ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
«Ծանի՛ր զիմաստութիւն,
իմա՛ զբանս և զխրատ հանճարոյ»
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
ԵՐԵՎԱՆ
«ԼՈՒՍԱԲԱՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ»
2008
Թարգմանելու արվեստին նվիրված այս գիրքն իր նախադեպը չունի ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև առհասարակ, եթե նկատի առնվի սրա հակիրճությունը, սիստեմատիկայի ձևը, հեղինակային մեկնություններն ու թարգմանական «կանոնները» համակարգելու փորձը, ինչը (գոնե հայերենի համար) իրո՛ք առաջին անգամ է արվում:
Համեմատված են` Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի, Պաստեռնակի, Բրոդսկու, Բյորնսի, Ֆրոստի, Յեյցի, Դ. Հ. Լովրենսի, Հարդու ու Էմսոնի ոտանավորների բնագրերը սրանց հայերեն թարգմանությունների հետ: Համեմատության համար ընտրված են` Պ. Սևակի, Վ. Դավթյանի, Հ. Սահյանի,Վ. Գևորգյանի, Հ. Միրզոյանի, Սադաթյանի, Ս. Վահունու, Ա. Հարությունյանի, Հ. Թամրազյանի, Ն. Աթաբեկյանի,Ա. Պողոսյանի ու այս գրքի հեղինակի թարգմանությունները:
Գրքի հավելվածը ներկայացնում է օտար լեզուներից հայերենի փոխ առած այն բոլոր բառերը, որոնք գործածվել են մեր աշխարհաբար գրականության մեջ: Հեղինակն այդ բառերը քաղել է Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանից»: Այս հավելվածը օգտակար կլինի հայերենի քըննություն հանձնողներին ու ուսուցիչներին, ու, առհասարակ, հայ ընթերցողին:
Գիրքը նախատեսված է համալսարանների ու քոլեջների ա՛յն ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են թարգմանության ասպարեզում, չնայած սա օգտակար կամ հետաքրքիր կլինի հայ գրականությամբ շահագրգիռ բոլոր անձանց` արձակագիրներին, բանաստեղծներին, լրագրողներին, ուսուցիչներին ու աշակերտներին ու, առհասարակ, բոլոր ինտելեկտուալներին:
Չնայած հրատարակիչը միշտ չի, որ համաձայն է հեղինակի ասածներին, այնուամենայնիվ, համարում է, որ դրանք այնքան յուրօրինակ են, որ արժանի են ներկայանալու ընթերցողի դատին:
Эта первая книга по сравнительному переводу на армянском языке – уникальна. Автор считает себя учениквом школы К. Чуковского, хотя никогда и не встречался с К. Чуковским или с кем либо из его учеников. (Между прочим, автор утверждает, что почти все ценное, что он знает, знает благодаря или посредством русского языка и русской культуры).
В этой книге, кроме вводного “теоретического” материала, сравнены стихи: Дилана Томаса, Лермонтова, Пушкина, Блока, Есенина, Пастернака, Бродского, Бернза, Харди, Фроста, Ейтса и Емпсона с их несколькими (за исключением стихов последных трёх авторов) армянскими переводами.
В конце книги помещен список почти всех слов, взаимствованных армянским языком от других языков. Книга предлагается самому широкому спектру читателей.
This is a Comparative Translation Art Book, which is the first one of its kind in Armenian literature, especially taking into account its brevity, systematization order and the author’s comments on each comparison.
The book is supplied with a rather large “theory” and “translation rules”, as well as some basic disputable topics on Armenian literature and linguistics, and the presented approaches are entirely new from the practical point of view.
At the end of the book a brief list of Armenian words borrowed from other languages is presented to show how mistaken are those who think that there is a possibility of “cleaning a language and creating an entirely pure and native language”.
Poems by: Dylan Thomas, Lermontov, Pushkin, Blok, Yesenin, Pasternak, Brodski, Burnse, Frost, Hardy, Yeats and Empson are compared with their Armenian translations.
The book is for the students of humanities, as well as all the intellectuals interested in literature and language.
ISBN 978-9939-808-29-1
© Կազմը` «Լուսաբաց հրատարակչատուն», Երևան, 2008
© Մերուժան Հարությունյան, Երևան, 2008
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. ԱՅԲՈՒԲԵՆՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ 17
2. ՀԱՅԵՐԻ ՀԱՐԱՏԵՎ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ 20
3. ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 25
5. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ 29
6. ԱՐՏԵՄԻԶՄՆ ՈՒ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ 49
6.2 Ի՞ՆՉ ԱՆԵՍ, ՈՐ ԱՍԵՆ՝ «ՊՈԵՏ ԵՍ» 51
6.4 ԹԱԳԱՎՈՐԻ ՆՈՐ ՀԱԳՈՒՍՏԻ ՍԻՆԴՐՈՄԸ 56
6.5 ՊՐՆ ԱՐՏԵՄՆ ՈՒ ԱՐՏԵՄԻԶՄԸ 57
6.6 ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՈՒ ԱՌՀԱՍԱՐԱԿ 59
1. DO NOT GO GENTLE INTO THAT GOOD NIGHT 60
1.1 ՄԻ՛ ԳՆԱ ԽԱՂԱՂ ԴԵՊԻ ԳԻՇԵՐՆ ԱՅԴ ԲԱՐԻ 61
2.AND DEATH SHALL HAVE NO DOMINION 67
2ա- ԵՎ ՄԱՀԸ ՉԻ ՈՒՆԵՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ 68
2բ- ՈՒ ԷԼ ՄԱՀԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՄՆԱ 69
3բ- ՁԱՐԽՈՏԻ ԲԼՈՒՐԸ (Fern Hill) 75
6.8 ՈՏԱՆԱՎՈՐԻ ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏՆ ԻՄԱՆԱԼՈՒ ՄԵԹՈԴԸ 77
7. ԵՐԿՈՒ ՀԱՆԵԼՈՒԿ` ԳՐԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՈՃՈՎ 84
8. ԵՐԵՔ ՀԱՐՑ ՈՒ ՄԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: 99
8.1 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ, 99
ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ 100
9. «ՕՏԱՐ» ԲԱՌ ՈՒ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ. 107
10. ՕՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ 115
11.ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 120
12.ՆՈՒՅՆ ԲՆԱԳՐԻ ՈՒ ԴՐԱ ՄԻ ՔԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ 124
7.1 *** Խիտ խոտերի մեջ լրի՛վ կթաղվես 130
8.1 * * * Վաղն ինձ ձեն կտաս ադամամթին 133
8.2 * * * Ինձ շուտ արթնացրու վաղն առավոտյան 133
9.1 *** Լավ գիտեմ էս գորշ աթարի շարը 136
9.2 ***Այս փողոցը ինձ ծանոթ է այնպես 138
11.1 ***Ամենուր քար ու տատասկ 143
12.1 *** Ջրհեղեղի ծուխն անծիր 144
12.2 *** Տիղմը դարձավ ավար 145
16. *** Шаганэ ты моя, Шаганэ 155
16.1 *** Շահանե, իմ քա՛ղցր Շահանե 157
16.2 *** Շահանե, օ՛, դու իմ Շահանե 158
17.1 *** Սահադին միշտ, քու ասելով 159
17.2 ***Դու ասացիր, որ Սաադին 161
21. ԲԵՐՈՒՄ ԵՄ ՊՈՒՇԿԻՆԻ ՄԻ ՈՏԱՆԱՎՈՐԻ 176
21.1 ***Անտեր մի՛ թող, իմ թալիսման 178
21.2 *** Պահպանի՛ ինձ, իմ թալիսման 178
21.3 *** Պահպանիր ինձ, իմ թալիսման 179
21.4 *** Պահապան եղիր ինձ, իմ թալիսման 180
21.5 *** Լեր ապավեն, իմ թալիսման 180
22.1 ԷԹՈՒՄ ԵՄ ՍԿԻՐՈՍ, ԼԻԿՈՄԵԴԵՍԻՆ ՀՅՈՒՐ 1 Թարգման` Մ. Հարությունյան 183
(a) 23.1. 1965 ԹՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը 188
23.2. 1-Ը ՀՈՒՆՎԱՐԻ, 1965 ԹՎԱԿԱՆ 189
25. MY HEART’S IN THE HIGHLANDS 197
25.1 ՍԻՐՏԸՍ ԲԱՐՁՐ ՍԱՐԵՐՆ Ա 198
26. ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԲՆԱԳՐԻ ՈՒ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՐԿՈՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 201
27. Ստորև ներկայացրած պոետների մասին 203
ՎԻԼՅԱՄ ԷՄՍՈՆԸ (WILLIAM EMPSON, 1906-1984) 203
ՌՈԲԵՐՏ ՖՐՈՍՏԸ (ROBERT FROST, 1874-1963) 203
Թոմաս Հարդին (THOMAS HARDY, 1840-1928) 205
(DAVID HERBERT LAWRENCE 1885-1930) 206
(WILLIAM BUTLER YEATS, 1865-1939) 207
26.1. ՄՐՄՈՒՌ ՈՒ ԿՍԿԻԾ (ՎԻԼԱՆԵԼ*) 208
29.1 ԴԱԳԱՂԻՍ ՄԵՋ (Բայց...պըտի՛ էթամ) 213
DAVID HERBERT LAWRENCE (1885-1930) 219
WILLIAM BUTLER YEATS (1865-1939) 221
33.1 ԵՐԿՈՒ ԾԱՌԸ (ՎԻԼՅԱՄ ԲԱԹԼԵՐ ԵՅՑ) 222
13.1 ՀԱՅԵՐԵՆԻՆ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌՀԱՍԱՐԱԿ 224
13.3 ՀԱՅԵՐԵՆԻ ՓՈԽԱՌՅԱԼ ԱՐՄԱՏՆԵՐԸ 230
13.4 ԹՈՒՐՔԵՐԵՆԻՑ ՆՈՐ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ 257
13. 5 ՄԱՔՈՒՐ ԼԵԶՈՒ ԿԱ՞ – 2 258
Մերուժան Հարությունյանը ծնվել է 1948 թվին, Հայաստանի Մալիշկա գյուղում: 1971 թվին ավարտել է Երևանի Պետական Համալսարանն ու ընդունվել է աշխատանքի այդ համալսարանի Ընդհանուր Ֆիզիկայի ամբիոնում, որտեղ էլ դասախոսում է առ այսօր:
Տեսական ֆիզիկայի ասպարեզում գիտական ու գիտամանկավարժական աշխատանքին զուգահեռ` Մ. Հարությունյանը տիրապետել է ռուսերենին ու անգլերենին, ու զբաղվել է (ու զբաղվում է) ֆիզիկայով, գենետիկայով, լեզվաբանությամբ, գրականագիտությամբ, թարգմանության տեսությամբ ու պրակտիկայով, ազգային երգ ու պարի պատմությամբ, լիբերալիզմի տեսությամբ, իրավունքի ու սահմանադրագիտության տեսությամբ ու պատմությամբ, քաղաքատնտեսությամբ, սոցիալական փիլիսոփայությամբ, գրել է պոեզիա ու արձակ:
Այս ամենի մի մասի վկայությունը Մ. Հարությունյանի հրատարակած հետևյալ գործերն են.
Գրականագիտություն ու լեզվաբանություն, արձակ ու պոեզիա
1. ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՈՃԸ, «Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես», հատոր 11, թողարկում 2, 2008, Երևան:
2. ԱՐՏԵՄԻԶՄԸ ՈՒ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ, «Նոր աշխարհ», # 1 (6), 2005, Երևան: (Այս հոդվածը հայ պոեզիայի ու մանավանդ թարգմանության վերջին 40-50 տարվա ցավոտ խնդիրների վերլուծությունն է, ու այս վերլուծությունը, որոշակի փոփոխությունով, առնված է այս գրքի մեջ` որպես այս գրքի թարգմանական կանոնների ցուցադրության օրինակ):
3. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ, «Չորրորդ իշխանություն», ապրիլի 18-ի ու 21-ի համարները, 2006, երևան: (Այս հոդվածը հայերենի քերականության վերջին 78 տարվա խայտառակ վիճակի ու Մանուկ Աբեղյանի անձնական ողբերգության մասին է: Սրա երկրորդ մասի միայն ներածությունը հրատարակվեց, նույն տեղը, բայց շարունակությունը չտպեց հայկական ոչ մի պարբերական):
4. ՋՈՆԳՈԼԻԶՄԸ, «Աղբյուր», # # 3-4, 1999, Երևան: (Այս բանավիճական հոդվածը հայերենի գրական ոճերի մասին է, որտեղ, հայ իրականության մեջ առաջին անգամ, հեղինակը հրապարակել է Լեզվի Գլխավոր Օրենքը):
5. ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԱՅՍՕՐՎԱ ՎԻՃԱԿԸ, «Երկիր», 1992, ապրիլի 10, 11, 14-ի համարները, Երևան: (Այս հոդվածը հայերենի գրական ոճերը թափանցած քերականական օտարաբանությունների մասին է, ու սրանց մի մասը արծարծված է առաջին անգամ: Սրա մեջ, անբացահայտ, առաջին անգամ բերված է Լեզվի Գլխավոր Օրենքը: Հոդվածի 70 %-ը մնաց անտիպ):
6. ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԳԱՆՁԱՐԱՆ, «Լուսաբաց», 2004, Երևան: (Չ. Դիկենսի, Ս. Մոյեմի, Կ. Չապեկի ու Հ. Ք. Անդերսենի մի քանի լավագույն հեքիաթի հայերեն փոխադրությունն է` անգլերենից ու ռուսերենից):
7. ԶՎԱՐՃԱԼԻ ԱՅԲ ՈՒ ԲԵՆ ու հետն էլ` փոքր, բայց լուրջ ու պարզ ընթերցարան` մեծ ու փոքրերի համար, «Անտարես», 2003, Երևան: (Այս գրքի առաջին մասը կազմված է հայերենի այբուբենի տառերով սկսվող զվարճալի քառյակներից, իսկ երկրորդ մասն այբուբեն ստեղծելու սկըզբունքների ու հայերենի այբուբենի աստիճանական փոփոխությունների հակիրճ պատմությունն է: Հիշատակված են նաև հայկական երաժշտական խազերն ու հայկական ու հռոմեական տառային թվանշաններն ու թվերը):
8. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «Գարուն», # 6, 2001, Երևան:
9. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «Գարուն», # 2, 2000, Երևան:
10. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «Աղբյուր», # 9-10, 2001, Երևան:
11. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «Գարուն», # 5, 2001, Երևան:
12. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «Նորք», # 3, 2001, Երևան:
13. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «Գարուն», # 9, 2001, Երևան:
14. ԲԱՎԱԿԱՆ ՇԱՏ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԿ ՈՒ ՊՈԵԶԻԱ, ԸՍՓՌՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ:
Տնտեսագիտություն, բարոյագիտություն
ու սոցիալական փիլիսոփայություն
1. ԿԱՌԼ ՌԵՅՄՈՒՆԴ ՊՈՊԵՐ – ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ, հատոր 1-ին, 404 էջ, «Հայաստան», 2001, Երևան:
(Թարգմանված է անգլերենից հայերեն: Ոլորտը սոցիալական փիլիսոփայությունն է, բարոյագիտությունն ու լիբերալիզմի ուսմունքը, ու իհարկե` լիբերալիզմի պատմությունը: Այս հատորը նվիրված է Պլատոնի գործերի վերլուծությանն ու հին հունական դեմոկրատիայի պատմությանը, ու ցույց է տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմի ու ավտորիտարիզմի ակունքները Պլատոնի ու Հերակլիտոսի աշխատություններն են: Թարգմանությանը կցված են թարգմանի դիտողություններն ու ծանոթագրությունները, ու թարգմանն առաջարկել է շարադրված նյութը լուսաբանող զգալի թվով գրականություն: Նույնն արված էր նաև 2-րդ հատորում, բայց հրատարակիչը դրանք դեն շպրտեց):
2. ԿԱՌԼ ՌԵՅՄՈՒՆԴ ՊՈՊԵՐ – ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ, հատոր 2-րդ, 408 էջ, «Հայաստան», 2006, Երևան: (Թարգմանված` անգլերենից հայերեն: Այս հատորը նվիրված է Արիստոտելի, Հեգելի ու Մարքսի գործերի վերլուծությանը, ու ցույց է տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմը, ավտորիտարիզմը, բոլոր գույն ու երանգի նացիզմ ու սոցիալիզմները գալիս են Հեգելի ու սրա գաղափարների վրա հիմնված Մարքսի ու Ֆիխտեի ու այլոց գործերից, իսկ Հեգելի ակունքներն էլ` Պլատոնի ու Հերակլիտոսի գաղափարներն են):
3.ԱՐԻՍՏՈՏԵԼ – ԱԹԵՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԸ, 140 էջ, «Հայաստան», 2000, Երևան: (Թարգմանված է անգլերենից հայերեն: Այս գործն Արիստոտելի մեզ հասած միակ «պատմական» աշխատությունն է, ինչը նվիրված է Աթենքի սահմանադրության պատմությանը: Թարգմանությանը կցված են թարգմանի շղատառ դիտողություններն ու ծանոթագրությունները: Տեղեկություններ կան, որ Արիստոտելի այսպիսի շարադըրանքների թիվը եղել է մոտ 158, բայց մեզ միայն սա՛ է հասել: Թերևս այս 158 հատն էլ գրվել է Արիստոտելի հանձնարարությամբ, որոնց հիման վրա էլ նա գրել է իր հիմնարար գործերից մեկը` Politica-ն):
4. ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, 400 էջ, «Հայաստան», 2005, Երևան: (Թարգմանված ` անգլերենից հայերեն: Այս գործն ուսանելի է Սորոսի կենսագրությանն ու կենտրոնական բանկերի կործանարար գործունեությանը տեղեկանալու տեսանկյունից):
5. ԷՌՆԵՍՏ ԳԵԼՆԵՐ – ԱԶԳԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, 172 էջ, «Հայաստան», 2003, Երևան: (Թարգմանված ` անգլերենից հայերեն):
6. ՉԱՆԴՐԱՆ ՆԱՅՐ – ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ, ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ, 184 էջ` A4 ֆորմատով, «Ապոլոն», 2002, UNESCO-ի օժանդակությամբ, Երևան: (Թարգմանված` անգլերենից հայերեն: Այս գիրքը հրատարակչական բիզնեսի ու, մասնավոր առումով, դրա հաշվապահության ու գովազդի մասին է):
7. ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՎԵՐԱՑՆՈ՞ՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԱՊԱԿԱՆՈ՞ՒՄ Է ԲԱՐՔԵՐԸ, «Գարուն», # 3, 2004, Երևան: (Այս հոդվածը պատասխանում է վերնագրի հարցին ու պատմում է Հին Աշխարհի ու մասամբ Հին Հայաստանի այն ավանդույթների ու բարքերի մասին, որոնք, այսօրվա տեսանկյունից, ուղղակի գարշելի էին):
8. ԷԴՎԱՐԴ ՄՈՐԳԱՆ ՖՈՐՍՏԵՐ – ԻՆՉԻ՞Ն ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, «Գարուն», # 1, 2000, Երևան: 20-րդ դարի անգլիացի նշանավոր գրողի այս հոդվածը նվիրված է լիբերալիզմին: Թարգմանությունը` անգլերենից:
9. ԿՀԱՐԱՏԵՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, «Գարուն», # 5-6, 2002, Երևան: (Այս հոդվածը մեր քաղաքակրթության ամենանշանավոր մտածողի` Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի ա՛յն դրույթների հակիրճ շարադրանքն է, որոնց եթե Աշխարհը չհետևի, անպայման կկործանվի, այսօրվա ճգնաժամի պես մի ճգնաժամի հետևանքով):
10. ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԵՐԿՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳԻՐՔԸ, «Հայաստանի Հանրապետություն», # # 110-112, 2000, Երևան: (Այս հոդվածը նախորդ կետում նշված Ֆ. Ա. Հայեկի «Ճորտության ուղին», ու սըր Կառլ Ռեյմունդ Պոպերի «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները» գրքերի մասին է):
11. “Sir, Geben Sie Gedankenfreiheit”, «Գարուն», # 8, 2002, Երևան: (Այս հայերեն հոդվածը Հայաստանի գրահրատարակչության ցավոտ խնդիրների մասին է):
12. ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲԱՆԸ ԷՍ ԱՐԵՎԻ ՏԱԿ, «Գարուն», # 10, 1999, Երևան: (Այս հոդվածը անհատական ազատության, ու այսպես կոչված «ազգային միաբանության» ու «ազգային գաղափարախոսության» սնանկության մասին է):
13. ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿԱՄ 1>1000-ԻՑ, «Անկախություն», # 36 (247), (247), 1992, Երևան: (Այս հոդվածը նվիրված է ինտելեկտուալների դերին ու պետության վերաբերմունքին սրանց հանդեպ):
14. ԴԵՄՈԿՐԱՏԻԱ՞Ն ԷՐ ՄԵՐ ՈՒԶԱԾԸ, «Անկախություն», # 36 (249), 1992, Երևան: (Այս հոդվածը պնդում է, թե 1988-ից սկսած` մենք երբեք էլ հետամուտ չենք եղել դեմոկրատիային):
15. Ի՞ՆՉ Է ՍՈՑԻԱԼԻԶՄԸ, «Անկախություն», # 39 (250), 1992, Երևան: (Այս հոդվածը, հակիրճ պատասխանելով վերնագրի հարցին, ցույց է տալիս սոցիալիզմի անխուսափ կործանարարությունը):
16. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՈՒ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ, «Չորրորդ իշխանություն», ապրիլի 18-ի ու 21-ի համարները, 2006, Երևան: (Այս հոդվածն ասում է, որ վերջին 73 տարում հայերն ունեն երկու իրար լրիվ հակասող քերականություն, ու որ այս փաստը ոչ մեկին չի հուզում):
17. «ՋՈՆԳՈԼԻԶՄԸ», «Աղբյուր», # 3; 4, 1999, Երևան: (Այս հոդվածում հայ իրականության մեջ առաջին անգամ հստակ ձևակերպվել է Լեզվի Գլխավոր Օրենքը):
18. «ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ 1-3, ապրիլի 10-ի, 11-ի ու 14-ի համարները, «Երկիր»,1992, Երևան: (Այս հոդվածում հայ իրականության մեջ առաջին անգամ անբացահայտ ձևակերպվել է Լեզվի Գլխավոր Օրենքը):
Հրատարակիչ, 2008, Երևան
Սկզբում այս գիրքը գրել էի Երևանի բարբառի վրա հիմնված գրական մի ոճով, ինչով արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ գրում եմ իմ գործերն ու դրանք մեծ մասամբ դնում եմ դարակներս, որովհետև հրատարակիչները խիստ դժկամությամբ են ընդունում դրանք: Հետո, դաս քաղելով դառը փորձից, ու հետևելով մտերիմներիս ու մանավանդ` «Լուսաբաց» հրատարակչության տնօրեն Վիտալի Ասլանյանի խորհըրդին, գրքիս դատողությունների ու մեկնությունների լեզուն լրիվ փոխեցի ու հարմարեցրի այսօրվա գրական ոճերին, թարգմանություններիս լեզուն թողնելով նույնը:
Ասում եմ` «հարմարեցրի», որովհետև իմ անհատական ոճից ահագին բան է մыնացել փոխածիս մեջ: Ու իմ այս գրքի լեզուն, չհաշված մնացած մանր-մունր տարբերությունները, գրական ոճերից տարբերվում է մանավանդ հետևյալ երեք քերականական ձևով (բացատրում եմ օրինակներով, առանց կանոն ու տերմինի):
1. Գրում եմ ՝ «ուզում եմ խաղամ, փորձել եմ կիրառեմ, կարող ես գրկես» փոխանակ՝ «ուզում եմ խաղալ, փորձել եմ կիրառել, կարող ես գրկել» ձևերի, որ գալիս են օտար լեզուներից (մեծ մասամբ` ռուսերենից, շատ-շատ քիչ էլ` գրաբարից), ու շեղված են հայերեն եղանակավոր այսօրվա խոսքերի ընդհանուր հարացույցից, ու սրա համար էլ` խորթ են կենդանի հայերենին, այսինքն, ուղղակի հայերեն չեն:
2. Գրում եմ՝ «գրկի՛, փարատի՛, զառանցի՛» ևն, փոխանակ՝ «գրկիր, փարատիր, զառանցիր» ևն ձևերի:
3. Գրում եմ՝ «Լռի՛, լռե՛ք, չծխե՛ք, մի՛ ծխի, մի՛ ծխեք, հիշի՛» ևն, փոխանակ՝ «լռե՛լ, չծըխե՛լ, հիշե՛լ» օտարամուտ (ռուսերենից փոխառած) ձևերի:
Այս ձևերի այսօր ընդունված գրական նմանակներն ուղղակի անընդունելի են, որովհետև սրանցից 3-րդ կետի գրական ձևերն ուղղակի հայերեն չեն, իսկ երկրորդ կետի ձևերն էլ մեռած են: Անընդունելի են այն պարզ ու ակնհայտ պատճառով, որ հայերի մեծագույն մասը դրանք իր խոսքի մեջ չի գործածում ու երբեք էլ չի գործածել:
Ով ուզում է իմանա, թե սկզբում ինչ փոփոխություններ էի արել, թող կարդա այս գրքի 8-10-րդ վերնագրերը:
Այս գիրքը երևի անտիպ մնար, եթե ինձ չօգնեին` Արթուր Հարությունյանը, Ելենա Զախարյանը, Ռազմիկ Ավագյանը, ու եթե ինձ անընդհատ չխրախուսեին իմ մի քանի ընկերն ու կինս` Սիրանուշ-Նունե Չախմախչյանը:
Երախտապարտ եմ այս բոլորին:
Զգուշացնեմ, որ ցանկի էջերը հերթով չեն դրված:
Թարգմանական արվեստին նվիրված այս գիրքը, չնայած հայերի, օրինակ, «Թարգմանչաց տոն» ունենալու հանգամանքին, իր նախադեպը չունի ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև առհասարակ, մանավանդ եթե նկատի առնվի սրա հակիրճությունը, սիստեմատիկայի ձևը, հեղինակային մեկնություններն ու թարգմանական «կանոնները» համակարգելու առաջին փորձը, ինչը, գոնե հայերենի համար, իրո՛ք առաջինն է:
Համեմատված են` Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի, Պաստեռնակի, Բրոդսկու, Բյորնսի, Ֆրոստի ու Էմսոնի ոտանավորների բնագրերը սրանց հայերեն թարգմանությունների հետ: Համեմատության համար ընտրված են` Պ. Սևակի, Վ. Դավթյանի, Հ. Սահյանի, Վ. Գևորգյանի, Հ. Միրզոյանի, Սադաթյանի, Ս. Վահունու, Ա. Հարությունյանի, Հ. Թամրազյանի, Ն. Աթաբեկյանի, Ա. Պողոսյանի ու այս գրքի հեղինակի թարգմանությունները:
Այս գիրքը նախատեսված է համալսարանների ու քոլեջների ա՛յն ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են թարգմանության ասպարեզում, չնայած սա օգտակար կամ հետաքրքիր կլինի հայ գրականությամբ շահագրգիռ բոլոր անձանց` արձակագիրներին, բանաստեղծներին, լրագրողներին, ուսուցիչներին, աշակերտներին ու բոլոր ինտելեկտուալներին:
Տնտեսագիտության ու բարոյագիտության հիմնադիր, անգլիացի Դեյվիդ Հյումը էջ ու կեսանոց մի ինքնակենսագրություն ունի, ու Հյումը սրա մեջ ասում է, թե երբ մարդ ինքն իր մասին է խոսում, անհնար է, որ սնափառ ու մեծամիտ չերևա: Այս գիրքն ի՛մ աշխատանքի արդյունքն է, ու ես ա՛յդ արդյունքի մասին եմ ասելու: Ուրեմն, անհնար է, որ սնափառ ու մեծամիտ չերեվամ, ինչի համար թող ընթերցողը ներող լինի:
Ես չեմ մտածում, թե իմ թարգմանությունները հնարավոր ամենալավ ու միակ թարգմանություններն են, ու որ չի լինի որևէ մեկը, ով սրանցից ավելի լավ չի թարգմանի: Լրիվ հակառակը: Այս գիրքը գրել եմ, որ ջահելները ոգեվորվեն ու սրանից սովորելով, ինձնից շատ ավելի լավ թարգմանեն ու գրեն:
Գրքի նյութի ընտրությունը լրիվ պատահական է եղել, ու երբեք միտք չեմ ունեցել ու չունեմ է՛լ որևէ մի թարգմանի փնովելու (բացառությամբ` «արտեմիզմի» ներկայացուցիչների, բայց սա արդեն սկզբունքի հարց է, տես 6-րդ կետը) կամ, աստված չանի, վարկաբեկելու: Բայց եթե, ինձնից անկախ սրա պես մի տպավորություն առաջանա այս գրքից, նորից ներողություն:
Իհարկե, սա չի նշանակում, որ ես սխալին չեմ ասում սխալ, կամ խարդախին ասում եմ ազնիվ: Ցավոք, վերջին 40-70 տարում մեր գրաքննադատությունը, մեծ մասով, միայն գովում է ու համարյա երբեք չի քննադատում, ինչի համար էլ մեր գրականության վիճակը հեռու է բավարարից:
Անընդհատ ուզեցի, որ այս գրքի ծավալը 160 էջից ավել չլինի, բայց չեղավ: Ձեռս այնքան շատ նյութ կար, որ եթե այդ նյութը լրիվ դնեի սրա մեջ, գրքի ծավալը կաճեր երեք անգամ: Սրա համար էլ սրանից դուրս մնացին իմ այն թարգմանությունները, որ արել եմ` Պուշկինից, Լերմոնտովից, Մանդելշտամից, Եսենինից, Շեքսպիրից, Բայրոնից, Թենիսոնից, Վուիթմենից, Ֆրոստից, Վիլյամ Բաթլեր Յեյցից, Դ. Հ. Լուրենսից, Ռոբերտ Պինսկուց, Ջոն Միլթոնից, Պաստեռնակից, ևն: Հնար եղավ` սրանք կդնեմ 2-րդ պրակի մեջ:
Հայերենով թարգմանելուն վերաբերող մեկ-երկու գիրք եղել է, նույնիսկ ռուսերենով, օրինակ, հանգուցյալ Լ. Մկրտչյանի գիրքը, բայց դրանց հեղինակները պրոֆեսիոնալ բանաստեղծ ու թարգման չեն եղել, ու այդ զուտ տեսական գրքերը համարյա ոչ մի գործնական օգուտ չեն տվել:
Տարօրինակ (գուցե նաև օրինաչափ) է, բայց թարգմանական արվեստի կանոնները հայ գրականության ու լեզվի պատմության ողջ ընթացքում երբևէ չեն մշակվել: Չեն մշակվել, չնայած ա՛յն հանգամանքին, որ թե՛ հայ գրականության, թե՛ հայ լեզվաբանության գլխավոր ու ամենացավոտ ու հրատապ խնդիրները կապված են հենց թարգմանական արվեստին, այսինքն, այս խնդիրները իրենց արմատ ու էությամբ թարգմանական են:
Մեծանուն հնդեվրոպագետ ու հայագետ Անտուան Մեյեն, ով հայերի ու հայկական հարցի ամենաջերմ պաշտպաններից մեկն էր, բազում անգամ գովելով հայ հին գրականությունը, մի անգամ էլ ասում է, թե հայերը, այբուբենն ստեղծելուց հետո, թարգմանեցին ու ստեղծեցին հիմնականում կրոնական ու կրոնը հիմնավորող փիլիսոփայական գրականություն (եզակի բացառություններով, չհաշված մեր տարեգրությունները): Ասում է դրվատանքով, նշելով, թե շատ կա ժողովուրդ, ով նույնիսկ սա է՛լ չի արել:
Հին հույներն ուրիշ բան արեցին: Հին հույները, երկրորդ ու վերջին անգամ իրենց այբուբենն ստեղծելուց հետո, իսկույն գրի առան իրենց էպոսներն ու հավատալիքները:
Այսինքն, մոտ 2600 տարի առաջ, գրի առան «Իլիականն» ու «Օդիսականը», իսկ Հեսիոդոսն էլ իր «Թեոգոնիայի» մեջ գրի առավ մնացածը (Հեսիոդոսին զուգահեռ` առասպել գրանցող ուրիշ հեղինակներ էլ կային): Ու հույները դրանից հետո հայտնագործեցին՝ թատրոնն ու «լուրջ» գրականությունը՝ ողբերգությունը, կոմեդիան, էլ չասած՝ փիլիսոփայության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, դեմոկրատիայի, գեղարվեստի բնագավառի ու ուրիշ բաների հայտնագործության մասին:
Հույների այբուբեն ստեղծելու նպատակը` իրենց առևտուրն ու մշակույթը զարգացնելն էր, իսկ թե քաղաքական-կրոնական նպատակ կար է՛լ, դա շատ շուտ հետին պլան ընկավ:
Ու Հին Հույների ստեղծած գրականությունն այսօր է՛լ են ուսումնասիրում ողջ աշխարհում, այսօր է՛լ են կարդում` Էսքիլեսին, Սոփոկլեսին, Էվրիպիդեսին, Արիստոփանեսին, Հերոդոտոսին, Ստրաբոնին, Տակիտոսին, Թուկիդիդեսին ու ուրիշ շատ-շատերին:
Հայերն իրենց այբուբենն ստեղծել են միմիայն քաղաքական նպատակներով, ու մեր այբուբենն ստեղծելու հակիրճ պատմության հետ ծանոթանալը առնվազն հետաքրքիր է: Ահա դա:
(Իհարկե, սա միայն այդ խիստ դրամատիկ պատմության չափազանց կարճ ուրվագիծն է, ինչի եզրակացություններն ի՛մ քննությունների արդյունքն են: Համարյա կասկած չունեմ, որ ուրիշներն էլ են արել այս եզրակացությունները, բայց, լրիվ հասկանալի պատճառներով, հրապարակելու համարձակություն երբևէ չեն ունեցել):
Նախ ասեմ, որ հին աշխարհի մարդկանց կրոնական հանդուրժողությունը խիստ զարմանալի էր:
Եթե Հին Աշխարհում մեկն ուրիշ երկիր գնար, այդ երկրի աստվածներին, լըրիվ լուրջ, զոհ էր մատուցում (մատաղ էր անում), որ դրանք իրեն լավ նայեն, ու իրոք էլ հավատում էր, որ մատաղն անելուց հետո տեղական աստվածներն իրեն լավ կնայեն: Այս մարդը, իհարկե, չէր դադարում իր հայրենական աստվածներին հավատալուց ու պաշտելուց, բայց համենայն դեպս, իրեն ապահովագրում էր ու տեղական աստվածների բարեհաճությունն է՛լ էր ստանում:
Հին Աշխարհի կրոնական հանդուրժողության մի երկու օրինակ էլ բերեմ:
Երբ մի անգամ ասորեստանցիները գրավեցին Բաբելոնը, վերցրին քաղաքի հովանավոր աստծո՝ Մառդուկի վիթխարի արձանն ու մեծ չարչարանքով տարան իրենց մայրաքաղաքը, Նինվե, ու դրին այնտեղ, որ հենց իրե՛նք պաշտեն «արդեն պատրաստի» աստծուն: Ասորեստանցիները երևի մտածում էին.
–Ինչ էս բաբելացիք են սրան պաշտում, ու սա էլ իրա՛նց ա պաշտպանում, հեն ա՝ մե՛նք կպաշտենք սրան, ու սա էլ մե՛զ կպաշտպանի, ու հլը բաբելացիներին էլ վնաս կտա:
Գուցե սրան առարկեն ու ասեն, թե ասորեստանցիների ու բաբելացիների լեզուներն ու մշակույթներն համարյա ընդհանուր էին, բայց ահա երկրորդ օրինակը:
Հռոմեացիք, արդեն դեմոկրատական ուշ շրջանում, Փռյուգիայից փոխ առան Հին Աշխարհի թերևս ամենահեղինակավոր աստծո՝ Մեծ Մոր` Կիբելեի պաշտամունքը, ու սա հաստատեցին Հռոմում, հատուկ տաճար կառուցելով ու քուրմ ու քրմուհիների մի հսկա անձնակազմ էլ կցելով տաճարին: (Ասեմ, որ Մեծ Մոր պաշտամունքը, մեր օրերի չափանիշներով, գարշելի էր ու արյունալի, ու սրա մասին պատմել եմ Հրատարակչի նշած 7-րդ հոդվածում):
Բացի սա, հռոմեացիք եգպտացիներից փոխ էին առել Սերապիսի (Սրբազան եզան) պաշտամունքը, պարսիկներից` Միհրի պաշտամունքը, ու ուրիշ շատ պաշտամունք, նույն ձևով` շքեղ տաճարներ սարքելով ու դրանց քրմերի ստվար անձնակազմ հատկացնելով:
Ասվեց, որ առաջին ու միակ անհանդուրժող կրոնը հին հրեաների կրոնն էր՝ հուդայականությունը, ինչի մեծ մասը գրանցված է Աստվածաշնչի (Սուրբ Գրքի) Հին Կտակարան կոչվող մասում, ու ինչը հիմա է՛լ ենք «պաշտում»:
Հին Կտակարանի Աստվածը հովանավորում ու պաշտպանում է միայն մի «ընտրյալ ժողովրդի», հրեաներին, իսկ մնացած բոլոր ժողովուրդներն օտար են ու հրեաներին թշնամի, ու Հին Կտակարանի Աստվածն անընդհատ խոսք է տալիս հրեաներին, թե հրեաներին «կշատացնի ու կդարձնի ավազի հատիկների կամ էլ՝ երկնքի աստղերի չափ» (իմիջիայլոց՝ երկնքում անզեն աչքով մի քանի հազար աստղ է երևում միայն), «իսկ օտարներին կկոտորի ու կենդանի մնացած օտարներին էլ կդարձնի հրեաների ճորտ ու ստրուկը»:
Մեր հայ պարթև թագավորները հուդայականության հենց այս արտառոց ու աննախադեպ անհանդուրժողության ու առաջին քրիստոնյաների բացառիկ մոլեռանդության համար է, որ 301 թվին հրաժարվեցին հեթանոսական դիցարանից, ու հուդայականությունից ծնված քրիստոնեությունն ընդունեցին պետական կրոն, որ հայ ու պարսիկ ժողովուրդներին թշնամացնեն:
(Մի երկու տասնամյակ հետո նույն պատճառներով Կոստանդին կայսրը քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն. տես Հրատարակչի նշած երկրորդ ու երրորդ գրքերը):
Պարթև Արշակունիների համար այն օրերը ճակատագրական էին, ու օրակարգում սրանց լինել-չլինելու հարցն էր: Բուն Պարսկաստանում 211 թվին Սասանների ցեղը կոտորեց իշխող պարթևներին ու իշխանությունը սրանցից խլեց, ու մինչև 228 թիվը ուժով հաստատեց ի՛ր իշխանությունը:
Այն օրերի Պարսկական Կայսրությունը, բացի Բուն Պարսկաստանից, ուներ իրեն ենթակա չորս թագավորություն, չորս արքայություն: Սըրանցից ամենամեծն ու հզորը՝ պարթև Արշակունիների Հայաստանն էր, մյուսը՝ Բակտրիան էր, երրորդը՝ Հնդո-Քուշանական թագավորությունն էր, չորրորդն էլ ընդգրկում էր համարյա այսօրվա Վրաստանի տարածքը:
Պարսկաստանին ենթակա թագավորությունների արքաները միշտ էլ պարսկական արքայից արքայի մերձավոր արյունակիցներն էին՝ եղբայրները, որդիները, հորեղբայրները, իսկ Պարսկաստանի արքան այս բոլոր արքաների արքան էր` արքայից արքան կամ շահանշահը: Ենթակա թագավորությունների բոլոր արքաներն էլ, վերջին հաշվով, իրենց պարսիկ էին համարում
Համարում էին՝ ստիպված, թե չէ՝ կհամարվեին ցեղուրաց ու անպայման ու իսկույն կսպանվեին:
Երբ Սասանները Բուն Պարսկաստանում (այսինքն՝ ո՛չ ենթակա թագավորություններում) զավթեցին իշխանությունն ու կոտորեցին Բուն Պարսկաստանի բոլոր ազդեցիկ Պարթևներին, ենթակա սատրապությունների պարթև արքաները, լավ իմանալով պարսիկ ցեղերի սովորությունները, լրիվ տեղին, վախեցան, որ սասանները շուտով իրե՛նց ու իրենց մերձավորներին է՛լ են կոտորելու, որ հընարավոր մրցակից չմնա, ու իրենց տեղը սասան են դնելու:
Ու այս չորս արքան, հայ Արշակունի պարթևների առաջնորդությամբ, միացան ու բանակ հանեցին սասանների դեմ: Մարտի արդյունքն անորոշ էր, կռիվը «ոչ-ոքի» պրծավ:
Բայց պարթև Արշակունիները շատ լավ էլ գիտեին, որ պարսկական իշխող ցեղերն արագ միավորվելու ու հզորանալու ցայտուն շնորհք ունեն, ու թե որ հզորացան, վերջը իրենց անպայման կկոտորեն:
Հենց սրա համար էլ հայ պարթև Արշակունիները բերեցին առաջին քրիստոնյա քարոզիչներին, ովքեր մեծ մասամբ ասորի էին. (ասինքն՝ «արաբական» լեզվախմբի ներկայացուցիչ` «սիրիացի-միրիացի» էին, բայց սրանց չպիտի շփոթեք ասորեստանցիների հետ, ովքեր արդեն մոտ հազար տարի էր, ինչ անհետացել էին «պատմության թատերաբեմից»):
Հայերի մեծ մասը մոտ 100-150 տարի չէր ընդունում քրիստոնեությունը ու չէր հրաժարվում իր ավանդական հեթանոսական աստվածներից, ովքեր, համարյա լրիվ, ա՛յն աստվածներն էին, որ պարսիկներն է՛լ էին պաշտում:
Այսինքն, այն օրերի հայ ու պարսկական դիցարանները՝ աստվածությունների համակարգը, համարյա նույնն էին:
Ու բնական է, որ շարքային հայն ու պարսիկն իրար թշնամի չէին համարում, մանավանդ, որ Հին Աշխարհում թեև ցեղային զգացմունքներ կային, բայց նացիզմ ու նացիստական անհանդուրժողություն՝ բոլորովին չըկար, ավելի ճիշտ` ցեղայնությունը քաղաքականության միջոց չէր:
(Ցեղայնությունը կամ նացիոնալիզմը քաղաքական միջոց դարձավ միայն մոտ 200 տարի առաջ, եթե չհաշվենք հին հրեաների ու սրանց կրոնից ծնված կրոնական հետագա ազգայնամոլությունները):
Հակառակը՝ այն օրերի հայերի մեծ մասը, մանավանդ՝ պարսկական սահմանի վրա ապրողը, գիտեր պարսկերեն, ու հայերը փոխ էին առնում պարսկական մշակույթը, որովհետև համարում էին, որ պարսկական մշակույթն ավելի բարձր է, ու լրիվ իրավացի էին, քանզի օրինակ, պարսիկներն արդեն մոտ հազար տարի պարսկերեն գիր ու գրականություն ունեին, իսկ հայերը գրում էին պարսկերենով, արամեերենով, հունարենով և այլն:
Գրում էին միայն արքունիքում ու երևի իշխանական խոշոր տներում, ու գրողներն էլ հատ ու կենտ էին: Հայերը, համարյա լրիվ, անգրագետ էին, ու այն օրերին, բացառությամբ հունական քաղաքների ու հռոմեական քաղաքացիների, սովորական բան էր, որ նույնիսկ նախարարը կամ թագավորն անգրագետ լինի:
Ու այն օրերի շարքային հայի համար մե՛կ էր, թե ո՛ր իրանցին կլինի հայերի թագավորը` Սասա՞նը, թե՞ պարթև Արշակունին:
Պարթև Արշակունիներն էլ, բնական է, չէին ուզում իրենց իշխանությունը տան Սասաններին, ու անում էին ամե՛ն ինչ, որ այդ իշխանությունը պահեն: Սրա համար էլ մեր Պարթև թագավորները բերին քրիստոնյա քարոզիչներին, որ հայերին հավատափոխ անեն, որ շարքային հայերը դառնան մոլեռանդ ու իրենց, այսինքն, պարթև Արշակունիներին, պաշտպանեն:
Մեր պարթև Արշակունիները քրիստոնեությունը Հայաստանում հրով ու սրով են տարածել, ու այս պրոցեսը տևել է մոտ 200 տարի:
(Ձեռի հետ մի հարց ունեմ տալու: Թե որ ավանդապահությունը, այսինքն, հայրերի բարքերին, հավատալիքներին ու պատգամներին հավատարիմ մնալը, իրո՛ք հայրենասիրություն է, այդ ժամանակ Վահան Մամիկոնյանը, Մերուժան Արծրունին ու հետո էլ` Վասակ Սյունի՞ն էին հայրենասեր, թե՞ Սահակ Պարթևը, Վռամ արքան, Մեսրոպ Մաշտոցն ու հետո էլ` Վարդան Մամիկոնյա՞նը, ովքեր հրաժարվել էին իրենց նախնիների պատգամներից ու կրոնից: Մի հարց էլ: Չարժի՞, որ այսօր էլ, գոնե մեկ-մեկ, մտածենք, թե ի՛նչ պատգամ ու ավանդույթի ենք հետևում ու ինչո՞ւ):
Երբ հայ Պարթևները տեսան, որ ասորի քահանաները դժվարությամբ են քարոզում քրիստոնեությունը, որովհետև սրանց Սուրբ Գրքերը հայերեն չէին, որոշեցին, որ պիտի հայերեն այբուբեն ստեղծեն ու Սուրբ Գիրքը թարգմանեն հայերեն, որ ժողովրդին «դարձի» հե՛շտ բերեն:
Այս խնդիրը փայլուն լուծեց Մեսրոպ Մաշտոցը, ով իրո՛ք որ հանճարեղ մարդ էր, բայց պարթև Արշակունիների թունդ ու նվիրյալ հետևորդն էր, ու այբուբենն ստեղծելուց հետո, Բուզանդի վկայությամբ, Հայաստանում քրիստոնեություն տարածելիս՝ շրջում էր թուրը կողքից կախ ու զինված ջոկատներն էլ հետը:
Ուրեմն՝ հայերեն այբուբենն ստեղծվել է քաղաքական նպատակներով միայն, ու կուլտուրական նկատառում չի եղել: Հենց սրա համար էլ՝ հայերի նախաքրիստոնեական բանավոր գրականությունն ու մշակույթը լրիվ ոչնչացրին, ու եթե Խորենացին դրանցից մի քանի պատառիկ գրանցած չլիներ (Վահագնի ծընունդը, Սաթենիկին առևանգելը և այլն), մենք նույնիսկ չէինք էլ իմանա, թե ի՛նչ բանավոր մշակույթ ենք ունեցել:
(Ճիշտն ասած, լրիվ իմացություն` հիմա է՛լ չունենք ու երևի չենք է՛լ ունենա):
Մեր եկեղեցին միշտ, համենայն դեպս, մինչև ուշ միջնադարը, թշնամի է եղել աշխարհիկ բառ ու բանին, ու ատել է ժողովրդի լեզուն, անվանելով սա «ռամիկ ու գռեհիկ», ու պահանջել է, որ գրեն ու խոսեն «ծածուկ բանիւ» կամ «ծածուկ ճառիւ», այսինքն, ա՛յն տեսակ մի խրթին լեզվով, որ հասարակ, շարքային մարդը` գեղջուկը, չհասկանա:
Ապշելու է այն արագությունը, որով որ մեր գրագետ եկեղեցականները (Ղազարոս Աղայանի ու Պերճ Պռոշյանի վկայությամբ` գրել կարդալ չիմացողներն ու միայն կարդալ իմացողները, ընդհուպ մինչև 19-րդ դարը, շատ էին) ատեցին հայերեն բանավոր լեզուն, այսինքն, ատեցին միակ ճշմարիտ, միակ բնիկ ու ընդունելի հայերենը:
Մաշտոցի մահից հազիվ մի 30-40 տարի էր անցել, որ սրանք մոտ 200 երկար ու ձիգ տարի, հայերեն լեզուն հունարեն լեզվի տեսքով ու կերպարանքով` հունարենի քերականությունով ձևելու փորձն արեցին, մինչև համոզվեցին, որ ոչինչ չի ստացվում: (Սրանց այսօր ասում ենք` հունաբան, այսինքն, հունաբառ-հունախոս հեղինակներ):
Հունաբան հեղինակների արածն ուղղակի արտառոց էր ու ֆանտաստիկ: Սրանք փորձեցին հայերեն լեզվի մեջ ներմուծեն քերականական սեռ (արական, իգական ու չեզոք, ոնց որ այսօր ռուսերենն ունի), երկակի թիվ ու սրանց բոլորի համար հոլովմունք ու խոնարհմունք, ևն, ևն, ևն:
Սա հայերի առաջին անփառունակ գրապայքարն էր:
Հունաբաններն ինչո՞ւ էին մտածում, թե հայերենը տգեղ է ու արատավոր, իսկ հունարենը` «աստվածային»:
Գլխավոր պատճառն ակնհայտ է: Հունարենն արդեն 1000 տարուց ավել գիր ու գրականություն ուներ, ուներ` ողբերգություն, կոմեդիա, սատիրա, փիլիսոփայություն, մաթեմատիկա, ֆիզիկա ևն: Հույները, հայերի գիր ստեղծելուց մոտ 1600 տարի առաջ էին եկել Բալկաններ ու Փոքր Ասիա ու այնքան արագ ու հիմնավոր էին սովորել ու յուրացրել իրենց նոր «հարեվանների» – եգիպտացիների ու բաբելացիների, ասորեստանցիների, փյունիկցիների ու խեթերի մշակույթները, որ, քաղաքակրթության ողջ պատմության մեջ առաջին անգամ ու ապշելու չափ արագ, հայտնագործել էին` տեսական մաթեմատիկան, փիլիսոփայությունը, ֆիզիկան, դեմոկրատիան, տրամաբանության տեսությունը ևն, էլ չասած հույների ստեղծած սքանչելի գեղարվեստի մասին:
Բայց մի պատճառ էլ կար: Մաշտոցի ու իր աշակերտների թարգմանած Աստվածաշնչի հայերեն ոճը բավական տարբեր էր այն օրերի Արարատյան բարբառից: Տարբեր էր իր թե՛ քերականությամբ, թե՛ բառապաշարով, թե՛ բանաստեղծական մետրով ու ռիթմով (Սուրբ Գիրքն «ասվել» է մի տեսակ երգեցիկ ձևով` ռեչիտատիվով. տես սրան հաջորդող հոդվածը` Արտեմիզմն ու հայ պոեզիայի ողբերգությունը):
Բառապաշարի տարբերության պատճառը հասկանալի է: Սուրբ գրքի պես վիթխարի գործը թարգմանելիս` գրական ոճը պիտի բազում տերմին կամ փո՛խ առներ, կամ «թարգմանե՛ր հայացներ»:
Բանաստեղծական մետրն է՛լ էր նոր, ու լրիվ տարբեր էր, օրինակ, Վահագնի ծննդի մետրից: Այդ մետրն իհարկե հայկական էր, ու այսօր, թերևս լրիվ իրավացի, դա համարում ենք սքանչելի, բայց այն օրերի հայերին անծանոթ էր, որովհետև առաջացել էր հրեականի «հիման» վրա:
Բայց ամենակարևորը Սուրբ գիրքը հեղեղած անծանոթ քերականական ա՛յն ձևերն էին, որ ստեղծվել էին հունարեն բնագրին կապկելով:
Այս նոր ձևերը, շատ արագ, համարվեցին նոր ու աստվածային հայերեն ձեվեր, հենց միայն ա՛յն պատճառով, որ հայերի բանավոր խոսքի մեջ սրանք ուղղակի չկային: Ու քանի որ հայերեն Աստվածաշնչի բովանդակությունը համարվում էր սուրբ, հայերեն Աստվածաշնչի լեզուն է՛լ համարվեց սուրբ ու միակ ընդունելին ու կանոնականը:
Ըստ էության, Սուրբ Գրքի գրական ոճերն այն օրերի հայերենից` Արարատյան բարբառից, տարբերվում էին միայն իրենց օտարաբանություններո՛վ (մետրիկան մի կողմ թողած), այսինքն, ի վերջո, իրենց ո՛չ հայերեն երևույթներով, իրենց սխալներո՛վ:
Ու հենց այդ օրերից սկսած` հայերի գրական ոճերը հայերի կենդանի բարբառներից միշտ էլ տարբերվել են իրենց ա՛յն սխալներով, որ արել կամ ներմուծել են թարգմանները, իսկ հատ ու կենտ «ինքնուրույն» գրողներն էլ, այս սխալները համարելով սքանչելի ու ընտիր հայերեն, կապկել են սրանց ու տարածել:
Մաշտոցի թարգմանած հենց առաջին նախադասությունը թարգմանական կալկա՛ է, կլիշե՛ է, օտա՛ր է, հունական բնագրի կույր-կույր ընդօրինակությո՛ւնն է, հայերեն չի՛:
Մաշտոցը գրում է. «Ճանաչել զիմաստութիւն իմանալ զբանս և զխրատ հանճարոյ»: Սա Ժողովողի (Էկլեզիաստի) առաջին նախադասությունն է, ավելի ճիշտ, վերնագրի մի մասն է. «Առակք Սողոմոնի, որդւոյ Դաւթի ճանաչել զիմաստութիւն, իմանալ զբանս և զխրատ հանճարոյ»:
Ակնհայտ է, որ Մաշտոցը, առանց խորանալու, ընդօրինակել է հունարեն բնագրի ինֆինիտիվը` անորոշ դերբայը, որովհետև իմաստից (ու այլ լեզուներով արած թարգմանությունների հետ համեմատելուց) երևում է, որ սրա հայերենը պիտի լիներ. «Առակք Սողոմոնի, որդւոյ Դաւթի, ճանաչելոյ զիմաստութիւն, իմանալոյ զբանս և զխրատ հանճարոյ», այսինքն, «Դավթի որդի Սողոմոնի առակները` ճանաչելու {ծանոթանալու} համար իմաստնությունը, իմանալու համար վարպետների {հանճար բառի այն օրերի իմաստն է} խոսքն ու խրատը», այսինքն, «ճանաչել» ու «իմանալ» անորոշները պիտի լինեին սեռական հոլովաձևով:
Իսկ եթե սա հրաման, հորդոր, պատվեր կամ խրատ լիներ, ինչպես մերոնք են այսօր կարծում, այդ ժամանակ էլ այս անորոշ դերբայների տեղը պիտի դրվեին սրանց համապատասխան բայերի հրամայականները, ինչպես օրինակ, «Ծանի՛ր զիմաստութիւն, իմա՛ զբանս և զխրատ հանճարոյ», կամ «Ծանի՛ր զիմաստութիւն, գիտասջի՛ր զբանս և զխրատ հանճարոյ»:
Թող ընթերցողն ի՛նքը մտածի, թե ի՞նչ պատասխան ունեն հետևյալ երկու հարցը: Առաջինը:
Թե որ Մաշտոցի թարգմանած հենց առաջին նախադասությունը օտար քերականության կալկա է, այսինքն, խորթ է հայերենին (որովհետև այն օրերի հայերն ուղղակի այդպես չէին խոսում), ինչքա՞ն ուրիշ ու հայերենին օտար քերականական երևույթ կա մեր հին գրականության մեջ:
Երկրորդ հարցը:
Մեր մտավորականներն ինչքա՞ն ու ինչո՞ւ են հավատացել ու հավատում մեր այս գրական օտարաբան ու հայերենին խորթ ոճերին, որ սկսած մեր հունաբան հեղինակներից մինչև հիմա էլ մեր հարազատ ու բնիկ հայերեն լեզուն համարում են` «ժարգոն, գռեհիկ, ռամիկ, զզվելի, փողոցային» ու անթույլատրելի, ու ստիպում են, որ մեր ողջ ժողովուրդը հրաժարվի իր մայրենի լեզվից ու խոսի այս օտար ոճերով:
Երկրորդ փորձն արին լատինաբանները` Մխիթարյան հայրերը, ում վաստակը, իհարկե, անուրանալի է: Բայց սրանք էլ ուզում էին հայերեն գրականը ձևեն ու կարեն լատիներենի օրինակով, որովհետև լատիներե՛նն էին համարում սքանչելի: Մի 150, եթե ոչ 200 տարի էլ` ա՛յս «գրապայքարը» տևեց, ու իհարկե` է՛լի անարդյունք:
Երրորդ փորձն է՛լի Մխիթարյան հայրերինն էր, ովքեր երբ տեսան, որ առաջին երկու փորձն էլ խայտառակ ձևով տապալվեց, ասացին, թե հիմի էլ եկեք ժողովրդին ստիպենք, որ խոսի ու գրի «մաշտոցյան ոսկեդարյան ընտիր գրաբարով», այսինքն, ա՛յն գրական հայերեն ոճով, ինչը կար մինչև հունաբան հեղինակները:
Այս փորձն էլ տևեց մի 150 տարի: Ու մինչ եվրոպացիք ու ռուսները վաղուց արդեն գրում էին իրենց ժողովուրդների կենդանի բարբառներով, կենդանի լեզուներով, ու հրաժարվել էին նույնիսկ կլասիցիստական ոճերից, մըխիթարյան հայր Արսեն Բագրատունին, կլասիցիստներին ու Իլիականին ընդօրինակելով, ընդամենը 150 տարի առաջ (բայց Իլիականից 26 դար հետո) գրեց իր «Հայկ դյուցազնը», գրեց այդ գովաբանված ոսկեդարյան գրաբարով:
Գրեց, բայց արդեն ուշ էր, արդեն ժամանակն անցել էր, ու համարյա ոչ մեկն էլ չկարդաց այդ գործը, ու հայերի մեծ մասն այսօր դրա մասին նույնիսկ չգիտի էլ:
Գրեց, ու գրեց ա՛յն օրերին, երբ իրենց աշխարհաբարներով գրել էին` Դանթեն, Պետրարկան, Չոսերը, Շեքսպիրը, Միլթոնը, Սերվանտեսը, Լոպե դե Վեգան, Բոկաչոն, Ռաբլեն, Հոլբախը, Վոլտերը, Դիդրոն, Գյոթեն, Հումբոլդտը, Լոմոնոսովը, Կռիլովը, Ժուկովսկին, Պուշկինը, Բալզակը, Ստենդալը, Մերիմեն, Դիկենսը, Շիլերը, Վուիթմենը, ևն, ևն:
Հերթը հասավ Խաչատուր Աբովյանին:
Աբովյանն սկզբում գրում էր գրաբարով, ինչը հոյակապ գիտեր, բայց Դորպատում սովորելուց ու Հայաստան գալուց հետո, համարյա իսկույն, գրեց Արարատյան բարբառի համարյա Երևանի խոսվածքով:
Գրեց միանգամից շատ, ու այն օրերի համար կարևոր բաներ գրեց, գրեց իր Նախաշավիղը, Վերք Հայաստանին, Հազարփեշեն ու Պարապ վախտվա խաղալիքն ու էլի ուրիշ բաներ, ու սա` հլը 1839-1848 թվերին:
Աբովյանի կենդանության օրոք սրանցից հրատարակվեց միայն Նախաշավիղը, հրատարակվեց կիսատ-պռատ, իսկ Վերքը հրատարակվեց Աբովյանի կորելուց 10 տարի հետո միայն, 1858 թվին, երբ հայր Արսեն Բագրատունին գրաբարով հրատարակեց իր Հայկ դյուցազնը:
Աբովյանն է՛լ չարաչար պարտվեց, չնայած հիմա ասում են, թե Աբովյանը հաղթեց: Ով չի հավատում, որ Աբովյանը պարտվեց, թող կարդա այս գրքի 8-11 կետերի նյութը:
Հայր Արսեն Բագրատունու փորձը մի անգամ է՛լ է ասում, որ հայ գրականության հիմնական խնդիրը թարգմանական-փոխադրական է, որովհետև Հայկ դյուցազնը, ի վերջո, նմանակելո՛ւ փորձ էր:
Սա բնական է, քանզի չսովորող ժողովուրդ համարյա չի եղել ու չկա (ավելի ճիշտ, չսովորողներն անհետացել գնացել են, կամ էլ` հետամնաց են), ու չկա նաև ժողովուրդ, ով միայն ի՛նքն ստեղծի ամե˜ն-ամեն ինչ: Մշակութային փոխառությունը ժողովրդի համար պարտադի՛ր է, եթե այդ ժողովուրդը չի ուզում, որ անհուսալի հետ մնա առաջավորներից:
Ռուսները թարգմանական արվեստի կանոնները մշակեցին 1930-ական թվականների ստալինյան մղձավանջային օրերին, երբ Կ. Չուկովսկու դպրոցն իր հրաշալի թարգմանություններով ապացուցեց, որ տխրահռչակ «ճշգրիտ թարգմանությունից» սխալ բան չկա, ու սրա համար էլ, չնայած բոլշեվիկյան արյունալի տոտալիտարիզմին ու սոցիալիստական ռեալիզմի բռնությանը, ռուսները, հենց բոլշևիզմի օրոք, լիքը բան թարգմանեցին (ու հրաշալի թարգմանեցին) ու ստեղծեցին իրոք արժեքավոր գրականություն, մանավանդ մանկական, ինչը հույժ կարևոր է մանուկ սերնդի միտքն ու գեղագիտական ճաշակը ձևավորելու համար:
Հայերեն գրական ոճերի նկատմամբ մեր այս արտառոց վերաբերմունքը, հայերեն գրական ոճերը հայերենին խորթ ձևով մշակելն ու այս հարատև գրապայքարը, հայերեն բանավոր լեզուները (այսինքն, բարբառները ատելը) ու հենց սրա պատճառով էլ` հայերենով թարգմանելու արվեստը երբևէ չմշակելը` հայ գրականությունը, մանավանդ պոեզիան, հասցրին այսօրվա (ի՛մ կարծիքով) ողբերգական վիճակին:
Ու սրա՛ համար է, որ ուզած-չուզած պիտի ընդունենք (թե որ անկեղծ լինենք ու կույր ու մեծամոլ չլինենք), որ հայ գրականությունն այսօր մըրցունակ չի լուրջ գրականությունների հետ:
Հայերենով թարգմանելու կանոններ միչև այսօր չեն եղել: Ավելի ճիշտ, եղել է միայն մի կանոն, ինչն ասում է, թե «թարգմանությունը պիտի ճշգրիտ լինի»: «Ճշգրիտ թարգմանություն» ասելով էլ` հասկանում են միայն ու միայն բառարաններով արածները, որովհետև համոզված են, թե բառարաններում գրած են բառերի հնարավոր բոլո՛ր արժեքները, բոլո՛ր իմաստները: Սա լրի՛վ է սխալ:
Բառարաններում, աշխարհի նույնիսկ ամենա-ամենալավ բառարաններում (օրինակ, ռուսների ու անգլիացիների սարքածների մեջ), գրած են բառերի միայն գլխավոր, հիմնական, շատ գործածվող արժեքները: Սրա համար է, որ «ճշգրիտ թարգմանության» պահանջը, ի վերջո, հասցնում է «բառացի», այսինքն, բառարանով թարգմանելու պահանջին:
Ասվեց արդեն, որ ռուսները 1930-ական թվերին համոզվեցին ու իրենց համարյա բոլոր գրողներին էլ համոզեցին, որ «ճշգրիտ» թարգամանությունն ա՛նպայման է սխալ, իսկ ռուսների թարգմանական դպրոցն ու տրադիցիաները անգերազանց են ո՛ղջ աշխարհում: (Համարյա, որովհետև Լենինգրադի թարգմանական դպրոցը նորից «ճշգրիտ» թարգմանության հետևորդն է, չնայած` շատ մեղմ ձևով):
Թարգմանական գործի մեջ «ճշգրիտ թարգմանությանն» ասում են` «կալկա, կլիշե, կույր ընդօրինակություն, (թարգմանական) պատճեն, կապկել», մի խոսքով` «կապիկություն»:
Թարգման բառը սեմական լեզուներից է, ու մեր առաջին հեղինակներն այս բառը վեցրել են ասորերենից, targmānā ձևով, ինչը նշանակում էր` մեկնիչ, Սուրբ Գրքի մեկնաբան: Ռուսներն ու եվրոպացիք թարգմանությանն ասում են` перевод, translation, այսինքն, փոխադրություն, տեղից տեղ տանելը:
Ու ճիշտ որ, թարգմանը պիտի միշտ է՛լ փոխադրող լինի ու սրա հետ էլ` մեկնող, մեկնաբանող, այսինքն, թարգմանը պիտի թարգմանելիք լեզվին անպայման հարազատ ու այդ լեզվի մի գերազանց նմուշը ստեղծի, համարյա անկախ այն հանգամանքից, թե բնագիրն ի՛նչ հատկություններ ունի: Իսկ ավելի ճիշտ ասած.
Թարգմանը պիտի անպայման գրող լինի, ու պիտի լա՛վ գրող լինի, որովհետև թարգմանը բնագրի հեղինակի հետ նույն բանը պիտի գրի ի՛ր լեզվով, ու սա էլ` բնագրի չափ սիրուն կամ նույնիսկ ավելի՛ սիրուն, թե հնարավոր է:
Թե որ թարգմանածը թարգմանելիք լեզվի գրական ընտիր մի նմուշը չեղավ, պիտի դա դեն շպրտես, քանի որ այս անգամ այդ թարգմանությանն էլ արդեն ո՛չ մի բան, ո՛չ մի «ճշգրտություն», ու ո՛չ մի «գրական սիրուն ու ընտիր լեզու կամ ոճ» չի փրկի:
Վերջին հաշվով` թարգմանությունը միայն մի նպատակ ունի, ու այդ նպատակը մշակութային փոխառությունն է: Այսինքն, պոետը, գրողը, առհասարակ, օտարին թարգմանում է միայն ա՛յն ժամանակ, երբ համարում է, որ այդ օտարի ստեղծածը մի անչափ կարևոր բան է, ու պիտի ի՛ր ժողովուրդն էլ ունենա այդ տեսակ կարևոր բան:
Բայց, արվեստի մեջ, ընդհանուր առումով, իսկ պոեզիայում` մանավանդ, կարևորն ու առաջնայինը ձև՛ն է: Թե որ պոետը իրականությունը միայն «պատմում է», «պատմում է» իրական կյանքը, այսինքն, չի՛ հորինում, չի՛ փիլիսոփայում, չի՛ քարոզում, չի՛ խրատում, չի «ուսուցանում», ու փոխարենը` ուղղակի պատմում է կյանքի ճշմարտությունը, այդ ժամանակ, մի զարմանալի ու անհայտ ձևով, իր պատմածի մեջ, իրենից անկախ, փիլիսոփայություն է՛լ է լինում, քարոզ է՛լ, խրատ է՛լ, ուսում է՛լ, ու շատ բան էլ ավել:
Սրա պատճառն ա՛յն հանգամանքն է, ինչին ասում ենք` «արվեստի գործի սիրունություն, գեղեցկություն, գեղարվեստ», այսինքն, «գեղեցիկի արվեստ»: Արվեստի ու գիտության տարբերությունը հենց սա՛ է: Այս առումով, արվեստը, գիտությանը հակառակ, «իռացիոնալ է», այսինքն, մաթեմատիկական տրամաբանության ճորտը չի, ու շատ անգամ էլ` սրան լրի՛վ է հակառակ:
Հենց այս իռացիոնալության համար է, որ Հին Աշխարհի մեծ մասում հասարակ մարդը դարբիններին, վարպետ բրուտներին, ու առհասարակ` որակյալ արհեստավորներին ու գրել կարդալ իմացողներին, այսինքն, «բանաստեղծներին» (Հին Աշխարհում այսպես էին ասում բոլոր գրողներին), լրիվ լուրջ, համարում էր կախարդ, որովհետև սրանք, «լրիվ չէղած տեղից», երկաթե ու կավե հրաշագործ (այս բառի հենց բուն իմաստով) իրեր, տաճարներ, ու «բանաստեղծություն» էին ստեղծում: Ստեղծում էին էն տեսակ մի հրաշքով, ինչը հին օրերի շարքային մարդու հասկացողությունից վեր էր:
Ուրեմն, թարգմանության միակ ու վերջնական նպատակը մշակութային փոխառությունն է, ինչն էլ իր հենց այս «իռացիոնալ սիրունության», այս անկրկնելի ու մինչև այդ օրը չեղած սիրունությա´ն ու թարմությա´ն թարգմանությունն է, այսինքն, սրանց փոխադրությունը (օրինակ) հայկական միջավայրը:
Հաջորդ պարագրաֆում կտեսնենք, որ այս տեսակ փոխադրությունը, գիտական նյութերի փոխադրությանը հակառակ, ոչ մի անգամ միարժեք չի՛, ու չի է՛լ կարող միարժեք լինի: Կտեսնենք, որ նույնիսկ Հ. Թումանյանի «Ձմռան իրիկունի» փառահեղ թարգմանությունը, մեր «ճշգրտամոլների» պահանջած իմաստով, լրիվ չի, որ «համարժեք է» բնագրին, բայց այնուամենայնիվ` համարժեք է, ու բոլոր հայերն էլ սրտանց համարում են, որ Թումանյանի թարգմանությունը բնագրից է՛լ է լավը, որովհետև դա հայերե՛ն է, ու գերազա՛նց հայերեն է:
Այս լրիվ ճիշտ համոզմունքի պատճառը ա՛յն հանգամանքն է, որ Թումանյանը կարողացել է Պուշկինի գրածի սիրունությունն ու թարմությունն այնքան լավ թարգմանի, ինչն այն օրերի (ու նույնիսկ` մեր օրերի) համար ապշելու էր:
Թումանյանը Պուշկինի այս մի ոտանավորը չի՛ թարգմանել, փոխադրե՛լ է, այսինքն, Պուշկինի գրածի օգնությամբ մի հայերեն գերազանց ոտանավոր է գրել, ինչն արդեն հա՛յ գրականության կարևորագույն գործերից է: Հետո՞ ինչ, որ սրա բնագրի հեղինակը ռուս Պուշկինն է: Ոտանավորը, մեկ է, Թումանյանինն է՛լ է, ու հայերինն է՛լ է:
Ասվեց, որ մի ազգը ոչ մի անգամ էլ չի կարող ամեն բան ստեղծի, ինչքան էլ շատ տաղանդավոր անդամ ունենա: Ամենահզոր ազգերն անգամ վիթխարի քանակով մշակութային փոխառություն են անում ու յուրացնում են ուրիշների ըստեղծածը, ու հենց փոխառություններով են հզորանում: Չյուրացրին ու յուրացրածը չպահեցին, անհույս հետ են ընկնելու, ու չեն դիմանալու գոյության խմբային հարատև պայքարին, ու հնարավոր է, անհետանան գնան:
Երբ իսպանացի կոնկիստադորները գնացին Ամերիկա ու տեսան դըրանց ստեղծած իրոք որ զարմանալի բարձր մշակույթը, մի քանի բանից ապշեցին: Ամերիկայի բնիկները անվի պես «հասարակ» բանը չէին հայտնագործել, ու սրա համար էլ քարշող կենդանիներին չէին ընտելացրել, չունեին` ճախարակ (նաև` ճարտարապետական կարիքների համար, contact wheel), բրուտի անիվ, սայլ, կառք, ձի, էշ, ջորի, հեծելազոր, ջրաղաց, հաց թխելու մե՛ր տեխնիկան, ևն, ևն, ևն:
Անիվը Հին Աշխարհում հայտնագործել է մեն մի հատիկ մարդ, մի հանճարեղ մարդ, ով նաև ուրիշներին (իր ցեղի անդամներին) համոզել է, որ իր արածը շատ կարևոր բան է: Ու հենց մշակութային փոխառությա՛ն շնորհիվ է, որ անվի ու սրա վրա հիմնված տեխնոլոգիաները տարածվել են ողջ Հին Աշխարհով մեկ:
Չլիներ անիվը հայտնագործող այդ հանճարեղ մարդը, շատ հնարավոր է, որ անիվը մինչև հիմա էլ հայտնագործված չլիներ, սրա բոլոր հետեվանքներն էլ հետը: Ու քանի˜-քանի այս տեսակ հայտնագործություն է եղել, մինչև հասել ենք «քաղաքակրթության» այսօրվա մակարդակին: Սրա համար է, որ.
Թարգմանությունը մշակութային փոխառության ամենակարևոր ձևերից մեկն է, ու բոլորովին էլ ինքնանպատակ չի: Թարգմանությունն ա՛յն բանի համար չի, որ իմանանք, թե Պուշկինը ոնց է գրում: Թարգմանությունը Սերվանտեսներից ու Պուշկիններից սովորելո՛ւ համար է:
Ու թարգմանն ի՛նքն է ընտրում, թե որ մի Պուշկինից պիտի սովորի, որ իր ազգի մյուս անդամներն էլ այդ մեկից սովորելու հնար ունենան:
Իմ համար է՛լ է թարգմանելը այլալեզու հզոր հեղինակի օգնությունով հայերեն շատ լավ, ուղղակի հզոր ոտանավոր գրելը: Ես անպայման ձգտում եմ սիրունությունն ու ոգին փոխադրեմ (ինչքան կարող եմ), ու թե որ թարգմանելիքս գիտական գործ չի, չեմ վախենում, որ թարգմանելուց ինչ-որ մանր-մունր բաներ կկորեն:
Իմ մտերիմ ընկերներից մեկը, մաթեմատիկոս Աղեկյան Գագիկը, ասաց.
– Բայց ես քու թարգմանածից ուզում եմ բնագրի՛ մասին պատկերացում կազմեմ, իսկ դու Եսենինի էս բանաստեղծության մեջ (Эта улица мне знакома) ռուսական փեջի տեղը գրել ես թոնիր, Աֆղանստանի ու Բուխարայի տեղը` Մարութա սար ևն:
Ես էլ ասացի.
– Նախ, գնա ու Թումանյանին է՛լ ասա, թե Լերմոնտովի ոտանավորի թարգմանության մեջ խի՞ ես գրե Տարոն, կամ Կոլցվի ոտանավորի մեջ հեղինակը գրել ա` сяду я за стол да подумаю, իսկ դու (Թումանյանըդ) գրել ես` «Նստել պատի տակ ու միտք եմ անում»:
Թե շատ ես ուզում իմանաս Եսենինը ո՛նց ա գրե, պիտի ռուսերե՛նը գերազանց սովորես ու իրան ռուսերենով կարդաս, ուրիշ ձև չկա: Ամփոփեմ: Թարգմանության միակ ու անպայման նպատակը «օտար» մշակույթների ստեղծած լավագույն գործերը յուրացնելն է: Գրականության մեջ լավագույն է համարվում ա՛յն գործը միայն, ինչը «կատարյալ է» իր սիրունությունով ու թարմությունով ու նորությունով, իր «իռացիոնա՛լ» սիրունությունով ու «իռացիոնա՛լ» նորությունով, թեկուզ այդ գործը գրած լինեն 1000 տարի առաջ, ոնց որ, օրինակ, Խայամի կամ Աբու-Լը-Ալա-Ալ-Մահարու գործերը:
Ու թե որ այդ սիրունությունն ու նորությունը չի՛ թարգմանվում, չի՛ փոխադրվում, այդ թարգմանությունը, ինչքան էլ «ճշգրիտ» լինի, ոչ մի բանի ու ոչ մեկին պետք չի, ու պիտի անպայման դեն շպրտվի, որովհետև դա ոչ միայն ոչ մի բանի պետք չի, այլև ահավոր վնասակար է: Վնասակար է, որովհետև տպավորություն է ստեղծում, թե օտարազգի պուշկիններն էլ են այդքան վատ գրում, ինչքան այդ պուշկինների թարգմանները, բայց հանճարեղ են համարվում: Իսկ սա մոլորեցնում խաբում է ազգի բոլոր մարդկանց:
Ասվածը կհիմնավորվի թարգմանությունները համեմատելիս, մանավանդ 6-րդ վերնագրի շարադրանքում, որտեղ ցույց կտրվի, որ երբ իռացիոնալ սիրունությունն ու թարմությունը չես փոխադրում, արդյունքը խայտառակությունն է լինում, ցույց կտրվի մեր «թարգմանական արվեստի» վերջին 40 տարվա օրինակով:
Իհարկե, այս ասածս իռացիոնալ սիրունությունն ու թարմությունը փոխադրելն ամեն մարդու գործ չի, ու հները երևի ճիշտ էին, երբ մտածում էին, թե լավ թարգմանը, լավ պոետը, իրոք է՛լ, մի քիչ կախարդ է:
Ինչ որ է, չնայած ասել եմ, թե թարգմանական կանոններ չկան, բերում եմ ա՛յն կանոնները, որ ի՛նքս եմ չարչարանքով գտել վերջին 25-30 տարում:
Այդ կանոններն ինձ օգնում են, որ փոխադրելիս սիրունությունն ու թարմությունը զոհ չտամ: Կարծում եմ, որ սրանք ուրիշներին է՛լ կօգնեն, մանավանդ սկսնակներին: Ու սկսնակները գուցե ժամանակ խնայեն ու ավելի քիչ չարչարվեն ու գործն ավելի շուտ սովորեն, որ իրենք էլ իրե՛նց կանոնները գտնեն:
Այս կանոնների իմացությունը, իհարկե, երաշխիք չի, որ արդեն դարձել ես լավ թարգման: Կանոնը` կանոն, բայց ոնց որ Հ. Թումանյանն է ասում, «շնորհքի բան է», թե ով ոնց կգործածի սրանք:
Ես չեմ ասում, թե միակ ու գերագույն թարգմանն եմ, ու սրանք էլ անխախտ ու վերջնական կանոններ են: Այս կանոնները, ավելի շուտ ու ավելի շատ, արգելքի կանոններ են: Սրա՛նք են, որ պիտի հուշեն, թե թարգմանելիս ինչը չպիտի արվի կամ լավ կլինի, որ չարվի:
Մնացածը, էլի՛ եմ ասում, շնորհքի բան է:
Գործն անելո՛վ են սովորում:
Ըստ էության, այս կանոնները նաև գրելու կանոններն են: Ուղղակի գրելուց լրի՛վ ես ազատ, ու քեզ սահմանափակող բնագիրը չկա, ու ամե՛ն-ամեն ինչի ընտրողն էլ դո՛ւ ես, իսկ թարգմանելուց` բնագիրը զսպում է քեզ:
1. Բնագրի լեզուն, ինչքան հնարավոր է, պիտի լա՛վ իմանաս, ու պիտի այդ լեզվի արտասանական նրբություններն է՛լ լավ իմանաս, որովհետև ոտանավորը, ի վերջո, «երգ» է: Այդ երգը պիտի քեզ ահավոր դուր գա, որ դու ուզենաս, ու շա՛տ-շատ ուզենաս, որ դրա պես մի բան էլ հայերենով դո՛ւ սարքես: Եթե այդ լեզուն վատ գիտես, մի՛ թարգմանի:
2. Գեղարվեստի մեջ ձևն առաջնային է, որովհետև բովանդակությունն արդեն կա, արդեն քեզ տրված է: Տրված է, որովհետև լավ պոետը, լավ գրողը, համարյա առանց բացառության, պատմող է, ու իր պատմելիքն էլ իրական կյանքն է, կյանքի՛ բովանդակությունը: Ուրեմն` պատմելու նյութը կյանքից վերցնելուց հետո, պիտի պատմելու ձև՛ը գտնես: Սա ասւմ են` Թումանյանը, Սարոյանը, Քոլրիջը, Պաստեռնակը, Ցվայգը ու ուրիշ շատ-շատ հզոր գրող:
Ու եթե մի Եսենինի, կամ Շեքսպիրի, կամ Լորկայի, կամ Նարեկացու գրածը այնքա՛ն է դուրըդ եկել, որ ուզում ես դրա պես մի բան էլ հայերենով դո՛ւ սարքես, աշխատի բնագրի ձևի արտառոցությունը, «նորությունն ու թարմությունը» պահես:
Լավ գրվածքի մեջ այդ արտառոցը, «նորն ու թարմը» միշտ է՛լ կա, ա՛նպայման կա, չնայած կարող է` դա մի քանի դար առաջ գրած լինի, ոնց որ, օրինակ, Շեքսպիրի կամ Խայամի գրածներից շատ-շատը:
3. Բնագրի բանաստեղծական մետրը չես պահի, այդպիսի բան ոչ մեկը չի արել ու չի էլ անի, անհնար է, իզուր չչարչարվես: Նույնիսկ Թումանյանի հայտնի «Ձմռան իրիկունի՛» բնագրի մետրն է հայերենի մետրից տարբեր:
Անհնար է` թեկուզ ա՛յն պաճառով, որ հայերենի շեշտը մեծ մասամբ վերջնահար է, այսինքն, բառի վերջին վանկի վրա է, մեկ-մեկ էլ նախավերջին վանկի վրա է, թե որ բառի վերջին վանկը միավանկ օժանդակ բայ է կամ վանկի ձայնավորն ը-ն է (ը-ով վանկերին ասում են «գաղտնավանկ»):
Թե որ բառի վերջին վանկը գաղտնավանկ կամ օժանդակ բայ չի, զգացմունքային (ինտոնացիոն կամ «տրամաբանական») շեշտը ընկնում է բառի վերջին վանկի վրա: Իսկ օրինակ, ռուսերենի կամ անգլերենի շեշտի տեղը փոփոխական է: Վերցնենք Պուշկինի հայտնի ոտանավորը.
Бу´ря мгло´ю не´бо кро´ет,
Вы´хри сне´жные крутя´,
То´ ка´к зве´рь она´ заво´ет,
То´ запла´чет ка´к дитя´.
Հո՛ղմը մեգո՛վ երկի՛նքն առնո՛ւմ,
Գալարո՛ւմ է բո՛ւքը ձյա՛ն,
Մի՛ն մանկա՛ն պե՛ս լա՛ց է լինո՛ւմ,
Մի՛ն ոռնո՛ւմ է զե՛րթ գազա՛ն:
Այս օրինակից պարզ է, որ թարգմանության շեշտերի տեղը բնագրի շեշտերի տեղերից տարբեր է: Ուրեմն, «ճշգրտամոլների» տեսակետից, սա «ճըշգրիտ» թարգմանություն չի: Բայց այս տեսակետը, իհարկե, սխալ է:
Ոտանավորի տողի այս վերջին շեշտը կարևոր է, որովհետև մեծ մասամբ սրանից հետո դադար կա, ու նոր պատկեր է սկսվում: Թե որ ոտանավորի տողը պրծնում է շեշտած վանկով, ասում են, որ այդ վանկը կամ հանգը արական է, բայց երբ տողի վերջին վանկն անշեշտ է, ու շեշտը նախավերջին վանկի վրա է, ասում են, որ այդ վանկը կամ հանգը իգական է:
Հայերեն ոտանավորի հանգերը, համարյա լրիվ, արական են, հայերենի շեշտի ասածս հատկությունների պաճառով:
Այսինքն, հայերեն ոտանավորի տողի հանգը միայն ա՛յն ժամանակ է իգական, երբ վերջին վանկը կա՛մ անշեշտ «օժանդակ» բայ է, կամ է՛լ գաղտնավանկ: Օրինակ.
Բրոնզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես, / բրոնզե փա՛յլ:
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՛ւր ես
Կոտրում սո՛ւրըս / արևա՛ռ: (Չարենց)
(Թեք գծիկով նշանակել եմ «ոտների» արանքները` հատածները):
Բայց այս ոտները կարող ենք այնպես շարենք, որ նորից ունենանք երկու տողանոց ու «հայերենին հարազատ» արական հանգերով ոտանավոր.
Բրոնզ ես, /հո՛ւր ես, /բրոնզե սո՛ւր ես, /բրոնզե փա՛ռք ես, /բրոնզե փա՛յլ:
Բայց դու զո՛ւր ես, /ախ, իզո՛ւր ես /կոտրում սո՛ւրըս /արևա՛ռ:
Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» ոտանավորի Թումանյանի իրո՛ք փառավոր թարգմանության մետրը, ոնց որ երևում է վերևի քառատողից, բնագրի մետրը չունի՛: Ուրեմն.
4. Ոտանավոր գրելու կամ թարգմանելու համար պարտադիր չի, որ տաղաչափության հիմունքներն անգիր իմանաս: Այսինքը, պարտադիր չի ու պետք է՛լ չի, որ հիշես, թե ինչ է` յամբը, անապեստը, քորեյը, ամփիբրաքոսը, պեոնը, դակտիլը ևն: Սրանց իմացությունը նույնիսկ խանգարելու է, որովհետև ուշադրությունդ շեղելու է, թե որ հանկարծ ընկնես սրանց հետևը:
Ոտանավորը երաժշտական լսողությունո՛վ են թարգմանում կամ գրում:
(Թարգմանության հիմունքները սովորելուց հետո` անպայման արժի, որ Մանուկ Աբեղյանի Տաղաչափությունը, գոնե մի անգամ, ուշադիր կարդաս, բայց չմոռանաս, որ դրա միջի մի քանի բանի մասին սեփական կարծիքդ ունենալու իրավունքն է՛լ ունես):
Թե որ չափածոյի համար հարկավոր լսողությունը չունես, քեզնից ոտանավոր գրող կամ թարգմանող չի՛ ստացվի:
Մեկ-մեկ լսողությունդ ասելու է, որ տողդ անհարթ է: Այդ ժամանակ պիտի նայես ու ստուգես տողիդ ոտները, պիտի ստուգես, թե այս կամ այն ոտի մեջ հո ավել կամ պակաս վանկ չունե՞ս:
(Ամենահեշտ ձևը տողի կամ ոտի վանկերը հաշվելն է, բայց մեկ-մեկ պիտի հաշվի առնես, որ դադարն էլ կարող է վանկ լինի: Թե որ սա չի օգնում, նոր պիտի ստուգես շեշտերի դրությունը: Ոտի գաղափարին արդեն ծանոթացրել եմ վերևի Չարենցի ոտանավորի օրինակով):
(Իմիջիայլոց, հենց ոտների համար են ասում` ոտանավոր, այսինքն, ոտավոր, ոտ ունեցող: Բանաստեղծությունը նշանակում է խոսքաստեղծություն, ինչը շատ ավելի ընդհանուր գաղափար է):
Թումանյանի քառատողը նորից եմ բերում, «ինտոնացիոն» կամ «տըրամաբանական կոչված հզոր շեշտը նշելով կրկնակ շեշտով: Իհարկե, այս հզոր շեշտի տեղը որոշելը ճաշակի հարց է, սա դնելու մեկից ավել ձև կա, մանավանդ երկար տողերով ոտանավորների մեջ.
Հո՛ղմը մեգո՛վ / երկի՛նքն առնո՛ւմ,
Գալարո՛՛ւմ է / բո՛ւքը ձյա՛ն,
Մի՛ն մանկա՛ն պե՛ս / լա՛՛ց է լինո՛ւմ,
Մի՛ն ոռնո՛՛ւմ է / զե՛րթ գազա՛ն:
Ահա սրա մի ուրիշ տարբերակը.
Հո՛ղմը մեգո՛վ / երկի՛՛նքն առնո՛ւմ,
Գալարո՛՛ւմ է / բո՛ւքը ձյա՛ն,
Մի՛ն մանկա՛ն պե՛ս / լա՛՛ց է լինո՛ւմ,
Մի՛ն ոռնո՛՛ւմ է / զե՛րթ գազա՛ն:
Ահա 3-րդ տարբերակը.
Հո՛ղմը մեգո՛վ / երկի՛՛նքն առնո՛ւմ,
Գալարո՛ւմ է / բո՛ւքը ձյա՛ն,
Մի՛ն մանկա՛ն պե՛ս / լա՛՛ց է լինո՛ւմ,
Մի՛ն ոռնո՛՛ւմ է / զե՛րթ գազա՛ն:
5. Իհարկե, պոետն է՛լ, թարգմանն է՛լ պիտի բազմակողմանի գիտելիք ունենա, մանավանդ արձակ գրողը (չեմ հավատում, որ մարդը գրելու շնորհք չունենա, բայց թարգմանելու շնորհք ունենա):
Սրա համար էլ պիտի տաղաչափությունը գոնե մի անգամ «սովորած ու հետո մոռացած» լինես, որ հենց պետք լինի, բացես, օրինակ, Մանուկ Աբեղյանի «Տաղաչափությունն» ու պետք եղած բաներն ստուգես, կամ իմացածներդ թարմացնես:
Ինքը, Աբեղյանը, ով վիթխարի գիտելիքի տեր մարդ էր, ու ինչքան էլ իրեն չսիրողները վայրահաչեն, մեր երևի հլը որ ամենախոշոր ու ամենահանճարեղ հայագետն է, իր Տաղաչափություն գրքով ապացուցում է, որ տաղաչափություն ասված գիտությունը հոյակապ գիտի:
Բայց «տաղ չափելու» վարպետությունը լրի՛վ է տարբեր «տաղ գրելու» վարպետությունից: Աբեղյանն իր ասածս գրքում դրել է իր գրած մի քառատողը, դրել է օրինակի համար, բայց այս օրինակի ոտներն «անհարթ են», ինչն ապացուցում է, որ տաղաչափական զուտ տեսական գիտելիքը հերիք չի, որ կարողանաս ոտանավոր գրես:
Երևի մի թեթև բնատուր շնորհք է պետք, բայց այդ շնորհքը պիտի զարգացնես: Պիտի մանավանդ զարգացնես ճաշակդ ու գիտելիքդ: Գիտելիքդ պիտի զարգացնես ու կուտակես անընդհատ, ու բոլո՛ր ասպարեզներից, ոնց որ Շեքսպիրը, Միլթոնը, Պուշկինը, Էվրիպիդեսն ու խոշորագույն գրողներից շատերը (թե չէ` 19.2-ի թարգմանի պես կղզու անունը կխառնես մարդու անունի հետ):
Սրանցից Էվրիպիդեսը հիմնավոր գիտելիք ուներ իր օրերի ո՛ղջ գիտությունից, իսկ առաջին երեքը լավ էին ծանոթ այն օրերի բնագիտությանը, ինչն Էվրիպիդեսից 25 դար հետո հազվագյուտ բան է ողջ աշխարհում:
6. Շատ լավ կլինի, որ բնագրի տողերի թիվը չփոխես, թե որ փոխելն «օդի պես անհրաժեշտ չի»:
Եսենինի 10-րդ ոտանավորի 4-րդ տունը, օրինակ, իմ թարգմանության մեջ դարձավ երկու տուն, որովհետև բնագիրն այնքա˜ն էր սիրուն, որ չուզեցի, որ դրանից բան կորցնեմ, իսկ հայերեն գտածս երկու տարբերակն էլ այնքա՛ն էին հաջող թվում, որ որոշեցի` երկուսն է՛լ թողնեմ: Թե որ մեկնումեկն ասի, թե դա թարգմանություն չի, վնաս չկա, թող համարեն նմանություն, կամ «փոխադրություն»:
7. Տողերի տեղերը փոխելու իրավունքն անպայման ունե՛ս, թե որ դրա կարիքը կա: Տողերի տեղերը փոխելուց պատկերների ու սիրունությունների (Կ. Չուկովսկու ասած` «նրբագեղության էլեմենտների կամ տարրերի») թիվը լավ կանես` պահես: Նրբագեղության տարրերն ու սրանց թիվն ու ոտանավորի տեմպը պահելու խաթեր` կարող ես նույնիսկ տների տեղերը փոխես, ոնց որ արած է 21 -րդ ոտանավորի 21.1 ու 21.2 թարգմանությունների մեջ:
8. Թե որ տողերի տեղերը փոխելուց կարևո՛ր բան ես կորցնում, օրինակ, տեմպը, կամ ոտանավորի «վայրենությունը», տողերի տեղերը մի՛ փոխի, չի՛ կարելի, որովհետև թույլատրելի չի, որ տեմպը կամ «վայրենությունը» թուլացնես:
Օրինակ, Շեքսպիրի 90-րդ սոնետն սկսվում է մի «վայրենի» ու «կատաղած» տողով.
Then hate me when thou wilt; if ever – now!
ինչը նշանակում է.
Ուրեմն ատի՛ր ինձ, երբ որ կամենաս. եթե երբևէ – ուրեմն, հիմա՛...
ու այս տողն ստիպում է, որ սոնետի մնացած մասն էլ ունենա այս «վայրենությունը», այս «կատաղածությունը», այս ահավոր արագ տեմպը, ու Շեքսպիրն այս վիթխարի տեմպը պահում է միչև վերջ, մինչև սոնետի վերջին երկու տողը, որ այդ երկու տողով ասի, թե ինչքան շա՛տ ու շատ է սիրում իր սիրածին: Այ, այս տեսակ տողի տեղը, ուրեմն, համ էլ տեմպը փոխելու իրավունքը չունե՛ս:
Հայերենի իմ հենց նոր ասած տողը 15 վանկ ունի, բնագիրը` 11: Իհարկե, հնարավոր է, որ հայերեն տողն էլ լինի 10-11 վանկանոց (ոտների արանքի դադարներն էլ հետը հաշված).
Տո դե, ատո՛ւմ ես, ատի՛ հենց հմի՛...
կամ
Թե պիտի ատես, ատի՛ հենց հմի՛...
Մարշակն այս տեմպը չի պահել, որովհետև ռուսերենով ատի՛ բառը շատ է երկար ու ոչ «ոտանավորային» “ненавидь меня!”: Սրա համար էլ, ստիպված, Մարշակը գրել է.
Уж если ты разлюбишь – так теперь...
Գ. Էմինն էլ, չնայած իր գրքի առաջաբանում գրում է, թե անգլերեն ոտանավորները բնագրից է թարգմանել, մնացածներն էլ` տողացուց, այսինքն, բառացուց, իր թարգմանությունը սկսում է Մարշակի ռուսերեն թարգմանության 9-րդ տողի գաղափարով.
Եթե պիտի ինձ լքես, լավ է, լքես հենց հիմա՛...
ինչը, դադարներն էլ հետը, մոտ 14-15 վանկանի տող է, ու Շեքսպիրի տողի վայրենությունը բոլորովին չունի: Ուրեմը, հիշի՛ հետևյալ կանոնը.
9. Թե որոշել ես, որ պիտի պոետ կամ թարգման դառնաս (սրանք պիտի նույն բանը լինեն) ոչ մի անգամ սուտ մի՛ ասա, թեկուզ ա՛յն պատճառով, որ մի օր Էմինի պես կբռնվես:
10. Թե կարող ես, բնագրի տողերի վանկերի թիվը պահի՛ կամ այդ թվին մո՛տ մնա:
Բայց թե սկսնակ ես, սա շատ դժվար կլինի: Մյուս կողմից` հայերեն մանավանդ գրական ոճի բառերը միջին հաշվով շատ ավելի երկար են, օրինակ, անգլերեն բառերից, որոնց մեծ մասը միավանկ է, ու միջինով` հայերենները ռուսերենից է՛լ են երկար:
Սրա համար էլ` հայերեն ոտանավորի տողի (արձակինն է՛լ) վանկերի թիվը միջինով, բնագրի համեմատ, միշտ է՛լ մի քիչ շատանում է, ու ինչքան շատ ես ընկնում «իմաստային ճշգրտության» հետևը, տողն այնքան շատ է երկարում: Հազվագյուտ է, երբ թարգմանության վանկերի թիվը հավասար է բնագրի վանկերի թվին:
Շեքսպիրի վերի 2-րդ ու 3-րդ տարբերակների վանկերի թիվը նույնն է, ինչ-որ բնագրինը, բայց այդքան կարճ տողերի մեջ բնագրի ասելիքը տեղավորելը շատ դժվար կլինի, որովհետև, ոնց որ ասվեց, հայերենի մանավանդ գրական բառերն ահավոր երկար են: (Հմմտ 15.1-ն ու 15.2-ը: Առաջինի վանկերը 150 հատ են, այսինքն, ճիշտ բնագրի վանկերի չափ, իսկ երկրորդինը` 200 հատ):
(Արձակի հարցն ուրիշ է: Չնայած Սովետի օրոք հատուկ պետական նորմա կար, որ հայերեն թարգմանությունն աճում է բնագրի 15 %-ով, փորձը ցույց է տալիս, որ լավ թարգմանը, համարյա միշտ, հնարավոր է, որ տեքստի ծավալը նույնիսկ կրճատի):
Ոնց էլ լինի, թարգմանության տողերը շատ-շատ երկարացնելը լավ չի (սկզբում ես է՛լ էի տողերը շատ երկարացնում, բայց հետո վարպետացա, ու ինչքան կարող էի, կարճ տողերով էի թարգմանում. տես, օրինակ, Եսենինի Սահադին միշտ, քու ասելով,... ու Ֆռոստի AWAY (Դագաղիս մեջ) ոտանավորները):
11. Թե որ բնագրի բոլոր տողերի վանկերի թիվը հավասար է, բայց արական ու իգական հանգերը հերթով հաջորդում են իրար, հայերենի տողերից մեկը կարող ես մյուսից մեկ-երկու վանկ կարճ անես, որովհետև իգական վանկն ավելի «կարճ» է, քան թե արականը, ու որովհետև կարճ տողը «շըրըխկում ա»: Ո՛րը կարճ կանես, դո՛ւ ես որոշողը:
12. Առհասարակ, թարգմանելիս` ամե՛ն ինչն էլ դո՛ւ ես որոշողը: Թե չես կարողանում որոշես, ուրեմն պոետ չես, իսկ թե պոետ չես, ուրեմն թարգման է՛լ չես, որովհետև թարգմանն ա՛նպայման է պոետ, ու լավ կլինի, որ պոետն էլ թարգմա՛ն լինի:
13. Անպայման պահի՛ հանգավորելու սիստեմը: Ու թե որ բնագրի հանգերը շքեղ են (երկու կամ երեք վանկանոց են), դու է՛լ պիտի շքեղ հանգեր ունենաս, բայց պարտադիր չի, որ շքեղ հանգերդ հենց բնագրի հանգերի տեղը լինեն:
Ու կարևոր է, որ ասածս նրբագեղության տարրերի թիվը չպակասի:
Այս գրքի «Արտեմիզմն ու հայ պոեզիայի ողբերգությունը» վերլուծությունը կարդա, ու հաշվի առ համ էլ սրա հաջորդ կետը:
14. Անպայման պահի ալիտերացիա կոչված նրբագեղության տարրերի թիվը, կամ էլ սրանք շատացրու, թե կարող ես:
Ալիտերացիան նման բաղաձայնները ոտանավորով մեկ շնորքով փռելն է:
Սրա լավ օրինակներն ունի Տերյանը, երբ իր «աշնանային» ոտանավորների մեջ շ-երն է սիրուն փռում ու դրանցով թախծոտ տրամադրություն է ստեղծում:
Չմտածես, թե շ-երով միայն թախիծ է ստեղծվում: Կարող է լրիվ հակառակը լինի: Շնորհքի հարց է: Պարտադիր չի, ու հնարավոր է՛լ չի, որ հենց բնագրի բաղաձայնների սիստեմը պահես:
Oրինակ, նայի Դևի 4.3 թարգմանության առաջին հատվածը, ուր, մեծ մասամբ, «սուլող» ձայների ալիտերացիան է որոշակի տրամադրություն ստեղծում:
Ի՞նչ տրամադրություն է դա, ես է՛լ չգիտեմ, մենակ գիտեմ, որ սիրուն բան է ստացվել, բայց լրիվ պատահական է, որ բնագրի ալիտերացիաներն էլ են սուլողներով, չնայած այնտեղ լիքը ուրիշ ալիտերացիա էլ կա: Մի խոսքով, բնագրում կարող է ժ-երն ու զ-երը փռված լինեն, իսկ հայերենում` երկու լրիվ ուրիշ համալուծ հնչյուն (տես մանավանդ 32-ն ու 32.1-ը): Շատ կարևոր է, որ ալիտերացիաներն ա՛նպայման լինեն:
15. Նույնիսկ թե որ բնագրի ալիտերացիաները քիչ են կամ աղքատ են, աշխատի ինքդ քունո՛նքը սարքես, որովհետև դու մենակ թարգման չես, դու բնագրի հեղինակի հետ հայերեն ընտիր ոտանավոր գրող ես:
16. Անպայման պահի ասոնանսները, այսինքն նման ձայնավորների «խաղը»: Դասական մետրերի մեջ սրանք մեծ մասամբ հանգերի մեջ են լինում, մանավանդ երբ հանգերը թույլ են: Ազատ ոտանավորի մեջ ասոնանսները պատահում են ամեն տեղ, երբեմն` հեռու-հեռու, բայց շատ անգամ էլ` երկու հարևան բառի մեջ, ու հազար ու մի ձևով:
Սրա համար էլ պիտի շատ զգուշ լինես, ու թարգմանելուց առաջ բընագիրը լա˜վ քրքրես ու իմանաս նրբագեղության բոլոր տարրերն ու դրանց տեղերը:
17. Թարգմանելուց «օդի մեջ մի՛ մտածի», ինչ որ մտքիդ եկավ, ա՛նպայման գրի թղթի վրա կամ «կոմպիդ» մեջ: Զարմանալի է ու լրիվ անհասկանալի, թե ո՛նց է լինում, բայց որ մտքիդ եկած նույնիսկ ամենահիմար բանն էլ գրում ես, դա, համարյա միշտ, հուշում է, թե ճիշտը ո՛րն է:
Պատահել է, որ ինձ հարկավոր բառը գտնելու համար տողը մի քանի ժամ անընդհատ գրել եմ, ու անընդհատ էլ փոխած: Պատահում էր, որ հարկավոր բառի տեղը մի բարբաջանք էի գրում, օրինակ, «բրբունք, գամփակ» ևն: Սրանք է՛լ են օգնում, որ ուզածդ բառը գտնես:
18. Ազա՛տ եղի, ախր գրելուց լրի՛վ ես մենակ: Անընդհատ էքսպերիմենտ արա, ինչ որ մտքիդ գալիս է, փորձի՛: Մի՛ վախեցի. ու հիշի՛, որ Շեքսպիրն ու Թումանյանն էլ են ջահել ու խամ եղել, բայց ահավոր աշխատավոր են եղել, եղել են զորավոր աշխատավոր: Դառի զորավոր աշխատավոր: Որ դարձար զորավոր աշխատավոր, հաստատ` մի լավ բան կդառնաս: Հիշի՛, ամենամեծ արատը` ծուլությունն է:
19. Մի ձգտի արածդ գործը վռազ ցույց տաս ուրիշին, կամ տանես խըմբագրություն: Համբերի՛ մի քիչ: Մի քանի օր, ու նույնիսկ մի քանի շաբաթ կամ ամիս: Թող որ այդ գործը հնանա, ու դու էլ համարյա մոռանաս, թե ի՛նչ ես գրել: Հետո վերցրու ու նորից կարդա արածդ, ու նոր կտեսնես, լա՞վ ես արել, թե՞ չէ:
20. Ոչ մի անգամ խմած ժամանակ մի՛ գրի, ու մ՛ի գրի, երբ տխուր ես, կամ հիվանդ: Ամենատխուր ու նույնիսկ ամենաողբերգական բաները գրվում են ամենաառողջ ու լրիվ տագնապազուրկ վիճակում:
21. Խուսափի՛ գրական «շտամպից», այսինքն, ծեծված մաշված ու «սիրուն» կամ «բանաստեղծական» համարվող բառերից ու հանգերից, ու, ինչքան կարող ես, գրի «խոսակցակա՛ն շերտով»:
Ամերիկացի Հեմինգվեյն ասում է, որ Փարիզի մի ժուռնալում աշխատելու ժամանակ մի շատ լավ խմբագիր ուներ: Այս խմբագիրը բառերի մի ցուցակ էր կախել պատից, ու ասել էր, թե ժուռնալիստներից ով այդ բառերը գործածի, գործից հանելու է:
Այդ ցուցակի բառերից էին` «հիասքանչ, դառնադաժան, տարաշխարհիկ, հավուր պատշաճի, և ինչո՞ւ ոչ, անձուկ, անագորույն, անգոսնել, ըզգետնել, զգլխիչ» ևն (պարզ է, որ հայերեն նմանակներն եմ բերում): Հեմինգվեյն ասում է, որ այդ դասն ինքը հիշել ու կիրառել է իր ողջ կյանքում, ու որ իր լակոնիկ գրելաձևի, իր հաջողության գաղտնիքներից մեկը` սա էր:
Թումանյանը, Անուշի առաջին տարբերակներից մեկը տպելուց հետո ահագին փոխում է Անուշը: Փոփոխություններից մեկը բառաշերտն էր:
Թումանյանն իր Անուշի սկզբի տարբերակներից քերում հանում է ա՛յն բառերը (1902-1916), որ այն օրերի հային` կա՛մ անծանոթ ու անհասկանալի էին, կա՛մ անսովոր: Հիշի՛, որ Թումանյանը շատ լավ գրաբար է՛լ գիտեր, գրական ոճերն է՛լ, այսինքն, գիտե՛ր, թե ինչ է անում:
Ասածս բացատրելու համար սկզբից բերում եմ Թումանյանի Հառաչանքի նախերգանքը, ինչի մեջ ընդգծել եմ այն բառերը, որ այն օրերի «քիչ» գրագետ հայի (այսինքն, հայերի 99 %-ի) ականջին շա՛տ-շատ էին անսովոր, ու հետո դրանցից մի քանիսը միայն` փոխում եմ այն օրերի (1890-ականների) համար սովորական բառերով:
1
Լեռնե˜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լցված,
Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:
2
Ձե˜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:
3
Քեզ մոտ եմ գալիս, իմ հի˜ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս`
Սրտիս ականջին խոսելով թաքուն...
4
Ո˜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,–
Ոգևորության հզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի˜ք իմ հեգ:
5
Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լցնեմ:
6
Ձորե՛ր, ա˜յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:
7
Դուք էլ խոսեցեք, դուք էլ պատմեցեք
Ձեր անդունդներով եկեք չափվեցե˜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
Հիմա սրան կցում եմ մի փոքրիկ բառարան, ինչի մեջ ընդգծածս արխայիկ բառերի դիմացը դնում եմ այն օրերի Արարատյան բարբառի կենդանի բառերը կամ ձևերը, որ կարդացողն իմանա, թե Թումանյանի գրածն ա՛յն օրերի հայի համար ինչքան էր անսովոր ու էկզոտիկ:
Բառարանիկ
լեռ – յալ, սար
ներշընչված – սիրտ առած(?)
դարձյալ - էլի
թընդալ - գոռգոռալ (?), դմբդմբալ
աշխուժ - ուրախ(?)
ջերմ – տաք
իղձ – մուրազ, էրազ, ուզածը
ձեզ մոտ – ձեր մոտ
թըռչում – թռնում
հախուռն – (?)
հալածել – հետևից ընգնելով չարչարել
վերըստին – նորից, էլի
տխուր - դիլխոր, քիթ ու մռութը կախ
ձայն – ձեն
ծանր – ծանդր
թախիծ, տրտմություն - անհավեսութին, բեհավեսութին, դիլխորութին
նըվեր - փեշքեշ, բախշիշ
վեհափառ – (ասվում էր մենակ կաթողիկոսին)
դայակ – (չկար)
մանուկ – քյորփա, էրեխա
այնժամ - էն վախտ, էն սհաթին
հանգիստ - դինջ (կամ սրա պես մի բան)
ականջ - անգաճ
թաքուն - գողտի, գողտուկ
ձև - սամթ
ոգևորություն – (?)
հայրենիք – վաթան
հեգ - խեղճուկրակ
հզոր – ղվաթով, ուժով, թափով
քեզ մոտ – քու մոտ
բայց - ամա
քո ծաղիկներին – քու լալաներին
ծաղիկ – լալա
հեծություն – սուգ ու շիվան(?)
հառաչանք - ա˜խ ու վա˜խ, հոգոց հանելը
անդունդ - շատ խոր ձոր
խորունկ վերքեր - փիս յարաներ
հարված – դմբուզ, քոթակ(?)
հետք – ըռադ, իզ
խոսեցեք – խոսեք
պատմեցեք – պատմեք
եկեք - էկեք
չափվեցեք – չափվեք
տեսնեմ – տենամ
ուզում եմ երգել - ուզում եմ երգեմ (ձախ կողմինը ռուսիզմ է)
Իհարկե, հնարավոր է, որ այս ցուցակի մեջ մի քանի մանր-մունր սըխալ կամ վրիպակ լինի, որովհետև սրանք հիշելով եմ բերում:
Հետո Թումանյանը, ինչքան կարող էր, ազատվեց Հյուսիսափայլի սքոլաստիկական ազդեցությունից, ու մեծ մասամբ գործածում էր կենդանի, «խոսակցական» լեզուն, որովհետև.
Կենդանի, «խոսակցական» լեզուն շատ ավելի դիպուկ ու շատ ավելի մտերմիկ է, ու սրա բառերն էլ շատ ավելի կարճ են ու հարմար, ինչ էլ որ մաքրամոլներն ասեն: Ու Թումանյանն իր լավագույն արձակ գործերը հենց այդ «խոսակցական» լեզվով է գրել:
Հիմա էլ եմ բերում նույն ոտանավորը, ոնց որ Թումանյանը hասուն տարիքում կխմբագրեր, թե որ հրատարակիչները թողնեին ու Հյուսիսափայլի հաստատած մոդան էլ չլիներ, ու Թումանյանն էլ հասարակական կարծիքից բոլորովին չվախենար.
1
Լեռնե˜ր, ներշընչված է՛լի ձեզանով,
Թընդո՛՛ւմ ա հոգիս աշխուժով լցված,
Ու ջե՛՛րմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձե՛՛ր մոտ են թռնում հախուռն երամով:
2
Ձե˜զ, ձե՛զ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձե՛՛ն եմ տալի ու ծանրաթախիծ
Հոգուս ձեները ձե՛՛զ բերում նըվեր:
3
Քո՛ւ մոտ եմ գալի, իմ հի˜ն տրտմություն,
Վեհափառ դայակ էն հին օրերի,
Է՛ն ժամ է՛՛լ չէիր ինձ հանգիստ տալի`
Սրտիս ականջին խոսելով թաքուն...
4
Ո˜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,–
Ոգևորության հզո՛՛ր թևերով
Քո՛՛ւ մոտ եմ գալի, հայրենի˜ք իմ հեգ:
5
Գալիս եմ, բայց ո՛՛չ ուրախ երգերով
Քու ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դա՛՛ռն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորե՛՛րըդ լցնեմ:
6
Ձորե՛ր, ա˜յ ձորեր, սև˜, լա՛յնաբերա՛՛ն,
Սըրտիս էս խորո՛՛ւնկ վերքերի նման.
Աստծու հարվածի հետքե՛՛րն եք դուք էլ,
Ձե՛՛ր մոտ եմ գալի, ուզո՛ւմ եմ երգե՛մ:
7
Ու դուք է՛լ խոսեք, ու դուք է՛լ պատմեք
Ձեր անդունդներով էկե՛ք ու չափվեք,
Դուք է՞լ եք, տենամ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախի՛՛ծն ահավոր...
Այստեղ մոտ 30 փոփոխություն եմ արել, բայց որ ե՛ս եմ կարդում, ոչ մեկը գլխի է՛լ չի ընկնում, թե որևէ բան է փոխած: Ու մեր դասականներից կամ էլ նորագույն լավ գրողներից ի՛նչ էլ կարդամ, կարդալուց գրական ոճը, ավտոմատ, փոխում եմ:
Չգիտեմ, ում` ոնց, բայց այս տարբերակն ինձ շատ ավելի շատ է դուր գալիս, ու ես կասկած անգամ չունեմ, որ թե Թումանյանը հրաշքով կենդանանար, վռազ համաձայնելու էր ասածիս (Սահյանը, օրինակ, իմ կարծիքով, չէր համաձայնի, ինչ է՛լ ասեիր):
Քանի առիթ կա, ասեմ:
Այս ոտանավորը ցույց է տալիս, որ Թումանյանը բոլորովին էլ բարբառով չի գրել: Թումանյանը գրել է ի՛ր գրական ոճով, ա՛յն տեսակ մի գրական ոճով, ինչի հիմքը, անկասկած, Արարատյան բարբառն է: Ու այդ գրական ոճն իր բառապաշարով շա˜տ-շատ է հեռու Արարատյան բարբառից:
Նույն ձևով էլ, ես` ինքս, բարբառով չեմ գրում: Ես է՛լ եմ գրում գրական ոճով, ի՛մ գրական ոճով, ու իմ այս ոճը բառապաշարով է՛լ, իր քերականությունով է՛լ շատ-շատ է մոտ Արարատյանին, ավելի մոտ է, քան թե մինչև այսօր կիրառված որևէ մի գրական ոճը, բացի, երևի Աբովյանինը` բարբառի ի՛ր օրերի վիճակից:
Իմ գրական ոճի մեջ չկա որևէ մի բան, որ Արարատյան բարբառի մեջ չլինի, ու որ այդ բանը ես ի՛նքս հորինած լինեմ: Ու իմ ոճի մեջ չկա մի բան, բացի գուցե խի՞ հարցականը, հեչ ժխտականն ու մի քանի դերանունը, որ Խ. Աբովյանը, Պ. Պռոշյանը, Վրթ. Փափազյանը, Հ. Թումանյանն ու Դ. Դեմիրճյանն ու ուրիշներն արդեն գործածած չլինեն:
Ու չեմ հասկանում, իրենց «խի՞» է կարելի, իսկ ինձ` չէ: (Այս խի-ի մասին տես 17-ի դիտողությունների մեջ):
Մի բան չեմ հասկանում: Կարո՞ղ է` մեր այս հայ ժողովուրդը մտածում է, թե Խ. Աբովյանն ու Հ. Թումանյանը պիտի ոչ մի հետևորդ չունենան, ու զարմանում է, երբ իմ պես մեկը հետևում է իրենց:
Բա Խ. Աբովյանի ու Հ. Թումանյանի սկզբունքներին հետևելը այլանդա՞կ է, զզվելի ու անթույլատրելի՞ է:
Ես, այս ամենի հետ, բառապաշարով չեմ ստրկանում ո՛չ բարբառներից որևէ մեկին, ոչ է՛լ գրաբարին, այսինքն, հետևում եմ Աբովյանին ու Թումանյանին: Ուրեմն, ճիշտը որ ասեմ, հենց ու միայն ե՛ս եմ, որ անշեղ ենթարկվում եմ Ստեփանոս Նազարյանի ու Միքայել Նալբանդյանի պահանջներին, բայց մեկ է` միայն ու միայն թուք ու մուր եմ ուտում: Ու թե պետք է լինում, «գրական» բառերն էլ եմ գործածում, բայց շատ զգույշ ու տեղին:
Ու չեմ էլ ասում կամ պահանջում, որ ուրիշներն էլ ի՛մ պես գրեն կամ իմ պես թարգմանեն: Ազատությունը, ուրիշներին ոչ մի կերպ չվնասող ազատությունը, ամենաթանկ բանն է այս արևի տակ: Թող ամեն մեկը գրի իր ուզած ձևով, իր ուզած գրական ոճով, կամ թեկուզ իր բարբառով:
Ախր չէ՞ որ դատավորը միայն ու միայն ժամանակն է: Բա որ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտը հենց ե՛ս եմ: Այդ ո՞վ է ապացուցել, որ մեր գըրական ու լեզվական մաքրամոլնե՛րն են ճիշտ: Ոչ մեկը:
Ու իմ առաջարկած թարգմանական այս կանոնները ճիշտ են ու կիրառելի գրական ամե՛՛ն մի ոճի համար:
Իմիջիայլոց, իմ գրածները կամ թարգմանածները, ինձնից բացի, ոչ մեկը, նույնիսկ պրոֆեսիոնալ ասմունքողները, չեն կարող կարդան, որովհետև սովոր են մեր «ավանդական» կոչված եկեղեցական արտասանությանը, ինչով հայ ժողովրդի ոչ մի հատվածը, ո՛չ մի (նույնիսկ ամենափոքր) գյուղը, ո՛չ մի օր չի խոսել: Ես չեմ «կարդում», ես` խոսո՛ւմ եմ, խոսում եմ Երևանի՛ բարբառով, իհարկե, մի քիչ շեշտած:
Նկատելի է, որ Թումանյանը (ու իր օրերի գրողներից շատերը) շատ անգամ գաղտնավանկի ը-ն գրում է: Գրում է մա՛նավանդ ա՛յն բառերի մեջ, որ ինքն է՛լ գիտի, որ անսովոր են ու ժողովրդին անծանոթ: Գրում է, որ գրին «խամ» մարդը ճիշտ կարդա: Ես սա գիտեմ, որովհետև ինքս է՛լ եմ այդպես անում:
Օրինակ, հենց նոր գրեցի` «ինքս», ոչ թե` «ինքըս», որովհետև այս բառը բոլորն էլ գրած վիճակով շատ են տեսել: Բայց գրում եմ` «դուրըս գալիս է, դուրըդ չի գալի», որովհետև որ այսպես չգրեմ, կարող է կարդան` «դուրս (ներսից) գալիս ա» ևն:
Մանավանդ, գրական ոճերին հետևելիս, Թումանյանի պես, գրում եմ` ըսփռել, ըսքողել ևն, որ անտեղյակները հանկարծ չկարդան` սըփըռել, սըքողել:
Գաղտնավանկի ը-ի չգրելը Մաշտոցն է սկսել, որովհետև հունարենը ը ձայնն ու տառը չուներ, իսկ Մաշտոցը հունարենին շա՛տ էր հետեվում:
Հազար ափսոս, որ գրեր, մեր մանուկները գրել կարդալը շատ ավելի հեշտ կսովորեին:
22. Շտամպ (այսինքն, «մաշված, ծամծմված») կարող է լինի համ էլ բանաստեղծական մետրն ու ռիթմը:
Ռուս գրականության մեջ, Պուշկինից ու Լերմոնտովից հետո, ահագին երկար ժամանակ, շատերն էին գրում սրանց մետրերով ու ռիթմերով, մինչև որ եվրոպական իմպրեսիոնիստական հզոր շարժումը (շատ արագ) հասավ Ռուսաստան, ու Բլոկը, Եսենինը, Մայակովսկին, Պաստեռնակը, Մանդելշտամն ու ուրիշները հազար ու մի նոր մետր ու ռիթմ բերին պոեզիա ու «թարմացրին» ռուսական պոեզիան:
Ու երբ Եսենինին կամ մեկ ուրիշին թարգմանում են «դասական» շտամպներով, չի սազում, ու սրանց ոգուց ու տրամադրությունից ու ձևի նորությունից բան չի մնում:
23. Թարգմանությունն սկսի՛ ամենակարևոր տող(եր)ից կամ տնից: Այդ տողո՛վ պիտի գտնես հայերենին ամենաշատը սազող մետրը: (Սա չի նշանակում, որ այդ տողը պիտի դնես ոտանավորի հենց սկիզբը: Երևի տողը մնա իր տեղը):
Օրինակ, Շեքսպիրի ասված սոնետի հենց առաջին տողն է կարևորը, ու դրա թարգմանությունը հենց այդ տողից է՛լ պիտի սկսվի, ու հենց դրա՛ մետրն ու տրամադրությունն են որոշելու ոտանավորի մետրն ու տրամադրությունը: Ու մնացած սոնետների համարյա բոլորի հիմնական ասելիքը սոնետի վերջին երկու տողի մեջ է, ուրեմն, թարգմանը պիտի հենց այդ երկու տողո՛վ «բռնի» ոտանավորի մետրն ու ռիթմն ու տրամադրությունը:
(Ես Շեքսպիրի «Սոնետներ»-ի իմ հրատարակած (2020) թարգմանությունը, համարյա որպես կանոն, սկսել եմ վերջին երկու եզրափակող տողով ու հենց սրանից, քանի որ Շեքսպիրի սոնետը, համոզված եմ, հենց ի´ր կարծիքով, վերջին երկու տողի ասելիքն է եղել):
24. Մանկական ոտանավոր թարգմանելուց` անպայման գրի aabb հանգերով, եթե, իհարկե, բնագիրն այդպես չի գրած, կամ հատուկ տեսակի ոտանավոր է, օրինակ, լիմերիկ է: Այս անգամ միայն պահի բնագրի հանգավորումը: Թե որ բնագրի հանգավորումն ասածս տեսակից չի, ուրեմն, կամ փոքրերի համար չի, կամ լավը չի, մի՛ թարգմանի: Առհասարակ, թարգմանի մենակ ա՛յն ոտանավորները, որ այնքա՛ն են դուրըդ գալիս, որ կուզեիր, որ դո՛ւ գրած լինեիր:
25. Հիշի՛, կետադրությունը միշտ է՛լ անհատական է, այսինքն, ամեն մի մարդ ունի իր իսկ անհատական կետադրությունը, ու կետադրության բոլորի համար միասնական կանոններ չկան աշխարհի ո՛չ մի լեզվով, ու չեն է՛լ եղել: (Տես Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայերեն լեզվի, հատոր 6-րդ, կետադրության գլուխը):
Չկա հայերեն կետադրության կամ ուղղագրության ոչ մի կանոն, նույնիսկ մի հատիկը, որ մեր գրողներն ու գրագետները, ու հենց իրենք, կետադրության ու ուղղագրության կանոնների հեղինակ հայ լեզվաբանները, բազում անգամ խախտած չլինեն:
Թումանյանը սա լա՛վ գիտեր, ու սրա համար էլ նույն նախադասության մեջ մի անգամ գրում է` «թե`չէ», իսկ մի քանի բառ հետո` «թե չէ», ու սրա պես բան` իր գրվածքներում շատ կա:
Իհարկե, մարդկանց (մանավանդ իրենց հույժ գրագետ համարող «լեզվաբաններին, ժուռնալիստներին ու հայերենի դասատուներին») շատ չգըրգըռելու ու քննություններից չկտրվելու համար, արժի, որ կետադրական «հիմնական կանոնները» մի քիչ իմանաս ու կիրառես:
Բայց թե պետք է, որ կետադրության կանոնները խախտես, խախտի՛, մի՛ վախեցի: Կետադրությունը դնում են, որ կենդանի խոսքի դադարներն ու ինտոնացիան գոնե մի˜ քիչ նշեն, ու դու էլ ա՛յնպես դիր, ոնց որ ականջդ է հուշում: Մեկ-մեկ էլ կետադրությունն օգնում է, որ տրամաբանական երկվություն չլինի:
Հիշի՛, իսկի է՛լ պարտադիր չի, որ թարգմանության ու բնագրի կետադրությունները նույնը լինեն: Շատ անգամ սա նույնիսկ անհնար է:
(Տես, օրինակ, Դևի կամ 7.2-ի թարգմանություններին արած դիտողությունները):
26. Հիշի՛, գրածդ գուցե քեզ թվա ռիթմիկ, բայց ռիթմով դասավորված չլինի:
Ասածս բացատրեմ Թումանյանի Լոռեցի Սաքոյից առած մի հայտնի օրինակով: Թե որ Թումանյանն այդ գործի առաջի տունը դասավորած լիներ հայերենի դասատուի պահանջած «ճիշտ» ձևով, ասածս տունը ոտանավոր չէր լինի, կլիներ արձակ.
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց ժայռերը
խորունկ նոթերը կիտած,
Դեմուդեմ կանգնած, համառ ու անթարթ հայացքով
Հանդարտ նայում են իրար:
Հիմա այս տողերը դասավորենք համարյա Թումանյանի պես, այսինքն, նորից գրելով արձակի ձևով, բայց կետադրելով պոետի պես.
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց` ժայռերը խորունկ նոթերը կիտած, դեմուդեմ կանգնած, համառ ու անթարթ` հայացքով հանդարտ` նայում են իրար:
Սա արդեն ոտանավորի ռիթմ ունի, ու հենց ոտանավոր է, որ կա՛: Թումանյանը սա մի թեթև ուրիշ ձևով է դասավորել.
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց` ժայռերը խորունկ նոթերը կիտած, դեմուդեմ կանգնած, համառ ու անթարթ` հայացքով իրար` նայում են հանդարտ:
Կամ ճիշտ ու ճիշտ Թումանյանի՛ ձևով.
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը` խորունկ նոթերը կիտած՝
Դեմուդեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ:
Հիմա երևի պարզ է, թե կետադրությունն ու տողատելն ինչ նշանակություն ունեն խոսքի ռիթմի ու երգեցիկության, ուրեմն, համ էլ ոտանավորի համար: Սրա համար էլ պիտի ուշադիր լինես, ու ստուգես, թե որ հանկարծ գրածդ մի քիչ ուրիշ դադարներով կարդաս, հո ռիթմը չի՞ դառնում արձակի ռիթմ:
Թե դառնում է, պիտի այնպես կետադրես, որ հատածներն իրենց ճիշտ տեղերն ընկնեն, որ նույնիսկ «խամ» կարդացողը ոտանավորի մետրը չըխախտի:
Սրա համար կետադրական նշաններից հարմար են` բութը, կախման կետերը (որ իբր թե թերասություն են հուշում), գիծը, ու մեկ-մեկ էլ` տրամաբանական հզոր շեշտը: Կամ էլ` այնպես տողատի, որ նորից մետրիկան չխախտվի, բայց եթե սա հակառակ է բնագրի «դիզայնին», խորհուրդ չի տրվում:
27. Պիտի շատ կարդաս ու շատ թարգմանես, որ սինոնիմների շարքերդ հարուստ ու արթուն լինեն: Չընկնես սինոնիմների բառարանների հետևից, դրանք օգուտ չեն տալիս:
Առնում ես, մեկ-երկու անգամ բացում ու համոզվում, որ ուզածդ բառը չկա, ու էլ ոչ մի անգամ չես բացում:
28. Գործն անելո՛վ են սովորում. ուրիշ ձև չկա, ու չի էլ եղել:
29. Հիշի՛, մենակ բառերը չեն, որ սինոնիմներ ունեն: Բառակապակցությունները, նախադասությունները ու նույնիսկ ոտանավորներն էլ սինոնիմ ունեն: Ճիշտը որ ասենք` թարգմանությունը հենց «սինոնիմ» է, որ կա:
30. Հիշի՛ համ էլ, որ դրական խոսքերից համարյա բոլորն էլ ունեն բացասական սինոնիմ, ու հակառակը:
Օրինակ, «այստեղ չի մնա» խոսքը «այստեղից կգնա» խոսքի սինոնիմն է, ու հակառակը, սրանցից երկրորդն առաջինի սինոնիմն է: Օգտվի՛ այս հնարքից:
31. Հ-ից առաջ ոչ մի անգամ «ն» հոդը մի՛ գրի:
Արարատյան բարբառի (մի քանի ուրիշինն էլ) «հ» ձայնը (կամ «շունչը») այնքան ուժեղ է, որ իր շրջապատի ձայնավորներից լրի՛վ է անկախ: Ուզում եմ ասեմ, մի՛ գրի, օրինակ, «լույսն հանգավ». գրի՛ ու անպայման` «լույսը հանգավ», որովհետև Արարատյան բարբառը հենց այսպե՛ս է ասում, իսկ մեր գրական ոճերի հիմքը Արարատյան բարբառն է (ավելի ճիշտ, Երևանի բարբառն է):
Եթե գրես «լույսն հանգավ», պիտի կարդանք` «լույսն անգավ», այսինքն, առանց հ-ի, որ կարենանք առաջին ն-ն ասենք: Կամ էլ պիտի կարդանք «լույսըն հանգավ», ինչը նախորդից մի վանկ ավել է, ու ճիշտ է Սևանի ավազանի մի քանի խոսվածքի համար, բայց ո՛չ Արարատյան բարբառի:
Բացի սրանք` ն որոշյալ հոդն ստորակետից կամ մի ուրիշ դադարից առաջ չի կարելի: Սրա տեղը պիտի լինի ը հոդը: Այս սխալը շատ-շատերն են անում: Տես 8.2-ը:
32. Ոտանավորի վանկերի պակասը լրացնելու խաթեր դերանուն ու ուրիշ «սպասարկու» բառ մի խցկի այդ տողը, ոնց որ, օրինակ, Վ. Դավթյանն ու Հ. Սահյանն ու ուրիշ շատ-շատերն են անում (տես թարգմանությունները), մանավանդ, եթե այդ բառերը ոտանավորին չկապված միտք ու տրամադրություն են բերում ու խաթարում են բնագրի միասնությունը:
Սպասարկու բառերի այս տեսակ «գործածությունը» պոետական անզորության կամ ծուլության նշան է, ու միշտ է՛լ թուլացնում է ոտանավորի ազդեցությունը: Փորձը ցույց է տալիս, որ թե լավ չարչարվես, միշտ է՛լ կարող ես սպասարկու բառերի անհարկի գործածությունից խուսափես:
33. Ռուսերենը հոդ չունի: Լեզու էլ կա, որ հայերենի զրո հոդի տեղը հոդ ունի, օրինակ անգլերենը: Հայն ասում է` (մի, ինչ-որ մի) գիրք, անգլիացին` a book, այսինքն, մի (ինչ-որ) գիրք: Ռուսի հոդը միայն տեքստից կարող ես գլխի ընկնես: Ու հայերը, մանավանդ ռուսերենից թարգմանելուց, շատ անգամ հոդ չեն դնում, ինչը կոպիտ սխալ է:
Ուրեմն, մանավանդ վերնագրերը դնելիս (ու առհասարակ) մտածի՛, հոդ պե՞տք է, թե՞ չէ: Հոդի դերի ահավոր կարևորությունը տես 18-րդ ոտանավորի դիտողությունների ու նաև «Արտեմիզմին» նվիրված վերլուծության մեջ:
34. Դերանունը համարվում է սպասարկու բառ, բայց, ինչպես Մանուկ Աբեղյանն է ասում, հայերենի դերանունները ոնց որ մի տեսակ շըռայլություն լինեն, քանի որ հայերենի բայը միշտ էլ դեմք ունի:
Հայերենի բայն ա՛նպայման դեմք ունի (Մանուկ Աբեղյանն իր «Մի քանի քերականական հարցերի մասին» գործի մեջ, լրիվ իրավացի, ասում է, թե «անորոշ դերբայ կոչվածը հայերենում ոչ մի բայական ֆունկցիա չունի, ու միայն ու միայն գոյական է»):
Ուրեմն, հայերեն բայի տեղը երբեք անորոշ դերբայ մի՛ գործածի, այսինքն, մի՛ գրի. «ուզում եմ երգել», որովհետև սա հայերեն չի: Սա ինչո՞ւ հայերեն չի:
Սա հայերեն չի: Ինչո՞ւ: Հայերեն չի, որովհետև հայերի մեծագույն մասը այսպես չի ասում:
Սրա տեղը հայն ասում է. «Ուզում եմ երգեմ»:
Հիշի՛, բայ է միայն ու միայն ա՛յն բառը, ինչը միաժամանակ դեմք ու թիվ ու ժամանակ ունի:
35. Անգլերենի բայը համարյա դեմք չունի (թե որ չհաշվենք Present Simple-ի եզակի երրորդ դեմքի s վերջավորությունը): Օրինակ, թե որ մի անգլիացու ասես` went, ինքը չի իմանա, թե «ով went արեց», որովհետև կարող է լինի I/he/she/it/we/you/they went. Սրա համար է, որ անգլերենի նախադասությունն առանց դերանունի «կյանք չունի»:
Ռուսերենի բայի անցյալն է՛լ դեմք չունի: Թե որ ռուսին ասես` ходил, ինքը չի իմանա, թե ո՛վ ходил, ո՞վ` я, ты, թե՞ он? Սրա համար էլ ռուսերենն ու մանավանդ անգլերենը` անհնար են առանց դերանունի:
Թարգմանը սա պիտի անպայման հաշվի առնի, ու իր հայերենն անհարկի չհեղեղի դերանուններով: Այս կանոնը շատ է կարևոր արձակի համար:
Մեր «ճշգրիտ» թարգմանության հետևորդներն «ամեն բարեխըղճությամբ» «թարգմանում են» պատահած բոլոր դերանուններն ու ըսպասարկու բառերը. իհարկե, տեղի-անտեղի:
36. Կարիք չկա, որ օտար մի գրողին լրիվ կարդաս ուսումնասիրես, որ նոր իրենից ինչ-որ բան թարգմանես, չնայած, որ լավ կարդացած լինես, չի խանգարի, կօգնի: Որ լրիվության ձգտես, գործ չես անի, որովհետև լրիվությունը վերջ չունի: Աշխարհի ամենագրագետ մարդն էլ ողջ գրականությունը չի կարդացել, ու չի է՛լ կարող կարդա:
Այնուամենայնիվ, մինչև գրելը կամ թարգմանելն սկսելը, պիտի գոնե մի երկու-երեք հազար գիրք կարդացած լինես, ընդ որում, ամենատարբեր ասպարեզներից ու առնվազն երեք լեզվով (երեք լեզվով միասին):
37. Ոտանավորը չափածոյի ռիթմ չունեցավ, դեն շպրտի՛, որովհետև այդ ժամանակ դա արձակ է: Ու թե որ արձակ ես գրել, ինչո՞ւ ես ասում կամ մտածում, թե ոտանավոր ես գրել:
38. Ինչ որ գրում ես, պիտի հնարավոր ու տրամաբանական լինի, թե որ բնագիրն այդպես է, (այսինքն, թե որ բնագիրը Թ. Ս. Էլյոթի Անապատ երկրի պես չի):
Թարգմանություն լինի ոտանավորը, թե հեղինակային, դրա թե՛ տողերը, թե՛ տները պիտի անկապ չլինեն ու արդարացված լինեն, ու կարդացողին տանեն հասցնեն ոտանավորի վերջնական ու գլխավոր ասելիքին:
39. Ուրեմն, թարգմանելիքդ պտի տեսնես կամ տեսած լինես, թե չէ` դա տրամաբանական չի՛ լինի:
40. Թարգմանը, հանգի կամ մի ուրիշ բանի խաթեր, իրավունք չունի հայերենին խորթ բան գրի, ո՛չ մի հատ, ու ո՛չ մի տեղ ու ոչ մի անգամ:
41. Չնայած ասվեց, որ հանուն գերազանց հայերենով չափածո ստեղծելու՝ թարգմանն իրավունք ունի բնագրի համարյա ամեն ինչն էլ զոհի, այնուամենայնիվ, թարգմանի վարպետությունը ինչքան բարձր է, այնքան նման զոհ քիչ է լինում: Լավ թարգմանը միշտ է՛լ կատարելության է ձգտում, ու ձգտում է, ինչքան հնարավոր է, բնագրին «հարազատ» մնա, բայց միայն հանուն բնագրի «իռացիոնալ» սիրունության ու թարմության, հանուն բնագրի ոգու:
Սրա համար էլ` իսկական թարգմանը, ճիշտը որ ասեմ, բնագրի ստրուկտուրան հազվագյուտ է փոխում:
***
2005 թվին մի հոդված գրեցի «Նոր աշխարհ» ամսագրի առաջին համարում, ինչը, մի թեթև փոխած ու մի քիչ էլ կրճատած, դրել եմ այստեղ, ու հենց սրանով եմ սկսում թարգմանության սկզբունքների մասին իմ խոսակցությունը, որ ցուցադրեմ ասածս «կանոնների» կարևորությունը:
Այս հոդվածի «թարգմանությունները» խախտում են ասածս համարյա բոլոր կանոնները, ու սրա համար էլ` սրա ուսումնասիրությունն սկսնակի համար պարտադիր է:
Ասեմ, որ այդ հոդվածին ոչ ոք պատասխանելու փորձ անգամ չարեց, ինչը մի անգամ էլ հաստատեց, որ ճշմարտությունը զորավոր բան է:
***
Անցյալ դարի 60-ական թվերին կոմունիստական կուսակցությունն իր տոտալիտար ռեժիմի սանձերը բավական թուլացրել էր, ու այն հեղափոխությունները, որ Եվրոպայի ու նախահեղափոխական Ռուսիայի արվեստի ու գըրականության մեջ մեկ-երկու դար առաջ էին եղել, Հայաստան էլ հասան:
Այն օրերի մեր ջահել ու ինքնահռչակ պոետներից մի քանիսը, մեծ մասամբ դեռ ուսանող, ավելի ճիշտ՝ Խորենացու ասած՝ «աշակերտք՝ հեղգ առ ուսումն և փոյթք առ ի վարդապետել, որք նախ քան զտեսութիւնն աստուածաբանք», հայտարարեցին, թե իրենք արևմտյան «նորագույն» բանաստեղծության, այսինքն՝ ազատ բանաստեղծության հայ մարգարեներն ու առաքյալներն են, ու որ իրենց բանաստեղծությունները միակ ճշմարիտներն են:
Ցավոք, այս ինքնահռչակ «աշակերտք հեղգք առ ուսումն», չնայած իրենց այն օրերի վախվորած (ու, մեծ մասամբ, նեղ շրջաններում արած) հայտարարություններին, թե «դասական պոեզիան իրեն արդեն սպառել է», ու հենց իրենք են, որ պիտի նորագույն հայ պոեզիա ստեղծեն, դեռ բանաստեղծ չէին ու դասական պոեզիայից էլ շատ թույլ գաղափար ունեին:
Ու մեր այս ջահել «պոետները», սուրճի կամ գինու սեղանների շուրջն ու իրենց «հույժ մոդեռնիստական-ավանգարդիստական» հավաքներին, վիթխարի ոգևորությամբ հենց այս տեսակ «հանճարեղ» բաներից էին խոսում, իրենց խոսքը համեմելով դեսից-դենից նոր-նոր փախցրած տարաշխարհիկ «իմպրտնի» տերմիններով՝ «իմպրեսիոնիզմ, սյուռեալիզմ, էկզիստենցիալիզմ, էքսպրեսիոնիզմ...» ևն:
Այն օրերին ինչքան շատ սրանց պես անուն իմանայիր, այս ջահելների շրջանում այնքան ավելի կրթված էիր համարվում:
Մեր այս ջահել «պոետները», իհարկե, հիմնավոր ծանոթություն չունեին այս ասածս «սիրուն ու խորհրդավոր» բաների հետ: Ու անկասկած, համարյա չէին կարդացել ո՛չ ռուս դասականներին (որ, հակառակ սրանց, լրիվ մատչելի էին), ո՛չ ռուսների թարգմանած արևմտյան (կամ արևելյան) դասականներին (ու որ ասեմ մերոնց էլ՝ շատ սխալ չեմ լինի), ու կարդալու միտք էլ չունեին, որովհետև սրանց համարում էին անցած գնացած շրջան:
Սրանց մեջ կային «պոետներ», ովքեր (իրար մեջ իհարկե, ոչ ափաշկարա) «մերժում էին» նույնիսկ Հովհաննես Թումանյանին ու Ավետիք Իսահակյանին (ոմանք էլ՝ Տերյանին ու Չարենցին), ասելով, օրինակ, թե «Թումանյանից գոմի հոտ ա գալի»:
Սրանց «կրթություն» կոչվածը հույժ թերի էր ու այդպես էլ թերի մընաց: Ու սրանք (չնայած համարյա բոլորն էլ բանասիրական ֆակուլտետներից էին) չգիտեին: Ու սրանք երբեք հարկ եղածին պես չծանոթացան՝ հնդեվրոպական լեզվաբանության, պատմահամեմատական մեթոդի, լեզվի պատմության, գրաբարի, համեմատական ազգագրության, համաշխարհային պատմության ու ուրիշ շատ ու շատ այս կարգի զուտ բանասիրական բնագավառներին:
Պարզ է, որ սրանք գաղափար չունեին նաև բնագիտությունից, մաթեմատիկայից, լուրջ փիլիսոփայությունից, կրոնի պատմությունից ևն:
Մեր այս ջահել «պոետների» «կրթությունը» մեծ մասամբ «բանավոր» էր, քաղած սուրճի կամ գինու գավաթն ուղեկցող բամբասանքներից ու բերնեբերան փոխանցվող կիսատ-պռատ անեկդոտային տեղեկություններից, որ «փիլիսոփայություն» կամ «գրականության տեսություն» էին համարում, ու մեկ էլ՝ թերթային-ժուռնալային կասկածելի հոդվածների ընթերցանությունից, ու իհարկե՝ «հայրենասիրական» լոզունգների մի ստվար պաշարից:
Սրանց խրատատուն մի գրաքննադատ ու գրականագետ էր, ով սըրանց անընդհատ նոր անուն ու «տեսություն» էր մատակարարում, ու իր թերթային կամ ժուռնալային հոդվածներով ոգևորում ու թև էր տալիս սրանց*:
*Խոսքը` գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի մասին է, ով այս հոդվածը հրապարակելուց հետո փողոցում մոտեցավ ինձ ու բողոքեց, թե ինչո՞ւ իր անունը բացահայտ չեմ գրել: Ու երբ ասացի, որ իր բողոքը մամուլով հայտնի, ասաց. «Որ քեզ ձրի ռեկլամ անե՞մ»: Հետո էլ ասաց. «Մեր դեմ 140 հոգի ա գրել, բայց դրանք բոլորն էլ մեռել գնացել են, իսկ մենք՝ կանք»:
Ու ամենակարևորը՝ մեր այս ջահել «պոետներն» օտար լեզու կամ նույնիսկ կարգին ռուսերեն էլ չգիտեին ու թերևս այդպես էլ չիմացան: Ուրեմն՝ սրանք իրենց այդ պաշտած արևմտյան պոեզիայի, գրականության ու գրականագիտության հետ բնագրով ծանոթանալու ոչ մի հնար չունեին:
Ու սրանք, հենց առաջին-երկրորդ կուրսում հայտարարելով ու հավատալով, թե իրենք հանճարեղ են, հրաժարվեցին կարգին կրթություն ստանալուց, ու բուհում մի քանի տարի մի կերպ յոլա գնալով, բարձրագույն կրթության դիպլոմ փախցրին, ու ծանոթությամբ կամ ուրիշ միջոցներով խցկվեցին որևէ բուհ (դասախոսելու, բա˜), կամ մի խմբագրություն կամ էլ հրատարակչություն կամ էլ նման մի ուրիշ տեղ (ռադիոկոմիտե, Հայֆիլմ և այլն), որ հայերեն ոտանավորի «վերլիբր» կոչված տեսակն «ստեղծագործեն» (էլի՝ բա˜):
Վերլիբրն ազատ ոտանավորն է, ու սրա մասին քիչ հետո ավելի մանրամասն կասվի: Եթե ասվի, թե բոլոր ժողովուրդների ոտանավորները հընագույն շրջանում ազատ ոտանավոր էին, համարյա ոչ մի սխալ չի լինի: Մի կես դար առաջ մեր հայ հնագույն ազատ ոտանավորը հրապարակի վրա քիչ էր երևում (սրան առնչվում էին միայն պրոֆեսիոնալները), ու մեր այս ջահելները սրանից համարյա գաղափար չունեին: Ավելացնեմ, որ մեր այս ջահել «պովետները» ո՛չ Ս. Գիրքն էին (գրաբարով) կարդացել, ոչ է՛լ, օրինակ, Նարեկացու տաղերը կամ Մատյանը (ու ոչ էլ հետո կարդացին, կրկնում եմ՝ գրաբարով, որովհետև այդպես էլ գրաբար չսովորեցին), ու մտքներով անգամ չէր անցնում, թե սրա՛նք էլ են ազատ ոտանավոր:
Ու ահա, այն անմեղ ու միամիտ օրերին, մի քանի չափազանց անհաջող թարգմանություն արվեց, հիմնականում ֆրանսիացի բանաստեղծներ Ժակ Պրեվերի ու Գիյոմ Ապոլիների ոտանավորներից (համենայն դեպս՝ սկզբում միայն սրանք էին մոդա):
Մեր ջահել «պովետները», տեսնելով այս «թարգմանությունները», ահավոր ուրախացան, որովհետև սրանք չէին տարբերվում արձակից, չունեին պոեզիային հատուկ չափ ու ռիթմը, տողերի մեջ վանկերի թիվը լրիվ կամայական էր, ու սրանք շատ անգամ նույնիսկ կետադրություն էլ չունեին, ինչը մեր ջահելների համար ուղղակի ապշեցուցիչ էր:
Ու բնագրի հետ համարյա ոչ մի կապ չունեցող այս «թարգմանությունները» մեր ջահել «պոետներին» թվացին մի աստվածային ապշեցուցիչ ու արտառոց հայտնություն, մանավանդ, որ սրանք խի՛ստ էին տարբեր մեր դասական պոեզիայից՝ Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի ու Չարենցի գըրվածքներից:
«Թումանյան-Չարենցյան» ոճով գրելը մեր այս ջահել պոետների ուժից վեր բան էր ու այդպես էլ մնաց մի անհաս բարձունք: Այնինչ՝ 60-ականների այս ապաշնորհ թարգմանությունների պես մի բան գրելը չափազանց հեշտ թվաց մեր ջահելներին:
Այս «թարգմանություն-վերլիբրների» մեջ լիքը ինքնանպատակ անհեթեթություն կար, որոնք պարադոքսի կամ բառախաղի հավակնություն ունեին, ու սա մեր «պոետներին» խիստ ուրախացրեց: Թե որ «չքնաղ» պոեզիան սա է, թե որ «պարադոքս» ու «բառախաղ» կոչվածները սրանք են, սրանց ստեղծելը հո իսկի դժվար չի: Գրի՛ մտքիդ եկած բառերի առաջին իսկ պատահական շարանն ու վերլիբր կունենաս: Գրածդ ինչքան անհեթեթ լինի, վերլիբրըդ այնքան ավելի լավը կհամարեն: Կետադրության մասին էլ մի մտածի՝ սրա դարը հո վաղուց է անցել: Ու մեր ջահելները գործի անցան: Ահա սրանց ժամանակակցի նկարագրությունը, որ արվել է 2004 թվին (այս հոդվածում ընդգծածներն ամեն տեղ ի՛մն են - Մ.Հ.):
«… Տպագրում են գիրք գրքի ետևից, քննադատության դեմ կռիվ տալիս, թե՝ մեզ չեք տեսնում, չեք անդրադառնում: Մինչդեռ քննադատությունը խոհեմ լռությամբ (որ իրենց օգուտն է, բայց ոչ գրականության) փորձում է շըրջանցել գեղարվեստի հետ կապ չունեցող այդ ավելորդությունը: Հիմա էլ ճանապարհդ են կտրում, խոսքի մեջ ընկնում՝ «իմ պոեզիա˜ն, իմ արվե˜ստը… Տերյանի, Չարենցի, Սահյանի, Սևակի մասին եք գրում, մեզ չե˜ք ուզում նկատել…»: Տհաճ միջադեպ չես ուզում, որ ակնկալիքով նվիրած «գիրք» կոչվածն առնես ու տաս «բանաստեղծ» կոչվածի գլխին էլ, իր հովանավորի, հրատարակչի ու խմբագրի գլխին էլ և, այլևս լռել չկարողանալով, բարձրաձայն ասես. տգե՛տ ու անգրագետ ոչնչություն, գիրկապ արած տողերդ պոեզիա չե՛ն, այլ աղբ, մրոտած թուղթ, հեռացիր գրականության ճանապարհից, թե չէ գեղարվեստական ճաշակ փչացնելու, այսքան սպիտակ, անարատ թուղթ վատնելու համար քեզ կհանձնեմ իրավապահ մարմիններին: Թող մազերդ խուզեն, լեզուդ կապեն, որ գոնե մի տասնհինգ օր գիրք կարդաս, գուցե սթափվես և դրանից հետո ազատագրվես ինքդ քո «բանաստեղծական» ստվերի հետապնդումից:
Բայց այսպես ինչքա՞ն և մինչև ե՞րբ…
Ճանապարհդ շեղես, էլի կհայտնվեն, մթնոլորտը կաղտոտեն իրենց ներկայությամբ, իրենց անքաղաքակիրթ խոսքով, իսկը շուկայի ճանճ: Կան, որ մեկ-երկու գրքից հետո մոռացվում, կորչում, գնում են: Կան, որ համառում ու այդպես 10-20 գիրք են տպագրում, 50-60-70-ամյակներ են նշում, շնորհանդեսներ են անում, չեն էլ ամաչում՝ քեզ էլ կանչում են՝ ու դեռ հույս ունենալով, որ կգնաս և խոսք էլ կասես: Այդ ընթացքում մուրացած, սարքած գրախոսություններ են տպագրում և ծանր ու մեծ նըստում են գրականության ճանապարհին:
Ու նորից դժգոհության նույն ակնարկը՝ այդպես էլ մեր մասին ոչինչ չգրեցիր: Խոսես՝ կռիվ է, չխոսես՝ կարծում են ճիշտ են: Հիմա հրապարակավ բոլորիդ ասում եմ, բոլորիդ, որովհետև դուք անուն չունեք, դուք բազմանուն, բայց անանուն տեսակ եք, որ կոչվում է մոլախոտ: Եվ ասածս այս է. ուզում եք՝ ամեն տարի գիրք տպագրեք, անգամ հատընտիր ու ճառընտիր, հատորյակ կամ բազմահատորյակ, ուզում եք՝ ամեն տարի մի նոր մրցանակ ստացեք, ուզում եք՝ ամբիոնները բռնած ճառեք ու հակաճառեք, ուզում եք՝ թող ձե՛զ տեր կարգեն ու անտերության մատնեն գրականությունը, միևնույնն է՝ դուք գոյություն չունեք, դուք չկաք, որովհետև գրականությունը, բարձր գեղարվեստը ձեր ասպարեզը չէ»: (Դավիթ Գասպարյան, «Գարուն», 2004, 10):
Իսկ ահա թե ինչ է գրում «Իրավունք» թերթը (2005, փետրվարի 4-10, 8 (1044)). «Զարմանալի փաստ է հայտնում գրող Էդվարդ Միլիտոնյանը. «Գրողները ճանաչելու իմաստով գոնե իրար կարդան. շատերը չեն կարդում: Գիրք ընդհանրապես քիչ են կարդում, երկրորդ՝ չեն կարդում միմյանց գրքերը»»:
Ուրեմն՝ այսօրվա մեր այս «կարկառուն պոետներն» էին, որ 60-ականներին հայտարարեցին, թե բանաստեղծության ասպարեզում հեղափոխություն են անում՝ «ազատ, կամ էլ հանգերով, բայց լրիվ նոր ձևի ու բովանդակության բանաստեղծություն» են գրում, մերժելով դասական բանաստեղծությունը, իբր որդեգրելով «արտառոցն» ու «ցնցողը», «հանելուկայինն» ու «բառախաղ-պարադոքսը», չնայած այս բաները երբեք էլ չըհայտնվեցին սրանց գրածների մեջ:
Ազատ բանաստեղծությանն անգլիացիք ասում են Free verse, իսկ ֆրանսիացիները Vers Libre:
Ըստ էության՝ վերլիբրի տեսակներն անսահման են, որովհետև վերլիբր ասածը դասական տաղաչափությունից (համաշեշտ, վանկական, վանկաշեշտական ու սրանց պես ոտանավորներից) արված ամենայն շեղումներն են (տես օրինակ՝ (3)-ը):
Վերլիբր են հայկական հին բանաստեղծության Խորենացու պահած նմուշները՝ Վահագնի ծնունդը, Սաթենիկին առևանգելու զրույցը ու շատ անգամ (եթե ոչ լրիվ) հենց Խորենացու ողջ Հայոց պատմությունը:
Համարյա կասկած չկա, որ քրիստոնեությունից առաջ հայերը սրանց պես բանավոր ազատ բանաստեղծություն՝ շատ են ունեցել, որովհետև այն օրերին սովորական բան էր, որ ժողովուրդներն իրենց հավատալիքներն արտահայտեն ազատ ոտանավորով, ինչը բանավոր փոխանցում էին երեք ձեվով. երգում էին (որ վանքերում մասամբ այսօր է՛լ են անում), «ի թիւ էին ասում», այսինքն արտասանում էին սովորական խոսքի կամ պատմելու ձևով, ու հատուկ ասացողները «ի ձայն» կամ «ձայնիւ» (այսինքն, երգեցիկ առոգանությամբ (ռեչիտատիվով)) էին ասում (Մ. Աբեղյան, Տաղաչափություն, 1971, Երևան, էջ 447-448):
«Ձայնիւ» ասվել են հույների Իլիականն ու Օդիսականը, ու ոմանք պնդում են, թե Հոմերոսը մի կույր «ձայնիւ» ասացող է եղել: «Ձայնիւ» է ասվել մեր էպոսի՝ Սասնա ծռերի մեծ մասը (գուցե` լրիվ, մասամբ էլ երգվել է ու ինքն էլ թերևս քառասուն ճյուղ է ունեցել), ու Գարեգին Սըրվանձտյանն ու Մանուկ Աբեղյանն իրենց չորսական ճյուղերը հենց «ձայնիւ» ասացողներից են գրանցել: «Ձայնիվ են ասվել հրեաների Հին ու Նոր կըտակարանները («Աստվածաշունչ» Սուրբ գիրքը)՝ ծայրեիծայր, ու իհարկե` Ղուրանը (ղուրան բառը հենց նշանակում է` արտասանություն):
«Ձայնիվ» են ասվել նաև կտակարանների բոլոր հին թարգմանությունները: Ու երբ այս գրքերը թարգմանվում էին, թարգմանները լավ գիտեին, որ բանաստեղծություն են թարգմանում ու պիտի բանաստեղծության պես թարգմանեն, ոչ թե արձակի, ինչպես որ, ցավոք, Աստվածաշնչի վերջին մեկ-երկու հարյուրամյակի հայերեն աշխարհաբար թարգմանություններն են:
Ազատ բանաստեղծություն է Նարեկացու ողջ Մատյանը, ու սրա դասական չափերով թարգմանություններն իհարկե, սխալ են, որովհետև այն տպավորությունն են ստեղծում, թե Նարեկացին այսօրվա չափ ու հանգով էր գրում:
Նարեկացուց երկու դար առաջ արաբ Աբու-Լը-Ալա-Ալ-Մահարին կամ պարսիկ Ռուդաքին գործածում էին այսօրվա բոլոր չափերն ու արդեն հանգերով էին գրում, բայց հայ «պաշտոնական» գրողները (օրինակ՝ Նարեկացին) նորից ազատ ոտանավոր էին գրում:
Նարեկացու ազատ ոճով գրած տաղերն ուղղակի սքանչելի են, ու ազատ ոտանավորի շատ բարդ ու այնքան ինքնատիպ օրինակներ են, որ իմ կարծիքով, տեխնիկայի ու սիրունության տեսանկյունից, ոչ մի բանով պակաս չեն ասենք՝ Թ.Ս.Էլյոթի ազատ ոտանավորից:
Ափսոս, բայց 60-ականների մեր «պովետներից» ոչ մեկը չյուրացրեց Նարեկացու տաղերի կամ Վահագնի ծննդի տեխնիկան, որովհետև սըրանք բարդ էին ու մեծ չարչարանք էին պահանջում: Սրանք ընտրեցին անհեթեթը շարադրելու իրենց «սյուռեալիստական» ուղին, որովհետև այս ուղին ոչ մի չարչարանք, գիտելիք կամ շնորհք չէր պահանջում:
Ինքը՝ Նարեկացին, անպայման էր սովորել, սովորել էր օրինակ՝ աստվածաշնչյան վերլիբրը, ու սրա ազդեցությունը (օրինակ՝ Սողոմոնի Երգ երգոցինը) ակնհայտ է Նարեկացու տաղերի մեջ, բայց մեր այս «պոետները» կապկում էին 60-ականների այլանդակ թարգմանությունները միայն: Նմանակելը վատ բան չի ու սովորելու էլ հիմքն է, սովորելն էլ պարտադիր է, բայց դեռ կտեսնենք, որ Դ. Գասպարյանի 2004 թվին ասածի պես՝ սրանք ոչ մի բան էլ չսովորեցին):
Ազատ ոտանավոր են գրել Սիամանթոն, Վարուժանը, Չարենցը, Սեվակը և ուրիշ շատերը: Ազատ ոտանավորով են գրված (եթե հեկզամետրն էլ համարենք ազատ, ինչն այդքան էլ սխալ չի լինի) բոլոր ժողովուրդների էպոսները, հին հույների ողջ հավատալիքները, լեգենդներն ու առասպելները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Էվրիպիդեսի ու այլոց ողբերգությունները, հռոմեական համարյա ողջ բանաստեղծությունն ու նույնիսկ Տիտոս Լուկրեցիոս Կարի «Իրերի բնության մասին» բնափիլիսոփայական երկը, սկանդինավյան սագաները, ռուսական բիլինաներն ու «Ասք Իգորի գնդի մասին» էպիկան, Խորենացու «Հայոց պատմությունը» (ու մանավանդ «Ողբամ զքեզը», որ ակնհայտ ազդված է Երեմիայի «Ողբից»), ու մեր հին պատմիչների գործերը, ովքեր քիչ թե շատ, ամեն մեկն իր կարողության չափով, նմանակում էին՝ Ս.Գրքին, իրար ու Խորենացուն:
Ի վերջո՝ ազատ բանաստեղծություն են՝ Գիլգամեշի շումերական առասպելը, պարսկական Ավեստան, գերմանների Բեյըվուլֆը, ևն, ևն, այն պարզ պատճառով, որ հին աշխարհում բանաստեղծության ուրիշ ձև՝ ուղղակի չըկար:
Բայց 60-ականների մեր «պովետներն» այս բաները չգիտեին (չգիտեին, որովհետև ազատ ոտանավորի մասին կարդացել էին երևի միայն Է. Ջրբաշյանի ու Հ. Մախչանյանի Գրականագիտական բառարանի միջի հոդվածը, ինչի տեղեկությունները կիսատ-պռատ ու կցկտուր են) ու չգիտեին նաև, որ արևմտյան «նորագույն» բանաստեղծության կետադրության բացակայությունը, որ այդքան ապշեցրել էր իրենց, իսկի էլ նոր բան չի:
Հին Աշխարհում կետադրություն չկար առհասարակ, ու երբ Իշխանյանը պաթետիկ հարց էր տալիս, թե «այդ ինչպե՞ս է, որ Աստվածաշնչի 5-րդ դարի հայերեն թարգմանությունն այդքան կատարյալ է» նկատի ուներ հենց ուղղագրությունն ու կետադրությունը, որովհետև չգիտեր, որ 5-րդ դարում գրած Աստվածաշունչներից ո՛չ մեկը մեզ չի հասել:
Այսինքն, չգիտեր, որ Աստվածաշնչի մեզ հասած առաջին օրինակը 9-րդ դարից է, մեր այս «պովետների» պես գաղափար անգամ չուներ, որ հայերը մինչև 11-12-րդ դարերը կետադրական ոչ մի նշան չէին գործածում, բացի մեջբերման նշանն ու կետը, որ դնում էին վերջակետի փոխարեն («կետադրություն» տերմինը հենց սրանից է):
Ու չգիտեր, որ հայերը մինչև 11-12-րդ դարերը բառերն իրար կպած էին գրում ու փոքրատառ չունեին, չգիտեր, որ միասնական ուղղագրություն չկար ևն, ևն:
Ու 60-ականների մեր ինքնահռչակ «պոետները» չգիտեին, որ Շեքսպիրն իր բոլոր խոշոր գործերն էլ մեծ մասամբ ազատ ոտանավորով է գրել, ու գրել է «Լոնդոնի փողոցների գռեհիկ ժարգոնով» (ինչպես որ, հենց իրենք, հենց անգլիացիներն էին ժամանակին մեղադրում Շեքսպիրին):
Բայց մեր այս ջահել «պոետներին» թվում էր թե ազատ ոտանավորի նահապետները միայն Ժակ Պրեվերն ու Գիյոմ Ապոլիներն են (ավելի ճիշտ՝ սրանց գործերի այլանդակ թարգմանությունները):
Ու մեր պոետների երևակայության մեջ արդեն անջնջելի մեխվել էր, որ ազատ ոտանավորն անհանգ է ու անռիթմ, կամ էլ դասականից տարբերվում է միայն տողերի իր «վերլիբրային» դասավորությամբ ու «արտառոց» իմաստով (այսինքն՝ անհեթեթությամբ), իսկ այս «արտառոց» իմաստին էլ հասնում են իրենց «բանաստեղծական արտառոց զգայությունները» թղթին ու սերընդներին հանձնելով:
Ու սրանք այդպես էլ չիմացան, թե 20-րդ դարում ինչքան շքեղ ու հանգավորված ազատ ոտանավոր է ստեղծվել, ու չեն էլ իմանում, երբ նույնիսկ այդ ոտանավորներն իրենց աչքերով են տեսնում (տես «Արտեմիզմի» վերլուծությունը):
Այ, հենց սա՛ էր 60-ականների գրական իրավիճակը, երբ մեր «պովետները» «մեջլիս մտան»: Ու գործի անցավ Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթի սինդրոմը:
Այս հեքիաթի մեջ երկու խարդախ մարդ է գալիս թագավորի մոտ ու ասում, թե իրենք ա՛յն տեսակ մի հրաշք շոր են գործում, որ այդ շորը հիմար մարդկանց համար անտեսանելի է, բայց խելոք մարդիկ տեսնում են: Թագավորը սրանց շատ փող ու ոսկի է տալիս, որ այդ շորը գործեն:
Ու հետո բոլորը, թե՛ մինիստրները, թե՛ թագավորն ու թե՛ ողջ ժողովուրդը, վախենալով, որ իրենց հիմարությունը հայտնի կդառնա ողջ աշխարհին, այդ շորը «տեսնում են» թագավորի հագին, այնինչ՝ թագավորը լրիվ տկլոր է «ճեմելիս լինում» ողջ երկրի առաջ: (Բա˜. ողորմի քեզ, Հանս Անդերսեն, որ հլը այն օրերին էլ գիտեիր, որ ժողովուրդը իսկի էլ իմաստուն չի):
Ու մեր «ինտելեկտուալները», գործելով թագավորի նոր հագուստի սինդրոմով, քիչ-քիչ համակերպվեցին այս «նոփ-նոր ազատ բանաստեղծության» հետ: Մեր գրականագետներն էլ, սկզբում զգույշ ու վախվորած, անցան մեր այս նոր «հանճարներին» գովելուն, որ հետամնաց չհամարվեն, ու հետո էլ այս նորահայտ «պովետ» առաքյալները, գործելով թագավորի նոր հագուստի սինդրոմով, գրավեցին ողջ ասպարեզը:
Այն օրերին (նույնիսկ հիմա էլ) համարվում էր, թե ով չի հասկանում այս «մոդեռն» կամ «ավանգարդային բանաստեղծություն» կոչվածի հայկական տեսակը, չի կարդացել՝ Սարտրին, Քամյուին, Կաֆկային, Մարկեսին ու Նիցշեին (ավելի ճիշտ՝ սրանց անունները կամ չի լսել, կամ խոսքի ծերին տակին չի գործածում, որովհետև հենց իրենք երբեք էլ չկարդացին ո՛չ Կերկեգորին, ոչ էլ բուն էկզիստենցիալիստներին, ոչ էլ հենց այս ասածս գրողներին, չհաշված սրանց գործերի մեկ-երկու անհաջող թարգմանությունները), ուրեմն, համարվում էր, թե ով որ չի կարդացել սրանց ու չի հավանում Փարաջանովի «Նռան գույնն» ու «Մեր նախնիների ստվերները», անհուսալի հետամնաց է:
Իմիջիայլոց՝ թե՛ Փարաջանովը, թե՛ Բյունուելն ու Սալվատորե Դալին, թե՛ Ֆելինին ու Պիկասոն ու սրանց հետևորդ՝ կուբիստները, դադաիստներն ու բազում ուրիշ «իստերը» շատ լավ գիտեին (ու այսօր էլ լավ գիտեն) թագավորի նոր հագուստի սինդրոմը, ու լավ էլ օգտվեցին ու էլի՛ են օգտվում այս սինդրոմից:
Թող ընթերցողը հանկարծ չմտածի, որ 60-ականների այս ինքնահռչակները միայն «ազատ ոտանավոր» էին գրում: Չէ, սրանց մի մասը դասական չափերով գրելու հուսահատ փորձեր էր անում (ու հիմա էլ է անում, հաճախ՝ միայն մանկական գրականության ասպարեզում), բայց արդյունքը նույն ոչինչն է՝ ո՛չ բանաստեղծություն կա, ո՛չ ասելիք, ոչ է՛լ տաղանդ: Իսկական պոետներն ու սրանց պոեզիան մնացին գրական «հետնախորշերում»:
Օդի մեջ չխոսելու համար՝ օրինակ բերեմ Արտեմ Հարությունյանին, ով այսօր արդեն 64 տարեկան է*, ու 60-ականների «մոդեռնիստ-ավանգարդիստների» մի հույժ բնութագրական օրինակն է: Պրն Արտեմն ասես իր մեջ է խտացրել մնացած բոլոր-բոլոր արտեմ-արտեմուհիների բոլոր արատները:
* Խոսքը 2005 թվի մասին է, երբ այս հոդվածը լույս տեսավ:
Պրն Արտեմը բանասիրական գիտությունների դոկտոր է, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, թարգման, պոետ, արտասահմանյան գըրականության դասախոս ու մասնագետ, Հայաստանի գրողների միության կարկառուն անդամներից է, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, 2004-ի պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ դեսպանն է եղել Ղարաբաղում, չափազանց եռանդուն է, չափազանց շատ է տպագրվում (համարյա միշտ հարկատուների կամ ուրիշների հաշվին, թեև նրան «աղքատ» ասելը մեծագույն մոլորությունը կլինի), չափազանց շատ է երևում հեռացույցի էկրանին, անսահման ինքնագով է ու գոռոզամիտ, կեցվածքամոլ է, ինքնահռչակ ու ըսկանդալային փառքի տեր:
Այս թվարկածներիս հիմնական մասը երևի արատ չլիներ, եթե պրն Արտեմը լրիվ անարժան չլիներ իր պաշտոններին ու տիտղոսներին:
...ԱՐՏԵՄԻԶՄԸ: Թե՛ այս Արտեմի, թե՛ մնացած արտեմների գրածների ու թարգմանածների անաչառ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս գրվածքները, բոլորն էլ, թերևս առանց բացառության, զուրկ են որևէ արժանիքից, լինի այդ արժանիքը գեղարվեստական, թե՝ չէ:
Ուրիշ խոսքով՝ 60-ականների «բանաստեղծական առաջին հեղափոխությունը» անիմաստ էր, անհեթեթ ու վնասակար: Վնասակար էր, որովհետև փակեց շնորհալիների ճամփան ու սխալ կարծիք ստեղծեց ճշմարիտ բանաստեղծության մասին:
Արտեմներն այս բանը շատ լավ են հասկանում, ու շատ լավ գիտեն, որ չնայած իրենք հաղթել են, բայց իրենց «բանաստեղծությունը» պարտվել է, ու որ շուտով սա ակնհայտ է դառնալու, որովհետև եվրոպական լեզու իմացողների թիվը խիստ շատանում է, արևմտյան գրողների գրքերն էլ արդեն հեշտ են ճարվում, ու քիչ թե շատ՝ խոսքի ազատություն էլ կա:
Սա՛ է պատճառը, որ սրանք ուզում են, որ ժողովուրդը չսթափվի, որ ժողովրդի գրական մոլորությունն ավելի խորանա ու արմատավորվի:
Ու Արտեմ Հարությունյանի բերանով սրանք իրենց «բանաստեղծական երկրորդ հեղափոխությունն» են հռչակում, բաց ու արձակ ու խիստ ցինիկ հայտարարելով, թե «Շիրազի, Սահյանի, Սևակի ու տիկին Սիլվայի բանաստեղծություններն աղբ են ու պիտի դեն շպրտվեն»:
Սրանց այս երկրորդ «հեղափոխության» նպատակն ի՞նչ է: Պարզ է ու հստակ, սրանց ուզածը՝ Շիրազի, Սահյանի, Սևակի ու տիկին Սիլվայի փառքն է: Ու սրանք անընդհատ ասում են, թե պիտի Շիրազի, Սահյանի, Սևակի ու Կապուտիկյանի ու առհասարակ՝ ավագ սերնդի գրողների (ու նույնիսկ՝ Թումանյանի, Իսահակյանի ու Տերյանի) գրվածքները դասագրքերից ու քրեստոմատիաներից (ևն) հանվեն:
Ինչո՞ւ: Նորից պարզ է. որ տեղ բացվի, որ հենց իրե՛նց «բանաստեղծություն» կոչվածները դնեն հանվածների տեղը (ինչպես որ ոմանք արդեն անում են), որ իրենց նկար ու կենսագրականներն է՛լ տպեն հանրագիտարաններում ու դասագրքերում, որ իրենց հոբելյաններն էլ նշեն, որ իրենց համար է՛լ տուն-թանգարան սարքեն ու իրենց է՛լ պանթեոնում տեղ ապահովեն (հարկատուների հաշվին), որ իրենց է՛լ չմոռանան:
Պատկերացնո՞ւմ եք սրանց անհեթեթ ու անճաշակ (երբեմն գռեհիկ հայհոյանքներով շաղախված) «բանաստեղծությունները» դասագրքերում, որպես ընտիր ճաշակի էտալոն, իբր դասագրքերի միջի խոտանը քիչ է:
Բայց ախր այս արտեմները ո՞նց հասան իրենց այսօրվա այս փառահեղ վիճակին, եթե սրանց գրածներն այսքան անարժեք են: Հավատալո՞ւ բան է, որ նորից թագավորի նոր հագուստի սինդրոմն է պատճառը:
...Մենք մոտ 60 բուհ ունենք, ուրեմն, ամենաքիչը՝ 1000-ից ավել գրականագետ ունենք, չհաշված գրականության ու լեզվի ինստիտուտները: Ինչի՞ համար են սրանք, եթե մոտ կես դար լռելուց հետո՝ պիտի հիմա էլ լռեն:
Վստահ եմ, որ մեր բոլոր գրականագետներն էլ (ու լեզվաբաններն էլ հետը, չհաշված մնացած հայագետներին) իրենց հոգու խորքում լրի՛վ են համաձայն հենց նոր ասվածին, բայց ինչո՞ւ են լռում, երբ հերթական արտեմին փառաբանում ու կոչում կամ մրցանակ են տալիս:
...Մեր գրականագետները չե՞ն հասկանում, որ երբ արտեմները հայհոյում կամ ցեխ են շպրտում ավագ սերնդի վրա, ցեխը հենց իրենց՝ գրականագետների վրա է լցվում, հայհոյանքը հենց իրենց՝ գրականագետներին է հասնում:
...Մեր գրականագետները չե՞ն հասկանում, որ հենց որ այս արտեմները հերթով կոչում, պաշտոն, մրցանակ, փառք ու պատիվ ստացան, իսկույն էլ դասագրքերում տեղ են պահանջելու (ինչպես որ արդեն գերագույն համառությամբ ու զանազան զարտուղի միջոցներով «լոբինգ» են անում) իրենց, մեղմ ասած, կասկածելի «բանաստեղծությունների» համար:
...Դառնանք հայ թարգմանության չարաբաստիկ խնդրին, որովհետև, ինչպես տեսանք, թարգմանությունը վիթխարի ազդեցություն ունի մեր գրականության ու առհասարակ՝ կյանքի վրա:
Օրինակ վերցնենք նորից պրն Արտեմ Հարությունյանի թարգմանությունները, նորից այն պատճառով, որ այս պարոնի նաև թարգմանություննե՛րն են տիպական, ու երկրորդ՝ որովհետև Ա. Հարությունյանը ազատ ոտանավորի հենց առաջին «թարգմաններից» ու գրողներից մեկն է:
Ու նաև ա՛յն պատճառով, որ հակառակ ինքնուրույն ստեղծագործության, թարգմանությունը հսկող ունի, ու այդ հսկիչը բնագիրն է: Երբ բնագիրը կա, թարգմանն էլ հնար չի ունենա ասելու, թե «մեղավորը ըներցողն է, ով իր հետամնացության պատճառով ուղղակի չի հասկանում իր միանգամայն նոր ու հույժ հանճարեղ գրվածքները»:
Պրն Արտեմ Հարությունյանը բավական շատ բան է «թարգմանել», ու ինչպես իր բոլոր «ստեղծածներին» է հատուկ, իր բոլոր «թարգմանություններն» էլ, առանց բացառության, խոտան են: Կբերեմ երեք օրինակ միայն՝ Դիլան Թոմասի երեք ոտանավորի պրն Արտեմի «թարգմանությունը», բայց տեղի սղության պատճառով՝ մանրամասն կվերլուծեմ սրանցից միայն մեկը:
Համեմատելու համար նախ կդնեմ Դիլան Թոմասի ոտանավորների անգլերեն բնագիրը, հետո այդ բնագրի բառացի («տողացի») թարգմանությունն իր իմաստային մեկնություններով, հետո կդնեմ պրն Արտեմի «թարգմանությունը», ու սրա կողքն էլ՝ ճիշտ թարգմանության հնարավոր մի տարբերակը:
(Թարգմանությունը միշտ էլ բազմարժեք-բազմաելք է: Սրա՛ համար է, որ ռուսները մի որևէ գործը հաճախ մի քանի անգամ են թարգմանում, ու սրա փայլուն օրինակը Շեքսպիրի «Համլետի» թարգմանություններն են: Մենք մի տարօրինակ սովորություն ունենք. թարգմանածն այլևս համարյա ոչ մեկը թարգմանելու համարձակությունը չունի):
Մի քանի խոսք Դիլան Թոմասի մասին:
Dylan Thomas-ը (1914-1953) ծնվել է Ուելսում ու քսան տարեկանում դարձել է ամենահայտնի անգլիալեզու բանաստեղծներից մեկը՝ հրատարակելով իր «18 ոտանավոր» գրքույկը (ինչը, ըստ պրն Արտեմի, չգիտես ինչու, կոչվում է «17 բանաստեղծություն»): Թոմասը ոտանավոր քիչ է գրել, ու Թոմասի ողջ պոեզիան տեղավորվում է ընդամենը մի փոքրիկ գրքույկի մեջ:
Դիլան Թոմասն ուղղակի սքանչելի տաղաչափ է, ու ինքը հիանում էր 17-րդ դարի պոետներով: Դիլանը գրում է թե՛ դասական չափերով, թե՛ շատ ազատ վերլիբր, թե՛ «ցատկոտող՝ ոստոստուն» չափերով, բայց միշտ հարուստ ու խիստ բարդ (երբեմն՝ ռեկորդային բարդության) տաղաչափությամբ, հաճախ բազմարժեք ու հանելուկային բառախաղերով ու ակնարկներով, միշտ ներքին կիպ-կիպ կամ հեռու-հեռու հանգերով, հոյակապ ալիտերացիաներով ու ասոնանսներով:
Բայց Թոմասը, ի տարբերություն մեր հայ «վերլիբրիստների», երբեք միօրինակ ու անհամ մետրով չի գրել: Դիլանի բանաստեղծությունները «բանավոր են», այսինքն՝ երգեցիկ են, ու ինքն էլ շատ հաճախ (Չարլզ Դիկենսի պես) «կատարում էր» դրանք:
Սկզբում կխոսեմ ու մանրամասն կմեկնեմ Դիլանի Do Not Go Gentle into That Good Night ոտանավորի մասին: Ահա սրա բնագիրը:
1
Do not go gentle into that good night,
Old age should burn and rave at close of day;
Rage, rage against the dying of the light.
2
Though wise men at their end know dark is right,
Because their words had forked no lighting they
Do not go gentle into that good night.
3
Good men, the last wave by, crying how bright
Their frail deeds might have danced in a green bay,
Rage, rage against the dying of the light.
4
Wild men who caught and sang the sun in flight,
And learn, too late, they grieved it on its way,
Do not go gentle into that good night.
5
Grave men, near death, who see with blinding sight,
Blind eyes could blaze like meteors and be gay,
Rage, rage against the dying of the light.
6
And you, my father, there on the sad height,
Curse, bless, me now with your fierce tears, I pray.
Do not go gentle into that good night.
Rage, rage against the dying of the light.
***
Ահա սրա թարգմանությունները.
***
Թարգման՝ Արտեմ Հարությունյան
1
Մի՛ գնա խաղաղ դեպի գիշերն այդ բարի,
Ծերությունը մայրամուտի կրակներում կվառվի,
Փոթորկի՛ր, փոթորկի՛ր մահվան դեմ լույսի:
2
Եվ չնայած իմաստուններն գիտեն` գիշերն էր ճիշտ-
Անկարող էր կայծակ ծնել անգամ խոսքը,
Եվ պայքար էր` դեպի խավար մեկնելը միշտ:
3
Բարի մարդիկ, ալիքների մոտ վերջին,
Որ ողբում են անցած կյանքը` թեթև ու սին,
Եվ փոթորկում, երբ մարում է լույսը կրկին:
4
Եվ վայրենին, որ փառք երգեց արեգակին,
Ուշ հասկացավ, որ անկում է եղել ուղին,
Եվ մաքառեց, երբ մոտեցավ գիշերն վերջին:
5
Եվ կուրացած ու մահամերձ հանճարները
Համոզվեցին, որ հայացքը լույս է տալիս գիսաստղի պես-
Միևնույն է, անիծեցի՛ն, երբ մարմրեց արևը մեծ:
6
Եվ դո՛ւ, իմ հա՛յր, այնտե՛ղ, տխուր բարձունքում,
Աղաչում եմ, անիծի՛ր ինձ, հետո` օրհնի՛ր քո տաք արցունքներով,
Մի՛ գնա խաղաղ դեպի գիշերն այդ բարի,
Փոթորկի՛ր, փոթորկի՛ր մահվա՛ն դեմ լույսի:
***
1.2 ԷԴ ԲԱՐԻ ԳԻՇԵՐԸ ՄԻ ՄՏԻ ՄԵՂՄԱՐՅՈՒՆ
Թարգման` Մերուժան Հարությունյան
1
Էդ բարի գիշերը մի՛ մտի մեղմարյուն-
Օրվա վերջին զառամը պիտի շառաչուն կրակ դառնա
Ու մռնչա՛, որ ախր լո՛ւսն ա մահանում:
2
Չնայած գիտունը գիտի, որ ճիշտը խավա՛րն ա մարմրուն,
Որ’տեվ բարբառն իր՝ չշամփրեց շա՛նթ մռնչուն, մեկ ա-
Էդ բարի գիշերը չի՛ մտնում մեղմարյուն:
3
Բարին, մղկտալով թե˜… ծովածոցի կանաչ մեհյանում
Հլը ինչքա˜ն կշողար գործն իր սին, մաղթում ա, ՙԲարո՛վ մնա՚-
Ու մռնչո՛ւմ, որ ախր լո՛ւսն ա մահանում:
4
Անզուսպը, ով խլում ու երգում ա սլացիկ ու վեհանուն
Արևն ու ո՛ւշ ա իմանում, որ ճամփին նեղացրել ա իրան-
Էդ բարի գիշերը չի՛ մտնում մեղմարյուն:
5
Մռայլը, ով մահվան ժամին տենում ա աչքով շիկավուն,
Որ կույր աչքն է՛լ կարա ասուպի պես հրճվի ու հուրհրա-
Մռնչում ա, որ ախր լո՛ւսն ա մահանում:
6
Ու դու էլ, աղաչում եմ,
քու էդ տրտում բարձունքում նախանուն,
Ով հա՛յր իմ, արուն-արցունք օրհնի˜ ՛,
կամ անիծի՛ ինձ հենց հիմա,
Էդ բարի գիշերը մի՛ մտի մեղմարյուն,
Ու մռնչա, որ ախր լո՛ւսն ա մահանում:
***
Ոտանավորի այս տեսակին ասում են վիլանել: Վիլանելը ստեղծել են ֆրանսիացիները՝ 17-րդ դարում: 19-րդ դարի վերջին ու 20-րդի սկզբին անգլիացիները կատարյալ վիլանելներ գրեցին (Թենիսոնը, Ջոյսը, Էմփսոնը (տես 26-ն ու 27-ը), Թոմասն ու ուրիշները): Հայ բանաստեղծության մեջ վիլանելն ամենայն խստությամբ (ու նաև ազատ ձևով) առաջինը կիրառել է այս տողերի հեղինակը, մինչև դա – վիլանելի անունն է՛լ այստեղ չէին լսել:
Վիլանելի եռատողերի (ու քառատողի, կամ տերցինների ու քվոթրենի) բոլոր առաջին տողերը հանգավորվում են իրար հետ, երկրորդներն իրար հետ, երրորդները՝ իրար: Հիմա թող ընթերցողն ուշադիր նայի այս վիլանելի անգլերեն բնագրի առաջին եռատողի առաջին տողին: Պարզ է, որ այս տողը նույնությամբ նստած է նաև 2-րդ ու 4-րդ եռատողի վերջին՝ ու քառատողի երրորդ տողում:
Նույն ձևով՝ առաջին եռատողի 3-րդ տողը նստած է՝ 3-րդ ու 5-րդ եռատողի ու քառատողի վերջին տողում: Ուրեմն՝ առաջին եռատողի 1-ին ու 3-րդ տողերը, հերթով պտտվելով, վիլանելի վերջում հանդիպում են իրար՝ ուժգնությամբ շեշտելով վիլանելի հիմնական միտքը, շեշտում են այս փոքրիկ «գրական սիմֆոնիայի գլխավոր թեման»:
(Սահմանափակումների այսքան մեծ թիվը վիլանել գրելը դարձնում է ռեկորդային դժվարության մի խնդիր, իսկ թարգմանելը՝ առավել ևս):
Դե հիմա էլ թող ընթերցողը նայի պրն Արտեմի «թարգմանություն» կոչածին ու տեսնի, «թարգմանության» մեջ կա՞ն այս ցիկլով պտտվող տողերը, ու հանգավորելու կարգը պահվա՞ծ է (սրա համար անգլերենի իմացություն պետք չի): Իհարկե չէ: Ուզած֊չուզած՝ մտածում ես, որ պրն Արտեմը չի հասկացել, թե ինչ է անում:
Դիլան Թոմասն այս վիլանելը գրել է իր հոր մեռնելու առիթով, ու ոտանավորից երևում է, որ Դիլանի հայրը երևի սուսուփուս է մեռել՝ սուսուփուս, խաղաղ, հանդարտ, այսինքն՝ «մեղմարյուն»: Ու Դիլանը, եռատողերից ամեն մեկի մեջ էլ, տարբեր համեմատություններով ու տարբեր օրինակներ բերելով, շարադրում է իր «գլխավոր թեման», ասելով.
«Ախր մեռնում ես, ա՛յ հեր, ախր մտնում ես էդ թեկուզ բարի, բայց հավիտենական գիշերը, ախր հավիտյա՛ն ես հեռանում, բա էլ խի՞ ես սուսուփուս մեռնում, խի՞ ես սուսուփուս գնում, խի՞ ես սուսուփուս մտնում էդ բարի գիշերը, էդ հավիտենակա՛ն խավարը»:
Դիլանը սա ասում է վեց անգամ, հինգ անգամ եռատողերի մեջ, մի անգամ էլ՝ քառատողի: Ու ամեն անգամ, օրինակ բերելով մարդկային տարբեր տիպերին՝ գիտուններին, բարիներին, անզուսպներին (պրն Արտեմի ասելով՝ «վայրենիներին») ու մռայլներին (պրն Արտեմի ասելով՝ «հանճարներին»?!), ասում, հորդորում ու համոզում է իր հորը, որ օրինա՛կ վերցնի սրանցից, որ հանգիստ, խաղաղ ու «մեղմարյուն չմտնի էդ բարի գիշերը», որ ինքն է՛լ բորբոքվի, փոթորկվի (պրն Արտեմի ասելով՝ «փոթորկի՛»?!, բայց ի՞նչը կամ ո՞ւմ, պարոնն այդպես էլ չի ասում), որ ի՛նքն էլ կատաղի կամ մռնչա, «որ ախր լուսն ա մահանում»:
Ու վերջում էլ Դիլանն աղաչում է հորը, որ հայրը կա՛մ անիծի իրեն, կա՛մ օրհնի իրեն՝ իր «կատաղի», այսինքն՝ «կատաղության արցունքներով» (fierce tears, ահա ձեզ կպած հանգերի, ասոնանսի ու թույլ ալիտերացիայի մի օրինակ՝ հենց այս երկու բառի մեջ), այսինքն՝ մի ինչ-որ բա՛ն անի, միայն թե սուսուփուս (մեղմարյուն) չմեռնի, իսկ պրն Արտեմն այս «կատաղին» (չգիտես, թե ինչ տրամաբանությամբ) դարձնում է «տաք»:
Այժմ կբերեմ եռատողերի բառացի թարգմանությունն առանձին-առանձին, սրանք դնելով չակերտների մեջ, իսկ իմ մեկնությունները կառնեմ քառակուսի փակագծերի մեջ:
Առաջին տերցինի առաջին տողի մեջ Դիլանը հորը համոզում է, որ
«Էդ բարի գիշերը չմտնի մեղմարյուն», [այսինքն՝ սուսուփուս, որովհետև] «օրվա [կյանքի] վերջում զառամը պիտի վառվի ու բորբոքվի», [պիտի կատաղի՛, չարանա՛, մռնչա՛, փոթորկվի՛].
(սրա՛նք են անգլերեն rave բազմարժեք բառի համապատասխան իմաստները), իսկ պրն Արտեմը, չհասկանալով սա, այս պարզ մտքի փոխարեն գրում է.
«Ծերությունը մայրամուտի կրակներում կվառվի»,
ու հենց սրանով էլ ոչնչացնում է Դիլանի թե՛ ծրագիրը, թե՛ ասելիքը, այս երկուսն էլ դարձնելով անհեթեթ մի հայտարարություն, թե իբր «Ծերությունը մայրամուտի կրակներում կվառվի»: Է˜, թող վառվի, հետո՞ ինչ: Ծերության այս վառվելն ի՞նչ կապ ունի Դիլանի մահացող հոր հետ: Կամ էլ՝ «ծերությունն» ինչո՞ւ պիտի «մայրամուտի կրակներում վառվի»:
Դիլանը երրորդ տողում ասում հորդորում է իր հորը, թե ա՛յ հեր, «կատաղի՛, չարացի՛, մռնչա՛, փոթորկվի՛ (rage)», «որ էս լուսը մեռնում ա» [այսինքն, որ դո՛ւ ես մեռնում]: Պրն Արտեմը սրա փոխարեն, առանց երկմտելու, գրում է.
«Փոթորկի՛ր, փոթորկի՛ր մահվան դեմ լույսի»:
Թող փիլիսոփաներն ու տրամաբաններն ասեն, թե կարող են, թե պրն Արտեմի էս նախադասությունն ի՞նչ է նշանակում, որովհետև չեմ հասկանում, թե Դիլանի հայրն էդ «նեղ մաջալին» ինչո՞ւ պիտի մահվան մահճից վեր կենա ու ի՞նչը «փոթորկի», կամ էլ ինչո՞ւ պիտի բռնի այդ չգիտեմ ինչն ու դա «փոթորկի», փոխանակ ինքը «փոթորկվի»:
Անցնենք երկրորդ տերցինին: Դիլանը սրա մեջ ասում է իր հորը.
«[տես, ա´յ հեր], չնայած խելոքները կամ իմաստունները [գիտունները] լավ գիտեն, որ խավարն ա ճիշտ», [այսինքն՝ որ բոլորի վերջն էլ խավար է, որ բոլորն էլ մեռնելու են], իսկ «իրենց խոսքը [իրենց ասածը] չշամփրեց [երկժանիով կամ եռաժանիով չշամփրեց ու չբռնեց] ոչ մի կայծակ [այսինքն՝ ի վերջո իրենց ասածների մեջ ոչ մի «կայծակնային» կամ գերբնական բան չկար, չնայած ամեն մարդ էլ ուզում է, որ լինի, բայց ախր, այ հեր, նույնիսկ էս իմաստուններն էլ] «էդ բարի գիշերը մեղմարյուն չեն մտնում»:
Պրն Արտեմը, բանաստեղծական երկունքի թերևս գերագույն ճիգերով մի կերպ «թարգմանում է» առաջին տողը.
Եվ չնայած իմաստուններն գիտեն՝ գիշերն էր ճիշտ,
բայց իսկույն էլ՝ էս մի տողի մեջ երկու սխալ է անում. նախ՝ բաղաձայնից առաջ «ն» հոդն է դնում (իմաստուններն գիտեն), ինչը ճիշտ է, օրինակ՝ Մարտունու ու Գավառի մի քանի խոսվածքում, բայց սխալ է Երևանի խոսվածքում ու գրական ոճերում: Երկրորդ՝ «է» բայի ներկա ժամանակի փոխարեն գրում է սրա անցյալը՝ «էր» («գիշերն էր ճիշտ»), չնայած հեղինակը նկատի ունի, գալիք գիշերը, մոտալուտ մահը, այսինքն, գիշերը՝ առհասարակ, մահը՝ առհասարակ:
Բայց մեր պրն դոկտոր, պրոֆեսոր ու (իր իսկ ասելով) նոբելյան մրցանակի նոմինանտ Արտեմին հոդի ու բայի ժամանակի պես մանրունքները չեն հետաքրքրում, ու մեր պարոնն իր պառնասյան խառնվածքի թելադրանքով բայի ո՛ր ժամանակն էլ ուզում է, հենց դա էլ թխում է իր գրվածքների մեջ, ինչպես օրինակ՝ հինգերորդ տերցինի մեջ («համոզվեցին» անցյալը, փոխանակ «համոզվում են» ներկայի):
Ինչ վերաբերում է պրն Արտեմի բաղաձայնից առաջ «ն» հոդը գրելուն, թող ընթերցողը չմտածի, թե սա պատահական է, որովհետև այս չարաբաստիկ «ն»-ն (որ ձայնավորից բացի՝ մոլորվածները գրում են նաև «հ»-ից առաջ, ինչը սխալ է, տես ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ 31-րդ կետը), ուրեմն, այս «ն»-ն կա նաև չորրորդ տերցինի վերջին տողում (…«գիշերն վերջին»):
Երրորդ տերցինի մեջ Դիլանն ասում է.
«[Օրինակ] բարի մարդիկ, [այ հեր], որ ամենավերջո՛ւմ են ձեռով մնաս բարով անում [մաղթում], կանաչ ծովածոցում մղկտում են, թե հլը ինչքան կշողային իրանց սին գործերը, ու [նույնիսկ էս բարի մարդիկ էլ] մռնչում են, որ ախր լուսն ա մահանում»:
Պրն Արտեմը սրա փոխարեն գրում է.
Բարի մարդիկ, ալիքների մոտ վերջին,
Որ ողբում են անցած կյանքը՝ թեթև ու սին,
Եվ փոթորկում, երբ մարում է լույսը կրկին:
Պարզ է, որ սա բնագրի հետ կապ չունի. պարզ է, որ սա պոեզիա չի. պարզ է, սա վիլանել չի. պարզ է, որ սա սխալ է հանգավորված. պարզ է, որ սրա երրորդ տողի «կրկին»-ը անիմաստ է, ու գրվել է, որ հանգավորվի «վերջին»-ի ու «սին»-ի հետ, չնայած վիլանելային բնագրի հանգավորելու պահանջները ուրիշ են. պարզ է, որ պետական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանի անգլերենի իմացությունը, մեղմ ասած (ճիշտը որ ասեմ՝ շա˜տ մեղմ ասած) «թոփալին ա տալի»:
Բայց սրանք մի կողմ թողնենք: Եկեք այս տերցինի միջի ստորադասական (կամ՝ երկրորդական) նախադասությունները (այսինքն՝ «Որ ողբում են կյանքը՝ թեթև ու սին» ու «երբ մարում է լույսը կրկին» ստորադասականները) հանենք ու տեսնենք, թե գլխավոր նախադասությունը ո՛րն է, ու թե ստորադասականները հանելուց հետո ի՛նչ է մնում: Իսկ մնում է ա՛յ թե ինչ.
«Բարի մարդիկ, ալիքների մոտ վերջին,…
Եվ փոթորկում»:
Ասե՛ք, խնդրեմ, սա հայերե՞ն է: Ասե՛ք, խնդրեմ, սրա մեջ իմաստ կամ տրամաբանություն կա՞: Ասե՛ք, խնդրեմ, Արևմուտքում սրա՞ պես են գըրում: Ասե՛ք, խնդրեմ, սա վայե՞լ է արտասահմանյան գրականության մասնագետ դոկտոր, պրոֆեսորին: Ասե՛ք, խնդրեմ, սա վայե՞լ է ՀՀ պետական մրցանակի դափնեկրին: Սրա՞ պես բաներ գրելու համար են պետական մրցանակ տալիս: Սրա՞ պես բաներ գրողներն են Շիրազից, Սահյանից, Սևակից ու Կապուտիկյանից ավելի (իրենց ասելով՝ շա˜տ-շա˜տ ավելի) զորավոր գրողները:
Բա սխա՞լ կլինեմ, թե որ ասեմ, որ արտեմների գրածները, համարյա առանց բացառության, կամ անհեթեթ են, կամ տգեղ, որովհետև սրանք «բանաստեղծություն գրելը» միայն ու միայն այս կարգի թարգմանությունների օրինակով սովորեցին, իսկ հիմա էլ իրարից են սովորում: Որովհետև, իրենց ասելով, իրենք թումանյանական-տերյանական-չարենցյան մակարդակը իբր վաղուց են յուրացրել, ու արդեն իրենք են մակարդակի չափանիշները:
…Անցնենք չորրորդ տերցինին: Դիլանը գրում է.
«Անզուսպ մարդիկ [պրն Արտեմի «վայրենին»], ովքեր խլում բռնում են Արևը [հենց Արևի ընթացքի ժամանակ] ու նվագում են [կամ երգում] էս Արևը [ոնց որ ջութակը կամ մի ուրիշ գործիքն են նվագում] ու ուշ են գլխի ընկնում, որ [էսպես նվագելով] ճամփին նեղացրել են Արևին, [այ էս մարդիկ էլ] էդ բարի գիշերը չեն մտնում մեղմարյուն» [դու խի՞ ես մեղմարյուն մտնում, ա՛յ հեր]:
Այս պատկերի ֆանտաստիկ հիպերբոլան ակնհայտ է, բայց պրն Արտեմը սա չի տեսնում ու գրում է. [ընդգծածներն ի՛մն են]
Եվ վայրենին, որ փառք երգեց արեգակին,
Ուշ հասկացավ, որ անկում է եղել ուղին,
Եվ մաքառեց, երբ մոտեցավ գիշերն վերջին:
Իմ ընդգծած բառերը Դիլանի բնագրում չկան: Ուրեմն՝ պրն Արտեմը Դիլան Թոմասի գրածից պահել է միայն «…երգեց արեգակին, ուշ հասկացավ…» բառերը: Բա սա մեկնաբանության կարիք ունի՞:
Հինգերորդ տերցինի մեջ Դիլանը գրում է.
«Մռայլ մարդիկ, երբ մահամերձ են, ու կուրացնող հայացքով տենում են, հասկանում են, որ գուցե կույրի աչքերն էլ կայծկլտան մետեորի պես ու հրճվեն [այ, էս տեսակ մռայլներն էլ, ա՛յ հեր], կատաղում են, մռնչում են, որ ախր լուսն ա մահանում»:
Իսկ պրն Արտեմը գրում է.
Եվ կուրացած ու մահամերձ հանճարները
Համոզվեցին, որ հայացքը լույս է տալիս գիսաստղի պես –
Միևնույն է, անիծեցի՛ն, երբ մարմրեց արևը մեծ:
Ընթերցողը երևի չի հավատա ու կմտածի, թե զրպարտում եմ պրն Արտեմին: Թող ուրեմն այդ ընթերցողը նեղություն քաշի ու հարցնի անգլերեն իմացող որևէ մեկին, թե բնագրում խոսք կա՞ «կուրացած ու մահամերձ հանճարների» մասին, թե բնագրում այդ ովքե՞ր «անիծեցի՛ն, երբ մարմրեց արևը մեծ», ինչո՞ւ անիծեցին, կամ ո՞ւմ անիծեցին, ու ինչո՞ւ համար անպայման «միևնույն է» (էստեղ էլ, իմիջիայլոց՝ «միևնույն» բառի վերջում երկու «ն» է պետք, որովհետև այս «միևնույն» բառն այստեղ դերանուն է, ու ոչ թե ցուցական ածական, որ հոդի կարիք չունենա: Բայց դե մեր բազմամրցանակակիր բանասեր պրոֆեսորի գրագիտական մակարդակը սա՛ է):
Նկատեցի՞ք, որ էլ չեմ հարցնում, թե այս եռատողի ասելիքն ի՞նչ է, կամ որ մետեորն ու գիսաստղը տարբեր բաներ են, որովհետև մետեորը միայն վայրկյանի մի մասում է ցոլում անցնում, իսկ գիսավորի լույսը Արևի մոտերքը «չի մարում», իսկ այստեղ այս տարբերությունը կարևոր է. ու չեմ հարցնում, թե ո՞ւր մնացին հանգերն ու վիլանելի մյուս օրինաչափությունները: Սա շատ կլիներ:
Համոզված եմ, որ ընթերցողն սկզբում մտածում էր, որ պրն Արտեմի մասին իմ ասածները լրիվ էլ չափազանցություն են: Հիմա թող ընթերցողն ինքը դատի, ճի՞շտ եմ ես, թե՞ չէ:
Բայց հանուն այս վերլուծության լրիվության՝ պրն Արտեմից թարգմանական երկու «գլուխգործոց» էլ եմ ներկայացնում, հետն էլ դնելով Դիլան Թոմասի բնագրերն ու հնարավոր մի ճիշտ թարգմանություն:
Նախ դնում եմ Դիլան Թոմասի՝ And Death Shall Have No Dominion («Ու էլ մահին իշխանություն չի մնա») ոտանավորի բնագիրը, հետո էլ պրն Արտեմի «թարգմանությունն» ու ճիշտ թարգմանության մի տարբերակը: Ահա դրանք:
***
And death shall have no dominion.
Dead men naked they shall be one
With the man in the wind and the west moon;
When their bones are picked clean and the clean bones gone,
They shall have stars at elbow and foot;
Though they go mad they shall be sane,
Though they sink through the sea they shall rise again;
Though lovers be lost love shall not;
And death shall have no dominion.
***
And death shall have no dominion.
Under the windings of the sea
They lying long shall not die mindily;
Twisting on racks when sinews give way,
Strapped to a wheel, yet they shall not break;
Faith in their hands shall snap in two,
And the unicorn evils run them through;
Split all ends up they shan’t crack;
And death shall have no dominion.
***
And death shall have no dominion.
No more may gulls cry at their ears
Or waves break loud on the seashores;
Where blew a flower may a flower no more
Lift its head to the blows of the rain;
Though they be mad and dead as nails,
Heads of the characters hammer through daisies;
Break in the sun till the sun breaks down,
And death shall have no dominion.
***
(թարգման՝ Արտեմ Հարությունյան)
***
Եվ մահը չի ունենա իշխանություն:
Մեռած, մերկ մարդիկ նույն մարդը կլինեն,
Քամու և լուսնի մարդկանց հետ միասին,
Եվ երբ կմերկանան ոսկորները նրանց և կանհետանան`
Արմունկին, ծնկին աստղեր կցոլան,
Չնայած խելագար, բայց միշտ բանական,
Չնայած կխեղդվեն, բայց նորից կելնեն,
Չնայած սիրահարները կմեռնեն, բայց սերը` երբեք,
Եվ մահը չի ունենա իշխանություն:
***
Եվ մահը չի ունենա իշխանություն:
Ծովի կամարների տակ
Չեն մեռնում նրանք հոժարակամ,
Պրկոցի վրա ձգված, երբ մկանը ճայթում է,–
Անիվին գոտեկապված` դեռ մաքառում են,
Հավատը նրանց ձեռքում կիսվում է մասերի:
Միաեղջյուրի չարիքը նրանց կավերի,
Բայց փշրվելով կհարատևեն:-
Եվ մահը չի ունենա իշխանություն:
Եվ մահը չի ունենա իշխանություն:
Ճայերն էլ չեն ճչա նրանց ականջներում,
Եվ ոչ էլ ալիքը` բարձր ծովափին.
Ուր ծաղիկն էր բացվում քնքուշ,
Ծաղկապսակն էլ չի ճկվի անձրևներից,
***
Եվ չնայած խելագար են և անկենդան ինչպես կոճղը,
Բայց ճչալով, ծաղիկների անհուն խորքից,
Նրանք ձգվում են արևին, մինչև արևը կմարի:
Եվ մահը չի ունենա իշխանություն:
***
(թարգման՝ Մերուժան Հարությունյան)
***
Ու էլ մահին իշխանություն չի մնա:
Մարդիկ մեռած, համ էլ մերկ՝ կըլնեն մեկ՝
Գունատ լուսին ու ձյան տակի հարադեգեր մարդու հետ:
Միս ու արուն ոսկորներից պոկոտեն, ոսկորներն էլ չքանան՝
Դրանց ոտ ու արմնկի տակ աստղաբույլ կփռվի:
Ու չնայած հա՛ գժվում են՝ կըլնեն մտքով հա՛ արթուն,
Ու չնայած ծովն են թաղվում՝ ջրի էրես դուրս կգան,
Սիրահար է՛լ չմնա, կմնա սե՛րն անպայման,
Ու էլ մահին իշխանություն չի՛ մնա:
***
Ու էլ մահին իշխանություն չի՛ մնա:
Ծովի անդունդ խորքերում երկար պառկեն՝
Մտքով անմեռ կմնան:
Տանջագալար, գելոց հանած, թեկուզ ջիլն էլ կտրվի՝
Չեն կոտրվի ու կմնան աննկուն:
Համ էլ կըլնի դրանց ձեռին բախտը լրիվ էրկու կես,
Ու միեղջյուրն անընդհատ հարո՛ւ կտա չարի պես,
Բայց ձեռ ու ոտ ջարդուխուրդ՝ հա՛ կմնան անվնաս,
Ու էլ մահին իշխանություն չի՛ մնա:
***
Ու էլ մահին իշխանություն չի՛ մնա:
Ու կարող ա՝ ոչ ուրուրի՛ ճիչ լսեն,
Ոչ է՛լ՝ ջրի գոռ շառա՛չը՝ առափնյա:
Ու կարող ա՝ վարդ ու ծաղիկ
Առաջվա պես չըմբոստանա անձրևին:
Բայց որ լրիվ գիժ ըլնեն, ըլնեն վաղո˜ւց մահացած՝
Դիմագիծ ու հայացքով ժայթքելո՛ւ են վարդերից:
***
Արևի սի՛րտը խրվի, քանի սիրտն էդ` չի մեռե,
Ու էլ մահին իշխանություն չի՛ մնա:
***
Պրն Արտեմի տարբերակը մանրամասն չեմ համեմատի ճիշտ տարբերակի հետ, որովհետև նախ սա արդեն անիմաստ է, ու երկրորդ՝ որ ընթերցողն իզուր չհոգնի: Հանուն արդարության ասեմ, որ սրա մեջ սխալները մի թեթև ավելի քիչ են, եթե չհաշվենք, որ պրն Արտեմը «հարամ» է արել բանաստեղծության ողջ ասելիքը՝ «հարամելով» սրա գեղեցկությունն ու ֆինալը:
Իրոք՝ Դիլանն այս ոտանավորի ասելիքի իմաստը բացում է սրա վերջին երկու տողով, որ բնագրում առանձին են, բայց պրն Արտեմը, անգլերենի իր թույլ իմացության պատճառով (ուրիշ բացատրությունն ուղղակի անհնար է), սրանք միացրել է նախորդ երկու տողին ու գրել.
Եվ չնայած խելագար են և անկենդան ինչպես կոճղը*,
Բայց ճչալով, ծաղիկների անհուն [?!] խորքից,
Նրանք [ովքե՞ր] ձգվում են արևին, մինչև արևը կմարի:
Եվ մահը չի ունենա իշխանություն:
*… անկենդան ինչպես կոճղը – պրն Արտեմը չգիտի, որ բնագրի հեղինակային այս նելոգիզմը՝ dead as nails-ը նշանակում է՝ «մեռած, առանց կենդանության նշանի, արդեն մեռած» և այլն: Այս ֆրազը բառացի նշանակում է՝ «մեխերի պես մեռած» ու համարժեք է as dead as a doornail, այսինքն՝ «դռան մեխի պես մեռած», as dead as mutton, այսինքն՝ «ոչխարի մսի պես մեռած», as dead as a nit, այսինքն՝ «անիծի (ոջլի «ձվի») պես մեռած» դարձվածքներին, որոնք բոլորն էլ նշանակում են՝ «լրիվ մեռած, արդեն մեռած»:
Պրն Արտեմը, չիմանալով, որ սրանք դարձվածք են, բառացի է թարգմանել, միայն «մեխերը» փոխարինելով «կոճղով» (երևի մտածելով, որ մեխերի պես մեռածն այնքան էլ լավ մեռած չի): Սա համարյա նույնն է, ոնց որ ռուսը հայերենի «գլխի ընկավ» դարձվածքը թարգմանի упал на голову դարձվածքով): Ասեմ համ էլ, որ նշածս կ-ն ավելորդ է, իսկ այս կ-ի տողի ժամանակն էլ սխալ է:
Այս տողերը Դիլանի գրածի հետ կապ չունեն, որովհետև Դիլանը գրում է.
Բայց որ լրիվ գիժ ըլնեն, ըլնեն վաղուց մահացած՝
Դիմագիծ ու հայացքով ժայթքելու են վարդերից:
Ու այս վերջակետից հետո կյանքի կամ ապրելու մի ողջ ծրագիր կամ խորհուրդ է առաջարկում, հետն էլ բացատրելով ոտանավորի առաջին ու վեց անգամ կրկնվող տողը, այսինքն՝ բացատրում է ընթերցողին, թե ընթերցողն ի՛նչ անի, որ «էլ մահին իշխանություն չմնա».
Արևի սի՛րտը խրվի՛, քանի սիրտն էդ չի՛ մեռել,
Ու էլ մահին իշխանություն չի մնա:
Իհարկե, Դիլանը փոխաբերական իմաստով է խորհուրդ տալիս, որ խըրվես արևի սիրտը, որ էլ մահին իշխանություն չմնա: Ու այս ամբողջ ոտանավորը Դիլանն այս երկու տողի համար է գրել: Եզրակացությունը պարզ է:
Հիմա էլ բերում եմ Դիլան Թոմասի ամենապարզ ու ամենահայտնի գործերից մեկի՝ Fern Hill-ի («Ձարխոտի բլրի») բնագիրը, պրն Արտեմի «թարգմանությունն» ու հնարավոր մի ճիշտ թարգմանություն: Այս բանաստեղծության լեզուն անչափ պարզ է, բայց պրն Արտեմը փչացնելու կամ աղավաղելու («հարամելու») բան միշտ էլ գտնում է՝ իմաստը, ձևը, կառուցվածքը, ալիտերացիաները, ասոնանսները, ներքին հանգերը, հեռու ու մոտիկ հանգերը, մեղեդին, մի խոսքով՝ արդեն ասածս նրբագեղության բոլոր տարրերն ու իռացիոնալ ողջ գեղեցկությունն ու թարմությունը:
Թե՛ պրն Արտեմը, թե՛ այս պարոնի բոլոր «հետևորդներն» ու «զինակիցները» գեղեցկության ու ճշմարիտ պոեզիայի թշնամիներն են. սա՛ է արտեմիզմի չարաբախտ էությունը:
Ավելացնեմ, որ «Ձարխոտի բլուրը» Դիլան Թոմասի հորաքրոջ ֆերմայի անունն էր: Դիլանն այս ֆերմայում է անցկացրել իր մանկությունն ու այս ոտանավորով (ասես երգով) սգում, ողբում է իր անդարձ անցած մանկությունն ու ահավոր ափսոսում, որ մարդը (ոնց որ ինքն էր հավատում), հենց սաղմնավորվելու պահից, անընդհատ ու ամեն մի պահին մահանում է:
Այս բանաստեղծության չափն ու ռիթմը չափազանց «ոստոստուն» են, բարդ ու գեղեցիկ:
***
1
Now as I was young and easy under the apple boughs
About the lilting house and happy as the grass was green,
The night above the dingle starry,
Time let me hail and climb
Golden in the heydays of his eyes,
And honoured among wagons I was prince of the apple towns
And once below a time I lordly had the trees and leaves
Trail with daisies and barley
Down the rivers of the windfall light.
2
And as I was green and carefree, famous among the barns
About the happy yard and singing as the farm was home,
In the sun that is young once only,
Time let me play and be
Golden in the mercy of his means,
And green and golden I was huntsman and herdsman, the calves
Sang to my horn, the foxes on the hills barked clear and cold,
And the sabbath rang slowly
In the pebbles of the holy streams.
3
All the sun long it was running, it was lovely, the hay
Fields high as the house, the tunes from the chimneys, it was air
And playing, lovely and watery
And fire green as grass.
And nightly under the simple stars
As I rode to sleep the owls were bearing the farm away,
All the moon long I heard, blessed among stables, the nightjars
Flying with the ricks, and the horses
Flashing into the dark.
4
And then to awake, and the farm, like a wanderer white
With the dew, come back, the cock on his shoulder: it was all
Shining, it was Adam and maiden,
The sky gathered again
And the sun grew round that very day.
So it must have been after the birth of the simple light
In the first, spinning place, the spellbound horses walking warm
Out of the whinnying green stable
On to the fields of praise.
5
And honoured among foxes and pheasants by the gay house
Under the new made clouds and happy as the heart was long,
In the sun born over and over,
I ran my heedless ways,
My wishes raced through the house high hay
And nothing I cared, at my sky blue trades, that time allows
In all his tuneful turning so few and such morning songs
Before the children green and golden
Follow him out of grace.
6
Nothing I cared, in the lamb white days, that time would take me
Up to the swallow thronged loft by the shadow of my hand,
In the moon that is always rising,
Nor that riding to sleep
I should hear him fly with the high fields
And wake to the farm forever fled from the childless land.
Oh as I was young and easy in the mercy of his means,
Time held me green and dying
Though I sang in my chains like the sea.
***
Թարգման՝ Արտեմ Հարությունյան
Երբ ես ջահել էի, անհոգ`ճյուղերի տակ խնձորենու,
Եվ բնական ու երջանիկ, ինչպես խոտը կանաչ դաշտի,
իսկ գիշերը հովտի վրա լուսավոր էր աստղալույսից,
Ժամանակը թույլ էր տալիս, որ մագլցեմ ու հրճվեմ,
Նրա ոսկե շողերի մեջ,
Ես` իշխանս ձիասայլի և արքայազն` խնձոր-երկրի,
Թույլ եմ տալիս գթորեն, որ ամեն ծառ ու տերևներ
Տարեկանի ու շանդակի հետ միահյուս
Զնգուն շողի շիթերի հետ հոսեն ներքև:
Անհոգ էի և միշտ դալար, ինձ գովում էր ցորնատունը,
Երգում էի հրաշք բակում` հենց տանս մեջ, արևի տակ,
Որ ջահել է սոսկ մեկ անգամ:
Ժամանակը թույլ էր տալիս,
Որ իր ներման ուղիներում լինեմ կայտառ ու ոսկեգույն,
Լինեմ որսորդ ու նախրապան, իսկ հորթերը սիրում են ինձ,
Եվ աղվեսը բլուրների հաչում էր սուր ու սառնաձայն,
Սուրբ հոսանքի կոպիճներին,
Եվ արևոտ օրվա հունով սլանում էր դեպի ներքև, իսկ հնձելու
Պատրաստ խոտը տանիքներից բարձր էր կանգնած, ծխնելույզից
Հոսում էին մեղեդիներ,
Իսկ բոցերը`
Բույսեր էին կանաչագույն:
Եվ գիշերներ` սովորական աստղի ներքո,
Եվ այդ լույսը ուղեկցում էր դեպի ֆերմա, որին հենց նոր բուն փախցրեց,
Եվ անընդմեջ լուսնի ներքո, երանության մեջ ախոռի, լսում էի
Բվեճների քաշքշոցը դեզերի հետ,
Իսկ ձիերը սուրում էին դեպի խավար:
Եվ զարթնելով տեսնում էի` ֆերման ետ է գալիս նորից,
Ասես աքլորն ուսին դրած` այգաբացի ցողից սպիտակ օտարական,
Ինչպես Եվան` Ադամի հետ վերադարձող:
Իսկ երկինքը նորից բացվում ու փթթում էր
Կլորացող արևի տակ:
Հավանաբար հենց այդպես էր սովորական լույսն արարվում
Սկզբնական հոսքերի մեջ, և հմայված ձիերն հետո
Դուրս են գալիս
Խրխնջացող կանաչ գոմի թմբիրներից
Դեպի դաշտը փառաբանման:
Ինձ հարգում էր շեկ աղվեսը և փասյանը զգուշավոր, ուրախ տան մոտ,
Հենց նոր ծնված ամպերի տակ, կարծում էի սիրտս անվերջ պիտի ապրի,
Իսկ արևը կրկնում էր իր ծնունդը,
Եվ վազում է ցանկությունս` նրանց հետքով
Ինչպես ծղոտ քամու ձեռքում:
Եվ չունեի ես ոչ մի հոգս, ոչ կապուտաչ խոր երկնքի,
Ոչ ժամանակ-կեռմանների, որ առավոտ լուսո դարձած,
Ղողանջում են ոսկեբերան մանուկների համար միայն,
Քանի դեռ սեր ունեն նրանք իրենց սրտում:
Ճերմակագեղմ այն օրերում ես չունեի ոչ մի կասկած,
Չէի կարծում, որ ժամանակն ափիս ստվերը պինդ բռնած,
Ինձ կտանի բարձունքները ծիծառների,
Կթևածի դեպի լուսինն անվերջ ճախրող,
Չէի կարծում, որ քնելիս,
Ես կլսեմ ժամանակի թևաբախում բարձր դաշտում,
Եվ կզարթնեմ մի ֆերմայում, որտեղ չկար էլ մանկություն:
Օ˜, երբ ջահել էի ու անհոգ` ուղիներում նրա գութի,
Ժամանակը արարում էր իմ մեջ ծնունդ ու մահացում,
Չնայած երգն իմ շղթայված դեռ հնչում էր ինչպես մի ծով:
***
Թարգման՝ Մերուժան Հարությունյան
* * *
Երբ որ ջահել-անդարդ էի, ոնց որ դա՛ղձն ա դեղձան
Շուրջ բոլորը երգեցիկ տան, դեղձենիների հովանու տակ,
Ու հովիտն էլ աստեղացան գիշերների ներքո –
Ոսկենման երգով ժա՛մն էր թողնում,
Որ մագլցեմ ցնծության մե՛ջ իր բիբերի...
Ու ահա՝ սայլերի մեջ փառաբանված, ոնց որ դեղձաստանի՛ իշխան,
Արդեն վաղո˜ւց էրազ դառած էն օրերին, իմ տիրական պատվիրանով՝
Ծա՛ռ ու հափրուկ ու հասկ ու թուփ
Լողո՛ւմ էին գետերն ի վար՝ քամահալած լուսի:
* * *
Ու անդարդ ու դեղձա՛ն էի ու անվանի՝ սրահներում կավ թրծելու
Ու չորս կողմը երջանկալուս բակի, ու երգեցիկ, որտեվ տո՛ւն էր
ամբո՛ղջ այգին,
Արևի տակ, որ ջահել ա հենց մի՛ անգամ,
Ժա՛մն էր թողնում՝ լինեմ ոսկե-
Ոսկենման խնդա՛մ իր լուսավոր գթության մեջ:
Ու ես դեղձան ու ծիրանի՝ որսո՛րդ էի, համ էլ՝ հովի˜վ,
ու հորթերը ձայնո՛ւմ էին
Եղջրափողի՛ս կանչին, բլուրների աղվեսները հաչո՛ւմ էին
պա՛րզ ու հատու,
Կիրակի էլ – ժամազա՛նգն էր
Դանդա˜ղ թնդում սո՛ւրբ գետերի թավալգլո՛ր հունին:
* * *
Ու անընդհա՛տ-արևնիբո˜ւն, հոսում էին՝ դա՛շտ ու արոտ՝
մարդահասակ խոտի,
Ու մեղեդին ծխնելույզի, համ էլ՝ օդը˜, սինձն ու սե˜զը,
զեփյուռի ձև ու ջրաձայն,
Երգ ու օրոր ու հրճվագին, խայտաբղե՛տ-խնդուն,
Ու կրա՛կն էր դաղձանման:
Ու գիշերն էլ՝ անմեղ աստղերի հովանու տակ,
Երբ սուրում էի քունըս առնելու, բվեճները տանում էին տունը հեռու,
Ու անընդհա՛տ-լուսիննիբո˜ւն, օրհնյալ գոմերի մեջ,
լսում էի օդում ճախրող
Դե՛զ ու ծղրիդներին ու խավարում բոցկլտացող
Զամբիկների՛ն նարնջահուր:
* * *
Ու զարթնում էի հետո, ու այգի ու տուն, ոնց որ ճերմակ մի ուխտավոր,
Հետ էին գալի՝ ցողաշաղախ-արևաշող, ու ուսերին աքաղաղ,
Ու ա՛նպայման Ադամ էր դա՝ Ադամ ու կույս,
Ու երկի՛նքն էր հետ գալի տուն,
Ու արևը հենց է՛դ օրն էր բոլորակվում:
Ուրեմը՝ պիտի որ դա էղած ըլնի՝ հենց ծննդին անբիծ լուսի,
Է՛ն սկզբի պտտահողմում, ուր կախարդված ձիե՛րն էին դուս գալի ջե՛՛րմ-
Վրնջացո՛ղ-շորոր մսուրներից կանանչ-
Հասնում դաշտը՝ փառք ու պատվի:
* * *
Ու փասիան ու աղվեսի մեջ փառաբանվա˜ծ, թռվռացո՛ղ տան եզերքի˜ն,
Նորահնար ամպ ու լուսի ներքո ու երջանիկ,
որտեվ սի՛րտս էր հարատրոփ,
Ինքս էլ՝ անսա՛նձ-թեթևամիտ ու խելահեղ,
Հարածնվող արևի տակ-
Ուր ծառաբոյ խոտի միջով սուրո՛ւմ էին
Է՛ն երգերըս երկնաշողշող ու ըղձերս քառատրոփ, որ շա՛տ են քիչ-
Ժամանակի մեղեդաձայն կեռմաններում, նախքան դեղձա՛ն ոսկենման
Մանուկները... ճամփա կընկնեն հեռո˜ւ-հեռո˜ւն-
Անգթասի՛րտ ու անողորմ:
* * *
Ու էն ճերմակ-գա՛ռն օրերին վախ չունեի, թե մշտածին ու անծպտուն
Լուսնալուսի ներքո՝ ժամանակն ինձ կթռցընի կհասցընի իմ թևերի
Հովին ճախրող ծիծեռնակ ու թիթեռներին,
Ու չէր անցնում մտքովս անգամ, թե քուն մտա-
Այգի ու տուն կփախցընի հեռո˜ւ-հեռուն,
Ու կզարթնեմ հավե՛րժ անցած տուն ու այգում՝
աներգեցի՛կ ու անմանուկ:
Էէ˜, երբ որ ջահել-անդարդ էի, ժամանակը՝ գթասիրտ ու ողորմալուս,
Պինդ բռնել էր՝ դեղձանիս ու մահացողիս,
Չնայած ես շղթայակապ՝ երգում էի ծովի նման:
***
Երևի ընթերցողն ասի, որ եթե նույնիսկ պրն Արտեմի թարգմանությունների իմ վերլուծությունը ճիշտ է, միևնույնն է, այս վերլուծությունը պրն Արտեմի կամ մյուս պոետների բոլոր գրվածքների վրա տարածելու իրավունքը չունեմ:
Տեսության առումով՝ ընթերցողը ճիշտ կլինի, բայց միայն տեսության: Որովհետև.
Ոտանավորի լավն ու վատը ջոկում են միայն ու միայն «հոտառությամբ», միայն այդ ոտանավորի հուզականությամբ, ու միայն այդ ոտանավորը համեմատելով իրենց արդեն ծանոթ՝ իսկական, չքնաղ ոտանավորների հետ:
Սա նշանակում է, որ արվեստի մեջ է՛լ պիտի նորն անպայման հիմնըված լինի հնի՝ ավանդականի վրա, որ այստեղ է՛լ պիտի ժառանգականություն լինի. որ համարյա անհնար է, որ հնի հետ կապ չունեցող նորն արժեքավոր լինի: Բայց մեր հներն ի՞նչ ու ինչո՞ւ էին գրում:
Անգլիացի պոետ Սամուել Քոլրիջն իր «Շեքսպիրյան դասախոսություններից» մեկում ասում է, թե.
«…պոետը կամ արձակագիրը գրում է, որ իր գրածով ազդի կարդացողների վրա, որ հուզի (լավ իմաստով) այդ կարդացողներին»: Հուզելու, ազդելու համար էլ՝ գրողը պիտի խոսի ոչ թե իր՝ այլ կարդացողի՛ ցավ ու դարդից (եթե նույնիսկ խոսում է ի՛ր անունից, «ես»-ով):
Սրա համար էլ՝ (գրողը) պոետը չպիտի հորինի, չպիտի «ստեղծի», չպիտի քարոզի, չպիտի սովորեցնի: Քարոզն ու սովորեցնելը փիլիսոփայի ու գիտնականի գործն է, ոչ թե գրողի:
Գրողը պիտի միայն ու միայն պատմի, պատմի իրականությունը, պատմի եղածը, պատմի այն տիպականը, ինչն ընդհանուր է մարդկանց մեծ մասի համար, այսինքն՝ պոետը (գրողն առհասարակ) պիտի պատմի հենց կյանքը, որովհետև ինչպես Վիլյամ Սարոյանն ու ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգն ու ուրիշ շատերն են ասում, «կյանքից լավ հորինող չկա»:
Վիլյամ Սարոյանն իր ծրագրային իմաստուն պատմվածքներում ասում է, թե կարիք չկա, որ գրողը ինչ-որ ցնցող ու արտառոց բաներ հորինի իր գրվածքների մեջ, թե գրողը պիտի միայն պատմի, պատմի հենց կյանքը:
Բայց, ասում է Սարոյանը, կյանքում պատրաստի պատմվածք կամ բանաստեղծություն չկա, ու գրողի շնորհքն էլ հենց՝ կյանքի «ոչ գրական, ճապաղ ու սովորական» իրադարձություններից «պոետականն ու պատմվածքայինը» ջոկելն է:
Կյանքը չե՛ս հորինի: Կյանքը մի՛շտ է տիպական, մի՛շտ է հետաքըրքիր, մի՛շտ է անկրկնելի, ու սրա հետ էլ, մի զարմանալի ձևով, մի՛շտ է ճշգրիտ, մի՛շտ է իսկական, մի՛շտ է հավաստի:
Իսկ ոտանավորը, պատմվածքը, վեպը՝ պիտի հավաստի լինեն, որ ազդեն, հուզեն: Ու իհարկե, երբ կյա՛նքն ես պատմում, հուզելու, ազդելու համար կարեվոր ու առաջնային է դառնում ձևը: Այ հենց այս ձև՛ն է, որ պիտի հուզիչ ու ազդեցիկ լինի, պիտի թարմ ու տպավորիչ լինի, պիտի չքնաղ ու արտասովոր լինի:
Անգլիացի պոետ Ռ.Քիփլինգն իր «Մաուգլիի» մեջ, օրինակ, ընտրել է կյանքը պատմելու հեքիաթային՝ ֆանտաստիկ ձևը, բայց բոլորին էլ պարզ է, որ Քիփլինգը խոսում է ոչ թե գազանների, այլ մարդկանց կյանքից: (Իմիջիայլոց՝ նույն այս Քիփլինգն ասում է, թե «Մամբո-Ջամբո ցեղի բնիկները երգ ստեղծելու 169 ձև ունեն, ու սրանք բոլորն էլ ճիշտ են»):
Պոետներն իրենց պատմելու նոր ձևեր, մեծ մասամբ, ուրիշ պոետների գրվածքներում են փնտրում, ու մեծ մասամբ այլալեզու: Այս իմաստով.
Արվեստի մեջ ձև՛ն է առաջնայինը, եթե կյանքն ես պատմում, որովհետև կյանքի մեջ միշտ էլ ինչ-որ մի իմաստ, մի քարոզ, մի խրատ ու փիլիսոփայություն՝ արդե՛ն կա: Հենց սրա համար էլ գրողը չպիտի քարոզի, չպիտի խրատի, չըպիտի սովորեցնի, չպիտի փիլիսոփայի:
Այս նույն բանն են ասում նաև Պաստեռնակը, Թումանյանը ու բոլոր իսկական գրողները: Թումանյանը Փիլիպոս Վարդազարյանին գրած իր նամակներից մեկի մեջ ասում է. «Բանաստեղծությունը հո փիլիսոփայություն չի՞: Բանաստեղծությունը արտահայտվելու {այսինքն՝ պատմելու} ձև է»: Նույն բանն է ասում Գյոթեն, ու ասում են ուրիշ շատ-շատերը:
(Կոմունիստներն ասում էին, որ պիտի ձևը միասնանա բովանդակության հետ, որովհետև կոմունիստների ասած բովանդակությունը (այսինքն՝ ասելիքը, պատմելիքը) ոչ թե կյանքն էր, ոչ թե իրականությունն էր, այլ իրենց հորինած (ու իրականության հետ ոչ մի կապ չունեցող) մարգարեական ծրագրերն ու հեքիաթները, ուտոպիաները): Կոմունիստներն «ստեղծագործելու» այս մեթոդին ասում էին` «սոցիալիստական ռեալիզմ», բայց սա ռեալիզմի, այսինքն, իրականության հետ ոչ մի կապ չուներ):
Աքյնուամենայնիվ, մի բանը հաստատ է, պատմելու այս ձևը՝ արվեստի մեջ (արձակի, չափածոյի, նկարչության, ևն) պիտի անպայման գեղեցիկ լինի, իսկ եթե հնարավոր է՝ չքնաղ:
Գեղեցկությունը միշտ էլ հարաբերական է: Սրա համար էլ նոր բանի գեղեցկության աստիճանն իմանալու համար՝ մենք այս նոր բանը համեմատում ենք մեզ արդեն ծանո՛թ գեղեցիկ բաների հետ: Ու եթե այս նոր բաները, օրինակ՝ նոր ձևի բանաստեղծությունները, համարյա նույն ձևով կամ չափով են հուզում մեզ, ինչքան ժամանակին (կամ հիմա էլ) հուզում են Թումանյանի, Տերյանի, Չարենցի ու ուրիշ շատերի ոտանավորները, ուրեմն՝ այս նոր ոտանավորներն է՛լ են լավը:
Բայց եթե ոտանավորի կամ արձակի մեջ կեղծիքի գոնե մի նշույլ կա, «ֆալշ» կա, լինի դա բնագիր, թե թարգմանություն, ուրեմն, դա իսկականը չի՛, լավը չի՛, սիրուն չի՛, սարքովի՛ է, հորինա՛ծ է, «սո՛ւտ հեղափոխական» է, շինծո՛ւ է, բանի պետք չի՛, ուրեմն, դա գեղարվեստ չի՛: Արվեստին քիչ թե շատ սովոր մարդն այս կեղծիքը, այս «ֆալշը» զգում է իսկույն, համարյա (ու երևի) առանց տրամաբանական վերլուծության:
Նույն ձևով էլ՝ իսկական լավ բանաստեղծությունը, մեծ մասամբ, ճանաչում ես իսկույն, նորից առանց տրամաբանական վերլուծության, առանց խորանալու, հլը առանց սրա «միտքը» հասկանալու:
Ճանաչում ես սրա յուրահատուկ երգից, սրա ալիտերացիաներից ու ասոնանսներից, սրա չքնաղ անսովորությունից, սրա հուզիչ անսպասելիությունից, ու իհարկե՝ քեզ լավ ծանոթ Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Պուշկինի, Լերմոնտովի, Գյոթեի, Հայնեի, Սուրբ Գրքի, էպոսների, առասպելների, ժողովրդական հեքիաթների, Շեքսպիրի, Բայրոնի, և այլ, և այլ և այլ գործերի սրա գոնե մի քիչ նմանությունից (ու տարբերությունից):
Հավատացեք, որ ցանկացած նոր լավ ոտանավորը, գոնե մի քիչ, նման է հներին: Հավատացեք, որ Ապոլիների ու Պրեվերի գրածները, գոնե մի քիչ, նման են արդեն թվարկածս պոետների գրածներին: Իսկ եթե այս «նոր» կոչված ոտանավորը ոչ մի բանով նման չի օրինակ՝ վերը թվարկած բանաստեղծների գրածներին ու համարյա ոչ մեկին էլ չի հուզում, ուրեմն՝ սա ոտանավոր չի՛, խոտա՛ն է:
Նայեք պրն Արտեմի այստեղ դրած «թարգմանություններին». եթե ձեզ թվում է, որ սրանք բավարարում են հենց նոր ասածս պայմաններին, ուրեմն սրանք չքնաղ բանաստեղծություն են, ու ես էլ՝ լրի՛վ եմ սխալ: Նույն ձևով հնար ունեք պարզելու, թե այս արտեմներից ո՛ր մեկի գրածներն են իսկական ոտանավոր:
Ոտանավորի լավ ու վատը պարզելու ուրիշ ոչ մի ձև չի եղել ու չկա:
Ասածս ճիշտ է նաև երաժշտության ու նկարչության վերաբերյալ:
Ակնհայտ է, որ օրինակ սիմֆոնիայի իմաստ ունենալու պահանջն անհեթեթ է: Հիշե՛ք, որ բանաստեղծությունն առաջին հերթին պիտի գեղեցիկ լինի, պիտի սահուն լինի, պիտի երգեցիկ լինի, պիտի ներդաշնակ լինի, որ ձեզ հուզի, ու մի՛ մտածեք այդ բանաստեղծության իմաստի մասին:
Թումանյանի ասածի պես «բանաստեղծությունը հո փիլիսոփայություն չի՞», որ իմաստ ման գաք: Դուք սիրունությո՛ւնը ման եկեք, ե՛րգը ման եկեք: Իսկ եթե գրածն աններդաշնակ է, տգեղ է, կակաֆոնիա է, սահուն չի, գռեհիկ է, զզվելի է, ուրեմն՝ բանաստեղծություն չի:
Ուրեմն՝ վստահե՛ք ձեր հոտառությանը, վստահե՛ք ձեր առաջին տպավորությանն ու մի՛ խաբվեք մեր գրականագետների ու գրաքննադատների այն ձոն ու գովասանքից, որ սրանք շատ հաճախ (ավելի ճիշտ, համարյա միշտ) շռայլում են այս «պովետների» հասցեին, ու կույր-կույր մի՛ հավատացեք հեղինակություններին ու ինքնե՛րդ մտածեք, ինքնե՛րդ համեմատեք ու համադրեք:
Սրանց գրածների խոտան լինելու տրամաբանական ապացույցը չկա (ապացույցը միայն մաթեմատիկայում է լինում), չի եղել ու չի էլ լինի:
Ոտանավորի լավ լինելու չափանիշը (երբեմն՝ ցավոք) միայն ու միայն սրա հարատև ժողովրդականությունն է, ու «ժամանակի դատը», ու եթե որևէ մեկի ոտանավորները միշտ ու անընդհատ ժողովրդական չեն, ուրեմն՝ դրանք լավը չե՛ն, ոտանավոր չե՛ն:
Իսկ այս բոլոր-բոլոր արտեմների ոտանավորներն իհարկե՝ գոնե մի˜ քիչ, շա˜տ քիչ չափով էլ ժողովրդական չե՛ն, ու ժողովրդական չդարձան է՛լ, չնայած սրանք արդեն մոտ կես դար է՝ ինչ կան: Սրանց կարդացողները միայն սրանց լարած թակարդներն ընկած ու դեռ կյանքի փորձ չունեցող ա՛յն բարձր դասարանցիներն ու ցածր կուրսեցիներն են, ովքեր իրե՛նք են գրելու փորձ անում, ու ճիշտ ու սխալի կամ լավ ու վատի մասին համարյա գաղափար չունեն:
Երբ ասում եմ, թե արվեստի մեջ ձևն առաջնային է, թե ձևը շա՛տ-շատ է կարևոր, ուզում եմ՝ ասեմ, որ բովանդակության տեսանկյունից, թեմայի՛ տեսանկյունից՝ գրողը, պոետը, եթե ճշմարտություն պատմող է, եթե իսկական գրող է, (ոչ թե հորինող), թեմայի բազմազանության մեծ ընտրություն չունի:
Մարդուն հետաքրքրող հիմնական թեմաները՝ կյանքի անցողիկության ու մահվան անխուսափության, ազատության ու ճորտության, աստծու ու հոգու գոյության ու չգոյության, բարու ու չարի, արդարի ու անարդարի, սիրո ու ատելության ու սրանց հարուցած կիրք ու զգացմունքների՝ կարոտի, ափխոսանքի, ցավ ու մրմուռի, վրեժի ու ներելու, զղջալու ու ապաշխարանքի, հուսախաբության ու ոգևորության ու այս տեսակ բաներն են:
Ու այս բաների մասին փիլիսոփաները (օրինակ՝ հին հույների) վաղո˜ւց-վաղուց են ամեն ինչ ասել: Գյոթեի կենսագիր Էքերմանը պատմում է, թե Գյոթեն ասում էր. «Ինձ մեկ-մեկ հարցնում են, թե իմ Ֆաուստը (Փավստոսը) ի՞նչ իմաստ ունի: Ես ի՞նչ իմանամ», ասում է Գյոթեն, «ես շատ-շատ ասեմ, թե սյուժեն կամ դեպքերը ոնց են զարգանում, բայց ինքս է՛լ չգիտեմ, թե իմ Ֆաուստի իմաստն ի՛նչ է»:
Գրողը, պոետը՝ փիլիսոփաների կամ իմաստունների արդեն ասած «խելոք» բաներն ասում է նո՛ր ձևով միայն, ա՛յն տեսակ մի ձևով, որ փիլիսոփայի ասածի ուժը աճում է հազար միլիոն անգամ: Օրինակ՝ փիլիսոփաներն ու խելոքները վաղո˜ւց-վաղուց են ասել, թե կյանքը (մեծ մասշտաբով) իմաստ չունի, թե ամեն ինչն էլ անցողիկ է՝ փառքը, հարստությունը, իշխանությունը, ցավը, տառապանքը և այլն: Հիմա տեսնենք, թե այս նույն միտքը ինչ ձևով են ասում պոետները:
1). Ունայնութիւն, ունայնութիւն ունայնութեանց և ամէնայն ինչ է ունայնութիւն… [ու սրա ողջ շարունակությունը]
Ս.Գիրք, ժողովող, մոտ 25 դար մեզնից առաջ:
2). Անգամ մետաքս հագած շրջես՝ էս հնգօրյա աշխարհում,
Լա՛վ իմացի, վերջըդ հող ա՝ գետնի տակն ես անցնելու:
Աբուաբդէլլահ Ռուդաքի, 9-րդ դար:
3). Էրեկ տեսա, ավերակում քաջ Թուսի*,
Բուն թառել էր գանգի վրա Քաուսի*
- Ափսոս, - ասաց, - խնջույքներըդ ո՞ւր կորան,
Թմբուկներիդ ձենը հասնում էր լուսին:
–––––
* Թուսն Իրանի հնագույն շահերից է. Քաուսը կամ Քեյ-Քաուսն առասպելական շահ է, ով իբր Էլբորզ (Էլբրուս) սարի վրա յոթ հրաշալի դղյակ է սարքել:
Օմար Խայամ, (1048-1122) թարգմանությունը՝ Ս.Ումառյանի:
4). Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե՝ ի˜նչ տարան աշխարհքից:
Հովհաննես Թումանյան, 20-րդ դար
Այս նույն միտքը պոետները հազար ու մի ուրիշ ձևով էլ են ասել:
Լա՛վ գիտենք, թե պոետները քանի˜-քանի˜ հազար ձևով են ասել՝ «սիրում եմ քեզ»:
Հնարավոր է նույնիսկ, որ մի արվեստագետը, համարյա նույնությամբ, բայց միևնույնն է՝ իր ուրույն ու գեղեցիկ ձևով կրկնի մի ուրիշի ասածը: Սրա օրինակներից մեկը Ֆրանսիսկո Գոյայի ու Էդուարդ Մանեի «Մերկ Մախաներն» են: Բայց սրա պես երկու օրինակ էլ եմ բերում:
Դաշտում բացվեց կարմիր լալան, թասըդ բե՛ր,
Յարիս գրկում ես պիտի լամ, թասըդ բե՛ր,
Թո վի՛ն ածեն, մենք էլ՝ խմենք վարդ գինի.
Թե որ պիտի փոշի դառնամ՝ թասըդ բեր:
Օմար Խայամ, 11-րդ դար
– Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր:
Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՛ր:
Կյանքն է հոսում տիեզերքում զնգալեն
Մեկն ապրում է, մյուսն սպասում՝ թասըդ բե՛ր:
Հովհաննես Թումանյան, 20-րդ դար
Կամ էլ՝ այ սրանք.
Քանի՞ այգ ու մթընշաղ ա անցել գիրկը անհունի,
Ու պտույտն էս հավերժական, ո՞վ իմանա, միտք ունի՞:
Դեգերելով էս աշխարհքում՝ ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՞վ իմանա, ո՞ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի:
Օմար Խայամ, 11-րդ դար
Խայամն ասաց իր սիրուհուն. – ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո˜վ իմանա ո՛ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի…
Հե˜յ, ջա˜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո˜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհո՞ւ բիբն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:
Հովհաննես Թումանյան, 20-րդ դար
***
… Խիստ ուսանելի է, թե Թումանյանն ինչպես էր սովորում իր «գրչակից ավագ ընկերոջից» – Խայամից, ու նաև ուրիշներից իհարկե, ու նույնիսկ համարյա կրկնում դրանց:
Այս նույն ձևով՝ Տերյանը սովորում էր ռուս սիմվոլիստներից, Շեքսպիրն ու Միլթոնը՝ Պետրարկայից, ինքը՝ Պետրարկան՝ Դանթեից, Վերգիլիոսից, Էսքիլեսից, Օվիդիոսից, Էվրիպիդեսից ևն, ևն: Իսկ մեր այս արտեմները, իրարից բացի, ումի՞ց են սովորում, կամ ի՞նչ են սովորում:
Սրանք՝ վերևի այս ձևերը, բոլորն էլ չքնաղ են, ու պոեզիայից գաղափար ունեցողը սա չի ժխտի: Ու նման մարդը չի ժխտի, որ պրն Արտեմի «թարգմանած» ձևերը պոեզիա չեն, որովհետև պոեզիայի ձևով չեն:
Ու նման մարդը չի ժխտի, որ պոեզիա չեն թե՛ պրն Արտեմի, թե՛ մնացած արտեմերի գրածները, որովհետև սրանք տգեղ ու անընդունելի ձևեր են, եթե նույնիսկ ինչ-ինչ իմաստ ունեն էլ (ինչը համարյա բացառվում է):
Արտեմիզմի մեջ իմաստ չկա, որովհետև սա ոչ թե իրական կյանքն է պատմում, այսինքն, ոչ թե ասածս վերևի թեմաներն է պոեզիայի միջոցներով նոր, թարմ ու խիստ ազդեցիկ ձևով պատմում, այլ հորինում է: Սրանք՝ հազար հազար անգամ են արդեն հայտարարել, թե «պատմում են իրենց «ընկալումները», իրենց «հույզերը», իրենց «զգացմունքները»»:
Այսինքն՝ սրանք հենց սկզբի՛ց են ենթադրում, որ իրենք անսահման հետաքրքիր են, անսահման գեղեցիկ, անսահման խելոք (այս «պովետներից» մեկի` Հենրիկ Էդոյանի մի գիրքն ուղղակի հեղեղված է «ես» դերանունով ու այս դերանունի հոլովաձևերով):
Ուրեմն, ըստ սրանց, արժի, որ մնացած շարքային մահկանացուներն անընդհատ կարդան իրենց այս «անսահման գեղեցիկ, հետաքրքիր ու իմաստուն» հորինվածքները: Բայց սրանց «զգացմունքները» ողորմելի բաներ են, քանզի սրանք նախ՝ հոգով աղքատ են, ու երկրորդ՝ մենակ են մտածում, առանց իրենց «գրչակից ավագ ընկերների», առանց Խայամների, մեն-մենակ:
Այնինչ.
Ոտանավորը կոլեկտիվ գործ է: Ոտանավորը նոր ու ազդեցիկ ձեվերի մի անվերջ փնտրտուք է, ու իսկական պոետն այս ձևերը գտնում է իրեն նախորդող կամ իր օրերի հզոր պոետների գրվածքների մեջ:
Ու պոետի կամ գրողի գործը հենց սրանով է նման ֆիզիկոսի, բնագետի կամ մաթեմատիկոսի գործին, ովքեր առանց իրենց հայրենակից կամ օտարազգի կոլեգաների երբեք չեն աշխատում:
Ու քանի որ իսկական պոետը (մանավանդ փոքր ազգինը) նոր ձևերը, մեծ մասամբ, փնտրում է այլալեզու պոետների գործերի մեջ, պիտի
բացի իր մայրենի լեզվի իմացությունից գերազանց իմանա գոնե երկու ուրիշ հըզոր գրականություն ունեցող լեզու, մեկը քի՛չ է: Ու հենց սրա՛ համար է, որ ոտանավոր գրելը կոլեկտիվ գործ է: Լավ ու իսկական գրողը սա հիանալի գիտի ու երբեք չի մոռանում:
Թարգմանությունը, առաջին հերթին ու ի վերջո, սովորելո՛ւ համար է:
Թարգմանելով՝ նախ սովորում ես գրելու, լա՛վ գրելու արվեստը: Ուրեմն, իսկական, լուրջ թարգմանությունն անպայման տաժանակիր աշխատանք է: Լուրջ գրողի համար սա օրենք է: Իսկ մեր այս «պովետներն» ինչ որ «թխեցին» (ձեռաց, հապճեպ), իսկույն հանճարեղ են համարում ու հանճարեղ էլ հռչակում են:
Սա այնքան է տարածված, որ իսկական ողբերգություն է:
10.06.2005, Երևան
Կարդացողին երկու հանելուկ եմ առաջարկում: Այստեղ դրել եմ Լերմոնտովի Երեք արմավենու երկու թարգմանությունն ու Դևի առաջին երեք հատվածի հինգ թարգմանությունը: Գլխի կընկնե՞ք, թե թարգմանությունների հեղինակներն ովքե՛ր են: Պատասխանները հետո կգտնեք:
Михаил Лермонтов
(Восточное сказание)
1
В песчаных степях аравийской земли
Три гордые пальмы высоко росли.
Родник между ними из почвы бесплодной,
Журча, пробивался волною холодной,
Хранимый, под сенью зеленых листов,
От знойных лучей и летучих песков.
2
И многие годы неслышно прошли;
Но странник усталый из чуждой земли
Пылающей грудью ко влаге студеной
Еще не склонялся под кущей зеленой,
И стали уж сохнуть от знойных лучей
Роскошные листья и звучный ручей.
3
И стали три пальмы на бога роптать:
«На то ль мы родились, чтоб здесь увядать?
Без пользы в пустыне росли и цвели мы,
Колеблемы вихрем и зноем палимы,
Ничей благосклонный не радуя взор?..
Не прав твой, о небо, святой приговор!»
4
И только замолкли — в дали голубой
Столбом уж крутился песок золотой,
Звонков раздавались нестройные звуки,
Пестрели коврами покрытые вьюки,
И шел колыхаясь, как в море челнок,
Верблюд за верблюдом, взрывая песок.
5
Мотаясь висели меж твердых горбов
Узорные полы походных шатров;
Их смуглые ручки порой подымали,
И черные очи оттуда сверкали...
И, стан худощавый к луке наклоня,
Араб горячил вороного коня.
6
И конь на дыбы подымался порой,
И прыгал, как барс, пораженный стрелой;
И белой одежды красивые складки
По плечам фариса вились в беспорядке;
И с криком и свистом несясь по песку,
Бросал и ловил он копье на скаку.
7
Вот к пальмам подходит шумя караван:
В тени их веселый раскинулся стан.
Кувшины звуча налилися водою,
И гордо кивая махровой главою,
Приветствуют пальмы нежданных гостей,
И щедро поит их студеный ручей.
8
Но только что сумрак на землю упал,
По корням упругим топор застучал,
И пали без жизни питомцы столетий!
Одежду их сорвали малые дети,
Изрублены были тела их потом,
И медленно жгли их до утра огнем.
9
Когда же на запад умчался туман,
Урочный свой путь совершал караван;
И следом печальным на почве бесплодной
Виднелся лишь пепел седой и холодный;
И солнце остатки сухие дожгло,
А ветром их в степи потом разнесло.
10
И ныне все дико и пусто кругом —
Не шепчутся листья с гремучим ключом:
Напрасно пророка о тени он просит —
Его лишь песок раскаленный заносит,
Да коршун хохлатый, степной нелюдим,
Добычу терзает и щиплет над ним.
***
1
Արաբական աշխարհում ավազուտի մեջ անծայր
Հպարտ ու ձիգ աճեցին արմավենու երեք ծառ:
Ու դուրս գալով նրանց տակ, ամուլ գետնի խոռոչում,
Իր սառնորակ ջրերով մի աղբյուր էր կարկաչում,
Որ գեղեցիկ ու կանաչ տերևների հովանում
Թաքչում էր տապ շողերից և ավազից պաշտպանվում:
2
Եվ շատ ու շատ տարիներ եկան, անհետ գնացին,
Բայց հեռավոր աշխարհից եկած ոչ մի հողածին,
Սառն աղբյուրի եզերքին, սրտով ծարավ, հոգնատանջ
Չէր կռացել դեռ երբեք տաղավարում այն կանաչ,
Եվ սկսեցին չորանալ տապ ու տոթից հրաշող
Տերևները այն փարթամ և աղբյուրը կարկաչող:
3
Տրտնջացին աստծուն մեկտեղ ծառերն այն երեք.
«Նրա՞ համար աճեցինք, որ չորանանք այստեղ մենք.
Ավազուտում անօգուտ մենք մեծացանք, ծաղկեցինք,
Տոթը խանձեց մեզ անվերջ և հողմահար ճոճվեցինք,
Ուրախ չարինք ոչ ոքի և մարդիկ մեզ չտեսան,
Անարդար է, օ˜ երկինք, քո վճիռը սրբազան»:
4
Հազիվ էին դեռ լռել, երբ հեռանիստ կապույտում
Դեղին ավազն էր արդեն սյունանման պտտվում,
Ղողանջեցին բոժոժներն աններդաշնակ զնգոցով.
Ահա բեռներ գունզգույն – խալիների ծածկոցով,
Եվ ուղտն ուղտի հետևից, ինչպես նավակն օվկիանում,
Օրորվելով հողմածեծ միշտ առաջ էր ընթանում:
5
Ծածանվելով ուղտերի սապատների վերևում,
Վրանների գեղազարդ փեշերն էին երևում,
Ու թխամորթ բազուկներ քղանցքն էին մերթ բացում
Եվ վրանից սևորակ աչեր էին առկայծում...
Եվ հեվելով աղեղին, թեքած իրանն իր ճկուն,
Չափ էր գցում, բորբոքում արաբն իր ձին աննկուն:
6
Ծառս էր լինում մերթընդմերթ և խոյանքով ահագին,
Քանց նետահար մի հովազ, ոստնում էր ձին մոլեգին,
Եվ սպիտակ հագուստի սիրուն դարսերն այն թեթև
Ձիավորի ուսերին ծփում էին հողմաթև.
Եվ աղաղակ սուլոցով, արշավելով ըստեպում,
Իր նիզակն էր նա նետում, առնում` նորից շպրտում:
7
Եվ աղմուկով ծառերին քարավանն էր մոտենում.
Ու բացվեցին վրաններ ահա նրանց հովանում:
Զնգուն կժերն են լցված, իսկ ծառերը գեղեցիկ,
Հպարտորեն շարժելով կատարները երկնաձիգ,
Ողջունում են խնդալով անակնկալ հյուրերին,
Նրանց ծարավն է մարում շռայլ աղբյուրն անլռին:
8
Բայց խավարն անապատում չէր խոնարհվել դեռ գետնին,
Երբ կացինը զնգալով իջավ նրանց արմատին,
Եվ ծառերը դարավոր տապալվեցին անկենդան.
Մանուկները պոկեցին նրանց հագուստը փարթամ,
Մարմինները կտրեցին հետո կացին-ուրագուվ
Եվ մինչև լույս այրեցին խարույկների կրակով:
9
Իսկ երբ անցավ արևմուտք մառախուղը վաղորդյան`
Քարավանը զնգոցով շարունակեց իր ճամփան.
Եվ որպես հետք տխրալի անբարեբեր այն վայրում
Արդեն սառած, սպիտակ մոխիրն էր լոկ երևում.
Մնացորդնե՛րն էլ արևի ճառագայթներն այրեցին,
Իսկ քամիներն` առնելով, ավազուտում ցրեցին:
10
Եվ ավազուտը հիմա ամայի է և լռին,
Չեն շշնջում տերևներն կարկաչահոս աղբյուրին.
Իզուր է նա աղերսում մարգարեից շուք ու զով,
Նա ծածկվում է հիմա սոսկ արևախանձ ավազով,
Իսկ ուրուրն էլ դաշտային, միշտ մարդախույս ու տրտում,
Նրա գլխին կռինչով իրեն որսն է ծվատում:
1
Արաբական արևախանձ տափաստանում հնամենի՝
Լուռ կանգնած էր երեք հպարտ ու բարձրաբերձ արմավենի –
Ու մի աղբյուր ծառերի տակ` տոթ արևից պատըսպարված,
Սեգ ծառերի կանաչներով, թուփ ու ծաղկով թունդ ըշպարված,
Պահված թափառ ավազներից, ալիք-ալիք կոհակվելով,
Գլորվում էր անհոգ, անդարդ, ուրախ-ուրախ օղակվելով:
2
Այսպես դանդաղ ու անաղմուկ անցավ բազում տարի ու օր.
Սակայն ոչ մի օտարական, ոչ մի թափառ, հեգ ուխտավոր
Տապից խանձված իր գլուխը դեռ չէր թեքել պաղպաջ ջրին,
Սաղարթախիտ կանաչի տակ շուրթ չէր դիպել պաղ աղբրին,
Երբ որ կիզիչ շողերի տակ, շքեղազարդ թուփ ու պսակ
Սկսեց լուռ թոշնել անձայն, ու բարակեց առուն հստակ:
3
Այնժամ աղերս-բողոք արին աստծուն երեք արմավենին.
- Արդյոք հանուն ինչի՞ ես մեզ կյանքի կոչել, ո՛վ Երկնային:
Որ անօգուտ ապրենք-ծաղկե՞նք այս չորահողմ անապատում,
Տրված հեղձուկ խորշակներին, տոթին դաժան ու անպատում,
Ու անկարող` քաղցրացնելու որևէ մի ա՞չք կարոտյալ.
Ճշմարիտ չէ՛ վճիռը քո, ո՛վ զորավոր Տեր` բարձըրյալ:
4
Նոր էր լռել աղերսըն էդ, երբ որ կապույտ հեռաստանում
Ոսկեդեղին ավազների սյուներն ելան, ասես սամում,
Երբ լսվեցին զանգակների ղողանջները` աններդաշնակ,
Ու հակերը օրորվեցին խայտանկար գորգերի տակ,
Իսկ ուղտերն էլ շարվեշարան, նավերի պես ալեծածան,
Դեղնահատիկ ավազները կոհակելով առաջ եկան:
5
Եվ ուղտերի մեջքի վրա, ամրապինդ սապատներին`
Փողփողալով դողում էին ալ ծոպերը վրանների:
Էբենոսյան նուրբ ձեռքըն էր վրանի մի փեշը բացում,
Ու արանքից ածըխասեվ աչքերի հո՛ւրն էր առկայծում:
Մեկ-մեկ իրանն իր նրբակերտ` կորացնելով թամբաղեղին,
Թուխ արաբն էր խաղացընում բծանկար նժույգ իր ձին:
6
Ու մերթ ընդ մերթ ծառս էր լինում ազնիվ նժույգն արաբական,
Ու նետահար հովազի պես ցատկ էր անում հսկայական:
Շորի ծալքերն անկարգ փռված` ալեծածան խաղում էին
Ճերմակազգեստ, թափառական քաջ բեդվինի լայն ուսերին,
Ու վայրենի ճիչ-սուլոցով իր նիզակն էր նետում վերև,
Հետո վարգով սուրում հասնում, ու օդի մեջ բռնում թեթև:
7
Ահա աղմուկ-աղաղակով քարավանն է ստվեր մտնում,
Զվարթախինդ սաղարթի տակ քոչն է կայան-դադար գտնում:
Ու պաղ ջրով լցվում են լի` սափորները հնչեղաձայն,
Իսկ ծառերը, խոնարհելով կատարները, հպա՛րտ, անձա՛յն
Ողջունում են հանկարծահաս ստվերատենչ այցվորներին,
Պաղ աղբյուրն էլ` առատ-առատ ջուր է տալի հյուր քոչվորին:
8
Բայց ցերեկը հենց որ անցավ, մթընշաղին երեկոյան,
Զրընգոցով կացինն իջավ արմատներին առաձգական.
Ու անկենդան տապալվեցին զավակները հին դարերի,
Կանաչազարդ ոստ ու ճյուղն էլ` բաժին ընկավ մանուկներին:
Այնուհետեվ, թրատեցին դրանց հպարտ մարմինները,
Ու դրանցով մինչ առավոտ վառ պահեցին խարույկները:
9
Ու հենց մեգը արևմտյան կողմըն անցավ, անէացավ,
Քարավանն իր ամենօրյա երկարաձիգ ճամփին դարձավ:
Իսկ հետևում, ամուլ հողին, մոխիրն էր, գորշ ու վշտահար,
Գետնատարած շաղվել պաղ-պաղ: Տաշեղներն էլ` որպես ավար,
Արեգակը կիզեց վառեց, փոշի դարձրեց: Էդ փոշին էլ քամին վերցրեց
Ու անապատ տափաստանի չոր ավազի վրա ցրեց:
10
Հիմի արդեն ամենուրեք անապատ է, վայրի ու չոր.
Ու էլ սաղարթ չի՛ շնշնկում, շուրջն ավազ է ջրատոչոր,
Ու աղբյուրն էլ Մարգարեին զուր է զովի աղերս հղում,
Նրան ավազն է հրաշեկ` շուրջկալ անում ու ողողում,
Կամ էլ՝ նստած չոր ակունքին, մռա˜յլ ցի՛նը փետրակատար,
Մենության մեջ իր ավարն է կտցահարում` պատառ-պատառ:
5. ДЕМОН
I
Печальный демон, дух изгнанья,
Летал над грешною землей,
И лучших дней воспоминанья
Пред ним теснилися толпой;
Тех дней, когда в жилище света
Блистал он, чистый херувим,
Когда бегущая комета
Улыбкой ласковой привета
Любила поменяться с ним,
Когда сквозь вечные туманы,
Познанья жадный, он следил
Кочующие караваны
В пространстве брошенных светил;
Когда он верил и любил,
Счастливый первенец творенья!
Не знал ни злобы, ни сомненья,
И не грозил уму его
Веков бесплодных ряд унылый...
И много, много... и всего
Припомнить не имел он силы!
II
Давно отверженный блуждал
В пустыне мира без приюта:
Вослед за веком век бежал,
Как за минутою минута,
Однообразной чередой.
Ничтожной властвуя землей,
Он сеял зло без наслажденья.
Нигде искусству своему
Он не встречал сопротивленья –
И зло наскучило ему.
III
И над вершинами Кавказа
Изгнанник рая пролетал:
Под ним Казбек, как грань алмаза,
Снегами вечными сиял,
И, глубоко внизу чернея,
Как трещина, жилище змея,
Вился излучистый Дарьял,
И Терек, прыгая, как львица
С косматой гривой на хребте,
Ревел, – и горный зверь и птица,
Кружась в лазурной высоте,
Глаголу вод его внимали;
И золотые облака
Из южных стран, издалека
Его на север провожали;
И скалы тесною толпой,
Таинственной дремоты полны,
Над ним склонялись головой,
Следя мелькающие волны;
И башни замков на скалах
Смотрели грозно сквозь туманы –
У врат Кавказа на часах
Сторожевые великаны!
И дик и чуден был вокруг
Весь божий мир; но гордый дух
Презрительным окинул оком
Творенье бога своего,
И на челе его высоком
Не отразилось ничего.
I
Տրտմագին Դևը` արտաքսման ոգին.
Ճախրում էր մեղսոտ աշխարհի վրա,
Եվ լավ օրերի վերհուշն էր կրկին
Խմբվում նրա դեմ, պաշարում նրան,
Այն լավ օրերի, երբ որ դրախտում
Շողշողում էր նա, մի լույս քերովբե,
Երբ որ գիսաստղը` սուրալով օդում,
Սիրալիրաբար նրան էր ժպտում
Եվ ողջույն առնում ամեն րոպե,
Երբ մուժի միջից հավիտենական,
Ծարավ ու պապակ գիտության ջրին`
Նա հետևում էր տիեզերական
Անցնող ու դարձող քարավաններին,
Երբ նա սիրում էր, հավատում խորին,
Նա` անդրանիկը սուրբ արարչության,
Անգետ կասկածին, առանց չարության,
Եվ չէր սպառնում դեռ նրա մտքին
Վհատ դարերի շարանն անպտուղ...
Շատ բան էր հիշում... Վերհիշել կրկին,
Ողջը միտ բերել ուժը չէր պատում:
II
Անապատ երկրում վաղուց էր շրջում
Անապաստարան և առանց մահի.
Դարի ետևից նոր դարն էր թռչում,
Ինչպես որ պահն է հետևում պահին`
Նույն միօրինակ հերթականությամբ:
Առանց հաճույքի` սերմը չարության
Սփռում էր դևը աշխարհում չնչին,
Ուր ինքն էր իշխում և ուր ոչնչից
Չէր էլ սպասում դիմադրություն –
– Ու նա ձանձրացավ չարության շնչից:
III
Եվ սեգ Կովկասի լեռների վրա
Դրախտից քշված այդ ոգին թռավ:
Իր հավերժական սառույցով կապույտ
Կազբեկն է շողում ադամանդի պես
Եվ, ամենից ցած, մթին սանդի պես
Սևին է տալիս ոլորապտույտ
Դարյալը` լեցուն օձերով կույտ-կույտ,
Եվ առյուծի պես` լեռնաշղթային
Թավ բաշը փռած` Թերեքն է թռչում,
Մռնչում – և ի˜նչ. գազան ու թռչուն
խենթ պտտվելով պարում օդային`
Նրա ջրերի բարբառն են լսում.
Հեռու հարավի ամպն էլ հուրհրան
Չվում է գալիս, ուղեկցում նրան.
Ու ցատկոտելով հյուսիս է հոսում.
Եվ խուլ ժայռերը խիտ-խիտ շարքերով,
Մի խորհրդավոր ու խոր նիրհի մեջ,
Ներքև խոնարհած իրենց դեմքերով
Ալիքներին են հետևում անվերջ.
Մշուշի միջից` ժայռերին թառած
Բերդ ու բուրգերն են նայում ահարկու,
Ասես Կովկասի դռների առաջ
Հսկաների պես նրան են հսկում,–
Ամեն ինչ այստեղ` աստծո աշխարհում,
Չքնաղ է, վայրի,– բայց արհամարհում,
Բայց աստծո կերտած աշխարհի վրա
Նայում է նա լոկ քամահըրանքով,
Եվ սառն ու գոռոզ ճակատը նրա
Չի ցոլում անգամ թեթև բերկրանքով:
I
Վշտալի Դևը` աքսորման ոգին,
Թռչում էր օդում մեղսամած երկրի,
Եվ խռնվում էին իր դեմ անմեկին
Հիշողություններն այն լավ օրերի,
Երբ դրախտի լույս օթևանում դեռ
Շողշողում էր նա` Քերովբեն անբիծ,
Երբ որ գիսաստղը, սուրալով թեթև,
Սիրում էր իր հետ միշտ փոխանակել
Ջերմ ու սիրալիր ողջույնի ժպիտ.
Երբ իմացության ծարավով անշեջ,
Հավիտենական մշուշի միջով,
Նայում էր անհագ, հետևում լռին
Տարածության մեջ սփռված շրջող
Լուսատուների քարավաններին.
Երբ դեռ հավատում ու սիրում էր ջերմ,
Անվիշտ անդրանիկն արարչագործման
Ոչ չարիք գիտեր, ոչ կասկած ուներ,
Եվ չէր սպառնում նրա մտքին դեռ
Վհատ դարերի շարանն ընդունայն...
Եվ այլ շատ ու շատ... Եվ դեռ ամեն բան
Մտաբերելու զորություն չուներ:
II
Արդեն վաղուց էր մերժված թափառում
Ամայության մեջ ու անապաստան.
Դարի ետևից դարն էր սլանում,
Ինչպես վայրկյանի ետևից վայրկյան,
Նույն միօրինակ հերթականությամբ:
Մի փոքրիկ երկրի իշխելով` անվերջ
Չարիք էր սփռում առանց հաճույքի.
Իր չար արվեստին, սակայն, ոչ մի տեղ
Դիմադրություն չզգալով երբեք`
Ձանձրացավ շուտով նաև չարիքից:
III
Եվ այդ Կովկասի բարձունքներով վես
Ճախրում էր ոգին այդ աստանդական.
Ցածում Կազբեկն էր ադամանդի պես
Շողշողում ձյունով իր հավերժական,
Ու, սևին տալով, խոր ստորոտով,
Ինչպես մի ճեղքվածք, ինչպես օձի բույն,
Դարյալն էր ձգվում գալարապտույտ.
Թավամազ բաշը տված թիկունքով`
Թերեքն էլ ոստնող առյուծի նման
Մռնչում էր. և՛ լեռնային գազան,
Ե՛վ հավք ու թռչուն բարձունքում լազուր
Ճախրելով` նրա ջրի խլաձայն,
Անլուռ զրույցն ու երգն էին լսում.
Խռնված բազմությամբ ժայռերն էլ, խորին
Ու խորհրդավոր նիրհով տոգորուն,–
Գլուխներն հակած նրա վրա լուռ
Հետևում էին ցոլարձակ ջրին.
Իսկ քարափներին բուրգ ու ամրոցներ
Մշուշի միջով նայում էին գոռ`
Իբրև Կովկասի դռներին հսկող
Ահագնատեսիլ պահնորդ հսկաներ:
Վայրի էր շուրջը ու կախարդական
Ողջ աշխարհն աստծո, բայց հպարտ ոգին
Ձգում էր հայացք արհամարհանքի
Իր ստեղծողի ողջ արարչության,
Եվ նրա մռայլ խրոխտ ճակատին
Չէր արտահայտվում բնավ ոչ մի բան:
I
Աքսորյալ ոգին` Դևը վշտահար,
Ճախրում էր Երկրի վրա մեղսալի,
Ու նրա առջեվ, անկարգ, անբարբառ,
Հուշ օրերն էին` վեհ ու պանծալի,
Երբ որ շողում էր անբիծ ու պայծառ,
Որպես քերովբե` լույսի օրրանում,
Երբ գիսավորը` ցոլուն ու թափառ,
Ժպտադեմ ու մեղմ ձեռով էր անում,
Երբ հավերժական մշուշի միջով,
Համակված անհագ տենչով գիտության,
Դիտում էր շողուն աստղերի քոչվոր
Քարավանների չուն թափառական,
Երբ որ սիրում էր, հավատում, տենչում,
Նա` առաջնեկը ողջ արարչության,
Չարիք ու կասկած դեռ չէր ճանաչում,
Ու սին ու ունայն դարերի շղթան
Նրա խոհերը դեռ չէր մշուշում.
Հիշում էր էլի անչափ շա՛տ, շա՛տ բան,
Սակայն ամեն ինչ, անշուշտ, չէր հիշում:
II
Սուրում էր դարը դարի հետևից,
Ասես վայրկյանին հետևեր վայրկյան,
Ու վաղուց մերժյալ` դեգերում էր միշտ
Անապատներում տիեզերական,
Ձանձրալի˜, երկա˜ր, առանց ապաստան:
Տիրակալելով Երկրին չնչին`
Չարիք էր ցանում առանց չարության.
Չարն արարելու իր մեծ հանճարին
Հակադիր մեկին երբեք չտեսավ,
Ու վերջիվերջո տրվեց ձանձրույթին:
III
Կովկաս լեռների բարձրունքներում վես`
Ոգին էր ճախրում դրախտամերժյալ.
Կազբեկն էր շողում ադամանդի պես`
Իր ձյուն ու սառցով հավիտենական.
Սև ճեղքի նման, խորը, վիթխարի
Կիրճի հատակում, գալարաոլոր,
Դարյալն էր սողում` օրրանն օձերի:
Առյուծի նման բաշը ցնցելով
Մռնչում էր խոլ, կատաղի ցատկում՝
Թերեքը հսկա, իսկ լուրթ բարձունքում,
Գազան, թե թռչուն` էդ վես լեռների
Ունկն էին դնում նրա բարբառին:
Ամպերն էլ` եկած հեռու հարավից,
Հագած շառագույն ու դեղին ոսկի,
Ուղեկցում էին Թերեքին հյուսիս.
Ժայռերն ամբոխված, խիտ-խիտ, ուս-ուսի,
Նայելով այլաց մանրիկ խաղերին,
Նինջով պարուրված, լու˜ռ, խորախորհուրդ,
Ունկն էին դնում նրա տաղերին.
Բերդերի մռայլ աշտարակներն էլ,
Մշուշի միջով, թառած ժայռերին,
Որպես վիթխարի, գոռ ժամապահներ
Լուռ հսկում էին Կովկաս դռներին:
Իսկ շուրջ բոլորը` թովիչ ու վայրի
Աշխարհհն էր Աստծո: Բայց հպարտ ոգին
Ստեղծած երկրին իր Բարձրյալի
Մի հայացք ձգեց քամահրանքով լի,
Ու նրա լայն ու խոհուն ճակատին
Չանդրադարձավ ոչինչ զգալի:
I
Թախծալից Դևը, աքսորման ոգին,
Թռչում էր օդում մեղապարտ երկրի,
Եվ նրա մտքից խուռն անցնում էին
Հիշատակները բարվոք օրերի –
Օրերի, երբ որ լույսի մեջ անբավ,
Գեղափայլ էր նա, քերովբեն անբիծ,
Երբ որ գիսավոր աստղը սրարշավ
Տալիս էր նրան ողջույն ժպտալից.
Երբ որ գիտության ծարավով անշեջ,
Մշուշի միջով հավիտենային,
Նայում էր անհուն տարածության մեջ
Չվող աստղերի կարավաններին.
Երբ որ հավատում, երբ որ սիրում էր
– Անվիշտ անդրանիկն ըստեղծագործման–
Ոչ չարիք գիտեր, ոչ կասկած ուներ,
Եվ չէր ըսպառնում դեռևս նրան
Տխուր դարերի շարքը, ապարդյուն...
Եվ դեռ շատ ու շատ...և դեռ ամեն բան
Նա միտ բերելու չուներ զորություն:
II
Վաղուց արտաքսված, նա թափառում էր
Ամայության մեջ և անապաստան,
Դարի ետևից դարը թռչում էր,
Ինչպես վայրկյանի ետևից վայրկյան,
Անդուլ կրկնությամբ և նույնանման:
Դառնալով իշխան` աշխարհի չնչին,
Չարիք էր ցանում առանց հաճույքի,
Եվ բնավ մի տեղ յուր չար արվեստին
Չը հանդիպելով ընդդիմադրության`
Չարիքը ձանձրույթ պատճառեց նրան:
III
Եվ արդ Կովկասի բարձանց վերևում
Տարագիրն երկնի սլացավ ազատ.
Որպես ադամանդ` նրա ներքևում
Կազբեկն է փայլում ձյունով մշտապատ,
Եվ սևին տալով` խորքում հեռավոր
Որպես մի ճեղքվածք, որպես օձի բույն,
Դարյալի կիրճը ձգվում է ոլոր,
Թերեքն էլ` ոստնող առյուծի նման,
Բաշը թավամազ ձգած թիկունքին,
Մռընչում է խուլ. և վայրի գազան,
Եվ յուրաքանչյուր թռչուն օդային`
Ճախրելով հանդարտ կապույտ բարձունքում,
Նրա զրույցին ականջ են դնում,
Եվ ոսկյա ամպեր սահում են, գալիս
Հարավի կողմից, երկրից հեռավոր,
Եվ ուղեկցում են նրան դեպ հյուսիս.
Եվ նրա վրա ժայռերը հզոր,
Գըլուխ խոնարհած, խմբված միասին,
Ակնապիշ նիրհով և խորհրդավոր
Ներքև են նայում – ցոլցոլուն ջրին.
Եվ ամրոցների բարձր աշտարակներ`
Կանգնած գագաթին ապառաժների
– Կովկասի դըռան հսկա պահակներ –
Նայում են խըրոխտ` միջիցն ամպերի:
Եվ վայրենի էր, այլև դյութական
Աշխարհն աստուծո, բայց գոռոզ ոգին
Նայում էր աչքով արհամարհական
Յուր ստեղծողի գեղեցիկ գործին
Եվ նրա հպարտ ճակատի վրան
Չարտահայտվեցավ բնավին մի բան:
I
Տխրագին Դևը, արտաքսված հոգին,
Թռչում էր օդում մեղապարտ երկրի,
Եվ նորա մտքից անցանում էին
Հիշատակները այն քաղցր օրերի,
Երբ Քերովբեի պես էր նա լուսավոր
Աշխարհի անմեղ բնակարանում,
Երբ որ գիտության փափագով լցված
Նայում էր մռայլ տարածության մեջ,
Ինչպես բազմաթիվ աստղերի ցրված
Կարավանները շրջում են անվերջ.
Երբ նա երջանիկ և երանելի
Նախածին էակը ստեղծագործության
Ուներ սուրբ հավատ և սեր գորովի,
Չգիտեր կասկած, ոչ ոխ չարության.
Ունայն դարերի շարունակությունը
Չէր նորա միտքը սարսափեցնում...
Եվ այլ շատ ու շատ այսպիսի բաներ...
Ամեն բան հիշել չէր կարողանում:
II
Վաղուց մերժըված, այնտեղ շրջում էր
Նա անապատում անծայր աշխարհի,
Մեկմեկու ետնից ահագին դարեր
Անցանում էին նման րոպեի:
Մի չնչին երկրի տիրապետելով,
Ակամա կամոք չարիք էր թափում,
Բայց ոչինչ ընդդեմ յուր չտեսնելով,
Նա չար գործերից զզվեցավ իսկույն:
III
Եվ Կովկաս լերան գագաթի շրջով
Արտաքսված հոգին ահա թռչում էր,
Կազբեկը նորա տակ մշտապատ ձյունով
Ադամանդի պես փայլատակում էր.
Եվ ահա Դարեալ գետը գալարուն,
Մի օձաբնակ ճեղքվածքի նման,
Լեռների ներքև խորին անդնդում
Ներկում էր սև սև մի շերտիկ երկայն.
Իսկ Թերեքն ասես, մի առյուծի պես,
Թավամազ բաշը թիկնով ծավալած,
Վեր վայր ոստնելով մեծապանծ ու վես
Գոռում էր, թնդում սաստիկ կատաղած.
Թե ժայռի վերա լեռնային գազան,
Թե կապույտ երկնում պտույտող թռչուն
Ուշ էին դնում սրտով բերկրության
Նորա ջրերի անուշ ձայներուն.
Ոսկի ամպերը հարավի կողմից
Կարծես ձայներուն ուղեկից էին,
Ժայռերը խմբով, խորին լռությամբ
Փայլուն ալիքները նկատում էին.
Աշտարակները ժայռերի ծայրին
Խիստ նայում էին ամպերի միջով.
Կովկասու ասես դրան մոտ կային
Պահապանները բարձր հասակով:
Ամենայն կողմով աստուծո աշխարհը
Եվ վայրենի էր, և հրաշալի,
Բայց անարգանոք նայում էր Դևը
Արարչությանը յուր ստեղծողի:
Երևի 1991 թվի վերջերն էր, երբ անդարձ համոզվեցի, որ մեր գրական լեզուն իր քերականությունով է՛լ, բառապաշարով է՛լ պիտի հենվի Երևանի խոսվածքին ու կառուցվի միայն դրան հետևելով, որովհետև այս խոսվածքը Արարատյան բարբառի ամենահզոր ու «ամենապատվավոր» խոսվածքն է: Սրա համար էլ մի քանի բան պիտի ասեմ մեր գրական լեզվի ու բարբառների մասին:
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
(Հ. Թումանյան)
Մեր գրական կոչված «լեզվի» թունդ կողմնակից գրագետ ու մտավորական կոչվածները շատ անգամ ու շա՛տ-շատ են ասում, թե իբր մեր.
a. հայ ժողովրդի մեծ մասը (այսինքն՝ չհաշված հենց իրենց՝ գրականի կողմնակիցներին) սխալ հայերենով է խոսում, ու մեկ-մեկ էլ նույնիսկ ասում են, թե հայ ժողովրդի մեծ մասը հայերեն չի խոսում:
Այս առիթով երեք հարց ունեմ տալու:
1. Թե որ հայերը հայերեն չեն խոսում կամ սխալ հայերենով են խոսում, բա ո՞վ է հայերեն կամ լրիվ ճիշտ հայերենով խոսում. թուրքե՞րը, չինացինե՞րը, նենեցնե՞րը, հրեանե՞րը, թե՞ չուկչիները, ո՞վ: Սա՝ մեկ:
Պարզից էլ պարզ է, որ օրինակ՝ ռուսները ռուսերեն են խոսում ու ճիշտ ռուսերենով են խոսում. որ անգլիացիներն անգլերեն են խոսում ու ճիշտ անգլերենով են խոսում. որ չինացիները չինարեն են խոսում ու ճիշտ չինարենով են խոսում:
b. Բայց թե որ այս արար աշխարհում հայերեն ճիշտ խոսող հայ համարյա չկա (էլի չհաշված գրականի կողմնակիցներին), ուրեմն, հայերը հայ չեն, կամ էլ՝ մենակ մեր այս գրական ոճերի թունդ կողմնակից գրագետ ու մտավորական կոչվածներն են հայ:
Ձեզ դո՞ւր է գալիս այս եզրակացությունը: Ինձ դուր չի գալիս, ու ես սրան համաձայն չեմ:
2. Մի հարց էլ: Թե որ մեր հայերը հայերեն չեն խոսում կամ սխալ հայերենով են խոսում, բա մեր այս գրագետ ու մտավորական կոչվածները ումի՞ց են հայերեն սովորել:
3. Մի հարց էլ: Մեսրոպ Մաշտոցից առաջ է՞լ էին հայերը սխալ հայերենով խոսում, որովհետև մեր «հունաբան հեղինակներն» էլ էին ասում, թե հայերը հայերեն լավ չեն խոսում ու ատելով ատում էին հասարակ հայերի լեզուն:
Ահավոր զարմանալի է, բայց այս հարցերն ու արածս եզրակացությունը մինչև այսօր ոչ մի հայի մտքով (համենայն դեպս՝ իմ ասած ձևով ու հստակությամբ) չի անցել, չնայած այս մտքին համարյա հասնող՝ երևի եղել է:
Ասածս հաստատելու համար բերում եմ Հովհաննես Թումանյանի մի խոսքը, ինչը Թումանյանն ասել է 1910 թվին, այսինքն՝ արդեն լրիվ հասուն տարիքում:
Ընդգծածներն ու ձևավոր փակագծի միջիններն ու ծանոթագրություններն ի՛մն են:
Հովհաննես Թումանյան, 1910 թիվ
Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով {լրիվ պարզ է, որ Թումանյանը դիմում է մեր այն օրերի բոլոր-բոլոր հայ գրագետներին}, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա:
Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է: Դուք այժըմ խոսում եք գրական կոչված լեզվով1, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը {այսինքն՝ թերթերն ու ամսագրերը}:
Բայց իմացած եղեք, որ էս լեզուն{այսինքն՝ գրական կոչված լեզուն} չոր ու ցամաք բառերի մի տեր{վ}ողորմեա է {փխբ. անվերջ շարան է}, ան{վ}ոճ ու անկենդան: Մի շփոթվեք {խաբվեք} սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից {գլուխգովանությունից} և անտես մի՛ անեք կամ վերևից մի՛ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու:
Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն: Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով գա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը2:
Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի՛ լավը մեզ տալու, մեր սխալները ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ:
Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին: Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավը կլինի, քան եղածը: Եվ է՛ս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու:
Երկրորդ խորհուրդը: Ուրիշ երկրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվում են իրենց ժողովըրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով: Եվ դրանց մեջն է, որ կգտնենք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին:
Մեզանում չկան էդ տեսակ կարող հաստատություներ և ով գիտի երբ են լինելու: Մեր Ազգագրական Ընկերության կարևորությունը քիչ է հասկացված և քիչ մարդ կա նրա մեջ աշխատող: Ո՞ւր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել էդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներին օր առաջ գրի առնել{ու} ու մի տեղ հավաքել{ու} էդ բոլորը: Օր առաջ եմ ասում, որովհետև արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդը` չգիտի:
Եվ այժմ, քանի գործն էս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել: Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթաքում մեծ նյութ կդիզեք: Եվ ձեր շատ բաժինները՝ եթե վաղը չէ, մյուս օրը կորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարևորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ:
–––––
1.Նկատելի է, որ Հովհաննես Թումանյանն ասում է՝ «գրական կոչված լեզու», ոչ թե՝ «գրական լեզու»: Սա շատ կարևոր է, որովհետև լուրջ, գիտական լեզվաբանությունը «գրական լեզու» հասկացությունը չունի: Լեզվաբանությունը (գիտակա՛ն լեզվաբանությունը), լեզու ասելով, նկատի ունի միայն ու միայն կենդանի, միայն մերոնց ասած` «խոսակցակա՛ն» լեզուն, բարբա՛ռը:
Չեմ հասկանում, լեզուն ո՞նց պիտի խոսակցական չլինի, եթե խոսքը ինչ-որ մեռած լեզվի կամ մաթեմատիկական «լեզվի» մասին չի:
Բայց մեր խելոքները հորինել ու գործածում են «խոսակցական լեզու» ու մեկ էլ` «ժողովրդախոսակցական լեզու» իբր տերմինները (իրենց ասելով` եզրերը), ու հավեսով էլ սրանք գործածում են ու ուրախանում, որ այդքան սիրուն ու «գրական» բառ գիտեն, էլ չմտածելով, որ «չխոսակցական» կամ «չըժողովրդական» լեզու չի՛ լինում:
Ուրեմն, ճիշտ կլինի, եթե «գրական լեզու» բառերի տեղն ասվի՝ «գրական ոճեր»:
Ո՞վ կվիճի, որ գրողների գրական ոճերն իրարից տարբեր են: Տարբեր են նույնիսկ հենց մի գրողի տարբեր ժանրերի կամ շրջանների ոճերը: Առհասարակ, «գրական լեզու» ասելով, մեծ մասամբ՝ նկատի ունենք ժուռնալիստների ու գրողների ու սրանցից սովորած` հայերենի դասատուների տափակ ոճերը: Բայց ախր ո՞վ ասաց, թե սրանց ոճերը սիրուն են ու սովորելու արժան: Հակառակը, համարյա բոլորն էլ լավ գիտեն, որ սըրանց ոճերն ամենատգեղներն են:
Կենդանի լեզվի մեջ երկու գլխավոր մեխանիզմ կա:
ա) Մեկը կապկելու, ընդօրինակելու կամ անալոգիայի մեխանիզմն է, ինչը լեզուն քիչ թե շատ հաստատուն ու անփոփոխ է պահում:
Իրոք էլ՝ մենք մեր մայրենի լեզուն սովորում ենք կապկելով, մեր ծնողներից ու իրարից: Ու սկսած մեր վաղ մանկությունից` մեր ծնողներն ու հարազատներն անընդհատ ուղղում են մեզ ու ստիպում, որ ճիշտ ընդօրինակենք իրենց: Հետո էլ, երբ դուրս ենք գալիս փողոց ու հասարակություն, ձգտում ենք՝ ուրիշներից տարբեր չխոսենք:
Օրինակ, թե որ մեկը համառի ու «սեղան»-ի տեղն ասի «սեղուն», ձեռ կառնեն ու երևի անունը դնեն «Սեղուն»: Այս առումով պատվասեր են մանավանդ մանուկները, ու հենց այս պատվասիրության պատճառով է, որ լեզուն, քիչ` թե շատ, հաստատուն ու անփոփոխ է մնում:
Գրական ոճերն անհատական են: Անհնար է, որ օրինակ՝ Բակունցի, կամ Իսահակյանի, կամ Դեմիրճյանի կամ էլ՝ մեկ ուրիշ արձակագրի հույժ անհատական ոճն ընդհանրանա, ու բոլոր էլ խոսեն, օրինակ՝ Բակունցի ոճով: Սրանց ոճերը միայն այնժամ կընդհանրանային, կտարածվեին, ու ողջ ժողովուրդն էլ ճիշտ սրանց պես կխոսեր, թե որ բոլոր էլ հենց սրանց պես տաղանդավոր լինեին, ու ճիշտ ու ճիշտ հենց սրանց գրական վարպետությունն ունենային:
Ավելին. հենց իրենք՝ Բակունցը, կամ Իսահակյանը, կամ Դեմիրճյանը, կամ էլ՝ աշխարհի որևէ մի գրողը առօրյա կյանքում երբեք էլ իր գրական ոճով չի խոսել. այս տեսակ բանն անհնար է:
Բայց «գրական լեզու» կոչվածի մեր կողմնակիցները հենց սրա՛ պես մի բան են ուզում: Ու քանի որ գրողների ոճերը սովորելն անհնար է, ուզում են, որ բոլոր էլ խոսեն լրագրողների տգեղ ու տափակ ոճով, հենց իմանալով, թե սա լեզու է, ու սիրո՛ւն լեզու է:
բ) Լեզվի մյուս մեխանիզմը՝ անհատական խոսքի մանրիկ, չնչին, աննկատելի «սխալներն» են, կամ ավելի ճիշտ՝ այս տեսակ անխուսափելի սըխալների հնարավորությունն ու իրավունքը:
Կենդանի ամեն մի լեզու էլ բաց ու անսահման բարդ մի սինեռգետիկական համակարգ է, ու առանց այս աննշմար անհատական «սըխալների» (ֆլուկտուացիաների, կասեին սինեռգետիկայի հետևորդները կամ ֆիզիկոսները), լեզուն ուղղակի չէր լինի, չէր ապրի, կմեռներ, կվերանար կգնար:
Մենք մեր անհատական լեզուների տարբերություններն ու անհատական «սխալները» չենք զգում, որովհետև այս անհատական մանրիկ սխալներն անտեսելու` չնկատելու հնարավորությունը կա՛: (Մեր ուղեղի համար լրիվ հերիք է, որ ճանաչի մենակ «ֆոնեմները», այսինքն, «միջինները». ֆոնեմ բառն այստեղ գործածում եմ համարյա Հյումի իդեաների իմաստով):
Աշխարհում չկա նույնիսկ երկու ճիշտ իրար պես խոսող մարդ: Սա միայն ա՛յն ժամանակ ենք զգում, երբ մի տաղանդավոր դերասան մեկնումեկի տնազն է անում:
Այ, այս երկրորդ մեխանիզմը, այս անխուսափելի մանրիկ սխալներն էլ` հե՛նց լեզվի պարտադիր փոխվելու պատճառն են:
Աշխարհում չկա լեզու, ինչը չի փոխվել ու անընդհատ չի փոխվում: Փոխվելը լա՛վ գիտենք, վկան, օրինակ, մեր գրաբարն ու մեր բարբառները: Փոխվելն ու սրա անընդհատությունը չենք նկատում, որովհետև լեզուն նկատելի փոխվում է միայն հարյուրամյակների ընթացքում:
Այս աննկատության պատճառն էլ՝ անալոգիայի մեխանիզմի ու անխուսափելի սխալների համատեղ գործողությունն է, ինչը լեզուն պահում է մի «քվազիդինամիկ հավասարակշռության» մեջ (տերմինը ֆիզիկայից է), ու չի թողնում, որ լեզուն շատ արագ փոխվի, ինչը չափազանց անհարմար բան կլիներ:
Լեզուն այնքա˜ն է բարդ ու անսահման, որ առանց անհատական սըխալների այս հնարավորության ու իրավունքի, լեզու սովորելն ու խոսելն անհնար կլիներ, որովհետև այդ ժամանակ անսխալ խոսելը կպահանջեր չափազանց բարդ ու անսահման ծավալուն ու անընդգրկելի մաթեմատիկական ճշտություն ու տաղանդ, ինչը երևի ոչ ոք չունի:
Բայց այս ճշտությունը պետք չի ու լրիվ ավելորդ է, որովհետև (ու նաև փառք աստծո) լեզուն առաջացել է միայն ու միայն խոսելու համար, միայն ու միայն ասելու, լսելու, լսածը քիչ թե շատ հիշելու ու ուրիշներին փոխանցելու համար:
Ու զարմանալի է, որ այսքան «անկատար» գործիքը, այսքան քիչ պահանջի բավարարող այս անպայման սխալական լեզուն հնար է տալիս, որ իրենով ոտանավոր է՛լ գրվի, վեպ է՛լ, մաթեմատիկա է՛լ, փիլիսոփայություն է՛լ, ու հլը հազար ու մի ուրիշ բան է՛լ:
Գրական կոչված լեզվի մաքրության համար պայքարող մեր գրագետները մոռանում են մանավանդ այս վերջի՛ն հանգամանքն ու ուզում են, որ ոչ թե ուղղակի խոսենք, որ ոչ թե ուղղակի ասենք, լսենք, հասկանանք, հիշենք, սովորենք ու սովորեցնենք, այլ ու անպայման «ընտիր» խոսենք ու լսենք ու հասկանանք, այսինքն՝ խոսենք ու լսենք ու հասկանանք ճիշտ ու ճիշտ մեր լրագրողների պես: Բայց սա հնարավոր չի, ու սրա պես բան աշխարհում ո՛չ եղել է, ո՛չ կա, ու ոչ է՛լ կլինի: Ուրեմն, մենք անհնար բան ենք ուզում:
Կենդանի լեզուն, այսինքն, բարբառը այնքան բարդ բան է, ինչքան օրինակ՝ մի երկրի շուկան, փողը, կամ հենց ինքը՝ կյանքը, ու սրանց պես էլ կանխատեսելի չի: Ավստրիական դպրոցի տնտեսագետներն ապացուցել են, որ ասածս գերբարդ համակարգերը, ու սրանց հետ էլ՝ նաև լեզուն, չեն ենթարկվում մարդկային ծրագրերին [F. A. Hayek, Fatal Conceit, 1988]:
Եթե սրանց պես բարդ համակարգերին «ստիպես», որ ենթարկվեն մարդկային ինչ-որ մի ծրագրի, սրանք չե՛ն «լսի», չե՛ն «ենթարկվի» այդ ծրագրին, ու այդ ծրագրի հետևանքն այդ ծրագրածից ու ուզածից անպայման մի տարբեր, մի ուրի՛շ ու անսպասելի բան կլինի:
Լեզուն ու սրա պես համակարգերը, օրինակ, շատ մեծ բիզնեսի, գների համակարգի, որևէ երկրի տնտեսության, ազատ շուկայի պեսերը, ինքնակազմակերպ են ու ինքնակառավար: Սրա համար է, որ օրինակ՝ անգլիացիները, մոտ հարյուր տարի առաջ, աքսիոմ են համարել մի սկըզբունք, ինչին կասեմ Լեզվի Գլխավոր Օրենք (ԼԳՕ):
Անգլիացի նշանավոր լեզվաբան Հենրի Սվիթի ձևակերպածով ու իմ լրացրածով՝ Լեզվի Գլխավոր Օրենքն ասում է.
Որևէ (կենդանի) լեզվի, այսինքն, բարբառի կամ խոսվածքի ամե˜ն-ամե՛ն ինչը, լինի դա՝ հնչյունաբանություն, բառակազմություն, ձևաբանություն, շարահյուսություն, թե նույնիսկ՝ առոգանություն, արտասանութուն, ձայնարկություն ու միմիկա ու ժեստ, ճի՛շտ է, «բնի՛կ» է, ընտի՛ր է, սիրո՛ւն է ու ա՛նպայման ընդունելի է՝ միայն ու միայն հենց ա՛յն պատճառով, որ այդ բարբառը կրողների մեծ մասի խոսքի մեջ ուղղակի կա՛, գոյություն ունի՛, գոյություն ունի անընդհա՛տ, այսինքն, կա ո՛չ միայն էպիզոդիկ «գրական իրավիճակներում» (ու ոչ թե կա միայն լեզվաբանների կամ ուրիշ մարդկանց ասելով կամ ցանկությունով):
Իսկ թե որ ժողովրդի մեծ մասը որևէ բառ ու բան անընդհատ (ու ոչ թե էպիզոդիկ) չի գործածում, ուրեմն, դա արդեն օտար բառ ու բան է ու հայերեն չի:
Ուրիշ ոչ մի օրենք, մարդուց անկախ ոչ մի չափանիշ` ուղղակի չկա: Թե կա, թող լեզվաբաններն ասեն: Արդեն մի քանի տարի է, ինչ լեզվաբաններին ասում եմ, որ սրանից բացի մի ուրիշ օբյեկտիվ չափանիշ ասեն, բայց իրենք ծպտուն չեն հանում: Ուրեմն, մեր լեզվաբաններն այս հարցին (ու իմ տված մնացած բոլոր հարցերին էլ) ոչ մի պատասխան չունեն:
***
(Գրական ոճերի մասին առաջին անգամ խոսել եմ «Երկիր» օրաթերթում, երեք հոդվածով, 1992 թվին, ապրիլի 10-րդ, 11-րդ ու-14-րդ համարներում, ու սրանց մեջ հայ լեզվաբանության մեջ առաջին անգամ, բայց ոչ այսքան հստակ, ձևակերպել եմ Լեզվի Գլխավոր Օրենքը: Իսկ հստակ՝ այս օրենքը ձևակերպել եմ 1999 թվին, «Աղբյուր» ամսագրի 3-րդ ու 4-րդ համարներում՝ Երևանի բարբառով գրածս բանավիճական մի հոդվածում: (Այնտեղ, հրատարակչի մեղքով, մի վրիպակ կա, մերերի = մայրերի բառը տպած է` ծերերի):
Այդ հոդվածի մեջ Երևանի բարբառով մեկ-երկու ոտանավոր եմ դրել, ինչն Աբովյանից հետո Երևանի բարբառով ոտանավոր գրելու առաջին գիտակցված փորձն է:
Հետո, 2000 թվին, «Գարուն» ամսագրում դրել եմ Ռոբերտ Բերնզի (Robert Burns-ի) «Իմ սիրտը լեռներում է» ոտանավորի իմ թարգմանությունը` Երևանի բարբառով, հետն էլ՝ բնագիրն ու Վահագն Դավթյանի ու Խաչիկ Դաշտենցի թարգմանությունները: Այս թարգմանությունը Երևանի բարբառով ոտանավոր թարգմանելու առաջին փորձն է:
Դրանից քիչ հետո, 2001 թվին, նույն ամսագրում, Երևանի բարբառով տպել եմ իմ ոտանավորներից մի շարք, ինչը նորից առաջին անգամ էր, իսկ 2005 թվին, նույն ամսագրի 3-րդ համարում, բավական ընդարձակ թարգմանություն՝ Դեյվիդ Հերբերտ Լոուրենսի պոեմներից, էլի Երևանի բարբառով:
Ու այսօր արդեն շատերն են (գոնե դիալոգը) գրում Երևանի բարբառի «սուր տարբերակներով»):
***
Խաչատուր Աբովյանն իր «Վերքի» մեջ հենց Լեզվի Գլխավոր Սկըզբունքին էր հետևում, չնայած գրաբարի ազդեցությունով, այս Սկզբունքից շատ անգամ է շեղվում: Հազար ափսոս, որ «Հյուսիսափայլի» հետևորդները, չիմանալով ԼԳՕ-ն ու չհավատալով կենդանի լեզվին, մեր գրագետներին համոզեցին, թե Խաչատուր Աբովյանը սխալ է, ու որ իրենք պիտի իրենց ծրագրով այնպիսի՛ մի «գրական լեզու» ստեղծեն, ինչը «չստըրկանա» ո՛չ բարբառներից որևէ մեկին, ոչ է՛լ գրաբարին, ու որ պիտի այս «լեզուն» սովորեցնեն բոլոր հայերին:
Պարզ է, որ «Հյուսիսափայլի» այս ծրագիրն իրագործելի չի, ու այսօր փաստ է, որ մեր ժողովրդի մեծ մասը «Հյուսիսափայլի» ծրագրով ստեղծած այս իբր «գրական լեզվին» ուղղակի չի՛ տիրապետում, ու չի է՛լ տիրապետի:
Այս արար աշխարհում չկա գոնե մի փոքրիկ-փոքրիկ գյուղ, ինչի մայրենի լեզուն, գոնե մի քիչ, մեր այս «գրական լեզու» կոչվածը լինի, այսինքն, որ այդ գյուղի բնակիչներն այս «լեզուն» սովորած լինեն իրենց մայրերից ու հարազատներից, ու իրենց կենցաղում էլ անընդհատ խոսեն մեր լրագրողների այս գրական ոճով, խոսեն անընդհատ, առանց կակազելու ու կմկմալու ու լարվելու:
Ավելին, ողջ Հայաստանում ու նույնիսկ աշխարհում երևի չլինի մեկ-երկու տասնյակ մարդ, ով մեր այս գրական կոչվածը մայրենի լեզվի պես գործածի:
«Հյուսիսափայլի» ծրագիրը հակառակ է ԼԳՕ-ին, հակառակ է լեզվի բնությանը, լեզվի էությանն ու, ի վերջո, համաշխարհային լեզվաբանությանը:
2. Թումանյանը ծանոթ չէր ո՛չ հնդեվրոպագիտության իր օրերի նվաճումներին (ոչ է՛լ Հենրի Սվիթի ձևակերպած Լեզվի Գլխավոր Օրենքին), ու Երևանի բարբառը հետևողական չէր կիրառում: Ու զարմանալի չի, որ Թումանյանը երևի կարծում էր, թե մի քանի բարբառը իրար ձուլելու ու մի իսկական լեզու սարքելու հնար կա:
Այնինչ՝ գիտական լեզվաբանությանը հայտնի է, որ երկու կամ ավել բարբառն իրար ձուլելու ու սրանցից մի ինչ-որ «միջին» լեզու սարքելու ոչ մի ձև, ոչ մի հնար չկա: Հակառակը, գիտական լեզվաբանությունն աքսիոմ է համարում ա՛յն փաստը, որ թե երկու բարբառ ինչ-որ ձևով իրար հանդիպեն, սրանցից մեկն անպայման ու համարյա անհետ մեռնում է:
Այս դրույթին հակասող ոչ մի դեպք հայտնի չի, ու այս դրույթը հաստատվում է հազար ու մի փաստով ու համ էլ տրամաբանական վերլուծությունով:
Զարմանալի է, որ ոչ մեկը չի տեսնում, որ երբ երկու լեզու դեմուդեմ են դուրս գալիս իրար, սրանցից մեկն ուղղակի մեռնում կորում գնում է: Այս տեսակ բան՝ քթներիս տակ անընդհատ է լինում:
Օրինակ, մեր բարբառներն ու Երևանի բարբառն այսօր «հագել» են իրար, ու բարբառները մոտ 100 տարի է, ինչ անընդհատ փոխվում են:
Բայց սկզբում բարբառները փոխվում էին ռադիոյի, դպրոցի, մամուլի ու գրականության միջնորդությունով, ինչի ազդեցությունը շատ էր թույլ, ու այս փոփոխություններն աննկատելի էին: Փոխվում էին բարբառների հնչյունները, մեկ էլ՝ Երևանի բարբառի առանձին բառերն սպանում էին բարբառների նույն իմաստով բառերն ու բռնում դրանց տեղը:
Իսկ երբ Երևան գնալ գալը հեշտացավ, գյուղերի մանուկներից շատերը, ծնողների հարկադրանքով, անցան իբր «գրական լեզվով» խոսելուն, չնայած այդ մանուկները, մեծ մասամբ, խոսում էին ու խոսում են հենց Երևանի բարբառով:
Հիմա հարց եմ տալիս:
Բացի Արարատյան բարբառի խոսվածքներից, մեր բարբառներից գոնե մեկը, գոնե մի քիչ, ազդե՞լ է Երևանի բարբառի վրա, խառնըվե՞լ է Երևանի բարբառին, փոխե՞լ է Երևանի բարբառի քերականությունը:
Իհարկե՝ չէ: Փոխվում են հենց իրենք` բարբառները, համարյա հաստատ` այն պատճառով, որ անպատիվ են համարվում:
Այս վերջերս, 1988 թվի դեպքերից հետո, լիքը ղարաբաղցի եկավ Երեվան: Հիմա՝ այդ ղարաբաղցիների լեզուն գոնե մի քիչ, գոնե աննշան չափով ազդե՞ց Երևանի բարբառի վրա, երևանցիների բարբառը գոնե մի քիչ նմանվե՞ց ղարաբաղի բարբառին: Իհարկե՝ չէ: 1946 թվին Ստալինը լիքը արտասահմանի հայ բերեց Երևան, ու սրանց մեծ մասը խոսում էր արևմտահայերենով: Հիմա ի՞նչ, այս արևմտահայերենն ազդե՞ց Երևանի բարբառի վրա: Նորից՝ չէ՛ ու չէ՛:
Ճիշտն ասած՝ ազդում ու հաղթում է միայն ա՛յն լեզուն (չմոռանաք, որ գրականը լեզու չի՛, ոճերի կո´ւյտ է), ինչը որ ժողովուրդը պատվավոր կամ ձեռնտու է համարում: Ու երեվի հաղթող լեզվի խոսողների թիվն ու հաղթող լեզվի գրականության մակարդակը կապ չունի: Այս թիվն ու այս մակարդակը կարող է շատ ավելի քիչ լինի, քան մեռնող լեզվինը: Սա՛ էր պատճառը, որ Արևմտյան Հայաստանի գյուղերից շատերը, հլը 1915 թվի ջարդերից էլ առաջ, դառել էին թրքախոս, չնայած թուրքերը շատ ավելի քիչ էին ու դրանց մշակույթի մակարդակն էլ շատ ցածր էր:
Երևան եկած ղարաբաղցիները, նորեկ արևմտահայերն ու ուրիշ եկվորներն իրե՛նք էին ձգտում (ու միշտ էլ ձգտում են) Երևանի բարբառով խոսելուն, որովհետև ամաչում էին (իրենց բարբառից, հենց իրե՛նց իսկ մայրենի լեզվից էին ամաչում), իսկ սրանց մանուկ զավակներն արդեն խոսում էին Երևանի անթերի բարբառով, չնայած, կարող է մեկ-երկու սերունդ տանը գործածեին իրենց ծնողների մայրենի բարբառը:
(Լեզուների իրար վրա ազդելու այս տեսությանն ասում են՝ սուբստրատի տեսություն, բայց բերածս ու բազմաթիվ ուրիշ օրինակը ցույց է տալիս, որ սուբստրատի տեսությունն առնվազն կասկածելի է):
(Այս պարագրաֆը գրել եմ 1993-1994 թվերին)
Երբ բարբառի, օրինակ, գել բառը դեն ենք շպրտում ու տեղը դնում ենք գրաբարյան իբր «չքնաղ» գայլ բառը, ոնց որ թե այնքան էլ վատ բան չենք անում: Իբր եղածն ի՛նչ է որ: Բայց այս փոփոխությունն այդքան անմեղ բան չի՛:
Այս փոփոխության ժամանակ գել բառի հետ սպանում ենք սրա հետ կապված բոլո´ր-բոլո´ր բառակապակցությունները, դարձվածքներն ու ասացվածքները ու հազա՛ր ու մի ուրիշ բան էլ հետը: Օրինակ, այդ ժամանակ էլ չենք ասի՝ «տերովին տերն ա տարե, անտերին՝ գելը. շուն ու գել՝ էլի մերն ա. ի՛նչ շուն ու գել ասես, որ չկար ընդեղ» ևն, ևն:
Չենք ասի, որովհետև չի՛ սազի, որովհետև գրականով պիտի ասենք` «տերովին տերն է տարել, անտերին գայլը. ինչ շուն ու գայլ ասես, որ չկար այնտեղ», բայց մենք, համարյա բոլոր հայերս, այսպես չենք ասում, ու մենք համ էլ հենց սրա՛ համար ենք հայ:
Ուրեմն, երբ բարբառը համարում ենք՝ «գռեհիկ, ժարգոն, կոպիտ, անտաշ, զզվելի» և այլն՝ գրական ոճը զրկում ենք հազա՛ր ու մի դարձվածքից, զրկում ենք դրա ամենաթա՛նկ ու անփոխարինելի հատկությունից՝ հա՛մ ու հոտից: Բայց ամենաահավորն ա՛յն բանն է, որ մեր մանուկներին կտրում ենք հայ ժողովրդի ստեղծած բանավոր վիթխարի ժառանգությունից՝ ֆոլկլորից (բանահյուսությունից):
Նկատել ե՞ք, որ մեր դասագրքերը կամ զո՛ւրկ են համով-հոտով առակներից, ասացվածքներից, հանելուկներից ու սրանց պես բաներից, կամ էլ՝ դրանք խուզած, սափրած ու արդուկած դիակի տեսք ունեն:
Իմիջիայլոց, ասացվածք ստեղծելը մի մարդու գործ չի: Ասացվածքը ժողովո՛ւրդն է ստեղծում, ու ստեղծում է դարերի ընթացքում միայն, ու ստեղծում է անպայման միայն բարբառով: Ռուսները ծովի չափ որակով մանկական գրականություն ու կինո ունեն, որովհետև, սկսած Պուշկինից ու Լև Տոլստոյից, առանց քաշվելու ու առանց որևէ սեթևեթանքի, գործածում են իրենց հիմնական բարբառներից մեկի` Մոսկվայի խոսվածքը:
Սրա համար էլ մեր այսօրվա մանկական գրականությունը ոչ թե մանկակա՛ն է, այլ, մեծ մասամբ, մանկամի՛տ ու անճարակ: Ավելի ճիշտ, սա գլխավոր պատճառներից մեկն է:
Հենց այս անճարակությունից է, որ դպրոցական միջին տարիքի համար գեղարվեստական գրականություն ուղղակի չի գրվում ու համարյա չկա:
Երկրորդ. ե՞րբ պիտի հասկանանք ու ընդունենք, որ «գայկա, բոլտ, ավտոմատ, փեչ, պոլկա, զոնթիկ, տանկ, բուլդուզեր, դաժե» բառերն ու էլի սրանց պես հազար ու մի ուրիշ բառ՝ ՀԱՅԵՐԵՆ ԵՆ: Հա՛, սրանք ուրիշներից ենք վերցրել, բայց ախր սրանք արդե՛ն հայացել են: Այս պրոցեսը հո նոր չի՞:
Ժամանակին պարսիկներից վերցրել ենք «դժ-» մասնիկով սկսվող մեր բոլոր-բոլոր բառերը, (բացի «դժպատեհից», որ մեր «խելոքները» վերջերս են հորինել), -ակ մասնիկով վերջացող համարյա բոլոր բառերը (թե որ այս -ակ մասնիկը նվազականի -ակ-ը չի. տես այս գրքի հավելվածը):
Հետո՞ ինչ: Հմի ո՞վ կասի, թե՝ «դժոխք, դժվար, դժնի, դժգույն, դժընդակ, դժպհի, դշխեմ, դշխո, օրինակ, դայակ, դաշտ, դաստակ, ռահվիրա, կնիք, քուրմ, բագին, ատրուշան, գանձ, մեհյան, եկեղեցի, աբեղա, քահանա, սարկավագ, փիլոն, մյուռոն, կանթեղ, կերոն, սկուտեղ, տիտղոս, մատուռ, մատիտ, ասպար, ասպատակ, հպատակ, ասպարեզ, ապահարզան, ապաստան, ապարանք» ևն,ևն
ևն բառերը հայերեն չեն (տես այս գրքի հավելվածը):
Սրանք լրի՛վ էլ փոխ ենք առել:
Թե որ ժողովուրդը բառը գործածեց՝ էլ պայթես էլ՝ բան չես անի: Շատ-շատ՝ գայլ-ի խաթեր գել-ն սպանես, բայց արդեն՝ սրա հետ կապված դարձվածքների արյան գնով: Ու ինչո՞ւ: Որ լեզուն մաքրե՞ս:
Չկա՛ դա, չկա՛: «Մաքուր» լեզու չի՛ եղել, չկա՛ ու չի՛ լինի:
Քաղաքակիրթ, այսինքն, ոչ պրիմիտիվ, բոլոր լեզուների բառապաշարի մոտ 60% -ը փոխ է առած:
Լեզվի համար փոխառությունը շնչելու պես անհրաժեշտ ու բնական բան է. դեմն առար՝ լեզուն կդառնա արհեստական, ստերիլ, անհամ, անհոտ, ամուլ՝ ու կմեռնի:
Բա զարմանալու ու մտածելու բան չի՞, որ մենք այսօր մեր լեզվի հե՛նց փոխառած շերտն ենք չքնաղ համարում: Մեր լեզվի «բանաստեղծական» համարվող բառերը համարյա լրի՛վ են փոխառած: Հիմի ի՞նչ, բռնենք ու կռիվ անե՞նք:
Երբ մեկ-մեկ այս բաներից եմ խոսում, ասում են թե՝ «էդ բառերն արդեն հայացել են»: Լա˜վ, ախպերս, դրանք արդեն հայացել են, համաձա՛յն եմ: Բայց այդ ժամանակ ինձ ասեք՝ ո՞ր տարվա ո՞ր ամսվա ու դրա քանիսի՞ց հետո վերցրած բառերը համարեմ օտար:
Մեկ-մեկ էլ ասում են՝ «վեկալածներից է՛ն բառերը համարենք հայացած, որը որ մեր միջին գիտակցությունն արդեն հայերեն է համարում»: Համաձայն եմ, բայց ո՞ւմ «միջին գիտակցությունը», Աճառյանի՞նը, Աբեղյանի՞նը, Ջահուկյանի՞նը, թե՞ իմը: Այդ ժամանակ «կքաշվեն» այդպես ասողները, որովհետև այդ ժամանակ՝ հենց նոր թվարկածս բառերը լրի՛վ պիտի համարենք օտար: Ես որ՝ համաձայն չեմ:
Բա ի՞նչ անենք, հավատանք մեր ինտելիգենցիայի՞ «միջին գիտակցությանը»:
Այդ ժամանակ էլ թուրքերեն «երշիկ» բառը, որ նշանակում է «աղիք», ու թուրքերեն «ելակ, ալոճ, խամաճիկ, տոպրակ» ու մի քանի ուրիշ բառ պիտի համարենք մերը, որովհետև մեր մտավորականության «միջին գիտակցությունը» չի զգում, որ սրանք թուրքերեն են, իսկ «կալբաստ»-ը՝ համարում է օտար, միայն ա՛յն բանի համար, որ մեր մտավորականության «միջին գիտակցությունը» գիտի, որ սա օտար է (տես այս գրքի հավելվածը):
Նախ նախ ծիծաղելի կլինենք, որովհետև կստացվի, որ բառի օտար լինել-չլինելը կախված է միայն մեր մտավորականների «միջին գիտակցությունից» (չասենք՝ «գրագիտությունից»): Բայց ախր մեր մտավորականությունը ժողովրդի 5%-ն էլ չի լինի:
Լեզուն էլ հենց այնպիսի՛ բան է, որ այստեղ որոշողը միայն ու միայն ողջ ժողովուրդն է, միայն ողջ ժողովրդի՛ «միջին գիտակցությունը», ու այս «միջինն» այս անգամ իրո՛ք միջինի իմաստ ունի: Լեզվի Գլխավոր Օրենքը հենց սա՛ է ասում:
Հետո մի բան էլ կա. թե որ ընկնենք օտար բառերի հետևը, բա ի՞նչ անենք Իսահակյանի, Սայաթ-Նովայի, Նարեկացու, Քուչակի ու ուրիշ-ուրիշների՝ «յար, յարա, ռանգ, փանջարա, դաղ, դարման, բաղ, այլուղ» բառերի պես բառերի ու սրանց պես հազար ու մի ուրիշ բառի հետ:
Մորթե՞նք, ծախե՞նք, գնդակահարե՞նք, սպանե՞նք, կրտե՞նք: Թե՞ բռնենք ու սրբագրենք այդ գրողներին: Թումանյանին է՛լ, Դեմիրճյանի Քաջ Նազարն է՛լ, մյուսներն է՛լ: Բոլորըս էլ լա՛վ գիտենք, որ սա լինելու բան չի:
Կամ էլ` ի՞նչ անենք մեր ազգանունների հետ, որոնց մեծագույն մասը հաստատ ու հարյուր տոկոս «հայերեն չի»:
Օրինակ, Թումանյան, Նալբանդյան, Նազարյան, Դավթյան, Ալավերդյան, Ղուշչյան, Դեմիրճյան, Մակարյան, Գյուլբենկյան, Մանթաշյան, Թավադյան, Կնյազյան, Իշխանյան, Մելիքյան, Մարգարյան, Արզումանյան, Սահակյան, Իսահակյան, Աբրահամյան, Հովսեփյան, Հովհաննիսյան, Ղազարյան, Եսայան, Գինոսյան, Պետրոսյան, Պողոսյան, Գրիգորյան, Ղևոնդյան, Գևորգյան, Ղազարյան, Անդրեասյան, Կիրակոսյան, Քոչարյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Կարապետյան, Կարայան, Վահանյան, Նահապետյան, Միհրանյան, Ջիվանյան, Իվանյան, Փահլևանյան, Զոհրաբյան, Բաղդասարյան, Ռոստոմյան, Ռուբինյան, Բագրատյան, Մամիկոնյան, ևն, ևն, ևն, ևն:
Երբ ասում ենք «գրական», նշանակում է՝ «գրելո՛ւ» լեզու: Բառը գրվեց՝ գրական է: Աճառյանն ա՛յս սկզբունքով է հավաքել մեր արմատները:
Մեր հին ու նոր գրականությունը լի՛քն է «օտար» բառերով: Ընդ որում, «գրականություն» ասելով չպիտի՛ հասկանանք միայն գեղարվեստակա՛ն ու միայն այսօրվա՛ գրականությունը: Օրինակ, պատմաբանի աշխատությունն էլ է գրական, ու շատ անգամ էլ՝ ընտի՛ր գրական է:
Սա՝ անկասկած, բայց այս անգամ ի՞նչ անենք Ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության կամ Լեոյի Պատմության մոնումենտալ հատորները. դրանից հանենք «օտար» բառերն ու դեն շպրտե՞նք:
Ի՞նչ անենք, չգրե՞նք, օրինակ, «թիուլդարական, ֆառաշ, ղզլբաշ, ղաչաղ, բեգյար, յասավուլ, ենիչերի, ասկյար, սուլթան, խան, փաշա, փադիշահ, վեզիր», ևն, ևն, ևն:
Լեզվի մաքրության կողմնակիցները չե՛ն ուզում (ինձ մեկ-մեկ թվում է, թե չե՛ն էլ կարող) հասկանան, որ լեզուն «մաքրելու» ո՛շ մի չափանիշ չկա, չի՛ եղել ու չի՛ էլ լինի (ասածներս՛ իհարկե չեն նշանակում, որ պիտի խոսենք ու գրենք գողերի կամ «խառոշիների» ժարգոնով կամ հայհոյանքով, չնայած ստեղծագործողը, ոճական կամ այլ գեղագիտական նըպատակներով՝ այս իրավունքն է՛լ ունի, ու ընթերցողն էլ դրա գրածը չկարդալո՛ւ իրավունքն ունի):
Մեր հունաբան բազմավաստակ հեղինակնե՛րն են (5-6-րդ դար) բառերի դեմ այս «արյունահեղ» պատերազմի հեղինակը: Ափսոս, բայց դե իրենց օրերի գիտության մակարդակը դա՛ էր, ու իրենք անկեղծ մոլորված էին: Ու արդեն մոտ 1500 տարի է, ինչ կռիվ ենք տալի բառերի հետ, բայց ինչի՞ ենք հասել:
Մեր միակ հաղթանակը՝ բարբառները, այսինքն, մեր իսկ մայրենի լեզուները, ու սրանց հետ էլ` Երևանի խոսվածքը, պատվազուրկ անելն է եղել: Ու արդեն այն օրին ենք հասել, որ մեր ակադեմիկոսները Երևանի խոսվածքը հեռացույցով անվանում են «ժարգոն ու գռեհիկ»:
Բայց բարբառները պատվազուրկ անելը խիստ վտանգավոր բան է, որովհետև սրա վերջը հայերեն լեզուն սպանելն է, որովհետև մենք խոսում ենք միայն ու միայն բարբառներով, ու գրական ոճերով չենք խոսում, ու չենք է՛լ խոսելու, երբե՛ք:
Լեզվի ասածս սպանությունը լրի՛վ է հնարավոր, որովհետև սրա մի օրինակը ունենք:
1920-ական թվերին պատվազուրկ արին հայ երգն ու պարերգը, ու սրանք մեռան, որովհետև հիմա հայ ժողովուրդը հայ (արդեն «էթնիկական» կոչվող) երգը չի՛ երգում ու չի՛ լսում (համարյա առանց բացառության), իսկ հայ երգապարից «խաբար» է՛լ չի:
1920 թվից հետո մեր գրական նոր ոճերը պետական մասշտաբով բախվեցին Երևանի բարբառին, ահագին ճնշեցին ու փոխեցին սա: Բայց կարողացա՞ն Երևանի բարբառը լրիվ իրենց ենթարկեն: Ո՛չ մի անգամ: Բարբառի հնչյունների կազմը մի թեթև փոխվեց, մի քանի տասնյակ «օտար» բառ դեն շպրտեցին (չնչին բան՝ եղած մոտ 160000 «օտարի»-ի համեմատ), բայց բարբառը չենթարկվեց գրականին: Երևանցին ասում էր՝ «լիս, արին, զրից» ևն, ու հիմի չի՛ ասում՝ «լույս, արյուն, զրույց»: Սրանց պես բառերի թիվը հազարների է հասնում:
Երբ ասում եմ «երևանցին ասում է», նկատի ունեմ միայն այն երեվանցիներին, ովքեր իրենց կյանքի մեծ մասում խոսում են Երևանի խոսվածքով, ու սրա համար էլ հենց իրե՛նք են այս խոսվածքի կրողները, որովհետև հենց իրենք են երևանցիների մեծամասնությունը: Լեզվաբանության (մանավանդ բանահավաքության) մեջ հենց ա՛յս սկզբունքն է ընդունված ու հենց սա՛ է կիրառվում ու համարվում գիտական:
Ուրիշ խոսքով, Երևանի բարբառի մասին խոսելիս, ճիշտ չի լինի, եթե օրինակ բերվի մտավորականների խոսքը: Այս սկզբունքը լեզվաբանության այբուբենն է:
Երևանցին հիմի ասում է՝ «լուս, արուն, զրուց». այսինքն, չի՛ ենթարկվում գրականին: Ու չի՛ էլ ենթարկվի: Քերականական կարգերի տարբերության մասին հետո կասեմ: Նշել եմ 17 տեսակ տարբերություն: Դրանցից մի քանիսը շա՛տ են ծավալուն, ու ես միայն հիշատակել եմ դրանք: Քանի˜-քանիսն էլ չեմ ասել, բայց սրանց մասին երկու անտիպ գիրք ունեմ գրած:
Քերականությունով՝ բարբառն ու գրականը իրարից շա՛տ-շատ են տարբեր:
Ու ամենահետաքրքիրն ու ամենաչքնաղն ա՛յն բանն է, որ.
քերականությունով՝ բարբառն իրո՛ք մաքուր է:
Մեր այսօրվա գրականը ուղղակի հեղեղված է ռուսերենից ու եվրոպականներից փոխառած ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ երևույթներով (տես 10-րդ վերնագիրը), ու մեր լեզվաբանները, գրականագետները, գրողներն ու հայերենի դասատուներն ու դասախոսները, ու մանավանդ` «Լեզվի տեսչություն» կոչվածը, ոչ մի անգամ չեն նկատում այս քերականական օտարաբանությունները: Չեն նկատում, որովհետև մեր գրական ոճերի հետեվորդները «թունավորված» են ղարիբյան-սևակյան քերականություններով ու հունաբաններից եկող «լեզվական ազգային տրադիցիաներով»:
Այնինչ, բարբառի մեջ ես գոնե մի՛ հատ փոխ առած քերականական բան չեմ տեսել (չհաշված – իստ մասնիկով կազմված մի քանի բառը):
Ինչ ուզում է ասեն՝ զորավոր բա՛ն է կենդանի լեզուն, այսինքն՝ բարբառը: Զորավոր է ու չքնաղ ու ճկուն ու հարատև, անսահման հարուստ ու անսպառ հնարավորության տեր, քանի կենդանի է, քանի չե՛ն մորթել, ավելի ճիշտ՝ քանի չե՛նք մորթել: Քանի չե՛նք մորթել, որովհետև այսօր նպատակ ունենք՝ մորթե՛նք մեր բարբառները, որովհետև այսօր մեզ թվում է, թե մեր գրական ոճերից ավելի սիրուն բան չկա՛: Ո՞ւր էր՝ այսպես լիներ:
Մենք այսօր խելքը գլխին թատրոն ու կինո համարյա չունենք:
Օտար կինոների մեր «թարգմանությունները» (թերևս հազվագյուտ բացառությամբ) ուղղակի այլանդակ են: Մեղավորը մեր գրական լեզուն է:
Իրոք, թե որ բեմի վրա մի վարպետ Արշո մի վարպետ Արմոյի ասի.
–Վարպետ Արամայիս, այն պտուտակամայրը, հեղյուսը ու պտուտակաբանալին շպրտիր, թող գան այստեղ, –
հայաստանցի ո՛շ մի հայ չի հավատա, որ աշխարհում այդպես խոսող գոնե մի վարպետ Արշո կա: Կամ էլ՝ կմտածի, որ Արշոն Արմոյին ձեռ է առնում:
Բեմի լեզուն պիտի «մաքո՛ւր» լինի, բայց պիտի «մաքուր» լինի միայն Լեզվի Գլխավոր Օրենքի պահանջներին համաձայն: Չակերտները սրա՛ համար եմ դընում: Արշոն պիտի իր «մաքո՛ւր» լեզվով խոսի: Արշոն որ մի՛ հատիկ գրական բառ էլ խառնեց իր լեզվին, մի փոքրիկ դերանուն կամ «գրական բացականչություն», կամ էլ, նույնիսկ, թե որ իր լեզվին սխալ ու ոչ հայերեն ժեստ կամ ինտոնացիա խառնեց, «համը կհելնի» ու դա էլ արդեն հայերեն թատրոն՝ չի՛ լինի:
Կլինի խայտառակություն՝ ոնց որ հիմի՛ է: Ու մեր կարգին թատրոն ու կինո չունենալու գլխավոր պաճառը դրանց հենց լեզվի կեղծությունն է: Մաքուր հայերենով մեր ունեցած միակ «թատրոնը», հազար ափսոս, միայն «Գևոյի անեկդոտներն» են, բայց այս իրոք որ ընտիր հայերենը համարվում է գռեհիկ, որովհետև տիպաժները հույժ արգահատելի են:
Թե որ Արշոն չասեց «քից» ու տեղն ասաց՝ «գցիր» («գ»-ով ու վերջի «ր»-ն էլ հետը), չի՛ լինի, ոնց որ չի լինում մեր սերիալներում ու կինոների մեր արած թարգմանություններում: Այս թարգմանությունների ու առհասարակ` բեմի լեզուն պիտի միայն ԼԳՕ-ի պահանջած հայերենը լինի: Մի՛ հնչյուն էլ չպիտի փոխի: Նորմալ հայ Արշոն պիտի ասի.
–Ուստա Արմո, հլը մի էն գայկեն, բոլտն ու կլուչը քից թո գան ըստե:
Մենք այսպես էլ ասում ենք, բայց չգիտես ինչու, ո՛չ թե գրելուց, ո՛չ թե միկրոֆոնով, ո՛չ թե ժողովին, ո՛չ թե լսարանի մեջ:
Ու ճիշտը որ ասենք, այս կարգի տեղերում մեր արածը ամենաիսկական երկերեսանություն է, որովհետև մի ձևով խոսում ենք ու մի ուրիշ ձևով գրում, ու մեկ-մեկ էլ` խոսում ենք:
Իհարկե, այսպես խոսում ենք միայն «գրական» իրավիճակներում:
Այդ իրավիճակներում անընդհատ մտքերիս մեջ թարգմանում ենք, բարբառից՝ գրականի: Դրա համար էլ մեր մանուկները դպրոցում, մեր մտավորականները լսարաններում անընդհատ կակազում են ու կկակազե՛ն: Մեր «միջին» մտավորականը միկրոֆոնով ավելի վատ է խոսում, քան թե ռուս «միջին» կթվորը: Մեղավորը մեր այսօրվա գրական ոճերն ու սրանց սիրահարներն են: Ու միայն սրանք:
Ճիշտն ասած, մեր այսօրվա հոգևոր մշակույթի ամենամեծ թշնամիներից մեկը՝ հենց այսօրվա գրական կոչված «լեզուն» ու սրա ջատագովներն են:
Ինձ սխալ չհասկանաք:
Ես չե՛մ ասում, որ սալմաստցին պիտի իր բարբառով գրի, ղարաբաղցին՝ իր, ևն: Չէ՛, գրական լեզուն սարքում են միմիայն մի՛ բարբառով: Մենք մեր գրականը սարքել ենք Երևանի բարբառի հիմքի վրա ու սրա համար էլ պարտադիր է, որ մեր գրականը միշտ ենթարկվի ու հետևի ա՛յս բարբառին, ու ոչ թե դոկտոր ու ակադեմիկոս լեզվաբաններին, Լեզվի տեսչությանն ու Լեզվի Գլխավոր Օրենքից անտեղյակ ուրիշ մեծամոլներին:
Թե որ մեր գրականը Ղարաբաղի բարբառով սարքած լինեինք, գրականը պիտի ա՛յդ բարբառին հետևեր ու դրան լսեր: Օրինակ, սալմաստցին ու ղարաբաղցին հիմա՛ էլ պիտի ստիպված գրականը սովորեն:
Գրականը համազգային ոճ է, բոլորի՛ս համար, գրելո՛ւ, սովորելո՛ւ, ստեղծելո՛ւ համար, բայց ոչ թե խոսելու համար, որովհետև, օրինակ, նույնիսկ Հ. Թումանյանն ու Ա. Իսահակյանն ու Ա. Բակունցն էլ իրենց գրականներով չէին խոսում: Չէին խոսում, որովհետև դա անհնար բան է: Անհնար է, որովհետև դա նույն բանը կլիներ, ինչպես որ մաթեմատիկոս Գաուսը խոսելու փոխարեն անընդհատ նորանոր թեորեմներ ապացուցեր:
Թե որ մեր գրականը հետևի ու ենթարկվի Երևանի բարբառին, գործը շա՛տ կհեշտանա: Ուզածդ հայը, որ գալիս է Երևան, սկզբից Երևանի բարբառն է սովորում, ու շատ հեշտ է սովորում: Շատ հեշտ, որովհետև ի՛նչ երեվանցու հետ էլ խոսի, այդ երեվանցին իր համար լեզվի դասատու է, ու գերազա՛նց դասատու է:
Է՛լի եմ ասում՝ այսօր Երևանի բարբառով խոսող՝ միլիոնից ավել մարդ կա, իսկ գրականով խոսող մի՛ գյուղ, մի փոքրի՛կ գյուղ էլ չկա:
Չկա՝ որովհետև մեր այսօրվա գրականը բառերով՝ գրաբարատիպ է, քերականությունով՝ մի մասը Երևանի, մի մասը՝ օտար: Չկա, որովհետև, ճիշտն ասած.
մեր այսօրվա գրական ոճերը համարյա հայերեն չեն, որովհետև եթե դրանք հայերեն լինեին, հայերը դրանցով անընդհատ ու ամեն իրավիճակում կխոսեին:
Չկա, որովհետև աշխարհի բոլոր «գրական լեզու» կոչվածներն էլ լեզու չեն: Լեզու էլ չե՛ն, որովհետև լեզվով խոսում են ու ոչ թե թիթիզություն են անում, իսկ գրականներով շատ անգամ մենակ թիթիզություն են անում:
Մեր գրագետներն էլ՝ ոնց որ մրցեն իրար հետ, թե ո՞վ ավելի շատ անծանոթ ու ավելի հին բառ օգտագործի, ո՞վ ավելի խրթին ու անհասկանալի գրի ու խոսի, ո՞վ ավելի շատ չհայերեն բառ ու բան գործածի, որ ավելի գրագետ երևա: Աբովյանից առաջ էլ էր այսպես. ով ավելի խրթին ու ժողովրդին անծանոթ բան էր գրում, դա՛ էր ավելի գրագետ համարվում:
Երևում է` մեր ճակատին է գրած, որ անցյալի դասերը վռազ մոռանանք:
Մի բան էլ. ես չեմ ասում՝ բռնենք ու միանգամից մեր եղած գրական լեզուն «հեչ անենք»: Սա չի՛ լինի ու պետք էլ չի: Բայց իմ սարքած գրական լեզվին, ի՛մ թարգմանությունների լեզվին գոնե, պիտի մի՛ փոքր ճամփա տանք:
Ի վերջո՝ այն հարցին թե.
Ի՞նչն է ճիշտ ու սիրուն՝ այսօրվա գրականը, թե ի՛մ գրականը, տրամաբանությունը չի կարող պատասխանի: Այս հարցին կպատասխանի միայն ժամանակը: Աճառյանն ասում է, որ գրական լեզու լինելը, գրական պատիվ ունենալը չի՛ նշանակում, որ գրական լեզուն բարբառներից ավելի լավն է. ասում է, որ մեր ամե՛ն մի բարբառն էլ մեր համար թանկ է ու գնահատելի: Սա որ Աճառյանն էլ չասեր՝ պիտի որ ինքներս է՛լ գլխի ընկնեինք:
Բարբառը մեզ մեր ծնողներն են սովորեցրել, ու ո՞վ իրավունք ունի ասի, որ մեր ծնողների սովորեցրած լեզուն, ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ՝ զզվելի է, կոպիտ, անտաշ, ռամիկ, գավառական:
Այս իրավունքը ո՛չ մեկը չունի: Ես որ՝ համաձայն չեմ, որ այսպես բան ասեն կամ մտածեն:
1995 թիվ, Երևան
Լեզվի հարցում, մեծ մասամբ, Հ. Թումանյանի ու մանավանդ՝ Խ. Աբովյանի հետևորդն եմ: Ասեմ ինչու: Աշխարհի բոլոր գրական լեզուներն էլ՝ սարքել են մեկ-մենակ մի՛ բարբառի հիմքի վրա: Մեր այսօրվա արևելահայ գրական լեզուն սարքվել է Արարատյա՛ն բարբառի հիմքի վրա: Այսօր այդ բարբառի ամենազորավոր ներկայացուցիչը՝ Երևանի խոսվածքն է (բարբառը):
Լեզվաբան կա, ով ասում է, Երևանի բարբառ չկա: Ճիշտ չի:
Երևանի բարբառ` կա՛. Այդ բարբառով խոսում են համարյա բոլոր երևանցիները, մանավանդ բարձրագույն կրթություն չունեցողները: Երևանի բարբառը քիչ-քիչ հաղթում ու երևի սպանում է Արարատյան բարբառի մնացած բոլոր խոսվածքներին:
Այս բարբառի (կամ խոսվածքի) գոյության մի ուրիշ ապացույց էլ ասեմ:
Երևանի բարբառը մի 120 տարի առաջ հաստատ կար: Հիմա ի՞նչ, մի սիրուն օր երևանցիք իրենց բարբառը մոռացան ու անցան գրականի՞ն, ու հետո էլ, լրիվ մի ուրիշ օր, անշնորքավարի, առավոտը վեր կացան ու անցան այսօրվա «փողոցային ժարգոնի՞ն»:
Սրա պես բան չի՛ եղել: Սրա պես բան հնարավոր չի՛, ու նորմալ մարդը, որ լեզվաբանության ակադեմիկոս էլ լինի, չպիտի սրա պես բանի հավատա: Մանավանդ, որ գրական ոճով խոսող, անընդհատ խոսող, անընդհատ ու հանգիստ ու «արխեյին», առանց մտածելու ու վախենալու ու առանց կակազելու խոսող, այնպես խոսող, ով չի վախենում, թե կասեն, որ ինքը անգրագետ է, այ, այսպես խոսող` չկա ու չկա:
Կնշանակի, թե որ մտավորականներին հանենք, Երևանի խոսվածքով խոսում է միլիոնից ոչ պակաս մարդ: Իսկ այսօրվա արևելահայ գրական լեզվով քանի՞ մարդ է խոսում (անսխալ, համարյա միշտ, առանց լարվելու, հանգիստ ու անբռնազբոս):
Մեր 5-րդ դարի գրաբարը, այսինքն, 5-րդ դարի գրականը, էլի՛ սարքած էր Արարատյան բարբառի վրա: Բայց ժամանակի ընթացքում ամեն լեզու էլ աննկատելի ու անընդհատ փոխվում է (այս կանոնը ոչ մի բացառություն չունի), ու փոխվում է ա՛յն աստիճան, որ մի հազար հինգ հարուր տարի հետո անճանաչելի է դառնում: Այս իմաստով՝ Երևանի այսօրվա բարբառը մեր 5-րդ դարի գրաբարի (ավելի ճիշտ՝ 5-րդ դարի Արարատյան բարբառի) հարազատ ժառանգն է:
Մեր այսօրվա գրականը բարբառից (սրանից հետո բարբառ ասելով՝ միշտ նկատի կառնեմ մեն-մենակ Երևանի բարբառը) շատ է տարբեր: Տարբեր է բառապաշարով է՛լ, քերականությունով է՛լ: Ու ափսոս, որ գրականը չի՛ ենթարկվում, չի՛ հետևում բարբառին, այսինքն՝ անտեր է:
Սրա համար էլ՝ մեր գրական լեզուն քայլում է ինքն իրեն, որբի պես, ու քիչ-քիչ, անընդհատ, ենթարկվելով առանձին «գրագետների» քմահաճույքին, առանց գիտակցելու, օտար քերականական ձևեր է վերցնում դնում բնիկ, հարազատ ձևերի տեղն ու հարազատ ձևերն սպանում է:
Այս պրոցեսն սկսվել է մոտ 150 տարի առաջ, ու մեր այսօրվա «գրական լեզուն» մի անճոռնի շիլաշփոթ է, ժողովրդին տհաճ ու շատերին անհասկանալի, ու մեր գրաբարի պես մեռնելու վրա է:
Ուրեմն գրական «լեզվին» տեր ու տիրական է պետք: Այս տեր ու տիրականը կարող է ու պիտի լինի միայն բարբառը:
Բայց այսօր բարբառը համարում են՝ «ժարգոն, գռեհիկ, անտաշ, կոպիտ, զզվելի»: Ավելին, ոնց որ արդեն ասացի, տարածված է այն կարծիքը, թե բարբառն աղավաղ գրականն է.
Մոտ կես դար է, ինչ ուշադիր ուսումնասիրում եմ մեր գրական ոճերի ու Երևանի բարբառի տարբերությունները, ու եզրակացությունս ոչ միայն անհավատալի է, այլ ուղղակի ֆանտաստիկ է:
Մեր գրական «լեզու» կոչվածի ու մեր Երևանի բարբառի քերականական տարբերությունները հենց մեր գրական «լեզու» կոչվածի սխալներն են, ա՛յն սխալները, որ հայերենը լավ չզգացող կամ բարբառներն արհամարհող «թարգմանները», լրագրողներն ու գրողներն են ներմուծել հայերեն գրական ոճերի մեջ:
Այս սխալներից ազատվելու միմիայն մի ճար կա. պիտի դիմենք Լեզվի Գլխավոր Օրենքին: Լեզվի Գլխավոր Օրենքից անառարկելի բխում է, որ.
Միայն Երևանի բարբա՛ռի իսկական կրողները, միայն այդ բարբառով խոսողները, այսինքն, միայն Լեզվի Գլխավոր Օրե՛նքը պիտի լինի մեր գրական լեզվի տերն ու տիրականը, ղեկավարն ու պահապան հրեշտակը, ու ոչ թե դոկտոր պրոֆեսոր ու ակադեմիկոս լեզվաբանները, թարգմանները, կամ հայերենի դասատուներն ու լրագրողներն ու գրողները:
Սրա համար գրական ոճերը պիտի պարտադիր ենթարկվեն երեք գըլխավոր սկզբունքի.
ա. Գրական ոճերն իրենց քերականությունով ու ամե՛ն-ամեն ինչով անպայման պիտի ենթարկվեն ու հետևեն իրենց ծնող բարբառի քերականությանը:
բ. Այն բառերը (անունները՝ գոյական, ածական, դերբայ, մակբայ և այլն), որ ապրել են գրաբարից մինչև այսօրվա Երևանի բարբառը ու ընդհանուր են երևանցիների մեծագույն մասի խոսքի մեջ, բայց ձևափոխվել են ու ձևով տարբեր են գրաբարյան ձևերից՝ պիտի անպայման համարվեն թույլատրելի ու գրական:
Լավ կլինի, որ դրանք արհեստական ձևով, զոռով չփոխարինվեն գըրաբարյան ձևերով: Օրինակ, եթե բարբառը ասում է՝ «իրեք, գնամ», գըրականը չպիտի պարտադրի՝ «երեք, գնամ, երթամ»-ն ու սկզբի ձևերը չըպիտի համարի գռեհիկ:
(Զարմանալու բան է, մենք մեր «երթ, երթուղի, երթևեկ, երթևեկություն, ուղերթ, չվերթ» բառերը համարում ենք գրական, բայց նույն արմատով կազմված՝ «գնամ-էթամ» բայը՝ բարբառային ու գռեհիկ:
Կա՞ այստեղ որևէ տրամաբանություն):
գ. Թե որ ժողովուրդն ինչ-որ մի բառ ու բան է փոխ առել ուրիշից, ու ժողովրդի մեծ մասը գործածում է դա, ուրեմն այդ բառ ու բանը չպիտի «թարգմանվի, հայացվի», որովհետև նախ այս «հայացնելը» կտրուկ դեմ է հենց լեզվի էությանն ու ոգուն, ու երկրորդ, համարյա միշտ, հայացնելու արդյունքը բացասական կլինի, այսինքն, նույնիսկ զրո է՛լ չի լինի, վնաս կլինի:
Գրաբարից վերցրած բառերի գրությունն ու հնչողությունն էլ պիտի հարմարվի Երևանի բարբառի այսօրվա հնչողությանը:
Ես փորձում եմ այս երեք սկզբունքը կիրառեմ իմ սեփական գրվածքների մեջ, թե որ ռիսկ եմ անում, որովհետև բանասերները բոլորը, իսկ մտավորականներից էլ` համարյա բոլո՛րն են դեմ արածիս: Բայց երբ այս ռիսկն անում եմ, ասեմ, թե ինչը ոնց եմ անում (բացատրում եմ օրինակներով).
1. Գրում եմ՝ «ուզում եմ խաղամ; փորձել եմ կիրառեմ; կարաս գրկես» փոխանակ՝ «ուզում եմ խաղալ; փորձել եմ կիրառել; կարող ես գրկել» ևն ձևերի, որ գալիս են օտար լեզուներից (մեծ մասամբ` ռուսերենից, շատ-շատ քիչ էլ` գրաբարից), ու շեղված են հայերեն եղանակավոր խոսքերի ընդհանուր պարադիգմայից (հարացույցից), ու սրա համար էլ` խորթ են բարբառին:
2. Գրում եմ՝ «խաղում ա; էթում ա» փոխանակ՝ «խաղում է; գնում է» ձևերի:
3. Գրում եմ՝ «20 զինվոր; մեր տուն էկավ 30 չքնաղ աղջիկ», փոխանակ՝ «20 զինվորներ; մեր տուն եկան 30 չքնաղ աղջիկներ» ևն, որ մեծ մասամբ փոխ են արվել ռուսերենից:
4. Գրում եմ՝ «գրկի՛, փարատի՛, զառանցի՛», փոխանակ՝ «գրկի՛ր, փարատի՛ր, զառանցի՛ր» ձևերի:
5. Գրում եմ՝ «Լռի՛, լռե՛ք, չծխե՛ք, մի՛ ծխի, մի՛ ծխեք», փոխանակ՝ «լռե՛լ, չծըխե՛լ» ռուսերենից առած լրի՛վ օտար ձևերի:
6. Գրում եմ՝ «անունն ա տալի; մեր տունն ա գալի», փոխանակ՝ «անունն է տալիս; մեր տուն է գալիս» ևն ձևերի, եթե «ա» բայը նախադաս է խնդրին: Բայց երբ «ա» բայը հետադաս է, գրում եմ՝ «տալիս ա; գալիս ա տուն; գալի՛ս ա՝ գալի՛; տալի՛ս ա՝ տալի՛; լալի՛ս ա՝ լալի՛» ևն:
7. Գրում եմ՝ «չի գնացե, վաղուց ա էկե», փոխանակ՝ «չի գնացել, վաղուց է եկել» ևն ձևերի: Բայց եթե բայը հետադաս է, գրում եմ՝ «գնացել ա, էկել ա» կամ՝ «էկե՛լ ա՝ էկե» ևն:
8. Գրում եմ՝ «գալուց, էթալուց» ևն, փոխանակ՝ «գալիս, գնալիս» ևն ձևերի:
9. Խուսափում եմ «սեղմում, փոփոխում, խրախուսում» ևն ձևերից ու տեղը դնում եմ բնիկ ձևերը՝ «սեղմելը, փոփոխություն, խրախույս» ևն:
10. Գործածում եմ բարբառի դերանունների համակարգը՝ հանելով գրաբարից ներմուծված ա՛յն դերանունները, որ բարբառը չունի: (Օրինակ, «նա» դերանունը ու սրա հոլովաձևերը Երևանի բարբառում մեռած են ու սրա համար էլ գրածներիս մեջ համարյա չկան):
11. Հայերենի ածականն ու մակբայը, ոնց որ Մանուկ Աբեղանն է ասում, ձեվով իրարից չեն տարբերվում: Սրա համար էլ՝ գրում եմ՝ «արագ խաղաց», փոխանակ՝ «արագորեն խաղաց» օտար ձևի, ու -աբար, -ապես, -որեն մասնիկներով կազմված ոչ մի «մակբայ» չեմ գործածում:
(Նկատելի է, որ երբ ածականը դրվում է բայի վրա, այսինքն, դառնում է մակբայ, կրկնվում է: Օրինակ, «Էշն արածում ա», խոսքի մեջ «Էշ» բառը գոյական է. «Էշ մարդ» կապակցության մեջ «Էշ» բառն ածական է, իսկ «Էշ-էշ մի՛ խոսա» խոսքի մեջ «Էշ-էշ» կրկնակին` մակբայ է):
12. Նախընտրությունը տալիս եմ «ու»-ին, որովհետև բարբառը «և» չունի:
13. Ձգտում եմ չգործածեմ գրաբարի գործիականը ու սրա տեղը դնում եմ՝ «-ով» մասնիկով կենդանի գործիականը: Մեկ-մեկ մակբայն է՛լ եմ գործիականով դնում:
14. Գրաբարից եկած, բայց Երևանի խոսվածքում չգործածվող սպասարկու բառերի տեղը, ինչքան կարող եմ, դնում եմ բարբառի դրանց կենդանի համարժեքները: Օրինակ, գրում եմ՝ «համ ել», փոխանակ՝ «նայեվ» կամ գրում եմ` «հլը», փոխանակ` «դեռ, դեռևս» մեռած ձևերի: Սրա պես փոփոխություն շատ ունեմ: Առհասարակ, սրա պես «մանր-մունր» բառերն են, որ գրածին կենդանի շունչ են տալիս:
15. Գրում եմ՝ «ուրեմը, էրկու, իրեք, էրազ, էղավ, պաճառ, հարուր, արուն, թո (եթե այս թո-ն թարմատար է), վարկյան, աշխար, հելավ, ձեռ, ոտ, գել» ևն, փոխանակ՝ «ուրեմն, երկու, երեք, երազ, եղավ, պատճառ, հարյուր, արյուն, թող, վայրկյան, աշխարհ, ելավ, ձեռք, ոտք, գայլ», ևն գրաբարյան ձևերի:
Առհասարակ, եթե բարբառը գրական լեզվից բառ է փոխ արել, բայց գրականից տարբեր է արտասանում՝ նախընտրում եմ բարբառի արտասանությունը:
Իհարկե, ես հետևողական կլինեի, եթե ուղղագրական ռեֆորմ անեի ու ուղղագրությունը սարքեի՝ համաձայն Մաշտոցի սկզբունքի՝ մի հնչյուն – մի տառ ու մի տառ – մի հնչյուն, այսինքն, համարյա Մանուկ Աբեղյանի ուղղագրության պես: Համենայն դեպս, գրում եմ՝ «քցել», փոխանակ՝ «գըցել» ձևի, ինչը մեր գրագետներն արտասանում են «գ» հնչյունով, բայց սա շա՛տ է անճոռնի: Կամ գրում եմ` «քթավ», փոխանակ` «գտավ», «գիդեմ»-փոխանակ՝ «գիտեմ» ևն, ևն, որ կարդացողն այս բառերն արտասանի հենց ա՛յն ձևով, ոնց որ խոսողների մեծագույն մասն է ասում:
Այսպիսի «տառասխալները» ա՛յն ժամանակ եմ անում, երբ մտածում եմ, որ գրական արտասանությունը բարբառայինից տարբեր կլինի: Ուրեմն, արածս ուղղագրական ռեֆորմ չի՛:
16. Հմի մեկ-մեկ գրում են` «եւ, նաեւ, գուցեեւ», եւ այլն: Այս նորամուծությունը շատ է անտեղի: Անվարժ կարդացողը սրանք կարտասանի՝ «նաէվ, գուցէէվ»: Ստիպված, մեկ-մեկ, գրում եմ՝ «եվ, նայեվ, գուցեյեվ, որովհետեվ, Էրեվան» ևն, որ հանկարծ չկարդան, օրինակ, «որտյեվ, Էրյեվան»:
Մեր գրական արտասանությունն ու առոգանությունը կենդանի չե՛ն, մեռա՛ծ են: Գրական դիկցիան վեցրել ենք մեր «եկեղեցական ավանդական դիկցիայից», ինչով հայերի ոչ մի հատվածը ոչ երբեք չի խոսել:
Սա բոլորովին է՛լ գրաբարյան դիկցիան չի, ու լրի՛վ է կեղծ, բայց մեր ականջը վարժվել է սրան, ու երբ մեր ականջը, «գրական իրավիճակներում», ուրիշ մի դիկցիա է լսում, «ջղայնանում ա», ոնց որ մեր աչքն է «ջղայնանում», երբ տեսնում է «աշկ» ձևը, չնայած այս ձևը առօրյա խոսքի մեջ (այսինքն, «ո՛չ գրական իրավիճակներում») հազա՛ր-հազար անգամ է լսում ու չի «ջղայնանում»:
Բայց եթե Երևանի՛ խոսվածքն ենք վերցրել մեր գրական ոճերին հիմք, պիտի անպայման դիկցիայով է՛լ հետևենք այս խոսվածքին:
Հենց սրա համար էլ մի քանի «արտասանական» կանոն եմ բերում, որ նկատել եմ Երևանի բարբառն ուսումնասիրելուց: Այս կանոններին պիտի հետևի ա՛յն մարդը, ով չի ուզում, որ իր կարդացածը մեռած հնչի:
Այս կանոններից մի քանիսը, մեկ-մեկ կիրառում եմ գրվածքներիս մեջ, երբ չեմ ուզում, որ կարդացողը գրական դիկցիայով կարդա: Կիրառությունս հետևողական չի, ինչը նշել եմ Նախաբանիս մեջ ու ինչի համար կարդացողը թող ներող լինի: Ահա այդ կանոնները:
(Հիշեցնեմ, որ խոսքը միայն Երևանի բարբառի մասին է, չնայած այս բաներից մյուս բարբառներում է՛լ կան: Զգուշացնեմ համ էլ, որ այս երեվույթներն ի՛մ հետազոտության արդյունքն են (այսօր գիտեմ, որ սրանցից մեկ-երկուսն Աճառյանն էլ է նկատել), ու գուցե սրանց մեջ սխալներ լինեն:
Բայց որ սրանց պես լեզվական երևույթներն անպայման են պետք մեր թատրոնին ու կինոյին, անվիճելի է):
17. Նկատելի է, որ այսօրվա հայերենի «չ, ց, ձ, ջ» ձայները բաղաձայնից առաջ դառնում են` «շ, ս, զ, ժ», բայց խոսողներն սա չեն զգում:
Հրես օրինակները:
ա) Չ-Շ զույգը:
Ասում ենք` «ոշ մի բան, հեշ մի բան, Էշմիածին, մեշկ, մեշտեղը, իշնում ա», ևն, փոխանակ` «ոչ մի բան, հեչ մի բան, Էչմիածին, մեչք, մեչտեղը, իչնում է», ևն:
Բոլորս է՛լ, մեզնից անկախ ու անպայման ու անընդհատ ու առանց նկատելու կամ գիտակցելու, հենց այսպե՛ս ենք ասում, բայց չենք զգում, որ այսպես ենք ասում, թե որ «գրական իրավիճակում» չենք: Բայց երբ չ-ից (ու ասածս մնացած ձայներից) հետո ձայնավոր կամ դադար է գալիս, չ-ն չի փոխվում. «Ոչ էլ, ոչ էրեկ, ոչ էսօր, հեչ է՛լ ասես, մեչը, ամանի մեչինը, իչավ, իչըցրու, ո՛չ, հե՛չ», ևն (ձայնավորից կամ դադարից առաջ մնացած հնչյուններն է՛լ չեն փոխվում):
բ) Ց-Ս զույգը:
Ասում ենք` «բա՛ս թող, կամաս-կամաս թափվեց, հա՛ս կեր, մնաս մեկը, ևն», բայց ձայնավորից կամ դադարից առաջ ց-ն ասում ենք ց. «բացի, բաց արա, կամացուկ, կամաս-կամաց արա, հացով, մնաց էրկուսը, ևն»:
գ) Ձ-Զ զույգը:
Ասում ենք ու չենք նկատում. «հանզնի՛-հազնի՛, հանզնարարել ա-հազնարարել է, հանզնել ա-հազնել է, անզնավորություն-ազնավորություն, բրինզն ու յուղը, գանզն ու հարստությունը, ևն», բայց ձայնավորից առաջ ձ-ն մնում է ձ. «հանձինս, անձի, տանձի, յուղ ու բրինձը, գանձ ու հարստությունը, ևն» (առաջին չորս օրինակի մեջ առաջին ն-ն սղվում է):
դ) Ջ-Ժ զույգը:
Ասում ենք ու ոչ մի անգամ չենք նկատում. «Բժնի, ականժները-ակաժները, բաղարժները, հաղարժները, ևն», բայց նորից ձայնավորից առաջ ջ-ն մընում է ջ. «ականջի, բաղարջի, հաղարջի, ևն»:
ե) Ծ-Զ զույգը:
Նկատելի է, որ հնչեղ բաղաձայններից առաջ ծ-ն դառնում է զ: Օրինակ, «անիզվի», փոխանակ` «անիծվի», «դրա կծազն էլ», փոխանակ` «դրա կըծածն էլ» ևն:
զ) Ճ-Ջ զույգը:
Նկատելի է, որ շատ անգամ հնչեղներից առաջ (մանավանդ ն-ից հետո) ճ-ն դառնում է ջ, հետո էլ, դ) կետի համաձայն, դառնում է ժ: Օրինակ, «ճանջ, ճանժն էկավ, գաճաժները» ևն:
է) Ն-ի վարքը:
Արարատյան բարբառը (ու այսօրվա բարբառներից շատերն էլ) ն-ից առաջ կ-ն անխտիր դարձնուն են գ: Օրինակ, «խունգ, ծունգ, տընգել, ընգեր, ընգավ», ու նույնիսկ «մանկապարտեզ > մնգո»: Այս երեվույթը շատ հին է, ու նկատվում է մեր Աստվածաշնչի արդեն 9-րդ դարի ձեռագրերի մեջ:
Երբ այս կանոնները կիրառում եմ, ուզում եմ, որ կարդացողը կարդա բարբառի՛ արտասանությունով:
Էլի՛ եմ ասում, համոզված եմ, որ հնչունական այս նրբությունները չափազանց կարևոր են, ավելի ճիշտ, ճակատագրական են, մեր հեռացույցի, թատրոնի ու կինոյի համար:
(Ճիշտն ասած՝ այս կանոնները Երևանի բարբառի (ու համ էլ այս բարբառի ու գրական ոճերի տարբերության) այսօրվա վիճակի առաջին թռուցիկ նկարագրությունն են):
Երևանի խոսվածքի մեջ է՛լի բաներ կան, բայց գլխավորները սրանք են: Բաներ էլ կլինեն, որ չեմ նկատել, կամ էլ նկատել եմ, բայց ռիսկ չեմ արել, որ փոխեմ: Դրանք էլ թող ուրիշները նկատեն ու անեն: Վստահ եմ, որ մեր գրական լեզվի ապագան սա՛ է, ու համ էլ հարյուր տոկոս համոզված եմ, որ մեր լեզվի վիճակը շատ վատ կլինի, թե չհետևի Երևանի բարբառին: Երևի վրիպակներ էլ ունենամ: Խ. Աբովյանից հետո սա աշխարհաբար գրական լեզու սարքելու առաջին քչից շատից ամբողջական փորձն է ու չի կարող ավարտուն լինի:
Կետադրությունս անհատական է: Այսպես էլ պիտի լինի: Այսպես էլ ասում են՝ Աճառյանը, Աբեղյանը ու առհասարակ այս հարցին տեղյակ լեզվաբանները:
Ուրեմն, ես ԲԱՐԲԱՌՈ՛Վ ՉԵՄ ԳՐԵԼ: Ես գրել եմ ԳՐԱԿԱՆ ոճով, բայց Ի՛Մ ԳՐԱԿԱՆ ոճով: Իմ գրական ոճն ա՛յն ոճն է, ինչն Աբովյանի «Վերք»-ի ու Թումանյանի «Գիքոր»-ի հարազատ ժառանգն է: («Գիքորը» գրած է համարյա ասածս ձևով): Ես ոչ մի նոր բան չեմ արել (չհաշված մի քանի մանր-մունր բառի հետևողական գործածությունը), որ Հ. Թումանյանը, առավել ևս` Խ Աբովյանն արած չլինի:
Ուղղակի, իմ արած փոփոխությունը մասնակի ու մեխանիկական չի, սիստեմատիկ է ու համակողմանի ու նպատակային: Խ. Աբովյանի պարտության պատճառը իր արածի մասնավորությունն էր, այսինքն, այն հանգամանքը, որ իր գրածների մեջ ահագին շատ անհարկի գրաբարիզմ կար:
Լեզուն էլ մի այնպիսի գերբարդ կառույց է, որ դրա մի՛ «քյարփնջին» էլ կպնես, մյուսները թուլանում խարխլվում են, ու վերջը շենքը քանդվում է: Թե որ այս բոլորն իրար հետ չանեի, արածս իզուր կլիներ, թե որ հիմա էլ իզուր չի:
ԼԵԶՎԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆ-ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՎԱՐԺՎԵԼՈՒ ԲԱՆ Է: ՄԵՆՔ ՍԻՐՈՒՆ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻԱՅՆ Ա՛ՅՆ ԲԱՆԵՐԸ, ԻՆՉԻՆ ՎԱՐԺՎԵԼ ԵՆՔ ՄԱՆԿՈՒՑ:
ՈՒ ափսոս, որ մանկուց գոնե մի ոտանավորի մեջ չենք տեսել՝ «էթամ, կարամ, ըսենց, ըտենց, ընենց, ընձի, էսի, էտի, էնի, խի՞» ևն ձևերը:
Ես չեմ ասում, որ հրաժարվենք մյուս բարբառներից կամ այսօրվա գրականի ընտիր գործերից ու գրաբարից: Դրանք լավն ու թանկ: Ով վերամբարձ ոճի ցանկություն ունի ու շտամպից չի վախենում, թող գըրի ու ասի՝ «քավ լիցի, հավուր պատշաճի, ոչ երբեք, զորս պատվիրեցեր, և ինչո՞ւ ոչ, երևի թե» և այլն, դա արդեն իր գործն է:
Ամեն մարդ էլ լեզվական ազատության (բայց ոչ թե գռեհիկ հայհոյանքի կամ զրպարտանքի) իրավունքը ունի:
Ես համ էլ չեմ ասում, թե պիտի հրաժարվենք մեր գրական ոճերից: Բայց թե որ մեկը գրական ոճով է գրում, պիտի անպայման գրի բարբառի քերականությունով, որ իր գրածը հայերեն լինի, թե ուզում է, որ իրո՛ք հայերենով գրած լինի: Թե չէ`այսօրվա գրական ոճերը, առանց բացառության, այնքա՛ն են սխալ, որ կարող ենք ասենք, որ հայերեն չեն:
Ինքը՝ բարբառը՝ գրական ոճ չի՛, աղքատ է: Օրինակ՝ ո՛չ մի կենդանի բարբառ չունի՝ «անուրջ, բագին, քուրմ, մեհյան» բառերն ու հազար ու մի ուրիշ բառ: Սրանք սկզբում փոխ ենք առել օտար լեզուներից, հետո էլ` գրաբարից ու լա՛վ ենք արել: Բարբառներից է՛լ ենք բառ փոխ առնում:
Ճիշտն ասած օտար բառերի դեմ սկսած այս պատերազմը միշտ էլ, մեղմ ասած, անտեղյակության արդյունքն է: Ու թե որ չգիտենք, որ բառը թուրքերեն է, կարելի ա՝ գործածենք ու համարենք հայերեն: Մանկամիտ ու ծիծաղելի չե՞նք:
Արդեն ասացի, որ լեզվի մասին հայացքներիս մի մասը հրապարակել եմ մամուլում: Չնայած դրանից հետո շատ թուք ու մուր եմ կերել, բայց այս վերջին 20 տարին հա՛ մտածում էի, թե լրիվ նոր ու արժեքավոր գաղափարներն ու գործերը մի՛շտ էլ ցավագին են ընդունվում, բայց վերջն ընդունվում են: Հիմա այսպես չեմ մտածում:
Հիմա էլ կասկած չունեմ, որ գոնե այստեղ, գոնե Հայաստանում, ճիշտ ու կարևոր բան ասես կամ անես, ոչ կսիրեն, ոչ է՛լ կներեն: Ով ուզում է իմանա, թե սրանով ի՛նչ եմ ուզում ասեմ, թող կարդա ռուս գրող Լեսկովի Загон-ը պատմվածքը: Դա համ էլ հենց մե՛ր մասին է:
Ուղղակի գժվելու բան է, լեզվի հարցերում մենք մեզ այնպես ենք պահում, ասես այս լեզվով չենք խոսում: Ոնց որ բոլորս էլ ասենք. «Մենք, բոլոր հայերս է՛լ, զզվելի ու նողկալի լեզվով ենք խոսում»:
Ուրեմն, ի՞նչ անենք, որ լավ լինի: Մի շատ հասարակ բան:
Պիտի ընդունենք ու հռչակենք, որ Երևանի բարբառը (խոսվածքը) հայերի գրական «լեզուն» է, այսինքն, որ Երևանի բարբառն ընդունելի է ամեն տեղ` դպրոցներում, համալսարաններում, դատարաններում, ևն:
Այդ ժամանակ հայ ժողովրդի մեծագույն մասը միանգամից կդառնա «գրագետ», իսկ մտավորականները կդառնան «անգրագետ», բայց ժամանակավոր: Բայց սրանք էլ թող «սովորե՛ն» իրենց մայրենի լեզուն, դրա համար մի քանի շաբաթը լրիվ հերիք է:
Բայց մենք ուզում ենք անենք սրա լրիվ հակառակը: Մենք մոտ 1550 տարի է, ինչ փորձում ենք` ստիպենք, որ ողջ հայ ժողովուրդը խոսի գրական ոճերով, ինչն անհնար է, ու ինչի պես բան երբեք ու ոչ մի տեղ չի եղել: Ու փորձում ենք` հենց սա՛, հենց ա՛յս աննորմալությունն անենք:
Հայերի մեծագույն մասին նորմալ բան պետք չի՞: Թե որ հա, ուրեմն, հազար ափսոս, ուրեմն, այս գործն իզուր եմ արել ու գիտակցական կյանքիս մեծ մասն իզուր եմ ապրել:
1992-2008 թիվ, Երևան
Լերմոնտովի «հանելուկ-թարգմանությունների» պատասխանները
***
4. Երեք արմավենու 4.2-ը ի՛մ թարգմանությունն է, 4.1-ը` Ս. Վահունուն, ինչը վերցրել եմ հետևյալ գրքից. Մ. Յու. Լերմոնտով, Ընտիր երկեր, հատ 1-ին, «Հայպետհրատ», Երևան, 1941:
Լերմոնտովի Երեք արմավենին ու Դևի առաջին երեք հատվածը վաղուց եմ թարգմանել, 1986-1990 թվերին, երբ գրական ոճերի նկատմամբ վերաբերմունքս չէր փոխվել:
Սրանք թարգմանելու օրերին արդեն կարդացել էի Կ. Չուկովսկու Высокое искусство հիանալի գիրքն ու Мастерство перевода հատորների շարքը. համ էլ` Тетради переводчика գրքույկների շարքից` ինչ որ ձեռս ընկել էր:
Այս շրջանում իմ բառապաշարն էր ակտիվանում ու մեկ էլ հանգերի քանակն էր շատանում: Ու, իհարկե, գրելու, ավելի ճիշտ` «պատմելու» տեխնիկան էի յուրացնում:
Առհասարակ` մինչև ուրիշների պատմելու տեխնիկան չյուրացնես` քոնը չես ստեղծի:
Թարգմանելու ու քո սեփականը գրելու տարբերությունն ա՛յն բանն է, որ թարգմանելուց` առիթ կամ գաղափար պետք չի, սրանք կա՛ն արդեն: Մնացածը տեխնիկայի հարց է: Ու թարգմանելու գերագույն կանոնն ա՛յն կանոնն է, որ գրածդ, գոնե քո կարծիքով, ընտիր հայերեն լինի, լինի հայերե՛ն ոտանավորի ընտիր նմուշ: Չեղավ` դեն եմ շպրտում, ինչքան էլ չարչարված լինեմ:
***
5. Սրանցից` 5.1-ը Պ. Սևակինն է (Մ. Յու. Լերմոնտով, Երկեր, «Լույս», Երևան, 1985), 5.2-ը, Վ. Գևորգյանինը (Մ. Յու. Լերմոնտով, Դև, «Սովետական գրող», 1986), իսկ 5.3-ը` իմը (անտիպ), 5.4-ը` Հ. Միրզոյանինը, 5.5-ը` Սադաթյանինը (Մ. Յու. Լերմոնտով, Ընտիր երկեր, հատ 1-ին, «Հայպետհրատ», Երևան, 1941):
1986թ. լույս տեսավ Լերմոնտովի Դևը` Վ. Գեվորգյանի թարգմանությունով: Ձախ էջերին դրած էր ռուսերեն տեքստը, աջերին` դրա հայերենը:
Այդ օրերին թարգմանության գործը լավ չգիտեի (չնայած ինձ թվում էր, թե շատ լավ գիտեմ), ու երբ նայեցի հայերենը, ինձ թվաց, թե ընտիր է արած: Մի երկու տարի հետո նորից նայեցի դա ու տեսա, որ Վ. Գևորգյանի արածի մեծ մասը կալկա է (կլիշե է, պատճեն է, ճիշտ չի):
Մի օրինակ բերեմ միայն:
Լերմոնտովը գրում է.
Когда бегущая комета
Улыбкой ласкового привета
Любила поменяться с ним,…
Վ. Գևորգյանը, պատճենելով սա, գրում է.
Երբ որ գիսաստղը, սուրալով թեթև,
Սիրում էր իր հետ միշտ փոխանակել
Ջերմ ու սիրալիր ողջույնի ժպիտ…
Իմ թարգմանության մեջ սա դարձավ երկու տող.
Երբ գիսավորը` ցոլուն ու թափառ,
Ժպտադեմ ու մեղմ ձեռով էր անում...
ու վերացավ ավելորդ գաղտնավանկը, ու մի ավել տող էլ շահեցի, ինչը գործածեցի ուրիշ բաների համար: Ու ես կարողացա սուլող ու շնչեղ ձայներն էլ լավ փռեմ: Այս մեկ-երկու հատվածի թարգմանության հաջողությունն ինձ ահավոր ոգևորեց, որովհետև տեսա, որ կարող եմ ուրիշներից լավ անեմ (իմ կարծիքով):
Դրանից հետո թարգմանում էի միայն արդեն թարգմանածները, որ հսկողություն ունենամ: Մինչև 1989 թիվը մտքովս չէր անցնում, որ կարող եմ ինքս է՛լ չափածո գրեմ: Մտքիս դրել էի միայն, որ 1995 թվին պիտի դառնամ 10 հայ ամենալավ թարգմանից մեկը:
Նույն այս կալկան, մի քիչ ավելի հաջող, անում է Պ. Սևակը.
Երբ որ գիսաստղը` սուրալով օդում,
Սիրալիրաբար նրան էր ժպտում
Եվ ողջույն առնում ամեն րոպե...
Ակնհայտ է, որ Վ. Գևորգյանը, ծանոթ լինելով Պ. Սևակի թարգմանությանը, համարել է, որ Սևակը «ճիշտ չի թարգմանել» բնագիրը, այսինքըն, Սևակը «բառացի չի թարգմանել, այլ թարգմանել է սխալ բառերով» ու իբր ճշտել է Սևակի արածը, չնայած Սևակինն իր արածից ավելի լավն է, քանի որ չունի «Սիրում էր ... փոխանակել» ռուսիզմը (փոխարենն ունի սիրալիրաբար ռուսատիպ մակբայը, փոխանակ` սիրալիր լրիվ հայերեն ածական-մակբայի, բայց սա էլ երկու վանկով կարճ է ռուսատպից):
Գևորգյանի թարգմանությանը հակառակ է վերը բերած համարյա բոլոր կանոններին:
Օրինակ, Վ. Գևորգյանը մնում է բնագրի կետադրությանը գերի, ու իբր ճիշտ կետադրելով, ջարդում է ոտների մետրիկան` հասնելով անհեթեթ դադարների. «Եվ այլ շատ ու շատ...Եվ դեռ ամեն բան»... կամ. «Մռընչում էր. և՛ լեռնային գազան»...: Կամ էլ հայերենի պարտադիր հոդը չի դնում, կամ հանգի ու վանկի խաթեր անհարկի բառեր է խցկում տեքստը, ևն:
Առաջին երկուսի ու 4-րդի հենց առաջի տողում կոպիտ սխալ կա: Սևակը գրում է` «արտաքսման ոգին», իսկ Գևորգյանն ու Միրզոյանը` «աքսորման» կամ «արտաքսման ոգին», ու միայն Սադաթյանն է, որ գըրում է` «արտաքսված ոգին»: Երեքն էլ գործածում են Աբեղյանի ասած` ռուսերենի ոգով կազմած «-ում» մասնիկով բայական գոյական` «արտաքսում, աքսորում», որոնց հայերեն բնիկ ձևերն են` «արտաքսելը, աքսորելը»:
Թե որ հենց այս ձևերը գործածած լինեին, այսինքն, գրեին` «արտաքսելու ոգին, աքսորելու ոգին», կերևար, որ իրենց գրածը սխալ է, որովհետև «արտաքսելու կամ «աքսորելու» ոգի կարող է միայն աքսորող Աստվածն ունենա, ու ոչ թե աքսորվածը, այսինքն, աքսորյալը:
Այ, թե ինչքան վտանգավոր են քերականական օտար ձևերը, որոնք հայերենին հաստատ են խորթ, ու բառային փոխառություններին հակառակ, իրո՛ք են օտար, ու մեկ-մեկ էլ հասկանալի չեն նույնիսկ մեր խոշորագույն գրողներին: Իսկ մեր լեզվաբաններն ու մաքրամոլներն ու Լեզվի տեսչությունը սրանք չեն է՛լ նկատում:
Սևակի, Գևորգյանի, Միրզոյանի ու Սադաթյանի թարգմանությունների մեջ այնքան շատ թերություն ու լյապսուս կա, որ դրանց մանրամասն քննությունը թերևս մի գրքույկ կդառնար: Ով շահագրգիռ է, թող հինգ թարգմանությունն էլ համեմատի իրար ու բնագրի հետ, որ վարժվի:
Մի բան ասեմ միայն: Ասվել է արդեն, որ ռուսերենը հոդ չունի, ու սրա համար էլ թարգմաններից երեքը սխալվել ու վերնագիրը դրել են` Դև, այսինքն, ինչ-որ մի Դև, ինչը, իհա՛րկե սխալ է, որովհետև խոսքը կոնկրետ դևի մասին է` Լյուցիֆերի՛ մասին: Ռուսերենից ու, առհասարակ, հայերենից ձևով տարբեր հոդ ունեցող լեզուներից թարգմանելուց զգույշ եղի՛:
6. Այս շրջանում Բլոկին ծանոթ չէի: Հանգուցյալ ֆիզիկոս Տեր-Անտոնյան Վալերին ինձ մի փոքրիկ ժողովածու նվիրեց Բլոկից: Սրանք դրանից եմ թարգմանել: Առհասարակ, Բլոկը դժգոհ էր ցարական կարգերից, բայց քանի որ ռուսների մեծագույն մասի պես անծանոթ էր լիբերալիզմի տեսությանը, կարծում էր, թե իր օրերի թշվառությունների պատճառը նորահայտ ու իբր «վայրենի» կապիտալիզմն է: Սրա համար էլ Բլոկը, լինելով «տարերային մարքսիստ-ուտոպիստ», ողջունեց սոցիալիստական հըրեշավոր հեղափոխությանը, ինչը, առաջին հերթին, հենց Բլոկին ու իր պես ազատության սիրահարների՛ն կոտորեց: Կարծում եմ, որ Բլոկը ճամփա բացեց Եսենինի, Մայակովսկու Մանդելշտամի ու մյուսների համար:
6. СЫТЫЕ
Они давно меня томили:
В разгаре девственной мечты
Они скучали, и не жили,
И мяли белые цветы.
И вот – в столовых и гостиных,
Над грудой рюмок, дам, старух,
Над скукой их обедов чинных –
Свет электрический потух.
К чему-то вносят, ставят свечи,
На лицах – желтые круги,
Шипят пергаментные речи,
С трудом шевелятся мозги.
Так – негодует все, что сыто,
Тоскует сытость важных чрев:
Ведь опрокинуто корыто,
Встревожен их прогнивший хлев!
Теперь им выпал скудный жребий:
Их дом стоит неосвещен,
И жгут им слух мольбы о хлебе
И красный смех чужых знамен!
Пусть доживут свой век привычно –
Нам жаль их сытость разрушать.
Лишь чистым детям – неприлично
Их старой скуке подражать.
6.2 -ի մեջ ընդգծել եմ («ռիթմից ընկած») երկու տող` 12-րդն ու 17-րդը, որ չեն սազում թարգմանի ընտրած մետրիկային: Օրինակ, թե որ թարգմանը ուրիշ ճար չուներ, կարող էր 12-րդ տողի կաղացող մետրիկան ուղղեր, դրածս հատածի տեղն ուղղակի նշելով` բութով, գծիկով կամ տողատելով:
Նշել եմ համ էլ 6-րդ տողը, ինչի բնագիրը պառավներին, տիկնանց ու գավաթները «լցնում է» նույն կույտի մեջ, իսկ թարգմանը սա զոհում է, իմ կարծիքով, լրիվ իզուր, որովհետև սա կարևոր մանրամասն է: Ընդգծել եմ մի երկու բառ, որոնց գործածությունն անտեղի է: Իրոք, ինչո՞ւ «թախծանք», թե որ «թախիծ» բառն արդեն ունենք:
Համ էլ պարզ է, որ «անշուշտը»-ը գրած է, որ «անկուշտ»-ի հետ հանգավորվի: «տանջում են»-ի ժամանակը ճիշտ չի, պիտի լինի` «տանջում էին», բայց սա էլ մի վանկ կավելացնի: Ու մեկ էլ պարզ չի, թե ո՞ւմ «ականջին»: Ուշադրություն դարձրու «կշտություն» տգեղ բառին, խախտել բառի պակասող ը հոդին, ինչն էլի վանկ կավելացներ, ու պակասող վանկերի խաթեր անհարկի գործածած դերանուններին, որ ընդգծել եմ: Բացի սրանք` ընդօրինակում են կյանքը, ոչ թե կյանքին:
Թարգման` Մ. Հարությունյան
Վաղո՛ւց էին դրանք հոգիս բզկըտում:
Անուրջների հեղեղներում վարարուն`
Չէ՛ին ապրում, դրա տեղը տաղտուկում
Արև ու հուր ծաղկո՛ւնքն էին տրորում:
Մեկ էլ, հանգարծ, հանդեսներում հրավառ,
Կամ ձանձրալի դահլիճներում զարդարուն,
Ուր կիտված են` գավաթ, տիկին ու պառավ,
Էդիսոնյան պայծառ ջահերն են մարում:
Մոմ են վառում, ո՞վ իմանա, թե ինչու.
Ուռած դեմքե˜ր, արնակարմի˜ր, արնածո˜ր,
Ու մգլահոտ, մաշված ճառեր են ֆշշում`
Մի կերպ շարժում ուղեղները բրածո:
Հենց ըտե՛նց են կուշտ փորերը մրթմրթում
Ու կարոտում որովայնին ծալաթերթ.
Չէ՞ որ դրանց... նեխած փտած մարագում
Կերի տաշտն են ջարդե, թափե` լափ ու թեփ:
Էսօր դրա˜նց – բա՛խտն ա խարխուլ, անկայուն,
Ու օջախն էլ` թաղվել ա սև՛ խավարում:
Հացի աղերսն ու ալ դրոշն արնագույն
Խցանվել են դրանց անկուշտ որկորում:
Բայց ցոփ ու գիրգ փորերին չե՛նք խանգարի,
Թո որ մաշեն իրանց օրերն անհոգի:
Մենակ տաշտը, աստված չանի, խաթարի
Մանուկների անբիծ, անաղարտ հոգին:
Թարգման` Ա. Պողոսյան
Նրանք վաղուց է, որ տանջում են ինձ.
Երազանքների բովում կուսական
Տառապում էին նրանք ձանձրույթից,
Տրորում ճերմակ ծաղկունքը գարնան:
Եվ նրանց հարուստ ճաշատներում,
Գլխավերևում թասերի, տիկնանց,
Վայելուչ, տաղտուկ ճաշի վերևում
Լույսն էլեկտրական մարում է հանկարծ:
Ինչ-որ մոմեր են վառվում մշուշում,
Շրջագծվում են դեմքերը դեղին,
Եվ մագաղաթյա խոսքեր են ֆշշում,
Ու հազիվ են զոռ / տալիս գլխներին:
Այսպես ամեն բան խառնվեց մեկից,
Թախծանքը պատեց փորերին անկուշտ,
Քանի որ տաշտը շուռ եկավ հիմքից,
Եվ անհանգիստ է նեխած գոմն անշուշտ:
Հիմա նրանց խեղճ մի բախտ է սպասում.
Սուզվել է տունը գրկում խավարի,
Ականջին հացի աղերսն է հասնում,
Օտար դրոշի քրքիջը կարմիր:
Թո՛ղ իրենց սովոր դարն ապրեն նրանք,
Նրանց կշտությունն ափսոս է խախտել,
Միայն թե կյանքին այդ անփառունակ
Մեր զավակները չընդօրինակեն:
7.* * * В густой траве пропадешь с головой
В густой траве пропадешь с головой.
В тихий дом войдешь не стучась...
Обнимет рукой, оплетет косой
И, статная, скажет: “Здравствуй, князь.
Вот здесь у меня – куст белых роз.
Вот здесь вчера повилика вилась.
Где был, пропадал? что за весть принес?
Кто любит, не любит, кто гонит нас?”
Как бывало, забудешь, что дни идут,
Как бывало, простишь, что горд и зол.
И смотришь – тучи вдали встают,
И слушаешь песни далеких сел...
Заплачет сердце по чужой стороне,
Запросится в бой – зовет и манит...
Только скажет: “Прощай. Вернись ко мне” –
И опять за травой колокольчик звенит.
Թարգման` Մ. Հարությունյան
Խիտ խոտերի մեջ լրի՛վ կթաղվես:
Տուն մտար՝ սո˜ւս-սո՛ւս, ու էն էլ՝ ինչքա˜ն…
Կգրկի, վարսերով կպարուրի քեզ,
Ու հպարտ կասի. – Բարի օ՛ր, իշխա՛ն:
Տես հլը՝ թո՛ւփն իմ ճերմակ շուշանի,
Ըստե էլ էրեկ վարդ կար ու չիչխան:
Ո՞ւր էիր կորե: Լուր կա՞ նշանի,
Սիրո, պսակի ու կամ չարության: -
Էտ վա՛խտ` էլ օր ու տարի չես հիշի,
Էտ վա˜խտ` կներե՛ս գոռոզ ու չարին –
Ու հե՛ս ա՝ կառնես բուրմունքը նշի՝
Հեռվից կլսես երգը չինարի:
Բայց մեկ ա, մրմուռն էլի՛ կվառի,
(Ռազմի շեփորն ա կանչում ու գերում):
Կասի˜. – Տե՛րն ընդ քեզ, մենակ հե՛տ դառի: –
Ղողա՛նջն ա դաշտում էլի դեգերում:
7.2 ***
Թարգման` Ա. Պողոսյան
Թավ խոտերի մեջ կկորչես կրկին:
Իր տանը խաղաղ կայցելես նրան…
Հյուսքով կփարվի, ձեռքով կգրկի,
Գեղուհին կասի. «Բարև՛, իմ իշխան»:
Ա՛յ, երեկ այստեղ գաղձն է ոլորվել:
Ա՛յ, թփին ճերմակ վարդեր են բացվում:
Ու՞ր էիր կորել, ի՞նչ լուր ես բերել,
Ո՞վ է մեզ սիրում, ատում, հալածում»:
Կմոռանաս, որ օրերն են թևում,
Ով հպարտ է, չար՝ կներես նրան,
Եվ դու կտեսնես ամպամած հեռուն,
Կլսես հեռու երգը գյուղական…
Սիրտն օտար երկրի համար կլացի,
Մարտի կկանչի հարազատ մի ձայն…
Նա կասի. «Մնաս բարով: Շուտ դարձիր»:
Եվ կղողանջի զանգակը դարձյալ:
7. Պողոսյանն 1-ին տողում գրում է «կրկին»: Ինչո՞ւ «կրկին»: Սա է՞լի է եղել: Պողոսյանի 3-րդ ու 4-րդ տողերը կալկայի տիպիկ օրինակներ են: 5-րդ տողի ժամանակը սխալ է:
Ինչ վերաբերում է повилика-գաղձին, սա էլ տեքստին գերի մնալու տիպիկ օրինակ է: Բլոկը գրում է` повилика вилась, ռուսերենի´ ասոնանսների ու ալիտերացիաների խաթեր, այնինչ, հայերենի սիրուն ալիտերացիաների ու ասոնանսների խաթեր, հայն իրավունք ունի գաղձի ու վարդի տեղն ի՛նչ ծաղկի անուն ասես` գրի, մենակ թե` հայերենին սազի:
7-րդ ու 15-րդ տողերն ուրիշ «կինոյից են» ու ոտանավոր չեն, որովհետև 7-րդն այսպե՛ս կկարդան.
Կմոռանաս,
որ օրերն են թևում...
իսկ 15-րդը` այսպե՛ս.
Նա կասի.
«Մնաս բարով:
Շուտ դարձիր»:
Իսկ սա արդեն ոտանավոր չի, որովհետև չափածոյին հատուկ «ոտները» չունի:
Վերջին տողն էլ է անհաջող, մանավավանդ զանգակը:
Այստեղ ու սրանից հետո ոտանավորի տների աջ կողմը լատիներեն տառերով դնում եմ այդ տան տողերը հանգավորելու սիստեմը, իսկ գծիկներով բաժանված թվերը հերթով ցույց են տալիս այդ տան առանձին տողերի վանկերի քանակը: Նույնական հանգերը նշանակում եմ նույն տառերով, իսկ որևէ մի հանգի տարատեսակները նշանակում եմ` մեկ, երկու կամ երեք շտրիխով: Հանգի տարատեսակն ինչքան ավելի հեռու է նախորդից, շտրիխների թիվն այնքան ավելի շատ է:
8. * * * Разбуди меня завтра рано
Разбуди меня завтра рано, a b a´ b
О моя терпеливая мать! 9-9-10-8
Я пойду за дорожным курганом
Дорогого гостя встречать.
Я сегодня увидел в пуще c d c´ d
След широких колес на лугу. 9-9-10-8
Треплет ветер под облачной кущей
Золотую его дугу.
На рассвете он завтра промчится, e f e f
Шапку-месяц пригнув под кустом 10-9-10-9
И игриво взмахнет кобылица
Над равниною красным хвостом.
Разбуди меня завтра рано, a g a g
Засвети в нашей горнице свет. 9-9-9-8
Говорят, что я скоро стану
Знаменитый русский поет.
Воспою я тебя и гостя, h i h´ i
Нашу печь, петуха и кров… 9-8-9-9
И на песни мои прольется
Молоко твоих рыжих коров.
Թարգման` Մ. Հարությունյան
Վաղն ընձի ձեն տու ադամամթին, a b a b
Մամ ջան, իմ խաղաղ ու բարի, 10-8-10-8
Հանդիպելու ա որտեվ քու որդին –
Մի թա՛նգ ու անվանի հյուրի:
Ճամփյեզրի անտեր գերեզմանի մոտ c d c d
Հետքե՛րն էին իրա կառքի: 10-8-10-8
Ու գալարում էր հո՛վն էս առավոտ
Ոսկե ծի՛րն օրորուն հետքի:
Հյուրըս կսուրա ադամամթին` e f e՛ f
Ձեռով լուսնաձև գլխարկը պահած, 10-10-10-10
Ճամփին էլ կառքի ամեհի ալ ձին –
Թափ կտա բաշն ու պո՛չը ոլորած:
Վաղն ինձ ձեն կտաս ադամամթին, a g a g
Ու տան ճրագն էլ` թո վա՛ռ մնա. 10-9-10-9
Ախր ասում են` շուտով քու որդին
Ռուս անվանի պոե՛տ կդառնա:
Կձոնեմ երգերըս մեր վաղվա հյուրին, b՛ b՛՛ b՛ b՛՛
Մեր կեչուն, մեր շանն ու քու ձեռքերին, 11-10-10-10
Ու կաթն էլ քու էդ շեկլիկ կովերի`
Կցողվի իմ սա՛ղ, իմ սա՛ղ երգերին:
Թարգման` Վ. Դավթյան
Ինձ շուտ արթնացրու վաղն առավոտյան,
Օ˜, համբերատար մայրիկ իմ բարի,
Բլուրից այն կողմ ես պիտի գնամ,
Դիմավորելու մի անգին հյուրի:
Ես այսօր տեսա մեր անտառի մոտ
Հետքն անիվների մարգերի վրա,
Ամպերի ներքո քամին աղմկոտ
Ճոճում էր ոսկե աղեղը նրա:
Նա կսլանա վաղն այգաբացին,
Լուսին-գլխարկը թփի դեմ թեքած,
Ու դաշտի վրա հրեղեն այն ձին
Կթափահարի ագին իր երկար:
Ինձ շուտ արթնացրու վաղն առավոտյան,
Ու լույսը վառիր սենյակում մեր հին,
Ասում են, որ ես շուտով կդառնամ
Հայտնի պոետը ռուսական հողի:
Կհիշեմ ես քեզ, կհիշեմ հյուրին,
Մեր տունն, աքլորին, վառարանը տաք.
Ու երգիս վրա կթափվի լռին
Քո շեկ կովերի կաթը սպիտակ:
Դավթյանի 8.2 թարգմանության հիմնական թերությունը տողերի վանկերի հավասարությունն ու սրա պատճառով էլ` մետրիկայի միօրինակությունն է, ինչը մետրիկայի ու ռիթմի շտամպի (ծամծմվածության, մաշվածության, հնության) տպավորություն է թողնում: Եսենինի տաղաչափությունը թարմ է, զանազան ու թեթևակի ազատ, լեզուն էլ` ահագին պարզ, համարյա բարբառային:
Ընդգծել եմ դերանունների անհարկի շատությունը (մանավանդ` այն ձին կապակցության մեջ): Պարզ չի, թե Եսենինենց սենյակը ինչո՞ւ է հին, կամ այս հնությունը թարգմանությանն ի՞նչ առավելություն է տալի: Կամ էլ` կաթը ինչո՞ւ պիտի լռին թափվի: Ու մեկ էլ` ինչո՞ւ է սիբիրյան անտառը միայն Եսենինենցը: «արթնացրու» բառն էլ հարմար չի, որտեվ կարող է կարդան` «արթնացըրու»: Թույլ է (թե՞ ասեմ` «տգեղ է») մանավանդ կհիշեմ-ը:
«ն» որոշյալ հոդն ստորակետից առաջ չի կարելի, որովհետև ստորակետը դադա՛ր է նշում: Սրա տեղը պիտի լինի ը հոդը: Այս սխալը շատ-շատերն են անում:
9.*** Эта улица мне знакома
Эта улица мне знакома,
И знаком этот низенький дом.
Проводов голубая солома
Опрокинулась над окном.
Были годы тяжелых бедствий,
Годы буйных, безумных сил.
Вспомнил я деревенское детство,
Вспомнил я деревенскую синь.
Не искал я ни славы, ни покоя,
Я с тщетой этой славы знаком.
А сейчас, как глаза закрою,
Вижу только родительский дом.
Вижу сад в голубых накрапах,
Тихо август прилег ко плетню,
Держат липы в зеленых лапах
Птичий гомон и щебетню.
Я любил этот дом деревянный,
В бревнах теплилась грозная мощь,
Наша печь как-то дико и странно
Завывала в дождливую ночь.
Голос громкий и всхлипень зычный,
Как о ком-то погибшем, живом.
Что он видел, верблюд кирпичный,
В завывании дождевом?
Видно, видел он дальние страны,
Сон другой и цветущей поры,
Золотые пески Афганистана
И стеклянную хмарь Бухары.
Ах, и я эти страны знаю –
Сам немалый прошел там путь.
Только ближе к родимому краю
Мне б хотелось теперь повернуть.
Но угасла та нежная дрема,
Все истлело в дыму голубом.
Мир тебе – полевая солома,
Мир тебе – деревянный дом!
9.1 Իմ թարգմանության մեջ մի տուն ավելացրել եմ` 5-րդը: Բնագրի պատկերները չկարողացա մի տան մեջ տեղավորեմ, իմ գտածներն էլ ափսոսս եկան, դրա համար էլ այդ տունն ավելացավ:
ԿԱՆՈՆՆԵՐԻ մեջ արդեն ասել եմ, որ թարգմանելուց` պիտի առաջին հերթին «թարգմանես» ձևի նորությունն ու ոգին` տրամադրությունը:
Հանուն այն բանի, որ հայերենը գերազանց լինի, կարող ես բնագրի համարյա ամեն ինչն էլ զոհես: Իհարկե` թե կարող ես պահես` շատ լավ է. բայց միշտ ուզում ես բնագրի պես մի բան էլ հայերենով դո՛ւ սարքես: Էլի Մանեյի ու Գոյայի մախաների պրոբլեմն է գալիս:
Ուրեմն իմ 4-րդ ու 5-րդ տները Եսենինը այս մի տնով է ասում.
Вижу сад в голубых накрапах,
Тихо август прилег ко плетню.
Держат липы в зеленых лапах
Птичий гомон и щебетню.
Իմ 4 ու 5-րդ տները Եսենինի պատմածի հետ` պատմում են համ էլ Հին Մալիշկայի մե՛ր այգու պատկերների մասին: Պարզ է, որ բնագրի պատկերի պես բան` հայերենով չեմ կարողացել մի տնով ասեմ:
Առհասարակ Եսենինի օգնությամբ պատմել եմ Հին Մալիշկայի՛ մասին:
Թարգմանությունն այնքան էլ շատ չի տարբերվում գրելուց: Բայց պիտի թարգմանածդ անպայման մտքով տեսնես կամ տեսած լինես: Ես Հին Մալիշկա՛ն եմ տեսել ու բառերով դրա՛ պատկերներն եմ «նկարում»:
Թե կարդացողն սա չի համարում «թարգմանություն», թող չհամարի: Թող համարի նմանություն կամ փոխադրություն: Կարևորը այն հանգամանքն է, որ թարգմանածը հայերեն լավ ոտանավոր լինի ու հայ պոեզիային պետք լինի:
Մենք ահագին Եսենին ունենք թարգմանած, բայց այդ թարգմանություններից ոչ մեկն էլ մրցունակ չի, օրինակ Չարենցի լավ ոտանավորների հետ:
Բայց ախր Եսենինը Չարենցից պակաս չէր գրում:
Թարգմանի նպատակը բոլորովին էլ բնագրի գրածները ներկայացնելը չի: Դրա համար բնագիր կա: Թարգմանի նպատակը բնագրի օգնությունով հայերեն գերազանց ու մանավանդ` նոր ձևի ոտանավոր գրելն է:
Սա օրենք է:
Թարգման` Մ. Հարությունյան
Լավ գիտեմ էս գորշ աթարի շարը,
Ու տունը ցածրիկ, մրոտ ու տափակ.
Լավ գիտեմ համ էլ լեռների պարը,
Ու կապտահեռու երկի՛նքն անպարփակ:
Օրերն ահավոր ու դաժան էին`
Տձև˜, անիմա˜ստ, հողմածե˜ծ, անմի˜տ.
Մտքիս էլի մեր խարխուլ գյո՛ւղն ա հին,
Ու մանկությո՛ւնս` խև ու միամիտ:
Փառքի չեմ ձգտե, ոչ էլ դադարի,
Փուչ բան ա փառքը, արդեն լա՛վ գիտեմ:
Բայց հոգիս հմի
ուր էլ թափառի,
Հա էլ մեր տո՛ւնն ա գալի աչքիս դեմ:
Տենում եմ այգին մեր լուսաշաղախ,
Հուլիսն ա հանդարտ հենվե տանձենուն,
Երկինքն էլ կապուտ, հստակ ու խաղաղ,
Ու հողե ճամփով մարդ չի անց կենում.
Ու բարդիները օդում տաճարված,
Ուր հավք ու միջատ, կանանչ խորանում,
Աղերս-աղոթք են կանչում առ աստված,
Արևն էլ ճամփի մեջքն ա խարանում:
Ո˜նց էի սիրում տունն էդ կավածեփ,
Քարե ճակատը՝ ահեղ ու մռայլ,
Հողե կտուրի դեզերը սեպ-սեպ,
Կավե թոնըրի սև ծուխը շռայլ:
Թոնրի երախը, շուրթերը մրոտ,
Ու վնգստոցը, ոնց որ մի հին սուգ,
Ասես էդ կավե փորը մի կարոտ –
Մի ցա՛վ էր լալի՝ արուն ու արցունք:
Գուցե տենում էր էն խեղճ երկրի
Չքնաղ էրազը՝ ծաղկուն օրերի,
Գուցե՝ ձըները Մարութա սարի,
Ու գերի ընգած գիրը քարերի:
Ինձ էլ են ծանոթ տեղերն էդ հեռու,
Էրազիս ընդե շա˜տ եմ թափառե:
Էսօր կուզեի տենամ մեր առուն,
Գնացքս թեքեմ՝ ու հետ դառնամ տուն:
Մարել ա, ափսո՛ս, էն նինջը ցողոտ,
Էրազ ա դառե՝ կապուտ ու վճիտ:
Խաղաղությո՛ւն քեզ, դեղնամազ ծղոտ,
Խաղաղությո՛ւն քեզ, կավածեփ խրճիթ:
9.2 Դավթյանի թարգմանության մեջ ընդգծել եմ սպասարկու բառերի անհարկի շատությունն ու մի ավել գաղտնավանկով տող, ինչի ժամանակը տեղին չի. Եսենինը չի՛ հիշել, Եսենինը հիշում է, ու անընդհա՛տ է հիշում, որովհետև սրա պես բաները մարդը հիշո՛ւմ է ու հիշում: Հետո Դավթյանն անցնում է ճիշտ ժամանակին` տեսնում եմ, ևն: Ու հետո` հայը ճամփեք չի անցնում. հայը ճամփա է անցնում: Տգեղ են համ էլ` ծանոթ եմ այնքան, անցել եմ այնքան, Երբ ուժերն էին խելահեղ եռում խոսքերը: Գաղտնավանկի պատճառով 7-րդ տողը կկարդան այսպես. Ես մանկությունըս եմ հիշել գյուղական, ինչը տողը կդարձնի արձակ:
Թարգման` Վ. Դավթյան
Այս փողոցը ինձ ծանոթ է այնպես
Ու ծանոթ է ինձ այս տնակը հին:
Լարերը կապույտ ծղոտ են ասես,
Որ տարածվել են պատուհաններին:
Դժվար են եղել տարիներն այնքան,
Երբ ուժերն էին խելահեղ եռում:
Ես մանկությունս եմ հիշել գյուղական,
Հիշել եմ գյուղի կապուտակ հեռուն:
Ես փառք ու հանգիստ չեմ փնտրել կյանքում,
Այդ փուչ փառքի հետ ծանոթ եմ այնքան:
Հիմա, երբ մի պահ աչքերս եմ փակում,
Տեսնում եմ լոկ տունն իմ հայրենական:
Տեսնում եմ այգին կապուտակ ու զով,
Ամառն է նիրհում ցանկապատի մոտ:
Լորենիներն են կանաչ թաթերով
Բռնել հավքերի երգերն աղմկոտ:
Ես սիրում էի փայտե տունն այդ հին,
Ահեղ մի կնճիռ գերանների մեջ…
Մեր վառարանը անձրև օրերին
Վայրենի ձայնով ոռնում էր անվերջ:
Հեծկլտում էր նա, հեկեկում, ասես,
Սգում էր ինչ-որ մի հանգուցյալի,
Ի՞նչ էր նա տեսնում, ուղտն այդ աղյուսե,
Ոռնոցների մեջ այդ անձրևային:
Գուցե տեսնում էր մի հեռու եզերք,
Տեսնում մի ուրիշ ծաղկալի երազ,
Աֆղանստանի ավազները շեկ
Եվ Բուխարայի մշուշները պարզ:
Այդ երկրները, ա˜խ, ես էլ գիտեմ,
Այնտեղ ճամփեք եմ անցել ես այնքան…
Հիմա ուզում եմ, որ ուղիս թեքեմ
Դեպի երկիրը իմ հայրենական:
Մարել է սակայն երազը այն հեզ,
Ողջը հալվել է մուժում կապուտակ,
Խաղաղություն քեզ, դաշտային իմ սեզ,
Խաղաղություն քեզ, իմ փայտե տնակ:
10. ДЕД
Сухлым войлоком по стежкам
Разрыхлел в траве помет,
У гумен к репейным брошкам
Липнет муший хоровод.
Старый дед согнувший спину,
Чистит вытоптанный ток
И подонную мякину
Загребает в уголок.
Щурясь к облачному глазу
Подсекает он лопух,
Роет скрябкою по пазу,
От дождей обходный круг.
Черепки в огне червонца.
Дед – как в жамковой слюде,
И играет зайчик солнца
В рыжеватой бороде.
10. Իմ կարծիքով, 10.1-ը ճիշտ թարգմանություն է, չնայած իմ թարգմանության պատկերները «չեն բռնում» բնագրի պատկերներին: Դրանք չկարողացա պահեմ, դրա համար էլ Եսենինի «օգնությամբ» գրեցի ի՛մ պապի մասին:
Մեկ-մեկ հաջողվում է, որ բնագրի «բառերին» մոտ մնաս, բայց բանաստեղծական չափը, մետրը, մեկ է՝ ուրիշ է լինում:
Իսկ թե որ չափ ու մետրն անպայմա՛ն ես փոխելու, թե որ ուրիշ ճար չկա, ուրեմն, ուրիշ փոփոխությունների իրավունքն է՛լ ունես, հանուն ա՛յն բանի, որ հայերեն ոտանավորն ընտիր լինի, ու կարդացողն ասի. «Էս ի˜նչ սիրուն ա, էսի ի՛մ ոտանավորն ա. ես էսի էլի՛ ու էլի՛ եմ կարդալու»:
Սահյանը գերի է մնացել բնագրի «տառին», ու սրա համար էլ իր թարգմանությունը հաջող չի:
Թարգմանը թարգմանելուց ամեն բան փոխելու իրավունքն էլ ունի՛, բայց մի բանի իրավունքը չունի. թարգմանն իրավունք չունի թերի ու նույնիսկ մի˜ քիչ, նույնիսկ տեղ-տեղ տգեղ ոտանավոր ստեղծելու:
Թարգմանը բնագրի ոչ էական բառ ու պատկերները փոխելու իրավունքը ունի՛, որովհետև մեկ է, բնագրի ամեն մի մանրամասնը թարգմանության լեզվով չես արտահայտի, սա անհնար է, ու սրա պես բան չի եղել ու չկա:
Ասել եմ արդեն, որ նույնիսկ Հ. Թումանյանի «Ձմռան իրիկունը» բընագրից տարբեր է: Այդ տարբերության մի մանրամասնը «նկատել է» Ա. Ղարիբյանը, ով իր «Ռուս-հայերեն» բառարանում իբր «ուղղում է» Թումանյանին ու առաջին տողի տեղը գրում է. «Հողմը մեգով երկինքն է ծածկում»: Սահյանի թարգմանության վերնագիրը, ՊԱՊԸ, ճիշտ չի, որտեվ բնագրի «շնչից» երևում է, որ Եսենինը գրում է ի՛ր պապի մասին: Ու իհարկե, բոլորովին տեղին չեն` 5-րդ տողի «պապիկը»-ն է՛լ, 13-րդ տողի «Պապն» է՛լ:
Տրամաբանական չի (ուրեմն, լրի՛վ է ավելորդ) պապի աչքերի «ամպոտությունը», իսկ ընդգծած տողերի տաղաչափությունը լրիվ ուրիշ «կինոյից ա»: Այս տողերից ամեն մեկը հերիք է, որ թարգմանությունը համարվի խոտան:
Թարգման` Մ. Հարությունյան
Գոմի դեմ դռան տակ խարխուլ`
Խո՛տ ա փռած ծերտախառը.
Ճանճերը բազմությամբ հախուռն`
Գրկե՛լ են տանձի ծառը:
Ծեր պապըս` մեջքը կորացած,
Քերո՛ւմ ա մսրի դեմը,
Ու ծերտ ու թրիքը չորացած`
Բերո՛ւմ ա դռան շեմը:
Ականջը պառավի ձենին`
Շալա՛կն ա առնում կողովը,
Անցնում սղոցած տանձենին,
Փոցխո՛ւմ գոմաղբած հողը:
Արևը կրա՛կ ա թափում:
Պա՛պըս ա մարգի մեջը:
Բահի կոթն ամուր ափո՛ւմ,
Գոմաղբի կո՛ւյտն առաջը:
Թարգման` Հ. Սահյանի
Կալի շուրջը ճիլ ու ճմբեր,
Փթիր ու ցան ցանուցիր:
Ճանճերի շուրջպարն է կպել
Կռոթուկի կոծոծին:
Կռացել է ծեր պապիկը,
Կոխկրտված կալն է մաքրում
Եվ ծանծի փխրուն տականքը
Կուտակում է անկյունում:
Կկոցելով աչքերն ամպոտ,
Կռատուկն է կտրում նա
Եվ ակոս է բաց անում, որ
Անձրևաջուրը գնա:
Մայրամուտ է: Պապն է շողում՝
Փայլար դարձած տեղով մեկ,
Եվ արևի շողն է խաղում
Մորուքի մեջ նրա շեկ:
Топи да болота, a b a´ b
Синий плат небес. 6-5-6-5
Хвойной позолотой
Взвенивает лес.
Тенькает синица c d c d
Меж лесных кудрей, 6-5-6-5
Темным елям снится
Гомон косарей.
По лугу со скрипом e f e´´ f´
Тянется обоз – 6-5-6-5
Суховатой липой
Пахнет от колес.
Слухают ракиты g h g´ h
Посвист ветряной, 6-5-6-5
Край ты мой забытый
Край ты мой родной.
11. Հաստատ համոզված եմ, որ իմ 10.1-ն է՛լ, 11.1-ն է՛լ ճիշտ թարգմանություն են, կամ ավելի ճիշտ են, քան, օրինակ, Սահյանի 10.2-ը:
Թարգմանությունը միշտ էլ փոխադրություն է, ու թարգմանը բնագրի հեղինակի հետ հավասար հեղինակ է (հայերեն տեքստի առումով), եթե չի ծուլացել ու կալկա չի արել: «Բառացի» կամ «ճշգրիտ» կոչած թարգմանությունը միշտ էլ ու առանց բացառության` ամենասխալն է:
Էլի եմ ասում` պիտի փոխադրվի ձևի թարմությունն ու ոտանավորի ոգին` տրամադրությունը. անպայման: Բովանդակությունն էլ, ինչքան հնարավոր է, պիտի բնագրին մոտ լինի: Բայց ինչ էլ լինի` թարգմանածը պիտի անպայման թարգմանութան լեզվի մի ընտիր բանաստեղծությունը լինի: Չեղավ` դե՛ն շպրտի:
10.1-ի ծանոթության մեջ ասել եմ, որ թարգմանելիքդ պիտի մտքով տեսնես կամ տեսած լինես: Ես ի՛մ պապին եմ տեսել, մե՛ր գոմը, գոմի դեմի տանձի ծառը, ծերտ ու թրիք ու գոմաղբը, հավերժական ճանճերը, բակի բանջարանոցը ևն:
Ինքըս գյուղական համարյա ամեն գործն էլ արել եմ` փորել է՛լ եմ, հունձ է՛լ եմ արել, գերանդով, գիշերվա լուսնակի լուսով, որտեվ ցերեկը շոգ է, ու կեսօրին, ժամը 11-12-ից պառկում հանգստանում ես, ժամը 1-ի մոտերքն էլ հարս ու աղջկերքը գյուղից ուտելիք են բերում:
Ու սայլ (արաբա) է՛լ եմ տեսել ու նստել, փռնչալով թուքը շաղ տվող եզ է՛լ եմ տեսել: Իսկ Եսենինի ասած топи да болота-ն չեմ տեսել: Հայերենը болото = ճահիճ բառն ունի, բայց топи բառը չունի, որովհետև երևույթը` առարկա՛ն չունի:
Գրողը պատմող է, պատմողը չպիտի հորինի, չպիտի գլխից դուրս տա, չպիտի քարոզի, չպիտի սովորացնի, չպիտի փիլիսոփայի, որտեվ իր հորինածը ճիշտ կամ հավաստի չի լինի: Ստեֆան Ցվեյգի ասածի պես՝ կյանքից լավ չես հորինի: Որ եղածը պատմես, պատմածիդ մեջը փիլիսոփայություն է՛լ կլինի, խրատ է՛լ, միտք է՛լ ու հլը մի քանի բան էլ ավե՛լ: Թումանյանն ասում է. «Բանաստեղծությունը հո փիլիսոփայություն չի՞. բանաստեղծությունը արտահայտության ձև է»: Նույն բանն ասում են, օրինակ` Պաստեռնակն ու Քոլրիջն ու ուրիշ պոետ:
Թարգմանությանս վերջին տողը իմ նեոլոգիզմն է (նորաբանությունը), բայց բռնում է ոտանավորի ոգուն ու անտրամաբանական չի:
Մարտին Ահարոնյանն սա երգ է սարքել, ահագին հաջող է:
Թարգման` Մ. Հարությունյան
Ամենուր քար ու տատասկ` a b a b
Երկինք կապուտակ: 7-5-7-5
Օրորվում ա թուփ ու հասկ
Բորբ արեվի տակ:
Ծկլթում ա արորը c d c d
Արտերի միջին: 7-5-7-5
Էրազում ա սարվորը
Հարսների կանչին:
Դաշտում ճռնչոցով e f e f
Սե՛լն ա քարշ գալի: 7-5-7-5
Ե՛զն ա փռնչոցով
Թուքը շաղ տալի:
Ճըղակոտոր ուռենի` g h g h
Թախծոտ ու տրտում: 7-5-7-5
Ա՛խ, երկի՛ր իմ հայրենի,
Ո˜նց եմ կարոտում:
Дымом половодье a b a´ b
Зализало ил. 6-5-6-5
Желтые поводья
Месяц уронил.
Еду на баркасе, c d c´ d
Тычусь в берега. 6-5-6-5
Церквами у прясел
Рыжие стога.
Заунывным карком e f e´´ f´
В тишину болот 6-5-6-5
Черная глухарка
К всенощной зовет.
Роща синим мраком g h g´´ h´
Кроет голытьбу… 6-5-6-5
Помолюсь украдкой
За твою судьбу.
Թարգման` Մ. Հարությունյան
Ջրհեղեղի ծուխն անծիր` a b a b
Մերվել ա հողին: 7-5-7-5
Բաց ա թողե լուսինն իր
Սանձերը դեղին:
Նավակովըս ամենուր c d c d
Լռվում եմ տափին: 7-5-7-5
Մատուռվել ա դեղնահուր
Խոտի դեզն ափին:
Կռնչոցով միալար, e f e f
Անծպտուն ճահճում, 7-5-7-5
Խլահավն ա անդադար
Աղոթքի կանչում:
Կեչիները նրբաթեվ` g h g՛ h
Խավա՛ր են հագնում: 7-5-7-5
Բախտիդ համար աղոթեմ`
Անձե՛ն ու թաքուն:
12. Թարգմանը, իհարկե, նեոլոգիզմի (նորաբանության) իրավունքն ունի՛, թե որ դրա կարիքը կա՛, ու թե որ այդ փոփոխությունը չի հակասում բնագրի տրամաբանությանն ու ոգուն, ու իր ստեղծած պատկերների ներքին կապերը չեն խզվում, ու հայերենն էլ ստիպում է, որ պատկերը փոխվի: Ուրեմն, Էմինը պիտի գոնե գրեր` «դարձել է», «դարձավ»-ի տեղը, ու «նետել է», «նետեց»-ի տեղը:
Լրիվ պարզ է, որ Էմինը մենակ մի՛ դարդ է ունեցել, որ տողերի վանկերի թիվը լինի 6 (սա է՛լ չի կարողացել, 8-րդինը մի հատ ավել է): Ու չի տեսել, որ բնագրի ամեն մի 6 վանկանոց «իգական» տողից հետո անպայման 5 վանկանոց «արական» տող է գալիս, ու բնագրի տաղաչափությունն էլ` անթերի է:
Սրա համար էլ առաջին երկու տան մեջ ոչ մի ոտանավոր («ոտավոր») ուղղակի չկա, եղածն արձակ խոսք է: Մանավանդ այլանդակ է 6-րդ տողի վերջակետը, ինչն այդ չեղած տաղաչափությունը լրի՛վ է սպանում:
Երրորդ ու չորրորդ տները չափածոյի ռիթմ ունեն, բայց այդ ռիթմերն իրարից լրի՛վ են անկապ, հանգերն էլ` թույլ ու աղքատ: Ուրեմը, կանոն.
Ոտանավորը չափածոյի ռիթմ չունեցավ, դեն շպրտի, որտեվ դա արդեն արձակ է: Ու թե որ արձակ ես գրել, ինչո՞ւ ես ասում, թե ոտանավոր ես գրել:
Բնագրի վերջին տողն ամենակարևորն է, ու մնացած ամեն ինչը գրվել է, որ հենց ա՛յդ տողն ասվի. «Գիդեմ, որ քեզ ահավոր նեղացրել եմ, բայց ինչ էղել` էղել ա, էթամ ու թաքուն աղոթեմ բախտիդ համար, թո դու է՛լ չիմանաս, որ աղոթում եմ»: Թո կարդացողն ի՛նքը տեսնի, թե Էմինը սրա տեղն ի՛նչ է գրել: Էմինի թարգմանությունը լրի՛վ է անընդունելի: Սա նույնիսկ տողացի չի:
Թարգման` Գ. Էմին
Տիղմը դարձավ ավար
Հորդացող հեղեղին:
Լուսինը նետեց վար
Իր սանձերը դեղին:
Ես բարկաս եմ նստել
Եվ գնում եմ: Հեռվում
Դեղին դեզերն աչքիս
Ժամատներ են թվում:
Տխուր կռկռոցով,
Լռության մեջ, ճահճում,
Ժամասացության է
Խլահավը կանչում:
Պուրակը մեգով մառ
Մերկությունն ծաԲկում
Ես քո բախտի համար
Աղոթում եմ թաքուն:
13. ПЕСНЬ О СОБАКЕ
Утром в ржаном закуте, a b p b՛
Где златятся рогожи в ряд, 7-8-9-7
Семерых ощенила сука,
Рыжих семерых щенят.
До вечера она их ласкала, c d c՛՛ d
Причесывая языком, 10-8-9-8
И струился снежок подталый
Под теплым ее животом.
А вечером, когда куры e f e՛ f
Обсиживают шесток, 8-7-7-8
Вышел хозяин хмурый,
Семерых всех поклал в мешок.
По сугробам она бежала, g h g h՛
Поспевая она бежать... 9-8-9-8
И так долго, долго дрожала
Воды незамерзшая гладь.
А когда чуть плелась обратно, i j i՛ j
Слизывая пот с боков, 9-7-10-7
Показался ей месяц над хатой
Одним из ее щенков.
В синюю высь звонко k l k՛՛ l՛՛՛
Глядела она, скуля, 6-7-7-7
А месяц скользил тонкий
И скрылся за холм в полях.
И глухо, как от подачки, m n m՛ n՛
Когда бросят ей камень в смех, 8-8-9-8
Покатились глаза собачьи
Золотыми звездами в снег.
13.2 Էմինի երկու ոտանոց տասնավանկ տողերի չափն ահագին մաշված շտամպ է, ու սրանից տեմպը դանդաղում է (դանդաղելուն ասում են` ռետարդացիա): Ընդգծել եմ մի քանի «անհամ» բան:
Նախ, հայերենին ի՞նչ են տալի բացականչական նշաններից մի քանիսը` ձա˜գ, առո˜ւ, կո˜ւչ, մե˜կն է, գլորվո˜ւմ էին: Ոտներից մեկի ստորակետի տեղն այնքա՛ն է սխալ, որ այդ ստորակետն սպանում է այդ ոտը` Եվ դեռ դողու˜մ էր երկար,..: Ստորակետի ճիշտ տեղը հետևյալն է` Եվ դեռ դողու˜մ էր, երկար..., բացականչական նշանն էլ պիտի դրվեր առաջիներկար-ի վրա:
Նույն բանը վերաբերում է հետևյալ ոտին`…շան ձագի պես դողում,… ինչը, ստորակետի սխալ տեղի պատճառով, դարձել է արձակ:
Ի՞նչ հանցանքից է խոսում թարգմանը: Գյուղացին ոչ մի հանցավոր բան էլ չի անում: Գյուղերում սովորական բան է, որ նոր ցնկած շան կամ կատվի ձագերին թաղեն կամ խեղդեն, թե որ գյուղացիներից ոչ մեկը չի վերցնում դրանց, թե չէ` դրանց թիվը ահավոր կշատանա: Սա դարերից եկած սովորություն է, ու գյուղացին սա ոչ միայն հանցանք չի համարում, այլ եթե չանի, մնացածները իրեն կհամարեն ապուշ, որ շուն ու կատու է բազմացնում:
Բայց ոչ մի գյուղացի այնքան անսիրտ չի, որ շան կամ կատվի ձագերին թաղելիս, բռնի ու իզուր տեղը մորն էլ այնպե՛ս ծեծի, որ կողերին վերք մնա: Սա անհնար է, ու սա լա՛վ գիտեմ, որովհետև ինքս է՛լ եմ գյուղացի:
Գյուղացին, շատ հաճախ, «գործնական» է, բայց սադիստ չի:
Շունը կլիզի ի՛ր իսկ կողի կամ կողերի քրտինքն ու վերքը, ոչ թե կողքի (այսինքն, մոտիկ մի տեղի, մի քարի կամ ծառի) քրտինքն ու վերքը, ինչն անհնար է: Կող բառը կողք, մոտ բառերի իմաստն է՛լ կարող է ունենա, բայց կողք-ը կարող է կող-ի իմաստը չունենա:
Այս թարգմանության ամենամեծ թերությունը վերջին երկու տողն է: Բնագիրն այլաբանությունով հասկացնում է, որ «շունը լաց եղավ, ու շան աչքերը, (այսինքն, արցունքները) գլորվեցին ձյան մեջ», իսկ թարգմանը բնագիրը բառացի է հասկանում ու (բացականչական նշանն էլ հետը) ասում է, թե. Գլորվու˜մ էին թաց աչքերը շան /Եվ, աստղերի պես, ձյան մեջ կայծկլտում...
Գոնե գրեր`Գլորվեցին: Այս ոտանավորը կապվում է Լերմոնտովի ԱՂՔԱՏԸ ոտանավորին, ինչն ակնհայտ` Էմինին անհայտ է եղել, ու սա ապացուցվում է իր վերջին տնով, որտեղ չկա մուրալու գաղափարը: Տես 14-ը:
Թարգման` Մ. Հարությունյան
Առավոտը, աշորայի մարագում, a a՛ a՛՛ a՛՛՛
Ուր ճիլոպն էր շողշողում, 11-7-11-7
Շունը յոթ հատ
քոթոթ ծնեց շիկավուն,
Յոթ քյոռ ու թաց, փոքրիկ շուն:
Ու սաղ օրը մեր՛ն էր դրանց գուրգուրում – a՛՛՛՛ a՛՛՛՛ a՛՛՛ a՛՛՛՛
Լպստում էր ու սանրում: 11-7-11-7
Բարակ ձունն էլ` էդ շնային սնարում
Ջուր էր դառնում ու ծորում:
Իրիկունը, երբ հավերն են սո˜ւս թառում – a՛՛՛՛՛ b a՛՛՛՛ b՛՛՛
Դեմքով խոժոռ ու մռայլ – 11-7-11-7
Տանտերն էկավ ու մշուշոտ խավարում
Սաղի՛ն առավ ու տարավ:
Ու մայր շունը հետևում էր սողսողուն a՛՛՛՛՛՛ i a՛ i՛
Ճամփով իր խեղճ ձագերին… 11-7-11-7
Էնքան երկա˜ր, շա˜տ երկար էր դողդողում
Մակերեսը պաղ ջրի…
Երբ տունդարձին լպստում էր քրտընքի c d c d
Կաթիլները կողերից, 11-7-11-7
Շանը թվաց, թե լուսնակը երկնքի`
Մեկն ա իրա ձագերից:
Վնգստալով շունն էր նայում բարձունքի c՛ a՛՛՛՛՛՛՛ c՛՛ a՛՛՛՛
Աստըղներին վառվռուն, 11-7-11-7
Ու թե ոնց ա երկյեղջուրը լուսնակի`
Կամաց-կամաց մարմրում:
Ու ճի՛շտ ոնց որ հաց մուրացող մի աղքատ f g f k
Քա՛ր ըստանար հացի տեղ, 11-7-11-7
Շունը լացավ, ու արցունքները հատ-հատ
Սառուց դառան աստղաձև:
Թարգման` Գ. Էմինն
Վաղ առավոտյան, հին խորդանոցում,
Արևից փայլող խսիրի վրա,
Յոթ հատ ձա˜գ ցնկեց շունը գյուղացու, –
Յոթ շիկակարմիր ձագե՛ր խլվլան...
Մինչ երեկո նա նրանց փարվում,
Սանրում էր լեզվով մազերը նրանց.
Եվ ձյունը նրա փորի տակ հալվում,
Առու˜ էր դառնում խսիրին փռած:
Իսկ երեկոյան, երբ հավ ու աքլոր
Կուչ˜ էին եկել թառերին իրենց,
Դուրս եկավ տնից տանտերը խոժոռ
Եվ յոթ ձագին էլ... պարկի մեջ դրեց:
Մայր շունը, պարկի ետևից ընկած,
Վազու˜մ էր, հաչում, աղերսում, հևում,
Եվ դեռ դողու˜մ էր երկար, շա˜տ երկար,
Լճակի ջուրը` հանցանքի տեղում:
Իսկ երբ տուն դարձավ շունը հուսահատ,
Լիզելով կողքի քրտինքն ու վերքը,
Նրան թվաց, թե լուսինը գունատ
Իր` լճում խեղդված ձագերից մե˜կն է:
Նայում էր շունը լուսնին շողշողուն
Եվ կանչու˜մ նրան, անհույս կլանչու˜մ,
Բայց լուսինը, շան ձագի պես դողում,
Սուզվու˜մ էր, կորչու˜մ ամպերի լճում...
Եվ անհույս, ինչպես կատակից դաժան, –
Երբ որ հացի տեղ քա˜ր են շպրտում,
Գլորվու˜մ էին թաց աչքերը շան
Եվ, աստղերի պես, ձյան մեջ կայծկլտում...
14. НИЩИЙ
У врат обители святой
Стоял просящий подаянья
Бедняк иссохший, чуть живой
От глада, жажды и страданья.
Куска лишь хлеба он просил,
И взор являл живую муку,
И кто-то камень положил
В его протянутую руку.
Так я молил твоей любви
С слезами горькими, с тоскою;
Так чувства лучшие мои
Обмануты навек тобою!
14. Ինչո՞վ է պոետը սովորական մարդուց տարբեր:
Պոետը տեսնո՛ւմ է: Տեսնում է կյանքի հավերժական ու անխուսափ ողբերգությունը, ու սա տեսնում է ա՛յն տեղերը, որտեղ սովորական մարդը ոչ մի անսովոր կամ ողբերգական բան չի տեսնում:
Լերմոնտովն այս գործը գրելիս շատ ջահել չլիներ, կիմանար, որ վերջին տունը պետք չի, որ առաջին երկու տունը մի լավ ոտանավոր է, մի քանի տեխնիկական մանր-մունր թերությունը չհաշված:
Իսկ երրորդ տունն ահավոր թուլացնում է ողջ ասելիքն ու ոտանավորը դարձնում մի քաղցր-մեղցր, սենտիմենտալ բան: Եսենինը սա տեսել է, որովհետև իր դա՛րն էր արդեն հասուն, որովհետև ոտանավորի արվեստը շատ-շատ էր առաջացել: Ու անկասկած, 13-ը գրելիս, Եսենինի մտքին համ էլ Լերմոնտովի այս ոտանավորն է եղել:
Թարգմանը պիտի գերազանց ճաշակ ու չափածոյի խորը գիտելիք ունենա, որ սրա պես բաները տեսնի, ու ճի՛շտ ընտրի, թե ի՛նչ է թարգմանելու ու դրա ի՛նչն է թարգմանելու-փոխադրելու:
Թարգման` Մ. Հարությունյան
Մուրացկանը, շեմին վանքի,
Մի կտոր հաց էր մուրում:
Ցնցոտի ու քուրձ էր հագին,
Դեմքը` գունատ, անարյուն:
Ձեռը պարզեց, մեկին խնդրեց –
Տեսքը` տառապանք անվերջ –
Բայց էդ մեկը մի քար դրեց
Խեղճի դողդոջ ափի մեջ:
Ես էլ քեզնից սե՛ր ուզեցի,
Աղաչանքով ու հուսով:
Աղաչանքս չլսեցիր,
Կյանքս դարձրիր հուսո սով:
14.2-ի առաջին ընդգծած բառը հոդի կարիք ունի ու պիտի լինի` դռանը: Բայց հիմա էլ մետրիկան կոչնչանա, ու տողը կդառնա արձակ:
Հոդը չգրելն անթույլատրելի է, որովհետև հակառակ է հայերենին, հայերեն չի՛: Ուրեմն, այդ տողն է՛լ է անթույլատրելի:
Սրա պես սխալ` առաջ շատ էին անում (տես, օրինակ, 5.2-ն ու 5.4-ը), չընայած հիմա էլ է պատահում:
Ենաթակայական դերբայով (մուրացող) մի անգամ հանգավորելը մի կերպ տանելի է, բայց երկու անգամը (տանջվող) պոետական անզորության նշան է, մանավանդ որ սա տգեղ ձև է, ու գուցե սա արտասանեն` տանջըվող: Նույն ձևով էլ` վերջին տողի առաջին բառը գուցե կարդան` ըզգացմունքներըս: Երկու անգամն էլ մի ավել վանկ է ծլելու:
Ինչո՞ւ թախծուն, թե որ թախծոտ-ն արդեն ունենք: Բացի սա, դառն արցունքով ողբում են կամ ահավոր կարոտում, չե՛ն թախծում:
Թարգման` Հ. Պողոսյան
Կանգնած էր սուրբ վանքի դռան,
Ողորմություն մուրացող,
Մի խեղճ աղքատ կիսակենդան,
Քաղցած, ծարավ ու տանջվող:
Լոկ մի կտոր հա՛ց էր խնդրում,
Իսկ հայացքում – ցավ անշեջ.
Հանկարծ մեկը քա՛ր է դնում
Նրա մեկնած ափի մեջ:
Այդպես քեզնից սե՛ր խնդրեցի
Դառն արցունքով, ու թախծուն.
Այդպես հավե՛տ դու խաբեցիր
Զգացմունքներս լավագույն:
15. КОРОВА
Дряхлая, выпали зубы, a b a´ b´
Свиток годов на рогах. 8-7-8-7
Бил ее выгонщик грубый
На перегонных полях.
Сердце неласково к шуму. c d c d
Мыши скребут в уголке. 8-7-8-7
Думает грустную думу
О белоногом телке.
Не дали матери сына, e f e´ f
Первая радость не впрок. 8-7-8-7
И на колу под осиной
Шкуру трепал ветерок.
Скоро на гречневом свее, g h g h
С той же сыновней судьбой, 8-7-8-7
Свяжут ей петлю на шее
И поведут на убой.
Жалобно, грустно и тоще i k i´ k
В землю вопьются рога… 8-7-8-7
Снится ей белая роща
И травяные луга.
15.1 ԿՈՎԸ
Թարգման` Մ. Հարությունյան
Պոզերին՝ օղերն օրերի. a b a´ b´
Պառաված ու անատամ: 8-7-8-7
Ինչքա˜ն են տվե կողերին,
Ինչքան է՛լ հլը կտան:
Վրեն սև՛...սարսուռ ա գալի: c b՛ c b՛
Մկներն են խաղում շեմքին: 8-7-8-7
Անբախտ ու մինուճար բալի
Անմեղ աչքերն են մտքին:
Արևն ա՛յ, ըտե՛նց են մորթում – e b՛ e b՛
Կացինը իջավ բաշին: 8-7-8(9)-7
Քամի՛ն ա քաշքշում որդու
Ցից հանած ու չալ կաշին:
Նույն բախտն էլ իրա՛ն կհասնի: g h g h՛
Աչքերն արևի շողին – 8-7-8-7
Կկապեն ու կտան կացնին –
Ցից հանած որդու կողին:
Մորմոքո˜ւն, նիհա˜ր, գալարուն i b՛ i b՛
Պոզերը կմեխվեն գետնին. 8-7-8-7
Էրազին՝ ծաղկազարդ գարուն
Ու անծե˜ր մարգագետին…
15. Եսենինի կարճ ու երկար տողերը հերթագայում են իրար, հերթով էլ հանգավորվելով արական ու իգական վանկերով: Հ. Սահյանի տողերի վանկերի թիվը միշտ նույնն է, ինչն այդքան էլ մեծ «մեղք» չի, բայց տաղաչափությո՛ւնն է համարյա միօրինակ, ինչը ոտանավորը դարձնում է միապաղաղ ու թուլացնում է ողբերգությունը:
Սրա պատճառներից մեկը` բնագրին գերի («ճշգրտամոլը» կասեր` «հարազատ») մնալն է, մյուսը` կրկնությունների բերած ռետարդացիան (տես 13.2-ի դիտողությունները):
Ընդգծել եմ` դերանունների անհարկի առատությունը, չսազող «Չանկըռտում» բառը, երեք անտրամաբանական տող ու երկու անզոր կրկնություն, որ ասածս միապաղաղության հետ ուղղակի սպանում են բնագրի լակոնիզմն ու պատկերների դիպուկությունը: Ու ինչո՞ւ են «համառ կապում», չնայած պրոֆեսիոնալին պարզ է, որ «համառ»-ը «համար»-ի հետ հանգավորելու «համար» է գրած:
Հետո, հայը «մտքեր չի անում». հայը «միտք ա անում» (...«միտք ու չի հասկանում»..., ոնց որ Թումանյանն է ասում): Պարզ է, որ այս անհարկի հոգնակին վանկերի թիվը լրացնելու համար է, իսկ այս տեսակ մի բանն անթույլատրելի է, որովհետև հայերեն չի՛:
Ու հետո ի՞նչ կարևոր է, թե այդ հորթի ոտները սպիտակ են եղել, թե մի ուրիշ գույնի: «Սպիտակաոտ» բառը ռուսերենի՛ն է սազել, Եսենինն էլ գրել է: Որ ուրիշ մի գույն սազեր, ա՛յդ գույնը կգրեր: Հասկանալի չի համ էլ, թե մըկներն ինչո՞ւ են չար:
Թարգմանն ինչո՞ւ է մտածում, որ քամին «վիզ էր դրել», որ այդ մորթին քրքրի, էլ չասած, որ դա համարյա անհնար է ու անհեթեթ:
Մի թեթև անտրամաբանական է վերջին տողը, որովհետև «Խոտավետ մարգն ու պուրակը շողուն» որոշյալ հոդերով են, ուրեմն եզակի են, ինչը երևում է համ էլ ողջ ասելիքից, այնինչ բնագիրն ընդհանո՛ւրը նկատի ունի:
Բայց ամենաանհեթեթ տողը 14-րդն է, որովհետև կովը ո՞նց պիտի մորթվելուց հետո իր «կեռ եղջյուրները խրի հողում»: Գոնե գրեր` «կեռ եղջյուրները կխրի հողը», որովհետև հայը ցիցը խրում է` հողը, պատը ևն: Բայց այս անգամ էլ հանգն ուրիշ կլիներ:
Ուրեմն, կանոն.
Թարգմանը, հանգի կամ սրա պես մի ուրիշ բանի խաթեր, իրավունք չունի տգեղ կամ հայերենին խորթ բան գրի, ոչ մի հատ, ու ոչ մի տեղ:
Թարգման` Հ. Սահյան
Զառամյալ է նա, տարիներն անսիրտ a b a b
Ատամ չեն թողել բերանում նրա: 10-10-10-10
Ծեծել է նրան տավարածը բիրտ
Դաշտերի փոշոտ ճամփեքի վրա:
Չանկռտում են չար մկներն անկյունում, c d c d՛՛
Աղմուկը նրա սրտին շատ է խորթ: 10-10-10-10
Եվ նա թախծալի մտքեր է անում
Իր հորթի մասին սպիտակաոտ:
Առաջին բերկրանքն ապարդյուն անցավ, e f g f
Մայրական քնքշանք չտեսավ որդին, 10-10-10-10
Եվ ցցի վրա, կաղամախու տակ
Քամու ջանքերով քրքրվեց մորթին:
Շուտով տարաբախտ իր որդու նման, h i h i
Իր որդու նման կկապեն համառ, 10-10-10-10
Հանգույցը վզին կտանեն նրան,
Կտանեն նրան մորթելու համար:
Նա աղիողորմ, տառապած ու խեղճ, j k j´ k´
Կեռ եղջյուրները կխրի հողում… 10-10-10-10
Կտեսնի շքեղ իր երազի մեջ
Խոտավետ մարգն ու պուրակը շողուն:
***
***
Шаганэ ты моя, Шаганэ! a b b´ a a
Потому, что я с севера, что ли, 9-10-10-9-9
Я готов рассказать тебе поле,
Про волнистую рожь при луне.
Шаганэ ты моя, Шаганэ.
Потому, что я с севера, что ли, b c c b´ b
Что луна там огромней в сто раз, 10-9-8-10-10
Как бы ни был красив Шираз,
Он не лучше рязанских раздолий,
Потому, что я с севера, что ли.
Я готов рассказать тебе поле, a b´´ b´´ b a
Эти волосы взял я у ржи, 10-9-9-10-10
Если хочешь, на палец вяжи–
Я нисколько не чувствую боли.
Я готов рассказать тебе поле.
Про волнистую рожь при луне a d d a
По кудрям ты моим догадайся, 9-10-10-9-9
Дорогая, шути, улыбайся,
Не буди только память во мне
Про волнистую рожь при луне.
Шаганэ ты моя, Шаганэ! a e e a a
Там, на севере, девушка тоже, 9-10-10-8-9
На тебя она страшно похожа,
Может думает обо мне…
Шаганэ ты моя, Шаганэ.
***
16. Հարյուր տոկոս համոզված եմ, որ ոչ մի լուրջ հայ իր սիրած աղջըկան չի ասի, օրինակ. «Գոհար, օ՛, դու իմ Գոհար»: Ուրեմն` Դավթյանի այս մի տողը հորինած է` հավաստի չի: Դավթյանի թարգմանության մեջ չկա բնագրի առանցքային հռետորական-կասկածական հարցը` Потому, что я с севера, что ли?, ու սրա համար էլ պարզ չի, թե հերոսն ինչո՞ւ է ասում` Հյուսիսից եմ եկել ես հեռու: Եկել ես, բարով գաս, հետո՞ ինչ:
Հայի համար север-ն էլ, Սիբիրն էլ, Ըռյազանն էլ մեկ են` բոլորն էլ հյուսիս են: Ուրեմն, Հյուսիսի տեղը Սիբիր գրելու իրավունքը կա՛:
Եսենինը 3-րդ տողում գրում է. Я готов рассказать тебе поле: Սա իր նորաբանությունն է. ռուսերենով՝ поле не рассказывают, դրա տեղը` рассказывают о поле: Հայերենով դաշտի տեղը դրել եմ «կեչին», поле-ի տեղը` «վուշ», ու նորաբանությունը տարածել եմ համ էլ վուշի վրա, ևն: Փոխարենը` պահել եմ հանգավորելու սիստեմը (ինչքան հնարավոր է եղել) ու ալիտերացիաների խաղը, տողերի վանկերի թվի անհավասար զանազանությունը ևն:
Դավթյանի 3-րդ տողի «նորաբանությունը» թարգմանության մեջ երկու անգամ է՛լ է կրկնվում, բայց քանի որ ահավոր անհաջող է, այդ երկու անգամն էլ, կոնտեքստից պոկվելով, դառնում է անհեթեթ` Եվ պատրաստ եմ հիմա պատմելու. ի՞նչը պատմելու, պարզ չի: Համ էլ` «պատրաստ ես պատմելու, դե պատմի, բա խի՞ չես պատմում»:
Հայերենը ռ-ով, ղ-ով ու ր-ով սկսվող բառ շատ քիչ ունի, եղածներն էլ փոխառություն են: Սրա համար էլ լեզուն այս ձայներով սկսվող բառերին մի ձայնավոր է ավելացնում, մեծ մասամբ, ը (տես Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայերեն լեզվի, հատ 6): Սրա համար եմ գրել Ըռյազան:
Դավթյանի թարգմանությունը, ըստ էության, հանգավորված չի, թե որ չհաշվենք ասոնանսային շատ թույլ հանգերը, այսինքն «հանգին» միայն նմանվող ձայնավորները: Սա պոետական անզորության կամ անփութության նշան է, բայց այս անզորության պատճառը, մեծ մասամբ, բնագրին գերի մնալն ու «սխալ թարգմանելու» վախն է, այսինքն, «ճշգրտամոլական ավանդույթը», ու մեկ էլ` ծուլությունը, իբր «ըսենց է՛լ կըլնի»:
Ալիտերացիաներն ու ասոնանսները թույլ են, ընդգծածս տողերի տաղաչափությունը կաղում է, 8-րդ տողը, հանգի խաթեր, բայ չունի, մի քանի անտեղի բառ կա` անեղծ, այնպես (փոխանակ` այնքան), հլու, դատիր, լայն, ու նորից` այնպես (փոխանակ` այնքան): Բոլորովին հասկանալի չի, թե ռուսական լուսինը կամ Եսենինի մազերն ինչո՞ւ են անեղծ, կամ ինչո՞ւ են (ուրեմն) ուրիշ տեղերի լուսիններն ու մազերը «կեղտոտ կամ եղծած ու արատավոր»:
Նախավերջին տողը սխալ է (թե որ նորաբանություն չի: Իսկ եթե նորաբանություն է, բնագրից թույլ է, ուրեմն, իզուր է): Սխալ է, որովհետև բնագիրն ասում է, թե այդ ռուս աղջիկը «տեսնես՝ հիշո՞ւմ է իրեն», ինչից երևում է, որ Եսենինը երևի կարոտում է այդ աղջկան:
Այս տողի մեջն էլ ռուսիզմ կա` հանել գոյականը դրված է հանի բայի տեղը (տես Մանուկ Աբեղյան, Մի քանի քերականական հարցերի մասին, Երկեր, հատ Ը, Երևան, 1985, էջ`537-541): Դավթյանի հանգերի սիստեմը չեմ բերում, որովհետև, ստիպված, պիտի մենակ ձայնավորները (ասոնանսները) բերեի: Եսենինը երևի չգիտեր, որ Շիրազը Հայաստան չի:
Թարգման` Մ. Հարությունյան
Շահանե, իմ քա՛ղցր Շահանե, a b b՛ a a
Սիբիրի՛ց եմ երևի, թե ընչի – 9-10-9-9-9
Բայց ուզես` կասեմ քեզ մեր կեչին
Ու վուշի ծովերը, Շահանե,
Շահանե, իմ քա՛ղցր Շահանե:
Սիբիրից եմ երևի, թե ընչի – b c c b՛
Մեր լուսնին` ձեր 10-ն է՛լ չի սազի, 10-9-10-8-10
Դըրախտ է՛լ ըլնի դաշտը Շիրազի –
Մերոնցից, մե՛կ ա, լավը չի –
Սիբիրի՛ց եմ երևի, թե ընչի:
Թե ուզես` կասե՛մ քեզ մեր կեչին: b՛ d d b b՛
Մազերս` մեր վո՛ւշն ա արտերի, 9-9-9-8-9
Ուզո՞ւմ ես` խառնի ու օլորի,
Ցավա էլ, կասեմ` վեջըս չի:
Թե ուզես` կասե՛մ քեզ մեր կեչին:
Ու վուշի ծովերն ու մեր կեչին b՛ b՛՛ b՛՛՛ b՛՛՛՛ b՛
Իմ գանգուր մազերից իմացի. 9-9-9-8-9
Ուզում ես` ձեռ էլ առ դու ընձի,
Մենակ` մրմուռըս չհիշի
Մեր վուշի ծովերն ու մեր կեչին:
Շահանե, իմ քա՛ղցր Շահանե, a e e՛՛ a a
Սիբիրում մե՛կն էլ կա հենց քու պես, 9-9-9-8-9
Որ հմի կարող ա հենց ընենց
Ընձի՛ ա հիշում, Շահանե,
Շահանե, իմ քա՛ղցր Շահանե:
***
Թարգման` Վ. Դավթյան
Շահանե, օ՛, դու իմ Շահանե, 9-9-9 (8)-9-9
Հյուսիսից եմ եկել ես հեռու,
Ու պատրաստ եմ քեզ պատմելու
Արտերից ու լուսնից մեր անեղծ,
Շահանե, օ՛, դու իմ Շահանե,
Հյուսիսից եմ եկել ես հեռու, 9-9-9-(8)9-9
Ուր լուսինն այնքան մեծ է ու ջինջ.
Ձեր Շիրազը որքան էլ թովիչ,
Բայց էլի ինձ Ռյազանն է գերում,
Հյուսիսից եմ եկել ես հեռու:
Եվ պատրաստ եմ հիմա պատմելու, 9-9-9-9-9
Որ մազերն իմ առա արտերից,
Թե կուզես փաթաթիր մատներիդ,
Նրանք նուրբ են անեղծ, ու հլու:
Ես պատրաստ եմ հիմա պատմելու:
Մեր լուսնի, արտերի մասին լայն 9-9-9-9-9
Դու գանգուր մազերից իմ դատիր,
Թանկագինս, ժպտա, կատակիր,
Չարթնացնես իմ հուշերը միայն
Մեր լուսնի, արտերի մասին լայն:
Շահանե, օ՛, դու իմ Շահանե, 9-9-9-9-9
Հյուսիսում մի աղջիկ կա նույնպես,
Որ դեմքով քեզ նման է այնպես…
Չի կարող նա մտքից ինձ հանել,
Շահանե, օ՛, դու իմ Շահանե:
17. *** Ты сказала, что Саади
Ты сказала, что Саади a b a b
Целовал лишь только в грудь. 8-7-8-7
Подожди ты, бога ради,
Обучусь когда нибудь!
Ты сказала, что в коране
Говориться – месть врагу.
Ну, а я ведь из Рязани,
Знать тех строчек не могу.
Ты пропела: “За Ефратом c d c° d
Розы лучше смертных дев.” 8-7-8-7
Если был бы я богатым,
То другой сложил напев.
Я б порезал розы эти, e g e g°
Ведь одна отрада мне – 8-7-8-7
Чтобы не было на свете,
Лучше милой Шагане.
И не мучь меня заветом, c h c h
У меня заветов нет: 8-7-8-7
Коль родился я поэтом,
То целуюсь, как поэт.
Թարգման` Մ. Հարությունյան
Սահադին միշտ, քու ասելով, a b a՛ b
Մենակ կո՛ւրծքն էր համբուրում… 8-7-8-7
Կսովորեմ ե՛ս էլ մի օր,
Խի՞ չես մի քիչ համբերում:
Ու ասում ես, որ Ղուրանում b՛ c b՛ c
Տո՛ղ կա. «Վրե՛ժ ոսոխին», 8-7-8-7
Ապրել եմ միշտ Ըռյազանում,
Անծանո՛թ եմ էդ տողին: *
Քու երգելով` Եփրատն անցար – d e d՛ e՛
Վարդ-վարդ փերի կա պես-պես… 8-7-8-7
Թե որ մի օր հարըստացա -
Ուրի՛շ գազել կասեմ քեզ:
Կքաղեի վարդերն էդ սաղ, f e f՛ e
Որտեվ մի՛ դարդ ունեմ ես, 8-7-8-7
Որ թե ման գան աշխարհն արար –
Միա՛կն ըլնի Շահանես:
Ու մի տանջի քու խրատով, g b g b
Ես խրատ չեմ համբերում, 8-7-8-7
Թե որ երգիչ եմ արմատով –
Երգչի՛ պես եմ համբուրում:
–––––
* Մի տարբերակում` այս տունն է՛լ կա.
17. Թե՛ իմ, թե՛ Դավթյանի 10-րդ տողը լրիվ «համարժեք» չի բնագրի նույն տողին. Розы лучше смертных дев, ինչը հիպերբոլա է, ու Եսենինը հենց սրա՛ համար է, որ ասում է, «թե որ հարուստ լիներ` ուրիշ երգ կհյուսեր»:
Երկու թարգմանության մեջ էլ «մահկանացու» բառը զոհվել է մետրիկայի կարիքներին: Բայց թե այս զոհն անպայման է, ինչո՞ւ մեկ-երկու մանրիկ զոհ էլ չտաս, որ քառյակը դառնա կատարյալ:
Խի՞ հարցականը բնիկ հայերեն բառ է, ինչի հին ձևը հի՞-ն էր: Այս երկուսն էլ առաջացել են հին հայերենի ի բառից, ինչը նշանակում էր` բան, մի բան, ինչ-որ մի բան, իսկ հարցական երանգով` ի՞նչ բան: Հենց այս ի-ից են առաջացել ինչ, ինչու ևն ձևերը: (տես Հր. Աճառյան, Հայերենի արմատական բառարան, Ի, ու ՀԻ հոդվածները):
Չե՞մ հասկանում, մեր գրագետները խի՞-ն խի՞ են հայտարարել բարբառային ու գռեհիկ: Ու զարմանալի է, որ հնագույն ի-ն Երևանի բարբառում այսօր է՛լ կա. դա ջահելների «զարմացական -հարցական» ի˜՞-ն է, որ մեր լեզվաբաններից ոչ մեկը չի նկատել (Աճառյանն է՛լ):
Ընդգծել եմ Դավթյանի անհարկի դերանուններն ու մի քանի «անհամ» բառ: Վերջին երեք տողի հավետ, քանի, ոնց բառերը գրվել են հանգի կամ վանկի համար, ու ծուլության կամ անզորության նշան են: Բացի սրանք,Դավթյանի 13-րդ տողն անհեթեթ է ու հակասում է բնագրին, ինչն ասում է, որ «էդ վարդերը կպոկեր» ու ոչ թե «պոկեց»:
Ըռյազան բառի Ը-ի մասին տես 16-ի դիտողությունը: завет ռուսերեն բառը նշանակում է համ էլ` խրատ, հորդոր, ինչը թարգմանը պիտի գլխի ընկներ, թե որ տրամաբանություն փնտրեր, որովհետև պատգամ բառը բնագրի տրամաբանությանը հաստատ չի բռնում:
Դավթյանի 7-րդ ու 13-րդ տողերի մետրիկան խախտած է. առաջինը արձակ է, իմ-ի պատճառով, երկրորդի մետրիկան ուրիշ է: Ուրիշ է 12-րդի մետրիկան: Դավթյանինի վանկային թերությունները նշել եմ թարգմանության հենց կողքին: Բնագրի ամեն տան վանկերի սիստեմն է` 8-7-8-7: Դավթյանի հանգերն ասոնանսային են, սրա համար էլ չեմ նշում: Տգեղ են` Վարդը թարմ է կույսերից, ու Այլ մի երգ կհյուսեի տողերը:
Առհասարակ, հայտնի ոտանավորների թարգմանությունն ահավոր դժվար գործ է, որովհետև կարդացողը միշտ համեմատելու է բնագրի հետ ու չի հավանելու, ասելու է. «բնագրին, մեկ ա, չի հասնի»: Սրա համար էլ սրանց պես ոտանավորները կամ չպիտի թարգմանես, կամ պիտի չծուլանաս ու չասես. «Դե լավ, ըսենց է՛լ կըլնի»:
Հայերենը նույն բառի մեջ իրար հետևից եկող երկու ձայնավոր չունի. իրար հաջորդող ձայնավորների արանքը կամ մի դադար կա, շատ անգամ` աննշան ու անզգալի, կամ էլ մի բաղաձայն, մեծ մասամբ, յ-ն, ինչը շատ անգամ չի գրվում, ու շատ քիչ անգամ էլ` հ-ն: Սրա համար է, որ օրինակ` հունարեն օազիսը մեկ-մեկ գրում են օվասիս կամ օվազիս ձևով: Նույն ձևով էլ` Սահադի, ոչ թե` Սաադի:
Թարգման` Վահագն Դավթյան
Դու ասացիր, որ Սաադին 8-7-8-7
Միայն կուրծքն է համբուրել:
Ի սեր աստծո, դու սպասիր,
Կսովորեմ երբևէ:
Դու ասացիր, որ Ղորանում 8-7-8 (9)-7
Տող կա. «Վրեժ ոսոխին»:
Ես ապրել եմ իմ Ռյազանում
Եվ ծանոթ չեմ այդ տողին:
Դու երգեցիր. «Եփրատից դեն 8-7-8-7
Վարդը թարմ է կույսերից»:
Եթե հարուստ լինեի ես,
Այլ մի երգ կհյուսեի:
Վարդերն այդ ես պոկեցի, 7-7-8-7
Չէ՞ որ իմ հույսն է հիմի,
Որ սիրելի Շահանեից
Լավն աշխարհում չլինի:
Պատգամներով ինձ մի տանջի, 8-7-8-7
Պատգամ չունեմ ես հավետ,
Եվ պոետ եմ ծնվել քանի,
Համբուրում եմ ոնց պոետ:
18. ЗИМНЯЯ НОЧЬ
***
Мело´, мело´ по всей земле a b a b՛
Во все´ пределы. 8-5-8-5
Свеча´ горела на столе,
Свеча´ горела.
Как летом роем мошкара c d c d՛
Летит на пламя, 8-5-8-5
Слетались хлопья со двора
К оконной раме.
Метель лепила на стекле e b a b՛
Кружки и стрелы. 8-5-8-5
Свеча´ горела на столе,
Свеча´ горела.
На озаренный потолок f g f՛ g՛՛
Ложились тени, 8-5-8-5
Скрещенья ру´к, скрещенья но´г,
Судьбы´ скрещенья.
И падали два башмачка h i h i
Со стуком на пол, 8-5-8-5
И воск слезами с ночника
На платье капал.
И все терялось в снежной мгле, a j a b՛
Седой и белой. 8-5-8-5
Свеча´ горела на столе,
Свеча´ горела.
На свечку дуло из угла, k l k l
И жар соблазна 8-5-8-5
Вздымал, как ангел, два крыла
Крестообразно.
Мело весь месяц в феврале, a b՛ a b՛
И то и дело 8-5-8-5
Свеча´ горела на столе,
Свеча´ горела.
Թարգման` Մ. Հարությունյան
Սրբո՛ւմ էր, սրբո՛՛ւմ – աշխարհը արար` a b a՛՛ b
Ու չէր դադարում: 10-5-10-5
Մո՛մն էր մարմրում սեղանի վրա,
Մո՛մն էր մարմրում:
Փարվում էր պարսը լուս փաթիլների c d c՛՛ d՛
Շուշեքի կաշուն, 10-5-10-5
Ճրա՛գն էր, ոնց որ ցեց ու թիթեռին
Իր յանը քաշում:
Սլա՛ք էր` ա՛ստղ-բուքը նկարում b f b f
Սառը շուշեքին: 10-5-10-5
Սեղանի վրա մո՛մն էր մարմրում`
Գուլպայի կողքին:
Լուսով հմայված գունատ պատերին d g d՛ g
Ստվե՛րն էր դաջված` 10-5-10-5
Խաչվա՛ծ ձեռների, խաչվա՛ծ ոտների –
Բախտերի՛ խաչված:
Գուլպա ու գոտի անձեն հարցմունքով h f h f
Ցած ընգան գետին: 10-5-10-5
Կանթեղն էր լալի մոմե արցունքով
Ու թրջում գոտին:
Ու կուլ էր էթում աշխարհը արար a c՛՛՛ a c՛՛՛
Գորշ ձնամուժում: 10-5-10-5
Մոմն էր մարմրում սեղանի վրա`
Ապագան գուժում:
Քամին անկյունից բոցին էր փչում: c՛՛՛՛ e c՛՛՛՛ e՛
Հուրը հեշտանքի` 10-5-10-5
Հրեշտակի պես թեվերն էր խաչում`
Հասնում երկնքին:
Սրբո՛ւմ էր սրբո՛ւմ – սաղ փետրվարը: i j a՛՛ b
Անդադար, անդո՛ւլ – 10-5-10-5
Մո՛մն էր մարմրում սեղանի վրա,
Մո՛մն էր մարմրում:
18. Պաստեռնակի Դոկտոր Ժիվագոն վեպի վերջում դրած ոտանավորներից է: Այս ոտանավորը շատ է հայտնի, ու շատ էլ սիրուն ոտանավոր է:
Քանի հլը վեպը չէի կարդացել, այս ոտանավորի բնագիրը կարդալուց պատկերացնում էի 18-20 թվերի Ռուսաստանը, ձմեռ ու տափաստան, ու այդ տափաստանում մի խրճիթ, ու այդ խրճիթում մի նախկին ազնվական (երեվի սպա) ու մի ազնվական ջահել կին: Պարզ է, որ սրանք ապագա չունեն, որ սրանք կամ դառնալու են գաղթական (թե բախտները բերի), կամ բոմժ, կամ էլ սրանց գյուլլելու են (եթե մարդկային կերպարները չըկորցրին ու չդառան չեկիստ):
Բնագրի վերջին երեք տողից երևում է, որ սա այս զույգի վերջին բախտավոր ամիսն է, որ այս զույգն է՛լ լավ գիտի, որ իրենց վերջը հասել է, գիտի, որ դրանից հետո ճակատագիրը լրի՛վ է հակառակվելու իրենց, ու որոշել է այս առիթը, այս վերջին ամիսը, այս փետրվարը ձեռից բաց չթողնի:
Բայց 18.2-ի թարգմանը չի հասկացել սա, ու վերջին տան երկրորդ տողը փակել է վերջակետով, ու սպանել է այս կարևոր միտքն ու ողջ ֆինալը, հետն էլ` ոտանավորը` լրիվ:
Բնագրում դրել եմ «զգացմունքային» հզոր շեշտերը, որ Պաստեռնակի ծածկագրած տողերն ավելի պարզվեն: Բնագրի վերջին երեք տողն ու ողջ ոտանավորը ցույց են տալիս, որ
Свеча´ горела на столе,
Свеча´ горела
տողերը նշանակում են.
«Էդ էրկուսը, մի ամիս, առավոտից իրիկուն, ու երևի գիշերն էլ, «իրենց բախտերն ու ձեռներն ու ոտներն էին խաչում», որովհետև ուրիշ ճար չունեին, որովհետև անցյալն արդեն դառել էր անդարձ էրազ, դիմացն էլ մենա՛կ ու մենակ չարագույժ անհայտությունն էր, ավելի ճիշտ, առնվազն հոգևոր մահն ու բարոյական այլասերվածությունը»:
Կանոններից 31 ու 33-րդի մեջ ասվել է հոդի կարևորության մասին, ու որ ռուսերենը հոդ չունի: Ռուսերենից թարգմանելիս` պիտի միայն տեքստի տրամաբանությունից գլխի ընկնես, հայերենով հոդ դնե՞ս, թե՞ չէ: Ասացի համ էլ, որ այս ոտանավորի մոմի վառվելը կամ մարմրելը հենց նոր ասված պրոցեսի սիմվոլն է, իսկ այդ սիմվոլը լրիվ որոշակի է:
Ուրեմն, Թամրազյանի մի մոմ բառերը լրի՛վ են սխալ, որովհետև խոսքը հենց ա՛յդ մի մոմի, այդ մի ամիս անընդհատ վառվող կամ մարմրո՛ղ մոմի մասին է, ու ոչ թե «մի ինչ-որ մոմի»: Այս մի փոքրիկ մի-ն, ասածս սխալ տեղ դրած վերջակետի հետ, սպանել է Պաստեռնակի ողջ մտահղացումը, ողջ ասելիքը:
Անհեթեթ են Թամրազյանի 4-րդ տան 1-ին երկու տողը: Անհեթեթ են համ էլ հաջորդ երկու տողը, որովհետև դրանք չեն կապվում մնացած երկուսին է՛լ, ոտանավորին է՛լ:
Անկապ է 5-րդ տան թաքուն պահը: Ինչո՞ւ թաքուն: Ոտանավորն այս թաքուն-ից ի՞նչ է շահում: Ինչո՞ւ է 6-րդ տան սեղանը աղոտ: Ընդգծել եմ համ էլ չափազանց թույլ կամ բացակա հանգերը:
Իմ թարգմանության վերջին տան 2-րդ տողի հանգը թույլ է, ավելի ճիշտ, հանգի տեղը ասոնաս է, ավելի լավը չգտա: Իմ թարգմանության մեջ ընդգծածներս նեոլոգիզմներ են, բայց, իմ կարծիքով, «բռնում են» տեքստին:
18.2-ի «չսազող» բառերն ընդգծել եմ, իսկ հանգերի մասին խոսելն ավելորդ է:
Թարգման` Հ. Թամրազյան
Ձյունը իջնում էր, ձյունը մաղում էր
Աշխարհին հանուր:
Մի մոմ էր վառվում սեղանի վրա,
Մի մոմ էր վառվում:
Ինչպես ամռանը մժեղի պարսն է
Նետվում կրակին,
Խոյանում էին փաթիլներն այդպես,
Ծածկում ապակին:
Ձյունը մաղում էր, ու բուքն ապակուն
Նախշեր էր մանում:
Մի մոմ էր վառվում սեղանին աղոտ,
Մի մոմ էր վառվում:
Ու առաստաղին ստվեր էր դառնում
Կրակը մոմի,
Խաչվող ձեռքեր էր, խաչվող բախտեր էր
Նկարում որմին:
Ու երկու մաշիկ թաքուն մի պահի
Ընկնում են գետնին:
Ու արցունք-արցունք մոմն էր լամպարից
Կաթում զգեստին:
Ողջն անէանում, ողջը հեռավոր
Ցնորք էր դառնում:
Մի մոմ էր վառվում սեղանին աղոտ,
Մի մոմ էր վառվում:
Ու ցուրտն էր մոմին փչում անկյունից,
Ու կիրքը անզուսպ
Հրեշտակի պես թևերն էր վերից
Խաչաձև պարզում:
Ու ձյուն էր մաղում ողջ փետրվարին,
Ու չէր դադարում:
Մի մոմ էր վառվում սեղանի վրա,
Մի մոմ էր վառվում:
19. ГАМЛЕТ
***
Гул затих. Я вышел на подмостки. a b a´ b´
Прислонясь к дверному косяку, 10-9-10-9
Я ловлю в далеком отголоске,
Что случится на моем веку.
На меня наставлен сумрак ночи c d c´ d´
Тысячью биноклей на оси. 10-9-10-9
Если только можно, Авва Отче,
Чашу эту мимо пронеси.
Я люблю твой замысел упрямый e f g f
И играть согласен эту роль. 10-9-10-9
Но сейчас идет другая дра´ма,
И на этот раз меня уволь.
Но продуман распорядок действий, e´ h e´´ h
И неотвратим конец пути. 10-9-10-9
Я один, все тонет в фарисействе.
Жизнь прожить – не поле перейти.
19. Բնագրի հանգերը մի թեթև թույլ են (մի վանկանի են, մեկ-մեկ էլ ասոնանսային, օրինակ, 3-րդ տան նշածներս):
Թամրազյանի տողերի վանկերի թիվը նույնն է (8-րդ տողի մի վանկն ավել է), իսկ հանգ՝ համարյա չկա, բացի 14 ու 16-րդ տողերի միավանկ հանգերը: 3-րդ ու 5-րդ տողերի մետրն ուրիշ է, 5-րդ տողն անհեթեթ է ու չի կապվում նախորդներին (նույնիսկ թե որ թարգմանական նեոլոգիզմ է): Ու չգիտես ինչո՞ւ, …բեմ, և դահլիճ, Հնչում են, իբրև հեռու արձագանք Գալիք անցքերը իմ ապրած դարի: Այստեղ թե՛ կետադրությունն է սըխալ, թե՛ մի բայ պակաս է:
Բնագրի ոգուն չի կապվում համ էլ 13-րդ տողը (հմմտ բնագրի ու 19.1-ի նույն տողի հետ): Հասկանալի չի համ էլ, թե 14-րդ տողում վախճա՞նն է ցուրտ, թե՞ ճամփան:
Հեռադիտակները ինչո՞ւ են բազմակուտակ ու ի՞նչ է այս բազմակուտակ-ը: Բնագրի Авва Отче-ն Թամրազյանի թարգմանության մեջ դարձել է Հայր իմ, փոխանակ` Հայր մեր-ի, ով հենց ա՛յն Տեր Աստվածն է, ով Քրիստոսին տվեց դառը թույնով լի փորձության թասը, ինչը 17.2-ի մեջ դառել է դառը բաժակ: Իսկ Հայր իմ-ը կարող է լինի մենակ հեղինակի կամ էլ թարգմանի հայրը:
Ի՞նչ է նշանակում Դժվար է կենալ-ը, ու այս կենալը ինչո՞ւ է դժվար, ու կյանքն ինչո՞ւ է խրված Փարիսեության խավար ճահիճում, (ահա մի ավելորդ «ի», ճահիճում բառի մեջ, որ վանկերի թիվը լրանա) ու այդ ո՞ւմ կյանքն է խրված Փարիսեության խավար ճահիճում (փոխանակ խըրված լինի ճահիճը: Սա հենց 15.2-ի միջի հանգի խաթեր Սահյանի արած նույն սխալն է):
Վերնագրի ը հոդը պակաս է:
19.2-ը հայերեն լավ ոտանավոր չի, ուրեմն, թարգմանություն չի:
Թարգման` Մ. Հարությունյան
Աղմուկը մարեց: Ու էս դատարկ բեմին, a a՛ a a՛
Լուռ հենված դռան շրջանակին, 11-9-11-9
Գալիքն եմ գուշակում` նոր դարի շեմին,
Ականջս` հեռու արձագանքին:
Ու բյուր հազար աչքով մառը մթության` b a՛՛ b a՛՛՛
Բիբե՛րն ա չռե իմ աչքերին: 11-9-11-9
Թե ճար ունես, էս մի թասն է՛լ փորձության
Յա՛ն տար, Հա՛յր Մեր, ու ինձ ազատի՛:
Լա՛վն ա գաղափարդ` անշեղ ու համառ, c a՛՛ c՛ a՛
Համաձայն եմ համ էլ` է՛ս դերին: 11-9-11-9
Բայց ուրի՛շ պիես են ցույց տալի հիմա,
Էս անգամ ազատի՛ ու ների:
Որոշած ա, ախր, հոսքն արարների, a՛՛ d a՛՛ d
Ու անխա՛խտ ա վախճանը վերջի: 11-9-11-10
Մենակ եմ աշխարհում մաքսավորների:
Էս անտեր կյանքը` ջրի ճամփա չի՛:
***
19.2 ՀԱՄԼԵՏ
Թարգման` Հ. Թամրազյան
Աղմուկը լռեց: Լույսերը հանգան: 10-10-10-10
Նայում եմ խաղաղ– և բեմ, և դահլիճ,
Հնչում են, իբրև հեռու արձագանք
Գալիք անցքերը իմ ապրած դարի:
Գիշերն է մռայլ հայացքն ինձ հառել,– 10-10-10-11
Հեռադիտակներ բյուր, բազմակուտակ:
Օ Հայր իմ, Հայր իմ, եթե հնար է,
Այս դառը բաժակը ինձնից հեռու տար:
Սիրում եմ համառ քո հղացումը, 10-10-10-10
Եվ համաձայն եմ ես խաղալ դերն իմ:
Բայց հիմա մի այլ ներկայացում է,
Ազատիր դու ինձ այս վերջին դերից:
Սակայն նշված է դեպքերի շղթան, 10-10-10-10
Եվ վախճանն է ցուրտ իմ ճամփին իջնում:
Դժվար է կենալ, կյանքը խրված է
Փարիսեության խավար ճահիճում:
***
20. НА СТРАСТНОЙ
Еще кругом ночная мгла. a b a a a a a b՛
Еще так рано в мире, 8-7-8-8-8-8-7
Что звездам в небе нет числа,
И каждая, как день, светла,
И если бы земля могла,
Она бы Пасху проспала
Под чтение псалтыри.
Еще кругом ночная мгла. a b՛՛ a a a b՛՛՛
Такая рань на свете, 8-7-8-8-8-7
Что площадь вечностью легла
От перекрестка до угла,
И до рассвета и тепла
Еще тысячелетье.
Еще земля голым-гола. a c a c՛
И ей ночами не в чем 8-7-8-7
Раскачивать колокола
И вторить с воли певчим.
И со Страстного четверга d e d e
Вплоть до Страстной субботы 8-7-8-7
Вода буравит берега
И вьет водовороты.
И лес раздет и непокрыт f g f’ g
И на Страстях Христовых, 8-7-8-7
Как строй молящихся, стоит
Толпой стволов сосновых.
А в городе, на небольшом h i h i՛
Пространстве, как на сходке, 8-7-8-7
Деревья смотрят нагишом
В церковные решетки.
И взгляд их ужасом объят. j k j՛ j՛՛ k
Понятна их тревога. 8-7-8-8-7
Сады выходят из оград.
Колеблется земли уклад:
Они хоронят Бога.
И видят свет у царских врат, j j՛ l m l՛ m՛ l՛՛
И черный плат, и свечек ряд, 8-8-7-8-7-8-7
Заплаканные лица –
И вдруг навстречу крестный ход
Выходит с плащаницей,
И две березы у ворот
Должны посторониться.
И шествие обходит двор n o n n n o
По краю тротуара, 7-7-8-8-8-7
И вносит с улицы в притвор
Весну, весенний разговор,
И воздух с привкусом просфор
И вешнего угара.
И март разбрасывает снег p p՛ p՛ p q
На паперти толпе калек, 8-8-8-8-7
Как будто вышел человек,
И вынес, и открыл ковчег,
И все до нитки роздал.
И пенье длится до зари, r s r r s
И, нарыдавшись вдосталь, 8-7-8-8-7
Доходят тише изнутри
На пустыри под фонари
Псалтырь или апостол.
Но в полночь смолкнут тварь и плоть, t u v v՛ w
Заслышав слух весенний, 8-7-8-8-7
Что только-только распогодь –
Смерть можно будет побороть
Усильем воскресенья.
20. Այս երկու թարգմանությունից իմն ահագին մոտ է բնագրին, չնայած մեկ-երկու հանգային ու մետրական թերություն ունի՛: Իսկ Թամրազյանինն անընդունելի է, որովհետև դա ո՛չ հայերեն լավ ոտանավոր է, ոչ է՛լ բնագրի ոգին ու սիրունությունն ունի: Բացի սրանք, 20.2-ը տեղ-տեղ սըխալ է, անհեթեթ, ու հորինած, այսինքն, ճշմարիտ չի, արհեստական է:
Օրինակ. Թամրազյանի 4-րդ ու 5-րդ տողերի տրամաբանական կապը չկա, ու պարզ չի, թե ինչո՞ւ Հիմա կուզեր աշխարհն արար, Որ Զատիկին քներ խաղաղ: Պարզ չի, թե երրորդ տան певчим-ը ինչո՞ւ է դարձել դպիրներ համերաշխ, կամ այս համերաշխ դպիրներն ի՞նչ կապ ունեն ասելիքի հետ: Ինչո՞ւ է անտառը հոլանի. ի՞նչ տրամաբանությունով է հիշատակվում Հիսուսի վերքերի թարմությունը. ինչո՞ւ է 6-րդ տան հայացք բառը եզակի թվով. ինչո՞ւ է տարածքը մութ ու պատիր, այսինքն, պատրանքային. ո՞ւմ աչքերն են չռվել ահից, ու ո՞ր մի հատիկ այգին է ելնում սահմանից. ինչո՞ւ է ցնցվում հողն ամայի. ինչո՞ւ է թափորը եկեղեցունը ևն:
Բնագիրը նաև հիշատակում է արքայական դռները, որ Թամրազյանի թարգմանության մեջ դառնում են արքայության, այսինքն, դրախտի դռներ, իսկ սա անհեթեթ սխալ է:
Տգեղ են կամ տեղին չեն` սգաքող, սաղմոսաց, պատկերն աստծո ցուցած, Երկու ուռի անդ կացուցյալ Նրանց դուրս գալ պիտի թողնեն, անթիվ մոմեր (ինչը հայերենի օրենքով պիտի լինի` անթիվ մոմ, որովհետև անթիվ-ը թվական է, ու սրա որոշած գոյականը պիտի լինի եզակի) ու ուրիշ արտահայտություն ու բառերը: Պրիմիտիվ են 9-րդ տան մի մարտ-ն ու մի մարդ-ը, 8-րդի անկապ համակը, ևն:
Բայց ամենավատը վերջին տունն է, որտեղ Պաստեռնակը հույս է տալիս, թե «ուր որ է, գարունը լուր է տալու, որ ճիգ ու ջանքով հարության` էս (Լենին-Տրոցկի-Ստալինյան համատարած) մահին անպայման կհաղթես»: 20.2-ի թարգմանը սա չի հասկացել, ու ֆինալով մորթել է իր առանց այդ էլ շատ թույլ թարգմանությունը:
22.2-ի վերնագիրն է՛լ պիտի հոդով լինի:
Միայն ռիթմը ոտանավոր չի: Ռիթմի հետ պիտի գոնե մի կապակցված ու ոչ անհեթեթ բան էլ ասես:
Թարգման` Մ. Հարությունյան
Հլը էնքա˜ն ա մութ ամենուր, a b a՛ a՛ a՛ a՛՛ b
Էնքա˜ն ա հեռու` լուսընկան, 9-8-9-9-9-9-8
Աստղերն էլ թարթում ու չե՛ն մարում,
Ու սաղ էլ ընե՛նց են հուրհրում,
Որ Աշխարհն էս աստղո՛տ խավարում`
Կքներ սա՛ղ Զատի՛կն օրորուն`
Ականջին՝ հանդարտ շարական:
Հլը էնքա˜ն ա մութ ամենուր, a c a a a՛՛ a c
Էնքա˜ն կա` մինչև արուսյակ, 9-8-8-8-9-8
Որ փողոցը, այգուց` բլուր,
Մեկնըվել ա հավերժալուռ,
Որ մինչև լո՛ւս ու արև ու հուր`
Հլը կա մի հազարամյակ:
Հլը Աշխարհն էնքա˜ն ա անզոր, d e d e
Ու հեչ մի բա՛ն չունի հագին, 9-8-9-8
Որ զանգի զանգերը զորավոր,
Ու ձե՛ն տա հավքերի երգին:
Ու հենց Հինգշաբթուց Չարչարանաց ` f g f՛ g
Մինչ Ավագ Շաբաթը գալիք- 9-8-9-8
Ափերն էր քրքրում վարարած
Ու պղտոր գե՛տը սևալիք:
Սոճիներն էլ, հանվա՛ծ ու տկլոր, d h d h
Աղոթողի պես, ուս-ուսի, 9-8-8-9
Լուռ հավաքվում են, օրեցօր,
Չարչարանաց վրա՛ Հիսուսի:
Իսկ քաղաքում, ոնց որ ժողովին` i j h k
Կանգնած տկլոր ու անպատիր, 9-8-9-8
Ծառերը` մի թզաչափ չոր հողից,
Լուռ նայում են վանքի պատին:
Ու սարսափ ա դրանց աչքերին: i l i i՛ l
Ու պարզ ա էդ վախը վերջին: 9-8-8-8-9
Տեղ ու դադար չկա մարգերին:
Խարխլվում ա կա՛րգն աշխարհի –
Բռնե ու թաղում են Արարչին:
Ու արքայական դարպասի մոտ, m l m o՛՛ o o l
Դրա կողի էրկու կեչին 9-8-8-8-(9)8-8-(9)8
Պտի յան քաշվեն վեհերոտ,
Որտեվ գալիս ա ողբացող,
Մի մեծ` մի վիթխարի թափոր,
Ձեռներին` մոմ, ու սևաշոր,
Հետներն էլ` խաչվառը փրկչի...
Ու ե՛րթն ա բա՛կը շրջանցում` a՛ p a՛ a՛՛ q p՛
Մայթի եզերքին առընթեր, 8-8-9-8-9-8
Ու բերում ու գավիթ ա լցնում`
Գարո՛ւն ու գարնան նորությո՛ւն,
Մոմ, գինի, ու նշխարքի բուրմունք,
Ու գարնան արբո՛ւնք` հրաթեվ:
Ու մարտն ընե˜նց ա էս հալոցքին i՛ i i i r
Ձյուն շաղում` մուրացիկներին, 9-8-8-8-8
Ասես մի տապան* ներս բերին,
Ու մասունքները հանին,
Ու տվին ամբոխի՛ն անկյալ:
Ու ե՛րգն ա տևում մինչ արուսյակ, c r c c r
Ու հեկեկալով, քայլ առ քայլ, 9-8-9-9-8
Մի ամայի տեղ, լամպերի տակ,
Մաշվում ու դառնում են շա՛տ բարակ`
Սաղմոսագի՛րք ու առաքյալ:
Հետո˜– կլռի՛ մարդ ու հոգի, s t s s r
Ու կասի՛ շշունջը գարնան, 9-8-9(10)-910)-8
Թե. «Կհալվի՛ ցուրտը մորմոքի»,
Թե. «Կհաղթե՛ս մահին անհոգի`
Ճի՛գ ու ջանքերով հարության»:
–––––
* տապան - արկղ, հետագայում` նավ:
***
Թարգման` Հ. Թամրազյան
Շուրջը մութ է, շուրջը խավար:
Հեռու է պահը վաղորդյան,
Բյուրավոր են աստղերն անմար,
Ու ամեն մեկն օրվա պես վառ,
Հիմա կուզեր աշխարհն արար,
Որ Զատիկին քներ խաղաղ
Նվագների տակ սաղմոսաց:
Շուրջը մութ է, շուրջը խավար:
Վաղ է այնքան դեռ աշխարհում,
Որ ձգվել է հավերժն ահա
Խաչուղուց մինչ փողոցն անմարդ:
Ու մինչև այգ ու արշալույս
Ընկած է մի հազարամյակ:
Երկիրը դեռ մորե մերկ է,
Ու էլ ինչպես կարող է նա
Զանգ հնչեցնել ու օրհներգել
Դպիրների հետ համերաշխ:
Չարչարանաց այս հինգշաբթուց
Մինչ շաբաթը չարչարանաց
Իր ափերն է անվերջ քանդում
Ու մոլեգնում ջուրն ահագնած:
Մերկ է անտառն ու հոլանի,
Սոճիներն են համր ու սուսիկ,
Աղոթողի պես խոնարհվել
Թարմ վերքերին տեր Հիսուսի:
Իսկ քաղաքում, խուլ, երկյուղած
Տարածքի մեջ մութ ու պատիր
Ծառեր են մերկ` հայացքն ուղղած
Եկեղեցու ցանկապատին:
Ու չռվել են աչքերն ահից:
Շուրջը խավար է ու անձուկ:
Այգին ելնում է սահմանից,
Ու ցնցվում է հողն ամայի,
Ու թաղում են նրանք աստծուն:
Դռների մոտ արքայության
Բյուր դեմքերին արցունք ու ցավ,
Սև սգաքող, անթիվ մոմեր–
Դեմից– պատկերն աստծո ցուցած
Եկեղեցու հոծ թափորն է.
Երկու ուռի` անդ կացուցյալ
Նրանց դուրս գալ պիտի թողնեն:
Շրջանցում է թափորն ահա
Եկեղեցին անցնում մայթով
Ու փողոցից ահա համակ
Ներս է բերում շունչը գարնան
Օդն անապակ, նշխարահամ
Եվ արբեցնող, և հոգեթով:
Ու ձյունացիր, ու ցուրտ մի մարտ
Ասես գավիթ ելած հիմա
Անկյալների խմբի դիմաց
Մասնատուփն է բացել մի մարդ
Ու ցրել է մասունքն անգին:
Ու բացվում է այգն անաղարտ,
Ու լռում է ողջը հանգիստ,
Ու հնչում են ներսից խաղաղ
Տարածքների վրա համայն
Ընթերցված կամ սաղմոսագիրք:
Բայց կլռեն գիշերն արդեն
Շունչ ու մարմին, և հող ու ծառ
Երբ բացվի օրն ավետաբեր–
Ու կլինի մահվանն հաղթել
Խորհրդավոր մի հարությամբ:
1999 թվին, «Գարուն» ամսագրում հրատարակեցի շոտլանդացի նշանավոր պոետ Ռոբերտ Բեռնզի (կամ Բյորնսի. տես 25-ը Սիրտս Բարձր Սարերն ա) ոտանավորի բնագիրն ու դրա երեք հայերեն թարգմանությունը` Վ. Դավթյանինը, Խ. դաշտենցինն ու իմը: Հայ իրականության մեջ իմ այս էքսպերիմենտը թերևս առաջինն էր վերջին 60 տարում:
Դրանից մի տարի հետո Արտասահմանյան գրականություն ամսագիրը հրատարակեց Պուշկինի Храни меня, мой талисман ոտանավորի բնագիրն ու դրա երեք թարգմանությունը:
Կարծում եմ, որ Արտասահմանյան գրականություն ամսագրի խըմբագրությունը տեղյակ չի եղել իմ այս էքսպերիմենտից, թե չէ` ինձ է՛լ մասնակից կաներ իր էքսպերիմենտին: Հիմա բերում եմ դրանք, իմ թարգմանության երկու տարբերակ էլ ավելացնելով դրանց:
Իմ կարծիքով իմ թարգմանություններից 21.1-ը 22.1-ից լավն է: Սըրանցից երկրորդի Պահպանի՛ բառն առաջինի մեջ փոխարինած է Անտեր մի թող բառերով, ինչը ոտանավորն ավելի մտերմիկ ու ավելի հավաստի է դարձնում, որովհետև Պահպանի՛-ն գրական ոճի բառ է: Մնացած ամեն ինչով, չհաշված երրորդ տողի մի փոքրիկ տարբերությունը, այս երկուսը նույնն են:
Իմ երկու թարգմանության մեջ էլ բնագրի երկրորդ ու երրորդ տների տեղերը փոխած են, որ տեմպը չթուլանա, ու սա, իհարկե, կարելի է, ու այս թարգմանության համար նույնիսկ պարտադիր է:
Անկասկած, Կիրակոսյանի թարգմանությունը սրա հաջորդներից ավելի հաջող է, բայց չորրորդ տան առաջին տողի մետրն ուրիշ է (մի վանկն էլ ավել է), ու փակագծերի միջի հատածը դրել եմ, որ սա երևա: 9-րդ տողի մեջ էլ մի գաղտնավանկ է ավել: 5-րդ տունն անհաջող է, (ու սա անհաջող է սրան հաջորդող բոլոր թարգմանությունների մեջ), որովհետև մանվածապատ է ու անհասկանալի ու բնագրի հստակ գեղեցկությունը չունի: Արդարացված չի վերջին տան ծեր հուշը, ինչն իհարկե, վանկի ու հանգի համար է գրված:
Հետաքրքիր է Մարտիրոսյանի Պահապան եղիր ինձ-ը, որ գրված է Պահպանիր ինձ-ի փոխարեն, երևի այն պատճառով, որ թարգմանին 10 վանկանոց տողեր են պետք եղել: Բայց սա, այս Պահապան եղիր ինձ-ը, «ջարդում է» ընտրված մետրիկան, սրա բոլոր հետևանքներով հանդերձ:
Բեյլերյանի խճողված գրաբարիզմները, իմ կարծիքով, արդարացված չեն ու թարգմանությունը չեն փրկում:
Օժանդակ բայերով հանգավորելը տեղին չի, որովհետև այս տիպի հանգն իգական է (շեշտն ընկնում է նախորդ վանկի վրա) ու հայերենին բավական խորթ է ու չի բռնում ընդհանուր արական հանգերի ֆոնին (տես Թարգմանական կանոնների 3-րդ ու 21-րդ կետերը):
Թարգմանության թուլությունն ակնհայտ է ու ցավալի, որովհետև թարգմանն անպայման կարող էր ավելի շատ աշխատեր ու իր իսկ գրած լավագույն ոտանավորներին արժանի գործ ստեղծեր:
Այս թարգմանությունները ցույց են տալիս, որ.
Տողերի վանկերի թիվն ու հանգերը պահպանելը բոլորովին էլ չեն փրկում թարգմանությունը, եթե մետրիկան անհաջող է, ու ոտներն անհարթ են ու իրար չեն սազում, ու եթե թարգմանության պատկերները բնագրի դիպուկությունը չունեն, որովհետև բնագրի «սիրունությունը» մնում է չփոխադրված:
Թարգմանությունները (բացի իմոնքը) հրատարակվել են` 1/2001 «Արտասահմանյան գրականություն» ամսագրում:
***
21. *** Храни меня, мой талисман
Храни меня, мой талисман, a b b a
Храни меня во дни гоненья, 8-9-9-8
Во дни раскаянья, волненья:
Ты в день печали был мне дан.
Когда подымет океан a c c a
Вокруг меня валы ревучи, 8-9-9-8
Когда грозою грянут тучи –
Храни меня, мой талисман.
В уединеньи чуждых стран, a d d a
На лоне скучного покоя, 8-9-9-8
В тревоге пламенного боя
Храни меня, мой талисман.
Священный сладостный обман, a e e a
Души волшебное светило... 8-9-9-8
Оно сокрылось, изменило...
Храни меня, мой талисман.
Пускай же век сердечных ран a f f a
Не растравит воспоминанье. 8-9-9-8
Прощай, надежда, спи желанье,
Храни меня, мой талисман.
***
Թարգման` Մ. Հարությունյան
Անտեր մի՛ թող, իմ թալիսման: a b b a՛
Քեզ դա՛ռն օր էր, որ ինձ տվին, 8-8-8-8
Անտեր մի թող – է՛ն օրերին,
Երբ հալածվեմ, զղջամ կամ լամ:
Տխուր ըլնեմ, պարապ մնամ, a՛ b b a
Թոհ ու բոհին, շոգին, տապին, 8-8-8-8
Մենա՛կ ըլնեմ օտար ափին, –
Անտեր մի՛ թող, իմ թալիսման:
Երբ էլ հելնեն ծովերն «էլման», a b՛ b՛ a
Սաղ աշխարհն էլ սառուց կապի, 8-8-8-8
Որ կայծակն է՛լ տափին խփի, –
Անտեր մի՛ թող, իմ թալիսման:
Սուրբ էրազս ջահի նման` a a՛՛՛ a՛՛՛ a
Հոգուս արև՛ն էր մոգական... 8-8-8-8
Ուրացա՛վ ինձ լուսիս վկան, –
Անտեր մի՛ թող, իմ թալիսման:
Թո դա՛ր ու օր, դա՛վ ու հմա a՛ b՛՛ b՛՛՛ a
Ձեռ չտա՛ իմ վերքոտ հուշին: 8-8-8-8
Մնաք բարո՛վ, իղձ ու հույս իմ, –
Անտեր մի՛ թող, իմ թալիսման:
Թարգման` Մ. Հարությունյան
Պահպանի՛ ինձ, իմ թալիսման,
Քեզ դա՛ռն օր էր, որ ինձ տվին,
Պահպանի՛ հենց... է՛ն օրերին,
Երբ հալածվեմ, զղջամ կամ լամ:
Տխուր ըլնեմ, պարապ մնամ,
Թոհ ու բոհին, շոգին, տապին,
Մենա՛կ ըլնեմ օտար ափին, –
Պահպանի՛ ինձ, իմ թալիսման:
Երբ էլ հելնեն ծովերն «էլման»,
Սաղ աշխարհն էլ սառուց կապի,
Որ կայծակն է՛լ տափին խփի, –
Պահպանի՛ ինձ, իմ թալիսման:
Սուրբ էրազս ջահի նման`
Հոգուս արև՛ն էր մոգական...
Ուրացա՛վ ինձ լուսիս վկան, –
Պահպանի՛ ինձ, իմ թալիսման:
Թո դա՛ր ու օր, դա՛վ ու հմա
Ձեռ չտա իմ վերքոտ հուշին:
Մնաք բարո՛վ, իղձ ու հույս իմ, –
Պահպանի՛ ինձ, իմ թալիսման:
***
Թարգման` Ֆրուզիկ Կիրակոսյան
Պահպանիր ինձ, իմ թալիսման, a b b a՛՛՛
Օրերում իմ վտարանդի, 8-8-8-8
Օրերում իմ զղջման, խանդի.
Տխուր օր էր, որ ինձ հասար:
Երբ օվկիանն է ելնում ցասման a c c՛ a
Ալիքներով իր շառաչուն, 8-8-8-8
Երբ ամպրոպն է գլխիս շաչում,
Պահպանիր ինձ, իմ թալիսման:
Անդորր գրկում հեգ {ը}սպասման, a d d a՛՛
Մենության մեջ – խորթ ափերում, 8-8-8-8
Մարտի տագնապ ու տապերում
Պահպանիր ինձ, իմ թալիսման:
Խաբկանք էր {/} քաղց{ը}ր ու սրբազան a e e a
Հոգու արևը անհատնում... 8(9)-8-8-8
Նա լքել է, պահվել մթնում...
Պահպանիր ինձ, իմ թալիսման:
Թող վերքերը սրտիս դիզված f b b a
Չփորփրի էլ հուշը ծեր: 8-8-8-8
Հեռացիր, հույս, քնեք, իղձեր,
Պահպանիր ինձ, իմ թալիսման:
Թարգման` Արմեն Մարտիրոսյան
Պահապան եղիր ինձ, իմ թալիսման: a b b a՛
Պահիր օրերում իմ հալածանքի, 10-10-10-10
Եվ զղջման պահին, և հեծեծանքի, –
Ինչպես սև մի օր եղար պահապան:
Երբ որ շառաչի օվկիանը ելման, a a՛ c a
Շուրջս ալիքներ ահեղ դղրդան, 10-10-10-10
Երբ ամպրոպածին ամպը որոտա,–
Պահապան եղիր ինձ, իմ թալիսման:
Օտար ափերում մենակ դեգերման a d d՛ a
Ե՛վ ձանձրույթ բերող անդորրի գրկում, 10-10-10-10
Ե՛վ տագնապներում` մարտի փոթորկուն,–
Պահապան եղիր ինձ, իմ թալիսման:
Քաղցրությամբ ցողված խաբկանք սրբազան... a d՛՛՛ d՛՛ a
Եվ կախարդական լուսատու հոգու, 10(11)-10-10-10
Որը ինձ լքեց, հեռացավ թաքուն, –
Պահապան եղիր ինձ, իմ թալիսման:
Սրտիս վերքերը թող որ հավիտյան a e e a
Էլ չփորփրեն հուշերը անլույս: 10-10-10-10
Քնի՛ր, իմ բաղձանք, մնաս բարով, հույս, –
Պահապան եղիր ինձ, իմ թալիսման:
***
Թարգման` Հրաչյա Բեյլերյան
Լեր ապավեն, իմ թալիսման, a b c a՛
Այն օրերին, երբ հալածեն ինձ, 8-9-9-8
Երբ մեղանչեմ, բախտս կոծե՛մ իսկ.
Լե˜ր դառն օրվա քաղցրիկ ընծան:
Երբ փոթորկվում է օվկիանն – e f f a
Իմ շուրջ բոլորը մռնչում է, 8-9-9-8
Շանթեղ ամպրոպը երբ գոչում է, –
Լեր ապավեն, իմ թալիսման:
Խորթ վայրերում իմ մենության, a f f a
Երբ մունջ ձանձրույթն ինձ պարուրում է, 8-9-9-8
Ահեղ մարտի բոց ու հուրում էլ
Լեր ապավեն, իմ թալիսման:
Անուշ խաբկանքը սրբազան a g h a
Հոգվույս դյութանքն ու լուսատուն էր... 8-9-9-8
Կոծկվել թաքույց դրժել է հունը...
Լեր ապավեն, իմ թալիսման:
Սրտիս վերքերն իմ ամենայն a i j a
Հուշի խոցմամբ թող չտանջե՛ն ինձ: 8-9-9-8
Հու՛յս, հեռացի˜ր. ննջե՛ք, տենչե˜ր իմ.
Լեր ապավեն, իմ թալիսման:
М. Б.
Я покидаю город, как Тезей –
свой лабиринт, оставив Минотавра
смердеть, а Ариадну – ворковать
в объятиях Вакха.
Вот она, победа!
Апофеоз подвижничества. Бог
как раз тогда подстраивает встречу,
когда мы, в центре завершив дела,
уже бредем по пустырю с добычей,
навеки уходя из этих мест,
чтоб больше никогда не возвращаться.
В конце концов, убийство есть убийство.
Долг смертных ополчаться на чудовищ.
Но кто сказал, что чудища бессмертны?
И, дабы не могли мы возомнить
себя отличными от побежденных,
Бог отнимает всякую награду,
тайком от глаз ликующей толпы,
и нам велит молчать. И мы уходим.
Теперь уже и вправду – навсегда.
Ведь если может человек вернуться
на место преступления, то туда,
где был унижен, он придти не сможет.
И в этом пункте планы Божества
и наше ощущенье униженья
настолько абсолютно совпадают,
что за спиною остаются: ночь,
смердящий зверь, ликующие толпы,
дома, огни. И Вакх на пустыре
милуется в потемках с Ариадной.
Когда нибудь придется возвращаться…
Назад. Домой. К родному очагу.
И ляжет путь мой через этот город.
Дай Бог тогда, чтоб не было со мной
двуострого меча, поскольку город
обычно начинается для тех,
кто в нем живет, с центральных площадей
и башен,
А для странников – с окраин.
1967
9-րդ տարբերակը
Մ. Բ.
Էթո՛ւմ եմ քաղաքից, ոնց որ Թեսևսը2 գնաց
իրա լաբիրինթոսից, թողնելով Մինոտավրոսին3,
որ նեխի ու հոտի, ու Արիադնեն4 էլ-
ղունղունա՛ Բաքոսի5 գրկում:
’Սենց են հաղթում, ա՛յ:
Հենց է՛ս ա սահմանը նորագործության:
Տերն է՛ն վախտ ա մեզ դեմուդեմ հանում, երբ
գործ ու բան կենտրոնում պրծած ու ավարը ձեռներըս,
խարխափում ենք չոր ու ցամաք չոլում ու
հավիտյա՛ն էթում ենք էս յաներից, որ էլ
ո՛չ մի օր հետ չդառնանք:
Ինչ էլ անես` սպանդը մնում ա սպանդ:
Մահկանացուն պտի մեն-մենակ չըհելնի՛ հրեշի դեմ:
Բայց ախր ո՞վ ասաց, որ հրեշներն անմահ են:
Ու որ գոռոզ-գոռոզ չհամարենք, որ նման չենք
պարտվածի, Տերը, ցնծուն ամբոխից թաքուն,
մեզնից խլում ա ամե՛ն պարգև ու ասում,
որ ծպտո՛ւն չհանենք: Մենք էլ` թողո՛ւմ ենք ու էթում:
Էս անգամ` արդեն հավիտյան: Ու չնայած մարդ
կարա՛ հետ դառնա տե՛ղն իրա հանցանքի,
մե՛կ ա, չի կարա դառնա է՛ն մի տեղն ուր –
ստորացրե՛լ են իրան:
Ու ըստեղ է՛լ են երկնքի ծրագրերն ու
ստորանալու մեր հուշ ու զգացմունքը
է՛ն ձև բռնում իրար, որ հետևը մնում ա –
գիշե՛ր ու նեխող ու հոտող գազան6 ու
ցնծուն ամբոխ ու շե՛նք ու լուս: Ու անապատի
մթընշաղում – Բաքո՛սն ա Արիադնեի հետ ղունղունում:
Բայց մի օր, ստիպված, հե՛տ եմ դառնալու:
Դառնալու եմ տո՛ւն, օջա՛խըս հարազատ:
Ու ճամփես անցնելու ա էս քաղաքով:
Ու աստվա՛ծ չանի, որ մոտս հանգարծ
ածելի թո՛ւրըս ըլնի, որտեվ չնայած
քաղաքն իրա բնակիչների համար
սկսվում ա կենտրոնի պարիսպ ու հրապարակից7,
բայց թափառականի՛ 8 համար`
սկսվում ա – փեշերի՛ց:
1. Լիկոմեդեսը Սկիրոս կղզու արքան էր: Ըստ Արիստոտելից արված քաղվածքների` Թեսևսը եկավ Սկիրոս, որ կղզին տեսնի, ու Լիկոմեդեսը, վախենալով, որ Թեսևսն իր ձեռից կխլի իշխանությունը, Թեսևսին ժայռից ցած գլորեց ու սպանեց (Արիստոտել, «Աթենական հասարակարգը»): Հենց սրա համար էլ այս ոտանավորի վերնագիրը թերևս մեկնըվի այսպես. «Մահվանն ընդառաջ»:
2. Արիստոտելը (նույն տեղը) ասում է, որ առաջինը Թեսևսն էր, որ Աթենքում հավասարություն հռչակեց, որ շատ ժողովուրդ հավաքվի քաղաքը, ու Աթենքը բարգավաճի:
3. Ըստ առասպելի` Թեսևսը մտավ Մինոս արքայի լաբիրինթոսն ու սպանեց Մինոսի տավարին` Մինոտավրոս մարդ-եզանը:
4-5. Լաբիրինթոս մտնելուց առաջ Թեսևսին սիրահարված Արիադնեն, Մինոսի դուստըրը, Թեսևսին մի կծիկ թել տվեց, որ Թեսևսը թելը բացելով գնա ու չմոլորվի ու դուրս գալու ճամփեն գտնի: Երախտամոռ Թեսևսը, տուն դառնալու ճամփին, Արիադնեին թողեց մի երևի անմարդաբնակ կղզում, իբր աստվածների հրամանով ու իբր նվեր Բաքոսին:
Բաքոսն սկզբում անձնավորում էր եզան կամ ցլի պաշտամունքը: Այս ոտանավորի մեջ Բաքոսն ու հրեշ ասվածը, անկասկած, կոմունիստական կուսակցության խորհրդանըշերն են:
6. Երևի նկատի ունի դամբարանում դրած Լենինին ու Ստալինին:
7. Երևի Բրոդսկին նկատի ունի Կարմիր հրապարակն ու Կրեմլը:
Բրոդսկուն 1964 թվին Մոսկվայից աքսորել էին Արխանգելսկի մարզը:
8. Թերևս նկատի ունի իր պես աքսորվածներին:
Թարգման` Ն. Աթաբեկյան
Մ. Բ.
Քաղաքն եմ լքում, / ինչպես Թեսևսն իր / լաբիրինթոսը՝ /
Մինոտավրոսին / թողնելով այնտեղ, / որ գարշահոտի՛ /
և Արիադնեին՝ / Բաքոսի գրկում /
սեր ղունղունալու: /
Հաղթանա՛կն ահա: /
Հաղթահանդեսը / մեծագործության:
Աստված այնժամ է / հանդիպում սարքում,
երբ կենտրոնում մեր / գործը ավարտած՝ /
դեգերում ենք դեռ / ամայուտներում՝ / որսը ձեռներիս, /
ընդմիշտ մեկնելով / այս վայրերից, որ /
այլևս երբեք / չվերադառնանք: /
Վերջապես, միշտ էլ / սպանությունը / սպանություն է: /
Մահկանացուի / պարտքը՝ որ խմբվեն, /
Մարտի ելնելով / հրեշների դեմ: /
Բայց ո՞վ է ասել, / թե հրեշները / անմահ են լինում: /
Ու որպեսզի մենք / մեզ պարտվածներից / բարձր չդասենք, /
Աստված խլում է / ցանկացած պարգև՝ /
ցնծուն ամբոխի / աչքերից թաքուն: /
Ու հրամայում, / որ լռենք: Ու մենք / մեկնում ենք անդարձ: /
Հիմա արդեն և- / իսկապես ընդմիշտ: /
Չէ որ եթե մարդ / կարող է կրկին /
վերադառնալ իր / հանցանքի վայրը,
ապա այնտեղ, ուր / ստորացվել է, /
դառնալ չի կարող: /
Եվ այս կետում են / ծրագիրն Աստծո /
ու նվաստացման / մեր զգացումը / այնպես համընկնում, /
որ մեր թիկունքում / մնում են՝ անթարթ /
գիշերը, նեխող / գազանը, ցնծուն / ամբոխները և /
տները՝ իրենց / խուլ կրակներով:
Բաքոսն է մթնում / դեռ ղունղունում իր / Արիադնեի հետ:
Ես երբևէ ստիպված եմ վերադառնալ…
Ե՛տ: Դեպի տուն: Հայրենական օջախի մոտ:
Եվ իմ ճամփան այս քաղաքի միջով կանցնի:
Աստված տա, որ այնժամ / ինձ հետ
չլինի / իմ սուրը երկսայր. սովորաբար քաղաքները,
նրանց համար, որ ապրում են քաղաքներում,
սկսվում են կենտրոնական հրապարակ-աշտարակից
Արվարձանից - եկվորների համար սակայն:
***
22. Այս ոտանավորն ազատ ոտանավոր է, ու այնքան է ազատ, որ արձակից համարյա չի տարբերվում: Իրոք, ահա սրա արձակով փռած տարբերակը.
Я покидаю город, как Тезей – свой лабиринт, оставив Минотавра смердеть, а Ариадну – ворковать в объятиях Вакха.
Вот она, победа! Апофеоз подвижничества.
Бог как раз тогда подстраивает встречу, когда мы, в центре завершив дела, уже бредем по пустырю с добычей, навеки уходя из этих мест, чтоб больше никогда не возвращаться.
В конце концов, убийство есть убийство.
Долг смертных ополчаться на чудовищ.
Но кто сказал, что чудища бессмертны?
И, дабы не могли мы возомнить себя отличными от побежденных, Бог от֊нимает всякую награду, тайком от глаз ликующей толпы, и нам велит молчать.
И мы уходим.
Теперь уже и вправду – навсегда.
Ведь если может человек вернуться на место преступления, то туда, где был унижен, он придти не сможет.
И в этом пункте планы Божества и наше ощущенье униженья настолько абсолютно совпадают, что за спиною остаются: ночь, смердящий зверь, ликующие толпы, дома, огни. И Вакх на пустыре милуется в пот/ ёмках с Ариадной.
Когда нибудь придется возвращаться… Назад. Домой. К родному очагу. И ляжет путь мой через этот город.
Дай Бог тогда, чтоб не было со мной двуострого меча, поскольку город обычно начинается для тех, кто в нем живет, с центральных площадей и башен, а для странников – с окраин.
Աթաբեկյանը սա դարձրել է սպիտակ ոտանավոր, այսինքն, դարձրել է չափածո` հինգ վանկանոց ոտքերվ (մեկ-մեկ այս սկզբունքը խախտելով) անհանգ ոտանավոր: Սա ցույց տալու համար նշել եմ թարգմանության հատածները: Վերջին ութ տողը արձակ է (թե որ չհաշվենք` ինձ հետ չլինի / իմ սուրը երկսայր կտորը), ինչը տարօրինակ կթվա, թե որ չմտածենք, որ թարգմանն ուղղակի չի կարողացել այս տողերն է՛լ ռիթմավորի:
Պարզ է, որ այս ոտքերի մեծ մասն արհեստական է: Ափսոս, բայց մեր հայ պոետներից ոմանք (օրինակ, Սոնա Վանը) գրում են դասական մետրերով, ու հետո գրածն այնպես են տողատում, որ չերևա, որ ոտանավորը դասական մետրով է, ու որ կարդացողը մտածի, թե գրածը վերլիբր է (ազատ ոտանավոր է), ու հեղինակն էլ «ժամանակակից» է, ավանգարդիստ է:
Իմ թարգմանության ծանոթագրություններից լրիվ պարզ է, որ 22.2-ի թարգմանը, մեղմ ասած, լավ ծանոթ չի եղել թե՛ ոտանավորի ներկայացրած նյութին, թե՛ հունական առասպելներին, թե՛ Բրոդսկու կենսագրությանը:
22.2-ի վերջից հաշված չորրորդ տողի միջակետն ապացուցում է, որ թարգմանը չի հասկացել բնագրի ողջ իմաստը: Միջակետի տեղը պիտի լիներ ըստորակետ ու հետո էլ` «որովհետև»: Իրոք, վերջին տունը համեմատեք բնագրի ու իմինի վերջին տան հետ: Այս տան մեջ Բրոդսկին ասում է, որ «թե որ աքսորից հետ եմ դարձել ու սուրս էլ ձեռս ա էղել, արվարձաններից սկսած, այսինքն, հենց քաղաք մտնելուց, կոտորելու եմ սա´ղ տականքներին, ցեկայի ու պոլիտբյուրոյի սա´ղ անդամներին ու սաղ խոշոր բոլշևիկներին»:
Նշել եմ մի երկու անկապ տող ու մի չըհայերեն կապակցություն` «... Ես երբևէ ստիպված եմ վերադառնալ … Հայրենական օջախի մոտ»: Պիտի (գոնե) լիներ` «... Ես երբևէ ստիպված վերադառնալու եմ … Հայրենական օջախըս»:
***
23. 1 ЯНВАРЯ 1965 ГОДА
Волхвы забудут адрес твой. a a a b c c c b
Не будет звезд над головой. 8-8-8-6-8-8-8-6
И только ветра сиплый вой
расслышишь ты, как встарь.
Ты сбросишь тень с усталых плеч,
задув свечу пред тем, как лечь,
поскольку больше дней, чем свеч
сулит нам календарь.
Что это? Грусть? Возможо, грусть. d d d e f f՛ f e
Напев, знакомый наизусть. 8-8-8-6-8-8-8-6
Он повторяется. И пусть.
Пусть повторится впредь.
Пусть он звучит и в смертный час,
как благодарность уст и глаз
тому, что заставляет нас
порою вдаль смотреть.
И молча глядя в потолок, g g g՛ b՛ h h h b՛
поскольку явно пуст чулок, 8-8-8-6-8-8-8-6
поймешь, что скупость – лишь залог
того, что слишком стар.
Что поздно верить чудесам.
И, взгляд подняв свой к небесам,
ты вдруг почувствуешь, что сам –
чистосердечный дар.
Թարգման` Մ. Հարությունյան
Հասցեդ՝ մոգերն է՛լ չեն հիշի1: a a՛ a b c c c b՛
Մո՛ւթ կըլնի երկնքիդ կաշին: 8-8-8-6-8-8-8-6
Քամին օր ու մոմ կմաշի
ու ձենն էլ` կլսես:
Սրտիցդ հովը թա՛փ կտաս,
մոմի է՛լ չես ուզի, որ ձեռ տաս,
օր շատ կա, բայց ի՞˜նչ իմանաս՝
քանի՛ մոմ կա մեզ:
Ցա՞վ ա. էս ի՞նչ ա, որ չանցավ: d d d e f f՛ f՛՛ e՛
Հին ու ջրի պես անգիր ցավ: 8-8-8-6-8-8-8-6
Ծակեց ու կանչեց՝ մոտեցավ,
Ո˜նց ա ‘սենց եռում:
Մեռնելուս օրն է՛լ թո կանչի,
թե, «փառք` է՛ն բերան-ականջին,
որ ասաց, էլ քեզ մի՛ տանջի՝
աչքդ քից հեռուն»:
Օճորքին կնայես էս անգամ, g g՛ g՛ h i i՛ i՛ h
ջեբդ ծակ ու կասես, հանգավ, 8-8-8-6-8-8-8-6
ժլատին հի՛նգ օր2 դիմացավ,
իմըս` քիչ պակաս:
Ու հույս չի՛ մնա հրաշքի:
Բայց աչքըտ կքցես երկնքին
ու կզգաս, որ սրտա՛նց ու անգին
ընծա՛ ես, որ կաս:
1. Թերևս «մոգերը» բառով Բրոդսկին նկատի ունի Հին Կտակարանի Ծննդոցի ա'յն մոգերին, որ իբր աստղերին հետևելով, եկան նորածին Քրիստոսի մոտ: Տես մանավանդ 2-րդ տողը, ինչը նշանակում է՝ «ուղեցույց աստղ չես ունենա»:
2. Պարսկական տրադիցիայում ասում էին. «Էս հնգօրյա աշխարհում», այսինքն, «էս անցավոր ու կարճատև աշխարհում»:
Թարգման` Ն. Աթաբեկյան
Մոգերն հասցեդ կմոռանան: a a՛ b c b՛ b b՛՛ c
Երկինքն աստղ չի ունենա: 8-8-8-8-8-8-8-8
Միայն քամու ողբը համառ
կլսվի հին օրերի պես:
Ստվերդ խոնջ կնետես վար
նախքան մոմը մարելն: Անվառ
մոմերից շատ օր է հիմա
օրացույցը խոստանում մեզ:
Տխրությու՞նն է: Գու՛ցե: Անգին d e e f g g g f՛՛
մեղեդի, որ գիտենք անգիր: 8-8-8-8-8-8-8-8
Կրկնվում է. շարունակիր՝
թող կրկնվի հետո նաև:
Թող հնչի և մահվան շնչում
մեր պարտական ձայնն ականջում
նրա, որ մեզ վեր է կանչում՝
ստիպելով հեռուն նայել:
Լուռ զննելով օճորք ու դուռ, h h՛ h՛՛ i h՛ h՛՛՛ g i՛
երբ գրպանդ դատարկ է, դու 8-8-8-8-8-8-8-8
կհասկանաս՝ ժլատությունն
ասում է սոսկ, որ ծերացար:
Ուշ է. հրաշք չի լինելու,
և հայացքդ հառած հեռուն՝
վերը, անվերջ երկինքներում,
կզգաս- դո՛ւ ես սրտանց ընծան:
23. Բրոդսկու այս ոտանավորը, կառուցվածքով է՛լ, հանգերի սիստեմով է՛լ, ու ալիտերացիաների ու ասոնանսների հավաքածուով է՛լ շատ լավն է, բայց թարգմանական դժվար խնդիր է, մանավանդ վերջին տան երրորդ ու չորրորդ տողերինը:
23.2-ի ընդգծածս ն հոդի մասին տես 6.7 կետը (Ի՞ՆՉ Է ՎԻԼԱՆԵԼԸ): Այս թարգմանության հիմնական թերությունը առանձին տողերի տրամաբանության անկապությունն է: Օրինակ, վերցնենք առաջին չորս տողը: Պարզ չի, թե ո՞ւմ «երկինքն աստղ չի ունենա», ու ո՞ւմ ականջին կլսվի քամու ողբը «համառ», (ու ինչո՞ւ «համառ», չնայած պարզ է, որ այս «համառը» գրված է հետագայի «անվառի» համար), այնինչ, բնագիրը հստակ դիմում է կարդացողին: 16-րդ տողը ռուսիզմ է, որովհետև այդ տողում բայի տեղը գրված է` «նայել» անորոշ դերբայը, ինչը այսօրվա հայերեն լեզվում միայն ու միայն գոյական է, ու երբեք չի կարող բային փոխարինի (տես Գրականության ցուցակից` 1-ը):
Տրամաբանական այս անկապությունը շարունակվում է մինչև վերջ, տհաճ մի «համառությունով», ինչը, իհարկե, Բրոդսկու ո՛չ ասածից է որևէ բան թողնում, ոչ է՛լ ասածս իռացիոնալ սիրունությունից:
Հանգերից չեմ խոսում, դրանք համարյա չկան, կամ ահավոր աղքատ են: Այս «ոտանավորը» ոչ մի կարգին հայերեն բան չի ասում, ուրեմն, անընդունելի է:
24. Բեռնզի այս մի ոտանավորը թարգմանել եմ հինգ օրում, ու օրեկան աշխատել եմ ամենաքիչը` 10-12 ժամ: Խամ մարդը կասի. «Դրա էղածն ի՛նչ ա որ, ընդամենը` 16 տող»:
Բայց այս 16 տողի վերջին 37-38-րդ տարբերակների չնչին փոփոխություններն արել եմ սկսելուց մոտ 10 տարի հետո: Սկսել եմ մոտ 12-13 տարի առաջ: Սա պիտի որ պրոֆեսիոնալին (սկսնակին էլ) ասի, թե թարգմանությունն ինչքան դժվար գործ է:
Լավ թարգմանն իր արած գործից երբեք գոհ չի մնում, միշտ ասում է. «Կարայի ավելի լավ անեի»:
Իմ թարգմանություններից ամեն մեկը մշակել եմ, միջին հաշվով, 15-20 անգամ, մեկ-մեկ էլ, հազվադեպ, 40-50 ու նույնիսկ մի 100 անգամ: Սկզբունք ունեմ, դուրըս չեկավ, գոնե մի քիչ Թումանյանի Ձմեռվա իրիկունի պես սիրուն չեղավ (գոնե իմ կարծիքով), դեն եմ շպրտում: Այս սկզբունքը չեմ խախտում:
Ճիշտ է, «մուղամով» ինձ է՛լ եմ գովում, բայց սա ասում եմ, որ սկսնակներն իմանան, թե թարգմանությունն ինչքան լուրջ գործ է:
Ես գյուղացի եմ (Մալիշկայից), ու գյուղական բոլոր գործերն էլ արել եմ, ու լավ գիտեմ, թե որ գործն ի՛նչ դժվարություն ունի: Ոտանավոր գրելու կամ թարգմանելու գործը իմ արած ֆիզիկական բոլոր գործերից դըժվար է: Ես սա լա՛վ գիտեմ: Ու ով սա չի հասկանում, թող ո՛չ թարգմանություն անի, ոչ է՛լ ոտանավոր գրի:
Ոտանավոր ունեմ, որ 1989 թվից մինչև 2005 թիվը «դզմզել» եմ: Հաստատ, մի հարյուր տարբերակ եմ փորձել, մինչև այդ ոտանավորն էլ չեմ կարողացել փոխեմ: Թարգմանությունն էլ է նույն բանը:
Գրողը չպիտի ծույլ լինի, չպիտի միայն հայերեն իմանա` ու մեկ էլ մի քիչ ռուսերեն կամ մի քիչ անգլերեն ևն: Թե որ այս տեսակ գիտելիքը Ղազարոս Աղայանի օրերին ներելի էր (տես իր հուշերը), հիմա անթույլատրելի է:
Սրա թարգմանելու դժվարությունս առաջին տունն էր, որտեղ հեղինակն ասում է, թե իր «սերը կամ յարը նման է կարմիր-կարմիր վարդի»: Սա ականջիս ահավոր շտամպ, ահավոր «ռաբիզ» ու «աշղական» էր թըվում: Սրա համար էլ պատկերները մի թեթև փոխեցի, որ այդ տպավորությունը վերանա:
Իհարկե, վերջին տարբերակի անհավասար վանկերն ինձ է՛լ են մտահոգում, բայց կարեցածս սա՛ էր, ու այդ վանկերն էլ` շա՛տ-շատ էին պետք, սրա համար էլ թողեցի, չնայած որ «իմ սեր» բառերը ջնջեի, այնքան էլ բան չէր փոխվի: Ինչ որ է, ճաշակի հարց է:
ծովե՛րնամենիմսե՛ր բառերը դիտմամբ եմ միացրել, որովհետև ուզում եմ, որ դրանք իրար միացրած կարդան:
***
O my Luve is like a red, red rose
That’s newly sprung in June;
O my Luve is like the melody
That’s sweetly played in tune.
So fair art thou, my bonnie lass,
So deep in luve am I;
And I will luve thee still, my dear,
Till a’ the seas gang dry.
Till a’ the seas gang dry, my dear,
And the rocks melt wi’ the sun;
I will love thee still, my dear,
While the sands o’ life shall run.
And fare thee weel, my only luve!
And fare thee weel awhile!
And I will come again, my luve,
Though it were ten thousand mile.
***
24.1. ԿԱՐՄԻ˜Ր, ԿԱՐՄԻ՛Ր ՎԱՐԹԸ
Թարգման` Մ. Հարությունյան
38-րդ վարյանտը
Հարսըս՝ հենց նո՛ր բացված վա՛րթ ա ոնց որ, a b c b
Կարմի˜ր – կարմի՛ր, լուս մայիսին, 10-8-10-8
Հարսըս ոնց որ՝ պաղ ախպո՛ւր ա սըրսուռ,
Որ խնդո՛ւմ ա մութուլուսին:
Շա՛տ ես սիրուն ախըր, իմ հա՛րս, իմ սե՛ր, d e d e
Ու քու՛նն եմ հա՛ – ճամփեքն էլ ուր է՛լ տանեն, 10-10-10-8
Կսիրեմ ու կսիրե՛մ քեզ, իմ սեր –
Մինչև ցամքեն ծովե՛րն ամեն:
Մինչև ցամքեն… ծովե՛րնամենիմսե՛ր – d f d f
Քարն է՛լ հալվի արևի տակ, 10-8-10-12
Քո՛ւնը կըլնեմ, քանի հլը, իմ սե՛ր
Երգրի վրա չի՛ կըդրվե` լո՛ւսը սիպտակ:
Ու հլը որ՝ մնաս բարո՛վ, միա՛կ իմ սեր, d g d g
Բարո՛վ մնաս, որտեվ պտի հելնեմ, 12-10-10-10
Բայց դե մե՛կ ա, հե՛տ եմ գալու, իմ սեր –
Թեկուզ հազզա՛՛ր միլյոն… դե՛նը ըլնեմ:
24.1-ա ***
28-րդ վարյանտը
Սերըս ախըր հենց նո՛ր բուսնած վա՛րթ ա դալար`
Ցող ու ծիծաղ` լուս մայիսին,
Դալար սեըս պաղ ախպո՛ւր ա խնդուն`
Որ բխում ա մութուլուսին:
Շա՛տ ես սիրուն ախըր, շա˜տ-շատ, իմ հա՛րս իմ սեր,
Ու քունն եմ միշտ` ճամփեքն ուր է՛լ տանեն,
Կըսիրեմ ու կըսիրեմ քեզ, մինչեվ...մինչեվ իմ սեր,
Մինչեվ ցամքեն ծովե՛րն ամեն:
Մինչե՛վ ցամքեն` ծովե՛րնամենիմսե՛ր –
Քարն է՛լ հալվի արեվի տակ,
Քո՛ւնը կըլնեմ, քանի հըլը... քանի՛ հըլը իմ սե՛ր
Երգրի վրա չի՛ կըդրվե` լո՛ւսը սիպտակ:
Ու հլը որ՝ մնաս բարով, մնաս բարո՛վ իմ սեր,
Բարո՛վ մնաս, որտեվ պտի հելնեմ,
Բայց դե մեկ ա` հե՛տ եմ գալու, իմ սեր`
Թեկուզ հարու՛՛ր հազզա՛՛ր միլյոն մղոն հեռո՛ւ ըլնեմ:
***
24.1-բ ***
19-րդ վարյանտը
Սերըս ախըր հենց նոր բուսնած վա՛րթ ա դալար`
Ցող ու ծիծաղ` լուս մայիսին,
Դալար սեըս ոնց որ զանգ ա զնգուն,
Զնգուն զանգ ա` մութուլուսին:
Շա՛տ ես սիրուն ախըր, շա՛տ-շատ, դալար իմ սեր,
Ու քունն եմ միշտ` ճամփեքն ուր էլ տանեն,
Կըսիրեմ ու կըսիրեմ քեզ, մինչեվ, դալար իմ սեր,
Մինչեվ ցամքեն ծովե՛րն ամեն –
Մինչե՛վ ցամքեն` ծովերն ամենիմսեր –
Ժեռն է՛լ հալվի արեվի տակ,
Քո՛ւնը կըլնեմ մինչեվ իմ սե՛ր,
Մինչեվ կյանքում չի կըդրվե լուսը սիպտակ:
Բայց հլը որ՝ մնաս բարով միակ իմ սեր,
Բարո՛վ մնաս, որտեվ պտի հելնեմ,
Ու որ հարու՛ր հազար միլյոն մղոն հեռո՛ւ ըլնեմ,
Հետ եմ գալու, մեկ ա, քաղցր իմ սեր:
***
24.1-գ ***
17-րդ վարյանտը
Սերըս հենց նոր բուսնած վա՛րթ ա դալար`
Ծիծաղ ու խինդ` լուս մայիսին,
Դալար սերըս ոնց որ զանգ ա զվարթ,
Զվարթ զա՛նգ ա` մութուլուսին:
Շա՛տ ես սիրուն ախըր, շա՛տ-շատ, դալար իմ սեր,
Ու քո՛ւնն եմ միշտ` ինչ էլ անեն,
Ու քունն եմ միշտ` մինչեվ, դալա՛ր իմ սեր,
Մինչեվ ցամքեն ծովե՛րն ամեն:
Մինչե՛վ ցամքեն` ծովերն ամեն իմ սեր –
Ժեռն էլ հալվի արեվի տակ,
Քո՛ւնը կըլնեմ մինչեվ, դալար իմ սեր
Լեռը դառնա անդո՛ւնդ անտակ:
Մնաս բարով առժամ, սե՛ր իմ միակ,
Բարո՛վ մնաս` պտի հելնեմ,
Բայց հե՛տ կգամ, սեր իմ միակ,
Բյուր մղոն էլ` հեռու ըլնեմ:
24.1-դ ***
16-րդ վարյանտը
Սերըս` հենց նոր բուսնած` դալար մի վա՛րթ,
Ծիծաղ ու խինդ` լուս մայիսին,
Սեըս դալար` ոնց որ աղոթք զվարթ,
Զվարթ աղոթք` մութուլուսին:
Շա՛տ ես սիրուն ախըր, շա˜տ-շա՛տ, դալար իմ սեր,
Ու քո՛ւնն եմ միշտ` ինչ էլ անեն,
Ու քունն եմ միշտ` մինչեվ, դալարիմսեր,
Մինչեվ ցամքեն ծովե՛րն ամեն:
Մինչե՛վ ցամքեն` ծովերն ամեն իմ սեր –
Ժեռն էլ հալվի արեվի տակ,
Քո՛ւնը կըլնեմ մինչեվ, դալար իմ սեր
Լեռը դառնա վիրաբ անտակ:
Մնաս բարով առժամ, սե՛ր իմ միակ,
Բարո՛վ մնաս` պտի հելնեմ,
Բայց հե՛տ կգամ, սեր իմ միակ,
Բյուր մղոն էլ` հեռու ըլնեմ:
***
24.1-ե ***
11-րդ վարյանտը
Հարսըս անմեղ` ոնց որ... ոնց որ մի վա՛րթ`
Ծաղիկ ու խինդ` լուս մայիսին,
Հարսըս անմեղ` ոնց որ աղոթք զվարթ,
Զվարթ աղոթք` մութուլուսին:
Շա՛տ ես սիրուն, շա˜տ-շա՛տ, անմեղ իմ հարս,
Ու քո՛ւնն եմ միշտ, ինչ էլ անեն,
Ու քունն եմ միշտ` մինչեվ, անմեղ իմ հարս –
Մինչեվ ցամքեն ծովե՛րն ամեն:
Մինչե՛վ ցամքեն ծովերն ամեն իմ հարս,
Քա՛րը հալվի արեվի տակ,
Ու քո՛ւնն եմ միշտ, մինչև, անմե՛ղ իմ հարս,
Սար չի՛ դառե` վիրաբն անտակ:
Բարո՛վ մնաս հըլը, հա՛րս իմ միակ,
Որտեվ արթե՛ն պտի հելնեմ,
Բայց հե՛տ կգամ էլի, հա՛րս իմ միակ,
Բյուր մղոն էլ` հեռու ըլնեմ:
***
24.1-զ ***
5-րդ վարյանտը
Հարսըս ոնց որ... ոնց որ մի վա՛րթ –
Ծաղիկ ու խինդ` լուս մայիսին,
Հարսըս ոնց որ աղոթք զվարթ,
Զվարթ աղոթք` մութուլուսին:
Շա՛տ ես սիրուն, շա˜տ-շա՛տ, իմ հարս,
Ու քո՛ւնն եմ միշտ, ինչ էլ անեն,
Ու քունն եմ միշտ, մինչեվ, իմ հարս –
Մինչեվ ցամքեն ծովե՛րն ամեն:
Մինչե՛վ ցամքեն ծովերն իմ հարս,
Քա՛րը հալվի արեվի տակ,
Ու քո՛ւնն եմ միշտ, մինչև, իմ հարս,
Սար չի՛ դառե` խորը անտակ:
Բարո՛վ մնաս, հա՛րս իմ միակ,
Առժամ... առժամ բարով մնաս,
Որտեվ կգամ, հա՛րս իմ միակ,
Թեկուզ հազար Մասիս` վրաս:
Բերում եմ Ռոբերտ Բեռնզի հայտնի մի ոտանավորն ու դրա երեք թարգմանությունը: Հենց այս ոտանավորն է «հուշել» Վ. Սարոյանին, որ գրի իր համանուն գործն ու ոտանավորն էլ դարձնի այդ գործի թերևս «գլխավոր հերոսը»:
My heart’s in the Highlands, my heart is not here,
My heart’s in the Highlands achasing the deer,
Chasing the wild deer and following the roe.
My heart’s in the Highlands wherever I go.
All hail to the Highlands, all hail to the North,
The birth-place of valour, the country of worth,
Wherever I wander, wherever I rove,
The hills of the Highlands for ever I love.
My heart’s in the Highlands, etc.
Farewell to the mountains, high covered with snow,
Farewell to the straths and green valleys below,
Farewell to the forests and high hanging woods,
Farewell to the torrents and loud pouring floods.
My heart’s in the Highlands, etc.
Adieu for a while, I can never forget thee,
The land of my fathers, the soil of the free,
I sigh for the hour that shall bid me retrace
The path of my childhood, my own native place.
My heart’s in the Highlands, my heart is not here,
My heart’s in the Highlands achasing the deer,
Chasing the wild deer and following the roe.
My heart’s in the Highlands wherever I go.
25. Արարատյան բարբառի ներգոյական հոլովաձևն է՛լ, Երևանի խոսվածքինն է՛լ տատանվող դրություն ունի: Այս երկուսի հոլովաձևերի թիվը կամ 4 է, կամ 5: Օրինակ, մարդկանց անուններն ու կենդանիների անվանումներն ունեն միմիայն 4 հոլովաձև, իսկ ասենք սար կամ դպրոց բառը` կարող է ունենա թե՛ 4 հոլովաձև, թե՛ 5: Ու շատ անգամ բարբառը ներգոյական հոլովն արտահայտում է ուղղական-հայցական ու մեկ-մեկ էլ` սեռական-տրական հոլովաձևով:
Օրինակ, ասում ենք. «Էրեխեն ո՞ւր ա:– Հեն ա` փողոցն ա, դուրսն ա, սարն ա, դպրոցն ա, տունն ա, տանն ա, հայաթն ա» ևն: Իհարկե, համ էլ ասում ենք` (ավելի ճիշտ, ասում էինք) «սարումն ա, դպրոցումն ա», բայց երբեք չենք ասում` «տնում ա», որովհետև տուն բառը ներգոյական հոլովաձև չունի:
Սրա համար է որ, լրիվ հարազատ մնալով Արարատյան բարբառին, ու մանավանդ Երևանի խոսվածքին, 25.1-ի մեջ գրել եմ. Սիրտս Բարձր Սարերն ա, որովհետև այսպես ավելի մտերմիկ ու ավելի կենդանի է:
(Ուրեմն, իմիջիայլոց, այսօրվա Արարատյան բարբառի հոլովաձեվերի թիվը ո՛չ 4 է, ո՛չ 5, ո՛չ 6, ոչ է՛լ 7, այլ 4-ից 5, ու մոտ 80 տարի է, ինչ այս պարզ ճշմարտությունը, այս անժխտելի փաստը, մեր լեզվաբանները չեն նկատում:
Մեր լեզվաբաններն առ այսօր ոչ միայն չեն նկատել այս բաները, այլև կատաղությամբ վիճում են սրանց առիթով, ու մի քանի տարին մի անգամ, իրենց իսկ քմահաճույքով, դասագրքերում փոխում են հոլովաձևերի թիվը, որովհետև գաղափար չունեն ո՛չ Լեզվի Գլխավոր Օրենքից, ոչ է՛լ հոլովի ու հոլովաձևի տարբերությունից):
Դավթյանի երկրորդ նախադասությունը բայ չունի (պարզ է, որ վանկ տնտեսելու խաթեր), ու սա անթույլատրելի է, որովհետև հայերեն չի: Օրորան-ի ո-ն էլ գրված է, միայն մի ավել վանկ ունենալու խաթեր, ու մի ուրիշ պակաս վանկի խաթեր էլ ձյան տակ-ի փոխարեն գրած է ձյունի տակ:
Հնարավոր է, որ Դաշտենցի առաջին տողի այստեղ ծանր եմ շնչում-ը վերագրվի լեռներին, ինչը հակառակ է բնագրին: Անտեղի է համ էլ` քարվեժը, ինչն ակնհայտ` գրած է ջրվեժ-ի հետ հանգավորելու համար:
Իր իսկ մանկության եղնիկներին ու քարայծներին կարոտած սիրտը ո՛չ եղնիկ կահաբեկի, ոչ է՛լ քարայծ կհալածի (ոչ էլ այծյամ), ու ոչ է՛լ վայրի վիթ կորսա, ինչն ուղղակի անհնար ու անհեթեթ է:
Զարմանալի է, որ երկու թարգմանն էլ անգլերեն բնագիրն ինչ-որ մի դպրոցական գրքից են վերցրել, ինչի մեջ մի տուն պակաս է եղել:
Ընդգծել եմ մեկ-երկու անհարթ բան:
Թարգման` Մ. Հարությունյան
Սիրտըս Բա˜րձր Սարե՛րն ա, սիրտըս վաղո˜ւց ըստե չի,
Սիրտըս Բա˜րձր Սարե՛րն ա, մերված ցող ու կանանչին,
Օլոր-մոլոր կածանին, հե՛տն ա վիթ ու այծյամի,
Սիրտըս Բա˜րձր Սարե՛րն ա, ո՛ր դուռն էլ որ բաց անի:
Ամենայն փա՛ռք Հյուսիսին, ամենայն փա՛ռք ձորերին,
Ու օրրանին ոստանիկ, ու սիգապանծ սարերին,
Ուր է՛լ մարմինըս ըլնի, ո՛րդե էլ որ թափառի –
Մեկ ա՝ Բարձր Սարերի
էրա՛զն ընձի կվառի:
Սիրտըս Բարձր Սարերն ա…
Բարո˜վ մնաք, քար ու սար, հագած սիպտա˜կ, սիպտակ ձյուն,
Բարո˜վ մնաք, կիրճ ու ձոր, ախպո՛ւր պա˜ղ ու սըրսըռուն,
Բարո˜վ մնաք, ծերպ ու ժայռ, ամպ ու զամպի քարվան-քոչ,
Բարո˜վ մնաք, ծո՛վ անտառ, ջուր ու ջրվե՛ժ բարձրագոչ:
Սիրտըս Բարձր Սարե՛րն ա…
Երկիր՝ քաջ ու ազատի, հուշըս հավետ տուն սարքած
Ո՛վ հող ու ջուր հայրական, ցը՛ ուրեմն, քիչ մնաց.
Հազար էրնեկ է՛ն ժամին, որ վերջն ընձի կհանի
Մանուկ օրերիս կածանն ու
վայրե՛րը հայրենի:
Սիրտըս Բա˜րձր Սարերն ա, սիրտըս վաղո˜ւց ըստե չի,
Սիրտըս Բա˜րձր Սարերն ա, մերված ցող ու կանանչին,
Օլոր-մոլոր կածանին, հե՛տն ա վիթ ու այծյամի,
Սիրտըս Բա˜րձր Սարերն ա, ո՛ր դուռն էլ որ բաց անի:
–––––
3 Highlands - Բարձր Սարեր (անգլ.): Շոտլանդիայի հյուսիսային մասի անունն է:
Թարգման` Վ. Դավթյան
Լեռներում է սիրտն իմ դեռ, անցնում նա այդ վայրերով,
Եղջերվի հետքը բռնած` սլանում է ժայռերով,
Ահաբեկում եղնիկին, քարայծին է հալածում,
Լեռներում է սիրտն իմ դեռ, իսկ ես այստեղ եմ` ցածում:
Մնաս բարով հայրենի՛ք, դու օրորանն ես փառքի,
Հերոսության օրորան, օրորանն ես սխրանքի,
Քո հյուսիսից դու օրհնիր հալածական ճամփորդին,
Քո որդին է նա եղել ու մնում է քո որդին:
Մնաք բարով բարձունքներ, որ ննջում եք ձյունի տակ,
Մնաք բարով, հովիտներ, լեռնալանջեր կապուտակ,
Մնաք բարով, անտառներ, մնաք բարով, արոտներ,
Մնաք բարով, գետերի ահեղաձայն որոտներ:
Լեռներում է սիրտն իմ դեռ, անցնում նա այդ վայրերով,
Եղջերվի հետքը բռնած` սլանում է ժայռերով,
Ահաբեկում եղնիկին, քարայծին է հալածում,
Լեռներում է սիրտն իմ դեռ, իսկ ես այստեղ եմ` ցածում:
Թարգման` Խաչիկ Դաշտենց
Իմ սիրտը լեռներում է, այստեղ ծանր եմ շնչում,
Իմ սիրտը լեռներում է, ուր քարայծն է թռչում,
Վայրի վիթ է որսում և հալածում այծյամ,
Իմ սիրտը լեռներում է, ուր էլ որ ես գնամ:
Մնաս բարով, Սկովդիա, մնաս բարով, Հյուսիս,
Դու վեհ ծննդավայր խիզախ ժողովրդիս,
Ուր էլ թափառեմ ես ու դեգերեմ տրտում,
Դուք կմնաք հավետ իմ կարոտած սրտում:
Մնաք բարով լեռներ` ձյունոտ ու լուսալանջ,
Մնաք բարով կիրճեր և հովիտներ կանաչ,
Մնաք բարով մթին թավ անտառներ քարվեժ,
Մնաք բարով գետեր և թնդացող ջրվեժ:
Հաջորդ ութ ոտանավորը առաջին անգամ է թարգմանվում, ու սրա համար էլ, բնական է, որ սրանք համեմատված են միայն բնագրերի հետ:
Սրանց լեզուն իմ գրական ոճի ծայրահեղ տեսակներից է, թե՛ բառապաշարով ու քերականությունով, թե՛ արտասանությունով, ինչը թե «թույլատրելի էլ չի», պիտի հետաքրքիր լինի գոնե էքսպերիմենտի տեսանկյունից:
Ինչ վերաբերում է թույլատրելիությանը, եկեք չմոռանանք, որ այս «անթույլատրելի» լեզվով խոսում ենք բոլորս, անընդհատ ու ամեն տեղ, մանկուց, բացի ա՛յն պահերից, երբ «գրական» իրավիճակներում ենք:
Երկու ոտանավոր համեմատել եմ նաև երկու ռուսերեն թարգմանության հետ (ուրիշները չունեի ձեռըս):
Սրանք թարգմանելիս լրի՛վ եմ ազատ եղել (չմոռանալով շարադրածս համարյա բոլոր կանոնները, մանավանդ բնագրի ոգին ու սիրունությունը պահելու հարցը):
Ինչ էլ ասեմ կամ ասած լինեմ, դատավորը կարդացողն ու ժամանակն է, թե որ իհարկե, ժամանակ ունենք: Համենայն դեպս, ես լրիվ ու միշտ եմ անկեղծ:
(Երբ մեր ակադեմիկոս-գրականագետներից մեկին ցույց տվեցի իմ վիլանելներից մի քանիսը ու ասացի, որ սրանք «վիլանել» են, պրն ակադեմիկոսը սկսեց ցույց տվածս վիլանելի տողերի վանկերի թիվը հաշվելը:
Ասածս զավեշտ կլիներ, եթե ողբերգություն չլիներ: Այդ մեծարգո ու այժմ հանգուցյալ ակադեմիկոսը գաղափար չուներ ո՛չ մետրիկայից (անկասկած, ինքը հեռու էր Աբեղյան լինելուց, չնայած բառարան էր գրել), ոչ է՛լ գիտեր, որ ոտանավորը հենց այդ ոտանավորի ազդեցությամբ են չափում: Հետո, տեսնելով, որ գլուխ չի հանում, ասաց. «Գնամ տուն, Հանրագիտարանը նայեմ»):
Անպայման, մի քանի խոսք պիտի ասեմ այս մի քանի հեղինակի մասին, մանավանդ, որ Հայաստանում սրանց մասին համարյա ոչ ոք չի լսել:
Սրանք 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի մինչև 1970-ական թվերի գրողներն են: Ոչ միայն անգլիացիները, այլև ողջ աշխարհի պոեզիայից տեղյակները սրանց համարում են ոչ պակաս պոետ, քան հետևյալ պոետներին.
Չոսերին, Ըսպենսերին, Շեքսպիրին, Միլթոնին, Բլեյքին, Բերնզին, Շելիին, Բլեյքին, Վորձվորթին, Մուրին, Քիցին (John Keats), Բայրոնին, Վիթմենին (Whuitman), Քոլրիջին, Սվինբերնին, Ստիվենսոնին, Քիփլինգին, Ջոյսին, Սասունին, Օվդենին, Դիլան Թոմասին, Լարկինին, ևն, ևն, ևն. (անգլոսաքսերը, միայն 16-19-րդ դարերում, սրանց մակարդակի, այսինքն, սրանց պես գերազանց պոետ` մոտ կես հարյուրյակ ունեն):
Թե որ սրանք Շեքսպիրից ու Բայրոնից վատ չեն գրում, երևի էլ այնքան էլ մեծ մեղք չի լինի, որ ասենք, թե սրանք մեր հայ բոլոր-բոլոր հանճարեղ համարվող պոետներից էլ գոնե վատ չեն գրում:
Թումանյանը ծնվել է ֆրանսիացի պոետ Ռեմբոյի մեռնելուց մեկ-երկու տարի առաջ կամ հետո: Բայց Թումանյանը Ռեմբոյի տեխնիկային ու խորությանը չհասավ:
Պատճառը Թումանյանի հանճարի պակասը չէր: Պատճառը ա՛յն բանն էր, որ Ռեմբոյից առաջ Ֆրանսիայում արդեն մի երկու-երեք դարի պոետական ու գրական զորավոր փորձ կար, ու կար մի քանի տասնյակ հրաշալի պոետ, իսկ Թումանյանը պիտի շարունակեր միայն ու միայն Ալիշանի, Շահազիզի ու Հ. Հովհաննիսյանի ու Պատկանյանի սարքած նվազ շենքը:
Իրոք որ` ոտանավոր գրելը կոլեկտիվ գործ է:
Ով ասածիս չի հավատում, թող հիշի, որ Հ. Հովհաննիսյանը գրել է 1800-ականների վերջին, իսկ Շեքսպիրը (նաև Սերվանտեսը) մեռել է 1616-ին. ու թող նորից կարդա Թումանյանի Սուրբ Նունեի պատկերի առաջ ոտանավորը, որ համոզվի, որ Թումանյանի զորությունն ահավոր շատ էր, բայց ինքն այս խորությամբ ո՞ւմ համար գրեր, թե որ գրածը չպիտի հասկանային:
Շեքսպիրն ու Սերվանտեսը, հաստատ ու անկասկած, համարվում են համայն մարդկության բոլոր ժամանակների ամենամեծ գրողները, իսկ Թումանյանը` միայն հայերի: Սա Թումանյանի՛ թերությունը չի: Սա մեր բոլորի՛ թերությունն է:
Ինչո՞ւ եմ ուզում այս պոետներին ու սրանց թարգմանությունները ներկայացնեմ: Ուզում եմ, որովհետև վստահ եմ, որ մեր հայ շնորհալի պոետները, մանավանդ սկսնակները, երբ տեսնեն, թե դրսում ոնց են գըրում, էլ արդեն չեն հետևի արտեմիզմին, ու մեր հայ պոեզիան գուցե գնա իր ճիշտ ուղով:
ընդամենը 24 տարեկան, միանգամից դարձավ հայտնի իր Seven Types of Ambiguity արտառոց ու սքանչելի գրքով, բայց մոտ երկու տասնամյակ էր պետք, որ հետպատերազմյան սերնդի ջահել պոետները հասկանային Էմսոնի ոտանավորն ու ազդվեին դրանից:
Սա բնական էր, քանզի Էմսոնի ոտանավորը «խելոք էր», սրամիտ, ինտելեկտուալ ու փայլուն, ու սրա պատճառով էլ այս ոտանավորը վերակենդանացրեց անգլիական պոեզիայի այս ինտելեկտուալ (Միլթոնյան) ուղղությունը:
Էմսոնը ոտանավոր շատ քիչ է գրել (թերևս «համարյա» Դիլան Թոմասի չափ, բայց Էմսոնի ոտանավորները, լինելով ուղղակի սքանչելի` պոեզիայի բոլոր տեսանկյուններից, շատ ու շատ ավելի «խելոք» ու սրամիտ ու խորն են ու հստակ, քան Թոմասինը: Էմսոնի Collected Poems-ը, (1955թ), ունի 56 ոտանավոր): Էմսոնի ոտանվորները ընտիր են ու միաձյուլ:
Էմսոնն ավարտել է Քեմբրիջի Մադլենի համալսարանը, որտեղ աշակերտել է ժամանակակից քննադատության հիմնադիր Ի. Ա. Ռիչարդզին (I. A. Richards-ին):
Ի տարբերություն բոլոր գրաքննադատների, Էմսոնը բավական հիմնավոր էր ծանոթ բնական գիտություններին, ու թերևս սրա պատճառով է, որ Էմսոնի քննական գործերը խիստ բեղուն են: Այս գործերից կարևորներն են` The Structure of Complex Words-ը (1951), ու Milton’s God-ը, (1961), որ փայլուն են պոեզիան ընկալելու ու մեկնելու խորությամբ:
Էմսոնը վիլանելի գերազանց վարպետ է – վիլանելի մասին տես 6.5-ը:
Բացի ասվածը, Էմսոնը հրատարակել է ոտանավորի երկու ժողովածու էլ, Poems-ը (1935), The Gathering Storm-ը (1940), որոնց մեծ մասը գրել է Ճապոնիայում ու Չինաստանում դասախոսելու տարիներին:
Էմսոնը 1952-ից դարձել է Անգլիա ու մինչև 1971 թիվը եղել է Շեֆիլդի համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչը:
***
Միացյալ Նահանգների 20-րդ դարի թերևս ամենահայտնի պոետն է, ու Ֆրոստի փառքը երևի համեմատելի է Հ. Թումանյանի փառքին Հայաստանում:
Ջոն Քենեդուն թաղելիս` Ֆրոստին հրավիրել էին, որ արարողության միջոցին կարդա Քենեդու մահվան առիթով գրած իր նոր ոտանավորը:
Արդեն 80-ն անց Ֆրոստն սկսեց իր ոտանավորը, բայց քամին թուղթը խըլեց Ֆրոստի ձեռից: Այդժամ Ֆրոստը, անգիր ու լալով, ասաց իր հին ու ամենահայտնի ոտանավորներից մեկը, ու Ֆրոստի հետ լաց եղավ ամբողջ Ամերիկան:
Ֆրոստն ինքն իր մասին ասում է հետևյալը.
Հլը էնքա˜ն հաց ու պանիր պտի մարսեք,
Որ ֆըռըցնելու իմ սա´ղ ձևերը պարզեք:
Ու Ֆրոստը, իր Դագաղիս մեջ ոտանավորի մեջ (այս ոտանավորը գըրելուց Ֆրոստն արդեն 80-ն անց էր), ապացուցում է, որ ինքը «ֆըռըցնելու» գերազանց վարպետ է: Այստեղ, «ֆըռըցնելիս», Ֆրոստը մի հատ էլ «սուտ է ասում», երբ ասում է, թե մեկը չկա, որ իրեն տանեն ու դրա կողքը թաղեն:
«Սուտ է ասում», որովհետև դրանից մի քանի տարի առաջ թաղել էր իր կնոջը: Ուրեմն, իրեն կարող էին հենց կնոջ կողքը դնեին: Սրա համար է Ֆրոստն ասում.
Ու թե ըսենց չի՛,
Պատասխան թո տան
Հանգե՛րը երգի:
(Այսինքն, «բան էր, ասի, հանգի՛ համար ասի, հո լուրջ չե՞մ ասում»):
Ու հետո Ֆրոստն ասում է. «Բայց… պըտի՛ էթամ»: Այս խոսքը Ամերիկայում բոլորին հայտնի ժողովրդական երգի կրկներգն է: Ինչ որ է, այս ոտանավորի վերջին տունն ապացուցում է, որ Ֆրոստը «ֆըռըցնելու» գեր-գերազանց վարպետ է.
Գոհ չէղա՝ ընդե յէլ
Վարկյան չե՛մ մնա -
Էկա՝ է՛ն յանն էլ
Արդեն կիմանամ:
Ռ. Ֆրոստի հայտնի գործերն են. A Boy’s Will; North of Boston (1913-1914), New Hampshire (1923), A Further Range (1936), A Witness Tree (1942), The Road Not Taken (1951), In the Clearing (1962), ևն:
Ֆրոստը գյուղացի է, ու պատմում է գյուղի մասին: Ու Ֆրոստի աչքն այնքան է սուր, որ ինքը պոեզիա է տեսնում ամե˜ն- ամե˜ն ինչի մեջ: Թումանյանի պես: Ու Ֆրոստը նաև վերլիբրի ամենալավ վարպետներից մեկն է (չնայած իր դասական մետրերով գրած ուղղակի չքնաղ ոտանավորներին):
Հենց Ֆրոստն է, ով պարսկական ռուբայիների սիստեմով լիքը ոտանավոր ունի գրած, այսինքն, այնպիսի ոտանավոր, ինչի ամեն մի տունն ռուբայի է, բայց Ֆրոստը հաջորդ տուն-ռուբային հանգավորում է նախորդ տուն-ռուբայու 3-րդ` չհանգավորվող տողի հանգով:
Արդեն հիշատակածս պրն Արտեմ Հարությունյանը չի տեսել, որ Ռ. Ֆրոստի գրած ոտանավորների մի մասի ամեն մի տունն ռուբայի է, չնայած արևելցին հենց Արտեմն ի՛նքն է, ոչ թե Ֆրոստը, ու պրն Արտեմն այդ ռուբայիներով գըրած ոտանավորները «թարգմանել է» այն տեսակ «բառադի» ձևերով, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ պարսկական ռուբայու, ոչ է՛լ Ֆրոստի ռուբայիների հետ:
Ափսոս, որովհետև Արտեմի «ռուբայիները» կարդալով, հայ ընթերցողը հենց կիմանա, թե Ֆրոստը պրն Արտեմի պես է գրում:
Մի բան էլ ասեմ:
Օմար Խայամի մահից մոտ 600 տարի հետո անգլիացի Էդվարդ Ֆիցջերալդն էր (Edward Fitzgerald, 1809-1883), ով, բառացի, հայտնագործեց Խայամին, ում նույնիսկ հենց իրենք` պարսիկներն էին մոռացել, ու հրաշալի թարգմանեց Խայամի քառյակներն անգլերենով, ու ողջ աշխարհին համոզեց, որ Խայամը հանճարեղ է:
Ու ափսոս, որ արևելցի Արտեմ Հարությունյանը, ի տարբերություն անգլոսաքս Էդվարդ Ֆիցջերալդի, ու Ֆիցջերալդից մոտ 100 տարի հետո, չի է՛լ հասկանում, թե ռուբային ինչ է: Հազար-հազար ափսոս: Թե որ սա՛ չի ողբերգությունը, բա էլ ի՞նչն է:
***
համարվում է ոչ միայն անգլիալեզու, այլև ողջ աշխարհի 19-20-րդ դարի ամենախորը, ամենամարդկային ու ամենասքանչելի պոետներից ու արձակագիրներից մեկը, եթե ոչ ամենանշանավորը:
Հարդին ծնվել է Անգլիայի Վեսեքս կոմսությունում, ստացել է դասական` ու հետո էլ` ճարտարապետի կրթություն:
Իր առաջին վեպը, Desperate Remedies-ը, հրատարակել է 1871-ին, 31 տարեկան, ու դրանից հետո, մոտ 20 տարի, գրել է արձակ ու համարվել է վիկտորյան շրջանի ամենախոշոր արձակագիրը:
Հարդու կարևոր վեպերն են` Far from the Maddening Crowd-ը, 1874, The Return of the Native-ը, 1878, The Mayor of Casterbridge-ը, 1887 ու Tess of the D’Urbernilles-ը, 1891:
1896-ին Հարդին գրեց իր վերջին վեհապանծ, բայց անողոք ու մռայլ մի վեպը, Jude the Obscure-ը, ինչը թշնամանքով դիմավորեցին, ու դրանից հետո, 58 տարեկան, անցավ պոեզիային, ու գրեց 900-ից ավել գերազանց ոտանավոր ու պոեմ (մոտ 20 հատորի ծավալով):
Հարդու չափածոն արտառոց խորն է ու սքանչելի, չնայած մետրիկայի առումով Հարդին ոչ մի նորության չէր ձգտում: Գրում էր դասական մետրերով (ի տարբերություն մեր արտեմիստների), բայց ասելիքի կառուցվածքն ու դասավորությունն ու «բանաձևերի» անսպասելիությունն ու նրբագեղությունն ու խորությունն այնքան արտառոց էին, որ Հարդուն համաշխարհային փառք բերին (երևի մենք այս աշխարհից չենք, որ այդ փառքի մասին չենք լսել: Ափսոս):
***
20-րդ դարի թերևս ամենաշանավոր ավանգարդիստն է, չնայած Լովրենսի գործերի հետ նոր ծանոթացողին գուցե թվա, թե դրանց մեջ ո՛չ մի նոր, ո՛չ մի ավանգարդիստական բան չկա:
Լովրենսի ոտանավորները նման չեն Թ. Ս. Էլյոթի ոտանավորներին, չընայած ինքն Էլյոթից պակաս «սյուռեալիստ» կամ արտառոց չէր:
Լովրենսը ֆուտուրիստ չի ու չի էլ նմանակում իր օրերին մոդա այդ հոսանքին: Լովրենսը նաև բանի տեղ չեր դնում Ջոզեֆ Կոնրադի ցուցադրական «նորարարությանը», իսկ Ջեյմզ Ջոյսին էլ ատում էր:
Որ Լովրենսը նման չի ո՛չ Վոլտ Վիթմենին, ո՛չ իր մահից տասնամյակից էլ հետո նոբելյան մրցանակ ստացած արդեն հիշյալ Թ. Ս. Էլյոթին, ոչ է՛լ հետագայի ու մանավանդ այսօրվա մեր տեղական ու արտասահմանյան արտեմիստներին, հաստատ է:
Իհարկե, Լովրենսը չունի ո՛չ Հարդու, ո՛չ Շեքսպիրի ու Միլթոնի, ոչ է՛լ Էմսոնի ու սրանց պես իրոք խորամիտ գրողների կրթությունն ու գիտելիքը, մանավանդ բնական գիտություններից: Բայց, հետևելով իր երևի բնատուր ճաշակին, Լովրենսը միշտ դիպուկ ու ճշմարիտ պատմող է ու հրաշալի տեխնիկ: Ու իհարկե, բոլոր մեծ վարպետների պես, անխոնջ ու անդադրում աշխատավոր է:
Լովրենսի հայրը հանքափոր էր, մայրը` բարձրաշխարհիկության հավակնություններով կին, ով չէր հավանում ամուսնու պարզ վարք ու բարքը, մանավանդ բանվորին հատուկ փնթիությունն ու ոչ հազվագյուտ խմելը: Երևի սրա պատճառով էլ Լովրենսը հույժ ջղային էր ու պոռթկուն ու ահավոր զգայուն:
Լովրենսի գլխավոր արձակ գործերն են` Psychoanalysis and the Unconscious-ը (1921) Fantasia of the unconscious-ը (1922) The Captain’s Doll-ը, The Ladybird-ը, Kangaroo-ն (1923), The Boy in the Bush-ը (1924), The Plumed Serpent-ը, Morning in Mexico-ն, The Princess-ը, The Woman Who Rode Awa-y-ը, գլուխ գործոց` St. Mawr-ը, Women in Love-ը, ու իրոք որ գլուխ գործոց` Lady Chatterly’s Lover-ը: Ունի հրաշալի հրապարակախոսություն (մեկը` ի պաշտպանություն ի՛ր իսկ գործերի, ու հետաքրքիր նկարներ):
Լովրենսն իր գիտակցական կյանքի ոչ քիչ մասը հիվանդ էր` այն տարիներին անբուժելի թոքախտով, ինչից էլ մահացավ:
***
19-20-րդ դարերի անգլիալեզու ամենանշանավոր իռլանդացի պոետներից մեկն է, ու թերևս հետագայի վերացական` «էլյոթյան» պոեզիայի նախակարապետը:
Եյցի հայրը նկարիչ էր, ու Եյցն սկզբում գեղարվեստ ուսումնասիրեց, նախ` Դուբլինում, հետո էլ` Օքսֆորդում: Եյցն այդպես էլ հետևողական կըրթություն չստացավ, չնայած կարծում էր, թե ինքը խորը ու յուրօրինակ մտածող է: Սրա հիմնական պատճառը օկուլտիզմով, կաբալիզմով ու առհասարակ` միստիցիզմով տարված լինելն էր (Եյցը մի ժամանակ տիկին Բլավատսկայայի Աստվածաբանական միության անդամն էր), ու նաև Էզրա Փաունդի հետ ընկերություն անելը:
Չնայած Փաունդը Եյցից մոտ 20 տարի ջահել էր, Փաունդը Եյցի վրա ավելի շատ ազդեց, քան Եյցը Փաունդի: Հիշենք, որ Փաունդի ազդեցությունը Թ.Ս.Էլյոթի վրա շատ ավելի շատ էր, իսկ Եյցը, ինչքան էլ տարվեր Փաունդյան ու սեփական միստիցիզմով, այնուամենայնիվ, երբեք էլ էլյոթյան վերացականությամբ չգրեց:
Եյցի պոետական տեխնիկան ուղղակի գերազանց է, հանգերը շքեղ են, ալիտերացիաներն ու ասոնանսները` արտակարգ հարուստ, բանաստեղծությունները` սքանչելի, որովհետև մտքերը բազմիմաստ են, ու պարտադիր չի, որ ընթերցողն զգա հենց ա՛յն բանը, ինչ որ Եյցն է ասում կամ ուզում ասի:
Բացի սա, Եյցը միշտ ձգտում էր «գրի այնքան պարզ ոտանավոր, ինչքան հենց արձակն է»: Ու Եյցի ոտանավորների մեջ չկա ոչ քարոզ, ո՛չ անիմաստ պայմանականություն, ո՛չ շինծու բան, ոչ է՛լ խրատ:
Եյցի կյանքն անասելի հագեցած էր ու նույնիսկ «փոթորկալի»: Եյցը եռանդուն քաղգործիչ էր, Կելտական վերածնունդ կուսակցության նշանավոր անդամներից էր, դրամատուրգ էր, ռեժիսյոր ու թատրոնի հիմնադիր, հրատարակիչ, թատերագետ ու թատերաքննադատ, ռադիոդասախոս, ևն:
Եյցի գլխավոր ժողովածուներն են` The Wanderings of Oisin (1889), The Wind among the Reeds (1899), Poems Written in Discouragement (1913), Responsibilities (1914), The Wild Swan at Coole (1917), The Cat and the Moon and the Fragment (1922), The Tower (1928), A Full Moon in March (1935), New Poems (1938), A Vision (1926-1937), ևն, ևն, ևն:
Եյցը 1923 թվի նոբելյան մրցանակակիրն է:
It is the pain, it is the pain, endures.
Your chemic beauty burned my muscles through.
Poise of my hand reminded me yours.
What later purge from this deep toxin cures?
What kindness now could the old salve renew?
It is the pain, it is the pain, endures.
The infection slept (custom or change inures)
And when pain’s secondary phase was due
Poise of my hand reminded me yours.
How safe I felt, whom memory assures,
Rich that your grace safely by heart I knew.
It is the pain, it is the pain, endures.
My stare drank deep beauty that still allures.
My heart pumps yet the poison draught of you.
Poise of my hand reminded me yours.
You are still kind whom the same shape immures.
Kind and beyond adieu. We miss our cue.
It is the pain, it is the pain, endures.
Poise of my hand reminded me yours.
Թարգման` Մ. Հարությունյան
Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի՛ անցնում ու չի անցնում:
Վառեց հասավ ոսկորներիս` քու հմայքը քիմիական:
Ձեռներիս էս շարժուձևը քունոնքի՛նն ա հիշըցնում:
Կա՞ ընենց դեղ, որ էս թույնը սրբում ա ու վերացնում:
Բարություն կա՞, որ արարի մի զորավոր բալասան:
Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի՛ անցնում ու չի անցնում:
Ցավի սերմը քուն էր մտե (խասյաթն ինչի՞ց չի բուսնում):
Քչփորեցիր` մոխիրն էլ ա դառնում պաժառ իսկական:
Ձեռներիս էս շարժուձևը քունոնքի՛նն ա հիշըցնում:
Ու արխեյին, որ քու տեսքից հեշ մի փշուր չեմ կորցնում,
Հիշում եմ քու խաղաղ դեմքն ու բարությունը մոգական:
Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի՛ անցնում ու չի անցնում:
Հոգիս խմեց է՛ն հմայքըտ, որ էլի՛ յա թափանցուն:
Սրտիս խորքում քու թունավոր կո՛ւմն ա էլի օրեկան:
Ձեռներիս էս շարժուձևը քունոնքինն ա հիշըցնում:
Ու բարի ես հլը էլի, ու էլի նույն հյուսվածքում,
Բայց դե արդեն դուս ես գալի: Է՛ս էր, մեր հերթն էլ չի գա:
Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի՛ անցնում ու չի անցնում,
Ձեռներիս էս շարժուձևը քունոնքի՛նն ա հիշըցնում:
–––––
*Վիլանելի մասին տես 6.7 կետը:
Slowly the poison the whole blood stream fills.
It is not the effort nor the failure tires.
The waste remains, the waste remains and kills.
It is not your system or clear sight that mills
Down small to the consequence a life requires;
Slowly the poison the whole blood stream fills.
They bled an old dog dry yet the exchange rills
Of young dog blood gave but a month’s desires;
The waste remains, the waste remains and kills.
It is the Chinese tombs and the slag hills
Usurp the soil, and not the soil retires.
Slowly the poison the whole blood stream fills.
Not to have fire is to be a skin that shrills.
The complete fire is death. From partial fires
The waste remains, the waste remains and kills.
It is the poems you have lost, the ills
From missing dates, at which the heart expires.
Slowly the poison the whole blood stream fills.
The waste remains, the waste remains and kills.
Երակ-արուն` քիշ-քիչ թո՛ւյն ա ստանում:
Քաշվելո՛ւց չես հալից ընգնում, ոչ էլ` զոռի՛ց ուղեղի:
Ա՛ղբն ա մնում, ա՛ղբն ա մնում ու սպանում:
Հստակ կազմըտ կամ էլ տե՛սքըտ չի մանրում
Կյանքի պահանջն ու դարձընում անօքութ ու անտեղի,
Երակ-արուն` քիշ-քիչ թո՛ւյն ա ստանում:
Վեկալում ու թարմ արուն են սերմանում
Պառավ շանը, բայց մի ամսից մարո՛ւմ ա թափն էտ դեղի,
Ա՛ղբն ա մնում, ա՛ղբն ա մնում ու սպանում:
Գերեզման ու աղուտներն են զոռ անում`
Խլում հողը, ոչ թե հո՛ղն ա հալից ընգնում` յան տալի:
Երակ-արուն քիշ-քիչ թո՛ւյն ա ստանում:
Որ վառ չէղար` կծկվում ես` չորանում:
Պաժա՛ռ էղար` կմեռնես: Մարմանդ ու թուլ կրակի
Ա՛ղբն ա մնում, ա՛ղբն ա մնում ու սպանում:
Քու կորցրած երգե՛րն են սաղ լերդանում`
Շունչըդ կըդրում, մեկ էլ` լեղին` քու չապրած սա՛ղ օրերի:
Երակ-արուն քիշ-քիչ թո՛ւյն ա ստանում:
Ա՛ղբն ա մնում, ա՛ղբն ա մնում ու սպանում:
This last pain for the damned the fathers found:
‘They knew the bliss with which they were not crowned.’
Such, but on earth, let me foretell,
Is all, of heaven or of hell.
Man, as the prying housemaid of the soul,
May know her happiness by eye to hole:
He’s safe; the key is lost; he knows
Door will not open, nor hole close.
‘What is conceivable can happen too,’
Said Wittgenstein, who had not dreamt of you;
But wisely; if we worked it long
We should forget where it was wrong.
Those thorns are crowns which, woven into knots,
Crackle under and soon boil fool’s pots;
And no man’s watching, wise and long,
Would ever stare them into song.
Thorns burn to a consistent ash, like man;
A splendid cleanser for the frying-pan:
And those who leap from pan to fire
Should this brave opposite admire.
All those large dreams by which men long live well
Are magic-lanterned on the smoke of hell;
This then is real, I have implied,
A painted, small, transparent slide.
These the inventive can hand-paint at leisure,
Or most emporia would stock our measure;
And feasting in their dappled shade
We should forget how they were made.
Feign then what’s by a decent tact believed
And act that state is only so conceived,
And build an edifice of form
For house where phantoms may keep warm.
Imagine, then, by miracle, with me,
(Ambiguous gifts, as what gods give must be)
What could not be possibly there,
And learn a style from a despair.
Սուրբ Հայրե՛րն ասին, որ անիծյալի վերջը կըլի ցավ:
«Իրանց իմացած երանությունը իրանց չհասավ»:1
Երկրից բացի` է՛ս կարգն ա անխախտ,
Չար դժոխք ըլի, թե բարի դրախտ:
Մարդը լա՛վ գիդի, որ թե խուզարկու նաժիշտի նման
Ծակերից նայեց` հոգու հրճվանքը կարա՛ իմանա:2
Բալնիք-բան` չկա: Իրան բան` չի’լի:
Դուռը չի բացվի, ու ծակն էլ փակ չի:
«Ինչ մտքիտ էկավ` կարա մի օր էլ հենց առա՛ջըտ գա»,
Կասեր Լյուդվիգը, ում մտքին ինքըտ երբե՛ք չէիր գա:3
Բայց հարուր տոկոս, որ չհոռանանք,
Էղած սխալը կարա՛նք մոռանանք:
Է՛ն փուշն ա պսակ,4 որ հիմարների կճուճների տակ
Խուրձ-խուրձ ճարճարտում` ջուր ա եռըցնում առանց նպատակ:5
Ու մեկը չէղավ, ով խելք ունենար,
Ու ճարճարտոցի երգերը տենար:
Փուշը վառվում ա, դառնում չոր մոխիր, հենց մարդու նման,
Ոնց որ լվացքի մի ընտիր փոշի, որ թավան լվան:
Ով հրից ընգնի թավան հիմարի,6
Էս թարս հրաշքը թո միտը բերի:
Մարդու գուրգուրած էրազները սաղ, որ վառ են հմի,
Գեհենի՛ ծուխն ա կինո նկարե` ոգելու7 ժամին:
Սրանք, ուրեմն, ճի՛շտ են, անատամ,
Ներկած ու մանր, համ էլ` պլստան:
Ճարպիկը կարա հենց իրա ձեռով սրանց գույներ տա,
Կամ խանութները կարան կուտակեն, մինչև գնորդ գա:
Բայց հենց քեֆ անենք սրանց հովի տակ,
Էկեք չհիշե՛նք` ո՛րդուց են սրանք:
Քեզ հանգիստ պահի. ձև արա (ոնց որ կարգն ա աշխարի),
Թե սաղ աշխարը ըսե՛նց ա էղե` հի՛նգ միլիոն տարի,8
Ու էս ձևերից մի դղյակ սարքի,
Ուր ազատ ապրի` էրազ ու ոգի:
Վերինն ինչ էլ տա, նվեր` թե շնորք, կըլի երկարժեք:
Ուրեմը, իմ պես, հրաշքի զոռով, միտք արա մեկ-մեկ,
Թե Վերինն իշքա˜ն բան կարար չտա˜˜˜ր,
Ու հույսի մահից` կեցվածքի դաս առ:
–––––
1. Ակնարկը Դանթեի «Աստվածային կատակերգությունն» է:
2. Ակնարկը Դեյվիդ Հերբերտ Լոուրենսի «Մահվան նավը» պոեմն է: Սրա մեջ մարդու մահից հետո հոգին մարմնի ծակերից դուրս է գալիս, հետո` այդ ծակերով հետ է գալիս իր «տունը»:
3. Ludwig Witgenstein-ը 20-րդ դարի ամենասկանդալային փիլիսոփաներից է: Իր Logico-Philospphicus-Ç մեջ (1921-1922) Վիտգենշտայնն (1889-1951) ասում է, օրինակ, թե` «ինչը որ մտածելի յա, ուրեմը` հնարավոր ա»:
4. Ակնարկը Քրիստոսի փշե պսակն է, որ թագի տեղը դրին իր գլխին:
5. Ժողովողի խոսքերն են Աստվածաշնչից. «Հիմարի ծիծաղը ճիշտ նույնն է, ինչ որ փուշ ու տատասկի ճարճարտոցը (կրակի վրայի) կճուճի տակ»: Սրա հետ պիտի հիշվի հետևյալ անգլիական ասացվածքը.«Կճուճին նայեցիր` չի եռա»:
6. «Ջրից պրծավ, ընգավ կրակը» ասացվածքի անգլերեն համարժեքն է:
7. Հին հայերնով «ոգելը» նշանակում էր` «ասել; հմայել; կախարդել»:
8. «Հինգ միլիոն տարին», այսօրվա գիտության ասելով, նախամարդու` ավստրալոպիտեկի, ուրեմը` համ էլ մարդու (homo-ի) տարիքն է:
Now I out walking
The world desert,
And my shoe and my stocking
Do me no hurt.
I leave behind
Good friends in town.
Let them get well-wind
And go lie down.
Don’t think I leave
For the outer dark
Like Adam and Eve
Put out of park.
Forget the myth.
There is no one I
Am put out with
Or put out by.
Unless I’m wrong
I but obey
The urge of a song:
I’m – bound – away!
And I may return
If dissatisfied.
With what I learn
From having died.
***
Հըմի˜… էթում եմ դուս –
Անապատ երկիր:
Մազոլըս կա թեկուզ –
Ո՛շ ցավ, ո՛շ գրգիռ:
Ընգեր տղեքին
Թողում եմ քաղաքում –
Թո հարբեն կարգին
Ամեն իրիկուն:
Չասեք՝ նման եմ
Եվա - Ադամին,
Որ էն վախտ դուս արին
Այգուց Եդեմի:
Լեգենդը՝ մի՛ յան:
Ու՞մ հետ դուս անեն,
Կամ ինձ ո՞ւր տանեն,
Ո՞ւմ կողքը դնեն:
Ու թե ըսենց չի՛,
Պատասխան թո տան
Հանգե՛րը երգի:
Բայց… պտի՛ էթամ:
Գոհ չէղա՝ ընդե յէլ
Վարկյան չե՛մ մնա -
Էկա՝ է՛ն յանն էլ
Արդեն կիմանամ:
***
29.2 ПОСЛЕДНЕЕ
Перевод Р. Дубровкина
На последнем пороге,
Не прощаясь, стою,
Я на этой дороге
Башмаков не собью.
Что ушел – не грустите,
Не моя тут вина,
Мне грехи отпустите
За стаканом вина.
Не от божьего гнева
Я спасаюсь, друзья,
Как Адам или Ева, –
Сам себе я судья.
Не из райского сада
Ухожу я во тьму.
Возвращать мне не надо
Ничего, никому.
Если нынче я вышел,
Не дождавшись утра,
Значит песню я слышал:
“Мне в дорогу пора!”
Но вернусь я, поверьте,
Если что не по мне,
После жизни и смерти
Умудренный вдвойне.
I’m going out to clean the pasture spring;
I’ll only stay to rake the leaves away
(And wait to watch the water clear, I may):
I shan’t be gone long. – You come too.
I’m going out to fetch the little calf
That’s standing by the mother. It’s so young
It totters when she licks it with her tongue.
I shan’t be gone long. – You come too.
Էթում եմ խոտնոցի ախպուրը մաքրեմ:
Առուն եմ բացելու, տերեվներն եմ հետ տալու
Նայելու եմ մի քիչ երեվի, ու տուն եմ էթալու:
Երկար չեմ մնա: Դու է՛լ արի:
Էթում եմ նոր ծնված հորթը բերեմ տուն,
Որ մոր մոտ՝ դողում ա դաշտում: Էնքա՛ն ա փոքր էտի,
Որ երբ մերը լպստում ա իրան` հազիվ ա մնում ոտի:
Երկար չեմ մնա: Դու է՛լ արի:
Էթում եմ խոտնոցի ախպուրը բացեմ:
Ջրի թուր ու թուփը յան կտամ,
Կնայեմ մի քիչ, ու հետո տուն կէթամ:
Երկար չեմ մնա: Դու է՛լ արի:
Էթում եմ նոր ծնված հորթը բերեմ տուն:
Էնքա˜ն ա թուլ ու փոքր էտի,
Որ խեղճն ախր, հազի՛վ ա մնում ոտի:
Երկար չեմ մնա: Դու է՛լ արի:
Перевод И. Кашкина
Пойду на луг прочистить наш родник.
Я разгребу над ним опавший лист,
Любуясь тем, как он прозрачен, чист.
Я там не задержусь. – Пойдем со мной.
Пойду на луг теленка принести.
Не может он на ножках устоять,
Когда его вылизывает мать.
Я там не задержусь. – Пойдем со мной.
***
When the Present has latched its postern behind my tremulous stay,
And the May month its glad green leaves like wings,
Delicate-filmed as new-spun silk, will the neighbours say,
‘He was a man who used to notice such things?’
If it be in the dusk when, like an eyelid’s soundless blink,
The dewfall-hawk comes crossing the shades to alight
Upon wind-warped upland thorn, a gazer may think,
‘To him this must have been a familiar sight.’
If I pass during some nocturnal blackness, mothy and warm,
When the hedgehog travels furtively over the lawn,
Оne may say,
‘He strove that such innocent creatures should come to no harm,
But he could do little for them; and now he is gone.’
If, when hearing that I have been stilled at last, they stand at the door,
Watching the full-starred heavens that winter sees,
Will this thought rise on those who will meet my face no more,
‘He was one who had an eye for such mysteries?’
And will any say when my bell of quittance is heard in the gloom,
And a crossing breeze cuts a pause in its outrollings,
Till they rise again, as they were a new bell’s boom,
‘He hears it not now, but used to notice such things?’
***
Իմ դեմ էլ մի օր անդարձ կփակվի դարբասը լուսի:
Ու թե որ տենան` լուսնակն ա խավար ամպին մոտենում,
Կամ էլ մայիսին շլորն ա խնդում, տենաս՝ ո՞վ կասի.
- Ըսենց բաները՝ ինքն է՛լ էր տենում:
Ու որ թունդ շոգին խաժակն բազեն, անծպտուն-անձեն,
Արեվոտ օդի սիրտը մեխվելով, թեթեվ ու ազատ,
Իշնի ու թառի ժայռին կռացած մասըրի թփին՝ երեվի ասեն,
- Իրան է՛լ էին սրանք հարազատ:
Ու մաշված, բայց տաք, թե մթնշաղին լուծվեմ խավարում,
Երփ թփերի մեջ` ոզնին վախվորած` նայում ա` ի՛շ կա,
Կարող ա ասեն,
- Ըսենց անմեղի համար էր, որ հա կռիվ էր անում,
Բայց ինչի՞ հասավ – իսկ հմի՝ չկա:
Ու թե որ լսեն, որ էլ հա՛ սուս եմ, իրանք էլ շեմին՝
Աշկ քըցեն ձմռան ծով-ծով աստղերին ու լա՛վ իմանան,
Որ էլ ո՛շ մի օր ընձի չեն տենա, կգա˜՞ մտքներին.
- Էս խորուրդն ինքն է՛լ հաստատ կտենար:
Ու երբ մթան մեջ խլաձեն թնդա զա՛նգն իմ օրհասի,
Պոռթկուն քամին էլ վախտ-վախտ էտ ձենը կուլ տա ու մարի –
Ու է՛լի թնդա, – այ է՛տ արանքում, տենաս ո՞վ կասի.
– Հմի չի լսում. բայց որ լսում էր, հաստատ համարի:
(final version)
Not every man has gentians in his house
In Soft September, at slow, Sad Michaelmas.
Bavarian gentians, big and dark, only dark
Darkening the day-time torch-like with the smoking blueness
of Pluto’s gloom,
Ribbed and torch-like with their blaze of darkness spread blue
Down flattening into points, flattened under the sweep of white day
Torch-flower of the blue-smoking darkness, Pluto’s dark-blue daze,
Black lamps from the halls of Dis, burning dark blue,
Giving off darkness, blue darkness, as Demeter’s lamps give off light,
Lead me then, lead me the way.
Reach me a gentian, give me a torch
Let me guide myself with the blue, forked torch of this flower
Down the darker and darker stairs, where blue is darkened on blueness,
Even where Persephone goes, just now, from the frosted September
To the sightless realm where darkness is awake upon the dark
And Persephone herself is but a voice
Or a darkness invisible enfolded in the deeper dark
Of the arms Plutonic, and pierced with the passion of dense gloom,
Among the splendour of darkness,
shedding darkness on the lost bride and her groom.
Օձադեղը (gentian) ծաղիկ է, ռուսերեն – горечавка:Նման է լապտերի, ոնց որ մեխակը: Դատելով Լովրենսի գրածից, օձադեղը թերևս վաղնջական շրջանում կապված էր Իշտար-Աստարտե-Կիբելե-Դեմետր-Ափրոդիտե-Վեներա-Շամիրամ-Անահիտ-Աստղկի ու ուրիշ մայր աստվածների պաշտամունքին:Այս ոտանավորը համարվում է Լովրենսի պոեզիայի գլուխգործոցը: Լովրենսը գրել է սրա երկու տարբերակը: Սա երկրորդ, ավելի մշակված, տարբերակն է, ու ոտնավորի եղած-չեղածը երեք նախադասություն է:
***
Ամեն տուն չի՛, որ Սա՛ռը Սեպտեմբերին,
Մայքլի Սարսուռ ու Սուսուփուս Օ՛րն օձադե՛ղ ունի:
Բավարական օձադեղ, բոյով ու սև՛, որ սև՛ ես սևցընում
Ցերեկը պլուտոնյան խավարի ծուխ-ծուխ կապուտով
Փարոսի պես ու ցիս-ցից, սևիտ սև՛ բոցը կապո՛ւտ ու
Փշո՛ւր-փշուր փռելով բիզ-բիծ ու տափակ ցերեկվա սիպտակին,
Ով դու կապտածուխ խավարի փարո՛ս ծաղիկ,
Պլուտոնի սև՛ ու կապուտ ալմաստ,
Հադեսյան սրահների ճրա՛գ սև, բոցով սև՛ ու կապուտ,
Սև ու շի՛թ-կապուտ ու սև՛ ու շի՛թ,
Ոնց որ Դեմետրի ճրագներն են սև՛ ու շիթ,
Ցո՛ւյց տու ուրեմը, ճամփե՛ն ցույց տու:
Օձադե՛ղ տվեք, փարո՛ս տվեք,
Որ ճամփես քթնեմ էս կապուտ ու երկճուղ փարոսով,
Էս խավար աս’ճանով ցած, ուր կապուտը կապտո՛վ ա սևանում,
Հենց ընդե, ուր Սարսուռ Սեպտեմբերից գալով
Պերսեփոնե՛ն ա իշնում հենց հմի
Էս անտես կայսրությունը սև՛,
Ուր խավարի մեջ խավա՛րն ա արթուն,
Ու Պերսեփոնեն ձե՛ն ա մենակ, կամ անտես խավար`
Պարուրված պլուտոնյան թևերի ավելի սև՛ ու թո՛ւնդ խավարով
Ու սև ու թո՛ւնդ խավարի սիրով խոցված
Խավարի փարոսների պերճության մեջ
Կորուսյալ հարս ու փեսայի վրա խավա՛ր ա ըսփռում:
Belove´d, gaze in thine own heart,
The holy tree is growing there;
From joy the holy branches start,
And all the trembling flowers they bear.
The changing colours of its fruit
Have dowered the stars with merry light;
The surety of its hidden root
Has planted quiet in the night;
The shaking of its leafy head
Has given the waves their melody,
And made my lips and music wed,
Murmuring a wizard song for thee.
There the Loves a circle go,
The flaming circle of our days,
Gyring, spiring to and fro
In those great ignorant leafy ways;
Remembering all that shaken hair
And how the wingeԲd sandals dart,
Thine eyes grow full of tender care:
Belove´d, gaze in thine own heart.
Gaze no more in the bitter glass
The demons, with their subtle guile,
Lift up before us when they pass,
Or only gaze a little while;
For there a fatal image grows
That the stormy night receives,
Roots half hidden under snows,
Broken boughs and blackened leaves.
For all things turn to barrenness
In the dim glass the demons hold,
The glass of outer weariness,
Made when God slept in times of old.
There, through the broken branches, go
The ravens of unresting thought;
Flying, crying, to and fro,
Cruel claw and hungry throat,
Or else they stand and sniff the wind,
And shake their ragged wings; alas!
Thy tender eyes grow all unkind:
Gaze no more in the bitter glass.
Քա՛ղցրըս, քո՛ւ սրտին աշկըտ քից,
Ընդե՛ ա սուրբ ծառը բերկրանքի:
Մասունք ա կաթում անմեղ ծաղկունքից,
Ճյուղերը` ակունքի՛ց հրճվանքի:
Ու թաքուն արմատը զորության`
Խի՛նդ ա` Լուսնի՛ն ու Արուսի՛ն1,
Պըտղի ծիրանին ցնծության`
Սնո՛ւնդ ա աստղերի լուսին:
Դողդոջը դրա կատարի`
Իրա երգե՛րն ա տվե ծովերին,
Շուրթերս էլ առանց դադարի,
Մերվե՛լ են էտ կախարդ երգերին:
Բռնել ա Սե՛րն ընդե լուս շրջան,
(Էսօրվա շրջանը հրավառ)
Էն անո՛ւս2 ձևերով այլազան,
Ալեծուփ, պոռթկուն ու հողմավար:
Մտքիդ էն սանդալնե՛րն են արծիվ3,
Ու մազերն օձե ու ցիս-ցից4.
Բայց դեմքիդ մա՛ռ իջավ հոգսածին,
Քա՛ղցըրըս, քո՛ւ սրտին աշկըտ քից:
***
Մի՛ նայի դառնաղի հայելուն,
Որ Նեռը, ուխտազանց ու նենգ,
Անդադար տալիս ա նայելու,
Կամ նայի, բայց քի՛չ ու մեկ-մեկ:
Ընդե սև՛ պատկերն ա օրհասի,
Որ մրուր մթա՛նն ա որդեգիր,
Արմատը` խորքերում սառուցի,
Ճյուղ ու ծաղկունքը` թուղթ ու գիր:
Ու նե՛նգ ա ու խարդախ ամեն բան
էտ անապատում սառուցե,
Որ է՛ն վախտ արարեց սատանան,
Երբ Աստված քնո՛վ էր անցե:
Թուղթ ու գիր ճղների արանքում`
Մագիլնե˜ր, կտուցնե˜ր ու ճանկե՛ր,
Հողմավար, ալեծուփ ու պոռթկուն
Մտքերի անգղներ` գիշակեր,
Կատաղի ու թունոտ ու լաչառ,
Որ Նեռի գորովն են վայելում:
Բայց ափսո՛ս, աշկ-ունքըտ դառավ չար՛
Մի՛ նայի դառնաղի հայելուն:
–––––
1. Արուսը Արուսյակ-Վեներան է, Լուսաստղը:
2. Անուս- անգրագետ, անտեղյակ, չկարդացած: Yeats-ի կարծիքով շատ բան իմանալը երևի ցավ ու դարդ ա:
3.Հունական Հերմես աստծու թռնող սանդալները:
4.Գորգոն Մեդուզայի մազերի տեղն օձեր էին:
Այս վերջին 150 տարին մանավանդ՝ հայերենին իբր «օտար» բառերի դեմ մի ահավոր կռիվ կա ու այդ կռիվը լրի՛վ է անտեղի:
Կռվի հիմքը մի քանի ենթադրություն ունի, բայց սրանք բոլորն էլ կեղծ են ու գիտությանը հակառակ: Հերթով թվենք այդ ենթադրություններից գլխավորները:
1. Գոյություն ունի «մաքուր» լեզու ու համ էլ՝ «մաքուր» հայերեն լեզու: «Մաքուր» հայերեն լեզուն օրինակ՝ այն լեզուն է, ինչի բոլոր բառերը «բնիկ» են, այսինքն, այդ բառերը միայն հայերն են ստեղծել:
2. Հայերեն լեզուն իբր կարող է յոլա գնա առանց «օտար» բառ փոխ առնելու ու պիտի՛ յոլա գնա առանց «օտար» բառերի:
3. «Օտար» բառերի փոխառությունը կեղտոտում է, օրինակ, հայերեն լեզուն:
Հերթով քննենք այս ենթադրություններն ու համոզվենք, որ սրանք կեղծ են, սխալ են ու հակագիտական ու անբնական:
Այն մարդը, ով կարծում է, թե մաքուր լեզու կա կամ հնարավոր է, որ մաքուր լեզու ստեղծվի, գաղափար չունի ոչ լեզվի պատմության, ոչ էլ լեզվի զարգանալու օրինաչափությունների մասին:
Ոչ մի քիչ թե շատ քաղաքակիրթ ազգ առանձին չի ապրել: Ոչ մի քիչ թե շատ քաղաքակիրթ ազգ իր հոգևոր մշակույթը՝ իր գիտությունը, արվեստը, կրոնը, ավանդույթներն ու համ էլ լեզուն՝ մյուսներից անջատ՝ առանձին՝ չի ստեղծել: Ավելին, ոչ մի ազգ՝ ցեղով, արյունով (գենային առումով) անխառն ու մաքուր չի: Գենետիկա կոչված գիտությունն ասում է, որ աշխարհի ուզածդ մարդու գեների մեջ՝ ուզածդ ցեղի ու ռասայի գեներն էլ կան:
Մի ազգը, մեն-մենակ, չի՛ կարող ամեն ինչ ստեղծի, ինչքան էլ «խելոք» ու զորավոր լինի: Ասել եմ արդեն, օրինակ, որ Ամերիկյան մայրցամաքի ժողովուրդները՝ անվի պես հասարակ թվացող սարքը չէին ստեղծել ու դրա համար էլ ընտանի բեռնակիր կենդանիների կարիքը չէին ունեցել ու այդ պատճառով էլ դրանց մշակույթը ահագին հետ էր Հին Աշխարհի մշակույթից:
Որ մի ազգը որ նոր բան է ստեղծում, ա՛յդ ազգն է այդ ստեղծածին անուն տալիս: Անունը՝ բառ է: Ու երբ հարևան ժողովրդներին այդ նոր ստեղծած առարկան դուր է գալիս, ու այդ հարևանները փոխ են առնում այդ առարկան, անունն էլ են հե՛տն առնում (համարյա միշտ):
Օրինակ՝ երբ հնագույն իրանցին Հայաստան է բերել ու ծախել մի տեսակ վառվող հեղուկ, ինչից Հայաստանում չկար, ու հայը հարցրել է, թե դա ի՞նչ է, հին իրանցին իր լեզվով ասել է՝ *naft: Հայն էլ՝ իր լեզվի օրենքներով՝ դրան ասել է «նաւթ» (նաութ), որ հետո դարձել է «նաֆթ» (համ էլ՝ «նֆաթ, նֆատ, նփատ»): Հին հայի մտքով անգամ չէր անցնի, որ «նաւթ»-ը թարգմաներ ու հայացներ:
(Այդ տեսակ բան՝ մենակ այսօրվա արեվմտահայ կամ արեվելահայ «ինտելիգենտի» մտքով կանցնի ու դա կբռնի «նաւթ»-ը կթարգմանի «քարյուղ» ու հետն էլ կկարծի, թե հարցը լուծեց պրծավ: Ու թե որ այդ ինտելիգենտին հարցնես, թե ո՛նց թարգմանենեք՝ «մազութ, սոլյարկա, բենզին, կերոսին, էթան, մեթան, բութան, պրոպան» և ուրիշ հազար ու մի այդ տեսակ բառ, կշվարի կմնա, որովհետև չի պատկերացնում, թե այդ տեսակ «օտար» բառերի թիվն ինչքա˜ն ու ինչքան շատ է):
Լեզուն, մեծ մասամբ, բառ է փոխ առնում ա՛յն լեզուներից, որոնց մըշակույթը համարվում է ավելի բարձր: Պատմության ընթացքում հայերը իրենց գրած արմատների մոտ 35%-ը փոխ են առել իրանցիներից, մոտ 20%-ը՝ սեմական («արաբական») լեզուներից ու մի այդքան էլ՝ հույներից ու հռոմեացիներից ու ուրիշներից: Մնացած 30%-ի մեջ էլ՝ շատ արմատ կա, ինչի ծագումը անհայտ է: Փոխ առած բառերի մի մասը կենդանի բարբառները չեն պահել:
Մեր գրական ոճերը, այս վերջին 150 տարում, կարծելով, թե այս փոխ առած բառերը բնիկ հայերեն են, վերցրին դրանք ու գործածեցին (սրանց մի մասը՝ լրիվ իզուր): Այս փոխառյալ բառերը, իհարկե, բնիկ հայերեն չեն, այսինքն հայերի ստեղծածը չեն, բայց հայերեն են, որովհետեվ գործածում ենք:
Ամենազարմանալին հենց այն հանգամանքն է, որ մենք հենց այս փոխ առած բառերի մեծագույն մասն ենք համարում` բնիկ ու ընտիր հայերեն ու հույժ բանաստեղծական:
Ինչ որ է, չեմ ալարել ու մեր նոր գրականության համարյա բոլոր փոխառյալ բառերը քաղել եմ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարան կոչված չորս հատորանոց աշխատությունից (մոտ՝ 2700 էջ ծավալով):
Շատերը կարծում են, թե Աճառյանի բառարանի ողջ գիտական տեղեկությունները միայն ու միայն Աճառյանի ուսումնասիրությունների արդյունքն են: Այս կարծիքը լրի՛վ է սխալ: Աճառյանն իր Հայերեն արմատական բառարանի մեջ հավաքել է թե՛ իր ստուգաբանած բառերը (բոլորի մոտ 10-15 %-ը), թե՛ եվրոպացի ու հայ լեզվաբանների ստուգաբանությունները:
Հայ գիտական լեզվաբանությունը, ճիշտն ասած, սկսվում է գերմանացի հռչակավոր հնդեվրոպագետ ու հայագետ Հայնրիխ Հյուբշմանի 1875 թվին հրատարակած Über die Stellung im Kreise der Indogermanische Sprechen դարակազմիկ հոդվածի հրատարակությունից, որտեղ Հյուբշմանն իր գիտական հզոր վերլուծությամբ ցույց է տալիս, որ սխալ է այն կարծիքը, թե հայերենը արիական (այսինքն, հնդո-իրանական) ճյուղի մի բարբառն է:
Հյուբշմանն ապացուցեց, որ հայերենը Հնդեվրոպական լեզվախմբի մի լըրիվ առանձին ճյուղն է, ու այն տպավորության պատճառը, թե հայերենն իրանական ճյուղի բարբառ է, այն հանգամանքն է, որ պարսկերենից հայերենի արած բառային փոխառության քանակը ուղղակի վիթխարի է:
Հյուբշմանից առաջ է՛լ, հետո է՛լ շատ-շատերն են զբաղվել հայերենի թե՛ լեզվաբանությունով, թե՛ ստուգաբանությունով: Թվարկենք առավել նշանավորներին. Մխիթարյան հայրերը, իրենց Հին ու Նոր ու Առձեռն Հայկազյան բառարաններով, Petermann-ը, Windischmann-ը, Gosche-ն, Bötticher-ը, Lagarde-ը, Müller-ը, ու նորից Հյուբշմանը, ով իր հայագիտական ուսումնասիրություններն ամփոփեց իր Armenische Studien (1883) ու Armenische Grammatik (1895-7) աշխատությունների մեջ, Մեյեն, Վալդեն, Պոկորնին, ևն, ևն, ևն:
Ոմանք ասում են, թե Աճառյանի Հայերենի արմատական բառարանի ստուգաբանությունները կասկածելի են կամ հավաստի չեն:
Այս բանն ասողները, ըստ էության, հայտարարում են, թե կասկածելի է կամ հավաստի չի հենց հնդեվրոպագիտական լեզվաբանությունն ու նորագույն լեզվաբանությունը, լրի´վ, այսինքն, կասկածելի է կամ հավաստի չի հենց գիտությունը, ու այդ գիտությունը ստեղծած հենց նոր թվարկած գիտնականները, լրի´վ:
Բայց այս մարդիկ հրճվանքով են ընդունում Հյուբշմանի ասված աշխատությունները, միմիայն այն բանի համար, որ սրանք ապացուցում են հայերենի ինքնուրույն ծագումը, ու հաճախ մերժում են նույն Հյուբշմանի ա՛յն ապացույցները, թե հայերենի արմատների 35 %-ը փոխառություն է պարսկերենից:
Այս մարդիկ ասում են, թե հենց պարսիկնե՛րն են այդ բառերը փոխ առել հայերից, ու ոչ թե հակառակը, չնայած հենց այս փոխառություններն են ապացուցում, որ հայերենն ինքնուրույն լեզու է: Ու այս մարդիկ մոռանում են, որ եթե հանկարծ ընդունենք, թե պարսիկնե՛րն են այդ բառերը հայերից փոխ առել, դրանով իսկ մերժած կլիենք թե՛ ողջ լեզվաբանությունը, թե Հյուբշմանի ա՛յն ապացույցը, որ հայերենը իրաներենի մի բարբառը չի:
Անկասկած, Աճառյանից հետո ուրիշներն է՛լ են զբաղվել հայերենի բառերի ստուգաբանությունով, բայց այստեղ պիտի նկատի առնենք երկու հանգամանք: 1917 թվի հեղափոխությունից հետո բոլշևիկները հաստատեցին իրենց «երկաթյա վարագույրը», վերացնելով նաև մշակութային որևէ փոխանակության հնարավորությունները:
Ու ո՛չ միայն Աճառյանը, այլև Սովետական Հայաստանի բոլոր լեզվաբանները կտրվեցին Եվրոպայի հնդեվրոպագետներից, համենայն դեպս, գոնե 1930-ական թվերից հետո, մինչև 1971 թիվը, երբ նորից լույս տեսավ Աճառյանի Արմատական բառարանի 1-ին (ոչ ապակետիպ) հատորը:
Այս հատորը նշան արեց, որ նորից «կոլեկտիվ» ստուգաբանության հնար կա, բայց, ցավոք, Եվրոպայում ու աշխարհի այլ հայագիտական կենտրոններում այլևս արդեն չկար այն հետաքրքրությունը հայերենի նկատմամբ, ինչը կար մինչև ասված հեղափոխությունը:
Սրա պատճառը 1930-ականների «լեզվաբանական ռևոլյուցիան» էր, մանավանդ հայկականը, ինչը, մեծ մասամբ, սոցիալիզմի ու մասամբ էլ` Ստալինի հանրահայտ հոդվածի արդյունքն էր:
Սրա համար էլ հայ լեզվաբանությունը դարձավ համարյա միայն Հայաստանի լեզվաբանների առարկան: Նման հանգամանքը կործանարար է ո՛չ միայն լեզվաբանության, այլև ցանկացած գիտության համար:
Ինչո՞ւ:
Որովհետև գիտությունը միմիայն կոլեկտիվ գործ է, ու այս կոլեկտիվ գործի հսկողը համաշխարհային գիտությունն է:
Իրոք, եթե այսօրվա հայաստանցի մաթեմատիկոսը, ֆիզիկոսը, քիմիկոսը, կենսաբանը ու առհասարակ բնագետը արտասահմանի որևէ մի գիտական ամսագրին կամ ժողովին հակագիտական հոդված ներկայացնի, ամսագիրն այդ հոդվածն ուղղակի չի տպի, կամ էլ` ժողովն այդ հոդվածը չի լսի:
Կամ էլ, եթե սրանք տպեն ու լսեն, հեղինակն աշխարհով մեկ խայտառակ կլինի ու կզրկվի իր «գործերը» տպելու կամ լսել տալու հնարավորութունից:
Իսկ մեր լեզվաբաններն ու նաև մեր հասարակագետների (ու նաև գրողների ու պոետների) մեծագույն մասը, արդեն ասված ու նաև չասված պատճառներով, զրկվեցին ու զուրկ են այս համաշխարհային գիտական հսկողությունից: Մերոնք միմիայն իրար են տպում ու լսում, առանց համաշխարհային որևէ հսկողության:
Ու հենց սրա համար է, որ Հայաստանն այսօր ունի երկու լրիվ ճիշտ համարվող քերականություն (կնշանակի` նաև լեզվաբանություն), բայց սրանք իրար լըրի՛վ են հակասում, իսկ ավելի ճիշտ, իրար լրիվ ժխտում են:
Սրա համար էլ բերել եմ միայն Աճառյանի հավաքած ու արած ստուգաբանությունները, որովհետև, իմ կարծիքով (տա աստված, որ կարծիքս սխալ լինի), սրանցից հետո արվածները նույն գիտական խստությունով «թրծված» չեն, ինչքան Աճառյանի հավաքածներն ու արածները:
Բայց եթե Արմատական բառարանից հետո արված ստուգաբանությունները նույնիսկ աներկբա լինեն, դրանք հիմնականում ավելացրած պիտի լինեն միայն բնիկ հայերեն բառերի թիվը, քչացնելով անստույգ բառերի թիվը, իսկ փոխառյալների թիվը թողնելով համարյա նույնը, թե չէ` սխալ պիտի համարվեր պատմահամեմատական մեթոդն ու ողջ հնդեվրոպագիտությունը, ինչն անհնար է, ու ինչը քննարկվող հարցի էությունը չի փոխում: Ուրեմն, այս ցուցակը «համարյա» լրիվ է:
Պիտի հաշվի առնվի մի բան է՛լ; Աճառյանը հավաքել է միայն մեր հին ու ուշ միջնադարյան գրականության ավանդած բառերը (բարբառայիններն ամփոփված են իր Գավառական բառարանում):
Բառերի այս ցուցակը խնամքով է կազմված, բայց պիտի անպայման շեշտեմ, որ այս ցուցակը միայն այն բանի համար եմ կազմել, որ լեզվաբանությանն անծանոթ մարդը գոնե մի անգամ տեսնի, թե լեզուներն իրարից ինչքա˜ն շատ բառ են փոխ առնում, զգուշանա, ու չընկնի զանազան կեղծ «գիտնականների» թակարդն ու չհավատա դրանց բարբաջանքներին:
Բերված ցուցակից բաց եմ թողել այն բառերը, որոնք մեր նոր գրականության մեջ համարյա չեն գործածվել, իսկ հնի մեջ գործածվել են միայն մի քանի անգամ: Օրինակ, *ասպարիմ (խոտի տեսակ), *գզմազ (մոշ), ևն, ևն:
Բայց եթե բառն ինչ որ իմաստով հետաքրքիր է, օրինակ, պահպանվել է իմ իմացած բարբառներում, չնայած գրքերի մեջ շատ քիչ է գործածվել կամ չի գործածվել, բերել եմ:
Իմիջիայլոց, երբեմն ասում են, թե մեր բարբառների գործածած բառերից շատը փոխառություններ է թուրքերենից: Սա սխալ է: Թուրքերենից փոխառություն այսօր շատ քիչ ունենք: Ու այս ցուցակի թուրքերենից արված փոխառություններն առանձին դրել եմ ցուցակի վերջը:
Բառերի մեծ մասի այսօր չգործածվող կամ քիչ գործածվող իմաստներն ու դրանց «ճյուղերը», այսինքն, բառաբարդությունները, նշել եմ փակագծերի մեջ, որ կարդացողն իմանա, որ այդ իմաստները շատ անգամ փոփոխական են ու հաճախ մաշվում հնանում են, ու մեկ-մեկ էլ` նոր իմաստներ են ծլում բսնում:
Ուրեմն, սա հայերենի փոխ առած բառերի մի փոքրիկ բացատրական բառարան է, ինչը թերևս օգտակար լինի ընդունելության քննություններին պատրաստվող աշակերտներին ու ուսուցիչներին, ու առհասարակ` հայ ընթերցողին:
Այս հարցում երևի այնքան էլ հետևողական չեմ, (ինչպես որ, երևի մի քիչ, (շատ քիչ) հետևողական չեմ բառերի ընտրության հարցում), որովհետև ղեկավարվել եմ (հազվադեպ) ի՛մ ճաշակով միայն, բայց կարծում եմ, որ նույնիսկ այս փոքր-ինչ «քմահաճ» ընտրանքն էլ կհետաքրքրի կարդացողին:
Էլի՛ եմ ասում, չնայած այս բառերը բնիկ չեն, միևնույնն է, հայերեն են: Կարծում եմ, որ այս բառերի ցուցակը շատ է պետք, որովհետեվ շատ-շատերը, միամիտ-միամիտ, մտածում են, թե սրանք բնիկ հայերեն են, այսինքն, սրանք իբր միայն հայերի ստեղծածն են:
***
Եթե բառի վրա ձախից աստղանիշ կա (*), այդ բառը փոխառություն է իրանական լեզուներից, խաչը (+) նշանակում է փոխառություն սեմականներից, փոքր օղակը՝ (o) հունականից, «թ»-տառը՝ թուրք-թաթարականից, «կ» տառը՝ կովկասյաններից, «լ»-ն` լատիներենից: Իսկ եթե բառի վրա ձախից կա միանգամից երկու նշան, օրինակ, օլմղոն, նշանակում է, որ հայերենը բառը վերցրել է ձախ նշանի լեզվից (այս օրինակում` հունարենից), իսկ ձախ նշանի լեզուն էլ` աջինից (այստեղ` լատիներենից):
Չակերտ շատ քիչ եմ գործածում. փոխարենը` տառերը թեքում եմ: Բառերի գրաբարյան գրությանը զուգահեռ` տալիս եմ այսօրվա ուղղագրությունը (նույնիսկ եթե սա Աճառյանի բառարանում չկա), ինչը գրաբարյանից բաժանում եմ գծիկով: Աճառյանի բառարանից շեղում չունեմ, ինչը , իհարկե, ստուգելի է, իսկ եթե մեկ-մեկ ի՛մ կարծիքն եմ ասում, դնում եմ անուն ազգանվանս սկզբնատառերը` – Մ. Հ.:
Ովքեր այս բառերի մասին ավելի մանրամասն ու գիտական տեղեկություն են ուզում, թող նայեն Աճառյանի նշված բառարանը: Կարդացեք այդ բառարանի 1-ին հատորի ողջ առաջաբանը, 4-րդ հատորի հավելվածն ու բառարանի երկու-երեք ընդարձակ բառահոդվածը:
Այս բառացուցակից հետո բերել եմ արդեն վաղուց հայացած ա՛յն բառերի մի խիստ թերի ցուցակ, որոնք այսօր համարվում են «գռեհիկ» ու «փողոցային» ու «զզվելի», չնայած` բոլորս ենք դրանք անընդհատ գործածում:
Այս բառերից հրաժարվելը նույնն է, ինչ որ Մաշտոցը հրաժարվեր ներքեվի ցուցակի փոխառյալ բառերից: Եթե Մաշտոցին մեկն այսպիսի առաջարկություն աներ, Մաշտոցն ամենաքիչը կծիծաղեր ու կմտածեր, որ առաջարկ անողը տգետի մեկն է, կամ էլ` գիժ է, որովհետև առանց այդ փոխառյալ բառերի` Ս. Գրքի թարգմանությունն անհնար կլիներ:
ա
օ+ աբբա-աբբայ (սկզբում` հայր, Երկնային Հայր; հետո` վանահայր, վանական; արաբերեն` Աբու-լը-Ալա=Բարձունքների Հայր), +աբեղայ-աբեղա (վանական, կուսակրոն; ասորերեն նշանակում էր` տխուր, տրտում), օագարակ (արտ ու հող ու գյուղ, ևն; բնիկ հայերենը տվել է` ածր, արծ, արտ), օադամանդ, +ազապ-ազաբ (չամուսնացած), *ազատ (նշանակել է` ազնվական = ոչ շինական; անկախ, ինքնիշխան; ճյուղերից են` ազատ(վ)ել, ազատախոս, ազատություն, ազատանի, ձերբազատ, ազատամարտ, ևն), *ազգ (ցեղ, սերունդ գերդաստան, ժողովուրդ, ազգ, տեսակ; ճյուղերից են` ազգական, ազգովի, այլազգ, ևն, ևն,), *ազդ (լուր; այս իմաստից ծագում են` ազդել=լուր տալ, ազդարար=լուր տվող, զգալ-իմանալ, զգալ-իմացվել, ազդելի= զգալի, ազդել=ներգործել, ազդու=զորավոր-ազդեցիկ; աստևոր-հաստատուն, աստի-աստին-աստոյ=պինդ-տոկուն-հաստատուն ևն), թաթաբեկ (թագավորի հայր; փոխարքա; հիմա միայն անուն կամ ազգանուն է) *ալ(ք) (ծննդկանին թշնամի ոգի; հետո` չար ոգի(ներ)), օալապաստր-ալեբաստր (մարմարի տեսակ է), +ալէլու-ալելու (աստծուն օրհներգելը; ալելույա = փառաբանե՛ք Աստծուն=halelu Yah=փառաբանե՛ք Յահվեին; Յահվեն հրեաների աստվածն էր; տես +Յահվե բառը), թալոճ, +ալքիմիա, *ախոռ, *ախորժ (հաճելի; հաճույք; ցանկություն; ճյուղերից են` ախորժակ=քաղցր=հաճելի=ցանկություն=գործ=զբաղմունք=մի բան անելու փափագ=ախորժակ; ախորժել= ախորժելի ևն), *ախտ (հիվանդություն; ճյուղերից են` ախտաժետ, ժանտախտ, թոքախտ, գեղձախտ, շաքարախտ, ախտանիշ, ախտահանել, ախտաբանություն ևն), *ակադեմիա (աթենացի հերոս Ակադեմոսի պարտեզն Աթենքում, որտեղ քայլելով = ճեմելով ուսուցանում էր Պլատոնը; սրանից էլ` ճեմարան), *ակամայ-ակամա (կամքին հակառակ, չուզելով; բնիկ հայերեն լիներ, կլիներ` անկամ), օակատ-ագաթ (կիսաթանկ քար է), *ակիշ (կրակխառնիչ), *ահեակ (ձախ), *ահեկան (հայոց 9-րդ ամիսը, ապրիլի 9/21 – մայիսի 7/20-ը), +աղան (ազնվական, իշխան; ճյուղն է` Աղան անունը), կաղբ (աղտեղություն, կղկղանք; աղբ), +աճպարար (ձեռնածու-ֆոկուսնիկ),*ամանակ (դադար, պաուզա; հիմա` ձայնավորի կամ վանկի տևողությունը), *համբար-ամբար (շտեմարան, մթերք; ճյուղերից են` ամբարել=պաշարել, ջրամբար; ծագում է` սանսկրիտից), *ամբարիշտ (անաստված չարագործ մարդ; կազմությունն է` ան + պարիշտ), *ամբարտակ (սկզբում` աշտարակ, կոթող, թումբ; ամբարտավանություն=գոռոզ կանգնած; կապվում է ամբար բառին), *ամբարտավան (հպարտ, մեծամիտ, հպարտությամբ լի; կապվում է ամբար բառին), օամբիոն (եկեղեցու բեմը; հիմա` ամբիոն), *ամբոխ (խռովություն, կռիվ; ճյուղերից` ամբոխվել=վրդովվել, հուզվել, տակնուվրա լինել; նոր են` ամբոխավար(ություն)), + ամէն-ամեն (ճշմարիտ, իրավ, արդարև; «ամէն ամէն ասեմ = ճիշտ եմ ասում»; եթե այս ամէն բառը դրվում է խոսքի վերջում, նշանակում է` «այսպես է և թող այսպես լինի»; եղիցի՛; այս իմաստներն ու ինքը` բառը հին հրեաներից են: Այս բառը չպիտի խառնվի հայերեն ամեն (բան) բառի հետ) +ամիրայ-ամիրա-ամիր (իշխան, կուսակալ; ամիրապետ=խալիֆ; առաջին երկուսն ասորերենից են, երրորդը` արաբերենից), օամփիթատրոն-ամֆիթատրոն, օ+այբ (ա տառի անունն է; հույնը վերցրել է փյունիկցուց, իսկ սա էլ` հին եգիպտացիներից` ղպտիներից; հայերն սկզբում այս տառին ասում էին` ալփ, հետո` այփ, հետո էլ` այբ), +այպ (պակասություն, այիբ), +անագ (մետաղ է=կլայեկ), *անանուխ (նանու-նանա, դաղձի ընտանին) *անապակ (անջուր, անխառն, մաքուր, զուտ), *անապատ (ամայի, անշեն, անբնակ; քաղաքից հեռու վանք, ևն), *անգամ (գործածվել է բազում ոճով` այս անգամ, այն անգամ, առ անգամ մի, երկրորդ անգամ, երիցս անգամ, բազում անգամ, մի անգամ, միանգամայն, ո՛չ անգամ, մինչ անգամ, հանգամանք, ևն; ծագում է իրանական` ժամանակ, տևողություն, տարվա եղանակները իմաստներից), *անդամ (ճյուղերից են` անդամալույծ, հաղթանդամ, խեղանդամ; նորերից` բազմանդամ, անդամակցել, անդամագրել, անդամահատել, առնանդամ, ևն), *անդրավարտիք (սկզբում` մարմնի վրա հագածը; հիմա` արևմտյան գրական ոճերում` շալվար, իսկ արևելյանում` տռուսիկ), օանդրի (արձան; ճյուղն է` կիսանդրի), օանեմոն (պուտ կամ ծափկոտրուկ ծաղիկը), կանթեղ (տաք մոխիր; անթեղել=կրակը մոխրի տակ թաղել), օանիսոն (ծաղիկ է), *անոյշ-անուշ (համեղ, ախորժելի, հոտավետ; սիրով, ևն; ճյուղերից` անոյշք=երկնային արքայություն, անուշակ=անմահական), *անուշադր (նյութ է, ինչից որ հայտնի սպիրտն են սարքում), *աշակերտ, *աշխատ(ել) (սրա ճյուղերից են` աշխատանք, ևն), *աշխարհ (բազում ճյուղ ունի), *աշխետ (կարմիր-դեղնագույն, հրագույն; սրանցից է՝ ձի իմաստը), *աշկարա (=ակնհայտ, տեսանելի), *աշտեայ-աշտե (կարճ նիզակ), *ապակի (նաև` շիշ, սրվակ, գինու բաժակ, ուլունք, ջնարակ, ևն, ևն; բազում ճյուղ ունի; ծագում է իրանյան ջուր իմաստից), *ապահարզան (ամուսնալուծություն, բաժանվելը), *ապաշավ(ություն), (զղջալը; ապաշավել=զղջալ, խնայել, խղճալ), *ապաշխար(ել) (զղջալը, փոշմանելը, մեղքը լալը), *ապաստան (ապավեն, պատսպարան, պաշտպանվելու տեղ; վահան, ասպար; ապավինել, վստահել, ևն ), *ապատ (շեն տեղ; առանձին անգործածական; ճյուղերից են` Վաղարշապատ, Ներսեհապատ, Պերոզապատ, Խանապատ, Ղազարապատ, Կորյունապատ), *ապարան(ք) (մեծ տուն, իշխանական տուն, դղյակ, պալատ), *ապարանջան (դաստակն օղակող զարդ-մանյակ), *ապարասան-ապերասան (ըմբոստ, հանդուգն, խեռ), *ապիրատ (անօրեն, անարդար, անիրավ), օապոպապ-ապուպապ (պապի պապը), *ապուխտ (բաստուրմա), *ապսպարել-ապսպրել (նշանակում է` տալ, հանձնել, լուր տալ, փոխանցել, նվիրել), *ապստամբ (անհնազանդ, ըմբոստ; ապստամբ), օլապրիլ (4-րդ ամիսը; նշանակում է` երկրորդ), *ապրիշում-ապրշում (մետաքս; շոր է), *առասան (պարան),*առատ (նշանակել է` առատաձեռն, բարեգործ; անարատ, պայծառ (աչք); լի, հորդ, շատ; առատություն; առատաձեռնություն, ևն, ևն), +առնէտ-առնետ, *առոյգ-առույգ (կայտառ, ևն),*ասպ (ձի, տես հաջորդ բառերը), *ասպազեն (ձիու զարդ ու զրահը), *ասպահապետ (զորապետ, սպարապետ),*ասպանդակ (стремя = ձիու կողքերից կախ այն սարքերը, որոնց մեջ հեծյալը ոտքը դնում է ու հեծնում), *ասպաստան (ախոռ),*ասպատակ (հեծյալ արշավանքն ու արշավողները), *ասպար (վահան), *ասպարեզ (ձիարշավարան, կրկես, հրապարակ; բնագավառ), *ասպետ (հեծյալ ազնվական), օասպիդ (օձ է), *ասպնջական (վանատուր, հյուրընկալ), *ասպուրակ (ծնեբեկ),*աստառ, աստված (փոխ է առած փռյուգերենից), +ատլաս (սնդուս; շորի կտորի տեսակ է), *ավազան, *ավան, *ավանդ (գլխավոր քաղաք; սրա ճյուղերից է Զարեվանդ), *ավար, *ավեր,*ատր (կրակ, առանձին գործածված չի; հայերենը տալիս է` այր(ել)), *ատրագոյն (հրագույն, հրափայլ, հրացայտ), *ատրճանակ, *ատրուշան (արևպաշտների կրակի տաճարը), *արագ, արագիլ (ծագում է փոքրասիական ինչ-որ լեզվից), *արգ (սրա ճյուղերից են՝ անարգ, մեծարգո, անարգանք, զարգանալ, հարգել, ևն), օարգասի(ք) (գործ, արդյունք; սրա ճյուղերից է` արգասավոր), *արժան, *արժանի, լարկղ, *արձակ, *արճիճ, *արմավ, *արույր, *արուսյակ, *արջասպ, կարջն (արջնագույն = սև; հայերենի գույներից միայն դեղինն է բնիկ. մնացածները փոխառյալ են; սրանից են` արջնագռավ, արջնազգեստ; աղջ (մութ) ձևից են` աղջություն (խավար), աղջաղջ (մշուշ), աղջամուղջ (թանձըր մութ)), օարքեպիսկոպոս, +ափիոն (+օփիում, թմրանյութ է), օափսե, *ափսոս, կ?աք (ոտք; սրա ճյուղերից են` աքացի, քացի), օաքսոր:
բ
թբաբան (պարիսպ քանդելու պատերազմական գործիք), *բագ (աստված; սրա ճյուղերից են` բագին=տաճար, Բագավան=աստվածների ավան, Բագարան=աստվածների բնակավայր, Բագահառիճ=աստվածների գյուղ, Բագարատ>Բագրատ=Աստվածատուր), *բադ, +բազազ (կերպասավաճառ), *բազէ-բազե, *բազմիլ-բազմել, *բազուկ (թև), *բազուկ (ճակնդեղ), *բազպան (պատարագչի թևնոցը; ձեռնոց), *բաժ(ին) (արքունի տուրք, հարկ, մաքս), *բաժակ, *բաժանել, *բալ (կեռաս), +բալասան (թփի տեսակ, սրա ծաղիկն ու յուղը; սրա ճյուղային իմաստներից` հրաշագործ դեղ), *բախտ, կբակ, +բակլայ-բակլա, *բահրայ-բահրա (տասանորդ տուրք) օբաղանիք-բաղնիք, *բամբ (հաստ ձայն), *բամբակ, *բամբիշն-բամբիշ (թագուհի), *բանտ, *բաշ, *բաշխ (ողորմություն, հարկ, տուրք; սրա ճյուղերից է` բաշխել=նվիրել ու բաժանել), +բասիր (պարսավելի, անարգելի; այստեղից՝ անբասիր=անբիծ, ազնիվ), *բարակ (նուրբ; ոչ հաստ), *բարապան (դռնապան), օբարբարոս, *բարձ, *բավ (ծայր, վերջ, սահման; ինչից` անբավ, բավական, անբավական, բավել, ևն), *բավանդակ-բովանդակ (ամբողջ, ևն), *բդեշխ-բդեաշխ (մեծ իշխան, կուսակալ, հյուպատոս), +բելիար (սատանա), բեհեզ (գործվածք է; փոխառյալ է, բայց հայտնի չի, թե որ լեզվից), թբեղ, օբեմ, +բերդ, +բէեղզեբուղ (բեհեղզեբուղ կամ բեղզեբուղ սատանայապետը), թբէկ (իշխան),*բիժ (աչքի կեղտ, ճիպռ), *բժիշկ, թբիճ, *բյուր (10000; անթիվ), օբյուրեղ, *բլբուլ (սոխակ), *բնակ (բնակվել, ևն), կբոզ (պոռնիկ; փոխառություն է վրացերենի լազերեն բարբառից; նշանակում էր` աղջիկ, ով այս ժողովրդի սովորույթով մինչև ամուսնանալը ուրիշ տղամարդկանց հետ կենակցելու իրավունքն ուներ), +թոհ ու բոհ (ամայի; հիմա նշանակում է` խիստ խառն ու եռուզեռ վիճակ), *բոյժ-բուժ(ել), *բոշխնել (ըմբոշխնել, վայելել), *բոյր-բույր, +բոսոր (արնակարմիր), *բոր (հիվանդությունը, ինչից` բորոտ), *բորակ (հանքային նյութ, լnitrum), +բուխերիկ-բուխարի(կ), *բուն (ծառի բուն; սրա ճյուղերից են՝ ի բնե, բնավ, բնակ, բընիկ, բնություն, բնական, ևն), *բուստ (մարջան, կորալ), +բուրգն-բուրգ, *բրաբիոն (հաղթության պսակ; նաև ծաղիկ է), *բրինձ:
գ
+գագաթն-գագաթ, *գազար, *գազ (չափի միավոր է), *գազպէն (բույսերից հոսած քաղցր նյութ), *գահ (նաև` պատիվ, իշխանական աստիճան), *գահնամակ (նախարարների աստիճանակարգի ցուցակը), *օգաղափար (նույնանում է կաղապար բառի հետ), +գաղութ (նշանակել է նաև` գաղթելը), *գաճ-գաջ (սվաղի նյութը), օգայիսոն (նիզակ, տեգ; թագավորի մական), *գանձ, *գաւ-գավ (փարչ, հիմա` գավաթ), *գաւազան (նշանակել է նաև` ծեծ, խրատ, իշխանի կամ թագավորի կամ կրոնավորի մական, ևն, ևն), օգավաթ, գավառ (կովկասյան կամ խալդյան ընտանիքից է), +գեհեն (+գեհ, gēi = ձոր, գեհեն = գեհ Հիննոմի = Հիննոմի ձոր; սա մի հրեական քաղաքամերձ աղբանոց էր, ինչը հույժ զզվելի վայրի համբավ ուներ), *գերեզման, *գզիր, *գիժ, *գէս, (երկար մազ; սրա ճյուղերից են` *գիսակ, *գիսավոր), *գմբեթ (կիսագունդ տանիք), *գոհար (ճյուղն է` Գոհար անունը), *գոմեշ, *գույն (նշանակել է նաև` ներկ; սրա ճյուղերից են` գունավոր, գունատ, անգույն, լավագույն, ևն, ևն, ևն), *գոյշ-զգոյշ-զգույշ (բազում ճյուղ ունի), *գոռ (գյոռ, մահմեդականի գերեզմանոց, գերեզման), *գոսակ (քոսա(կ), դեմքի մազը չբուսնող), *գով(ել), +գուբ (հոր, փոս; հիմա` ջուր պահելու բնական աման, մեծ մասամբ` քարե), կգութայ-գութան (հայերեն բնիկ ձևն է` արոր), *գուման (կարծիք, կասկած; սրա ճյուղերից` անգուման-անգյուման = անկասկած, հանկարծ), *գումար (խումբ, հավաք(ել); գումարել = հավաքել-խմբել; գումարիլ = հավաքվել-խմբվել, ևն, ևն), *գումարտակ (խումբ, բազմություն, գումարտակ, ևն), *գունդ (սֆերա, ևն, ևն, ևն), *գունդ (полк, ևն), *գուշակ, *գուռն-գուռ (ավազան), *գուրզ, *գրամ, *գրպան, *գրավ, *գոնչո (գլխի մասին է ասած), *գրապան-գրպան (սկզբում նշանակել է` հագուստի վիզն ու զանազան եզրերը), *գրաւ-գրավ (սրա ճյուղերից են` գրավել, գրավական, դիմագրավել, ևն), *գրոհ (նշանակել է` ազգ, ցեղ, ժողովուրդ, ամբոխ, բազմություն, բանակ, գրոհել, ևն), *գրտակ (կլոր հաց; կապ ունի՞ գրտնակ բառի հետ – Մ. Հ.):
դ
*դաժան-դարժան (նշանակել է` լեղի, դառնահամ, գէշ, ժանտ (հոտ), դժնդակ, անգութ, ևն), *դահեկան (դրամ է` դարեհական = Դարեհ արքայի դրամ), *դահիճ, *դահլիճ, *դամ (դամ պահելը; երգի ձայնակցությունը` հիմա` մանավանդ դուդուկով կամ զուռնայով),*դայեակ-դայակ (ծծմայր, (ը)ստ(ը)նտու; խնամակալ), *դաշն (դաշինք, պայման; սրա ճյուղերից են` դաշնակ = եղանակ, ձև, ներդաշնակ, դաշնամուր, ևն), *դաշտ, *դաշտան (менструация), *դաստա (փունջ, կապոց), *դաստակ, *դաստակերտ (ձեռակերտ, շինված; գյուղ, ագարակ), *դաստիարակ, *դատ (դատաստան, դատել, դատապարտել, վիճել, դատողություն անել, ևն, ևն), *դատախազ, *դատաստան, *դատավոր, *դատավոր, *դար (100 կամ 1000 կամ ավելի շատ տարի), *դարան (պահարան; այստեղից՝ մատենադարան),*դարան (որոգայթ, թակարդ), *դարապաս = դարպաս, *դարավանդ (բարձրություն), *դարդ, *դարման (կա Ս. Գրքում, դեղ, ճար, խնամք, ուտելիք, ապրուստ), +դաւի («դավէ» (բարբառային), վեճ, կռիվ) *դափ (թմբուկ), օդափնի (լավր, llaurus; բույս է, որ մրցանակ էր տրվում; հիմա ճաշի մեջ են գցում) օդեկանիոն (տասնապետ, ոստիկան; սրա ճյուղերից` դեկան, ինչն սկզբում եկեղեցական պաշտոն էր), լդեկտեմբեր (10-րդ ամիսը), *դեհ (կողմ, տեղ; սրա ճյուղերից է` նժդեհ = անտուն), *դեն (պարսկական կրոնը; աղանդ, սուտ կրոն) օդենար-դինար (փող է), *դեսպակ (պատգարակ; հովանոցով կառք), *դեսպան, օդեսպուտ-դեսպոտ (բռնակալ), *դեւ-դեվ (դէվ, դիվի, դիվաց; նշանակել է` ոգի, բարի ոգի, հրեշտակ; հետո` չար ոգի; սրա ճյուղերից են` դիվահար, դիվոտել, ևն),*դէմ-դեմ(ք) (այստեղից՝ անդեմ, դիմաց, դեմ հանդիման, ընդդեմ, դիմել, երկդիմի, դիմագրավել, առաջադեմ, ևն, ևն, ևն),*դէտ (դիտող, հսկող; այստեղից՝ դիտակ, դիտմամբ, դիտավորություն, ակնդետ, ևն), *դժգույն (դժ- մասնիկը իրաներենի ժխտականներից է),*դժխեմ (անզգամ, ժանտ, դաժան), *դժկամ, *դժկերպ (տգեղ), *դժնդակ (դժվար, անտանելի, գեշ), *դժնեայ-դժնի (դժնդակ, դաժան, խիստ),*դժնիկ (փուշ է), *դժոխ(ք) (գեհեն, տարտարոս; գերեզման), *դժուար-դժվար, *դժպարիշտ (ամբարիշտ), *դժպիրհ-դժպի-դժպհի (ժպիրհ, անհաճո, դժնդակ), օդիկտատոր (միահեծան իշխան, բռնակալ), *դիմակ,*դինգ (հացահատիկը ծեծելու ու կճեպը հանելու գործիք է),*դիպակ (շորի գործվածք է), *դիրտ-դուրտ (մրուր), *դիվան (դահլիճ, ատեան, դատարան, գրոց ժողովածու), օդելփին-դելֆին, *դղեակ (դղյակ; զնդան, ամրոց, բերդ, ապարանք), *դմակ, *դոյլ-դույլ, *դուխտ (դուստր), *դուժ (բարբարոս, վայրենի; այստեղից՝ խուժադուժ, խժդժություն, ևն), օդուքս (ազնվականական բարձրագույն տիտղոսներից է), *դպիր (գրագետ, կարդացող; սրա ճյուղերից` դպրանոց > դպրոց), *դրախտ (նշանակել է` ծառանոց, պարտեզ, հետո նոր` դրախտ, Եդեմ), *օդրամ (փոխ է առած հունարեն դրաքմէ-ից, սա էլ` վեց հունական օբոլ(ոս) էր, ինչն էլ մոտ երկու ունցիա էր),*դղյակ,*դրուժ (չար ոգի), *դրուատ-դրվատ(ել) (գովել), *դրուժ (մի տեսակ չար ոգի, «խաբող», մանավանդ` երազխաբության ոգին), *դրուժ (խարդախ(ող); այստեղից՝ ուխտադրուժ, դրժել, ևն), *դրուստ (ուղիղ, ճիշտ; դրստել = ուղղել, շտկել), *դրաւշ-դրոշ, *դրաւշակ-դրոշակ (զգեստի ծայրը, քղանցք; դրոշ):
ե
+եաշմ-յաշմ (յաշմա, եասպ, յասպիս, հասպիս; թանկագին քար է), օեբենոս (էբենոս; կարծր ու սև փայտ է; հույնը փոխ է առել եգիպտերենից), օեդեմ (Ադամի դրախտը; ծագում է եբրայերենից, ուր նշանակում է՝ ախորժելի կյանք, հաճույք), օեթեր, թելակ, օելեկտրիոն-էլեկտրոն (դեղին սաթ), օեկեղեցի (նշանակել է` ժողովուրդ, հավատացյալների հավաքույթ, ժողով, տաճար), օեկղեսիաստես (էկլեզիաստ=ժողովող: Սողոմոնի գիրքը ու հենց ինքը` Ժողովողը), օեղեսպակ (ծաղկավոր բույս է՝ шалфей, լsalvia), *եղրեւանի (յասաման, Жасминь, сирень), օեպիսկոպոս, *երախայ-երեխա (սկըզբում` անկնունք, չմկրտված), *երակ, *երամ (նշանակել է` խումբ, հետո` երամ(ակ), ևն, ևն), *երանգ, *երաշխ (իք) (գրավական, ևն; այստեղից է՝ համերաշխ), *երաշտ, *երասան (սանձ, ևն), օերգեհոն (հունարեն՝ երգիոն < օրգանոն ձևերից), *երիտասարդ, *երկ (գործ), թերշիկ (թուրքերեն նշանակում է` աղիք):
զ
*զամբիւուղ- զամբիղ- զամբյուղ, *զան (կերպ, ձև; ճյուղերից են` սըրբազան, այլազան, զանազան, բազմազան, ևն), *զանգակ (զանգ, ևն), *զանկապան-զանգապան (երկար գուլպա կամ զրահ), *զառեկ (ոսկու կամ արծաթի թերթ; պարսկերեն զառ-ից, ինչը նշանակում է` ոսկի), *զառիկ (մկնդեղ), *(զ)արգանալ (զ + արգ; տես` արգ բառը), +զաֆրան (քրքում; ծաղիկ է), *զգոյշ- զգույշ (տես գոյշ բառը), *զեան (զիան = վնաս), օզեփյուռ (նշանակել է` արևմտյան քամի; հիմա` մեղմ քամի = հովիկ), *զէն(ք) (սրա ճյուղերից՝ զինվոր, զինյալ, զինակիր, ևն), +զիրկ-զուրկ (ճյուղերից` զրկանք, ևն), օզմելին-զմելի (ածելի; գրչահատ), օ+զմուռս (անուշահոտ խնկի կամ յուղի տեսակ; սրա ճյուղերից են` զմուռն, զմուռ, զմ(ս)ռել, ևն), +զմրուխտ (emerald, изумруд), *զնդան, (բանտ, հիմա` ստորերկրյա բանտ-փոս), թզընջիլ (շղթա), *զոհ (սրա ճյուղերից են` զոհարան, զոհաբերել, անձնազոհ, ևն), +օզույգ (փոխ է առած հունարենից; սրա բնիկ հայերենն է` լուծ; սրա ճյուղերից են՝ զուգել, անզուգական, զուգահեռ, զուգարան, ևն), *զուր (սրա ճյուղերից են՝ իզուր, զրախոս, զրպարտել, ևն), *զրահ (սրա ճյուղերից են` զրահապատ, զրահավառ, ևն), *զաւր = զոր (սրա ճյուղերից են՝ զորք, զոռ, զոռել, զորանալ, հզոր, զորագլուխ, զորաժողով, զորավիգ, մեծազոր, հեծելազոր, ևն, ևն):
է
+էլ (եբրայերեն նշնակում է` աստված; սրա հոգնակին է` էլոհիմ = աստվածներ; սրա ճյուղերից են` Բել, Բահալ, Բահալբեկ, Ալլահ, ևն):
ը
*ըմբոշխնել (վայելել; տես` բոշխնել):
թ
*թագ (իրանական բառի ծագումն անհայտ է; սրա ճյուղերից՝ թագավոր, թագուհի (սա ուշ շրջանի բառ է. սրա տեղը գործածվում էր` տիկին, դշխոյ, բամբիշն, արքայակին, կին թագավոր. արդեն մաշտոցյան շրջանում հայերենը լրիվ կորցրել էր իր նախավոր քերականական սեռը, – ուհի իգական մասնիկի գործածությունը նոր ու գրական մոդա է)), *թաժայ (թազա, թարմ, նոր), *թալան, *թախթ (թախտ, գահ, գահույք), թ*թաղար (պնակ, աման, պարկ; հարկի մի տեսակ; Թուրքը փոխ է առել պարսիկից, ինչը էր՝ կուժ, սափոր, տակառ), *թամաշա (հանդես, տեսարան, նայելը), *թանկ (թանգ; սրա ճյուղերից են` թանգարան, թանկագին, թանկարժեք), +*թաս , օթատրոն, +թարգման, *թարխուն, +թարկել (թարգել), *թափութ (թաբութ, դագաղ), թթաւլի (նարդի; թուրքը փոխ է առել իտալերեն tawola < լtabula = սեղան բառից), օթեմ (եպիսկոպոսի գավառը), *թէզ (շուտ), թէյ (թեյ) (թեյ բառը փոխ է առած եվրոպականներից, եվրոպականներն էլ վերցրել են չինարենի հարավային բարբառներից; չայ բառը ռուսերենի միջնորդությունով վերցրել ենք չինարենի հյուսիսային բարբառներից, ու սա գործածում են հայ բոլոր բարբառները; թեյ բառը գործածում են միայն գրական ոճերը, բայց ոչ մի բարբառ չի գործածում), *թիրախ, *թմբուկ, *թշնամ (անարգանք, նախատինք; սրա ճյուղերից է` թշնամանք, ևն), *թըշնամի (սկզբում՝ դշման > թշման > թշնամի), *թշուառ-թշվառ, կթոկ (պարան; վրացերենից է), +թոհ ու բոհ (սկզբում նշանակում էր` աներևույթ ու անպատրաստ երկիր, մի աշխարհ, որտեղ Աստվածն ստեղծեց ամեն ինչ) , +թոնիր, *թոշակ (նշանակել է` ճամփի պաշար, պարեն, ռոճիկ, աշխատավարձ), թուզ (միջերկրական բառ է), *+թութ, *թութակ, թթուման (սկըզբում`10000):
ժ
*ժահ (աղտեղություն, գարշ բան), *ժահր (թույն), *ժամ (սրա ճյուղերից են՝ ժամադրել, ժամապահ, ժամակոչ-ժամկոչ, յայնժամ, ցայնժամ, ժամանց, ժամագործ, ժամհար, ժամատուն, ժամասացություն, ժամանել), *ժամանակ (սրա ճյուղերից են՝ ժամանակագիր, ժամանակաչափ, ժամանակաչափ առժամանակեայ, ժամանակավոր, ժամանակամիջոց: Պարսիկը ժամ ու ժամանակ բառերը վերցրել է երևի սեմական-աքադական ավանդույթից, քանի որ հենց սրա՛նք են շրջանը բաժանել 12 ու 360 մասի, ու հենց սրանք են հաշվարկի 12-ական համակարգի հեղինակները), *ժանգ, *ժանգառ (պըղնձի ժանգ), *ժանտ (սրա ճյուղերից են՝ ժանտափուշ, ժանտահոտ, ժանտախտ), *ժէտ-ժետ (սրա ճյուղերից են՝ ախտաժետ, լուսնաժետ, ևն), *ժժան (վառելիք, խռիվ), *ժիր (սրա ճյուղերից՝ ժիրայր), *ժոյժ = ժույժ (տոկալու ուժ; սրա ճյուղերից է՝ ժուժկալ), *ժպիրհ (լկտի, լիրբ):
ի
թիամ (իջևանի պահապան; սրա ճյուղերից է` ռուսերեն ямщик-ը), օիդոս (մարտ, մայիս, հուլիս ու հոկտեմբեր ամիսների 15-ը ու մյուսների՝ 13-ը), օիկոն (սրբապատկեր, икона),*իշխան (ճյուղերց` իշխել, ևն), օիրիս (ծիածան), իւղ-յուղ (փոխ է առած միջերկրյան ինչ-որ մի կորած լեզվից; հունարեն`= ձիթենի; սրա ճյուղերից են՝ լատ. oleum, olivum, oliva, անգլ. oil, ռուս. елей, ևն):
լ
օլաբիրինթոս, *լազուարթ-լազվարթ (գրված՝ լաժուարդ, լաժուրդ, լաջուարդ, լաջվարդ, լաճվարդ, լազվարդ; քար է ու սրանից սարքում են կապույտ ներկ; սրա ճյուղերից է` լազուր), *լաթ (շոր, շորի կտոր; սրա ճյուղերից՝ մոմլաթ, латать, латка), *լալ (քար է՝ նաև մեղեսիկ կոչված; նաև լալ գույնը), *լախտ (մահակ, կոպալ; խարազան; սրա ճյուղերից է՝ լախտի խաղը), օլական-լագան (կոնք, լայն ու փոս աման), օլամբար (գրված է նաև՝ լամպար, ղամբար, ղամպար = лампа), լամուկ (տղա, որդի; քրդերենից է, լաո-ի նվազականն է), *լայքա (կարմիր ներկ ու կաշի), *լաո (տղա, որդի; քրդերենից է), *լաչակ, օլապտեր (գրած է նաև՝ ղապտեր), *լատան (խունկի խեժը, ладань), օլեգէովն (գրած է նաև լէգէոն, լեգևոն, լիգևոն < Հին Հռոմի՝ 6000-անոց (6666-անոց) բանակը), *լեղակ, +լեվիաթան (ծովային վիշապ), օլիթ (քար; սրա ճյուղերից է` լիթոսֆերա = քարոլորտ բառը), օ*+լիմոն, օլիտր (գրված է նաև՝ ղիտր; հունարենը երևի փոխ է առնված միջերկրյան կորած մի լեզվից), *լկամ (գրված է նաև՝ լմակ, լիկեամ = սանձ), +լովիաս (գրած է նաև՝ լուվիաս, լուպիա, լուպիաս, լուպիայ, լօվիաս, լովէստ, լուբիա, լոբի), +լլումայ-լումա (փոխ է առած՝ ասորերենից, ինչն էլ փոխ է առած՝ լատիներենից, սա էլ նշանակում էր` փող), օլուտաս-լոտոս (կամ՝ լոտաս, լաւտաս, լօտաս, ղովտոս), +լուք (կամ՝ լաք, լէօք = լայքա = լաքա), +լաւաշ-լավաշ, +լաւշ-լօշ-լոշ (հացը):
խ
կխազ (գիծ, նոտա, խազել, խզբզել, ճղել, ճեղքել), թխաթուն (տիկին, իշխանուհի), *խալ, +խալատ (ղալաթ = սխալ, վրիպակ), +խալիփայ-խալիֆ(ա) (Մահմեդի հաջորդը), *խալվար (= 30 փութ =100 լիտր; սրանից՝ իշաբեռ), +խահուէ-խաhվէ (ղահվե, կոֆե, սուրճ; տես քեֆ բառը), խաղտ = խալդ (նշանակում է` կոշտ, կոպիտ; ծագում է խալդ ազգի անունից), *խամ (անփորձ, անվարժ), թխամաճիկ (տիկնիկ), +խանդակ (բերդի շուրջ բոլորը փորած փոս, որ լցվում էր ջրով), +խանձարուր (ծծկերի փաթաթան, շոր), թխամութ (ձիերի լծասարքի կաշվե փոկերը < սլավ. < գերմ), կխամուր (խամրելը, թառամելը, թոշնելը), +խանութ, *խաշխաշ (կակաչ; սրա սերմնատփին է՛լ են ասում խաշխաշ), *խարազան (մտրակ; *խար+*ազ = էշ քշելու բան, ճիշտ ինչպես` *գավ + *ազ + ան = եզ (կով) քշելու բան), +խարաճ (խարջ = գլխահարկ; հիմա` ծախս), +խարամանի (դեվ, սատանա, չար օձ; գրված է նաև՝ խարամայնի, խարաման, հարամանի), +խարտ(ել), (ունենք՝ խարտոց, խարտուք), *խաւար-խավար, +խաւիծ, *խափշիկ (եթովպացի, հնդիկ), *թխաքան (սուլթան, թագավոր), *խիար, կխիզան (սկզբում` պանդուխտ, հետո` կին), +խիկար (իմաստուն; Խիկար իմաստունի անունն է), *խիշտ (նիզակ; ունենք՝ խշտիկ, խշտել), թխիպիլիկ (գիշերային ոգի, մղձավանջ),+խլայ-խիլայ (թագավորի նվիրած թանկ շորը; կանացի շղարշ; հիմա` խալաթ), +խլուրդ, կխծուծ (գզածի կամ սանրածի թափթփուքը), +խմոր, *խոհ (կերակուր; սրա ճյուղերից են` խոհանոց, խոհարար, ևն), կխոճկոր (խոզի ձագ; խոճ-ը փոխ է առած կովկասյաններից), *խոյր-խույր (թագ, պսակ, փաթթոց), +խոռոչ, *խոստ (սրա ճյուղերից են՝ խոստանալ, խոստում(ն), խոստմնադրուժ, խոստմնազանց), *խոստովան(ել), *խոսրով (թագավոր; սրա ճյուղերից` Խոսրովի անտառ = թագավորական անտառ), *խորտիկ (ընտիր կերակուր), կխտիտ (գիրկ; խտտել = գրկել), *խուժ (վայրենի, բարբարոս; պարսկական Խուժիստանի անունից է: Սրանից են՝ խըժաբար, խժական, խուժադուժ, խուժել, խուժան, ևն), կխում-խմել, +խումար (հարբելուց սթափվելը; սրա ճյուղերից է` խմորը), *խունկ, *խունճ (նազանք; ճյուղն է` խունջիկ-մունջիկ), +խուց, կխոփ, կխռով, +խսիր (բույսերից գործած կարպետ, փսիաթ), *խրատ (հորդոր, հրահանգ, կրթություն. ծեծ, պատիժ, ուսմունք, ևն):
ծ
կծանր (նշանակել է` սաստիկ, շատ, հաստ, թավ ձայն, դժվար, թանկագին, դաժան, ևն) +ծարիր (կամ՝ ծարիոր, ծարոյր, ծարուր = աչքի սուրմա), կծեփ(ել),, կծէս (վրացերենից է), կծիծ, կծիտ, կծիր (շրջագիծ; սրա ճյուղերից են՝ Ծիր կաթին, ծրագիր, ևն), ծիրան (խալդերենից է), կծիւր (հալել-մաշել; սրա ճյուղերից՝ ծիւրախտ; վրացերենից է կամ խալդերենից), +ծնծղայ (գըրված է նաև՝ ձնծղայ, ցնծղայ, ձնձղայ, ծեծեղայ, ծիծեղայ, ծնծղեակ), +ծոթոր (կամ՝ ծոթորին, ծոթորուն, ծոթրին, ծոթրուն, ծաթրին, ծայթրին, ծեթրոն; համեմունք է), կծուխ (մուխ; գոլորշի, ևն), կծուծ (ծծելու նյութ; ճյուղերից է` ծծել), +ծրար, կծօ (տղա, վրացերենից է):
կ
օկաթեդր (նստարան, աթոռ, գահ; հիմա` կաֆեդրա = համալսարանի ամբիոն), օկաթողիկե (ընդհանրական-տիեզերական + եկեղեցի), օկաթողիկոս (նշանակել է` տիեզերական), +կաթսայ (կամ՝ կատսայ = կաթսա), *կախարդ, կաղամախ(ի) (ծառ է` populus ընտանիքից; խալդերենից է: Հայերն ու պարսիկները բարդուն ասում էին սրա թրքացած մի աղավաղ ձևով` qälämä), օկաղամար (թանաքաման-գրչաման; թանաքաձուկ; նախնական իմաստն է` եղեգ, ինչից արաբերեն ղալամ-ը),*օկաղամբ (պարսիկները վերցրել են հունարենից), օլկաղանդ (ամսամուտ; ամանոր; ծագում է լատիներենից, ինչից էլ` կալենդար = օրացույց), օկաղապար (նույնն է` գաղափարի հետ; հիմա նշանակում է կաղապար), *կամ(ք) (սրա ճյուղերից են` կամովին, կամենալ, կամավոր, կամակոր, ևն), *կամ (շաղկապը = կամք), *կամակար-կամկար (ազատ, ինքնակամ), *կամայ (սրա ճյուղերից՝ կամայական, ակամա), *կամար (գոտի, քամար), օկամար (աղեղ, арка), լկայսր, *կանեփ (երևի պահլավերենից. սրա ճյուղերից սարքում էին «նախագինի»), օկանթեղ, օկանոն, *կաչաղակ, +կապալ (սրա ճյուղերից՝ կապալառու), +կապայ (զգեստ, պարեգոտ), *կապար (քաբառ, բույս է), *կապիկ, *կապիճ (կշռի կամ ծավալի չափ է` 1/10 գրիվ; նաև` ակնափոսը), *կապոյտ-կապույտ, *կապուտակ, +կառան(ել) (հաստ պարան; սրանով կապելը), լկառք (լատինները սա վերցրել են գալլերից), օկաստանայ (каштан, chestnut), կատու (փոխառություն է, բայց աղբյուրն անհայտ է; ոսկեդարում հայերը կատվին ասում էին՝ կուզ), *կար (ուժ, կարողություն; սաստկություն, շատություն, հնարավորություն: Սրանից են՝ կարել-կարենալ, կարող, տկար, անկար, ապիկար, կարի = շատ = սաստիկ = հույժ, կարելի, անկարելի, կարևոր = ուժեղ; սրանից է նաև` կարողանալ լեզվական հրեշը, ինչը հայերենի միակ բառն է, որ կազմել են իր ենթակայական դերբայից` –անալ մասնիկով), *կարագ (հին ձևն է՝ կարակ, իսկ բնիկ ձևն է` կոգի), օկարակին-կարկին, *կարաւան-կարավան (կամ՝ կարևան, կարվան, քաւվրայն, կարուան = քարավան), օկարբ (խեցգետին, «կռաբ»), լկարդինալ (լտ. = ծիրանավոր), կարիճ (Փոքր-Ասիականից), *կարմիր (հայերենի կարմիր, կապույտ, սպիտակ, սև, շագանակ, գույն, երանգ բառերն իրանականից են, իսկ մելան-թանաք բառը հունարենից է), *կարոս (կամ՝ կարաւս, կարօս, քարաւս, քարոս, քրևս, քրեֆս, քերևս, քերեֆս = քյարավուզ = петрушка խոտը), +կացին, +կավատ (բոզի միջնորդ, սուտենյոր), +կաքաւ, +կեղեւ, օկենդրովն-կենտրոն (կամ՝ կենտրովն, կենդրոն, կեդրոն), օկեռաս, օկերատ (կամ կարատ), օկերոն (եկեղեցու մեծ մոմ), *կերպ (ձև, ևն), *կերպաս (մետաքսի պես շոր), *կերտ (սրա ճյուղերից են՝ ձեռակերտ, դաստակերտ, Խոսրովակերտ, ևն), օկէտ-կետ (ծովային կաթնասունը), +կթղայ-կթխայ-կթխա (բաժակ), օկիթառ, օկիպարիս (նոճի; ծառ է), օկիտրոն, +կիր, օկիւնիկոս-կինիկոս (ցինիկ = շնական փիլիսոփա, հետո այս բառի իմաստը դարձավ` լկտի, անամոթ), օկիւրակէ-կիրակի (= տերունական), +կլայեակ (անագ, կլեկ; սրա ճյուղերից` կլայեկչի, ամանի մեջը անագող-մաքրող), օկլիմ-կլիմայ-կլիմա (կղիմայ, կղէմ), օկղեր (հոգևորական (ություն)), +կղզի, օկղմինտըր-կղմինդր, +կմախ(ք) (սրա ճյուղերից է՝ Կամախ քաղաքի անունը, որ հայ թագավորների դամբարանն էր), օկնգուղ (ճգնավորի վեղար, капюшон; գլխարկ), կնգում (սպիտակ աքիս; փոխ է առած ինչ-որ մի անհայտ լեզվից), *կնդրուկ (խունկ է), +կնիք (սրա ճյուղերից են` կընքել,մկրտել, կնքավոր = քավոր, ևն, ևն; սա հայերից անցավ թուրքերին ու սրանցից էլ` սլավոններին` книга ձևով), *կնճիթ, +կշիռ (ևն, ևն, ևն), +կոթող, +կոլոտ, օկոկորդիլոս (քարի որդ), *կոհակ (սկզբում` լեռ, հետո` ալիք), օկողոսոս-կոլոս (հըսկա արձան), +կողով, +կողպել (սրա ճյուղերից` կողպեք), օ+կոմս (կամ կոմէս; սրա ճյուղերից՝ դերակոմս-դերկոմս= վիկոնտ), *կոյտ-կույտ (սրա ճյուղերից՝ ծերակույտ, կուտակել, կիտել), *կոյր-կույր, օկոն (երկրչփ.), *կոնդ (կոճղ, կույտ, բլուր, գերեզման), օկոնդակ (կաթողիկոսի հրամանագիրը), օկոնք (աման, կոնք), *կոռտիկ (куртка), օկովղոս (колосс), *կոտակ (կոլոտ; Խոսրով Կոտակ), կոտոշ (ծագումն անհայտ), +կորբան (տաճարին տված ընծա, նվեր; հմմտ բարբառային` ղուրբան ըլնեմ քեզ = մատաղ ըլնեմ քեզ արտահայտությունը), կորճ (ծուռ, թյուր, անհարթ, սխալ; Կորճայք նահանգի անունից է, իբր այս նահանգի բնակիչները, լինելով այլազգի, սխալ էին խոսում), *կուզ (=կատու, դրա պես կենդանի), *կուզ (սապատ), *կուժ (ջրաման), +կուղբ (ջրառնետ), +կումաշ (կերպաս, ղումաշ), *կունդ (անդամալույծ<կոճղ <կոնդ=բլուր), *կուշտ (կող(ք); փոր, ստամոքս; կուշտ, կշտացած), +կուպր (ձյութ), կկուռ (կռել = ծեծել; խրել; սրա ճյուղերից է` կուռք; կռապաշտ, կռատուն, կռածո, ևն), օկուրատոր (հոգաբարձու), օլկրկէս-կըրկես, *կրպակ (խանութ, գինետուն; հիմա` փոքր խանութ), *կաւշիկ-կոշիկ:
հ
*հազար, *հազարապետ (նշանակել է նաև` իշխան, նախարար, արքունի տնտես ու գանձապետ), +հալաւ (զգեստ, շոր), օհալուէ-հալվե (լատ. aloe; ծագում են հնդկերենից), *հաճ(ույք) (սրա ճյուղերից են՝ հաճիլ, հաճոյ, հաճոյք, հաճոյակատար, դժվարահաճ, տհաճ, ինքնահաճ, հաճոյախոսություն, ևն), *համ (նախամասնիկ է; սրա ճյուղերից են՝ համազգի, համազօր, համախորհ = համախոհ, համակերպ, համամիտ, համանման, համանուն, համաշունչ, ևն, ևն; բացի սրանք կա՝ համագունդ, համաշխարհ, համատարած. համօրէն, համասփիւռ, համագումար, ևն; բացի սրանք՝ համալսել, համարձակ, համբառնալ, համբարձումն, համբերություն; նաև՝ ամբառնալ, ամբարձումն, ամփոփ; նաև՝ հանդիպել, հանգետ=նման, նույն, հանուր, հանրական, ընդհանուր; նաև՝ անդորր; նաև՝ հոմանուն, ևն, ևն),*համակ (լրիվ, ամբողջ; սրա ճյուղերից՝ համակել, ևն),*համայն (ամբողջ, ամենայն; սրա ճյուղերից է` համայնավար, ևն), *համար (= թիվ, գումար, հաշիվ, ենթադրություն; սրա ճյուղերից՝ համարիլ = համրել-հաշվել, անհամար, ևն; (ինչ-որ բանի) համար, համարել, համարյա), *համբարու (ոգի-պարիկ, տան ոգի-տնվոգի, հուշկապարիկ, ճիվաղ), *համհարզ (կամ՝ համահարզ; նիզակակից, թիկնապահ, օգնական), հայդուկ (ապստամբ; բուլղարերենից է), *հանգամանք (պարագա; կերպ, ձև; պատճառ, ևն), *հանգոյն-հանգույն (պես, նման, ևն), *հանդարտ, *հանդէս-հանդես (նշանակել է` դատ, տեսարան, մրցույթ, քաջագործություն, տոն, ևն),*հանճար (նշանակել է` խելք միտք, հնարք; ճարտարություն, իմաստնություն), +հաշիշ, +հաշիւ-հաշիվ (համրելը; վեճ, կռիվ; սրա ճյուղերից են՝ անհաշիվ, հաշվապահ, հաշվեհարդար, հաշվեցուցակ, հաշվեկշիռ, հանրահաշիվ, ևն), *հաշտ, +հապալաս (մրտենու պտուղը՝ լvaccinium myrtillus), *հարազատ, +հարամի (ավազակ), *հարեւան-հարևան, +հաւայ -հավա (= օդ, եղանակ), *հաւասար-հավասար, +հեգ (վանկ, հնչյուն; սրա ճյուղերից` հեգել), օհեգեմոն (առաջնորդ, ևն), +օհեթանոս, *հեշմակ (դեւ, սատանա; սրա ճյուղերից` հեշմակապաշտ), օհերետիկոս, +հերիսայ-հարիսա, օհերոս (հին հայերենում չկար), *հզաւր-հզոր (ուժեղ), +հէճ-հաջ (ուխտագնացություն; սրա ճյուղերից` հաճի, հաջի), *հէն (ավազակ; սրանից` ծովահեն, օդահեն; նաև` թշնամի (բանակ)), +հինայ-հինա (մի բույս է ու իր ներկը), օհիւղ-հյուլ (նյութ, տարր, ատոմ; սրա ճյուղերից` հյուլէ), օհիւպատի-հյուպատի (հյուպատոսություն, հյուպատոսական իշխանություն), օհիւպատոս-հյուպատոս (փոխարքա, կուսակալ; հիմա` դեսպան կամ դեսպանորդ), *հմայ-հմա (սրա ճյուղերից՝ հմայել, հմայեակ, հաւահմայ, ևն), *հընար (սրա ճյուղերից՝ հնարել, հնարավոր, հնարք, անհնար, ևն), օլհոկտեմբեր (հռոմեական օրացույցի 8-րդ ամիսը), կhոռի (հայ տոմարի երկրորդ ամիսը; սահմի = երրորդ ամիսը; երկուսն էլ փոխ են առնվել կովկասյաններից), հորիզոն (նոր գրական է, ֆրանսերենից), +հուրի (սրա ճյուղերից` հուրի փերի), *հպատակ, օհռետոր, *հրահանգ (սկզբում նշանակում էր` կրթություն, վարժանք; կարգ, կանոն; հիմա` կարգադրություն), *հրամայել, *հրաման, *հրամանատար, +հրաշ(ք) (հնարավոր է` փոխ առնված լինի պարսկերենից), *հրապարակ (նշանակել է նաև` ատյան, ավագանու ժողով, ժողովուրդ, ևն), *հրատարակ (նշանակել է` մունետիկ, քարոզիչ), *հրաւէր-հրավեր, +հրեայ-հրեա, *հըրեշտակ (նշանակել է` սուրհանդակ, առաքյալ, մարգարե, նախակարապետ; գուշակ նշան; բարի ոգի-դև; հրեշտակ), *հրովարտակ (արքունի հրամանագիր), *հրոտից (հայ տոմարի վերջին ամիսը, սկսվում է հուլիսի 7-ից; պահլավերեն՝ նշանակում է՝ Աւելեաց = ավելացրած 5 օրը), *հրուշակ (քաղցրեղեն), *հորոտ (հորոտ, հորուտ, հարուտ, խորոտ; ծաղիկ է = հորոտ-մորոտ; տես Աճառյանը՝ հետաքրքիր է):
ձ
+ձեթ, +ձիւթ-ձյութ (կուպր; նախնական աղբյուրը հայտնի չի)
ղ
+ղալամ (եղեգնյա գրիչ), +ղամար (լուսին), թղան (խան), +ղատի-կադի (մահմեդական դատավոր), թղարաչալու (փշոտ թուփ է – Մ. Հ.), +ղեկ, օղեպտոն (լեպտոն, =երկու գարեհատ քաշ), թղճի (վայրի մանանեխ, Երեվանում` պարոն-բանջար, այլուր` կջի):
ճ
*ճախարակ (արհեստավորի անիվ, չարխ), *ճախր (նշանակել է` հետ դառնալը, շրջան պտույտ; հիմա` ճախրել(ը)), *ճակատ , կճաղ (նշանակել է` գուլպա գործելու երկար միլ-ճաղ կամ ասեղ; վանդակապատ; հիմա` ճաղ), կճաղագ (փոքր անտառ=չալակ), *ճամբար (վարսակալ, գլխանոց, չամբար), *ճամբար (նաև՝ ճանբար, ջամբար=բանակատեղի), *ճանապարհ (ճամփա; ձև, կերպ եղանակ; հին պարսկերենում բարդ բառ է), *ճանկ (կամ՝ ճանգ), կճանճ-ճանջ, *ճաշ, *ճաշակ (համտես, փորձ, օրինակ; կում; գավաթ; հիմա` ճաշակ(ել)), *ճապուկ (ճեպով, արագ; ճկուն, դյուրաթեք, գալարվող, ևն), *ճատրակ (շախմատ; ծագում է հնդկական սանսկրիտից),*ճար (միջոց, դեղ), *ճարակ (հնար, ճար, դեղ, դարման; սրա ճյուղերից են` ճարակել (դարմանել, բուժել), անճարակ (անբուժելի, խեղճուկրակ)), *ճարակ (անասունների ուտելու խոտը; սրա նմանությունով` կրակի կամ վերքի տարածվելը; արածել, խոտ ուտել; սրա ճյուղերից է` համաճարակ, ևն), +ճարճիր (= ? ճարճարտուկ), *ճարպ, *ճարպիկ, *ճեմ (քայլվածք; սրա ճյուղերից են` ճեմարան, ճեմել, ևն), *ճեպ (շտապմունք, աճապարանք; սրա ճյուղերից են` ճեպել, ճեպընթաց, հապճեպ, ևն), *ճերմակ (սպիտակ; արևելյան բարբառներում սովորականն է` սպիտակ-սիպտակը, իսկ արևմտյաններում` ճերմակը), կճիլ (կնիւն, սեզ, բարակ եղեգ, պրտու; սրա ճյուղերից` ճլկուտ=ճահճուտ), թճիմ (հողի գուղձ, չիմ), կճիպռ (աչքի կեղտ, բիժ, ևն), +ճիտ (վիզ), կճկոյթ-ճկույթ, թճոթ (կտոր, ծայր), *ճոկան (կեռ գլխով եպիսկոպոսական գավազան), կճողոպուրտ (ընկույզ, ճղոպուր, պոպոք), կճոն (նախ` մուշտակ կարող, մորթեգործ, կաշեգործ, հետո` գլխարկ կարող), կճուճ (առնանդամ), *ճուռակ (կամ ճուրակ = արու բազե), *ճրագ:
մ
+մագաղաթ (կաշուց «թուղթ», գիրք; մինչև տպագրության գյուտը հայերը մեծ մասամբ գրում էին մագաղաթի վրա; մեկ Աստվածաշունչ գիրքը գրելու համար պետք էր լինում մոտ մեկ մեծ նախիր կովի կաշի; սրա համար էլ գիրն ու գրականությունն ու գրողները` «գրիչները», ու նաև կարդալն իմացողները Հայաստանում հազվագյուտ բան էին), օմագնեստիս (մագնիս), *մազդեզն (զրադաշտական կրոնը), օմազտաքէ (նաև՝ մազտաք, մազտաքէ, մազտաքի, մազդիքի, մաստաքէ, մազդիկ = ծամոն), օմաթեմատիկոս, +մալ (եզ, տավար, ևն; (ապրանք; սրա ճյուղերից է` Մալիշկա գյուղի անունը, իբրև Մալի Շուկա = ապրանքի, այսինքն, տավար ոչխար փոխանակելու շուկա – Մ. Հ.)), +մալուխ (հաստ պարան; փոխ է առնված ասորեստանի լեզվից; այսօր այս ասորեստանյան բառով փոխարինում են բոլորին ծանոթ «եվրոպական» կաբել բառը; ինչո՞ւ), +մալում (մահմեդականության ուսուցիչ, մալիմ, իմամ; ուսուցիչ), +մախաթ (մեծ ասեղ, հերյուն, բիզ; խթան), +մակաղ (ոչխարի փարախ; մակաղելու տեղ), օմակարի (երանելի; սրա ճյուղերից է` ռուսերեն Մակար անունը), *մահիկ (նորալուսին, սրա եղջյուրը), +մահտեսի (Երուսաղեմ ուխտ գնացած; մուղդսի, մուխսի, մղդսի), +մաղխազ (կամ մալխազ = թագավորի թիկնզորի պետը; սրա ճյուղերից է` մաղխազություն), *մաճ (արօրի կամ գերանդու բռնակը; սրա ճյուղերից` մաճկալ), օմամ (տատի, մեծ մայր, հանի), օ+մամոնա-մամոնա (ինչք, հարըստություն; սատանա; ծագում է եբրայերենից, ուր նշանակում էր` (ոսկուց) հորթ, ինչին հին հրեաները պաշտում էին` մինչև միաստվածությունն ընդունելը (հորթի, եզան կամ ցլի պաշտամունքը պտղաբերության աստվածուհու` Մեծ Մոր պաշտամունքի արտահայտություններից մեկն էր, ինչն ամբողջ Հին Աշխարհում թերևս ամենատարածված պաշտամունքն էր) – Մ. Հ.),*մայա (թթխմոր; պանրի մերան), օլմայիս (5-րդ ամիսը; ծագում է Maius աստծո անունից), լմայծ-մայիս (լատ. mais = եգիպտացորեն), +մայտան-մեյդան (հրապարակ), +ման (մանանա), *ման (44 ունցիա, որ գործածել է Անանիա Շիրակացին), +մանանայ-մանանա (ինչ որ մի ծառի տերևների քաղցր հյութը` գազպէն; հիմա` երկնային մանանա=զարմանահրաշ ուտելիք, որ թափվել էր երկնքից, երբ Մովսեսը հրեաներին Եգիպտոսից տանում էր հայրենիք), +մանգաղ (նաև՝ մանկաղ),օմանեակ (զարդ-վզնոց; նշանակել է նաև` նավահանգիստ = մինա), օմանիա (զառանցանք, սև մաղձ, մանյա), օմանկլաւ(իկ)-մանկլավիկ (լախտ, բիր = ծեծելու բան; մանկլավիկ =արքունի սպասավոր), +մաննայ-մաննա (նվեր, ընծա; անարյուն պատարագ) +մանշուր (հրովարտակ; սրա ճյուղերից ունենք` Մանշուրյան-Մանսուրյան ազգանունը, ինչն անկասկած նոր փոխառություն է, քանզի մինչև 19-րդ դարի կեսերը Արևելքում ազգանուն ասածը չկար), *մանուշակ (կամ՝ +մանիշակ, որ ծագում է ասորի ձևից), օմանրագոր (թմրեցնող բույս, լatropa mandragora), *մաշ (լոբի, phaseolus mungo կամ pisum sativum L կամ pise latius, ըստ Աճառյանի; սա հետաքրքիր է, քանզի այս բառը դեռ կա Սալմաստի այսօրվա խոսվածքներում), կմաշիք-մաշիկ, +մաշկ, օմառուլ (մարոլ = սալաթ բույսը, լlactuca saligna), +մասխարայ (ծաղրածու), *մատակ (ձիու էգը), *մատեան (մատակ-ձի, զամբիկ, մադյան), *մատեան (պարսից անմահների գունդը=10000 ընտիր ու ազնվական զինվոր), *մատեան (գիրք սրա ճյուղերից` մատյան, մատենադարան, մատենագիր, մատենաշար, մատենագետ ևն), +մատիտ (իտալերենից է=կապարե գրիչ), օմատուռն (նշանակել է` վկայարան; նահատակի գերեզմանի վրա շինած փոքրիկ տաճար; ծագում է` մարտիրոս=նահատակ բառից), *մարախ - մորեխ, մարաջախտ (իշխան, զորավար; ֆրանսերենից է; սրա ճյուղերից` մարշալ; սկզբնականն է` գերմ. marahscale = ձիապան), *մարգ (սրա ճյուղերից` մարգագետին), *մարգ (թռչուն է; սրա ճյուղերից` լորամարգի), *մարգարէ-մարգարե (ապագա գուշակող; սրա ճյուղերից է Մարգար անունը), լօմարգարիտ, *մարգաց (հայ տոմարի 11-րդ ամիսը, հունիսի 7-ից հուլիսի 6-ը: Հայերենը իրանական ամսանուն է, կա Բեհիսթունի արձանագրության մեջ. նշանակում է՝ թռչունի թուխսի ժամանակը), մարգիզ-մարկիզ (ֆրանս.), *մարդպետ (մարդ ցեղի պետը, որ հետո դարձավ հայոց արքունի ներքինապետի տիտղոսը), *մարերի (հայ տոմարի 10-րդ ամիսը, մայիսի 2-ից հունիսի 5-ը; տես Աճ., հետաքրքիր է), *մարզ (գավառ; այս բառը բնիկ հայ լիներ՝ կտար՝ մերծ), *մարզ (սրա ճյուղերից՝ մարզել, մարզանք, մարզիչ, ևն), *մարձել (շփել, օծել, մարմինը յուղով տրորել); բնիկ հայերեն լիներ` կունենայինք` մերծ, մործ, կամ մարծ; կապվում է մարզ-ին), *մարզպան (կուսակալ, արքայի փոխանորդ), *մարզպետ, *մարխ (կամ՝ մախր; եղևինների ցեղի ծառ է` լpinus picea; սրանից` դյուրավառ փայտ` մարխի-մարխ), օմարմար (քար է), +մարսել, օլմարտ (3-րդ ամիսը), օմարտիւրոս-մարտիրոս (նահատակ),+մաքառ (կռիվ, վեճ, պայքար), +մաքս (սրա ճյուղերից՝ մաքսաւոր, մաքսապետ, մաքսատուն, մաքսանենգ, ևն), օմեթոտ-մեթոդ, օմելամաղձ (սևամաղձ), օմելան (թանաք), +մելիք, *մեխակ (փոքր մեխ` մեխիկ, նաև` ծաղիկը), *մեհեան-մեհյան (տաճար; հիմա` միայն հեթանոսականը), մեհեկան (հայ տոմարի 7-րդ ամիսը=Միհրի ամիսը, համապատասխան է փետըրվարին), +մեհրապ (մզկիթի ավագ սեղանը), օմեղեդի, օ+մեսիայ-մեսիա (օծյալ; Քրիստոսը), oմետաղ, օմետաքս, մետէորայ-մետեորա-մետեոր (իտալերենից է, իսկ սա է՛լ հունարենից է; նշանակել է` օդերևույթ; ճյուղերից` մետեոր – թռիչ աստղ, երկնաքար, ևն), oմետրապոլիս (մայրաքաղաք), օմետրապոլիտ (մայրաքաղաքի արքեպիսկոպոս), օմեքենայ, *+մզկիթ (մուսուլմանական տաճար), oմիթր (միտր, խույր, գլխարկ; լատինական քահանայական թագ; ծագում է երևի փոքրասիական լեզուներից), օմիմ (ծաղրածու), օմիմոս (ծաղրածու; նույն նախորդն է), *միշտ, օմիւռոն-մյուռոն-միռոն-մեռոն, +մձղնեայ-մծղնյա (քրիստոնեական աղանդ; պիղծ, զազիր, զզվելի), +մկրատ, +մղլակ (դուռ փակելու երկաթի կամ փայտի կտոր), օլմղոն (< օί < լmille =1000), կմշակ, *մոգ (զրադաշտ կրոնավոր; կախարդ, ստղագետ), կմոծակ, *մողէզ-մողես, (գրված է բազում ձևով; բնիկ հայերենն է` կովադիաց), *մոմ, * մոյկ-մույկ (կոշիկ), *մոյր-մուր (սրա ճյուղերից են՝ մուրալ, մուրացիկ, մուրացկան), *մովպետ (մոգպետ), օմորոս (հիմար, տխմար), օմուզայ-մուսայ-մուսա, +մուլք (հարստություն, իշխանություն, սեփականություն), *մուճակ (կոշիկ), +մումիայ-մոմիա-մումիա, +մունետիկ (արքայական բանավոր լրատու), *մուշկ (անուշահոտ կենդանական նյութ; հնդկական մկան պես կենդանի; սրա ճյուղերից են՝ մշկահամ, մշկաբույր, մշկընկույզ), *մուշտ (բազուկ; բռունցք; մուշտի=հարված), *մուշտակ (մորթ, մորթի, մորթե վերարկու), *մուրհակ (պարտաթուղթ), *մուրտ (բույս է, լmyrtus; սրա ճյուղերից՝ մրտենի, մրտի), +մտրակ (խարազան):
յ
օյակինթ-հակինթ (ծաղիկ ու թանկագին քար է; նույնն է` +յաղութ, +աղութ, լhyacintus, гиацинт, яхонт ևն), +յամույր-համույր (այծյամ), *յանդիման-հանդիման, *յասմիկ-հասմիկ (ծաղիկ է; жасмин, յասաման), օյասպիս-հասպիս (թանկ քար; яшма), *յավանակ-ավանակ (ձագ չորքոտանու, մանավանդ` էշի, ձիու, եղնիկի = անգլ.young, юный), *յաւէժ-հավերժ, *յաւէտ-հավետ, *յիշատակ-հիշատակ, *յիշել-հիշել (նույնն է` ուշ(ք), հուշ բառերի հետ, որ նույնպես իրանական փոխառություն են), օյոբելյան-հոբելյան (հրեական թողության տարին՝ 50 տարին մեկ; տարեդարձ), յոբելեար-հոբելյար (ֆրանսերենից է), *յոյզ-հույզ (նշանակել է` փնտրտուք, խուզարկություն, խռովություն, շփոթ, աղմուկ, փնտրել, տակնուվրա անել, խնդրել, հարցնել, ևն, ևն; սրա ճյուղերից են՝ հուզել, հուզմունք, հուզական; ուզել); *յոյժ-հույժ (սաստիկ, շատ, խիստ, չափազանց շատ), յովազ-հովազ (ինձ = ընձառյուծ), օլյուլիս-հուլիս (Հուլիոս Կեսարի անունից է) օլյունիս-հունիս (6-րդ ամիսը < լjunius; լJuno = Հունոնա աստվածուհու անունից), օյունուար-հունվար (լJanus երկդիմի աստծո անունից), +յունապ-հունապ (միրգն ու ծառը), *յուշկապարիկ-հուշկապարիկ (առասպելական մի էակ, *vušk=էշ=վշկապարիկ=իշապարիկ=իշակենտավրոս):
ն
*նազ (նշանակել է` պատիվ, հարգանք, պարծանք, սիգանք; նաև` նազել=պանծալ, սիգալ, պարծե(նա)լ; նազանք, նազելի, ևն), +նալ (պայտ; սրա ճյուղերից է` նալբանդ=պայտար, պայտող; սրա ճյուղերից է` Նալբանդյան ազգանունը), +նալաթ (անեծք, նզովք), *+նալբանդ (պայտար, պայտող), *նախարար (հին հայերի իշխանական բարձրագույն աստիճաններից է, բախտի ծաղրով հիմա նշանակում է` մինիստր), *նախճիր (կոտորած), +նահանգ, *նահանջ, *նահապետ (ցեղապետ նախահայր, պապ), +նաղաշ (նկարիչ), թ+նաղարայ (թմբուկ), +նաղտ (= նաղդ փող), *նամ (թաց, խոնավ = գէջ), *նամակ, +նաշ (դագաղ), *նարգէս-նարգիս-նարգիզ (ծաղիկ է; բառը փոխ են առել նաև հույները (սրանցից էլ` այլք), ու այս բառին կապված մի առասպել են հորինել, կամ էլ` առասպելն է՛լ է փոխառյալ), օ+նարդոս (բույսն ու ծաղիկը), *նարինջ (ծագում է հնդկերենից, իբրև` պղնձագույն), *նարմ (հանդարտություն, մեղմություն; սրա ճյուղերից` նարմանազուկ), *նարտ-նարդի (սա էլ փոխ է առած սանսկրիտից, որտեղ նշանակում էր` խաղի քվե, զառ, որ ծագում է սանսկրիտի բառաչել, մռնչալ, գոչել իմաստով բայից), *նաւազ-նավազ (նավավար; հիմա համարում են` նավաստի), *նաւակատիք (բացման հանդես; տարեդարձ), *նաւասարդ (հայ տոմարի 1-ին ամիսը՝ օգոստ. 11-ից մինչև սեպտ. 9-ը), *նաւթ-նավթ (գրված է նաև` նափաթ, նֆաթ, նփաթ, ևն), +նաֆաս (շունչ), օնեկտար (աստվածների խըմիչք; բուն նշանակում է` մահին հաղթող), օնեռն (Ներոն (կայսրը) = Nero = ուժեղ<այր), *նզով(ք) (անեծք, բանադրանք), նժար (կշեռքի թաթ; աղբյուրն անհայտ է), *նժդեհ (անտուն; պանդուխտ, օտար երկրում ապրող; ծագումը տես դեհ բառի տակ), *նիզակ (տեգ, գեղարդ, գեղարդի կամ տեգի կոթ, ևն), *նիհար (լղար), *նիշ (նշան, կետ, հետք; ոմանք համարում են ասորերեն փոխառություն), *նիրհ (քուն, մրափ; սրա ճյուղերից է` նիրհել, ևն), *նկան (մի տեսակ հաց; սրա ճյուղերից` նկանակ), *նկար(ել), *նկուն (նվաստ, ստորին, ցած, ընկճված; սրա ճյուղերից` աննկուն), *նման (սրա ճյուղերից են` աննման ու բազում ուրիշ բառ), *նմոյշ-նմուշ (օրինակ, տեսք երևույթ, նշմար, ևն), *նշան (նշանակել է` նշան, դրոշմ, զինանշան, թիրախ, դրոշ, հայտանիշ, խաչ, հրաշք, ևն, ևն), *նշանակ (նշանակել է` նշան, սիմվոլ, հայտարարություն, հրաշք), *նշխար (հացի, կերակրի և այլ մնացորդ, կտոր; սրբերի ոսկրի կամ մարմնի մաս), *նշմար (նշան, հետք երևույթ, տեսիլ; սրա ճյուղերից է` նշմարել, աննշմար), *նշտիր-նշտար (վիրաբույժի դանակ), *նոխազ (արու այծ), *նոճ-նոճի (կիպարիս; ծառ է), օլնոյեմբեր (հռոմեական 9-րդ ամիսը), +նոպայ-նոպա (հիվանդության կրկնվող դարձը), *նուագ-նվագ (երգ, երգի եղանակ, ևն), *նուէր-նվեր (ընծա; նշանակել է նաև` առաջին պտուղ, զոհ, ձոն, գինու բաժակ, ևն), *նուիրակ-նվիրակ (պալատական ազդարար պաշտոնեա, ևն), +նունուֆար (ծաղիկ է), +նուր (լույս), *նըպաստ (օգնություն, օժանդակություն; հիմա` թոշակ; ճյուղերից են` նպաստել, աննպաստ, ևն), օնաւտար-նոտար (գրագիր; հիմա` նոտար):
շ
+,*շաբաթ (ծագում է` դադարելու, հանգստանալու գաղափարից; ծագում է ասորերենից կամ իրանյան հին բարբառներից), *շալակ (մախաղ, պարկ, տոպրակ, բեռ, կռնակ, թիկունք, ևն, ևն), *շահանշահ-շահնշահ (արքայից արքա), *շահդանակ-շագանակ (սկզբում` կանեփահատ; գրված է նաև՝ շահնդակ, շահտանահ, շատանայ, սատանէճ, աշահդանակ, շաղդանակ, շաղգանակ; հիմա միայն` շագանակ=каштан), *շահէն-շահեն (վարժեցրած բազե), *շահպրակ (ծաղիկ է` լcheiranthum), *շաղգամ (ճակնդեղ), +շամամ (փոքր ու անուշահոտ սեխ է), *շամբուշ (խենթ; կատաղի; վավաշոտ, ևն), +շամս (արև), +շամփուր (սուր ձող, խորովածի շիշ), *շապիկ (սկզբում` գիշերային զգեստ), +շառ (ամբոխ; խռովություն, կռիվ; հիմա` փորձանք, աղետ, զրպարտական չարիք), *շատ (առատ, բազում, ստեպ, հաճախ, ևն), *շատ (քաղաք; օրինակ` Արտաշատ, Երվանդաշատ, ևն; սկզբնական իմաստն է՝ ուրախ), *շատրուան-շատրվան, *շար (քող, շղարշ, тюль; (հմմտ. Սալմաստի բարբառի չարե-չամբար արտահայտության հետ–Մ. Հ.)), +շարաբ (սիրոպ = քաղցրաջուր), +շարբաթ (օշարակ=սիրոպ=քաղցրաջուր), +շաւիղ-շավիղ (արահետ, կածան), +շափիղայ-շափիւղայ-շափյուղա (կամ՝ շափիլայ = րՈտՒՌՐ), *շաքար (փոխ է առած հնդկական լեզուներից), +շեխ-շեյխ (ծեր; իսլամական վանքի մեծավոր), +շեղբ (դանակի ու սրա պես բաների երկաթե մասը), շերաս-շէրաս-շերամ (աղբյուրը հայտնի չի), +շեփորայ-շէփորայ-շեփոր (կամ՝ շիփոր), +շեք (քայլ կամ երկու ոտի արանքը), շէն-շեն (սրա ճյուղերից՝ շենք, շինել, շինություն, շինական, Շակաշէն; գյուղ, ավան, ևն), *շիշ (ապակե աման; կա՝ շիշայ, շուշ, շուշայ; sic!), *շիշակ (գառնուկ; ընձյուղ), +շիպ-շիբ, *շիւան-շիվան (լաց, ողբ), *շիփ (շփոթ, տարակուսանք, շփոթություն), օշլոռոս (կանաչ կամ դեղնավուն բույս; խաղողի տեսակ; շլոր բառը սրանի՞ց է–Մ. Հ.), +շղթայ-շղթա, *շնորհ(ք) (պարգև, վայելչություն, գեղեցկություն, ևն, ևն, ևն), +շուկայ-շուկա, (սկզբում` փողոց, հրապարակ, բազառ; տես Մալիշկա անվան ծագումը` +մալ բառի տակ – Մ. Հ.), +շուշան (ծաղիկ է; ծագում է եգիպտերենից), +շպար (երեսի ներկ, սնգույր), *շտապ(մունք) (աճապարանք, խուճապ; շուտով, փութով, ևն), *շրէշ-շրեշ (ուտելու բանջար է):
ո
օոբողոս-օբոլ(ոս) (հունական մանր փող, դրաքմե=դրամի 6-րդ մասը,) օողոմպիադ-օլիմպիադա (գրված 10-ից ավել ձևով), *ոյժ-ուժ (սրա ճյուղերից է` ուժգին, հուժկու, ևն), կոչխար, *ոստան (թագավորական (հետո նաև իշխանական)` քաղաք, տուն, գունդ), *ոստիկան (վերակացու հրամանատար, իշխան, կուսակալ, հիմա` ոստիկան, միլիցիոներ; ծագում է հավատարմության գաղափարից), օոստրէոս-ոստրե, օովասիս-օվազիս-օազիս (կանաչ տեղ` անապատում), օովկիանոս-օվկիանոս, +ովսաննայ-օվսաննա (օրհնություն; նշանակում է՝ ազատի՛ր, օգնի՛ր), օորթոդոքս-օրթոդոքս (ուղղափառ, տվյալ կրոնին հավատարիմ), թորտու-հորդա (բանակ), *ուխտ (հաստատ խոսք, պայման; վանք, կրոնական միաբանություն; սրա ճյուղերից` ուխտել, ուխտադրուժ, ուխտավոր, ևն), +ուղտ (սրա ճյուղերից` ուղտապան, ուղտափուշ, ընձուղտ), օունկի (նաև` ունծայ, նուկի= унция), *ուշ (խելք; սրա ճյուղերից` ուշ դնել, ուշի ուշով, ուշիմ, ապուշ, ապշել; յուշ = հուշ, յուշարար, հիշել, հիշատակ, յուշիկ, յուշանալ, ուշադիր, ևն), *ուսթայ-ուստա (վարպետ, ուսուցիչ), օուրար (եկեղեցականի ուսանոց-շոր, ևն), +ուրբաթ (պատրաստություն (շաբաթ օրվա համար? – Մ. Հ.)):
չ
*չաման (համեմունքի տեսակ), կչանչ (ճզմած խաղողի ոչ հեղուկ մասը), *չարեկ-չարեք (քառորդ), թչաւուշ-չավուշ (ոստիկան; նվիրակ), *չափար, կչեչ (չանչ; (Սալմաստի բարբառում` ջեջ – Մ. Հ.)), *չմուշկ (կոշիկ), *չուխայ-չուխա (վերարկու, թիկնոց), թչոք(ել):
պ
օլպալատն-պաղատն-պալատ (ապարանք, արքունիք, արքունի վրան; պալատ: հմմտ ռուս. палатка; ծագում է Հռոմի Պալատինյան բլրի անունից), *պահ-պարհ (նշանակել է` պահելը; գիշերային պահպանության երեք ժամանոց հերթը, ժամանակ, բանտ(արկություն), մեկ ժամ, պահք = ծոմ, ծածկել, թաքցնել, զգուշանալ; ճյուղերից են` ուղտապան, ջորեպան, պահեստ, գիշերապահ, գանձապահ, ժամապահ, կողմնապահ, թիկնապահ, դըռնապահ, անվերապահ, պահակ, պահարան, պահանգ ևն), *պահակ, *պահապան, *թպաղան-փալան (համետ, թամբ; հիմա` միայն էշի վրա դրվելիքը), *պահէզ (պարտէզի ձևերից է; նշանակում էր` ձմերուկի ու սեխի այգի-բանջարանոց), *պայազատ (ժառանգորդ, հաջորդ; ազնվատոհմ ևն), *պայման (դաշն, դաշինք, ևն; սրա ճյուղերից են` անպայման, ևն), *պայուսակ (պարկ, քսակ), +պայտար (նալբանդ, պայտող), *պայքար(ել), (նաև` իրար հետ դատվելը), օպանդոկի-պանդոկ (իջևան), օպանթեռ-պանտերա (հովազ, ինձ =ընձառյուծ), *պանիր, *պաշար, *պաշտել (նշանակել է` ծառայել, մատուցել, մատռվակել, հոգ տանել, պաշտոն ունենալ, երկրպագել; սրա ճյուղերից՝ պաշտօն, պաշտօնեայ, ամբարիշտ, բարեպաշտ; նախավոր ձևն է` պարիշտել ևն), *պաշտպան, *պապ (մեծ հայր = հոր հայր), օպապ (Հռոմի պապը), օպապա (հայրիկ), +պապկայ (попугай, թութակ), *պառակ (կող; սրա ճյուղերից է` կողի ընկնել-պառկել-հաստակողություն անել-պառակիլ, պառակ(տ)ել (Մ.Հ.), երկպառակություն, ևն), *պառաւ-պառավ (ծեր կին; ծերացած), *պաստառ (շոր, սավան, ծածկոց, պաստառ-обои), օպաստեղ (պտուղի եփած խյուսի չոր թերթ), օպասքա (Զատիկ; հրեաների համար Եգիպտոսից դուրս գալու, իսկ քրիստոնյաների համար` Քրիստոսի հարության հիշատակը), օպատագրոս (подагра, ոտքի ցավ ունեցող), *պատասխանի-պատասխան, *պատգամ (հրաման, պատվեր, վճիռ, լուր, համբավ), *պատերազմ, +պատինճան (բադրիջան; գրած է բազում ձևով; հիմա իբր` սմբուկ; տես սմբուկ բառը), *պատիր (խաբեական, սուտ; խաբեբա; խաբել, դավել, որսալ, մոլորություն, ևն; սրա ճյուղերից` պատիրք=խաբեություն, մոլորություն, պատրանք, ևն), *պատիւ-պատիվ (պատիվ, փառք, պարծանք, պարգև, պատվի տեղ-աթոռ, պատվո բարձր նշան, ևն, ևն), *պատկեր (նշանակել է նաև` կերպարանք, արձան, կուռք, օրինակ, գաղափար, տեսք, երեվույթ, մարդահամար, պորտ), *պատճէն-պատճեն (օրինակ, կոպիա), *պատմուճան (շքեղ երկար վերարկու, զգեստ), *պատշաճ (հարմար, վայելուչ), *պատշգամ-պատշգամբ (բալկոն, դահլիճ, դստիկոն, ևն), *պատուաստ-պատվաստ (ծառի պատրույս), *պատուար-պատվար, (պատ, արգելք նաև՝ պատնեշ), *պատուէր-պատվեր (նաև` հրաման, կարգադրություն), *պատվիրակ (մունետիկ, նվիրակ; սրա ճյուղերից` պատվիրակություն), *պատուիրան-պատվիրան (պատվեր, հրաման), *պատուհաս (չարիք; նաև` պատիժ, սաստ, հանդիմանություն, հանցանք), *պատսպար(ել) (պահպանել, պաշտպանել, հանգստացնել, ուժ տալ շրջապատել, ապաստան(վ)ել, ևն, ևն), *պատրաստ (նաև` զգույշ, ինչք, կարասիք, ևն), օպատրիարք (հայրապետ, եպիսկոպոսապետ), օլպատրիկ (իշխանական տիտղոս, երևելի, ազնվական, ոչ պլեբեյ), *պատրոյգ-պատրոյկ-պատրույգ (ճրագի ֆիթիլը; սրա բնիկ հայերենն է` լոյս-լույս բառը), *պարար (գիրանալը, մեծանալը; սրանից` հոգեպարար), *պարարտ (գեր, չաղ; արգավանդ, բերրի, ճարպ; նույնն է նախորդի հետ), պարեգօտ-պարեգոտ (կապա, թիկնոց, վերարկու), *պարեկ (պահապան, շրջիկ հսկող-դիտող, ևն), *պարզ (նաև` անխառն, անապակ, մաքուր, անմրուր; բաց, չծածկած; անկեղծ, միամիտ, պարզսիրտ, պարզխոս, համարձակ, ևն, ևն; սրա ճյուղերից է` պարզկա-ձմեռվա պարզ ու սառնամանիք եղանակ), *պարիկ (ոգի՝ հուշկապարիկ, ևն), *պարիսպ, պարոն (հին ֆըրանսերեն baron-ից է), *պարս (քար նետելու փոկ; սրա ճյուղերից են` պարսետ-պարսէտ-պարսատիկ, ևն), *պարտ (տալիք, ևն; սրա ճյուղերից են՝ պարտ է, պարտ և պատշաճ, պարտք, պարտական, պարտապան, պարտատեր, պարտավոր, դատապարտել, զրպարտել, մահապարտ, մեղապարտ, երախտապարտ ևն; պարտվել, պարտություն, անպարտելի, ևն),*պարտակ (ծածկույթ, ծածկոց; սրա ճյուղերից` պարտակել-թաքցնել, պարտակող, ևն), *պարտէզ-պարտեզ (այգի, բանջարանոց, մրգաստան, ևն; սրա ճյուղերից է՝ պարտիզպան, ֆրանսերեն Paradis ու Ֆիրդուսի անունը, իբրև` դրախտաբնակ, ևն), օպաքսիմատ (կրկին եփած կամ չորացրած հաց; հույն բառի ծագումն անհայտ է), *պետ (գլխավոր, մեծավոր; սրա ճյուղերից՝ պետություն, մարդպետ, հայրապետ, քահանայապետ, հազարապետ, դահճապետ, զորապետ, գավառապետ, մարզպետ, խմբապետ (հանրա)պետություն, ևն, ևն), *պզտիկ-պստիկ (փոքր), *պէս-պես (նման; սրա ճյուղերից են` այսպես, այդպես, այնպես, որպես, որպիսի, որպեսզի, որպիսություն; նորերից` վերջապես, ընդհանրապես, այլապես, ևն), պէտ-պետ(ք) (կարիք, հարկավորություն; սրա ճյուղերից են` թեպետ, պիտանի, անպիտան, անպետք, պիտույք, պիտի, ևն, ևն), օՊիգասոս, (Պեգասը՝ Պերսևսի թևավոր ձին), *պիսակ (սև բիծ; բորոտ, քոսոտ; պիսակ բզեզը, ևն), *պիստակ (պտուղ է՝ ֆիստակ), օպիտակ (սկզբում` թղթիկ, բացիկ; ярлык; հիմա միայն` պիտակ), օպիւրամիդ-պիրամիդ (բուրգ), օՊղայիդա-պլեյադա (плеяда, աստղաբույլ, նաև` Բազումք համաստեղության անունն է), *պղինձ, (նաև` փող-դրամ, կաթսա, ևն), *պղպեղ (բուն ծագումը հնդկական է), օպնակ (ափսե, կերակրի աման; սրա ճյուղերից՝ պնակալեզ), օպնակիտ (այբուբեն սովորելու տախտակ; նաև` 10 պատվիրանի այն տախտակները, որ Աստվածը տվեց Մովսեսին-скрижали), կպոլոճ-բլոճ (միջատ), *պողովատ-պողպատ, +պողոտայ-պողոտա, օպոռնիկ, օպուետէս-պոետ (կամ՝ պուետիկոս, ևն; գրող, բանաստեղծ, իմաստուն), *պուրակ (անտառակ; երևի հնդկականից է), +պուրճ-բուրջ, (բուրգ), օպռոտոն-պռոտին (առաջին-նախնական; հիմա` պրոտոն մասնիկի անունն է), *պսակ, (թագ, գլխի բոլորակ զարդ; ամուսնություն; սրա ճյուղերից` պսակել, պսակավոր, ևն), օպրակ (սկզբում` Գործք Առաքելոց, հետո` գրքի գլուխ կամ մաս), օլպրետոր (նախագահող դատավոր, խորհրդարան, ևն), օպրիւտան-պրյուտան-պրիտան (հունական քաղաք-պետության կառավարիչ-արքոնտի 9 տեղակալից ամեն մեկը), *պօզ (գորշ, մոխրագույն):
ջ
+ջայլամն-ջայլեամն-ջայլամ, *ջատագով (կողմնակից; սկզբում նշանակել է` դատապաշտպան, բարեխոս; դատախազ), ջատուկ-ջադու (կախարդ; հիմա միայն` կին-կախարդ), թջիգր (վրեժ, ոխ; սրա ճյուղերից` ջգրու = ի վրեժ, ի հեճուկս), *ջիհանգիր-ջահանգիր (աշխարհակալ), *ջոկ (սկըզբում` խումբ; սրա ճյուղերից՝ ջոկատ, ջոկել, ևն), *ջոհար-ջուհար (գոհար), *ջուլհակ (շոր գործող), *ջուխտ (զույգ; սրա հայ ձևը կլիներ՝ լուծ):
ռ
+ռաբբի-ռաբի (վարդապետ, տեր), *ռազմ (պատերազմ, կռիվ; սրա ճյուղերից՝ ռազմիկ, ռազմաբեմ, ռազմագետ, ևն), *ռահ (ճամփա; սրա ճյուղերից` ռահվիրա=ճամփա բացող), +ռահան-ռէհան-ռեհան, *ռամ (հասարակ ժողովուրդ; ռամկական, գռեհիկ; սրա ճյուղերից` ռամիկ), +ռայիս (գլխավոր, պետ; բարբառներում` ռէս-ռես = գյուղապետ), օռետին (սկզբում` մի տեսակ խեժ, կաուչուկը; հիմա` ռետին-ռեզին), օռեքտոր-ռեկտոր (տեր, կառավարիչ), *ռինտ (լավ, գեղեցիկ; Եղեգնաձորում Ռինդ անունով գյուղ կա),*ռոճիկ (ուտելու օրապարիկ, թոշակ, աշխատավարձ):
ս
+սաբաւովթ-սաբավովթ (երկնային զորությունները` Զորքը), +սադա-սադդայ (ամենակարող Աստված; եբրայերենից է, ու սա աստծո անուններից մեկն է, ու երևի նշանակում է` աստված; ծագում է` զորավորության գաղափարից), +սադայէլ-սադայել (սատանայապետ; (եթե սա կապվում է նախորդ բառին, ուրեմն սկզբում նշանակել է` ամենակարող աստված, որովհետև «էլ» բառը սեմական լեզուներում նշանակում է` աստված-տեր – Մ. Հ.)), *սազել (կազմել, հորինել, կարգավորել հարմարել, գոհացնել, զարդարել, պճնել; սրա ճյուղերից` սազական), +սալա-սալայ (կողով; հիմա` ուռի ճյուղերից հյուսած սինի), +սալաթ(ա) (ցորենի պես մի բան; հիմա` սալաթ), *սակ (տուրք, հարկ), +սակուր (սակր, ռազմական տապար), *սահման (չափ, ծայր, վերջ; սահմանում (մաթեմատիկայի; Դավիթ Անհաղթի գործերի մեջ սահմանում բառի տեղը գրված է սահման, ինչը շատ տեղին է – Մ. Հ.); որոշել, կարգել; սրա ճյուղերից` սահմանադրություն, սահմանակից, սահմանապահ, անսահման, ևն), կսահմի (հայ տոմարի երրորդ ամիսը; վրացերեն՝ սամի = 3, իսկ` հոռի = 2, ինչը հայ տոմարի երկրորդ ամիսն է), օսաղամանդր (саламандр; իբր կրակին դիմացող մի մողես-սալամանդր), *սաղար (սալար՝ զորապետ; ծագում է իրանյան սարդար=գլխավոր բառից), *սաղաւարտ-սաղավարտ (մետաղե զինվորական գլխանոց; պալատականի խույր, հոգևորականի թագ), օսաղմոս (հունարեն «փսալմոս» բառից է; սկզբում` նվագ; Դավիդ մարգարեի երգերը; հիմա` սաղմոս), *սամոյր-սամույր (կենդանի է), թ*սայայ-սայա (պարզ, անզարդ), սայլ (փռյուգերենից է; սայլ; Փոքր Արջի մի ծայրը; հյուսիս, առանցք, թափառական, վաչկատուն, քոչվոր, ևն), *օսանդալ (կոշիկ; ո՞ր մեկից է փոխ առած` հայտնի չի), *սանդարամետ (երկրի խորագույն անդունդները, ստորերկրյա վիհ, տարտարոս; այս բառի հին ձևն է` սպանդարամետ= զեխության ու շվայտության Դիոնիսոս կամ Բաքոս աստվածը, ով իրաներենում` երկրի ու ծառ-անտառի աստվածն էր; (թերևս Մեծ Մոր նամանակը–Մ. Հ.)), +սանտալ-սանդալ (ճանդան ծառի փայտը), *սապատ (կողով; սապատավոր; սկզբում նշանակել է` շրջիկ վաճառական-փերեզակ; սրա ճյուղերից` փոխաբերությամբ` կուզ, ինչից էլ այսօրվա սապատ-մեջքի կուզ բառը), օլսապոն (օճառ կամ օճառախոտ=օշնան; այս բառը հույները վերցրել են լատիներենից, հռոմեացիք էլ վերցրել են հին գերմաններից; օճառ հնարողները գերմաններն են), +սատան-սատանայ-սատանա (առաջինը եբրայերեն ոսոխ-թշնամի բառից է, որ հայերեն նշանակել է` հակառակորդ, ապստամբ իշխան, չարախոս, մատնիչ ու սատանա; երկրորդն էլ է եբրայերենից ու նշանակել է` հակառակորդ, սատանա, չար ոգի, դև), oսատիր (կապիկ; միմոս, խեղկատակ), օ*սատրապ (գավառապետ, նախարար), +սարակ (բանվոր, մշակ), օսարդիոն (թանկարժեք քար է, ծագում է Լիդիայի մայրաքաղաք Սարդեսի անունից), *սարեակ-սարյակ (թռչուն է` կեռնեխ, տարմահավ, ևն), օ+սաւան-սավան (մեծ շոր; հիմա` са´ван, простыня) +սափիրայ (= շափյուղա; թանկ քար է, сапфир), +սափրել (մազերը կտրել; ածիլել), *սեաւ (սև; հայերենի կարմիր, կապույտ, սպիտակ, սև, գույն, երանգ բառերն իրանականից են, մելան-թանաք բառը հունարենից է), օսեբաստոս (վեհափառ, օգոստոսափառ), սեխ (եմիշ; թերևս հունարենի միջոցով փոխ է առնված փռյուգերենից), օսենատոր, օլսեպտեմբեր (7-րդ; հռոմեական տարին սկսվում էր մարտից, այսինքն, բնության զարթոնքից, ու սեպտեմբերը յոթերորդ ամիսն էր), *սեպուհ-սեպուրհ (ազնվական մի աստիճան, ասպետ; սրա ճյուղերից է` սեպհական=սեփական(ություն) բառը, ևն), +սեռն-սռնի (անվի առանցք, ось), օսիբիղղա-սիբիլլա (գուշակուհի), *սիկ-սըկել (սկզբում` ցեխ, տիղմ; սկել իմաստը ցեխի ջրի տակ սուզվելու իմաստից է), օ+սիկղ (հունարենը եբրայական շեկել-ից է), օսիղղոբայ (վանկ, հեգ, տառ), *սինի (ափսե, սկուտեղ), *սիսամբար-սուսամբար (բույս է ու ծաղիկ), *սիրամարգ (սինամարգ ձևից է), +oսիւնհոդոս-սինոդ (եկեղեցական մեծ ժողով), +օսիփոն-սիֆուն-սիֆոն (փողային մի նվագարան; կարասից գինի քաշելու խողովակ) +սիք-սիւք-սյուք (զեփյուռ), +օսկա(հակ)-սկիհ (մեծ գավաթ), *սկաւառակ-սկավառակ (սկզբում` կերակրի աման; գանգ; հիմա` սկավառակ, դիսկ), սկիւռ-սկյուռ, լսկուտղ-սկուտեղ (ափսե; սինի), +սղկել-սխկել (մանրացնել), *սմբակ (բնիկ հայերենը կտար` սափ), *սմբուլ (ծաղիկ է), +սմբուկ (բադինջան-բադրջան; սմբուկ ձևը սխալ գրության արդյունք է, եղել է` ամբուկ, ու սրա ա-ն շփոթվել է ս-ի հետ ու գրվել է սմբուկ), *սնգոյր (կարմիր շպար, երեսի ներկ), +սնդուկ, *սնդուս (մետաքս, դիպակ), *սոխ, *սոնիճ (արջնդեղ), *սուգ, սուին-սվին (штык; փոխ է առած անհայտ մի լեզվից), +սուլտան-սուլթան, +սունաթ (թլփատություն), +օսուսեր (սուր-թուր), +սուսր (կարմիր ներկ), օսոփեստէս (սոփեստ, իմաստուն), օսոփիայ-սոֆիա (իմաստություն), *սպայ-սպահ-սպա (այսինքն, գունդ, բանակ, զորական), *սպանախ, *սպառ (վերջ; սրա ճյուղերից են՝ իսպառ, սպառել, սպառազեն, անսպառ, հևասպառ, շնչասպառ, ևն),*(ը)սպաս (սկըզբում` պաշտոն, ծառայություն; կահ-կարասիք, աման-չաման, սպասք, տաճարի սուրբ բաժակ; սեղան, ճաշ, ապուր-ոսպով ապուր; սրա ճյուղերից են՝ (ը)սպաս=ապուր, սպասք, սպասել, սպասավոր, սպասյակ, սպասուհի (այս վերջին երեքը` իրենց տիրոջ հետևը կանգնած «սպասող» ծառաներն էին), անսպասելի ևն), *սպասալար (զորապետ), *սպարապետ, +օսպեղանի (դեղ, վերքի քսուք), *սպիտակ (հայերենի կարմիր, կապույտ, սպիտակ, սև, գույն, երանգ բառերն իրանականից են, իսկ մելան-թանաք բառը հունարենից է), օսպունգ (տես սունկն բառը), օստադիոն, *ստամբակ (ըմբոստ, խիստ, բուռն, անսաստ), օստամոքս, *ստաշխն-ստաշխ (զմուռսի ծառի խունկ, յուղը կամ խեժը), օստեպղին (գազար), օստիքս (տարր, տարերք, стихия; ոտանավորի տող, ևն), ստուար-ստվար (հաստ; թանձր, հոծ; ծանր; թավ ձայն; ստվար; բնիկ լիներ, կտար` ստոյր, ստօր, ստուր, ստոր), օստրատելատ (զորավար), *սրահ (նշանակել է նաև` վարագույր, պատի զարդ), +սրիկայ-սրիկա, օսրինգ (հույն բառը երևի փռյուգերենիցէ, սա էլ` ոչ հնդեվրոպական ինչ-որ մի լեզվից), +սրովբէ-սրոբէ-սերովբե (I կամ II կարգի հրեշտակ; սրա ճյուղերից են` Սերոբ ու Սիրարփի անունները; վերջինը բառախաղով Շնորհալին է հարմարել, սերափիմ ձևից, իբր` հրեշտակ կամ սիրով արփացյալ), *սրուակ-սրվակ (սկզբում` յուղի շիշ; չոր նյութի չափ; արյուն քաշելու եղջյուր-շպրից), *սրսկել (ջրջնել, ցանել-ցանցնել, ցողել, ևն), օսքեմ (կրոնավորի հագուստ), օսքողաստիկոս-սքոլաստիկոս (սխոլաստ, ուսումնական, փիլիսոփա), լ սօլ-սոլ (կոշիկ, տրեխ):
վ
*վագր (իրանական ձևը փոխ է առած սանսկրիտից, սրա ծագումն էլ անհայտ է), *վահան, վաղ (շուտ, առաջ, հին; սրա ճյուղերից են՝ վաղը, վաղահաս, վաղուց, վաղորդյան, վաղվաղակի, վաղնջական, վաղաժամ, ևն; փոխառության աղբյուրը հայտնի չի), *վաճառ (սակարկություն, շուկա, առ ու ծախը, ստացած վճարը; նվեր, ընծա; գանձ(ատուն), ևն, ևն, ևն; սրա ճյուղերից՝ վաճառական, ժամավաճառ, մսավաճառ, վաճառորդ, ևն; այս բառը հետո զանազան ձևերով անցել է ուրիշ շատ լեզվի, ու սրանցից մեկից հայերը հետո մի անգամ էլ են փոխ առել՝ բազառ, բազրգյան=վաճառական ձեվերով), *վան (վանելը, վռնդելը, ևն; բնիկ լիներ, կլիներ` գուն), *վան (բնակություն, բնակարան; սրա ճյուղերից են՝ վանք=հյուրանոց=իջևան=տաճար՝ մենաստան; վանական, վանատուր, իջևան, օթևան, վանահայր, վանամայր, հարևան, ևն), *վանգ-վանկ (հնչյուն, ձայն, հեգ, երգի եղանակ, երգի խազ; հիմա` վանկ-հեգ), *վանդակ (ամեն մի հյուսած բան, օրինակ, ուռկան, ցանց ևն; զամբյուղ, կողով; վանդակապատ, ճաղ; հիմա` վանդակ), *վաշխ (անիրավ տոկոս; սրա ճյուղերից՝ վաշխառ = առնված տոկոսը, վաշխառու, վաշխատու, ևն), *վաշտ (մի դրոշով առաջնորդվող զորքը; հիմա` վաշտ), *վառ (փոխ է առած երևի կամիսերենից; սրա ճյուղերից՝ վառել, բոցավառ, լուսավառ, հրավառ, վառվռուն, խանդավառ ևն), *վասն (համար, պատճառով; միջոցով; սրա ճյուղերից՝ վասն զի, ևն; բնիկ լիներ, կտար` գես), *վասպուրական (ազնվական), *վատ (վատ, գեշ, չար; անպիտան, ծույլ, անարի, թույլ), *վատթար (նախորդ բառի համեմատական աստիճանից է; հիմա` ավելի վատ), *վար (սրա ճյուղերից՝ վար, վարել (հողը), վարել (քշել), վարիչ, վարոց (ճիպոտ), կառավար, գերեվար, գիշերավար, զօրավար, վարորդ, ևն), *վարազ (վայրի արու խոզ), *վարդ (սրա ճյուղերից` վարդավառ; հին հայերը իրար վրա վարդաջուր էին ցանում, տես Աճառյանի վառ բառը), *վարդապետ (ուսուցիչ; վարպետ; ըստ Խորենացու` դրդիչ, գրգռիչ, սադրիչ; հիմա միայն վարդապետ), *վարժ (կրթություն, ուսմունք; վարժել=կրթել-հրահանգել; վարժիլ = սովորել ևն; բնիկ լիներ, կտար` գործ), *վարձ, *վարունգ (կամ վարունկ), *վարս (մազ, ծամ; աստղի ճաճանչ; ծառի սաղարթ; սրա ճյուղերից՝ վարսամ=գիսավոր աստղ, վարսավիր, վարսակալ, ևն), *վարտիք (մեջքից ցած զգեստ; սրա ճյուղերից` անդրավարտիք), վաւեր-վավեր (իսկական, հաստատ; սրա ճյուղերից են՝ անվավեր, ևն), *վեհ (բարձր, վսեմ ևն; երկնային էակներ; սրա ճյուղերից են՝ վեհագույն, վեհափառ, վեհապետ, վեհանձն, Վեհմիհր>Վեհմիր, ևն, ևն), օլվեղար (կնգուղ, գլխանոց), *վերմակ, *վզուրկ (մեծ, ավագ), *վէմ-վեմ (քար; սրա ճյուղերից՝ վիմաշեն, վիմագիր, վիմագրություն, վիմատիպ ևն), *վիճակ (վիճակահանություն; բախտ, բախտի բերմունք; բաժին, ժառանգության մաս; մի շնչին հասած մասը; նահանգ; թեմ; սրա ճյուղերից են` վիճակախաղ, վիճակագրություն ևն), *վին (մի տեսակ քնար), *վիշապ (մեծ օձ, կետ ձուկը; փոթորիկ; տոռնադո; սրա ճյուղերից` վիշապաքաղ, վիշապազունք; վիշապաշունչ, ևն), *վիշտ (սրա ճյուղերից` վշտանալ, վշտագին, ևն), *վիրալ (սափրել; սրա ճյուղերից` վարսավիրայ>վարսավիր), *վկայ-վկա (վկա; նահատակ; վկայել, նահատակվել; սըրա ճյուղերից՝ վկայություն, վկայական, վկայագիր, ևն), *վճար (նշանակել է նաև` վերջ, ծայր ավարտ; սրանցից են` վճարել, կատարել, ավարտել, վախճանվել; պարտքը տալ; արգելել, ևն,), *վճիռ (հրաման, դատարանի վճիռ, դատակնիք; սրա ճյուղերից՝ վճռել, վճռական, դատավճիռ), *վնաս(ել) (նաև` տուգանք; հանցանք, չարիք; սրա ճյուղերից` վնասակար=հանցավոր, չար, անվնաս ևն), *վստահ (ապահով, ինքնավստահ, համարձակ, անվախ, վըստահ; վստահել, անվստահ, ևն), *վտակ (առու, գետակ), *վտանգ (նաև` փորձանք, աղետ, նեղություն; հանցանք, պատուհաս; սրա ճյուղերից` վտանգավոր, անվտանգ, ևն), *վտար(ել) (նաև` խլել, հափշտակել; սրա ճյուղերից է՝ վտարանդի), *վրէպ-վրիպել (սխալ; խոտորված, թյուր, ծուռ, դատարկ, թափուր; սրա ճյուղերից՝ վրիպակ), օվրձին:
տ
օ+տալիթայ (աղջիկ; Մարիամ կույսը, ևն; հունարենը փոխ է առած արամեերենից, սա էլ` ասորերենի հետ միասին` talia=տղա բառի իգականն է; այս talia-ից է նաև հայերեն տղա բառը; սրա ճյուղերից է` Դալիդա անունը; ուրեմն, սեմական Դալիդա ու հայերեն տղա բառերը, ըստ էության, նույնն են), *տախտ (գահ, աթոռ=թախտ), *տախտակ (նաև` մետաղից; սրա ճյուղերից է` տախտակամած), *տակ (նաև` խորքը, արմատ ևն), *տակ ((մարգարտի) շարք, կանաչու տրցակ, փունջ; սրա ճյուղերից՝ երկտակ, երեքտակ; իրանականում տակ նշանակում է` հատ, կտոր, ուրեմն, սրա ճյուղերից է` բարբառային թաք, թաք ու բիր, ջուխտ ու թաք բառերի թաք=կենտ-ը), *տակառ (սկզբում` գինու կարաս; սրա ճյուղերից է` թաղար), տակաւ-տակավ(ին) (մեղմ, կամաց, դեռ, մինչև), *տաղ(ել)-դաղ(ել) (խարան, վառածի դրոշմ; արձանագրություն, գրավոր նշան; տաղել-դաղել = վառելով դրոշմել-խարանել; փխբ. հոգեկան սուր ցավ պատճառել; բնիկ հայը կտար՝ դեգ), +տաղակ (ապահարզան=տալախ), օտաղանդ-տաղանտ (կշռի չափ՝ 40 կգ 800 գ; նաև` շնորհք, ձիրք), *տաճար (սկզբում` պալատ, արքունիք; անկելանոց-ծերանոց-հիվանդանոց; սեղանատուն, սեղան-կոչունք; կուռքի մեհյան, աղոթատուն), *տաճիկ (սկզբում` արաբ; հետո` մահմեդական; հետո` թուրք; տաճիկ ձի=արաբական ձի), *տանջ(ել) (չարչարանք ևն), *տաշ(ել) (սրա ճյուղերից՝ տաշածո, տաշեղ, անտաշ, սրբատաշ, վիմատաշ, ևն; սրա բնիկ հայ ցեղակիցը թեքել բառն է), *տաշտ (բաժակ, գավաթ, թաս; կոնք; կթոց-կողով, ևն; կապվում է` թաս բառին; հիմա` փայտե տաշտ; սրա ճյուղերից` թաշտ, ինչը մետաղից է), *տաշտակ (գավաթ, թաս), *տապ (տաքություն; ալեկոծություն; բարդելով` հրատապ; սրա ճյուղերից է` տապք, ինչից էլ` տաք), *տապակ(ել) (թավա; հիմա` տապակել), *տապաստ (գետնին փռած-տապալած; սրա ճյուղերից՝ դիտապաստ), *տապար (կացին; անցել է շատերին), +տապարզա (ընտիր ու շատ կարծր շաքար; սրա ճյուղերից` թափարզա ծիրան), +տառապ(ել) (տառապանք, նեղություն; տառապել, ևն), օտառեխ-տարեխ (Վանա ծովի մանր մի ձուկը ու սրա չորացրածը; հույն բառի ծագումն անհայտ է), *տատրակ (թռչուն է; հիմա` ասում են վայրի աղավնու մի տեսակին, որ Երևանում վերջերս է հայտնվել; իրանականը երևի մարերենից է; բնիկ հայերեն լիներ, կդառնար` թեթեր կամ թյուր), *տար (հեռու; զատ, բացի, դուրս, չ-, ապ-; սրա ճյուղերից են՝ տարաշխարհիկ, տարագիր, տարաժամ, տարապայման, տարակարծ; տարաձայն, տարբերել, տարօրինակ, տարաբախտ),*տարազ (սկզբում` լավ գործվածք; միջոց; ձև, եղանակ, կերպ, օրինակ; հիմա` ազգին հատուկ շոր, հագուստ), +տարղոն (կամ՝ տարխոն, տարղուն=թարխուն), +տարպայ (զարկ, հարված, դըռբ; սրա ճյուղերից` դռբով=ուժեղ),*տարազուկ-թարազ(ու) (Կշեռք կենդանակերպը` Զոդիակի նշանը; հիմա` շինարարի հարթաչափ կշեռք), օտարտարոս (դժոխք, անդունդ, ևն),*տաւիղ-տավիղ (տասնալար քնար, ևն), +տաւթար-դավթար (մատյան, տետր; արաբ ձևը երևի հունարենից է), *տաք (ծագում է` տապք-ից; տաք-ից` տաքդեղ=պըղպեղ; վերջինը լրի՛վ է փոխառություն),+տեղ(ալ) (հորդ անձրև, տեղալ; սրա ճյուղերից` տեղատարափ), օտետր(ակ) (սկզբում` բարակ գիրք, գրքույկ; ծագել է հունարեն` չորս= տետրա բառից, ինչպես ռուսերենը, իբրև` չորսթերթ տետր), +տերեւ (սրա ճյուղերից` տերևաթափ ևն),*տզրուկ (արյուն ծծող կակղամորթ պարազիտ-մակաբույծ; իրանյան բառի ծագումն անհայտ է), *տէգ-տեգ (նիզակի սուր ծայրակալը; սլաք; կար` տէգ աչաց, տէգ մօրուաց (մորուքի), ևն; բնիկ հայը կտար` թեկ բառը) օտիպ (կնիքի դըրոշմ, դրոշմ, օրինակ, նախնական օրինակ, նմանություն, կերպարանք, ձև; սրա ճյուղերից են՝ տիպար, տպավորել, գեղատիպ, դժոխատիպ, լուսատիպ, տպածո, տպագիր, տպել, տպարան, ևն, ևն, ևն), օտիտան (հսկա, վիթխարի; ծագում է հունական դիցաբանությունից, տիտանները Ուրանոսի ու Գեայի որդիներն էին), օլտիտղոս-տիտլոս (մակագրություն, վերնագիր, արձանագիր, մականուն; հիմա` կոչում; լատին բառի ծագումն անստույգ է), +տլիսմ (կախարդություն, հուռութք; սրա ճյուղերից՝ թալիսման, ինչը հայը փոխ է առել ռուսերենից), կտխիլ (կաղին, պնդուկ; բառը վրացերենից է), +տղայ-տղա (նաև` մանուկ; մատղաշ, պատանի; պարզամիտ, տգետ; գրաբարում ու արևմտյան գրական ոճերում նշանակել է թե՛ տղա, թե՛ աղջիկ; սեմականներում այս բառը նշանակել է` գառնուկ, ուլիկ, եղնիկի ձագ; տես` նաև +տալիթայ բառը), +տնազ, օտոկոս, *տոհմ (զարմ, ցեղ; սրա ճյուղերից են՝ տոհմագիր, տոհմաթիվ, տոհմակից, տոհմիկ, անտոհմ, ևն, ևն; բնիկ հայը կտար՝ թոյք), օտոմ (հատոր), օտոմար (սկզբում` մի հատոր գիրք; գրքի բաժինները; գրվածք, օրագրություն; ժամանակագրություն; ճյուղերից են` տոմարագետ, տոմարագիտություն, ևն), օտոմս (թուղթ, թղթի թերթ, տետրակ, հրամանագիր, կոնդակ; ներկա ճյուղերից են` տոմս, տոմսակ, տոմսավաճառ, բաժնետոմս, հրավիրատոմս, ևն), *տոյժ-տուժ(ել) (սրա ճյուղերից՝ տուգանք, տուգանել), թտոպրակ (սրա ճյուղերից՝ գվռ. թոռբա-ձողին կապած ցանցկեն տոպրակ, ինչով ջրից ձուկ են հանում–Մ.Հ.), *տուգանք, օտպազիոն (топаз, թանկ քար է),*տստակ (դաստա = փունջ; հին ձևն է՝ դաստակ; տստակ-ից` տրցակ), *տրէ-տրե (հայերի չորրորդ ամիսը, նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 8-ը=տրեկա՞ն; ծագում է Շան համաստեղության իրանյան անունից), +տրեզ (հագուստի վրայի հյուսվածք կամ զարդ), *տօթ-տոթ:
ր
օրոպէ (սկզբում` պահ, ակնթարթ; երկրորդ բաժանում= լsecunda; տիեզերք, ամենայն ժամանակը, ամենայն էության բովանդակությունը; հիմա միայն` րոպե):
ց
+ցամաք (չոր, չորություն; հող ցամաք երկիր; սրա ճյուղերից` ցամաքել =չորանալ-պապակել), +ցեց (շորի մեջ ձու դնող թիթեռն ու սրա թրթուրը, ինչը շոր է ուտում):
փ
*փաթշահ-փադիշահ (թագավոր; կապվում է բդեշխ բառին), *փալան (թամբ, համետ՝ էշի, ջորու; տես` պաղան), օփաղանգ (գունդ, բանակ, ֆալանգա), օփաղղոս-փալլոս (ֆալոս, առնանդամ), փանդիռն (լարային նվագարան, бандура, ևն; փոքր ասիական ծագում ունի; (Կոմիտասի ասելով` հայերի միակ նվագարանը փողն է, ինչը հիմա չեն գործածում; Կոմիտասն ասում է նաև, որ հայերը միայն ու միայն երգելով են ու պարել, առանց որևէ գործիքային նվագակցության–Մ.Հ.)), *փաշաման (փոշիման-փոշման, նշանակում է` զղջալը կամ հանդիմանությունը), *փառ (թև; նաև` անվի շառավիղները; սրա ճյուղերից է՝ խեչափառ=խեցգետին; բարբառներում` թև, օրինակ` թիթեռի), *փառ(ք) (սրա ճյուղերից են՝ փառավոր, փառախնդիր, փառասեր, սպիատակափառ, ծիրանափառ, փառաշուք, փառաբանել, ուղղափառ, շարափառ, ևն; երևի խալդյան փոխառություն է), օփասեան (= фазан; թռչուն է), կփարախ (ոչխարի գոմ; փոխաբերությամբ` եկեղեցի, վանք, իջևան; հիմա` ոչխարները մակաղելու ցանկապատ տեղ), +փարատ(ել) (զատ-զատ, անջատ; իրարից հեռացնել, ցրել, վերացնել, նաև բուժել),*փարդա (վարագույր),*փարթամ (ճոխ, հարուստ, փարթամ), փարուազ-փարվազ (ժապավեն), +փարսախ-*փարսանգ (= 5250 մ), oփարոս, օլփեբրուարիոս-փետրվար (հռոմեացիների վերջին ամիսը, որ հիմա երկրորդն է; ծագում է` լատիներեն մաքրել, մեղքերը քավել, սրբել բայից), *փեթակ (մեղվանոց, արկղ; մեծ արկղ; իրանյան բառը ծագում է սանսկրիտից, որ նշանակում էր` կողով; հին օրերին մեղուներին պահում էին կողովներում), *փեղամբար (Մահմեդ մարգարեն` անեծքների կամ նզովքների մեջ), *փերեզակ (շրջիկ մանրավաճառ), +օփիլիսոփայ, օփիլոն (անթև վերարկու; հիմա` կրոնավորի վերարկու), *փիղ, կփիճի (մայրի ծառի տեսակ, լpinus sativa; փոխ է առած վրացերենից), փիւնիկ-փյունիկ (առասպելական թռչուն, ինչը կրակի մեջ վառվելուց հետո նորից կենդանանում է), կխփշուր (սրա ճյուղերից են` փշրել, փշրանք, ևն; երևի խալդերենից է), +փոխ (փոխ առած բան; փոփոխակի սաղմոսերգություն; փոխել=վարակել; սրա ճյուղերից են՝ փոխել, փոխադարձ, փոխան, փոխանակ(ել), փոխանորդ, երեսփոխան, տեղափոխել, փոխաբերություն, փոխադրել, փոխանցել; անփոխարինելի, փոխաբերական, փոխարժեք, փոխարքա, փոփոխամիտ ևն), օփոկ (ծովաշուն), *փող (մանր դրամ=ստակ; ամենամանր դրամը), *փոշիման (փոշման(ել)), օլփոս, կփոցխ, կփուխր (փափուկ կակուղ; սրա ճյուղն է` փխրուն), *փուճ (փուչ=դատարկ; ճյուղն է` փչացնել; արևմտյան գրականը գործածում է`փուճ ձևը),*փուշտիպան (պաշտպան, թիկնապահ), օ+փուռն-փուռ (հացի փուռ; հույն ու արաբ ձևերը փոխ են առած լատին ձևից), +օփութկայ-փուտկայ-բութկա (պանդոկ; (վերջին բառը ռուսերենի՞ց է, թե՞ հակառակը–Մ. Հ.); տես օպանդոկ բառը), օփսիաթ (խըսիր), +փրկել (սրա ճյուղերից են՝ փրկանք, փրկիչ, փրկություն), *փրփրեմ (անմեռուկ բույսը):
ք
կքած (էգ շուն; էգ), +քահանայ-քահանա, +քաղաք (Ասորեստանի նշանավոր մայրաքաղաք Քալաք բառն է, որ սկզբում հասարակ անուն էր, ինչպես հունական պոլիս բառը, ինչը դարձավ Կոստանդնուպոլիս), +քաղդեայ (հմայող, գուշակ, քաղդեացի), *քանդ(ել) (քարի վրա փորագրություն; ճյուղերից են` քանդել, ևն; նույնն է, ինչ որ հաջորդը),*քանդակ (սրա ճյուղերից են` քանդակել, քանդակագործ, քանդուքարափ, քարուքանդ, ևն),օքանոն (ըսկզբում` մահճակալի կամ գահույքի սյուները, քանոն; ուղղություն, կարգ, օրենք, կանոն, ևն; հույն բառը ասորերենի կամ իրանականի միջնորդությունով է), +քանքար (45 կգ 333 գ; սրա չափ ոսկի կամ արծաթ գումար; տաղանդ, ձիրք, հանճար), *քաջալ-քաչալ (ճաղատ, կունդ), *քասայ-քասա (խոր ափսե), +քասապ-ղասաբ (մսագործ), քարթու (հին, վաղուցվա=քրդերեն՝ քարթու), *քարճիկ (թռչունի ստամոքս), *քարշ(ել)-քաշել (երաժշտական մի խազ; ճյուղերից են` քարշել-քաշել; լլկել, պղծել, բռնաբարել; բամբասել; գետնաքարշ, քաշ=կշիռ ևն), +քարոզ (մունետիկ; երաժիշտ; տոնական տաղ; գրած մեկնություն, ճառ; ճյուղերից են` քարոզել, քարոզիչ, ևն), օքարտ (թուղթ, մագաղաթ, թերթ, նամակ, գրություն; սրա նոր ճյուղերից են՝ քարտեզ, այցեքարտ ևն), օքարտուղար (գրագիր), *քաւթար-քավթառ (բորենի; պառավ ու գեշ կին), *քթան-քաթան (շորի կտորի տեսակ; կապվում է կտավին), +քերովբե (սերովբեներից ցածր հրեշտակները; սրա ճյուղերից է` Քերոբ-Քերոպ անունը), օքիմեռ (եղջերվաքաղ առասպելական կենդանին), *քիմիա, *քիչ, օքղամիդ (իշխանական ծիրանի, պատմուճան), +քնար (լարային նվագարան է), *քոսակ-քոսա (անմորուս), թքութեշ, (հիվանդություն է), *քունջ (անկյուն, խորշ), *քուշտիկ (ըմբշամարտ; գոտի բառից է), *քուռակ (ձիու կամ էշի ձագը), +քուրայ-քուրա (հնոց, հալոց, մետաղ հալելու վառարան, ևն), *քուրձ (մազից շինած պարկ, հետո` քուրձ-ցնցոտի), +քուրմ (ասորերենի ծագումը անհայտ է),*քուֆտայ-քուֆտա, *քսակ (փոքր տոպրակ, դրամապանակ), օՔրիստոս (նշանակում էր` օծեալ, հետո` նաև փրկիչ), օքրիստոնեայ-քրիստոնյա, օքրոնիկոն (ժամանակագրություն), *քրքում (շաֆրան ծաղիկը):
օ = աւ
օլօգոստա (կայսրուհի; լaugusta=սուրբ, նվիրական; հետո դարձավ կայսերական տիտղոս), օօգոստոս (տես նախորդ բառը; նաև` VIII ամիսը), *օշարակ (քաղցր խմիչք), *օշինդր (անապատային բույս է), *օտար (նաև` պանդուխտ; հյուր; ճյուղերից են` օտարազգի, օտարանալ, օտարամիտ, օտարոտի, օտարերկրացի ևն),*օրէն (օրենք; սրա ճյուղերից են` անօրեն, տնօրեն, օրենսդիր, օրենսասույց; օրինապահ, օրինավոր, օրինական, ապօրինի; հորինել), *օրինակ, *օրհնել (սրա ճյուղերից` օրհնանք, օրհնյալ ևն):
ֆ
*ֆառաշ (ոստիկան):
ՑՈՒՑԱԿԻ ՎԵՐՋԸ
***
թաթաբեկ, թալոճ, թբաբան, թբեղ, թբիճ, թբէկ, թբիճ, թերշիկ, թզընջիլ, թ*թաղար, թթուման, թխաթուն, թխամաճիկ, թխիպիլիկ, թխամութ, թղարաչալու, թղճի, թճիմ, թճոթ, թ+նաղարայ, թորտու-հորդա, թչոքել, թտոպրակ, թքութեշ:
Բերածս բառերի այս ցուցակը կարդացողը դժվար թե չհամաձայնի, որ մաքուր լեզու չկա: Համենայն դեպս, ուզած-չուզած, պիտի համաձայնի, որ հայերեն լեզուն մաքուր չի: Բայց այսքանից հետո էլ, համաձայնողներից շատերը է՛լի առարկում են ու ասում, որ այս ցուցակի բառերը արդեն վաղուց հայացել են: Համաձայն եմ: Այս ցուցակի բառերն իրո՛ք հայացել են, իրո՛ք հայերեն են: Բայց այդ ժամանակ թող առարկողներն ասեն, թե ո՞ր թվի, ո՞ր ամսի քանիսի՞ց հետո վերցրած բառերը համարենք օտար: Կա՞ այդպիսի ամսաթիվ:
Չկա: Սա՝ բոլորը գիտեն:
Մեկ-մեկ էլ՝ առարկողներն ասում են, որ պիտի ա՛յն բառերը համարվեն օտար, որոնք որ մեր «միջին» գիտակցությունը համարում է օտար: Բայց ո՞ւմ «միջին» գիտակցությունը: Միայն մտավորականների՞: Մտավորականները ժողովրդի տաս տոկոսն էլ չեն լինի, իսկ լեզուն՝ մենակ մտավորականներինը չի, լեզուն ողջ ժողովրդինն է: Ուրեմն ժողովրդի՛ «միջին» գիտակցությունը պիտի որոշի, թե բառը օտար է, թե հայերեն:
Բայց առարկողները սրան էլ չեն համաձայնի, որովհետև այդ ժամանակ կարող է հանկարծ ժողովրդի միջին գիտակցությունն ասի, որ օրինակ՝ «վինտիլ, տրակտոր, կոմբայն» բառերը հայերեն են: Սրան արդեն՝ առարկողները չեն համաձայնի: Ելքը ո՞րն է: Կա՛: Կա՛ միայն մի՛ ելք, ինչն անգլերենն ու ռուսերենը վաղուց են ընդունել: Դա հետևյալն է.
Բառը հայերեն է, այսինքն, հայերեն որևէ բարբառի բառ է, եթե այդ բարբառով խոսողների մեծ մասը դա կիրառում է անընդհատ (այսինքն, միմիայն «գրական իրավիճակներում» չի կիրառում):
Բառի հայերեն լինելու կամ համարվելու ուրիշ բնական ու ճշմարիտ չափանիշ՝ չի եղել, չկա ու չի լինի: Հայերեն լեզուն (մյուսներն էլ) հենց ա՛յս ձևով է հարստացրել իր բառապաշարը:
Ամեն լեզու էլ անընդհատ բառ է փոխ առնում, ու այս պրոցեսը վերջ չունի: Եթե բառերի փոխառությունն արգելես, գրական ոճերը կդառնան ստերիլ, անհամ, անհոտ, ամուլ ու կմեռնեն:
Երբ ժողովուրդը բառ է փոխ առնում, ուրեմն, այդ բառը իր լեզվին պետք է, ինչպես պետք է նավթը, գազը, ինքնաթիռը, ևն, եթե ինքը դրանք չի կարում արտադրի: Ժողովուրդը բառ է փոխ առնում նաև իրեն «թշնամի ժողովուրդներից, ինչպես որ «փոխ է առնում» հողն ու մնացած բաները:
Բառը չի կարող թշնամի լինի: Բառը մեղք չունի: Երշիկ, ելակ, ալոճ, քութեշ, խամաճիկ, տոպրակ բառերը, օրինակ, վերցրել ենք թուրքերից, բայց այդ բառերն ի՞նչ են արել մեզ: Կոտորա՞ծ են սարքել:
Տարօրինակ է ու ապշեցուցիչ, բայց մենք գլխի չենք, որ հետևյալ բառերը, ուզենք մենք, թե չուզենք, վաղուց արդեն հայացել են, հայերեն են.
«խաբար (ություն), պաժառ, պաժառնիկ, պաժառնի մեքենա, բոլտ, գայկա, կլուչ, շտեփսել, վիլկա (որ կոխում են շտեփսելը), կիպիտելնիկ, պլիտա (էլեկտրական, գազի, քարից), կեռասինկա, պրիմուս, տրամվա, տրելեբուս, ավտոբուս, շոֆեր, շիֆեր, շուռուպ, վինտ, ուգոլնիկ, պլենտուս, դռել, չագուջ, կվալդ, խալադելնիկ, ռադիո, տելեվիզր, միկրաֆոն, զաժիգալկա, սապոկ, պարտյանկա, բաթինգա, միլիցա, սալդաթ, կամանդիր, կալբաս(տ), բաստուրմա, լամաջո, սուջուղ, ցեմենդ, բիտոն, կռիշ, պոլ, պատալոկ, պինջակ, կաստում, շլվար, սառոշկա, տռուսիկ, մայկա, նասկի, լիֆչիկ, փափախ, ցիլո, բաբըշկա, շուբ, պալտո, պլաշ, պլյաժ, տանկ, աֆտո, ադյալ, պռաստին, կատլետ, բոռշ, սուպ, խինկալի, խաչապուրի, պեռաշկի, պոնչիկ, կորժիկ, տոռթ, սալաթ, գրիլ, եմիշ, լիմոն, մանդարին, ապելսին, գրեյֆրուտ, խիյար, բուխանգա, բատոն, պուրի, սասիսկի, սարդելկի, սալամի, լյուստրա, լամփ, լամփըշկա, սպիրալ, կանֆետ, շակալաթ, պլիթկա, պեսոկ (=շաքարի), մեշոկ, յաշիկ, կառոփկա, գառդոն, յուփկա, բլուզկա, կոֆտա, կուզով, ջինս, բրելոկ, բուլաֆկա, աբադոկ, բութուլ, բութիլկա, պռոփկա, պռոփըշնիկ, դոգ, բուլդոգ, աֆչարկա, մազանդա, ջառմա, խարջ, դվիժենի, բիզնես, օֆիս, ֆաքս, մագարիչ, շառ, պիվա, արաղ, շամպանըսկի, ստալիշնի, լիշնի, փշենիշնի, պարտվեյն, պուդրի, դուխի, ադիկալոն, բրիդվա, սապոն, կրեմ, միքսեռ, սիֆոն, կռան, կռանթ, ծապլի, սմեսիծել, մուֆտ, ըզգոն, տռայնիկ, դույմ (= 2.5 սմ), վինտիլ, զամոկ, ակուշկա, պադվալ, ռուշկա (ՐցփՍՈ), վաննա, դուշ, դուխ, կաֆել, մետլախ, կռուչոկ, չանգյալ, ըշչոտչիկ, տոկ, պռովոդ, տուզ, վալետ, դամա, կոզր, ղառղառ, քյարփինջ, ռոզվի, բորդո, շակալաթնի, սեռի, կաշտանըվի, կարիշնըվի, պալասատի, սեթկա, թոռ (ուռկան), ֆառ, ֆանար, պարբրիս, կալենչըտիվալ, նիկել, պոլոզ (полуось), գառդան, կապոտ, բագաժնիկ, բագաժ, վետռավիկ, մատոռ, մատոռիստ, կարբյուրատր, ֆիլտր, ռադիատր, սկորոստ, ռուլ, ռուլոն, աբգոն, մաշնա, դուբինկա, պռավա, տեխպասպորթ, պասպորթ, վայեննի բիլեթ, շտրաֆ, պլաշչաթկա, սվիստոկ, չեստ (տալը), ֆորմա, մենթ, ստարշինա, լետենանտ, կապիտան, պալկովնիկ, գեներալ, պատպալկովնիկ, մինիստր, չինովնիկ, զամմինիստր, պրիցել, պիստալետ, գյուլլա, չայնիկ, չայ, կաստրուլկա, տարելկա, սամալյոտ, ռումկա, չաշկա, խլեբարեզ, սոկ, ֆեն, ըշպիլկա, տաբլեթկա, կա8տոլ, շիզո, շիզոֆրենիկ, պարանոյա, դեբիլ, իդյոտ, ռակ (խեցգետին), ռակ (քաղցկեղ), ցիռոզ, պոշկա, տաբուրեթկա, տուֆտա, սկամեյկա, նաժոֆկա, սըվարկա, տռուբա, չիգանգա, մատըվի, պալատնո, զուբիլ, զիբիլ, չիֆիր, չանա, կալցո, կինո, փեջ, զոնթիկ, դաժե, կոմբային, տրակտոր, վալեբոլ, վալեբոլ(իստ), բասկեբոլ, բասկեբոլիստ, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, վատերբոլ(իստ), բոքս, բաքսյոր, բառբա, բառեց, բիլյարթ (իստ), պեռչաթկա, շառ (բիլյարթի, ևն ), ռինգ, վեդրո, բենզին, նաֆթ, մազութ, սալյարկա, կեռասին, խադավիկ, խրուստալ, խոխմա, խալի, խանչալ, շախմատ, շաշկի, պեշկա, աֆիցեռ, սնիկերս, պլաստիր, իզալացոն, տափըշկա, սամավար, սալյուտ, սեկրետ (կողպեքի, ևն), սեմուշկա, սոլիստ, սումկա, ռեզին, ռեմեն, ռագաթկա, ռաբիզ, ռաբոչի, ռամկա, ռազգոն, աբգոն, ռելե, ռեոստատ, ռեզիստր, կանդեսատր, չիփ, չիփս, էներգյա, պոտենցյալ, սեքս, սեքսոլոգ, ըշպիոն, ըստուկաչ, ըզդելնի, փոդրաթ, բալկա, շտանգա, շաբլոն, ըսպուտնիկ, մասկա, մառլյա, մառոժնի, մասաժ(իստ), պրոտեզ, պրիշչիկ, պիստոն, նասոս, բառաբան, սանկա, կանկի, կարաբին, ավտոմատ, ավտոմատիկա, կամպյուտր, դիսկետ, մագ, վիդյո, կասեթ, բլոկ, բինթ, ժոլոբ, ժանգլյոր, ցիրկ, ակրոբատ (իկա), ռակետ, ռեկետ, ռադար, ռուբին, ռուբլի, կապեկ, կալկա, կատանկա, կիսլատա, կազինո, կամին, կամազ, յառլիկ, նակոլկա, նագլի, պինցետ, պլասկագուբցի, ատվյորկա, մանիտոր, ֆլեշ, ռոք, հարդռոք,» ևն, ևն:
Այս բառերը ու սրանց հետ էլ՝ վիթխարի քանակով ուրիշ նման բառ՝ ՀԱՅԵՐԵՆ են: Հայերեն են միայն ա՛յն պատճառով, որ հայերի մեծ մասը սրանք գործածում է: Բառի հայերեն լինելու ուրիշ չափանիշ չի եղել, չկա, ու չի լինի:
Մտավորականները սրանց մի փոքր մասը թարգմանելու ու հայացնելու (այսինքն՝ ստիպելու, որ ժողովուրդը դրա՛նք գործածի) հուսահատ փորձ են անում, բայց իզուր:
Իզուր, որովհետև այդ փորձերն ի սկզբանէ են դատապարտված:
Ամեն լեզու էլ՝ անընդհատ բառ է փոխ առնում ու այս պրոցեսը վերջ չունի: Եթե բառային փոխառություններն արգելես, գրական ոճերը կդառնան ստերիլ, անհամ, անհոտ ու կմեռնեն:
Երբ լեզուն բառ է փոխ առնում, կնշանակի այդ բառը լեզվին պետք է, այնպես՝ ինչպես նավթը, պողպատը, ինքնաթիռը պետք են ժողովուրդներին, որ դրանցից չունեն: Լեզուն բառ վերցնում է նաև իրեն թշնամի ազգերից:
Բառը չի կարող թշնամի լինի: Բառը մեղք չունի: «Երշիկ, ելակ, ալոճ, քութեշ» բառերը վերցրել ենք թուրքերենից, բայց այդ բառերն ի՞նչ են արել մեզ: Կոտորա՞ծ են սարքել:
Գործածված հիմնական գրականությունը
1. Մ. Աբեղյան – Մի քանի քերականական հարցերի մասին, Երկեր, հատ Ը, Երևան, 1985:
2. Մ. Աբեղյան – Հայոց լեզվի տաղաչափություն, մետրիկա, Երևան, 1971:
3. Մ. Աբեղյան – Հայոց լեզվի տեսություն, ՓՓ «Լույս», Երևան, 1964:
4. Մ. Աբեղյան – Երկեր, հատ Ա-Ը, ՀՍՍՀ ԳԱ-ի հրատ:
5. Խ. Աբովյան – Վերք Հայաստանի, «Սովետական գրող», Երևան, 1984:
6. Адонц Н. – Дионисий Фракийский и армянские толкователи, Петроград, 1915:
7. Ղազարոս Աղայան – Յերկեր, գ հատոր, Պետական հրատարակչություն, Երեվան, 1940:
8. Հր. Աճառյան – ԼՔՀԼ, Ներածություն ու հատ 1-6, «ՀՍՍՌ ԳԱ», 1955, Երևան:
9. Հր. Աճառյան – Հայերենի արմատական բառարան, հատ Ա-Դ, ԵՊՀ-ի հրատ,երևան, 1971, 1973, 1978, 1979:
10. Հր. Աճառյան, – Հայոց գրերը, «Հայաստան», Երևան, 1968:
12. Հր. Աճառյան – Հայոց լեզվի պատմություն, Երևան, 1951:
13. Հր. Աճառյան – Հայոց անձնանունների բառարան, Հատ Ա-Ե, ԵՊՀ-ի հրատ, Երևան,
14. Աստվածաշունչ, Վենետիկ, 1829:
15. Ս. Վ. Գյուլբուդաղյան – Հայերենի ուղղագրության պատմություն, ԵՊՀ-ի հրատ, Երևան, 1973:
16. Հովհաննես Թումանյան – Երկեր չորս հատորով, հատ. 4-րդ, Երևան, «Հայաստան», 1969:
17. Հայ ժողովրդական հեքիաթներ, հատ I-XIII, ՀՍՍՀ ԳԱ-ի հրատ:
18. Հայ ժողովրդի պատմություն, հատ I-III, ՀՍՍՀ ԳԱ-ի հրատ:
19. Ա. Ղարիբյան – Ռուս հայերեն բառարան, «Հայաստան», Երևան 1982:
20. Ա. Մեյե – Հայագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ-ի հրատ, Երևան, 1978:
21. Ե. Շահազիզ – Դիվան Խաչատուր Աբովյանի, ԱՐՄՖԱՆ-ի հրատ, Երևան, 1940:
22. Ե. Շահազիզ – Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, ՀՍՍՌ ԳԱ հրատ, Երևան, 1945:23. В. Чолаков – Ученые и открытия, Москва, “Мир”, 1987.
24. Հ. Պետրոսյան – Հայերենագիտական բառարան, «Հայաստան», Երևան,1987:
25. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյոզյան – Լեզվաբանական բառարան, ՀՍՍՀ ԳԱ, Երևան,1975:
26. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան – Գրականագիտական բառարան, Երևան, «Լույս», 1980:
27. Цвейг – Собрание сочинений в семи томах, т.3, Москва, Правда, 1963.28. Coleridge S.T. – Verse and Prose, Moscow, Progress Publishers, 1981.
29. Hayek F. A. – The Fatal Conceit: The Errors of Socialism, London, Routledge, 1990.
Այս գրքի միջի բնագրերն ու այլոց (ոչ իմ) թարգմանությունները
վերցրել եմ հետևյալ գրքերից.
30. Մ. Յու. Լերմոնտով – Ընտիր երկեր, հատ 1-ին, «Հայպետհրատ», Երևան, 1941:
31. Մ. Յու. Լերմոնտով – Դև, «Սովետական գրող», 1986:
32. Ալեքսանդր Բլոկ, Սերգեյ Եսենին – Ընտիր երկեր, Ռուս դասականների գրադարան, «Սովետական գրող», Երևան, 1968:
33. Բ. Պաստեռնակ – Դոկտոր Ժիվագո, «Խորհրդային գրող», Երևան 1990:
Цвейг – Собрани34. Б. Пастернак – Стишотворения и поемы. переводы, “Правда”, Москва, 1990.
35. С. Есенин – Стишотворения и поемы, “Советакан грох”, Ереван, 1978.
36. А. Блок, В. Маяковский, С. Есенин – Избранные сочинения, “Шудожественная литература”, Москва, 1991.37. Գ. Էմին – Գիրք թարգմանությանց, «Սովետական գրող», Երևան, 1984:
38. Անգլո-ամերիկյան պոեզիայի էջերից, 20-րդ դար – թարգմանությունը անգլերենից՝ Արտեմ Հարությունյանի, Երևան, 1982, «Սովետական գրող»:
39. Արտեմ Հարությունյան – Ընտրանի ամերիկյան և անգլիական պոեզիայի, Երևան, «Ապոլոն», 2000:
40. Frank Kermode and John Hollander – Modern British Literature, The Oxford Anthology of English Literature, London, Oxford University Press, 1973.
41. An Antology of English and American Verse – Moscow, Progress Publishers, 1972.
42. Antology of Verse, Old and New, ԼջՊՈՑպսրՑՉՏ սՌՑպՐՈՑցՐօ վՈ ՌվՏրՑՐՈվվօւ ‘ջօՍՈւ, ԾՏրՍՉՈ, 1947.
43. «Արտասահմանյան գրականություն», 1/2001, ամսագիր:
Մերուժան Զավենի Հարությունյան
ԹԱՐԳՄԱՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Հրատարակչության տնօրեն` Վիտալի Ասլանյան
Հեղինակի լուսանկարը` Վահան Քոչարի
Հայերենի սրբագրությունը` Սուսան Բարոյանի
Ռուսերենի ու անգլերենի սրբագրությունը` Ելենա Զախարյանի
Տպագրված է
«Լուսաբաց հրատարակչատան»
տպարանում