունիզմ-նացիզմի գաղափարախոսությունները հենց Հեգելի փիլիսոփայության տարբերակներն են: Կոմունիստները Հեգելի «պետություն» կոչածը փոխարինեցին համաշխարհային կոմունիզմով, իսկ գերմանական նացիստները՝ համաշխարհային գերմանիզմով: [Տե´ս, օրինակ, Պոպեր Կ.«Բաց հասարակությունն ու դրա թշնամիները»]):

Հայրենիքի այս նոր, այս կոլեկտիվ ու լրիվ վերացական (այսինքն, իրականում գոյություն չունեցող) գաղափարը, նացիոնալիզմի հետ մերված, դարձավ քաղաքականության միջոց ու թունավոր ճարակի պես տարածվեց ողջ աշխարհով մեկ, շատ անգամ ձուլվելով ֆաշիզմին կամ կրոնական ֆունդամենտալիզմին:

Բայց հայրենիքի այս կոլեկտիվ կամ վերացական գաղափարը, ինչքան էլ սա վերացական լինի, մարդու մտքում կա´: Ու ի՞նչ է սա, ի՞նչ է այս հայրենիք կոչվածը շարքային մարդու համար (այսինքն, նորմալ մարդո´ւ, ու ոչ թե խաբեբա քաղգործչի համար կամ տրամաբանությունից զուրկ դպրոցական պեդանտի համար):

Իմ համար օրինակ, հայրենիքն իմ ընտանիքն է, իմ արդեն հանգուցյալ ծնողներն ու պապ ու տատը, իմ հանգուցյալ եղբայրն է, քույրս է ու իր երկու աղջիկը, որ արդեն մոտ 20 տարի է, ինչ գնացել են արտասահման; իմ մանկության հուշերն են ու Մալիշկա գյուղը, որտեղ ե´ս եմ ծնվել ու մեծացել:

Հետո՝ իմ հայրենիքն իմ մոտ արյունակիցներն են, հետո էլ՝ հեռուները; իմ մանկության ու պատանեկության ընկերներն են ու այսօրվա այն մի քանի ընկերն է, որ մնացել է մի ժամանակվա մի քանի հարյուր ընկերոջից:

Պետական համալսարանն է, որտեղ ես արդեն 57 տարի ապրում եմ ժամանակիս մեծ մասը (բայց սա, քիչ-քիչ, դադարում է թանկ լինելուց); իմ երկու թոռն են, ում ահավոր սիրում եմ, ու հույս ունեմ, որ իրենք էլ ինձ են սիրում (գոնե մի քիչ):

Հետո՝ իմ այսօրվա գործն է, այսինքն, հայոց գիր ու գրականության ու լեզվի ու մեկ էլ տնտեսագիտության, իրավագիտության ու բարոյագիտության ու ֆիզիկայի պրոբլեմները, որ ուսումնասիրում քննում եմ արդեն մոտ 30-60 տարի:

Դասախոսի ու ուսուցչի գործն է, ինչով զբաղվում եմ արդեն մոտ 50 տարի: Ու հետո նոր՝ այն մնացա´ծ բաներն են, որ կապված են իմ հոգևոր կյանքին, այսինքն, մեր ազգային (ցավոք՝ արդեն մեռած) երգն ու պարը, մեր պատմությունն ու ճարտարապետությունն ու մեր ողջ մշակույթը (ինչքան որ տեղյակ եմ, իհարկե) ևն:

Բայց.

Դրույթ 1. ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, մեզնից ամեն մեկի համար ա´յն հասարակական կարգ ու կանոնն է, ա´յն սովորույթ ու ավանդույթների խումբն է, ինչով որ կառավարվում ենք մեր ամեն քայլափոխին:

Այսինքն, մեր լեզուն ու մեր բարոյաիրավական ու էթիկական ա´յն նորմերն են, որ բոլորս էլ համարում ենք եզակի ու ահավոր թանկ:

Երբ մենք ելնում ու բանակ ենք գնում, որ մեր հայրենիքը պաշտպանենք, այսինքն, մեր հայրենի հողը պաշտպանենք, ուզում ենք պաշտպանենք այդ հողի վրա մեր հաստատած կամ որդեգրած հենց այս կա´րգը, ինչը ա´նպայման ենք ուզում, որ իրական լինի, որ մեր զավակները, թոռներն ու հարազատները ապրեն:

Ուզում ենք պաշտպանենք հենց ա´յն բարոյաիրավական նորմերը, որ համարում ենք սիրուն, ընդունելի, անխախտ ու զուտ հայկական, ու մեկ էլ մեր լեզուն, որովհետև չենք ուզում սա կորցնենք ու ուրիշ լեզվով խոսենք:

Դրույթ 2. Հայրենի հողը, առանց սրա վրայի բարոյաիրավական հայրենական կարգի, ոչ մի հայրենիք էլ չի, ու առանց այս կարգի` ոչ մեկին էլ պետք չի:

Ու երբ այսօր մեր երեխեքին տանում են հայկական բանակն ու այնտեղ իրենց ծեծում ու ջարդում են, բռնաբարում ու սպանում են, այդ ժամանակ – ծեծում ու ջարդում ու բռնաբարում ու սպանում են հենց ա´յն բարոյաիրավական ու էթիկական նորմերը, ինչի համար այդ երեխեքը պիտի իրենց կյանքը զոհեն, թե որ պետք լինի:

Այսինքն, ծեծում ու ջարդում ու բռնաբարում ու սպանում են հենց այդ երեխեքի հայրենիքը:

Ու թե որ այդ երեխեքը կանգնեն ու ասեն. «Տո ձեր էլ մերը, ես ինչո՞ւ պիտի իմ կյանքը զոհեմ այս տեսակ այլանդակ անբարո իրավական նորմերի համար, այսինքն, այս տեսակ հայրենիքի համար», բա ճիշտ չե՞ն լինի:

Դրույթ 3. Ա´յն հայերը, որ այսօր թողնում ու Հայաստանից գնում են, հրաժարվում են այսօրվա Հայաստանի հենց այս այլանդակ ու գարշելի «բարոյաիրավական» նորմերից, այս այլանդակ ու գարշելի հոգևոր մթնոլորտից:

Ու ով որ դրանց մեղադրում է, գաղափար անգամ չունի, թե ի´նչ է հայրենիքը, որովհետև երբ այդ մեղադրողն ասում է.

«Համակերպվեք ձեր եղած հայրենիքի հետ, որովհետև սա´ է ձեր հայրենիքը»,

այդ մեղադրողը, ըստ էության, ասում է.

«Համակերպվեք այս այլանդակ ու գարշելի իրավական նորմերի հետ ու հենց սրա´նք, հենց այս այլանադակությո´ւնն ու այս գարշա´նքը համարեք ձեր համար ամենաթանկ բանը»:

Ջահելների ահագին մասն այսօր օրինակ է վերցնում հենց գողերից, ավազակներից, թալանչիներից, պոռնկաբարո ու լկտի ու անամոթ անասուններից, որովհետև.

Դրույթ 4. Ազնիվ ու սկզբունքային հայն այսօր Հայաստանում արժանապատիվ կյանքի ոչ մի շանս չունի, մանավանդ, թե որ հետն էլ իսկական մտավորական է:

Ու Հայաստանի այսօրվա բարոյահոգեբանական ընդհանուր մթնոլորտն այնքա´ն գարշելի է, որ հուսալիք են Հայաստանի համարյա բոլո´ր հայերը, ու ջահելներն էլ արդեն համարյա չեն էլ փորձում դառնան մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնագետ ևն, ևն, ևն, ևն:

Թե որ մի ընտանիքի հայրը իր ընտանիքի անդամներին անընդհատ ու իզուր տեղը ահավոր ծեծի, ջարդի, բռնաբարի, ու ինքն էլ հարբեցող ու ծայրաստիճան անբարոյական լինի, ու այդ ընտանիքի անդամները թողնեն իրենց հորն ու հայրենական տունն ու գնան, ուր որ կարող են, ո՞վ կարող է մեղադրի դրանց. ո՞վ կասի, թե ինչո՞ւ եք ձեր այս գարշելի հայրենական տունն ու ձեր այլանդակ հորը թողնում ու գնում:

Հակառակը, մարդիկ դրանց կասեն, թե ինչո՞ւ էիք այսքան ժամանակ համբերում այդ այլանդակ ու անբարոյական հորը, ու ինչո՞ւ եք այսքան ժամանակ մնացել այդ այլանդակ ու անբարոյական տանը:

15.5 Ի՞նչ են բարոյակարգն ու հայրենիքը

«Հայրենիքը առանց ազատության ու արժանապատվության – ընդամենը մի պերճ, բայց անիմաստ բառ է»:

Անդերս Կուդենիուս–

(շվեդական ա´յն կապիտալիստական հրաշքի հայրը,

ինչը լրիվ սխալ, վերագրում են սոցիալ-դեմոկրատիային)

***

Արդեն շատ եմ ասել, որ այս շարադրանքի մեջ ա´յն տեսակ հասարակարգին, ինչի բարոյաիրավական նորմերն ու ողջ կառուցվածքը մարդկության երազն է եղել մինչև այսօր, որովհետև այդպիսի հասարակարգն ամենահանգիստը (ոչ կոնֆլիկտայինը) ամենաարդարն ու ամենաբեղունն է, ասում եմ բարոյակարգ:

Դրույթ 1. Հայրենիքը հենց տան միջի բարոյակարգն է, ոչ թե միայն տունն ու տան միջի եղած-չեղածը, ոչ թե միայն այդ տան հայրն է, այսինքն, ոչ թե ԱՆԲԱՐՈ ՈՒ ԹԱԼԱՆՉԻ պետությունն է, ոչ թե պետերի անբարո վարչախումբն է, այլ տան միջի այդ տան ԲԱՐՈՅԱԿԱ´Ն ՀՈՐ, այսինքն, ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ´ հաստատած կարգ ու կանոնն է:

Կարճ ասած, ոչ թե տան հա´յրն է «հայրենիքը», այլ այդ տան միջի բարոյական կարգը, մնացած ամե´ն ինչի հետ միասին:

Անբարոյական հոր անբարոյական տունը միայն այդ հո´ր հայրենիքն է, ու այդ տունն արդեն այդ բռնաբարված ընտանիքի հայրենիքը չի: Այս նույն ձևով էլ` այսօրվա Հայաստանը մեր ժողովրդի (թե´ այստեղ մնացածների մեծագույն մասի, թե´ արդեն գնացածների) հայրենիքը չի:

Ուրեմն, դատարկ տունը` ինքը, դեռ հայրենական օջախ չի: Դա միայն ա´յն ժամանակ է դառնում հայրենական օջախ, երբ մեջը մի ընտանիք է ապրում, ու արժանապատի´վ է ապրում: Այս նույն ձևով էլ.

Դրույթ 2. Միայն քար ու հող ու սար ու ջուրը հայրենիք չի: Սրանք հայրենիք են դառնում, երբ սրանց վրա մի ժողովուրդ է ապրում` իր բարոյաիրավական կարգ ու կանոնով, անկախ իր ներկա ու անցյալ պատմությունից:

Բայց երբ այս տան, այս սար ու քար ու հող ու ջրի վրա ապրող ժողովրդին ճորտացնում են, ու ստիպում են, որ հարմարվի ԱՆբարոյաիրավական այլանդակ նորմերի, լինի թշվառ ու սոված, աղքատ ու անապագա, այդ ժամանակը ժողովուրդը հրաժարվում է այդպիսի հայրենիքից, ու ստիպված` ելնում գնում է, որ մի ուրիշ հայրենիք գտնի:

Աղքատությունը դեռ հանդուրժելի է, բայց ապագայի բացակայությունը՝ ոչ:

Այսօրվա Հայաստանը (Ղարաբաղն էլ հետը), առայժմ, գող ու հանցագործ պաշտոնյայի ու կաշառակերի ու անբարոյականի´ հայրենիքն է, որովհետև միայն սըրա´նք են իրենց հիանալի զգում այսօրվա Հայաստանում, ու միայն սրա´նք են, որ ուրիշ երկրում չեն կարող այս նույն վարք ու բարքով ապրեն, որովհետև ուրիշ ոչ մի կարգին երկրում սրանց այս անբարոյական վերաբերմունքը չեն հանդուրժի:

Դրույթ 3. Պետերի վարչախումբը, այսինքն, պետությունը, այսօր խլել է մեր ազատություններն ու բարոյական կարգ-հայրենիք ունենալու մեր հույսն ու Հայաստան կոչված հող ու ջրի վրա հաստատել է իր անբարոյական հայրենիքը:

Ասածիցս հետևում է, որ Հայաստանի վիճակն օրհասական է, ու այս օրահասական վիճակի մեղավորը մեր նախորդ երեք ու այս ներկա կառավարություններն են), որովհետև սրա´նք են մեր այսօրվա անբարո կարգի ստեղծողներն ու պաշտպանները:

Դրույթ 4. Միայն մեր պետերի վարչախումբը, այսինքն, միայն մեր պետությունն ու մեր բոլոր կուսակցություններն են, որ ոչ մի գնով չեն ուզում, որ մեր երկրի այս անբարո կարգը փոխվի ու դառնա բարոյակարգ: (Ու, իհարկե, նաև` մե´նք ենք մեղավոր, որովհետև, վերջին հաշվով, սրանց հենց մե´նք ենք թողել ու հենց մե´նք ենք թողնում, որ մնան իշխանության գլուխը):

Դրույթ 5. Ինչի՞ց է երևում, որ նաև մեր կուսակցությունները ոչ մի գնով չեն ուզում, որ մեր երկրի այս անբարո կարգը փոխվի ու դառնա բարոյակարգ: Սա երևում է ա´յն բանից, որ ոչ մի կուսակցություն, բացարձակ ոչ մեկը, առ այսօր դեռ չի ասել.

«Խոսք եմ տալիս (օրինակ), որ հենց իշխանությունը վերցնեմ, հենց սահմանադրությամբ կվերացնեմ գույքահարկի (անտեսանելի հարստության) այս թալանչիական խայտառակ օրենքը, այս բազում խայտառակ հարկ ու մաքսը, ինչով իմ նախորդները թալանում են ձեզ:

Չի ասում. «Հենց իշխանությունը վերցնեմ, սահմանադրությամբ կվերացնեմ պարգևավճարների այս խայտառակ կարգ ու օրենքը, հետո կկրճատեմ այս թալանչի նախարարությունների թիվն ու կթողնեմ մի 5-6 հատ (ոնց որ օրինակ, Շվեյցարիայում):

«Հետո, կփոխեմ սահմանադրությունն ու կվերացնեմ խորհրդարանական այս բռնապետական կարգը, ինչը թույլ չի տալիս, որ նույնիսկ դավաճան վարչապետին ու դավաճան ԱԺ-ին հեռացնես իշխանությունից ու պատժես»:

Ինչո՞ւ կուսակցությունները չեն ասում, չեն խոստանում այս բաները.

Դրույթ 6. Կուսակցությունները, առ այսօր ու առանց բացառության, իրենց ծրագրերում միմիայն ԱՆՈՐՈՇ ՈՒ ՈՉ ԿՈՆԿՐԵՏ խոստումներ են գրում ու ժողովրդին բացահայտ ու անթաքույց ձևով երբեք չեն խոստանում ասված բաները:

Ինչո՞ւ: Որովհետև իշխանության ձգտող բոլո´ր-բոլո´ր կուսակցությունները հենց իրե´նք են ուզում օգտվեն այդ հարկ ու մաքսային անզուսպ ու անպատիժ թալանից:

Որովհետև իրենց ՄԻԱԿ նպատակը հենց անզուսպ, անհսկելի ու անպատիժ թալանչի պետերի վարչախումբ, այսինքն, թալանչի պետություն դառնալն է:

Իսկ այ «Ազատ Արցախ» խոստացել են, առատ-առատ, չնայած այսօր արդեն սա է´լ են զգուշանում խոստանալուց: Ինչու, որովհետև պատերազմի կամ կովիդային խառնակչության պես բաների պղտոր ջրերը պետերի երազանքն է, որ այդ ջրերում ձուկ որսան ու անասելի հարստանան, ու հետն էլ տպավորություն ստեղծեն, թե ժողովրդի բարերարն եմ:

Մենք երբեք չենք հասկանում, որ.

Դրույթ 7. Մեր պետերի վարչախումբը, այսինքն, մեր պետությունը, նվաճել է մեր հայրենիքը ու դարձրել է ի´ր անբարո հայրենիքը, ու ստիպում է, որ մենք, քիչ-քիչ, հեռանանք այստեղից ու մեր համար նոր հայրենիք ճարենք:

Մեր այս կառավարությունները վերջին երեք տասնամյակում մի սարսափելի գենոցիդ արեցին, հենց իրենց ժողովրդի համարյա կեսին երկրից քշեցին: Սրանք հանդիսավոր օրերին անընդհատ գլուխ են գովում իրենց «տնտեսական բարձր ցուցանիշներով ու ձեռքբերումներով»:

Բայց, ոնց որ ասվեց, սրանց միակ «ձեռքբերումն» այս համատարած աղքատությունն ու համատարած հուսահատությունն ու այս սիպտակ գենոցիդն է, իսկ այսօր էլ՝ հազարավոր անմեղ պատանի զոհն ու պատերազմում պարտվածի նվաստությունն ու Արցախը թուրքին հանձնելը: Ուրիշ կարևոր «ձեռքբերում» չկա:

15.6 Ի՞նչ են «արժեհամակարգն» ու կյանքի իմաստը

«Աշխատանքի գերբարդ բաժանումով տնտեսական սիստեմներում մարդիկ ոչ թե պիտի ընդհանուր նպատակնե´ր ունենան, այլ վարքի ընդհանուր կանոննե´ր»:

Ֆրիդրիխ Հայեկ

Ոչ մեկը դեռ չի հարցրել թե ի´նչ է մեր մտավորականների այնքան սիրած «արժեհամակարգ» կոչածը, որովհետև ինքնին ենթադրվում է, որ սա հայտնի է բոլորին: Բայց սթափ վերլուծությունը իսկույն ցույց է տալիս, որ այս «արժեհամակարգ» կոչածը անիմաստ հասկացություն է:

Իրոք, արդեն տեսանք, որ.

Դրույթ 1. Արժևորելն ու արժեքը բացարձակ սուբյեկտիվ բաներ են, ընդ որում, նույնիսկ մեկ անհատի արժեքների սիստեմն է փոփոխական ու կախված է տեղի ու պահի հանգամանքներից:

Բացի սա, ազգային արժեքներին նվիրված գլխում տեսանք, որ «ազգային արժեք» կամ «ազգային ավանդույթ» կոչվածն է´լ է հեղհեղուկ ու փոփոխական մի բան:

(Տես օրինակ՝ «Սրբազան պոռնկությունը» վերնագրի տակ), ինչը շատ անգամ այսօր ուղղակի գարշելի թվացող բաներն է համարում ազգային արժեք:

Մյուս կողմից մի 50 տարի առաջվա «անարժեք» ու անհնար թվացող «չարժեքներն» այսօր արդեն բոլորովին էլ «անարժեք» չեն համարվում:

Իրոք, այսօր արդեն սովորական են թե´ մինի յուբկաները, թե´ տղամարդկանց գինդերն ու զանազան պիրսինգները, թե´ վարձատրվող պոռնկությունը, ու սրանց պես լիքը ուրիշ բան, որ առաջ Հայաստանում ուղղակի անհնար կլինեին:

Հայրենասիրության ու հայրենիքի գաղափարների վերլուծությունից էլ երևաց, որ սրանք էլ են անհստակ ու անպայման սուբյեկտիվ գաղափարներ:

Այս ամենը ցույց է տալիս, որ ճիշտ է հետևյալ միտքը:

Դրույթ 2. Արժեհամակարգ կոչվածը սուբյեկտիվ է, ու բոլորի համար մի ընդհանուր (ու մանավանդ անփոփոխ) արժեհամակարգ, նույնիսկ մոտավորը, գոյություն չունի:

Դրույթ 3. Արժեհամակարգ կոչածը ձեռնտու է միայն, տոտալիտարիստ պետերին (պետությանը), կարիերիստ քաղգործիչներին ու համարյա բոլոր քաղաքագետ կոչվածներին ու ինտելեկտուալների մեծագույն մասին, որ սրանով նախ մոլորեցնեն միամիտներին, երկրորդն էլ՝ հույժ կրթված ու հայրենասեր երևան:

Դրույթ 4. Անզուսպ, անհսկելի ու անպատիժ պետության (պետերի հանրության) հռչակած արժեհամակարգ կոչվածը, ի վերջո, միմիայն «հզոր պետության» քարոզ է, այս «հզոր պետությանը» (այսինքն, պետերի հանրախմբին) հավատարիմ լինելու, այս հզոր պետությունը պաշտելու ու սրա հավատարիմ ճորտը լինելու ու մնալու քարոզ է, անկախ ա´յն բանից, թե ո´վ է այս պետության գլուխը, նախկին կամ այսօրվա սոցիալիստնե՞րը, սոցիալ դեմոկրատնե՞րը, թե՞ նույնիսկ իրենց լիբերթար կոչողները, ովքեր միմիայն խոսքով են լիբերթար:

Անզուսպ պետերն իրենց կրթության նախարարությունների միջոցով այս «արժեհամակարգային» (ու, ըստ էության, անբարո) լոզունգների շարանը քարոզում են մեր բոլոր մանուկներին ու պատանիներին, չմոռանալով, որ սրանցից ամենակարևորները պետասիրականներն են, այսինքն, պետության դերը բացարձակացնողներն ու պաշտամունքային դարձնողները:

Ու այս պետերն ու սրանց պաշտոններին հավակնողները ուզում են ողջ ժողովըրդին համոզեն, որ ամեն մի հատիկ անհատի կյանքի միակ նպատակը պիտի լինի պետությունը սիրելը, ընդ որում, առանց գիտակցելու, թե իրականում պետությունն ի´նչ է, ի´նչ է անում ու ի´նչ նպատակներ ունի:

Սրա համար էլ կարևոր է նաև մի ուրիշ սուբյեկտիվ գաղափարը, կյանքի իմաստի´ գաղափարը: Ուրեմն, մի քանի խոսք պիտի ասվի նաև սրա´ մասին:

Սահմանում 1. Անհատի կյանքի տվյալ պահի իմաստն ա´յն գլխավոր նպատակն է, ինչին այդ պահին ձգտում է այդ անհատը, իսկ սրա բացակայությունը այս անհատի այդ պահի գլխավոր նեղությունն է:

Օրինակ, մանկան կյանքի գլխավոր իմաստներից են՝ խաղերն ու համով, բայց սակավ բան ճաշակելը, սիրված ու փաղաքշված լինելը: Երբ այս մանուկը մեծանում է, այս իմաստները իրենց տեղը զիջում են ավելի «լուրջ» իմաստներին:

Երիտասարդի ու հասուն մարդու կյանքի իմաստները շատ ավելի լուրջ են, ու ավելի բազմազան: Նորահաս աղջկա կյանքի գլխավոր նպատակը, համարյա առանց բացառության, ընտիր ու թանկանոց հագուստ ունենալն է, որ սիրուն երևա ու ընտիր ամուսին ճարի ևն:

Մարդ կա, ում կյանքի մեծ մասի իմաստը կայուն ու խաղաղ ապրելն է, ամեն օր կուշտ լինելը, իր մանր զվարճանքների ամենօրյա հնարավորությունը (գուցե նարդին, բելոտը կամ շախմատը, երևի մեկ-երկու շիշ գարեջրի հետ ևն): Մարդկանց մեծ մասի կյանքի իմաստը հենց այսպիսին է:

Մեկ ուրիշը (մանավանդ կանայք) գուցե իր կյանքի իմաստը դարձնի իր զավակներին խնամելն ու մեծացնելը, մինչև սրանք լիարժեք կյանք մտնեն: Սա հրաշալի (թեև հաճախ անշնորհակալ) կյանքի իմաստ է:

Ծերունու կյանքի իմաստը, շատ անգամ, հնարավորին չափ առողջ ապրելն ու իր կյանքը երկարաձգելն է գումարած՝ առօրյա մանր-մունր հաճույքները ևն:

Բայց մեր խոսակցության համար շատ է կարևոր հետևյալը.

Դրույթ 5. Բոլորի համար կյանքի ընդհանուր իմաստ, բոլորի համար կյանքի ընդհանուր ու անփոփոխ նպատակ չկա, գոյություն չունի:

Ռեյմունդ Պոպերն ասում է, որ.

Երբ մարդը գնում է, որ հասնի իր նպատակին, նպատակը քիչ-քիչ փոխվում է:

Կիբեռնետիկայի հիմնադիր Նորբերտ Վիներն իր Кибернетика գրքի առաջաբանում ասում է.

«Կարևոր է ոչ թե այն նպատակը, ինչին հետամուտ ես, այլ այդ նպատակին հասնելու ընթա´ցքը, որովհետև երբ հասնում ես նպատակիդ, այս նպատակը ձուլվում մերվում է աստվածների աղջամուղջին»:

(Ես սրան կասեի Վիներ-Պոպերի թեորեմ): Այսինքն, հնարավո´ր է, որ նպատակը մեռնի:

Լև Տոլստոյը պատմում է, որ երբ 60-ն անցավ ու հասավ իր փառքի գագաթնակետին, ինչը (իր գնահատականով) գերազանցել էր նույնիսկ Շեքսպիրի փառքին, հասկացավ, որ այլևս կյանքի ոչ մի նպատակ չունի, այսինքն, զգաց, որ կյանքն իր համար այլևս անիմաստ է:

Սրա համար էլ Լև Տոլստոյն ասում է իր տանեցիներին, որ իրենից թաքցնեն տան պարաններն ու սուր առարկաները, որ ինքը հանկարծ պահի ազդեցությամբ ինքնասպանություն չգործի:

Գուցե սրա մեջ որոշակի կեցվածքամոլություն կա (ինչը, իհարկե, ստուգելի չի), բայց սա ճշմարտությունից հեռու չի: Ինքնասպանություն գործողները, թերևս առանց բացառության, մտածում են, որ իրենց առկա ու հետագա կյանքն այլևս ոչ մի իմաստ չունի, ու լրի´վ է իզուր:

(Երևի Տոլստոյն իր նոր կրոնը ստեղծել է իր հետագա կյանքը նորից իմաստավորելու համար, ո´վ իմանա):

Այս ամենը թերևս ճիշտ է, բայց դառնանք կյանքի իմաստին:

Կարևոր է հետևյալը.

Դրույթ 6. Կյանքի իմաստը ընտրովի է ու, մեծ մասամբ, եզակի չի: Հնարավոր է, որ անհատն ունենա կյանքի մի քանի իմաստ, թե´ միաժամանակ, թե´ հերթագայվող:

Դրույթ 7. Եթե կյանքի իմաստը եզակի չի, այս իմաստներն արժևորվում են եզրային օգտակարության սկզբունքով: Քանի որ հասուն մարդու կյանքի իմաստն ընտրովի է, շատ է կարևոր, որ այս մարդն իր կյանքի համար այնպիսի´ իմաստ, այնպիսի´ նպատակ ընտրի, ինչը հնարավորին չափ, երկար է:

Երկարատև ու միշտ հետաքրքիր նպատակներ են, օրինակ, իսկական գիտնականի հետազոտությունները, իսկական (այսինքն, «միայն կյանքի ճշմարտությունը պատմող, ու չհորինող») գրողների ստեղծագործությունը:

Ինչո՞ւ: Որովհետև հենց որ մի խնդիրը լուծում ես, կամ վեպդ (կամ ոտանավորդ) գրում ես, միշտ էլ հնարավոր է, որ հաջորդը (գուցե ավելի լավը) լուծես կամ գրես: Չէ՞ որ սրանց թիվն անսահման է:

Շատ անգամ անսպառ է նաև բիզնեսմենի կյանքի ավելի ու ավելի շատ բարիք (փող) ստեղծելու նպատակը, լոկ այն պատճառով, որ միշտ էլ շատից ավելի շատը կա:

Դրույթ 8. Այն հարցը, թե ո´ւմ կյանքի նպատակն է ավելի լավը կամ ամենալավը, անիմաստ է, որովհետև նպատակ արժևորելը բացարձա´կ է սուբյեկտիվ:

Կյանքի իմաստների այս անսահմանությունը ուղղակի հրաշալի է, ու սա´ է հնար տալիս, որ ազատ շուկան այսքան հզոր լինի: (Այնուամենայնիվ, չպիտի մոռանանք, որ ինչքան էլ հզոր լինի ազատ շուկան, միևնույնն է, ամենազոր չի):

Կազմակերպված տոտալիտար խմբերը, օրինակ, եկեղեցիներն ու պետությունները, միշտ էլ պնդում են, թե կա կյանքի բոլորի համար ընդհանուր նպատակ ու ընդհանուր իմաստ:

Քրիստոնեական ու մուսուլմանական եկեղեցիները պնդում են, թե բոլորի կյանքի իմաստն ու նպատակը պիտի լինի աստծուն կամ ալլահին հավատալը, կրոնական դոգմաներին չհակադրվելն ու անդրաշխարհային կյանքին պատրաստվելը:

Դրույթ 9. Պետություններն էլ (պետերի վարչախմբերը), ինչպես ասվեց, պընդում են, թե բոլոր-բոլորի ընդհանուր նպատակն ու կյանքի ընդհանուր իմաստը պետություն կոչվածի´ բարեկեցությունն է, ու որ անհատը երբեք ու երբեք չպիտի հակադրվի պետության (այսինքն, պետերի հանրության) կամքին, ուրեմն, նաև սրանց մոգոնած թալանչիական ու ճորտատիրական բազում-բազում օրենքներին):

Եզրակացությունը թող ընթերցողն ի´նքը անի:

Գլուխ 16. ՇՎԵՅՑԱՐԱՑՈՒ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

16.1 Մտածող մարդը խիստ հազվագյուտ է

Ուրեմն, պիտի միաբանվենք միայն ու միայն բոլորին հավասար աչքով նայող ու պարտադիր գործող օրենքի շուրջը, ա´յն օրենքի շուրջը, ինչի աղբյուրը մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմն է, ոչ թե ուժը: Ա´յն օրենքի շուրջը, ինչը երկրի մեջ բարոյակարգ է հաստատում:

Բայց այստեղ շատ անգամ անհաղթահարելի մի դժվարություն կա:

Այդ դժվարությունը շարքային մարդու մտածողության խեղճությունն է (շատ մեղմ ասած):

Հենրի Պուանկարեն ասում է. «Մարդկանց մեծագույն մասը ալարում է մտածի»:

Պուանկարեն սխալ է:

Մարդկանց մեծագույն մասը չի մտածում ու չի է´լ կարող մտածի:

Շարքային մարդը, ու նույնիսկ «բարձրագույն» կրթությունով «շարքային» մարդը, չի´ մտածում:

Մտածող մարդը չափազանց հազվագյուտ է:

Չմտածողի ուղեղը նման է մի գրադարանի, որտեղ դարակներ կան ու այս դարակների վրա ուրիշ մարդկանց գրած նախադասություններով քարտեր են դարսած: Ու այսպիսի մարդն այս ուրիշի գրած քարտերից ընդամենը կոմբինացիաներ է կազմում, ու քանի որ իրեն լսողներն է´լ ճիշտ այս ձև են վարվում, իրե´նք է´լ հենց գիտեն, թե այս մարդը մտածեց:

Մտածողները մajn ա´յն մարդիկ են, ովքեր նոր քարտ գրող են, Սոկրատեսի, Դեմոկրիտոսի, Լոկի, Հյումի, Սմիթի, Կանտիլոնի, Բաստիայի, Մենգերի, Բոհմ-Բավերկի, Վիզերի, Միզեսի, Հայեկի, Լեոնիի, Ռոթբարդի, Գալիլեյի, Նյուտոնի, Լայբնիցի, Գաուսի, Պլանկի, Պուանկարեի, Դիրակի, Ֆեյնմանի, Էյնշտեյնի պես մարդիկ:

Սրանց պես մարդը, թե որ բախտը չբերեց ու հայտնի չդառավ, չմտածողների մեջ աննկատ է մնում:

Մեծ մասով` նկատվում են միայն քաղգործիչներն ու սրանց պեսերը:

Առհասարակ, քաղգործիչն երեք պարզ բան է ասում.

ա) Ես գիտե´մ, թե ինչ պիտի արվի:

բ) Ես դա կարո´ղ եմ անեմ:

գ) Որ ինձ ընտրեք, ես դա ա´նպայման կանեմ:

Քաղգործչին լսող շարքային մարդուն սա լրի´վ է հերիք, որովհետև, ոնց որ արդեն ասացի, մարդկանց մեծագույն մասը, ինչքան էլ տարօրինակ թվա ասածս, ուղղակի զուրկ է մտածելու ունակությունից, ու այս մասը կարծում է, թե հենց սրա´նց պես մարդիկ ա´նպայման են խելոք ու իմաստուն:

Քաղգործիչներն այս ասածս բաները շատ լավ գիտեն, բացառությամբ ա´յն բանի, որ հենց իրենք է´լ չեն մտածում, որովհետև իրնք է´լ են մտածելը շփոթում խորամանկության հետ, չնայած իրանց հոգու խորքում մեկ-մեկ կասկածում են իրենց խելքի զորության վրա:

Ու շարքային մարդը սրանց այնքա´ն շատ է ծափ տալիս, որ սրանք, այս քաղգործիչները, սկսում են լուրջ-լուրջ մտածելը, որ իրենք ոչ թե ընդամենը խորամանկ են, այլ հենց իրո´ք են իմաստուն:

Երբ փորձում ես այս քաղգործիչներից մեկին մի բան հասկացնես, ասենք օրինակ, համոզես, որ բարոյական հասարակարգ սարքելը լուրջ գիտության շատ լուրջ խնդիր է, ու որ այդ խնդրի տեսությունն արդեն համարյա լրիվ կա, ու ասում ես, թե տեսությունը ո´րտեղից, ո´ր գրքերից կարող է ինքն իմանա, սա քեզ կա´մ չի լսում, կա´մ չի հավատում, կա´մ արհամարհում է, կամ է´լ բանի տեղ չի դնում:

Ինչո՞ւ:

Որովհետև նույնիսկ «ազնիվ» քաղգործիչը նախօրոք գիտի, որ իր խընդիրը միայն իշխանություն ձեռք բերելն է ու համոզված է, որ այս իշխանության տերը դառնալուց հետո հաստատ գիտի, թե ի´նչ անի, որ երկրի վիճակը շտկի:

Քաղգործիչը ժողովրդի շահերի վրա ուղղակի թքած ունի (չնայած այսպես մտածող ու նույնիսկ «ազնիվ» քաղգործչին որ սպանես էլ, չի խոստովանի, որ թքած ունի):

Ես սրանցից շատ մարդու (մեկ-մեկ` նույնիսկ հայտնի մարդու) եմ փորձել այս բաներն ասեմ, բայց լրիվ անարդյունք:

Մի օրինակ բերեմ:

Սրանցից մեկին, ով առաջ ՀՀՇ-ից էր ու նաև պատգամավոր էր, առաջարկեցի, որ մի քանի կարևորագույն գիրք կարդա, մանավանդ սահմանադրություն ստեղծելու ու բարոյական պետություն սարքելու գիտությունից:

Այս ընկերոջ պատասխանն իմ համար արտառոց էր, չնայած տիպիկ չմտածող մարդու պատասխան էր: Ինքն ասաց.

– Ախր 1990-ականներին ազգային ժողովում այնքան վիճեցինք սահմանադրությունից, որ բոլորս էլ դառանք սահմանադրության մասնագետ, բա էլ սահմանադրության մասին կարդալու կարիք ունե՞մ որ:

Ու այս պարոնը բարձրագույն կրթություն ունի, այն էլ մաթեմատիկայից, լիքը գիրք է կարդացել, մտավորականի համբավ ունի ու ահագին էլ հայտնի է: Բա շարքային մարդուն էլ ո՞նց հասկացնես, որ բարոյական երկիր սարքելու խնդիրն ավելի շատ ու ավելի բարդ գիտություն է պահաջում, քան թե այսօրվա ամենաբարդ ֆիզիկան ու մաթեմատիկան:

Ես այս Հայաստանում ոչ մեկին չգիտեմ (հայտնի կուսակցականներից ու սրանց առաջնորդներից էլ չխոսեմ), ով վստահ չլինի, թե կարող է շատ լավ պրեզիդենտ կամ վարչապետ կամ էլ նախարար լինի:

16.2 Հանուն ինչի՞ է շվեյցարացին միաբան

Միաբա՞ն է Շվեյցարիայի ժողովուրդը:

Իհարկե, միաբան է:

Հանուն ինչի՞ է միաբան:

Դրույթ 1. Շվեյցարիայի ժողովուրդը միաբան է հանուն իր երկրում (ավելի ճիշտ, Շվեյցարիայի ամեն մի կանտոնում) անխափան գործող բարոյակարգի:

Դրույթ 2. Շվեյցարիայի ժողովուրդը կողմ է միայն ու միայն ա´յն միաբանությանը, ինչը հաստատում է բոլորին հավասար աչքով նայող ու պարտադիր գործող օրենքը: Ա´յն օրենքը, ինչի աղբյուրը մասնավոր սեփականության նորմն է, ոչ թե իր պետությունը կամ պետական ուժը:

Դրույթ 3. Շվեյցարիայի ժողովուրդը կողմ է միայն ու միայն ա´յն միաբանությանը, ինչը հաստատում է ա´յն օրենքը, ինչը, անպայման ու անխափան, պաշտպանում է ամե´ն մի հատիկ-հատիկ վերցրած շվեյցարացու ազատություններն ու իրավունքները:

Դրույթ 4. Շվեյցարիայի ժողովուրդը կողմ է միայն ու միայն ա´յն օրենքին, ինչը հնար է տալիս ամեն մի առանձին վերցրած անհատին ապրելու, ծաղկելու, բարգավաճելու, հարստանալու, գործելու, խոսելու, համոզելու, ընտրելու, ընտրվելու, պաշտպանելու ու պաշտպանվելու ևն:

Դրույթ 5. Շվեյցարիայի ժողովուրդը կողմ է միայն ու միայն ա´յն օրենքին, ինչը չի ավելացնում ոչ մեկի ցավ ու դարդը, ինչը քչացնում է բոլոր-բոլորի ցավերն ու ուզում է, որ այդ ցավերը դառնան ինչքան հնարավոր է քիչ:

Շվեյցարիայի ժողովուրդը ստեղծել է մի համարյա իսկական բարոյակարգ, իրեն այնքա´ն թանկ մի բարոյակարգ, որ այս բարոյակարգը արդեն իր ամենաթանկ հայրենիքն է:

Ու Շվեյցարիայի ժողովուրդը, այս ձևով միաբանվելով իր այս բարոյակարգ-հայրենիքի շուրջը, այնքա´ն հզոր տնտեսություն է ստեղծել, որ այս տնտեսության բերած եկամուտներով ստեղծել է մի իսկական ազգ-բանակ, որ իր այս հայրենի բարոյակարգը պաշտպանի, ու պաշտպանի իր կյանքի գնով, թե պետք լինի:

Ընդ որում, Շվեյցարիայի ժողովուրդը «Ծովից-Ծով Շվեյցարիա» ստեղծելու ոչ մի նպատակ չունի, չունի արդեն 200 տարի, 1815 թվից (եթե ոչ 11-րդ դարից):

16.3 Շվեյցարիայի ազգ-բանակը

(Շվեյցարիայի ներքևի այս նկարագրությունը գրել եմ 2019 թվին)

Ի՞նչ տեսակ է Շվեյցարիայի ազգ-բանակը:

Ըստ էության, Շվեցարական դաշնության զինված ուժերը աշխարհազորային են, համարյա Հին Աթենքի զինված ուժերի պես:

Այս զինված ուժերը երկու բաղադրիչ ունեն, ցամաքայինն ու ռազմաօդայինը:

Ցամաքայինն ունի ռազմական 9 բրիգադ (երկու տանկային, չորսը հետևակային ու երեք ալպիական (լեռնահետևակային): Բացի սրանք, կան օժանդակ բրիգադներ ու խմբավորումներ, ու ուսումնական խմբավորումներ:

Շվեյցարիայի ռազմաօդային ուժերն ունեն կործանիչների էսկադրիլիաներ, ուղղաթիռների խմբավորումներ, ցամաքային ՀՕՊՈՒ, թռիչքային բազաներ ու սպասարկու անձնակազմ:

Շվեյցարիան ռազմական ուժերը կազմված են կամավոր-պայմանագրային ու պարտադիր ծառայության խառը սկզբունքով: Երկրի արական սեռի 19-31 տարեկան բոլոր առողջ քաղաքացիների ծառայությունը պարտադիր է ու հիմնականում 260 օր է, ինչը բաշխվում է 10 տարվանը:

Այս բանակի զինվորների թիվը, ներառյալ պահեստայինները, 1995-ին 400 հազար էր, 2004-ին` մոտ 200 հազար, 2013-ին` 155 հազար, իսկ 2016-ին` 100-120 հազար, այսինքն, համարյա ՀՀ-ի բանակի կրկնապատկի չափ:

Այս խաղաղասեր ու չեզոք պետությունը կարող է 2-4 ժամում հավաքի 220 հազարանոց հիանալի վարժված, կազմակերպված ու հադերձավորված ու հույժ մարտունակ բանակ, իսկ եթե կարիք լինի, մեկ-երկու օրւմ այս թիվը կարող է մեծանա տասնյակ անգամ:

Շվեյցարական բանակի այս կարգի դրվածքը աշխարհում միակը չի: Օրինակ, համարյա այս նույն սկզբունքով է կազմակերպված Բունդեսվերի բանակը, ինչի սկզբունքն է.

«Քիչ զինվոր + կադրային շատ սպա ու ենթասպա + քաղաքացիական պահեստայինները + ուսումնական զորահավաքները = հարկավոր բանակը»:

Շվեյցարիայի կադրային զինվորականների թիվը 9000 է, ինչի հիմնական մասը ավիացիայում է:

Տվյալ պահին ծառայողների ու վերապատրաստվողների թիվը մոտ 10-15 հազար է (չհաշված քաղաքացիական վարձկան օժանդակ կազմը):

Զինվորներին բանակ են տանում 90 օրով, ինչից հետո պետությունը ամեն մի զինվորին տալիս է անձնական զենք (ատրճանակ կամ հրացան) ու երկու «մագազին» փամփուշտ, երեք ձեռ շոր տարվա տարբեր եղանակների համար, զրահաշապիկ, կասկա ու կոշիկ, որ տանի տուն ու պահի:

Պահի` ոնց կուզի, ստուգող չկա:

Մինչև 32 տարեկան զինվորն «աուսցուգ» է, մինչև 42-ը` «Լանդվեր», իսկ մինչև 50-ը` «լանդշտուրմ»: Շարքային աուսցուգը 10 տարում մասնակցում է 8 հավաքի, ամեն մեկը` 3 շաբաթ: Լանդվերը մասնակցում է 3 հավաքի, ամեն մեկը` 2 շաբաթ: Լանդշտուրմը` մի հավաքի, 2 շաբաթով: Հենց որ մեկի 51 տարին է լրանում, բանակից ազատում են, նվիրելով մի հատ կոտորակով կրակող օդային հրացան ու ապագա ծանուցագիր, որ ընդհանուր մոբիլիզացիային ներկայանա:

Շվեյցարական բանակի թե´ զինվորը, թե´ սպան երբեք դպրոցում կամ բուհում զինվորական գործ չի սովորում, սովորում է միայն ու միայն բանակում, իսկ պահեստի սպա պատրաստելը անչափ բարեխիղճ ու եռանդուն պրոցես է:

Շվեյցարական բանակում ծառայելը պարտադիր է թե´ ամեն տեսակ պաշտոնյաների, թե´ քաղգործիչների, թե´ դեպուտատների համար, ու ոչ մեկը, լինի ուսանող, թե բանկի տնօրեն, բառացի ոչ մեկը, ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԿՐԻ ՊՐԵԶԻԴԵՆՏԸ, չի կարող խուսափի զինվորական ծառայությունից, թե որ արական սեռից է ու առողջ է:

Շվեյցարիայի բնակչությունը 8 միլիոնից ավել է ու աճում է, մեծ մասամբ, բնական աճի հաշվին: Կյանքի միջին տևողությունը 82 տարի է:

Ռազմական տարեկան բյուջեն ներքին համախառն արդյունքի համարյա 20%-ն է, մոտ 5 միլիարդ դոլար: Այդ մոտ 300 կմ երկարությամբ երկրում կա 800 ժամանակակից տանկ ու զրահամեքենա, 14 էսկադրիլիա` մոտ 350 մարտական ու 120 ուսումնական ինքնաթիռով ու 100 ուղղաթիռով, ու այս պարկն անընդհատ թարմացնում են:

Այդ ԱՄՆ-ում կարող է օդաչուն իր ինքնաթիռից ջահել լինի, Շվայցարիայում այս տեսակ բանն անհնար է: Շվեյցարացի բանակի օդաչուն անպայման իր օդանավից տարիքով է:

Ուրեմն Շվեյցարիայի զինտեխնիկան ա´նպայման է թարմ:

Շվեյցարիայում համարյա նույնքան տիր ու հրաձգարան կա, ինչքան կաֆե:

Ծառայող զինվորը շաբաթ-կիրակի գնում է տուն, բանակում զուգարան չի սարքում ու, իհարկե, չի մաքրում, «կառտոլ» չի մաքրում, աման չի լվանում, ցանկապատ չի ներկում (հրամանատարների կամ խառոշիների համար ճորտություն անելն այստեղ ֆանտաստիկայի ժանրից է):

Այս ամենն անում են մասնավոր ֆիրմաները:

Բայց ամենաարտառոցն ա´յն բանն է, որ շվեցարական զինվորը, առհասարակ, «պոստ» չի կանգնում: Սրա տեղն այս գործն անում են մասնավոր պահակային ֆիրմաները:

Զինվորին վեր են կացնում առավոտը ժամը 5-ին, տանում են վազքի: Հետո, պիտի ուտի ու զուգարան գնա, հետո արդեն ռազմական անընդհատ խաղ – հրաձգություն, ձեռնամարտ, ֆիզպատրաստություն, վարորդական գործ, տեխնիկայի գործածություն, ալպինիզմ, ու այս ամենը` նորից ու նորից, մինչև քնելը:

Այս տեսակ լարվածություն երևի ուրիշ որևէ բանակում չլինի:

Զինվորներին այնքան են չարչարում, որ դրանք դառնում են թերմինատոր ու ռեմբո:

Դեդովշչինա, ասիչ-մասիչ, ստրուկ, խառոշի-մառոշի չկա (տես հաջորդ գլուխը): Զինկոմը կամ մի ուրիշ սպա զինվորից փող շորթի՞, անհնար է, նույնիսկ մտքներով չի անցնի: Այս տեսակ բաների մասին Շվեյցարիայուն նույնիսկ լսած չկան:

Այս երկրում, ճիշտն ասած, բանակ տանել չկա, մարդիկ ուղղակի մի քանի շաբաթով գնում են բանակ ու հետ են գալիս տուն, գնացած օրերին էլ՝ ամեն շաբաթ-կիրակի տանն են:

Այսքանից հետո էլ կարգապահության խախտում համարյա չկա, որովհետև խախտելու համար տուգանքների այնքա´ն մանրամասն ու շատ թանկ ու անխափան աշխատող սիստեմ է մշակած, որ համարյա ոչ մեկը խախտում չի անում, որովհետև ձեռնտու չի:

Հսկողը կադրային սպաներն են, տուգանքը նշանակում է տվյալ մասի հրամանատարը, իսկ հազվագյուտ քրեական հանցանքները դատում է ռազմական դատախազությունը:

Դե հիմի այս ամենը համեմատեք հայկական բանակի հետ:

Լա´ց լինենք մենք, հոնգուր-հոնգուր, ազգ-բանակ ենք սարքում ՀՀ-ում, բա´:

Գլուխ 17. ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ԴՊՐՈՑԸ

17.1 Մեր բանակի վիճակը

Ասում են. «Միաբանվե´նք, դառնանք հայրենասե´ր, որ դառնանք ազգ-բանակ»: Տեսնենք, թե սրա համար ի´նչ հիմքեր ունենք:

Մեր այսօրվա հայկական բանակում զինվորների հարաբերություններն իրար հետ ու զինվոր-սպա հարաբերությունները, մեծ մասամբ, անբարո են:

Չեմ ասում, թե մեր բանակի բոլոր սպաներն են անբարո (կամ զինվորները), իհարկե չէ: Ազնիվ ու քիչ թե շատ բարեխիղճ սպա ու զինվոր կա´ մեր բանակում, մանավանդ ցածրաստիճան սպաների մեջ, իսկ ազնիվ զինվոր` լիքը, բայց սրանց մեծագույն մասի վիճակն անտանելի է:

Բարձրաստիճան սպաների մեծ մասը անբարո է (թեև սրանցից շատը չի է´լ գիտակցում այս փաստը), ու այս մասը թե´ բանակային կանոնադրությունն է խախտում, թե´ իր պարտականություններն է շատ վատ անում, թե´ ապական է («կոռումպացված» է):

Այս մասը ճնշում ու կեղեքում է զինվորներին, զինվորներից ու սրանց ծնողներից կաշառք է վերցնում, գողանում է բանակի ունեցվածքը, պատերազմի օրերին էլ թալան է անում:

Ընդ որում, այսպիսի սպան (իհարկե, ոչ պարտադիր, բայց շատ հաճախ) ինչքան բարձրաստիճան է, այնքան սրա այս թալանի ծավալն ավելի մեծ է: Սրանք գողանում են բանակի հանդերձանքի, տեխնիկայի վառելիքի համար տրամադըրվող բյուջեի զգալի մասը ու, շուկայականից ավելի թանկ, բայց իրանց համար ձեռնտու գներով, բանակին մատակարելու պայմանագրեր են կապում մասնավորի հետ: Շատ անգամ բանակի մատակարարը հենց իրենք են ևն:

Մեր բանակի ռազմական տեխնիկան դեռ 1980-ական թվականների է ու չափազանց աղքատ է, այսինքն, ի տարբերություն օրինակ` շվեյցարական բանակի, այդ տեխնիկայի տարիքը դա գործածող զինվորի տարիքից մոտ երկու անգամ շատ է:

Դեռ ապրիլյան պատերազմի օրերին պարզվեց, որ առաջին գծի տեխնիկան ապահովված չի վառելանյութով, իսկ սահմանին կանգնած զինվորը նույնիսկ հարկավոր քանակով փամփուշտ չունի:

Զինվորների հանդերձանքը շատ անգամ, մեղմ ասած, թերի է, իսկ կանխարգելիչ տեխնիկան ու պաշտպանական կառույցների վիճակն անմխիթար է (պաշտպանական գծերը չկան, շարքային նախաձեռնող քաղաքացիները մինչև հիմա մաշված անվադող են հավաքում առաջին գծի համար):

Զինվորական կանոնադրության տեղը գործում են «դեդ»-երի ու «ասիչ»-ների անբարո «ինստիտուտները», ու բանակում «բարոյական» նորմերը հաստատողները հենց այս զինվոր դեդ ու ասիչներն են (տես հետո):

Սպաների մեծ մասին այս անբարո կարգը ձեռ է տալիս, որովհետև այսպես, այսինքն, դեդերի ու ասիչների միջոցով, շատ ավելի հեշտ է զինվորներին ղեկավարելը, «գլխացավանքը քիչ է»:

Բանակային մարզանքն ու ուսուցումը (առավոտվա վազքը, մարշ-բռասոկները, ձեռնամարտի դասերը, տրանսպորտ քշելը ևն) ու ռազմական գործի ուսուցումը հազվագյուտ են ու, ըստ էության, չկան: Զինվորը կարող է երկու տարի ծառայի ու ոչ մի անգամ կրակած չլինի:

Իսկ ծանր տեխնիկայից (տանկերից, ինքնաթիռներից ևն) կրակելը ըստ էության չկա, որովհետև փամփուշտ ու արկը քիչ է ու թանկ (սպաները ծախում են), ռազմական տեխնիկան գործածելն ու վարելն ուսուցանելու պրոցեսն էլ սպաների համար «զահլա ա», ու սպաներն իրենք էլ շատ անգամ պրոֆեսիոնալ չեն ու իրանց գործը լավ չգիտեն:

Սրանք անձա´մբ եմ վկայում, որդիս մեր բանակում երկու անգամ է ծառայել, առաջին անգամը՝ 1994-1996 թվերին, երկրորդ անգամ՝ 2020 թվի պատերազմին: Մանրամասները չեմ պատմում, դրանք ուղղակի խայտառակ են:

Չափազանց շատ է ինքնասպանությունների ու սպանությունների թիվը (թշնամու գնդակից զոհվածներին չհաշված), ու մարդասպանները (ում մի մասը հենց ըսպաներն են, մյուսը` դեդերը), երբեք չեն բացահայտվում: Զինվորական դատախազությունները սպանությունները միշտ որակում են ինքնասպանություն:

Զինկոմներն ու զինվորական բժշկական հանձնաժողովները, թերևս առանց բացառության, ապական են, ու կաշառքն այստեղ սովորական բան է ու չգրված օրենքի ուժ ունի:

Դեռ ապրիլյան պատերազմին պարզվեց, որ զինվորական խոշորագույն պաշտոնյաներից շատերը հենց առաջին պատերազմի ժամանակ վիթխարի քանակով թալան են արել թե´ բանակի ունեցվածքից, թե´ թշամու ունեցվածքից, ու այս թալանով, օրինակ, դղյակներ են սարքել: Չնայած սրանց թալանն ակնհայտ է, սրանցից ոչ մեկին չդատեցին, ու սրանք մնացին անպատիժ:

Դրույթ 1. Մեր բանակի այս խայտառակ վիճակի մեղավորը, անկասկած, պետությունն է (պետերի վարչախումբը), ու այս վիճակը մի անգամ էլ է ապացուցում, որ վերջին 30 տարում, մեր պետերի ու ժողովրդի շահերը տրամագծի հակադիր ծայրերում են:

Բայց պետերի վարչախումբը երբեք իր այս մեղքը չի ընդունել ու չի էլ ընդունի:

17.2 Ռազմական գործը դպրոցում

Մեր դպրոցներում, սկսած 8–րդ դասարանից մինչև 12–րդ դասարանի առաջին կիսամյակը ռազմագիտություն են դասավանդում ու «ռազմահայրենասիրություն են պատվաստում»: Դասավանդողները պահեստի սպաներն են:

Ոչ մեկը չի հարցնում, թե ո՞նց է այս գործն արվում, ի՞նչ են սովորում աշակերտներն այս դասերին, ի՞նչ խորությունով ևն:

Իհարկե, Կրթության գիտության նախարարության հրատարակած դասագրքերը կա´ն, կա´ն մեթոդական ուղեցույցներ ու չափանիշներ, ոնց որ մնացած առարկաներից (նույնիսկ ֆիզկուլտուրայից, ինչը ծիծաղելի է ու արտառոց), բայց, ըստ էության, սրանք անօգուտ են ու շատ անգամ էլ` վնասակար:

Ռազմագիտության դասերը, մեծ մասամբ, զրույցներ են, շատ անգամ տնային գրավոր հանձնարարություններով (բա´), իսկ առավելագույնը` շարային պարապմունքներ ևն:

Զրույցների բովանդակությունն ու խորությունը կախված է ուսուցչի ինտելեկտի մակարդակից, ինչը (միջինով) չի փայլում, այն էլ շատ մեղմ ասած, ու սրանց հիմնական նպատակը աշակերտներին կեղծ «ռազմահայրենասիրական ոգով» դաստիարակելն է, ա´յն տեսակ դաստիարակելը, որ այս երեխաները հետո «միաբանվեն ու դառնան ազգ-բանակ»:

Պարզ չի՞, որ այս դասերն դեռահասների «ուղեղը լվալու» կամ զոմբիացնելու դաս պիտի լինեն, ճիշտ ոնց որ մեր դպրոցի հայ եկեղեցու պատմության դասերը, որ, ըստ էության, կրոնի դաս են, ինչն անթույլատրելի է 21-րդ դարի իրեն քաղաքակիրթ հայտարարած աշխարհիկ պետության համար:

Դրույթ 1. Անբարո հասարակարգով երկրում, գաղափարախոսության առումով, ինչ է´լ անցնես դպրոցում, լրիվ անօգուտ կլինի ու զրո արդյունք կունենա, որովհետև երեխան, արդեն հենց դպրոցում, տեսնում է, որ իրեն տրված քարոզն ու իրականությունը լրի´վ են տարբեր:

Ուրեմն, այս «ռազմահայրենասիրական ոգով» դաստիարակության արդյունքը, ամենաշատը, պիտի լինի դեռահասին երկու երեսանի դարձնելը, այսինքն, կըրկնակի ստանդարտներով ապրելը, որովհետև այս ձևով դաստիարակվածը հոգու խորքում լավ գիտի, որ այս քարոզը սուտ է, բայց տեղն ընկած տեղը պիտի հենց այս քարոզի դրույթները թութակի պես արտասանի, որ թե´ թուքումուր չուտի, թե´ հաջողություն ունենա:

Դրույթ 2. Կյանքից, այսինքն, իրականությունից ավելի հզոր գաղափարախոսության ուսուցիչ, այս առումով (ու նույնիսկ մյուս առարկաների առումով էլ), չկա´:

Դպրոցում աշակերտի «ռազմահայրենասիրական դաստիարակության» արդյունքը զրո է ու նույնիսկ բացասական, որովհետև.

Դրույթ 3. Երբ պատանուն տանում են բանակ ու սա տեսնում է, որ եթե զինվորը «խառոշի» չի, ուրեմն, ամենաստոր աստիճանի մի ճորտ է ու ապրում է անասնական պայմաններում, հիվանդանում է դիզենտերիայով ու հազար ու մի ուրիշ ախտով ու իրեն նորմալ չեն բուժում, անընդհատ ծեծ է ուտում, բռնաբարվում է (շատ անգամ այս բառի բուն իմաստով), հասնում է ինքնասպանության կամ հլու -հնազանդ անասունի վիճակի, կամ դառնում է մի խառոշիի ստրուկը, այդժամ, թե որ դպրոցի իր «ռազմահայրենասիրական» դասերից չզզվեց էլ, ամենաքիչը համոզվելու է, որ իրան խաբե´լ են, խաբել են ամենաստո´ր ձևով:

Կամ էլ, այս ամենից ազատվելու համար, հենց ի´նքն է դառնալու գազան (այսինքն, անբարոյության կրող ու ակունք): Ու եթե մի օր սրան ասեն. «Գնա´, կյանքդ տուր հանուն հայրենիքի», ու սա էլ կանգնի ու ասի. «Ձեր հայրենիքի էլ ըսենց ընենցը», ո՞ր մի հասկացող ու կյանքի փորձ ունեցող ազնիվ մարդու բերանը կբացվի, որ մեղադրի սրա´ն, ու ոչ թե պետերի´ հանրությանը:

17.3 Ազգ-բանակի ռեֆորմը

Հիմա մեր այս ազգ-բանակ ստեղծողների ռեֆորմի մասին, որ պիտի շուտով անեն մեր դպրոցում ու բուհերում: Մերոնք որոշել են, որ մեր ուսանողները շաբաթվա մի օրը բուհում ռազմագիտություն անցնեն ու դառնան սպա, որ «մեր բանակի վիճակը լավանա»:

Բայց սա անհնար է, որովհետև մեր հասարակական հենց կա´րգն է անբարո.

Դրույթ 1. Անհնար է, որ հասարակական անբարո կարգի բանակը բարոյական լինի:

Մեր այսօրվա ռազմագիտության ուսուցումը թե´ դպրոցում, թե´ բուհում, ա´նպայման է անարդյունք, ու ա´նպայման է վնասակար, բայց մեր պետությանը (պետերի հանրությանը) սա երբեք էլ չի հուզել ու նորից չի հուզում, որովհետև սրանց շահերը հակադիր են ժողովրդի շահերին:

Որովհետև մեր պետության (պետերի հանրության) առաջին նպատակը հլու- հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան բուծելն է, հենց դպրոցում ու հետո էլ՝ բուհում ու բանակում:

Մեր հենց ՊՆ-ն մի ծայրից ծայր ուռճացած ու անբարո կառույց է: ՊՆ-ի նախարարի արտառոց հանցավորության մասին բազում հրապարակում եղավ, բայց ոչ քննչություն չհարուցվեց, իսկ եթե հարուցվեր էլ, այս նախարարին անպայման կարդարացնեին, քանզի մեր դատական ողջ համակարգն է´լ է ապական:

Ահա նախկին զինվոր Ստեփան Աբրահամյանի պատմածի մի մասը, որ ինքը հրատարակել էր Ֆեյսբուքում, 2015-ին: Տպագրում եմ Ստեփանի թույլատրությամբ: Ստեփանի շարադրանքին համարյա ձեռ չեմ տվել:

Ստեփանի նարագրությունը տիպական է մեր ողջ բանակի համար, չնայած գուցե լինեն զորամասեր, որտեղ նկարագրված անմարդկային երևույթներն ավելի քիչ են: Չի բացառվում, որ մի քանի զորամաս լինի, որտեղ վիճակը համարյա տանելի լինի:

Ինքս հավաստի աղբյուրներից գիտեմ, որ Ստեփանի նկարագրությունը լրի´վ է ռեալիստական: Ինչևէ, թող ընթերցողն ի´նքը որոշի այս նկարագրության հավաստիության աստիճանը:

17.4 Նախկին զինվորը մեր բանակի մասին

ա. Բարոյահոգեբանական մթնոլորտը

բանակում, 2000 – ականներին

***

«Հիտլերի ժամանակով գերմանական ազգը պատերազմի մեջ էր ու իբր տեղյակ չէր, թե ինչա տեղի ունենում. «չգիդեր», որ համակենտրոնացման ճամբարներ կան Գերմանիայի տարածքով մեկ… «Չգիդեր»… Բայց հիմա նման Հիտլեր չկա, պատերազմն էլ ակտիվ փուլից անցելա դիրքայինի, զինադադարի ռեժիմա:

«Իսկ ազգը չի՞ իմանում, որ բանակ կոչվածը մի հսկայական համակենտրոնացման ճամբարային սիստեմա իրանից ներկայացնում…: Չի՞ հասկանում, որ այս բանակը իրա օրակարգի ամեն մի կետով, բառապաշարով ու մնացած մասնիկներով ծերից ծեր հանցագործ ռեժիմովա ապրում… Արդյունքում ամեն շաբաթ ազգը դիակա ստանում բանակ կոչված կառույցից:

«Սա իրան չի՞ հուշում, թե ինչի՞ց են այդ դիակները գոյանում… Երբ մտնում ես զորամաս, այսինքն նույն՝ գաղութը, գլխումդ ունես այն ինֆորմացիոն պաշարը, ինչը դու բերել ես քաղաքացիական կյանքից, բայց դու այդ պաշարի մասին միանգամից ես մոռանում: Քո հետևից փագվող դարպասներից դուրս դու թողում ես քո քաղաքացիական կյանքը, քո նախասիրությունները, կենցաղը, առօրյան, շըփումները, ավելի գլոբալ ասած՝ քո եսը: Դու այսուհետ քեզ չես պատկանում:

«Սա վերաբերումա բոլորին՝ անկախ իրանց ով լինելուց: Բացի սա, քո վրա զորամաս գալուց առաջ արդեն «աշխատած» են լինում քաղաքացիական կյանքում քո ընգերները ու մերձավորներից նրանք, ովքեր ծառայել են բանակում: Ու այդ խորհուրդները, որ տալիս են վերջիններս, ընենց տպավորություն են ստեղծում, որ կարծես իրանք իրանց կյանքով մեկ «գանգստեռ» են էղել:

«Լավ, սա մի կողմ: Պարծենկոտությունը անուղղելի հատկանիշա ոմանց մեջ: Ինչևէ, մտար զորամաս արդեն ուղեղիդ վրա մի քանի օր առաջ քո մերձավոր ընգերները ու ախպերները մի ծրագիր են նստըցրած լինում:

«Բայց չի անցնում մի քանի րոպե, չաստ մտնելուց հետո, երբ դու զգում ես, որ այդ ծրագիրը քո ուղեղի ու բնույթի համար չի: Նայում ես, քո նման մարդիկ, արդեն համազգեստով, քո նման նորակոչիկներ են: Մեկի դեմքը մտահոգ, մեկինը՝ լարված, մյուսը՝ լրիվ շոկի մեջ, էն մյուսը բոլորովին չգիդի, թե ուրա էկե, էն մյուսը տեղումա, բայց բացակայա… Իսկ քո սեփական դեմքի արտահայտությունից հեչ խաբար չես…

«Մի խոսքով, հազար ու մի տեսակ դեմքեր են, որոնք արտահայտում են մեծամասամբ վատ քողարկված հուզմունք, վախ, անորոշություն ու անհայտություն: Ու ամենակարևոր զգացողությունը ու ներքուստ հարցը հետևյալնա. բա հետո՞…

«Դեմքերի մեջ կտեսնես ինքնավստահ, խորամանկ, լկտի հայացքներ, շուստրի ասիչության պոտենցիալով աշկեր, որոնք մանա գալի իրա համար մի հատ ծանոթ դեմք, որը կարա իրա զոհը լինի, քանի որ փողոցային կյանքում աշկի չի ընգել հեչ, ու խելոք մարդու տպավորությունա թողնում…

«Մենակ որոշ ժամանակ հետո դու կիմանաս, որ էդ գյադեն գնդում ծանոթ բարեկամ աֆիցեռ ունի կամ հոր ընգեր աֆիցեռ... Դրանք՝ միաժամանակ լավ ֆիզիանամիստներ են. դեմքին նայելով՝ մեծամասամբ «ախտորոշում» են, թե ով ինչիյա ընդունակ: Տիպիկ գաղութային-մենթական-հոգեբանական մոտեցումա:

«Ու պատահական չի, որ նմանները բանակից հետո համալրում են ոստիկանության շարքերը: Բանակում քո կողքի զինվորին դու բնականորեն ընդունում ես որպես քո նման՝ մարդ ու քո համար անհասկանալիյա լինում, թե խի՞ պտի դու քո համար անձնական ստրուկ ունենաս… Ո՞ր դարնա, որ մարդը իրա համար ստրուկ պահի… Խի՞ պտի քո համար դիմացինիդ ըսենց կոչված «հարիֆի» սարքես, սարքես քո փաստացի ճորտը...

«Ես հասկացա բանակում, որ եթե դու էն մարդը էղար, էն «խառոշի տղեն» էղար, որը կարողա իրան ստրուկ պահի, ուրեմն էդ քո ուղեղին նստըցրած ծրագիրը ճիշտ հասցեատեր ունի՝ հանձինս քեզ: Բայց եթե դու ստրուկ չկարացար պահես, ուրեմն դո´ւ ես դառնում ստրուկը, իսկ «չեզոք» անձ լինելը բանակում հեշտ բան չի, թեև կային նման մարդիկ:

«Կարաս մի ինչ որ կատեգորիայի պատկանես, բայց չեզոք, այսինքն մնաս որպես գոնե ինքդ քո համար «մարդ», համարյա անհնարին բանա: Քեզ «ծրագրավորած» քո ընգերները ասել էին, որ բանակում էս բանը ըսենցա, բայց դու հակառակը պտի անես:

«Իսկ էն հարցին, թե ինչի՞, տալիս են մենակ մի պատասխան՝ էսի բանակա… Բա հիմնավորումնե՞րը… Հիմնավորումներ երբեք չես լսի, բացի անգիր արած «էսի բանակա» տխմար բառերից: Այնինչ, ասելով ու կրկնելով «էսի բանակա» արտահայտությունը, դու անառարկելի կամ համաձայնում ես լինել ստրուկ, կամ համաձայնվում ես լինել ստրկատեր, կամ էլ՝ համաձայնվում ես տանել շատ անգամ անտեղի ստորացումները ու զրկանքները:

«Բանակում երբեք ու ոչ մեկը չի ասում, որ «էսի բանակա, բայց մենք էլ մարդիկ ենք» … Չի ասվում, քանի որ բանակաշինության հիմնադիրները իրանց տեղով մեկ հանցագործներ են էղել:

«Մեր դեպքում բանակի գլխավոր ֆունկցիան ժողովրդի անվտանգությունը պաշտպանելը չի, այլ ժողովրդի´ վրա կրակելնա, երբ որ կլնի ըտենց մի հրաման: Ու կրակողը սպայություննա, այլ ոչ թե հասարակ զինվորը, ով սպայության դիրքի հասնելու համար գզվռտուքի մեջ չի գտնվում ու ոչ էլ վարձատրվումա սպայության նման:

««Հայրենիք» կոչվածը երբևէ նման տեսակ հիմար զրկանքներ ու հարաբերություններ չի պահանջել:

«Ըստ էության այդ ստորությունները մարդ արարած կոչվածը բանակում պետքա տանի հանուն ստորանալու: Այդ ստորությունները պետքա տեսնի ու զզվի՝ հանուն տեսնելու ու զզվելու: Իսկ ընդեղ մենակ այս տեսակ գազանային հարաբերություններ են: Ով ուժեղ չեղավ ու ավազակի ոգի չունեցավ, ուրեմն, չաթլախա, ստորա, խեղճա ու ստրուկա:

«Այս տեսակ բանակը պետքա վերացվի: Բանակը իրանց պետքա որպես գուլագ ու գաղութ, որպես հանցագործ ինստանցիա, պետքա, որ երկրի ամբողջ արական բնակչության հոգին խեղեն: Սա հատուկա մտածված:

«Իսկ ով որ կասկածումա, ուրեմն հաստատ ընդեղ չի էղել, որի համար կարամ առաջարկեմ իրա զինկոմին նամակ գրի ու խնդրի, որ իրան տանի բանակ: Վստահ եմ, որ չի մերժի զինկոմը: Հմի ոտը կտրած մարդկանց էլ են հաշվառման կանգնացնում, երևի կան մարդկանց ոտեր, որոնք իրեք տարին մեկ կամիսիայից կամիսիա աճում են, ով գիդի… Իսկ իրանց լակոտները երբեք չեն «ծառայի», այսինքն երբեք չեն նստի բանակ: Փողով ու ծանոթով կառնեն զինգրքույկը, ոնց որ առնում են տարբեր մեդալները վեռնիսաժից ու կնստեն տանը՝ թախտին, մածուն զխտվելու:»

բ. Սպայության գործած հանցանքներից

Ինձ իմ մոլորված ընթերցողներից ոմանք հանդիմանում են, որ իբր հայ տղամարդուն վայել չի բանակից «որոշ մանրամասներ» ասելը:

Հիմա ես մի հարց տամ. իսկ էդ «մանրամասների» անունը չլնի՞ թե պետքա փոխել ու դնել հանցանք ու հանցավորություն... Ու ես գտնում եմ, վաղուց ժամանակնա համարձակ խոսալու մեր հանցավոր հասարակության մասին, որը ստեղծումա ճիշտ իրա նման մի կանտրաստ՝ արատավոր հաստատություն, որդեղից ոչ մեկը լավ հիշողություններով հետ չի գալիս: Էս հարցում առաջարկում եմ չկասկածել:

Ինձ հանդիմանողներին էլ ասում եմ, որ ձեր հորդորները ձեզ պահեք, քանի որ դուք ձեր հորդորներով հանդերձ հանցավորներ եք, երբ չեք ուզում խոսեք կամ բարձրաձայնեք է´ն «մանրամասների» մասին, որոնք դիակային վերջաբանների իրական ու հիմնական պատճառն են դառնում:

Ըտենց մի հատ կանտրաստ ա բանակը։

Զինվորական անձնակազմը սովորաբար իրանից ներկայացնումա կոնգլոմերատ։ Ու քանի որ ամեն հասարակություն ստեղծումա իրան բնորոշ ինստանցիաները ու կառույցները, ուրեմն բանակային կոնգլոմերատը լրիվ օրինաչափ բան ա՝ էդ բառի ամենավատ իմաստով։

Ուրեմը ամառ էր, գնդից որպես կամավոր Նախիջևանի կողմից սահմանային դիրքերում էի, բայց ռեզերվում։

Էդ վախտ շփման գծում մե´ր գումարտակն էր մարտական հերթապահություն իրականացնում։ Բատալյոնի շտաբի պետը ռեզերվի ստորաբաժանման պատասխանատու սպան էր։ Կոչումով կապիտան էր, հետո մայոր ստացավ։

Ըստեղ նշեմ, որ գումարտակի շտաբի պետը, երբ հավաքեց անձնակազմը, սկսեց խոսալ։

Պարզվեց, որ մի օր առաջ (ես մի չորս օր հետո մեկնեցի ռեզերվային հենակետ) կապիտանը հենակետում, ըստ մարտական հաշվարկի, մարզումներա փորձել անցկացնի՝ մոտավորապես ստուգելու անձնակազմի ռեալ մարտական գործողություններին պատրաստականության աստիճանը։

Ու սաղ խնդիրը նրանումն էր, որ մոտ 25 հոգանոց անաձնակազմից մարզանքի հրամանին են ենթարկվել մի քանիսը։ Ամենավատը էդ միջոցառման մեջ էն էր, որ անձնակազմից ոմն մեկը իրան իրավունք էր տվել իրա պարտականությունները կատարող մի զինվորի հասցեին շպրտել հետևյալ խոսքերը. «Հլը էս գանդոնին նայի»։

Հեչ պետք չի խնդալ էս բառերի համար, փոխարենը պետքա հասկանալ, որ բանակ զորակոչվողների 90% - ը բանակում այլ անելիքներ ունի` բացի նորմալ ծառայություն իրականացնելուց:

Շտաբի պետը բացատրեց, որ էդ մարզանքը, որը պետքա կատարել, ձեռնտույա հենց անձնակազմին՝ ամեն մի զինվորի համար, որ վտանգի ժամանակ սաղ իրանց անելիքները իմանան, որ գոնե հասցնեն մարտը ընդունեն ու չկոտորվեն առաջին իսկ հարվածի ժամանակ։

Իրա երկար ու խրատական ճառի վերջում հարցրեց անձնակազմին. «Դուք երբևէ զինվորի դիակ հանձնած կա՞ք իրա ծնողներին... Գիդեմ, որ չկա՛ք»։

Խեղճ (մենակ ես կարամ հասկանամ, թե ինչի՝ խեղճ) կապիտանը նկատի ուներ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքը, երբ հենակետը սննդամթերք տանող ավտոմեքենան շուռ էր էկել բլրի լանջով ավելի քան հարուր մետր ներքև, որից զոհվել էր հաստիքով վարորդ մի զինվոր, ումը մնացել էր մոտ քառասուն օր, որ պտի զորացրվեր տուն։

Խեղճ կապիտանը չէր կարա իմանար, որ էդ դժբախտ պատահարը հնարավոր դարձավ, քանի որ հաստիքով վարորդ զինվորի փոխարեն մեքենայի ղեկին, դիրքերից հետ գալուց, նստած ա էղել իրան ուղեկցող աֆիցեռը։ Իսկ աֆիցեռը սաղ էր մնացել ու սողալով, ջարդվածքներով մի կերպ հասել էր ռեզերվային հենակետը:

Էդ աֆիցեռը նոր էր անցել զորքերում իրա ծառայությանը։ Նրա ընգերը, որը ծառայող աֆիցեռներից էր հենակետում, իրա դիրքի (հենակետի) անձնակազմի զինվորներով տեսել էր, որ մաշնի ղեկին նստել ա իրա աֆիցեռ ընգերը։ Ուրեմը Էսի հավաքումա իրա անձնակազմին ու ասումա, որ. «Սաղդ տեսել եք, որ մաշնի ռուլին նստելա զինվորը, էղա՞վ...»։

Բա ո՞նց չեղավ...

Եթե նորմալ ծառայողական քննություն անցկացվեր ու պարզվեր իրականությունը, որ էղելա ճիշտ հակառակը, էդ աֆիցեռը ուղղակի կկանգներ զինվորական դատարանի առաջ։ Իսկ եթե նաև պարզվեր, որ դեպքը կոծկելա էդ իրա աֆիցեռ ընգերը, կոծկման համար էն էլ կկանգներ դատարանի առաջ։

Իսկ զոհված զինվորի ծնողներին բաժին հասավ մենակ իրանց որդու ջնջխված դիակը՝ փագ դագաղով, քանի որ դիակը տեսնողները պատմեցին, որ. «Էրեխուց բան չէր մնացել։ Գանգատուփից գլխուղեղը ցրիվ էր էկել»։ Էդ ես անձամբ լսեցի դիակը տեսած հարևան գումարտակի սպայի բերանից, ով պատմում էր իրա մյուս կոլեգային՝ դիակի վիճակի մասին։

Էս հլը մի փոքր ներածականա ձեզ, ոչ պակաս կարևոր «մանրամասն» մեր «կայացած» բանակից, որի կայացման մասին էդքան սիրումա խոսել ռազմական պրոպագանդան հանձին Զինուժ լրատվության ու իրա մամլո խոսնակ կոչվածի:

գ. Զորանոցում, գիշերով

Կարելիյա տալ մարդկանց անունները, բայց էդ էական չի, ու առանց անունները նշելու էլ կարելիյա պատմել էն մասին, ինչը տեղի ունեցավ էդ գիշեր զորանոցում։

Գիշեր էր, տասից ահագին անցել էր։ Ոնց որ ամեն վաշտ, ընենց էլ մեր վաշտում կար «ասիչ», որոնց կարգում էին վաշտի կամ բատալյոնի հրամանատարները, որ իրանց գործը հեշտ ըլնի։ Կարգում էին՝ անտեսելով բանակի բուն կանոնադրությունը, քանի որ իրանց ավելի հեշտ էր էդ ճամփով իրանց ուզած արձյունքը արագ ստանալը՝ անձնակազմը կառավարելը:

Հաճախ էր անտեսվում ու շրջանցվում կրտսեր հրամանատարական օղակը, որի փոխարեն հրամանատարի ֆունկցիան իրանց վրա էին վերցնում էդ «ասիչները»: Էդ ամեն ինչը հնարավոր էր դառնում տվյալ ասիչների կողմից անանձնակազմին վախի մեջ պահելու հոտային ֆենոմենի շնորհիվ:

Էդ վախը ստեղծվում էր քրեական աշխարհի «բարոյական» նորմերով: Տվյալ նորմերը խախտելու վախը ավելի մեծ էր, քան պաշտոնական բանակային կանոնադրության նորմերը խախտելու վախը: Մենակ սրա հետևանքով ահագին զոհեր էին ըլնում ու արունալի ծեծկռտուքներ:

Ասիչները բանակում ոչ պաշտոնական հրամանատարներն էին։

Սովորաբար ասիչների խումբը շատ մեծ չէր ըլնում։ Ասիչների մեջ մեծամասամբ դաժանության հատկանիշն էր աշքի ընգնում։

Ինչևէ, մի ամառ գիշերով զորանոցում քնած ա վաշտը, լույսերը մարած են լրիվ, մենակ գիշերային աղոտ լուսավորություննա լուսավորում զորանոցը։ Մեկ էլ լըսվում են հանգարծ բարձր ձենով խոսացողներ։ Չիմացանք թե ոնց, էրկու գոռգռացողները վերևի հարգի զորանոցից հասան ներքևի հարգի զորանոցը, որդեղ քնում էր վաշտի մեծամասնությունը:

Իրար վրա գոռգռացողները հայտնվեցին իրար զուգահեռ ու դեմ դիմաց շարված մահճակալների մեջտեղում, որդեղ քնած էին զինվորները: Հասրեցինք լսել մի քանի բառ. «Հա, մինչև մեռնելս էլ պտի ճիշտը ասեմ»։ Մեկ էլ հասցրեցի տենալ, որ ով էդ խոսքերը հասրեց ասի վաշտի ասիչին, հայտնվեց պոլի վրա ու ասիչի բռունցքների տակ։ Էդ ասիչը սրտի ուզած չափ հասցրեց խփի իրան հակաճառել համարձակված ըմբոստին։ Փոքր ինչ ուշացումով միջամտեցին վաշտի մյուս «ասիչները», «փորձելով» հանգստացնել իրանց «դաս տվող» ասիչին:

Վաշտը միանգամից նորից քուն մտավ...

Բանակում զինվորը ամեն անուն ու պիտակավորում ստանումա ու երբեք մարդ չի համարվում։


դ. Չատլախներն ու մնացած կատեգորիաները

Զինվորության մեջ հաջորդ կամ արտահերթ կածեգորիան դրանք չատլախներն էին: Չատլախ անվանում էին խաբեբաներին, այսինքն, մարդ իրավունք չուներ սուտ ասեր՝ ի շահ իրեն: Իսկ մարդիկ ստիպված էին ստում:

Օրինակ, եթե մի ոմն «հարիֆի», այսինքն խեղճոտի ձեռին փող էր հայտնվում, ռիսկը մեծ էր, որ էդ հարիֆի ձեռից փողը կխլեն հանցավոր իրանց «պանյատի» միջոցով «խառոշիները» ու այլ տեսակի ճկուն աֆերիստները: Ու էդ «հարիֆը» կմնար առանց փողի, որով կարար հազար ու մի կարիք հոգար. օրինակ՝ զանգեր ծնողների հետ խոսար, քաղցրավենիք առներ ու հազար ու մի պակասը փագեր սեփական:

Հմի եթե էդ «հարիֆը» փող ուներ, բայց իրանից փող հարցնողին կամ ուզողին ասում էր, որ փող չունի (արդեն նշածս վախի պատճառով որ՝ կխլեն), էդ հարցնողները արդեն նախօրոք լավ գիդեին, որ անհնարա տվյալ զինվորի մոտ փող չլնի, քանի որ տնեցիներից, օրինակ, օր առաջ ըսենց կոչված «տուլիկ» ա ստացել՝ այսինքն՝ տնից ուղարկված ծանրոց՝ պասիլկա, որի մեջ անպայման կլներ մի ինչ որ նվազագույն չափով գումար:

Ու հարցնողները ստուգում էին, բացահայտում ու … չատլախացնում:

Վերջիններիս հետ մնացած շարքային հարիֆ մեծամասնությունը վերաբերվում էր արհամարհանքով ու պատեհ առիթով ցույց էր տալիս իրանց, ըսենց ասեմ՝ «տեղը արևի տակ»: Չատլախներին ավելի հաճախ էին «նշանակում» վաշտերում վերակարգի՝ օրվա օրապահի ծառայության համար: Չլում էին:

Մի դեպք նորից հիշեմ: Երբ ուսումնական զորամասից տեղափոխեցին մեզ, որպես խումբ, նոր ծառայության տեղ, ընդեղ անծանոթ էինք ամեն ինչին: Տեղաբաշխեցին վաշտերում:

Հմի էկելա մեր հետ «ատպռավկա» էղած սեռժանտներից մեկի հերթը, որ վաշտի հերթապահությունը պտի ընդունի, բայց իրա ջոկի զինվորներին երբ մոտեցավ, որ ասի, որ պետքա պատրաստվեն օրվա վերակարգի հրահանգավորման համար, իրանք ասացին, որ ինքը իրանցից պտի յան տա:

«Օգնելու» կարգով իրա ջոկի զինվորները հուշեցին էդ սեռժանտին, որ իրա հերթապահության համար ինքը պետքա դնեվալնի, այսինքն՝ օրապահ ճարի, անձանց ճարի, ու էն ձևով պտի «ասի» նրանց, որ ենթարկվեն իրան:

Իսկ «ասել» բառի տակ էդ սեռժանտը արդեն պտի հասկանար ֆիզիկական ուժ, չափալախ, իսկ եթե անհրաժեշտա՝ ծեծի´ էդ չհնազանդվող անձին, որ վերակարգի ներկայանա իրա հետ: Էդ անձիք որպես կանոն կամ ըսենց կոչված չատլախներն էին, կամ խեղճերը:

Հաճախ խեղճ ու խելոք անձանց նաև պիտակավորում էին որպես «չատլախ», քանի որ մարդ իրավունք չուներ բանակում ըլներ խելոք, կանոնադրությանը հետեվող, քանի որ բանակային-գաղութային չգրված օրենքը պարտադրումա ցանկացած անձի ըլնել գազան, էս բառի բուն իմաստով, այլապես քեզ կասեն խեղճ ու, ի վերջո, չատլախ:

Մենակ էդ՝ «դնեվալնի ճարել» արտահայտությունը, ասում ա ուղղակի էն մասին, որ մարդ հոգեբանական տեսակը գոյություն չունի բանակում, դու չես դիտվում մարդ՝ քո նման մարդկանց կողմից: Իդկ դու էլ ստիպված ես համակերպվել խաղի ընդհանուր կանոնների հետ ու դաժե սրբորեն պահպանել դրանք, քանի որ ընդհանուր հանցագործ «պանյատի» դեմն առնել չես կարող:

Բնավ պարտադիր չէր, որ չատլախ կոչվեին զուտ խաբողները: Ասենք, եթե խաբեին ինչ որ ծառայողական հարցում սպայի՝ աֆիցեռի, էդ համարվում էր արքայություն: Էդ տեսակ խաբեությունը խրախուսելի էր, քանի որ սպայությունը դիտվում էր որպես՝ բոզեր (ուրիշ ու մեծ թեմայա):

Էս էլի նույն հանցագործ աշխարհի քրեական նորմերն են, երբ միլիցիան դիտվումա որպես բաց ու ակնհայտ թշնամի, իսկ բանտի ներսում զոն նայողի համար իրա ազդեցության ու իշխանության ներքո գտնվողները արդեն իրա՝ զոն նայողի պոտենցիալ զոհերն են:

Էս նմանությունները ուղղակի ինձ սարսափացնում են հիմա, երբ ավելի խորքից եմ դիտարկում էս ամեն ինչը, ինչի մեջով անցել եմ ես ու մինչ օրս անցնում են բանակ ուղարկվող պատանիները:

Կարամ վստահ ասեմ ըստեղ, որ հայ տղայի համար պատանեկությունը ավարտվումա ոչ թե ընդեղ, որդեղ որ սահմանում են հոգեբանության դասագրքերը, այլ ավարտվումա «բանակ» կոչված գաղութային կառույցում:

Ընդե՛ղ ա թողնում իրա լավագույն տարիները հայ պատանին, որդեղից ոչ մի նորմալ բան չի սովորում: Հավատացնում եմ՝ ոչ մի նորմալ բան չի կարա տա բանակը զինվորին: Սրա մասին էլ կխոսամ, բայց ոչ էս հոդվածում:

Մինչև հիմա ես տեսնում եմ իմ երազներում բանակը: Էդ բանակի մասին երազատեսությունը կրկնվումա իմ մոտ ու կարծում եմ սաղ ծառայած տղերքի մոտ էլ ա կրկնվում, անհնարա, որ չլինի:

Կարային չատլախ կարգավիճակը ստանային նաև էն անձիք, ովքեր բացի իրանց բաժին հացը կերածներից, երկրորդ բաժին հացակտորն էին ուտում: էդ տեսակ, ըսենց պայմանական ասեմ, չատլախիզացիայի տանող ու որպես պատժիչ նորմի ծննդի պատճառ հանդիսանում էր մեծ իմաստով սննդամթերքի պակասորդը, որը բանակը կառավարող բարձրագույն սպայության կողմից հանցավորաբար էր անտեսվում:

Ըստեղ պետքա ասել, որ հացով կշտանալու ավանդույթը հացակեր ժողովուրդների մեջ պայմանավորվածա ճաշի սակավությամբ: Համենայն դեպս, Հայաստանում հացակերությունը մեծ դեր ունի:

Իսկ հացը, որպես էներգետիկ ու կալորիական առաջին անհրաժեշտության ապրանք, անփոխարինելիյա նման ճաշային դիֆիցիտի պարագայում: Ընենց որ ճաշի պակասը հացակերությամբ լրացնելու պատճառնա:

Էս հասարակ ճշմարտությունը կարա օգնի հասկանալու, թե ինչի համար էր սալդատը ստիպված ուրիշ բաժին հաց ուտում, որի համար ստիպված հատուցում էր իրա նոր պիտակավորմամբ ու կարգավիճակով:

Գնդի ճաշարանի պետը, իսկական տականք, մի ենթասպա, տփոց կերավ գնդի հրամանատարի կողմից: Բայց էդ տփոցը կերավ ոչ թե էն բանի համար, որ սալդատության սեղանին հացը կամ ճաշը իրա ամեն ինչով միշտ պակաս էր ու անորակ, ոչ թե էն գլոբալ պատճառով, որ զինվորությունը ճաշարանում չէր կարողանում հագեցներ լիարժեք իրա քաղցը սննդից, այլ էն պատճառով, որ գունդ էր մտել նախարարության կամիսիան ու ստուգումներ էր անցկացնում թիկունքի ու մատակարարման գծով:

Իսկ երբ մտավ կամիսիան ճաշարանը ստուգելու, իմացավ նաև, որ ճաշարանում զինվորությունը գդալ չունի ու դաժե բոռշը ուտումա ձեռով (ոնց հարմարա, էդ ձեվով էլ հասկացեք՝ ձեռով):

Էդ մասին դաժե չգիտեր հրամանատարությունը, վաշտի հրամանատարից ու կամբատից սկսած, վերջացրած գնդի շտաբի պետով ու գնդապետով: Ով որ կարողանում էր, ջարդած գդալ էր պահում իրա գրպանում: Գդալը ջարդում էր նրա համար, որ կարողանա տեղավորի գրպանում: Ջարդած գդալներն էլ տարբեր «մեծության» էին ըլնում…

Դուք սպասում եք, որ ես պտի հմի ասեմ. իսկ որդե՞ղ էր կրտսեր հրամանատարական կազմը ու ի՞նչ ֆունկցիա ուներ էդ հրամանատարությունը վաշտում… Իզուր եք սպասում:

Ես նրանց մասին չեմ էլ պատրաստվում պատմել որևէ մի բան, քանի որ հայկական բանակում հրամանատարը՝ թեկուզ կրտսեր, թեկուզ ավագ, թեկուզ սպա, թեկուզ ասիչ, է´ն մարդնա, ով կարում ա վախ ներշնչի տվյալ անձնակազմին կամ խմբին:

Ու հենց էդ վախի տեսանկյունից ասիչային ա թե՛ կրտսեր հրամանատարական կազմը, թե՛ սպայակույտը, քանի որ մարդկանց կառավարման մեթոդներն են վայրենի ու հակամարդկային:

Նվազագույն անհնազանդությունն անպայման պատժվում էր սամասուդով, ծեծ ու չափալախով: Էդ սաղ տեղի էր ունենում ծառայության սկզբից մինչև վերջ:

Հայհոյանքները հլը չեմ հաշվում: Էդ վախը մշտական էր, քանի որ մշտական էր անհասկացողությունը, խրոնիկ տգիտությունը ու ամբողջ բանակային համակարգը՝ իրա հանցավոր նորմերով ու ամեն ինչով:

Հաջորդ կածեգորիան դրանք տասովշիկների կածեգորիան ա:

Տասովշիկ բառը ռուսերենից թարգմանաբար նշանակումա իրա իմաստներից մեկով ու բանակային հասկացողությամբ որպես ոմն մի անձ, ումը խցկում ա իրա ղեկավարը տվյալ դեպքում՝ ասիչը, նույն ինքը՝ «խառոշի լավ տղեն», որպեսզի ըստուց ընդուց տանի բերի կամ հայթայթի իրա՝ ասիչի կարիքների համար որևէ մի բան:

Տասովշիկության ու տասովշիկի գլխավոր օբյեկտը սննդամթերք հայթայթելու ու տանել բերելու ոլորտն էր: Տասովշիկը գնդի ներսում գործում էր իրան ուղարկած ասիչի անունից:

Բայց եթե գնդից դուրս բռնվեր, ասենք որպես զորամասը ինքնակամ լքած զինվոր, նա չէր կարա ասեր, որ ուղարկվելա իրա ասիչի կողմից: Ոչ թե էն պատճառով, որ ասիչի համար վատ կլներ, բնավ, քանի որ ասիչը ոչ մի նման խնդիր չէր կարա ունենար, քանի որ նշանակված էր սպայության դաբռոյով, այլ էն պատճառով, որ կկորցներ իրա տասովշիկ կարգավիճակը ու կհամալրեր ըսենց կոչված բոզերի շարքերը:

Էդ տեսակ մարդուն ճիշտա, հնարավորա չմտցնեին զուգարանը մաքրելու, բայց դիրքերում ծառայության դեպքում նրան կարային օգտագործեին գառլախ տարածք կոչվածի մաքրության համար:

Էս կածեգորիային՝ տասովշիկությանը պատկանող անձ կարային դառնային թե՛ չատլախներից, թե՛ սովորական հարիֆներից: Մի խոսքով, տասովշիկությունը. «Սիմոն տար, Սիմոն բեր» բանաձևով գործունեության հատուկ տեսակա:

Սովորաբար ու որպես կանոն տասովշիկները հանդիսանում էին «խառոշիների» կամ «ասիչների» անձնական սուրհանդակները ու իրանց՝ ասիչների կողմից հանձնարարված առաջադրանքները կատարում էին մեծ արագությամբ, բարեխճորեն ու ճշտապահությամբ:

Ճաշարանից կազառմա հաց, կաթսա, աման տանել բերելը իրան ուղարկած ասիչի կամ ասիչների խմբի համար, զորամասի տարածքը լքելը ու զորամասից դուրս քաղաքում առևտուր անելը մթերային խանութից (փողը տասովշիկին տալիս էին ասիչները) օղի ներկրելը զորամաս ասիչների կերուխումի համար, բոլոր վտանգները հաղթահարելը ու մթերքը անվնաս տեղ հասցնելը, էդ սա՛ղ մտնում էր տասովշիկի ֆունկցիաների մեջ:

Կային տասովշիկներ վաշտի, գումարտակի, գնդի մասշտաբով…

Տասովշիկներին դաժե կամբատը գիդեր ու անվանում էր հարմար առիթներով ոչ թե իրանց անունով, այլ հենց ըտենց՝ տասովշիկ:

Կամբատը ամեն ինչ գիդեր, քանի որ ուներ իրա գաղտնի ինֆորմատորները ամեն մի մանր ու մեծ ստորաբաժանման մեջ, որոնք դաժե ինֆորմացնում էին կամբատին՝ գումարտակի հրամանատարին, դաժե վաշտի սպա հրամանատարի աշխատանքների որակի մասին, ընդ որում, ինֆորմացնում էր նաև ասիչի գործողությունների մասին:

Ասիչները էս լավ էին հասկանում ու դրա համար էլ աշխատում էին անել հնարավորը ու անհնարինը, որ գերակատարեն կամբատի կողմից իրանց վստահված ֆունկցիան:

Մի անգամ դաժե վաշտի հրամանատարը երեկոյան անվանականչից հետո պահեց վաշտը մի ժամով պլացում (շարահրապարակում): Ես չհասկացա, թե վաշտի հրամանատարը ինչի չթույլատրեց անվանականչից հետո մտնել միանգամից կազառմա, բայց հետո պարզվեց:

Մոտ քառասուն րոպե հետո մոտեցավ վաշտի հրամանատարը (կոչումով ավագ լեյծենանտ) ու ցասումնալի տոնով ասաց իրա ասելիքը, հնարավորինս կարճ. «Վաշտում կան բոզեր, ես իրանց մաման ք…մ, ու իրանք իմ մասին դանոս են արել կամբատին»:

Ասաց ու հեռացավ: Իրանից հետո ելույթ ունեցան ասիչները՝ ու կարդացին իրանց սեփական «բարոյախոսական» խրատը: Վաշտի սաղ զինվորները իրար դեմքի էին նայում: Ով ում մասին ինչ էր մտածում, չեմ կարա ասեմ…

Կարելիյա որպես զինվորության մեջի առանձին խավի ըստեղ դասել նաև պիսր այսինքը՝ գրագիր կոչվածներին, որոնք ծանոթով իրանց համար գորձ էին դզում գումարտակի կամ գնդի շտաբում:

Իրանք իրանց մի տեսակ արտոնյալ էին զգում զինվորական մնացած անձնակազմից, քանի որ մի տեսակ ուրիշ հոգեբանություն էր մտնում մեջները, երբ շըփվում էին աֆիցեռության հետ, էն էլ՝ շտաբում (տաք տեղ):

Դրանց հմի կարամ հանգիստ անվանեմ «բանակի անհասկանալի աղբ»: Իբր ըզբաղվում էին շտաբային թղթատարությամբ ու եթե դաժե գյոթերը կարային տարվա մեջ զենք ստանային ու մեկնեին կրակային, «գրագիրների» համար նման օրակարգ գոյություն չուներ:

Պիսրությունը մի առանձին կաստա էր, որոնք հոգեբանորեն իրանց զգում էին համարյա գնդապետի համհարզի կարգավիճակում: Պիսրները շարք հազվադեպ էին կանգնում: Սրանք զորքից լրիվ կտրված էին ու օրվա մեծ մասը անց էին կացնում շտաբներում, աթոռների ու համակարգիչների առաջ:

Իրանց՝ պիսրների անունները գրված էր վաշտի անվանացուցակում, բայց իրանց զինգրքույկում գրվում էր որպես հաստիքով «հրաձիգ», «ավագ հրաձիգ» կամ «դիպուկահար», «գնդացրորդ», կամ՝ «գնդացրորդի օգնական»:

ե. Ամփոփ եզրակացություն

Ոնց տենում եք, էս թվարկածս կածեգորիաների մեջ չկա մարդ հասկացությունը (տե՛ս նաև հոդվածիս առաջին մասը):

Ու էս տեսակի կածեգորիաների բաժանված, ստիպված իրար հետ հարաբերվող զինվորության մեջ պետքա կառուցվի (ու կառուցվումա) համապատասխան, այսինքն՝ ոչ մարդկային հարաբերություններ:

Պատճառները արդեն նշել եմ ու դրանք պետքա փնտրել բանակաշինության հանցագործ ու գաղութային մոտեցման սկզբունքների, թողտվության մեջ, երբ հանցագործ հասկացություններով անձանց բերել մտցրել են բանակ, որոնք սահմանել են գաղութային կամ կիսագաղութային նորմեր:

Հիմա կասեմ, թե ինչի են մտցրել: Բանակում մարդ հոգեբանական տեսակը նահանջումա խեղդվում ու խեղվումա մարդու մեջ: Մարդ մենակ կարա ներքուստ ու հոգու խորքում մարդ մնա, բայց երբեք չկարողանա լիարժեք կամ սովորական ձևով դրսևորի իրա էդ բնական որակը, որտեվ գործ կունենա հաշվեհարդարի հետ:

Նա չի կարա բանակում լիարժեք տեր կանգնի դաժե իրա եսին ու էդ վերաբերումա դաժե ասիչներին, քանի որ իրանք սպայության փաստացի ծառաներն են:

Վերջիններս ընդամենը գործիք են սպայության ձեռին, քանի որ իրանց փոխարեն են իրականացնում հսկողությունը ցանկացած ստորաբաժանման մեջ, մի բան, որը սպայի սուրբ պարտականություննա, գիշերն էլ, ցերեկն էլ: Իսկ սպան փող ստանալ սիրումա, բայց իրա պարտականություններով զբաղվել՝ չէ: Էդ իրա պարտականությունը սպան հանձնելա ասիչին:

Ըսենց դիտարկեմ խնդիրը. եթե սպան իրա ստորաբաժանման, զորամասի մեջ թույլատրումա ասիչի գոյությունը, ուրեմն ընդեղ ինքը անելիք չունի ու ինքը մի կողմից փալասա, մյուս կողմից՝ հանցագործա: Եթե զորամասի հրամանատարը «չի իմանում» (չի կարա չիմանա), որ իրա զորամասում կան ասիչներ, կամ ասիչների խումբ, ուրեմն ինքը կոտոշավոր հրամանատար է, ու գունդը կոտոշավորին հանձնարարելը հղիյա լուրջ ու վտանգավոր հետևանքներով:

Ըստեղից էլ դիակներ դուրս բերելու հավանականությունը մեծ կլնի: Իսկ եթե կոտոշավոր չի, բայց գիդի, որ ասիչներ կան ու դրանց վերջը չի տալիս, չի ցույց տալիս, թե ովա իրական ու լեգալ հրամանատարը, ուրեմն ինքը կոտոշավոր ու փալասա միաժամանակ, որ թույլա տալիս էդ ասիչը իրա հետ կիսի անլեգալ ձևով լեգալ հրամանատարությունը:

Այսինքն, էդ զորամասի հրամանատարը հանցագործա, հանցագործներ են ամբողջ հրամանատարական գործող ու նախկին բարձրագույն սպայակույտը:

Իսկ էս արդեն սարսափելի տրամաբանական եզրակացությունա…

Իրանք՝ ասիչները, պետքա գիտակցեն, որ սպայության դեմը զրո են ու թույլատրում են իրանց ասիչ ըլնելը էնքանով, իշքանով որ իրանց նշանակած սպաներինա հարմար, քանի որ սովոր են փող ստանալ առանց զինվորական գործն անելու:

Տգետ ու հասկացողությամբ ցածր մակարդակում գտնվող զինվորական մեծամասնական կոնգլոմերատին հնազանդության մեջ պահելու ու հրամանները տեղ հասցնելու համար ա ստեղծված սկզբում՝ «չաստ նայողի», իսկ հիմա էլ տրանսֆորմացված՝ «ասիչների» ինստիտուտը:

Բանակում ասիչների գոյությունը հաստատումա էն, որ սպայակազմը չի՛ զբաղվում իրա զորամասի ստորաբաժանման հետ, չի՛ հետևում կանոնադրությանը, այլ բրախելա ու հանձնելա էդ գործը ասիչներին:

Ու ասիչը վայելումա իրա հանգիստը՝ իրա բանակային «պռախոդը», շարք չիջնելը, չվազելը, պտտաձողի վրա վարժություններ չանելը, ու վափշե՝ արտոնյալ դիրքը՝ հրամաններ տալը ու խաղի սեփական կանոններ սահմանելը, հանցավոր օրենսդրությունը ստեղծագործաբար կիրառելը և այլն:

Այսինքն չի ծառայում բանակում, այլ էկելա զորամաս, բերելա իրա հանցավոր, գաղութային, կիսագաղութային «պանյատները», որ անձնակազմի հետ իրա սեփական աշխատանքները տանի: Աֆիցեռությանը ձեռնտույա, քանի որ մտադիր չի զբաղվել իրա պարտականություններով ու սովորա մենակ կազյոննի փող ստանալուն:

Բանակում չկա ճշմարտություն, ընդեղ կա մենակ բռունցքներ ու հանցագործ «պանյատներ»: Ու ցավոք բոլորը ենթարկվում են էդ պանյատներին: Ասիչները, ոնց որ լեվիտները հրեաների մեջ, հսկում են, որ «հավատքի», այսինքն, իրանց թելադրած ու սահմանած «պանյատի» դրույթները սրբորեն ու ճշտորեն պահպանեն ու կատարեն:

Բանակային խառնիճաղանջ մարդկային կոնգլոմերատում կան կաստայական հարաբերություններ: Նման կաստայական հարաբերություններում չի՛ կարա գոյատևի մարդը՝ որպես հոգեբանական տեսակ: Էդ կաստայական հանցագործ հասկացողությամբ միջավայրում անընդհատ են ոտնահարվում մարդու ամենատարրական իրավունքները:

Բանակային կոնգլոմերատը հանցավորա, քանի որ ակամա համաձայնումա էդ նորմերի հետ ու մարդկանց պիտակավորումները ու դասակարգումները՝ գյոթ, բոզ, տասովշիկ և այլն ընդունումա որպես իրերի նորմալ, բնական վիճակ:

Էս ոչ պակաս վտանգավոր բանա ու ավելի սարսափելիյա, որը ճանապարհա բացում էդ քրեական, գաղութային հասկացությունների ամրապնդման համար: Նա չի՛ կարա գիտակցի, որ իրանց կողմից էդ ամեն ինչը, թեկուզ էդ պիտակավորումները բնական ու հասարակ ընդունելը, դաժանությունա որ կա: Ըստեղ հանցավոր ա դառնում նաև մեծամասնությունը:

Անտարբեր դառնալով մարդկանց նման պիտակավորման ու դասակարգման հանդեպ, մարդ հոգեբանական տեսակը վերա ածվում բանակում ուղղակի հանցագործի: Ու էսի չի էլ կարում գիտակցի: Է՛ս էլա դժբախտություններից մեկը:

Էս ամեն ինչը փագ ցիկլով կապված ա իրար ու էս փագ ցիկլում հոշոտվում ա մարդը՝ որպես հոգեբանական տեսակ:

Հույս ունեմ, որ էս սաղ հասկանում են բանակում սպաներից գոնե եզակիները, որոնց ձեռը էս համատարած տգիտության մեջ մի բան փոխելու ոչ մի ռեալ հնարավորություն չկա: Ըստեղ տգիտությունը արդարացում չի, ճիշտ ընենց, ոնց որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:

Էսա՛ պատճառը, որ հարաբերական խաղաղ պայմաններում (այսինքը՝ զինադադարի) տեղիյա ունենում ահռելի թվով սպանության դեպք, քրեական հանցագործություններ, որոնց պատճառների աբսուրդության աստիճաններին ծանոթանալուց դաժե խնդալներսա գալի…

Բայց էս սաղ լացելու բանա ու համաժողովրդական դժբախտությունա, քանի որ ամեն մի տնից մի արու զավակի, մի պատանի անձի բանակ գնալը կարելիյա հանգիստ որակել որպես՝ իր չկատարած հանցագործության համար ստացած սռոկ, փաստացի գաղութում, որի անունը, սխալմամբ, «հայկական բանակա»

17.5 Կդառնա՞նք ազգ բանակ

Շվեյցարիայի պես ազգ-բանակ դառնալու համար, երևի բոլորս էլ պիտի «դառնանք շվեյցարացի» (եթե չենք դառնալու սինգապուրցի կամ հարավկորեացի), այսինքն, բոլորս էլ շվեյցարացիների պես պիտի միաբանվենք լրի´վ արդար ու իսկական բարոյակարգով երկիր ստեղծելու գաղափարի շուրջը ու ստեղծե´նք այդ երկիրը:

Մեր այս նոր ռեֆորմատորները ծպտուն անգամ չեն հանում մեր բանակի այսօրվա անբարո ախտերից, զինվորների այս թշվառ, ստրկական վիճակից, խոշոր զինվորականների այս ահռելի թալանից, ու միայն հայտարարում են, թե հենց որ մեր ուսանողները բուհերում շաբաթը մի օր ռազմական գործ ուսումնասիրեն ու դառնան սպա, կդառնանք ազգ- բանակ:

Սրանից առաջ մեր կառավարությունն ու Ազգային ժողովը ազգ-բանակ դառնալու մի խայտառակ քայլն արդեն արել էր, աշխատողներից ամիսը 1000-ական դրամ հարկ պահելու օրենքով: Ընդ որում պետական այրերը, այս քայլը հիմնավորելիս, ասում էին. «Հիմի էլ թո ժողովուրդը պահի իր զինվորներին», մոռանալով, որ մեր զինվորներին միշտ էլ ժողովուրդն է պահել: Հավանական է, որ.

Դրույթ 1. Պետական այրերի գիտակցության մեջ այնքա´ն խո´րն է նստած այն միտքը, թե պետության բյուջեն միայն իրենց գրպանը լցնելու համար է, ու որ ժողովրդին դրանից ոչ մի դրամ չպիտի հասնի, որ այս տեսակ բան էին ասում, ինչը հետո դարձրին օրենք, ամոթալի´ օրենք:

Ես բան չպատմեցի Իսրայելի «ազգ-բանակի» մասին (որովհետև սրա մասին ահագին բան գիտենք) ինչն իրո´ք հզոր է ու իր երկրի թշնամիներին արժանի կայծակնային արագ հակահարված է տալիս: Իսրայելցիների հզոր բանակը ամե´ն պահի է մարտական վիճակում:

Հիմի որ մենք մեր համալսարաններում ռազմագիտություն անցնենք ու սպա պատրաստենք ու այդ սպաներով համալրենք մեր բանակը, մեր զոհերի թիվը կպակասի՞: Մեր բանակի զինվորների սպանությունների ու ինքնասպանությունների թիվը կպակասի՞, կամ դրանք կվերանա՞ն: Ով հավատա, ես չեմ հավատա:

Մեր բանակի օրեկան զոհերի պատճառը մեր սպաների թվի կամ դրանց կրթության պակա՞սն է, թե՞ մեր իշխանավորների ու բարձրագույն սպայական կազմի հանցավոր տգիտությունը, այլանդակ անբարոյությունն ու նաև ռուսների առաջ իրանց ստորաքարշությունը ու, սրանց հետևանքով, մեր բանակի թուլությո՞ւնը:

Հիմի էլ մեր այս այրերը ուզում են, որ Հայաստանի ողջ ժողովուրդը դառնա ազգ-բանակ, այն էլ` Շվեյցարիայի կամ Իսրայելի պես մի ազգ-բանակ: Բայց վերը տեսանք, թե մեր բանակի վիճակն ինչքա´ն է դժոխային:

Դրույթ 2. Այսօր մեր իշխանավորներն ուզում են, որ մեր ժողովրդի վիճակը լինի մեր բանակի զինվորների վիճակի պատճենը, այսինքն, որ մեր երկիրը լրիվ դառնա մի մեր բանակի պես մի ձեռնասուն դժոխք՝ մեր ժողովրդի մեծ մասի համար:

Թե «չդարձանք շվեյցարացի» ու բարոյակարգով երկիր չստեղծեցինք, ոչ թե ազգ-բանակ կդառնանք, այլ կդառնանք ազգ-գող կամ ազգ-թալանչի կամ ազգ-կաշառակեր կամ ազգ-սրիկա, կամ ազգ-ստրուկ, կամ ազգ-տականք, թե որ մինչև այս քարտեզի վրայից չանհետանանք:

Դրույթ 3. Մենք է´լ, մեր պետերն է´լ մեզ հետ, չենք գիտակցում, որ մեր այսօրվա բանակի վճակը անընդունելի է: Իրոք, երբ ազնիվ ջահելը անցնում է մեր բանակային սիստեմով, ուզած-չուզած, ու գոնե մի քիչ այլասերվում ու դառնում է մի քիչ անբարո, թե չէ՝ ծայրահեղ աննպաստ վիճակի մեջ կընկնի:

Սա անկասկած է սարսափելի, բայց ցույց տվեք գոնե մի քաղգործիչ կամ կուսակցական գործիչ, ով գոնե նկատած լինի ու արտահայտի ասածս: Սարսափելի է, սըրանք (ու արդեն մենք էլ) այս անբարոյությունը արդեն բնական ենք համարում:

17.6 Միաբանվելու գինը

Մի կարևոր հարցից համարյա չեն խոսում, երևի բնազդով զգալով, որ ամոթ է:

Միաբան ազգ-բանակի կողմնակիցներն ու քարոզիչները շատ անգամ են հայտարարում (ոչ բարձրաձայն, իհարկե), թե պատերազմի ժամանակ անմարդկային գազանությունները անխուսափելի ու անհրաժեշտ բան են:

Օրինակ, Ղարաբաղի պատերազմի օրերին, երբ լսում էինք, որ մեր զինվորներն էլ են 1915 թվի երիտթուրքերի պես գազանություն անում, լինի սա ադրբեջանցի գերի զիվորների կամ խաղաղ բնակչի նկատմամբ, ընկերներիցս շատն ասում էր, թե «ճիշտ են անում, թուրքը արել է, մերոնք է´լ պտի անեն»: Իսկ ընկերներիցս ավելի «առաջադեմներն» ասում էին. «Պտի մերոնք էլ տենց անեն, որ թուրքի աշկը վախենա»: Իհարկե, ես չեմ ասում, որ հայ զինվորն էլ պիտի կուրսիստկայի պես բարեկիրթ շարժուձև ունենա: Բայց, պարադոքսային թվա, ճիշտ է հետևյալը.

Դրույթ 1. Պատերազմը, ինքնին, դաժան բան է, բայց մարդկային ընդունված նորմերը խախտելն անհանդուրժելի է ու կործանարար, կործանարար է համարյա միշտ, կործանարար է նաև հենց հաղթո´ղ երկրի համար:

Զինվորը մնում է զինվոր, տղամարդն էլ պիտի մեծ մասամբ անպայման զինվոր լինի, ու իմ կարծիքով ահավոր ամոթ էր, երբ ընդամենը մի քանի հրացանավոր թուրքը հազարներով հայ էր քշում Դեր Զորի անապատները, ու այս հազարները ոչխարի հնազանդությունով գնում էին մահի:

Սրանց մեջ էլ հարյուրներով հասուն տղամարդ կար, ովքեր, հաստատ իմանալով, որ իրանց բոլորին էլ կոտորելու են, չէին շուռ գալի ու իրանց կյանքի գնով չէին հարձակվում այդ մի քանի թուրք զինվորի վրա ու չէին կոտորում դրանց, որ փրկեն իրենց երեխեքին, մայրերին, հայրերին ու կանանց:

Բայց սա ուրիշ բան է, ու լրիվ ուրիշ բան է, երբ հայ զինվորներից ոմանք բռնաբարում էին ադրբեջանցի մանկահասակ աղջիկներին:

Երբ ասում էի, թե այս կարգի գազանություն անող հայ զինվորն էլ արդեն մարդ չի, որովհետև ինքն արդեն խախտել է մարդկայնության սահմանները, ինձ առարկում էին ու ասում, թե դա հարկավոր դաժանություն է:

Ասում էին. «Ոչինչ, թո մենակ հաղթենք, ամեն ինչ լավ կլինի»:

Ես ասում էի. «Ախր այդ ժամանակ ի՞նչ տարբերություն կմնա մեր ու գազանացած թուրք զինվորի մեջ: Ասում էի. «Բա արժի՞, որ հաղթենք, բայց դառնանք գազան թուրք կամ գերմանացի գազան էսեսական»: Ասում էի. «Բա էս տեսակ գինը արժի՞ հաղթանակին»:

Ընկերներս չէին համաձայնում, ու դրանց մեջը էլի մարդ կա, ով նորից համաձայն չի ասածներիս: Մարդ կա, ով նույնիսկ ասում էր (հիմա է´լ ասող կա), թե բոլոր թուրքերին պիտի սպանենք, բոլորին անխտիր, անկախ իրենց տարիքից ու սեռից: Իբր, թուրքի մեջը գազանության գենը «էն գլխից էլ կա»:

Ասում էի, թե ախր.

Դրույթ 2. Մենք մոռանում եք, որ երբ պատերազմը վերջանա, այդ կարգի մարդիկ հետ են դառնալու ու մե´ր հետ են ապրելու, ու դրանք մե´ր հետ էլ են վերաբերվելու, ոնց որ թուրքի հետ են վարվել: Դրանք արդեն իրենցից թույլ ամե´ն մեկին, հենց մեզ է´լ, համարելու են ոչնչություն, մեզ է´լ են համարելու՝ տանջելու, ստորացնելու ու սպանելու արժանի, ու թե որ ձեռները ճար եղավ, հենց մե´զ են տանջելու, մե´զ են ստորացնելու, մե´զ են սպանելու:

Հազար ափսոս, բայց կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էի:

Այդ գազանացած հայ զինվորականները պատերազմից հետ եկան, ու սրանց ըզգալի մասը մտավ մեր ուժային կառույցները, մանավանդ մեր բանակն ու ոստիկանությունը կամ դարձավ թրաշագլուխ ու հաստավիզ թիկնապահ ու «ախրաննիկ» ու բերետավոր:

Իսկ ավելի ճարպիկ մասը դարձավ քաղգործիչ ու խոշոր պաշտոն գրավելով բազմապատկեց պատերազմի օրերին արած իր թալանը: Սրանց մեջ քիչ չեն նաև բարձըրաստիճան սպաները, գնդապետ ու գեներալները:

Ու մեր այսօրվա համատարած ապական իշխանավորների ու պետական անբարո կարգի հիմնական պաշտպան ու նեցուկը հենց սրա´նք են ու սրանց սերունդները, ում սրանք դաստիարակել ու մեծացրել են հենց իրե´նց «արար ու պատկերով»:

Շատ անգամ միաբան ազգ-բանակ ստեղծելու գինը հենց այս կարգի բաներն են:

Դրույթ 3. Հայը պիտի նախևառաջ մարդ լինի, հետո նոր հայ: Հակառակը կարող է լրիվ սխալ լինի:

Երբ նպատակին հասնելուց միջոցների մեջ ոչ մի խտրություն չես դնում, միջոցներն ա´նպայման են սպանում նպատակը:

Գլուխ 18. Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ

18.1 Անհատական պատասխանատվություն չկա

ՃՈՐՏԸ. – Գիտե՞ք, ինչքան բան կանեի, թե որ ինձ հրամայեին:

Կարել Չապեկ

Մենք անընդհատ ու անընդհատ «հայեցի մտածողությամբ միաբանող գաղափարախոսություն ենք փնտրում:

Մեր այս «հայեցի մտածողության» իրական ակունքը հետևյալն է:

Դրույթ 1. Մենք մեր այս իրոք որ թշվառ ու ողորմելի վիճակի մեղավորներին ման ենք գալիս միայն ու միայն դրսում, միայն ու միայն մեզնից (ու շատ անգամ էլ` մեր երկրից) դուրս:

Մենք մեղավոր ենք համարում դպրոցին, ուսուցիչներին ու բուհերին, առանձին նախարարներին ու վարչապետներին կամ պրեզիդենտներին, բայց երբեք ինքներս մեզ մեղավոր չենք համարում:

Մենք թողել ենք, որ պետերը մեզնից խլեն մե´ր իսկ ֆունկցիաներն, մե´ր իսկ անելիքը, ու խոսք տան, որ մեր փոխարեն ամեն ինչ կանեն ու մեզնից ավելի լավ կանեն: Բայց մենք այնքա´ն ենք կույր ու մանկամիտ, որ երբեք չենք տեսնում, որ այս պետերը երբեք իրենց խոսքի տերը չեն լինում:

Մենք մեղավոր ենք համարում՝ առաջվա (մեկ-մեկ էլ՝ այսօրվա) պարսիկներին, առաջվա հույներին ու հռոմեացիներին ու հետո էլ՝ արաբներին:

Մենք մեր այս աղետալի վիճակի մեղավորն ենք համարում թուրքերին, ու այն էլ՝ 800 տարի, հրեաներին ու մասոններին (տարբերակ` ջհուդամասոններին) ու ռուսներին ու ամերիկացիներին ու անգլիացիներին ու գերմանացիներին ու ֆրանսիացիներին:

Մենք մեղավոր ենք համարում Լենինին, Ստալինին, Աթաթուրքին, Ֆրունզեին, Պետրոս Մեծին ու Եկատերինա 2-րդին, Պուտինին, Լոուրենս Արաբացուն ևն, ևն:

Ում ասես, որ մենք մեղավոր չենք համարում (բացի երևի նենեցներն ու չուկչիներն ու Ավստրիալիայի ու մեկ էլ` Ջամբո-Մամբո ցեղի բնիկները): Ամեն տեղ ու ամեն ինչի մեջ ման ենք գալիս մեր այսօրվա վիճակի ու ապագա ահավոր վտանգների մեղավորներին:

Ու բնութագրական է, որ շատ անգամ, նույնիսկ երբ հասկանում ենք, որ մեր թըշվառությունների հիմնական պատճառը մեր այսօրվա իշխանավորների ստեղծած պետությունն է (պետերի խմբի միաբան «ազգ-բանակը», ինչն իրո´ք մի թալանչի ազգ-բանակի պես է գործում), սրանց ասում ենք «թուրք» կամ «թրքի գործակալ» կամ էլ «ջհուդամասոնական գործակալ»:

Ու երբեք ոչ մեկիս մտքով չի անցնում, որ կարող է մեղավոր լինենք հենց մե´նք, որ.

Դրույթ 2. Մեր սեփական ճորտության ու թշվառության պատճառը հենց մեր իսկ անկեղծ մոլորություններն ու նախապաշարմունքներն ու անտեղյակությունն են, որ մեր համար անսահման թանկ թվացող ուտոպիական, անիրականալի երազների հետևից ընկնելն է:

Մեր մտքով անգամ չի անցնում, որ մեր մեղավորության գլխավոր պատճառը տնտեսագիտության մեր չիմացությունն է, ազատ շուկայի եզակի ու անխուսափ անհրաժեշտության մեր չիմացությունն է, մեր հենց պետության էության չհասկանալն է, ու սոցիալիստական հրապուրիչ, բայց էությամբ կործանարար լոզունգների նկատմամբ մեր դյուրահավատությունն է:

Մենք մեզ թույլ էլ չենք տալիս կասկածելու, որ շատ հնարավոր է, որ այս կործանարար «միաբանող գաղափարախոսության» հիմնադիրները, օրինակ՝ նաև մեր «հանճարեղ» համարվող հայ գրողներից ու հրապարակախոսներից մի քանիսն են, իսկ սրանց հավատացողներն էլ մեր համարյա բոլոր մտավորականներն են, մանավանդ, ուսուցիչներն ու լրագրողները:

Դրույթ 3. Մենք, շատ-շատ անգամ, մեծամոլ ու մեծամիտ ենք, սնահավատ ու նախապաշարված ու, հազար ափսոս, երբեմն էլ խավարամոլ ու ստրկամիտ ու, հազար ափսոս, շատ անգամն էլ ահավոր վախկոտ ենք:

Այո´, մենք շատ ու շատ անգամ ենք վախկոտ, վախկոտ ենք, երբ վախենում ենք մեր անկեղծ կարծիքը մանավանդ մեր պետերին ասելուց: Մենք, շատ ու շատ հաճախ, մանկամիտ ենք:

Սրանից քիչ առաջ շատ կլսեիր. «Մենք փայլուն ազգ ենք, մենք համաշխարհային ազգ ենք»: Վերջերս արդեն ուրիշ բան ես լսում. «Որպես ազգ՝ բանի պետք չենք» (այսինքն, «միաբանող ազգային գաղափարախոսություն» չունենք):

Դրույթ 4. «Միաբանող գաղափարախոսությունները» մեզ, մեզնից համարյա ամե´ն մեկին, ձեռնտու են հենց ա´յն բանի համար, որ ազատում են անձնական պատասխանատվությունից, իսկ քավության նոխազն էլ դառնում է մեր վերացական «մտավորականությունը», որովհետև հենց սա´ է, որ ունակ չի մի կարգին միաբանող գաղափարախոսություն ստեղծելու (իսկ Նժդեհի ստեղծածին էլ չենք հետևում):

Իլֆն ու Պետրովն ասում են, որ խեղդվողների փրկության գործը ամեն մի խեղդվողի անձնական գործն է: Մտածելու բան չի՞: Մտածելու ժամանակը չի՞:

Ժամանակը չի՞, որ ընդունենք, որ մենք անիվ հայտնագործող չենք, մանավանդ, որ այդ անիվը վաղուց հայտնագործել են:

Նորից ու նորից եմ ասում.

Ասենք թե` միաբանվվեցինք: Միաբանվեցինք ու շարք կանգնեցինք ու մի հատ էլ գերազնիվ ու գերխելոք ֆյուրեր ճարեցինք (այս ապրանքից ոչ միայն Հայաստանը չունի, այլև չունի ո´ղջ աշխարհը, բայց մի րոպե համարենք, թե ճարել ենք): Հետո էլ այսօրվա իշխանավորներին քշեցինք ու դատեցինք ու իրանց ունեցվածքն էլ խլինք: Ասեք, խնդրեմ, հետո ի՞նչ ենք անելու:

Շարք-շարք հարձակվելու ենք Թուրքիայի՞ վրա ու ջնջելո՞ւ ենք դրան, որ Ծովից-Ծովը սարքե՞նք:

18.2 ՀՀ-ի հասարակագիտական մտքի վիճակը

Անվիճելի է, որ սովետական շրջանում դասական (իսկական, լիբերթարյան) տընտեսագիտությունը, իրավագիտությունը, բարոյագիտությունն ու նաև փիլիսոփայությունը (կրճատ` հասարակագիտությունը, humanities-ը) արգելված էին ու համարվում էին «բուրժուական», այսինքն, լրիվ սխալ ու անթույլատրելի:

Թույլատրելի էր միայն մարքս-լենինյան հասարակագիտությունը, ինչը, ոնց որ անառարկելի պարզվել է, հակագիտական է ու հակամարդկային, որովհետև, փորձն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ.

Դրույթ 1. Մարքս-լենինյան հասարակագիտությունը ա´նպայման է մերժում մարդկային ավանդական բարոյականությունը, կրճատում է արտադրությունն ու հաստատում է ճորտական հասարակարգ ու, վերջը, կործանում է հասարակարգը:

Նորագույն հեղափոխությունից հետո, հետսովետական տարածքում, ու նաև Հայաստանում, մարքսիստական հասարակագիտությունն իբր համարվեց սխալ ու խոտելի: Այս տարածքի հասարակագետները, բոլորն էլ, մի քանիսը միայն առերևույթ, անցան մարքսիզմ-լենինիզմը հայհոյելուն:

Սրանք իրենց դասախոսություններում ու գրքերում խուսափում էին, ու հիմա է´լ են խուսափում Լենինին գովելուց, բայց Մարքսին նորից համարում են խոշոր (ու նույնիսկ հանճարեղ) տնտեսագետ, չնայած ասում են, որ Մարքսի ապագայի գուշակությունը սխալ էր: Բայց սրանք, բոլոր էլ, ասում են, թե Մարքսը, ի վերջո, ճիշտ էր:

Բայց, քանի որ բոլշևիկյան իրականության ստիպմունքով սրանք համարյա անտեղյակ էին դասական հասարակագիտությունից, նույն ձևով այսօր է´լ են անտեղյակ դասական-գիտական հասարակագիտությունից:

Ու սրանք, առաջվա պես, քարոզում են Հեգելի հակասական ու կործանարար փիլիսոփայության վրա հիմնված նույն, բայց արդեն քողարկված մարքսիզմ-լենինիզմը, կամ սրա Հեգելի տեսության զանազան տարատեսակներն ու ծիլ ու ճյուղերը, իհարկե, մոդայիկ անուններով ու նոր ցուցանակների տակ:

(Օրինակ, սոցիալիստ Ջոն Մեյնարդ Քեյնսի հակագիտական ու կործանարար մակրոտնտեսագիտությունն ու սրա այսօրվա «մեյնստրիմ» կոչված բազում ճյուղը, որոնք այսօրվա չդադարող համաշխարհային ճգնաժամի հիմնական պատճառներն են, ու իրենց էությամբ նորից սոցիալիստական են):

Այս հասարակագետները, ընտրված ու դաստիարակված լինելով սովետական մեթոդներով ու քիչ ծանոթ (կամ լրիվ անծանոթ) լինելով անգլերենին, չկարդացին ու չյուրացրին դասական հասարակագիտության արդեն մատչելի (թեկուզ քիչ մատչելի) գրականությունը, որ սովետական շրջանում բացարձակ էր արգելված, ու Սովետի տարածքում ուղղակի չկար (հայերենով բոլորովին չկա):

Այսինքն, սրանք չկարդացին ու չյուրացրին գոնե Ադամ Սմիթի, Ֆրեդերիկ Բաստիայի, Կառլ Մենգերի, Բոհմ-Բավերկի, Հայնրիխ Էդլեր Լյուդվիգ ֆոն Միզեսի, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի, Հենրի Հազլիթի, Բրունո Լեոնիի, Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդի, Կառլ Ռեյմունդ Պոպերի ու սրանց նախորդների ու հետևորդների աշխատությունները:

Ջոն Մեյնարդ Քեյնսի հետևորդ մակրոէկոնոմիստների տեսությունները լրի´վ են հակասում դասական տնտեսագիտությանը ու մարդկության փորձին ու տրամաբանական մտածողությանը:

Մարդկային քաղաքակրթության ամենախոշոր մտածողները՝ Կառլ Մենգերը, Լուդվիգ ֆոն Միզեսը ու իր աշակերտ Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը, դեռ 20-40-ական թվերին, անառարկելի ցույց են տվել (օրինակ, տես առաջինի Human Action-ը (1949-50) վերջինի The Road to Serfdom-ը, (1943)), որ մակրոէկոնոմիկա կոչածը հակագիտական է:

Հակագիտական է, որովհետև հաշվի չի առնում ու չի կարող հաշվի առնի ոչ Միզեսի ասած մարդկային վարքի աքսիոմը, ոչ էլ Հայեկի ասած տեղի ու պահի պայմանները, ու սրանց հետ էլ՝ հազար ու մի ուրիշ բան:

Բայց Միզեսի ու Հայեկի ասածները բանի տեղ չդրին, չնայած սրանք, սկսած 1922 թվից, արդեն մոտ մի դար զգուշացնում էին այսօրվա տնտեսական ճգնաժամերի գալու ու սրանց ահավոր վտանգավորության մասին:

Ա´յն աստիճան բանի տեղ չդրին, որ Հայեկին նոբելյան մրցանակ տալուց (1974-ին) հետո արդեն բազում նոբել են տվել հենց հակագիտական մակրոէկոնոմիստի, որոնցից ոչ մեկը տեղյակ չէր այս ճգնաժամից:

Հայեկի նոբելյան մրցանակը կիսեց Գունար Մյուրդալը (Gunnar Myrdal-ը), ում հայացքները հակադիր էին Հայեկի հայացքներին: Սա Նոբելյան կոմիտեի երկերեսանիության փայլուն ապացույցներից մեկն է:

(Կրկնեմ, եթե Հայեկն ու Միզեսը ճիշտ են, իսկ իրենց այս փաստարկները դեռ աշխարհում ոչ մեկը չի կարողացել գիտության մեթոդներով ժխտի (չնայած, համարյա բոլոր էլ, առանց գիտության մեթոդների, ասում են, թե Հայեկն ու Միզեսը «մի քիչ» սխալ են կամ շատ են իդեալական), ու թե որ այս ճգնաժամն այսպես «անտեր թողնեն» ու դեմը չառնեն, կործանվելու է մեր այս ողջ քաղաքակրթությունը:

Գլուխ 19. ՏԵՂԻ ՈՒ ՊԱՀԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱԿԱՍԸ

19.1 Մաթեմատիկան տնտեսագիտության մեջ անզոր է

Մակրոէկոնոմիկա կոչվածը իբր երկրի տնտեսությունը այսպես կոչված մակրոթվերով (օրինակ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) տոկոսային աճի թվերով ևն) նկարագրող գիտությունն է, ինչը իբր հիմնված է մաթեմատիկական անալիզի ու հանրահաշվի մեթոդների վրա: Եթե ասվի, որ սրա հիմնադիրը անգլիացի մաթեմատիկոս Ջոն Մեյնարդ Քեյնսն է, սխալը մեծ չի լինի:

Քեյնսը, Հայեկի ասելով, դասական ու մանավանդ19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի տնտեսագիտությունը շատ վատ գիտեր, իսկ տնտեսագիտության պատմությունը ուղղակի չգիտեր, բայց տնտեսագիտության մաթեմատիկական մոդելներ էր առաջարկում, որոնք իբր տնտեսական համակարգերի ապագան գուշակելու զորություն ունեն: Ու Քեյնսը սոցիալիստ էր՝ մինչև իր կյանքի վերջը:

Ինչո՞ւ է Ջոն Մեյնարդ Քեյնսի հիմնած մաթեմատիկական մակրոէկոնոմիկան սխալ: Հայեկը սրա մասին հետևյալն է ասում:

Դրույթ 1. Ապագայի գիտական գուշակությունը, մանրամասն ու ա´յն տեսակ գուշակությունը, ինչը, օրինակ ֆիզիկոսներն են անում (երբ գուշակում են Արևի ու Լուսնի խավարմունքները ևն), անհնար է: Անհնար է՝ հենց սկզբունքո´վ, ու ոչ թե մարդկային գիտելիքների թերության կամ պակասի պատճառով:

Դրույթ 2. Մարդկային իմացությունը միշտ է´լ թերի է ու սխալական, ու այսպիսին էլ կմնա, որովհետև մարդու արած եզրակացությունները միշտ էլ մասնավորն ընդհանրացնելով ու սրանք ընդհանուրի վրա տարածելով են (ինդուկցիայով են): Պարզ է, որ մասի վարքից արած եզրակացությունը ամբողջի վրա տարածելը միշտ է´լ կասկածելի է:

(Նույնիսկ մաթեմատիկոսներից ոմանք են ինդուկցիան (մասնավորը ընդհանուրի վրա տարածելու մաթեմատիկական սկզբունքը) կասկածելի համարում, չնայած այս դիտողությունը երևի տեղին չի, որովհետև մաթեմատիկան, կյանքի համեմատ, լրի´վ է վերացական: Բնությունը մաթեմատիկա չի, որ այս կարգի ինդուկցիան անխափան աշխատի):

Տնտեսության ու մանավանդ բա´րդ տնտեսության (օրինակ, խոշոր բիզնեսի, կամ մի երկրի տնտեսության) ապագայի գուշակությունը անհնար է, որովհետև նախ սրա վարքը նկարագրող դիֆերենցիալ կամ ինտեգրալ կամ էլ` սրանց պես մի ուրիշ վիճակի հավասարում չգիտենք (օրինակ, Նյուտոնի 2-րդ օրենքի պես մի հավասարում):

Բայց որ իմանայինք էլ, էլի այդ հավասարումը չէինք լուծի, որովհետև սրա համար անհրաժեշտ սկզբնական պայմանները («Կոշու հստակ խնդիր ձևակերպելու համար», ոնց որ կասեին մաթեմատիկոսներն ու ֆիզիկոսները), այսինքն, տեղի ու պահի տվյալները, չունենք, ու երբեք էլ չենք ունենա:

Բիզնեսմենը, բացի առողջ բանականությունով (ֆահմով, քցել-բռնելով) արած տնտեսական մոտավոր «հաշվարկը», պիտի լիքը ուրիշ բան հաշվի առնի: Պիտի իմանա ա´յն երկրի ա´յն մասի մարդկանց բնավորությունը, որտեղ որ աշխատում է, պիտի իմանա սրանց տրամադրություններն ու «սպառողական սովորությունները»:

Պիտի իմանա այդ երկրի գրած ու չգրած օրենքները, իսկ «վատ» հասարակարգերում պիտի իմանա տեղի չինովնիկներին ու կապ ունենա սրանց հետ, պիտի իմանա սրանց տրվող կաշառքի չափերն ու ձևերը, պիտի «մարկետինգ անի» ևն, ևն, ևն:

Հայեկը սրա´նց է ասում տեղի ու պահի տվյալներ:

Դրույթ 3. Հենց տեղի ու պահի տվյալներն են տվյալ անհատին առավելություն տալիս իր մրցակիցների համեմատ: Այս տվալներն ու սրանց իմացությունը եզակի են, թաքուն են ու փոփոխական են, ու հենց սրա´նք պիտի լինեին ասածս «Կոշու խնդրի» սկզբնական պայմանները:

Ակնհայտ չի՞, որ սրանք մի´շտ են եզակի, մի´շտ են թաքուն ու մի´շտ են փոփոխական, ուրեմն, նաև մի´շտ են (գոնե իրենց մի մասով) անհայտ: Բայցի այս ամենը, սրանք, ինչպես Հայեկն է ասում, դիֆուզ են, այսինքն, ցրված են միլիոնների մեջ: Սրա համար էլ.

Դրույթ 4. Ապագայի մանրամասն մաթեմատիկական գուշակությունն անհնար է:

Մեկ-մեկ էլ ասում են, թե հնարավոր է ապագայի ստատիստիկ (վիճակագրական, հավանական) նկարագրությունը: Բայց ախր խոշոր բիզնեսն ու մի երկրի տնտեսությունը ստոխաստիկ համակարգ են (այսինքն, այլանդակ բարդ են ու մարդու իմացությունից վեր են, նաև` սրանց ապագան հենց չիմանալո´ւ իմաստով), իսկ սրանց ապագայի նույնիսկ հավանական իմացությունը սկզբունքո´վ է անհնար:

Նաև, այդ ո՞վ ասաց, որ ֆիզիկայում հաջող գործող ստատիստիկ օրենքներն ու բաշխումները հասարակության մեջ էլ են գործում:

(Իհարկե, օրինակ, այսօրվա «սոցիոլոգներն» այսպիսի «գուշակություն» շատ են անում, բայց սրանք ե՞րբ են հեռուն տեսնող ա´յն տեսակ մանրամասն գուշակություն արել, ինչն իրականանա, որ սրանց ասածներին հավատալու հիմք ունենայինք):

Ֆիզիկայում (բնագիտության մեջ` առհասարակ) ստատիստիկան գործում է միայն փակ համախմբերում, երկու գլխավոր պատճառով: Նախ (կոպիտ ասած) ֆիզիկական այսպիսի սիստեմների առանձին ընտրանքների թիվը ահավոր է մեծ է:

Երկրորդ, ֆիզիկական սիստեմի օրենքները բնական են ու շատ ավելի պարզ են, քան մարդկային օրենքները: Բնագիտության օրենքներն էլ, ինչքան գիտենք, հարատև են (համենայն դեպս, հավատո´ւմ ենք, որ հարատև են, ու մեր այս հավատը խախտող ոչ մի փաստ չունենք):

Այնինչ, հասարակության բարոյական ու իրավական բոլոր նորմերն էլ` պայմանական են (conventional են) ու շատ ու շատ ավելի բարդ ու փոփոխական են:

Ու մենք նույնիսկ չգիտենք էլ, թե հասարակության ընթացքը կառավարող «օբյեկտիվ» օրենքներ (օրինակ, ֆիզիկայի օրենքների պես օրենքներ) կա՞ն, թե՞ չէ:

Հետո, ֆիզիկայի օրենքները ստուգելի են, ստուգելի են փորձո´վ, բայց, օրինակ, Հայաստանի վրա հո փորձ չե՞ս դնի, որ իմանաս, թե այդ փորձի հետևանքով Հայաստանը կծաղկի՞, թե՞ կկործանվի:

Ասվածը ճիշտ է բոլոր գերբարդ ու բաց համակարգերի համար: Անհատն է´լ է այսքան բարդ, իսկ հասարակությունը` առավել:

Դրույթ 5. Թե´ անհատի, թե´ հանրության ապագայի (մանավանդ` մանրամասն, մաթեմատիկական) գուշակությունը անհնար է: Ուրիշ խոսքով, կյանքի գուշակությունն անհնար է:

Նույնիսկ մի անհատը ի´նքը չի կարող հենց ի´ր հաջորդ` ընդամենը մի օրվա ապագան մանրամասն գուշակի:

Այնինչ, մեր «ազգային հերոսները» գալիք մի 20-50-100 տարվա ապագայի ծրագիր են առաջարկում մեր ողջ ժողովրդին (կամ էլ` պահանջում են, որ այդպիսի մի ծրագիր կազմվի) ու դեռ համոզում է´լ են, որ եթե ժողովուրդն իրենց (բայց միայն իրենց) լսի, անպայման կդառնա բախտավոր ու երջանիկ:

Նկատելի է, որ սրանք երբեք մի երկու տարվա ծրագիր չեն առաջարկում: Որովհետև երկու տարում ժողովուրդը հաստատ կիմանա, որ սրանց ծրագիրը սուտ էր:

Մակրոէկոնոմիկան հենց այսպիսի գուշակություն է անում, ու համոզել է բոլորին, կամ համարյա բոլորին, ու նույնիսկ խոշոր անհատ բիզնեսմեններին, թե իբր ինքը կարող է ապագան մաթեմատիկայով գուշակի: Քաղգործիչներին այս մակրոէկոնոմիկական շառլատանությունը շա´տ է ձեռ տալիս:

Ու համարյա բոլոր խոշոր բիզնեսմեններն էլ հավատում են, թե այդ «մակրոգուշակությունը» ճիշտ է, ու իրենց գործի մեջ մակրոռիսկերը մաթեմատիկայով հաշվելու կենտրոններ ու բաժիններ են բացում, համալսարաններում «ֆինանսական մաթեմատիկայի» (ակտուարության) ֆակուլտետներ են բացում, ու իզուր տեղը փող են ծախսում ու մակրոտնտեսագետների մի հսկա բանակ են պահում, որ իբր այդ ռիսկերը հաշվեն:

Ու այս բիզնեսմեններն ու մնացած միամիտները հավատում են այս մակրոթվերին ու զանազան ինդեքսներին, Դոու Ջոնզերին, ՆԱՍԴԱՔ-ներին ևն, ևն:

(Սրանք շատ հայտնի մակրոէկոնոմիկական ինդեքսներ են, որ իբր տնտեսության ապագան են գուշակում, բայց հիմա, այս համաշխարհային կրիզիսի օրերին, սրանք բացարձակ ոչ մի բան էլ չեն կարող գուշակեն, այսինքն անզոր են: Բայց մարդիկ, ու նույնիսկ տնտեսագետները, նորից հավատում են սրանց):

Մեր քաղգործիչները, շատ հաճախ, հպարտ-հպարտ, հայտարարում են, թե «այս տարվա ՀՆԱ-ի աճը երկնիշ թիվ է, ուրեմն մեր տնտեսությունը շատ է աճել:

Իհարկե սա համարյա ոչինչ չի ասում տնտեսության իրական աճի մասին:

Դրույթ 6. Տնտեսության իրական վիճակը երևում է միայն ու միայն ա´յն ՄԻԿՐՈթվերից, որոնց ասում ենք` գին: Միայն գներն ու անհատների «միկրո» շահույթները կամ «միկրո» կապիտալներն են, որ ճիշտ են նկարագրում երկրի տվյալ պահի տնտեսական վիճակը:

Ինչո՞ւ է մակրոտնտեսագիտությունն այսօր այսքան տարածված ու հեղինակավոր:

Մեծ մասով, ա´յն պատճառով, որ թե´ քաղգործիչ շառլատանները, թե´ խոշոր բիզնեսմենները մաթեմատիկայից է´լ, բնագիտությունից է´լ ու հենց դասական տնտեսագիտությունից է´լ տեղյակ չեն, ու երբ մի (a+b)2 են տեսնում, ահավոր վախենում են, ու հենց են իմանում, թե ինչ-որ մի խորհրդավոր բան են տեսել:

Այնինչ, ոնց որ Լյուդվիգ ֆոն Միզեսն է ասում.

Դրույթ 7. Հաջողակ բիզնեսի համար ընդամենը պիտի հետևես գներին ու խնայող լինես (թե որ երկրիդ օրենքները նորմալ են), ու բոլորովին էլ պետք չի, որ տընտեսագիտությունը լրիվ իմանաս:

Իհարկե, պիտի քո անձնական ու միայն քեզ վերաբերվող տեղի ու պահի պայմաններն էլ իմանաս (ինչքան կարող ես), ու քիչ թե շատ՝ մտածող լինես: (Սա չի նշանակում, թե բիզնեսային տաղանդ չկա, բայց սա թողնենք):

Տնտեսագիտական խնդիրներով զբաղվող մաթեմատիկոսներին էլ ձե´ռ է տալիս այս իրավիճակը, որովհետև սրանք լավ են ապրում ու նոբելյան մրցանակ են ստանում, նաև` իմաստունի համբավ ունեն:

Բայց պատահական չի, որ այս նոբելիստներից մեկը իր նոբելյան մրցանակի փողերը 2008-ի ճգնաժամից առաջ դրել էր բիզնեսի մեջ, ու դրանք լրիվ էլ կորցրեց, որովհետև ապագան չկարողացավ գուշակի:

Ցավոք, ՀՀ-ի այսօրվա տնտեսագետ կոչվածների մեծագույն մասը այս ասածս բաներից ու առհասարակ` վսեմ լիբերթարների գործերից բան չգիտեն, ու կարող է միայն սրանց անուններն իմանան, այն էլ, ոնց որ արդեն ասացի, (աշկարա կամ ծպտված) սոցիալիստ ռուսների` լիբերթարներին քննադատող գործերից, որոնք, մեծ մասամբ, քաղում են Վիկիպեդիայից, բայց այսօր վիկիպեդիայի հասարակագիտության բոլոր հոդվածների խմբագիրները սոցիալիստներն են (Վիկիպեդիայի հիմնադիրներից մեկի խոստովանությամբ):

Մեր տնտեսագետները, մեծ մասամբ, անգլերեն չգիտեն, տրամաբանությանն էլ վարժված չեն, որ կարդան ու հասկանան ու յուրացնեն վսեմ լիբերթարների իրոք որ վսեմ գործերը, ու սրա համար էլ իրենց ծպտված Հեգել-Մարքսյան քարոզով ուղղակի սպանում են մեր նույնիսկ ամենաընդունակ ջահելների միտքը:

19.2 Տեխնոկրատներն ու իննովացիաները չեն փրկի

Երբեմն ասում են (մանավանդ հենց իրե´նք, գիտնականնե´րը), թե եկեք երկրի կառավարությունը հանձնենք գիտնականներին ու ստեղծենք այսպես կոչված տեխնոկրատական իշխանություն, որ սա փրկի երկիրը:

Նախ սա ասողները նկատի ունեն, որ միայն մաթեմատիկոսները, ֆիզիկոսներն ու մնացած բնագետները դառնան մեր իշխանավորները, ու իրենց «գիտական, ճշգրիտ» մեթոդներով «ղեկավարեն» ու հույժ բարելավեն երկրի տնտեսությունը:

Բայց քիչ առաջ տեսանք, որ երկրի տնտեսությունը մի կենտրոնից ղեկավարելն անհնար է, որովհետև մաթեմատիկան (նկատի չունեմ հաշվապահական թվաբանությունը, ինչը, իհարկե պետք է անհատին, որ իր անհատական տնտհաշվարկն անի), հենց սկզբունքով իսկ, կիրառելի չի տնտեսագիտության մեջ:

Կիրառելի չեն նաև բնագիտական մյուս գիտությունները, որովհետև տնտհաշվարկը, ինչպես արդեն ասվել է, (օրինակ, կամուրջ կառուցելու) տեխհաշվարկ չի:

Վերն ասվածից ակնհայտ է, որ երբ մեր մաթեմատիկայի, բնագիտության ու ինժեներաճարտարապետական գիտության լիովին պրոֆեսիոնալ ու, անկասկած, մեծարգո ներկայացուցիչները մեր երկրի տնտեսությունն ու ողջ երկիրը զարգացնելու զանազան ծրագրեր են ներկայացնում, ուղղակի հաշվի չեն առնում, որ բարդ տնտեսությունների, մանավանդ մի ողջ երկրի ապագան գուշակելի չի, նույնիսկ հավանականային տեսակետից:

Սա կոպիտ սխալ է, ու Ֆ, Ա. Հայեկը հենց սրա´ն էր ասում «կործանարար գոռոզամտություն»: Ըստ էության, մեր այսպես մտածող ինտելեկտուալների համոզմունքը, գաղափարական տեսանկյունից, բացարձակ սոցիալիստական է:

Իհարկե, այս սխալ մտածողության պատճառն այն հանգամանքն է, որ մեր մեծարգո տեխնոկրատները (թող ինձ թույլ տրվի այսպես անվանել իրենց), ուղղակի չեն հասկանում, որ բնագիտության մեթոդները բացարձակ կիրառելի չեն տնտեսական խնդիրներ լուծելիս: Կիրառելի չեն, որովհետև, ինչպես տեսանք.

Դրույթ 1. Տնտեսագիտությունը հիմնված է արժեքի տեսության վրա, իսկ արժեվորելիս՝ արժևորվող «միավորները» չափելի չեն, ու անհնար է, որ այս տեսությունը լինի քանակական:

Դրույթ 2. Արժևորվող մեծությունները միայն դասավորելի են շարքով, իրար հետևից, ըստ տվյալ անհատի համար իրենց կարևորության հերթականության, ու սրանց այս «միավորները» հաստատուն չեն:

Սա բնագետի համար արտառոց ու թերևս անընդունելի մի բան է:

Դրույթ 3. Արժեքային միավորները սուբյեկտի´վ են:

Բնագետն է´լ, մաթեմատիկոսն է´լ սովոր են, որ իրենց չափելու միավորները հաստատուն լինեն, լինեն «օբյեկտիվ, անհատի կամքից անկախ»: Առաջին հերթին հենց սրա´ համար է, որ բնագետներն ու մաթեմատիկոսներն ուղղակի չեն ընկալում արժեքի տեսության վրա հիմնված տնտեսագիտության էությունը, որտեղ.

Դրույթ 4. Արժեքի «չափիչ միավորը» սուբյեկտիվ է ու փոխվում է անհատից անհատ ու, նույնիսկ նույն անհատի համար, փոխվում է պահից պահ:

Հիշենք Բոհմ-Բավերկի օրինակը: Երբ ֆերմերն ասում է, որ ցորենի իր բերքի 2-րդ պարկն ավելի քիչ է կարևոր, քան առաջինը, անհնար է, որ այս ֆերմերն ասի, թե այս 2-րդ պարկը քանի կիլոգրամով կամ կիլոմետրով է ավելի կարևոր:

Դրույթ 5. Արժեքների աշխարհում քանակական թվականները (թվերը) չեն գործում, այստեղ գործում են միայն դասական թվականները («առաջին, երկրորդ, 100-րդ ևն):

Կա մի երկու այլ հանգամանք, որ մեր տեխնոկրատները հաշվի չեն առնում:

Դրույթ 6. Գերբարդ ու բաց համակարգերի ապագան, հենց սկզբունքով, անորոշ է: Բացի սա, այս համակարգերն ինքնակազմակերպվելու հատկություն ունեն, իսկ մարդկային (մանավանդ մեծաթիվ) խմբերը հենց գերբարդ են ու ինքնակազմակերպ ու ինքնակառավար:

Այսպիսի համակարգերը նշանավոր են մանավանդ ա´յն բանով, որ սրանց մեջ թե´ հնարավոր է, որ անընդհատ նոր բաներ ծնվեն, թե´ այս համակարգի «մասնիկների» (հանրության անդամների) թիվն է անընդհատ փոխվում (մարդկության դեպքում՝ անընդհատ աճում է):

Ֆիզիկոսներն ու քիմիկոսները, մինչև անցյալ դարի 30-40-ական թվականները գործ ունեին միայն փակ ու քիչ թե շատ «պարզ» համակարգերի հետ: Այս համակարգերին ասում են «պարզ» ա´յն իմաստով, որ սրանք նկարագրելի են վիճակի ֆունկցիա կոչվածով, ու հնարավոր է, որ այս վիճակի ֆունկցիայի համար հայտնագործվի վիճակի հավասարում կոչված ֆունդամենտալ դիֆերենցիալ հավասարումը (Նյուտոնի 2-րդ օրենքի կամ Շրյոդինգերի հավասարման պես մի հավասարում):

Իսկ երբ գործ ունես շուկայի հետ, նույնիսկ չգիտես, թե շուկայի վիճակի ֆունկցիա ասելով ի´նչը հասկանաս: Չգիտես, թե այն ո´ր պարամետրերի հավաքածուն է (կամ, ինչպես ֆիզիկոսները կասեին, «այն ո՞ր փսի ֆունկցիան է»), ինչը ըսպառիչ է բացատրում շուկայի վիճակը: Ուրեմն չգիտես, թե քո որոնած դիֆերենցիալ հավասարումը, գոնե մոտավոր, որտեղ ու ոնց փնտրես:

Չխոսենք այն հանգամանքից, որ եթե ինչ-որ մի ֆանտաստիկ հրաշքով այս դիֆերենցիալ հավասարումը նույնիսկ ունենաս էլ, սրա լուծման համար անհրաժեշտ Հայեկի ասած տեղի ու պահի սկզբնական պայմանները չես ունենա՝ հենց ըսկզբունքո´վ, քանզի սրանք անհայտ են հենց սկզբունքո´վ:

Մի բան էլ կա: Փակ համակարգերը անսահման քանակով տարբեր սկզբնական վիճակից գալիս հասնում են նույն վերջնական՝ առավելագույն էնտրոպիայով վիճակին:

Բաց գերբարդ ու բաց համակարգերը նույն սկզբնական վիճակից հնար ունեն հասնելու անսահման քանակով տարբեր վերջնական վիճակի ու, իհարկե, անհայտ է, թե արդյո´ք էնտրոպիայի գաղափարը կիրառելի՞ է սրանց համար:

(Այս վերջին դրույթը հրաշալի է ցուցադրում այն հանգամանքը, որ նույն (օրինակ) հնդեվրոպական մայր լեզվի սկզբնական վիճակից են առաջացել նախկին ու այսօրվա հնդեվրոպական քույր լեզուները՝ սանսկրիտը, հնդեվրոպական հնդկերենները, հունարենները, լատինական (ռոմանական) լեզուները, սլավական լեզուները, իրանական լեզուները, գերմանական լեզուները, հայերենները, խեթերենը, թոխարականները ևն: Ընդ որում, առաջանալու այս պրոցեսը վերջ չունի):

Ոչ այնքան բարդ ու բա´ց համակարգերի ֆիզիկայի ու քիմիայի հարցերով սկսել են զբաղվել անցյալ դարի արդեն ասված 30-40-ական թվերից (Շենոնը, Օնզագերը, Վիները, հետո Պրիգոժինը, Հակենը ևն, ևն, եթե Բոլցմանին չհաշվենք), ու սրա´նք էին, ովքեր հիմնեցին սինեռգետիկա կոչված մեթոդը:

Այնուամենայնիվ, զարմանալի է, որ հենց տնտեսագետ Հայեկն էր առաջինը, ով նշեց այս «սինեռգետ» համակարգերի ընդհանուր էական բնութագրերն ու սրանց ապագայի բացարձակ ու սկզբունքային անորոշությունը, բացարձակ ինդետերմինիզմը ու ստեղծեց սպոնտան կարգի որակական տեսությունը:

Բացի այս ամենը, տեխնոկրատիայի մեր այս կողմնակիցները չեն հասկանում, որ ոչ թե բարգավաճ տնտեսությունն է բարգավաճ գիտության հետեվանքը, այլ լրիվ հակառակը:

Եթե շուկան ազատ չի ու տնտեսությունը բարգավաճ չի, անհնար է, որ գիտությունը լինի բարգավաճ, ու մրցունակ լինի այլ երկրների առաջավոր գիտությունների հետ:

Երբ վերլուծում ես անցյալի զանազան երկրների տնտեսական վերելքի շրջանները, համոզվում ես, որ սրանք ծաղկել են միայն այն օրերին, երբ սրանց շուկաները (քիչ թե շատ) ազատ են եղել:

Հակաճառողները օրինակ են բերում Սովետին, բայց նախ միշտ մոռանում են, թե Սովետի տնտեսական «հաջողությունները» քանի-քանի տասնյակ միլիոն մարդու արյան գնով էր:

Երկրորդն էլ՝ չեն նշում արտասահմանյան մասնագետների (օրինակ գերմանական մասնագետների) դերը 1920-ական թվերին, ու Սովետի ողջ ինժեներական գիտության արտասահմանից բերած սարքերը պատճենելու փաստը:

Երրորդն էլ մոռանում են, որ Սովետի գիտական ինստիտուտների մեծագույն մասն զբաղված էր արտասահմանից գողացած առաջավոր գործիքների ուսումնասիրությամբ, որ դրանցից Սովետում էլ սարքի:

Ու անպայման են մոռանում Սովետի ծայրահեղ ճիգերը, մոռանում են, որ Սովետի համարյա ողջ բյուջեն տրվում էր երկրի ռազմաարդյունաբերական կոմպլեքսին (ԱՄՆ-ի բյուջեի 18-20%ի դիմաց), իսկ ժողովրդի մեծ մասը (օրինակ) ԱՄՆ-ի չափանիշներով ծայրահեղ աղքատ էր ու թշվառ: Ու ամենակարևորը, մոռանում են, որ Սովետի տնտեսական հաջողությունները ժամանակավոր էին, մոռանում են, որ երկրի տնտեսությունը, ի վերջո, ուղղակի փուլ եկավ:

Նոր տեխնոլոգիաներն ու բնագիտական նոր հայտնագործությունները, ինքնին, ոչինչ են, եթե հասարակական կարգը անբարո է (իսկ Սովետի կարգն անբարո էր):

Տեխնոլոգիան ու բնագիտությունը հրաշալի բան են, բայց տնտեսական աճի ամենադեղ չեն ու բոլորովին էլ առաջնային չեն:

Դրույթ 7. Տեխնոլոգիան նույն ձևով է արձագանքում հասարակական առկա կարգին, ինչպես բոլոր մնացած բաները:

Եթե կա նոր տեխնոլոգիա, գիտության նոր նվաճում, բայց հասարակական առկա կարգն անբարո է, համարյա ոչ մի աճ էլ չի լինի:

Կրկնեմ, երբ գիտության ներկայացուցիչները ասում են. «Եկեք գիտությունը զարգացնենք, որ տնտեսությունը հզորանա», խառնում են պատճառի ու հետևանքի տեղերը:

Դրույթ 8. Ոչ թե տնտեսական աճն է գիտության զարգանալու հետևանքը, այլ լրիվ հակառակը: Գիտությունը միայն ա´յն երկրներում է զգալի զարգանում ու նպաստում տնտեսության աճին, որոնց հասարակարգը, քիչ թե շատ, բարոյակարգ է:

Դրույթ 9. Եթե տնտեսության ազատ շուկայական ընթացքն ապահովող քաղաքական կարգը չկա, գիտության ու տեխնոլոգիայի նորությունների մեծ մասն անպայման կմնա աննկատ ու չի նպաստի տնտեսության աճին:

Մեր տեխնոկրատներն ու, առհասարակ, սպոնտան կարգի տեսությունից անտեղյակները մի կարևոր բան ոչ հասկանում են, ոչ էլ ուզում են հասկանան: Սրանք չեն հասկանում, որ.

Դրույթ 10. Անհայտ ապագայով սպոնտան կարգերը (շուկան, փողը, լեզուն ևն) նույնիսկ մի քիչ ղեկավարելը անհնար է ա´յն իմաստով, որ սրանք մարդկային տըրամաբանությամբ կազմած ծրագրերին չեն ենթարկվում:

Դրույթ 11. Երբ սպոնտան կարգին ղեկավարելու ու քո ուզած արդյունքն ստանալու փորձ ես անում, անկասկած, սրանց բնական (սպոնտան, ինքնին) ընթացքը փոխում ես: Բայց երբեք ու երբեք քո սպասած կամ քեզ ցանկալի արդյունքը (երկարաժամկե´տ արդյունքը) չի իրականանում: Արդյունքը միշտ էլ անսպասելի մի բան է լինում, ինչը սպասելիքից կամ ցանկալիից հույժ տարբեր ու հույժ անցանկալի է լինում:

Այս դրույթների փայլուն «ապացույցների» մի օրինակը լեզվական սպոնտան կարգերը ղեկավարելու փորձերն են, որ արվում կամ արվել են զանազան երկրներում: Սրանցից ոչ մեկին դեռ չի հաջողվել, որ ստիպի մի ողջ ժողովրդի, որ սա խոսի տվյալ երկրի «գրական լեզվով»: Ուրեմն.

Դրույթ 12. Սպոնտան կարգերը (շուկան, փողը, լեզուն ևն) մարդկային կամքին չեն ենթարկվում:

Բայց ուսյալների մեծագույն մասը ուղղակի չի ուզում տեսնի սա ու հավատա սրան, որովհետև վերջին դարի տեխնիկական աննախադեպ առաջընթացն ստիպել է, որ թե´ շարքային մարդը, թե´ նույնիսկ հզորագույն պրոֆեսիոնալը հավատա, որ բնագիտական մեթոդներն ամենազոր են:

Ավաղ, նույնիսկ ամենաազատ շուկան ամենազոր չի, չնայած շատ ու շատ ավելի´ է «հանճարեղ», քան այս ողջ աշխարհի լավագույն պրոֆեսոնալների ողջ խումբը: Երբ հասնում ես բանավեճի այս կետին, ընդդիմախոսիդ բանականությունն ասես անջատվում է, մանավանդ մաթեմատիկոսինն ու ֆիզիկոսինը:

Այսքանն ասելուց հետո մի քանի օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, որ գիտական ու տեխնիկական իննովացիան կամ մոդեռնիզացիան բոլորովին չի ազդում տնտեսության վրա, եթե շուկան ազատ չի:

Հռոմեացիների տաճարներում կար նույնիսկ սուրբ ջուր ծախելու ավտոմատ, ինչն աշխատում էր, երբ մեջը դրամ էիր դնում: Հռոմեացիներն ունեին բերքահավաք մեքենաներ, առանցքակալներ, ջրաղացներ ու ջրային պոմպեր, բայց երբեք էլ չունեցան տնտեսական կայուն աճ: Հռոմեացիները գործածում էին նաև ճախարակ, լծակ ու հեղյուս, բայց համարյա միայն ռազմական գործում:

Հռոմեացիներն ունեին ինժեներական ու ճարտարապետական զարմանալի կատարյալ կառույցներ, բազմահարկ շենքեր: Հռոմն ուներ համարյա ժամանակակից ջրմուղ ու կոյուղի, բազում հասարակական բաղնիք, ու միլիոնանոց քաղաք էր, ինչն այսօր համարյա անհնար է առանց կոյուղու:

(Հռոմեացիները, ի հակադրություն, օրինակ, հետագա ֆրանսիացիների, շատ մաքրասեր էին, անպայմա´ն էին ամեն օր լողանում: Միջնադարի ֆրանսիացիները լողանալու ու նույնիսկ ամեն օր լվացվելու մեր սովորությունը չունեին, իսկ Փարիզի գարշահոտությունը սովորական էր ու փարիզցիների համար՝ աննկատ):

Հռոմեացիներն արդեն հայտնագործել էին շոգեմեքենան, բայց սա գործածում էին միայն տաճարների դռները բացել փակելու համար: Հռոմեացիների այս հայտնագործությունը արդյունաբերական ոչ մի հեղափոխություն էլ չարեց, որովհետև հռոմեական կայսրերը անընդհատ սահմանափակում կամ կրճատում էին շուկայի ազատությունը ու շատացնում էին փողի ինֆլյացիան:

Նոր ապրանքի ընտրողն ու տարածողը նորին մեծություն սպառողն է, ով համարյա միշտ նաև արտադրողն է, բայց Հռոմի քաղաքական կարգը այնպես էր կաշկանդել այս սպառող-արտադրողին, որ նոր հայտնագործած շոգեմեքնան չկատարելագործվեց ու ոչ մի ազդեցություն չունեցավ տնտեսության վրա, մնաց անհայտ ու մոռացվեց:

Այնինչ, Եվրոպայի արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց Անգլիայում, երբ Ջեյմզ Վատտը կատարելագործեց Նյուքոմենի շոգեմեքենան: Անգլիայի տընտեսությունն արդեն պատրաստ էր ընդունելու Վատտի շոգեմեքենան, որովհետև երկրի քաղաքական կարգն արդեն բավական լիբերթարյան էր, շուկան, ըստ էության, ազատ էր, նույնիսկ ավելի´ էր ազատ, քան այսօր:

Ուրեմն, շոգեմեքենան Անգլիայում ընդունվեց ա´յն պատճառով, որ քաղաքական կարգն ու տնտեսությունն արդեն հարկավոր չափով էին ազատ:

(Իհարկե, որոշակի հակադարձ կապ կա, ու գիտության աճն էլ նպաստում է տընտեսությա´ն աճին, բայց եթե երկրի քաղաքական կարգը անբարո սոցիալիստական է, սա ա´նպայման է խոչընդոտելու գիտության ընթացքին, ինչպես որ Սովետում էր, ու այս հետադարձ կապը համարյա չի աշխատելու):

Ինկաներն ու ազտեկները հայտնագործել էին անիվը, բայց սա կիրառում էին միայն մանկական խաղալիքներում: Երբ կոնկիստադորները մտան Ամերիկա, զարմացան, որ բնիկները չէին հայտնագործել անվին կապված մեզ այսօր հասարակ ու տարրական թվացող տեխնոլոգիաներից ո´չ մեկը, ո´չ սայլը, ո´չ ջրաղացը, (ուրեմն նաև ալյուրը; եգիպտացորենը թրջում փափկացնում էին, որ հաց թխեն):

Ինկաները, չունենալով անվին կապված տեխնոլոգիաները, չէին ընտելացրել քաշող անասուններին, չնայած Ամերիկայում լիքը բիզոն կար, ուրեմն, չունեին սայլ ու կառք, չունեին շինարարներին այնքան հարկավոր ճախարակը, չունեին ջուլհակի հաստոցը, բրուտի անիվը ևն, ևն:

Ինկաները չէին հայտնագործել նաև մետաղները հալելու ու ձուլելու տեխնոլոգիաները: Կոնկիստադորները զարմացել էին ազտեկների թագավոր Մոնտեսումայի «մետաղե այգուց», մի չքնաղ այգի, ինչի բոլոր «բույսերը» մետաղից էին, բայց այս «բույսերը» իրենց դարբինները միայն կոփելով էին սարքել, առանց հալելու կամ ձուլելու:

Երբ հիշում ես, որ ինկաների պետությունը կատարյալ սոցիալիստական էր տես հետո), արդեն զարմանալի չի թվում, որ նորին մեծություն սպառող-արտադրողը չի ստիպել, որ այս հայտնագործություններն արվեն:

Իհարկե, չպիտի մոռանանք, որ մյուս նորին մեծությունը, Պատահականությունը, նույնպես իր դերն է ունեցել, ինչպես որ իր դերն է ունեցել Ամերիկայի մեկուսությունը, ինչը բացառել է մշակութային փոխառությունը ու ստիպել է, որ ամերիկացի բնիկները անմասն մնան հին Աշխարհի քաղաքակրթությունից:

Հնդկաստանի Հայդերաբադում ծնվեց բարձրորակ պողպատի առաջին արտադրությունը, ինչը մահմեդական նվաճողները յուրացրին ու բերեցին Դամասկոս, այստեղ հիմնելով բարձրորակ թրերի արտադրություն, որ սրբազան պատերազմ վարեն գյավուրների (անհավատների) հետ, բայց սա ուրիշ կիրառություն չունեցավ:

Շատ բնութագրական ու հույժ զարմանալի է Չինաստանի օրինակը:

Չինացիների տեխնոլոգիական հայտնագործություններն ուղղակի ապշելու էին, մանավանդ երբ սրանց հետ հիշում ես Չինաստանի քաղաքական կարգի հույժ փակությունը, հետամնացությունն ու շարունակական կոնսերվատիզմը:

Չինացիներն ունեին երկաթե կախովի կամուրջներ, որ հետո եվրոպացինե´րը փոխ առան:

Չինացիների գյուղատնտեսությունը ուղղակի ֆանտաստիկ էր, իրենց խիստ բերքատու բրնձի արտերով, որոնք ունեին ոռոգելու ու չորացնելու սրամիտ հիդրավլիկական ինժեներային հարմարանքներ:

Չինացիները հողագործության մեջ գործածում էին գութան (ինչը, ինչպես Լեսկովն է պատմում, հազվագյուտ էր (օրինակ) Ռուսաստանում, նույնիսկ 19-րդ դարի վերջում), ցանիչ, բազում պարատանյութ ու բույսերը վնասատուներից պաշտպանելու քիմիական ու նույնիսկ կենսաբանական մեթոդներ, ինչն արտառոց է:

«Մին» դինաստիայի օրերին (1368-1644) Չինաստանում կային անվային ջրաղացներ, ձեռնասայլակներ, ջուլհակի հաստոց, գրատպություն, թուղթ ու նույնիսկ զուգարանի թուղթ, ինչն այսօր անհավատալի է թվում, կողմնացույց ու օվկիանոսային եռակայմ նավ:

Բայց այս ամենը ոչ մի արդյունաբերական հեղափոխություն էլ չառաջացրեց Չինաստանում, ու չինական գիտությունն անզոր եղավ տնտեսությունը զարգացնելու, ինչին որ ձգտում են տեխնոկրատիայի (գիտնականներից կազմված իշխանություններով քաղաքական կարգի) մերօրյա տեղական կողմնակիցները:

Տեղին է ասում Լուդվիգ Միզեսն իր «Հակակապիտալիստական մտածողության» մեջ.

«Արևելքն Արևմուտքից հիմնականում տարբերվում է այն բանով, որ Արևելքը երբեք չի մշակել անհատի ազատության {այսինքն, ազատ շուկայի – ՄՀ} սկըզբունքները»:

Չինաստանը նորից սկսեց զարգանալ միայն այն ժամանակ, երբ քիչ թե շատ՝ անցավ շուկայական կարգին, այսինքն, քիչ թե շատ, հնազանդվեց սպառող-արտադրողին:

19.3 Հասարակագիտական կրթության սուր կարիքը

Ասվածից հետևում է, որ նոր` «կապիտալիստական հասարակարգը», այսինքն, բարոյակարգը, պիտի կառուցվի նախ մարդկանց (մանավանդ ջահելների) ուղեղներում, հետո նոր դա իրականացվի: Ուրեմն.

Դրույթ 1. Անսահման անհրաժեշտ է, որ հայերեն թարգմանվեն ու հրատարակվեն վսեմ լիբերթարների գոնե հիմնական գործերը, որ Հայաստանի քաղաքացիներն է´լ հնարավորություն ունենան գոնե մի անգամ ծանոթանալու նաև այս այլընտրանքի հետ ու գուցե յուրացնեն սա:

Այս խնդիրն այսօրվա առաջնահերթ խնդիրն է, ու սա ավելի կարևոր է, քան թե մեր ֆիզիկան, մաթեմատիկան, բիոլոգիան, լեզվաբանությունը, գենետիկան, այսօրվա նոր տեխնոլոգիաները զարգացնելու ու սրանց պես մնացած խնդիրները:

Իրոք, ո՞ւմ են պետք ֆիզիկան, մաթեմատիկան, բիոլոգիան, նոր տեխնոլոգիաները, թե որ մեր հասարակարգը պիտի անբարո լինի:

Դրույթ 2. Անբարո հասարակարգում ոչ մի ֆիզիկա, ոչ մի մաթեմատիկա, ոչ մի բիոլոգիա կամ նոր տեխնոլոգիա կարգին ու հարատև չի զարգանա:

Ջահելներն ուղղակի չեն ուզենա զբաղվեն սրանցով, իսկ այն հատ ու կենտ ըզբաղվողներն էլ ամեն գնով կթողնեն ու երկրից կգնան, ոնց որ հիմա են գնում, թե որ գնալու ճար են ունենում:

Ու եթե մեր մտածողները, մեր տնտեսագետներն ու քաղգործիչները (ու մանավանդ` մեր ջահելները) այդպես էլ չիմանան լիբերթար գիտությունը, անընդհատ ու շատ հեշտ ընկնելու են քաղաքական ավանտյուրիստների թակարդներն ու գնալու են առաջին իսկ երկրային դրախտ խոստացող շառլատանի հետևից:

Որովհետև մեր ժողովրդի այս իբր «ինտելեկտուալ» մասը (ու սրա հետ էլ մեր ողջ ժողովուրդը) չի իմանա, որ պռաքսեոլոգիան, (լիբերթարիզմի գիտությունը, այսինքն, իսկական կապիտալիզմի տեսությունը, բարոյակարգի տեսությունը), ա´նպայման է դեմ իշխանությունը բռնությամբ վերցնելուն, քանի դեռ բարոյական հիմնական նորմերը ժողովրդի ճնշող մեծամասնության համար վարքի կանոններ դառնալու գիտակցված պահանջ չեն դարձել:

Ու հենց որ ժողովրդի մեծագույն մասը հասկանա, որ պիտի իր այս անբարո հասարակարգը փոխի դարձնի բարոյակարգ, ու իմանա´, սովորի´ փոխելու լիբերթարների ասած ձևերը, ու պետություն-պետերից նորից նվաճի իր այս բարոյակարգ-հայրենիքն ու տեր կանգնի սրան, նորից հույս կծնվի, որ Հայաստանը չի անհետանա, չի կորի ու չի վերանա պետությունների շարքից:

Թե չէ` մենք միշտ էլ խարխափելու ենք խավարի մեջ ու, Ալեքսիս դը Թոքվիլի խոսքերով ասած, լինելու ենք ա´յն խեղճուկրակ ժողովուրդներից մեկը, ովքեր մինչև իրենց անհետանալը այդպես էլ չեն հասկանում, թե իրենց դժբախտությունների ու թշվառության պատճառն ի´նչն էր:

Գլուխ 20. ՆԱՑԻԶՄԸ, ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՐԳԸ

Նացիոնալիզմն այսօր համարվում է հայասիրություն ու հայրենասիրություն, բայց այս կեղծ հայրենասիրությունը խոչընդոտում է կապիտալիստական բարոյակարգի հաստատվելուն:

Այնուամենայնիվ, լիբերթարիզմ-լիբերթարիզմը քիչ թե շատ համատեղելի է չափավոր ազգայնականության հետ, եթե ազգային ավանդույթ ասելով հասկանանք հետևյալ բաները.

Մասնավոր սեփականության անձեռնմխելությունը, օրենքի պարտադիր ու անխափան գործունեությունը; օրենքով պաշտպանված ազատ մրցությունը; աշխատասիրությունը; ազնվությունը; խոստումը չդրժելը; արդար վաստակը; ծնողների ու հարազատների նկատմամբ սերն ու հարգանքն ու հոգածությունը; պարտականությունները կատարելը, ընտանեկան ամուր կապերը; հանդուրժողությունն ուրիշների այլախոհության ու օրենքով կամ հասարակության մեջ խորը ավանդույթ դարձած բանավոր օրենքներով չդատապարտվող ոչ էական թերությունների նկատմամբ; զուսպ ու սթափ ու չափավոր կենցաղը; առանց ուրիշին վնասելու` հարուստ ու բարեկեցիկ կյանքի ձգտելը, ու սրանց պես բաները:

Ու թե որ հենց այս ամենը դառնա մեր «ցեղի կրոնը», այդ ժամանակը ցեղակրոն չլինելու համարձակությունն ո՞վ կունենա: Ո՞վ չի հայտարարի, (ներառյալ նույնիսկ ա´յն մարդիկ, ովքեր իրենց հոգու խորքում իրենց իսկ հայտարարածին համաձայն չեն լինի), որ հենց նոր ասված հատկանիշները պիտի անպայման ունենանք:

Կարծում եմ` ոչ մեկը, որովհետև հենց սրա´նք են մարդկության դարերով երազած համակեցության ճիշտ ու արդար համարվող նորմերը:

Բայց ախր վերը թվարկած նորմերը, համարյա լրիվ կազմում են բարոյակարգ-լիբերթարիզմի հենց հիմքն ու էությունը: Ուրեմն, ասված իմաստով ցեղակրոն դառնալու համար հեռու գնալու կարիքը` բոլորովին էլ չկա: Ասված իմաստով ցեղակրոն դառնալու համար պիտի ուղղակի դառնաս լիբերթար ծրագրի հետևորդ:

Իսկ մեր այսօրվա ցեղակրոնությունը ինչո՞վ է տարբեր նացիզմից: Ու եթե մի օր ժողովրդի մեծ մասը հանկարծ հավատա այսօր քարոզվող ցեղակրոնությանը, մեր այս ցեղակրոնական հայկական նացիզմը մեզ ո՞ւր կհասցնի:

Մեր «ազգային» եկեղեցին միշտ կենտրոնանում է երկու բանի վրա. նախ` միայն ու միայն սեփական եկեղեցուն հավատարիմ մնալու ու միայն սրան նվերներ տալու վրա (ինչքան շատ՝ այնքան լավ), հետո այն բանի վրա, թե ինչքան լավ բան է Աստծուն ու Քրիստոսին սիրելը ու, իհարկե, Հայ առաքելական եկեղեցո´ւ ու միայն սրա հետևորդը լինելը, ոնց որ էլ ուրիշ ոչ մի խնդիր չլինի:

Բայց ինչքա´ն լավ կլիներ, եթե եկեղեցու այս բոլոր ջանքերի ու պայքարի նպատակը քիչ առաջ թվարկած նորմերը քարոզելն ու հաստատելը լիներ, այսինքն, լիներ մարդկայնությա´ն քարոզն ու սա´ հաստատելը:

Որովհետև, եթե մենք իրո´ք ենք արարված Աստծո պատկերով ու նմանությամբ (ինքս աթեիստ եմ), պիտի անպայման հետևենք այս նորմերին ու չխախտենք սըրանք, քանզի հենց ա´յս նորմերը խախտողներն են, որ ո´չ Աստծո պատկերով են արարված, ոչ է´լ Աստծո նմանությամբ:

Եթե մեր ազգային եկեղեցու այսօրինակ կենտրոնացածությունը (ուրեմն, նաև իր տիեզերական շահամոլությունը) չլիներ, այդժամ լիբերթարիզմի պահանջների ու քրիստոնեական բարոյականության համարվածի տարբերությունը շատ քիչ կլիներ:

Բարոյակարգ-լիբերթարիզմը երբեք կրոնին դեմ չի եղել, ու երբեք մարտնչող աթեիզմին կողմ չի եղել:

Լիբերթարի համար (կրոնական իմաստով) հոգևորն ու աշխարհիկը երկու այնպիսի´ ոլորտ է, որոնք իրարից պիտի անջատ լինեն, ու չխառնվեն իրար, այն իմաստով, որ կրոնը չպիտի միջամտի տնտեսության ու կրթության ոլորտներին:

(Այնինչ, այսօրվա Հայաստանում 5-րդ դասարանից մինչև 12-րդը ըստ էության կրոն են անցնում՝ հայ եկեղեցու պատմություն առարկայի անվան տակ: Թե որ սա չի պետական մակարդակով մարտնչող թեիզմը, բա ի՞նչն է):

(Այս առիթով պիտի նշվի, որ մեր կառավարությունը եկեղեցական տոների մեծ մասը դարձրել է պետական տոն, ոնց որ թե Հայաստանը կրոնական պետություն լինի, ու սրանով անընդհատ խախտում է աշխատանքի ռիթմը: Բա էլ ո՞ւր մնաց մեր սահմանադրության ա´յն հոդվածը, թե մեր եկեղեցին պետությունից անջատ է):

Ինչն էլ որ լինի լիբերթարի հավատը, լիբերթարը երբեք իր հավատը չի փաթաթում ուրիշների վիզը:

Չորրորդ մասը. ԻՆՉԻ՞Ց ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ

Բարեկեցիկ ու բարոյական երկիրը

Ադամ Սմիթն իզուր չի ասել, թե.

Դրույթ 1. Բարեկեցիկ երկիր ունենալու համար պետք են ընդամենը կարգին օրենքներ ու թեթև հարկեր ու մաքսեր, մնացածն ինքն իրեն կստեղծվի:

Այսինքն, հարկավոր է՝ լիբերթար բարոյակարգ, ընդլայն (կամ ցրիվ) բարոյակարգ, այսինքն, ուրիշ խոսքով, կապիտալիզմ:

Ադամ Սմիթն ասում էր նաև, թե երբ այս բաները (ընդլայն կամ ցրիվ բարոյակարգը) կան, այդ ժամանակը կա նաև մի «անտեսանելի ձեռք», ինչը ամեն-ամեն ինչը բերում ու իր տեղն է դնում:

Դրույթ 2. Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքը կսկսի իր գործը միայն ա´յն ժամանակ, եթե ժողովրդի մեծ մասը, առաջին հերթին` «մտավորականություն» կոչվածը, հասկանա այս ուրվագծի մեջ շարադրած բարոյական նորմերի նշանակությունն ու սրանցից բխող ածանցյալ նորմերը ու այնքա´ն խորը յուրացնի սրանք, որ սրանք դառնան ամեն մի անհատի վարքի վերացական ու համարյա բնազդային կանոնները: Իսկ պետությունը, այսինքն, պետերի վարչախումբը, չխանգարի ու թողնի, որ այս կանոններն ազատ գործեն:

Բերում եմ մի քանի օրինակ, երբ լրիվ կամ մասնակի հրաժարվել են բարոյական հիմնական նորմերից ու կա´մ ձախողվել, կա´մ կործանվել են:

Ու նաև մի քանի օրինակ (ավելի ճիշտ, մեկը), երբ բարոյակարգին հետևելը ժողովրդին հասցրել է բարգավաճության:

Գլուխ 21. LAISSEZ‐​FAIRE-Ը ՀԱՐՍՏԱՑՐԵՑ ՇՎԵԴԻԱՆ

ՅՈՀԱՆ ՆՈՐԲԵՐԳ, 25.10.2013

(Անգլերենից թարգմանեց Մերուժան Հարությունյանը:

(Թարգմանի դիտողությունները առնված են ձևավոր փակագծերի մեջ,

(հատածները, թավատառն ու շեղատառը թարգմանի´նն են: «Լիբերալ» տերմինը, այս գրքում ամենուրեք, եթե հատուկ վերապահություն չկա, գործածվում է «լիբերթար»-ի իմաստով)

21.1 Շվեդիան հույժ աղքատ էր

Կապիտալիզմի բոլոր թշնամիները, մանավանդ սոցիալիստներն ու սոցիալ դեմոկրատները, հենց որ նեղն են ընկնում, օրինակ են բերում Շվեդիան, որտեղ սոցիալիզմն իբր ավելի լավ է գործում, քան {կապիտալիստական-ՄՀ} ազատ շուկան:

Նորբերգն այս հոդվածով ցույց է տալիս, որ, ըստ էության, իրականությունը լրիվ հակառակն է:

{Ֆրանսերեն Laissez-Faire-ը, ինչպես արդեն ասվել է, նշանակում է «թող անի», կամ «ինչ ուզում ես՝ արա = 無為», պետությունը կամ մեկ ուրիշը քեզ չի խանգարի», ինչը ճշմարիտ կապիտալիզմի դեվիզն է – ՄՀ}: Ահա Նորբերգի հոդվածը:

***

Մի անգամ, շատ վաղուց, հետաքրքրվեցի տնտեսական զարգացման տեսություններով, որովհետև ուսումնասիրում էի մի ցածր եկամտով երկիր, ով ավելի աղքատ էր, քան Կոնգոն: Այս երկրում կյանքի միջին տևողությունը երկու անգամ ավելի ցածր էր, իսկ մանուկների մահացությունը՝ երեք անգամ ավելի բարձր էր, քան զարգացող միջին երկրինը:

Ու այս երկիրը իմ հարազատ երկիրն էր, իմ Շվեդիան, բայց 150 տարի առաջ:

Այդ օրերին Շվեդիան անհավատալի աղքատ էր: Երբ բերք չէր լինում, հյուսիսշվեդական Անգերմանլանդի իմ նախնիները, ստիպված, հացահատկի ալյուրին ծառի աղացած կեղև էին խառնում: Քաղաքների ու ավանների վիճակն ավելի լավ չէր:

Ամեն օր բազում մարդ էր մեռնում՝ գերբնակվածությունից, առողջապահության, սանիտարիայի ու աղբահանության խիստ անբավարարությունից: Նույնիսկ 20-րդ դարի սկզբներին շվեդական շարքային բանվորական հինգ զավականոց ընտանիքը ապրում էր մեկ սենյակում (խոհանոցն էլ հետը), ինչը նաև ճաշասենյակ էր ու ննջարան: Շատ ընտանիք կար, որ բնակվում էր մի ուրիշ ընտանիքի հետ:

Ստոկհոլմի 1900 թվի վիճակագրությունից երևում է, որ 200 սենյականոց մի շենքում 1400 հոգի էր ապրում: Այս պայմաններում զարմանալի չի, որ հիվանդությունները հաճախակի էին: Մարդիկ շատ երեխա էին ունենում ոչ միայն կոնտրացեպտիվների բացակայությունից, այլև այն վախից, որ բոլոր երեխաները չեն, որ կապրեն:

Ինչպես մեր մեծագույն հեղինակ Վիլհելմ Մոբերգն է գրում (Vilhelm Moberg-ը) Շվեդիայի իր պատմության մեջ.

«Շվեդ ժողովրդի ամենանշանակալի, ամենազարմանալի ու արտասովոր բանը այս ամենից հետո հարատևելն է»: 1

Բայց ընդամենը մի դարում ամեն ինչ փոխվեց: Շվեդական ժողովրդի տնտեսությունն ու սոցիալական պայմանները աննախադեպ ու սրընթաց փոխվեցին, ու փոխվելու այս արագությունը երբևէ ամենամեծերից մեկն էր՝ նույնիսկ ողջ աշխարհում:

Շվեդիայի միջին եկամուտը 1850-ից միչև 1950-ը 8 անգամ շատացավ, իսկ բնակչությունը կրկնապատկվեց: Մանկական մահացությունը 15%-ից հասավ 2%-ին, իսկ կյանքի միջին տևողությունը անհավատալի աճեց՝ 28 տարով: Գյուղացիական աղքատ երկիրը դարձավ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը:

Արտասահմանում բազում մարդ է մտածում, որ սրանք Շվեդիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության հաղթանակն են, ով ինչ-որ կերպ գտել է Շվեդիայի հարկերն ու պետական ծախսերը կարգավորելու ու հարստությունը բաշխելու մի կատարյալ միջին ու արդար ձև, ինչը նաև իբր չի քչացնում արտադրական կարողությունները:

Ու իբր հենց սա Եվրոպայի հյուսիսի 9-միլիոնանոց փոքրիկ Շվեդիան դարձրեց աշխարհի բոլոր ժողովուրդների ա´յն ոգեշունչ {բայց կործանարար – ՄՀ} հավատի աղբյուրը, թե կա զարգանալու ու բաշխելու պետական ձև:

Այս հավատը հաշվի չի առնում մի հանգամանք: 1950 թվին, երբ Շվեդական հաջողության փառքը համաշխարհային էր, Շվեդիայի հարկերը ավելի ցածր էին, իսկ տնտեսության պետության բաժինն էլ ավելի փոքր էր, քան Արևմըտյան Եվրոպայի մնացած բոլոր երկրներինն ու ԱՄՆ-ինը:

Միչև այդ օրերը շվեդական քաղգործիչները դեռ խիստ չէին ծանրացրել հարկերն ու դեռ խիստ չէին մեծացրել բաժանվող ողորմությունը, այսինքն, դեռ չէին վերաբաշխում աշխատավորների ու բեզնեսների արդե´ն ստեղծած հարստությունը:

Շվեդիան հասել էր տնտեսական ու սոցիալական մեծագույն հաջողությանը հենց իր laissez‐​faire-յան շրջանում, բարեկեցիկ պետության անուն հանելուց առաջ, վերաբաշխելով ա´յն հարստությունը, ինչը կուտակել էր իր նախորդ՝ կապիտալիստական շըրջանում:

Պատմեմ, թե դա ինչպես է եղել: 2 Այն երկրները, ովքեր ուզում են հասնեն այսօրվա Շվեդիային, պիտի պատմածս լավ յուրացնեն, որովհետև եթե ուզում են իրենք է´լ կրկնեն Շվեդիայի սխրանքը, պիտի անեն այն ամենը, ինչը Շվեդիան արել է իր սխրանքից առաջ, ու ոչ թե կապկեն Շվեդիայի այսօրվա´ արածը:

21.1 Շվեդական լիբերալիզմի հայրը

Շվեդիայի աղքատության օրերին Շվեդիայի մի մասի՝ Ֆինլանդիայի Österbotten-ցի մի ջահել քահանա, Անդերս Կուդենիուսը (Anders Chydenius-ը) իր մի շարադրությամբ մասնակցում էր «Ինչո՞ւ է այսքան շատ մարդ լքում Շվեդիան» մրցույթին:

Այս հարցը Շվեդիայի համար խիստ կարևոր էր: Արտագաղթն աճում էր: Ընդունված բացատրությունը հետևյալն էր. «Մարդիկ, փոխանակ պատասխանատու ու ջանասեր լինեն, ծույլ են ու ագահ, ու գայթակղվում են արտասահմանի թեթև կյանքի խոստումներով»:

Կուդենիուսը գրում էր հակառակը, գրում էր, որ արտագաղթը սխալ բան չի:

Խնդիրը այն կեղեքող ու ապական հասարակարգն է, ինչն անհնար է դարձնում, որ մարդիկ մնան ու լավ կյանք ստեղծեն՝ հենց Շվեդիայում:

Ու հետո Կուդենիուսը laissez‐​faire-յան ոճով մանրամասն քննադատում է շվեդական կառավարության ա´յն չարաշահումները, մասնավորի տնտեսությանը պետական ա´յն միջամտությունը, ա´յն ծանր հարկերը, որոնցից փախնում են գաղթողները:

Կուդենիուսը ցույց է տալիս, որ պետական զանազան արտոնությունները, առևտըրական արգելքները, լիցենզիաների հարկադրանքները ևն պաշտպանում են միայն փոքրաթիվ ու ծույլ արիստոկրատիային ու չեն թողնում, որ շարքային ջանասեր մարդն է´լ հաջողության հասնի:

Ծանր հարկերը սրանցից խլում են սրանց մի կերպ կուտակածը: Արդարադատության ապական կարգն անհնար է դարձնում, որ շարքային մարդը հզորից իր դատը շահի, իսկ մամուլի ցենզուրան էլ չի թողնում, որ սրանց բողոքը լսվի:

Կուդենիուսը գրում է.

«Հայրենիքը առանց ազատության ու արժանապատվության – ընդամենը մի պերճ, բայց անիմաստ բառ է»:

Կուդենիուսը իր օրերի մի շարքային եկեղեցական էր, բայց տոգորված էր լուսավորչական գաղափարներով: Ինքը գիտության, բժշկության ու գյուղատնտեսության նորագույն գաղափարներն էր տարածում իր շրջակայքում, օգնելով հողագործներին, որ սրանք այս գիտելիքներով շատացնեն իրենց արտադրությունը:

Կուդենիուսը ծանոթ էր ֆրանսիացի ֆիզիոկրատների տնտեսագիտական գաղափարներին, բայց իր քաղաքական ու տնտեսագիտական կենսափորձի մեծ մասը ստացել էր տառապյալների հետ շփվելով:

Շվեդների մեծ մասը մտածում էր, որ աղքատները անհուսալի ծույլ են ու, լավագույնըս, արժանի են խղճահարության: Կուդենիուսն այս տեսակետը գլխիվայր շուռ տվեց:

Աղքատները, ասում էր ինքը, խելամիտ են ու ջանասեր, թե չէ՝ այսպիսի դաժան աշխարհագրական ու տնտեսական կլիմայում չէին հարատևի: Ուղղակի, աղքատները, ստիպված, իրենց եռանդի ու ջանքերի մեծ մասը գործածում են, որ խուսափեն պետական միջամտությունից ու հարկերից ու դիմանան ապականությանը:

Սրա´ համար էր, որ Կուդենիուսն անդադար պայքարում էր դասային օրենսդրության դեմ, ինչն ստիպում էր, որ աղքատներն աշխատեն արիստոկրատների ու խոշոր հողատերերի համար ու արգելում էր, որ փոխեն իրենց գործատուներին կամ բանակցեն ռոճիկի չափի համար:

Կուդենիուսն ընտրում էր կեղեքելու մասնակի դեպքերը, բայց սրանց քննությունն ընդհանրացնում էր նոր ոլորտների վրա, ստեղծելով գաղափարների մի ունիվերսալ լիբերթար սիստեմ:

Կուդենիուսի ուզածը այնպիսի մի նվազագույն պետությունն էր, ինչը երաշխավորում է «կյանքի ու մասնավոր սեփականության անվտանգություն», ու ինչի միակ պարտականությունը «արտաքին բռնությանն ու ներքին կեղեքմանը դիմակայելն է»:

Կառավարությունը, սրանցից բացի, ուրիշ ոչ մի բանի չպիտի միջամտի: Կառավարական հարկերի չափը պիտի կտրուկ կրճատվի: Շուկաներն ու առևտուրը պիտի բացարձակ ազատ լինեն: Կուդենիուսը դեմ էր պետական նույնիսկ ա´յն սուբսիդիաներին, որոնք տրվում էին հենց իրեն հարազատ ոլորտներին՝ հողագործությանն ու ձկնորսությանը:

Ըստ Կուդենիուսի, նույնիսկ կառավարությո´ւնը չպիտի երբևէ խախտի Յոթերորդ պատվիրանը՝ «Մի գողանա»: {Այսինքն, Կուդենիուսը հարկը համարում էր գողություն, իսկ վարկերը՝ վնասակար – ՄՀ}:

Հողագործների հողը պիտի լինի իրենց անձեռնմխելի սեփականությունը ու նույնիսկ ամենաաղքատն էլ ի´նքը պիտի լինի իր հողի միակ հսկողը: Երկիրը պիտի իր սահմանները բացի ու թույլ տա, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի բնակիչները ազատ ելումուտ անեն: {Բնական է, որ նաև ազատ առևտուր անեն, առանց մաքսի – ՄՀ}:

Մարդիկ պիտի իրենց գաղափարները ազատ քննարկելու ու սեփական կարծիքը կազմելու իրավունքը ունենա´ն: Նույնիսկ կրոնական հարցերում Կուդենիուսը մըտածում էր, որ պետությունը պիտի լինի լիբերալ, այսինքն, պիտի բոլոր կրոններին նույն իրավունքները տա: Կուդենիուսը ասում էր. «Ես խոսում եմ հոգուտ մի փոքրիկ ու համեստ, բայց օրհնյալ բառի՝ ազատությա´ն մասին»: 3

21.2 Դրամա՝ պառլամենտում

Կուդենիուսին Շվեդիայի քաղաքական պատմության առանցքային գործիչ դարձնողն այն հանգամանքն էր, որ ինքը ոչ միայն տեսաբան էր, այլև պրակտիկ գործիչ:

Կուդենիուսի պայքարը, որ տեղական ֆերմերները ազատ առևտրի իրավունքն ունենան, իրեն դարձրեց հանրահայտ, ու Կուդենիուսի տարածքի եկեղեցականներն իրեն ընտրեցին պառլամենտի անդամ:

Կուդենիուսը 1765-1766 թվերին եկավ Ստոկհոլմ ու այստեղից անջնջելի տպավորություն թողեց իր ողջ երկրի վրա:

Սա այն կարճ շրջանն էր, երբ Շվեդիայի թագավորը թույլ էր, իսկ պառլամենտը՝ ուժեղ: Հակառուսական «Ցիլոների կուսակցությունը», 1765-ին, իշխանությունը զիջեց «Թասակների կուսակցությանը», իսկ սրանք մի քիչ ավել էին շահագրգիռ, որ խաղաղություն հաստատվի ու կառավարության ծախսերն էլ կրճատվեն, բայց համապատասխան գաղափարախոսությունը չունեին:

Այս պակասը լրացրեց հենց Կուդենիուսը:

(Պառլամենտի մերկանտալիստական պատերազմամետ կուսակցությունը իր օպոնենտներին քամահրանքով ասում էր «թասակներ», սրանք էլ առաջիններին՝ «ցիլոներ», այսինքն, «լայնեզր գլխարկավորներ», ու այս մականունները դարձան հանրահայտ):

Մի քանի լավ ձևակերպված գրքույկ հրատարակելով՝ Կուդենիուսն իր քաղաքական տաղանդով պառլամենտում դարձավ թասակների կուսակցության առաջնորդը: Սրան հաջորդեց մի քանի հաջող քվեարկություն, որոնք ազատեցին առևտուրը, կրճատեցին սուբսիդիաներն ու հարկերը:

Ամենակարևորը՝ Կուդենիուսը կարողացավ մամուլի ազատությունն ապահովող օրենք ընդունել տա, ինչը Շվեդիայում վերացրեց ցենզուրան:

Սրա հետևանքով իշխանությունների վճիռներն ու փաստաթղթերը դարձան ոչ գաղտնի ու բոլորին հայտնի: Սա 1766 թվին եզակի բան էր, ու Շվեդիայի համբավը որպես մի երկրի, որտեղ բանավեճը ազատ է, տարածվեց աշխարհում:

Կուդենիուսի գրքույկներից մեկը, «Ազգային շահը» (The National Gain), մանավա´նդ է կարևոր: Սա տնտեսական ազատությունը պաշտպանող մի կարճ, բայց զորավոր փաստարկների շարան է:

Կուդենիուսն այստեղ բացատրում էր, որ ազատ շուկան ինքնակարգավոր է՝ հենց ա´յն պատճառով, որ անհատական շահի մոտիվն ու գների մեխանիզմը մեզ ստիպում են, որ բոլորս էլ միշտ զգոն լինենք ու օգնենք ուրիշներին, որ արտադրվի առավել շատ հարկավոր ապրանք ու ծառայություն:

Ըստ Կուդենիուսի.

Ամեն մի անհատն ինքնին (սպոնտան) ձգտում է իր ա´յն տեղին ու ա´յն արհեստին, որտեղ ու որով կարող է լավագույն ձևով շատացնի ազգային շահը, եթե իհարկե՝ օրենքը չի խանգարում իրեն:

Ամեն մարդ հետամուտ է ի´ր շահին: Այս հակումն այնքա´ն է բնական ու անհրաժեշտ, որ աշխարհի բոլո´ր խմբերն են հիմնված սրա վրա: Եթե այսպես չլիներ, օրենքները, պատիժները ու պարգևները չէին լինի, ու մարդկությունը, շատ շուտ, լրիվ կոչնչանար: Այն աշխատանքը, ինչը ամենամեծ արժեքն ունի, միշտ էլ ամենաշատն է վճարվում, իսկ ինչը ամենաշատն է վճարվում, ամենացանկալին է…

Ազգային շահի այս սկզբունքը, ինչքան էլ սա հակառակ լինի այսօր ընդունված կարծիքներին, ինքնին ամենապարզն ու ամենահեշտ իրագործելին է:

Այս սկզբունքը ազատություն է շնորհում արտադրության բոլո´ր ոլորտներին, բայց ոչ որևէ ուրիշ մեկի հաշվին: Սա պաշտպանում է նույնիսկ ամենախեղճ բիզնեսը ու խըրախուսում է ջանասիրությունը, ազատ առևտուրն ու արհեստը:

Սա ամեն մեկին նույն կշեռքով է չափում, ու այս ճիշտ չափը ա´յն շահույթն է, ինչը ցույց է տալիս, թե ո´ւմ պիտի գերադասություն տրվի:

Սա կառավարությանն ազատում է հազարավոր խրթին ցավ ու դարդից, օրենքի հոդվածներից ու հսկելու խնդիրներից, իսկ ազգային շահն էլ, մերվելով անհատականին, միավորվում դառնում է մեկ, ու հնարավորություն է ստեղծվում, որ վնասակար եսասիրությունը, ինչը միշտ ծպտվում է օրենքի հոդվածներով, անպայման հսկվի փոխադարձ մրցությամբ:

Սա թույլ է տալիս, որ շվեդ անհատն ունենա Բնության ու Բարձրյալի շնորհած մեծագույն իրավունքը, այսինքն իր սեփական ճակատի հալալ քրտինքով ապրելու ա´յն ձևը, ինչը ի´նքն է համարում լավագույնը:

Սա ծուլության բարձը քաշում հանում է ա´յն մարդկանց գլխի տակից, ովքեր, իրենց արտոնություններից օգտվելով, հանգիստ ու ապահով պառկելով, անց են կացնում իրենց ժամանակի երկու երրորդը: Սա կվերացնի անաշխատ կյանքի բոլոր շահառուներին ու հնար կտա, որ միայն ջանասե´րը լինի բարեկեցիկ:

Սա հնար կտա, որ մեր օրենսգրքերը խիստ կրճատվեն: Սա հնար կտա, որ օրենքի այն բազում հոդվածը, սրանց մեկնություններն ու բացառությունները, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են արտադրութանը, դառնան ավելորդ ու չգործածվեն, իսկ երբ օրենքը լուծարվի, օրենք խախտելը դառնա անիմաստ: 4

Կուդենիուսը ազատ շուկայի գների մեխանիզմի ու ինքնակարգավորության այս պարզ բացատրությունների հիման վրա է կառուցում տնտեսական ազատության իր աշխարհայացքը: Սա հենց {Ադամ Սմիթի} անտեսանելի ձեռքի տեսությունն է, գրված Սմիթի «Ազգերի հարստությունը» գրքից 11 տարի առաջ, ու իրավացի´ են, երբ Կուդենիուսին կոչում են Հյուսիսային Ադամ Սմիթ:

Ըստ 20-րդ դարի ամենահայտնի շվեդ տնտեսագետի, Eli Heckscher-ի, այս գըրքույկը թերևս ողջ աշխարհում կդառնար հույժ հռչակավոր, եթե թարգմանվեր այն օրերի գլխավոր լեզուներից մեկով:

Կուդենիուսի այս կտրականությունը իրենից վանեց իր իսկ կուսակցության վերնախավին: Իրոք էլ, շուտով այս կուսակցությունն իրեն վռնդեց պառլամետից, որովհետև Կուդենիուսը բացահայտ քննադատում էր սրանց դրամական քաղաքականությունը:

Բայց Կուդենիուսի ազդեցիկությունն աճում էր, մասամբ այն պատճառով, որ, ինչպես Կուդենիուսն էր կանխատեսում, ասված դրամական քաղաքականությունը հասցրեց ճգնաժամի:

Թագավոր Գուստավ III-ի հույժ ազդեցիկ մերձավորներից մի քանիսը խիստ ազդված էին Կուդենիուսի գաղափարներով: Սրանցից էին՝ շվեդական ակադեմիայի պրեզիդենտ, լուսավորչական Նիլս ֆոն Ռոզենշտեյնը (Nils von Rosenstein-ը), նշանավոր պոետ Յոհան Հենրիկ Կելգրենը (Johan Henrik Kellgren-ը), ով իր պիեսներով ու ոտանավորներով պայքարում էր կրոնական միստիցիզմի ու պահպանողականության դեմ ու իր տնտեսագիտական էսեներով բացատրում էր, թե շուկան ինչո´ւ պիտի ազատականացվի:

Ֆոն Ռոզենշտեյնն ու Կելգրենը նույնիսկ մի միություն հիմնեցին, ինչի միակ անդամները իրե´նք էին, որ ծաղրեն 18-րդ դարի Շվեդիայի օկուլտային ու սնահավատ կազմակերպություններին: Սրա անունն էր՝ Pro sensu communi (Հանուն առողջ դատողության) ու սա Ջոն Լոկի ծննդյան օրը, օգոստոսի 29-ը համարում էր տոն:

{Լոկը լիբերալիզմի հիմնադիրներից է – ՄՀ}:

Սրանք համոզված էին, որ մարդը այնպիսի մի ռացիոնալ արարած է, ով պիտի ի´նքը հասկանա աշխարհը ու ի´նքը վճռի, թե ինչպես ապրի: Ուրեմն, ամենայն հարկադրանքը պիտի վերանա, քանզի հարկադրանքն ստիպում է, որ մարդը գործի իր ռացիոնալ եզրակացություններին հակառակ:

Թագավորն ստորագրեց Կուդենիուսի կազմած կրոնական ազատություն շնորհող այն դեկրետը, ինչը թույլ էր տալիս, որ հրեաները բնակվեն Շվեդիայում: Բացի սա, թագավորը թույլ տվեց, որ հողագործի սեփական հողի հետ վարվելու ազատությունը շատանա, ու ազատականացրեց գյուղատնտեսական ապրանքների առևտուրը: Բայց թագավորը նաև վերջ տվեց ուժեղ պառլամենտի էպոխային ու իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքը:

Թագավորի սպանվելուց հետո (1792-ին, Ֆրանսիական հեղափողությամբ ոգեվորված ազնվականների ու իրենց արտոնությունների համար պայքարող ազնվականների մի տարօրինակ հակամարտության ընթացքում), արքայազն Գուստավ IV Ադոլֆը օգտվեց այդ իշխանությունից, որ հսկի քաղաքական վեճերն ու կասացնի պառլամենտը:

Բայց լիբերալ գաղափարները չմեռան:

Զինվորական սպա Գեորգ Ադլերսպարեն (Georg Adlersparre-ն), ով դեռ 1804-ին իր հավատը առ անհատական ազատությունը ու մասնավոր սեփականության իրավունքը կոչում էր «լիբերալ», հիմնեց մի բանավիճական լուսավորչական ամսագիր, «Խառը նյութերի ընթերցանություն» (Readings on Mixed Subjects):

Իրոք էլ, սրանք խառն էին: Պոեզիայի ու փիլիսոփայությանը կողքին կային նյութեր, որոնք նվիրված էին ալկոհոլի արտադրությունն ազատականացնելու կարիքին կամ Ադամ Սմիթի «Ազգերի հարստությունը» գործի շվեդերեն առաջին թարգմանությունը:

Ադլերսպարեն սրա էջատակերին դիտողություններ էր ավելացրել, որ բացատրի, թե Սմիթի գաղափարներն ինչպես պիտի ներդրվեն Շվեդիայում:

21.3 Նոր ընդդիմությունը

Երբ թագավորի այս քաղաքականությունը տնտեսությունը լճացրեց ու հասցրեց Ռուսիայի, Դանիայի ու Ֆրանսիայի հետ հակամարտությանը, Շվեդները թշնամանքով լցվեցին սրա իշխանության նկատմամբ:

Հարկերի ու ինֆլյացիայի բեռը ծանրացրել էր ժողովրդի ուսերին: 1808-ի վերջին, Շվեդիայի ռազմական ուժերը երկրի արևելյան մասը, Ֆինլանդիան, ստիպված զիջեցին ռուսական հարձակվող զորքերին: Դժգոհությունը թագավորից, ով պատերազմը վարելու կարողություն չուներ, բայց հրաժարվում էր խաղաղություն կնքելուց, աճեց նույնիսկ զինվորակնների շրջանում:

Այս օրերին Ադլերսպարեն, ով գլխավորում էր շվեդական արևմտյան բանակը, հայտարարեց, թե ուր որ է, պատերազմն ու քաղաքական կեղեքումները կոչնչացնեն Շվեդիան: Այս հայտարարությունը հեղափոխական էր ու պնդում էր, որ երկիրը փրկելու համար բանակը պիտի ելնի թագավորի դեմ:

Ադլերսպարեն, ժողովրդի հավանությամբ, իր բանակով արշավեց Ստոկհոլմ: Թագավորն ուզեց փախնի հարավ, բայց Ստոկհոլմի չինովնիկները իրեն կալանեցին: Ադլերսպարեն, որպեսզի համոզվի, որ քաղաքական փոփոխություններն այս անգամ անպայման են, շարունակեց արշավն ու գրավեց Ստոկհոլմը, մինչև որ նոր պառլամենտը չհավաքվեց ու չսկսեց իրական ռեֆորմները:

Սա´ էր 1808 թվի հեղափոխությունը, ինչը Շվեդիայի նոր պատմության միակ բռնի իրադարձությունն էր ու ինչի սկսողը Ադամ Սմիթով ոգեշնչված զինվորականն ու հրատարակիչն էր:

Այնուամենայնիվ, ազատության ուղին այնքան հարթ չէր, ինչքան այդ օրերի լիբերալներն էին սպասում: Պառլամենտը վերականգնեց մամուլի ազատությունը, մի քանի տնտեսական ռեֆորմ արեց ու պակասացրեց արիստոկրատների արտոնությունները: Բայց այժմ էլ մի կուսակցության մեջ միավորված լիբերալնե´րն էին հիասթափ, մանավանդ, նոր թագավորի գահակալությունից:

Շվեդական պառլամենտը միշտ էլ հետամուտ էր շրջապատի զորեղ իշխանությունների հովանավորությանը, ու այս անգամ էլ թագավոր ընտրեց Նապոլեոնի մարշալ Ժան Բատիստ Բեռնադոտին, որպես Գուստավ XIV Յոհան:

Բեռնադոտը զարմացրեց բոլորին, թե´ Ռուսիայի հետ խաղաղություն կնքելով (զիջելով Ֆինլանդիան, բայց Դանիայից խլելով Նորվեգիան), թե´ լուսավորչական գաղափարների ու հետագա ռեֆորմների հանդեպ իր թշնամությամբ:

Լիբերալները նորից դեմ ելան: Ինչևէ, այն փաստը, որ հեղափոխությունը վերականգնեց Կուդենիուսի ազատ խոսքի օրենքը, նշանակում էր, որ կար քիչ թե շատ ազատ բանավեճ ու հնարավորություն, որ իսկակա´ն լիբերալ շարժում ձևավորվի:

Ֆրանսիական ու անգլիական ազդեցությունն օգնում էր, որ 19-րդ դարի սկզբին երկրում իսկական լիբերալիզմ ստեղծվի: Հողի ռեֆորմը հողագործներին հողի իրավունք տվեց: Գյուղատնտեսական արտադրանքը դառնում էր ավելի բեղուն, բայց շատ մարդ, ստիպված, լքում էր իր հողը:

Գործազուրկներն ու աղքատները գալիս էին քաղաքները, բայց այստեղ սրանց սպասում էին հնացած քաղաքականության կանգնեցրած գործարաններն ու անգործությունը: Տեղական գիլդիանե´րն էի հսկում քաղաքային արհեստներն ու հենց սրա´նք էին վճռում, թե ո´վ աշխատի կամ ի´նչ արտադրի, ու ի´նչ որակի կամ ի´նչ գնի:

Կանոններն ու արգելքները չէին թողնում, որ երկաթի ու անտառային արդյունաբերությունը զարգանա, ու բազում իմպորտ ու մի քանի էքսպորտ ուղղակի արգելված էին: Սրա համար էլ տնտեսական հսկողության դեմ պայքարը օր օրի´ էր աճում:

Ազնվականների մի շատացող խումբը դժգոհ էր, որ հասարակությունը կառուցված է արտոնությունների հիերարխիայի վրա: Սկսվեց միջին դասի ծնունդը:

Սրանցից էին նաև այն ֆերմերները, ովքեր շատացրել էին արտադրությունը ու հարստացել էին, քաղաքային այն հաջողակ վաճառականները ու այն ծառայողները, ովքեր նեղվում էին հնացած կառույցների կազմում կամ կորպորատիվային պառլամենտում, ինչի չորս դասն էր՝ ազնվականներինը, եկեղեցականներինը, վաճառականներինն ու ֆերմերներինը:

Այս դասերի անդամները կապիտալ ունեին, բայց ազատ ներդնելու հնարավորությո´ւն չկար: Սրանք գաղափարներ ունեին, բայց իրականացնելու ազատությո´ւն չկար:

21.4 Փոփոխության ճարտարապետը

Այս խմբերն իրար գտան 19-րդ դարի սկզբներին, իսկ այն մարդը, ով սրանց իրար կապեց, մի ջահել, բոյով, կարմրահեր ու ռադիկալ ժուռնալիստ էր, Լարս Յոհան Հիերտան:

Հիերտան հաջողակ բիզնեսմեն էր, միշտ հրապուրված նորագույն տեխնոլոգիաներով, ով, ի վերջո, դարձավ Շվեդիայի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Հիերտան նաև քաղգործիչ էր ու միշտ փորձում էր պառլամենտին ընդդիմություն ըստեղծի: Բայց ամենակարևորը, 1830-ին Հիերտան հիմնադրեց «Երեկոյան լրագիր» կոչված (Aftonbladet) թերթը, ինչը Շվեդիայի ամենամոդեռն թերթն էր, շվեդական laissez‐​faire-յան լիբերալիզմի ամրոցը, ու սրա հենց առաջին համարը հարձակվում էր ոչ թե լոկ իշխանությունների չարաշահումների, այլ հենց քաղաքակա´ն իշխանությունների վրա:

Հիերտան իր թերթը հիմնեց իր վերջին փողերով, ու եթե թերթը ձախողվեր, Հիերտան կսնանկանար: Բայց հաջողությունն ապշեցուցիչ էր: Հեղափոխական Ադլերսպարեն Հիերտայի առաջին աջակիցն ու հովանավորն էր: Սա Շվեդայի առաջին թերթն էր, որ զուգակցում էր նորություններն ու գովազդը ու, լինելով երեկոյան թերթ, ի վիճակի էր տպելու առավոտյան փոստի ստացած լուրերը:

Շորհիվ Հիերտայի հումորի, նույնիսկ լուրջ քննադատությունն էր հեշտ կարդացվում: Հզորացող միջին դասը թերթում կարդում էր երկրի առաջին իսկական «սոցիալական լուրերը» ու գյուղացիական շրջանների աղքատության ու քաղաքային ամբոխված կենտրոնների սարսափելի պայմանների մասին:

Թերթը օրինակ էր բերում ավելի լիբերալ երկրների՝ Նորվեգիայի, Անգլիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հաջողությունները: Թերթի իր սյունակում Հիերտան դրել էր Թրամբուլի (Trumbull-ի) «ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրն ստորագրելը» նկարի պատճենը, մի հռչակագիր, ինչը Հիերտան համարում էր «հասարակության ամենաչքնաղ ճշմարտությունն ու ձեռնարկը»:

Հիերտան իր քաղաքային լուսավորչական լիբերալիզմով դարձավ նորածին միջին դասի ձայնափողը: Հիերտային բնութագրող առաջին օրենսդրական քայլը պառլամենտին առաջարկելն էր, որ հասարակական վայրերում խմելու արգելքը վերացնեն:

Հիերտայի կարծիքով սա դասային արգելք էր, որովհետև ոստիկանությունը բըռնում էր միայն աղքատ խմածներին: Հիերտան ասում էր, որ եթե խմածը ոչ մեկի կյանքին չի սպառնում կամ ոչ մեկի ունեցվածքին վնաս չի տալիս, ուրեմն, այդ մարդու խմածությունը օրենքից դուրս չի:

Ու Հիերտան իր քաղաքական կարիերան նվիրեց նորանոր ոլորտների ազատականությունը լայնացնելու այս սկզբունքին: Ինքը հավատում էր խոսքի, ընտրական ընդհանուր իրավունքի ու կանանց իրավունքների հավասարության ազատություններին:

Հիերտայի հիմնական սկզբունքն էր՝ ոչ մի խմբի չպիտի թույլ տրվի «մտնի ուրիշների գրպանները» {այսինքն, դեմ էր պետական բռնի հարկ ու մաքսին – ՄՀ}, ու ինքը փորձում էր պայքարեր կառավարության ծախսերի դեմ: Հիերտան համոզված էր, որ ամեն մարդ էլ պիտի բիզնես (նաև բանկ) հիմնելու ու առևտուր անելու ազատություն ունենա:

«Ուրիշների գրպանը չմտնելու» ֆրազը լիբերալ շրջաններում հաճախ էին կըրկնում: Կուդենիուսն էլ էր նման բան ասել. «Ոչ մեկին չպիտի թույլ տրվի, որ ելնի ուրիշների շալակը»: Սա ամփոփում էր լիբերալ գաղափարախոսության կենտրոնական թեզը, այսինքն, օրենքի առաջ բոլո´րն են հավասար, ու կառավարությունը ոչ մեկի կողմը չպիտի լինի:

Բոլոր այն արտոնությունները, որ ոմանց որևէ դիրք կամ արհեստ ու առևտուր են արգելում, պիտի լուծարվեն: Բոլորն էլ պիտի ունենան նույն իրավունքները ու պիտի ստանան նույն վերաբերմունքը:

Սա նաև ցույց էր տալիս այն սահմանը, մինչև որը կառավարությունը անհատի գործերին խառնվելու իրավունքն ունի: Այն ամենը, ինչով որևէ խումբը շահ էր ստանում որևէ ուրիշի հաշվին, դուրս էր մղվում:

Սրա փոխարեն կառավարությունը պիտի գործ ունենար միայն ա´յն բաների հետ, որոնցից շահում էր ողջ հասարակությունը: Օրենքի ու կարգուկանոնի հարցերում համաձայն էին բոլորը:

Լիբերալների մեծ մասը մտածում էր, թե լավ կլինի, որ կառավարությունը բազային կրթություն ապահովի, քանզի սրանից շահում է ողջ հասարակությունը: Համաձայն էին, որ ինֆրաստրուկտուրաներից մի քանիսը մնա´: Լիբերալներից մի քանիսը (ոչ Հիերտայի ռադիկալ կողմնակիցները) կողմնակից էին, որ լինի պետությունից ֆինանսավորվող երկաթուղու սիստեմ:

Բայց նույնիսկ սրանք էլ էին ասում, որ սա պիտի արվի ա´յն պատճառով, որ սրանից կշահի ողջ երկիրը, թեև, այնուամենայիվ, առանձին տարածքներն ու քաղաք սպասարկող երկաթգծերը պիտի կառուցի ու ֆինանսավորի մասնավորը:

Հիերտայի լիբերալիզմը հիմնված էր նախ Ջոն Լոկի, հետո ֆրանսիական ու ամերիկյան հեղափոխականների ստեղծած բնական իրավունքի տեսության վրա, բայց սա հաճախ զուգակցվում էր Երեմիա Բենթամի (Jeremy Bentham-ի) ուտիլիտարյան փաստարկների ու դասական տնտեսագետների հայացքների վրա:

Հիերտային մանավանդ դուր էին գալիս այնպիսի մտածողները, ինչպիսիք են՝ ֆրանսիացի տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստիան (Frédéric Bastiat-ն) ու մանչեստերյան դպրոցից՝ Ռիչարդ Քոբդենը (Richard Cobden-ը) ու Ջոն Բրայթը (John Bright-ը), ու Հիերտան սրանց գաղափարները ներկայացնում էր իր թերթով:

Առհասարակ, շվեդական լիբերալիզմը չի հետևում լիբերալիզմի միայն մի ուղղությանը, այլ զուգակցում է սրա զանազան տրադիցիաներն ու գաղափարները; (Ոմանք պնդում են, որ սա հատուկ է շվեդական մենթալիտետին):

Լիբերալիզմի շվեդական այս տեսակը «ներդաշնակ լիբերալիզմ» էր, ու սա պընդում էր, որ հասարակական տարբեր խմբերի հակամարտությունը իրականում պատրանքային է:

Այսինքն, հենց որ արտոնությունները լուծարվեն ու մարդկանց թույլ տրվի, որ հետամուտ լինեն իրենց շահերին, բոլոր խմբերն ու դասերն էլ ազատ շուկայում կգործեն իրար ծառայություն մատուցելով: Առաջընթացի լուսավորչական գաղափարի քաղաքական տարբերակը սա´ էր, ու դասական տնտեսագետները հիմնավորում էին սա:

Ադամ Սմիթն ասում էր, որ մեր այն հույսը, թե մսագործը իր բարեսրտությունից է մեզ որակյալ ու էժան միս վաճառում, սխալ է, ու մենք պիտի´ հուսանք, որ մսագործը հետամուտ կլինի իր եսասիրական շահին:

Սա միայն տնտեսագիտական դրույթ չէր, սա աշխարհայա´ցք էր, ու սա այլասությամբ պնդում էր, որ մսագործը մեր թշնամին չի: Եթե առևտուրը լինի բացարձակ ազատ, ապրանքների փոխանակությունից փոխանակող երկու կողմն էլ կշահի ու չի սակարկի: Մենք միայն միասի´ն ենք կարող աշխարհը բարելավենք ու առաջանանք:

Շվեդ լիբերալները սոցիալական խնդիրները լուծելու հենց այս լավատեսական սկզբունքին էին հետևում: Արհեստավորների գիլդիաների հին սիստեմը պաշտպանում էր միայն փոքրաթիվ խմբերի շահերը:

Երբ սրանք լուծարվեցին, լիբերալներն ուզեցան, որ այնպիսի´ ինքնաօգնող խմբեր լինեն, որոնց բոլոր աշխատավորներն ու ընտանիքները կամավոր կազմակերպեն կրթությունն ու հիվանդների փոխօգնությունն ու թոշակների գանձարկըղները, ու վերացնեն գործազրկությունը:

Չնայած ռեժիմը կարող էր փակեր մնացած թերթերը կամ կարող էր սպառնալիքներով ու կաշառքով սրանց ձայնը կտրեր, ռեժիմը, այնուամենայնիվ, հասկանում էր, որ «Աֆտոնբլադետն» ուրի´շ է, որ սա ցաքուցրիվ ընդդիմադիր ուժերի առաջնո´րդն է:

Ֆերմերներն ու վաճառականները պառլամենտում հենց Աֆտոնբլադետի´ փաստարկներն էին բերում, որ իրենց ուզած օրենքներն անցկացնեն:

Կառավարությունը, 1835-ին, օգտվեց մի հին օրենքից, որ Աֆտոնբլադետը փակի: Բայց Հիերտան, մի քանի հոգու օգնությամբ, հիմնեց «Նոր Աֆտոնբլադետը»: Երբ սա էլ փակվեց, հիմնեց «Ավելի Նոր Աֆտոնբլադետը», սրան հետևեց «Չորրորդ Աֆտոնբլադետը», հետո՝ հինգերորդը, վեցերորդը ևն:

Սա Աֆտոնբլադետին վիթխարի հռչակ բերեց, Հիերտան դարձավ շատերի հերոսը:

Թունդ պահպանողականները ասում էին, թե Հիերտային հաղթելու միակ ձևը Հիերտայի բոլոր նոր թերթերն օրենքից դուրս հայտարարելն է, բայց կառավարությունը վախեցավ Հիերտայի ժողովրդականությունից ու սրա ռիսկը չարեց:

Երեք տարուց ավել այս մուկն ու կատուն խաղալուց հետո, Հիերտան սպառնաց, որ միևնույնն է, եթե այս թերթն էլ փակվի, ինքը նորը կհրատարակի: Կառավարությունը, վախենալով ժողովրդի զայրույթից, նույնիսկ առանց պառլամենտում քննարկելու այն հին օրենքը, հրաժարվեց դրանից: Մամուլի ազատությունը վերականգնվեց, ու բոլորն էլ տեսան, որ հնարավոր է, որ կառավարությանը հաղթեն:

21.5 Շարժումը

Ընդդիմությունը քիչ-քիչ աճում էր: Հոդվածներ էին գրում այնպիսի հայտնի պոետներն ու հեղինակները, ինչպիսիք էին՝ Ալմքվիստը (C. J. L. Almqvist-ը), ով ագրեսիվ հոդվածներ էր գրում «Աֆտոնբլադետում», Ֆրեդերիկա Բրեմերը (Fredrika Bremer-ը), ով բացատրում էր, թե Հիսուսն առաջին լիբերալն էր, քանի որ անհատի իրավունքներին առավելություն էր տալիս, ու Գեյերը (E. G. Geijer-ը), այն հայտնի պահպանողականը, ով 1838-ին լքեց այս կուսակցությունը, հայտարարելով, թե ժամանակակից աշխարհն իր նոր մասնագիտություններով, իդուստրալիզացիայով ու իր բաց քննարկություններով թերևս այնպիսի հրաշք է, ինչը կարող է դեմոկրատիայի միջոցով դառնա բոլորինը:

Բրեմերի ու Գեյերի պես հեղինակները կրոնական արժեքներ ներմուծեցին շվեդական լիբերալիզմի մեջ: Սրանց հակառակ, Հիերտայի պես մարդիկ աթեիստ էին, ու սրանք կրոնական ազատություններից շատ չէին խոսում, քանի որ սրանք, մեծ մասամբ, կրոնը համարում էին սնահավատություն: Լիբերալների հաջորդ սերունդը կրոնի ազատության ռեֆորմը համարում էր ամենակարևորներից մեկը:

Պառլամենտի անդամ ֆերմերները մի´շտ էին հակված լիբերալիզմին: Սրանք, երբ պայքարում էին հանուն դեմոկրատիայի ու հանուն հողի մասնավոր անխախտ իրավունքի ու արհեստի ու առևտրի ազատության, ի վերջո, անցնում էին լիբերալների կողմը:

Ընդդիմախոսներն ահագին ժամանակ ֆերմերների մեծամասնությունը կոչում էին «քաղաքական տնտեսագետներ», համարելով, որ այս ֆերմերները ավելի շահագրգիռ են տեսական տնտեսական լիբերալիզմով, քան գործնական քաղաքականությամբ:

Վաճառականների ֆրակցիայում վիճակը խառն էր: Բիզնեսմենների մի նոր խումբը տնտեսական ազատություն էր ուզում, որ ստեղծի ու մրցի հին «նոմենկլատուրայի» հետ, ինչը, սրանց հակառակ, ուզում էր իր վիճակը զերծ պահի մրցությունից:

Քիչ-քիչ նորերն ուժեղացան ու ու իրե´նք դարձան ֆրակցիային թելադրողը:

Ազնվականներն ու հոգևորականները համարյա մի´շտ էին դեմ լիբերալ առաջարկներին, սրա համար էլ ֆրակցիաների քվեարկությունը հաճախ 2-2 էր, ինչն արգելակում էր ռեֆորմները:

Քիչ-քիչ ազնվականներն էլ փոխվեցին:

Երբ Շվեդիան տեսավ մյուս երկրների ինդուստրալիզացիայի օգուտը, երկրի հասարակական կարծիքը փոխվեց, ու ազնվականների խմբի մեջ առաջացավ «չափավոր լիբերալների» մի խումբ:

Դանդաղ, բայց հաստատ, այս ֆրակցիայում առաջացավ այնպիսի լիբերալ մեծամասնություն, ինչը կողմ էր մասնագիտական ու առևտրի արգելքները վերացնելուն ու ինդուստրալիզացիային: Այս չափավոր լիբերալները, «գորշերը», 1848-ին դարձան ավելի ազդեցիկ:

Ֆրանսիական ռևոլյուցիան վախեցրեց թագավոր Օսկար I-ին ու ազնվականությանը, ու սրանք հասկացան, որ զարգանալու խնդիրները արդեն հրամայական են, ու պիտի ինչ-որ բան արվի, որ Շվեդիան խուսափի սոցիալիստական հեղափոխությունից:

{1848 թվի ֆրանսիական հեղափոխությունը սոցիալիստական էր, ու հենց սրա´ համար էր, որ Ֆրեդերիկ Բաստիան իր մահից առաջ գիրք գրեց, որտեղ զգուշացնում էր, որ սոցիալիզմը խիստ թուլացնելու է Ֆրանսիան – ՄՀ}:

Այնուամենայնիվ, ազնվականների խումբը ուզում էր ամեն գնով խուսափեր թե´ լեսեֆերյան լուծումներից, թե´ նորահայտ սոցիալիզմից: Սրանց ամենախոստումնալի անդամը, Յոհան Ավգուստ Գրիպենշտեդը (Johan August Gripenstedt-ը) 1848-ին նշանակվեց անպորտֆել մինիստր:

Գրիպենշտեդը սկզբունքային նպատակներ ունեցող ազնվական լեյտենանտ էր, բայց միջոցներ ընտրելիս արկածախնդիր էր: Ֆրանսիայում ծանոթացել էր Բաստիայի գաղափարներին, ու ազատ շուկայի ու ազատ առևտրի համար իր պայքարում սրա´նց էր հետևում:

Գրիպենշտեդը լրի´վ էր կողմնակից ներդաշնակ լիբերալիզմին, ու կանանց էմանսիպացիայի, կրոնական ազատության ու ավելի դեմոկրատական պառլամենտի ջատագովն էր: Բայց ինքը նաև տակտիկ էր: Երբ քամին պահպանողականների կողմն էր փչում, դադարեցնում էր իր գաղափարների քարոզը, ու չէր բողոքում, երբ իր կողմնակից լիբերալներին վռնդում էին պառլամենտից, ու հարմար եղանակի էր սպասում:

Ինքը վարպետ քաղգործիչ էր, ու գիտեր, թե ինչպես դաշնակից ճարի ու դժվարութունները հաղթահարի: Գրիպենշտեդը այնպես արեց, որ ինքը անփոխարինելի դառնա կառավարության ու թագավորի համար:

Լիբերալ շարժումն ինչքան ավելի էր ուժեղանում, ղեկավար շրջանների համար այնքան ավելի կարևոր էր, որ կառավարության կազմում մի ուժեղ լիբերալ քաղգործիչ ունենան:

Թագավորին մանավանդ դուր եկավ Գրիպենշտեդի այն առաջարկը, որ շվեդական կառավարությո´ւնը տնօրինի երկրի երկաթգծերը, ինչին լիբերալ շա´տ գործիչ էր դեմ: Հաջորդ թագավորը, Կառլ XV-ը, Գրիպենշտեդին նշանակեց ֆինանսների մինիստր:

Լիբերալները երկու ճակատով էին աշխատում: Գրիպենշտեդը կառավարությունում ռեֆորմներ էր ներկայացնում, հենց որ առիթ էր լինում: Բայց նաև դեմ էր լինում թագավորին, ու ի´ր գաղափարներն էր առաջարկում ու հակադրվում էր թագավորի արկածախնդրական արտասահմանյան ռազմական պլաններին:

Ու ինչքան ավելի էր ուժեղանում, այնքան ավելի էր ռիսկովանում:

Գրիպենշտեդի զորավոր նեցուկը Հեդլունգի հրատարակած Հանդելշտիդնինգեն (Handelstidningen) թերթն էր, «Առևտրական լրագիրը»:

Հիերտան ու այն մյուս արմատական լիբերալները, ովքեր կառավարության կազմում չէին, անընդհատ բողոքում էին, թե կառավարությունն ու Գրիպենշտեդը ռեֆորմները չեն խորացնում: Սա Գրիպենշտեդին խուսանավելու հնար էր տալիս, որ «դրսի» այս սպառնալիքներով ավելի շատ հակադրվի թագավորին ու կառավարության պահպանողական թևին: Ու այս մեղմ ռեֆորմները բարելավեցին տնտեսությունն ու նոր աշխատատեղեր ստեղծեցին, ինչն էլ հնար տվեց, որ նոր ռեֆորմներ արվեն:

Շուտով կառավարության անդամ դարձավ մի ուրիշ չափավոր լիբերալ, վարչապետ Լուի դե Գիրը (Louise de Geer-ը): Գրիպենշտեդն ու սա, իրենց ճարպիկ քաղաքականությամբ, իրականացրեցին շվեդական քաղաքականության նոր դրամատիկ փոփոխություններ, օգտվելով արմատական լիբերալների ճնշումներից:

Չափազանցություն չի լինի, եթե ասվի, որ 1840-ից մինչև 1865-ը Շվեդիայում անարյուն հեղափոխություն իրականացավ:

Գիլդիաները վերացան, ու հիմա ամեն մարդ էլ կարող էր բիզնես հիմներ ու ազատ մրցեր: Երկաթի ու անտառանյութի արդյունաբերությանը խոչընդոտող օրենքները վերացրեցին:

Շվեդները ակցիոներական ընկերությունների օրենքը ստացան դեռ 1848-ին:

Բանկերին տոկոսադրույթներ պարտադրելը վերացվեց: Գաղթն ու ներգաղթը դարձան ազատ, ու շուտով մոտ 1 միլիոն շվեդ գաղթեց Ամերիկա:

Հին դպրոցը, ինչն էլիտայի զավակներից եկեղեցական կամ քաղծառայող էր կըրթում, փոխարինվեց գործնական կրթությամբ, բոլորի´ համար: Մամուլի ու կրոնի ազատությունը անչափ շատացավ: Կանայք մասնավոր սեփականության ու սա ժառանգելու, կրթվելու ու կարիերայի իրավունքը ստացան:

Գրիպենշտեդը, առողջական խնդիրների (երևի մալարիայի) պատճառով պառլամենտը թողնելուց առաջ, ասաց, որ իր ռեֆորմները երկար են ապրելու:

Երբ առևտրի ու արդյունաբերության արգելքները վերացրեցին, 1865-ին Գրիպենշտեդին հաջողվեց, որ Շվեդիան միացնի ազատ առևտուր անող Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային, պայմանագրի մեջ նշելով, որ պետություններից ամեն մեկը առավելագույն ազատություն ունի մյուսների շուկաներում:

Առևտրի արգելքները վերացան ողջ Եվրոպայում: Հենց Գրիպենշտե´դն էր, ով համոզեց, որ չորս խավանի հին պառլամենտի փոխարեն հաստատվի նոր՝ դեմոկրատական պառլամենտ:

21.6 Արդյունքը

Երբ Գրիպենշտեդը թողեց պառլամենտը, իր քննադատներն ասացին, որ ինքը վախկոտ է, որովհետև փախավ հենց ա´յն պահին, երբ ժողովուրդը պիտի տեսներ իր լիբերալ քաղաքականության կործանարար հետևանքները:

Սրանք ասում էին, թե օտարերկրյա մրցողները կփլուզեն Շվեդիայի արդյունաբերությունը, իսկ երկրի բիզնեսի որակն էլ, առանց պետական հսկողության ու տնօրինության, վիթխարի դժվարությունները կունենա:

Երբ թույլ տրվեց, որ գյուղական շրջաններում խանութներ բացվեն, լիբերալիզմի այս քննադատներն ասացին, թե «քաղաքները դատապարտվեցին, քանզի գյուղացիներն առևտրի համար այլևս քաղաք գալու պատճառ չունեն»:

Գուշակությունը հազվադեպ է այսքան արտառոց սխալ լինում: Կուդենիուսի հայտնվելուց 200 տարի հետո Շվեդիան դարձավ այս մոլորակի ամենահարուստ երկիրը, իսկ Գրիպենշտեդի լքելու պահն էլ հենց ա´յն պահն էր, երբ տնետեսական այս ձևափոխություններն սկսվեցին:

Տղամարդ բանվորների վաստակը, 1860-ից միչև 1910 թիվը, աճեց 25%-ով, իսկ կյանքի միջին տևողությունը՝ 12 տարով: Այս 50 տարում իրական վաստակը աճեց 170%-ով, այսինքն, շատ ավելի արագ, քան հաջորդ 50 տարվա 110%-ը:

Իսկ 20-րդ դարի սկզբին Շվեդիայի պետական ծախսերը ազգային եկամտի ընդամենը 6%-ն էին: 5

Լիբերալիզմը լրի´վ փոխեց Շվեդիան:

Այն հասարակությունը, ինչին պետությունը շատ-շատ էր հսկում ու ինչի բոլոր զբաղմունքները պետությո´ւնն էր կարգավորում, իսկ արտաքին առևտուրն էլ համարյա լրիվ էր արգելված, հանկարծ իր դարերով փակ բոլոր դռները լայն բացեց ստեղծագործ ունակությունների առաջ:

Ստեղծագործ միտքը արդեն ոչ թե պատժվում էր, այլ պարգևատրվում: Բաց շուկան ու պետական նվազագույն միջամտությունը թույլ էին տալիս, որ կապիտալը հասնի լավագույն գաղափարներին:

Ընկերությունները ազատ էին՝ թե´ բանվոր վարձելիս, թե´ գործից ազատելիս:

Հին բիզնեսները մեխանիզացրին: Շվեդիան հիմա արտահանում էր Անգլիա ու ուրիշ երկրներ իր այն լավագույնը, ինչը ստեղծում էր, ու ներկրում էր ուրի´շ երկըրների ստեղծած լավագույնը:

Ֆերմերներն էլ, հողի տնօրինության իրավունքն ստանալով, ներդրեցին լավագույն ագրոտեխնիկան:

Ատառարդյունաբերությունը, ինչն արդեն կարող էր արտահանի իր ատադրանքը, գերան («կանաչ ոսկի») ծախելուց անցավ սղոցանյութի ու ցելյուլոզի արտահանությանը:

Պետական տնօրինությունից ազատված գործարանները արտադրում էին երկաթ ու պողպատ ա´յն հանքանյութից, ինչի վրա սերնդե սերունդ լոկ քայլում էին:

Նախկին գիլդիաների ցանցից ազատված արհեստավորները սկսեցին մրցելը՝ իրենց նոր լուծումներով, նոր ապրանքներով, նոր նախագծերով ու ավելի ցածր գներով:

Գործարաններն էլեկտրիֆիակացվեցին, ինչը հնար տվեց, որ արտադրությունը դառնա զանգվածային ու այնքա´ն էժանանա, որ աղքատներն է´լ առնեն դա:

Երբ բանկերն ու կորպորացիաները դարձան թույլատրելի, կապիտալը հոսեց առավել բեղուն արտադրողների կողմը, ու շվեդները ներդրեցին նոր տեխնոլոգիաներ՝ արտադրելով ավելի շատ ու ավելի լավ ապրանքներ:

Այս լեսեֆերյան շրջանը ընտիր միջավայր էր ստեղծագործ ձեռնարկատերերի համար: Հենց ա´յս շրջանն էր շվեդերենի լավագույն բառերից մեկի՝ «հանճարեղ ինդուստրիաներ» բառի (snilleindustrierna) հեղինակը, ինչը նշանակում է «հնարամիտ գյուտի վրա հիմնված ինդուստրիա», ինչն արտադրում է մեծ ծավալով, որ արտահանի:

Հենց որ հնար եղավ ազատ պարտք անելու, վարձելու, արտադրելու ու վաճառելու, այդժամ բուն գաղափարից մինչև այս գաղափարը ներդնելու, այսինքն, հանճարից մինչև հանճարեղ ինդուստրիան հասնելու ճամփան խիստ կրճատվեց:

Մի քանի անգամ մեծ ձեռնարկություն հիմնեցին էրուդիտնե´րը, ա´յն մարդիկ, ովքեր թե´ գյուտարար էին, թե´ ձեռնարկության առաջնորդ: Սրանք կարող եղան և´ մի նոր բան ստեղծեն, և´ սա հասցնեն սպառողին:

Օրինակ Լարս Մագնուս Էրիկսոնը (Lars Magnus Ericsson-ը) հորինեց ավտոմատ հեռախոսակապը ու հիմնեց L. M. Ericsson-ը:

Սվեն Վինքվիստը (Sven Wingquist-ը) հորինեց ինքնակարգավորվող առանցքակալները («պատշիպնիկները») ու հիմնեց SKF-ը:

Ալֆրեդ Նոբելը հորինեց դինամիտն ու հիմնեց Nitroglycerin AB-ն (հետագա Dyno Nobel-ը):

Գուստավ Դալենը (Gustaf Dalén-ը) հորինեց փարոսների մարմրող լույսերն ու հիմնեց AGA-ը:

Աքսել Վեներ-Գրինը (Axel Wenner‐​Gren-ը) հիմնեց Electrolux-ն ու Շվեդիայի տները լցրեց փոշեկուլներով ու սառնարաններով:

Շվեդիան ա´յս օրերից ուղղակի սլացավ ապագա: Ամեն մի հաջողությանը մի նոր հաջողություն էր հետևում: Տնտեսությունն օր օրի աճում էր: Տներում արդեն հոսող ջուր ու կոյուղի կար, փողոցներն ու շենքերը լուսավորվում էին էլեկտրականությամբ:

Գրիպենշտեդը 1858-ին երկու դրամատիկ ճառ ասաց, բացատրելով, որ ազատ շուկան ու ազատ արտաքին առևտուրն ու նորօրյա ինֆրակառույցները Շվեդիային Եվրոպայի ամենաղքատ երկրներից կդարձնեն ամենահարուստներից մեկը:

Ընդդիմախոսները ծաղրում էին Գրիպենշտեդին, թե «հեքիաթ ես պատմում»: Բայց ճտերն աշնանը հաշվողը Գրիպենշտե´դն էր:

Ինչպես արդեն ասվեց, 1850-ից մինչև 1950-ը Շեդիայի մի շնչի եկամուտը աճեց 8 անգամ, իսկ բնակչությունը կրկնապատկվեց: Մանկական մահացությունը 15%-ից իջավ 2%-ի, իսկ կյանքի միջին տևողությունն շեշտակի´ աճեց, 28 տարով: 6

21.7 «Այս օրերին բոլո´րն են լիբերալ»

Չնայած լիբերալ շարժումն աճում էր, բայց հենց սա´ դարձավ իր հաջողության զոհը:

Թվում էր, թե 1867 թվի ավելի դեմոկրատական ու արդեն առանց դասային տարբերությունների պառլամենտը հաղթել է: Պառլամենտի հնագույն անդամ Լարս Յոհան Հիերտան ողջույնի ճառ ասաց, նշելով ռեֆորմների կարևորությունն ու ըզգուշացնելով, որ նորեկները առաջ չքաշեն ժողովրդի փողերը խլելու նոր ծրագրեր: Այն օրերին մեկն ասաց. «Էլ ոչ մի կուսակցություն չկա: Հիմա բոլորն էլ լիբերալ են»: 7

Այնուամենայնիվ, դասական լիբերալիզմի դժվարություններն սկսվեցին: Թվում էր, թե սրանց օրակարգը ցամաքել է: Այն դաշնությունը, ինչն իբր հաղթական իդեաներ էր բերել, այժմ արդեն ուրիշ բան էր ակնկալում: Սա´ էին ցույց տալիս պառլամենտում ձևավորված նոր կուսակցությունները:

Կառավարությանը հարող հին լիբերալ կուսակցության անդամները հիմնեցին նոր՝ Մինիստրական կուսակցությունը, ինչի նպատակը արդեն արված ռեֆորմները պաշտպանելն էր, բայց սա չէր ուզում ռեֆորմները շատ խորացներ:

Մի ավելի փոքր խումբը հիմնեց Նեոլիբերալ կուսակցությունը, ովքեր ուզում էին իրենց սկզբունքները տարածեն մշակութային ու քաղաքական ոլորտներում, ներառյալ կանանց ավելի լայն իրավունքները, ավելի լայն դեմոկրատիան ու օրենքի ավելի լայն կիրառությունը:

Գլխավոր կուսակցությունը Գյուղացիականն էր (Rural Men’s Party-ն): Սա ուներ լիբերալ տարրեր, ուզում էր հարկերն իջեցներ ու գյուղական շրջաններին ավելի շատ իրավունքներ տար:

Ըստ էության, հենց լիբերալնե´րը բաշխվեցին այս կուսակցություններին:

Գրիպենշտեդն ու չափավոր լիբերալները միացան Մինիստրականին: Մի կարճ ընթացքում Հիերտան ու արմատական լիբերալները նեոլիբերալների հետ էին, իսկ Հեդլունդն ու ոչ ստոկհոլմցի լիբերալներից շատերը միացան Գյուղացիականին:

Ուրեմն, բոլոր կուսակցություններն էլ քիչ թե շատ լիբերալիստական էին; դրության տերն էլ դեռ լիբերալ կառավարությունն էր, բայց սա նաև նշանակում էր, որ լիբերալներն այլևս միաբան չէին ու միասնական նպատակ չունեին:

Լիբերալներն ու ազատ առևտրի կողմնակիցները 1880-ականներին համառ ու երկար պայքարում էին, որ ցորենի մաքսերը վերացնեն, բայց պարտվեցին, ու մի նոր պահպանողական կառավարություն ձևավորվեց:

Այդ օրերին քաղաքական նոր հնարավորություններ ստեղծվեցին: Վերոհիշյալ մաքսերը չնչին էին ու, բացի սա, տարեց տարի տրանսպորտային ծախսերն այնքան էին քչանում, որ մաքսերից քաղածը զրոյանում էր: Շվեդիայի էքսպորտն ու իմպորտն անընդհատ էր աճում: Ինչևէ, այս մաքսերի քաղաքական հետևանքները լուրջ էին:

Խնդիրն այն էր, որ երբ կողմերից մեկն սկսեց մտնել մյուս խմբերի գրպանները, ներդաշնակ լիբերալիզմը փլուզվեց:

Փլուզվեց, քանզի արդեն ամեն մի խումբն էլ ձգտում էր սեփական պարգևներին ու արտոնություններին, իսկ ով դեռ լիբերալ էր, տեսնում էր, որ մյուսները մտնում են իր գրպանը:

Մեկը դիպուկ ասել է այս առիթով. «Հենց որ այս պրոտեկցիոնիստական քայլը հաջողվեց, առաջարկների ալիքը հեղեղեց պառլամենտը, ու սրանք բոլորն էլ պահանջում էին, որ կառավարությունը այս կամ այն ոլորտում ակտիվ լինի»: 8

Ու լիբերալ շարժումը սկսեց փոխվելը: Առհասարակ, բնական է, որ խեղճերին ու չարքաշներին կարեկցեն: Իսկ հիմա, երբ կառավարությունը բարձրացրել էր ցորենի գինը, այս կարեկցողները անցան գործի:

Ու թվում էր, թե հիմա տեղին կլինի, որ ընտրական իրավունքներն ընդլայնեն, որովհետև մարդիկ առանց մաքս առևտուր էին ուզում, բայց այս ոչ դեմոկրատական պառլամենտը դեմ եղավ սրան:

Լիբերալներից ոմանք եզրակացրին. «Եթե կառավարությունը ցորեն արտադրողին առավելություն է տվել, հիմա էլ ժամանակն է, որ սպառողները հակահարված տան», ու ոմանք առաջարկեցին, որ Բիսմարկի սոցիալական ապահովության գաղափարները տեղայնանան: Սրանք դարձան «սոցիալ լիբերալ»:

Մյուս կողմից, այն պահպանողականները, ովքեր ավելի քան 20 տարի ասես մեռած էին, վերածնվեցին՝ իրենց նորօրյա բիզնեսամետ ու մաքսամետ տարբերակով:

Ու եթե առաջ ասում էին, թե ուժեղ ու շուկային միջամտող կառավարությունը միայն դադարեցնելու է առաջընթացը, հիմա ասում էին թե միմիայն այսպիսի´ կառավարությունն է ունակ ստեղծելու արագ առաջընթաց:

21.8 Սոցիալ դեմոկրատների արածը

Այս նոր ուժերից ամենաուժեղը սոցիալիստներն էին, ու ամենաարտառոցը սըրանց միաբանությունն էր հենց ազատ առևտրի {կապիտալիստական – ՄՀ} պլատֆորմի վրա: Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը հիմնվեց 1889-ին, ու սրանց լոզունգներից մեկն ասում էր. «Ոչ՝ սովահարական մաքսերին»:

Սոցիալիստներն ասում էին, թե էլիտան կոչ է անում կառավարությանը, որ առանձին բիզնեսներին ու ֆերմաներին օգնելով, վերացնի օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սրա համար էլ բանվորները չպիտի գոհանան լոկ սպասելով, որ տնտեսական աճ լինի ու իրենց վիճակը լավանա: Բանվորները լավ կանեն, որ պահանջեն, որ կառավարությունն անցնի իրենց կողմը:

Շահերի այս բազմազան հակասականությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, լիբերալ սիստեմը գործում էր:

Պահպանողականներն ու սոցիալ լիբերալները պայքարում էին հանուն հարկային կարգապահության ու մասնավոր սեփականության: Սրանք գործակցում էին, որ Շվեդիային հեռու պահեն սոցիալիզմից: Բայց երբ 1932-ին սոցիալ դեմոկրատներն անցան իշխանության, շատ արագ հրաժարվեցին բիզնեսը սոցիալականացնելու իրենց հայտարարած առաջվա ծրագրերից:

Քանզի սրանց առաջնորդները հասկացան, որ {«թույլերին» օգնելու ու սոցիալական «արդարություն հաստատելու» – ՄՀ} իրենց ծրագրերն անհնար են առանց արտադրության {կապիտալիստական – ՄՀ} ձևի, որովհետև սրանք շատ խիստ էին տպավորված կապիտալիստական տնտեսության աճի զորավոր կարողությունից:

Սոցիալիստները նաև չափազանց էին ազդված այնպիսի անկախ լիբերալ տնտեսագետներից, ինչպիսիք էին՝ Գուստավ Կասելը (Gustaf Cassel-ը) ու Էլի Հեկշերը (Eli Heckscher-ը), ու ովքեր Անդերս Կուդենիուսին համարում էին իրենց հոգևոր հայրը:

Հետաքրքիր է, որ նշանավոր սոցիալ դեմոկրատներից մի քանիսը, ըստ էության, Շվեդիայի տնտեսական ամենահետևողական լիբերալներից ու ազատ առևտրի ջատագովներից էին:

Շվեդիան մյուս երկրներից շատ ավելի էր հետևում առևտրի ազատությանը, որովհետև սա ուղղակի անհրաժեշտ է փոքր տնտեսություն ունեցող երկրին, ինչի տնտեսությունն անպայման ու խիստ է կախված էքսպորտից ու իմպորտից:

Բայց, սոցիալ դեմոկրատների ու արհմիությունների նոր աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության պատճառով, համարյա վերացան այնպիսի ոլորտները, ինչպիսիք են՝ տեքստիլը, գյուղատնտեսությունն ու նավագնացությունը:

Սոցիալ դեմոկրատները զգուշացան ու շուկան ազատ թողեցին, որ սա հարըստություն կուտակի, ու թույլ տվեցին, որ ասված ստեղծագործ փլուզումը անի իր գործը, որ իրենք էլ միայն դրանից հետո անցնեն հարստության աճող մասը բաշխելուն:

Սրանք շատ լավ գիտեին, որ Շվեդիայում դասակարգային պայքարի իրենց այս սոցիալիստական կուսակցությունը իշխանությունը պահելու կարողությունը չունի:

Ու սոցիալիստներն ստեղծեցին սոցիալական ապահովության մի սիստեմ, ինչը գործազրկության, երեխա խնամելու ու հիվանդության թոշակներն ու առավելությունների մեծ մասը տալիս էր բարձր ռոճիկավորներին: Այս առավելությունների մեծ մասը համեմատական էր վճարվող հարկերին, ու միջի´ն դասն էր այս սիստեմի աջակիցը:

Պետական միջամտություններից շահում էր հենց խոշոր ինդուստրիան:

Օրինակ, հենց որ պետությունը միջամտեց աշխատուժի շուկային, բացառություն արվում էր միայն արհմիությունների համաձայնությամբ, իսկ սրանք էլ սա հաճախ էին անում, բայց միայն ամենախոշոր արտահանողների օգտին:

Կոլեկտիվ պայմանագրերով ռոճիկները քիչ թե շատ հավասար չափ էին հաստատում խոշոր արտահանող ընկերությունների ու փոքր, բայց ավելի քիչ արդյունավետ ընկերությունների համար, ավելի ծանր բեռը դնելով փոքրերի ուսերին: Երբ հարկերը բարձրացրին, սրանք հաճախ դրվում էին սպառողի վրա; ուրեմն, սրանք ռեգրեսիվ էին, որ արտադրելու մոտիվացիան չխաթարեն:

Սոցիալիզացիայի քաղաքականությունը սկզբում շատ էր զգուշավոր: 1850-ին Շվեդիան աշխարհի ամենահարուստ երկրներից էր: Հարկերի գումարային բեռը դեռ ՀՆԱ-ի 19 տոկոսն էր, ինչն ավելի ցածր էր, քան ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Սա մինչև 1965 թիվը չէր գերազանցում 30 տոկոսը:

Տնտեսությունը բաց էր, կառավարությունը՝ փոքր, ու այս արդյունքը շշմելու էր, մանավանդ, որ համարյա պայմանավորված չէր երկու աշխարհամարտին չըմասնակցելով:

Տնտեսագետ Յոհան Միհրմանը (Johan Myhrman-ը) եզրակացնում է, որ թեև կառավարությունն աճում էր, «Շվեդիայի առևտուրը, այնուամենայնիվ, 1950-ից մինչև 1970 թիվը, ազատ էր, ինչը նշանակում է, որ մաքսերը ցածր էին, իսկ բիզնեսին էլ կառավարությունը բարեհաճ էր նայում: Օրինակ, կապիտալ ծախսերի հարկերը շատ ցածր էին»:8

Բայց այսօր Շվեդիայի համբավը այսքան բարի չի: Սա վատացավ ավելի ուշ, 1970-ականներին, երբ խոշոր բիզնեսը լիուլի լցրել էր կառավարական գանձարանը, սոցիալիզմի գաղափարներն էլ աշխարհով մեկ լցվել էին մարդկանց գլուխները:

Սոցիալ դեմոկրատիան արդեն ծավալել էր մարդկանց օգնելու իր ծրագրերն ու միջամտում էր աշխատուժի շուկային: Պետական ծախսերը 1960-ից մինչև 1980-ը համարյա կրկնապատկվեցին, աճելով՝ ՀՆԱ-ի 31 տոկոսից մինչև 60 տոկոսը, իսկ բարձր հարկերը ուղեկցեցին սրանց:

Մեկ-երկու տասնամյակ սոցիալ դեմոկրատները դեռ հնար ունեին ման գալու աշխարհով մեկ ու պատմելու, թե իրենց ինչպես է հաջողվել, որ զուգակցեն ծավալուն կառավարությունն ու բաձր եկամուտները, բայց միայն մեկ-երկու տասնամյակ:

Աճի միջին տեմպը կիսվեց դարձավ 2 տոկոս՝ հենց 1970-ականներին, նվազելով 1980-ականներին, ու սա 1999-ականների մեծ ճգնաժամից առաջ էր:

Երկրի արտադրության մրցունակությունը պահպանելու համար արժույթը դեվալվացրին հինգ առանձին անգամ, գումարայինով՝ 45 տոկոսով:

Շվեդիայի 1991 թվի լուրջ ճգնաժամից մի տարի առաջ պետական սեկտորի աշխատողների թիվն աճել էր մեկ միլիոնով, այնինչ, մասնավոր ձեռնարկները նույնիսկ մեկ իսկական աշխատատեղ չէին ստեղծել:

Տնտեսությունը բարձր կրթությամբ մասնագետների մեծ պահանջ ուներ, այնինչ, մարջինալ (պրոգրեսիվ) հարկերը չէին թողնում, որ մարդիկ իրենց կրթությունն ու հմտութունները բարձրացնելու համար ներդնելու մոտիվացիա ունենան:

Չաշխատողներին պահելու այս «մեծահոգի» քաղաքականությունը քայքայեց աշխատանքային էթիկան, ու այս ամենաառողջ բնակչությամբ երկրներից մեկը դարձավ հիվանդության պատճառով աշխատանքից ամենաշատ բացակա ունեցող {այսինքն, սուտ բյուլետեն վերցնող – ՄՀ} երկրներից մեկը:

Ծավալուն կառավարության, խոշոր բիզնեսի ու աշխատանքի խոշոր շուկայի դաշնությունը Շվեդիան դարձրեց ավելի քիչ ճկուն: Խոշոր ինդուստրիան խրախուսելը լավ էր աշխատում, քանի դեռ իննովացիայի կարիքը չկար: Հենց որ այս կարիքն առաջացավ, սիստեմը բախվեց խնդիրների, ու փոքր ու միջին բիզնեսների աճի բացակայությունը դարձավ մեծ խնդիր: Առկա ընկերությունները չէին աճում՝ մասամբ այն պատճառով, որ մարդկանց գործից ազատելը կապված էր վտանգներին ու մեծ ծախսերին:

Այսօր էլ Շվեդիայի ամենակարևոր ընկերությունները դեռ Առաջին աշխարհամարտից առաջ լեսեֆերյան շրջանում ստեղծվածներն են: Շվեդիայի 2000 թվի 50 խոշորագույն ըներություններից միայն մեկն է հիմնվել 1970 թվից հետո: Իսկ այն ծառայությունները, օրինակ, կրթության ու առողջապահության ոլորտում, որոնք կարող էին մասնավորանային ու աճեին, կառավարությունը մոնոպոլլացրել է, ու ի´նքն է ֆինանսավորում:

Շվեդիայի մեկ շնչի եկամտի աճը 1970-ից մինչև 2000 թիվը ամենաշատը 43 տոկոս է, այնինչ, ԱՄՆ-ին նույն ընթացքում 72 տոկոս է, իսկ Արևմտյան Եվրոպայինը՝ 64 տոկոս:

Տնտեսական Գործակցության ու Զարգացման Կազմակերպության (ՏԳԶԿ-ի) տվյալներով Շվեդիան 1970 թվին մեկ շնչին ընկնող կապիտալով աշխարհում չորրորդ հարուստ երկիրն էր, իսկ 2000 թվին արդեն 14-րդն էր:

Շվեդիայի ֆինանսների սոցիալ դեմոկրատ մինիստր Բոսե Ռինգհոլմը (Bosse Ringholm-ը) 2002-ին ասաց. «Եթե Շվեդիայի աճի տեմպերը լինեին դեռ 1970-ի-ին ՏԳԶԿ-ի նշածը, մեր ընդհանուր ռեսուրսներն այնքան մեծ կլինեին, որ ամեն ընտանիքին կտրվեր ամիսը 2700 դոլար հավելյալ գումար»:

21.8 Ամփոփանք

Շվեդիան աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը դարձնողը սոցիալիստական քաղաքականությունը չէր:

Երբ Շեդիան հարստացավ, իր տնտեսությունն աշխարհի ամենաբացերից ու պետությունից չղեկավարվողներից մեկն էր, ու իր հարկերն էլ ավելի ցածր էին, քան ԱՄՆ-ինն ու արևմտյան երկրների մեծ մասինը: Սոցիալ դեմոկրատներն էլ մինչև 1970-ականները պահպանում էին Շվեդիայի այս զուտ կապիտալիստական գիծը:

Բայց այդ օրերին սոցիալ դեմոկրատները որոշեցին, որ Շվեդիայի այս ֆունդամենտալ գերազանցություններն արդեն մի´շտ կլինեն այսքան առատ ու ամուր, աշխատանքային էթիկան մի´շտ կլինի ամուր, իսկ աշխատուժն էլ մի´շտ կլինի այսքան կիրթ, ու նաև էքսպորտային արդյունաբերությո´ւնը մի´շտ կլինի գերազանց, իսկ բյուրոկրատիան էլ, քիչ թե շատ, այնքա´ն է ազնիվ, որ կառավարությունն արդեն հարկերն ու ծախսերը շատացնելու հնար ունի, որ սրանց վրա ստեղծի մի համապարփակ բարեկեցիկ երկիր:

Սոցիալ դեմոկրատները ձախողվեցին:

Քանզի այս բարեկեցիկ երկիրը անցավ հենց ա´յն պայմանները վերացնելուն, որոնք էլ հենց առաջին հերթին երկրի կարգը դարձրել էին կենսունակ: Ու աշխարհի չորրորդ հարուստ երկիրը 3 տասնամյակում հետ գնաց 14-րդ տեղը:

Միայն 1990-ականներից էր, որ այս հյուսիսսկանդինավյան փոքրիկ երկրի գործերը մի քիչ լավացան, որովհետև աճի դանդաղանալն ու բանկային սուր ճգնաժամը ստիպեց, որ կարևոր ռեֆորմների մի նոր շրջան սկսվի:

{Յոհան Նորբերգի այս վերջին ակնարկը ընթերցողին պարզելու համար՝ բերում եմ քառակուսի փակագծերի մեջ առած Alice Salles-ի խոսքերը: Ձևավոր փակագծերի միջի բոլոր դիտողություններն իմն են: Այստեղ հիշատակվող Կառլ Բիլտը (Karl Bildt-ը) Շվեդիայի 1991-1994-ի վարչապետն էր, ու Բիլտը իր վարչապետությանը նախորդած 60 տարվա միակ ՈՉ սոցիալիստ վարչապետն էր}:

[Բիլտն ասում է, որ դեռ շատ լավ է հիշում, թե սոցիալիզմը ինչքա´ն վնաս է տվել Շվեդիային: Բիլտը Շվեդիայում անհատների շահութահարկը կրճատեց 30%-ով, կորպորատիվ հարկերը՝ 28%-ով:

[Բացի սրանք, Բիլտը մի քանի պետական ինդուստրիա սեփականաշնորհեց, վերացրեց տնտեսվարության բազում ճյուղի պետական տնօրինությունը, թույլ տվեց, որ ցանկացողները իրանց ուզած չափով փող ներդնեն ապագա թոշակի համար, ներմուծեց դպրոց ընտրելու քաղաքականություն, ինչով խիստ բարելավեց երկրի կրթական սիստեմը:

[Բիլտից առաջ Շվեդիան ԼՐԻՎ կորցրել էր իր այն շվեդ ձեռնարկատերերին, ովքեր ծանրագույն {սոցիալիստական – ՄՀ} հարկերից (երբեմն` 100 %) պրծնելու համար վերցրել էին իրանց կապիտալն ու փախել էին արտասահման {ու սրանց տեղը արաբներն էին լցվել – ՄՀ}:

[Բիլտից հետո Շվեդիայի վարչապետ դառավ Ինգվար Կառլսոնը, ով սոցիալ դեմոկրատ էր: Ու Շվեդիայի տնտեսության վիճակը ահագին լավացավ, որովհետև Կառլսոնը, տեսնելով, որ Բիլտի փոփոխությունները հրաշալի արդյունք են տալիս, չփոխեց Բիլտի ռեֆորմները: Արդյունքում ստարտապների աճը դարձավ 25%:

[Ցավոք, սոցիալ դեմոկրատները նորից ու նորից են հայտարարում, թե Շվեդիայի ու առհասարակ սկանդինավյան երկրների տնտեսական այս նոր հաջողությունները իրենց սոցիալիզմի´ շնորհքն են: Այնինչ, օրինակ Դանիայի վարչապետ Լարս Լոկկե Ռասմուսենը 2015-ին հայտարարեց, որ Դանիայի պես երկըրների հասարակարգերը շատ են հեռու սոցիալիստական կարգերից: «Դանիան ազատ շուկայական երկիր է», ավելացրեց Ռասմուսենը] – ՄՀ}:

Թե´ սոցիալ դեմոկրատները, թե´ աջակենտրոն կուսակցությունները նպաստեցին, որ այս նոր ռեֆորմները անցկացնեն: Ֆինանսների, էլեկտրականության, հեռահաղորդության ու մեդիայի շուկաների պետական տնօրինությունը վերացավ: Կենտրոնական բանկը դարձավ լրի´վ մասնավոր:

Թոշակների սիստեմի մասնակի ռեֆորմ արվեց՝ հաշվի առնելով անձնական բանկային հաշիվները: Մասնավոր բուժհիմնարկներն ու ծերերին խնամողները խրախուսվեցին: Ներմուծվեց դպրոցական վաուչերների սիստեմը:

Շվեդիայի կառավարությունը վերջին մի քանի տարում զգալի կրճատեց հարկերը (ՀՆԱ-ի 52%-ից մինչև 44%-ը), վերացրեց նվերների, ժառանգության, հարստության հարկերն ու գույքահարկը:

Ու Շվեդիան նորից շատացրեց իր էքսպորտը, մասնավոր սեկտորում աշխատատեղեր ստեղծվեցին, տնտեսությունը զարգացավ ու անցավ Եվրոպայի մյուս երկրների տնտեսություններից: Շվեդիան մնացած երկրներից շատ ավելի հաջող հաղթահարեց ֆինանսական ճգնաժամն ու երկրի պետական պարտքը ՀՆԱ-ի մոտ 30%-ն է:

Շվեդիայի այս նոր շրջանի պատմությունն ուրիշ պատմություն է, չնայած ոչ լրիվ, որովհետև Շվեդիայի այս լիբերալացնողները նորից ու նորից են ոգևորվում իրենց մի 150 տարի առաջվա լիբերալներով ու ռեֆորմներով ու իրենց իրագործած աննախադեպ բարգավաճությամբ:

Լարս Յոհան Հիերտայի արձանը Ստոկհոլմի կենտրոնում է, իսկ պառլամենտի սոցիալ դեմոկրատ նախագահը հայտարարեց մի անգամ, որ Անդերս Կուդենիուսը շվեդական պառլամենտի մեծագույն պիոներներից է: Ֆինանսների մինիստր Անդերս Բորգի սենյակի պատերին Գրիպենշտեդի ու Կուդենիուսի դիմանկարներն են: Բորգն ասում է, թե «Կուդենիուսը շվեդական հարստության հայրն է»:

Երբ Շվեդիան նորից լիբերալանա, հետ կդառնա ապագա: Նախկին հիմքն ու այս ապագան մնացած ողջ աշխարհին Շվեդիայի տված ամենակարևոր դասերն են:

Ինչպես Անդերս Կուդենիուսն է գրում մոտ 150 տարի առաջ իր մրցութային այն էսեյի սկզբում (ինչով սկսվեց շվեդական այս տպավորիչ լիբերալիզմը).

«Այն բաները, ինչը մեր օրերը ոտի տակ են առել, ապագան վեր կառնի գետնից, իսկ այն բաները, որոնք այսօր խիզախություն են համարվում, ապագայում կհամարվեն պատվավոր ճշմարտություն»:

This essay was syndicated by AtlasOne, a project of the Atlas Network.

1. Vilhelm Moberg, Min svenska historia, 1971, p. 72.

For the whole background, see my history of Swedish liberalism, Den svenska liberalismens historia, Timbro, 1998.

2. A collection of his most important essays have recently been published as Anders Chydenius, Anticipating the Wealth of Nations (ed. Maren Jonasson & Pertti Hyttinen. Routledge, 2011).

3. Anders Chydenius: The National Gain, London: Ernest Benn Limited 1931. Translator unknown. < http://​www​.chy​de​nius​.net/​h​i​s​t​o​r​i​a​/​t​e​o​k​set/ekansallinenkoko.asp >

4. Mauricio Rojas, “Sweden After the Swedish Model,” Timbro, 2005, p. 17.

5. Anders Johnson: Entreprenörerna : Sveriges väg till välstånd. Stockholm: Svenskt Näringsliv, 2002.

6. Gudmar Hasselberg: Rudolf Wall – Dagens Nyheters skapare. Stockholm: Bonniers, 1945, p. 232.

7. Svenbjörn Kilandet: Den nya staten och den gamla. Stockholm: Almqvist & Wiksell International, 1991, p. 205

8. Johan Myhrman, Hur Sverige blev rikt. SNS, 1994, p. 160.

Գլուխ 22. ԻՆԿԱՆԵՐԻ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ

ՌԻՉԱՐԴ Մ. ԷԲԵԼԻՆԳ (Richard M. Ebeling) 25-ը հուլիսի, 2017

(Անգլերենից թարգմանեց Մերուժան Հարությունյանը, ձևավոր փակագծերի միջինները, հատածներն ու թավատառը թարգմանինն են)

22.1 Նվաճող ու կոլեկտիվիստական կայսրությունը

Ինկաների բյուրոկրատական իշխանությունը իր հպատակներին դարձրել էր հլու-հնազանդ ռոբոտ-արարածներ:

Սոցիալական ու տնտեսական կյանքի պետական հսկողության օրինակներ գըրանցվել են հենց գիրն ստեղծելու օրերից, ու սրանց վարչախումբերը կախված չեն ոչ վայրից, ոչ էլ ժամանակից, այսինքն, հարատև են: Այս կոլեկտիվիստական {ըստ էության՝ սոցիալիստական – ՄՀ} ամենանշանավոր դրվագներից մեկը Հարավային Ամերիկայի ինկաներն են, ու իրենց պետությունն է:

Ինկաների կայսրությունը ծագել էր մի փոքր ցեղից, Պերուական լեռներում, 12-13-րդ դարերում, ռազմական մի թեոկրատիայից {կրոնապետությունից – ՄՀ}:

Ինկաների թագավորները իրենց գազանային իշխանությունը հիմնել էին այն առասպելի վրա, թե իբր Արևի աստված Ինտին խղճացել է լեռներում ապրող ժողովրդին ու հետո իր որդուն ու այլ հարազատներին ուղարկել է, որ մարդկանց սովորեցնի, թե ինկաներն ինչպես սարքեն իրենց կացարաններն ու ամենաանհրաժեշտ պարզունակ գործիքները:

Ինկաների հետագա իշխանավորները հայտարարում էին, թե իրենք այս աստվածային արարածների հետնորդներն են, ուրեմն, օծվել են, որ հսկեն իրենց բոլոր հպատակներին:

Հետո, 14-րդ ու մանավանդ 15-րդ դարի սկզբում, ինկաներն ընդարձակվեցին ու տեր դարձան վիթխարի մի կայսրության, ինչը տարածվում էր Հարավային Ամերիկայի արևմտյան ափին ու ընդգրկում էր այսօրվա Պերուի, Էկվադորի, Բոլիվիայի, Չիլիի մեծ մասը ու, մասամբ, նաև Արգենտինան ու Կոլումբիան:

Ինկաների պետությունը տապալեցին իսպանացի նվաճողները {այսինքն, կոնկիստադորները – ՄՀ}, Ֆրանսիսկո Պիսարոյի ղեկավարությամբ:

Ուրեմն, ինկաների թագավորները, պնդելով, թե Արևի աստծո հետնորդներն ու քրմերն են, իրենց տարածքում տիրում էին բոլոր մարդկանց ու սրանց ունեցվածքին: Ու, պատմության ողջ ընթացքի բոլոր սոցիալիստական սիստեմների պես, սըրանք է´լ էին արտոնությունների ու հավսարարության սիստեմները միավորել:

Երբ իսպանացի նվաճողները մտան ինկաների մայրաքաղաք Կուսկոն, ապշեցին ինկաների էլիտայի պալատների, տաճարների ու տների վիթխարիությունից ու պերճությունից, ինչպես նաև ինկաների ջրաբաշխիչ ու նաև սալահատակ ճանապարհների զորավոր սիստեմից:

Բայց ինկաների տնտեսությունը հիմնված էր ստրուկների աշխատանքի վրա, սրա համար էլ ստիպմունք չկար, որ տեխնոլոգիաները զարգանան ու բարձրացնեն աշխատուժի արտադրականությունը, կամ ցածրացնեն աշխատանքի ա´յն քանակը, ինչը անհրաժեշտ էր, որ գյուղատնտեսությունն ու արհեստները զարգանային:

Արտադրության հիմնական մեթոդը աշխատանքի քանակը շատացնելն էր: Սրա համար էլ իսպանացիները շատ ու շատ ավելի լավ սպառազինություն ունեին, քան ինկաները:

22.2 Ինկաների էլիտան ու շարքայինների «կոմունիզմը»

Ինկաների հասարակարգի իշխանությունն ու արտոնությունները խիստ աստիճանավոր էին: Ինկաների Արևի որդի արքայից ներքև իշխող դասի անդամները հենց բյուրոկրատական վարչարարներն էին, սպայական կորպուսը, քրմերն ու գիտունները:

Սրանցից ներքև՝ գյուղացիներն էին, անասնապահներն ու արհեստավորները, բայց սրանց նաև բնակեցնում էին նոր նվաճած տարածքներում, որ ապահովեն ինկաների տիրապետությունը պարտվածների նկատմամբ:

Սրանցից ներքև էլ՝ ստրուկներն էին, ովքեր, ըստ ինկաների լեգենդների, սկզբում դատապարտվել էին մահվան, բայց հետո սրանց խղճացին ու թողեցին, որ դառնան մշտական ճորտ:

Ինկաների իշխանավորները հավսարարությունը հաստատել էին, բառացի, բոլոր ասպարեզներում: Սովետական այլախոհ Իգոր Շաֆարևիչը (1923-2017) իր «Սոցիալիզմի երևույթները» (The Socialism Phenomena, 1980) գործում ասում է.

«Կյանքի կատարյալ ենթարկությունը օրենքին ու պետական պահանջներին հասցընում էր արտառոց ստանդարտիզացիայի՝ նույնական հագուստ, նույնական շենքեր, նույնական ճանապարհներ…ստանդարտացնելու այս ոգին ստիպում էր, որ ամեն մի նույնիսկ չնչին տարբեր բանը թվա վտանգավոր ու թշնամական, լինի սա երկվորյակի ծնունդ, թե մի տարօրինակ ձևի քար: Բոլորն էլ վստահ էին, որ այս տեսակ բաները հասարակությանը չար ուժերի գործերն են:

«Ինչքա՞ն է ճիշտ, երբ ասում ենք, թե ինկաների պետությունը սոցիալիստական է: …Ինկաների պետության կառուցվածքի մեջ սոցիալիզմը հստակ է արտահայտված:

«Նախ, մասնավոր սեփականության, մանավանդ հողի մասնավոր սեփականության, համարյա լրիվ բացակայությունը, փողի ու առևտրի բացակայությունը:

«Հետո, տնտեսական որևէ մասնավոր նախաձեռնության բացարձակ արգելքը, մասնավոր կյանքի մանրամասն ղեկավարությունը, ամուսնության իրավունքի պետական թույլատրությունը, կանանց ու հարճերի բաշխման պետական սիստեմը»:

22.3 Առօրյա կյանքը լրիվ ու անխախտ ծրագրավորելը

Ինկաների պետության խիստ մանրամասն նկարագրությունը կա ֆրանսիացի տնտեսագետ ու պատմաբան Լուի Բոդինի (Louis Baudin-ի (1887-1964)) «Սոցիալիստական կայսրությունը, Պերուի ինկաները» (A Socialist Empire: The Incas of Peru (1927)) գրքի մեջ:

Ինկաները կառավարում էին հրամանների ու հսկողության մի համատարած դաժան սիստեմով:

«Սոցիալիստական ամեն մի կարգն էլ անպայման հիմնված է բյուրոկրատական հզոր վարչարարության վրա: Հենց որ ինկաների կայսրությունը մի նոր գավառ էր նվաճում, սրա բնակչությունը կազմակերպում էր աստիճանների կարգով, ու կայսերական պաշտոնյաներն իսկույն գործի էին անցնում…

«Առհասարակ, սրանք պիտի վիճակագրական աղյուսակներ կազմեին; պիտի իրենց ենթակա խմբից բռնագանձեին այս խմբին անհրաժեշտ ամենայն պաշարը (հացահատիկը, հիմնական սննդամթերքը, բուրդը ևն). պիտի բաշխեին թե´ այս ամենը, թե´ սըրանց արտադրությունը. պիտի բավարարեին կարիքավորների դիմումները. պիտի հսկեին իրենց ենթակաների վարք ու բարքը. ու այս ամենը կարգ ու պատշաճին զեկուցեին իրենց վերադասներին:

«Այս գործողությունները հեշտացնում էր այն հանգամանքը, որ հսկվող հպատակները պարտավոր էին իրենց այս վերադասներին ընդունեն իրենց տները ամե´ն պահին, թույլ տալով, որ վերադասները ստուգեն տան ամենայն ինչը, անգամ աման-չամանը, ու ճաշելիս էլ նույնիսկ պիտի տան դուռը բաց թողնեին…»

Ինկաների բյուրոկրատիան իր ցանցը տարածում էր ամենայն մի հպատակի վրա, ու սրանք շուտով դառնում էին հլու-հնազանդ արարած, «ամեն մեկի անհատականությունը քիչ-քիչ պետության մեջ ձուլելու այս պրոցեսով…մինչև որ այս անհատականությունը լրի´վ էր չքանում», ասում է Բոդինը:

Ինկաները փորձում էին վերացնեն «ժողովրդի երկու չսիրած բանի՝ աղքատության ու պարապ մնալու պատճառները… Բայց, ինկաները, վերացնելով սրանք, չորացրին նաև առաջընթացի երկու ակունքը՝ նախաձեռնությունն ու ապագայի նեղությունների համար մտահոգությունը»:

Ինկաների հպատակների փոխարեն՝ միայն իրենց կառավարությո´ւնն էր մտածում ու պլանավորում ամեն ինչը: Սրա արդյունքը եղավ «կոմերցիայի լճանալ դադարելը…եռանդի ու կենսունակության բացակայությունը, յուրօրինակության բացակայությունը արվեստում, դոգմատիզմը գիտության մեջ ու նույնիսկ պարզագույն հայտնագործությունների բացակայությունը»:

22.4 Ինկաների բարեկեցիկ պետությունը

Այս իներցիան ներդրվում էր {այսօրվա այսպես կոչված – ՄՀ} բարեկեցիկ պետության ինստիտուտներով: «Ինչ վերաբերում է նախաձեռնությանն ու ապագայի նեղությունների համար մտահոգությանը», ասում է Բոդինը, «սա ինչո՞ւ պիտի գործեր ա´յն ժողովրդի մեջ, ինչի հացահատկի ու սննդի պետական ամբարները պռնկե պըռունկ լիքն էին, իսկ պետական պաշտոնյաներն էլ պարտավոր էին սա բաշխեն իրենց, եթե կարիք լինի: Պահի կարիքներից բացի, ապագայի համար մտահոգվելու բացարձակ ոչ մի առիթ չկար»:

{Լուդվիգ ֆոն Միզեսի «մարդկային հիմնական աքսիոմը», ինչպես արդեն ասվել է, պնդում է. «Մարդկային արարմունքը ներկա ու ապագա հոգսերը վերացնելու մտադիր վարք է»: Ինկաների իշխանավորները իրենց ժողովրդին զրկել էին մտահոգություններից, այսինքն, զրկել էին մարդկային վարքից, ուրեմն, նաև մարդկայնությունից ու դարձրել էին ռոբոտ – ՄՀ}:

Բացի սրանք, ինկաների բարեկեցիկ պետությունը, ըստ էության, այս ամենով վերացնում էր նաև բարեգործության ու սեփական ընտանիքի ու հանրության հանդեպ պատասխանատվության մոտիվները:

Բայց ամենալուրջ բանը՝ անհատի տնտեսական տիրույթը պետությա´նը հանձնելն էր, որովհետև սա ոչնչացնում էր բարեգործության հենց ոգի´ն: Պերուացի բնիկը սպասում էր, որ պետությո´ւնն անի ամեն ինչը ու այլևս չէր մտահոգվում իր ընկերների համար, եթե օրենքը սա չէր պարտադրում:

Հանրության անդամներին հարկադրում էին, որ հողագործություն անեին նաև ի շահ ա´յն անդամների, ովքեր աշխատունակ չէին, ու երբ այս խնդիրը լուծված էր, սրանք այլևս ազատ էին:

Սրանք իրենց հարևաններին օգնում էին միայն երբ վերադասն էր հրամայում, որ օգնեն, բայց ՊԱՐՏԱՎՈ´Ր ԷԻՆ ոչինչ չանեն իրենց սեփական նախաձեռնութամբ:

Սրա համար էլ, արդեն իսպանացիների նվաճումների օրերին, պերուացու մարդասիրական տարրական զգացումները լրիվ անհետանալու վտանգի տակ էին:

Պերուացու կյանքը մի ընդհանուր, անուրախ, ապահով ու կանոնավոր գոյություն էր, ինչը պարտադրում ու երաշխավորում էր ինկաների բյուրոկրատիան:

Բոդինը փորձում է պատասխանի հետևյալ հարցին. «Ինկաների թագավորի հպատակը երջանի՞կ էր»:

Ինկան աշխատում էր (իր, հենց ինկայի´ կարծիքով) իր աստվածային տիրոջ համար: Ու ինկան պիտի ընդամենը հնազանդվեր տիրոջը, առանց մտածելու հոգսը քաշելու: Եթե ինկայի մտահորիզոնը սահմանափակ էր, ինքը սրանից տեղյակ չէր, քանզի ինքն ուրիշ ոչ մի բան չէր տեսել:

Իսկ այն հանգամանքը, որ ինկան չէր կարող իր սոցիալական աստիճանն ավելի բարձրացնի, իրեն ցավ չէր պատճառում, որովհետև ինկայի մտքո´վն անգամ չէր անցնում, թե նման բանը հնարավոր է:

Պերուացու կյանքը միապաղաղ էր, ու այս միապաղաղությունը ընդհատում էին միայն սեզոնային տոներն ու այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք էին՝ ամուսնությունը, զինվորական ու աշխատանքային հարկադիր ծառայությունը, որոնք խիստ կանոնակարգված էին:

Պերուի հնդիկի ուրախությունն ու վիշտը ունեին իրենց հատուկ ֆիքսված օրերը: Կառավարական տնօրինությունից ազատ էին միայն մահն ու հիվանդությունը: Սա մի բացասական երջանկություն էր, մի քանի դժբախտությամբ ու մի քանի խոշոր ուրախությամբ: Դ’Արժանսոնի (D’Argenson-ի) ասածով՝ «կայսրությունը ստեղծել էր երջանիկ մարդկանց մի գոմ…»:

Ինկաների պետության միայն իշխող դասն ու մանավանդ թագավո´րն էր ունակ ապրելու լիիրավ կյանքով: Թագավորի ու իր ընտանիքից բացի, մարդն այլևս մարդ չէր, այլ տնտեսական մեքենայի պտուտակ կամ պաշտոնական վիճակագրության մի թիվ:

Սրա համար էլ ինկաների իր նկարագրության մեջ Իգոր Շաֆարևիչը եզրակացնում է.

«Թվում է, թե ինկաների պետությունը մարդկության պատմության ընթացքում սոցիալիստական գաղափարների երբևէ եղած կատարյալ մարմնացումներից մեկն է»:

Կառավարության հսկողության մեր օրերի այս ժանտախտը ինկաներինից տարբեր չի:

Քսաներորդ դարի տոտալիտար կոլեկտիվիստական պետությունները, իրենց այս պլանային հասարակական կարգի ուժգնությամբ ու ամենաթափանցությամբ, շատ-շատ են նման ինկաների հնագույն պետությանը: Մեր այս 21-րդ դարի կյանքի «դեմոկրատական» կոլեկտիվիզմը ինկաների սոցիալիզմի հետ նմանություն շատ ունի:

22.5 «Պետախնամությունը» քչացնում է ազատությունը

Մեր օրերի հասարակական կարգը տնօրինող ինստիտուտները հսկում են մեր տնտեսական բոլոր գործերը: Սրանք քթները խոթում են մեր անձնական կյանքն ու հետո անցնում են մեր անձնական ու ընտանեկան կյանքը տնօրինելուն:

Սրանք իրե´նք են դառնում մեր բարեկեցության ու երջանկության պատասխանատուները ու հանձն են առնում մեզ պահպանեն ամենայն փորձությունից ու աղետից:

Սրա´նք են հսկում մեր դպրոցական կրթությունը, սրա´նք են մեզ բուժում, մեր համար աշխատանք գտնում ու, երբ գործազուրկ ենք, մեզ նպաստ են տալիս:

Սրա´նք են հոգում մեր հոգևոր սննդի ու առողջության հարցերը: Սրա´նք են հետևում, թե ի´նչ ենք ուտում ու խմում, ի´նչ ենք կարդում ու ինչո´վ ենք զվարճանում, կամ ինչպե´ս ենք անցկացնում մեր անհատական ժամանցը:

Այժմ, երբ պետությո´ւնն է պատասխանատու այն բաների համար, ինչը առաջ մեր անհատական ոլորտի տիրույթն էր, անընդհատ կրճատվում ու թուլանո´ւմ են մեր անհատական ազատությունները:

Բայց այս պրոցեսը ինկաներին պատահածից տարբեր չի: Լուի Բոդինը նշում է.

«[Քաղաքական աճող հայրախնամության] այդ թույնը ինկաներին ոչ թե միանգամից ու մի մեծ դոզայով է տրվել (սա դժգոհության ալիք կբարձրացներ), այլ կաթ-կաթ, մինչև որ ինկաների անհատականությունն անհետացել է…»

Իսկ երբ պասսիվ հնազանդությունը դառնում է մարդու բնավորությունը, այլևս անհնար է, որ այս մարդը գործի հանուն իրեն, ու սա արդեն դառնում է իր իսկ կրած լծի սիրահարը:

Նույնիսկ խիստ պահանջկոտ տիրոջը հնազանդվելուց հեշտ բան չկա, մանավանդ եթե տերը քեզ թե´ օրեկան հացն է տալիս, թե´ ազատում է հոգս ու մտածմունքի ամենօրյա բեռից:

Ուղղակի, մեր այսօրվա պետերն ու քաղաքական «առաջադեմ» էլիտան, ի տարբերություն ինկաների արևորդի արքայի, այնքան են գոռոզ ու մեծամիտ, որ հայտարարում են, թե իրենց հայտնի է «պատմության այն ճիշտ ուղին», որով պիտի գնա մարդկությունը՝ իրենց առաջնորդությամբ:

Ստրուկների ու հնազանդ շարքային ինկաների քրտնքով չաղացած արտոնյալ իշխանների ու քրմերի փոխարեն՝ մենք ունենք շահառու հատուկ խմբեր, ովքեր, քաղաքական թալանի զորությամբ, սնվում են հասարակության բեղուն անդամների հաշվին:

Ինկաների լրիվ պետականացրած հողի ու հարկադիր աշխատանքի փոխարեն մենք ունենք մեզնից ամեն մեկի կյանքն ու մեր իբր մասնավոր սեփականությունը կարգավարող մի սարդի հսկողության, արգելքների ու հրամանների մի ոստայն, ու այս ոստայնը, մեր անհատական գործերին միջամտող այս պետությո´ւնը, անընդհատ ու անընդհատ, շատացնում է այս հսկողությո´ւնը, այս արգելքնե´րն ու հրամաննե´րը:

22.6 Անհատը պիտի մատաղ արվի կոլեկտիվին

Այսօրվա քաղաքական ծրագրավորողներն ու թալանչիները, ճիշտ 500 տարի առաջվա ինկաների կոլեկտիվիստների պես, իրենց իշխանութունն ու հսկողությունը պարտադրում են երկու հիմնական ձևով:

Ֆրանսիացի դասական լիբերալ Իվ Գիյոն (Yves Guyot-ն, 1843-1928) ասում է.

«[Ուզո՞ւմ ես քո իշխանությունն ու հսկողությունը պարտադրես ժողովրդին], վերացրո´ւ անհատական շահը՝ որպես մարդկային ամենայն արարմունքի մոտիվ, ու վերացրո´ւ ալտրուիզմը {անշահախնդիր ու կամավոր օգնելու մղումը – ՄՀ}, որպես մարդու ինքնակամ ու ազատ զոհողության ու ինքնակամ ու ազատ կորստի հիմնական բացատրություն, ինչը ինքնին հարկադրում է, որ մարդը {ակամա ու անգիտակից – ՄՀ} ծառայի ողջ կոլեկտիվին»:

Այսօրվա համարյա բոլոր «պրոգրեսիվիստներն» ու «սոցիալ դեմոկրատները», իհարկե, ժխտում են իրենց գովաբանած կոլեկտիվիստական պետության ու ինկաների դաժան, աբսոլյուտիստական ու իմպերիալիստական կոլեկտիվիստ կայսրության ամենայն ցեղակցական կապերը: Այնուամենայնիվ, ինկաների սիստեմի ու այսօրվանների իրենց նպատակներին հասնելու ինստիտուցիոնալ շինարարության նախադրյալների էությունը նույնն է:

Այս երկուսն էլ պահանջում են, որ անհատը լինի ստրկամիտ ու իր ողջ կյանքը ենթարկի ա´յն մարդկանց թելադրանքին, ում ձեռքին որ հարկադրանքի միջոցներն են; որ անհատը դառնա քաղաքական իշխանության ճորտը: Այս երկուսն էլ պահանջում են, որ ազատ շուկայում անհատի մասնավոր սեփականությունն ուրիշի հետ փոխանակելն ու գործածելը վերանա:

Այս երկուսն էլ պահանջում են, որ վերոհիշյալ ցեղային-խմբային կամ կոլեկտիվ շահերը գերադաս լինեն որևէ մի անհատի նպատակներից ու շահերից: Այս երկուսն էլ պահանջում են, որ անհատը դառնա փոքր, դառնա շատ ավելի չնչին ու ոչ նշանակալի, քան այն սոցիալական զանգվածը, ում երևակայական շահերը պիտի վեր դասվեն անհատի շահերից:

Ու այս երկուսն էլ պահանջում են, որ անհատը անշեղ հավատա, որ ինքը պիտի իր ամե´ն ինչը զոհի հանուն այդ «ավելի մեծի», իսկ երբ այս զոհողությունը չի հաջողվում, իրեն մեղավոր զգա, որ իրեն չզոհեց հանուն «ընդհանուրի բարեկեցությանը»:

Հնագույն ինկաներից ոմանք ինքնակամ թույլ էին տալիս, որ իրենց, բառացի, մատաղ անեն իրենց Արևի աստծուն, որ սրա զայրույթը մեղմեն կամ բարեհաճությունը շահեն:

Այսօրվա բարեկեցիկ հասարակության անդամներից էլ սպասվում է, որ իրենց անհատական ազատ կյանքի, ազատ արարքների ու ազատ փոխազդեցության ընտրությունները զոհեն ընդհանուրի շահին, իսկ զինվորներից էլ՝ որ իրենց կյանքը զոհեն հանուն «ազգային շահի»:

Բայց մի բարեբախտություն ունենք, որ մարդկային ոգին կոտրելը, այնուամենայնիվ այդքան հեշտ չի, նույնիսկ իմանալով, որ մի քանի դար առաջ ինկաներին սա գուցե հաջողվել էր (կամ, ինչպես իրենց էր թվում, թե հաջողվել է):

{Ինկաները, ինչպես նաև սոցիալիստական Սպարտան, սա հաջողացրին իրենց պետությունը կործանելու գնով – ՄՀ}):

Թող մեր օրերի կոլեկտիվիստները հաջողության հույսը չունենան: Անհատի մեջ կա ինչ-որ մի բան, ինչը թույլ է տալիս, որ հույս ունենանք, որ ինքը, այնուամենայնիվ, ազա´տ կմնա: Հույս ունենանք, որ եթե այս ներքին ոգին արթնանա, ազատությունը լրիվ չի ոչնչանա:

Գլուխ 23. ՍՊԱՐՏԱՅԻ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ

Դրույթ 1. Տոտալիտար պետությունը վերացնում է մասնավոր սեփականությունը, որ կարենա ողջ ժողովրդին մի կետրոնից ղեկավարի ու հնազանդ պահի:

Սոցիալիստական տոտալիտար պետության մի հնագույն ցայտուն օրինակն էլ Սպարտան է, հունական հին պետություններից մեկը, մ.թ.ա. VI-II դարերում, Հունաստանի Պելոպոնեսի հարավային մասում:

(Իմ այս պատմությունը չափազանց է սխեմատիկ, այնինչ, ոնց որ միշտ, պատմության անցքերը վիթխարի բարդ ու խճողված են: Ես հիմնականում օգտվել եմ Արիստոտելի (իմ թարգմանած) «Աթենական հասարակարգը» գործից ու հիմնականում սրա հիման վրա С. Радциг-ի թարգամանած “Афинская политея”-ից ու Ф. Арский-ի գրած “Перикл” գործից):

Չնայած իր գոյության վերջում Սպարտան դարձավ օլիգարխական, այսինքն հողերի մեծ մասը օլիգարխներինն էր, բայց իր համարյա ողջ ընթացքում Սպարտայի ողջ հողը պետության սեփականությունն էր, բաժանված մոտ մի հեկտարանոց մասերի, ու տրված միայն լիիրավ քաղաքացիներին` սպարտացիներին:

Սպարտայի թագավոր ու Հին Աշխարհի յոթ իմաստունից մեկը համարվող Լիկուրգոսի օրենքով` սպարտացիները որևէ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չունեին, ու սրանց հողերը մշակում էին կախյալ հելոտները, ովքեր համարյա ստրկական վիճակում էին: Կախյալ վիճակում էին նաև ազատ, բայց քաղաքացիական իրավունքներից զուրկ պերիոյկները:

Առաջինները թերևս Սպարտայի տեղաբնիկներն էին, իսկ երկրորդները երևի աքայացի հույների առաջին ալիքից էին: Իրենք` սպարտացիները, նույնպես եկվոր էին, ոնց որ եկվոր էին բոլոր հույները ու թափառական բոլոր հնդեվրոպացիները:

Հույների երեք ալիք է եկել Հին Հունաստան: Վերջին ալիքը դորիացիների ալիքն էր, ովքեր նաև սպարտացիների նախնիներն էին:

(Առաջին ու երկրորդ ալիքները` աքայացիների ու հոնիացիների ալիքներն էին: (Որ ուշադիր ես կարդում Իլիականն ու Ոդիսականը, գլխի ես ընկնում, որ ավելի «փոքր ալիքներ էլ են եղել: Իլիականն ու Ոդիսականը հիշատակում են սպարտացիներին, իրենց Մենելայոս արքայով, բայց սրանք գուցե աքայացիներն էին (մ.թ.ա. XII դարում), ում հետո նվաճեցին դորիացիները, ու մ.թ.ա. X-IX դարերում, Եվրոտաս գետի հովտում, հիմնեցին Սպարտա քաղաք-պետությունը` պոլիսը: Բուն Սպարտան` Լակոնիկան էր, ինչը, ոնց որ ասվեց, Պելոպոնեսի հարավում էր, ու թերևս նվաճած Մեսենան):

Սպարտայի քաղաքական գերագույն օրգանը ապելան էր, այսինքն` ժողովրդական ժողովը, ինչը մշտական ռեֆերենդումի ու նաև դատարանի պես մի բան էր:

(Հիշենք, որ Սպարտայի քաղաքացիների թիվը (Սպարտայի ամենալավ ժամանակները) երևի 30000 էլ չէր:

(Ժողովրդական ժողովի ինստիտուտը երևի բոլոր հնդեվրոպացիներին էլ հատուկ էր, բայց սա միայն Աթենքի հույները համարյա հասցրին լիբերթար կարգին):

Սպարտային երկու թագավոր (բասիլևս) էր ղեկավարում, մեկը` Ագիսյանների, մյուսը Էվրիպոնտյանների տոհմից: Բասիլևսները հիմնականում գլխավորում էին բանակը, ու նաև մի քանի պաշտամունքային ծիսական ֆունկցիա ունեին: Երբ սպարտական բանակն արշավանքի էր ելնում, այս բասիլևսներից մեկը մնում էր Սպարտայում:

Բասիլևսների իշխանությունը բավական սահմանափակ էր, ու կարևոր վճիռները հանում էին գերուսիայի (ծերակույտի) անդամները, ովքեր ընտրվում էին նշանավոր տարեց սպարտացիներից: Ժողովրդական ժողովն ընտրում էր 5 հոգանոց էփորների կոլեգիան, ինչը բարձրագույն հսկիչ ու դատական օրգանն էր:

Սպարտայում, դասական շրջանում, ներքին գործածության փող չկար, եթե չհաշվենք փողի տեղը գործածվող երկաթի հաստ ու երկար ձողերը, որոնցից շատ կուտակելը հարմար չէր: Ոսկին ու թանկարժեք մետաղներն ու քարերը արգելված էին:

Իհարկե` պետությունը փող ուներ, բայց այդ փողը գործածում էր միայն արտաքին առևտրի համար, ու մեկ էլ` տրվում էր արշավանքի ելած զորավարներին կամ դեսպաններին: Երբ սրանք հետ էին դառնում հայրենիք, պիտի իրենց մոտի ոսկե փողն ու թանկարժեք առարկաները հանձնեին պետությանը:

Սնվելու ու հագնվելու հարցերում սպարտացիներն պիտի խիստ ժուժկալ լինեին:

Սպարտացիների արու զավակները մասնավոր չէին, հանրայի´ն էին:

Տղաներին 7 տարեկանից վերցնում էին ծնողներից ու մինչև 20 տարեկանը պահում էին ռազմական հատուկ ջոկատներում, որտեղ սրանց ռազմական գործ էին սովորեցնում, ու դաստիարակում էին խիզախության ու հայրենասիրության ոգով:

Տղաները զույգ-զույգ ընկեր էին դառնում, ովքեր շատ հաճախ կապված էին նույնասեռ սիրով, ինչը խրախուսվում էր պետական մակարդակով ու բոլորովին էլ անպատիվ բան չէր համարվում: Աղջիկներին ֆիզիկական լավ կրթություն էին տալիս, որ առողջ ու ամրակազմ երեխա ծնեն:

Դրույթ 2. Սպարտացիների բարոյաիրավական համարյա բոլոր կանոնները բըխում էին մասնավոր սեփականության բացակայությունից: Օրինակ, մանուկների ու պատանիների գողությունը ամոթալի չէր համարվում ու նույնիսկ խրախուսվում էր, բայց գողության համար բռնվելը համարվում էր ռազմիկին չվայելող ապաշնորհություն, ու բռնվածին ֆիզիկական խիստ պատիժ էին տալիս` ճիպոտով ձաղկում էին:

(Ակամա հիշում ես Սովետական Միության բրեժնևյան շրջանը, երբ Բրեժնևը ասել էր, որ ձեռնարկության արտադրանքից բանվորների օրեկան գողությունները դատապարտելի չեն, որովհետև մարդիկ պիտի մի կերպ ապրեն):

Չնայած այս պատիժը չափազանց ցավագին էր, ու մանուկներից ոմանք մահանում էին, բայց նույնիսկ այս մանուկներն էին ձգտում ձայն չհանեն ու ամեն կերպ դիմանում էին ցավին, ինչը համարվում էր տղամարդկության նշան:

Հայտնի է մի դեպք, երբ սպարտացի մանուկը շորի տակ, մերկ փորի վրա թաքցրած է լինում իր սիրելի կենդանուն` աղվեսի ձագին, ու մեծահասակների ներկայությամբ ծպտուն անգամ չի հանում, չնայած աղվեսի ձագը ատամներով քրքրում է երեխու փորը, ու մանուկն այս վերքից մեռնում է:

Մանուկներին կիսաքաղց էին պահում, որ գողություն անեն ու ճարպկանան:

Երբ մանուկներն ու պատանիները գողանում էին հելոտների կամ պերիոյկների ունեցվածքը, պատահում էր, որ սպանում էին սրանց, մանավանդ հելոտներին, ում մարդ չէին համարում:

Ժամանակ առ ժամանակ պատանիները խումբ էին կազմում ու գիշերները գընում էին արշավի, որ հենց հելոտ սպանեն: Հելոտ սպանելու համար էլ առանձին մի պատիժ չկար, թե որ սպարտացի պատանին չէր բռնվում: Բռնվելիս էլ` պատիժը ձաղկելն էր:

Սպարտացին, ճիշտն ասած, 7 տարեկանից մինչև կյանքի վերջը զինվոր էր ու ապրում էր միայն ու միայն հանուն պետության, այսինքն, հանուն այդ անբարոյակարգի:

Սպարտայում թե´ գրականությունը, թե´ գիտությունը, թե´ փիլիսոփայությունը, թե´ արվեստները արհամարհված էին:

Երաժշտությունից ուսումնասիրում էին միայն ֆլեյտայի նվագը, ու սա էլ ա´յն բանի համար, որովհետև մարտի ժամանակ սպարտացիների զորաշարը քայլում էր ֆլեյտաների նվագի հետ:

Ուրիշ տեսակ երաժշտություն (երևի բացի «կիթառը»` քնարի պարզ տեսակը) հարգի չէր, թե չհաշվենք տղամարդկանց ռազմական խմբերգերն ու պարերը:

Հարգի չէին նույնիսկ Իլիականն ու Ոդիսականը, որ այն օրերին հռչակված էին հունական բոլոր պոլիսներում, ու համարյա չկար հույն քաղաքացի, ով սրանցից գոնե մի հատված անգիր չիմանար:

Աթենացիներն արհամարհանքով ասում էին, թե սպարտացիներից ոչ մեկն այս պոեմներից ոչ մի հատված անգիր չգիտի, ու կարող է՝ չի էլ կարդացել:

Սպարտացի կանայք չէին ողբում պատերազմում զոհված իրենց որդիներին:

Երբ սպարտացի կինը առնում էր մարտում որդու զոհվելու լուրը, տոնական շորեր էր հագնում, հետո, զարդարված ու հպարտ-հպարտ դուրս էր գալիս քաղաքի հրապարակը, ու մյուս զոհվածների նույն ձևով զարդարված մայրերի հետ տոնում էր իր զավակի մահը, արհամարհանքով վերաբերվելով ա´յն կանանց, ում որդին չէր զոհվել:

Անկասկած, այսօրվա մեր տեսանկյունից, այսօրինակ վարքը անբարո է ու այլանդակ, ու սա մի ցայտուն օրինակ է, թե մասնավոր ունեցվածքը վերացնելն ու հայրենասիրությունը գերագույն նպատակ դարձնելն ի´նչ անբարո այլանդակության է հասցնում:

Սպարտացիները սպանում էին իրենց նորածիններին, եթե սրանք ֆիզիկական թերություններ ունեին, ինչը նորից անբարո է: Այս նորածիններին շպրտում էին անդունդը:

Սպարտացի տղամարդն իրավունք չուներ պատերազմ գնալու, եթե զավակ չուներ: Թեև սա արվում էր, ցեղի շարունակության համար, այնուամենայնիվ, մ.թ.ա. 3-4-րդ դարերում սպարտայի քաղաքացիների թիվը մոտ 1000 էր, իսկ վերջում` մոտ 800 հոգի էր, ու սրանցից 100-ը օլիգարխ էր:

Դրույթ 3. Մասնավոր սեփականությունը սահմանափակելը կամ այս սեփականության բացակայությունը թե´ արտադրությո´ւնն է կրճատում, թե´ բնակչության թի´վը, թե բարոյականությո´ւնը, ու շատացնում է անբարոյությունը:

(Սա բազմիցս է հաստատվել, ու սա այսօր Հայաստանում էլ է ակնհայտ: Պետերը ակնհայտ անբարո են ու զուրկ են կա´մ ամոթից, կա´մ խղճից կամ այս երկուսից է´լ միասին: Ծնելությունն ահավոր է կրճատվել, քաղաքացիներն էլ հրաժարվում են իրենց հայրենիքից ու հեռանում են երկրից: Իհարկե, այս պրոբլեմն այսքան պարզ չի, ու ծնելությունը գուցե ուրիշ բաներից է´լ է կախված):

Դրույթ 4. Լիբերթար տնտեսագետները նոր զարգացող երկրներին խորհուրդ են տալիս, որ սրանք ամեն կերպ շատացնեն իրենց բնակչությունը, որ նորմալ գործող ազատ շուկա ունենան, ու հզոր տնտեսություն ստեղծեն):

Թվում է, թե սպարտացիների այս «պետականամետությունը» կամ «ազգայնամետությունը» պիտի սպարտացիներին դաստիարակեր արտառոց ու թունդ հայրենասիրության ոգով: Բայց ամենատարօրինակն ա´յն հանգամանքն է, որ Հին Հունական աշխարհում ամենահեշտ կաշառվողն ու նույնիսկ իր հայրենիքը դավաճանողը հենց սպարտացինե´րն էին, ա´յն սպարտացիները, ովքեր «տանը» փող չէին գործածում ու առերես արհամարհում էին հարստությունը, շքեղությունն ու պերճանքը:

Այ, այսպիսին էին սպարտացի իրոք որ զորավոր ու անսասան ռազմիկները:

Այսքանը պատմեցի, որ քիչ հետո տեսնենք, թե մեր օրերի սոցիալիստներն ու նացիստները ինչքա´ն-ինչքա´ն բան են վերցրել կորած գնացած սպարտացիներից, իհարկե, Հերակլիտեսի, Պլատոնի, Հեգելի ու նաև սրանց հետևորդների միջնորդությամբ ու խորհրդով:

(Կրկնեմ, որ Պլատոնը, իր Իդեալական Քաղաքի տեսությունը շարադրելուց, նկատի է ունեցել հենց Սպարտան: Պլատոնի իդեալը Լիկուրգոսի օրենքներով ապրող արխայիկ Սպարտան էր):

Գլուխ 24. ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ

Անցյալ դարի սկզբին, 1917 թվին, Ռուսաստանի իրավիճակն ստիպեց, որ ցարը հրաժարվի իշխանությունից, ու այս երկրում «բուրժուական», այսինքն, դեմոկրատական հեղափոխություն եղավ: Իշխանությունն անցավ Դումային (պառլամենտին) ու սրա կազմած ժամանակավոր կառավարությանը:

Ժամանակավոր կառավարությունը թույլ էր, Ռուսաստանն էլ կռվում էր Գերմանիայի ու սրան դաշնակից երկրների հետ:

Երկրում սկսվեց անիշխանությունը, ինչը քիչ-քիչ խորացավ ու դարձավ կատարյալ քաոս: 1917-ի հոկտեմբերի 29-ին (հին տոմարով; նորով` նոյեմբերի 7-ին), բոլշևիկ-սոցիալիստները, Լև Տրոցկու գլխավորությամբ, օգտվելով այս քաոսից, տապալեցին ժամանակավոր կառավարությունը ու կազմեցին նոր` սոցիալիստական կառավարություն, ինչի ղեկավարը դարձավ Վլադիմիր Իլյիչ Լենինը, իր գլխավորած բոլշևիկյան կուսակցությունով:

Բոլշևիկները այն օրերի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ամենածայրահեղ թևն էին, ովքեր սոցիալ-դեմոկրատներից անջատվել էին 1902 թվին:

Այն օրերին է´լ, այսօր է´լ ամեն գույն ու երանգի սոցիալիստներն ու կոմունիստները իրենց համարում էին ու (էլի´ են համարում) մարքսիստ, այսինքն, մարքսիստական «տեսության» հետևորդն ու կրողն էին ու ե´ն:

(Իմիջիայլոց, բոլոր սոցիալիստներն էլ իրենց համարում էին դեմոկրատ, նույնիսկ բոլշևիկները, որովհետև ախր «ակնհայտ է», որ ինչ էլ ասեն, «դեմոկրատիան լավ բան է», որովհետև «մեծամասնության իշխանությունն է»):

Մարքսն ասում էր, թե մարդկային հասարակության ընթացքը իբր ենթարկվում է մի քանի հիմնական օրենքի, որոնք «օբյեկտիվ» են, այսինքն, գործում են մարդուց ու հասարակությունից անկախ (իբր ճիշտ ու ճիշտ` ֆիզիկայի, օրինակ, Նյուտոնի օրենքների պես):

Ու ըստ Մարքսի (ոնց որ արդեն ասվել է), մարդկային հասարակությունը նախ եղել է պրիմիտիվ կոմունիստական-համայնական, սրան հաջորդել է ստրկատիրական «ֆորմացիան», հետո էլ եկել է ֆեոդալական հասարակարգը, սրանից հետո էլ սկսվել է կապիտալիզմը (այն օրերինը, ինչին հիմա, զրպարտելով, ասում են «վայրի կապիտալիզմ»):

Ու Մարքսը պնդում էր, թե կապիտալիզմից հետո պիտի անխուսափ սկսվի սոցիալիզմը, երբ մասնավոր սեփականություն չի լինի, ու այս սոցիալիստական հասարակարգում էլ «սոցիալիստական կատարյալ արդարություն» կլինի:

(Նախորդ շարադրանքից պարզ է, որ ֆորմացիաների այս «տեսությունը» լրի´վ է սխալ):

Իր թեզերը հիմնավորելու համար Մարքսը մի 3 հատորանոց ծավալուն աշխատություն է գրել` Կապիտալը վերնագրով:

Պարզվեց, որ Մարքսի «տեսությունը», կրոնի պես, ահավոր հրապուրիչ ու վարակիչ է, որովհետև մարքսիստների քարոզած հիմնական լոզունգները խիստ «մարդկային» էին` հավասարություն, եղբայրություն, սոցիալական արդարություն, ամեն մեկը պիտի աշխատի ըստ իր ընդունակությունների, բայց ամեն մեկին պիտի տրվի ըստ իր պահանջների ևն:

Մարքսի ասածները, իհարկե հակասում էին այն օրերի անգլիական տնտեսագիտությանն ու իրավագիտությանը: Հակասում էին նաև բարոյական հիմնական նորմերին: Հակասում էին, որովհետև սրանք վերացնում էին` արդարությունը, անհատի ազատությունը, հռոմեական իրավունքը, ազատ մրցությունը ևն:

Կառլ Մենգերը, Բոհմ-Բավերկը, Լյուդվիգ ֆոն Միզեսը, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկն ու Կառլ Ռեյմունդ Պոպերը ու բազում ուրիշ հզոր մտածող է ցույց տվել, որ Մարքսի ասածները, գիտական տեսակետից, անհեթեթ են:

(Թե որ ա´յն օրերին մեկնումեկն ասեր, թե Մարքսը համճարեղ գիտնական է, այն օրերի լուրջ տնտեսագետներն ու խոշոր մտածողներն խիստ կզարմանային կամ կծիծաղեին):

Բայց Մարքսի Կապիտալը գիրքը (ինչի Կապիտալը վերնագրով գլխավոր գլուխը, ոնց որ ասվել է, Մարքսը սկսել էր ու այդպես էլ չէր վերջացրել, որովհետև հարկավոր գիտելիքը չուներ) դարձել էր (ու հիմա էլ մնում է) սոցիալիստների ու կոմունիստների «ավետարանը»:

Ու երբ բոլշևիկները Ռուսաստանում իշխանությունը խլեցին, ուզեցան` Մարքսի ասածներն իրականացնեն:

Բայց պարզվեց, որ Մարքսի աշխատությունների մեջ սոցիալիզմ կառուցելու ոչ մի կոնկրետ ծրագիր, ոչ մի կոնկրետ քայլ չկա:

Ու բոլշևիկները հիշեցին Պլատոնին ու սրա Իդեալական քաղաքի «տեսությունը»:

Պլատոնն էլ, ինչպես ասվել է, այս «տեսությունը» շարադրելիս, նկատի ուներ հենց Սպարտան: Ուրեմն, բոլշևիկներն ու հետագա բոլոր սոցիալիստները (հետո, նաև նացիստները` Գերմանիայում ու ամեն տեղ) Պլատոնի´ ծրագիրն էին իրականացնում, փորձում էին սպարտական կարգերի պես համակարգ ստեղծեն:

Ու սրանք իրենց առաջին մի քանի անհեթեթ քայլով Ռուսաստանի առանց այդ էլ քաոսային վիճակը դարձրին ուղղակի դժոխք:

Բոլշևիկները սկզբում հայտարարեցին (դեկրետով), թե երկրի սահմանները վերացնում են: Հետո, նորից դեկրետով, վերացրեցին փողը, ինչը միանգամից քանդեց երկրի ողջ տնտեսությունը, ու բոլշևիկները, ստիպված, փողը իսկույն վերականգնեցին:

Բոլշևիկները նաև հայտարարեցին, թե սոցիալական արդարություն հաստատելու համար` ցարից ու կալվածատերերից հողը խլելու են, որ հավասար բաժանեն գյուղացիներին, իսկ գործարաններն էլ` «կապիտալիստներից» են խլելու, որ նորից` «հավասար չափերով» տան բանվորներին:

(Ոնց որ Սպարտայում էր: Ճիշտ է, Սպարտայում գործարան չկար, ու զինագործական արհեստանոցներն էլ երևի պետական էին):

Հետո հայտարարվեց, որ ռազմական կոմունիզմ է հաստատվում, ինչը նշանակում էր, որ պետությունն իրավունք ունի անհատից խլելու սրա ողջ ունեցվածքն ու արտադրանքը, հաճախ այս անհատին չթողնելով նույնիսկ այնքան, որ սա սովից չմեռնի:

Սրա ու սրա պես ուրիշ անբարոյական (բարոյական հիմնական նորմերի իմաստով) քայլերի պատճառով այդ վիթխարի կայսրության ողջ տնտեսությունը քայքայվեց:

Երբ Լենինը տեսավ, որ երկրի ողջ տնտեսությունը փլուզված է, ստիպված, 1921 թվին հայտարարեց իր «տնտեսական նոր քաղաքականության» հայտնի ծրագիրը` ՆԷՊ-ը (НЭП-ը, Новая экономическая политика-ն) ինչը թեթևակի վերականգնում էր մասնավոր սեփականությունը:

Նեպի շնորհիվ երկրի տնտեսությունը մի չորս տարում համարյա վերականգընվեց, ու մարդիկ թեթևացած շունչ քաշեցին (չնայած բարոյական հիմնական նորմերի իմաստով անբարոյությունը դեռ համատարած էր):

Բայց մի քիչ հետո, 1928-29 թվերին, Ստալինը երկրով մեկ կոլեկտիվացրեց (ազգայնացրեց, պետականացրեց, այսինքն, վերացրեց) մասնավոր ողջ ունեցվածքը:

Ստալինը գյուղացուց խլեց ա´յն հողը, ինչով որ գյուղացիների մի մասին խաբել ու իր կողմն էր քաշել Լենինը, ու ստեղծեց «կոլեկտիվ տնտեսություններ, կոլխոզներ» (Ստալինի մահից հետո նաև՝ «սովխոզներ` սովետական տնտեսություններ»: Սրանց տարբերությունները չնչին էին):

Գործարաններն արդեն պետական էին, ու գյուղացիներն էլ, բանվորների պես, դարձան վարձով աշխատող:

Ա´յ այս ձևով, վերացնելով մասնավոր սեփականությունը, բոլշևիկները վերացրեցին` թե´ հռոմեական իրավունքը, թե´ արդարությունն ու ազատությունը, թե´ ազատ մրցությունը, ուրեմն, նաև նոր ու որակով ու էժան արտադրանք տալու ամենայն մոտիվացիան:

Հետաքրքիր է, որ բոլշևիկները հասկանում էին, որ ազատ մրցությունը կարևոր է (բայց նաև վախենում էին սրանից): Ու բոլշևիկները հայտարարեցին, թե ազատ մրցության փոխարեն հիմա լինելու է սոցիալիստական մրցություն (սոցմրցություն):

Այսինքն, իբր գյուղացիներն ու բանվորները պիտի իրար հետ մրցեին «սոցիալիստական ձևով», առանց որևէ նյութական շահի սպասելիքի, միայն հանուն սոցիալիստական գաղափարի, հանուն «նոր, սովետական մարդու» պատվախընդրության:

Մրցության այս ձևը, իհարկե, ոչ մի անգամ էլ ոչ մի արդյունք չտվեց:

Բա´, սոցիալիստները որոշել էին` «Աստծուն» (բնությանը) գերազանցեն, ու ըստեղծեն «նոր` սովետական, սոցիալիստական մարդ», ո´չ ավել, ո´չ պակաս:

Բայց դրանց ստեղծած մարդը դարձավ` հնազանդ, ճորտամիտ, վախկոտ, ամեն ինչին հարմարվող, կաշառակեր ու կաշառատու, մատնիչ, քաղաքացիական արիությունից զուրկ ու համարյա ամեն ինչով անբարո մի արարած:

Ու հենց ա´յս «սովետական մարդու» ժառանգնե´րն են, որ այսօր իրենք հենց իրենց ձեռը կրակն են ընկել ու չգիտեն, թե հենց իրենց կյանքը ո´նց կազմակերպեն, որ մարդավարի ապրեն, որովհետև բնազդով (ու ոչ թե բանականությամբ) զգում են, որ այսօրվա կյանքն անմարդկային է:

Մեր այսօրվա հետսովետական հասարակությունների մի զգալի մասը կազմված է հենց այն «սովետական նոր մարդկանցից» (սրանցից մեկն էլ հենց ե´ս եմ, գոնե` մի քիչ):

Սա´ է մեր գլխավոր ու հիմնական դժբախտությունն ու ողբերգությունը, և ոչ այնքան մեր այսօրվա իրոք չարամիտ ու այլանդակ ղեկավարները (ովքեր, անկասկած, չարիք են, բայց ախր մե´նք ենք սրանց վարձում, ընդ որում, «ընտրելով», առանց սրանց զսպելու ու պատժելու որևէ պայմանագրի):

Բայց դառնանք մեր պատմությանը:

Մարդիկ բնությունից իրար հավասար չեն: Մեկը տաղանդավոր է, մեկը` չէ: Մեկը եռանդուն է, մեկը` չէ; Մեկն իմաստուն է, մեկը` չէ ևն: Բայց բոլշևիկները հաստատ որոշել էին, որ պիտի հավասարություն ու արդարություն հաստատեն:

Ու բոլշևիկները «սոցիալական արդարություն ու հավասարություն» ստեղծելու համար միայն մի ելք ունեին` պիտի «անարդարներին ու հավասարությունը խախտողներին» կոտորեին ու արտաքսեին, իրագործելով հենց Պլատոնի ծրագիրը:

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին մի վեպ էր հրատարակել, դեռ 1875 թվին, Չարքերը (Бесы) վերնագրով: Այս վեպը ռուսական սկզբնական սոցիալիստների պատմությունն է, ու իհարկե Սովետի ժամանակ արգելված էր, որովհետև, քիչ թե շատ, ճշմարիտ պատմություն էր:

Սրա հերոսներից մեկը, սոցիալիստների գլխավոր գաղափարախոսը, եզրակացրել էր, որ Ռուսաստանում սոցիալիստական ծրագիրն իրագործելու համար, այսինքն, «սոցիալական արդարություն ու հավասարություն» հաստատելու համար, պիտի ամենաքիչը 100 միլիոն մարդ կոտորվի:

Ու սա դեռ 1875 թվին (երբ Լենինը դեռ 5 տարեկան էր): Ու երբ այս վեպի հերոսը, սոցիալիզմի գաղափարախոսը, հասավ այս եզրակացությանը, սարսափից ու հուսահատությունից (որ իր ողջ կյանքը նվիրել է սոցիալիզմի պայքարին) ինքն իրեն սպանեց:

Սա ասում եմ, որովհետև Լենինի ու Ստալինի պես սոցեոպատների պաշտպանները, շատ անգամ, ասում են, թե սոցիալիստները չգիտեին, որ «ստիպված, այդպիսի բաներ են անելու»: Շատ լավ էլ գիտեին:

Լենինը, Տրոցկին ու Ստալի´նն են հենց կենտրոնացման ճամբարների ստեղծողները (ճիշտն ասած, հետևելով Ավստրոհունգարական կայսրությանը, որ պատմության մեջ առաջինը ստեղծեց սրանք): Միայն Տրոցկու ու Լենինի ստեղծած ճամբարների թիվը 91 է, ու սրանց մեջ միլիոններով կալանավոր կար:

Հետագայում գերմանական նացիոնալ-սոցիալիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հենց Սովետից ընդօրինակեց նացիստական իր ճամբարները:

Ռուսական կայսրության բնակչությունը 1913 թվին ընդամենը 160 միլիոն էր: Բոլշևիկները, առանձին հետազոտողների ասելով, 100 միլիոն մարդ կոտորեցին, ու սա` չհաշված Երկրորդ Աշխարհամարտում զոհվածները, ում «պաշտոնական» թիվը 20-27 միլիոն մարդ է միայն:

1960-ական թվականներին Սովետական Կայսրության բնակչությունը ընդամենը մոտ 300 միլիոն էր, այսինքն, բնակչությունը հազիվ միայն կրկնապատկվել էր:

(Այս թվի մի մասը բոլշևիկների կայսրությանը հեղափոխությունից ու 2-րդ աշխարհամարտից հետո միացրած ազգերի բնակչություն է):

Այնինչ, 20-րդ դարի առաջին կեսի Ռուսական կայսրությունը հողագործական երկիր էր, հղիությունն էլ արհեստական ձևով չէին ընդհատում, ու մի տասը երեխան գյուղացու ընտանիքում սովորական բան էր:

Համեմատության համար հիշենք, որ Հնդկաստանի բնակչությունը 1913 թվին ընդամենը 200 միլիոն էր, իսկ այսօր միլիարդից անց է: Ուրեմն, բոլշևիկներն այդ ինչքա´ն են կոտորել, որ այսպիսի աճ չի եղել:

(Այսօր Ռուսաստանի բնակչությունը մոտ 140 (թերևս՝ 120) միլիոն է: Չինաստանի օրինակը սրան չի հակասում, որովհետև շատ մեծ թվերի համար այս ասածս թերևս ճիշտ չի):

Աքսյուցիչի պատմելով, երբ մի միլիոն կազակ գերի ընկավ, Լենինը հրամայեց, որ բոլորին կոտորեն, կոտորեն նույնիսկ ա´յն մանուկներին, ովքեր տղամարդու գոտկատեղից բոյով էին:

«Կոտորե´ք», ասում էր Լենինը, «անխնա´ կոտորեք, քանի դեռ փողոցները լիքը մեռել կա, ու քանի դեռ ժողովուրդն ուշքի չի եկել», որովհետև ինքը լավ գիտեր, որ ժողովուրդն ուշքի եկավ, իր պես ճիվաղներին չի հանդուրժի:

Բոլշևիկներն ու՞մ էին կոտորում, արտաքսում ու աքսորում: Ի՞նչ չափանիշներով էին բոլշևիկներն իրենց զոհերին ընտրում, որ «հավասարություն ու սոցիալական արդարություն» հասատատեն:

Բոլշևիկ սոցիալիստները սպանում, աքսորում ու արտաքսում էին «անհավասարներին», այսինքն ա´յն մարդկանց, ա´յն անհատներին, ովքեր չափազանց ազնիվ էին, տաղանդավոր էին, խիստ եռանդուն էին, չափազանց աշխատասեր ու նպատակասլաց էին, ու իրենց այս հատկություններով հասարակության մեջ առաջավոր դիրք ունեին ու խախտում էին հնարավոր հավասարությունը:

Կա´մ ա´յն մարդկանց, ա´յն անհատներին, ովքեր իրենց հարստությամբ, կա´մ իրենց գիտելիքներով ու անբասիր վարք ու բարքով, կամ իրենց քաղաքացիական խիզախությամբ նորից խախտում էին «ընդհանուր հավասարությունը»:

Միայն 1928-33 թվերի կոլեկտիվացնելու ժամանակ կոմունիստները 5 միլիոն գյուղացիական ընտանիք աքսորեցին Սիբիր ու ուրիշ հեռավոր երկրամասերը: Սրանց զգալի մասը մահացավ ճանապարհին ու հետո, տեղ հասնելու առաջին շաբաթները, սովից, հիվանդությունից ու անտերությունից: Աքսորների ու կոտորածների ալիքներ եղան 1936-39 թվերին, 1946-49 թվերին, ու այդ ալիքները դադարեցին միայն Ստալինի մեռնելուց հետո:

1931-33 թվերին, Ստալինի հրամանով, Ուկրաինայի (ու մի քիչ էլ` Բելոռուսի) գյուղացիներից խլին սրանց ողջ հացահատիկն ու նույնիսկ բանջարեղենի սերմացուն, ու սրանց դատապարտեցին սովամահության, արգելելով, որ սրանք հեռանան իրենց գյուղերից ու գնան Ռուսաստանի մյուս մասերն ու ողորմություն հավաքեն ու սովից չմեռնեն (այս վերջինը, որ Սովետական հսկա Միության քաղաքացիները հանկարծ չիմանան, որ Ուկրաինայում ահավոր սով է):

Խլած հացահատիկը ծախում էին արտասահմանին, որ ցույց տան, թե Սովետական երկիրն ինչքա´ն բարգավաճ է, ու սոցիալիստական կարգն ինչքա´ն առավել է մնացածներից:

Հուսահատ ու գազանացած գյուղացիները մորթում էին իրենց զավակներին, եփում ու ուտում էին: Սկզբում մորթում էին ամենափոքրերին, ու ավագ երեխաները լավ է´լ գիտեին, որ իրենց հերթն էլ է գալու, որ շուտով իրենց է´լ են մորթելու ու ուտելու: Բա ճիշտ չի՞ Ջոն Լոկը, ով ասում է. «Եթե չկա մասնավոր սեփականություն, չկա արդարություն»: Ճիշտ չե՞մ ես, երբ ասում եմ` թե որ չկա մասնավոր սեփականություն, ուրեմն, չկա բարոյականություն:

Բարոյակա՞ն էին Ստալինն ու կոմունիստական կուսակցությունը, երբ մի ողջ ժողովրդի դարձրել էին մարդակեր (այս սովը Հայաստանում էլ կար, չնայած մարդակերության դեպքերի մասին տվյալ չունեմ):

Ի՞նչ ասես այն մարդկանց, ովքեր «հարգում» ու նույնիսկ «սիրում են» Ալեքսանդր Մակեդոնացուն, Մարքսին, Նապոլեոնին, Լենինին, Ստալինին, Մաոյին, Պոլ Պոտին ու սրանց պեսերին ու, առհասարակ կոմունիստներին կամ սոցիալիստներին ու մնացած սոցեոպատներին: Չինաստանի գլխավոր կոմունիստ Մաո Ցզե Դունը, միայն կուլտուրական հեղափոխության օրերին, 50 միլիոն չինացի կոտորեց, ինչը հավասար է 2-րդ Աշխարհամարտում զոհվածների թվին:

Պոլ Պոտը, Կամբոջայի կոմունիստների առաջնորդը, «սոցիալիստական հավասարություն ու արդարություն ստեղծելու համար», կոտորեց իր երկրի բարձրագույն կրթություն ունեցող բոլո´ր մարդկանց, հատիկ-հատիկ, թողնելով միայն մի ինժեներ ու երկու բժիշկ (թե՞ հակառակը, լավ չեմ հիշում), սրանց էլ` միայն ի´ր անձնական կարիքների համար:

Իրագործելով Պլատոնի ծրագիրը` բոլշևիկները չէին խղճում նույնիսկ մանուկներին, աքսորելով նաև սրանց, հաճախ էլ սպանելով սրանց:

Այն օրերին բոլշևիկների սիրած լոզունգն էր. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում», ու երբ հալածում էին մեկնումեկին, (այսինքն, աքսորում, գնդակահարում էին ևն), հալածում էին նաև սրա երեխեքին ու ընտանիքի մյուս անդամներին ու բարեկամներին ու նույնիսկ ընկերներին (նաև, որ «խրատ լինի սրանց ազգականներին ու մնացածներին, ու սրանք հանկարծ «չթպրտան»):

Ու այս կոտորածները, աքսորն ու հալածանքներն իրավական տեսանկյունից արդարացնելու համար կոմունիստները փոխեցին բարոյական հիմնական նորմերից երկրորդի մի հիմնական թեզը, հռոմեական իրավունքի անկյունաքարը, անմեղության վարկածը: Անմեղության վարկածը դեռ Հին Հունական դատարանում վիճող կողմերի համար ազնիվ մրցություն ապահովող հիմնական նորմն էր:

Անմեղության վարկածը ենթադրում է, որ եթե մեղադրյալի մեղքը փաստական ապացույցներով (անժխտելի հանցանշաններով ու անաչառ վկաների ցուցմունքներով) հաստատված չի, ուրեմն մեղադրյալը պիտի անմեղ համարվի ու ազատվի, նույնիսկ եթե ինքը խոստովանում է իր մեղքը, որովհետև հնարավոր է, որ մեղադրյալն ինքն իր վրա շառ է անում (բանսարկում է իրեն):

Ստալինի հանձնարարությամբ սովետական իրավաբան (հետագայում` գլխավոր դատախազ) Վիշինսկին սովետական օրենսգրքից հանեց անմեղության վարկածը, ու սրա փոխարեն մտցրեց օրենք, ինչն պնդում էր, որ մեղադրյալի մեղքը հաստատված է, թե որ մեղադրյալն ինքը խոստովանում է իր մեղքը:

Ու ստեղծեցին տխրահռչակ եռյակները, ովքեր երեք հոգով (մեծ մասամբ` ոչ իրավաբան), միայն մեղադրյալի խոստովանության հիման վրա, շատ անգամ էլ առանց սրա, առանց դատական արդար մրցության, վճռում էին (մեծ մասամբ, տանջելով), մեղադրյալը մեղավոր է, թե չէ, ու հենց իրենք էլ պատիժ էին սահմանում, հինգ տարի, տասը տարի, անժամկետ աքսոր կամ գնդակահարություն:

Ու անհատը չուներ ոչ մի իրավունք` ո´չ խղճի, ո´չ հավատի, ո´չ կարծիք հայտնելու, ո´չ տեղեկություն ստանալու, ո´չ ազատ ստեղծագործելու, ո´չ ի´ր իսկ կենցաղը կազմակերպելու, ո´չ ազատ տեղաշարժվելու ևն, ևն:

Երկիրն անջատված մեկուսացած էր ողջ աշխարհից, ոնց որ ասում են` «երկաթի վարագույրով», ու համեմատական ազատություն ունեին միայն ու միայն գլխավոր կոմունիստ պետերը:

Ու միայն կոմկուսն էր որոշում (կոմունիստական կուսակցությունը), թե ով ի´նչ ասի, ի´նչ խոսի, ի´նչ մտածի, ի´նչ անի, ի´նչ գրի, ի´նչ երգի, ի´նչ պարի, ի´նչ հագնի, ի´նչ սիրի, ի´նչ նկարի, ո´ւմ գովի, ո´ւմ հայհոյի ու փնովի, ո´ւմ պաշտպանի կամ ո´ւմ խրախուսի:

Ու կոմկուսը խրախուսում ու քաջալերում էր` սուտը, խաբեբայությունն ու խարդախությունը, մատնությունն ու դավաճանությունն ու ամենայն անարդարությունն ու ստորությունը, թե որ սրանք ձեռնտու էին կուսակցությանը, ճիշտ ու ճիշտ, հետևելով Պլատոնի խորհրդին:

Երբ այս բաները պատմում ես այսօրվա ջահելներին, չեն հավատում, որովհետև սրանք, իրո´ք որ, անհավատալի բաներ են: Բայց սրանք իրո´ք են եղել:

Թե որ սա´ չի համատարած անբարոյությունը, բա էլ ո՞րն է:

Այ, թե ինչի են հասնում մարդիկ, երբ վերացնում են մասնավոր անձեռնմխելի ունեցվածքն ու սոցիալիզմ են հաստատում:

Գլուխ 25. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՏԱՂԻ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ

25.1 Գերմանական նացիզմը

Նացիզմը (կա´մ նացիոնալիզմը, կա´մ ազգայնականությունը, կա´մ ազգիզմը, կա´մ ազգայնամոլությունը) քաղաքականության միջոց է դարձել ընդամենը 19-րդ դարում: (Եթե չհաշվենք «Աստվածաշնչյան» հրեաների դեպքը, ինչը հրեաներին մոտ 2 հազարամյակով զրկեց պետականությունից):

Նացիստական գաղափարախոսության ստեղծողներն էին` Ֆիխտեն, Նիցշեն, Հերդերը, Շպենգլերը, Հիտլերն ու ուրիշները, բայց այստեղ խոսվելու է միայն հիտլերյան նացիոնալ սոցիալիստական Գերմանիայի մասին (1933-1945):

Երբ 1933 թվին գերմանական նացիոնալ սոցիալիստները Ադոլֆ Հիտլերի գըլխավորությամբ անցան Գերմանիայի իշխանության գլուխը, երկրի մասնավոր համարյա ողջ նյութական սեփականությունն արդեն կենտրոնացրած էր մի քանի խոշոր մոնոպոլիայի ձեռը:

Նացիստները շատ արագ վերացրեցին հոգևոր այն կարգի ունեցվածքները, ինչպիսիք են՝ խոսքի, խղճի, կարծիքի ազատությունը, կյանքի իրավունքն ու բազում ուրիշ իրավունք:

Սրա համար Գերմանիայում արդեն լրիվ հիմք կար: Կային Բիսմարկի տարածած սոցիալիստական գաղափարները, կար Հեգելի փիլիսոփայությունը, այսինքն` Հեգելի «դիալեկտիկական մեթոդը», ինչը շիտակը ծռելու ու սխալ դարձնելու, ամենայն անտրամաբանականն ու անհեթեթը տրամաբանականի տեղն անցկացնելու ու «միակ բարձրագույն տրամաբանական ճշմարտություն» ներկայացնելու մի գերխարդախ մեթոդ էր, հիմնված Հերակլիտոսի մռայլ փիլիսոփայության ու Պլատոնի Իդեալական Պետության «տեսության» վրա: (Տես` Պոպեր Կ. Ռ., Բաց հասարակությունը և դրա թշնամիները, 1-ին հատոր, Հայաստան, 2001):

Եթե Մարքսը Հեգելի «բացարձակ ոգի» կոչածը փոխարինեց «համաշխարհային անխուսափելի կոմունիզմ» կոչածով, Հիտլերն ու իրեն նախորդած (ու նաև հաջորդած) ազգայնամոլները (նացիստները) «բացարձակ ոգին» փոխարինեցին «ազգային ոգով», ու իհարկե, «գերմանակա´ն ազգային ոգով»:

Գերմանական նացիստները հայտարարեցին, թե գերմանացիներն այս Գնդի ամենակատարյալ ազգն են, ու ծագում են արիացիներից ու հենց ամենալավ արիացիներն են, ու որ թե´ Գերմանիայում, թե´ ողջ աշխարհում ամեն ինչը պիտի ենթարկվի ու ծառայի արիացիների այս ընտրյալ ցեղին: Մնացած բոլոր ցեղերն ու ազգերը (բացառությամբ` մի քանիսի) հայտարարվեցին ավելի ստոր ու նույնիսկ` անասնական:

Ու եթե սոցիալիստների գերխնդիրը ողջ աշխարհը սոցիալիստական դարձնելն էր, գերմանական նացիստների գերխնդիրն էլ` ողջ աշխարհը գերմանակա´ն սոցիալիստական դարձնելն էր: Այսինքն` գերմանական «արիացինե´րը» պիտի լինեին իշխող, իսկ մնացած բոլոր ազգերը` անասնական վիճակի հասցրած ստրուկ, «հելոտ ու պերիոյկ»:

Ու գերմանացիներն ամե´ն-ամե´ն ինչ արեցին, որ իրենց այս նպատակն իրագործեն, ու ռուսական (նաև` չինական, հյուսիս-կորեական, կամբոջական ու ուրիշ) սոցիալիստների պես, մազաչափ անգամ չխորշեցին ոչ մի նողկալի ու անմարդկային գազանությունից ու ոճրագործությունից:

Մի երկու խոսք «արիացի» տերմինի մասին:

Հին իրանցիներն իրենց երկիրն անվանում էին Արիա (Արյա, Արան, Էրան, Իրան: Ովքեր չեն հավատում, թող նայեն Հր. Աճառյանի Արմատական Բառարանը): Իրենց էլ անվանում էին` արիացի, էրանցի, իրանցի:

Ուրեմն` արիացի-ն ընդամենը նշանակում է «իրանցի»:

Հին Աշխարհում, Եգիպտոսի, Բաբելոնի ու Ասորեստանի փառավոր օրերից հետո, Պարսկական Կայսրությո´ւնը շատ մեծ հեղինակություն ուներ, ու մի ընթացքում նույնիսկ հին հույներից ու հռոմեացիներից շատերն էին հիանում պարսկական քաղաքակրթությամբ ու պարսիկներին համարում էին օրինակելի (ավագանուն, իհարկե):

Երբ գերմանական նացիստներն ասում էին, թե իրենք ծագում են արիացիներից ու արիացի են, հենց աշխարհակալությո´ւն ստեղծող իրանցիներին (նաև հռոմեացիներին) նկատի ունեին, որովհետև իրենք է´լ էին ուզում` աշխարհակալություն ստեղծեն:

Բայց շատ արագ արիացի բառի այս իմաստը մոռացվեց, ու այսօր արդեն իրենց արիացի են համարում ամեն գույն ու երանգի նացիստները` ռուսական, ճապոնական, չինական, իտալական, հունական, անգլոսաքսոնական, հայկական, քրդական ու նույնիսկ` նեգրական:

(Սա իրականություն է: Ով չի հավատում, թող կարդա Էռնեստ Գելների Ազգերն ու ազգայնականությունը գիրքը):

Մեր օրերի աֆրիկյան նորագույն պետություններում նեգրական տարբեր ցեղերը իրարից միլիոններով մարդ են կոտորում, այն պատրվակով, թե մեկը մյուսից «ավելի ընտիր է, ավելի արիացի է»:

Կարճ ասած` այսօր «իրեն հարգող ազգը» պիտի անպայման հայտարարի, թե ինքն արիացի է, իբր արիացիները հատուկ տեսակի ընտիր պրիմատներից ծագած մի ցեղ լինեն, ում սերունդները կատարյալ են ու արժանի` աշխարհին տիրելու` հենց միայն ա´յն պատճառով, որ այս ընտիր պրիմատների հետնորդներն են:

(Իսկ մյուս ազգերը՝ «հեչ, եսիմ ինչ բառադի-մառադի կռիս-մռիսից են առաջացել» ու արժանի են ամենայն արհամարհանքի, ու նաև՝ արժանի են՝ ոչնչանալու ու ոչնչացնելու, թե որ այս «ընտիր կապիկների հետնորդների» ուժը պատի:

(Ու երբ մեր հայկական «արիացիներն» էլ են իրենց հպարտ-հպարտ արիացի հռչակում, թող նախ հիշեն, որ ընդամենը ասում են, թե իրենք կա´մ իրանցի են, կամ է´լ` «ընտիր կապիկների հետնորդ», որովհետև այս երկու հնարավորությունից բացի, երրորդը չկա, ուղղակի չկա:

(Ու առհասարակ, ի՞նչ կարևոր է, թե ո´վ, ե´րբ ու ումի´ց է առաջացել: Անցածն անցած է, ու այսօր կարևորը ներկա´ն է: Ավելի լավ է՝ մտածենք, թե մենք այսօր ո´վ ու ի´նչ ենք, ու թե որ տեսնենք, որ այսօր մենք այնքան էլ մի բան չենք, գուցե փոխվե՞նք ու մի քիչ լավանա՞նք: Հը՞:

(Որովհետև, թե որ մենք հենց ա´յն գլխից մեզ համարենք «համաշխարհային փայլուն ազգ», ուրեմն` էլ կարիք չունենք փոխվելու ու կատարելագործվելու, մնում է, որ ձեռներս ծալենք ու նստենք ու վայելենք, եթե իհարկե` «այդ կեղտոտները թույլ տան»: Իսկ այդ «կեղտոտները», թե´ դրսինները, թե´ ներսինները, թույլ չեն տալիս, ու մենք, ուր որ է, կորելու ենք գնանք, էլ համարյա բան չմնաց):

Գերմանական նացիստներն իրենց ժողովրդի հոգևոր ողջ ունեցվածքը խլելուց հետո հայտարարեցին, թե հրեաները ստորին ռասա են («հելոտ կամ պերիոյկ» են), ու երկրի բոլոր հրեաների նյութական ողջ ունեցվածքը խլեցին, ու հրեաներին էլ հավաքեցին կոնցլագերներում (համակենտրոնացման ճամբարներում), ու սկսեցին սրանց ծրագրավոր կոտորածը:

Հրեաներին գնդակահարում էին, կամ հատուկ խցերում ոչնչացնում էին թունավոր գազերով, օգտագործում էին բժշկական ու կենսաբանական փորձերում` որպես փորձնական կենդանի, ստերիլացնում էին, այսինքն, վիրահատելով` զրկում էին սերունդ ունենալու կարողությունից, ու սրա պես ուրիշ հազար ու մի գարշելի ու նողկալի բան էին անում: Հետագայում նացիստներն այս բաներն անում էին նաև սլավոններին ու ա´յն ազգերին, ում հայտարարում էին «ստորին ռասա»:

Բնութագրական է, որ Հիտլերը, խրախուսելով ու քաջալերելով իր զինակիցներին, որ սրանք չվախենան հնարավոր ապագա պատասխան տալուց ու դատաստանից, շեշտում էր, թե «հիմա {այսինքն` նացիստների օրոք} ոչ մեկն էլ արդեն չի հիշում երիտթուրքերի կազմակերպած հայերի ջարդը {գենոցիդը, ցեղասպանությունը}, ուրեմն, տարիներ անց` ոչ մեկը չի հիշելու նաև հրեաների գենոցիդը» (հոլոքոստը):

Իրոք էլ` չնայած Երկրորդ Աշխարհամարտից հետո Գերմանիայի նացիստական առաջնորդներին դատեցին ու պատժեցին, այսօր աշխարհում քչերն են հիշում` թե´ հայերի գենոցիդը, թե´ հրեաների հոլոքոստը (նկատի ունեմ լայն հասարակությունը, մանավանդ` ջահելներին):

Ու սարսափելի է, որ անընդհատ նոր գենոցիդ է լինում, ընդ որում, «դեմոկրատական կարգ տարածելու» ցուցանակի տակ (օրինակ` Կոսովոյում` սերբերի գենոցիդը, կամ նեգրական գենոցիդներն Աֆրիկայում):

(Շատ հետաքրքիր է, որ հրեաների այսօրվա կառավարությունն Իսրայելում չի ճանաչում հայերի հրեշավոր գենոցիդը, չնայած ասում է, թե հրեաների հոլոքոստը հրեշավոր էր):

Այս գարշելի ու սոսկալի բաներն անելիս, նացիստներն է´լ, թուրքերն է´լ, կոմունիստներն է´լ, կղերական ֆունդամենտալիստներն է´լ, իրագործում էին Պլատոնի «պետությունը մաքրելու» ծրագիրը, ինչն արդարացնում էին Հեգելի փիլիսոփայության վրա հիմնված «գաղափարախոսություններով»:

(Մեր Նժդեհի «գաղափարախոսություն» կոչվածն է`լ է սրանց գրվածքներից թըխած: Ինչքա՞ն են իրավացի այն մարդիկ, ովքեր Նժդեհին համարում են «հանճարեղ»: Նժդեհի պայքարը թուրքերի դեմ ա´նկասկած է արժան ամենայն հարգանքի, բայց սա չի նշանակում, թե Նժդեհի նացիստական հայացքները պիտի համարենք սուրբ ճշմարտություն: Որովհետև Նժդեհի նացիստական հայացքները հանճարեղ համարողը, ստիպված, պիտի Հիտլերի ու Հիտլերի պես արյունարբու հրեշների հայացքներն էլ համարի հանճարեղ):

Ասվել է արդեն, որ Հիտլերը (հետևելով Պլատոնի խորհրդին) վերացրել էր գերմանացի կանանց նույնիսկ ամուսնական կենցաղի մասնավոր սեփականությունը, օրենքով պարտադրելով, որ կանայք չմերժեն ռազմաճակատից արձակուրդ եկած զինվորներին:

Բայց գերմանական նացիստները «զարգացրել, խորացրել էին» Պլատոնի խորհուրդները: Օրինակ, երբ նացիստները միլիոններով մարդ էին կոտորում (իրենց ասելով` ստորին ռասաներից), ձգտում էին` առավել օգուտ քաղեն իրենց այս «պըլանային աշխատանքից», ու սպանած մարդկանց կաշվից կանացի ձեռնոց ու պայուսակ էին արտադրում, ճարպից սապոն էին արտադրում, մազերով դոշակ էին խցում ևն:

Ա´յ, սա էր նացիստական բարոյականությունը, ինչին այսօրվա նացիստները, «ամոթխած», ասում են «ազգայնական բարոյականություն», ու նացիստները (թե´ գերմանական, թե´ թուրքական, թե´ ուրիշ) իրենց այս «բարոյականությունն» ու սրա վրա հիմնված «գաղափարախոսությունը» համարում են գերագույն ու աստվածատուր, պնդելով, թե հենց սրա´նք են փրկելու ազգն ու հենց սրա´նք են ապահովելու ազգի «երջանիկ ու լուսավոր ապագան»:

Նացիստական գաղափարախոսությունն ահավոր վարակիչ է:

Նացիզմը, կամ ուրիշ անունով ասած` ցեղապաշտությունը (ցեղակրոնությունը, ազգայնամոլությունը ևն) շատ հին բան է ու հատուկ էր հնագույն բոլոր ցեղերին:

Բայց, ինչպես ասվել է, հնագույն ցեղերից միայն հին հրեաներն էին, ովքեր նացիզմը գրել էին իրենց Հին Կտակարանում ու դարձրել էին քաղաքականության միջոց, քաղաքական գաղափարախոսություն:

Հին Կտակարանը լիքն է Աստծո «ընտրյալ ժողովրդի, ընտրյալ ազգի» հիշատակությամբ, ում որ Եհովան պիտի «շատացնի ու դարձնի ծովափի ավազի հատիկներից կամ աստղերից էլ շատ, իսկ մնացած ազգերին էլ (gentile-ներին) պիտի դարձնի հրեաների ստրուկը»:

Ու այս նպատակի համար Եհովան չի խորշում ոչ մի անբարո ու արյունարբու հանցագործությունից, կոտորելով հրեաներին «նեղացրած» ժողովուրդների թե´ մեծահասակներին, թե´ մանուկներին, ու նույնիսկ` անասուններին, շներին ու կատուներին:

Հիսուսի ստեղծած գաղափարախոսությունը` Նոր Կտակարանը, վերացրեց ազգային խտրությունն ու անհանդուրժողությունը, իր հովանավորությունը խոստանալով բոլորին, միայն մի պայմանով, որ հավատան ու չուրանան իրեն (Եհովայի պայմանն էլ´ էր սա, բայց Եհովան սա պահանջում էր միայն հրեաներից):

Հին քրիստոնեությունը հենց սրա համար էր (հուդաիզմի հետ միասին) առաջին կրոնը, ինչը բացարձակ չէր հանդուրժում ուրիշ ոչ մի կրոն:

Նացիստների գլխավոր պայմանը նացիստական գաղափարախոսությանը ու մանավանդ ազգայնական առաջնորդներին (ֆյուրերներին), այսինքն «ազգի հերոսներին» ու սրանցից կազմված «քաղբյուրոներին» անտրտունջ ու անշեղ հնազանդվելն է, իսկ գլխավոր լոզունգն էլ հետևյալն է. «Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ մշակույթ, մեկ հայրենիք»:

Բայց այս լոզունգն ինքնին` գործողության ծրագի´ր է, ընդ որում, սարսափելի ու ինքնակործան ծրագիր է, որովհետև այս լոզունգը, ավտոմատ, տվյալ ազգին հակադրում է մնացած բոլոր ազգերին ու ժողովուրդներին, այսինքն, պատերազմ է հայտարարում մնացած ողջ աշխարհին:

Ու այս լոզունգը, իհարկե, հակադիր է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին, որովհետև, ըստ այս սկզբունքի, այլազգիները երկրորդ սորտի մարդ են համարվում:

Ուրեմն, նացիզմի գլխավոր սկզբունքը լրի´վ է հակադիր բարոյականության հիմնական նորմերին, կնշանակի` նաև բարոյականությանն ու բարոյակարգին: Ու այս լոզունգը նշանակում է, որ այլազգիները, «ազգի ներքին թշնամիներն են, ու պիտի երկրից արտաքսվեն կամ կոտորվեն», կամ էլ` պիտի ճորտի ու ստրուկի վիճակում լինեն:

Մնացած ազգերն էլ` երկրի «արտաքին թշնամիներն են», ովքեր մի´շտ կան:

(Ճիշտն ասած, ազգայնականների կարծիքով, թե որ սրանց էլ կոտորելու հնար լիներ, շատ լավ կլիներ, բայց «անտերը չի ստացվում, որովհետև այդ սրիկաները, օրինակ թուրքերն ու չինացիները, ահավոր շատ են ու մեզնից էլ շատ հզոր են»):

«Միաբանվե´նք, միաբանվե´նք», անընդհատ գոռում են նացիզմի ու, առհասարակ, ավտորիտարիզմի ու տոտալիտարիզմի բոլոր կողմնակիցները: Բայց, միաբանությունը լավ է ու պետք է միայն պատերազմի ժամանակ ու միայն ճորտությունից ու ստրկությունից ազատվելու պայքարի ժամանակ, երբ ուզում ես, որ քո´ իսկ հայրենիքը նորից նվաճես, հաճախ նորից նվաճես հենց քո պետերի´ց:

Ու իհարկե, միաբանությունը պետք է բարոյական հարցերի´ առումով, որովհետև բոլորս էլ պիտի միաբան ընդունենք բարոյական հիմնական նորմերն ու սրանցից բխող վարքի բոլոր կանոնները:

Խաղաղ ժամանակ, այս ասածներիցս բացի, ուրիշ բանի համար միաբանություն պահանջելը թե´ անհեթեթ է, թե´ վնասակար, որովհետև հակառակ է ազատ մրցության սկզբունքին, այսինքն` հակառակ է անհատի ազատությանն ու բարոյական նորմերին, ու խիստ կրճատում է նյութական ու հոգևոր բարիքների արտադրությունը, ու, ի վերջո, հասցնում է ընդհանուր աղքատության ու թշվառության:

Նացիստական պետությունն անընդհատ միջամտում է անհատների տնտեսական ու հոգևոր գործերին ու, ի վերջո, ուղղորդում ու ղեկավարում է նույնիսկ ամենահարուստներին, թելադրելով սրանց, թե ինչ ու ոնց արտադրեն, ու ինչ ու ոնց մտածեն տես նաև «Գերմանական տնտեսական հրաշքը» պարագրաֆը):

Այսպես եղավ Նացիստական Գերմանիայում, որտեղ Ադոլֆ Հիտլերին իշխանության գլուխ հասցրին հենց խոշոր մոնոպոլիստները: Բայց երբ Հիտլերը երկրի ողջ իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռը, խոշոր մոնոպոլիստները, ուզած-չուզած, հլու- հնազանդ ենթարկվեցին Հիտլերին ու սրա մերձավորներին:

Այսօրվա նացիստները, այսինքն, սոցիալիզմի զենք ու զրահ հագած ազգայնամոլները, կոմունիստների պես, քաղաքակրթության անհաշտ թշնամիներն են (նացիոնալիստները, համարյա միշտ, զինվում են մարքսիզմի որևէ մի (շատ անգամ քողարկված ու առաջին հայացքից աննկատելի) տեսակով, ու սրա տիպիկ օրինակն այսօրվա երիտթուրքերն էին (նաև այսօրվա պանթուրքիստները), ու այսօրվա քրդերն են, բայց (համարյա միշտ էլ) հայտարարում են, թե իրենք դեմոկրատ են:

Ու թե որ սրանք դեռ ողջ աշխարհը չեն կործանում, հենց իրե´նց երկիրն են կործանում, որովհետև, ի վերջո, թե´ տնտեսությունն են քանդուքարափ անում, թե´ ժողովրդի մեծագույն մասին են թշվառացնում, թե´ բոլոր երկրներին են հանում իրենց դեմ:

25.2 Ֆաշիզմն ու նացիզմը տարբեր բաներ են

Սովետական Միության օրոք ապրածները, համարյա բոլոր էլ, կարծում են, թե ֆաշիզմն ու նացիզմը նույն բանն են: Բայց սա սխալ է:

Ֆաշիզմի ու նացիոնալ-սոցիալիզմի (այսինքն` նացիզմի) գաղափարախոսությունները լրի´վ են տարբեր, ու հենց իրենք` իտալական ֆաշիզմի տեսաբանները, ասում էին, թե նացիզմը «որպես համակարգ` հրաժարվում է Արևմտյան քաղաքակրթության հոգևոր հիմքերից ու ոչնչացնում է դրանք, ու հենց սրա համար էլ չպիտի համարվի ֆաշիզմ» (1931թ.):

Երբ 1917-ին բոլշևիկ սոցիալիստները Ռուսաստանում զավթեցին իշխանությունը, Եվրոպայի սոցիալիստ-կոմունիստները ոգևորվեցին ու որոշեցին, որ գործելու լավագույն ձևը կոպիտ ուժն է:

Առաջին Աշխարհամարտը ցնցեց ողջ Եվրոպան, ու սրա տնտեսությունն ու քաղաքական կառույցները դարձրեց (մեղմ ասած) անկայուն: Արդեն 1920-ական թվերին Եվրոպայի կոմունիստները լրիվ կարող էին խլեին իրենց երկրների իշխանությունները:

Կոմունիստները Իտալիայի զանազան պրովինցիաներում, ըստ էության, խլել էին իշխանությունը (համարյա նույնն էլ Գերմանիայում էր), ու սոցիալիստական հեղափոխությունը Եվրոպայում արդեն փաստ էր:

Իտալիայի կոմունիստների առաջնորդները ծայրահեղական էին, ու իրենց համարում էին Լենինի հետևորդները: Սրանք ղեկավարվում էին Կոմինտերնի (Կոմունիստական ինտերնացիոնալի) գաղափարախոսությամբ:

Կոմինտերնը տարբեր երկրների կոմկուսները միավորող միջազգային մի կազմակերպություն էր: Կոմինտերնի անդամ՝ կոմունիստական ազգային կուսակցություններին հսկում ու ուղղորդում էր Սովետական Միության կոմկուսը: (Խոսքը 3-րդ Կոմինտերնի մասին է):

Իտալական կոմունիստներն ու սոցիալիստները չափազանց ագրեսիվ էին, ու անընդհատ հայտարարում էին, թե մասնավոր սեփականությունը պիտի վերացվի, թե պիտի հարուստների ունեցվածքը խլվի ու բաժանվի աղքատներին ևն:

Իտալացի կոմունիստներն ու սոցիալիստները բռնանում էին թե´ գավառական ֆերմերների, թե´ ա´յն բանվորների վրա, ովքեր չէին մասնակցում գործադուլներին:

Գործադուլի իրավունքը չի հակասում բարոյական հիմնական նորմերին, եթե գործադուլ անողները չխլեն ուրիշ բանվորների աշխատելու իրավունքը (աշխատելու իրավունքն է´լ է մասնավոր ունեցվածք, վերը իմ ասած իմաստով):

Չես աշխատում` քո´ գործն է, քո´ իրավունքն է: Գործադուլ արա, ինչքան կուզես: Բայց թե որ մի ուրիշն է եկել, որ քո տեղն աշխատի, դու այս ուրիշի աշխատելու իրավունքը, այսինքն` սրա մասնավոր սեփականությունը, խլելու իրավունքը չունե´ս:

Այնինչ, դեռ 1906 թվին, նշանավոր տնտեսագետ Վիլֆրեդո Պարետոն բողոքում էր, թե գործադուլի իրավունքը դարձել է «աշխատանքը շարունակելու ցանկություն ունեցող բանվորների գլուխը ջարդելու ու գործարաններն անպատիժ վառելու իրավունք»:

Իտալիայի պատմության 1919-1920 թվերը հայտնի են որպես` Bienno Rosso-«երկու կարմիր տարի»:

Կոմունիստներն անընդհատ ռազմաշունչ գործադուլ ու ցույց էին կազմակերպում, իսկ կառավարությունը ձայն չէր հանում: Շատերն էին վախենում, թե ուր որ է Իտալիայում էլ սոցիալիստական հեղափոխություն կլինի (Ռուսաստանի պես):

Իտալիայի սոցիալիստական կուսակցությունը, 1919 թվին, իր 16-րդ համագումարում հայտարարեց, թե հեղափոխություն է սկսում, որ ռուսների պես զենքով վերացնի բուրժուազիան ու պրոլետարիատի (չունևորների) դիկտատուրա հաստատի: Իսկ 1919 թվի պառլամենտի ընդհանուր ընտրություններին Իտալիայի հենց կոմկուսը դարձավ մեծամասնություն:

Bienno Rosso-ի գագաթնակետը Միլանի ձեռնարկությունները զավթելն ու սըրանք աշխատեցնելու փորձն էր, որ արեցին իտալացի կոմունիստները: Բայց այս ավանտյուրան ձախողվեց:

Լ. Միզեսն իր «Լիբերալիզմը» գրքում ասում է, թե իտալացիների այս ավանտյուրան ձախողվեց, որովհետև իտալացի կոմունիստները գործում էին այնպիսի´ մի երկրում, որտեղ անհնար էր, որ «մի քանի հազարամյակում ստեղծված ինտելեկտուալ ու բարոյական ժառանգությունը խորտակվեր մի հարվածով, ոնց որ խորտակվեց Ուրալյան լեռների երկու կողմում ցրված բարբարոսական ժողովուրդների նմանօրինակ ժառանգությունը:

«Խորտակվեց, որովհետև այս ժողովուրդների «քաղաքակրթությունը» չէր տարբերվում անտառներում ու անապատներում թափառող ժողովուրդների «քաղաքակրթությունից», ովքեր ժամանակ-ժամանակ հարձակվում էին քաղաքակիրթ շրջանների վրա, որ ավար առնեն...»: Ու Իտալիայի իշխանությունները որոշեցին, որ այս ավանտյուրայի դեմը ուժով առնեն:

Իսկ սոցիալիզմի դեմ ուժով պայքարելու ու ուժով դեմոկրատիա հաստատելու մեթոդին ասում են` ֆաշիզմ:

«… ֆաշիզմը, ի հակադրություն սոցիալիզմի ու նացիզմի, երբեք էլ լրիվ չի հրաժարվի լիբերթար գաղափարների ազդեցություններից:

«Ֆաշիստական...կուսակցությունների ծնունդն ու գործունեությունը բոլշևիկների ու կոմունիստների արարքների հարուցած էմոցիոնալ ռեֆլեկտորային արձագանքն էր»: Այսպե´ս է ասում Միզեսը:

Ֆաշիստների ազդեցությունն աճեց ու տարածվեց Իտալիայի գյուղական շըրջաններում, որտեղ էլ ձևավորվեցին ֆաշիստական գվարդիայի («պահակազորի») առաջին ջոկատները, որովհետև սոցիալիստներն արդեն կազմակերպել էին օրավարձու բանվորներին, որ հողերը հարուստներից խլեն ու հանրայնացնեն:

Տեղական ֆերմերներն ու ձեռնարկատերերն անընդհատ բողոքում էին, թե կառավարությունն իրենց ունեցվածքը պաշտպանելու ուժը չունի: Ու երբ ֆաշիստական ջոկատները կազմակերպվեցին, սրանց զգալի մասն ա´յն բանվորներն էին, ովքեր արհմիության անդամ չէին:

Ուրեմն` ֆաշիզմը սոցիալիզմի դեմ բռնի պայքարի ձևն է՝ ներքին քաղաքականության մեջ: Այս սկզբունքին հետևելով, ֆաշիստները, ի վերջո, իրենց երկրում գարշելի տոտալիտարիզմ են հաստատում, իսկ արտաքին քաղաքականության հարցերում` ֆաշիստները նորից բոլոր հարցերը լուծում են միայն զոռով, ինչը պարտադիր հասցնում է պատերազմների անվերջ շարանին:

Հենց ուժի´ դոկտրինն է ֆաշիզմը դարձնում այսքան հրապուրիչ շատերի համար, ու հենց ուժի դոկտրինի պատճառով է, որ ֆաշիզմը շատ հեշտ դառնում է նացիզմ, շատ անգամ միավորվելով սրա ու սոցիալիզմի հետ ու ձուլելով սրանք:

(ԱՄՆ-ի վերջին 50 տարվա արտաքին քաղաքականությունը ֆաշիզմի հենց այս տեսակից է: Ուրեմն, ԱՄՆ-ի ԱՐՏԱՔԻՆ քաղաքականությունը, ինչ էլ որ ասվի սրա մասին կամ ոնց էլ սա ներկայացվի, ըստ էության, ֆաշիստական է):

Լյուդվիգ ֆոն Միզեսը, իր «Լիբերթարիզմը» գրքում, դատապարտելով ֆաշիզմը, գրում է. «Անժխտելի է, որ ֆաշիզմն ու սրան հարակից հոսանքները դիկտատուրայի են ձգտում միայն լավագույն մղումներով, ու անժխտելի է նաև, որ ֆաշիզմի միջամտությունն այդ պահին {1930-ականներին – ՄՀ} փրկեց Եվրոպական քաղաքակրթությունը {սոցիալիզմից – ՄՀ}:...Բայց ֆաշիզմը ժամանակավոր միջոց էր, ինչն անհրաժեշտ էր միայն արտակարգ իրավիճակում: Ֆաշիզմից ավել բան սպասելը կործանարար սխալ է»:

Գլուխ 26. ԿՐՈՆԱԿԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

26.1 Քրիստոնեական տոտալիտար պետությունը

Կոստանդին կայսրը, հայ Արշակունիների պես, չորրորդ դարում քրիստոնեությունը դարձրեց Հռոմեական հսկա Կայսրության պետական կրոնը, գնահատելով քրիստոնեության հենց մոլեռանդ անհանդուրժողությունը, ինչը գալիս է Հին Կտակարանից:

Նոր Կտակարանում (Ավետարանում) Հիսուսը, դեմոկրատական պատվիրաններին զուգընթաց, ասում է, որ եթե մեկնումեկն իր հետ չի, ուրեմն, դեմ է իրեն: Ու ասում է նաև, թե իրեն հետևողը պիտի հրաժարվի իր ծնողներից, եթե այս ծնողները դեմ են իրեն (Հիսուսին):

Կնշանակի, Կոնստանդին կայսրը քրիստոնեությունը պետական կրոն դարձրեց, ելնելով իր աթոռն ու երկիրը պաշտպանելու նկատառումներից:

Ուրեմն, Կոստանդինն ինքնուրույն հայտնագործել էր Վիլֆրեդո Պարետոյի արդեն մի քանի անգամ ասված սկզբունքը, այն է. «Ամբոխին կրթելու ու վերափոխելու դժվարագույն փորձի փոխարեն՝ օգտվի´ ամբոխի տրամադրություններից, ու սրանք օգտագործի´ քո անձնական շահերի համար»:

Սա, իհարկե, այնպիսի հուսահատ մարդու խորհուրդն է, ով այլևս չի հավատում բարոյականության զորությանը, ով չի հավատում, թե ժողովրդի մեծ մասն ի վիճակի է հասկանալու ու յուրացնելու բարոյական հիմնական նորմերն ու սրանցից բխող վարքի բարոյաիրավական կանոնները:

Բայց եթե բոլորն էլ հետևեն Պարետոյի խորհրդին, քաղաքակրթությունը կըկործանվի, ու մարդկությունը հետ կդառնա բարբարոսությանը:

Ընդ որում, եթե բոլորն էլ լրիվ հրաժարվեն բարոյականության ասված նորմերից, այդժամ նյութական բարիքների արտադրությունն այնքան կկրճատվի, որ այս Գնդի վրա լավագույնս կմնա այնքան բնակչություն, ինչքան կար մոտ 10-12 հազարամյակ առաջ:

Քրիստոնեությունն ընդունելուց մինչև 14-րդ դարը տևած ժամանակամիջոցը գիտությանը հայտնի է «Խավարի հազարամյակ» անունով (թերևս, ոչ այնքան արդարացի):

Այս հազարամյակի ընթացքում, եկեղեցու հարկադրանքով, քրիստոնյա երկրները դեն շպրտեցին Հին Աշխարհի գիտական, մշակութային ու քաղաքական համարյա բոլոր այն արժեքները, որոնք հակասում էին Հին ու Նոր Կտակարաններին, այսինքն, հակասում էին հուդայական ու քրիստոնեական վարդապետություններին (իհարկե որոշակի վերապահություններով):

Թույլատրելի էին միայն քրիստոնյա եկեղեցականների ու աստվածաբանների ասածները:

Ուրեմն, քրիստոնեությունը վերացրեց անհատական հոգևոր ունեցվածքի մեծագույն մասը, ու հոգևոր այս ունեցվածքը, համարյա լրիվ, դարձրեց միայն ու միայն եկեղեցու սեփականությունը:

Խավարի հազարամյակի ընթացքում հերետիկոսական համարվեցին ու մոռացության մատնվեցին՝ հին հույների սքանչելի արվեստն ու «ֆիզիկայի» մի զգալի մասը, բարոյափիլիսոփայության մի զգալի մասը, օրինակ, Սոկրատեսի, ստոիկների ու կինիկների ստեղծածները, ու իհարկե՝ հին հույների հայտնագործած լիբերթար-կապիտալիստական սկզբունքները՝ համարյա լրիվ, ևն:

Թույլատրելի էին միայն Պլատոնի ու Արիստոտելի ա´յն աշխատանքները, որոնք շատ էին հարմար քրիստոնեության կրոնական միստիկական թեզերը հիմնավորելու համար:

Անտիկ շրջանի քաղաքակրթության գլխավոր արժեքները մոռացվեցին այնքա´ն ժամանակ, մինչև արաբները նորից հայտնագործեցին սրանք, ու անտիկ գիտությունը, առհասարակ, ու սրանք զարգացրին, հետո բերեցին ու «սովորեցրին» եվրոպացիներին:

Ու թե´ արաբները, թե´ եվրոպացիները, գիտակցելով անտիկ շրջանի արվեստի ու գիտության հզորությունն ու խավարի հազարամյակի քրիստոնեական մտածողության խեղճուկրակությունը, անտիկ շրջանի արվեստն ու գիտությունը կոչեցին կլասիկ, այսինքն, «դասական, դասարանային, դաս քաղելու, սովորելու արժանի»:

(Հիմա դասական են անվանում սովորելու ու ընդօրինակելու արժանի ցանկացած ուսմունքն ու տեսությունը):

Հաջորդ քայլը՝ անհատական ունեցվածքը վերացնելն էր: Ինչպես արդեն ասվել է, երբ հռոմեական կայսրերի փողը կեղծելու ու գները հսկելու հետևանքով հռոմեական կայսրության կապիտալիստական կարգը փաստացի փլուզվեց, Դիոկղետանոսի դեկրետով կայսրությունը, օրենքով (դե յուրե) վերածվեց ֆեոդալական տերությունների մի հանրության:

Պապական քրիստոնեությունն էլ հետագա Եվրոպան դարձրեց մի հսկայական տոտալիտար կայսրություն, ինչի ժողովրդի մեծագույն մասը, տեղ-տեղ, համարյա լրիվ էր զուրկ մասնավոր սեփականությունից, այսինքն, ճորտ էր:

Բուն միջնադարում խոսքի, հավատի, խղճի, ինֆորմացիա ստանալու անհատական ազատությունները համարյա լրի´վ էին վերացրած: Այլախոհներին, այսինքն, քրիստոնեական ուսմունքի դոգմաներին նույնիսկ կասկածողներին, կա´մ զնդան էին նետում, կա´մ, սարսափելի տանջելով, քառատում էին, կա´մ վառում:

Այլախոհներին ճնշելու ու վերացնելու համար մի հատուկ ինստիտուտ էր ըստեղծված՝ ինկվիզիցիան ու սրա դատարանը: Ու սա, ճիշտ ու ճիշտ բոլշևիկյան եռյակների պես, հերետիկոսության մեջ կասկածվողներին դատում էր, հիմնվելով միայն սրանցից սարսափելի տանջանքներով կորզած խոստովանություններին կամ սուտ մատնությանը:

Հենց այսպես դատեցին ու վառեցին իտալացի Ջորդանո Բրունոյին, ով ասում էր, թե լեհ հանճարեղ գիտանական Նիկոլայ Կոպեռնիկոսի տեսությունը ճիշտ է:

Կոպեռնիկոսը, հակառակ Արիստոտելին, Պտղոմեոսին ու քրիստոնեական եկեղեցուն, ասում էր, թե Երկրագունդը բոլորովին էլ Տիեզերքի կենտրոնը չի, ու ոչ թե Արևն է պտտվում Երկրի շուրջը, այլ լրիվ հակառակն է:

Ու Կոպեռնիկոսն իր այս արևակենտրոն տեսությամբ չափազանց հեշտացրեց ու ճշտեց տոմարի ու մոլորակների ուղեծրերի հաշվարկները: Բայց Կոպեռնիկոսը, սարսափելով ինկվիզիցիայից, իր արդյունքները հրապարակեց իր մահից մեկ-երկու շաբաթ առաջ միայն:

Կոպեռնիկոսի ու Բրունոյի հետևորդն էր նաև իտալացի Գալիլեո Գալիլեյը, ով ինքնուրույն հայտնագործեց հեռադիտակն ու սրանով տեսավ, որ Յուպիտեր մոլորակն ունի չորս լուսին-արբանյակ, ու Լուսնի վրա էլ լեռներ կան, ապացուցելով, որ Երկրի պես ուրիշ մարմիններ էլ կան, ու որ Երկիրը բոլորովին էլ Տիեզերքի կենտրոնը չի:

Իսկ պապական եկեղեցին, ինչը բոլոր տոտալիտար իշխանությունների պես սարսափում էր նոր (ու մանավանդ) այլախոհ գաղափարներից ու, առհասարակ, խոսքի ու մտքի ազատությունից, կալանավորեց Գալիլեյին ու ստիպեց, որ սա իր գաղափարներից հրաժարվի:

Ու ծերունի Գալիլեյը, ստիպված, առերևույթ համաձայնեց: (Գալիլեյի պատիժը շատ ավելի խիստ կլիներ, եթե Ֆլորենցիայի Մեդիչի հզոր դուքսերի հովանավորությունը չլիներ):

Միջնադարյան քրիստոնեական եկեղեցին անթիվ- անհամար չարագործություն է արել, սկսած՝ խաչակրաց արշավանքներից, սպանություններից, անառակություններից, (ասվե´լ է, որ Հռոմի պոռնկանոցների մեծագույն մասը պապական եկեղեցու սեփականությունն էր, ու եկեղեցականներն էլ հենց՝ սրանց հիմնական հաճախորդներն էին), վերջացրած՝ անասնապղծությամբ ու արնապղծությամբ, ինչը, մանավանդ բարձրագույն եկեղեցականների համար, սովորական բան էր:

Դաշույնը, թույնը, սուտը, խարդախությունը, բանսարկությունն ու զրպարտությունը, կաշառակերությունը, կաշառատվությունն ու սրանց պես գարշելի բոլոր-բոլոր բաները պապական եկեղեցու հիմնական ու ամենօրյա զենքերն էին:

Ովքեր այս բաների մանրամասներն իմանալու ցանկություն ունեն, թող կարդան ֆրանսիացի գրող ու Վատիկանի նախկին հոգևորական Լեո Տաքսիլի «Սրբազան ավազակա(վ)որջը» գիրքը, որտեղ, Տաքսիլի հետազոտությունների հետ միասին, բերված են բազում ուրիշ հեղինակավոր հետազոտողի (սրանց հետ նաև նշանավոր եկեղեցականների ու գործիչների) վկայությունները, օրինակ՝ Վոլտերինը, լորդ Բոլինբրոկինը և այլն:

Հռոմի պապերը խաչակրաց արշավանք էին հայտարարում «Տիրոջ դագաղը ազատագրելու» պատրվակով, բայց նրանց միակ նպատակը Եվրոպայի միամիտ քրիստոնյաներին «կթելն» ու պատերազմական թալանն էր: Վերջինը միշտ էլ կասկածելի էր, ու հաճախ շոշափելի արդյունք չէր տալիս, իսկ ժողովրդին խաբելն ու իբր արշավանքի ծախսերը հոգալու համար ժողովրդից վիթխարի գումարներ շորթելը՝ հարյուր տոկոսանոց «նաղդ գործ» էր:

Ինչ վերաբերում է հենց իրենց՝ խաչակիրներին, Տաքսիլն ասում է, թե սրանք շատ հաճախ թալանում էին ոչ միայն հեթանոս սարակինոսներին, այլև հենց եվրոպացիներին, ու իրենց գազանություններով չէին զիջում հետագա մուսուլմանական հրոսակներին:

(Քրիստոնյա խաչակիրները, օրինակ, հիմնովին թալանեցին քրիստոնեական Կոստանդնուպոլիսն ու սրա վիթխարի ու հիասքանչ քրիստոնեական մայր տաճարը` այսօրվա Այա Սոֆիան):

Եկեղեցին հսկում ու ուղղորդում էր պապական վիթխարի կայսրության բնակիչների կյանքի բոլոր-բոլոր կողմերը, նույնիսկ ամուսնական կյանքի ամենանրբանկատ կողմերը:

(Հայտնի է, որ սեռական հարաբերության համար եկեղեցին թույլատրում էր միայն երկու դիրք, ու այդ դիրքերը պատկերելու գործը հանձնարարել էր Լեոնարդո դա Վինչիին):

Պապական եկեղեցին առուծախի առարկա էր դարձրել ամենահրեշավոր մեղքերը գործելու «իրավունք»-թողությունն անգամ: Մեղք գործելու թողություն-իրավունքը շնորհող «փաստաթղթերը» կոչվում էին ինդուլգենցիա: Ինդուլգենցիաները հաստատվում ու վաճառքի էին հանվում պապի հատուկ կոնդակներով:

Ի՞նչ մեղք ես ուզում գործես: Սպանությո՞ւն, արնապղծությո՞ւն, խարդախությո՞ւն: Խնդրե´մ: Փողը տուր, ինդուլգենցիան առ, ու հանգիստ խղճով արա՝ ինչ կուզես, ու հետո էլ՝ գնա դրախտ, աստծո փոխանորդ պապն արդեն մեղքերիդ թողություն է տվել, ու դու արդեն ապագա հրեշտակ ես:

Ընդհանուր գծերով այսպիսին էր Պապական կրոնական տոտալիտար պետությունը (պետերի վարչախումբը), ու Եվրոպայում քաղաքակրթությունը շատ քիչ առաջադիմեց, մինչև եկեղեցու ձեռքից խլեցին սերունդներին կրթելու ու պետության գործերին միջամտելու իրավունքները:

Բայց սրա համար պետք եղավ, որ սկսվեր Վերածնունդը, իր Լուսավորչությամբ, Հումանիզմով ու Ռեֆորմացիայով:

Ու հին հույներից հետո եվրոպացիք երկրորդ անգամ հայտնագործեցին կապիտալիզմը: Սկայն այս նորագյուտ կապիտալիզմի կյանքը շատ կարճ տևեց, որովհետև սկզբնական սոցիալիստների ու մանավանդ՝ գերմանացի Կառլ Մարքսի հետևորդների ստեղծած սոցիալիստական գաղափարախոսությունն արգելակեց կապիտալիզմի առաջընթացը:

Իսկ հետո նույնիսկ Արևմտյան «դեմոկրատիայի» երկրներում հաստատեց քողարկված «կապիտալիստական սոցիալիզմ», հետն էլ՝ վարկաբեկելով կապիտալիզմ-լիբերթարիզմի վսեմ գաղափարներն ու ծրագիրը:

Արևմտյան երկրների այս նոր քողարկված ու մասնակի սոցիալիզմին, ինչպես ասվել է, սխալմամբ ասում են կապիտալիզմ, բայց սա մաքուր կապիտալիզմ չի:

Այս նոր կապիտալիստական սոցիալիզմի էությունը՝ պետության միջամտությունն է անհատների գործերին, ինչն արվում է նորից ու նորից թույլերին օգնելու ու հավասարություն հաստատելու պատրվակներով:

Ու սրա էությունը նաև միջամտությունն է այլ՝ ավելի թույլ զարգացած երկրների տնտեսությանն ու քաղաքական կարգերին, նորից նույն պատրվակներով, բայց արդեն պետությունների մակարդակով:

Ամենաողբերգականն ա´յն հանգամանքն է, որ այս միջամտություններն իրագործում են ՄԱԿ-ի, Եվրախորհրդի ու սրանց պես հեղինակավոր կազմակերպությունների ա´յն չինովնիկները, ովքեր շատ հաճախ կա´մ բացահայտ համակրում են սոցիալիզմը, կա´մ շատ թույլ գաղափար ունեն լիբերթար ծրագրի մասին, չնայած իրենց հույժ մենտորական ու հովանավորչական կեցվածքին:

Շատ ավելի որբերգական է, երբ այս տիպի չինովնիկների ձեռքը ՆԱՏՈ-ի պես հզոր զինվորական ուժ կա, ու այլ պետություններին «օգնելը» այս անգամ արդեն վերածվում է նկարագրածս ֆաշիզմին, ինչպես եղավ Հարավսլավիայում, Աֆղանըստանում, Իրաքում ևն:

Քրիստոնեական մյուս եկեղեցիները գուցե ավելի քիչ էին ապականված ու ավելի զուսպ էին, քան պապականը, բայց սրանց մասին քիչ տվյալ ունենք:

Քիչ ունենք, որովհետև (օրինակ) թուրքերը լրիվ ոչնչացրին բյուզանդական Կոստանդնուպոլսի գրադարանը, որտեղ բազում պատմական վկայություն կար: Ինչ վերաբերում է ռուսներին, սրանք, չնայած օրինակ, Մելնիկով-Պեչերսկու ու Պուշկինի պես գրողներ ունենալուն (ովքեր բավական ազատ ու մանրամասն նկարագրել են ռուս ազնվականների գարշելի բարքերը), ցարական ցենզուրան երբեք էլ թույլ չէր տա, որ Լեո Տաքսիլի կամ Վոլտերի կամ Դիդրոյի ու նույնիսկ զուսպ Հոլբախի պես մեկն այդքան բաց ու արձակ գրեր ռուսական եկեղեցու բարքերի մասին:

Մեր մասին ավելի քիչ տվյալ կա: Բացի մի քանի ցաքուցրիվ ու կողմակի տեղեկությունից՝ հայտնի է միայն, որ արդեն Մովսես Խորենացին է զայրագին բողոքում մեր եկեղեցականների վարք ու բարքից:

Ու հայտնի է նաև, որ մեր եկեղեցին խիստ անհանդուրժող էր այլախոհների հանդեպ: (Այն աստիճան, որ մեր եկեղեցականները հանել են Խորենացու դիակն ու անարգել են սա):

Ժամանակին մեր եկեղեցին ավերում էր թոնդրակյանների ու պավլիկյանների գյուղերն ու արտաքսում էր սրանց բնակիչներին, չնայած սրանք ընդամենը ծեսերի ու մտածողության որոշակի ազատություն էին ուզում:

Ասում են, որ Հայաստանից արտաքսված այլախոհներն սկզբում անցան Բուլղարիա ու այստեղ հիմնեցին բոգոմիլների աղանդը, հետո գնացին հասան Ֆրանսիա ու այստեղ հիմնեցին ալբիգոյցիների աղանդը, ու որ հենց սրա´նք են եվրոպական Ռեֆորմացիայի սկիզբ դնողները:

26.2 Տոտալիտար ուսմունքներն ինչո՞ւ են հաղթում

Առհասարակ.

Դրույթ 1. Առկա որևէ հասարակարգը քանդելու ամենաբեղուն ու թերևս միակ ներքին ձևը այդ հասարակարգն անպատիվ անելն է: Անպատիվ անելու համար էլ` գաղափարախոսության պես մի բան է պետք ու երբեմն էլ` քիչ թե շատ նպաստավոր պայմաններ:

Այս նպաստավոր պայմանները Մուհամմադի (կամ Մահմեդի) օրերի Մեքքայում կային, զարգանում էին արհեստներն ու մանավանդ առևտուրը, հիմնականում, շատ ավելի զարգացած Բյուզանդիայի ու Պարսկական կայսրության հետ շփվելու հետևանքով, ու ցեղային հին` փակ կարգը քիչ-քիչ «բացվում էր», փոխվում էր: Սրա պես փոփոխությունների ժամանակ միշտ էլ մեծ քանակով դժգոհ մարդ է լինում, ովքեր բողոքում են «սոցիալական անարդարությունից»:

Հեղափոխական մեծ քարոզիչների հաջողությունը, մեծ մասամբ, այնպիսի հրապուրիչ ու հասարակ մարդկանց համար մատչելի գաղափարախոսություն առաջարկելն է, ինչի ողնաշարը այս գաղափարախոսության (և ոչ թե ազատ մրցության) իբր հաստատելիք «սոցիալական արդարությունն» է:

Սա´ է մեծ քարոզչի զանգվածներին իր հետևից տանելու գաղտնիքը:

Մահմեդը թերևս գիտեր այս գաղտնիքը:

Իհարկե՝ պետք է նաև, որ այսօրինակ քարոզիչը Սոկրատեսի պես չափազանց գիտուն չլինի, որ համարյա լրիվ անշահախնդիր մարդ չլինի:

Դրույթ 2. Ամբոխը ազնվության ու գիտելիքները շատացնելու կամ կրթվելու քարոզ` չի սիրում:

Դրույթ 3. Ամբոխին պարզ դեղատոմս է պետք:

Օրինակ, «անշեղ հավատա քեզ առաջարկվող աստծուն, օրը երեք կամ հինգ անգամ իմ ասած ձևով ու իմ ասած վայրերում աղոթի, իմ ասած օրերին ծոմ պահի և այլն, ու երջանիկ կլինես, միասին ղազու կանենք (թալան կանենք, տես հետո), ու հետո էլ դրախտ կգնաս, այսինքն, հավերժ ու երջանիկ կապրես, իսկ եթե իմ ասածները չանես, մեռնելուց հետո դժոխք ես գնալու»:

(Այս խայծն արդեն չափազանց նոր էր ու չափազանց կարևոր, որովհետև արաբներն այն օրերին չէին հավատում անդրաշխարհային կյանքին):

Իսկ, օրինակ, լիբերթար ծրագրի անխուսափելի անհրաժեշտությունն ամբոխին բացատրելն ու սա յուրացնել տալը շատ դժվար խնդիր է, եթե ոչ` անհնար:

Սրա համար էլ` ո´չ հին հունական լիբերթարների´ ազդեցությունն է համեմատելի, օրինակ, Հիսուսի ու Մահմեդի ու Բուդդայի ազդեցության հետ, ոչ է´լ, օրինակ, Սոլոնի, Սոկրատեսի, Դեմոկրիտոսի, Էվրիպիդեսի, Պերիկլեսի, կամ` Դեյվիդ Հյումի, Ադամ Սմիթի, Կառլ Մենգերի, Լյուդվիգ Միզեսի ու Ֆրիդրիխ Հայեկի ազդեցության հետ, չնայած սրանց գիտելիքները ուղղակի գերվիթխարի էին` առաջինների գիտելիքների համեմատ:

Դրույթ 4. Ամբոխը իրոք իմաստուն մարդկանց իրոք իմաստուն խրատները մեծագույն դժկամությամբ է ընդունում, եթե ընդունում է: Իսկ եթե ընդունում է´լ է, շատ հեշտ ու արագ է մոռանում կամ հրաժարվում սրանցից:

Եթե ամբոխը հանկարծ հավատաց ու յուրացրեց անհեթեթ, բայց առաջին հայացքից պարզ ու ճշմարտանման բաներ, դարերով ու նույնիսկ հազարամյակներով կհավատա ու կկառչի սրանցից: Հավատացյալ ամբոխին էլ դեմ գնալը չափազանց է վտանգավոր, քանզի չի բացառվում, որ այդ ամբոխը քեզ բռնի ու վառի, բառացի:

Ջորդանո Բրունոյի պե´ս:

Գլուխ 27. ԻՍԼԱՄԱԿԱՆ ՏՈՏԱԼԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

27.1 Իսլամի ծագելու հակիրճ պատմությունը

(Այս տեղեկությունները ժամանակին քաղել եմ հետևալ գրքից, Karen Armstrong,, “Islam: A Short History”, ինչը պիտի թարգմանեի, բայց հեղինակը «փախած էր», ու իմ թարգմանությունը չիրականացավ):

Իսլամը ծնվել է քրիստոնեությունից: Իսլամի հիմնադիրը Մահմեդն է կամ Մուհամմադը (նաև՝ Մահմուդը, Մուհամեդը, Ահմադը, Համիդը, որ նշանակում են՝ փառավոր, գովասանքի արժանի):

Մահմեդը քոչվոր արաբների ղորայշ ցեղից էր ու լրիվ անգրագետ էր, գրել կարդալ չգիտեր: (Իմիջիայլոց` Մահմեդը սկզբում բարեկամություն էր անում հրեական երեք ցեղի հետ, որոնցից մեկը ղորայզահ ցեղն էր, ում հետ հետո կռվեց ու համարյա բնաջինջ արեց: Այս ցեղանունների ազգակցությունն ակնհայտ է):

Մահմեդը լրիվ համոզված էր, թե աստվածը բոլորի համար ընդհանուր է (խոսքը միակ աստծո մասին է: Չմոռանանք, որ հեթանոս արաբներն այդ օրերին բազմաստված էին, թեև միաստվածությունը արդեն մտնում էր արաբական աշխարհը):

Ու Մահմեդն ասում էր, թե հրեաների ու քրիստոնյաների բախտը բերել է, որովհետև սրանք բազում մարգարե են ունեցել, իսկ իր ցեղն ու արաբական ցեղերը, առհասարակ, մարգարե չեն ունեցել, որ այս մարգարեն բոլոր արաբների համար ընդհանուր Աստծո կամ Ալլահի շունչը, այսինքն խոսքը, հասցներ արաբներին, ու սրա համար էլ արաբները աստվածաշունչ գիրք չունեն:

Մահմեդը քրիստոնյաներին ու հրեաներին անվանում էր գրքի ժողովուրդներ, որովհետև սրանք «սուրբ» գրքեր ունեն:

Ու Մահմեդը, ծանոթանալով հրեաների ու քրիստոնյաների այս սուրբ գրքերին, իհարկե, ուրիշների պատմածներից կամ կարդացածներից (ի´նքը՝ Մահմեդը, տառաճանաչ չէր մինչև իր կյանքի վերջը), հայտարարեց, թե ինքն արաբների առաջին մարգարեն է, թե Ալլահից իրեն հայտնություն է հասել, ու որ ինքն այս հայտնությունը պիտի հաղորդի բոլոր արաբներին:

(Հետագայում իսլամը հայտարարելու է, թե մինչև Մահմեդը 124 000 մարգարե է եղել):

Այս առաջին հայտնությունը Մահմեդն Ալլահից «ստացավ» 610 թվին, ու երկու տարի հետո սկսեց սրա քարոզը:

Ուրեմն, թերևս Մահմեդի մտքով չէր էլ անցնում, թե ինքը նոր կրոն է հիմնում: Մահմեդը համոզված էր, թե ինքն ուղղակի Միակ ու Հինավուրց Աստծո հավատն է հասցնում արաբներին, ովքեր իրենից առաջ այս հավատը քարոզող ոչ մի մարգարե չեն ունեցել:

Հավատո՞ւմ էր ինքը` Մահմեդն այս աստծուն կամ «սրա ասածներին», թե՞ սըրանք համարում էր ընդամենը ցեղը կազմակերպելու գերազանց մի միջոց, անհայտ է, որովհետև այս կարգի հարցերը երբեք էլ պատասխան չունեն: Տոտալիտար ոչ մի խոշոր քարոզիչ ռեֆորմատոր դեռ երբեք չի խոստովանել իր հետին մտքերը:

Շատ ավելի հավանական է, որ առաջին հարցի պատասխանը ոչ է, երկրորդինը` այո, մանավանդ եթե հիշենք, որ քաղգործիչները, համարյա առանց բացառության, անշեղ հետևում են Պարետոյի խորհրդին:

Մահմեդը թերևս բանաստեղծական ու վիպասանական արտառոց ձիրք ուներ, ու երևի նաև հիանալի ասմունքող էր, ու թերևս արաբական վեպի ու բանաստեղծության մի չափազանց ազդեցիկ ձև էր գործածում:

Ու թեև Ալլահից Մահմեդի «ստացած» հայտնությունները գրի առնվեցին, նոր ուսմունքի հետևորդները սրանք լսում էին խմբային ընթերցանությունների ժամանակ, քանի որ սրանց մեծ մասը Մահմեդի պես անգրագետ էր:

Սրա համար էլ հայտնությունների այդ ժողովածուն կոչվեց Ղորան, ինչն արաբերեն նշանակում է` արտասանություն:

Ամեն մի հայտնությունը կազմում է մի գլուխ, արաբերենով` մի սուրահ: Այս սուրահները «հայտնվում էին» ի պատասխան ա´յն ճգնաժամերի, որոնք ծագում էին Մահմեդի ղեկավարած հանրության կյանքում: Մահմեդն առաջին սուրահն իր հետևորդներին «ղորանեց», այսինքն` արտասանեց 612 թվին, իսկ վերջին 21-րդը` 631-ին, 632-ին էլ` վախճանվեց:

27.2 Մահմեդի ուսմունքն ու հավասարությունը

Մահմեդի ուսմունքի հիմքը հետևյալն է:

Մարդ չպիտի ընկնի սեփական շահի ու բարեկեցության հետևից: Ճիշտ կլինի, եթե մարդն իր ունեցվածքը կիսի ուրիշների հետ, ու այնպիսի հասարակարգ ստեղծի, որտեղ թույլերին ու անպաշտպաններին հարգանքով վերաբերվեն: Ու եթե իր ցեղն այս հասարակարգը չստեղծի, ասում էր Մահմեդը, կկործանվի, որովհետև կխախտի կեցության ամենակարևոր օրենքները: Կասկած չկա, որ.

Դրույթ 1. Ունեցվածքն ուրիշների հետ կիսելու պատվիրանը հակառակ է անհատական անձեռնմխելի ունեցվածքը սեփականատիրոջ ուզած ձևով տնօրինելու հիմնական բարոյական նորմին, չնայած չափազա´նց է հրապուրիչ, ու խիստ մարդկային ու բնական է թվում:

Այս հրապուրիչ լոզունգ-պատվիրանը, ըստ էության, սոցիալիստական է, որովհետև հենց սոցիալիստների հիմնական սկզբո´ւնքն է համարում, թե «բոլոր մարդիկ եղբայր են, ու որևէ երկրի ողջ ժողովուրդը, ու նույնիսկ ողջ մարդկությունը, այնպիսի մի ընտանիք է, ինչպիսին որևէ անհատական ընտանիքն է»:

Բայց ինչ էլ ասեն սոցիալիստական խոշոր ու մանր քարոզիչները, սեփական ունեցվածքն ուրիշների հետ կիսելու պատվիրանն անմարդկային է ու անբարո, որովհետև սա ընդունակ է կործանելու ողջ քաղաքակրթությունը, կրճատելով կամ վերացնելով ազատ մրցությունն ու ողջ տնտեսությունը, ու թշվառացնելով մարդկության մեծ մասը:

Ու ինչ էլ ասեն պոետներն ու վիպասաններն ու քաղգործիչներն ու ուտոպիստները.

Դրույթ 2. Մարդն ունակ չի սիրելու անծանոթներին ու նրանց հետ երբևէ այնպես չի վարվի, ինչպես իր հարազատների (օրինակ, եղբոր) հետ է վարվում:

Դրույթ 3. Անծանոթներին եղբայր համարելու պահանջը (սրան ասելու եմ` եղբայրության իմպերատիվ, հրաման, պահանջ) հակառակ է, օրինակ՝ անհատական ունեցվածքը սրա տիրոջ ուզած ձևով տնօրինելու նորմին, որովհետև եղբայրության զգացմունքն էլ է մասնավոր սեփականություն, ու միայն տվյալ անհատի գործն է, թե ո´ւմ է համարելու իր եղբայրը:

Ըստ էության` եղբայրության իմպերատիվը հենց քրիստոնյաների ու մահմեդականների ու բոլոր գույն ու երանգի սոցիալիստների ու կոմունիստների ա´յն պահանջն է, որ բոլոր մարդիկ հավասար լինեն: Այս պահանջը, ի վերջո, հասցնում է նյութական բարիքները բոլորին հավասար բաժանելու պահանջին:

Իսկ այս պահանջն անիրագործելի է, այն պատճառով, որ մարդիկ իրար ուղղակի հավասար չեն:

Մեկն ավելի տաղանդավոր է, քան մյուսը, մեկն ավելի ճարպիկ է, քան մյուսը, մեկը գեղեցիկ է, մյուսը՝ տգեղ, մեկը եռանդուն ու նպատակասլաց է, մյուսը՝ ծույլ ու թափթփված, և այլն, և այլն:

Դրույթ 4. Եղբայրության ու բոլորի հավասարության իմպերատիվն ուտոպիստակա´ն պատվիրան ու պահանջ է:

Այս պահանջն իրագործելու բոլոր փորձերը, որ արվել ու արվում են հին ու նոր սոցիալիստական երկրներում, ու նաև հին ու նոր կրոնական տոտալիտար երկրներում, խիստ կրճատել ու կրճատում են այս երկրների նյութական ու հոգևոր բարիքների արտադրությունը ու կասացնում են առաջընթացը:

Այս պահանջը, համարյա միշտ, ուղեկցվել է արյան հեղեղներով ու անմարդկային «բարոյականությամբ», ու ժողովուրդներին հասցրել ու հասցնում է ծայրահեղ թշվառության: Սա հասցնում է հետևյալ անխուսափելի ու անառարկելի եզրակացությանը:

Դրույթ 5. Բոլոր մարդկանց եղբայրության ու բոլորի հավասարության պահանջները, առանձին-առանձին, թե միասին, անբարո են, որովհետև հակադիր են թե´ բարոյական հիմնական նորմին, թե´ անհատին ներհուն իր նեղությունները վերացնելու նպատակադիր վարքի աքսիոմին, ու մարդկանց մեծ մասին զրկում են ազատությունից, հասցնում են թշվառության, ու շատ հաճախ էլ, զրկում են կյանքից:

Լրիվ ուրիշ ու լրիվ արդարացի պահանջ է` օրենքի առաջ բոլոր-բոլորի հավասարության պահանջը, ինչը բխում է բարոյականության առաջին ու երրորդ հիմնական նորմերից: Այս պահանջն արդեն լրիվ բարոյական պահանջ է, որովհետև սա ազատ մրցություն է հաստատում, իսկ ազատ մրցության միջոցով էլ` նյութական ու հոգևոր բարիքներն արդա´ր է բաշխում:

Երբ այս բարիքներն ազատ մրցությամբ չեն բաշխվում, այսինքն.

Դրույթ 6. Երբ բարիք բաշխողը մարդն է կամ մարդկանց խումբը, ինչպես որ լրիվ կամ մասնակի սոցիալիստական երկրներում է արվում, ու ոչ թե ազատ մրցությունը, բաշխումն ա´նպայման է անարդար ու կախված է բաշխողի քմահաճույքից:

Այս անարդարությունն էլ, ի վերջո, կա´մ հասցնում է թե´ քաղաքացիական անհամաձայնությանը, թե´ տնտեսությունը քայքայելուն, ու լրիվ է կործանում այդ վարչախումբը:

27.3 Իսլամն ու քրիստոնեությունը

Նորից դառնանք իսլամին:

Իսլամ բառը նշանակում է` ենթարկվելը, հնազանդություն, իսկ հետագայում էլ՝ մեկնաբանվեց որպես Ալլահի կամք: Մուսուլմանը կամ մահմեդականը այն անձն է, ով իր ողջ էությամբ ու կեցությամբ հանձնվել է Ալլահի կամքին ու հնազանդ է Ալլահի այն պահաջին, թե մարդ արարածը պիտի ուրիշ մարդկանց հետ վերաբերվի արդարությամբ, հավասարությամբ ու կարեկցանքով: Իհարկե.

Դրույթ 1. Իսլամական այս արդարությունը, ուրիշ խոսքով, շատ հաճախ կոչվում է սոցիալական արդարություն, ինչը հաստատում է կա´մ Ալլահի կամքը, այսինքն, Ղորանը, կամ է´լ հաստատում են հոգևորականները:

Իսկ թե ինչի է հասցնում հավասարության պահանջը, ասվեց:

Ինչ վերաբերում է բոլոր-բոլորին կարեկցելուն, պիտի ասվի, որ սա մաքսիմալիստական պահանջ է ու, անկասկած, անհնար պահանջ է:

(Համոզված եմ, որ եթե մեկնումեկը բոլոր-բոլորի համար նույնքան սրտացավ լինի, ինչքան սրտացավ է իր սեփական զավակների նկատմամբ, այդ մարդու կյանքն անպայման կդառնա դժոխք, ու դրա սիրտն իսկույն կպայթի, որովհետև այս աշխարհի թշվառների քանակն ուղղակի վիթխարի է, ու այս բոլորին կարեկցելն անհնար է):

Ավելի ճիշտ ու ռեալիստական է մինիմալիստական պահանջը` բոլոր-բոլորին կարեկցելու փոխարեն՝ մարդ արարածը պիտի ոչ մեկին իզուր տեղը վնաս չտա, այսինքն` ոչ մեկի նյութական ու հոգևոր ունեցվածքը չխլի կամ չվնասի:

Այս առումով՝ լրիվ ճիշտ է Լյուդվիգ ֆոն Միզեսի հետևյալ միտքը.

Դրույթ 2. Եթե մարդը պահպանում է հասարակական համակեցության կանոնները, այդժամ այս մարդը, հենց միայն ա´յս պատճառով, լրիվ բարոյական մարդ է:

Ըստ էության, սա Ոսկե Կանոնի (կամ Կանտի նշանավոր իմպերատիվի) ձևակերպումներից մեկն է. «Մի արա ուիշներին այն բաները, ինչը չես ուզում, որ քեզ անեն»:

Բացի սա, իսլամն անհատից խլում է թե´ սրա ազատությունը, թե´ կամքը, թե´ հոգևոր անհատական ունեցվածքի բոլոր-բոլոր տեսակները, որովհետև մահմեդականը պիտի ենթարկվի միայն ու միայն Ալլահի կամքին ու գործի միայն ու միայն Ալլահի ուզած ձևով (այսինքն, հոգևորականների´ կամքով ու ուզած ձեվով):

Մահմեդը տոտալիտար «ցեղ», տոտալիտար վարչախումբ էր ստեղծում, ու իր հանրության անդամներին հնազանդությանը վարժեցնելու համար էլ ստիպեց, որ այս անդամները օրը երեք անգամ գետնատարած աղոթք անեն (հետագայում` օրը հինգ անգամ):

Բացի սա, ստիպեց, որ հանրության (ումմահի) անդամներն իրենց եկամտի մի մասը ողորմություն տան աղքատներին, ու ռամադան ամսվա ընթացքում էլ ծոմ պահեն, որ չմոռանան, թե ինչքան սոված ու զրկյալ կա:

Ուրեմն` Իսլամի հիմնաքարը «սոցիալական արդարություն» կոչված ուտոպիան է, որովհետև իսլամը մահմեդականներին հրամայում է, որ այնպիսի գործնական կարեկցանքի հասարակարգ ստեղծեն, որտեղ նյութական բարիքները «արդար» բաշխվեն:

Սա ավելի կարևոր է, քան աստծո մասին որևէ դոկտրինային ուսմունքը: Ավելին, իսլամը հավանություն չի տալիս աստվածաբանական քննարկություններին, համարելով սրանք քմահաճ խրթնաբանություն:

Ավելի կարևոր էր ջիհադը, այսինքն, Ալլահի ասած ձևով ապրելը:

(Հետագայում, ջիհադ ասելով, հասկանում էին սրբազան պատերազմ՝ ընդդեմ գյավուրների, այսինքն, ընդդեմ ոչ մահմեդական «անհավատների»):

Ջիհադը կարևոր էր իսլամական հանրության սոցիալական ու քաղաքական բարեկեցության համար, իսկ այս բարեկեցությունը մուսուլմանների համար սրբազան նպատակ էր: Հանրության բարգավաճությունը նշան էր, որ սրա անդամները ճիշտ են ապրում, ու եթե հանրությանը ինչ-որ անհաջողություն կամ վիրավորանք է հասնում, դրանից ավելի մեծ դժբախտություն չկա:

Սա շատ կարևոր է, որովհետև սա, ըստ էության, Պլատոնի ծրագիրն է, ինչը Մահմեդը կրկնում է Պլատոնից մոտ 1100 տարի հետո, ու Մահմեդից մոտ 1100 տարի հետո էլ` Հեգե´լն է Գերմանիայում կրկնելու:

Սա նշանակում է, որ իսլամական վարչախումբը տոտալիտար հասարակարգ է:

Սա նշանակում է, որ իսլամական հանրության առանձին անդամը` անհատը, ոչինչ է, ու որ այս անդամի կյանքի միակ ու գերագույն նպատակը համայն հանրության բարեկեցությունն է:

Իսկ կրոնական պետության մեջ սա նշանակում է, որ ողջ վարչախումբը մի վիթխարի եկեղեցի է (հիշենք, որ «եկեղեցի» հունարեն բառը նշանակում է` ժողով, հավաքածու, վարչախումբ):

Ի տարբերություն քրիստոնեական եկեղեցու, ինչը վաղուց արդեն առանձին է կենցաղից ու պետությունից ու նվիրված է միմիայն պաշտամունքին, իսլամական մզկիթն զբաղվում է մահմեդականների կյանքի բոլոր-բոլոր հարցերով:

Ըստ Ղորանի, ո´չ սրբազանն ու աշխարհիկն են բաժան-բաժան, ո´չ կրոնականն ու քաղաքականը, ոչ է´լ սեռականն ու պաշտամունքայինը: Ամբողջ կյա´նքն է սուրբ, ուրեմն, պիտի ընդգրկվի աստվածայինի ոլորտը:

Ու ըստ Ղորանի, իսլամի նպատակը միաբանությունն է, այսինքն, իսլամի նըպատակն այս ողջ կյանքը (իր բոլոր կողմերով հանդերձ), մի հանրության մեջ միավորելն է, ու մահմեդականները հենց սրանո´վ են միավորվում Աստծո հետ:

Եվրոպական քրիստոնեական տոտալիտար երկրների եկեղեցի-պետությունների համար հանրության այս միաբանությունն ու անհատի այս ոչնչականությունն այնքան ճակատագրական չեղավ, որովհետև սրանց բնակիչները, քիչ թե շատ, վարժվել էին Հին Հունական ու Հռոմեական (ըստ էության) կապիտալիստական նորմերին:

Այսինքն, Եվրոպայում, քիչ թե շատ, կենցաղը համարում էին անհատական ունեցվածք, ու այս վարժանքը բուֆերի դեր խաղաց ու, ի վերջո, ստիպեց, որ եկեղեցուն հեռացնեն պետական գործերին խառնվելու ու կրթության ասպարեզներից ու նորից, քիչ թե շատ, դեմոկրատական կարգ հաստատեն:

Բայց, կրկնենք Լյուդվիգ ֆոն Միզեսի ասածը.

«Արևելքը {մանավանդ Մահմեդական Արևելքը} երբեք չի մշակել ու այդպես էլ չմշակեց անհատի ազատության սկզբունքը: Արևելքն Արևմուտքից հենց սրանո´վ է տարբերվում»:

Սա´ է այսօրվա իսլամական երկրների խոշորագույն ու ճակատագրական ողբերգությունը: Այսօրվա իսլամական ամեն մի երկիր մի վիթխարի եկեղեցի է, ու այս երկրների անհատներն էլ, ուզած-չուզած, այս եկեղեցու անդամն ու հլու- հնազանդ հպատակն են:

Սոցիալական իբր արդարություն հաստատելու համար անհատի դերն անտեսելու այս կրքոտ ու հաճախ էլ` անկեղծ մտահոգությունը բոլոր այն համաշխարհային ուսմունքների հիմնական ու ծայրաստիճան հրապուրիչ մասն է, որոնք առաջացել են պատմաբանների ասած Առանցքային Դարաշրջանում, այսինքն, Ք.ա. 700 թվից մինչև Ք.ա. 200 թիվը:

Այս դարաշրջանում էր, որ ծնվեցին` դաոսիզմն ու կոնֆուցիանիզմը Չինաստանում, հինդուիզմն ու բուդդիզմը Հնդկաստանում, միաստվածությունը Միջին Արևելքում, հուդաիզմն ու քրիստոնեությունը Միջերկրական ծովի շրջակայքում:

Սրա պատճառը թերևս ինչ-որ չափով նաև տնտեսության ու առևտրի նոր տեխնոլոգիաների հայտնագործություններն էին, մանավանդ փողի հայտնագործությունը, ինչը վերագրում են ՔԱ մոտ 800-700 թվերին:

Ասում են, թե հեթանոս բազմաստվածությունը երևի ինչ-որ չափով խանգարում էր մշակութային ազատ ու եռանդուն փոխառությանը, ուրեմն, նաև տնտեսական նոր հարաբերություններին, չնայած Հին Հունական ու Հռոմեական կապիտալիզմների օրինակները սա բոլորովին էլ չեն հաստատում:

Բայց մի բանը հաստատ է. հեթանոս բազմաստվածության վարկն արդեն այնքան էլ անսասան չէր, ինչպես առաջ: Հին Հունական մտածողները, մանավանդ Պրոտագորասն ու այլք, արդեն խարխլել էին հին հավատի հիմքերը, ու ճարպիկ ու եռանդուն դեմագոգներն ու մարգարեները օգտվում էին սրանից:

Հրեական բնակավայրերում, օրինակ, այն հեռավոր օրերին, հարյուրներով մարգարե էր թափառում, շատ հաճախ` աշակերտներին հետևը գցած: Ու այն օրերին մարգարեությունը չափազանց ձեռնտու արհեստ էր (այսօր է´լ է չափազանց ձեռնտու, թե´ ուղղակի իմաստով, թե´ այլաբանական, եթե հիշենք քաղգործիչներին):

Քո համար ազատ ման արի սար ու դաշտերով, գյուղ ու քաղաքներով, ու ոչ մի բան մի արա, միայն քարոզի´, հայտարարելով, որ դու մարգարե ու սուրբ ես ու նույնիսկ աստծո որդի կամ աստված: Միշտ էլ բազմաթիվ մարդ կլինի, ով քեզ կհավատա է´լ, կպաշտի է´լ, ու դեռ կկերակրի ու կպահի է´լ:

Հիսուսը թերևս այդ մարգարեներից ընդամենը մեկն էր միայն, ով թեև միայն երեք տարի քարոզեց, բայց աննախադեպ ծավալով, աննախադեպ եռանդով, աննախադեպ հանդգնությամբ ու աննախադեպ հաջողությամբ, եթե միայն ողբերգական վախճանը հաջողություն է, իհարկե:

Մահմեդը շատ ավելի շրջահայաց ու խոհեմ էր, ու իր բնական մահով մահացավ:

Բացի սա, եթե Հիսուսի նպատակները չափազանց անորոշ էին ու նույնիսկ «տիեզերական», Մահմեդի նպատակները շատ ավելի կոնկրետ էին ու հստակ:

Մահմեդի նպատակներն էին՝ իր իսկ ցեղի բարեկեցությունը, որպես ի´ր ու իր ընտանիքի սեփական բարեկեցության ու անվտանգության երաշխիք:

(Այն օրերին արաբական ցեղերի մեջ արյան վրեժի` վենդետայի նորմը պարտադիր էր, ու միայնակ մարդը համարյա լրիվ էր անպաշտպան ու դատապարտված էր: Ինքը` Մահմեդը, որբ էր, ու իրեն պաշտպան, այսինքն, «վալի» էր հայցել մի ազդեցիկ ղորայշ տոհմապետի, որ ուրիշներն իմանան, որ եթե հանկարծ իրեն ըսպանեն, այս տոհմապետն իր արյան վրեժն անպայման կառնի):

27.4 Իսլամի արտաքին քաղաքականությունը

Իսլամի ուսմունքը ոչ իսլամականների, այսինքն, գյավուրների նկատմամբ թերևս նույնքան անհանդուրժող է, ինչքան Հին Կտակարանինը (մասամբ էլ՝ Նորինը):

Չնայած, Նոր Կտակարանի պես, Ղորանում է´լ ազգային խտրություն չկա, այնուամենայնիվ, ազգային այս խտրությունը չկա միայն իսլամական հանրությա´ն ներսում, այսինքն, բուն իսլամական երկրո´ւմ:

Ըստ Ղորանի, կա երկու «ազգ», մահմեդականների «ազգը», այսինքն, տվյալ երկրում իսլամն ընդունածների վարչախումբը, ու անհավատների՝ գյավուրների «ազգը»:

Ու Ղորանը, ճիշտ ու ճիշտ նացիստների հիմնական լոզունգի պես, («մի ազգ, մի երկիր, մի մշակույթ», լեզվի ընդհանրությունն այստեղ, հասկանալի պատճառով, չի պահանջվում), ողջ աշխարհը բաժանում է երկու մասի, երկու «տան»:

Առաջին «տունը» – «Իսլամի» կամ «Խաղաղության տունն» է, այսինքն, տըվյալ իսլամական երկիրը (սկզբնական շրջանում՝ մահմեդականների զավթած երկըրները): Երկրորդ տունը՝ «Պատերազմի տունն» է, այսինքն, ոչ մահմեդական գյավուրների երկրները, որ դեռ պիտի նվաճվեն:

Դրույթ 1. Ոչ իսլամական բոլոր-բոլոր երկրների հետ հավերժական պատերազմի այս սկզբունքը մի լարված կծկված զսպանակի կամ դանդաղ գործողության ռումբի պես դրված է իսլամի ուսմունքի հենց հիմքում:

Այս սկզբունքը շատ-շատ էր հարազատ արաբական քոչվոր ցեղերին, որովհետև այս ցեղերի հիմնական արհեստներից մեկը՝ ավազակությունն ու թալանն էր, «քարվան կտրելը», այս դարձվածքի բուն իմաստով, կամ, արաբերեն ասած՝ ղազու-ն:

Եթե արաբ ցեղերից մեկնումեկը գնում էր, որ ուրիշ մի արաբական ցեղ թալանի, հոգ էր տանում, որ մարդ չսպանի, վախենալով վենդետայից, այսինքն, արյան վրեժից:

Հենց ինքը՝ Մահմեդը, առանց խղճի որևէ խայթի, զբաղվում էր թալանով, քանզի թալանը «հայրերի սրբագործված» ավանդույթն էր ու բոլորովին էլ դատապարտելի բան չէր համարվում: Բնութագրական է, որ հետագայում թալանչի զինվորն արդեն համարվում էր հանուն իսլամի սրբազան պատերազմի՝ ջիհադի մարտիկ:

Իսլամը, ինչպես ասվել է, ծագել է քրիստոնեությունից, ու մահմեդականները շատ-շատ բան են փոխ առել քրիստոնյա աշխարհից: (Հետաքրքիր է, որ արաբները նույնիսկ չադրայի´ գործածությունն են փոխ առել Բյուզանդիայի քրիստոնյաներից):

Սկզբում, Արաբական խալիֆաթի կազմվելու առաջին տասնամյակներին, իսլամը շատ ավելի հանդուրժող էր, քան չորրորդ դարի քրիստոնեությունը:

Պետական իշխանությունը նվաճած քրիստոնյաները ոչնչացնո´ւմ էին «հեթանոսական», այսինքն, ոչ քրիստոնեական արվեստն ու գիտությունը, այնինչ, առաջին մահմեդականները սովորո´ւմ էին իրենց նվաճած երկրների ժողովուրդներից, յուրացնում էին սրանց մշակույթը:

(Սրա հիմնական պատճառը թերևս մահմեդականների փոքրաթվությունն ու խիստ հետամնացությունն էր):

Այնուամենայնիվ, ինչպես արդեն ասվել է, հետագայում հենց մահմեդականնե´րն սկսեցին եվրոպական Վերածնունդն ու Լուսավորչությունը: Հենց մահմեդակա´ն գիտնականներն էին, որ նվաճելով Հնդկաստանը, սրանցից փոխ առան թվանշանները գրելու համակարգն ու բազում ուրիշ բան ու սրանք տարածեցին Եվրոպայում, որտեղից էլ սրանք տարածվեցին ողջ աշխարհում:

Հենց մահմեդակա´ն գիտնականներն են հորինել քիմիա, ալգեբրա կամ ալջեբրա բառերն ու բավական զարգացրել այս գիտությունները: Ու հենց մահմեդակա´ն գիտնականները հայտնագործեցին Հին Հունական ոչ կանոնական համարվող գիտությունն ու արվեստը ու սրանք փոխանցեցին միջնադարյան Եվրոպային:

(Կոստանդնուպոլիսը 1453 թվին գրավող թուրք մահմեդական Մահմուդը հըրաշալի արաբերեն, հին հունարեն ու լատիներեն գիտեր, ու հունական ու հռոմեական դասական պոետներին ու բնափիլիսոփաներին բնագրերով էր կարդացել:

(Ա´յն Մահմուդը, ով իր սուլթան հոր մահվան լուրն առնելով, առանց տատանվելու ու վայրկյան անգամ կորցնելու, սպանեց իր բոլոր եղբայրներին (չմոռանանք, որ մահմեդականները բազմակին են), որ գահի համար մրցակից չունենա):

Դրույթ 2. Իսլամը վերացրել էր անհատական հոգևոր ունեցվածքը, ավելի ճիշտ, հոգևոր ունեցվածքը հանրայնացրել էր, ու այս հանգամանքը, վաղ թե ուշ, պիտի իր ազդեցությունն ունենար, ու ունեցավ է´լ:

Իսլամական երկրները քիչ-քիչ «փակվեցին» ու դարձան լրիվ տոտալիտար, տեղ-տեղ հասնելով ծայրահեղությունների: Մահմեդական երկրների առաջընթացը խիստ կրճատվեց, ու իսլամական աշխարհը այսօր դեմոկրատական համարվող երկրներից չափազանց հետ ընկավ:

Ու ամենասարսափելին այն հանգամանքն է, որ, այսօրվա իսլամական երկրների մի մասը ոչ մահմեդական աշխարհը համարում է «Պատերազմի Տուն», այսինքն, իր արդեն մահացու թշնամին, (մանավանդ Իսրայելը հիմնելուց ու ԱՄՆ-ի (ու նաև ուրիշների) 60-ամյա ֆաշիստական քաղաքականությունից հետո), ուրեմն, նաև ոչնչացնելու արժանի:

Ու քանի որ իսլամական երկրներից արդեն ատոմային ռումբ ունեցող էլ կա ու շուտով երևի էլի կլինի, այս Գնդի առանց այն էլ սարսափելի վիճակն շատ ավելի սարսափելի է: Միակ ելքը, ավելի ճիշտ, մեր միակ հույսը պիտի լինի ինչ-որ ոչ ֆաշիստական` ընդունելի ձևով մահմեդականներին համոզելը, որ սրանք իրենց եկեղեցուն չթողնեն, որ խառնվի պետության ու կրթության հարցերին:

Գլուխ 28. ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ

28.1 Հունական հասարակարգը ՔԱ 7-րդ դարում

Հին հույներն իրենց առասպելներում, լեգենդներում ու զրույցներում դեռ հիշում են իրենց ցեղային կարգն ու սովորությունները: Սրա վկայությունների պատառիկները պահպանել է Արիստոտելն իր «Աթենական հասարակարգը» գործի մեջ:

Թե´ այս պատառիկներից, թե´ հնդեվրոպական ցեղերի մասին ուրիշ վկայություններից (օրինակ`Հուլիոս Կեսարի նոթերից կամ հնագույն սլավոնների մասին առկա տվյալներից ևն) երևում է, որ վաղնջական շրջանում հնդեվրոպացիների գլխավոր կամ գերագույն օրգանը ցեղային խորհուրդը կամ ժողովն էր, որտեղ բոլորն էլ թերևս հավասար իրավունքներ ունեին:

(Իմիջիայլոց` սլավոններն այս արխայիկ վիճակը բավական երկար պահեցին):

Ի սկզբանե, ըստ Արիստոտելի, «աթենական ժողովուրդը, նախքան Կլիսթենեսը սրան ցեղերի կբաժաներ, դասդասված էր հողագործների ու արհեստավորների, ու սրանք չորս ցեղ էին կազմում: Ցեղերից ամեն մեկն ուներ երեք մաս, որոնք կոչվում էին եղբայրություն ու եռյակ: Եռյակը ցեղի երրորդ մասն է»:

Թերևս եռյակը բաժանվում էր ազգերի ու եղբայրությունների:

«Սրանցից (երևի այս «ազգերից») ամեն մեկն ուներ երեսուն տոհմ»: Երևի երեսուն տոհմը կազմում էր մեկ «ազգ»: «...ամեն տոհմն ուներ երեսուն տղամարդ, ովքեր կոչվում էին գենետես»:

Եթե նկատի առնենք, որ հունարեն «գեն» ու հայերեն «ծին, ծնել» բառերի տարբերությունը ընդամենը «բարբառային է» (տես Հր. Աճառյան, ՀԱԲ), թերևս եղբայրությունը հենց գենետեսն է, «միածինը»:

Վիճակահանությամբ քրմական պաշտոնների համար հենց այս գենետեսների´ց էին մարդ ընտրում, ու ընտրվածներից ամեն մեկն իր հատուկ պարտականությունն ուներ:

Գենետեսներից հայտնի են, օրինակ` եվպատրյանները, կերիկյաններն ու եվբուտյանները:

Այս ցեղային պարզունակ ու տարրերային դեմոկրատիան երկար չպահպանվեց: Հնդեվրոպացի ա´յն ժողովուրդները, ովքեր քոչելով հասան այն տարածքները, որտեղ արևելյան տիպի թագավորություններ կային, սրանցից փոխ առան իշխանության այս ձևն ու թագավորություններ կազմեցին: Սրանցից էին, օրինակ, խեթերը, մարերը, հին իրանցիներն, հին հայերը ևն:

(Հավանական է, որ արևելյան թագավորություններն էլ էին անցել պարզունակ դեմոկրատիայի շրջանը, թեև սա պարտադիր չի):

Շատ տարօրինակ է, բայց հունական դեմոսներից շատերը, փոխ առնելով թագավորության ինստիտուտը, երկար չպահեցին սա ու անցան դեմոկրատական կարգի:

ՔԱ 7-րդ դարում հին հունական ցեղային համայնքները կամաց-կամաց տրոհվեցին:

Պարտքերի մեջ թաղված գյուղացիների մեծ մասը գրավ էր դնում իր հողը, ու հաճախ, կորցնելով իր այս մասնավոր սեփականությունը, վաճառում էր իր ունեցած վերջին սեփականությունը` իր սեփական ազատությունն ու արժանապատվությունը:

Արհեստավորներն էլ, համարյա լրիվ, կախման մեջ ընկան վաճառականներից ու վաշխառուներից: Արիստոկրատիան է´լ էր քիչ-քիչ սնանկանում, բայց սա անընդհատ կառչում էր իշխելու իր ավանդական իրավունքներից:

Սկզբնական շրջանում նշանավո´ր տոհմերի սերունդներն էին հողային կալվածքների հիմնական տերերը, այսինքն, սրա´նք էին օլիգարխները, ու հենց սըրա´նք էին վարում պաշտամունքային ծեսերը: Ու բնական է, որ այս արիստոկրատ օլիգարխները, այսքան լայն իրավունքներ ունենալով, չէին զգում միապետի կարիքը:

Մի քանի խոսք օլիգարխ տերմինի մասին:

Օլիգարխ բառը հունարեն է և կազմված է երկու արմատից` օլիգիօ, ինչը նշանակում է` մի քանի (հատ), և արքեյն, ինչը նշանակում է` իշխել, ղեկավարել:

Օլիգարխը հին հունական իրականության մեջ այն մեծահարուստն էր, ով մոտիկ հարաբերություններ ուներ գերագույն իշխողի հետ ու մասնակցում էր իշխելու պրոցեսին: Իշխողը մեծ մասամբ տիրանն էր, այսինքն, առանց ժողովրդի մեծամասնության ընտրության իշխանության հասած միապետը (պարտադիր չէր, որ սա չար բռնակալ լիներ):

Հետագայում, 19-20-րդ դարերում, մանավանդ 20-րդում, օլիգարխ հասկացությունը նորից հանդես եկավ, չնայած արդեն դեմոկրատական հասարակարգերում, բայց նույն իմաստով, ինչ որ Հին Հունաստանում:

Ժողովրդի մեջ օլիգարխ տերմինը մեծ մասամբ կապվում է այնպիսի լկտի մեծահարուստի հետ, ով անարդար ճանապարհով մեծ հարստություն է դիզել և դրանից հետո ցոփ ու շվայտ կյանք է վարում, ու հասարակ ժողովրդին էլ ճնշում ու կեղեքում է: Այս կարծիքը երբեմն իրական հիմքեր ունի, հաճախ էլ` ոչ:

Ժողովրդի ընչազուրկ մասն ու նորահայտ վաճառականական խավը դժգոհ էր իշխողներից, ու արդեն ՔԱ 6-րդ դարում հունական քաղաք-պետություններից (պոլիսներից) շատերը թագավոր չունեին, կամ էլ թագավորներին մնացել էր միայն ծիսական-պաշտամունքային ֆունկցիաներն ու մի քանի գուցե ոչ էական պարտականություն (զվարճալիքներ կամ սպորտային մրցումներ կազմակերպելը ևն):

Միապետի ինստիտուտին փոխարինել էր ընտրովի պետական ապարատը, ինչը մի յուրօրինակ «քաղաքապետարան» էր «մագիստրատ», ու սրա ղեկավարն ուներ թեև «վարչապետական», բայց չափազանց սահմանափակ իրավասություններ:

Կորնթոսում այսպիսի «վարչապետին» անվանում էին «պրիտան», Աթենքում` «արքոնտ», իսկ Արգոսում` «դեմիուրգ»:

ՔԱ 7-րդ դարում հայտնագործվեց տնտեսվարության մի նոր ու աննախադեպ տեխնոլոգիա, ինչը մասնավոր սեփականության ինստիտուտի հայտնագործությունից հետո ամենախոշորն էր մեր քաղաքակրթության մեջ: Հայտնագործվեց անուղղակի փոխանակության հիմնական միջոցն ու միջավայրը, ապրանքի «վերացական, անդեմ» ու «ունիվերսալ» տեսակը` փողը:

Սկզբում փողը երկաթե, պղնձե ու արծաթե ճիպոտների, ձողերի ու չորսուների տեսք ուներ, որոնք դրոշմված էին պետության էմբլեմով:

Մետաղի այս կտորները շատ արագ փոխեցին հին հունական պոլիսների ողջ կյանքը, խիստ խթանեցին առևտուրը, նպաստեցին ծովագնացության արագ առաջընթացին, արհեստագործությանն ու մշակույթին:

Մետաղի այս կտորներն էին, որ ստեղծեցին վաճառականների, վաշխառուների ու այլ ձեռնարկատերերի նորահայտ դասը, «նոր հույների» դասը: Հենց այս նորահայտ դասն էր առնում սնանկացած հողագործների ու արիստոկրատների հողերն ու պարտքի դիմաց ստրկացնում էր նախկին գյուղացիներին:

Ազնվազարմ ծագումն այլևս նախկին զորությունն ու հմայքը չուներ: Մարդը հիմա գնահատվում էր իր ունեցած «մետաղի այս կտորտանքների» քանակով:

Առաջ հարգի էր հողագործի համեստ աշխատանքը, քանի որ հույները գյուղական աշխատանքներում ստրուկներին համարյա չէին գործածում: Իսկ անգործությունն ու ծուլությունն ազատ քաղաքացու համար ամոթ էր համարվում:

Աշխատասիրությունը, ջանասիրությունը, չափավորությունը, համեստությունը, նվիրվածությունը պարտականություններին, սեփական ընտանիքին ու հայրենիքին` ահա սրա´նք էին հնագույն հույնի բարոյական իդեալը, իսկ հարստությունը համարվում էր ազնիվ ու համեստ աշխատանքի ա´յն պարգևը, որ այդ հույնն ստանում էր իր ամենօրյա համառ ու անխոնջ ջանքերի դիմաց:

ՔԱ 7-րդ դարի վերջին բարոյական այս կոդեքսն այլևս այնքան պարտադիր չէր, ինչպես առաջ, ու այս օրերին էր, որ ծնվեց «փողն է մարդուն մարդ դարձնում» ասացվածքը:

Ու «փողային նոր արիստոկրատիան» հասկացավ, որ իշխանության հին, արիստոկրատական կամ օլիգարխական ձևը, ինչը խանգարում էր նոր օլիգարխիայի գործունեությանը, այլևս պարտադիր չի: Հասկացավ, որ հարկավոր են տնտեսական, ուրեմն, նաև քաղաքական հարաբերությունների նոր ձևեր:

Այս նոր արիստոկրատիան հասկացավ, որ լավագույնը լինելը կախված չի ազնըվազարմությունից: («Արիստոս» բառը հունարեն նշանակում է «լավագույնը, արժանավորագույնը, ամենաազնվազարմը»):

Հասկացավ, որ իզուր են դարերով համարել, թե արիստոկրատները հատուկ ցեղի մարդիկ են, այնպիսի´ մարդիկ, ովքեր իբր համայնքի կամ ցեղի աստվածազարմ առաջնորդներն ու իշխաններն են:

(Հին Հունաստանում «իրեն հարգող» արիստոկրատն իր ծագումը կապում էր աստվածներից որևէ մեկին, կամ էլ նույնիսկ երկուսին):

Այս նոր արիստոկրատիան հասկացավ, թե պարտադիր չի, որ միայն այս «աստվածազարմ» առաջնորդները լինեն դատավոր ու օրենսդիր, ու այնպիսի օրենքներ պարտադրեն ողջ ժողովրդին, որոնք անանց անդունդ են բացում «լավագույնների» ու «ստորիններիե միջև:

Սրանք հասկացան ու հայտարարեցին, թե ազատ քաղաքացին (ոչ ստրուկը կամ օտարերկրացին՝ «մետեկը») նույնպես արժանի է հարգանքի, եթե նույնիսկ ազնըվազարմ չի:

Այս թեզն այնքան հրապուրիչ էր ու այնքան էր արժանապատվությունը շոյող, որ հասարակ քաղաքացիները` գյուղացիները, արհեստավորներն ու ազատ ընչազուրկներն էլ էին աջակցում նորահարուստներին, այսինքն, նորահարուստներին աջակցում էր հենց ժողովո´ւրդը` դեմո´սը:

Այս հեղհեղուկ ու անկայուն վիճակը հունական համարյա բոլոր քաղաք-պետություններում էր: Հակամարտությունն ակնհայտ էր: Հաճախ գործը հասնում էր զինված ընդհարումների, ու դեմոսը երբեմն կոտորում կամ արտաքսում էր այս կամ այն արիստոկրատական տոհմին:

Դարավոր ավանդույթներից շատերը խախտվում կամ փոխվում էին: Խախտվում կամ փոխվում էին լավ ու վատի գաղափարները:

Միանգամայն ակնհայտ է, որ խախտվում ու փոխվում էր ժողովրդի վերաբերմունքը մասնավոր սեփականության նկատմամբ, ու հոգևոր սեփականությունն էլ էր սկսվում համարվել մասնավոր սեփականություն:

Ու մասնավոր սեփականության նկատմամբ նոր-նոր ձևավորվող այս միտումները Հին Հունական քաղաք-պետություններին տարան երեք ուղով` սոցիալիզմ-տոտալիտարիզմի, տիրանության, և կապիտալիզմ-դեմոկրատիայի ուղով:

Սրանցից` Սպարտայի սոցիալիստական տոտալիտարիզմի մասին արդեն խոսվել է: Ուրեմն` անցնենք տիրանությանն ու կապիտալիզմ-դեմոկրատիային:

Ասենք, որ հին հունական տիրաններից «դեմոկրատական թեքում ունեցողները» արդեն զգում էին բարոյական հիմնական նորմերի հույժ կարևորությունն ու մասնավոր սեփականությանը շատ քիչ էին կպնում (իհարկե, խոսքն ստրուկների մասին չի):

28.2 Հին հունական տիրանների մասին

Ուրեմն, ՔԱ 6-րդ դարում Հին Հունաստանի նորահարուստ խավը, դեմոսի բուռն աջակցությամբ, ձգտում էր նոր կարգերի ու իշխանության, բայց կառավարելու արվեստը դեռ չուներ ու դեռ լավ չէր պատկերացնում, թե իր ուզածն ի´նչ է:

Ու այս խավը լրիվ բավարարվում էր, երբ իր փոխարեն ուրիշն էր կառավարում ու օգնում էր այս «ուրիշին», որ սա խլի իշխանությունն ու դառնա տիրան, այսինքն, միահեծան իշխան (շուտով կտեսնենք, որ տիրան բառը բռնակալ բառով թարգմանելը շատ անգամ սխալ է):

Առհասարակ` «լավ իշխանը, լավ ու իմաստուն թագավորը», այնպիսի թագավորը, ով բոլոր-բոլորի´ն արդար է կառավարում, բոլոր ժողովուրդների դարավոր երազանքն է:

Դրույթ 1. Շարքային մարդը հաճախ գերադասում է, որ իր խնդիրներն ու դժվարություններն հարթեն ուրիշները` իրենից իբր ավելի խելոք ու իմաստունները:

Դրույթ 2. Շարքային մարդը խուսափում է իր իսկ անձնական պատասխանատըվությունից ու իր իսկ անհաջողությունների ու դժբախտությունների պատճառը միշտ իրենից դուրս է փնտրում:

Այս տեսակ մարդը միշտ մտածում է. «Ես ճիշտ, արդար ու լավ մարդ եմ, բայց ո´չ բախտ ունեմ, ոչ է´լ` ա´յն տեսակ թագավոր, ով տեսնի, որ ես ճիշտ ու արդար ու լավ մարդ եմ ու ինձ արժանին հատուցի»:

Ու քաղաքական արկածախնդիրները, շատ լավ իմանալով այս դարավոր երազանքի մասին, գործում են համաձայն Պարետոյի խորհրդի, այսինքն, օգտվում են ժողովրդի տրամադրություններից (փոխանակ այս տրամադրությունները փոխելու փորձ անելու), ու հենց ժողովրդի միջոցով էլ խլում են իշխանությունն ու դառնում են տիրան, դառնում են միապետ:

Տիրան բառն սկզբում չէր նշանակում բռնակալ, դեսպոտ, առավել ևս՝ սոցեոպատ, ինչպես որ հիմա ենք ընկալում: Հին հունական տիրանը, ինչպես ասվեց, ա´յն միապետն էր, ով իր իշխանությունը ո´չ ժառանգել էր, ոչ է´լ ընտրությունների միջոցով էր ստացել, այլ ուղղակի բռնի ուժով էր խլել կամ ժողովո´ւրդն էր իրեն կարգել տիրան:

Տիրանները շատ արագ հասկացան, որ եթե դեմոսը իրենց պաշտպանի, ու իրենք խլեն իշխանությունը, ապա իրենց այս իշխանությունը կհամարվի օրինական:

(Դեմոսը քաղաքացիական իրավունքներ ունեցող հասարակ, ոչ ազնվազարմ ժողովուրդն էր, ինչի հակադիրը ազնվազարմ արիստոկրատիան էր: Դեմոսի մեջ ո´չ ստրուկներն էին մտնում, ո´չ կանայք, ոչ է´լ օտարերկրացիները, հույն լինեին սրանք, թե ոչ):

Հենց սրա համար էլ տիրանները հայտարարում էին, թե գործում են հանուն դեմոսի (հասարակ ժողովրդի) բարօրության: Հայտարարում էին, թե հենց իշխանությունը խլեն` արդարություն կհաստատեն:

Ու դեմոսը, խաբվելով, մտածում էր, թե երկրում կարգ ու կանոն հաստատելու ու արյունալի խառնաշփոթից ազատվելու միակ միջոցը «ժողովրդի հետ խոսողին», այսինքն, հունարեն ասած, դեմագոգին, իշխանության գլուխը դնելն է:

(Այն օրերին դեմագոգ բառը նշանակում էր միայն ու միայն «ժողովրդի հետ խոսող», բայց հետագայում դեմագոգ ասելով` հասկանում էին` «ժողովրդին շողոմ խոսքերով խաբող մարդ», այսինքն, խաբեբա: Մեր օրերում դեմագոգ են ասում այն մարդուն, ով բարձրագոչ ու ճոռոմ նախադասություններով հակաճառում է ճշմարտությանը, ընդ որում, շատ լավ է´լ իմանալով, որ իր փաստարկները ճիշտ չեն):

Ու տիրանները, իրենց իշխանությունը պահելու համար, ամեն տեսակ խոստում էլ տալիս էին ժողովրդին, ու անընդհատ հայտարարում էին, թե ժողովրդի շահերի պաշտպանն են ու երբեմն պաշտպանում էին այս շահերը:

Իրոք էլ` հաճախ տիրանները ազնվականներից խլում էին սրանց հողերն ու բաժանում էին չունևորներին, շքեղության ու պերճանքի դեմ օրենքներ էին հաստատում, դատարանում պաշտպանում էին աղքատներին, խրախուսում էին առևտուրը, ճոխ ու վիթխարի տոն ու զվարճանք էին կազմակերպում, հոյակապ տաճարներ ու հասարակական շենքեր էին կառուցում, հովանավորում էին պատերազմում զոհվածների ժառանգներին, պոետներին, քանդակագործներին, փիլիսոփաներին և այլն:

Կային նաև տիրաններ, ովքեր հակառակ էին դեմոսին ու դեմոկրատիային, ու սրանցից հայտնի է Տասը Տիրանի իշխանությունը, որոնցից մեկը Պլատոնի մոտ ազգականն էր, երևի Կրիտիասը, ով այն օրերին մի նշանավոր էսե էր գրել ընդդեմ դեմոկրատիային, այս էսեն ստորագրելով «Ծեր օլիգարխ» անունով»:

Ու չնայած տիրանները, մեծ մասամբ, իրենց նիստ ու կացով ընդօրինակում էին թագավորներին, այնուամենայնիվ, ձգտում էին` շատ չխախտեն դեմոկրատական կարգը, գոնե ձևական առումով: Օրինակ, տիրաններն իրենց անունով դրամ չէին հատում, ինչպես որ թագավորներն էին անում: Բայց տիրանները թիկնազոր էին պահում ու գերագույն զորահրամանատար, այսինքն, գլխավոր ստրատեգ էին:

(Հին հունական դմոկրատական պոլիսներում բոլոր հրամանատարներն էլ ընտրվում էին բաց քվեարկությամբ, ի տարբերություն պետական պաշտոնյաների, ում ընտրում էին փակ քվեարկությամբ):

Արիստոտելը տիրանության առիթով ասում է, թե «դեմոկրատական այս ձևականությունները պահպանելը պետք է, որ ժողովուրդն իրեն տեր ու տիրական զգա նաև ա´յն ժամանակ, երբ իրական իշխանությունից զուրկ է»:

«Քանզի, երբ խախտում ես դեմոկրատիան ու ժողովրդին չես թողնում, որ օգտվի իր քաղաքացիական իրավունքներից, երբ խախտում ես արդարությունն ու բացահայտ լկտիություն ես անում, ժողովուրդը ոտքի է կանգնում ու հեղաշրջում է անում:

«Սրա համար էլ», ասում է Արիստոտելը, «պիտի տիրանը թե´ ունևորներին, թե´ չունևորներին հավատացնի, որ սրանցից ամեն մեկի բարեկեցության հիմքն ու պաշտպանն ի´նքն է, իր տիրանությո´ւնն է:

«Ու տիրանն իր հպատակների աչքին պիտի լինի ոչ թե բռնակալ, այլ տան ղեկավար, ու պիտի իր հպատակների աչքին լինի ոչ թե իշխանությունը հափշտակող, այլ ժողովրդի խնամակալը:

«Տիրանը պիտի հարուստներին իր կողմը հրապուրի նուրբ վարվեցողությամբ, իսկ մեծամասնությանը` դեմոսին, պիտի իր կողմը հրապուրի դեմագոգիայի {այսինքն, խոսքերով ժողովրդին «ֆռըցնելու» – ՄՀ} հնարքներով»:

Իհարկե, պարտադիր չի, որ տիրանն անպայման չարիք լինի ժողովրդի համար: Օրինակ, Պիսիստրատոսը Աթենքում; կամ Պերիանդրը, ով տիրան դարձավ Կորնթոսում:

Պերիանդրը քաղաքը դարձրեց հզոր ամրոց, ու հզոր էլ նավատորմ ստեղծեց:

Ասում են, թե հենց կորնթոսցինե´րն են ստեղծել խարիսխն ու եռաշար թիերով ռազմանավերը` տրիերեսները, որոնք ունեին առագաստ ու երկու հարյուր հոգանոց անձնակազմ, ինչն այն օրերին վիթխարի թիվ էր:

(Հիշենք, օրինակ, որ Հունաստանի վրա հարձակված պարսից Քսերքսես արքայի տորմիղն ուներ մոտ հազար նավ, բայց անձնակազմերը փոքր էին):

Հենց Պերիանդրի´ օրոք էր, որ կորնթացիները Հոնիական ու Ադրիատիկ ծովերի ափերին ծաղկուն գաղութներ հիմնեցին, որոնց «տիրանները» Պերիանդրի ազգականներն էին:

Ու հենց Պերիանդրի օրոք էր, որ կորնթացիները ջրանցքներ փորեցին, փայտամած ճանապարհ կառուցեցին ու նավահանգիստներն իրար կապեցին, ու ջրմուղ անցկացրին: Կորնթոսն առաջինը սեփական դրամ հատեց ու առաջինն սկսեց մաքս վերցնելը ներկրած ապրանքների համար:

Պերիանդրը կառավարեց 40 տարի ու վախճանվեց` հարգանքով շրջապատված:

Սա հազվագյուտ բախտ էր, ու հենց սրա համար է, որ Պերիանդրից 2300 տարի հետո ֆրանսիացի էնցիկլոպեդիստ Դենի Դիդրոն «Հանրագիտարանի» տիրաններ հոդվածում գրում է. «Չկա ավելի արտառոց բան, քան իր մահճում հանգիստ վախճանվող տիրանը»:

Տիրաններին, մեծ մասամբ, կամ տապալում էին, կամ էլ սրանց ներքին (ու մեկ-մեկ էլ արտաքին) թշնամիներն սպանում էին սրանց: Հերոդոտոսի ասելով` Դելփյան գուշակը Կորնթոսի տիրան Կիփսելեսին ասել է. «Երանի Կիփսելեսին հենց իրեն, երանի Կիփսելեսի զավակներին, բայց ոչ երանի Կիփսելեսի թոռներին»:

Իրոք` Կիփսելեսի այս թոռներին սպանեցին: Սրա պես բազում դեպք կա: Նույնիսկ ամենաչափավոր ու զգույշ տիրաններն էին, ի վերջո, հարուցում ժողովրդի դժգոհությունը:

Մեր թվարկությունից առաջ 5-6-րդ դարերում ապրած սիցիլիական տիրան Դիոնիսիոսն ասում է. «Տիրանությանը շա´տ չարիք է հատուկ, բայց սրանցից ամենավատն ա´յն հանգամանքն է, որ քո այսպես կոչված ընկեր-բարեկամներից ոչ մեկը քո հետ անկեղծ չի խոսում:...Ընկեր-բարեկամներիդ չպիտի վստահես, որովհետև եթե սրանք խելամիտ մարդ են, կգերադասեն, որ իրե´նք դառնան տիրան, որ չհնազանդվեն ուրիշի իշխանությանը»:

(Եթե, իհարկե, զուրկ են Դեմոկրիտոսի վսեմ ոգուց ու վիթխարի ինտելեկտից):

Երբ այս Դիոնիսիոսի մերձավորներից մեկը` Դամոկլեսը, Դիոնիսիոսին անվանեց մահկանացուներից ամենաերջանիկը, տիրանն ստիպեց, որ Դամոկլեսը նստի իր գահին: Ու երբ գահին նստած Դամոկլեսը վեր նայեց, տեսավ, որ իր գլխավերևը ձիու մազով կապած մի թուր է կախած, ու հնարավոր է, որ այս մազն ամեն րոպե կտրվի ու թուրն ընկնի իր գլխին:

Դամոկլեսյան այս թրից միակ վախ չունեցողը թերևս միտիլենցի Պիթակն էր, ով հասարակ ծագում ուներ: Երբ Միտիլենում արյունահեղ կռիվներ էին, ժողովուրդը կանչեց Պիթակին ու դարձրեց տիրան:

Ստրաբոնի ասելով, Պիթակը կոտորեց օլիգարխներին ու քաղաքին վերադարձրեց սրա անկախությունը: Ասում են, թե Պիթակը հույժ չափավոր էր ու անշահասեր, ու իմաստուն օրենքներ հրատարակեց:

Պիթակն ապրեց մինչև խոր ծերությունը, հետո հրաժարվեց իր իշխանությունից ու վախճանվեց որպես հասարակ քաղաքացի:

28.3 Սոլոնը

Մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում, քաղաքակրթության պատմության մեջ առաջին անգամ, հին հույները հասկացան, որ ստորին ծագում ունեցողը, այսինքն, ոչ ազնվազարմը, նույնպես ունակ է կառավարելու, նույնիսկ եթե սա հասարակ մարդ է, օրինակ, հողագործ է, զինվորական կամ ծովային և այլն:

Այսինքն, հին հույները, առաջին անգամ, հայտնագործեցին, թեև առանց հստակ գիտակցելու, որ կառավարելու իրավունքն է´լ է մասնավոր սեփականություն, ու հնարավոր է, որ այս մասնավոր սեփականությունը բաշխվի ինչ-որ տեսակ պայմանավորվածությամբ:

Օրինակ` հնարավոր է, որ անհատները կառավարելու իրենց մասնավոր սեփականություն-իրավունքը իրենց կամքով փոխանցեն, հանձնեն (դելեգացիա անեն, պատգամեն) առանձին մարդկանց:

Այսինքն` հին հույները հայտնագործեցին, թե հնարավոր է, որ իշխողներին ընտրեն կարճ ժամկետով, բայց իշխելու ընթացքում հսկեն սրանց ողջ գործունեությունը, սրանցից պահանջեն սրանց գործերի հաշվետվությունը: Ու եթե սրանք խախտեն իշխելու կարգի մասին նախօրոք ընդունված պայմանավորվածությունները, սրանց պաշտոնից հանեն, դատեն ու պատժեն:

Ուրեմն` հին հույներն առաջինը հասկացան, որ այս ընտրովի իշխանները, ու նույնիսկ սրանցից ամենագերագույնները, «պրեզիդենտները, նախարարներն» ու գլխավոր հրամանատարները, շարքային քաղաքացիների «վարձու բանվորներն են», չնայած «վարձելու» այս պրոցեսը մի քիչ տարօրինակ է, ընտրելով է:

Հին հույներն սկզբում իրենց այս ընտրովի պաշտոնյաներին տարօրինակ ձևով էլ վճարում էին, «վճարում էին միայն պատիվ-հարգանքով»:

(Միայն հետագայում էր, որ հին հույները աշխատավարձ էին տալիս իրենց ընտրովի պաշտոնյաներին ու դատավորներին):

Որեմն` մեր թվարկությունից առաջ 6-դ դարը եղավ մարդկության հայտնագործություններից մեկի` կապիտալիզմ-դեմոկրատիայի հայտնագործության դարը:

Արիստոտելն ասում է, թե «երբ ժողովո´ւրդն է ընտրությունների տերն ու տիրականը, ժողովուրդը նաև իշխանությա´ն տերն ու տիրականն է»:

Արիստոտելի օրերի հին հունական մոտ 150 պոլիսից (քաղաք-պետությունից) հենց Աթենքում հայտնագործվեց կապիտալիզմ-դեմոկրատիան, ու հայտնագործողը աթենացի Սոլոնն էր, ով իր կենդանության օրոք արդեն համարվում էր Հին Աշխարհի յոթ իմաստունից մեկը:

Սոլոնն ազնվազարմ էր ու նույնիսկ արքայազն, բայց աղքատ էր ու քաղաքականությունը ստորադասաց առևտրին, զբաղվելով ձեթի առևտրով:

Այդ օրերին Աթենքը երկարատև պատերազմի մեջ էր Սալամիս (գրում են նաև` Սալամին) հունական կղզու հետ, ու այս պատերազմում Աթենքն միշտ պարտվում էր:

Հուսահատ աթենացիներն օրենք հրապարակեցին, թե ով Սալամիսի պոլիսի` Մեգարքի դեմ պատերազմ առաջարկի, մահով կպատժվի: Բայց Սալամիսը փակում էր Աթենքի ծովային ելումուտը, ու Սալամիսին հնազանդեցնելն Աթենքի համար ճակատագրական հարց էր:

Ու Սոլոնը ձևացեց, թե խելքը թռցրել է, որովհետև հին հույները խելագարներին չէին պատժում, եթե սրանք օրենքին հակառակ բաներ էին ասում:

Երբ Սոլոնի խելագարության լուրը տարածվեց Աթենքով մեկ, Սոլոնը դուրս վազեց քաղաքի հրապարակն ու հավաքված ժողովրդի առաջ կարդաց իր «Սալամիս» վերնագրով էլեգիան, որով նոր պատերազմի կոչ էր անում:

«Խելագարին» լսեցին ու մահապատժի օրենքը վերացրին:

Սոլոնին նշանակեցին ստրատեգ (զորահրամանատար), ու Սոլոնը պատերազմն ավարտեց հաղթությամբ:

Հետագայում, երբ դեմոսի ու արիստոկրատիայի հակամարտությունը սրվեց ու դարձավ անտանելի, մ.թ.ա. 549 թվին, Սոլոնին ընտրեցին արքոնտ ու ռեֆորմներ անցկացնելու արտակարգ լիազորություն տվեցին:

Արիստոկրատները կարծում էին, թե Սոլոնն իրե´նց կողմնակիցն է, որովհետև Սոլոնը հարուստ էր ու ազնվազարմ: Դեմոսն էլ կարծում էր, թե Սոլո´նն իրեն է պաշտպանելու, որովհետև Սոլոնն արդար էր:

Դեմոսն սպասում էր, թե Սոլոնն ամեն ինչ նորից կբաշխի, արիստոկրատներն էլ մտածում էին, թե Սոլոնը լրիվ կվերացնի կապիտալիզմի ինքնին առաջացած այն ծիլերը, որոնք «հակառակ էին նախնիների ավանդույթներին», ու կհաստատի առաջվա կարգերը:

Բայց երկուսն էլ սխալ էին: Սոլոնը չափավորության ու կարգ ու կանոնի կողմն էր:

Երբ արիստոկրատները խորհուրդ տվեցին Սոլոնին, որ սա դառնա տիրան, Սոլոնն ասաց. «Տիրանությունը հիանալի ամրոց է, բայց դուրս գալու դուռ չունի»:

Սոլոնի նպատակն այնպիսի մի հասարակարգ ստեղծելն էր, որտեղ ամենուրեք խաղաղություն, համաձայնություն ու արդարություն է, ու ամեն մի անհատն էլ ազատ ու արժանապատիվ քաղաքացի է:

Այն օրերին աթենական պետության, այսինքն, Աթենքի ու սրա շրջակայքի (Ատտիկայի) ողջ տարածքը ծածկված էր հողաբաժան սյուներով, ու այս սյուների վրա գրված էր հողատիրոջ պարտքերի գումարը: Ու քանի որ հողատերերն այս պարտքերը մարելու ոչ մի հույս չունեին, հողաբաժան սյուները նշանակում էին, որ թե´ այդ հողն է գրավ դրված, (այսինքն, ըստ էության, հողն արդեն պարտատուի սեփականությունն է), թե´ պարտատեր հողատե´րն է արդեն ստրուկ:

Սոլոնն արմատախիլ արեց բոլոր այս պարտասյուներն ու պարտատեր ստրուկներին ազատություն տվեց, ու օրենք հրապարակեց, որով ընդմիշտ արգելում էր Աթենքի որևէ քաղաքացուն, նույնիսկ ամենաաղքատին, ստրկացնելը:

Սոլոնը բոլոր պարտքերը հայտարարեց չեղյալ ու հողերն էլ վերադարձրեց հողատերերին: Սոլոնը Հունաստանով մեկ փնտրեց ու գտավ ստրկության վաճառված բոլոր աթենացիներին, ետ գնեց սրանց ու բերեց Աթենք ու հաստատեց իրենց առաջվա հողերի վրա:

Բայց այս ամենը Սոլոնն անում էր ինստիտուցիոնալ ճանապարհով, այսինքն, միայն ու միայն օրենսդրական եղանակով, իհարկե, հենվելով բանականության վրա:

Այսինքն, Սոլոնն իր նոր օրենքներն հաստատում էր բանական դատողության միջոցով, ընտրելով սովորութային բարոյաիրավական ա´յն նորմերը, որոնք, ինչպես այսօր գիտենք, բխում են բարոյական հիմնական նորմերից, այսինքն, բխում են մասնավոր անձեռնմխելի սեփականության նորմից ու մարդու իրավունք ու ազատություն կոչվածներից:

Ու որ նոր կարգն ամուր լինի, որ նորից հետ չդառնան հին կարգերին, որ ազնվականները նորից չգնեն աղքատների հողերը, Սոլոնը հողի սեփականության առավելագույն չափ սահմանեց (ինչը, իհարկե, հակառակ է բարոյական հիմնական նորմերին, ու սա բնական է: Սոլոնը կապիտալիստական առաջին սահմանադրություն կազմողն էր, ու մինչև ֆիզիոկրատներն ու Ջոն Լոկը դեռ 23 դար կար):

Բայց Սոլոնն ավելի կարևոր օրենք հաստատեց: Սոլոնն օրենքով թույլ տվեց, որ ամեն մեկն իր ունեցվածքը կտակի ոչ միայն իր արյունակից մերձավորներին, այլև ո´ւմ ուզենա:

Սա շատ կարևոր ու, ըստ էության, հակամոնոպոլ օրենք էր: Առաջ նախնիների սեփականությունը համարվում էր սուրբ ու անձեռնմխելի (այն իմաստով, որ դա ոչ արյունակիցներին կտակելու իրավունք չկար), բայց կտակելու նոր օրենքից հետո հնարավորություն առաջացավ, որ խոշոր ունեցվածքները մասնատվեն ու վաճառվեն:

Խոշոր ունեցվածքները կամ խոշոր մոնոպոլիաները շատ առումներով են վնասակար, ու սրանց դեմն առնելու միակ միջոցը շուկան լրիվ ազատականացնելն է:

Իրոք, երբ անհատ տնտեսվարողը լրի´վ է ազատ ու պաշտպանված, ու կա նաև պաշտպանված ազատ մրցություն, խոշոր մոնոպոլիաները երբեք չեն դիմանում ազատ մրցությանը, քանզի անհնար է, որ շատ մեծ տնտեսությունը լրիվ արդյունավետ ղեկավարվի մեկ կենտրոնից:

Սա այսօր լավ է հայտնի տնտեսագիտությանը:

Դրույթ 1. Եթե որևէ երկրում խոշոր ու հարատև մոնոպոլիա կա, ուրեմն այդ երկրում կա ստվերային հովանավորություն, ուրեմն, խախտված է ազատ ու օրենքով պաշտպանված մրցության նորմը:

Պլուտարքոսի վկայությամբ` Սոլոնը, հասկանալով, որ միմիայն հողագործությամբ երկրի անընդհատ աճող բնակչության բոլոր կարիքները չես հոգա, բնակչության զգալի մասին հարգանք ներշնչեց արհեստների նկատմամբ ու պարտադրեց, որ հետևեն, թե քաղաքացիներից ամեն մեկն ինչ միջոցներով է ապրում ու պարապներին պատժեն:

Այս օրենքը, ըստ էության, պատժում էր ծույլերին:

Մինչև Սոլոնը դատում ու պատժում էին ա´յն քաղաքացիներին, ովքեր չէին պահում իրենց արդեն տարիքն առած ծնողներին, բայց Սոլոնն օրենք հաստատեց, ըստ որի, որդին պարտավոր չէր պահելու իր հորը, եթե հայրը ժամանակին այս որդուն չէր տվել արհեստի:

Սոլոնը չմոռացավ նաև վաճառականներին, վաշխառուներին ու փող փոխողներին, ու, օրենքով, ավելի մանր դրամ հատել տվեց, որ երկրում շրջանառվող փողն ավելի հեշտ փոխանակվի, ու առևտուրը զարգանա:

28.3 Սոլոնի օրենքները

Օրենսդրական այս փոփոխությունների շնորհիվ Աթենքի քաղաքացուն առավելություն էր տալիս ոչ թե ազնվական ծագումը, ինչպես առաջ էր, այլ նոր ու դեռ անհայտ իրավիճակներին հարմարվելու ունակությունը, տաղանդն ու գիտելիքները, եռանդն ու ձեռներեցությունը, նպատակասլացությունը, ճարպկությունը, համառությունն ու աշխատասիրությունը:

Ըստ Սոլոնի` կարևորագույն բանը իրավահավասարությունն է:

– Եթե կա իրավահավասարություն, խժդժություն չի լինում, – ասում էր Սոլոնը:

Բայց Սոլոնն այնքան միամիտ չէր, որ կատարյալ իրավահավասարություն հաստատելու փորձ աներ: Այն օրերին «կապիտալիզմ» կամ «դեմոկրատիա» բառն անգամ չկար, այսինքն, չկար «ժողովրդի իշխանության» գաղափարն անգամ:

Ու Սոլոնն ինքն է´լ չէր ձգտում իրավահավասարության, ու հասկացել էր, որ անհատին առավելություն տվողը ոչ թե զարմն է, ոչ թե ծնունդն է, այլ` ունեցվածքը: Հենց սրա համար էլ Սոլոնը ժողովրդին բաժանեց չորս մասի:

Ամենահարուստներն իրավունք ունեին գրավելու բարձրագույն պաշտոնները, ընտրվելու` արքոնտ, սպարապետ կամ պետական գանձապահ: Բայց նաև հենց այս մեծահարուստներն էին, որ պիտի իրենց հաշվին քաշեին պետական ամենախոշոր ծախսերը` նավեր կառուցեին, տոնական զվարճանքներ ու թատերական ներկայացումներ կազմակերպեին, հասարակական շենքեր, պարիսպներ ու նավահանգիստներ կառուցեին, ճանապարհ ու ջրմուղ անցկացնեին և այլն:

Ավելի քիչ տարեկան եկամուտ ունեցող մյուս երկու դասից ընտրում էին 400-ի Խորհրդի անդամ, ու այս Խորհուրդն էր լուծում վիճելի առավել ընդհանուր հարցերը: Իսկ դեմոսից, այսինքն, ամենաքիչ տարեկան եկամուտ ունեցողներից, կազմըվում էր Ընդհանուր Ժողովը, «հանրաքվեն»:

Ընդհանուր Ժողովն ուներ մոտ 6000 անդամ, ու ըստ էության` ամիսը մեկ նիստ անող թե´ գերագույն դատարան էր, թե´ հանրաքվե, թե´ սահմանադրական ժողով, թե´ պառլամենտ: Ընդհանուր Ժողովն իր ընտրած ցանկացած պաշտոնյայի ցանկացած որոշումը վերանայելու իրավունքն ուներ: Այսպես եղավ, որ Սոլոնը, ինքն էլ լրիվ չգիտակցելով, հիմնեց աթենական ստրկատիրական կապիտալիստական հասարակարգը:

Սոլոնը մտածում էր, թե ինքն աթենացիներին տվել է հնարավոր լավագույն օրենքները, ընդ որում, Սոլոնը համոզված էր, որ բարեկեցիկ հասարակության ելակետը «ամեն տեղ ու ամեն անգամ չափը չխախտելն է»:

«Ամեն ինչը` չափավոր», այս խոսքերը փորագրված էին Դելփյան տաճարի ճակատին:

Չափավորությունը հենց կարգն ու ներդաշնակությունն է: Ճիշտ է նաև սրա հակառակը` կարգն ու ներդաշնակությունը չափավորություն է:

Բայց Սոլոնն սկզբում չգիտեր, որ «վսեմ գործ անելիս` բոլորին գոհացնելը դժվար է»: Ու Սոլոնն իր ոտանավորներից մեկի մեջ ասում է.

Պաշտպանվում էի բոլոր-բոլորից, ճիշտ գայլի նման,

Ով պաշտպանվում է գազան շների հսկա ոհմակից:

Սոլոնը հոգնել էր: Արիստոկրատները զայրանում էին, որ Սոլոնն իրենց զրկել է արտոնություններից ու հավասարեցրել է ամբոխին: Դեմոսն էլ, չնայած իր ստացած իրավունքներին, հիմա էլ հարստություն էր ուզում ու պահանջում էր, որ Սոլոնն ազնվականների հողերը խլի ու բաժանի իրենց (սոցիալիզմի հիմնական գաղափարը ահա այսքան հին է):

Սոլոնն ամբողջ հոգով խաղաղություն էր ուզում, այնինչ նրանից բռնություն էին պահանջում: Ու պահանջում էր` թե´ արիստոկրատիան, թե´ դեմոսը: Ու սրանք երկուսն էլ առաջարկում էին, որ Սոլո´նն առաջնորդի իրենց բանակը:

Սոլոնն իրոք որ իմաստուն բան որոշեց: Սոլոնն աթենացիներից խոսք վերցրեց, որ եթե ինքն Աթենքից գնա, աթենացիները տասը տարի հավատարիմ մնան Սոլոնի օրենքներին:

(Ըստ լեգենդի` նման մի բան արել է Սպարտայի առասպելական թագավոր Լիկուրգոսը: Բայց Լիկուրգոսը, ի տարբերություն Սոլոնի, իբր ոչ միայն հետ չդարձավ Սպարտա, այլև ցած թռավ ժայռից ու իրեն սպանեց, նախօրոք կտակելով, որ իր դիակը վառեն ու մոխիրն էլ ցրվեն ծովը, որ ոչ մի սպարտացի հնարավորություն չունենա ասելու, թե Լիկուրգոսը, նույնիսկ դիակի ձևով, հետ է դարձել Սպարտա, ուրեմն, Լիկուրգոսին տված իրենց խոսքը արդեն խախտելու իրավունք ունեն):

Հին աշխարհում, խոստում տվողը, կամա, թե ակամա, խոստումը դրժելուց սարսափելի էր վախենում: Վախենում էր, որ եթե խոստումը դրժեց, աստվածների զայրույթը կթափվի իր գլխին: Իսկ Հին Հունաստանում, բացի աստվածների պատժից վախենալը, երդումով տված խոսքը դրժողին դատում ու պատժում էին:

Խոստումը չդրժելու կամ ազնվության ինստիտուտը, ըստ էության, կա բարոյական երկրորդ նորմի` հարաբերությունները պարտադիր գործող անփոփոխ պայմանով վարելու նորմի մեջ:

28.4 Տիրանություն – կապիտալիզմին վարժվելով

Երբ Սոլոնը 10 տարի հետո հետ դարձավ Աթենք, տեսավ, որ աթենացիները չեն դրժել իրենց խոսքն ու իր սահմանած օրենքները չեն փոխել, բայց տեսավ նաև, որ միևնույնն է, առաջվա պես, քաղաքացիական համաձայնություն չկա:

Ստեղծվել էր երեք կուսակցություն` արիստոկրատների կուսակցությունը, նորահարուստների, այսինքն, նավատերերի, վաճառականների, վաշխառուների, դըրամափոխների, արհեստավորների և այլոց կուսակցությունը, ու գյուղացիներինը:

Վիճակն այնքան էր լարված, որ քիչ էր մնում` քաղաքացիական պատերազմ ըսկսվեր: Պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէր, ու բոլորն էլ հեղափոխություն էին պահանջում:

Սոլոնը խրատում էր, որ հանդուրժող, համբերող ու զուսպ լինեն ու ենթարկվեն իր սահմանած օրենքներին, բայց այս կուսակցություններից ամեն մեկը համարում էր, որ հենց ի´ր շահերն են ոտնակոխ արված ու արմատական փոփոխություններ էր ուզում, իհարկե, մյուսների հաշվին:

Այնինչ.

Դրույթ 1. Կապիտալիստական կարգը միմիայն մեկ այլընտրանք ունի` որևէ տեսակ բռնակալությունը, ինչի էությունը, ըստ էության, սոցիալիստական է:

Ու ՔԱ 560 թվին «բռնակալը» հայտնվեց, բայց տիրանի կերպարանքով: Այս տիրանը Պիսիստրատոսն էր, Սոլոնի ազգականը:

Պիսիստրատոսն արիստոկրատ էր, բայց հենվեց դեմոսի վրա, խոստանալով, որ կլինի գյուղացիների ու չքավորների պաշտպանը:

Երբ Պիսիստրատոսը տիրան դարձավ, Սոլոնը, ով արդեն ծերունի էր, իր տնից դուրս հանեց իր զենքերն ու վահանը, դրանք դրեց իր դռան շեմին ու աթենացիներին զինված ապստամբության կոչ արեց: Բայց Սոլոնին չլսեցին:

Պիսիստրատոսն իր համար կազմեց մահակավորների 300 հոգանոց մի թիկնազոր, ովքեր օր ու գիշեր պաշտպանում էին իրեն ու իր դղյակը: Չնայած սրան, Պիսիստրատոսի իշխանությունը շատ էր անհաստատ, ու իրեն երկու անգամ աքսորեցին: Պիսիստրատոսը վերջին անգամ տիրան դարձավ 537 թվին:

Մինչև այս թվականը` Պիսիստրատոսը չէր խախտում դեմոկրատական նորմերը:

Այն օրերին, ինչպես արդեն ասվել է, կապիտալիզմ կամ դեմոկրատիա բառե´րն անգամ չկային, ու նորմի կամ սահմանադրության փոխարինողներն ուղղակի Սոլոնի օրենքներն ու խորհուրդներն էին:

Պիսիստրատոսը հասկացել էր, որ իր գործն ավելի հեշտ ու իրագործելի կլինի, եթե հետևի Վիլֆրեդո Պարետոյի խորհրդին, այսինքն, օգտվի դեմոսի տրամադրությունից: Ու Պիսիստրատոսն ուղղակի դեմոսի հակառակորդների հախից եկավ` մի քանիսին ոչնչացրեց, ոմանց աքսորեց, մյուսներն էլ փախան երկրից:

Հետո Պիսիստրատոսն այս դատապարտվածների ու փախածների ունեցվածքը բաշխեց գյուղացիներին ու չքավորներին, ու այս նպատակով հատուկ դատարաններ ստեղծեց, որ ազնվականների ու հողատերերի հողային վեճերը լուծեն:

Պիսիստրատոսը նաև օրենք հաստատեց, որով կարիքավորներին պետական վարկ էին տալիս:

Հետո նա ծավալուն շինարարություն սկսեց, առաջին անգամ շենքերը երեսպատել տվեց մարմարով, Աթենքում ջրմուղ անցկացրեց, լողավազաններ կառուցեց, խրախուսեց առևտուրը, մանավանդ ցորենինը: (Աթենացիները ցորենի կարիք միշտ ունեին ու ցորենի մեծ մասը ներմուծում էին):

Սրա հետևանքով բազում աշխատատեղ ստեղծվեց, աթենացիները քիչ-քիչ հարըստացան: Հունաստանի լավագույն վարպետները, քանդակագործները, նկարիչներն ու մտածողները հավաքվեցին Աթենքում ու քաղաքը լրիվ փոխվեց, գեղեցկացավ ու մեծացավ:

Չափազանց կարևոր է այն հանգամնքը, որ քաղաքացիների համար Սոլոնի սահմանած քաղաքական իրավունքները (ու միմիայն քաղաքացիների, այսինքն, ո´չ կանանց ու ոչ է´լ օտարերկրացիների համար) անխախտ մնացին, որովհետև Պիսիստրատոսը Սոլոնի օրենքները չփոխեց:

Սա չափազանց է կարևոր ա´յն պատճառով, որովհետև ոչ մի ժողովուրդ կապիտալիստական կարգին միանգամից չի համակերպվում ու վարժվում:

Կապիտալիստական կարգը պահանջում է հանդուրժողություն ու հարգանք ուրիշների նկատմամբ, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, պարտադիր հնազանդություն օրենքին ու, ամենակարևորը, հրաժարական` ա´յն ավանդույթ կոչվածներից, որոնք ժողովուրդն իբր նախնիներից է ժառանգել, բայց որոնք հակառակ են նորահայտ կապիտալիստական օրենքներին:

Սա լրի´վ է հակառակ ցեղային փակ կարգին, ինչը ենթադրում է թե´ կատարյալ հնազանդություն ցեղային արգելքներին, այսինքն, «նախնիների ավանդույթներին», թե´ ծայրահեղ հավատարմություն ոչ թե օրենքին, այլ ցեղի անդամներին:

Սա լրիվ հակադիր է նաև պետական կարգին, ա´յն կարգին, երբ պետությունը, այսինքն պետերի վարչախումբը նվաճում է իշխանությունը ու թալանն ու բռնությունը դարձնում է իր մենաշնորհը:

Պիսիստրատոսը Սոլոնի օրենքները միայն մի բանով խախտեց. ավելացրեց մի օրենք: Ըստ այս օրենքի` բարձրագույն պաշտոնյաներին նշանակում ու ազատում էր միայն տիրանը:

Պիսիստրատոսը մահացավ ՔԱ 527 թվին: Տիրանությունն անցավ նրա երկու որդուն, բայց սրանք չունեին իրենց հոր չափավորությունն ու իմաստնությունը, ու շուտով սրանց տապալեցին:

Իշխանությունն անցավ Կլիսթենեսին, ով նորից դեմոսի առաջնորդն էր:

28.5 Հին հունական արտաքսորը` օստրակիզմը

Կլիսթենեսը ժողովրդին բաժանեց 10 համայնքի: Այս 10 համայնքից ընտրվում էր 5-ական ներկայացուցիչ, ովքեր դառնում էին 500-ի խորհրդի անդամ: Այս խորհուրդը քննում էր այն գործերը, որոնք հետո պիտի Ընդհանուր Ժողովը հաստատեր:

Ամեն մի համայնքից ընտրվում էր մի ստրատեգ-սպարապետ: Ուրեմն` կար 10 սպարապետ, բայց որպեսզի սրանցից ոչ մեկը բացարձակ իշխանություն ձեռք չբերի, սպարապետներից օրեկան միայն մեկն էր դառնում գլխավոր հրամանատար, որ ոչ մեկը բանակը չօգտագործի իշխանությունը խլելու համար:

Հենց այս օրերին ընդունվեց նաև պետությունից տասը տարով աքսորելու (օստրակիզմի) օրենքը:

Օստրակիզմ բառը ծագում է հունարեն օստրակոն բառից, ինչը նշանակում է` խեցի: Արտաքսորի տեխնիկան հետևյալն էր. խեցու մի կտորի վրա գրում էին արտաքսորի թեկնածուների անունները, ու այս խեցիները բաժանում էին Ընդհանուր Ժողովի անդամներին: Ժողովի անդամը ջնջում էր այն թեկնածուի անունը, ում համարում էր աքսորի արժան: Հետո, այս քվեարկության արդյունքներով աքսորում էին ամենաշատ ջնջվածին: Ո՞ւմ էին աքսորում:

Աքսորում էին ամենաարժանավորներին, ամենահռչակավոր քաղաքացիներին ու գործիչներին, որովհետև մտածում էին, թե սրանք վտանգավոր են միայն հենց այն պատճառով, որ օժտված են այնպիսի արտասովոր արժանիքներով, որոնցից զուրկ են մնացածները:

Իսկ եթե սրանք օժտված են այսպիսի արտասովոր արժանիքներով, եթե չափազանց հարուստ են կամ չափազանց ազդեցիկ, ուրեմն, անպայման չեն դիմանա իշխանությունը խլելու գայթակղությանն ու կդառնան տիրան, ու կվերացնեն կապիտալիզմը, մտածում էին հին հույները:

Ըստ էության` այս արտաքսոր-օստրակիզմի օրենքը խախտում էր ազատ մրցության բարոյական նորմը, այսինքն, խախտում էր օրենքի առաջ բոլորի հավասարության նորմը, խախտում էր իրավահավասարության սկզբունքը:

Արտաքսորի այս օրենքը, իրավահավասարություն հաստատելու փոխարեն, միմիայն հավասարություն էր հաստատում:

Հետագայում հենց այս նորմը վիթխարի ծավալով գործադրելով էր (առանց, իհարկե, անունը տալու), որ բոլշևիկները Ռուսական Կայսրությունից արտաքսեցին բոլոր-բոլոր հարուստներին, տաղանդավորներին, եռանդուններին, ձեռներեցներին, ու, առհասարակ, բոլոր ա´յն մարդկանց, ովքեր իրենց անձնական կարևոր հատկանիշներով տարբերվում էին մնացածներից: (Ում էլ որ չարտաքսեցին, ուղղակի կոտորեցին):

Ընդհանուր հավասարություն հաստատելու ձգտումը հատուկ է բոլոր գույն ու երանգի սոցիալիզմ ու կոմունիզմին: Բայց մարդիկ հավասար չեն, ու շատ լավ է, որ հավասար չեն:

Դրույթ 1. Եթե մարդիկ հավասար լինեին, մարդկային հասարակությունն անհնար կլիներ: Եթե մարդիկ հավասար լինեին, մարդկային վարչախումբը կդառնար մրջնանոցի պես մի բան, ու առաջընթացը կվերանար:

Հունական արտաքսորի ամենավնասակար կողմն այն հանգամանքն էր, որ սա, շատ հաճախ, ծառայում էր առանձին անհատների անձնական կամ էլ կուսակցական շահերին, չնայած միշտ էլ հայտարարվում էր, թե տվյալ մարդուն աքսորում են հանուն պետության շահերի:

Արտաքսորը ծնվեց այն վախից, որ ուներ դեռ անհաստատ ու դեռ «խակ» կապիտալիզմը իր թե´ամենավատ, թե´ ամենալավ քաղաքացիներից:

Այս նորելուկ կապիտալիզմը, իրավահավասարություն հռչակելով, անկեղծ հավատում էր, թե այդ իրավահավասարությունը կհաստատվի հենց հավասարություն հաստատելով, առանց գիտակցելու, որ.

Դրույթ 2. Բաշխական հավասարությունն սպանում է իրավահավասարությունը:

Արտաքսորվածներին հարգում էին, ու այս արտաքսորը չափազանց մեծ պատիվ էր համարվում: Բայց երբ սկսեցին արտաքսորել անարժան մարդկանց, օրինակ` լամպավաճառ Հիպերբոլոսին, ով խարդախ ու բանսարկու մարդ էր, արտաքսորի հարգն ընկավ, որովհետև համարում էին, որ արտաքսորն արժանավորների համար իրոք պատիժ է, իսկ անարժանների համար` պատիվ: Ու դրանից հետո այլևս ոչ մեկին «չօստրակեցին»:

Եզրակացություն

Դրույթ 1. Ո´չ մի կուսակցություն, ո´չ մի կառավարություն ու ո´չ մի արդար ընտրություն չի փրկի Հայաստանը, ու Հայաստանը կկործանվի, եթե Հայաստանի ժողովրդի մեծ մասը ու, առաջին հերթին, հենց մտավորականություն կոչվածը, չհասկանա, թե կուսակցությունն ու պետություն կոչվածը ի´նչ են, ի´նչ նպատակներ ունեն սրանք, ու սրանց ինչպես պիտի ընտրեն կամ չընտրեն, ու չհասկանա, թե ժողովուրդն ի´նչ պայմաններով է ընտրում իր իսկ իշխանություններին:

Դրույթ 2. Հայաստանը կանհետանա Երկրի երեսից, եթե երկրի տնտեսությունն իր ողջ թափով չգործի, որ Հայաստանի քաղաքացիներն այնքա´ն հարստանան, որ հզոր բանակ ստեղծելու ու պահելու ունակություն ունենան:

Դրույթ 3. Երկրի տնտեսությունը կգործի ամբողջ թափով միմիայն ա´յնժամ, եթե երկրում հաստատվեն ազատ շուկայական հարաբերություններ:

Դրույթ 4. Սրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ի քաղաքացիները գիտակցեն ազատ շուկայական հարաբերությունների կամ բարոյակարգի անհրաժեշտության ճակատագրականությունը իրենց երկրի ապագայի համար:

Դրույթ 5. Այսօր աշխարհի համալսարանների մեծագույն մասում (թերևս ամենուրեք) ու նաև ՀՀ-ում դասավանդվում է միայն քեյնսական հակագիտական ու հակաժողովրդական տնտեսագիտությունը, ինչը մի´միայն արդարացնում է պետության շահերը (այսինքն, պետերի ապական ու հանցավոր հանրության շահերը):

Դրույթ 6. Գիտական տնտեսագիտությունը մնացել է միայն այսպես կոչված տնտեսագիտության ավստրիական դպրոցի ու սրա հետևորդների մենաշնորհը: Ավստրիական դպրոցի տնտեսագիտական ու իրավագիտական այս ուղղությանը այսօր մեծ մասամբ ասում են լիբերթարիզմ:

Դրույթ 7. Հայ ընթերցող հասարակություն այսօր զուրկ է լիբերթարյան գրականությունը հայերենով կարդալու ու ուսումնասիրելու որևէ հնարավորությունից, ու սույն գիրքն առաջի´նն է, ինչը հայերենո´վ է ներկայացնում ասված գիտությունների հիմնական թեզերը:

Դրույթ 7. Բայց այսօր հույժ անհրաժեշտ է, որ մեր ջահելները կարդան ոչ միայն այս գիրքը, այլև ժամանակակից ավստրիական տնտեսագիտության (կամ «սոցիալական փիլիսոփայության»), բարոյագիտության ու իրավագիտության այն կարևոր գործերը, որոնք այսօր կրում են պռաքսեոլոգիան կամ լիբերթարյան տեսություն ընդհանուր անունը:

Այսինքն, անհրաժեշտ է, որ մեր ջահելներն ուսումնասիրեն ու յուրացնեն լիբերթարյան տնտեսագիտությանը, իրավագիտությանը, բարոյագիտությանը ու սահմանադրագիտությանը վերաբերող այն հիմնական գլուխգործոցները, որոնք արդեն թարգմանվել են համարյա բոլոր առաջադիմությանը ձգտող երկրների լեզուներով:

Դրույթ 8. Սրանք պիտի թարգմանվեն, որ հայերը հենց իրե´նք կարդան ու ընտրեն, թե ո´ր տնտեսվարությունն ու ո´ր հիմնական արժեքներն են որդեգրում, քողարկված հակաժողովրդակա՞նը (ինչը դիմակավորվում է բազում-բազում անունով՝ սոցիալական պետություն, բարեկեցիկ պետություն, պետությունիզմ (statism), հավսարականություն (etatism, egalitarianizm), պետական կարգավորման տեսություն, պետական միջամտության տեսություն ևն, ևն), թե՞ լիբերթարյանը:

Դրույթ 9. Հայաստանը կկործանվի, եթե Հայաստանի ժողովրդի մեծ մասը համառ, աննահանջ ու աննկուն ու միաբան կամքով չպահանջի, որ կազմվի ու հաստատվի այնպիսի´ մի բարոյական սահմանադրություն, ինչը լինի, դառնա ու մնա ա´յն պայմանագիրը, ինչը կնքվում է ժողովրդի ու ընտրվելիք իշխանությունների միջև: Այս պայմանագիրը պետք է մանրամասն (մի քանի ամիս) բացատրվի ժողովրդին, որ ժողովուրդը հասկանա, թե ի´նչ է ուզում:

Դրույթ 10. Այս պայմանագիրը կազմելը երբեք ու երբեք չպիտի հանձնվի պետական իշխանություններին կամ որևէ կուսակցությանը, որովհետև սրանց նպատակները առանց բացառության, մի´շտ ու ա´նպայման են հակադիր ժողովրդի ազատություններին, իրավունքներին ու բարեկեցությանը:

Դրույթ 11. Առաջին հերթին հենց ջահելներն են (քչաթիվ բացառություններով), որ ի վիճակի են յուրացնելու ավստրիական դպրոցի այս մտածողությունը: Ուրեմն, առաջին հերթին հենց ջահելներն են, ովքեր պիտի բացատրեն ժողովրդի մեծ մասին, թե ի´նչ է ավստրիական դպրոցի պռաքսեոլոգիայի էությունը:

Դրույթ 12. Եթե լիբերթարիզմը չդառանա հայ ժողովրդի մեծ մասի հրամայական պահանջը, Հայաստանի վիճակը ոչ միայն երբե´ք չի լավանա, այլև անընդհատ կվատանա, ու Հայաստանն կանանհետանա աշխարհի քարտեզի վրայից:

Դրույթ 10. Հայաստանին նախ գաղափարակա´ն հեղափոխություն է պետք, բայց այս հեղափոխությունը պիտի նախ մարդկանց գիտակցությա´ն մեջ տեղի ունենա:

ՆԱԽԱԳԻԾ

1. Այս գրքի հեղինակն ու իր երկու համախոհը, Վարդան Ավետիսյանն ու Վահրամ Սարգսյանը, հիմնելու են Միզես-Հայեկյան մի այնպիսի ինստիտուտ, ինչի նպատակը օգնելն է, որ ջահելերն ինքնուրույն ուսումնասիրեն պռաքսեոլոգիայի կամ Ավստրիական լիբերթարյան դպրոցի գաղափարները, որ հետո այս գաղափարները տարածեն հայ ժողովրդի մեջ:

2. Միզես-Հայեկյան ինստիտուտը ջահելների համար կազմակերպելու է լիբերթարյան գաղափարներին նվիրված սեմինարներ, դասախոսություններ, վիդեոներ ևն:

Ինստիտուտը ունենալու է ֆոնդ, ինչի նպատակը լիբերթարյան կարևորագույն գրականությունը հայերենով թարգմանելն ու հրատարակելն է:

3. Միզես-Հայեկյան ինստիտուտը հիմնադրելու հայտարարությունն ու սրա գործունեությանն առնչվող հարցերի ինֆորմացիան մերթ ընդ մերթ տարածվելու են այս գրքի հեղինակի հիմնած «ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍՈՒՑԻՉ» ֆեյսբուքյան խմբում:

4. Միզես-Հայեկյան ինստիտուտը հրավիրում է լիբերթարյան գաղափարների բոլոր համակիրներին, որ մասնակցեն ինստիտուտի գործունեությանը:

Հինգերորդ մասը

ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Գլուխ 30. ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Առաջին ցուցակը

Այս ցուցակի գրքերը յուրացնողը կարող է վստահ լինի, որ ավարտել է տնտեսագիտության աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: (Ճիշտն ասած, աշխարհի ոչ մի համալսարանն այսպիսի տնտեսագիտական հզոր կրթություն չի տալիս):

Իհարկե, այս ցուցակներըը կազմված են ի´մ ճաշակով, ու ես երբեք չեմ պնդում, որ սրանք միակ հնարավոր ցուցակներն են:

Թող ընթերցողը չմտածի, թե ես կարդացել եմ այս ցուցակների բոլոր գըրքերը: Օրինակ, երրորդ ցուցակի ոչ մի գիրքը չեմ կարդացել, իսկ երկրորդ ցուցակից քիչ եմ կարդացել: Բայց այս ցուցակների բոլոր գրքերը ընտրել եմ Հայեկի ու Միզեսի հանձարարականներով:

Այս գրքերի մեծ մասը կա նաև ռուսերեն: Սրանք հայերենով չկան:

Այս ցուցակի առաջին մի քանի գիրքն առաջարկել եմ իմ երեք հետևորդին, Վարդան Ավետիսյանին, Տիգրան Սարգսյանին ու Վահրամ Սարգսյանին: Այս պարոնները (ում նաև ընկերը լինելու պատիվն ունեմ այսօր), այդ մի քանի գիրքը կարդալուց հետո արդեն, ինքնուրույն ուսումնասիրեցին (ու այսօր էլ են ուսումնասիրում) ավստրիական դպրոցի հեղինակներին ու կասկած չունեմ, որ ՀՀ-ի այսօրվա եզակի լավագույն տնտեսագետներից են:

Ավստրիական տնտեսագիտությանն ու, առհասարակ, ավստրիական սոցիալական փիլիսոփայությանը լրիվ անծանոթ մարդը (իմ կարծիքով) ճիշտ կանի, եթե իր ընթերցանությունն սկսի հետևյալ գրքերից ու, առհասարակ, այս գրքերն ուսումնասիրի հենց այս ցուցակի հերթականությամբ (ցուցակը կազմել եմ պարզից-բարդ սկզբունքով):

1. F. A. Hayek – The Road to Serfdom 266 էջ

2. L. Mises – The Anti-Capitalistic Mentality 88 էջ

Այս երկուսը ահագին կլրանան հետևյալ երեք գրքով.

3. L. Mises – Bureaucracy 147 էջ

4. L. Mises – Omnipotent Government 301 էջ

5. M. Rothbard – What Has Government Done to Our Money մոտ 170 էջ

Ցանկալի է, որ այս գրքերը կարդացվեն մի քանի անգամ: Առհասարակ, միայն բազմակի ընթերցանությունն է իսկական գիտելիք տալիս, որովհետև բազմակի ընթերցանությունը, ըստ էության, տարերային գիտական ուսումնասիրություն է:

Վերևի գրքերը կարդալուց հետո արժի, որ այս ընթերցանությունը շարունակվի Հենրի Հազլիթի հետևյալ գրքերը կարդալով.

HENRY HAZLITT

6. Economics in one lesson 198 էջ

7. Man vs. the Welfare State 236 էջ

8. The Failure of the New Economics 472 էջ

9. What You Should Know About Inflation 160 էջ

10. The Conquest of Poverty 242 էջ

Այսքանը կարդալուց հետո արժի, որ ընթերցողն անցնի հետևյալ հինգ գրքին.

11. James George Frazer – Psyche’s Task մոտ 90 էջ

Ֆրեզերի այս գիրքը էտնոգրաֆիայից է ու նվիրված է պետության, մասնավոր սեփականության, ընտանիքի ու կյանքի անձեռնմխելության ինստիտուտների ծագելու հնարավորությանը: Հայեկն այս գիրքն այնքան կարևոր էր համարում, որ ասում էր, որ եթե շուտ իմանար սրա գոյության մասին, սա լրիվ կդներ իր Fatal Conceit-ի մեջ, որպես իր գրքի բովանդակության մի ապացույցը:

12. F. A. Hayek – The Fatal Conceit: The Errors of Socialism 196 էջ

13. L. Mises – Socialism մոտ 600 էջ

14. L. Mises – Liberalismus 224 էջ

15. L. Mises – Nation, State and Economy 258 էջ

Այսքան ընթերցանությունը բավարար է, որ համարվի, որ ընթերցողը համալսարանական բակալավրատի պահանջներով ավստրիական սոցիալական փիլիսոփայության ու քաղաքագիտության գերազանց կրթություն ունի:

Սրանից հետո բուն ավստրիական տնտեսագիտությունը յուրացնելու համար նախ հարմար է հետևյալ երկու գիրքը (հնարավոր է, որ երկրորդի առանձին մասերը դժվար թվան, բայց ընթերցողը չպիտի հուսահատվի, որովհետև հետագա ընթերցանությունը քիչ-քիչ կպարզի բոլոր մութ հատվածները):

16. Robert P. Murphy – Lessons for the Young Economist 414 էջ

17. THOMAS C. TAYLOR – An Introduction of Austrian Economics 95 էջ

Ավստրիական մտածողության գլուխ-գործոցը Լուդվիգ Միզեսի հետևյալ գիրքն է, ինչը լրիվ մի նոր գիտության, պռաքսեոլոգիայի (մարդկային գործունեության գիտության) հիմնարար գիրքն է: Այս գիրքը ճշմարիտ ու գիտական տնտեսագիտության թերևս առաժմ չգերազանցված միակ դասագիրքն է (իր իսկ հրատարակության օրվանից, (1948-1950-ից):

Իմ տպավորությունն այս գրքից անասելի է: Սրա ամեն մի նախադասությունը (ինչպես նաև Հայեկի գրքերի ամեն մի նախադասությունը), ինձ մի անսպասելի ու անհերքելի թեորեմ է թվում (ինչը գուցե լավ չի), ընդ որում, թվում է, թե հաջորդ նախադասության ուժն արդեն ավելի քիչ կլինի: Բայց ամե´ն մի հաջորդ նոր միտքը կարդալուց հետո համոզվում եմ, որ սրա ուժը նախորդ «թեորեմից» պակաս չի:

Այս գրքերի ընթերցանությունն իմ համար մի փառահեղ մտավոր խրախճանք է:

18. L. Mises – Human Action 932 էջ

Լ. Միզեսի հետևյալ շքեղ գիրքը պարտադիր է մանավանդ պատմաբանների համար:

19. L. Mises – Theory and History 404 էջ

Լուդվիգ ֆոն Միզեսը երեք կարևորագույն հետևորդ ունեցավ: Սրանցից առաջինը իր ուսանող Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկն էր, ով ամողջացրեց ավստրիական մտածողության հիմնադիր Կառլ Մենգերի սպոնտան (ինքնին, դիֆուզ, ցրիվ) կարգի տեսությունը: Սրա համար էլ Հայեկի հետևյալ գրքերը հույժ կարևոր են:

HAYEK. F. A.

20. The Constitution of Liberty 596 էջ

Law, Legislation and Liberty: 646 էջ

(21.) Vol. I, Rules and Order

(22.) Vol. II, The Mirage of Social Justice

(23.) Vol. III, The Political Order of a Free People

24. Denationalization of Money 146

Սրանցից երկրորդը, այսինքն, Law, Legislation and Liberty եռահատորը, իրեն նախորդող գրքի մեկնությունն է, իսկ 24-րդը մասնավոր փողի տեսությունն է, ինչը բավական մոդայիկ է այսօր, մանավանդ կրիպտովալյուտաների առաջանալուց ու աննախադեպ հաջողությունից հետո: Առաջին կրիպտովալյուտան ծնվեց հենց Հայեկի գաղափարից:

Միզեսի երկրորդ հետևորդը իտալացի Բրունո Լեոնին էր, ում լայն վարչախումբը քիչ է ծանոթ, թերևս այն պատճառով, որ Լեոնին նախ քիչ ապրեց, երկրորդն էլ, որ անգլերենով քիչ է գրել, չնայած շատ լավ անգլերեն ու ֆրանսերեն գիտեր:

Չորրորդ կարևոր հեղինակը, ով չանտեսեց պռաքսեոլոգիայի իրավագիտական կողմը մշակելը ու զգալի զարգացրեց նաև բուն տնտեսագիտությունը, մեր օրերի նշանավոր «ավստրիացի» իսպանացի տնտեսագետ Խեսուս Ուրտա դե Սոտոն է: Ահա Լեոնիի ու դե Սոտոյի երկու ամենակարևոր անգլերեն գործը:

25. BRUNO LEONI – Freedom and the Law 173 էջ

26. JESUS UERTA DE SOTO – Money, Bank Credit and Economic Cycles 906 էջ

Միզեսի երրորդ կարևոր հետևորդը ամերիկացի նշանավոր տնտեսագետ Մյուրեյ Նյուտոն Ռոթբարդն է: Ռոթբարդը ըստ էության նաև նորագույն անարխոկապիտալիզմի, այսինքն, առանց պետության հասարակության տեսության, հիմնադիրն է:

Ռոթբարդի գրվածքները չափազանց կարևոր են պռաքսեոլոգիայի ու բուն տընտեսագիտության համար, ու սրա համար էլ Ռոթբարդի գործերի իմացությունը կարևոր է բոլոր տնտեսագետների համար, անկախ այն բանից, համաձա՞յն են Ռոթբարդի մի քանի «մարջինային» եզրակացությունը, թե՝ չէ:

Ահա Ռոթբարդի կարևորագույն գործերը:

MURRAY N. ROTHBARD

27. Man, Economy, and State 1047 էջ

28. Power and Market 429 էջ

29. The Ethics of Liberty 336 էջ

30. America’s Great Depression 409 էջ

31. Gustave de Molinari – Production of Security 66 էջ

Այս ցուցակին ավելացնում եմ մի կարևոր գիրք իրավագիտությունից.

32. В. А. Четвернин – Проблемы теории права для особо одарённых студентов 155 էջ

Երկրորդ ցուցակը

Ավստրիական տնտեսագիտությանը նվիրած գրքերի թիվը վիթխարի է: Այնուամենայնիվ, բերում եմ երկրորդ, լրացուցիչ ցուցակը:

Գրքերը դասավորել եմ սկզբում դնելով ավելի կարևորներն ու ավելի հեշտ կարդացվողները:

33. Albert Jay Nock – Our Enemy, The State 101 էջ

34. Frank Chodorov – The Income Tax: Root of all Evil 89 էջ

35. Frank Chodorov – One Is a Crowd 192 էջ

36. Frank Chodorov – Out of Step 274 էջ

37. Frank Chodorov – The raise and fall of Society 194 էջ

38. Walter Block – Defending the Undefendable 282 էջ

39. Frederik Bastiat – The Economics of Freedom: What Your Professors Won’t Tell You, Selected Works of Frédéric Bastiat 112 էջ

40. Frederik Bastiat – The Law 74 էջ

41. Frederik Bastiat – A man Alone 256 էջ

42. Frederik Bastiat – The Bastiat Collection, 1065 էջ

43. Robert P. Murphy – Chaos Theory: Two Essays on Market Anarchy 77 էջ

44. Hans-Hermann Hoppe – The Economics and Ethics of Private Property 446 էջ

45. Hans-Hermann Hoppe – Democracy the God that failed 330 էջ

46. Hans-Hermann Hoppe – Social Democracy 40

47. Hans-Hermann Hoppe – The Great Fiction 606 էջ

48. Hans-Hermann Hoppe – A Theory of Socialism and Capitalism 268 էջ

49. Ф. Арский – Перикл 128 էջ

50. Ayn Rand – Atlas Shrugged մոտ 900 էջ

Երրորդ ցուցակը

Գուցե ոմանց հետաքրքրեն նաև այս գրքերը:

51. Carl Menger – Investigations into the method of the social sciences with special reference to economics 262 էջ

52. Carl Menger – Principles of Economics 328 էջ

53. Carl Menger – On the Origins of Money 56 էջ

54. Eugen V. Bohm-Bawerk – The Positive Theoey of Capital 468 էջ

55. John Locke – An Essay Concerning Human Understanding 980 էջ

56. John Locke – Concerning Civil Government, Second Essay: An Essay Concerning the True Original Extent and End of Civil Government 138 էջ

57. John Locke – A Letter Concerning Toleration (1689) 54

58. Adam Smith – An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations 1280 էջ

59. Adam Smith – Theory of Moral Sentiments մոտ 400 էջ

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԸ

1. Արիստոտել – Աթենական հասարակարգը, 2000 «Հայաստան»

Թարգմանած է անգլերենից: Այս գործն Արիստոտելի մեզ հասած միակ «պատմական» աշխատությունն է, ինչը նվիրված է Աթենքի սահմանադրության պատմությանը: Թարգմանությանը կցած են թարգմանի շեղատառ դիտողություններն ու ծանոթությունները:

Տեղեկություններ կան, որ Արիստոտելի նման շարադրանքների թիվը եղել է մոտ 158, բայց մեզ միայն սա´ է հասել: Երևի այս 158 հատն էլ գրվել է հենց Արիստոտելի հանձնարարությամբ, որոնց հիման վրա էլ Արիստոտելը գրել է իր հիմնարար գործերից մեկը` Politica-ն:

2-3. Կառլ Ռեյմունդ Պոպեր – Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, 2 հատոր, 2002, 2004, «Հայաստան»

Թարգմանած է անգլերենից: Սոցիալական փիլիսոփայության ու բարոյագիտության պատմության մասին է:

Առաջին հատորը Պլատոնի գործերի վերլուծությունն ու հին հունական կապիտալիզմ-դեմոկրատիայի պատմությնն է, ուր ցույց է տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմի ու ավտորիտարրիզմի ակունքները Պլատոնի ու Հերակլիտոսի աշխատություններն են:

Առաջին հատորում նաև թարգմանի դիտողություններն ու ծանոթագրություններն են, ու թարգմանն առաջարկել է նյութը լուսաբանող զգալի թվով գրականություն: Նույնն արված էր նաև 2-րդ հատորում, բայց հրատարակիչը դրանք հանեց:

Երկրորդ հատորը նվիրված է Արիստոտելի, Հեգելի ու Մարքսի գործերի վերլուծությանը, ու ցույց է տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմը, ավտորիտարիզմը, բոլոր-բոլոր գույն ու երանգի սոցիալիզմներն ու նացիզմները գալիս են Հեգելի ու սրա գաղափարների վրա հիմնված Մարքսի ու Ֆիխտեի ու այլոց գործերից, իսկ Հեգելի ակունքներն էլ` Պլատոնի ու Հերակլիտոսի գաղափարներն են:

4. Զվարճալի այբ ու բեն – 2003, «Անտարես»,

Այս գրքի առաջին մասը կազմված է հայերենի այբուբենի տառերով սկսվող զվարճալի քառյակներից, իսկ երկրորդ մասն այբուբեն ստեղծելու սկզբունքների ու հայերենի այբուբենի աստիճանական փոփոխությունների կարճ պատմությունն է:

Հիշատակված են նաև հայկական երաժշտական խազերն ու հայկական ու հռոմեական տառային թվանշաններն ու թվերը:

5. Հեքիաթների գանձարան – 2004, «Լուսաբաց»

Սա Չ. Դիկենսի, Սոմերսեթ Մոմի, Կարել Չապեկի ու Հանս Քրիստիան Անդերսենի մի քանի հեքիաթի փոխադրությունն է:

6. Թարգմանելու արվեստը: – 2008, «Լուսաբաց»

Թարգմանելու արվեստին նվիրված այս գիրքն իր նախադեպը չունի ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև առհասարակ, եթե նկատի առնվի սրա հակիրճությունը, սիստեմատիկայի ձևը, հեղինակային մեկնություններն ու թարգմանական «կանոնները» համակարգելու փորձը, ինչը (գոնե հայերենի համար) իրոք առաջին անգամ է արվում:

Համեմատված են` Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի, Պաստեռնակի, Բրոդսկու, Բյորնսի, Ֆրոստի, Յեյցի, Դ. Հ. Լովրենսի, Հարդու ու Էմսոնի ոտանավորների բնագրերը սրանց հայերեն թարգմանությունների հետ:

Համեմատության համար ընտրված են` Պ. Սևակի, Վ. Դավթյանի, Հ. Սահյանի, Վ. Գևորգյանի, Հ. Միրզոյանի, Սադաթյանի, Ս. Վահունու, Ա. Հարությունյանի, Հ. Թամրազյանի, Ն. Աթաբեկյանի, Ա. Պողոսյանի ու այս գրքի հեղինակի թարգմանությունները:

Գրքի հավելվածը ներկայացնում է օտար լեզուներից հայերենի փոխ առած ա´յն բոլոր բառերը, որոնք գործածվել են մեր աշխարհաբար գրականության մեջ: Հեղինակն այդ բառերը քաղել է Հր© Աճառյանի «Հայերեն արմատական բառարանից»:

Այս հավելվածը օգտակար կլինի հայերենի քննություն հանձնողներին ու ուսուցիչներին ու, առհասարակ, հայ ընթերցողին:

Գիրքը նախատեսված է համալսարանների ու քոլեջների ա´յն ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են թարգմանության ասպարեզում, չնայած սա օգտակար կամ հետաքրքիր կլինի հայ գրականությամբ շահագրգիռ բոլոր անձանց` արձակագիրներին, բանաստեղծներին, լրագրողներին, ուսուցիչներին ու աշակերտներին ու, առհասարակ, բոլոր ինտելեկտուալներին:

7. Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը – 2010, 2011, «Լուսաբաց»

Այս գիրքը պնդում է, թե մենք չենք հետևում Մաշտոցի, Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի ու մեր մնացած այս կարգի մեծերի պատգամներին, չնայած անընդհատ պնդում ենք, թե պահպանում ենք մեր ազգային արժեքները: Ու սա նաև պատմում է սնափառ հայագովության վնասների մասին:

Գիրքը նախ պատմում է հայ ազգային երգի ու ազգային պարի վերանալու պատճառների ու ողբերգության մասին:

Հետո գիրքը պատմում է հայերենի ուղղագրական ռեֆորմների մասին, քննարկելով սրանց շուրջը ծավալված կեղծ հայրենասիրական նկրտումները:

Գիրքը նաև բավական մանրամասն պատմում է, թե հայերն ինչպես հրաժարվեցին Մանուկ Աբեղյանի գիտական քերականությունից ու ինչպես է, որ արդեն 85 տարի է, ինչ Հայաստանի դպրոցներում ու բուհերում անցնում են հակագիտական քերականություն:

8. Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ – գրելու արվեստը, 2013, «Էդիտ Պրինտ»

Սա հեղինակի 1990 թվից գրած ոտանավորների մի մասի ու այս ոտանավորների էսեների ժողովածուն է: Գրքի վերջում կա «ճաշակ հայ հին գրականությունից» ու մի կարճ վերլուծություն հայերենով թարգմանելու անմխիթար վիճակի մասին:

9. Փոքրիկ Իշուկն ու Գորշ գայլը – 2018, Հեղինակային հրատարակություն, տպագրիչ՝ Էդիտ Պրինտ

Սա հայերենի համար լրիվ նոր տեսակ հեքիաթների ժողովածու է, թե´ փոքրերի, թե´ մեծերի համար: Նկարների հեղինակը Գայանե Կարաջյանն է:

Գրքի գրական ոճը հիմնված է Երևանի բարբառի վրա: Հեքիաթները զվարճալի են, բայց ունեն «երկրորդ շերտ», ինչը պիտի որ գրավի նաև մեծերին:

10. Վիլիամ Շեքսպիրսոնետներ, 2020, Հեղինակային հրատարակություն, տպագրիչ՝ Էդիտ Պրինտ

Սա Շեքսպիրի բոլոր սոնետների հայերեն երրորդ թարգմանությունն է:

Գրքի սկզբում հայերենով առ այսօր արված չափածո թարգմանելու առկա վիճակի 124 էջանոց վերլուծությունն է, ինչը եզրակացնում է, որ չափածոյի հայերեն թարգմանությունների որակը անմխիթար է:

Գրքի այս վերլուծականում սույն թարգմանության մոտ մեկ տասնյակ օրինակը համեմատվում է թե´ հայերենով նախորդ երկու թարգմանության, թե´ Մարշակի, Չայկովսկու ու Ֆինկելի ռուսերեն թարգմանությունների հետ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԻ

ԿԱՄ ՓՐԿԱՐԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՐԳԸ

***

ԲԱՐՈՅԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կազմը ձևավորեցին

Գայանե Կարաջյանն ու Արթուր Հարությունյանը

Տպագրվել է «ԷԴԻԹ ՊՐԻՆՏ» ՍՊԸ տպարանում