ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՈՒ ԿԱՌՔԸ

ԴԱՌՆՈՒՄ Ա ԴԴՈՒՄ

Կազմի առաջին էջի նկարը՝

ԳԱՅԱՆԵ ԿԱՐԱՋՅԱՆԻ

«ԷԴԻՏ ՊՐԻՆՏ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ»

ԵՐԵՒԱՆ, 2024

ՀՏԴ

ԳՄԴ

Ու կառքը դառնում ա դդում / Մերուժան Հարությունյան. – Եր.: Edit Print, 2024, 280 էջ:

The Carriage Turns to a Pumpkin / Meruzhan Harutyunyan. – Yerevan, Edit Print, 2024, pp 280.

Սույն գրքի հասցեատերերը հայ պոեզիայով հետաքրքրվողներն են: Հայ նշանավոր բանաստեղծ Վահագն Դավթյանն ասում էր, թե այս բանաստեղծությունները լրի´վ են նոր ու իրենց թե´ արտահայտչական, թե´ պոետիկայի առումներով ու ա´նպայման են տարբերվում հայ պոեզիայի արդեն առկա նմուշներից ու որ հեղինակը նոր ուղի է հարթում հայ պոեզիայի համար:

Գրքի վերջում դրված է հեղինակի անգլերեն 15 ոտանավորը:

Հեղինակն իրեն համարում է պատմող և ոչ թե հորինող: Անկասկած է, որ ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն ժողովածուն առնվազն արժանի է ընթերցողի ուշադրությանը:

This collection of poems is adressed to those fond of poetry. The prominent Armenian poet Vahagn Davtyan said that these poems are new both from the viewpoint of their ways of expression and the poetical means, differing from the existing all samples of the Armenian poetry and that the author opens a new way for the Armenian poetry.

Author’s 15 poems in English are at the end of the book.

The author characterizes himself as ‘a story teller’ only. No doubt, the collection deserves attention of the reader, at least.

ISBN

© Հարությունյան Մերուժան, 2024

Բոլոր իրավունքները պահպանված են: Առանց հեղինակային իրավունքի տիրոջ օրինական գրավոր թույլատրության՝ ոչ ոքի իրավունք չի տրվում շահույթ ձեռք բերելու նպատակով որևէ տեխնիկական կամ էլեկտրոնային միջոցով վերարտադրելու, թարգմանելու, մուլտիպլիկացիայի վերածելու, ապրանքանիշ դարձնելու, ընթերցելու ռադիոյով ու հեռացույցով` այս հրատարակության և ոչ մի մասը:

ՀԱՄԱՐՅԱ Է´Ն ԱՇԽԱՐՀԻՑ

Եթե իմ ոտանավորների գոնե մի մասը լիներ, օրինակ, «ռազմահայրենասիրական» տիպից ու ոտանավորներս էլ գրված լինեին մեր արհեստական գրական «լեզվով», հնարավոր է, որ սրանք նկատվեին ու նույնիսկ դրվատվեին:

Լեզվի հարցերում ես Խաչատուր Աբովյանի ու Հովհաննես Թումանայանի հետևորդն եմ: Համոզված եմ, որ ոչ մեկը չի վիճի, որ թե´ Աբովյանը, թե´ Թումանյանը արժանի են, որ 20-21-րդ դարերի պոետներից գոնե մեկն իրենց հետևորդը լինի:

Իմ ոտանավորներով ես կյա´նքն եմ պատմում: Սրա համար էլ, ստիպված, հեռու եմ հորինելուց ու մանավանդ ստից ու կեղծիքից, ու իմ ոճերի հիմքը Երևանի բարբառն է, որովհետև նախ կյանքից լավ չես հորինի, երկրորդն էլ – կեղծ ու արհեստական լեզվով հավաստի պատմությունն անհնար է:

Ավելացնեմ, որ ինքս խի´ստ ու մի´շտ եմ հեռու թե´ հայագովական, թե´ «մասիսագովական», թե´ «մայրագովական» կոչ, ներբող ու ձոն գրելուց, ու համարյա վըստահ եմ, որ քանի դեռ է´ս աշխարհում եմ, իմ ազգակիցները ոտանավորներս է´լ, մնացած գործերս է´լ կպատժեն իրենց ամենաքիչը՝ անտարբերությամբ, իսկ ամենաշատը՝ չտեսնելու տալով:

Ճիշտն ասած, էն աշխարհից էլ էնքան շատ սպասելիք չունեմ:

Ո´նց կուզեի՝ սխալված ըլնեի:

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ահա Հովհաննես Թումանյանի մի խոսքի կեսը, ինչը Թումանյանն ասել է արդեն լրիվ հասուն տարիքում ու ինչը, ըստ էության, արդեն 115 տարի է, ինչ գաղտնի է պահվում հայ ժողովրդից:

Թավատառ ու շեղատառներն ու ձևավոր փակագծի միջիններն ի´մն են:

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ … ՄԱՄՈՒԼԻՆ

1910 թիվ

***

«Այս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով {պարզ է, որ Հ. Թումանյանը դիմում է մեր այն օրերի բոլոր-բոլոր հայ գրագետներին}, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա:

«Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է: Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, այն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը {այսինքն, թերթերն ու ամսագրերը}:

«Բայց իմացած եղեք, որ այս լեզուն {այսինքն, գրական կոչված լեզուն} չոր ու ցամաք բառերի մի տեր{վ}ողորմեա է [փխբ. անվերջ շարան է], ան{վ}ոճ ու անկենդան: Մի շփոթվեք {մի խաբվեք} սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից {գլուխգովանությունից} և անտես մի´ անեք կամ վերևից մի´ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու:

«Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն: Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով գա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը:

«Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի´ լավը մեզ տալու, մե´ր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ:

«Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին: Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի, ավելի լավը կլինի, քան եղածը: Եվ է´ս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու»:

ԵՐԱԽՏԱԳՐԵՐԸ

Երախտապարտ եմ ընկերոջս, բանաստեղծ ու թարգման Էդվարդ Հախվերդյանին, ինձ միշտ ոգևորելու ու հույժ կարևոր խորհուրդների համար, որոնցից գուցե կախված է էս գրքի բախտը:

Երախտապարտ եմ նախ Ֆրանսիայի իմ ընկեր Լիլիթ Միսկարյանին իր մըշտական ֆինանսական օգնության համար, հետո իմ ինկոգնիտո ընկերոջը, թե´ կարեվոր խորհուրդների, թե´ ինձ միշտ ոգևորելու, թե´ սույն գրքի տպագրության ծախսի ու նաև իմ մի քանի ուրիշ գրքի տպագրությանը հույժ նպաստելու համար:

Երախտապարտ եմ Հովհաննես Ադոնցին հույժ բարեխիղճ սրբագրության համար ու Գագիկ Աղեկյանին կարևոր դիտողությունների համար:

Երախտապարտ եմ Արթուր Հարությունյանին գրքի շարվածքի համար:

Մանավանդ երախտապարտ եմ իմ հրատարակիչ Մկրտիչ Կարապետյանին իր մշտական (նաև ֆինանսական) բարեհաճ վերաբերմունքի համար:

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ 5

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ … ՄԱՄՈՒԼԻՆ 5

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ 8

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ 13

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱ˜Վ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ … 13

1. Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ 14

2. Հե´րն էլ անիծած 15

3. Մանկությունն անդարձ 16

4. Անշրջելի 17

5. Նոկտյուրն 18

6. Երկիրն ավետյաց 19

7. Ես չեմ ուզում` ընձի կարգեք հրեշտակ 20

8. Հայաստան 1988-2088 (կարող ա) 22

9. Շարավ ու շարավ 24

10. Ստոլիպինյան վագոնը 25

11. Էլ հմի արդեն 27

12. Անհասցե ու անպատասխան 28

13. Մահվան վախճանը 30

14. Հավերժական տարագիրը 32

15. Գարունը քաղաքում 33

16. Մեռելոց 34

17. Ձմեռային գիշերվա պատկեր 36

18. Սիպտակ լռությունը 38

19. Քերականություն 40

20. Խորհուրդ ու մաղթանք 41

21. Եղեսպակնե˜ր, եղեսպակնե˜ր 42

ՊՏՈՒՅՏՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ 44

22. Պտույտը 44

23. Ավարտը (ի վերջո ու անշուշտ) 49

ԻՂՁ ՈՒ ՏԱԳՆԱՊ 51

ՎԻԼԱՆԵԼՆԵՐ 51

24. Իղձ ու տագնապ 52

25. Ո´չ լեր ստրուկ կամ բարբարոս 53

26. Կարոտն անդունդ 54

27. Գոնե իմանան ու հիշեն 55

28. Հակասական ողբերգությունն առօրյա 56

ԱՓՍՈ˜Ս, ԱՓՍՈՍ 60

29. Էլ հետ չեն դառնում 61

30. Հանդիպում արևամտին 63

31. Այլաշխարային գնացքը կապուտ 64

32. Մասրենու թփի մոտ 67

33. Ափսո˜ս, ափսոս 68

34. Մի մոլորյալ կամ իմաստուն ինքնասպան 69

35. Գալո´ւ են… 70

36. Ավարտը հուսո 71

37. Չքավոր ու միամիտ 72

38. Մի վարկյան 73

39. Վախճանված կամ հիվանդ օրերի խաչուղում 75

40. Նամակ 78

41. Գերեզմանատանը, թաղումից մի քիչ անց 79

42. Տարագիր ու տարագիր 80

43. Հե´տ բերեք 81

44. Մահվան տագնապը եղրևանու 82

45. Համարյա Չարենցի տողով 83

46. Անզոր թալիսմանը 84

47. Յոթանասունամյա Կազանովան գինետանը 85

48. Ասուպային արցունքները առասպելի 86

49. Անեծքը մարգարեական 87

50. Մուրացիկ հարբեցողը ռեստորանում 88

51. Դառնություն ու կսկիծ 89

52. Մղձավանջ 90

53. Պատերազմ ու էկոլոգիա 91

54. Դարձ ի շրջանս իւր 92

55. Արծաթե ու կաթե փաթիլը թեթև 94

56. Էս հնգօրյա աշխարհում 95

57. Գարունը կանանչ կտավի ներքո -1988 96

58. Ես գիդեմ 97

59. Ի՞նչ տարբերություն 98

60. Կեռմաններ 99

61. Ֆիջին 100

62. Գարո´ւն էր 101

63. Սառցանախշեր – լուսամուտի շուշեքին 102

64. Ախր խի՞ գնացիր 103

ԱՌ ՈՐԴԻ ԵՒ ՀԱՅՐ ԻՒՐԵԱՆՑ 104

65. Առ որդի իւր 104

66. Առ հայր իւր 106

67. Աստվածային շփոթ 109

68. Ղումարբազը 110

69. Ի՞նչ անեմ, որ ի՞նչ անեմ 112

70. Ամեն իրիկուն ժամը 13-ից հետո 113

71. Իսահակյանի տողերով 114

72. Տերյանի տողերով 115

73. Կրկնապատիկ նահատակը 116

74. Էրկու ժամ 117

75. Բալլադ` ողջերի ու զոհվածների հիշատակին 118

76. Կարոտը ո˜նց ա կարոտում 120

77. Գարունը գնացել ա տուն 122

78. Ուր ո´ր ա, գարուն կգա 123

ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ 124

ՈՒ ԿԱՌՔԸ ԴԱՌՆՈՒՄ Ա ԴԴՈՒՄ 124

1. Զանգ ու զնգուն 125

2. Ղարաբաղյան զինադադարը 126

3. Անցավ ու էլ բան չմնաց 127

4. Պապըս 128

5. Զոհված որդի´ս էր իմ հայրենիքը 129

ՆՈՒՅՆ ԹԵՄԱՆ ԷՐԿՈՒ ՁԵՒ 130

6. Խնդո´ւն գիշեր 130

7. Վա´յ գիշեր 132

8. Բոմժը խումարից հետո 134

9. Վերջին կայարանը 135

10. Գիշերը գյուղում ու մենակ 136

12. Տասնյոթ տարեկան 137

13. Պարզըկա* 138

14. Անյուտի աչուկներն այգու անջրդի անկյունում 139

15. Բալլադ անիրական 140

16. Կարոտ ու մրմուռ 141

17. Անձրև ա 144

18. Սև մարգարեություն 145

19. Տասնութը տարեկան 147

20. Ներկարարը սև 148

21. Անվերնագիր վիլանել 150

22. Տերյանի մեկ-էրկու բառով 151

23. Ադամանդ ու ժանգ 152

24. Դուռդ բաց մի թող 153

25. Գավառական բոհեման, 1964-1990 155

26. Էս թասն էլ խմենք 156

27. Ա´յ տնավե´ր, տնավե´ր 157

28. Գիշերը գյուղում 159

29. Զուր ու հարադեգեր 160

30. Անհունի ճամփեն 161

31. Մոխրոտը 162

32. Ժպտուն աչքեր 164

33. Եղեռնապուրծ կնոջ բայաթին 165

34. Օղորմի իրա´նց 166

35. Ողբ ու կական քաղաքական 170

36. Տուբդիսպանսերում 171

37. Deportation 172

38. Մաղթանք-2 173

39. Սերն ա տալո՞ւ 174

40. Հոռետես վիլանել 175

41. Դարդ մի արա 176

42. Մազոխիզմ 177

43. Excelsior? * 180

44. Հարադեգեր, բայց իզուր 181

45. Անէության շեմին 183

46. Հույսով, բայց անհույս 185

47. Չե´մ ուզում՝ էթաս 186

48. Ձև չկար 189

49. Վերջին ու անխուսափ իղձը 191

50. Աստված չանի 192

51. Մի քանի հարց հանգուցյալ գրչակցիս 193

52. Պարտութիւն պարտութեանց 195

53. Թուր Կեծակիս – վտարանդի 196

54. Իրիկնազա´նգ, իրիկնազա´նգ 197

55. Ինքնաներշնչանք 198

56. Տիեզերական էրազ 200

57. Համարյա Չարենց 202

58. «Պետությունը հայրենիք է» 203

59. Զուր նահատակ 205

60. Դո´ւ չէկար 206

61. Գինու փարչի դեմ 207

62. Քիչ չէր 208

63. Մետամորֆոզ 209

64. Քայլող ստվերը 210

65. Աննշան 211

66. Բան չի փոխվում 212

67. Ճակատագի՞ր 213

68. Հին կաղապարով 214

ՉՈՐՍ ԵՐԳ 215

69. Առաջին երգը – Տո լա´ճ, տնավեր… 215

70. Երկրորդ երգը – Ծուխ կհանեմ վեր ամպերուն… 216

71. Երրորդ երգը Գարուն ա… Ձուն ա արե 217

72. Չորրորդ երգը–Կուժն առա, ելա սարը… 219

73. Պոեմ զայրույթի ու կատաղության 220

74. Խավարին ընդառաջ 225

75. Si non cogitamus, tunc mortui sumus! 226

76. Բարձրանում եմ սարն ի վար 228

77. Սովորական պարտություն 229

78. Վախճանն ազատության 230

79. Էսօր ու էրեկ 231

80. Հլը որ հող ու քար չեմ 232

81. Ո՞ւմ ա պետք գարունը 233

82. Նույն գարունն էրկու անգամ չես մտնի 234

83. Բարդ ստորադասական բաղձանք 235

84. Ակնթա՞րթ էր 236

85. Կենաց 237

86. Անիմաստ ցանկություն 238

87. Դալիլա 239

88. Վերջին ցատկը 240

89. Ռազմահայրենասիրական 241

90. Կարգն աշխարհի 242

91. Հրաժեշտիս աղոթքը 243

92. Ցա´վը հարատև 244

93. Չէ´, չի մնա 245

94. Հես ա, քիչ մնաց 246

95. Մեռնող քրիստոնյան իրա հոգուն 247

96. Արցախ-1 248

97. Արցախ-2 անիծվի դավաճանը 249

98. Արցախ-3 250

99. Արցախ-4 251

100. Արցախ-5 – Մե´նք 252

101. Հայրենիքը Բարաբա´սը չի 254

102. Ծրագիր 255

103. Գոնե մեկ-մեկ աչքըդ քից արևածագին 256

104. Բալլադ հոտաղի1 մասին 257

105. Տերյանի պես 258

106. Ռոբինզոն Կռուզոն 259

107. Մնաք բարով 260

THE HOUSE OF THE RISING SUN 263

1. An Angry Poem 264

2. A Cruel Sentence (At a Village Yard) 265

3. Eternal Defeat 266

4. The House of The Rising Sun 267

5. Magic Inversion 268

6. The Eyeless 269

7. The Sense of Life 270

8. An Easter Morn of an Old Age 271

9. To a Public “Servant” 272

10. Farewell and Goodbye 273

11. We Are Our Own Gentiles 274

12. Questions 275

13. Irreversible 276

14. Flake the White 277

15. To the Men on Trail 278

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱ˜Վ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ …

Այս գրքի առաջին 78 ոտանավորի մեծ մասը գրել եմ 1990-1995 թվերին, մնացածները՝ մինչև 2005 թիվը:

Երկրորդ գրքի ոտանավորների գրելու թվերը դրված են:

1. Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ

Ախպորս՝ Սլավին

Վիրավոր փղի պես, տենդահար,

Էթում ես հեռու, լո˜ւռ ամփոփվելու,

Արևդ գիշե´ր ա ու խավար:

Էլ չունես Սուրբ Ծնունդ ու Զատիկ,

Ու չունես Վարդավառ,

Ցանկություն չունե´´ս –

Ավարտի արբունքից զուր ըսթափվելու –

Էթում ես հեռու, լո˜ւռ ամփոփվելու,

Վիրավոր փղի պես, տենդահար:

Անուրջդ խաչքարի ժանգառք ա ցավագար,

Պողպատե ճոպան չմնա´´ց –

Քեզ հույսի թևերին կապելու –

Արևդ գիշե´ր ա ու խավար:

Քու հոգում բոց ու լուս – անդադար-անդադար –

Էթալուց՝ մրմուռ են դառնալու ու ամբոխվելու –

Վիրավոր փղերի հոտի պես, տենդահար:

Մարե´լ ա մի վախտվա արունըդ հուզավառ,

Ու էլ զորու չի´, զորու չի´´ քենդ կոփելու

Արևդ գիշե´ր ա ու խավար:

Ընձառյուծն Ազատ, Նրբագեղ ու Ճապուկ,

Էրազիդ չի´ գալի հովիտ ու դաշտերում

Ուրախ խաղալու ու թավալելու,

Ու քարացել են – սավաննաներն ու դաշտերը փափուկ,

Ու էլ սիրտ չկա,

Սիրտ չկա´´ –

Մեռյալ օրերի խիտ թավուտներում

Լո˜ւռ խարխափելու:

Վիրավոր փղի պես, տենդահար,

Էթալով էթո´ւմ ու էթո´ւմ ես հեռու –

Լո˜ւռ ամփոփվելու,

Գիշե´ր ա,

Գիշե´ր ա արևդ,

Գիշե´´ր ա ու խավա´ր –

Վիրավոր փղի պես տենդահար:

2. Հե´րն էլ անիծած

Լողո´ւմ ա դիվոտած գիշերը, մոտ գալի˜, էլի հեռանում,

Մեռնում են թոքախտ աստղերը բորբըսնած երկնքի հոգում,

Հուշերս, ճաք-ճաք ու փխրուն, հաբռգած – աչքով են անում,

Գժվե՞լ ա կարոտիս թթուն – փրփրում ու արուն ա թքում:

Կարո՞ղ ա՝ ե´ս էլ եմ մի օր – 10 համար կոշիկ հագե:

Երևի: Եսի՞մ: Չկա´ – էտ անտեր էրազիս վկան:

Գալիքը սաղ դռներն իրա – կոխպե´լ ա, ճամփեքը փակե,

Էլ ընձի արդեն ո´չ մի – 10 համար կոշիկ չկա:

Քյորփա էրազըս մանդրից թթվո´´ւմ ա ու քարանում:

Գիշերը – մենակ կմախք – Հնձվո´րն ա բարև տալի:

Ոտներըս՝ ցավո´ւմ են արդեն, մազոլըս՝ հոգի´ ա հանում.

Հենց հայլուն մո´տ եմ էթում – դեմիցըս բիձա´ ա գալի:

Ու վռազն ի՞նչ էր ախր: Խի՞ էսքան արագ թռավ:

Ինչքան էրազ ու լուս կար – ցնդավ ու դառավ քամի:

Աշխըրքի ցավ ու դարդը…էկավ ու ի´մը դառավ,

Մի´´ մոմենտ աչքըս կպավ – ձմե´ռըս չոքեց շեմին:

Ու ո˜նց ա հոգի հանում, էս ո˜նց ա ցավում ախր:

Ու հենց որ մո´տ եմ էթում, հենց հայլուն մո´տ եմ էթում,

Ախր հենց մո´´տ եմ էթում – դեմիցըս բիձա ա գալի՞ ˜:

3. Մանկությունն անդարձ

Էրեկ տեսա ավեր բերդում քաջ Թուսի1

Բուն թառել էր սիպտակ գանգին Քաուսի2:

–Ափսոս,– ասեց,– խնջույքներդ ո՞ւր կորան,

Թմբուկներիդ ձենը հասնում էր Լուսին:

Օմար Խայամ (1048-1122)

Դեմքս հպված էր խոնավ ապակուն:

Դսում – ջրափոս՝ ջրափոսի մոտ:

Անձրև էր: Ցեխ էր: Մարդ չկար բակում:

Բայց մեկ ա՝ լուս էր: Լո´ւս ու առավոտ

Ու հո´ղ ու երկինք – հրեշտակահոտ:

Անձրևն ասում էր անծե˜ր շարական,

Մեռոնով օծում բակն ու ամենքին,

Պատարագներով՝ ջե´րմ, նվիրական,

Աղոթք էր կարդում սա´ղ տիեզերքին

Ու խի´´նդ էր կաթում արդար եզերքին:

Պատուհանի դեմ, մեծ ջրափոսում

Պղպջակները ձեն չէին հանում.

Մի քիչ վախվորած՝ անձրևին լսում –

Խաչ էին հանում ու սուս մահանում,

Ու խինդ ու աղոթք չէին ափսոսում:

Պղպջակները դրախտ չեն ընգնում:

Բայց նորից, շարված անձեն աղոթքի,

Հուշիս մուրացիկ, որբ ջրափոսում,

Հավե˜րժ, անընդհա˜տ, առանց բողոքի,

Խաչ են հանում ո˜ւ – է´լի մահանում:

Դեմքս հպված ա էլի ապակուն,

Ու էլի թա´ց ա դուսն էս առավոտ:

Անձրև ա: Ցեխ ա: Մարդ չկա բակում-

Անտեր լո´´ւսն էլ ա խոնավ ու ցեխոտ:

–––––

1 Թուսն Իրանի հնագույն շահերից ա:

2 Քաուսը կամ Քեյ-Քաուսն առասպելական շահ ա, ով իբր Էլբրուս սարի վրա յոթ հրաշալի դղյակ ա սարքել:

4. Անշրջելի

Անգամ մետաքս հագած շրջես՝ էս հնգօրյա աշխարհում,

Լա´վ իմացի, վերջըդ հող ա, գետնի տակն ես անցնելու:

Աբուաբդէլլահ Ռուդաքի, 9-րդ դար:

Հրա´շք էր:

Ձո´ւն էլ կար, ձմեռ է˜լ… ու համ էլ – ամառ ու գարուն,

Ծիծա´ղ կար, ու հետն էլ – հեկեկանք կերկերուն,

Կար համ էլ չանգռվա´ծք ու արուն,

Բայց գորշ ու սևի՝ ո´չ մի նրբերանգ:

Ապագան –

Ա´նպայման բյուրեղյա ապարանք,

Դղյակնե˜ր, դղյակնե´ր ու էն էլ` ինչքա´ն,

Ու կույսեր դիցադեմ, ու արքա ու իշխան,

Ու էն էլ – ա´նպայման, ա´նպայման –

Հրա´շք էր, ուղղակի հրա´շք:

Բայց դե խի՞, ախր խի՞,

Դուզ ճամփեն խի՞ ա անպայման գալարվում,

Ու խի՞ ա արևը անդունդը գլորվում,

Էս անտեր դեղձանն ու ծիրանին ո՞ւր կորան,

Ու մանուկ անրջի լուսավոր քուրան

Օրերն էտ ո՞ր կետում ծամին ու կերան:

Ու անհայտ կորել են –

Ամառ ու ձմեռ ու համ էլ – գարուն,

Դառե ուրվական –

Միակե˜րպ, գորշ ու սև օրերի շարում,

Ու չկա էլ ո´չ մի բյուրեղյա ապարանք,

Ջնջվել ա ամե´ն մի նրբերանգ,

Աշունն էլ – արդեն –

Իրե´րն ա ծրարում,

Ու կորան դեղձանն ու ծիրանին, կորա´ն…

Բայց չէ՞ որ –

Ձո´ւն էլ կար, ձմե´ռ էլ,

Ու համ էլ –

Ամա´ռ ու գարուն:

5. Նոկտյուրն

Կյանքիս գիրքը, ափսոս, արդեն կարդացի:

Գարունն անցավ` լոկ ցավերը մնացին:

Մանկությանըս օրերը վառ ու խնդուն`

Հավքեր էին, հերթով թռան գնացին:

Օմար Խայամ (1048-1122)

Ո˜նց եմ ուզում գրկեմ մանկությունըս ոսկի,

Ու արցունքով սրբեմ մրմուռներիս փոշին,

Որ խեղճացած–

Հա´ կարոտ են քաղցր խոսքի:

Ախր ո´րբ են,

Ո´րբ են–

Անմե´ղ

Մատուռներըս հուշի:

Ու թողել եմ օդե դղյակներըս բյուրեղ –

Լավ չեմ հիշում արդեն, ո՞ր մի երկրում հեռու:

Դրախտիս մեջ մանուկ – մենակ փո´ւշ ու բաղեղ,

Ու էրազըս,

Որ փրփրուն ու եռացող գետ էր զորեղ –

Դառել ա մի –

Թոքախտավոր բարակ առու –

Ու չի եռում:

Ու լա´վ գիդեմ, որ էլ ո´չ մի լուս օր չըկա

Ապագայիս սըքվոր օրացուցի վրա:

Է˜ ի´նչ անեմ –

Թո էլ

Ո´չ մի էրազ չըգա:

Տո’սենց է´լ մնա, համաձա´յն եմ սրան:

6. Երկիրն ավետյաց

– Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե´ր:

Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե´ր:

Կյանքն է հոսում տիեզերքում զնգալեն

Մեկն ապրում է, մյուսն սպասում՝ թասըդ բե´ր:

Հովհաննես Թումանյան

Բուքը, ուր որ ա, պտի դադարի:

Ու հմի՝ քանի˜-քանիսը կհելնի ճամփա,

Կքայլի երկա˜ր ու երկա´ր,

Ու գուցե Տերը չուզենա խաթարի

Էտ մարդկանց ճամփեն ու ըլնի սատար,

Ու գուցե իրանց իղձ ու տենչանքը –

Չմնա´ անկատար:

Ու հես ա – իրա´նց կենացն եմ խմում էս պահին –

Մոլորված աշնան ու ձմռան արանքում.

Թո Տե˜րը…իրանց ուղին անխաթար պահի,

Թո հանգրվան ըլնի բքի ավարտին,

Թո իրանք հանդիպեն

Իրանց էրազի Վահագնին ու Նվարդին,

Թո ընդե´, է´ն յանը –

Հարևան ըլնեն Արարչի գահին,

Ու թո որ իրանք

Հանգարծ ո´չ մի օր –

Ցավերի անդունդը չիջնե´ն:

Թո էթա´ն: Թո էթան ու հասնեն ավետյաց երկիր,

Թո իրանց ճամփի ավարտին – ըլնի խրախճանք:

Տե´ր Աստված,

Ցավ ու վշտերիս երկիրը գրկի´,

Փարատի´ թախիծս անվախճան.

Իմ ճամփե˜ն

Վաղո´ւց ա հասե ավարտին,

Ես անդարձ հրաժեշտ եմ տվե

Էրազիս Վահագնին ու Նվարդին,

Ու հմի –

Էլ արդեն ո´չ մի տեղ,

Ո´չ մի տեղ չե´մ էթա:

7. Ես չեմ ուզում` ընձի կարգեք հրեշտակ

Գի´նձ կառնեմ ու

Մի քիչ դաղձ,

Ու մի հատ էլ էրընջակ,

Ու կդնեմ օդապարիկ –

Պա´ղ աստղերի շնչի տակ,

Որ վիճակ հանեմ,

Որ վիճակ հանեմ –

Գիշե´րն Ամբարձման:

Եղունգ ու մատ կթաթախեմ

Այգացողի խնգի մեջ,

Որ հո´նք ու կոպ լվանամ,

Որ հո´նք ու կոպ լվանամ –

Ցողո´վ Ամբարձման:

Ոտով զգույշ կշոշափեմ

Գո´ւղձ ու կոշտ,

Գո´ւղձ ու կոշտ,

Որ անտեղի չտրորեմ –

Չտրորե´մ ու չօրորեմ

Ջութակները ծղրիդների,

Ծղրիդների´ նորահաս:

Շամանդաղը1 գի´նդ կանեմ ու

Գի´նդ2 կանեմ ու

Թո որ գան –

Պարիկ, դրուժ ու ջրհարս3

Բլթակնե´րը զարդարեն,

Բլթակնե´րը զարդարեն:

Թողեք գաղձի4 հոտով հարբեմ –

Հանգիստ քնեմ –

Ցի´րդ ու գիհու5 թփի տակ,

Ցի´րդ ու գիհու թփի տակ –

Որ էրազիս էրա´զ տենամ –

Թե արթմնի´ էրազներս

Հարսանիքի

Նարո´տ6 են կապե,

Նարո´տ են կապե:

Էրազ տենամ ու նոր էթամ,

Թողնեմ էթամ,

Էթամ առանց հիշատակ,

Իսկ հենց հմի – թողե´ք քնեմ

Հանգի˜ստ քնեմ

Ցիրդ ու գիհու թփի տակ,

Ես չեմ ուզում –

Ջհանդա´մը –

Ընձի կարգեք հրեշտակ:

–––––

1 Շամանդաղ – առավոտը ջրից բարձրացող մշուշն ա:

2 Գինդ – ականջօղն ա. «գինդ»-ը բնիկ հայերեն ու շատ սիրուն բառ ա, բարբառներն ունեն, բայց մեր գրական ոճերը գերադասում են ականջօղ տգեղ բառը, ու էսի սպանեց մեր բնիկ գինդ-ը:

3 Օդապարիկ – օդում սավառնող:

4 Պարիկ, դրուժ ու ջրհարս – հեթանոսական՝ իգական սեռի չար (ավելի շուտ չարաճճի) ոգիներ. սրանցից՝ դրուժը ջահելներին էրոտիկ էրազներ էր ուղարկում:

5 Գաղձ – (բնիկ հայ բառ) գայլուկ բույսն ա. թմրեցնող, հարբեցնող հոտ ունի:

6 Ցիրդ ու գիհու… – ծառ են. ցիրդն էլ ա գիհու մի տեսակը, փիճին էլ:

7 Նարոտ – գույնզգույն թելերի փունջն ա, այլաբանությունով` ծիածանը:

8. Հայաստան 1988-2088 (կարող ա)

(Սպիտակի երկրաշարժի զոհերին)

Դու պաշտում ես, պաշտո´ւմ – մորթդ բարեխնամ.

Ամե´ն-ամեն վարկյան՝ դու շոյում ես ոսկի –

Ոսկի´ հորթիդ մորթին:

Ցավի ոստանը մրրկում – խնդությո´ւն ես հերկում,

Դղյակներիդ գրկում ոսկորներդ փրկում –

Խնջույքների գրկում

Մորթդ բարեխնամ

Ձանձրույթից գրկում –

Բայց կարա՞ս գրկես արոր ու որբին*:

Արի էթանք մեր տուն, տես ինչե´ր եմ գրկում,

Գիշերները արթուն՝ տես ինչե´ր եմ կերտում,

Ի´նչ աղոթք եմ կարդում –

Ու տես, թե ո´նց են մրմուռի´ց հարբում:

Գնա˜ց, գնաց անցավ ի Ամենավերին,

Վերի´ն Երուսաղեմ, Վերի´ն Երուսաղեմ:

Ձմե˜ռ, մացառ ու փուշ – այգուց արո´ւն քաղեմ՝

Ցանցա˜ռ-ցանցառ շաղեմ անտեր շիրիմներին:

Արի հմի´, հմի´ էթանք –

Էթանք ուղի´ղ մեր տուն…

Մարտ ու մայիս – դառա´ն, դառա´ն –

Շարա´´վ դառան,

Արտերը – սե´վ ու սե´վ ու սե´´վ ու

Մոխրացան,

Դեղձանները – սե´վ ու սևացան,

Ձմե˜ռ-ձմե´ռ, ձմե´ռ ,

Ու մատուռները –

Լրի´վ մնացին օշինդր ու գորտին:

Շարավահոտ սնար, ոչ ճար ու ոչ հնար,

Սև ցա´´վ ու անհնար: Թո կենդանի մնար.

Թո կենդանի´ մնար –

Ամեն օր ծեծե´ր իրա խեղճ որբին:

Արի էթանք մեր տուն, ուր ապակե ցրտում

Մղձավա´նջ եմ հերկում,

Գիշերները արթուն, սև շարավի գրկում

Դժոխքնե´ր եմ կերտում –

Դժո´խք, կարիճ ու օձ,

Դժո´խք, կարիճ ու օձ.

Արի էթա´նք, էթա´նք –

Որ ժպիտդ դաջվի ցավերի պորտին:

Դու շոյում ես որդուդ, դու շոյում ես մարդուդ,

Դու շոյում ես դաժե – հարուր հազարանոց

Շինշիլայի մորթին –

Բայց կարա՞ս շոյես անտերունչ որբին:

–––––

*«որբը» համ էլ թռչուն ա

9. Շարավ ու շարավ

Վռա´զ անցար ախր, պարո´ն Պարուր Սևակ:

Շարականին արդեն սև շարա´վ ա սառե,

Սիրամարգն ա դառե՝ սարկավագ ու ավագ,

Ու շշմել ա Վերինն ու երկնքին թառե,

Երիզորդ ա ներկան՝ բառե˜˜ր, բառե˜ր, բառե´ր –

Ու մատուռ ու տաճար՝ խոզանոց են դառե,

Հարդագողն էլ հմի՝ էպիզոդ ու դրվագ –

Վռա´զ անցար ախր, պարո´ն Պարուր Սևակ:

Շունը՝ հագած անմե´ղ-շենշո´ղ գառան մորթի՝

Շարավածին շուրթով շարական ա երգում.

Յանի. «Փառք ու պատիվ՝ պոռնիկ ոսկի հորթին»,

Ու շարա´վ ա հմի – շողակաթի խորքում:

Շնանում են պոռնկածին շնե´րն ամեն,

Ու փսլիքն ա փրփուր – շարավածին շուրթին,

Դուռ ու շուշա չկա, որ ջարդուխուրդ չանեն –

Մատաղացու գառը – շան քեֆերին մորթին:

Հես ա, խաչը ձեռին – օրհնելո´վ ա խաբում:

Զավակ-մեր ու մանուկ՝ մոտ են գալի աջին –

Բառե˜˜ր, բառե˜ր, բառե´ր – սև շարավ ա թափում

Ու թառում ա խաչին, ու թափածը լափում –

Անմեղի´ն ա ջոկում ու խաչում ա խաչին:

Վռա´զ անցար ախր, պարո´ն Պարուր Սևակ –

Բագին մտան – չախկալ ու շո´ւն-շարավահաչ,

Շարականի տեղը շարա´վ մնաց մենակ,

Վարդավառին – մենակ ժանտախտ – ցավաշառաչ:

10. Ստոլիպինյան վագոնը

Տանո´ւմ են, տանո´ւմ ու տանո´ւմ:

Սիրտս կպայթի´ ուր որ ա:

Սաղիս կոխել են վագոնը,

Ո´նց որ ձի, ոնց որ կով – վագոնով –

Ո´նց որ մի ընտանի կենդանի –

Տանո´ւմ են, տանո´ւմ ու տանո´ւմ:

Դաշտե´րը, դաղձե´րը, սարե´րը,

Սարվոր ու ջրվո´րը

Ու համ էլ –

(Կպայթի´, ո´ւր որ ա՝ կպայթի)

Ու համ էլ –

Դաղձե´րը, դաղձե´րը, դաղձե´րը

Ու համ էլ –

Կանա´նչը, դեղի´նը, կարմի´րը

Ու ե´ս – ընդե չեմ,

Ու հմի

Սա´ղ էլ երևի –

Գարո´ւն ու Զատի´կ են անում:

Դպրոցում անունս –

Վերջինն էր մատյանում:

Ու չէղավ, մի տեղ, որ էրկու չստանամ:

Տո ի՞նչ Տեր, ի՞նչ Աստված:

Չկա´ –

Կա մենակ Սատանա:

Խփին է˜: Խփի´ն ու... առա´ն սաղ

Ու տարա´ն –

Ոտ ու գլուխս էր մնացե մենակ –

Հմի էլ – սրա´նք են

Տանո´ւմ ու տանո´ւմ:

Վերջի´նն ու վերջինն եմ –

Էս անգամ արդեն –

Ամենագլխավոր մատյանում:

Ո՞վ ասաց.

«Ծառերը կայնած են մահանում»:

Պառկել եմ ներքևի նառերին ու –

Ու հուշս մեռնող ծառերին ու –

Ու սառում եմ ընձի ու ընձի,

Ու ցրտից –

Փետանում,

Ու հետն էլ – պառկա´ծ մահանում:

Հես ա, այ – զոնի´ն ենք մոտենում:

Էս թարախ հոտերին՝

Էլ չե´մ դիմանում –

Ըստեղ հո –

Լուսն է´լ ա հոտում ու խորթանում…

Ու ախր, ո´նց որ ձի, ո´նց որ կով –

Վագոնով –

Կոխա´ծ ու կոխա´ծ –

Տանո´´ւմ են ու տանում:

Բա էտ դաշտե´րը,

Բա էտ հոտե´րը,

Բա էտ խոտե´րը –

Հիշում եմ ու – սիրտս

Ծակո´ւմ ա ու – վախից կոշտանում,

Հիշում եմ ու – հիշելուց չե´մ կշտանում:

Տանո´ւմ են:

Տանո´´ւմ են ու տանում:

Է˜: Հմի էլ – մե´կ դրին մատյանում:

Տո դէ –

Տանում են, տանեն,

Ի˜նչ անեմ,

Ջանդամը տանեն:

Թո էթա´մ.

Թո էթամ ու հո´ւր-հավիտյան

Թաղվե´մ ու –

Կորե´մ դրանց էտ

Հավիտյան թարախոտ

Մեղքերի մատյանում:

Բայց ախր տանո´ւմ են –

Հաստա´տ են տանում:

11. Էլ հմի արդեն

I have been one acquainted with the night *

Robert Frost

Հմի լուսին էլ … սովո´ր եմ մթին:

Աստղածովիս մեջ – թևաթափ կաքավ,

Չեչոտ-սե´վ լուսին, խավա´ր Ծիր-Կաթին:

Լուսըս էսօ´ր էլ սգաշոր հագավ –

Ու լա´ց ա ըլնում խավարի նավից:

Թրծած թոնիրս դառավ խոնավ կավ:

Ու ո՞վ իմանար, որ ջրիկ կավից,

Որ կավի´ց էի դղյակս սարքե:

Պատերազմներս –

Հոգնե´լ են արդեն կռիվ ու դավից:

Ընձառյուծներս վաղուց են սատկե:

Ուր դառա՝ շըրը˜խկ, դե´մ առա պատին:

Էն ե´րբ էր – մութը հեռու էր պառկե,

Բայց սա´ղ մոմերս ջարդին ու մորթին –

Ու հմի լուսին – սովոր եմ մթին:

–––––

* I have been… – (անգլ.) Ես է´ն մարդն եմ, ով ծանոթ ա գիշերվանը

12. Անհասցե ու անպատասխան

Երկու շիրիմ իրար կից,

Հավերժական լուռ դըրկից,

Թախծում են պաղ ու խորհում

Թե՝ ի˜նչ տարան աշխարհքից:

Հովհաննես Թումանյան

Պատկերնե˜ր, պատկերնե˜ր, պատկերնե˜ր –

Ոնց որ –

Կինոյի խունացած ու պղտոր ժապավեն…

Ու հես ա՝ մեջք ու ծունգ փետացած,

Օրերի աննշմար ավարտին մոտեցած,

Հաշմանդամ տատըս ա մեր հին տան սրահում,

Ու պապըս ջրում ա հորթերին,

Ու լկտի հավերն են

Թոնրատան բաց դուռը գրոհում,

Ու անշուշտ, պատի տակ,

Անջուր ու անընգեր,

Անձրև ու արևին ապավեն,

Լուռումունջ թախծում ա չքավոր թթենին –

Էրազին անշերամ երկրներ1:

Ու տատըս հին քուրջը քաշում ա ոտներին,

Ձեն տալի, հավերին քշում,

Ու նորից դառնում ա մշուշված մտքերին,

Մոլորվում օրերի որբացած փոշում,

Ու գուցե հենց հմի –

Գարո´ւն ա հիշում:

Կավածեփ ու գորշ ցանկապատ:

Սրահի հատակին – արևի շողերը կարկատան:

Ու դեմի սարերը անապատ,

Ու մեկ էլ, ո՞վ գիդի,

Խնձորներն էս տարի բերք կտա՞ն:

Ու հետո, հետ գալով օրերի մահացած խորքերից,

Նայում ա անկյունում կուչ էկած խնոցուն,

Բողոքում ակնբախ ու անտես վերքերից,

Դառնում ա հեռացող ծերունուն,

Տնքում ա, հառաչում, փնթփնթում, անիծում. –

–Ա´յ, գնա´ց: Տուն դառավ –

Էլի կատարը տա´ք կըլնի.

Սև անտա´կն անցներ – չգա´ր:

Գոնե վերջանա´ր էս անտեր գինին…

Ա´խ Աստված,

Ցած գայիր, խփեիր գլխի´ս,

Գետնով անեիր –

Պրծնե´ի, էթայի:

Գնացին:

«Սև անտա´կն» անցան միասին –

Շիրիմներն իրար դրկից:

Հաշտ ե՞ն, թե՞ հավերժ թշնամի մնացին –

Լուր չկա´ գետնի տակից:

–––––

1 Շերամի որդին թթի տերևով են կերակրում

13. Մահվան վախճանը

Դաշտում բացվեց կարմիր լալան, թասըդ բե´ր,

Յարիս գրկում ես պտի լամ, թասըդ բե´ր,

Թո վի´ն ածեն, մենք էլ՝ խմենք վարդ գինի.

Թե որ պտի փոշի դառնամ, թասըդ բեր:

Օմար Խայամ

Քմահաճ, ոլորուն քամին,

Խճուղու ավազուտ հողի հետ խաղալով,

Խռպաձեն, հևասպառ –

Շնչում էր հյուղերի ծերացած կողերին

Ու մինչև գիշեր –

Դադար չէ´ր առնում, կամ էլ՝ ամանակ:

Գիշերը, անտարբեր սողալով,

Ծորում էր գյուղական կավածեփ հյուղերին,

Ու դանդա˜ղ, աննկատ –

Խավարը թորվում էր անապատ սարերին,

Ու հետո՝ լռվո˜ւմ, խոնարհվո˜ւմ, մոլորվո˜ւմ –

Մերվում էր տներին, ծառերին, կալերին:

Ու քարանում էր – դար ու ժամանակ:

Ու հետո, ոնց որ մի վիթխարի կրկեսի վրան,

Բուրգ էին դառնում աստղ ու լուսին,

Ու խոժոռ, թանձրասև ստվերը դիմացի լեռան –

Թաթերը ծույլ-ծույլ դնում էր պառաված դեզերի ուսին:

Ծղրի´դն էր լալի – երկա˜ր ու մենակ:

Ու մեկ-մեկ, երևի հիշելով հորթերից մեկին,

Ճորտական թախծով մնչում էր արթնացած կովը,

Ու գյուղը, անհուշ ու հնազանդ խավարի ղեկին,

Ալարկոտ սուզվում էր Մրափի1 ծովը:

Լուսինը լսում էր գորտերին:

Իսկ էսօր ընդե – ավեր ա ու քամի:

Ու գյուղը, հի´ն գյուղը,

Մահացած-տարագիր,

Բայց ախր հլը-որ կենդանի,

Կպել ա հուշերիս մկանին:

Ինչքա՞ն ա անցե – մեր վերջին համբույրի օրվանից:

Ու հես ա, ուր որ ա,

Սևազգեստ մի թափոր –

Ընձի´ էլ կտանի:

Էտ օրը հին գյուղը կզրկվի – իրա էտ վերջին´ օրրանից:

–––––

1 Մրափը երևի հնագույն հայերի քնի աստվածն էր, ու երևի էս անունը կապ ունի հույների Մորփեոսի հետ (տես Մ. Աբեղյան, «Հայ ժողովրդական հավատքը», հատ Է, էջ` 33-ը):

Սալմաստի բարբառոմ հլը էսօր է´լ են ասում (իհարկե, մի քիչ նախատական ու վիրավորական երանգով) «էն մարդը գո մռփե ծառի տակը», այսինքը, «էն մարդը հրեն, քնել ա ծառի տակը»:

14. Հավերժական տարագիրը

Արևը աշխա´րհ ա լափում:

Դողո´ւմ ա թափանցիկ օդը:

Երկինքը կրա´կ ա թափում

Ու մարո´ւմ ցորենի հոտը:

Փողոցներն անշունչ են, դատա´րկ, ամայի:

Խաշվել ա խճուղու կաշին:

Գիշերը գթասիրտ քամին կնայի –

Կլիզի շոգեխաշ փոշին:

Մասուրը, պատի տակ, փոշեխեղդ ու հեզ,

Խեղճացած լսում ա արևին,

Անարցունք, անաղերս, մրմնջում որբի պես,

Ու էլի կորանում տրտմության թևերին:

Հրացայտ երկնքի կապուտ ալմաստը

Նայում ա անցյալի աչքերին,

Ու հիշում որբերի անեծքն աղեկեզ,

Ու հիշում սևարուն նե´ռ ու չարքերին,

Ու հիշում, թե էտ ոնց – ծուխ դառան –

Փայաջուկն ու Սավրան,

Ու համ էլ Սալմաստը,

Ու հիշում, թե էտ ոնց –

Անեծքը չհասավ քաջքերին:

Ու հմի˜…շիկացած սարերը հնոցի նման

Խաշո´ւմ են գյուղը տարագիր:

Խառնվել ա էրե´կն ու հիման,

Ու թողե իրան աներկիր:

Անտարբեր ու սուս – դարերը կգա´ն ու կէթա´ն –

Կնայեն սարերի հնոցին:

Ու հե´ս ա, մի օր էլ, է´ս գյուղը կէթա,

Որ ոնց որ կրկնակ տարագիր –

Հարի´ ու հարի´ – էտ անտեր –

Մրմուռ կարոտի խնոցին:

15. Գարունը քաղաքում

Տո´ – սա´ղ էլ կէթան:

Հենց ընենց դո´ւս կգան տնից

Ու հանգիստ կնստեն մեքենան,

Կփախնեն իրանց պատյանից,

Տո´ համ էլ էս քարե´ պատանից,

Ու կէթան կհասնեն գյուղերին –

Սա´´ր ու դաշտերին – սա´´ր ու դաշտերին:

Կտենան, թե ոնց ա անհանգիստ ծաղկում

Խռովված տանձենին,

Թե ոնց ա ցողը լողըցնում դողացող դաղձերին,

Կհոգնեն, կնստեն կանանչին,

Կնայեն ձորերի, քա´ր ու սարերի վաշտերին,

Քամին էլ – հևասպառ կաղաչի, որ իրանք

Անընդհա´տ կռանան քարե բարձերին,

Ու Մարտը – անընդհա´տ ականջ չի´ դնի Արևի հարցերին,

Ու հաստատ – խեղճացած –

Մայիսից կամանչի:

Հա-բա´: Չե´ն մնա – կէթա´ն:

Իսկ ես կմնա´մ –

Էրազս ճորտացած –

Քսա´ն դար տված տհասին ու տգետին,

Ու մաղձոտ հուշերս կձուլվեն

Վախճանված պահերի գետին,

Կմնամ էս քա´ր ու բետոնի տապանում,

Խելագար կարոտից կհասնեմ վերջնական կետին,

Ու արդեն չի´ մնա էլ ո´չ մի տատանում,

Ու հաստատ՝ էս մասը…

Մենակ ե´ս կիմանամ:

16. Մեռելոց

Անմեղ հեքիա´թն ա սուսուփուս մեռնում:

Թախի´ծն ա դուռը բաց անում նորից:

Էրա´զն ա իրա մոմն էլի վառում –

Ու կրակն ընգնում՝ կարոտի դողից:

Մանկադրախտի միգապատ մառում

Կապուտ հուշերի ծուխն ա գրանցվում

Ու հետո գալի – հույսին ա թառում,

Շվարում հոգու

Էրազապատկեր գերեզմանոցում:

Ու քրջահագուստ խճուղին մոլոր

Ձեռը պարզում ա անրջի ձեռին,

Ու էրազների հուշաքարերը,

Նորի´ց ու նորից, հետ են դառնում ու

Ավելանում են էրազաբեռին:

Էսի է´լ – վերջի նեղ ոլորանը,

Էսի է´լ – վերջի աղքատ խաչուղին,

Էսի է´լ – հիվանդ գետաբերանը,

Ու հե´ս ա – տե´ղ ա հասնում խճուղին:

Բայց հեչ բան չկա´, ո´չ մի բան չկա´

Հուշ արարելու մանկադրախտում:

Ո´չ բարդիները – ճերմակաիրան,

Ագռավառաերամ,

Անապատային միրաժներ ասես,

Հույս ու սպասմունք ամեն մկանում,

Հույսը – Բարձրյալի վերին հրաշքին,

Ուսերին – մոմ ու

Արծաթաշողշող թուփ, կաշի ու վարս:

Ո´չ խրճիթները – կույր ու անտրտունջ,

Գլխահակ ու մունջ,

Կողերին – քարե թեփուկներ ասես,

Իրար փաթաթված, խառն ու անկանոն,

Հոգնած ուսերին – չորս հազար տարվա ցավերի Մասիս:

Ո´չ փողոցները – օձաոլորան, գոմաղբաբերան,

Հավերժ քարացած վիշապներ ասես,

Որ մեկնվել են ու չեն վեր կենում,

Ու ամուր կպած հյուղերի մեջքին,

Էլ դուս չեն գալի

Էտ անլուսամուտ որովայններից:

Ու չկա´, չկա´, ո´չ մի բան չկա´

Հուշ արարելու մանկադրախտում:

Ու չկա´ համ էլ – քանդված ժամտունը,

Լո˜ւռ պահեստացած,

Աքսորից էկած

Հավիտենական մուրացկան ասես,

Կուչ էկած գյուղի վերին անկյունում,

Բլրի անջրդի, լերկ գանգամաշկին,

Անհույս, անծպտուն,

Ընկճված ու հեզ ձայնազուրկի պես:

Ու ե´ս էլ չկամ: Չկա´մ ու չկա´մ,

Որտեվ էրազի էրազը չունի ո´չ մի հարություն,

Ու անուրջները

Անմարմի´ն են ու առանց մկան:

Ու զո´ւր ա, զո´´ւր ա թախիծը լալի,

Ու հեկեկալով

Անընդհատ բախում տրտմության դուռը:

Մեռնող հուշերի անուրջը գալի –

Հոգիս առնում ա կարոտի բուռը

Ու արմատախիլ – կրծքիցս հանում:

Էրազ-անուրջը, հենց արարելուց,

Խա´չ ա բարձրանում ու աստվածանում,

Հետո համբառնում,

Ու արարչատուն-ծընընդավայրը անտե´ր ա մնում:

Ու հեչ բան չկա´, բա´ն չի´´ մընացե

Հուշ արարելու մանկադրախտում:

17. Ձմեռային գիշերվա պատկեր

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,

Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.

…Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`

Երկնքի անհո˜ւն, հեռու խորքերից,

Անմուրազ մեռած սիրահարների

Աստղերը թըռած իրար են գալիս,

Գալի˜ս` կարոտով մի հեղ համբուրվում

Աշխարհքից հեռո˜ւ, լազուր կամարում:

Հ. Թումանյան, «Անուշ»

Բանջարանոցում,

Խավարի անծայրածիր թիկնոցի հետ մարտնչելով,

Անարգել ու երջանիկ, վրնջում էր վայրենի քամին:

Գիշերն անհանգրվան ու անվերջ ու ոլորուն

մի հեքիաթ էր պատմում,

Ու չարք ու դրուժ,

Սատանա ու պարիկ –

(զանազան ոգիներ տնային),

Գիշերվա հեքիաթին լրիվ անտարբեր,

Հավաքվել էին

պառաված ու մրոտ ու վիթխարի տան

Հեռավոր ու խավար անկյունում,

Ալրի հսկա ու անճոռնի փեթակի մոտ,

Ցմփոր կարասի կողքը,

Խոսում էին,

զրուցում ու բարբաջում,

ու չէի´ն քնում:

Կենտրոնում –

մրմնջում էր

վախճանվող մոմի բո´ցը դողդոջուն,

Դողդոջուն ու դեղին բո´ցը,

Դեղին ու անկատար էրազը –

ամառվա թիթեռ ու մժեղի:

Երդիկի պատահական բացված արանքից,

Վեհերոտ ու անվստահ,

ներս էր նայում,

Ուշադիր նայո´ւմ էր ու նայում,

Հեռո˜ւ-հեռավոր,

մե´ն ու մե´´ն-մենակ մի աստղ:

Աշխարհի ահավոր հեռու մի անկյունից,

Ցրտից դողալով,

Կարո´տն էր նայում երևի –

Ուշադիր նայո´ւմ էր ու նայում:

Ուշադիր ու սևեռուն ու թախծոտ,

Անվերջ ու անսահման մրմուռ ու կարոտով,

Ահավո´ր կարոտով,

նայո´ւմ էր ու ման գալի՝ ինչ-որ մեկին:

Բայց հետո,

քիչ հետո ու կամաց-կամաց,

Երկնքում մե´´ն-մենակ դողացող էտ աչքը մարեց:

Երևի ըտենց էլ չքըթավ իրան ծանոթ

Կամ իրա հոգուն հարազատ –

Մի´,

Գո´նե մի հոգի:

18. Սիպտակ լռությունը

Ադամամթին,

խավարի հոգևարքի ամենավերջին´ րոպեին,

Տասը տարեկան մի մանուկ

հելավ տնից,

Դուս էկավ բալկոն,

ու նայեց աշխարհին:

Էսօր արդեն լրի´´վ էրազ դառած էտ հեռո˜ւ լուսաբացին –

Անսահման փափուկ ու անսահման սիպտակ ձունը

Ծածկել էր ամեն ինչը,

ու ամեն ինչը ներկել էր կաթնագույն:

Անդադար ձյան

խոշոր փաթիլների

սա´ղ գիշերվա

Տեղատարափն էլ արդեն չկար,

Ու բյուր ու հազար ճախրող աղավնուց

Էլ ո´չ մեկը չէր էրևում:

Վերևում գորշ ու անթափանց երկինքն էր:

Սիպտակ վերմակի տակից,

տեղ-տեղ,

Նայում էին տերևազուրկ ծառերի

Մոխրասև ու տխուր ոսկորները:

Լռություն էր –

անվե´րջ ու անընդգրկելի

ու սիպտակ լռություն:

Հեռո˜ւ-հեռվից,

Էսօր արդեն մի լրի´վ էրազ աշխարհից,

Մի ուրիշ ու տարօրինակ

ու կախարդական աշխարհից,

Լսվում էին հողե տափակ կտուրները մաքրող

Տղամարդկանց հատուկենտ ու խուլ ձեները,

Ու սրանք, աշխարհ գալով,

մարո´ւմ էին վռազ – ու մեռնում:

Նոր նստած ձունը –

Ձե´ն էր ուտում:

Էրեխեն,

հոր կոշիկները բոբիկ ոտներին,

Ցրտից թեթևակի դողալով,

նայում էր սիպտակ աշխարհին,

Նայում ձյան բեռից կռացած

ծառերի տխուր ճյուղերին,

Նայում սիպտակ սարերին ու

տագնապած ճնճղուկներին,

Ու իրա լուսավոր ու անբիծ ու մանուկ հոգին

Փոթորկվում էր

անծայրածի´ր ու անզո´ւսպ բերկրանքից:

Ու անձեն ու անշշուկ,

նայելով սիպտակ արար աշխարհին,

Իրա մանրիկ ու արդար շրթունքները լո˜ւռ շարժելով,

Սրբազան աղոթքի նման,

անդադար կրկնում էր ու կրկնում.

– Ձո´ւն ա էկե…

Ու էտ նիհար ու բարալիկ մանուկը,

Ցրտից թեթևակի դողդողացող էտ մանուկը,

Լրիվ վստա´հ էր ու համոզվա´ծ,

Որ սա´ղ աշխարհը ձան պես սիպտակ ա ու մաքուր,

Որ սա´ղ աշխարհն ու սա´ղ տիեզերքը,

Սա´ղ կաթնաճերմակ աշխա´րհն ու տիեզերքը,

Կմնա սուրբ ու երջանիկ,

Կմնա սիպտակ ու կաթե,

Կմնա անբիծ ու անեղծ,

Հավիտյա´նս հավիտենից

կմնա սուրբ ու երջանիկ:

Լռություն էր.

Անվերջ ու անընդգրկելի ու սիպտակ ու

սո´ւրբ լռություն,

Բերկրագորով ու հրճվաթաթավ լռություն,

Որտեվ գիշերը,

Անընդհա´տ ու անընդհա´տ,

«Ձո´ւն էր էկե»:

19. Քերականություն

Ահավասիկ,

Օրերի գորշ, մանրախնդիր ու տաղտկալի առօրյան,

Ահավասիկ՝ մովսեսները, քաղցրալեզու ու շողոմ,

Ու անձրևը մանրահատիկ, ու մշուշը վաղորդյան,

Ու անհաստատ ու անորոշ ապառնին:

Ահավասիկ, համ էլ ներկան,

իրա էտ սե´վ ձանձրույթով անողորմ,

Որ կազմում ա մի ըղձական ժամանակ:

Ահավասիկ, համ էլ հի´նը ուրվական,

Համ էլ՝ Վանը ու Գառնին –

Համ էլ՝ Լևո´նն ու Վանոն:

Այնուհանդերձ, ի՞նչ իմանաս, ի՞նչ կա գալիքի մտքին,

Ու օրերի ոլորագիծ արահետն ո՞ւր կտանի:

Ու ո՞վ կարա ոտը դնի ապագայի անտեսանելի հետքին,

Ու վայրենի քարոզները կհարմարվե՞ն,

կամ կդառնա՞ն ընտանի:

Ահավասիկ, որբ ու անտեր, ճղակոտոր ուռենի,

Ու գետ կոչվող խեղճ ու կրակ մի առվակ,

Ու մի տաճար – կիսաքանդ ու ավերակ:

Ու արևի կարծրությունից կռացած մի մորենի,

Մի կիսաբախտ – պատահմունքի ճոճանակ,

Ու մի հոգնած ու ըղձական ժամանակ:

20. Խորհուրդ ու մաղթանք

Տենո՞ւմ ես,

Թոքախտ օրերը

Հրաժեշտ են տվե դարերի շարանին,

Էկե ու հանել են շապիկ ու փոխան –

Ու կախե հիվա´նդ արևի պարանին.

Տենո՞ւմ ես,

Զարթնե´լ են դարավոր քնից –

Փաշա´ ու սուլթա´ն ու խա´ն:

Օրերի նիհար ու կապտած կողերին

Կպել են լվիճ ու ոջիլ,

Ու լկտի-լկտի, նայելով հիվանդ շողերին,

Տզի պես կպել են օրերի մագաղաթ մսին

Ու ձեռ են առնում զառանցող լուսին:

Արուն ա: Նախճիր ու ոճիր:

Է˜, խմենք:

Մեկ չի՞, աստված կամ չաստված…

Ու այնուհանդեե˜րձ,

Տե´ր Աստված, շանթերըդ ճոճի´,

Բորբոքի´ արևի քուրան…

Թո´ որ զառանցող լուսը

զորանա´ ու շողշողա´,

Թո´ որ արևի շանթերը սուրա´ն,

Կործանե´ն լվի´ճ ու ոջի´լ,

Ու թո չքանա´

ողորմածություն վաճառող չարչի´ն,

Ու չարչարանքը ստրուկ ու հարճի –

Ցրի´ ու կարճի:

Թո որ ամե´ն տեղ ըլնի սեր ու գուրգուրանք,

Թո կորչի´, վերանա ամմե´´ն զարհուրանք,

Ու թո էս անգամ –

Քնե´´ն հավիտյան –

Փաշա´ ու սուլթա´ն ու խա´ն:

21. Եղեսպակնե˜ր, եղեսպակնե˜ր

(ֆանտազիա – էքսպրոմտ)

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով

ձե´ն տվին.

– Ինչքան հանդա˜րտ ու դեղին ա

ծիածանվում ծիրանին,

Տե˜ս, հլը տե˜ս, դանդա˜ղ ու մե˜րկ,

Դողդողում են ոլորտների շղարշները միասին,

Օ˜, դողում են, ու ծածանվո˜ւմ,

ու լողում են

Մթնոլորտի անվորսալի էրեսին,

Ու անսահման ափսոսանքով –

Կարոտո´ւմ մեր էրազին:

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով

ձե´ն տվին.

– Իրանք գիդե˜ն, իրանք գիդե˜ն,

ա˜խ, գիդե˜ն,

Որ պտի գա˜,

ա˜խ, պտի գա˜,

Հաստա´տ կգա արքայազնը էրազի,

Ու հենց էկավ –

անրջական մեր էրազը կպարուրի

Անվորսալի շղարշներով բեհեզի,

Ու հետո էլ, իրա նավով լուսաշաղախ,

մեզ ըստեղից կտանի –

Մեր էրազի արքայազն պատանին,

Ու երկնային շղարշաթև ոգիները կնայեն –

Ու անսահման ափսոսանքով

կհետևեն իրա նավի վերելքին:

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով

ձեն տվին.

– Հեռո˜ւ- հեռո˜ւ, մշուշածա˜ծկ,

ալեծածան մի կղզում,

Ուր անուրջն ա

անհանգիստ ու կարոտակեզ

Ծիածանվո˜ւմ ու հուզվո˜ւմ,

Շրջանակված արմավներով,

ձարխոտներով կուսական,

Ուր էրազի տատասկափուշ շղթաներն են

կոտորակվո˜ւմ, ավազվո˜ւմ,

Այ հենց ընդեղ –

մարմարասալ, մարմարասյուն

մի դղյակ կա դիցական,

Ու դղյակում – լուսակամար մի տաճար –

դահլիճներով ծիսական.

Հա˜, կտանի˜, մեզ էն կղզի˜ն կտանի,

Մեր էրազի արքայազն պատանին:

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով դողացին,

Հետո հանդարտ լռեցին,

ու անուրջի շղարշներում –

Անտես, անձեն – անէացան հիացած,

Ու հեռավոր հորիզոնի

Մշուշապատ վախճաններում լուծվեցին:

ՊՏՈՒՅՏՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ

22. Պտույտը

Քանի՞ այգ ու մթընշաղ ա անցե գիրկը անհունի,

Ու պտույտն էս հավերժական, ո՞վ իմանա, միտք ունի˜՞:

Դեգերելով էս աշխարհում՝ ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ո՞վ իմանա, ո՞ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի:

Օմար Խայամ

Բա էտ դարերը անիմա՞ստ գնացին…

Բա անիմա՞ստ էկան ու ունա՞յն գնացին –

Օսիրիսն1 ու Ռան2 ու ահեղ Օլիմպիացին3,

Ու Հարդագողը վիշապաքաղ4

Բոցամորուս ու երկնածին,

Ու հաստաբազուկ ու խայտակըն

Աղեղնավորն5 արտերկրածին:

Ու բա´ անիմաստ ու ունա՞յն գնացին –

Միամիտ Էնկիդուն6,

Զորավոր Գիլգամեշն7 ու

դիցուհին՝ Իշտար8,

Ու բա էտ դարերը –

Ոնց որ սուրսայրի նշտար,

Ոչ մի բան չե՞ն թողնի

Պատմության հատորի ո´չ մի էջին,

Կսափրե՞ն ամեն ինչ,

Կսրբե՞ն մինչև

վերջակետն ամենավերջին:

Ու բա անիմաստ ու ունա՞յն էր լեռնանում

Օվկիանոս տռփանքը Շամիրամի9,

Ու զո՞ւր էր երկրային աշխարհից հեռանում

Միածին Որդին10 սրտամաշ Մարիամի,

Ու բա անիմաստ ու զուր չի՞, որ չի մոռանում

Էլոհիմ Հոգնակի-Եզակին11

Խարդավանքն Ահրիմանի12:

Ու բա անիմաստ ու ունա՞յն էին զորանում

Դուստր ու ուստրերն Ադամ ու Եվայի –

Աքսորյալ ու անապատում – մերկ ու ամայի –

Ու զո՞ւր էր անընդհատ լերդանում

Կտցահար լյարդն արծվաչարչար Տիտանի13,

Ու հազարամյակն էս, հլը որ պատանի,

Բա էտ սա´ղ պտի պատանի՞,

Պտի սափրի՞ ամեն ինչ, սրբի´ ու տանի՞,

Ու ոչ մի բան չթողնի՞

Էս անհանգիստ ու անդադար Գնդից –

Ու Կռոնոսի14 արական արգանդից

Բա հեչ բան չծնվե՞ց – պիտանի:

Ու հետո˜ –

բա անիմաստ ու ունա՞յն

Խոցվեց ու մահացավ –

Միամիտ ու բռնկվող զայրագին Հերոսի15

Թունավոր նետից –

Իմաստուն Քիրոնը16,

Ու բա անիմաստ ու ունա՞յն ծնվեց ու վերացավ

Հինավուրց ու միամիտ ու մանուկ կրոնը17,

Ու քանի՞, քանի՞ ՞ անգամ

Անիմաստ ու ունայն անցավ գետը Անհուշի18

Անտարբեր ու անմռունչ Քարո´նը19,

Ու Վերինն ի՞նչ առիթով ասաց.– Եղիցի´ 20,–

Ու վառեց էս մարմրող ու ծխարձակ կերո´նը21:

Ողորմյա´ ու քա´վ լիցի,

Բայց հաստատ – ամեն ինչ կմեռնի´ ու կէթա´,

Ու ախր չի մնա ո´չ զեռուն, ո´չ կարիճ,

Էս անգամ ո´չ մեկն էլ չի´ դառնա

Ո´չ կիր, ո´չ կավիճ,

Ու ո´չ մի միջատ, մանրէ ու ուտիճ,

Ո´չ մի շյուղ, ո´չ մի ծեղ չի´ մնա,

Չի´ մնա ո´չ թույն, ոչ մեթան22

Ու ո´չ էլ երկնային մանանա23:

Ու բա ոնց – կմեռնեն համ էլ չարե´րը,

Կմեռնի ջո´ւրը, հո´ղը, ավա´զը համ էլ,

Ու համ էլ քարե´րը,

Որտեվ ա´նպայման

Մի օր կխզվեն էս Հողակոշտի

Գե´րծանրաբեռնած լարե´րը,

Ու էսի կցնդի ու կանհետանա24,

Ու լուսի շողից – մութ է´լ չի մնա,

Որտեվ, իհարկե, ի վերջո,

Պտի որ օրերից մի օր

Պոռթան ու կորեն

Սա´ղ Տիեզերքի գա´´մ ու կարե´րը:

Բայց համ էլ – քանի՞ անգամ ա

Տիեզերքն ըսենց մաշվե, քչացե,

Քանի՞ անգամ ա

Աստղ ու մոլորակ հալվե, չքացե25,

Քանի՞ ծննդյան օր ունի Միակ-Անիմանալին26,

Ու Տիեզերքի ո՞ր խուլ անկյունն ա

Հանգրվան սարքե կյանքի բանալին,

Կամ էս Անդադար Ջրաղացի27 մեջ

Քանի՞ անգամ ու –

Ի՞նչ ա փչացե:

Ու ո´չ մի կասկած, որ Տիեզերքը

Միլիա´րդ ու միլիա´րդ անգամ ա ծնվում,

Ու որ անիմաստ ունայնն ունայնից

Միլիա´րդ ու միլիա´րդ անգամ ա սնվում,

Ու որ մի օր էլ,

(Իհարկե, թե որ

Էտ օրն ունենա –

իմաստ ու կամ էլ – նշանակություն)

Արարչությունը կունենա մի նո´ր,

Անիմա´ստ, ունա´յն շարունակություն,

Որտեվ վախճանը հա´ վախճանվում ա –

Ու նոր սկզբի սկի´զբ ա դնում:

Ու ո´չ մի կասկած,

Որ հա´ ու հաստատ –

ամե´ն ինչ պտի նորից կրկնվի´,

Ու որ անիմաստ ունայնը նորից

պտի զորանա´,

Որ հետո անվե´րջ ժամանակի մեջ –

Նորից վայրկյանվի´,

Որ հետո անվե´րջ ժամանակն ի´նքը

Դարերով նորից անվե´´րջ կուրանա´:

Բայց համ էլ՝ թե որ

Էղել ա արդեն

Ամեն-ամեն ինչ –

Մաշված դարերի գոմ ու փարախում,

Ու ժամանակը կրկնել ա իրան

Բազմաթիվ անգամ, ու անշեղ ու ճիշտ,

Թե որ էս աշխարհն իրա պատճե´նն ա,

Միշտ ու փաստացի –

Խի՞ բան չենք հիշում

Նախորդ Գալարից28,

Կամ խի՞ ենք վախում

Աշխարարարից29:

–––––

1. Օսիրիսը – Հին եգիպտացիների պտղաբերության մայր աստծո (տես 8-րդ դիտողությունը) կամ սրա դստեր սիրեկանը, ով ինչ-որ մի ողբերգական անցքով զոհվում ա: Ադոնիսի, Ատիսի, Արայի ու այլոց եգիպտական նմանակը, ավելի ճիշտ, նախակերպարը:

2. Ռան – Հին եգիպտացիների Արևի աստվածը:

3. Օլիմպիացին – Հունական դիցարանի գլխավոր աստված Զևսը, հին իրանա-հայկական Որմիզդ-Արամազդի նմանակը:

4. Հարդագողը վիշապաքաղ, բոցամորուս ու երկնածին – հայերի Վահագնը, ով «քաղում» քոքահան էր անում երկնային վիշապներին: Հնդիրանական Վրաթրագնայի նմանակը կամ զուգահեռը:

5. Աղեղնավորն արտերկրածին – Հայկ նահապետը, ով, ըստ Խորենացու, Հայաստանում չի ծնվել:

6. Էնկիդուն – Շումերաաքադական էպոսի գլխավոր հերոս հսկայի` Գիլգամեշի ախպերացուն, ով սկզբում գազանի պես ու գազանների հետ էր ապրում:

7. Գիլգամեշը – Շումերաաքադական էպոսի գլխավոր հերոս հսկան, Էնկիդուի ախպերացուն:

8. Իշտարը – Մայր Աստծո սեմաբաբելական տարբերակը, Կիբելե-Աստարտե-Դեմետր-Պերսեփոնե-Վեներա-Ափրոդիտե-Անահիտ-Աստղկի ու այլոց նմանակը:

Սրա (կամ սրա դստեր) սիրեկանը` Ադոնիս-Ատիս-Օսիրիսը ևն, զոհվում ա, ու էսի սուգ ա անում, ու բնությունն էլ հետն ա սուգ անում, ու սրա համար էլ իբր աշուն-ձմեռ ա ըլնում: Բայց երբ տարվա էն մի կեսին սիրեկանը հարություն ա առնում, Մայր աստվածն ուրախանում ա, ու գարուն-ամառ ա ըլնում:

Սրա ու անտառի արքա աստծո հավատալիքներին են կապված նոր տարվա, տյառն ընդ առաջի, վարդավառի, ծաղկազարդի ու բազում ուրիշ տոնը, որոնք քրիստոնեությունն անկարող էղավ վերացնելու ու հարմարեց իր նպատակներին: Չափազանց տարածված էր Հին աշխարհում:

9. Շամիրամը – սիրահարվել էր հայկական Արային: Շամիրամին ա վերագրվել Մայր աստծո մի քանի գիծը:

10. Միածին Որդին – Հիսուսը:

11. Էլոհիմ Հոգնակի-Եզակին – Աստվածաշնչի եբրայական տեքստը հրեաների գլխավոր աստծուն` Յահվեին, զուգահեռ` գործածում ա նաև Էլոհիմ անունը, ինչը նշանակում ա` «աստվածներ» ու Յահվե բառի հոգնակին ա: Սա ցույց ա տալի, որ հրեաների բազմաստվածության հետքերը Հին Կտակարանի մեջը հլը կան:

12.Ահրիմանը – Հին իրանցիների երկրորդ գլխավոր աստվածը, ով կերպավորում էր չարն ու չարի սկզբունքը: Ահրիմանը Բարու աստծո` Արամազդի հակոտնյան էր:

13. Արծվաչարչար Տիտանը – Պրոմեթևսը, ում Զևսի հրամանով Հեփեստոսը գամել էր Կովկասի ժայռերից մեկին, ու ամեն օր մի արծիվ էր գալի ու կտցով քրքրում էր էս տիտանի լյարդը:

14. Կռոնոսը – Հին հույների Ժամանակի աստվածը, բոլոր աստվածների հայրը:

15. զայրագին Հերոսի թունավոր նետը – Հերակլեսը իր ուսուչին` կենտավրոս Քիրոնին, պատահմամբ սպանեց թունավոր նետով:

16. Քիրոնը – Իմաստուն կենտավրոս` կեսը ձի, կեսը մարդ. հույն հերոսներից շատի ուսուցիչը:

17. միամիտ ու մանուկ կրոնը – Հեթանոսական կրոնները:

18. Անհուշի գետը – Հին հույների անդրաշխարհի գետերից մեկը` Լետան (հռոմեական տրադիցիայով` Ստիքսը): Իբր ով խմեր էս գետից, ամեն ինչ կմոռանար:

19. Քարոնը – Մեռյալների հոգիներին Քարոնն էր իր նավակով անցկացնում Լետայի կամ Ստիքսի մյուս ափը, ընդ որում, անծպտուն ու վճարով:

20. Եղիցի´ – Ըստ Աստվաշնչի, Աստվածն ասեց. «Եղիցի´» ու լույս էղավ: Բայց Աստվածն Արևը հետո´ ստեղծեց (ըստ նույն աղբյուրի):

21. մարմրող ու ծխարձակ կերոնը – Մեր Արևը, որ արդեն մի հինգը միլիարդ տարի ա, ինչ վառվում ա. բայց մի հինգը միլիարդ տարի հետո երևի պայթելու ա, հետո մի քանի ժամում էնքա´ն ա լենանալու, որ մթնոլորտավոր մոլորակների մթնոլորտները երևի քշելու ու տանելու ա, հետո էլ` Արևը կծկվելու ա ու դառնալու ա հազիվ մարմրող (հմիկվա համեմատ) սպիտակ թզուկ:

22. Չի´ մնա ոչ թույն, ո´չ մեթան – Երկրի սկզբնական մթնոլորտը թունավոր ա էղել: Էսօրվա մթնոլորտով մոլորակներից, օրինակ, Յուպիտերի մթնոլորտը թունավոր մեթան ու ամիակ գազերից ա:

23. երկնային մանանա – ըստ Աստվածաշնչի, երբ հրեաները Եգիպտոսից փախնելուց հետո սոված ծարավ թափառում էին անապատում, Մովսեսն իրա ցեղի հրեաներին կերակրեց աստծու ուղարկած երկնային մանանայով:

24. Էսի կցնդի ու կանհետանա – Տես 21-րդ դիտողությունը:

25. քանի՞ անգամ ա…հալվե չքացե –Էյնշտեյնի հավասարումների լուծումներից մեկի համաձայն, հնարավոր ա, որ Տիեզերքը լենանա˜, լենանա˜, հետո էլ` կծկվի ու դառնա համարյա կետ, հետո պայթի (սրան ասում են` Մեծ Պայթյուն), ու հետո նորից լենանա ու էլի նորից կծկվի, ու ըսենց անընդհատ:

26. Միակ-Անիմանալին – Կրոնը համարում ա, որ Աստծո գործերն անքննելի ու անիմանալի են, բայց անընդհատ հայտարարում ա, թե ինքը գիտի, թե Աստված ո´ր մի բանն ա պահանջում կամ համարում գովելի ու խոտելի: Այսինքն, կրոնը հակասում ա ինքն իրան:

27. Անդադար Ջրաղացը – Տիեզերական մեծ ու փոքր ու նույնիսկ վիթխարի օբյեկտներն անպայման պտտվում են:

28. Նախորդ Գալարը – Տիեզերքի լենանալու նախորդ ցիկլը, շրջանը: Տես 25-րդ դիտողությունը:

29. Աշխարարարը – Էն գերբնականը, ինչը իբր ամեն ինչի ստեղծողը կամ սկսողն ա: Տես 24-րդ դիտողությունը:

23. Ավարտը (ի վերջո ու անշուշտ)

(Հայտնությունն անպարականոն)

Խայամն ասաց իր սիրուհուն. – ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ո˜վ իմանա ո´ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի…

Հե˜յ, ջա˜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո˜վ իմանա, թե հիմի

Էն սիրուհո՞ւ բիբն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

Հովհաննես Թումանյան

Բա էտ դարերը միամի՞տ գնացին…

Ի վերջո, անընդհա´տ կըլնի չարություն,

Մեղքերին անընդհա´տ հարկավոր կըլնի քավություն,

Պողպատե երկիրն անընդհա´տ կդառնա կավե տուն,

Ի վերջո, Աղավնու Որդին միածին1

Անընդհա´տ կառնի հարություն2,

Փորձության գավաթում, ի վերջո,

Անընդհա´տ կըլնի դառը թույն3:

Ի վերջո˜, սա´ղ էլ միամիտ մնացին –

Ցա´վն ու մրմո´ւռը,

Անդունդ կարոտը – միամիտ ու անմեղ մնացին,

Ծառերն ու ջուրը, հուսո նարոտն ու օվկիանոսը միասին,

Ու անշո´ւշտ, ի վերջո, համ էլ վիթխարի էս Գո´ւնդը հրածին4:

Ու անշուշտ, աշխարհը ի վերջո կդառնա բյուրեղապակյա –

Փխրուն ու թեթև ու համ էլ օդե5,

Չի´ ըլնի էրազը, դեղին ու սաթե,

Վիթխարի պարանը կդառնա բուսաթել,

Ի վերջո, կջարդվի նույնիսկ ապագան բյուրեղապակյա5,

Ի վերջո, ժանգը կմաշի, կուտի

Համ էլ էտ սիպտակ խա´չը արծաթե6,

Ի վերջո, ինչ էլ որ ըլնի, կամ ինչ էլ որ գա,

Չի´ ըլնի նույնիսկ չքնաղ կամ դժնի ապագա:

Ու անշուշտ, ի վերջո կգա´ սատանան,

Կգա, որ սա´ղ էլ դժոխքի իրանց բաժինը ստանա´ն,

Կգա, որ բուսաթելն ի վերջո

Անսահման բարակի ու խզվի´,

Կգա, որ երկնքի անարատ կապուտը խազվի´,

Կգա, որ դեղինն ու որդան կարմիրը կապտանա´ն,

Ու անշուշտ, կգա, որ կապուտն էլ ի վերջո սևանա´,

Իհա´րկե, ի վերջո կգա´ սատանան,

Ու սա´ղ մոմերն էլ՝ կհալվեն ու կվերջանան7:

Ու էլ ո´չ մեկին չի´ օգնի Որդին Աղավնածին:

Չի օգնի … ո´չ կասկածին, ո´չ հաստատին,

Ու ո´չ էլ կեղծածին,

Ո´չ չարին, ո´չ բարուն ու ո´չ էլ եղծածին,

Ու ո´չ էլ կավից կամ հողից արարածին8,

Ու իհարկե, համ էլ՝ դրա կողից ստեղծածին9,

Ու անշուշտ – ո´չ օծյալ հրեշտակին ու ո´չ էլ դաջվածին10,

Ու էլ չի´ ըլնի ուղղափառ կամ հերձվածող,

Ու ամմե´ն-ամմե´ն ինչ՝ կդառնա բարձիթող:

Ու անշուշտ – անսահման ուժե´ղ ու զորավո´ր ա սատանան:

Ու սրա ստեղծած խավարում անսահման –

Մոլորակ ու արև ու աստղ` կհալվեն ու կէթան,

Ու չի ըլնի – ո´չ թթվածին ու ո´չ մեթան,

Ու ամմե´ն-ամմե´ն ինչ՝ միամիտ կվերջանա,

Ու սա´ղ էլ կէթան,

Ու անշուշտ, ի վերջո, վերջակետ կդրվի

Օրերի ու ցավ ու մրմուռի էս վիթխարի´ փաթույթին,

Ու անշուշտ –

Էս անվե˜րջ, անսահմա˜ն ու միամի´տ պտույտին11:

––––––

1. Աղավնու Որդին Միածին – Ըստ եկեղեցական ավանդության, Աստվածամայրը բեղմնավորվել ա Աղավնու տեսք առած Աստծուց:

2. Կառնի հարություն – Հարության գաղափարը շատ ա հին ու կար հլը էն շրջանում, երբ կրոնը հլը չէր ձևավորվել ու մարդը հավատում էր շփածին ու համակրական մոգությանը:

3. Փորձության գավաթում…կըլնի դառը թույն – Ըստ Նոր Կտակարանի, Հիսուսը պտի խմեր փորձության գավաթը, ինչի մեջ շատ դառը մի բան էր, ու Հիսուսը շատ դժվարությունով խմեց էտ գավաթը, չնայած գիդեր, որ աստված ա, ուրեմը, անմահ ա:

4. էս Գունդը հրածին – Երկիրն ամենաքիչը 1-1,5 միլիարդ տարի էղել ա հրահեղուկ գունդ:

5. Աշխարը …կդառնա…օդե – Տես նախորդ ոտանավորի 21-րդ դիտողությունը:

6. Խաչը արծաթե – Այսինքն, նույնիսկ կրոնը:

7. կգա սատանան…ու սաղ…կհալվեն ու կվերջանան – Այսինքն, ամեն ինչն էլ անխուսափ վերջ ունի:

8. կավից կամ հողից արարածին – Ըստ Հին Կտակարանի, Աստված Ադամին հողից կամ կավից արարեց: Ադամ բառը հենց նշանակում ա` հող, կավ:

9. դրա կողից ստեղծածին – Ըստ Հին Կտակարանի, Աստված (կնոջը երկրորդ անգամ արարելուց) ևային Ադամի կողից արարեց, չնայած մնացած ամեն ինչն արարել էր «հոչնչէ» (ոչնչից):

10. ոչ է´լ դաջվածին – Միջին դարերում հանցագործներին համ էլ խարանում էին:

11. անսահման… պտույտին – Տես նախորդ ոտանավորի 27-րդ դիտողությունը:

ԻՂՁ ՈՒ ՏԱԳՆԱՊ

ՎԻԼԱՆԵԼՆԵՐ

24. Իղձ ու տագնապ

***

Կմարի´ բուրվառը տաճարում ավերակ,

Ու մրմուռն անմռունչ լաց կըլնի կանթեղին –

Շո´ւտ արի, շո´ւտ արի, երկնային նվիրակ1:

Սարսուռը դառել ա վիթխարի մոլորակ,

Անտարբեր – աստղերի համաստեղ գաղթերին –

Կմարի´ բուրվառը տաճարում ավերակ:

Եդեմյան Բրուտը, մոլոր ու անճարակ,

Նստե ու նայում ա ավերին անտեղի –

Շո´ւտ արի, շո´ւտ արի, երկնային նվիրակ:

Կարոտը թառել ա խավարի ջնարակ

Ու սառե դողդոջուն մրմուռի արտերին –

Կմարի´ բուրվառը տաճարում ավերակ:

Կումայրին հառել ա աչքերը անճրագ –

Մարմրող բուրվառին, որ կրակն անթեղի –

Շո´ւտ արի, շո´ւտ արի, երկնային նվիրակ:

Մի պահ էլ՝ աշխարհը կմնա անկրակ,

Ու ծո´ւխ էլ չի ըլնի Բարձրյալի կանթեղին,

Կմարի´ բուրվառը տաճարում ավերակ –

Շո´ւտ արի, շո´ւտ արի, երկնային նվիրակ:

–––––––

1. Նվիրակ - արքայական հանձնակատար:

Բանաստեղծության էս տեսակի անունը վիլանել ա: Ճիշտն ասած, վիլանելը հայերենով առաջինը ես եմ կիրառել:

Սրա առաջին տերցինի (եռատողի) առաջին ու երրորդ տողերը հերթով անցնում են մյուս տերցինների երրորդ տողը, ու քառյակի վերջում՝ հանդիպում իրար: Տերցինների ու քառատողի բոլո´ր առաջին տողերը հանգավորվում են իրար հետ, բոլո´ր երկրորդները՝ իրար հետ, երրորդներն էլ՝ իրա´ր հետ:

Վիլանել գրելու էս պայմաններն էնքան շատ են, որ վիլանել գրելը, ու մանավանդ` թարգմանելը համարյա ռեկորդային դժվարություն ունի:

Վիլանելը հայտնագործել են ֆրանսիացիները, 17-րդ դարում:

19-րդ դարի վերջին ու 20-րդում անգլիացիներն էս ձևով ստեղծեցին իրոք չքնաղ գործեր (Ալֆրեդ Թենիսոնը, Ջեյմս Ջոյսը, Վիլիամ Էմ(փ)սոնը, Դիլան Թոմասը ևն): Վիլանել գրելու համար պետք ա վեցը նույն հանգով բառ – առաջի տողի համար (էստեղ սրանք՝ «ավերակ, մոլորակ, անճարակ, ջընարակ, անճրագ(ք), անկրակ» բառերն են), վեցը հատ էս հանգով, բայց ուրիշ բառ – երկրորդ տողերի համար (ըստե սրանք՝ «կանթեղին, գաղթերին, անտեղի, արտերին, անթեղի, կանթեղին» բառերն են), ու հինգն էլ՝ երրորդ տողերի համար, բայց սրանք արդեն կան, որտեվ կրկնվում են:

(Էս ծանոթագրության շարունակությունը հաջորդ վիլանելի տակն ա):

25. Ո´չ լեր ստրուկ կամ բարբարոս

Չդառնա´ս ո´չ մի օր լուռ ու ձեռնասուն:

Քա´րբը1 կուզենա՝ կարոտդ խանձի´ –

Չդառնա´ս վայրենի – օրերի օրհասում:

Խավարի բոցը բոսո´ր ա ու հոսուն,

Ու հաստատ, կուզենա՝ կարոտդ սանձի´ –

Չդառնա´ս ո´չ մի օր լուռ ու ձեռնասուն:

Կարոտի լավան, դժո´խքով հրասուն,

Անցյալի դարդերի եղի´նջը կհնձի –

Չդառնա´ս վայրենի – օրերի օրհասում:

Խնձո´ր ա քարբը1 ամեն օր դարպասում

Ու ուզում, որ գրկում – նոր Կայեն2 գրանցի –

Չդառնա´ս ո´չ մի օր լուռ ու ձեռնասուն:

Գրողը3 մահացած օրե´րն ա դարսում,

Բայց որ Լուսինն էլ – լա´ ու զառանցի –

Չդառնա´ս վայրենի – օրերի օրհասում:

Գերանդին4 կարող ա չի´ էլ սպասում,

Կարող ա չի´ ուզում էտ մաքսը գանձի –

Չդառնա´ս վայրենի – օրերի օրհասում,

Չդառնա´ս ո´չ մի օր լուռ ու ձեռնասուն:

–––––

Թե որ էսքանից հետո ուզում ես, որ գոնե էրկու վանկով հանգավորես, արդեն խնդիրըդ ահավոր ա դժվարանում, ու քեզ պետքական բառերը ման գալուց՝ աչքի ես անցկացնում լեզվի գործածական բառերը՝ համարյա լրիվ:

Թե չես կարում միշտ էրկու վանկով հանգավորես, ուզում ես, որ չհանգավորածդ վանկի մեջ գոնե նման բաղաձայն կամ ձայնավոր ըլնի (օրինակ, առաջի խմբի «անճրաք» բառը, ինչի «ք»-ն մնացածների «կ»-ին մոտ ա): Մեկ-մեկ էլ, ստիպված, հանգավորող բառը կրկնում ես, թե որ ավելի լավը չես քթնում (օրինակ, երկրորդ խմբի «կանթեղին» բառը):

Բայց վիլանելը կատարյալ ա, երբ էս թերությունները չունի ու սրա առաջին ու երրորդ տողերը իրար հանդիպելուց, այսինքն, քառատողի վերջում, լրիվ կամ գոնե մի քիչ ուրիշ իմաստ են ունենում: Սա միշտ չի, որ հաջողվում ա:

1 Քարբ – օձարքա. բնիկ հայերեն բառ ա:

2 Կայեն – Կայենը սպանեց իրա ախպորը` Աբելին:

3 Գրողը – Ճակատագրի ատսված` Տիրը, կամ Աստվածը: Տիր աստծուն մերոնցից շատը համարում ա գրի ու գրչության հովանավորը, ինչը սխալ ա:

4 Գերանդին – Հներից ոմանք մահի աստծուն` (օրինակ, Թանատոսին) պատկերում էին գերանդին ձեռին:

26. Կարոտն անդունդ

***

Օրը թնդում-անէանում – դառնում ա լո´ւս ու ոգի:

Մայրամուտը կուլ ա տալի – էրա´զը շող ու լուսի:

Կարո´տն անդունդ, կարո´տն անդունդ – վառո´ւմ ա սիրտ ու հոգի:

Զանգը զանգում – սո´ւս ա անում, առանց ձեն ու բողոքի:

Անդունդ ցավը քրքրում ա լե´ռ մրմուռը մայր Կուսի:

Օրը թնդում-անէանում – դառնում ա լուս ու ոգի:

Գիշերն անսիրտ – չի´ ողորմի արշալուսի ողոքին:

Մութ երկնքում ծպտուն չկա, ո´չ ճրագ կա, ո´չ լուսին:

Կարո´տն անդունդ, կարո´տն անդունդ – վառո´ւմ ա սիրտ ու հոգի:

Հոգեընծա պահը կանցնի ու դա´րն էլ չի ամոքի

Վայրկյանների կոտորածը, ու կմնանք մեկուսի:

Օրը թնդում-անէանում – դառնում ա լուս ու ոգի:

Ու էլ ո´չ ոք չի´ հավատում աղաչանք ու աղոթքի:

Նորից անհույս լաց ա ըլնում Մարիամ Կուսը, շա´լն ուսին:

Կարո´տն անդունդ, կարո´տն անդունդ – վառո´ւմ ա սիրտ ու հոգի:

Ոլորտներում Ի´նքն ա շարում բախտի հուլունքն անհոգի,

Ու Եդեմում բանտ ա շինում – դնում աղյուսն աղյուսին,

Օրը թնդում-անէանում – դառնում ա լուս ու ոգի,

Կարո´տն անդունդ, կարո´տն անդունդ – վառո´ւմ ա սիրտ ու հոգի:

27. Գոնե իմանան ու հիշեն

(Զոհվածներին ու զոհվելու ենթականերին)

Մռնչալով մռնչում ա ու տրորում ծո´ւնգը սև:

Լարի վրա էրկու թռչուն քամուն արցո´ւնք ա դաջում –

Ու հառաչում ու ափսոսում – էրազամեռ խո´ւնգ ու սեր:

Կլանչո´ւմ ա լուսնամահիկն ու կռնչո´ւմ – ցո´ւրտ ու սև:

Ըսփռվում ա թունդ կարմիրն ու անհերկ ակոսը թրջում –

Մռնչալով մռնչում ա ու տրորում ծո´ւնգը սև:

Վրնջո´ւմ ա էրազատենչ հրաբո´ւխը – սի´րտը սև:

Այգաբացի դարպասներին կռունկի ձա´գ են խաչում –

Ու հառաչում ու ափսոսում – էրազամեռ խո´ւնգ ու սեր:

Ու դրախտի մի անկյունում – մի կտոր հող – ցո´ւրտ ու սև,

Ուր որ կենաց ծառի ճյուղին խնձորը սե´վ ա աճում –

Մռնչալով մռնչում ա ու տրորում ծո´ւնգը սև:

Վայրենի կոնք, հոլանի կուրծք, մե´րկ ուսեր,

Վրնջո´ւմ ա հուշը վայրի – վրնջո´ւմ ու մռնչում –

Ու հառաչում ու ափսոսում – էրազամեռ խունգ ու սեր:

«Մնացողին – մնաս բարով, գնացողին – էլ ի՞նչ սեր,

«Լեռնանում ու լերդանո´ւմ ա սիրուս ցա´վը հարաճուն,

«Մռնչալով մռնչում եմ ու տրորում ծո´ւնգըս սե´վ

«Ու հառաչում ու ափսոսում – էրազամեռ խո´ւնգ ու սեր»:

28. Հակասական ողբերգությունն առօրյա

(Պոեմ՝ համարյա վիլանելներով)

ա

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ,

Ու ուղղագիծ են արահետները կեռ ու զարտուղի –

Հավերժ պարտության զորախաղերից

չի փրկում ո´չ սուր, ոչ է´լ սաղավարտ:

Դատապարտված էր նույնիսկ Օլիմպո´սն աստվածահպարտ,

Ու բնականոն պողոտաները չունե´ն անցուղի,

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ:

Ու նույնիսկ Ի´նքն էր Գողգոթահլու, խոնարհ մահապարտ:

Անթայվսն* անպայման հրաժեշտ ա տալի Գեա-սնողին,

Հավերժ պարտության զորախաղերից

չի փրկում ո´չ սուր, ոչ է´լ սաղավարտ:

Հրճվանքի ծառը թունաարմատ ա ու թունասաղարթ,

Ու ժա´հր ա բարու ու իմացության կենաց ճյուղերին –

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ:

Ու հաղթանակը հենց պարտություն ա – անվե´˜րջ, անավարտ,

Ու չի´ էրևում վախճանը սրա գոնե մի տողի…

Հավերժ պարտության զորախաղերից

չի փրկում ո´չ սուր, ոչ է´լ սաղավարտ:

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ,

Ու ուղղագիծ են արահետները կեռ ու զարտուղի –

Հավերժ պարտության զորախաղերից

չի փրկում ո´չ սուր, ոչ է´լ սաղավարտ,

Սկիզբը համ էլ վե´´րջ ա անպայման,

վե´´րջ ա անպայման, վախճա´´ն ու ավարտ:

–––––

*Անթայվսը (Антей-ռուսերեն, Ἀνταίος-հունարեն) Հերակլեսի հետ կռվող կիսաստվածը, ով իր մայր Հող-Գեայից կտրվելուց կորցնում էր իր անպարտելի զորությունը:

բ

Խավար ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար,

Ու աստվածները հուսալիք են ու ինքնախարազան…

Ամենակործան մղձավանջներում անրջի նա´վն ա –

ո´րբ ու խելագար:

Իրականացող սպասմունքների նեռամոլագար

Զայրույթն ա կազմում տիեզերական հսկա ավազան –

Խավա´ր ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար:

Մո´ւթն ա խորտակում խավարաարգել ամեն որձաքար,

Խզվում ա իմաստ արարող ամեն լա´ր ու առասան –

Ամենակործան մղձավանջներում անրջի նա´վն ա –

ո´րբ ու խելագար:

Ու անծպտուն են տաճար ու խորան, ու չկա ժամհար,

Չի լսվում սաղմոս, կամ էլ պատարագ – աղոթք սրբազան –

Խավա´ր ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար:

Բոլորակվում են տիեզերքները դժոխանկար,

Ու արշավում են զառանցանքների զորքերն այլազան –

Ամենակործան մղձավանջներում անրջի նա´վն ա –

ո´րբ ու խելագար:

Խավա´ր ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար,

Ու արշավում են զառանցանքների զորքե´րն այլազան –

Ամենակործան մղձավանջներում անրջի նա´վն ա –

ո´րբ ու խելագար

Ու լա´ց ա ըլնում, ու լա´ց ա ըլնում – կարոտի մանուկ

ջա´´հը ցավագար:

գ

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող –

Հետդարձը լուսի կամ էլ մահացած երկնակամարի:

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող:

Հրեշտակները, թեթևաբարո ու ցավը գարշող –

Լքել են գմբեթ, խորան ու գավիթ – վանք ու ժամերի –

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող:

Բերկրանքն ի վերջո մի ժանտամոլար կտտանք ա պատժող,

Ու բանտապետը դժնի հեծության խորխորատների –

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող:

Ու Դժնիշխանն էլ, գոռոզ ու հպարտ, դրախտը մերժող,

Չի կարա մի օր նորից ոտ դնի էրազ շեմերին –

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող:

Ու էրազները խոլ հրաբուխ են, ցա´վ արտավիժող,

Ու ո´ղբն ա թառե տխուր արտասվող դեղին մոմերին –

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող:

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող,

Ու ո´ղբն ա թառե տխուր արտասվող դեղին մոմերին –

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող –

Թախի´ծն ա մնում:

Թախի´´ծն ա մնում ու բորբոքում ա ամենադժո´´խք:

դ

Ու ունայնն ի´նքն ա ազնվածնունդ զարմն իմաստության,

Ու արևները ունայն ու պատիր լուս են արևում –

Ու հենց ակունքից ունայն ա էղե

պատրանքը բարու ու իմացության:

Ու անտեղի էր գավաթի ժահրը – վերջին փորձության,

Ու հեչ բան չկա հույս ու բաղձանքի երկնակամարում –

Ու ունայնն ինքն ա ազնվածնունդ զարմն իմաստության:

Ու ճշմարիտն ա կորիզ-արմատը սուտ ու եղծության,

Ու հեչ բան չկա էս ողբերգության ամեն արարում –

Ու հենց ակունքից ունայն ա էղե

պատրանքը բարու ու իմացության:

Ու զուր էր տենչում սև Աբիսակին զառամյալ արքան,

Ու հեչ բան չկա ինքնաբոցավառ, որ լուս չի մարում…

Ու ունայնն ի´նքն ա ազնվածնունդ զարմն իմաստության:

Ու արևները միշտ ճորտն են էղե ժահրոտ մթության,

Ու հեչ բան չկա «եղիցի»-ն լսած է´ն տաղավարում –

Ու հենց ակունքից ունայն ա էղե

պատրանքը բարու ու իմացության:

Ու ունայնն ի´նքն ա ազնվածնունդ զարմն իմաստության,

Ու հեչ բան չկա ինքնաբոցավառ, որ լուս չի մարում,

Ու հենց ակունքից ունա´յն ա էղե

պատրանքը բարու ու իմացության

Ու անպատեհ ու անծրագիր ա ընդարձակվելը սա´´ղ արարչության:

ե

Անկեռման ճամփեն պարո´ւյկ ա մենակ – մենա´կ տատանում,

Անդրանդունդից – հլը որ հեչ մարդ – էս յան չի դարձե -

Անվայրէջք ուղին, լո˜ւռ ու վեհասպառ,

մենա´´կ ու մենա´կ անդո´ւնդ ա տանում:

Ու ոչ մի անգամ՝ ո´չ մի բառ կամ տող – չի էլ գրանցած վերին մատյանում,

Որ իրա ճամփեն չի շրջե, թեքե կամ հակադարձե –

Անկեռման ճամփեն պարո´ւյկ ա մենակ – մենա´կ տատանում:

Կարոտ-անրջի շիրմաքարե´րն են ցավի ոստանում:

Ակնկալիքներն արդեն վաղո´ւց են երկինք համբարձե –

Անվայրէջք ուղին, լո˜ւռ ու վեհասպառ,

մենա´´կ ու մենա´կ անդո´ւնդ ա տանում:

Շնորհն ունայն ա, ու պարտապանը հեչ բան չի տանում:

Պարուրագծերն ուղղագծվել են ու կարծրացե –

Անկեռման ճամփեն պարո´ւյկ ա մենակ – մենա´կ տատանում:

Անկեռման ճամփեն պարո´ւյկ ա մենակ – մենա´կ տատանում,

Անդրանդունդից հլը որ հեչ մարդ էս յան չի´ դարձե,

Անվայրէջք ուղին, լո˜ւռ ու վեհասպառ,

մենա´´կ ու մենա´կ անդունդ ա տանում,

Ու էրազների մո´´մն ա լաց ըլնում, մո´´մն ա լաց ըլնում – թախծի զնդանում:

ԱՓՍՈ˜Ս, ԱՓՍՈՍ

29. Էլ հետ չեն դառնում

Հենց հզորացող մղձավանջնե´րն են –

Հյուր-խաթարողը՝ ջինջ էրազների:

Ու կասկած չկա, որ սրանք շա´տ շուտ –

Տնվո´ր են դառնում:

Շնչավոր-անշունչ արարվածների,

Հուշի շիրիմում դագաղվածների ուրվականները –

Էլ հետ չե´ն դառնում:

Ու կասկած չկա,

Որ տաճարները ծերանում են ու

Չե´ն ըմբոստանում,

Ու ավերակված, հա´ կարոտում են

Խունգ ու բուրվառի դառնահրաշքին:

Անկելանում են պարտեզնե´րն անգամ

Տռփոտ թագուհու գոռ անդաստանում1,

Ու վախճան չկա –

Գթասրտության անվերջ երաշտին:

Էրազի նինջը խարիսխ ա քցում

Հուշերի մանուկ նավահանգստում,

Երբ էրազաբեկ ու անհանգրվան օրերի գետով

Քրջոտ ու ուզվոր հորիզոնները

Թափառում են ու…լուս չե´ն ավետում:

Խարի´սխ ա քցում:

Խարիսխ ա քցում,

Հետո ծերանում,

Հրաժեշտ ա տալի համ էլ դեղձանին,

Համ էլ ծիրանուն,

Կարճատեսանում,

Գույն ու կյանք խառնում,

Քունը մոռանում,

Հանգրվանում ա հույսերի սովի

Գոլորշիացած անդնդածովում,

Հետո զառամո˜ւմ, մղձավա´նջ դառնում,

Ու մի վերջնագիր հրաժեշտ տալով –

Ի´նքն է՝լ ա ուզում ստվերահովտում

Անվե˜րջ, հանգիստ քուն:

Բայց, այնուհանդերձ, նույնիսկ էտ վախտ է´լ

Անդարձ ծերացած, խե´ղճ տաճարներում

Մի´ օր չի´ հնչում

Ո´չ կոչնակ, ո´չ զանգ –

Ու անսահմա´ն թանգ –

Շնչավոր-անշունչ արարվածների,

Հուշի շիրիմում դագաղվածների

Ուրվականները –

Էլ հետ չե´ն դառնում:

––––––

1 Ակնարկը Շամիրամն ու իր առասպելական կախովի այգիներն են:

30. Հանդիպում արևամտին

Դու նման էիր հուրը փոթորկող,

Տիեզերական չքնաղ մեղեդու:

Հարեմում փակած չքնաղ պարսկուհու նման էիր դու:

Բա դու չե՞ս հիշում,

Թե էտ ո´նց էիր սավառնում օդում,

Թե էտ ո´նց էիր լուսը շղարշում,

Թե էտ ո´նց էիր հրճվանքի պահին

Զույգ արևներդ լո´´ւռ բոցավառում,

Ու քու շուրթերից

Շող ու ծաղկունքի օրհնա´նքն էր կաթում:

Աստվածանկար տաճար ու դղյակ

Ծնվում են՝ մենակ, որ ավերակվեն,

Ու հրեշտակային երկինքները բիլ –

Դառնում են սև ու կնճիռաակոս:

Կենսոլորտազուրկ մոլորակները

Հա´ աննպատակ կբոլորակվեն,

Ու գոռ խաչքարի ճակատն ի վերջո –

Կվարագուրի ժանգ ու քարաքոս:

Դու հեռացար պաղ

Ու անապագա

Ադամամթին:

Բայց թե որ հանգարծ

Դեսպան ուղարկես,

Էս (հմի արդեն

Անտարբեր ու լուռ

Ու անշառագույն)

Արևամտին,

Հույսերի մահվան սե˜վ, եղերակա˜ն

Էս խառնարանում –

Էլի հետ կգամ, որ մոմս վառեմ

Ավերակներիդ հուշախորանում:

31. Այլաշխարային գնացքը կապուտ

Էլ հետ չե´ս դառնում…

Ու ժամանակի հոսանքը հետդարձ –

Էլ չի´ ունենա,

Ու անարձան են

Հուշերի կապուտ երկնակամարի

Պատվանդանները:

Օազիսները հրաժարվում են

Անապատներից –

Ու վեր սավառնում,

Հետո՝ համբառնում,

Մնում ա մենակ –

Ավազաքամի˜,

Ավազապատկե˜ր,

Ավազաբլո´ւր:

Երա´´շտն ա մնում:

Երա´շտն ա մնում,

Ու հուշակարոտ,

Մայրցամաքազուրկ

Թախծամրմուռի հրվանդանները

Դառնում են լավա´,

Դառնում են սամո´ւմ,

Ու փոթորկվելով –

Էրազանկար երկի´նքն են ծամո´ւմ:

Հորիզոններում զորություն չկա´ –

Սիրտ չի´ դիմանում:

Սպասումների ասեղնակարը

Մեկ մարմրում ա ու մեկ առկայծում,

Ու լաց ա ըլնում

Արմավատեսիլ արհամարանքից,

Ու հլը որ կա´

Օազիսների մարող ճախրանքի մանրանկարը,

Բայց անուրջն արդեն նավաբեկվո´ւմ ա

Երաշտացավի քամահրանքից:

Օազիսների մահաավերում

Ապագան մենակ օշինդրամրմուռ

Ցա´´վ ա նվիրում,

Ու երկնաշողշող ամպանավերում

Էրազամանուկ մանկապատկերդ

Ձեռո´վ ա անում,

Ու հրավիրո˜ւմ ու հրապուրո´ւմ,

Բայց ո´չ մի կաթիլ զորություն չկա´

Հորիզոններում:

Սիրտ – չի´´ դիմանում:

Ավազադեղին էս անապատում

Հուշապատկերիդ մահարձաններն են

Թևերը կանթում –

Ու տարուբերվում

Կարոտածածան երկնակապուտում –

Անայլայլ նայում լուս ու կայծակին –

Թախիծանկար ու անապաքեն,

Քմծիծաղ տալի

Ու հեգնում անփույթ –

Ու էլ ո´չ ուժ կա դիմադըրելու,

Ո´չ էլ մի կորո´վ –

Ճամփա ընգնելու:

Ու ամպատաճար,

սուրբ պատկերներից

Արցո´ւնք ա կաթում,

Ու քիչ-քիչ, կամաց,

Կաթ-կաթ ու պուտ-պուտ,

Լցվո˜ւմ, լճանո˜ւմ, լեռնանում –

Հետո օվկիանոսանում,

Ու արդեն մեկ ա,

Որ գիշերները

էլ չեն լուսանում:

Ու այնուհանդերձ,

Մշուշապատկեր

Էրազահուշդ

Թո´ չհեռանա:

Համբերի´ մի քիչ:

Ու ի՞նչ ա մնում,

կամ էլ կորցնելու

Ի՞նչ կա էս տկլոր,

Անուշապահպան

Անապատներում:

Էլ ո´չ մի կաթիլ զորություն չկա,

Զորություն չկա´,

Սիրտ չի´ դիմանում –

Անիծված ըլնեմ,

Թե ըստե մնամ,

Համբերի´ մի քիչ,

Էրազարև սի´րտ,

Սի´րտ իմ, սիրելի´,

Բա դու չե՞ս տենում,

Գալի´ս եմ, գալի´ -

Արդեն նստել եմ,

գնացքը կապուտ:

32. Մասրենու թփի մոտ

Մասրենու ու քու վարսերին դողում էր երկնագույն քամին:

Իրար հետ, նայելով իրար, բառերի վախճանի համար

Անբարբառ խաչեցինք իրար, ու հենց էտ անգույն վարկյանին

Մասրենին դողաց քամու տակ, ու անկյանք տերևի նման,

Էրկու գորշ, տենդահար ոգի´ կախ ընկավ մահվան արկանին:

Էս Գնդին նայում եմ հմի˜ – ապակու հետևից մենակ:

Էրազի շեներում արդեն՝ էլ քա´րը քարին չմնաց:

Տաղտուկ ու աշուն ա մենակ, ու մի վի´թխարի ամանակ:

Անիմաստ դարը ո´նց էկավ՝ ըտենց էլ անիմաստ գնա´ց:

Մասրենին դողում էր արդեն –

Վարսերին ալ-կարմիր հինա,

Երբ ոգիդ դառնացած ասաց.

– Ըտենց էլ կմնաս քնա´ծ.

– Սաղ կյանքդ, ա´յ, ասում եմ քեզ,

Սա´´ղ կյանքդ քնա´ծ կմնաս:

Կարող աաա˜ – հենց ըտենց ըլնի:

Կարող ա՝ ճիշտը էտի´ ա:

Էս Գունդը, հենց ինքն էլ,

Կարող ա –

Սա´ղ կյանքը էղել ա քնած –

Մի հավի քրջոտ էրազում:

Քրջոտ, ապուշ ու անիմաստ:

Էրազի քրջոտ շեներում էլ քա´րը քարին չմնաց:

Անիմաստ դարը ո´նց էկավ – ըտենց էլ անիմաստ գնա´ց:

33. Ափսո˜ս, ափսոս

Ամեն հոգու անդնդախոր անկյուններում մեկուսի –

Ցավ-մրմուռ կա, վարագուրված ու անթեղված սե´վ թախծով.

Մի սե´վ թախիծ, որ նման ա

քաղցկեղի չար վիրուսի –

Սե´վ-սե´վ քաղցկեղ, որ ծորալով,

կամաց-կամաց,

Լճանում ա, դառնում ծով,

Բայց քարացած, ասես լիքը –

արցունքներով կապարի,

Ուր քար ջուրը դեմ ա առե –

Մրմո´´ւռ ցավի կոպարին*:

Բայց դե˜…

Հենց որ շունչ ա առնում

հուշի թեթև մի զեփյուռ,

Ցիրուցան ա դառնում անթեղ –

Քող-վարագույրը թախծի,

Շիկանում են մրմուռների

ածուխները համասփյուռ,

Ու փոթորկում –

Է´´ս մի ծովը – հիշողության ու քաղցի:

Փոթորկվում ա է´ս մի ծովը՝

Կարոտախանձ, մղկտացող հիշողության ու քաղցի,

Ու պայթում ա ափսոսանքի համաաշխարհ երկրաշարժ –

Որ կապարի գրկում չկա –

Շունչ ու շշունջը դաղձի,

Շենք ու շնորքը դեղձի,

Նարնջալուս ու տերև,

Հենց ընենց լուս ու արև –

Տո հենց ցերեկ ու բարև,

Որ է´ն ծովում, է´´ն մի ծովում,

Ջուրն անխռով, անտարբեր ա –

Ու անշարժ:

–––––

*«կոպար»-ը սահմանն ա, եզրը

34. Մի մոլորյալ կամ իմաստուն ինքնասպան

Անհակադարձելի շրջապտույտը –

չորն անվերադարձ խառնում ա թացին:

Դարերի փոշին ծածկում ա հուշը –

է´լ բաբելացու,

Է´լ եգիպտացու,

խեթի ու հաթի:

Անորոշ ողջույն, բարև ընթացիկ –

Ու հե´ս ա – աշխարհը խառնվեց անցյալի գետին:

Աստղե´րը – մնացին:

Հինավուրց մի Ծիր-Կաթին –

Ներկա-Ապառնու մատյանի թերթին:

Դիցածին հույսերը մնացին՝

Իրանց պատանի անրջի ասպետին:

Խաժակն երկինքը թափանցիկ –

մենակ մի´ վարկյան կնայի

Էս անտեղի´ գարնան

Կանա´նչ կարպետին,

Ու հենց մի´ վարկյան հետո –

Հե´չ մարդ չի´ ասի, ո´չ մեկը, անշարժ կամ ընթացիկ,

Չի´ ասի, որ չկա´ս, որ արդեն գնացի´ր:

Ու կէթան:

Ո´չ իհարկե միասին:

Իշխան ու ազնվածին,

խափշիկ ու թաթար ու խառնածին –

Կէթան ու կձուլվեն Անցյալի կպրասև ասֆալտին,

Ու զեղչ չի´ ըլնի ո´չ արծաթին, ո´չ ոսկուն,

Ու ո´չ էլ – ամրակուռ ու աստեղափայլ ալմաստին:

Բայց ո՞վ կամ ի՞նչն ա որոշում, հենց մեզնից բացի,

Որ վերջը հասել ա իրա հենց վերջի´ կետին:

Մի անորոշ ողջույն – ու հրաժեշտ հպանցիկ,

Ու հե´ս ա – Աշխարհը խառնվեց անցյալի գետին:

Աստղե´րը – մնացին:

35. Գալո´ւ են…

Տա՞ս տարի, քսա՞ն, թե՞ հիսուն –

Կարող ա – մի դա´ր անցավ.

Ու նորից նեռերի հորդան

Ոռնա´ց ու արթնացավ,

Ու նորից դիակին դիա´կ են դարսում,

Ու նորից խանձահո´տ ու ծծումբ ու ցավ,

Ու նորից բորենին ոռնո´ւմ ա դրսում,

Ու նորից քարերը դողո´ւմ են ու սարսում,

Ու նորից էրա´զ-անո´ւրջը –

Դառնում ա – պանդուխտ ու տարագիր…

Թալանած, բզկտված, սահմռկած, գաղթական –

Գալի´ս են ու գալի´ –

Ու հլը` քանի˜-քանի´սն է´լ կգան…

Վիթխարի, արընոտ, ու կանանչ յաթաղան,

Անպատիժ, ուրեմը, համ է´լ մարտական,

Հոգևոր զավակը օրդենի Լենինյան –

Ուրեմը, համ էլ հաղթական,

Ու Մոլորակը – անսահման արընի վկան…

Բայց ախր գալո´ւ են օրերը հաղթական:

Ա´նպայման, ինչքան էլ հորդան լրբանա,

Ինչքան էլ խարդավի ճիզվիտը շողոմ –

Լուսավոր ու սուրբ էրազը

Սե´րմ կտա, կծլի նո´ւյն հողում,

Ու թեկուզ մի նոր Գողգոթա,

Թեկուզև առժամ սարերը որբանան –

Երկիրը չի կարա դառնա տարագիր,

Երբե´ք ու երբե´ք սարերը չեն մնա աներկիր,

Ու ա´նպայման, ա´նպայման –

Նորից տո´ւն կգան –

Պանդո´ւխտ ու գաղթական:

36. Ավարտը հուսո

(Երկիր հայրենի ու թափառական)

Ծաղկաբյուրեղ սիրո դաշտեր, ու օրհնության ճերմակ վարդեր,

Ու առափնյա լուսարձակ ծով ու առափնյա թեթև փրփուր:

Ջրի վրա – խոնավաբույր, արևային անմեղ զարդեր,

Ու մանկության լուսաջահի աստեղաբույլ, կաթե սարսուռ:

Ու շիկահեր – օձը ոնց որ – երախը բաց հսկա թրթուր,

Արևելքից ձգվեց հասավ ծովափրփուր լուսին – կաթե:

Դողդողացին տենչանք ու հուր, ու չորացան վարդ ու փրփուր,

Ու երերաց զարդ ու բյուրեղ, կղզիացավ ջահ ու կանթեղ:

Ցնորական անուրջները ծերացան ու դառան մի բուռ:

Մղձավանջը այցի էկավ – տանտիրոջ պե˜ս, չղջիկաթե˜վ,

Մղձավա´նջը գեհենական, ծծմբագո´´րշ, ահասարսո´ւռ,

Ու ծանրացավ վաղվա վրա – կապարաձե´´վ ու էրկաթե:

37. Չքավոր ու միամիտ

(Երկիր հայրենի ու թափառական)

Դեղիիի˜ն, դեղի˜ն,

Դեղի´ն էրազների

Շանթաձիու թամբաղեղին –

Կաթնամանուկ լո´ւսն էր շողում –

Սլանո´ւմ էր նարնջահուր,

Սլանո´ւմ էր՝ ոսկեղմեղու…

Երկնագորով ապառաժն էր ոգևորում

Խոլորձներին ու բաղեղին,

Համ էլ թեղո´ւն, համ էլ թեղո´ւն,

Ու ամպ ու ջինջ մառախուղում

Շո´ւրջն էր նայում անուրջաբույր –

Թեղիիի˜ն, թեղի´ն, թեղի´ն…

Խորխորատը աղմուկ էղավ.

Անդունդներից մելան ու թույն,

Դառն ու դեղին

Ժահրը հելավ – լեղի˜, լեղի˜ –

Հասավ թեղո´ւն,

Հասավ թեղո´ւն…

Լեղի˜,

Լեղի´, լեղի´ մղձավանջի

Թույն ու շարավ թամբաղեղին –

Շարավագույն ցա´վն էր դողում՝

Խոլանո´ւմ էր մահափրփուր,

Խոլանո´ւմ էր՝ ժահրալեղի –

Անտանելի´´ ու անտեղի…

38. Մի վարկյան

Գորշ ու սև ամպերը մեխվել են երկնքին:

Բարձրյալը բացել ա մի միլիարդ ջրհորդան,

Զարկո´ւմ ա,

Կայծակո´´ւմ էս Երկրի քունքին,

Ու հմի մնացել ա մենակ –

Մի´ վարկյան,

Հենց մի´´ վարկյան ա մնացե

Հինավուրց սարերի երկունքին,

Մի´´ վարկյան ա մնացե, որ դրանք –

Պոռթկա´ն,

Որ թողած պատարագ,

Աղոթք ու շարական –

Ահավոր լարումից գոչեն ու որոտան.

Ի զե´ն, ի վրե´ժ, օն անդր առա´ջ,

Բամ փորոտան,1

Ու ժայթքեն կրակե քա´ր ու լավա,

Ու Երկրին փռվի շիկաբոց մի սավա´ն,

Ու բոցերն ամեն ինչ կիզեն,

Մաքրագործեն ու լվանա´ն,

Որ Երկիրն անցնի դժոխքի միջով ու –

Սրբագործվի´´ ու նորանա´,

Ու Երկրի թարախոտ էս սա´´ղ վերքերը –

Լավանա´ն:

Ու համ էլ

Մի´ վարկյան ա մնացե,

Որ բացվեն քարակոփ

Դռնե´րն Ագռավաքարի,

Ու որ խռոված Սասունցին

Հելնի իրա երիվարին,

Գոտկին՝ Թուր-Կեծակին,

Բազկին՝ Խաչ-Պատերազմին,

Ու որ փոթորկվի, Մասիսը անցնի,

Ու հասնի դարերով անարգած,

Խաչա´´ծ էրազին,

Ու որ Քուռկիկ Ջալալին

Իրա հո´´ւր ու հրեղեն սմբակներով

Դժոխքի հուռութքը կործանի´,

Ու լուծի չարի հաղթության առեղծվածն ու –

Բախտի քարկապը վերծանի´:

Բայց հմի´, հենց է´ս վարկյանին,

Բարձրյալը բացել ա –

Մի´´ միլիարդ ջրհորդան,

Ու ոռնում ու փրփրում ա ամպերի –

Գո´րշ ու սև հորդան,

Երկիրը – ահից փակել ա աչքերը,

Ձեռները սեղմել ա քունքերին,

Կայծակը մի´´ միլիարդ բոցեղեն

Նիզակ ա բերե´ ու մեխում –

Երկրի աչքերի´ն ու ունքերին,

Ու տիեզերական կսկիծը

Քրքրո´ւմ ա խաչազեն հերոսի

Հեթանոս հոգին

Ու մեխվում իրա –

Կարոտի´´ վերքերին:

–––––––

1 Հայաստան երգի մի տողն ա:

39. Վախճանված կամ հիվանդ օրերի խաչուղում

Երկնքի կեղտոտ կտավից կաթո´ւմ ա ու կաթում:

Մե´ն-մենակ, չո´րս պատի արանքում,

Կարոտը վերքե´րն ա կարկատում:

Վախճանի իլի´կն ա մրմուռի թելը փաթաթում –

Պտտո´ւմ ու թախծի առանցքին փաթաթում:

Ո՞ւր էթաս:

Ո´´չ մի տեղ չկա´ էթալու:

Արևնե´ր կային

երկնքի անցյալի կապուտում:

Օշի´նդրն արմա´վ էր:

Ու նույնիսկ անցքից բանալու –

Մի հսկա ու հեքիաթ

աշխա´րհ էր էրևում,

Ու Տե´րը վերևում –

Նստե ու ժպտո´ւմ էր ու բարևում,

Ու անբիծ երկնքի կապուտից –

Օրհնա´նք էր կաթում:

Ու արքայական շքահանդե´ս էր ամեն անկյունում:

Օ´րն էր տարփածու ու հոմանուհի մի ազատություն,

Գալիք-ապառնին

ո´չ մերկանում էր, ո´չ էլ բարկանում,

Ու մի´ վայրկյանում –

Անընդգրկելի կյա´նք ու աշխարհ կար –

Մի Բաբելոնի կամ Եգիպտոսի

երկա˜ր պատմություն:

Ու օվկիանո´ս էր ամեն մի փոքրիկ ջրափոս:

Քարայրը – դղյա´կ էր:

Ու հաստատ, երգ ու խաղալու

Բե´մ էր

ամեն մի բացատ, բլո´ւր ու ակոս,

Ու լե´րկ սարերում, քարերի արանքից,

Դրախտ ու եդե´մ էր արևում,

Ու չկար թախիծ ու մրմուռ,

Ու չկա´ր…

Գո´´նե մի հատիկ «ափսոս»:

Ու պողոտա´ էր ամեն մի տատասկոտ կածան:

Ժա´յռն էր գահաթոռ – մեղմ ու ողորմած ունկնդրելու

Էրա´զ-անրջի խրախճանքները ամենավարկյան,

Ու վարկենական երջանկությունը –

Անվերջ էր ու հավիտենական,

Ու առիթ չկար –

Պի´ղծն ու անպի´ղծը – զանազանելու:

Ու անուրջներն ալեծածան –

Տարուբերվում էին ու փողփողում,

Թափառում, ըսփռվում ամենուր,

Ու ահ ու սարսափից չէ´ին դողդողում,

Ու նույնիսկ գիշերվա´ խավարում –

Բո´ւ չկար ու

Բվե´´ճ չկար,

Ու ամեն խաչուղում

Մենա´կ ու մենա´կ

Բարի´´ հրեշտակ էր ժպտում ու շողշողում,

Ու գարնան ծիծաղը,

ոսկեփայլ ու ծիածան,

Ձմեռվա տագնապը

Չէ´ր աղճատում ու խաթարում.

Արորն էլ –

Տատրակին

Չէ´´ր մխիթարում:

Ու անընդհա´տ, ամմե´´ն օր, ամմե´´ն վարկյան,

Դո´ւս էին կանչում – սա´ր ու ձոր, անձրե´վ ու ծիածան,

Ու թովո´ւմ ու հմայո´ւմ ու կախարդո´ւմ,

Ու կաթի´´լ անգամ ցանկություն չկա´ր – տանը մնալու:

Կարոտի արո´ւնն ա կաթում:

Կաթո´ւմ ա, կաթո´ւմ ու կաթո´ւմ,

Ու արո´ւն ներկում ամեն ծիածան,

Ու էրազ-անուրջը դասալիք –

Հերարձակ ու ալեծածան –

Դեգերո´ւմ ա անդունդներում,

Ու հույսը, մի վախտվա մանո´ւկն օվկիանոս,

Ալի´ք-ալիք – ցնդում ու դառնում ա ջրափոս:

Կարոտի արո´ւնն ա կաթում:

Կաթո´ւմ ա,

Կաթո´´ւմ ու կաթո´´ւմ ու կաթո´´ւմ,

Ու վե´րջ էլ չկա – էթալու կամ մնալու վեճին,

Ու արցունքի փշուր ու կտո´´ր էլ չկա –

Մրմուռի մեհյանում հեղելու:

Մարելուց առաջ, մե´կ-մեկ ու անխոս,

Աստղե´րն են վախվորած թարթում,

Ու գուշակ ու պատգամախոս –

Ապագայի ամենավերջի էջին –

Մենակ կարկուտ ու կայծա´կ են կարդում,

Ու բան չի´´ մնացե ավարտի վերջին:

Բայց էլի մեկ ա – նորի´´ց ու նորի´ց,

Կպել եմ հույսի մկանից:

Ու ախր… ոչ ո´ւժ կա – տնից դուս գալու,

Ո´չ էլ՝ զորությո´´ւն – Տանը մնալու:

Ո՞ւր էթաս:

Ո´´չ մի տեղ չկա էթալու:

40. Նամակ

Ախր մի´ անգամ նամակ չուղարկիր, կամ էլ ըսփոփանք:

Օդն է´լ ա գունատ: Ցրտից դողում են ապակիները:

Աշունը բակում քարոզ ա կարդում ծեր կաղամախուն:

Արևի լուսը լուսամուտներից ծորում ա, ոնց որ լո˜ւռ քամահրանք,

Ու զառանցում են հեթանոս հույսի եղեռնակործան, որբ բագինները:

Հուշի սլաքը – արուն-կարոտը – հոգո´ւս ա մեխում:

Հիվանդ եմ հմի˜, ու արդեն մե´կ ա, թե վաղն ինչ կըլնի:

Գարունը արդեն կծաղկի մենակ գերեզմանոցում:

Դու բույրն ես շնչում արևագինու, ես – ֆորմալինի,

Ես զառանցում եմ, իսկ դու – ճախրո´ւմ ես էրազանոցում:

Ձերբազատվեի էս կապանքներից, ու մոտդ գայի:

Ու ձեռ ու հոգի իրար պարզեինք,

Ու անունկնդիր, առանց վկայի,

Պա˜րզ, անսեթևեթ, իրար ասեինք.

– Ողջո´ւյն, բարեկամ, ողջո´ւյն, հարազատ,–

Հանգիստ նստեինք ու զրուցեինք,

Մի քիչ ժպտայինք, մի քիչ լռեինք – էս հարածնունդ,

Լիրբ տականքներից,

Ու հեկեկայինք, ու էրազեինք,

Որ մի լավ օր էլ – կձերբազատվենք էս կտտանքներից,

Ու որ ա´նպատճառ՝ էրազամատուռ, էրազատաճար – կդառնան ազատ:

Բայց ո´չ մի անգամ նամակ չուղարկիր, կամ էլ ըսփոփանք:

Անցյալի համար չկա քավություն,

Ու արդեն մե´կ ա, թե վաղն ինչ կըլնի,

Որտեվ գարունը կծաղկի մենակ գերեզմանոցում,

Ու պետք չի ըլնի – էլ հեչ մի զղջում, ներում կամ գինի,

Ու պետք չի ըլնի – էլ հեչ մի աղոթք կամ ապաշխարանք:

41. Գերեզմանատանը, թաղումից մի քիչ անց

Օրորվելով ճերմակաշունչ ու դանդաղ առագաստանավի սև տախտակամածին

կնայեն ճռնչալով դանդաղ բարձրացող խարսխասրտին սլաքաձև-սլաքասև

ժպիտներին արցունքածին օրըստօրե ու սուսուփուս մնաս բարով կասեն

հրաժեշտ կտան մտքում դառնափրփուր մռնչալով

կապուտ կասեղանան ու մեղմ կհյուծվեն

կսկծասիրտ ու անմռունչ

հարամրմուռ կլուծվեն

ծխնելույզի ծխին

տեղը կմնա

լոկ շունչ

ու վերջ:

Անվերջ

անշշունջ

ճահճաճղճիմ ցեխում

բախտահիվանդ ոգի ու շունչ

կտեղեկանան թե արդյոք կապտակապար

խավարի սրտում ծիլ չի՞ տա մի օր մարջանը լուսե

բայց անկարեկից լուսնալուսի ներքո կռնչալով շղարշալուս-տրտում ու

մշտաթափառ ու խավարասեր կծածանվեն սև ժպիտների սև ոգիները սև

Ու կտարուբերվեն մահաշշունջ դանդաղ դագաղաառագաստ տախտակամածին:

42. Տարագիր ու տարագիր

Տարագիր մի գյուղի ամենավերին ու առանձին մի անկյունում,

Լո˜ւռ ու մերկ ու անապատ սար ու քարից ցած,

Մնացած տուն ու բակից մեկուսի,

Արևի այրող շողերի տակ,

Կծկված ա մի խրճիթ –

Մեն ու մեն-մենակ –

Ու անընգեր:

Փոքրիկ բակում,

Մարած թոնրի մոտ –

Նստած ա մի ծեր կին –

Կորամեջք ու սևաշոր մի կին,

Ու մոմե ձեռները դրած ծնգներին,

Լո˜ւռ ու շրջապատին միանգամայն անտարբեր,

Մշուշոտ հայացքով նայում ա դիմացի անապատ սարերին:

Տան կողքով,

Դանդաղ ու անշտապ,

Առանց էտ կնոջը բարևելու –

Անցնում էր գյուղի փոստատարը:

43. Հե´տ բերեք

Վերևը – արևախինդ,

Ներքևը – արևախինդ,

Արանքը – նարոտ…

Բերե´ք թասերը ու գինի´ բերեք:

Վերևը – քուրա´ ու բոց,

Ներքևը – քուրա´ ու բոց,

Թախիծը – թե˜լ-թե˜լ…

Չիմացա´, թե ինչ պատահեց էրեկ:

Վերևը – կապո´ւտ երիզ,

Ներքևը – կապո´ւտ երիզ,

Արանքը – սե˜վ-սե˜վ…

Ո՞վ թափեց կարմիր արընագինին:

Հե´տ բերեք նորից,

Հե´տ բերեք նորից

Գինի´ ու արև,

Հարս ու հարսնաքող –

Նորից հե´տ բերեք:

Վերևը – նե´ռ ու դժոխք,

Ներքևը – նե´ռ ու գեհեն,

Ծծո´ւմբ ու կարոտ…

Հե´տ բերեք նորից,

Հե´տ բերեք նորից –

Գինի´ ու արև,

Թե չէ – չե´մ նայի ես արյան գնին:

44. Մահվան տագնապը եղրևանու

Արևները կմարեն լուռ,

Կխորտակվեն գեհենական ծծմբաբեռ ծովի մեջ,

Կդատարկվեն հովիտների խորանները մեհենական,

Անվերջ ցավի թունալեռներ կկուտակվեն

Վաղնջական գարունների մովի մեջ,

Ու ամեն մի անրջաբույր –

Ծո´´ւխ կդառնա –

Անէությա´ն ծովի մեջ,

Անէությա´ն ծովի մեջ:

Ժայռաստերջ հողերի մեջ

Այգիների եղրևանին կըլնի մե´րկ,

Լո´´ւռ ու խեղճ,

Կփաթաթվի լուսնակարմիր բագիններին –

Սե´´վ բվեճ –

Ու կաղճատի ու կաղտոտի –

Հոգիների էրազներն ու անուրջները –

Գո´´ռ ու պերճ,

Ու չի´´ ըլնի արարչություն:

Տեղը կըլնի –

Մենակ վե˜րջ,

Մենակ վե˜րջ,

Մենակ վե´րջ:

45. Համարյա Չարենցի տողով

Ու օրերի ժա´´նգն ա իմ հուշերի վրա անգո´ւթ-անգութ չոքե:

Սպառվե´´լ ա մանկությանս շոգենավի ծխամարմին շոգին:

Մղձավանջ ու էրազ խառնվել են իրար,

Ու չե´մ կարում ջոկեմ հանգը ժամանակի,

Ու հեղձուկ ու տոթ ա – ստվերում ու շոգին:

Կառամատույցներում էլ ուղեկցող չկա´ –

Նո´´ւյնիսկ Վարդավառին:

Խռովել են արևները –

Անրջագույն հեքիաթների զորքի:

Ու զորություն չկա´ – վանք ու մատուռ գալու,

Որ մո´մ վառեմ գոնե – սուրբ ու մեղավորին,

Ու օրերի ժանգը ժա´´նտ ա ու անհոգի:

Ժամանակի վա´´րգն ա ապագայի վրա անգութ-անգութ չոքե:

Հուշիդ միակ մոմն է´լ մարեմ,

Ու խառնվեմ ժամազանգի ժանգին:

Մղձավանջ ու էրազ խառնվել են իրար,

Ու չե´ս կարում կոկես ցա´´վը հուշաժանգի:

Վերի´ն Ժամհար, ժա´´մն ա – սպասում եմ զանգիդ:

46. Անզոր թալիսմանը

Էսքանից հետո կմնաս տանը,

Թե կապականես սիրտդ ու հոգիդ

Բութ ու սեթևեթ մայթերի ախտով –

Էտի էլ արդեն – հեչ կարևոր չի:

Դե մնաս բարով: Մանր, առօրյա,

Սին բամբասանք ու հոգսի արանքում –

Նկարդ արդեն չի խանդավառում,

Ու քեզ չեմ հիշում արդեն օրերով:

Դու փոթորկվում ես մայրաքաղաքում,

Իսկ ես, բույսի պես,

Օրըս եմ մաշում տաղտուկ գավառում:

Ըսե´նց ա: Արդեն չի´ խանդավառում:

Արևն էլ արդեն է´ն արևը չի,

Էրազս դառել ա – գունատ ու պղտոր,

Ու հրեշտակները «Մեծն Արարչի» –

Էլ չե´ն զբաղվում բույսերի բախտով:

Ու սաղ ճամփեքն էլ –

Տանում են ուղիղ հուշաքարերի բանջարանոցը,

Ու բոլորովին կարևոր էլ չի – ճամփա ընգնելուց –

Կճարվի՞ հեչ մի բարի բախտ մաղթող:

Կհարատևի բույսերով լեցուն,

Համաշխարհային բորոտանոցը –

Մազաչափ անգամ էլ կարևոր չի:

Թեկուզ Բարձրյալը նորից բաց անի

Տիեզերական բրուտանոցը,

Գույն ու էրազի արհեստանոցում –

Սե´վը կդառնա ամեն ինչ հաղթող:

Դեն կշպրտես իմ թալիսմանը,

Թե կպահպանես ու կբոլորես հուշիդ դրախտով –

Մազաչա´´փ անգամ – էլ կարևոր չի:

Բայց էլի մեկ ա – հաջողությո´ւն քեզ:

Հաջողությո´ւն քեզ – ու մնաս բարով:

47. Յոթանասունամյա Կազանովան գինետանը

Ես ճի´շտ եմ ասում, ճի´շտ, Լեպորելլո: Շա´տ սիրուն կին էր:

Չէ, ի´նչ եմ ասում, Մադոննա´ն վկա. Սիրունը՝ է´ն չի:

Ասում ես՝ ո՞նց էր: Ոնց որ արևը խառնես ծաղկունքին,

Մի կին արարես, աչքերի տեղն էլ – հրաբուխ դնես:

Հենց է´տ տեսակ էր:

Ոնց որ նայեի ջահել օրերիս կապո˜ւտ երկնքին:

Եռսուն անգա՞մ եմ կրկնում արդեն: Թեկուզ տաս հազար:

Գինի´ լից, գինի´: Էտի –ւ գործըդ չի´:

Դու որկորային քու բախտին հասար:

Բայց դե – չէ´ր նայում, պատկերացնո՞ւմ ես, ընձի´˜ – չէ´´ր նայում.

Իմ նման մարդուն – ում դեմ թզուկ էր Դոն-Խուանն ինքը:

Դրան երևի ինչ-որ անբեղի մետաքսաթավիշ շորն էր հմայե:

Պատկերացնո՞ւմ ես, հենց գլխի ընգա,

Ոնց որ խավարե´ր էս սաղ երկինքը:

Էս թասն էլ խմենք – էթանք ըստեղից:

Հարցնում ես, թե ո՞ւր:

Ո՞ւր պտի էթանք:

Հասկանալի ա, որ ո´չ մանկատուն:

Տխո՞ւր: Ե՞ս: Տո չէ´:

Ի´նքս – տխուր չեմ:

Էտ կյա´նքն ա տխուր:

Դե վե´ր, վե´ր կենանք:

Վեր կենանք էթանք գերեզմանատուն:

Հարցնում ես, թե խի՞: Էթանք ու նայենք մեր ապագային:

Չէ, ի՞նչ եմ ասում. էթանք ու նայենք մեր հենց – ներկայի´ն:

Գիդե՞ս: Ի՞նչ գիդես: Դու ի՞նչ ես տեսե, որ ի´նչ իմանաս:

Է´խ, Լեպորելլո, էտ ի´նքս կարամ նայեմ ներկային:

Դո´ւ ինքդ էտի –տեսե´լ ես արդեն: Մենակ մի´ վարկյան:

Ծնվելուդ պահին: Մենա´կըս կէթամ:

Ասա թո նորից գինի´ բերեն քեզ: Ըստե´ կմնաս:

48. Ասուպային արցունքները առասպելի

Նորահնար, անմեղաշունչ աստեղային օվկիանոսում

Բոցամորուս դյուցազո´ւնն էր աճապարում աշխարհաքայլ,

Ու հեթանոս, զվարթախինդ ժամանակի ծովածոցում

Չէ´´ր նկատում Արուսյակին եթերափայլ:

Ու ծովածին Արուսյակը, բիլ հույսերով հրահոսուն,

Սրտատրոփ ունկնդիր էր անծայրածի´ր աստղադողին,

Ու վիթխարի լռության մեջ ամպ ու լուսին չէին խոսում –

Ուղեկցելով – բոցամորուս – Հարդագողին:

Ու հրավարս դյուցազունը հորիզոնում անէացավ,

Ու ծիրանի հուշը ձուլվեց աշխարհային աստղափոշուն:

Լուսաստղի ցնորական անուրջները էրազացան –

Օրը դառավ համաաշխա´րհ – մահաաշո´ւն:

Ու ողբում ա մա´հն անուրջի – Աստղը Լո˜ւս – խելակորո˜ւս,

Ու արցունքներն ասուպային՝ կաթկթում են լուսնաշողին.

– Անվերադարձ անէացավ դյուցազունը բոցամորուս,

Հավերժական հե´´տքը մնաց Հարդագողին:

49. Անեծքը մարգարեական

Մայրամուտին կտենաս մի կապուտ հիրիկ՝ անրջական,

Բայց կողք-կողքի – ինքը կըլնի հեռո˜ւ, հեռո˜ւ,

Ու անուրջդ մահակենդան – կբորբոքվի, թե բախտ չկա´,

Թե էկել ա հիրիկը, տե´ս, բայց դե հեռո˜ւ, հեռո˜ւ, հեռո˜ւ,

Թե ուրվական անուրջների ճահճամառում

Էրազի ծառ ու անտառը – արդեն ո´չ մի ընձյուղ չի տա,

Ու հատել ա էրազների բարակ առուն,

Ու հուշերիդ կրա´կն անթեղ – կմորմոքվի:

Ու կնայի հիրիկը քեզ, ու հայացքը ուղղահայաց –

Աչքերիդ մեջ կթափառի օտարական գարուններում –

Գարուններում օտարական – անծանոթ ու հեռո˜ւ, հեռո˜ւ,

Ու կանիծես հանկարծամահ տարիներդ անրջաղաց,

Ու չի ըլնի բախտիդ համար գոնե մի զեղչ կամ էլ՝ ներում,

Ու կտենաս – ո´նց ա կմախքն իրա էտ սո´ւր –

Սե´վ գերանդին տարուբերում –

Փականրբանցք տարիներում,

Արդեն մոտիկ, ու ո´չ հեռու, ու ո´չ հեռու,

Ու խելահեղ կմղկտաս, որ երգերդ օտարական –

Հիրիկներին էլ չեն հուզում, խանդավառում,

Ու անրջիդ սպիացած վե´րքը նորից կվերքոտվի:

Ու աշնանն է´լ, ու աշնանն է´լ,

Հիրիկները ձոն են կարդում գարուններին,

Ու ՊԱՏԱՆԻ´ մեղուների համերգներն են փառաբանում:

Էրեկների թախծանկար վերջաբանում

Նախկին ջահել մեղուների երգն ա մարում ու վերջանում:

50. Մուրացիկ հարբեցողը ռեստորանում

Հուշերի շիկացած ածուխն ա թշշում

Գավաթում խելագար գինու.

Զառամած կրքերն են օձի պես ֆշշում –

Գալարվո´ւմ, գլորվո´ւմ, ընգնո´ւմ:

Էլ բան չի´ մնում, էլ բան չի´ մնում –

Մենակ մուխ ու աղմուկ ու քրքիջ,

Էլ բան չի´ մնում, էլ բան չի´ մնում –

Մենակ ճիչ, աղաղակ ու խրխինջ:

Թանձր ծուխ ու ճոճվող, օրորվող պարողներ –

Զամբիկնե´ր, նժույգնե´ր, զամբիկնե´ր,

Տռփադեմ, տենդագար օրիորդներ, պարոններ –

Վայրենի, վավաշոտ թմբուկներ:

Մեն-մենա´կ թողիր, մեն-մենա´կ թողիր,

Ո´վ Փրկիչ,

Օրհնանքդ մի օր չկաթեց վերքերիս,

Ու էլ չե´մ ուզում բուրվառ ու մեռոն,

Ոչ էլ – Մկրտի´չ,

Հարություն չկա´ արդեն երգերիս,

Ու հիմնահատա´կ

Քարուքա´´նդ էղավ

Օվկիանո´ս հույսի

Լո´ւս եկեղեցիս:

Վերջացավ հեքիաթս, ու էլ չե´մ հորինում –

Էրազս հիվանդ ա վերջերս,

Ես լաց չե´մ ըլնում, ես լաց չե´մ ըլնում:

Ես լաց չե´մ ըլնում –

Էտ ծո´ւխն ա լցվում աչքերս:

51. Դառնություն ու կսկիծ

Ու այնուհանդերձ, ինչքա˜ն նման ա գարունն ինքն իրան,

Ու ինչքա˜ն տարբեր – շիրիմավորված է´ն գարուններից:

Ուր որ ա – նորից արև ու հալոցք, ծաղիկ ու տերև –

Աշխա´րհ կտիրեն:

Եղեգնուտները նորից կհրճվեն,

Նորից կուռճանան վարարմունքներից,

Կարոտած հողը պինդ կփաթաթվի սառը պողպատին,

Ու չի´ ուզենա – պոկ գա իր կուրծքը պատռող արորից,

Արևատոչոր եղինջը նորից – հուզախանդավառ կկպնի պատին,

Ու քարահագուստ սարերը նորից սիպտակ թիկնոցը դեն կշպրտեն,

Ու երամները էս մի անգամն է´լ – գարնանաժպիտ գալիք կավետեն:

Ծաղկած դեղձենին,

Անցյալ օրերի հուշամատյանը վերընթերցելով,

Աղոթք կկարդա իրա ծաղկունքին մոմ ու խունկ վառող

Սուրբ մեղուներին,

Անարատ ցողը մեռոնով կօծի մատղաշ դաղձերին,

Սևասարյակը հանդա˜րտ կքայլի սևաթույր ցելով,

Ծիծեռնակները կհանգրվանեն

Իրանց հարազատ, սե´վ ձեղուններին,

Ու տերևները – էս մի գարունն է´լ

Իրանց սնուցող բունը կպատեն:

Անցյալ օրերը – անմեղ, միամիտ, պարզ ու հպարտ են,

Ու մանկան մեղքը մեղսազերծ ա ու կարոտաթաթավ:

Թեև գարուններն անմեղսունակ ու անմեղապարտ են –

Օրերի խինդը – անմրմունջ լռեց, անշշունջ հատավ:

Ու այնուհանդերձ, ինչքա˜ն նման ա գարունն ինքն իրան,

Ու ինչքա˜ն տարբեր – է´ն գարուններից շիրիմավորված…

Անցած կիրակի, երբ մեր տուն էկա,

Շեմին ինձ մե´´կը չդիմավորեց:

52. Մղձավանջ

Ցուրտ ա ու լուսինն ա խռպոտ դողդողում –

Լալիս ա ամառը վաչկատուն:

Ջրերի ջղերն են սողսողում սև հողում:

Կատաղած ու չո´ր լուսնահաչ:

Տենդահար, զառանցող, հոգնատանջ –

Գարունը – հարկատու,

Ամառը – վաչկատուն –

Տա´´սը բյուր, մի´´ միլիարդ չար կատու:

Էրազիս – սևագորշ, կիսաքանդ մի տաճար,

Ու անձեն պատարագ – հուսաբեկ:

Արևը – հոգնաբեկ ու հիվանդ լուսաջահ,

Երկնքում – զառանցող լուսախաչ – կիսաթեք:

Փայփայե´ք, հագցրե´ք, փաթաթե´ք,

Սառցացող մատները շոշափե´ք,

Խա´´չ հանեք էս Գնդի էրեսին:

Ործկացող հրաբուխ հրաշեկ –

Ու հե´ս ա – դագաղը բերեցին…

Հեղե´ղն ա սար ու ձոր ողողում:

Երկնքում խելագար ցայգերգի

Քրքրված ծվեններն են լողում –

Հալո´ւմ ա կորուսյալ գարունների չուն:

Սարսուռ ու սարսա´´փ ա երկյուղի ջրհորում:

Լուսինը – չար ու շեկ, սողացող մի մրջյուն,

Անհեթեթ-ինքնասպան մի ողջույն:

Տենդահար, զառանցող, հոգնատանջ –

Կատաղած ու չո´ր լուսնահաչ:

Գարունը – հարկատու,

Ամառը – վաչկատուն –

Տա´´սը բյուր, մի´´ միլիարդ չար կատու:

53. Պատերազմ ու էկոլոգիա

Փողոցների վտառները միանում են

դժկամ տոթին,

Ու ոռնում ա տարին սարդանման

Ու խառնվում սառցասարսուռ սղոցների

գուժկան բոթին –

Ու մեռնում ա սե´րը անխարդավան:

Գալարվում ա ջղագրգիռ էրազների

ժանգոտ գոտին –

Գարո´ւն ըլներ, գարո´ւն ըլներ հմի –

Քաղաքների ծծմբահոտ կաթսաներից

հելավ ոտի –

Համայնավար լեղին ժահրաժանի:

Դառնաերկինք գիշերները ըսփռվում են

պագշոտ հովտին –

Կարոտները՝ սուր-սո´ւր, սվի´ն, եղա´ն:

Աղասյունը արձանաձեն աղերսում ա

պոռնիկ Ղովտին –

Գարունները ծվեն-ծվեն էղան:

Դառնալեղի, դառնալեղի քաղցկե´ղ –

էս աշխարհի պորտին:

Անհենակե˜տ, անտո˜ւն, անտե˜ր, տնա˜նկ:

Թո վարդերը ժառանգություն մնան –

լորձունքամաշկ գորտին:

Վեր կաց իջնե´նք էս կանգառում:

Իջնե´նք մնանք:

54. Դարձ ի շրջանս իւր

Դու ապրում ես է´ս աշխարհում, քու է´ս տան մեջ կավաշեն,

Դե ուրեմը` դո´ւ որոշի չար ու բարին, տնա´շեն:

Ֆիրդուսի

Արևը էսօր էնքա´ն ա կարմիր,

Երկինքը էնքա´´ն ու էնքա´ն արուն ա թափում,

Որ արար աշխարհը դառել ա – արընոտ մարմին,

Որ Տերը նայում ա ու սարսափում,

Որ ծառ ու տերև – քա´ր են ու սարսուռ –

Ու չե´´ն սոսափում:

Ու անցել ա Զատիկ ու անցե Վարդավառ,

Ու զարթնել ա Նեռը ու էլ չի´ մրափում,

Խուժում ա կենտրոն – լցվում ա գավառ,

Պարուրված ժանտահոտ արընով –

Կանանչ ու հրավառ,

Խժռո´ւմ ա, գռփո´ւմ ու թրատո´ւմ:

Ջնջված ա արդեն ամե´ն զարդանախշ,

Ու տեղը չոր գիծ ա –

Սուրսայր ու շեշտակի,

Լուսերը մեռած են ու համ էլ հրախաշ,

Ու էլ ոչ մի մարդ չի´ հավատում օծյալ հրեշտակին,

Ու մոմ է´լ չի վառում իրա –

Հավատի հիշատակին:

Ու ամբոխվել են մեկերը զինավառ,

Ու դառե վիթխարի բանակ,

Ու արդեն չե´ն լսում ո´չ մեկին,

Ու արդեն չկա´ ժամանակ,

Որ մոմ վառեն –

Վարդավառին կամ Զատիկին:

Ու արդեն չե´ն լսի ո´չ մեկին:

Չե´ն լսի ու հենց իրա´նք կարարեն –

Առաքյալ ու մարգարե,

Որ սրա´նք,

Որ հենց էս նորարար առաքյալ ու մարգարեն,

Հենց սրա´նք կայնեն մեկերի ղեկին,

Որ սրա´նք աշխարհի պատռված արգանդը կարեն,

Որ սրա´նք նոր սուրբ ու նո´ր աստված նկարեն:

Ու թե որ հանգարծ մեջտեղ գա իսկական մարգարե,

Ու ցույց տա Ավետյաց երկրի ուղին,

Կհեգնե´ն իրան, կանարգե´ն ու կքարե´ն,

Կխաչեն ու խաչի´ն կկարեն,

Ու հլը կասեն, որ իրանք ճի´շտ են,

Որ իրանք խելոք ու իմաստուն ու արդար են:

Ու ձեն չի´ հանի,

Սո´ւս կանի,

Կմնա անծպտուն –

Իսկական մարգարեն:

Կմնա անծպտուն, որ մեկերն իրան չքարեն,

Որ իրան չխաչեն ու խաչին չկարեն,

Ու ծնունդ ու որդին իսկական Սինայի,

Սուսուփուս ու արցունքն աչքերին կնայի,

Թե ոնց են մարգարեներն ինքնակոչ

Մեկերին շոյում ու շողոմ համբուրում,

Ու ոնց են մեկերին

Սինայի Սուրբ սարը տանում,

Որ ընդե իրանց օծեն ու արարեն –

Հրեշտակահամբարու*:

Էտ օրը˜… արևը կարմիր կդառնա նորից:

Երկինքը կթափի ահավոր արուն,

Ախպերը կվախենա ախպորից,

Առյուծը նորից կդառնա կորյուն,

Երկիրը նորից ու նորից կզրկվի շորերից,

Ու ամմե˜ն-ամմե´ն ինչ կսկսվի նորից:

–––––

*Համբարու – չար ոգի, ճիվաղ

55. Արծաթե ու կաթե փաթիլը թեթև

Ու համ էլ – փաթիլը – փխրուն ու թեթև…

Բարալիկ ասեղներ, բյուրեղներ նրբաթև –

Կաթնագույն հեքիաթի շղարշով զարդարած,

Երկնային մեղեդի – շուլալած ու շարած,

Թափանցիկ, արծաթե –

Ու համ էլ – կաթե:

Ու ո՞ւր ա էն հրաշք զնդանը երկնային,

Երկնքում էս գիշեր

Ի՞նչ տեսակ հրաշք քարտաշներ կային,

Կամ ո՞վ ա մոգական դարբինն էն,

Կամ էլ էն –

Ո՞ր մուրճն ու քուրան են արարե –

Արծաթե հրաշքն էս,

Կամ ո՞վ ա ըսենց կախարդե –

Բայց հե´ս ա փաթիլը,

Փխրո´ւն ու թեթև:

Ու հե´ս ա –

Արևի հրաթև թաթերը կպան,

Մահացան բյուրեղ ու ասեղ,

Ու դառան կաթիլ – արծաթե ու կաթե,

Ու մե´կը չի´ ասում մահախոսական,

Ու մե´կը, ո´չ մեկը –

Փաթիլի տնքոցը չի լսե:

56. Էս հնգօրյա աշխարհում

Ոչ հավատ եմ քու մեջ տենո˜ւմ, ոչ բանական միտք անմահ,

Ամանչում եմ ես քու տեղակ, ո˜վ Արարիչ երկնագահ:

Ֆիրդուսի

Որ կաս – մեզ ի՞նչ ես արե – էս հնգօրյա աշխարհում,

Մենակ ցավ ես արարե, մենակ մրմուռ ես շարում:

Ամե´ն սարքածըդ ա ծուռ – էս հնգօրյա աշխարհում,

Փակել ես սաղ ելք ու դուռ, մարդ բալնիք էլ չի ճարում:

Ո՞ւմ ցավ ու դարդը բուժիր–էս հնգօրյա աշխարհում,

Զոռըդ տվել ես ուժիտ – խեղճերին ես չարչարում:

Բա զորավոր անմահը – էս հնգօրյա աշխարհում,

Ոչ մի անգամ չիմանա՞, թե խի՞ ա սաղ փչանում:

Հես ա, էլ բան չմնաց – էս հնգօրյա աշխարհում,

Բա ըտենց էլ չիմանա՞ս, որ հե´չ բան չես բաշարում:

57. Գարունը կանանչ կտավի ներքո -1988

Գարունը գունատ ա ու վտիտ:

Տտիպ ա համը արևի:

Գորշ ձունը, վհատ ու անքթիթ,

Նայում ա արևի բառերին –

Նայում ա, բայց ախր –

Չի´ տենում դրանք երևի:

Լուսինը փախել ա երկնքից

Ու մերվե կանա´նչ կտավին:

Ի՞նչ մնաց արևի երկունքից.

Բա´´ն չկա – ո´չ մի բան տակավին:

Անուրջը,

Արևի վկան,

Կամուրջ ա կավի –

Մի բարակ մկան:

Կարիճը դառել ա հրեշտակ

Ու լռվե երկնքի կոկորդում:

Կավիճե մի բախտ – խաչի տակ,

Ու էրազ – թոքախտ հիշատակ:

Կեչի´ն ա կանանչը մկրտում:

Վիշապը ոռնում ու զկրտում –

Արուն ա թքում ու հոխորտում,

Ու չկա վերջին դատաստան –

Հայաստա˜ն,

Հայաստա˜ն,

Հայաստա´ն…

Գարունը վախճանվեց

Ու գնաց ամառվա հետևից:

Բարուրը – ո´խ ծնեց:

Կարմի´ր ա կաթում կանանչ կտավից:

58. Ես գիդեմ

Հետո՞ ինչ: Տո, թեկուզ հարո´ւր մարգարե:

Չե՞ն սիրում: Թո քարե´ն, թո քարե´ն:

Ամե´ն ինչ – բվեճի կռինչ:

Լուսերը, ես գիդեմ, տկա´ր են:

Աշխարhի մեղքերը, ես գիդե´մ,

Կբերեն – հենց ընձի´ կկարեն:

Ողջույնի ժամանակ չմնաց:

Ապագան – անհեթեթ մարգարե,

Անանուն, անունակ, անիմաց:

Քեզ ինչ կա, կթողես ու կէթաս:

Հետո՞ ինչ: Օրերը չիմանան – կմնան:

Մնալը – ահավոր մի կարիճ,

Մնացիր – կիմանա´ս:

Ինչքա՞ն են համբերե, մինչև գան –

Ու դնեն հինգ միլիարդ վերջակետ:

Արծաթը արո´ւյր ա, ցի´նկ, մանգա´ն,

Ողջունդ – հենց մենակ չակե´րտ:

Տո, կգա´ն: Հետո՞ ինչ: Թո գա´ն:

Դրվե´լ ա արդեն հի´նգ միլիարդ վերջակետ:

Ես գիդե´մ, լա´վ գիդեմ,

Օրերն է´լ կդառնան դժոխքին աշակերտ:

Չե´ս մնա – կէթա´ս:

Հետո՞ ինչ: Աշխարհը կմնա քնած,

Անկյունում – մի բահ,

Մի մանգաղ ու մի թաս:

Չակերտից ո´չ մի բան չմնաց:

Երբ կայիր, (ես գիդե´մ, էլ չկա´ս),

Երբ կայիր,

Գիդեի, թե չկա´ վերջակետ:

Իսկ հմի –

Վերջակե˜տ,

Վերջակե˜տ,

Վերջակե´տ:

59. Ի՞նչ տարբերություն

Արևը հմի դեղին թզուկ աստղ ա:

Թե որ էտի մի օր պայթի,

Կդառնա կարմիր հսկա,

ու իրանից էնքան լուս ու ուրիշ բան կժայթքի,

որ Երկրի վրայի կյանքը լրիվ կմեռնի,

ու հետո էլ Արևը կմեռնի

ու կդառնա սիպտակ թզուկ:

Կմեռնի´:

Ու մնաց մենակ աղոթքի´ ժամանակ:

Մեն-մի պատարագ,

Մի սաղմոս, մի երգ ու մի շարական,

Կարո´ղ ա մի իղձ՝ սուրբ, նվիրական,

Բայց մե´կը: Շողերը կգա´ն:

Ու ո՞վ իմանա, թե ինչքան մնաց,

Արևի ճակտին վաղո˜ւց ա գրած:

Կա՞, արդյոք, գոնե մի´ բան իրական –

Իմաստ կա՞:

Կգան շողերը – վա´ղն ու էրե´կը,

Երկի´նքը հալող հրե´ շողերը:

Ասում են՝ կգա´ն: Երևի´ կգան:

Թե որ ըտենց ա´, ու էտ ժամանակ՝

Ծառ ու կարիճի ու կամ էլ իմ մեջ –

Ի՞նչ տարբերություն:

Բայց վերջին անգամ՝

Մի սաղմոս, մի երգ ու մի շարական

Ու կամ պատարագ:

Ու համբերություն:

Ի՞նչ տարբերություն:

60. Կեռմաններ

(Հրաչին, բայց ո՞ր)

Հետո ի՞նչ…

Քարի տակ – մի կարիճ,

Մի թռչուն, մի սողուն, մի գազան,

Խարխուլ խրճիթի մրոտված դռան մի ճռինչ,

Մոռացված պատկերներ զանազան,

Բվեճի մի կռինչ,

Հետո՞ ինչ:

Հետո՞ ինչ–

Նաիրյան մի տաճար,

Ծերացած, կորացած մի գրիչ –

Ապագա դարերին հլը որ անհայտ մի հանճար,

Նաիրյան բառերի արարիչ.

Քարուքանդ մի կաճառ:

Հետո՞ ինչ:

Բաղձանքից մինչև տրտմություն –

Կա մենակ մի քանի միջակետ,

Ու անվե˜րջ, ան+վե´´րջ պարտության

Մի քանի հսկա պետություն,

Ու անհայտ, անմեկին մի չակերտ:

Հետո՞ ինչ…

Կայծակը –

Կարա´ր շառաչեր:

Մարե´լ ա օրերի շառաչը –

Էդ մենակ՝ առա´ջ էր:

Ո՞ւր թեքեց

Իր ճամփեն

Հրաչը…

61. Ֆիջին

Դժնի տարտարոս: Բվեճ ու կարիճ:

Ոռնում են բառերը բարբարոս:

Կանանչը դառել ա քար ու խիճ:

Չասեմ էլ – հո մի օր կիմանաս –

Ծծմբե խավարի սև ոգուն դիմադիր –

Հենց դո´ւ կաս, հենց դո´ւ կաս, հենց դո´ւ կաս:

Էլ հեչ մի անգամ – չթողա´ս ու չէթաս:

Էրազիս Ֆիջին էր – հեռավոր ու անհաս:

Կորալյան կղզիներ, նա´վ ու առագաստ,

Կոկոսյան արմավներ, բանան, անանաս…

Ո´վ Ֆի´ջի, ավետյա´ց դու երկիր…

Իղձ ու բաղձանքի էդ երկրում – չկայի´ր:

Էլ չէթաս:

Երբ չկաս –

Դրա´խտն էլ, Ֆի´ջին էլ

Դառնում են դժնի տարտարո´ս:

Չէթա´ս, ասում եմ:

Էլ հեչ մի անգամ - չթողա´ս ու չէթաս:

62. Գարո´ւն էր

Դե ասա´, արևը խի՞ ա տաքացնում.

Խի՞ ա սառուցը սառըցնում:

Հա էլ թա´ց են էղե ծովի ջրերը:

Քու համար – տկլոր եմ: Տարե´լ են լուսերը:

Ասում ես – իմ համար չկա´ սրբություն,

Որ ընձի –

Պտի վառե´ն, քցեն գեհե´նը:

Որ ամառվա մեջ չկա նրբություն:

Ես գիդեմ:

Գարունը ընձի գերե´լ էր:

Դժվա՞ր ա – սպանես մի ջորի կամ մի ձի:

Չորս յանը – սա´ղ էլ մեռել են: Ես էլ եմ մեռել:

Դիա´կ եմ կենդանի մի անձի:

Ես գիդե´մ:

Գելերը մի գելի կերե´լ են:

Նախնական բուլյոնի ո՞ր բջջից,

Ո՞ր մեկից էր բուսե մեր սերը:

Էս կեղտոտ աշխարհի ո՞ր բջից –

Վատն եմ ես,

Որ ջնջում ես հույսերս:

Գարուն էր:

Հա´մր էին գետի պղտոր ջրերը:

Ամպերը երկնքում գրում էին. «Ոչ»:

Քամին քրքրում էր փոշու ջղերը:

Ես գիդե´մ –

Սառո´ւց էր կապե աշխարհը ամբողջ:

63. Սառցանախշեր – լուսամուտի շուշեքին

Իրեք լուսամուտ, տասնութը շուշա –

Ու հլը մի տես, թե ոնց ա նախշե´ …

Ու թե բյուրեղյա հեքիաթը կաթե

Պտի տևեր հենց մի´ քանի վարկյան,

կամ մի քանի ժամ – արժե՞ր, որ Տերը…

հելներ ու էսքան չարչարանք քաշեր…

Ու ի՞նչ խորհուրդ կա կատարյալի մեջ րոպեական,

Ու առհասարակ, գոնե հեչ մի տեղ խորհուրդ-իմաստ կաաա՞:

Գուցե՞ իմաստը դժոխայինի ու չարի´ մեջ ա –

Կամ էլ տգեղի´ – ժահրոտ, այլանդակ:

Շուշեքի վրա, կամ ուրիշ մի տեղ,

Ով ի´նչ էլ գրի, կամ էլ նկարի,

Օրինակ, ասենք, Մեծն Արարչի գերդիֆերենցիալ,

Կատարելագույն մի հավասարում,

Իբր գուշակող կյանքն ամեն վարկյան, կամ էլ ամեն ժամ –

Մեկ ա, ըլնելիք ուղին աշխարհի կամ էլ հյուլեի –

Չի´ ուղղագծի կամ էլ երկարի,

Ու չի հայտնվի խորհուրդ կամ իմաստ

Վիթխարածավալ տիեզերական էս ավազանում:

Ու ժա´նտը, ժպիրհ ու ժահրածնունդ, կամ էլ դըժընդակ,

Իրա մեջն ունի իմաստ ու խորհուրդ

Մենակ է´ն չափով ու մենակ էնքա´ն,

Ինչքան վսեմը կատարելագույն – ու մենակ էսքա´ն:

Ո՞ր մեկս կարա

Ասի, թե ի՞նչ ա իմաստը ինքնի´ն,

Կամ իմաստ ունի՞ ի´նքը, իմա´ստը,

Կամ թե ի՞նչ բան ա ի´նքը, խորհո´ւրդը,

Կամ խորհըրդի մեջ կա՞ ըսկի խորհուրդ:

Բայց մեկ ա, էսօր, լո´ւռ ու անմռունչ,

Դեմս են էլի՝ իրեք լուսամուտ, տասնութը շուշա,

Ու վրեքը` նախշ, անթիվ ու անվերջ,

Միաձո˜ւյլ, կաթե˜, անվերծանելի˜,

Ասես, Արարիչն ի´նքն ա մոլորվե

Խորհուրդ-իմաստի առեղծվածի մեջ:

64. Ախր խի՞ գնացիր

Գնացիր մի´ վարկյանով –

Տևեց – հարո´ւր հազար դար:

Էս անձրևն էլ – ամեն օր,

Տարվա վախտը – անարդար՝

Հա´ գարո´ւն ու հա´ գարո´ւն –

Ու պարտքե´րս – հին ու նոր:

Ասիր – կգաս նոր տարուն:

Կարող ա՝ գաս, բայց դե ե՞րբ,

Ի՞նչ պայմանով, ինչքանո՞վ:

Մի բան անեմ, ամեն կերպ,

Պարտքերս տամ – հին ու նոր:

Եղանակը անարդար,

Էս անձրևն էլ – ամեն օր –

Մնաց ուղի´ղ հազզա´ր դար

Մինչև ձո´ւն ու ամանոր:

ԱՌ ՈՐԴԻ ԵՒ ՀԱՅՐ ԻՒՐԵԱՆՑ

(Աստվածային ողբերգություն)1

65. Առ որդի իւր

Since you are tortured on a rack of time compressing…

John Boyd

18.07.1999

Որ չըպըխտորես էյության անմեղ ախպուրը վըճիտ –

Գյուլլելու եմ քեզ՝ հոքիս, էսի´ ա օրհնանքըս վերչին,

Չե´մ թողնի մըտնես՝ ո´շ պալատ, ո´շ խըրճիթ,

Թո´ւյն եմ խառնելու նեկտարիտ փարչին:

Հլը է´ն վախտ էր Օսն2 ասում, երփ ծպտուն էլ չըկար.

«Հոռացողը կխաչվի, թե կողի ընգավ երկար,

Որ թե էկող ըլներ՝ առանց խաչելո´ւ էլ կըգար»:

Կանչո´ւմ էյի ամեն օր, ախըր խի՞ չէկար:

Ասում էյի´, չէ՞. «Մի´ հավատա ամբոխի բառաչին,

Վոր ասուպային խումարըդ անցավ՝ կդառնաս տըկար» –

Ասում էյիիի˜ – «Յերո´րթն3 էլ կմերվի Ծիր-Կաթնի անլըռելի հառաչին»:

Ասո´ւմ էյի: Ասում ու … կանչո´ւմ ամեն օր: Բայց է´լի չէկար:

Լավը չի´ մընում լավ, չարը՝ չար, ու չըկա´ միչին:

Զուգահե´ռն էլ ա խաչվելու, թե գընաց երգար,

Աշկը մենակ անճա´րը4 կըդընգի աղքատի քրչին –

Կանչո´ւմ էյի ամեն օր, ախր խի՞ չէկար:

Ու էս ի՞նչ օրը քըցիր խարխափող խեղճին.

Խելագար ու քյոռ ու քյառ – էթում են – մոլոր ու կամկար,

Մըրմընջում, զառանցում, ճակատները խըփում քըրչին5

Աշկները – քու գալուն կամ Յերորթի վերչին –

Ու կանչում ու ճըչում ամեն օր, որ էլի´ չէկար:

Շընչահեղձ Յերորթի ուսին՝ կապտած ու դիյակ մի Լուսին:

Բա Աքիլեսը ձեռը կըքըցե՞ր ուրիշի հարճին:

Ժայռին Խաչածը6 լա´վ գիդեր – կմնան էլի արևի´ հույսին –

Բա դո՞ւ, դո՞ւ ախըր…

Թույնըդ խի՞ խառնիր էտ զուլա´լ ջրի փարչին:

Անցավ արթեն –

Ասուպային խումարըս անցավ ու յե´ս էլ եմ դառնում տկար,

Հես ա՝ այ, քիշ մնաց – մերվում եմ պարուրաձև պոչին7.

Զուգահեռն է’ 8 խաչվեց, որտեվ էլ արթեն՝ տե´ղ չկար,

Ու ականջ դընող չէղավ – ճշմարիտ ու անպաճույճ կոչին:

Հոքնել եմ կանչելուց: Հալ – չըկա´ էլ: Բայց ախըր խի՞ չէկար:

–––––

1. էս ոտանավորը լրիվ Էրևանի բարբառի արտասանության ուղղագրությունով ա գրած:

2. Օսն… – այսինքը, Նախաօցը՝ Լյուցիֆերը:

3. Յերո´րթն – Արևից հաշված՝ յերորդ մոլորակը Յերկիրն ա:

4. անճարը – մարդկության բոլոր խոշոր քարոզիչների վերջին միտքը անթիվ ու անհամար խեղճ ու ախքատ միամիտին խուզելն ա էղել:

5. Մրմնջում … – աղոթելու ձևերն են:

6 Ժայռին Խաչածը – Պրոմեթևսը:

7 Մեր Գալակտիկան պարուրաձև պոչ ունի:

8 է’ – էլ:

66. Առ հայր իւր

–...Է´ղի, Է´ղի, ղամա սաբաքթանի?

(որ թարգմանի. «Աստուա´ծ իմ, Աստուա´ծ իմ, ընդէ՞ր թողեր զիս»:

Մատթէոս, Ժե; 32)

Օրհնանքդ հո օրհնանք չէր, անե´ծք էր՝ բացեիբաց,

Ու նույնիսկ էտ քոսոտ խրճիթն էլ – աչքիդ շա´տ էրևաց,

Ու ամեն ինչ… հարամ ու քանդուքարափ արիր,

Ո´չ ծխնի թողիր, ո´չ շառնիր,

Հարամ արիր, հարա´մ – ապագա ու ապառնի,

Հո մենակ նեկտարի՞ն չէր, որ թույնըդ խառնիր:

Է˜: Ի՞նչ ասեմ ախըր՝ ըտենց բաներ անողին –

Բաց ու արձակ դաշտերի օձն է´լ չի կծում ջուր խմողին:

Դարդըդ 3-րդն էր մենակ, որ հանկարծ ծուռ ճամփով չէթա:

Ընձի´, ընձի´ չթողայիր դե:

Բռնե´իր, կապե´իր, քցեի´ր վերևները մի սենյակ,

Տենում էիր չէ՞, որ կամաց-կամաց էթում եմ Գողգոթա:

Մեղավորը դու´ ես: Խի՞ ընձի թողիր մեն-մենակ:

Թո է´ն գլխից էլ – ինքս ընձի´ մնայի:

Դու՞ չէիր, որ էկար ու ասիր, թե –

– Վերջը, տե´ս, քեզ քթա:– Հետո՞ ինչ, որ քթար:

Ո´ր մեկն ասեմ, է´հ: Ի˜նչ էլ որ ասեմ, մեկ ա,

Դու հա է´լ հավան ես մենակ քո´ւ արածին:

Արածդ էլ` մենակ ո´խ ու թշնամա´նք ու քե´ն:

Որ մե´ռնեմ էլ՝ ուզածս ո՞վ կըտա,

Կամ մեր պեսերից էտ ո՞վ ա,

Որ ծնված օրվանից – հերո´ս ա կամ տիտան:

Մեր պեսին՝ ո´չ լետենանտ են տալի, ո´չ կապիտան,

Ու ո´չ էլ գեներալ ու թթվածին –

Մենակ սալդա´թ, ամոնիա´կ ու մեթան:

Ասում ես. «Մեղք են», ասում ես. «3-րդին գթա»,

Բայց 3-րդն ընձի գթա՞ց, որ ես էլ՝ իրան գթամ:

3-րդի հերն է´լ անիծած – մե´կը չկա´, որ ընձի´ գթա,

Ու համ էլ՝ Ժայռին Խաչածը – գթաց մի անգամ,

Բայց դու գթացի՞ր իրան:

Լուսաբերն էլ ուզեց դառնա կապիտան –

Ու ի՞նչ արիր իրան:

Բա կբռնեն ու հույսերի գանգին էտ ձև կտա՞ն:

Ասում ես. «Դու´ ես մեղավոր»: Տո, խի՞ եմ մեղավոր:

Սրանց կարա՝ արուն-արցունք լացըցնի –

Պողպատե կամ կավե ամեն մի անբեղ ու բեղավոր,

Ու միլիոնից մեկն ա, որ – քյոռ ու քյառ չի ծնվում:

Աքիլեսը ձեռ չէր պարզի, գիդեմ:

Աքիլեսներին՝ կրակի´ մեջ են կոփում ու սնում,

Ու զուգահեռն էլ – խաչված ա էղե է´ն գլխից

Ու հա´ էլ ըտենց – խաչված ա էթում:

Բայց ու՞ր էր էտ անտեր կրակից –

Խեղճ ու կրակ Նազարեթում:

Ժայռին Խաչածը, պարզ բան ա, գիդե´ր:

Ու քեզ էլ գիդեր: Բայց ախր, ի՞նքն էր զորավոր,

Թե դո՞ւ էիր ավելի զորավոր –

Դրանց խի՞ էիր թողե անկրակ ու որփևեր,

Կամ խի՞ թողիր, որ նորից մնան մենակ արևի´ հույսին:

Ու համ էլ՝ խնձորով Պարիսի,

Խի՞ կռվըցըրիր Հերային ու Արուսին,

Ու իրար վրա քսի տվիր՝ Աթենասին ու Արեսին:

Դու հա´ էլ – տեր ես կայնե՝ մարդագել ու ստահակին:

Բա մա՞րդ էլ բռնի ու մատաղ անի՝ իրա հարազատ տղու՞ն:

Թասի միջինը հո՝ քո´ւ լցածն էր – լեղի ու թույն ու աղո´ւ:

Ու Տե´ր մեր, որ տեր չէ´իր կայնելու,

Խի՞ բռնիր ու բըստրիր էտ առաջի ձուն,

Ու դու՞ չէիր, որ վեկալար ու ըստիպիր բիձուն,

Որ տանի ու մատաղ անի Սահակին:

Ասում ես. «Ականջ դնող չէղավ – ճշմարիտ ու անպաճուճ կոչին»:

Կոչըդ մենակ էն չէ՞ր որ

Սուրըդ ահավոր –

Ճոճես ու գոռգոռաս ու անընդհատ գոչես,

Որ, – Չպըդի ունենաք ուրիշ ո´չ մի նպատակ, –

Որ, – Թեկուզ նահատակ,

– Հանգարծ ընենց չըլնի՞, որ ուրիշի հետևից էթաք, –

Որ, – Մենակ ու մենակ՝ ի´մ հետևից էկեք,

– Ու ճամփեքդ չթեքեք, –

Որ, – Մենակ ի´մ ախպուր ու ջրհորի մեջ չթքեք, –

Ու որ մենակ դո´ւ ես ամենազոր ու անհատակ:

Էրկու հսկա քաղաք, համարյա մի երկիր,

Մինչև էգ ու որձով – սաղ է´լ պոռնիկ չդառան –

Աչքիցդ չընգան:

Բայց ախըր՝ որ ամենազոր էիր, եզակի ու ընտիր,

Հեն ա՝ չթողայիր, որ ըտենց դառնան,

Ու համ էլ խի՞ քարաղի սուն սարքիր

Պոռնիկ Ղովտի խեղճ կընգան:

Գնացե նստել ես – եսիմ ո՞ր ջըհանդամի ծերին1

Ու հըմի էլ ասում ես թե – Չեմ խառնվելու ձեր գործերին: –

Է´ն գլխից հանգիստ թողայիր սաղին –

Գող ու անմեղին, քյաչալ ու կաղին,

Աղջիկ ու տղուն, ջահել ու բիձուն –

Ու թե քունը չէր էն առաջի ձուն,

Թո ամեն ինչ – ինքն իրան մնար,

Թո ինքն իրա´ն – ծիլ տար ու շատանար:

Է˜: Ավելի լավ ա՝ ո´չ ես, ոչ դու´ – մեղավոր ման չգանք:

3-րդը, մեկ ա, միտք չունի մնալու մեր հույսին:

Ու հենց է´ն օրվանից, երբ բըստրիր աշխարհն էս արար,

Ես ու դու – ո´չ մի անքամ չհասանք իրար,

Ու 3-րդին – ո´չ մի անքամ վախտին մոտ չէկանք –

Արժե´նք էրկուսըս էլ՝ մեկըս մյուսին:

Էթում ե˜մ ու էլ հետ չե´´մ գալու –

Ինչքան էլ հակառակը տարածես:

Է´ն գլխից էլ գիդեիր, որ չես ներելու –

Ու չե´´ս հավանելու արածըս:

Խի՞, քու՞ գրածը չէ՞ր որ –

Չքըթածըս – ծնվելուցս առա´ջ եմ կորցնելու

Ու որ պարուրաձև պոչումն էլ –

Չե´մ քըթնի կորցրածըս,

Ու որ էս մոմենտին –

Մի կաթիլ էլ՝ հավես չի´ ըլնելու՝ ներում խնդրելու,

Ու որ՝ հենց էսքա´նն էր կարեցածըս:

Բայց ախր ընձի խի՞ թողիր մեն-մենակ:

––––––––

1. Հին աստվածները ապրում էին մարդկանց մեջ, մոտիկ էին իրանց. հույներինը՝ Օլիմպոսի գագաթին, հրեաներինը՝ Տիգրիս-Եփրատի ավազանում ևն: Ու աստվածներն անընդհատ խառնվում էին մարդկանց գործերին: Ինչքան գիտությունը զարգացավ, էնքան աստվածները մարդկանցից հեռացան:

67. Աստվածային շփոթ

Մեկը մի անգամ հարց տար Արարչին,–

– Խի՞ մահ խառնեցիր Ադամի շնչին:

– Թե կատարյալ ե˜նք, բա խի՞ ենք մեռնում,

– Թե կատարյալ չենք, ո˜՞վ ա փինաչին:

Օմար Խայամ

Գեհոն1 գետի ափով, բացած կուրծքը մազոտ,

Ալեկոծ ու թափով – Տե´րն էր քայլում:

Տիրոջ հզոր գանգին, ոնց որ կանանչ մազութ,

Կաթի˜լ-կաթի˜լ – սուրբ քրտինքն էր փայլում:

– Հըլը մի տե´ս, մի տե´ս, սրանք էս ի˜նչ արին,

– Էս մի թաբուն2 անցան՝ համը տեսան՝ չար ու բարու2,–

Մրմնջաց Տերն ու սու´րբ գանգով կասկած անցավ,–

– Ըստե մնա˜ն, ձեռ կըքցեն արդեն … կենա´ց ծառին3,

– Մնան, վայ թե վերջը ըլնի արուն,

– Անմահացան ու չարացան, վարյանտ չկա,

– Ուրե´մն աստվածացան:

Ու Տերն աջով շոյեց կուրծքը մազոտ,

Ու դրախտի դուռը քացով բացեց:

Դըսում – ազոտ, շըմոլ, ծըծըմբահոտ,

Քրտինք4, ծննդացավ4, բորբոս ու ցեց:

Ու տազ արած, մարդ ու կնիկ,

Մի հողածին, մի կողածին,

Անփաստաթուղթ ու անկնիք,

Կամաց-կամաց դուս սողացին:

Բաց թողալով՝ մի քիչ շըմոլ, մի քիչ ազոտ,

Ու շոյելով (աստվածածին ու ինքնածին)

Մի քիչ քրտնած՝ կուրծքը մազոտ,

Արարիչը, թեթևացած, ասեց Օձին,

– Գեհոն գետի ափին … խաղաղությո´ւն հաստատեցի:

––––––

1. Գեհոն – դրախտի չորս գետից (Տիգրիսից, Եփրատից, Փիսոնից) մեկը, երևի՝ Արաքսը):

2. թաբու-թոբա – մոգական արգե՞լք: (Էս թոբա-ն կա Մալիշկայի խոսվածքում):

3. Հին հրեաների դրախտում յանի էրկու կարևոր ծառ կար. մեկից ուտեիր` չարն ու բարին իրարից կտարբերեիր, մյուսից ուտեիր` կանմահանայիր: 1-ը իմացության, իսկ 2-րդը` կենաց ծառն էր:

4. Աստվածը, դրախտից վռնդելուց, Ադամին ասեց. «Հացդ քրտինքով վաստակես», Եվային էլ, թե՝ «Ցավով ծնես»:

68. Ղումարբազը

If but some vengeful god would call to me…

Thomas Hardy

Ու թե հանգարծ մի օր

Քեն քշող հրեղեն մի երկնավոր

Ցած իջնի ու խնդա, թե.

–Խաբա՞ր ես, որ երբ ցավերը քեզ

Մրրկում են1 ու դաղում2,

Ամեն ցավ ու դարդըդ իմ համար

Քե´ֆ ա փառավոր,

Թե,–խաբա՞ր ես, որ

Երբ էրա´զըդ ես տանում ու թաղում,

Ատելությանըս հարսնիքն ա էտի,

Ու էտ վախտ

Հոգիս երգում ա, պարում ու – խաղում:–

Այ, թե որ էտի գա ու էս ձև խնդա,

Կո´ւլ կտամ էտի, ակռեքըս կսխմեմ իրար,

Կդիմանա´մ ու կմեռնեմ:

Կդիմանամ, որտեվ լա´վ գիդեմ,

Որ հոգիս –

Կատղած ու խելառի´ մեկն ա առնում.

Որ էտ մեկը, ով որ ընձնից շա˜տ-շատ ա զորավոր,

Կաթ-կաթ արցունքով

Լսնում ա մի անդո´ւնդ ահավոր:

Բայց դե… չի’լնում անտերը,

Մարդ չի´ դիմանում:

Որտեվ ախր ո՞վ ա իմանում,

Թե խի՞ ա հա խավա´րը

Լուսին չարչարում,

Ու խի՞ են էրազի լուս սերմերը

Տո հենց – էրազի´ մեջ պակասում:

Արմավի ծառի համար

Հավատը քյոռ ու խելառի –

Ոնց որ թույն ըլնի` ջրի տեղակ:

Հույսըդ դրիր Վերինի զառին`

Լաց ու կոծ, ճիչ ու աղաղակ –

Հարսնիքըդ կդառնա վայնասուն:

Խառնել ա Վարդավառ ու

Զատի´կ ու Ամանոր,

Դու-շեշ ա պետք, չի տալի, կպել ա ջհարին,

Բայց որ ջհար ուզես`

Հենց մենակ իքյի-բիր ա բերելու,

Ամմե´ն-ամմե´ն, ամմե´ն օր:

Գիժ ա էս Գրողը3, տո´:

Զառերը քցում ու – դարդ ա որ –

Շարո´ւմ ա ու շարում…

Մենակ զառերն ա իզուր չարչարում:

Տափակի խելառ ա իսկական,

Սար ու ձոր տեսավ –

Վեկալում ա ու տափակում,

Ու սրա սևցրածը

Էլ կյանքում

Չի´ սիպտըկում:

Ճամփա ու դուռ, ասում ես – չես ասում,

Բառադի-բառադի,

Մեկ բացում ա, ու մեկ էլ`

Շըրըխկ – տալի´ս ա ու – փակում:

–––––––

1 Մրրկել– ճիպոտով կամ սրա պես մի բանով դաղել:

2 Դաղել – մրրկել, ձաղկել; վառել, խարանել:

3 Գրողը – Տիր անունով աստվածը: Էս Տիրը մարդու ճակատագիրը գրող աստվածն էր, ու սա ոչ մի կապ չուներ գիրն ու գրականությունն ու կրթությունը հովանավորելու հետ:

69. Ի՞նչ անեմ, որ ի՞նչ անեմ

***

Մատուռիս մեջ – դեղձի մի տունգ,

Մի վառվող մոմ, մի կտոր խունգ –

Բայց ուխտս, մե´կ ա, քո´նն էր:

Սուրբս խնդաց արուն-արցունք,

Ծեծեց կուրծք ու ճակատ ու ծունգ –

Ափսոս որ – չարի տոնն էր:

Էսօր ու էրեկ –

Ո´չ ջուր, ո´չ պարեկ,

Ո´չ սուրբ, ո´չ պարեն –

Լոկ հուշկապարիկ1

Արտս կվարեն

Խոփո´վ կապարի:

Կռունկս չվեց տուն գնաց,

Սրունքիս ցավը հա´ մնաց,

Քայլերս – օլոր-մոլոր,

Աղոթքս – թավալգլոր –

Բայց ուխտս, մե´կ ա, քոնն էր:

Մատուռիս մեջ – կռապաշտ քուրմ,

Պաղ ջրի տեղ – մրմուռ ու թուրմ,

Քրտինքս – գլոր-գլոր,

Դեղձի ծառին – վայրի շլոր –

Ու տանը – չարի տոնն էր:

–––––

1 Հուշկապարիկ – հունական սիրենները. չար ոգու մի տեսակ

70. Ամեն իրիկուն ժամը 13-ից հետո

Նունեյին՝ այսինքն՝ Սիրանուշին

Բան չեմ ուզում, արի տուն:

Ձմեռ կըլնի, փոթորիկ,

Հարսանիք – բուք ու կնունք,

Ծիծաղ, թաղում, վայնասուն,

Կարկուտ կգա, ձուն կգա –

Գալիս ա, գա´ – արի տուն:

Էս ռադիոն էլ անընդհատ –

Խոսո´ւմ, խոսո´´ւմ ա – խոսում:

Անցած օրը մեր սարում

Չիմացա – ի՞նչ էր ասում –

Չորս-հի´նգ անգամ –

Չիմացա – ո՞ւմ էր ասում –

Չորս-հի´նգ անգամ – էտ կկուն:

Էս յաշիկն էլ անընդհատ –

Խոսում, խուսո´ւմ ա՝ խոսում:

Ինչ որ ասի՝ դուր չէկավ,

Ինչ որ արի՝ դառավ ցավ,

Հա սո´ւս արի, հա´ կռվար,

Վերջն էլ թողիր գնացիր,

Ու ես մենա´կ մնացի –

Էս դատա˜րկ տան մեջ:

Ի՞նչ ա ուզում էս անտեր

ու դուս յաշիկն ընձընից:

Երկինքը՝ քուն, ըստե՝ քուն,

Մղձավանջը՝ վերադիր,

Գիշերները՝ օձի թույն –

Օձի թո´ւյն ու գերանդի –

Խուզում, խուզո´ւմ են, խուզում –

Կարոտի հոգին:

Մարդ բռնի ու գետնին տա –

Էս յաշիկը շատախոս:

Հավատա որ – բան չեմ ուզում,

Բա´ն չեմ ուզում – մենակ արի:

Արի´ տո´ւն:

71. Իսահակյանի տողերով

Էրե´կ էր որ… նա´վ բարձրացա: Օրհնանք-աղոթք կարդացին,

Կարոտ սրտով հրաժեշտ տվին – հեռացան:

Էտ մոմենտից փարոսներս… մեկ-մեկ, հերթով թարթեցին,

Աղոտացան, մարմրեցին ու անցան:

Հու´րն էր ընգե – հոգիս վառում – էրազներով վառվռուն,

Ընձի տանում – անուրջ-անուրջ աշխարհներ:

Լեռնանում էր իղձըս հեռվում, փողփողում ու թրթռում

Ու խոստանում – եդեմ-եդեմ նշխարներ:

Ու էթալիք ճամփես ոնց որ… ամենալուս փողոցն էր,

Աջ ու ձախին – ափ ու կայան – լուսավոր,

Ու իմ անձն էլ – էրազներիս ամենազոր հերոսն էր,

Ու գալիքն էլ – լուս ու հույզի մի հրաբուխ անսովոր:

Ու մրահոն կույս աղջիկ կար` Ռիալտոյի կամրջին,

Աչքերը սև, արևների պես անշեջ,

Հորդ մազերը` գետ գիշերվա, ու հակինթներ ականջին,

Էրազ-էրազ – ծաղկանկար շալի մեջ:

Վարդ ու բոսոր հույզ ու հույս կար, հրահեղուկ ու պոռթկուն,

Ու էտ ինչքա˜ն… չքնաղ կույս կար էրազի,

Որ թովում ու կանչում էին բարձունքները փոթորկուն,

Տանում հանում – երկինքները հրածին:

Էսօր… սիրտըս… հեչ չի թնդում… կուսիտ համար մրահոն,

Որ կայնել էր Ռիալտոյի կամրջին:

Երերալով ու զիլ հոգնած – հրաժեշտի սրահում –

Ձեռ´ն ա պարզե – հազիվ շնչող անրջին:

72. Տերյանի տողերով

Թե գերեզմանիս մեկը մոտ էլ գա˜ –

Ոշ մի հյուլես էլ – հեչ բան չի ըզգա:

Խունգ է´լ, աղոթք է´լ, գինի է´լ, ճառ է´լ –

Հարկավորըս չի´: Թո’նձի չըսըքան:

Թո որ շիրիմիս արխեյին գան մոտ,

Որտեվ չի զարթնի «լալու ջերմ փափագ»,

Որտեվ չեմ ըզգա` ո´չ ցավ, ո´չ ամոթ,

Ո´չ խանդ, ո´չ նախանձ – ու ոչ էլ պապակ:

Իմ գերեզմանը շատ հեռու կըլնի,

Թե ուխտատեղի, վանքի պարտեզում –

Ի՞նչ տարբերություն: Մեռելոցներին –

Ե´ս չեմ էթալու: Տո – չե´մ էլ ուզում:

Ու մեկ էլ` երբ սաղ – գունդն ի´նքն ա անտեր

Ու դուս թափառում հիվանդ երկնքում,

Էտ գերեզմանին պե՞տք ա` խնամող, այցվոր կամ էլ տեր…

Թո կորի էթա` համաշխարհային մահվան երկունքում:

73. Կրկնապատիկ նահատակը

Ոնց որ նվաղ մի տերև,

Որ դողում ա քամու տակ,

Տեսքըդ` տարտամ, անարև –

Սուզվեց հու´շըս անհատակ:

Խառնվելով ընդեղի

Բուն դրած հի´ն տեսքերին,

Վեճ սկսեց անտեղի,

Փորփրելով խո´սքը հին:

Ու էլ խանդի տեսարան,

Էլ արցունք ու տընքտընքոց.

Ինչքան ասին,–սուս արա,

– Բերանդ փակ, սիրտդ գոց,–

Բան դուս չէկավ արդարև:

Ու լքեցիր հուշըս տաք,

Ու հեռացար անվավեր –

Կրկնապատիկ նահատակ:

74. Էրկու ժամ

Մինչև նոր տարին – մնաց էրկու ժամ,

Հե´ս ա, զանգերը կխփեն.

Հես ա կխփեն զանգերը խուժան

Ու է´ս տարին էլ կլափեն:

Երևի հարո´ւր տարի առաջ էր –

Տոնածա˜ռ, տոնածա˜ռ, տոնածա˜ռ,

Ձմեռն էլ – կանա˜նչ ու կանանչ էր,

Կանա´նչ ու – էրազի անտառ:

Երևի հազզա´ր նոր տարի անցավ,

Օրերը դառան մարդակեր,

Ձմեռվա էրազը չիրականացավ,

Գարունը մնաց անընգեր:

Չմնա´ց, չմնա´ց, չմնա´´ց

Ու թթվա´´վ արևագինին:

Քացախահա´մ ա ու անիմաստ–

Ու լեղի´´ էս դարաշեմին:

Մինչև նոր տարին – մնաց էրկու ժամ,

Հե´ս ա, զանգերը կխփեն,

Հես ա, կխփեն զանգերը խուժան,

Որ էս տարին է´լ լափեն:

75. Բալլադ` ողջերի ու զոհվածների հիշատակին

***

Մութ էր, որ արևի տակ –

Գե´տն էր ձեն տալի.

– Մի անմեղ ու թաք տատրակ

Բուն էր ման գալի:

Մութ էր, որ արևի տակ –

Գե´տն էր նվաղում.

– Սև ծիծեռնակ ու տատրակ

Ցա´վ էին շաղում:

Ուռենու կախ ճղներին –

Հերվա1 քանդած բուն.

Ծուխ չհասավ ամպերին2,

Անտեր ու անտուն:

Ու աղոթում են ջրին –

Լալկան ճուղ ու ծամ.

– Ուր էլ էթաս` հե´տ արի,

Չէկար, ե´ս կգամ:

– Ախ, էրազըս ցա´վ դառավ,–

Ծառն ա մրմնջում,–

– Սև բվեճ ու սև ագռավ

Արե´վ են ջնջում:

Կայծակի նախշն ամպերին –

Գե´տն էր վռազում:

Մո´ւթ էր, բոթը տուն բերին,

Ո´նց էին վազում:

Կարմի˜ր-կարմի˜ր ծիածան –

Մի տատրակ անթև.

– Ախ, կարմիրըս խի՞ անցավ –

Ու մնացի սև:

–Լաց’լի, լալկան ուռենի,

Ե´ս – դարդըս կարդամ:

Թո մղկտամ ու էլի –

Սո˜ւս-սուս տուն էթամ:

Օլոր-մոլոր արահետ –

Գե´տը մի ծերին:

Ձե´ն ա տալի քամու հետ –

Սև դարդի գերին:

Ձե´ն ա տալի, – Ախ, արի´,

– Արի´, որ չգամ,

– Գնացել ես, հե´տ արի,

– Չէկար, ե´ս կգամ:

Ձե´ն ա տալի քամու հետ –

Սև դարդի գերին:

Օլոր-մոլոր արահետ –

Սև հա´րսը ծերին:

–––––

1. Հերվա – անցած տարվա:

2. Ակնարկը` Արորն ասաց տատրակ հավքուն երգի` «Ծուխ կհանեմ վեր ամպերուն» տողն ա, այսինքն, «ամեն բան լավ կըլնի, ու մենք էլ` բախտավոր կըլնենք»:

76. Կարոտը ո˜նց ա կարոտում

Woman Much Missed

Thomas Hardy

Screaming Woman

Ray Breadbury

25-29.06.1999

Էրազիս –

էտ ինչքա˜ն ու ինչքա˜ն ես –

գոռո´ւմ ու կանչում,

մեղանչում, մեղանչում, ձե´ն տալի,

ձե´ն տալի, թե էլ չես անի –

աղաչում, թե յանի – էլ էն վախտվանը չե´ս,

երբ ասիր, որ ընձի էլ չե´ս ճանանչում.

բայց հենց զարթնում եմ –

մոտ է´լ չես գալի,

մոտ է´լ չես գալի:

Էս էրկու փշատն էլ –

անընդհատ –

ո´չ չորանում են,

ոչ է´լ մի կարգին կանանչում…

Էլ էն վախտվանը չե´ս,

առաջվանը չե´ս, առաջվանը չե´ս:

Ու լեզուդ ո˜նց ֆռռաց,

ո˜նց ֆռռաց –

մնացի ուղղակի սառած –

բայց ասի´ն,

որ հաստատ ասել ես,

որ թե գամ, գան ասեն – տանը չես:

Քամի´ն ա փշատը թրատում…

Կայնել եմ էս ե´զ դաշտում,

Խչոյ’ պես, մոլոր ու սառած,

նայում եմ դափ-դատարկ

հայաթին, ուր կին ու բիձա խոսում են,

բամբասում.

լսո´ւմ եմ, չնայած չե´մ լսում,

հիշում եմ Խչոյին ու ասում.

– Ի՞նչ անեմ: Կանչե՞մ քու նման:

Կանչեմ – բայց…ի՞նչ կանչեմ,

մուղա՞մ – թե՞ – բայաթի:

Ջրո´ւմ եմ ախր,

խի՞ չի կանանչում:

Կարո՞ղ ա,

ինքն է´լ ա ամանչում…

Ե´զ աշուն, ե´զ ամառ, ե´զ գարուն,

դղյակս ո՞նց դառավ կավի տուն,

գինի է´լ չմնաց բակալում:

Քամի՞ն էր, կարող ա, հենց ընենց

վեկալեց դաշտերի վրով

տարավ ու անցածը սո˜ւս ցրեց,

իրա էտ անկո´ւշտ թևերով:

Պտտո´ւմ ա: Պտտո´ւմ ու

թախծի առանցքին փաթաթում…

Ու հմի –

կայնել եմ էս հոգնա´ծ դաշտում,

չեմ նայում ո´չ մեկին –

ո´չ մեկին, ո´չ մեկին –

ո´չ Մահմադ, ո´չ Բուդդա,

ո´չ Հիսուս – չեմ պաշտում –

ո´չ դաշտում ու ոչ է´լ պալատում,

չեմ սիրում, չե´մ ատում

ոչ իրա´նց, որ վե´րն են,

(տո դրանց հենց մե´րն էլ)

ու ոչ է´լ – ու ոչ է´լ բոշեքին:

Չի´ գալու, լա´վ գիդեմ, չի´ գալու…

Բայց ո՞րդուց էս անտեր ու ե´զ –

էս պայթած ու հոգնա´ծ դաշտում –

էս ո՞րդուց – հենց ընձի´ ձեն տվող,

ճչացող, աղաչող, մեղանչող –

ու կանչող մի կին,

ու կանչող մի կին…

Անտերը – կարո´տն ա

կարոտին կարոտում:

77. Գարունը գնացել ա տուն

***

Աչքերդ նայում են` սիրտըդ չի տենում:

Օրերը պատա´ն են կարում:

Ու մղձավանջն ա թաքուն մոտենում –

Էրազիդ սե´վ տատասկ շարում:

Ձեռներըս պարզում եմ ու լուռ պաղատում –

Խնդի´րք եմ անում Իրան,

Էրազիս մի կտոր լո´ւս տու էս բանտում,

Ու աչքդ լա´վ պահի վրան:

Աչքերդ հասնում են, սիրտըդ չի հասնում:

Էրազի դղյա´կն են քանդում:

Մղձավանջն ա հա´ – բո˜լ-բոլ բորբըսնում

Անրջի անտա´ռ ու հանդում:

Աչքն ախր – հե´չ բան ա, սի´րտն ա սրատես,

Բախտն էլ – սե´վ, չարագո´ւժ կատու,

Էս մղձավանջն էլ – մի անտես լրտես –

Անուրջ ու էրա´զ ա ուտում:

Աչքերդ տենո´ւմ են, սիրտըդ չի´´ նայում,

Անուրջըս – անտե´ր ու անտուն,

Հույսի օրհասը սիրտ չի´´ խնայում,

Գարունը գնացել ա տուն:

78. Ուր ո´ր ա, գարուն կգա

Մոտ 1990-ին

***

Ցուրտ էր էրեկ,

Ձուն ու ձմեռ –

անէրես:

Խչոն ասեց,

– Քի´չ մնաց,

Գարունը գա ու ծաղկի,

Այգիս կտամ:

Կտամ քեզ:

Էրեկ գիշեր պատի տակ,

Ցրտից կապտած շուրթերով,

Խչոն ասեց.

– Հես ա, արդեն,

Քիչ մնաց:

Թո գա հլը:

Մի´ հատ ծառ էլ որ մնա,

Ծաղիկ բռնեց –

Կտամ քեզ:

ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ

ՈՒ ԿԱՌՔԸ ԴԱՌՆՈՒՄ Ա ԴԴՈՒՄ

1. Զանգ ու զնգուն

16.12.2017

Կհանդիպենք մեր հանդում,

Ուր որ հրճվանքն ա թնդում:

Արե´վ, Արե´վ, չմարե´ս:

Կհիշենք, որ բարուրում,

Լուսի հույսն էր հուրհրում:

Լուսի´ն, Լուսի´ն, չկորե´ս:

Կմոտենանք երերուն

Էրազներին օրորուն:

Կապուտ սարեր, թե´վ տվեք:

Հե´յ, Ծաղկազարդ ու Գարուն,

Թնդացող ու վարարուն –

Ծիծեռնակնե´ր, չչվե´ք:

Կտենանք ո´նց ա մարում,

Չարի շունչը սարերում:

Ծաղկած մնա, նշենի´:

Տե´ս, արե´վն ա փողփողում,

Սիրո հանդում շողշողուն:

Ա´ստղը – մատնի´ք նշանի:

Կաթնծիրը – կապտաբիլ,

Ղողանջները – հա´ խնդուն,

Աստղաձենը – զանգ ու զիլ,

Ու հարսանիք – մեր հանդում –

Սար ու ձոր – ե´րգ,

Բե´րք ու սե´ր,

Սար ու ձոր – ե´րգ,

Բե´րք ու սե´ր:

2. Ղարաբաղյան զինադադարը

(Հարդիի պես)

And the pensive Spirit of Pity whispered, “Why?”

Thomas Hardy

09-11.04.2017 – 17.10.2020

Անսահման երկար Դժո´խք էր անհուն, Արուն ու Ոճիր,

Անապատ սարեր, անպտուղ ծիրան, մերկ կաղամախի,

Ու Գութը սո´ւս էր, Կարեկցանքը` խեղճ, ամեն տեղ Նախճիր,

Հույսը հուսահատ, Էրազը գունատ, Միտքը` լուռ, ճղճիմ:

Ու Խղճի Ոգին հանգարծ հարց տվեց. «Չիմանա՞նք, թե խի՞»:

Ու վերևներից, փուչ ու հոռացած, Խղճին էտ անբախտ–

Պատասխան տվին. – Կիմանա´ք: Հե´տո: Հլը սո´ւս արեք:

Շուտով կհաղթենք, իսկ հմի` ի զե´ն, մտնում ենք դրախտ,

Ուր չկա չարիք, չկա թուլ ու խեղճ, չկա ցավ ու ախտ,

Բայց հմի պտի ձեր վաստակը տա´ք: Տա´ք ու կոտորվե´ք:

Բայց Խիղճը, արթուն, տեսավ, որ Հույսը մարե´լ ա լրիվ –

Կեղծ զինադադար, է´լի պատերազմ, արուն անտեղի,

Գրադ, բայրաքթար, զոհ ու վիրավոր, զորքերը՝ ցրիվ,

Հուշն անտիրական, գիշերն անլուսին, հայրենին` լեղի,

Դուշման ու աղու հարևանը հին – նեռածին ցեղի:

Հուսահատ Արցախ, մղկտացող մայր, վերևն անաստված

Չար ու դավաճան, նեռերը հլու` օձի կծածին,

Հեզերը` անհույս, դարդն անդնդափոս ու եղեռնածին –

Ու մեկ էլ հանգարծ Հեգնանքի Ոգին ասաց դառնացած.

– Դուք մենակ կարաք սիրեք ու պաշտեք նե´ռ անիծվածին:

Ու սաղ սսկվան: Հերոսը չկար, որ փոսից հաներ,

Ու մխիթարեր: Երկինքն անհաղորդ, մի երկիր` վախի:

Նեռի Չար ոգին քմծիծաղ տվեց, – Ձեր բախտն էսքա´ն էր: –

Այգում նորից մերկ, բայց արդեն անկյանք, չոր կաղամախին:

Ու Խղճի Ոգին նորից հարց տվեց. «Իմացա´նք, բայց խի՞»:

3. Անցավ ու էլ բան չմնաց

09-11.04.2017

Ծիրա´նն ա ծաղկե կատաղած:

Հոգիս խառնըվավ ու դողաց

(Ճնշումիս դեղերը ո՞ւր դրի)

Պառկեց շիրիմիս էրեսին,

Ու անհույս ու քիչ-քիչ ցած սողաց:

Վահագն է´լ չհասավ Արուսին:

– Չե´ս հասնի, – ասի ես Արեսին,

– Ինչքան էլ նախանձես դու Զևսին –

Զոհել ես հեքիաթը մանկության:

Հեղինեն չհասավ Պարիսին:

– Թե հասար ժանտ փոսի´ն բթության,

Անտառին՝ անտերև ու անծառ,

Կպարզես դրոշըդ պարտության:

Հուրհրա´ – բոցակեզ ու պայծառ,

Որ շողա զրահը գթության:

Կորուստըդ – անցյալի մի պաստառ,

Մեր ուղին – մի պատառը Ծրի,

Ապագան` անկոճակ, անաստառ –

(Ճնշումիս դեղերը ո՞ւր դրի):

Կաղկանձը չա´ր ա ու մեծատառ:

Դուս չի´ գա Հերոսը անձավից,

Որ սաղին ցնծությամբ վարակի –

Վերջը տա – էս գոմ ու մարագի:

Էրազը ոռնում ա սև ցավից:

Հուսաստղն անտե´ր ա – ու կավից:

Անա´նց են դարդերը ճարակի:

(Դրած էր անկյունը դարակի,

Ո՞ւր ման գամ, գործերըս յան թողած,

Ու վախ ու սարսափըս ըսքողած):

Էս բարին հա´ պտի բարակի՞:

Էլի´ ա ծաղկե կատաղած:

Ու հոգիս խառնըվավ ու դողաց,

(Ճնշումիս դեղերը ո՞ւր դրի)

Ու պառկեց էրազիս շիրիմին,

Ու անհույս, ու քիչ-քիչ, ցած սողաց:

4. Պապըս

(Եսենինի պես)

Дед 1989

Գոմի դեմ, ցրիվ, խառնիխուռն,

Խո´տ ա փռած ծերտախառը.

Ճանճերը բազմությամբ հախուռն –

Գրկե´լ են տանձի ծառը:

Ծեր պապըս, մեջքը կորացած,

Քերո´ւմ ա մսրի դեմը,

Ու ծերտ ու թրիքը – չորացած –

Բերո´ւմ ա դռան շեմը:

Ականջը պառավի ձենին –

Շալա´կն ա առնում կողովը,

Անցնում սղոցած տանձենին,

Փոցխո´ւմ գոմաղբած հողը:

Արևը կրա´կ ա շաղում:

Ծեր պապըս, առվին կռացած,

Խոտ ու խլուշն ա քաղում –

Շոգ ու քրտինքը մոռացած:

5. Զոհված որդի´ս էր իմ հայրենիքը

22.04.2017; – 26.03.2024

«Խի՞ հավատացի էս տականքներին:

Տարան ու հոտած դիակը բերին:

Մրմուռը չանցա´վ, մրմուռը չանցա´վ:

Շիրիմ էլ չկա, որ մեջը պառկես:

Ի´մ հայրենիքը անդա´րձ վերացավ,

Մնաց ցավ ու մուռ – մրմո´ւռ հարակեզ:

Խի՞ հավատացի էս տականքներին:

Իմ հայրենիքը տարան – չբերին:

Ու շատանում ա, մրրկո´ւմ ու վառո´ւմ,

Ու ո´նց ա ցավըս անծպտուն գոռում,

Ու հեչ չի´ սառում, ախր չի´ սառում,

Ու ո´նց վառում, ո´նց ա մրմռում:

Խի՞ հավատացի էս տականքներին:

Իմ հայրենիքը տարան – չբերին:

Խի՞ հավատացի էս տականքներին:

Տարան ու հոտած դիակը բերին:

Իղձ ու էրազը ըդե´նց են խլում:

Բա հայրենիքը հոտա՞ծ ա ըլում»:

ՆՈՒՅՆ ԹԵՄԱՆ ԷՐԿՈՒ ՁԵՒ

6. Խնդո´ւն գիշեր

26.05.2017

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Զի´լ են երգում աստղ ու լուսին…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ծիածանն ա կապում կամար …

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Հա´ ժպտում եմ բարի լուսին…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ծիր-Կաթին ա սերըս անմար…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Բիլ կապուտ ա էրազըս հին…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Հույսըս վարդավա´ռ ա անում…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Մնաս բարով ասի ահին…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Յարըս ոսկի թել ա մանում…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ցող ու շաղ ա այգուս վրա…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ծղրիդն արդեն էլ չի լալի…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ասիր. «Էլ հեչ – դարդ մի արա»…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Երկինքն էլի բա´խտ ա տալի…

Ա´յ գիշեր, խնդուն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Սա´ղ աշխարում մենակ դո´ւ կաս…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Թագ ու պսակ պտի ըլնի…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ասիր կգա´ս, ասիր կգա´ս…

Ա´յ գիշեր, խնդո´ւն գիշեր,

Բարի´ գիշեր, գարնա´ն գիշեր:

7. Վա´յ գիշեր

24.05.2017

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Մո´ւթ էր ու ա´ստղ չկար…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Սիրտըս հո չէ´ր դողդողում…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր

Էրազիս մերըս էկավ…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ձմեռը նե´րս էր սողում…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Սիրտըս տան յանն էր քաշում…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Ցո´ւրտ էր ու ձո´ւն էր էկե…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Մրմո´ւռն էր սիրտըս մաշում…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Երկի´նքն էր բախտս մաշե…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Հին երգերն էի հիշե…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Իմ օրե´րն էի հաշվում…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Պարզըկան այգիս տարավ…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Մեծացա, դառա պառավ…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Պատկերըդ չէ´ի հիշում…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Պառկա´ծ ես սառը հողում …

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

Էս գիշեր, գարնա´ն գիշեր,

Էրազըս լրի´վ մեռավ…

Ա´յ գիշեր, հիվա´նդ գիշեր:

8. Բոմժը խումարից հետո

28.05.2017–28.04.2023

Հարբում եմ ամմե´ն իրիկուն,

Որ միտըս ոշ մի հուշ չմնա,

Ու գալ-էթալու արանքում

Մտքինըս հեչ մարդ չիմանա:

Թե գա էլ, դուռըս չեմ բացի,

Որ տենա տաճարըս ուրացած:

Չեմ խոսա ու աչք էլ չեմ թացի,

Ամոթըս քոքահան, չորացած:

Կմտնեմ շնաբունըս քրջոտ,

Կհարբեմ, որ սաղ մոռանամ,

Որ մի օր, անթրաշ ու փրչոտ,

Սատկեմ ու – ըստուց վերանամ:

9. Վերջին կայարանը

30.05.2017

Հին այգու կողքի

սգավոր առվի

Ողբ ու կականն եմ

անընդհատ լսում,

Բայց էլ չեմ ջոկում,

Թե խի´ ա լալի,

Կամ ինչ ա ասում:

Ոնց որ չորացած

ու կծիկ դառած

ուղտափուշ վառվի

ամառվա վերջին:

Վառվի ու վառվի –

Ու ագռավի պես

Տխուր կռավի:

Ու չի էլ անցնում

էս անտեր ցավ ու

մրմուռը ծընգիս:

Քամին խփում ա

մեջք ու արմընգիս,

Հետն էլ փսփսում.

– Մարած էրազը

վաղուց կորածը

էլ հետ չի տալի:

Զո´ւր ես ափսոսում:

Դա´ռն ա նոր երգը,

ո´ղբ ու վայնասուն:

Էս կայարանում

արդեն ոշ մեկը

մեզ չի ըսպասում:

10. Գիշերը գյուղում ու մենակ

30.05.2017–22.06.2020

Ու պառկած այգուս խոտերին,

Լսում եմ լկտի գորտերին:

Աստղե՞րն են ձեռ առնում ընձի,

Թե՞ ճուղ ու տերևը տանձի:

Փոթորկից չէի սարսափում:

Էս տա՞նձն ա ըսենց սոսափում:

Հույսիս հարսնիքին չհասա´–

Պոռթեց առագաստ, առասան:

Նավերըս փախցրեց տարավ:

Շուրջս ծով, բայց ինքս ծարավ:

Դղյակըս հենց ի´նքս քանդի,

Որ փորեմ զնդանն իմ բանտի:

Դուսըս չոր – ու սառած-պառավ,

Բայց ներսիս բոցը – չսառավ:

Ու հմի, այգուս խոտերին,

Լսում եմ լկտի գորտերին –

Պառաված, բայց քյորփու խելքով,

Առանց մուտք ու միակ ելքով:

12. Տասնյոթ տարեկան

24.07.2017

Էս ի՞նչ եմ լսում,

Ի՞նչ փոքր ու մեծ գունդ:

Կա՞ գունդ կարևոր:

Մե´կը երևի,

Մե´կն ու եզակի –

Անհուն ու անգին –

Էս Մեծ Եզերքում –

Մթնոլորտավոր,

Օվկիանոսավոր,

Մի Երկրագունդ,

Սլացքի սովոր,

Որ ման ա գալի,

շուրջը Արևի:

Խի՞, սո՞ւտ եմ ասում:

Էս ի՞նչ եմ լսում,

Ուրիշ չքնաղ հա՞րս –

Իմ յարից բացի՞:

Յարըս հրավարս,

Հենց մի ժպիտով

Լուս է´լ կբացի,

Ու կնորոգի,

Թե´ անկյանք, թե հին:

Միակն անկասկած –

Էս Տիեզերքում,

Որ ման ա գալի –

կոր, թավալգլոր,

Ու հույս ա տալի

Երկրագնդին:

Խի՞, սո՞ւտ եմ ասում:

13. Պարզըկա*

(Բունինի պես)

Ледяная ночь, мистраль.

24.08.2017–14.12.2021

Ցուրտ լուսնակ ա, պարզըկա –

Անձեն, անծպտուն:

Դուսը ոչ մի մարդ չկա –

Տիեզերքն անքուն:

Էս անէրազ աշխրքում –

Հենց երկինքն ու ես:

Ի՞նչ ա մտքումը սարքում –

Հուշըս անէրես:

Իմ դարդի թայ ուրիշ դարդ –

Աշխա´րքը չկա:

Ճամփեն խի՞ էր էսքան բարդ:

Ցո´ւրտ ա, պարզըկա:

–––––

*Պարզըկան անշարժ ու կտրող ցրտին են ասում, երբ երկնքում էլ ամպի կտոր չկա:

14. Անյուտի աչուկներն այգու անջրդի անկյունում

02.10.2017

Քանդած պատի տակ, դրսում,

Անձրևի երգն են ասում –

Աչուկները Անյուտի.

– Անձրե´վ, անձրե´վ, ո՞ւր ես դու:

Մեղուն երգեց ու գնաց,

Ցերեկվա շոգը մնաց –

Աչիկներին Անյուտի.

– Անձրե´վ, անձրե´վ, ո՞ւր ես դու:

Արևն անցավ քնելու,

Շուտով գիշեր ա գալու

Աչիկներին Անյուտի.

– Անձրե´վ, անձրե´վ, ո՞ւր ես դու:

Ուռռա՛, անձրև ա գալի,

Ուռռա՛, անձրև ա գալի –

Աչիկներին Անյուտի:

15. Բալլադ անիրական

Էթայինք սար ու ձորով,

Ես ու իմ հուր ձին,

Շըլոփային ու չորով,

Սաղից առանձին:

Էթայինք տուն, մեր հանդով,

Էրկուսո´վ ու հպարտ,

Անմեղ սիրով ու խանդով,

Հզոր ու անպարտ:

Ու ճեղքեինք լեռ ու ժայռ,

Հետո գայինք ցած,

Մտնեինք դաշտ ու անտառ –

Ճամփեքով չանցած:

Հեծած ոսկեհուռ թամբին,

Դառնայինք գոռ երգ,

Հաղթեինք հողմ ու ամպին –

Անցներ դարդ ու վերք:

Նժույգ իմ, ո՞ւր ես, արի´

Խի՞ ձեն չես տալի,

Արի´, հասնե´նք Նաիրի,

Քուռկի´կ Ջալալի:

16. Կարոտ ու մրմուռ

Չհելնե՞նք էթանք

Արևելք –

Ուր որ մանուկ օրերիս

Սարերը սա´ր են,

Չոր ու տկլոր,

Ոչ բարձր, ոչ ցածր,

Ոչ կլոր,

Արդեն անճամփա

Ու անբերք,

Անաղմուկ, անմարդ

Ու անյերգ,

Անտեր,

Անտիրական,

Ու անիրական,

Որտեվ էլ վաղուց ընդե չենք:

Չհելնե՞նք էթանք

Արևելք,

Ուր մամռակալ

Առո´ւն ա առու,

գլոր ու գալար,

Որ քչփչում ա,

Ժիր ու միալար,

Մեջը լիքը բլոճ ու գորտ,

Օձ-մօձ ու մանր որդ,

Ու սաղն էլ

Անտեր,

Ու անտիրական,

Ու անիրական,

Որտեվ էլ վաղուց ընդե չենք:

Չհելնե՞նք էթանք

Արևելք,

Ուր նույն անապատն ա էլի,

Մեջումեջ – թուփ ու ծառ,

Անապատային,

(Սուսուփուս ու անբարբառ)

Թութ ու տանձ ու շլոր,

Ու շուրջը բոլոր

Այգի ու դաշտ –

Չոր անապատի հետ հաշտ,

Ու քար ու սար,

«Որ սաղինըս էր հավասար»,

Բայց հմի

Անտեր,

Անտիրական,

Ու անիրական,

Որտեվ էլ վաղուց ընդե չենք:

Չհելնե՞նք էթանք

Արևելք,

Ուր նույն ամառը էլի

Շո´գ ա ու կրա´կ

Ու անդարդ,

Արփան էլ անտարբեր

Սողում ա հանդարտ,

Բայց արդեն կիսամեռ,

Ջրազուրկ ու անթարթ,

Ու բարդու ծառերն էլ երևի

Նույն ձև վստահ են

Ու հպարտ,

Ու նույն ձև

Արծաթասաղարթ,

Ու նույն ձև

Նայում են արևին,

Ու տակների կարմիր պտերին,

Ու ծեր ու մանուկ ծտերին,

Ու հեռվում արածող կովերին,

Ու ամպերի նավերին,

Ու արար աշխարին

Բայց անտեր,

Անտիրական

Ու անիրական,

Որտեվ էլ վաղուց ընդե չենք:

Չհելնե՞նք էթանք:

Էթա´նք,

Էթա´նք Արևելք,

Էթանք ու թո

Մեռյալ օրերի էրազը

Թևերը քշտի

Ու նորից սավառնի

Ու դե´մ առնի

Էսօրվա դավերի

Ու անվողոք օրերի

Անկասելի ավերին

Ու տխուր-տրտում

Սե´վ ու սգավոր

Ու անտեր

Անտիրական

Ու արդեն անիրական

Էրազ ու հուշի

Ամպերի ցավերի նավերին,

Որտեվ էլ վաղուց ընդե չենք:

Բայց ախր ո՞նց էթանք,

Ախր մենք է´լ –

Արդեն վաղուուո˜ւց-վաղո´ւց ըստե չե´նք:

17. Անձրև ա

31.12.2017-03.02.2022

Էսօր է´լ չէկա´ր: Մենակ մնացի:

Մենակ մնացի,

ու հազզա´ր

ժամ ու օր անցավ,

Ու լուսը դառավ լրիվ ցանուցիր

Ու չորացավ:

Ու չորը թացին միացավ,

Ցերեկը թմրեց ու չարացավ,

Ու անտարբեր ու անկռիվ

(Օրերը՝ խառն ու խռիվ)

Ու լրի´վ, լրի´վ, լրի´վ –

Լրի´վ ու մտացրիվ –

Յոլա´ գնացի:

Բայց հենց մի քիչ անցավ ու

Հույսի փշուրը վե´ր լողաց,

Սիրտս թնդաց ու շողշողաց,

Թմբիրըս վռազ վերացավ,

Վերացավ ամեն դարդ ու ցավ

Ու հոգիս շիրիմից վեր կացավ –

Բայց էլի´ չէկար: Ու չկաս:

Բայց ո՞վ իմանա…

Մեկ էլ ու –

Էս ցուրտը կոդրվի,

Էս անվերջ անձրևը կդրվի,

Ու ճամփեն չորանա ու չըչարանա,

Արևի թմբիրն անցնի ու շողշողա

Ու հոգիս չդողդողա,

Ու էս ցեխ ու շլոփան վերանա

Ու հանգարծ …

Վեկալես ու գաս:

Բայց չկաս:

Չկա´ս ու չկաս:

18. Սև մարգարեություն

02.02.2017–02.02.2018

Եռո´ւմ էր ախր մանկության գետը,

հզոր ու անխախտ,

Աշնանն ու ձմռանը – արևգալ,

Անապատ սարերը – հյուրընկալ,

Ու չնայած

Անվարդ ու անշուշան,

Բայց հույսի այգում չկար

տատասկ ու շուշա,

չկար ոչ մի չար նշան –

մռայլ ու անբախտ:

Ու ճամփեն ողորկ էր,

կանանչ ու անտատասկ ու անփուշ,

Ու չկար չարանիշ ուղենիշ,

Էրազը – վարարուն ու հեքիաթ ու հաշիշ,

Ու հեչ խռով չէր –

անցյալի ո´չ մի լեգենդ ու վերհուշ:

Բայց դարը սա´ղ

մոռացավ ու անցավ,

Մնաց մենակ ցավ,

Ու մի քարքարոտ կածան,

Ամեն բան գնաց,

Ու էլ չմնաց

Արևից հարբած ո´չ մի ծիածան:

Ու ախր

Էս այգին ե՞րբ դառավ չոր մացառ,

Էրազ-մուրազը ե՞րբ դառավ անգույն,

Գալիքը ե՞րբ դառավ դժոխքին հանգույն,

Անցյալն էլ` հո´ւշ աղոտ,

ու օր ու մեջ ցավո´տ

ու ցանցա˜ռ-ցանցա˜ռ,

չո´ր ու անշաղոտ:

Ու ախր

Դրախտը ե՞րբ դառավ կռապաշտ,

Մեջը – քար ու փուշ

ու հեղձուկ օդ,

Դժոխք ու թույն ու մաղձ ու տոթ,

Ու սաղն էլ – թշնամի´ անհաշտ,

Ու դառավ դժոխք:

Գնացի´ն, գնացի´ն, գնացի´ն

Ու տանը ո´չ մեկը չմնաց,

Չմնաց ծուռ ու ծովածին,

Չմնաց ոչ մի հողածին,

Ու ոչ էլ գոնե կողածին,

Իմաստուն կամ անիմաց:

Արցախը գնաց:

Էրազը կմնա քոչվորի´ն չարածին…

19. Տասնութը տարեկան

20.03.2018 – 03.02.2022

Ու ախր գարո´ւն ա, գարո´ւն:

Հոգուս մեջ – էլ ցուրտ չի´ մնա,

Մի հոգավորն էլ վերևում

Նայում ա դաշտերին զարդարուն,

Կանանչ ա ներկում անխնա,

Ու ծաղկունքի´ն ա բարևում:

Ու ախր գարո´ւն ա, գարո´ւն:

Թարմ անձրև, կամար ծիածան,

Քրքում ու հինա,

Ցավերս – սաղն է´լ ցիրուցան,

Հույսերս – կանանչ, անարուն –

Խնդո´ւն են – պողոտա´ ու կածան:

Ու ախր գարո´ւն ա, գարո´ւն:

Էկել ա, ու էլ չ´ի էթա,

Էկել ա ախր,

Էկել ա, որ չէթա

Ու ախր հենց ի´նքըն ա:

Սիպտակ շոր ու պսակ եմ կարում,

Հույսիցըս հուլունք եմ շարում –

Որտեվ հենց ի´նքն ա,

Որտեվ –

Գարո´ւն ա, գարո´ւն ու գարո´ւն:

20. Ներկարարը սև

No colors anymore I want them to turn black…

The Rolling Stones

05-28.07.2018

Բա էլ ո՞նց տենամ ծովերս կապուտ,

Երբ ներսըս լրիվ խավար ա ու սև –

Արո´ւն ա կաթում երկնքից պուտ-պուտ…

Վեկալեմ ներկեմ

Սաղ երկինքը սև –

Ընձի ձեռ չառնի

Աստղ ու արև:

Բա էլ ո՞նց տենամ ծովերս կապուտ,

Երբ ներսըս լրիվ խավար ա ու սև –

Արո´ւն ա կաթում երկնքից պուտ-պուտ…

Վեկալեմ ներկեմ

Սաղ ծաղկունքը սև,

Ընձի ձեռ չառնի

Առէջ ու տերև:

Բա էլ ո՞նց տենամ ծովերս կապուտ,

Երբ ներսըս լրիվ խավար ա ու սև –

Արո´ւն ա կաթում երկնքից պուտ-պուտ…

Վեկալեմ ներկեմ

Գարունները սև,

Որ սուգ պահեն ու

Չնայեն վերև:

Բա էլ ո՞նց տենամ ծովերս կապուտ,

Երբ ներսըս լրիվ խավար ա ու սև –

Արո´ւն ա կաթում երկնքից պուտ-պուտ…

Վեկալեմ ներկեմ

Աղջկերքին սև,

Որ դառնան վհուկ,

Չար ջադո´ւ ու դև:

Հովազը պուտ-պուտ,

Մեջը քարերի,

Աչքերը մո´ւթ-մո´ւթ,

Սարերին գերի,

Աչքերը սե´վ-սե´վ,

Անլո´ւս, անարև,

Անլո´ւս, անարև:

Էլ չի´ գա, չի´ գա,

Էլ չի´ գա,

Ախր էլ չի´ գա –

Որտեվ էլ չկա,

Որտեվ ո´վ չկա,

Էլ չկա´, չկա´,

Էլ վափշե´ չկա:

Ներկեմ լրիվ սև, ներկեմ լրիվ սև,

Աստղ ու արև, առէջ ու տերև,

Չար ջադու ու դև, չար ջադու ու դև:

Ներկեմ լրիվ սև,

Որ հեչ չերևան,

Չնայե´ն վերև,

Չնայե´ն առաջ,

Չնայե´ն ձախ, աջ,

Չնայե´ն ներքև,

Ու թունդ սևանա´ն,

Ու թունդ սևանա´ն,

Որ նորից, նորից –

Երբ հանգարծ նայեմ,

Կարմիր չէրևա´ն,

Որ սե´վ էրևան,

Որ սե´վ էրևան:

21. Անվերնագիր վիլանել

05-28.07.2018

Արբունքն անցնում ա, ցա´վն ա արթնանում:

Պողոսը գործիք ա հլու, խեղճ ու միամիտ:

Խի՞ ա վերինին փառաբանողը հա´ անխելքանում:

Քյորփու էրազը չի մարում երբեք ու չի հնանում:

Ո՞վ ասեց ախր, որ խորամա´նկն ա վեհ ու խելամիտ:

Արբունքն անցնում ա, ցա´վն ա արթնանում:

Փառքի ձգտելու իշխանի կիրքը չի անէանում:

Տգետը երբեք չի դառնում խելոք – մնում ա անմիտ:

Խի՞ ա վերինին փառաբանողը հա´ անխելքանում:

Պողոսը, նստած անիմացության դատարկ վրանում,

Հենց խելոքի´ն ա համարում տգետ, չար ու պարզամիտ:

Արբունքն անցնում ա, ցա´վն ա արթնանում:

Մոլորությունը հա էլ էղել ա – ու չի վերանում:

Չար բթամտին կարգում են խելոք ու հույժ սրամիտ:

Խի՞ ա վերինին փառաբանողը հա´ անխելքանում:

Ախր Պողոսին ճամփից շեղողը ո՞նց չի հասկանում,

Որ ճամփի փոշին, հնարավոր ա, դառնա դինամիտ:

Արբունքն անցնում ա, ցա´վն ա արթնանում:

Խի՞ ա վերինին փառաբանողը հա´ անխելքանում:

22. Տերյանի մեկ-էրկու բառով

24.08.2017-31.05.2023

Երեկոս հեչ խաղաղ չի հիմա:

Ջնջվել ա ամեն մի նկար ու դիմագիծ:

Էղածը բորբո´ք ա ու կսկիծ:

Կարո´տ եմ հնօրյա ծռերի երգերին,

Սոված քյորփեքի սարսափին,

Էրազ ծառերի սոսափին –

Ու արևգալի ծիծաղ ու ծափին:

Անընդմեջ կռինչ ու կռինչ

Ու շիրի´մ անմռունչ:

Թվում էր – կմնա´, կմնա´,

Կմնա´ պայծառ հուշ – ոգեշունչ...

Դրա´խտը չորացավ ու գնաց:

Դղյակ ու պալատ – շողշողուն –

Ու Գալիք-Ապագան –

Փուլ էկավ – Ու հույսից էրազ է´լ չմնաց:

Սև-սև ու … մշուշ – սողսողուն։

Ո՞վ ասեց, թե Հնձվորն անվողոք

Իմ տեղը եբեք չի իմանա –

Կամ մի օր կդառնա անիշխան ու անուժ:

Գիդի է´լ, ու կգա´ –

Վաղ թե ուշ:

Ու չկա´, չի´ մնա –

Ուրվագիծը բարու,

Չի մնա անցյա´լը ուրու,

Չի մնա իմաստ ու գուրու,

Չի մնա գոնե հուշ կամ բողոք – չի´ մնա:

Տանջանք ա ու կսկիծ ու սե´վ օր –
Անհեթեթը մոլոր –
Որ մորմոք-մրմո´ւռ ա –
Սվաղված աննվաղ վերքերին:

Իմ համար, ոչ ամպին, ոչ զամպին,

Էլ չկա ծաղկազարդ, վարդավառ, ամանոր –

Տրտում ու անմռունչ Լետայի է´ս ափին...

23. Ադամանդ ու ժանգ

(Joan Baez-ի “DIAMOND AND RUST” երգի վերնագրով)

28.07.2018-08.09.2020

Էս ուրկանոցում – չի մնա նույնիսկ – մի դպրոց ու զանգ:

Հրդեհըդ մարեց, բան չես ունենա – նորից վառելու:

Մոխիրը փորես, վե´ր ես հանելու ադամանդ ու ժանգ:

Հուշերի մենակ ցունամինե´րն են անմոռաց ու թանգ:

Մարմանդ բորբոքվես, մենակ քամի ես բարձրացնելու:

Էս ուրկանոցում – չի մնա նույնիսկ – մի դպրոց ու զանգ:

Հուրին էլ կանցնի, տեղը կմնա չոր կմախք ու գանգ –

Ու ոչ մի հմայք: Կմախքաժպիտն ո՞ւմ չի վանելու:

Մոխիրը փորես, վե´ր ես հանելու ադամանդ ու ժանգ:

Սրբի խոսքերն էլ մի օր կցամքեն, կդառնան անհանգ:

Կրեսոսները էդ անբավ գանձից – չոփ չեն տանելու:

Էս ուրկանոցում չի մնա նույնիսկ մի դպրոց ու զանգ:

Վեհ ընձառյուծից մնում ա մենակ չոր ոսկոր ու ճանգ:

Վերին իլիկն էլ – որ մի օր կայնավ, էլ չի մանելու:

Մոխիրը փորես, վե´ր ես հանելու ադամանդ ու ժանգ:

Քնա´ծ մնացիր, տո լաճ, տնավեր: Մնացիր տնա´նգ,

Ժամանակ չունե´ս – էլ դաս քաղելու կամ ուսանելու:

Էս ուրկանոցում – չի մնա նույնիսկ – մի դպրոց ու զանգ –

Հուշըդ փորփրես, վե´ր ես հանելու ադամանդ ու ժանգ:

24. Դուռդ բաց մի թող

Мне в душу постучали осторожно

Ирина Самарина-“Лабиринт”

28.02.2019 – 12.07.2020

Նստած էի, լուռ, անընգեր,

Երբ մի մոլոր ու դեգեր

Հոգուս դուռը կամաց ծեծեց,

Ու վախվորած հարց տվեց:

– Կարելի՞ ա, ներս գամ, քու մոտ,

Ըստե թա´ց ա ու ցեխոտ:

«Ոչինչ, – ասի, – հեչ դարդ չանես,

Ոտդ մաքրի, արի ներս»:

Էկավ: Նայեց – ինչ եմ անում,

Տեղավորվեց անկյունում,

Նստավ: Տաք էր – դողը անցավ,

Հետո տեղից վեր կացավ:

– Շոգ ա,– ասեց,– էլ չեմ մրսում,

Ախր շա´տ էր ցուրտ – դրսում:

«Տեղավորվի´, լիքը տեղ կա,

Գուցե էլի մարդ ներս գա»:

– Մերսի, – ասեց, տեղավորվեց,

Շուրջը նայեց ու խոսեց.

– Վա´յ, էսքան բան ո՞րդուց քեզ,

Ե՞րբ հասցրիր հավաքես:

«Եսիմ, – ասի, – ի՞նչ իմանամ,

Մինչև հաստատ չիմանամ»:

– Վա´յ, ինչ լա´վն ա անկյունը էս:

Մարդու չտաս: Ի´մն ա, տե´ս:

«Վեկալ, – ասի, – թո քունն ըլնի,

Համ տեղ ունեմ, համ գինի»:

– Որ ըտենց ա, արի խմենք,

Ու էրկսով քեֆ անենք:

«Խմե´նք, – ասի, – ճիշտ ես ասում,

Գինի շատ կա կարասում»:

– էս վարդերը սա´ղ տու ընձի,

Ու ծառ ու թուփը տանձի–

Ու երգե´րդ, ու սա´ղ այգին,

Հանգ ու բառըդ մոլեգին:

– Ու ոշ մեկին չթողաս ներս,

Ոչ մեկի հետ չկիսվե´ս:

Քրտինքս թաց – սառավ ճակտիս,

Գինին դեմ առավ ճտիս:

«Վե´րջ», ասի ես, «քեֆըս պրծավ,

Քեֆ ու գինիս դառավ ցավ»,

– Գնա հոգուդ նոր տուն ճարի,

Իմ հոգին մի´ չարչարի:

– Ու թո հոգիս անժամանակ

Մնա ծարավ, անբնակ,

Լավ ա հոգիս հա´ ծարավի,

Քան անկուշտը գրավի:

25. Գավառական բոհեման, 1964-1990

10.06.2019

Լուսինը – չեչոտ կանթեղ,

Բացօթյա կաֆե,

Կոպեկնոցի չափ մի տեղ,

Հատակը՝ կաֆել:

Ամեն մեկը – հանճարեղ,

Ու փառահարված:

Ո՞ր մի տեղից փող ճարեն,

Անտեր ու սոված:

Հպարտ, ծարավ մի Լևոն

Ու մի շիշ գինի,

Նեզվալ Հովո ու Սիմոն –

Ու յուբկա մինի:

Էրազներին – գոռ իշխան –

Աշխարհի գահին:

Բեղ Վրեժ ու Սարուխան –

Կոնծելու պահին:

Կաֆեն կա – իրա´նք չկան,

Չկա´ կարգը հին:

Գնացին – ու հետ չէկան –

Գերի´ են մահին:

26. Էս թասն էլ խմենք

02.09.2017-17.07.20

Էս թասն էլ խմենք –

ու թո բորանն է´լ,

բուքն է´լ վերանա:

Էս թասն էլ խմենք –

որ ցավ չմնա

տանն ու փողոցում:

Էս թասն էլ խմենք –

թո դավաճանի

սե´րմը չորանա:

Էս թասն էլ խմենք –

մեռած մուրա´զն ա

կոկորդը քերում:

Էս թասն էլ խմենք –

նե´ռն անմեղության

վի´զն ա սղոցում:

Էս թասն էլ խմենք –

ու թո ամառը

ցուրտը մոռանա:

Էս թասն էլ խմենք –

ջահել էրազը

մնաց դիրքերում:

Էս թասն էլ խմենք –

կարո՞ղ ա հանգարծ

իրանց մոռանանք:

Էս թասն էլ խմենք –

որտեվ կարող ա

մի օր կուրանանք:

Էս թասն էլ խմենք –

Խմե´նք,
Չուրանանք…

27. Ա´յ տնավե´ր, տնավե´ր

Աշնան ամպին ու զամպին,

Մոլոր նըստած իր ճըմբին,

Լոռու հանդում` մի արտուտ

Նայում է միշտ իմ ճամփին։

Հովհաննես Թումանյան

09.11.2019-20.07.2020

Տարիներով թալկացած

Հույսըս կերկերուն,

Հոգուս խորքի թաղքացած –

Հուշե´րն ա քերում:

Հելնեմ ու հին տունն էթամ,

Էթամ մանկություն:

Տոմսին կտա´մ, հա´, կտա´մ,

Կե´ս արքայություն:

Նստեմ գնացք կամ ավտո,

Թո երգար տևի:

Հագիս ճենջոտ մի պալտո –

Իղձս ո՞ւմ տվի:

Տոմսին կտա´մ, հա´, կտա´մ –

Կարոտս մրմուռ,

Անթրաշ ու անատամ,

Կուզիկ ու մի բուռ:

Ախր ընդե մի արոր,

Լուռ նստած ճմբին,

Ըսպասում էր ամեն օր,

Աչքը իմ ճամփին:

Հմի սիրտը արո´ւն ա,

Աչքն էլ ջո´ւր դառավ,

Ամառն էլ ձո´ւն-գարուն ա –

Դառած չոր պառավ:

Էթամ տենամ – ի՞նչ դառավ,

Սա՞ղ ա, թե՞ մեռած –

Կամ արո՞ր ա, թե՞ ագռավ,

Փետուրը թռած:

Մի բան անեմ, տոմս առնեմ,

Ախր չե´մ գրում,

Մնամ – անտեր կմեռնեմ,

Էս քաղա´ք երգրում:

Ջանդամը, թե հարց չի տա.

«Էրազդ սև չէէէ՞ր:

Վերջը ուզածըդ քթա՞ր,

Հլը դե´սը բեր»:

Հա´, որ տեսավ, ձեն կտա.

«Ախր խի՞ չէկար,

Չտեսա՞ր, որ սա´ղ սուտ ա,

Տոմսի փող չկա՞ր»:

Կասի. «Դարդդ ո՞վ քավեց,

Էն յանը լա՞վ էր,

Էրազըդ իշքա՞ն տևեց,

Տո, լա´ճ, տնավեր»:

28. Գիշերը գյուղում

(Սոնետ)

20.10.2019

Անձրև պտի գա՞: Փե´ջն ա գռմռում:

Ճամփես երկար էր, Ծուռումուռ ու բարդ:

Ծունգս ցավում ա – Ու խուլ մռմռում:

Ինչ վռա´զ անցան օրերը հպարտ:

Անտեր լուսերն էլ սրանք խի՞ մարին:

Պառկելուց առաջ – հելնեմ էթամ դուս,

Էն ոտաց տեղը: Անցա´վ էս տարին:

Արդեն շա´տ ա ցուրտ: Ցո´ւրտ ա, մո´ւնջ ու սուս:

Ա´խ, անտե´ր քամի: Ոչ լուս, ոչ լուսին:

Մարդումուրդ չկա: Հրեն, մի ճրագ–

Էն հեռո˜ւ-հեռո˜ւ սև սարի ուսին:

Անձեն ու անթարթ, անմրմունջ կրակ:

Տենաս էդ ո՞վ ա անքուն էս ժամին,

Ու ո՞ւմ ա լալի էս անտեր քամին:

29. Զուր ու հարադեգեր

10.02.2020-22.07.2020

Կանչում էր, կանչում, թե. «Ջահե´լ, արի´,

Թամբալի նման մի´ պառկի թախտին,

Թե հե´լ ու բախտըդ ի´նքըդ արարի

Ի´նքըդ տեր էղի քու չու ու գաղթին,

Աչքդ մի´ պահի պատահմունք-բախտին»:

Ու հելա, շորերս հագա, մախաղն էլ ուսիս,

«Էթամ, հո պարապ-սարապ չե՞մ մնա

Էս անտեր թախտին»: Խաչ հանի,

Մոմ վառի հույսիս, գնացի Հյուսիս:

Ուր ասես – չէղա:

Կտրի ու անցա ծով ու օվկիանոս,

Անցա մի հազզա´ր խաչմերուկ,

Հազզա´ր ծովածոց, հազզա´ր մայր ցամաք:

Մնացի անտուն, քուն առա հանդում,

Առանց հանգրվան, ու առանց նամակ,

առանց հյուրանոց, մինչև որ վերջը

մեկն ասեց.

«Տո ցնդած ծերո´ւկ,

Բա քու արածը բանի նմա՞ն էր:

Տո, ա´յ կռապաշտ,

Բախտը չե´ն թողա ու դուս գան տանից –

Ընգնեն չոլ ու դաշտ,

Որ հասնեն բախտին:

Ախր, հենց տանն է´լ

Լրի´վ կարայիր – տե´րը դառնայիր

Քու գահ ու թախտին»:

Ու լրի´վ անուժ, անսահմա´ն հոգնած –

Ճամփես թեքեցի, ու հետ դառա տուն:

Տեղ հասա, տենամ – դուռը լրիվ բաց –

Դռան դեմ – պառկած մի պառավ կատու,

Ու տո´ւնը անտեր,

Դատարկ ու դատարկ,

Անբախտ ու անտուն:

30. Անհունի ճամփեն

24.02.2020

Գլուխդ կամաց շուռ տվիր ընձի,

Բայց սուս, անիմաց:

Քնելուց առաջ ցուրտ էր ու քամի,

Դո´ւ – սուս, անհառաչ:

Երկար սուս արիր էդ անգույն ժամին,

Հետո ձեն տվիր.

– Էս ո´նց եմ հոգնե, ոնց որ մի հարուր

Տարի չեմ քնե: Էս իշքա´ն եմ թուլ:

Թո´ւլ եմ ու տկար:

Հետո սուս քնար,

Որ էլ չզարթնես –

Ու մնաս նկար:

31. Մոխրոտը

03.02.-15.05.2022

Երբ լուսը հենց նո´ր ա բացվում,

Աշխարհըդ դրա´խտ ա օծվում:

Ցավ չկա´, կա մենակ գարուն –

Ոչ դա´րդ կա, ոչ վե´րք, ոչ արո´ւն:

Ու հազզա´ր ախպեր ու քուր,

Ու հազզա´ր կախարդ մորքուր:

Տանըդ դեմ – ծառա ու կառք,

Գալիքըդ – շողշողուն ու փառք:

Ու հա´ երգ, հա´ պարահանդես,

Ի՞նչ դղյակ: Չկա´, որ քանդես:

Հավա´տ կա – կդառնա´ս իշխան,

Պարտեզըդ – անփուշ, անչիչխան:

Առնետը – կառքիդ կառապան,

Մկները – ծառա´, բարապան:

Կունենա´ս պալատ ու դղյակ,

Կմնա´ս մթանն անտեղյակ:

Հողմերըդ կըլնե´ն ցիրուցան,

Սև թուխպըդ – նարո´տ-ծիածա´ն:

Կսուրա´ս հեռուն կապուտակ,

Ուր խինդ ա, անվե˜րջ, անհատակ:

Բայց հանդեսն անվերջ չի ըլնում:

Պարպում ես գավաթը գինու –

Ու հետո – խումարն ա գալի,

Բա´խտըդ ա խավարում լալի:

Քաղցրըդ դառնում ա ջրիկ,

Ձմեռըդ – անխուսափ չարիք,

Դղյակըդ – խարխուլ ավերակ,

Պատյանըդ – սև ցավ ու կրակ,

Անբիծըդ – աղավաղ արատ,

Չի մնում ոչինչ անարատ,

Ու էդ վախտ հստակ ես տենում –

Չի´ մնում մորքուր – չի´ մնում,

Ու կյանքըդ դա´ռն ա ու թթու,

Կառքըդ էլ – դառել ա դդո´ւմ:

32. Ժպտուն աչքեր

(Թումանյանի պես)

25.03.2020

Չէ´, մի՛ հավատա ժըպտուն աչքերին:

Շատ անգամ իրանք լոկ ծաղիկ են վառ,

Բուսած ժանտածին անդունդի ծերին,

Միամիտ հոգի´ խաբելու համար։

Հա´, ես է´լ, ես է´լ, պատրանքըս սնած,

Վառվեցի մի օր ժըպտուն աչքերի

Գեհենի հրով: Մրո´ւրը մնաց –

Ու մե´կը չկա, մրուրըս քերի...

Մի´ դառի գերին ժըպտուն աչքերի,

Շատ անգամ դրանք ծաղիկներ են վառ,

Ծըլած հոգու դառն ավերակների –

Արուն-մրուրը ծածկելու համար։

Ու ես էլ, հրես, մրուրված մի մարդ,

Ով հոգում լիքը ավերակ ունի,

Պատահում ա որ – ժպտում եմ զըվարթ,

Բայց էդ ժպիտը – լուսի հույս չունի։

33. Եղեռնապուրծ կնոջ բայաթին

28.07.2019

Երկինքը սև´ եմ տենում, ու սևը անց չի´ կենում:

Ո՞ւր մնաց բունըս դատարկ: Ձագերս ո՞ւր են, թռա՞ն:

Սիրտըս ու հոգիս սե´վ-սե´վ – ու հա էլ սե´վ են մնում:

Գարունըս մութ ա ու սև´, զարթնել ա ու չի քնում,

Գարունըս – սարյակ անթև, կանանչ ծառերը մեռա´ն:

Երկինքը սև´ եմ տենում, ու սևը անց չի´ կենում:

Հանդերըս – չո´լ ու անտե´ր: Անտուն եմ էս անշունչ շենում:

Էրազըս – անմար դժոխք: Ցավերըս շարա´վ դառան:

Սիրտըս ու հոգիս սե´վ-սե´վ – ու հա էլ սե´վ են մնում:

Չորսին էլ անտեր թողի, բա ո՞վ ա իրանց սնում:

Ազա՞տ են կամ կա՞ն: Նեռի՞ն են ճորտ ու ծառա:

Երկինքը սև´ եմ տենում, ու սևը անց չի´ կենում:

Խի՞ էդքան աղոթք արի: Ո՞ւմ էի աղոթք անում:

Ես Իրան հո պարտք չէ՞ի: Մուրազըս մնաց ծարավ:

Սիրտըս ու հոգիս սե´վ-սե´վ – ու հա էլ սե´վ են մնում:

Ու երբ էլ լուսին նայեմ, մենակ խավա´ր եմ տենում:

Չոր ու կոր, կաշի, ոսկոր, տակը էս դժո´խք բեռան,

Երկինքը սև´ եմ տենում, ու սևը անց չի´ կենում,

Ախր հենց հոգի´ս ա սև, սիրտըս է´լ – սև´ ա մնում:

34. Օղորմի իրա´նց

07.05.2020

Պառավը նստել էր բակում,

Թթի տակ, հովին,

Անձեն անծպտուն:

Գլխին լաչակն էր մշտական:

Մկան չէր խաղում էրեսին:

Նայում էր հեռուն,

Համ էլ չէր նայում:

Քիչ էն յան,

Բարալիկ առուն

Բախչայի մարգերն էր ջրում:

Օդը կանգուն էր, ամա´ռ էր ու շոգ:

Մա´րդ չկար գյուղում օրվա էդ ժամին:

Վառում էր արևը անվողոք,

Շողերը ոշ մի բան

Չէին խնայում:

Էն յանը Ջադա´ն1 էր սիպտակ:

Կողի ստվերի պաղ հողի վրա,

Պառկել էր իրանց սև կատուն:

Շարժ չկար: Օդն էլ չէր դողում:

Մենակ էր, տունն էլ մարդ չկար:

«Խալոն էքյին ի2: Իրկունը կիկյը3:

Ջայհնա´մը իկյը:

Տսնաս, մ’էրկու ճութ խավող կպերիիի՞»:

Ծնկների ցավը վաղուցվանից էր:

Ու հա´ նստած էր: Քի´չ էր վեր կենում:

«Ըլեմ, ի՞նչ անեմ: Խարսը ջահե´լ ի,

Թո զի´նքյը պանի4: Ոռը տուս չի´կյա»:

Հողածածկ քուչով տանը մոտեցավ

Պապիենց հարսը, Հազոյի Սոֆոն:

Բարևեց, ուզեցավ անցնի,

Պառավը ձեն տվեց իրան.

«Ախչի´, հալը աս5 ըշկամ

Էտ հո՞ւր ես էթալ,

Մե սա´բր արը6, նաֆասըդ ե´տ պե7,

Ընչի՞ ես նեղնը, խօ պան չի՞ էլե»:

Հարսն իրա ոտը կախ քցեց մի պահ

Ու ասեց.

«Ախ մեր էն խալօն

Տէզի կլօխն էր,

Գյըլդրվե ինգյե,

Էթաս եմ Ապoյենց յալը8, բժշկյին կանչեմ»:

«Ախչի´», ասեց պառավը,

«Խալօն ի՞նչ ուներ տեզի կլօխը9,

Մե ջահել չկաաա՞ր, որ տէզը կըլխեր10 »:

«Ախ եսնա՞մ: Ընչի՞, դարը չե՞ս ճաշնալ11,

Բը էն ջահելին էյտիբա՞ր կանի12 »,

Ու հարսը նորից գնաց բժշկի:

«Հալ’ ըշկը´,13 իշքան էլ յեգյի´ն էթալի14 »,

Մտածեց պառավն ինքն իրան,

«Առվո´խճ ի: Ա´խ ասված,

Խօ դար15 ծըյներն էլ

Իմոնքի լման չոնգյացուկ փետ չե՞ն16:

«Խալօն կմեռնի´:

Էն մեր խալօյեն իշքա՞ն ճոշ17 կըլի:

Ութանասունը մերը շոտ18 ընցե:

Իննըսո´ւն կըլի:

Խա´, խա´, կմեռնի, էրկյեն չի´ տիմնը:

Ա´հ, ի՞նչ եմ ասել, վա´րըս19 չի՞ մեռնի:

Սա´ղըս էլ կէթայ: Կխադնե´յ20, կէթայ:

Ես է´լ կխադնեմ, կէթամ ջայհնա´մը»:

Մի տարի պառկեց ընգած ծերունին:

Օմբա´ն էր ջարդե:

Իննըսուն տարուն մեկն էլ գումարեց

Ու հետո մեռավ:

Պառավը,

Դրանից հետո,

Երգար էլ ապրեց,

Ութսունին

Մի չորս տարի էլ

Ի´նքը գումարեց –

Ու հետո մեռավ:

Մեռնելուց առաջ հերըս բերել էր

Էրևա´ն, քաղա´ք:

Արդեն էլ տեղից չէր կարում հելներ:

Մի օր էլ, սիրտն իրա – ոնց որ վկայեր,

Ձե´ն տվեց որդուն.

«Զավեն ջան,

Վա´խտըն ի արթեն:

Մեռնելս էկյե:

Ընձի տար տունը»,

Այսինքը, «Տար գյո´ւղ»:

Գյուղի նոր տունը հլը սարքած չէր,

Մենակ այգին էր, մեջը մի բութկա,

Բութկայի մեջն էլ մի հին կառավաթ,

Ինչի վրա էլ «խալօն» էր քնում:

Պառավին դրին տեղաշորի մեջ:

Խաղաղ էր:

Աչքերը փակեց,

Հետո բաց արեց ու ասեց որդուն.

«Զավեն ջան, ասը թօ ընձի

Թա(ք)յ21 մե թաս

Արա´ղ լցեն տան»:

Արաղը բերին,

Պառավը խմավ,

Այսինքը,

Թասը մոտ պահին,

Շուրթերին կպած,

Որ ի´նքը խմի:

Արաղը խմավ,

Աչքերը փակեց,

Բայց մի քիչ հետո

Բացեց ու ասեց.

«Զավեն ջան,

Էս կառավաթը22

Մե քիշ լայ-լայ ա´ր»,

(Այսինքը, «Ճոճի´»):

Հերըս կռացավ,

Ու լայ-լայ արեց:

Պառավը օդը

Խորը ներս քաշեց

Ու արտաշնչեց –

Ու ներս չքաշեց:

Օղորմի իրանց:

––

1 Ջադա´ն – սարի անունն ա

2 էքյին ի – այգում ա

3 Իրկունը կիկյը – իրիկունը կգա

4 Թո զի´նքյը պանի – թո ի´նքը բանի (աշխատի)

5 հալը աս ըշկամ – Հլը ասա տենա´մ

6 Մե սա´բր արը – Հլը սպասի

7 նաֆասըդ ե´տ պեշունչդ հետ բեր

8 յալը – սարը

9 Խալօն ի՞նչ ուներ տեզի կլօխը – ծերունին խի՞ էր հելե դեզի գլուխը

10 կըլխեր – վերջացներ

11 Ախ եսնա՞մ: Ընչի՞, դարը չե՞ս ճաշնալ – ախ եսի՞մ: Խի՞, իրան չգիդե՞ս

12 Բը էն ջահելին էյտիբա՞ր կանի – Բա էնի ջահելի վրա հույս կդնի՞

13 Հալ’ ըշկը´ – Հլը տե´ս

14 իշքան էլ յեգյի´ն էթալի – ինչքան էլ արագ ա էթում

15 Խօ դար ծըյներն էլ – Հո իրա ծնգներն էլ

16 Իմոնքի լման չոնգյացուկ փետ չե՞ն (16)իմոնքի պես քարացած փետ չե՞ն

17 ճոշ – ջոջ, մեծ, ավագ

18 շոտ ընցեշուտ ա անցել

19 վա´րըս – ո´ր մեկս

20 Կխադնե´յ – կսատկենք

21 Թա(ք)յ – մեկ, մի հատ, կենտ

Իտալիկ «ա»-ն բաց ա, անգլերենի cat-ի «a»-ի պես: Իտալիկ «ե»-ն նորից բաց

ա: «ո»-ն Սալմաստի բարբառում դիֆտոնգ (երկհնչյուն) ա: Քմայինները բացատրելը դժվար ա:

35. Ողբ ու կական քաղաքական

07.05.2020

***

Ըմբո´ստ ու նե´ռ – ու խոլական

Սե´վ իշխանը ոգու սովի –

Տեղ չմնաց, որ չգովի

Տապանները եղեռնական –

Արարելով ողբ ու կական

Ու ուտոպիան հորինովի:

Թեթևաքայլ ոգու վկան,

Խաղաղ, անամպ, աստղոտ ծովի –

Չուզեց սևը սաղին թովի,

Դարձնի մոլար ու ուրվական,

Որ կոշմարը գեհենական –

Արևներին չըփընովի:

Ասեց. «Ո´չինչ, հլը կգան

Սի´րտն ու սե´րը երկնամովի,

Նեռի թավան էլ չի´ բովի

Ճշմարիտը օրինական –

Ճիվաղները մեհենական –

Կչքանա´ն, լո´ւռ, խմբովի»:

Աղոթո´ւմ եմ ես օրեկան,

Աղոթում եմ, որ մի օր գան,

Որ ազատվենք ոգու սովից,

Էս դժնդակ մոլի ծովից,

Վաղուց մեռած անկենդանից,

Դժնի չարի սե´վ զնդանից,

Խավար բանտից էս մթության,

Օվկիանոսից տգիտության,

Աղոթում եմ ու հեկեկում.

«Չէկա´ն, չէկա´ն»:

36. Տուբդիսպանսերում

17.05.2020

Ճամփես էլ չի կանանչի:

Բախտս խի՞ ա վռազում:

Իշքա՞ն մնաց, որ կանչի:

Հազո´ւմ, հազո´´ւմ եմ – հազում:

Կարենայի դո´ւս գայի,

Հե´տ էթայի էն տարին:

Սիրտս ոնց որ վկայի –

Սպասում եմ բեթարին:

Իշքան մնաց – էտքան կա´,

Ջհանդա´մը – հա˜զ, արո˜ւն:

Թո գա´ն: Թո գա´ն, բան չկա,

Որ ուզում են, թո հա´ գան,

Վերջին ղողանջն է´լ թո գա,

Բայց – հասնե´ի էն տարուն:

Ախ, էտ իշքա´ն արև կար,

Դալաաա˜ր-դալա˜ր լուսաբաց:

Ճամփես – ոշ չոր, ոշ տկար,

Սաղ դռներն էլ – լե´ն ու բաց:

Չորս յանըս լուս ու խաղող,

Այարփոսի մեծ առուն,

Ժանգոտ քար ու վառված հող,

Հաչա սարի սև հեռուն:

Արտի կակաչ, սա´ր ու դաշտ,

Ծերին մի փունջ գնարբուկ,

Առանց չար հազ, լուռ ու հաշտ,

Առանց ձմեռ, առանց բուք:

Էլ ոշ չար կա, ոշ բարի:

Կտա՞, տենաս, մի տարի:

Համաձա´յն եմ էս քչին:

Բայց տենա´յի էն տարին,

Նո´ր գրեին իմ քարին –

«Կա´ր, բայց հմի – աստ հանգչի»:

37. Deportation

18.10.2023

Ո՞ւմ դուռը ծեծեմ, որ դարդս լսեն,

Ո՞ւմ բարևն առնեմ, որ ինձ չոռ չասեն:

Որ չասեն. «Սա՞ղ ես, դե քեզ չո´ռ»:

Սատկեիր, ա´յ Քոռ,

Մորըդ փորի մեջ

սատկեիր, տո Չո´ռ,

Խի՞ մենակ ինքը,

սաղն է´լ սատկեին –

Մնայինք անծախ:

Որ դուռը բացի – առուծախ:

ԱնԱրցախ – շողն է´լ ա քացախ:

Էս գինին ախր, դա´ռն ա ու տտիպ,

Երգերս թողեց կիսա´տ ու անտիպ:

Արևից աղո´ւ ա կաթում,

ԱնԱրցախ – լուսն է´լ ա թթու:

Մարգարեն դառել ա անտուն,

Հերոսը դառել ա կատու,

Սուրբ հացը – անալի, անաղ,

Ծո´ւխ դառան – տունուտեղ, Արցախ:

Գարուն ա գալի, բայց անմանուշակ:

Գալիքը – մրմո´ւռ ու գեհենի գուշակ:

Էրազըս վաղո´ւց ա քարթու:

ԱնԱրցախ – լուսն է´լ ա թթու:

Գինին ու օղին ցավըս չեն քավում,

Դաժե էրա´զն ա քնիս մեջ ցավում,

Լյարդ չկա, ու ոչ էլ փայծաղ,

ԱնԱրցախ – շողն է´լ ա քացախ:

Ու մենակ դժո´խքն ա փթթուն:

Դրախտը – պատրանք ա ծանծաղ:

Անարցախ – շողն է´լ ա քացախ,

ԱնԱրցախ – լուսն է´լ ա թթու:

38. Մաղթանք-2

(Տղուս ծնվելուց էսի´ էի ուզում ասեմ, բայց հլը պոետ չէի)

15.07.2020

Բարո´վ ես էկե, տղա´ս:

Թե ոտդ քարի էլ դեմ առնի,

Թո կյանքում հանգարծ չկաղաս,

Ու թո Սատանան քառտերըդ չխառնի,

Անձրևըդ չդառնա կարկուտ

Ու բախտըդ, թեկուզ ծուռումուռ,

Չդառնա անաբուռ,

Ու ոշ մի օր – չդառնա անգութ:

Ճամփետ թո ըլնի անփուշ,

Ցավ ու դարդ – ցնդի –

Դառնա բարի հուշ,

Թո ամպ ու երկինք ժպտան,

Էրեսին էս Գնդի,

Ծիածանները խնդան,

Ու երբ որ հասնես ճերմակին,

Էրազիդ չգա´ էն մաքին:

Թո բարձիտ մենակ չմնաս,

Պարզըկա ձմեռ չիմանաս,

Չիմանաս չարիք ու արուն –

Ու երբ հեռանաս,

Տղա´ս, իմ քա´ղցր տղաս –

Հետևըդ թողաս

Ծաղկազարդ գարուն:

39. Սերն ա տալո՞ւ

(Ախմատովայի պես, ով ինքն էլ գրել ա Պաստեռնակի պես)

24.11.2020

Էրազ-ուսմունքից խռոված

Էլի´ եմ վերջին ըսպասում:

Տվածըդ ձմեռ ա – ու սոված –

Խմում եմ ու հետն էլ… մրսում:

Հոգնած եմ, ահավոր հոգնած:

Կոշմար ա ու չի նվազում:

Արթո՞ւն եմ, թե՞ էլի քնած:

Էրազս էլ չի վռազում:

Վաղն է´լ եմ դերըս խաղալու–

Խնդալով` տեղին – անտեղի:

Ո՞վ ասեց. «Սե´րն ա կյանք տալու»:

Տվածը թո´ւյն ա ու լեղի:

40. Հոռետես վիլանել

15.02.2021

Անցածն անցած ա, ու մեռած օդը նոր օր չի սնում,

Ու բարու իղձը գուցե շատ հին ա:

Լերկ անապատի դեղին ավազը կարմիր չի ծնում:

Միտքը չբանեց – քիչ-քիչ թմրում ա ու հետո քնում,

Ու վարյանտ չկա, որ գույն իմանա:

Անցածն անցած ա, ու մեռած օդը նոր օր չի սնում:

Երբ ճիշտն անհաս ա, խարդախ ստից ա էրազը բսնում –

Դառնում բաղձալի իղձ ու մանանա:

Լերկ անապատի դեղին ավազը կարմիր չի ծնում:

Դժոխք-դրախտի գույն-գույն հեքիաթը մե´նք ենք հորինում,

Որ ոչ մի ուրիշ երանգ չմնա:

Անցածն անցած ա, ու մեռած օդը նոր օր չի սնում:

Հերոսի մտքով չի էլ անց կենում. «Սխրանք եմ անում,

Որ իմ անունը դարերին մնա»:

Լերկ անապատի դեղին ավազը կարմիր չի ծնում:

Այսրաշխարի դժոխք-դրախտն ա սաղիս բռնանում,

Որտեվ ասում ենք. «Մնա´, մի գնա»:

Անցածն անցած ա, ու մեռած օդը նոր օր չի սնում:

Լերկ անապատի դեղին ավազը կարմիր չի ծնում:

41. Դարդ մի արա

(Բունինի պես)

О счастье мы всегда лишь вспоминаем

И. А. Бунин

17.03.2021

Երջանիկ պահը մի´շտ ա դառնում հուշ:

Բայց ինքը հա´ կա: Ու գուցե հմի

Ինքն էս աշո´ւնն ա, էս գիշե´րը ուշ,

Էս անձրև´ը խեղճ, նվվո´ցն էս ժամի:

Գրողի ծոցը, որ տարին անցավ,

Որ լաց ա ու թաց, որ կծիկ դառած –

Ծի´տն ա սև ճյուղին: Անդարդ ու ան+ցավ

Պահը թո մնա անանց ու սառած,

Որտեվ ան+ցավը – բա´խտ ա երջանիկ:

Շնչո´ւմ ա ծիտը, անձրե´վը վկա,

Սրանից ավել ուրիշ բախտ – չկա´:

Էսի լավ գիդի ամեն դեղձանիկ:

Ուրեմն խի՞ լամ, կամ ի՞նչ հայ-հավար –

Ջանդամ, թե վերջը մո´ւթ ա ու խավար:

42. Մազոխիզմ

08.12.2023

Ե՞րբ էր, դառանք միամիտ:

Թե՞ էս ախտը տեղից կար:

Ե՞րբ կարծեցինք մեզ հզոր –

Ու, մեծամոլ-մեծամոլ,

Ինքնագով, բայց խիստ անճար,

Լոպազացանք, խլացանք:

Կարո՞ղ ա – նոր: Հնուց կա՞ր:

Գուցե՞ մի հազարամյակ –

Մտածելը մոռացանք,

Դառանք մեգալոմանյակ,

Չհասկացանք, որ մենակ

Դառել ենք լոկ մանկամիտ:

Դառա´նք, տգետ ու լոպազ,

Դատարկախոս, հանապազ

Մանկամիտ ու մանկամիտ:

Ում կարծեցինք – սուրբ, անեղծ,

Պարզվեց – օտար էր ու կեղծ:

Ճշմարտությանը վսեմ

(Հավատարիմ ու անկեղծ),

Զուր խանդեցինք, լրի´վ զուր:

– Կեցցե´ս, Խավա´ր, – ասինք մենք, –

Բարո´վ մնաք, Լուս ու Հուր, –

Ու մեր պարտքը մոռացանք:

Թողինք – չարը հոռացավ –

Դառավ վիշապ, դառավ նեռ:

Ու մեր ուղին ուղղագիծ,

Դառավ մոլոր, դառավ կեռ,

Ու մեր միտքը քոռացավ,

Ու ճշմարտից խորթացավ –

Դառավ հավետ փոխանցիկ:

Լեշակերներն անամոթ –

«Բախտ ու դրա´խտ» ճառեցին,

Հայրախնամ ձևացան –

Տաճարներին թառեցին,

Սուտ աղոթքով երգեցիկ:

Միամիտ ու մանկամիտ –

Չհասկացանք մենք ոչինչ,

Դաս չքաղինք անցյալից:

Ու էրազը, պարզ ու ջինջ,

Դարձրինք մռայլ մղձավանջ,

Վախվորած ու ինքնահաճ,

Հուսաբեկ ու հոգնատանջ –

Ու չթողինք սուրբ – ոչինչ,

Բացի մեր թույնն ինքնայեռ:

Երբ պետք էր – սուս մնայինք –

Անկապ-անկապ ճառեցինք,

Ու երբ պիտի ճառեինք –

Վախկոտ-վախկոտ լռեցինք,

Երբ պիտի սուր ճոճեինք,

Թավալ տվինք հեզ շան պես,

Կյանքը դարձրինք ծանր բեռ:

Ու մեզ շղթա կռեցինք,

Որ մեզ մեր բնի´ն գամեն:

Ու մեր բիլ օրերն ամեն,

Դառան ծուխ ու վերացան,

Ու մեր ներկան խունացավ,

Դառավ ցավին սովոր դավ,

Ու մենք, լրիվ ցիրուցան,

Վիժվածքներին ճորտացանք:

Ու մեր երկրում, լի, բանուկ,

Չմնաց մի ողջամիտ,

Ոչ կին, ոչ ծեր, ոչ մանուկ,

Ոչ էլ հասուն տղամարդ –

Չմնաց մի´ հատիկ վարդ,

Ոչ ցանք, ոչ բերք, ոչ է´լ արտ,

Ու մենք մեզնից խորթացանք:

Ու մեզ մնաց մենակ լաց,

Մենակ ողբ ու արցունք թաց,

Մնաց մենակ սև բորբոք,

Լեղի մրմուռ ու մորմոք –

Հարակսկիծ, անամոք,

Մնաց մենակ մաղձ ու դարդ,

Մնաց մենակ արուն-ցավ,

Ու ճորտությունն անվողոք –

Դառավ տնվոր ու չանցավ:

Ու դատարկ ա տունը մեր:

Ու մեր ցավը – անյերեր,

Մեր ապագան – մեգ ու մուժ,

Ու մեր ներկան – փուչ, անուժ,

Հուսահատ ու չարագույժ,

Իսկ մենք – իսկ մենք, մանկամիտ,

Ու չնայած – շնչավոր –

Բայց – անգո ու էրազ-հուշ:

43. Excelsior? *

19.03.2021

Ասե՞մ: Ախր չի լսի,

Կմնա կավատ:

Կմնա չարչի –

Առուտուրական –

Խավար ու լուսի,

Մութ ու անհավատ:

Ու անհուն տգետ,

Ու անիրավ –

Ամեն մի մոզի

(անկուլտուրական)

Թունդ կաղաչի,

Որ իրան

Նե´ռը համոզի:

Մանուկ, տգետ,

Նվնվան –

Անհուն մեծախոս:

Ու ծվծվան –

Անթասիբ ու խոզ:

Ով չգնաց – կմնա´,

Բայց կկանանչի՞:

Ով էլ գնաց – կիմանա´ –

Հեռվից չե´ն կանչի:

Անդեմ, անմիտ,

Անզգա ու բիրտ

Ոչխարի սուրու –

Կեղծ ու քարսիրտ,

Անզգամ –

Արդե´ն իսկ ուրու:

Էլ ո՞վ մնաց, որ սիրեմ,

Ո՞վ ինձ կկանչի:

Եղրևանի՞, թե՞ սիրեն –

Փուշը ծաղիկ չի:

–––––

*Excelsior– 1) Միշտ վե´ր 2) Թեփ

44. Հարադեգեր, բայց իզուր

28.03.2021

Ե´ս գնացի, ե´ս –

Միամիտ, մանուկ, խելառ ու անգետ:

Գնացի հեռո´ւ:

Ու աչքդ մնաց մենակ իմ ճամփին:

Էղա, ուր ասես:

Անցա հազար դաշտ,

Հազար գետ,

Հազար սար ու ձոր

Ու հազար առու:

Ու էթում էի –

Ամեն-ամեն օր,

Ուղիղ կամ ոլոր,

Ամառ ու ձմեռ,

Ամպին ու զամպին,

Չոր ու անձրևին:

Անցա հազար գյուղ,

Ու հազար քաղաք,

Գնացի հասա հեռավոր հեռուն:

Գնացի՝ չգամ:

Հրաշք թվաց սաղ, ինչը որ տեսա:

Իմաստուն թվաց – ճոռոմը տգետ,

Ու նրբաճաշակ – ռաբիզը ուսյալ,

Ու անկախ – ամմե´ն մի ճորտ պետ,

Մինչև որ ճամփես, քիչ-քիչ ու կամաց,

Պարծավ ու հատավ,

Մինչև որ կամաց-կամաց

Ամմե´ն ինչ հասկացա:

Հասկացա, որ չէ,

Ունայնն ունա´յն էր,

Ճոռոմը – ճոռոմ,

Ռաբիզը – ռաբիզ,

Տգետը – տգետ,

Ու ճորտամիտը – կատարյալ ոչխար:

Ավելի լավը – ոշ մի տեղ չկար:

Ու հետո, էսօր – էլի դառա հետ:

Ու հմի –

Հուշերս մոլոր,

Իմ անցած ուղին –

Գալարավոլոր,

Մարմինս – խարխուլ,

Միտքս – անամնեզ,

Ու մանկան նման նորից միամիտ

Ու նորից անգետ,

Դառա, որ տենամ – իսկական, միակ,

Հրաշքն իմաստուն:

Դառա, որ նորից պաշտեմ է´ն աստծուն,

Է´ն միակ աստծուն, ով արժանի էր

Երկրպագության:

Դառա – տենամ – քե´զ:

Բայց էկա տեսա, որ կարամ մենակ

Մի փունջ անթառամ դնեմ պաղ հողիդ:

45. Անէության շեմին

04.04.2021

Պարտքերս տվել եմ լրիվ

Ու մտքիս ինչ կար,

Ասել եմ արդեն –

Կարող ա՝ կիսատ ու ցրիվ,

Բայց, սրանից դեն

Էլ բան չկա,

Չկա մի նոր բան,

Որ էլի´ ասեմ:

Թո որ չլսեն:

Թո մտքերըս քերեն

Ու չէղած մեղքերըս բերեն

Ու վրես բարդեն:

Էլ մեկ ա արդեն,

Քիչ հետո կէթամ –

Կմերվեմ

Խավարի անդունդին անհուն,

Դառնամ նավթ,

Ծծումբ, թթվածին, մեթան –

Էս անմիտ ու մեռնող աշխարհին

Լրիվ ներդաշն ու ներհուն:

Ու թո չներեն

Մեղքերս էղած ու չեղած

Եսիմ որ մի խորդանոցից պեղած:

Մեջն էդ ապառնի մթան,

Չեմ էլ իմանա,

Արե՞վ էր, թե՞ անձրև էկավ,

Կամ ի´նչ հոտ ունի ծիրանը ծաղկած,

Կամ որդը վարդերը կերաաա՞վ,

Կամ էլ վերացա՞վ

Էս անիրավ խաբկանքը թաղքած,

Կամ էս սաղ կիսատը դառա՞վ կատարյալ,

Թե՞ գլորվեց ու, կամաց-կամաց,

Դժոխքի անդունդը սողաց:

Էն յանի խաբարն ախր ո՞վ ունի:

Էն յանը

Միտք ու ինտելեկտ կունենամ –

Ճիշտ էնքա´ն,

Ինչքան որ ունի չոր ձուկը աղած,

Կամ էլ էս Գունդը,

Հևիհև ու նվաղած,

Կամ բազալտի է´ն կտորը տաշած

Որ էդ վախտ կարող ա վրե´ս ա քաշած:

Ու վերջը, անպայման, կմաշվի

Անունս էդ քարի վրի,

Ու մի օր էլ

(Քանի՞ օր, ոչ մեկը չի հաշվի)

Կանէանա –

Հո´ւշն էտ գրի,

Հուշն իմ անունի´,

Մեջն էդ մութ-մութ-մո´´ւթ անհունի,

Ու էլ չեմ ըլնի գերի –

Ոշ կարծիքի ու ոչ կանոնի,

Ու ընձի չի հուզի

Ոշ մի հուրի կամ փերի,

Ու ես, ի´նքս հենց –

Մասը կդառնամ էս

Անսահման ու անդադար

(Կատարյալ կամ անկատար, մեկ չի՞)

Քաոսի ու անկանոնի

Ու ոշ մի բան չի մնա, որ իմանամ:

Բայց ախր խի՞ եմ անընդհատ հարցնում –

«Ե՞փ կէթամ: Կէթա՞մ, թե՞ հլը կմնամ»:

46. Հույսով, բայց անհույս

18.03.2021–25.06.2022

Աչքերդ փակի ու քնի´ հիմա,

Քաղցրըս, կգա´:

Ու դարդ մի´ արա,

Հավատա´, կգա´ հաստատ,

Ու անընդհատ մի´ կանչի «մամա»:

Մաման տուն կգա,

Տուն կգա հաստատ,

Տուն կգա էն հեռու երկրից –

Հո ընդե չի՞ մնա:

Դու կլավանաս,

Կ’ելնենք իրեքով

Ու կէթանք մի ուրիշ երկիր

Ու ընդե կապրենք,

Հանգիստ ու խաղաղ,

Ու երջանիկ:

Քնի´ քաղցրըս,

Քնի´ ու հավատա´:

47. Չե´մ ուզում՝ էթաս

(հիվանդանոցում, մտքի մեջ)

11.04.2021 –14.04.2021

Ասին՝ էթում ես,

Ասին՝ հույս չկա:

Ասում են՝ ասեն,

Իրանց չլսե´ս:

Չլսե´ս, չէթա´ս:

Չէթաս լուսին,

Չէթաս մութին,

Չէթաս անժամանակ,

Չէթաս ժամի ութին,

Չէթաս նույնիսկ

Ժամանակին,

Չէթաս ժամի մեկին,

Չէթաս իննին, յոթին,

Ոչ էլ տասնըմեկին,

Չէթաս ո´չ մի ժամի –

Առաջ չընգնես,

Ո´չ մի, ո´չ մի

Ժամի չէթաս:

Չէթաս վախտին,

Չէթաս բեվախտ,

Չէթաս սամալյոտով –

Կամ էլ ոտով,

Կամ գնացքով,

Կամ էլ նավով:

Չէթաս եթևաքայլ

Կամ էլ վազքով,

Կամ էլ թևին հրեշտակի:

Չէթաս երգով,

Չէթաս կռիվ դավով,

Կամ էլ խաղաղ ու անարուն –

Չէթաս հոգու վերքով:

Ամառ ըլնի, ձմեռ,

Կամ էլ աշուն, գարուն,

Չէթաս տոթին ու անձրևին,

Չէթաս պարզըկային,

Ու չնայես

Հեռանալու կարգ ու ձևին:

Չէթաս շոգին, ցրտին, շլոփային,

Չէթաս արև չորով,

Կամ էլ

Հարսանիքին,

Կամ կնունքին,

Կամ խնջույքին:

Չէթաս զվարթ շորով,

Կամ էլ տխուր օրով –

Անմխիթար ու անկորով,

Հարամրմուռ ու անգորով:

Ընենց չանես –

Օր ու դարըս դառնա

Այլանդակ ու անմիջակետ

Ու անիմաստ մի ամանակ,

Մի հարատև դժնի քիմեռ:

Մնացել եմ անքուն,

Ու ամեն ինչ –

Սև եմ ներկում:

Ձեն ու ծպտուն չկա դրսում:

Աչքերդ փակ – ձեն չես հանում:

Ախր ի՞նձ ինչ,

Որ ի վերջո,

Ոչ մեկիս էլ բան չի մնում:

Բա իդյոտ չե՞մ, որ չեմ ասե

(Ժամանակին,

Խոսքի ծերին, տակին),

Էն բառերը, տափակ, շտամպ,

Որ անընդհատ

Ասում էիր. «Խի՞ չես ասում»:

Չէթաս շտապ,

Չէթաս դանդաղ,

Չէթաս երկար,

Չէթաս վռազ-արագ,

Ու չնայես ուրիշներին,

Ու չնայես էս շներին,

Չէթաս արդեն հոգնած,

Չէթաս տրտում, անկար,

Չէթաս դող ու ցավի խաթեր,

Չէթաս պսակ հագած,

Չէթաս համ էլ առանց պսակ,

Չէթաս, չէթաս,

Չէթաս զոռով:

Ու մանավանդ –

Չէթաս խռով:

48. Ձև չկար

03.05.2022

Չոր ա: Երաշտ: Անբերրի:

Տարին ծաղիկ չի բերի:

Կանանչը կչորանա:

Հույս չդնես գալիքին

Կամ վերինի տալիքին:

Չարը հա´ կզորանա:

Դեմդ ժայռ ա, կարկառ ու

Կյանքդ – մի ցամաք առու:

Հետևդ – սև հորիզոն:

Ժայռի ճեղքին – խեղճ ծաղիկ,

Կծկված սիրտ ու աղիք,

Անշունչ ժայռին – թալիսման:

Կեղտը ջրում չի սկում,

Հուդան Փրկչին չի սգում,

Ու էլ չկա Գեթսեման:

Աղոթում ես, – Ընծայի´,

Չարը ջրի´ ու ցայի´,

Խոստումդ մի´ մոռանա:

Բայց ինքը՝ սուս, չի լսում:

Չարի´ շուրթերն ա լիզում –

«Բարո´ւ աչքը քոռանա»:

Լուսը բարու – անմռունչ:

Ոչ լաց մնաց, ոչ էլ շունչ:

Մնաց մենակ սրիկան:

Հելան իրանց տաք տեղից,

Աղբանոցից, աղտեղից,

Ոստիկաններն ու Չեկան:

Թե ծաղիկ կար – հուրհրան,

Բախտի նշանը վրան –

Ասին, – Էս է´լ թո մարի:

Մեկ չի՞, ձմեռ, թե գարուն,

Ցամքած, կամ էլ վարարուն,

Մեկ չի՞, վախկոտ, թե արի:

Շուրջդ՝ տատասկ ու կարիճ,

Սե´վ վարչապետ, սե´վ վարիչ –

Ու ժողովուրդ – անարի:

Թալիսմա՞ն կար, ու լո՞ւս կար…

Մի կիսաշունչ խավա´ր կար –

Բայց խավարն է´լ էր տկար:

Հարց ես տալի, «Խի՞ չէկար»:

Մեռե´լ էի: Անհոգի:

Ու ձև չկար, որ գայի –

Ո´չ մարմին կար, ո´չ հոգի:

49. Վերջին ու անխուսափ իղձը

Իմաստունը

(Ոչ թե իմ պես բառադին)

Ինչքան էլ որ

Իրան հույս տա,

Ու ինքն իրան համոզի,

Անընդհատ ու անընդհատ,

Թե էնքան էլ վախ չունի –

Հեչ չի ուզի,

Որ էն խավար

Չէությա´նը հյուր էթա:

Բայց երբ իրա´

Օրհասը գա էթալու,

Պտի´ ուզի –

Հոգնած ըլնի անսահման:

Էնքա´ն հոգնած, որ ուժ չըլնի –

Առնելիքի կամ տալու,

Որ չջոկի ո´չ էրեկը, ո´չ հիման,

Որ քուն մտնի, բայց քնելը չիմանա,

Որ չափսոսա –

Ո´չ անցյալը հուշավառ,

Ո´չ պահերը սնափառ,

Ո´չ էլ անհայտ, բայց ցանկալի ապագան:

Իմաստունը,

(Ոչ թե իմ պես բառադին)

Պտի ուզի, որ մնա

Մենակ մի´ իղձ,

Մի´ կարիք ու զորություն –

Որ սուս անի – ու քնի:

Քնիիի, քնիիի, դադա´ր առնի:

Դադա´ր, դադա´ր,

Անգիտակից, անվե´րջ դադար,

Դադա´ր ու մի անհուն քո´ւն,

Ու սրանց հետ – չզարթնելու

Ափսոսազուրկ ցանկություն:

50. Աստված չանի

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես…

Չարենց

13.10.2021

Ոնց որ թե արդեն մոռացել եմ ես –

Կարոտըդ տանջող – ու չկա թախիծ:

Ու ձեռ չեմ տալի – ոչ ցավին հրկեզ,

Ոչ հուշին անթեղ: Հիշելու վախից:

Անցնում են, հոսում – ձմեռ ու ամառ:

Ուխտավորի պես – էթում են հեռու:

Քու արարմունքը – ցանցառ ու խելառ,

Հոգիս հիշում ա, բայց չի մրմռում:

Բայց աստված չանի, մի վերջին գիշեր,

(Երբ ժամանակն ա, որ ծիրըս մարի),

Հոգիս փոթորկի անիմաստ մի սեր,

Ու նորից իրա – վե´րջն ազդարարի:

51. Մի քանի հարց հանգուցյալ գրչակցիս

Խեղկատակի է ջանքս գովարժան,

(Ուղերձ եմ գրում առանց հասցեի).

Կատակաբանի կորուսյալ իմ ժամ –

Ա˜խ, երանի թե հիմա լացեի...

Սեմ Գորյան, «Ուղերձ»

25.07.2021-28.11.2021

Մենակ տալիք ձրի, ու ապագան խավար:

Հավերժ անեծք – սուտը վարձակալող գողին:

Ավազա´կն ա գոռում, – հասե´ք, բռնե´ք, հավա´ր:

Դեղ չմնաց, բացի կսկծաթոր օղին:

Վարդ ու բաժակ – ձեռով դողդողացող,

Տարա՞ր արդյոք, դրի՞ր էն սեղանին –

Ասի՞ր արդյոք.

«Խոստումդ խի՞ շուտ մոռացար...

Բա չե՞ս տալի խոստացածդ ըսպեղանին»:

Ասի՞ր արդյոք. «Կայծակների՞ց

Շո´ւտ կուրացար:

Մենակ մի´ թող իրանց,

Հեռո´ւ մնա կասկածներից:

Թե՞ դեռ քոնն են:

Ապացուցի´, որ չուրացար,

Հեռու մնա սրբակործան արկածներից»:

Ասի՞ր. «Դարդ մի´ արա,

Երբ գալի ու քեզ են գուժում, բոթում,

Թե այլևս ունկ չեն դնում

Թղթին առաքյալի:

Որ քեզ,

Մեր «անքնին» Բարձրյալին,

(Ով որ յանի

Հեչ քուն չունի,

Կամ էլ յանի

Էս լեն ու բոլ մեծ աշխարհում

Գոնե մի մարդ

Չի կարացե բռնի քննի)

Էն ջհուդի´ հետ են –

Կա´մ նույնացնում, կա´մ շփոթում,

Ու էլ բնավ չեն հավատում

Քու անկատար խոստումներին –

Թե սո´ւտ, թե սի´ն»:

Չէ՞ էրևում վերից,

Թե էս ի´նչ ա անում,

Ի´նչ ա ասում:

Ու հմի էլ,

Գերի – չա´րք ու

Սատանային քսու,

Խի՞ չի հարցնում,

Թե արդա՞ր էր աջը,

Խի՞ չի լսում:

Երբ վերացար, խաբար չէղա՞ր,

Որ Վերինին հեչ չի հասնում

Հենց իրա իսկ արարչագործ հոտի

Մղկտացնող

Աղաղակ ու կանչը:

Ի´նքդ ասա,

Չե՞ս փոշմանում,

Որ չուրացար

Գոնե – միակ անգամ:

Բա, ձե´ռ կառնեն,

(Խի՞ չէ)

Խինդ ու ծաղրով էժան:

Բայց – ի՞նչ անենք,

Ո՞ր մի դուռը բացենք:

Թե՞, ենթակա –

էս լիրբ –

Դառնադաժան

Զորքին տգետների,

Պիտի անվերջ ու անդադար

Հեկեկանք ու –

Մնանք գերի:

52. Պարտութիւն պարտութեանց

(Ռազմիկ Դավոյանի պես)

28.02.-25.06.2022

Անձրեւից ծեծված, հողմից հալածված,

Ծակ տրեխներով էթում էր Աստված,

Ճամփեն հեղելով դառն արտասուքով,

Իսկ Տիեզերքը` վիթխարի սուգով:

Ծանր էր քայլքը, հոգնած, երերուն –

Տաղանդն ըսպառած, պարտությունն անվերջ:

Թողնում էր կեղծիք, սպանդ ու արո´ւն –

Լքում յուրաստեղծ աշխարհն անիմաստ,

Որ զուր արարած տիեզերքն ըստերջ,

Մեղսաթաթախ ու – ըստոր ու նվաստ:

Ու քարշ էր գալի, առանց հանգրվան,

Որտեվ ոչ մեկը արար աշխարհից,

Գոնե մի հոգի, չէր կանչում իրան,

Որ ապաստան տա հողմ ու անձրևից:

Ու մտածում էր.

– Վերևից ներքև` գութ չի կաթկթում,

Ու չեմ հասկանում, թե ամբոխը մութ

Խի՞ ա անընդհատ – ընձի´ աղոթում,

Խի՞ ա հենց ընձնի´ց ուզում խիղճ ու գութ:

53. Թուր Կեծակիս – վտարանդի

Ա˜խ, նորից «Բարի ճամփա»

Համո Սահյան

25.05.2022

Անընդհատ «Բարով էթաս»,

Անընդհատ «Պակասը ձեզ»:

Ամեն օր օղորմաթաս,

Ցավից զատ ի՞նչը գրկես:

Շատ եմ մեծ – էլ չեմ վազում,

Ոտներս քաշ եմ տալի:

Գիշերը շատ եմ հազում:

Էրազիս – էլ չեք գալի:

Գնում եք, չեք է´լ ասում,

Թե ի´նքս երբ եմ գալու:

էպոսըս մնաց Սասուն,

Իղձերըս ո՞ւմ եմ տալու:

Հա´ բախվեց – թուրըս արի –

Ժայռերին – բութ, անխորտակ:

Հեգնանքը լկտի չարի –

Փոս փորեց հերոսիս տակ:

Նժույգս՝ անձեն, պարապ,

Հերոսըս՝ մռայլ թիկնած:

Վերևը – թուրք ու արաբ:

Դարդերս՝ ցավից շիկնած:

Դուք հասաք Հովիտը սև.

Ես – յանի … Եդեմ այգում:

Ջալալիս – սև, անարև,

Ուզածըս – լուսի մի կում:

Ամեն տեղ – սև գերանդի,

Ամեն տեղ – գարշ ճահճահոտ,

Կեծակիս – վտարանդի,

Հույսերս – սև, մահահոտ:

54. Իրիկնազա´նգ, իրիկնազա´նգ

Those evening bells! Those evening bells!

Thomas Moore

29.05.2022

Իրիկնազա˜նգ, իրիկնազա˜նգ –

Ցնծանվագ ու ցնծահանգ,

Ո˜վ դու հեքիաթ զվարթ ցայգի,

Հեղած անտառ, դաշտ ու այգի:

Այգըս խի՞ լուռ անէացավ,

Դառավ չոր փուշ, դառավ սև ցավ,

Չդիմացավ, չկանթեղվեց,

Լուռ մոխրացավ ու չանթեղվեց:

Հուշը մոխրի, դանդաղ, քիչ-քիչ,

Ասես բվի գուժկան կռինչ,

Ծիլ ա տալի, ու նորից նոր

Հոգիս ծամում – գիշեր ու զօր:

Իրիկնազա˜նգ, իրիկնազա˜նգ –

Ողբանվագ ու մահաժանգ,

Նախերգանքն ես – լեղի, աղու,

Անէություն տանող ուղու:

55. Ինքնաներշնչանք

Եթե աշխարհը նույնն էր մնալու,

……………………………………

Էլ ո՞վ էր ասում,

Որ այնքան ծանր հոգսերը նրա

Առնեիր քո թույլ ուսերի վրա։

Համո Սահյան

03.06.2022

Թե որ աշխարհը հենց նո´ւյնը մնա,

Թե քու ջանքերից

(Ուղղորդ, կամ ցրիվ)

Չթեթևանա ողջ բեռը Իրա,

Հեչ չփոշմանես,

Որ Իրա ծանր հոգսերը լրիվ

Առել ես քու թուլ, նվազ ուսերին …

Որտեվ ո՞վ գիդի,

Կարող ա դո´ւ ես

Էս ցավը գրկում,

Աշխարհը փրկում…

Բա փորձ էլ չանե՞ս,

Էդ բեռը տանես:

Թեկուզ առաջըդ դռները փակեն,

Թեկուզ բոլորը անտարբեր մնան,

Կամ ջանքըդ դակեն,

Բերդերըդ քակեն,

Կամ էրես թեքեն,

Ջանքերիդ թքեն,

Պատասխան չտան

Քու ամեն կանչին,

Քու ամեն կոչին –

Հեչ չփոշմանես,

Հեչ չփոշմանես,

Հեչ չփոշմանես:

Ականջդ սրի, հուզվի, թրթռա,

Հանուն արդարի՝ բարձր գոռգոռա,

Թեկուզ ամբոխը գործերդ քարի,

Ու դաստակներդ խաչերին կարի,

Հեչ չփոշմանես,

Ուժերդ լարի ու քեզ քրքրի,

Ու խաչըդ կրի,

Որ ստի ամեն շշուկը բռնես,

Ու որ փրկության խորհուրդն ըմբռնես,

Ցավի հետ ընգնես, ցավի հետ թռնես,

Մեռնես, համբառնես,

Բայց երբեք, երբեք

Չստրկանաս ու

Ստորի առաջ գլուխ չթեքես,

Արդեն արածիտ վրան չթքես…

Բոբիկ ոտներիտ արունը կաթ-կաթ

Սուր-սուր քարերին ցա´վ կնկարի…

Բայց դու փո´րձ արա,

Արա ամեն ինչ,

Թե´ անհնարը, թե´ անկարելին,

Որ անէացնես ցավը տկարի:

Որտեվ ո՞վ գիդի,

Կարող ա հենց քո´ւ

Աննկուն կամքը չարքերին զրկի

Ճորտության ծովից,

Կամ էտի դաղի, փոթորկի, մրրկի,

Որ դու, հենց ի´նքդ, ողջ ցավը գրկես,

Ու «կյանք» անունով էս անհետացող

Հրաշքը փրկես:

Սիրտ իմ, սիրելիս,

Երբեք մի´ ասա.

«Ըսենց էկել ա, ըսենց էլ կէթա»:

Ըտենց որ ասես, ըսենց էլ կէթա։

Ա´յ, որ ‘սե´նց անես,

Իմ ասածի պես,

Էտ վախտ ձեն կտամ.

«Շնորհակալ եմ, որ նոր շունչ առար,

Որ հեչ չսառար,

Որ ո´չ մի անգամ ստրուկ չդառար,

Որ մեկ եռալով, մեկ լրիվ անյեռ,

Չդառար հլու ու ավելորդ բեռ –

Էս անէացող հրաշք աշխարհի

Հոգնած ուսերին»:

56. Տիեզերական էրազ

And, while with silent, lifting mind I’ve trod

The high untrespassed sanctity of space,

Put out my hand, and touched the face of God.

John Gillespie Magee

06.06.2022

Պոռթեցի ձգողությունն ու

Նավըս թափով տարա վեր,

Հասցրի Գալակտիկայ’ ծերին,

Ուր պարուրները մե´ր Կաթն Ծիրի

գրավիտացիայի կրքերի –

Փարվում են

Անդրոմեդայի մեգերին:

Ու աստղերի միջով սլացա

Խորքերը խոռոչանըվեր:

Բայց խավար էր էլի,

ու խոռոչ չկար,

Որ դառնայի իրա գերին:

Ու իհարկե քամի ու փոթորիկ չկար,

Որտեվ օդ չկար:

Ու որտեվ օդ չկար,

Չկար ձեն ու ծպտուն,

Ու ամենայն ի´նչն էր հեռու

Ու անսահման տկար

Ու լրի´վ անտեր ու անտուն:

Ու չնայած էտ անօդում

Շուրջս մի քանի ատոմ կա´ր,

Մե´կ ա, ամե´ն ինչն էր մաքուր,

Ամե´ն ինչն էր ախպե´ր ու քուր,

Ու գաղափարն էլ

Չէ´ր հատնում կամ հոտում:

Ու իմ ժամը վայրկյա´ն էր,

(Ուրիշինը՝ ամիս ու տարի ու դար),

Ու չնայած ոչ մի լայնական բան

Չէր կրճատվում

Կամ կնճռոտվում –

Ողջ տարածքն անվերջի –

Ծերի´ց ծեր էր թվում

Անմեղ ու անչարչի

Ու առանց զեղջի:

Բայց, ֆսյոժե, երկայնական

Ամե´ն ինչն էր աղճատվում:

Ու հասկացա, կամաց-կամաց,

Որ դժոխքը – տո´ւնը մնաց:

Ակուշկես բացի ու –

Հանգարծ –

Վախից գոռացի,

Որտեվ

Դեմըս, մի քիչ ցած

Մի դեմք էր կնճռապատ,

Խոժոռ ու ակուշկիս կռացած:

Լծակը քաշեցի շարժիչիս,

Լծակն էտ գրողի տարածի,

Ու չգիդես խի,

Աչքերս սևացան,

Որտեվ անմեղ էրեխեքի արունը հիշեցի

1915-ի դժոխք-կոտորածի:

Ու ձեռըս ակուշկից հանեցի,

Ու կատաղած,

Տարա ու բերի

Ու թափով

Սիլլես

Նե´նց թխեցի էտ դեմքին,

Որ էտի տեղնուտեղը մեռնի:

Երբ ուշքի էկա,

Հասկացա,

Որ սիլլել եմ ամենա´յն ինչի,

Ուրեմն, համ էլ էս ամենայն Եղեռնի

Մեծն ու բարեգութ Արարչի´ն:

57. Համարյա Չարենց

14.06.2022

Գալո´ւ են օրերը հրե,

Որ թշվառության աստառը մեռնի,

Որ հրե տառերով գրեն

Մի հզոր պոեմ, ու նո´ր կյանք հառնի,

Ու հինը հավերժ կուրանա,

Ու բացվի կանանչ, բոցավառ գարուն,

Ու նեռն իր չարիքը չուրանա –

Ու կյանքը, անդարձ, դառնա անարուն…

58. «Պետությունը հայրենիք է»

Dulce et Decorum Est

Wilfred Owen,

01.07.2021

Ախպե´րըս, քո´ւրըս,

թո աստված չանի,

բայց եթե հանգարծ մի օր,

(լեզուս չորանա),

եթե մի օր նայեիր հենց քու

18 կամ 20 տարեկան

էրեխու կեղտո´տ մահին,

եթե չոքեիր իրա կողքն ու տենայիր,

թե ո´նց ա էրեխետ,

նայում իրա ռումբի հենց նոր կտրած ոտներին,

ո´նց ա նայում իրա կտրած ձախ թևին,

իրա աչքերի մեջ էլ –

սարսափն ու զարմանքը խառն,

եթե տենայիր, ինքը ո´նց ա նայում

իրա դուս թափած աղիքներին,

ու ո´նց ա արո´ւն թքում

իրա վիրավոր թոքերից,

ու տենայիր,

որ դու չե´ս կարում, չե´ս կարում իրան

ո´չ մի, ո´չ մի բանով օգնես,

էլի՞ պաթոսըդ չէր կորի,

էլի՞ կթողայիր,

որ վարչախումբ-պետերի էտ սուտը,

խարդախ ու ըստոր,

սաղին ֆռըցնի ու օրորի,

էլի՞ կասեիր քու փառքի ձգտող

միամիտ ու անմեղ էրեխուն,

հենց քո´ւ, հասկանո՞ւմ ես, հենց քո´ւ

արնաքամ ու մեռնող ու անմեղ էրեխուն,

էլի՞ կասեիր,

եթե նույնիսկ էտ էրեխեն մինուճար չըլներ,

կասե՞իր, ասա´, կասե՞իր,

հենց մնգոյից ու առաջին դասարանից,

անընդհատ ու օր օրի,

կասե՞իր

էն այլանդակ ու փթած սուտը հին,

թե յանի.

Dulce et decorum est

Pro patria mori,

Այսինքն, յանի.

– Ոչի´նչ, որ ոտներդ ու թևդ չկան,

ոչի´նչ, որ արուն ես թքում քու թոքերից,

բան չկա, տղաս,

մեռի´ ու հողում փթի,

իմ քաղցր, իմ անուշ տղա,

մեռի´ ու թո մարմիդ նեխի´,

ու հետո փթի ու դառնա հող,

որտեվ.

«Չքնաղ ա ու քաղցր,

երբ կյանքըդ ես տալի -

հանուն հայրենիքի,

որտեվ չքնաղ ա ու քաղցր,

երբ մեռնում ես ու փթում,

հողի կամ մեշոկի

կամ էլ էն մեծ սառնարանների մեջ,

բայց -

հանո´ւն հայրենիքի,

հանո´ւն հայրենիքի,

հանո´ւն հայրենիքի»:

59. Զուր նահատակ

23-27.06.2022–13.06.2023

և ամեն խոսք կըլինի թույն...

Վահան Տերյան

Տանջում էր քեզ – ցա´վն էր շաչում,

Չա´ր, ծեքծեքո´ւն,

Հոգուդ տանը բո´ւ էր ճչում –

Խո´ւլ հեկեկում...

Երբեմնի հուր – ա´լ, բոցավա´ռ,

Բայց մո´ւթ էսօր,

Պարուրում ա խավարաբառ –

Գա´լըդ բոսոր...

Արշալուսը դեռ չբացված –

Էկան – տանե´ն,

Որ քու ոգին լացով թացված –

Սե´վ պատանեն։

Ճամփիդ վերջին սիրակարոտ –

Մա´հը պսակ,

Հարսանիքըդ առանց նարոտ

Ան-Աբիսակ...

Դահիճների մռայլ խմբում –

Մեն ու մենակ,

Ամեն հայացք դառնում ա թույն,

Խայթ ու դանա´կ...

Դու անընգեր, անկարեկից–

Խավար ու խոր,

Պիտի խմես – էտ բաժակից –

Դժոխածոր...

Ու բուն արդեն էլ չի´ ճչա –

Ու թևաթափ

Մութ խավարը չի մռնչա –

Խավարն անափ:

Շուրջդ ամեն – լկտի ժպիտ –

Թույն ու դաժան –

Կործանվող Գունդ, խոժոռ, հտպիտ,

Ու խա´չ էժան...

60. Դո´ւ չէկար

17.07.2022

Կանչում է՞իր:

Ընգեր չկա՞ր, հույս չկա՞ր:

Ամբոխի մեջ, հարադեգեր ու ուզվոր –

Ապագան կույր, ներկան նվաղ ու տկա՞ր:

Կանչը դառավ հավերժական ամանակ,

Ժամը – անվերջ, բախտը – լեղի ու տնվոր:

Իսկ զղջմունքին – ոչ մի վայրկյան ժամանակ:

Ու պոետը ձև արեց, թե. «Խի՞ չէկար,

Խենթի նման կանչում էի, մեն-մենակ»,

Ու ես ասի. «Չէ´: Չկա´ր: Կանչո´ղ չկար:

Մենակ մե´կն էր: Էն էլ – լրիվ խելագար»:

Կանչում է՞իր:

Լուր չբերի՞ն:

Մարդ չկա՞ր:

Չկա՞ր ոչ մի մունետիկ ու սուրհանդակ:

Մե´կը չէկավ, ձեռ չպարզեց:

Դո´ւ – չէկար:

61. Գինու փարչի դեմ

27.07.2015-01.08.2022

Թո մեղքի ծովը ծիրըս ողողի,

Ու թո չմնամ աղոտ հուշի մեջ:

Էս խոլ պտույտը – մե´ղքն ա Գրողի*:

Թակա´րդ ա էսի, անծեր ու անվերջ:

Իմ հեռանալով – ծուղակ չի փոխվի,

Նո´ւյնը կմնա պանրի ճամփեն,

Ու անիմաստը նորից կամբոխվի,

Միամիտներին նորից կխաբեն:

Չէ, Ժամ Գրողի փեշին չեմ կառչի,

Ու չեմ աղաչի. «Գիրըդ սարքի պերճ»:

Պտույտն էն – չարժի´ գինին էս փարչի,

Հարբի´ – գեհենըդ չդառնա անվերջ:

Ու թո աստըղըս հենց դեմից մարեր,

Թո երգըս դառնար կակազ ու կերկեր:

Թո ոչ մի նոր բան – Գիրը չարարեր,

Թե չէր իջնելու– դարդըս ընդգրկեր:

–––––

* Գրողի – Բախտը գրող աստծու

62. Քիչ չէր

10-11.08.2022

Կյանքիտ մատյանը դու է´լ կարդաս:

Ու գուցե դուս կգաս հայաթըդ դատարկ

Նստես պատի տակ,

Ու ասես.

«Տենաս մեռե՞լ ա, թե՞ հմի

Ալևոր ու անզոր –

Դառել ա ուրիշին հացկատակ»,

Թե. «Ախր, հզո´ր էր, հզո´ր,

Ու ամեն տեղ ցանկալի»,

Թե. «Քիչ մնաց դառնայի իսկական խելագար»:

Այ էտ վախտ – չբողոքե´ս.

«Թե բախտը խի՞ չէր ամեն ինչ տալի»:

Ու էլ տենց ափսոսանքով չնայես դեմի չոլերին:

Ասում ես՝ ուժ չունե՞ս,

Որ դարդ անես կամ հեկեկա՞ս:

Ասում ես – անցա՞վ էտ հուրը,

Անցավ ու մարե՞ց,

Խառնվավ մեռել օրերի՞ն,

Ու մնաց մենակ մրո՞ւրը:

Ասում ես՝ մե՞կ ա,

Թե սաղ ես, կամ չկա՞ս,

Որտեվ հմի մենակ վերջին խնգի

Մոխիրն ա անպակա՞ս:

Իզուր ես ես դառե անկշտության գերին

Ու զուր ես խփում քու էդ ցավագար ծնգներին:

Սո´ւս արա, ու թեկուզ էս պահին տկար,

Ուղղակի փա´ռք տու, որ հո´ւրը –

Կա´ր, ընգերըս, կա´ր:

Հուրը կա´ր:

Էնքա´ն մարդ կա, ով հասնում ա շեմը անհունի,

Բայց հիշելու կամ բողոքելու արժանի –

Ո´չ մի բան չունի:

63. Մետամորֆոզ

17.10.2022

Կախարդ էիր, փերի´, պայծառ ու շողշողուն:

Հեքիաթի ծերին, փերուց է´լ էիր ավելի:

Քեզ նայելուց, Մերի, հոգի´ս էր դողում –

Խի՞ թռար հեծար ցախավելին:

Ծովափի´ն էր էտի: Կանանչ հարսնի´ք էր վսեմ,

Ու դու փերի´ էիր, բախտի գահաթոռին բազմած:

Բայց էտ հարսնիքը կորա´վ, կորա´վ: Հմի ի՞նչ ասեմ,

Որ քու էտ զահրումար ցախավելիցըդ իշնես ցած:

Երբ հեքիաթն սկսվեց, փերուց է´լ էիր ավելի,

Ախր խի՞ բռնիր դառար հեծյալն էտ ցախավելի:

Քո´ւր են իրար:

Թեկուզ – մեկը գեշ, մեկը – գեղեցիկ,

Բայց քո´ւր են – փերի´ն ու ջադուն –

Մեկն օրինածին, մյուսն ընկեցիկ,

Ոնց որ, Մերի ջան – դո´ւ,

Ոնց որ դո´ւ, ա´յ ջադու, ոնց որ դո´ւ:

64. Քայլող ստվերը

31.10.2022

Մեկ-մեկ էլի ձե´ն ես տալի,

Ո՞ւմ ես կանչում,

Բա չե՞ս տենում, որ չեմ գալի,

Զուր ես տանջում:

Էլ ման մի գա մի նոր գարուն –

Ու նոր ծնունդ:

Մեջըս չկա´ ավիշ, արուն –

Երգի´ սնունդ:

Ուզում էի, որ միշտ ըլնի

Հրկեզ ամառ,

Բայց քացախավ հրիս գինին –

Մնաց խումար:

Քանի մոտիկ որ հեռացավ –

Ե´ս էլ մեռա:

Խինդս գնաց ու մնաց ցավ –

Ի՞նչըս եռա:

Ծիածանս դառավ թթու –

Ան+գունավոր:

Վերից էսօր մաղձ ա կաթում –

Սև-թունավոր:

Ու նորից եմ կաթ-կաթ մեռնում –

Սև մահի հետ:

Տենչի հուրն ա ցնդում, թռնում –

Սուս ու անհետ:

Կարա՞մ շնչեմ – շիրիմում եմ,

Ո՞վ կփրկի:

Արարչին է´լ որ աղաչեմ –

Ի՞նչըս գրկի:

Ու սովոր եմ արդեն ահին –

Մա´հ եմ շնչում:

Ստվերըս սին, մարմինըս հին –

Մա´հն ա կանչում:

65. Աննշան

06.11.2022

Էնքան քիչ տվիր, Տե´ր, ընձի նշան,

Որ չեմ էլ հիշում, տվե՞լ ես, վափշե:

Հերիք չի՞, էփես էս դժոխք կաշան,

Ախր սրանից սաղ Գո´ւնդըն ա ապշե:

Հաշտ չի քու կավը սըտիդ գինու հետ,

Ինչքան հարբեցին, էնքան խաբվեցին,

Ու քե´զ են գովում, հարբած ու տգետ –

Ինչքան խմցրիր, էնքան կապվեցին:

Իզուր ա, ախր, պրոպագանդադ,

Գլխի են ընգնում – սո´ւտ ա, թե բարդ ես –

Արժան ա ապրում լոկ պետաբանդադ,

Շարքային մարդուն հա է´լ կջարդես:

66. Բան չի փոխվում

(Ախմատովայի պես)

Отодвинув мечты и устав от идей

Анна Ахматова

2.11.2017– 22.11.2022

Էս էրազ ուսմունքից հոգնած –

Մի արե´վ օր եմ սպասում:

Ասածըդ արևչորն ո՞ւր մնաց,

Անձրե´վ ա: Մենա´կ եմ մրսում:

Ակուշկից նայում եմ զարմացած:

Խի՞ ասիր. «Կյանքն է´լ ա էրազ»:

Արթո՞ւն եմ, թե՞ էլի քնած:

Արթո´ւն եմ: Սա´ղ եմ: Անմուրա´զ:

Վաղն է´լ եմ նույն կյանքը գրկելու –

Խնդալով` տեղին ու անտեղի:

Բա ասիր. «Հենց սերն ա փրկելո՞ւ»:

Սեր չկա´ր: Աղո´ւ էր ու լեղի´:

67. Ճակատագի՞ր

09-12.12.2022

Անամպ ու լուս էր, երբ ճամփա ընգանք:

Ձեռներիս՝ մի-մի հենց նոր բացված վարդ,

Դեմներըս – ժպիտ, բարև ու հարգանք,

Ու մենք էլ մի զորք – անվախ ու զվարթ:

Բայց ճամփեն խի՞ էր էսքան զարտուղի:

Մեր ծիրը խի՞ էր խճճված ու բարդ:

Խի՞ հավատացինք ուղի հարթողին:

Ի´նքը չէր գրե՞. «Կոտորա´ծ ու ջարդ»:

Խի՞ ա է´ն լուսը,

Որ պտի ցույց տար ուղին անպարտի,

Պարտադիր մարում ու դառնում խավար,

Որ հետո լափի հմայքը վարդի:

SOS ու հա´յ-հավար!

Կարկուտ ու կայծակ,

Մոլոր ու խարխափ,

Ցասում ու սարսափ,

Վարդերը թոշնած –

Հիասթափ ու քուրջ,

Գալիքն էլ – խավար

Ու անժամանակ:

Մո´ւթ ա բացարձակ:

Սա´ղըս ենք անլուրջ:

Մարդ չկա ըսթափ:

68. Հին կաղապարով

23.12.2017

Հոգուս հատոր,

Սրտիս կտոր,

էլ չլացես,

Աչք չթացես,

Կանցնի´ լեղի,

Արցունքն աղի,

Լո´ւս կշողա,

Կփողփողա´

Էս աշխարին,

Սիրո շարին:

Դարդոտ դեմքով

Ու արցունքով –

Չես ամոքի

Հիվանդ հոգին,

Հոգուս հատոր,

Սրտիս կտոր:

ՉՈՐՍ ԵՐԳ

69. Առաջին երգը – Տո լա´ճ, տնավեր

3.12.2022-23.12.2022

Ա´յ Լուսին, Լուսին,

Ամպը չմտնես,

Արցունք չքթնես –

Մնա վե´ր,

Մնա վե´ր,

Էդ սարի ուսին –

Նայեմ ու խնդամ,

Ու սիրտըս թնդա,

Ա´յ Լուսին, Լուսին,

Մթի´ն ու լուսի´ն –

Լուսի´ն տնավեր,

Լուսի´ն տնավեր,

Սե´վ սարի ուսին,

Սե´վ սարի ուսին,

Տնավե´ր Լուսին:

Երգըս մնաց

Կախ-կախ

Մանուկ էրազիս

Սեգ բարդիներին –

Ա´յ սիրուն Լուսին,

Էդ սարի ուսին,

Էդ սարի ուսին –

Տնավե´ր Լուսին,

Տնավե´ր Լուսին:

70. Երկրորդ երգը – Ծուխ կհանեմ վեր ամպերուն…

24.12.2022

Անձրև չկա,

Անձրև չկա,

Ծիածանը – գնդին գինդ –

Ծիածանը գի´նդ կապեց:

Երգ ու խինդ,

Երգ ու խինդ –

Ըսկավառակն արևի

Վերին կամարը չափեց:

Արի´, արի´, բարևի´,

Լուս շնորհով վերևի –

Ամպերը ցրի´,

Ամպերը ցրի´:

Գնդին գի´նդ,

Գնդին գի´նդ –

Ծիածանի ծրին,

Ծիածանի ծրին:

71. Երրորդ երգը Գարուն ա… Ձուն ա արե

24.12.2022

Ձուն ու սառուց,

Ճամփեն փակ,

Խոսք ու զրուցը –

Տափակ,

Չո´ր, պարզըկա,

Չո´ր, պարզըկա –

Ու անտեր:

Դատարկ տուն ու

Մերկ պատեր:

Երկինքն անթարթ –

Դատարկ հանդ,

Սին ակնթարթ,

Սին արոտ:

Կոտրած կանթ ու

Հին սափոր,

Դժգույն շանթ,

Անձեն շեփոր:

Անկարոտ,

Անգույն նարոտ,

Ցավ ու դարդ:

Մառախուղ, մուժ,

Լուռ, անուժ,

Հյուծված, անհուշ,

Ու մշուշ,

Քուլա, քուլա,

Սառցալուլա,

Սառցալուլա –

Պաղ, անսեր –

Սո´ւր ու սուսեր

Սո´ւր ու սեր:

Բուքը – մտրակ,

Քամին – սուր,

Անհույս տատրակ,

Չոր մասուր,

Մարած ճրագ ու կրակ…

Ո՞ւր գնացիք,

Ո՞ւր կորաք:

Թաք հե´տ դառեք,

Հե´տ դառեք,

Հոգուս ցա´վը շուլալեք,

Հոգուս սառո´ւցը հալեք,

Հետո կուզեք՝ վեկալեք –

Հոգի-ոգի, ինչ որ կա,

Տարե´ք ու ձեզնով արեք:

72. Չորրորդ երգը–Կուժն առա, ելա սարը…

24.12.2022

Հալվեց ձունը, որ պայծառ էր,

Հալվեց ձունը, որ պայծառ էր,

Տակը քնած կապուտ ծառ էր:

Էրկու աչք – կապուտ,

Էրկու աչք – կապուտ,

Էրկու ծով – կաթ-կաթ,

Էրկու ցավ – պուտ-պուտ:

Խի՞ չգրկիր,

Խի՞ չգրկիր –

Լուսնից զրկիր

Գարունը:

Էրկու թև – ամուր,

Էրկու թև – ամուր,

Էրկու նոր բողբոջ,

Էրկու սիրտ – դողդոջ:

Բախտն ըստոր ու ցած –

Ի՞նչ վճիռ կարդաց –

Թողեց լերդացած

Արունը:

Հալվեց ցավը, որ աղիք էր,

Հալվեց ձունը, որ թաղիք էր,

Տակը մեռած ձնծաղիկ էր:

Խի՞ դարդ անեմ,

Խի՞ դարդ անեմ:

Դառը գինու

Շի´շը հանեմ:

Էրկու աչք – կապուտ,

Էրկու աչք – կապուտ –

Ծովում ծիրանի,

Էրկու գորանի:

73. Պոեմ զայրույթի ու կատաղության

28.12.2022-02.01.2024

Էս մի քանի

Ոտավորըս բեռնեմ

Է´ն մի ճամփուս կառքին –

Ու աշնան թռած ծաղկի պես

Ես է´լ թռնեմ –

Էկող ամիս:

Դեմ չեմ կարա ըլնեմ

Իրերի կարգին:

Հա´, թո չըլնեմ,

Ու նոր գաք,

Կամ էլ – չգաք

Գերեզմանիս:

Տգետ ու տափակ ու անհամ

Սիմվոլ ու նշանի

Խորհուրդ ու խրատը

Դաժե հմի´ ա կպած

Էս կաղ ու հաշմանդամ

Ուղեղ ու ջանիս:

Ջհանդամը:

Կյանքն էլի´ կէթա

Իրա ՍահմանաՏափա´կ

Հունով:

Ու բանից բեխաբար ու անլուր –

Կարող ա հմի էլ ասեք.

– Լե´ռ չես,

Ոչ էլ մի Սի´ս-Մասի´ս –

Ոչ Բաղդասար,

Ոչ Սանասար –

Ոչ Կամսարական

Կամ էլ դաժե Կամսար,

Կամ էլ, պռոստը Աթոս ու Պորտոս,

Կամ էլ – Արամիս…

SOS! SOS! SOS!

Էլի´ եմ ասում,

Կարո´ղ ա ասեք…

Բայց –

Իմ նման փշապատ

Ու թեկուզ մանր ու բլուր –

Էլ չեք ճարի այլուր:

Ու երբ հելնեք ու գաք

Հասնեք գերեզմանիս,

Ձեն չհանե´ք –

Դադարացրե´ք

Ձեր էտ ամուլ-ամուլ ու

Սիմվոլհայրենասեր

Լացուկոծը – սահմանաՏափակ:

Մնացեք համր ու խուլ,

Որ նորից չընգնեք

Խեղված ու կաղ միտք ու ուղեղիս ջանին:

Ձեր էդ առատ-առատ

Միկրո մտքերը չո´ր

Անյերեր ու փակ,

(Որ ծնվում են

Ձեր ըստերջ գանգերում,

Անապատ ու տոչոր,

Ու սահմանաՏափակ,

Ծնվում են

Վիթխարագույն

Չարչարանքով,

Ու ձե´զ են թովում ու գերում –

Իրանց ջանքերով ամուլ,

Ու միշտ անգույն

Ու կում-կում

Ու խամ ու հում

Ու անարուն ու անմիս,

Ամմե´ն-ամմե´ն ամիս,

Ասես աղբանոցից հանած չուլ,

Կամ անապատը քշած

Քավության ուլ,

Կիսատ-պռատ,

Ծակուծուկ ու չոր)

Պահեք ձե´զ

Ձեր միկրո մտքերը չո´ր:

Պահե´ք,

Որ չաղավաղեն

Ձեր նանո-մտքերի

Փորփոշ չուն

Ու ձեր մուրացկան ինչու-ն:

Որ չաղավաղեն –

Ամառ ու գարուն –

Դառնան ջերմ ու հնչուն,

Ու անգարուն ներկան դառնա անարուն,

Ու հալվի էս հավերժ սառած ու էրազ դառած

«Ուստի կուգաս»-ի մահահնչուն չուն:

Ուզածըս

Հսկա ու վիթխարի

Մի հրդեհ էր

Ու ոչ թե մի մարմրող ճրագ:

Մի սրբագործ կրակ,

Ամենակուլ ու անվախ

Ու հարաբաբախ,

Ինչը գուցե ծնո´ղը դառնար

Նորածնունդ աշխարհի:

Բայց աշխարհս հենց

Բորբոքվում էր ու եռում

Ու կրակ վառում,

Փախնում էիք հեռու,

Ու պաժառը դառնում էր

Մի մարմրուն նանո-օջախ –

Լուցկու կրակ,

Անսիրտ ու երերուն,

Անզարկ ու անյերակ

Ու անվարակ:

Էէէ, Չարե´նց, Չարե´նց…

Չէ, պաժառ չէղավ:

Էղավ դողդոջուն կերոն,

Անհավատ ու անկրոն:

Դառը ծուխ էղավ, պաղավ –

Ինչից մենակ

Ի´մ (թե՞ քու)

Աչքերն էին մռմռում:

Հա, լուցկու կրակ,

Մի պուճուրիկ բոց,

Արցունքոտ ու թաց,

Մի նվնվան լաց,

Մի աննշմար կոծ,

Անհանգրվան ու անտեր,

Ու շուրջը – սաղ տերտեր,

Ու մտքերի դողդոջուն

Հարադեգեր նանո-չու –

Ինչից սառուց կդրեց

Հրախինդ իդեաների ինչուն:

Ու էթում եմ արդեն

Իմ ես խեղված փառքով,

Խելագարի

Իմ էս անլիսեռ ու

Անփառունակ կառքով,

Անգլուխ ու ան+հրաժեշտ

Ու ան+մտածմունք,

Հիշատակով անհարսնիք ու անկնունք,

Որտեվ ձեզ

Պետք չի իդեա հրախինդ,

Որտեվ զոմբի

Թութակի մտքին

(Անհեթեթ ու անկարիք)

Թունավոր լոզունգն է´լ ա հերիք,

Է´ն լոզուգը –

Սիմվոլահայրենասեր –

Ինչով իմ էս յանի հետքերը լրի´վ քերիք:

Ձեր մտքերի էրազին,

Գիդե´մ, չի´ գա էն մաքին,

Որ հարցնի.

Աստված հարեհաս ձեր մտքերի ձագին,

Խի՞ տեր չկայնաք լուս իդեաների արևածագին:

Էթում եմ,

Աչքերըս լրիվ չոր

Ու անտոչոր,

Որտեվ դուք չունե´ք աչքի կարիք,

Որտեվ ձեզ պետք ա մենակ չարիք,

Որ նվնվաք ու լաք,

(Քանի հլը կաք)

Որտեվ ոչ մի բան չարիք

Որ էլ չլա´ք,

Որտեվ ձեզ ոտ պետք չի –

Որ ինքնե´րըդ քայլեք,

Ու ձեզ կարա տիրանա

Ամմե´ն մի ավազակ ու բոռ,

Ու ձեզ կարա կպնի

Ամմե´ն մի իրական ու անիրական

Տեր ու տիրական –

Ամեն մի կովիդ ու չոռ,

Որտեվ ձեզ

Հեքիա´թ ա պետք մենակ,

Սիմվոլհայրենասեր հեքիաթ,

Որ իրականը չտենաք…

Որտեվ ձեզ

Ձե´ռ ա պետք մենակ,

Որ պարզեք ու ասեք «Տո´ւ»,

Որ տան,

Ու դուք խոնարհվեք –

Մինչև գետին:

Ու ձեզ պետք ա մենակ

Մի քանի բաժակ կանյակ,

Որ խմեք կենացը նահատակների,

Որ ամեն մի նահատակը ձեզ ների

(Չնայած նահատակները ձեզ չեն ների)

Ու մեկ էլ ձեզ պետք ա մի յանի սո´ւրբ դայակ,

Սո´ւրբ ու ըստընտու,

Ու իրան ասեք. «Ըստինք տու»:

Ու որ էտի – ձեր սել ու կառք ու գնացքը վարի –

Ու թեկուզ ձեզ ամեն օր բռնաբարի,

Բայց ձեր ուղեղին էտ ըստինքը տա´ ամեն օր,

Ու դառնաք ճորտը ձեր իսկ հորինած դայակասրբի,

Ու երբեք չտենաք, որ տրվում եք մի դայակալրբի,

Որտեվ ձեզ մենակ դայա´կ ա պետք,

Ով թեկուզ ձեր ստեղծածն ամմե´ն օր լափի ու գռփի,

Բայց ձեր ուղեղների արցունք ու քամակը սրբի:

74. Խավարին ընդառաջ

07-08.01.2023

Երբ էթամ ընդառաջ ոչնչին,

Թո էնքա´ն խոնջացած ըլնեմ,

Որ հոգիս ոչինչ –

Ոչ մի բան չզղջա,

Ոչ խոշոր,

Ոչ միջին,

Ոչ չնչին:

Ու թո հոգիս չվախի ու չնայի

Ո´չ մեկի ճամփին կամ կանչին,

Որտեվ էն յանը –

Շո´ւնչ չկա;

Ձե´ն չկա;

Վա´խ չկա:

Ու չկա ոչ լուս,

Ոչ հույս, ոչ էլ բախտ –

Կամ անբախտ,

Ու ոչ էլ աստղ ուղեցույց,

Ով ասի. «էս սարն անցնես,

Կտանեմ դրախտ»,

Որտեվ ընդե – ճամփա է´լ չկա:

Ա´խ, ո՞ւր ա,

Որ էնքա´ն խոնջացած ըլնեմ,

Որ իմ համար արդեն լրիվ մե´կ ըլնի –

Որ անէությունը

Կենդանությունից

Ա´նպայման ա զուրկ:

Որ էլ ոչ ափսոսամ,

Ոչ տրտնջամ,

Ու ոչ էլ ջանամ – կամ դինջանամ:

Ջանըս էդքան կարա´ խոնջանա,

Բայց հոգիս կդինջանա՞:

75. Si non cogitamus, tunc mortui sumus!

08.01.2023

Մութուլուսից հետո արե´վը ծագեց:

Պարզըկա յա:

Երկնքի մի կեսը դառնում ա վարդագույն:

Նայեցի արևին ու

Արևի լուսն աչքերըս ծակեց:

Ուրեմն, մեռած չեմ,

Սա´ղ եմ հլը –

Լո´ւս ա, լո´ւս –

Si sentio, tunc sum vivus!

Մի կտոր հաց կերա ու տնից հելա:

Բարևում են:

Մեկ-մեկ էլ հեռախոսըս ա զանգում:

Մտածում եմ.

«Նուժե՞լի մարդը մարդուն գե´լ ա»:

Մտածում եմ, ուրեմն, մեռած չեմ –

Սա´ղ եմ հլը:

Մտածում եմ. «Ո՞վ – ո՞ւմ»:

Cogito ergo sum!

Տոթ ա ու քամի չկա: Տուն եմ գալի:

Վեջին չի էս լոկալ բորենիների,

Որ արդեն Արցա´խն են տալի

Որ արցախցին մնա –

Անտուն, անպահուստ ու անպահեստ:

Ասում եմ, բայց ո՞վ ա լսում,

Կամ ո՞վ ա լալի –

Ասո´ւմ եմ,

Մեր պետե´րն են հե´նց –

Magister homini lupus est!

Իրիկուն ա:

Հաց կերա ու հէլա քնա:

Քնելուց առաջ մտածում եմ.

«Հմի Արցախը ի՞մն ա, թե՞ քունն ա»:

Քնեցի ու էրազիս էրեխեքին տեսա:

Սոված էին:

Լաց էյ’ն ըլում:

Ո՞ւմ ասենք, ո՞ւմ:

Cogito ergo sum?

Si dixero, tunc sum vivens!

Ու չենք մտածում,

Որ սոված են,

Որ լացում են,

Որ չկա էլ ոչ մի Լաչինի նեղուց:

Ուրեմն, մեռած ենք,

Որ չենք մտածում –

Մեռած ենք ու աննեղուց

Ու կարոտ՝ լուսումութի,

Արդե´ն, ու կարող ա

Վաղուո˜ւց ու վաղուո˜ւց:

Ուրեմն, բորենին մեզ կուտի:

Որտեվ անհույս ենք,

Անլուս ու աննամուս –

Si non cogitamus,

Tunc mortui sumus!

76. Բարձրանում եմ սարն ի վար

11.01.2023

Ցնծուն սեղան, հաց ու գինի,

Արշալուս էր ցող ու շաղի:

Հարսնատեսի շոր ու սինի,

Ու գարո´ւնըս թո ծիծաղի:

Կարկուտ էկավ, ու էլ չկան –

Հոգսերն աննյութ, անկարևոր,

Հոգսերն անդարդ, ուրախ մանկան,

Որ հոգս էին մենակ մի օր:

Մռայլ սեղան, հաց ու գինի:

Արցունքն առատ, դառն ու աղի:

Վաղն անպայման թաղում կըլնի,

Թաղումն իմ խի´նդ – ու ծիծաղի:

77. Սովորական պարտություն

22.01.2023

Տաճարս աղոթք էր հունցում:

Էրազս – զվարթ ու ցնծուն:

Բուրվառըս հրա´շք էր բարուրում:

Հեքիաթիս բանակն էր սուրում,

Էրազի անտառն էր բուրում –

Կրքոտ ու բորբոք,

Անվերք, անմորմոք:

Բայց խունկ ու բուրվառըս կորցրի,

Էրազիս անտառն էլ – չորցրի:

Ու հմի, 2000 քսանիրե´ք ամի

Էս դժընդակ ժամին –

Հյուսիս, թե հարավ –

Բուք ա, ու ոռնում ա քամին,

Հեղեղ ա ու սելաֆ,

Ու էն օրերի էրազներըս – ցնծուն,

Որ գիշեր ցերեկ էին գործում,

Չարքերն ու քամին արին մի բերան,

Ու առանց երախաժանի,

Ծամին ու թել-թել կերան:

Ծամի˜ն էէէ, ծամի´ն, էտ չարք ու քամին:

Մրմուռ ու մորմո´քն ա տաճարս ցնցում,

Գալիքը – էրազ չի հունցում,

Վերքը – անամոք,

Էրազը – մորմոք,

Դարդերըս ոչ մեկը չի սանձում,

Ու ապառնու արտում –

Տխուր ու տրտում –

Մենակ անխիղճ լկտիություն են ցանում,

Ու փշուրներըս չե´ն սոսընձում,

Ու թարախ ու մղձավանջ են հնձում,

Ու ամմե´ն-ամմե´ն օր,

Անըսփոփ ու անօրոր,

Մեր ու մանուկների աչքե´րն են թացանում,

Ու չե´ն չորանում,

Ու չե´ն չորանում:

78. Վախճանն ազատության

26.01.2023

Նորածնունդ աշխարհում

Կար մի´ միլիարդ ծիածան,

Բախտը նարո´տ էր շարում,

Բացում – ճամփա ու կածան:

Ու եդե´մ կար – նորածին,

Ու կենաց ծառ ու խոնջանք,

Բայց օձերը գոռացին,

– Չապրեք անդա´րդ ու անջանք:

Ու մենք պայման կապեցինք,

Ի սեր անդարդ գոյության,

Աղոթելով ցնծացինք.

– Փա´ռք, օձերի´ն – փրկության:

Բայց թո´ւխպն էս աշխարհն առավ,

Ու երկինքը թո´ւյն թափեց:

Բարին – չարասո´ւն դառավ,

Ու չարն ամեն ինչ լափեց:

Նորածնունդ էր, դառավ –

Չարասնունդ, չարանենգ,

Գի´ր ու գալիք – սո´ւս սառավ,

– Ո՞ւմ դուռն էթանք, ի՞նչ անենք:

Չարասնունդ աշխարհում

Նե´ռն ա ժպտում – չարախինդ,

Սեր ու ծնունդ չարչարում,

Չարաժանի, չարալինդ:

Ու բախտը թո´ւնդ բարկացավ,

– Խղճի ծո´վն եք չորցըրե:

Մութն ընգավ, ո՞վ հասկացավ –

Ազատ կյա´նքն ենք կորցրե:

79. Էսօր ու էրեկ

04.02.2023

Գարուն էր:

Հոգիս - նոր ծաղկած ծիրան:

Բայց կարկուտն էնքա´ն ծեծեց,

Որ դառավ անշունչ, անիրան:

Գարուն էր:

Ցուրտը ծաղկունքին կծեց,

Ամառը մնաց տի´փ-տկլոր,

Ու մեղուն նեկտար չծծեց:

Գարուն էր:

Գարո´ւն – սաղ տարին կլոր,

Ու աշուն – աղքատ ու անբերք,

Անամառ, անմե´ղըր, տկլոր:

Աշունը ասեց, – Կներեք,

Հագիս սա´ղ գարունը կերաք,

Էսօրըս չորցրիք ու դարձրիք էրեկ:

Դե բերե´ք: Դագա´ղըս բերեք:

80. Հլը որ հող ու քար չեմ

(Վահագն Դավթյանի պես)

04.02.2023

Հուշ կդառնամ մի օր... Դարը կիջնի դարին,

Ու կմերվի «Ես»-ըս ... հող ու քարին:

Ու երբ շանթը խփի, հրաբուխը վառի,

Հողմ ու մրրիկ շաչի, կամ շիրիմըս սառի,

Ու մոխիրըս ... պարզկայից կարծրանա,

Մեջըս հուզմունք-ալիք ... չի´ բարձրանա,

Որտեվ փոշի կըլնեմ –

Մերված հող ու քարին:

Որ երբ մի օր, ի´նքըդ, ծաղիկ դնես վրաս,

Թո խեղճ հուշըս դառնա մորմոքազուրկ էրազ –

Ու երբ օրը լացի իրա դարդը թավիշ –

Թո քո´ւ հուշի խորքում դողա մի հիիի˜ն ավիշ...

81. Ո՞ւմ ա պետք գարունը

21.03.2023

Գարունը կգա,

Ցուրտը կցնդի,

Սիրածս չի գա,

Որ խմոր գնդի:

Գարունը կգա,

Ախպուր կբխի,

Սիրածս չի գա,

Որ լավաշ թխի:

Գարունը կգա,

Որ էթանք սնձի,

Սիրածս չի գա,

Որ շոյի ընձի:

Գարունը կգա,

Անձրև կմաղի,

Սիրածս չի գա,

Որ ծաղիկ քաղի:

Գարունը կգա,

Նարոտ կկապի,

Սիրածս չի գա –

Որ խինդս չափի:

Թո գարուն չըլներ,

Ու արև չգար

Բայց սերըս ըլներ,

Ընձի բարև տար:

Գարունը կգա:

Պառկած ա հողում:

Սիրածս չի գա:

Հողը չի թողում:

82. Նույն գարունն էրկու անգամ չես մտնի

26.04.2023

Հազարից մի´ անգամ ենք –

Իրար տենում:

Ու երբ քեզ եմ մոտենում,

Ժպտում եմ, ուրախ-ուրախ,

Յանի ոչ դարդ ունեմ, ոչ վախ,

Ու յանի դրժածըս ուխտի մրմուռը

Ընձի չի մաշում:

Բայց ախր երբ է´ն օրն եմ հիշում,

Մաշո´ւմ ա, մաշո´´ւմ ու խաշո´ւմ:

Կարա՞ս անցածը հեչ անես,

Կարա՞ս հուշերըդ անցյալից զրկես

Ու չանթեղես մրմուռիդ կրակը հրկեզ:

Կարա՞ս ուխտիտ տապա´նը գրկես:

Գարունն անհե´տ ա անցնում,

Անցնում ա ու էլ հետ չի գալի:

Ուխտը չդրժելու առիթ –

Բախտն էրկու անգամ – չի տալի:

Ուխտըդ պտի է´ն գլխից շահես ու պահես –

Ով ուխտ ա դրժում, հավե´րժ ա լալի:

83. Բարդ ստորադասական բաղձանք

(Տերյանի պես)

27.04.2023

Երբ Կաթն Ծիրը լրի´վ անիծեմ,

Հետո մոտենամ – մոլոր ու տարտամ –

Ծանոթ դռներին – հարազատ քու տան,

Ու նվաղ ձեռով քու դուռը ծեծեմ,

Դուռը բաց արա ժպիտով հոգնած,

Անխոս շարժումով ընձի կանչի ներս,

Բանի տեղ մի դիր, որ իմ աներես

Դառն արցունքները գլորվում են ցած,

Ու գթությունըդ տիեզերական

Թո սիրտըս լցնի խնդության լուսով,

Թո սուրբ ծնկներիդ փաթաթվեմ հուսով,

Ու լուռ հեկեկամ, ու լուռ հեկեկամ...

84. Ակնթա՞րթ էր

Не жалею, не зову, не плачу

Сергей Есенин

18.05.2023

Էս սա´ղ կցնդի – շամանդաղի պես:

Ո՞վ կզգա;

կափսոսա՞;

կիմանա՞:

Կանցնի´ էս ուրախ ոսկեջուրն անտես:

Ո´չ մեկըս, ո´չ մեկը –

Դալար չի մնա:

Ու սիրտըդ

էլ դժվար

է´ն ձև թպրտա –

Էսօրվա էս ցրտին –

պարզըկա:

Բախտը քեզ

բոբիկ –

ման չի տա –

Էն անմեղ սար ու դաշտն էլ չկա:

Ու ախր,

Ոնց որ սուրայիր ծիրով երկնային:

Իղձերըդ էսօր աղքատ են ու մերկ:

Շուրջըդ էտ ինչքա˜ն գարուն էր ու երգ:

Մի՞ֆ էր, որ ցնդավ: Թե՞ դրանք կային:

Սա´ղըս ենք նստե – աչքներս մեր վախտին:

Նայում ենք – Գրո´ղը* չգա ու ծանուցի:

Իզո´ւր ա: Կգա´: Չե´նք հաղթի:

Բայց մեկ ա –

Փառք ու պատիվ ի´մ բաժին բախտին,

Որ էկա´,

Որ կա´յի:

Ջանդամ թե գնացի:

(Կամ էլ – ջանդամ – թե չըգնացի):

–––––

* Ճակատագիր Գրող աստվածը

85. Կենաց

17.06.2023

Բախտ ման չգաս:

Ընե´նց արա, որ ինքըդ քեզ բոց կրակով վարակես:

Մեջըդ վառի հազարներով աստղ ու արև հրակեզ,

Որ քու հոգու սինթեզածին դժոխահուրը գրկես,

Ու խորքերիդ անթեղագործ աստղակույտերը փրկես,

Ու չթողաս – կյանքըդ դառնա

Բախտախնդիր աճպարարների կրկես:

Բախտ ման չգաս:

Վառի´ քեզ:

Ճորտ չդառնա´ս:

Մոտիկ մարդուն կանչի ներս, տեղավորի հոգուտ մեջ:

Թե կարում ես, իրա դարդը մի թող առանց սպեղանի,

Ու թո պակաս բան չմնա հոգևորիդ ամենօրյա սեղանին,

Ու թո սերըդ մինչև վերջն էլ քեզ էրևա սրբագործ ու գեղանի:

Ընենց որ –

Չդառնա´ս:

Ճորտ ու ստրուկ չդառնա´ս:

Չափսոսա´ս,

Երբ օրհասիտ ժամը գա:

Մեծ մասշտաբով ամմե´ն ինչն ա անիմաստ:

Ով էլ ըլնի, էթալու ա, կյանքի թելը բարակ ըլնի – կամ շատ հաստ:

Քեզ նա´վ տանի, հզոր հրթի´ռ, թե քեզ տանողն ըլնի լա´ստ,

Հասնելո´ւ ես էն մի ափին –

Անտարբեր ու հավերժական ու անսաստ:

Ընե´նց որ –

Հենց որ գա,

Ոչ մի ժամըդ չափսոսաս:

86. Անիմաստ ցանկություն

21.06.2023

Օրը կգա, ես է´լ կէթամ,

Բայց աշխարհը կմնա:

Կարևո՞ր էր գալըս, մըթամ,

Ոչ մեկը չի իմանա:

Ես կմնամ մեջը մթան,

Անխոս, անլուր, ան+ավետ:

Թե’նձի ատեն, թե չգթան,

Չեմ իմանա առհավետ:

Բայց կուզեի – գործս նշեն

(Ցանկությունս իզուր չի՞),

Կամ լոկ խոսքով ընձի հիշեն,

«Կա´ր արարածն Արարչի»:

87. Դալիլա

(Երգի պես)

My, my, my Delilah

26.08.2023

Դուռը դո´ւ բացիր, երբ որ ծեծեցի:

Դեմս փակեցիր: Հետևըդ մարդ կար:

Բարևըս առար – ժպտով ընկեցիկ,

Բայց դեմքըդ սառավ, աչքերըդ հանգան:

Դրանից առաջ

Ծիծաղում էիր իրան նայելուց –

Լրիվ երջանիկ, անհոգ ու զվարթ:

Պատկերն անմեղ էր, պարզ ու վայելուչ,

Բայց հոգուս դժնի փոթորի´կն էր բարդ –

Ցասում ու շառաչ:

Անլուր կասկածի շեղբը թունավոր

Լուռ արունոտեց ուղեղըս բորբոք:

Խանդը, անէրես, թունդ ու ահավոր,

Ալեկոծվեց ու դառավ ժա´նտ մորմոք:

Չզգացի, թե ո´նց դանակըս բացի:

Դու, կիսաժպիտ, անձեն, իջար ցած:

Ես, կիսաժպիտ, ու առանց լացի –

Սուս կայնել էի – անձեն, քարացած:

88. Վերջին ցատկը

11.10.2023–01.04.2024

Մի օր հուր արև – մի օր էլ մա´հ եմ:

Է´լի աղոթե՞մ – սաղ գիշերը ուշ:

Վաղը մի կատու քթնեմ ու պահեմ:

Ջանդամ – չեմ դառնա – անտեր ու անուժ:

Մոմերըս, պա´րզ ա, լրի´վ կհալվեն:

Կատուս էլ մի օր, պա´րզ ա, կսատկի:

Հույսերս – ջանդամ – թե չոք-չոք ծալվեն –

Հոգիս էլ, ջանդամ, է´ն յանը ցատկի:

Լուս պատմուճանը մանուկ շողերիս –

Կդառնա´´ անգո´ւյն, ցնցոտի´, էրե´կ:

Կոճակ չի մնա մաշված օրերիս:

Էթո´ւմ եմ արդեն, յաշիկս բերե´ք:

89. Ռազմահայրենասիրական

09.12.2023

Ե՛ս եմ Արան քու արի,

Ե՛ս եմ զինվորըդ հլու,

Ինձնո´վ նոր հուր արարի´,

Որպես հո´ւր եմ ես գալու։

Երակովըս, հո´ղ իմ, տե՛ս,

Քո´ւ արունն ա պտտվում –

Որ վերքըդ շո´ւտ փարատես,

Ե´ս եմ հողիդ փաթաթվում։

Կեղծ զինվորըդ եղկելի –

Սուրը խրեց մե´ջքը քու,

Որ քու ընթացքն արգելի –

Քաղի շո´ւնչը քու հոգու:

Էրազըս դժոխք չվեց:

Բան չթողեց Եղկելին:

Հող-հայրենիքըս տվեց

Թուրք շներին ու գելին:

Իմ չարենցյան Շամիրա´մ,

Իմ երկի´ր – բի´լ ու ծավի,

Հոգիս բարձած քու նավին,

Էրազներով – խուռներամ –

Խունգ եմ ծխում քո´ւ ցավին:

90. Կարգն աշխարհի

10.12.2023

Մոտեցա – նայեցի հայլուն:

Ավեր էր դղյակը փայլուն:

Էդ սրա՞ն էի համոզո՞ւմ.

«Հավե´րժ ես, հավե´րժ: Չե´ս մեռնի»:

Իղձերս լրի´վ են անոթի:

Էրազիս հագին – ցնցոտի:

Գալիքին ո՞նց էի ասում.

«Իմը չդառար – կմեռնե´մ»:

Դրախտըս չքացավ անհետ,

Պողոտաս դառավ արահետ:

Ճամփեքին ո՞նց էի ասում.

«Չթողաք անցնեմ – կմեռնեմ»:

Հրդեհըս մարած ա – անթեղ

Տենչանքըս – մարմրող կանթեղ:

Արևին ո՞նց էի ասում.

«Ընձի լուս չտաս – կմեռնեմ»:

Իմ նախկին տիեզերքն անհուն

Դառել ա մի սենյակ, մի բուն:

Աշխարհին ո՞նց էի ասում.

«Իմը չդառար – կմեռնեմ»:

……………………………………

Նայեցի գունատ գծերին

Ու մաշկի մեռած բծերին:

Ես սրան ո՞նց էի ասում.

«Իմը չդառար – կմեռնեմ»:

91. Հրաժեշտիս աղոթքը

Հովհաննես Թումանյանին

23.03.2020

Ո´վ երկնային հզոր տեր,

Յանի սիրող ու բարի,

Ասում ես, – թո´ղ ու արի, –

Չասի՞ր, չես թողա անտեր:

Բայց էրազըս ծիրանի,

Վիթխարի ու հեռահար,

Հենց դո´ւ թողիր սովահար,

Բան չթողի´ր, որ անի:

Ու խամրան ու լուռ կորան,

Գարուններըս ջերմածին,

Գիշերն էկավ – սև կացին,

Քանդեց տաճար ու խորան:

Ու պողոտան ուղղագիծ –

Դառավ կծիկ գալարի:

Ու տենչ չկա – չալարի,

Մնա պայծառ, անկսկիծ:

Ո´վ արարիչ, ինքնաչար,

Թողիր մենակ մի տաճար,

Մեն մի աշխար – մի Հադես,

Բայց ինչքան էլ որ խանդես,

Կյանքում չե´ս կարա քանդես

Էս մի տաճարըս անճար:

–––––

* Սա գրելու օրը լուսերը մի կես ժամով տարան, մնացի առանց կոմպ, ու մտքիս մեջը պատկերացըրի, որ ԵՊՀ-ի ֆիլֆակում թողել են, որ լեկցիա կարդամ, ու ես էլ բացատրում եմ, թե պոետը ոնց ա ոտանավոր գրում:

Ու իբր լսարանիս ասեցի, թե հլը մի պատահական բառ ասեք, ու մեկն ասաց «ծիրանի», ու ես էլ սկսեցի գրատախտակին էս բառի ստարտով ոտանավոր գրելը, բացատրելով գրելու տեխնիկայի կանոնները:

Հետո թուղթ ու գրիչ վեկալա, ու մոմի լուսի տակ ոտանավորը գրի առա:

Կես ժամ հետո պրծա ու լուսերը տվին, ու ես էլ կոմպով հավաքեցի ոտանավորս:

92. Ցա´վը հարատև

06.01.2024

Գութան էլ չունենք, խոպանը վարենք:

Անցավ: Ան+ցավը – անցյա´լ ա անդարձ:

Ասեղ էլ չկա – ցավը կարկատենք:

Ցնցոտի´ ցավն ա – հանելուկ ու հարց:

Մենք մեր մեղքերը չե´նք խոստովանի:

Մտքի խոպանը – անվե´րջ, անգութան:

Մհեր չենք ճարի – էս բեռը տանի:

Թթվածնի տեղը հա´ կըլնի մեթան:

Բաժակըդ վե´կալ, ու հետ մի նայի:

Խմի´, կավածին: Մտքով է´լ ես կավ:

Է´ս օր ու դարը – ցավ չի´ խնայի –

Ուղեղի կավը – գրո´ղ ա ու ցա´վ:

93. Չէ´, չի մնա

17.01.2024

Sweet day, so cool, so calm, so bright

George Herbert

Արև օրըդ լո˜ւռ կմարի,

Ինչքան էլ որ քցես-բռնես:

Թե´ սեր, թե´ լուս – կխավարի,

Ու կմեռնես:

Պոռթկուն խռո˜վք, հրկեզ արո˜ւն –

Ի՞նչը քթնես, ո՞րը բռնես:

Հավիտյան չե´ն հուր ու գարուն:

Հա´, կմեռնե´ս:

Կանէանա´ն, կյանք ու կրակ –

Կդառնան ծուխ, ու կթռնեն:

Մեկը՝ դանդաղ, մեկը՝ արագ –

Սա´ղ կմեռնեն:

Մենակ գարնան հույսը հանդարտ,

Կըյերգի ու հո´ւշ կարարի:

Կասի, – ե´րգը (ուրախ, զվարթ) –

Չէ´, չի´ մարի:

94. Հես ա, քիչ մնաց

04.02.2024

Ախր շատ շուտ գնացիր:

Ու էթալըդ –

Ճամփես ծերից-ծե´ր փոխեց:

Պարզը դառավ ոլոր-մոլոր, սեթևեթ,

Լուս աշխարհս մութ ու խավարը կոխեց,

Իղձ ու տենչանք – դառան լրիվ անհեթեթ:

Հավաքեցի միտք ու իմաստ ցանուցիր:

Ձունը արդեն – անհարաքյաթ ու լալկան,

Անձրևը հո – ծերից-ծե´ր էր սգավոր,

Լուս երգերը թե´ չկային, թե´ չկան,

Հարսնիքներն էլ – անփեսա ու անքավոր:

Տիեզերքս – որբ ու անտեր Կաթընծիր

Ու մի բաղձանք, որ հետ էթամ մանկություն,

Ուր ձունն ուրախ պար էր գալի, պտտվում,

Ժիր անձրևն էլ ուներ թաք մի´ ցանկություն –

Կաթնծիրը մնա փարթամ, ու փթթուն:

Էտ բաղձանքից մնաց թա´ք մի´´ ուղեծիր:

Հա´, գալու եմ: Գալու եմ, որ – հասնեմ քե´զ:

Մեկ-էրկսին էթամ ասեմ. «Լա´վ կացեք»,

Մեկ էլ նայեմ էս դափ-դատարկ կայարանին աղեկեզ,

Մերոնց ասեմ. «Պինդ մնացե´ք, չլացեք»,

Ու հետո գամ: Գամ ու ասեմ.

«Տե´ս, հասա քեզ –

Ու էլ չունեմ ուրիշ ո´չ մի ցանկություն»:

Բայց ո՞նց անեմ, որ տենալուց ճանանչես:

Կայարանին գրած կըլնի´ – «Մանկություն»:

Բա որ հանգարծ չիմանաս ու չկանչե՞ս:

Ախր ես – չոր, չոր ու պառավ, իսկ դո´ւ, դո´ւ –

Ընդե հա է´լ մշտադալար կանանչ ես:

Ի՞նչ վռազ էր: Խի՞ էտքան շուտ գնացիր:

95. Մեռնող քրիստոնյան իրա հոգուն

(Ալեքսանդր Պոպի պես)

Vital spark of heav’nly flame! 06.02.2024

Կա´յծ կենարար` վերին բոցի,

Մահկանացու կավն էս գոցի´,

Որ դողում ա ու թպրտում,

Երանության ցավը սրտում:

Ով Բնություն, կյա´նքն էս մարի´,

Հետ գամ պայքարիս անարի:

Հրեշտակն ա կանչում վերից,

– Քո´ւյր իմ, Հոգի´, արի´ նորից:

Ի՞նչն ա ընձի կլանելու,

Կամ հավիտյան կալանելու,

Ու կուլ տալու աչք ու ականջ,

Վերացնելու – թե´ երգ, թե´ կանչ:

Լո´ւսն ա խամրում անհետանում,

Երկինքն ընձի վե´ր ա տանում –

Փո´ղն ա հնչում սերովբեի –

Ընձի էլ ո՞վ թե´վ կբերի:

Ո՞ւր ես, շիրիմ ամենահարթ,

Ո´վ մահ, ո՞ւր ա խայթըդ զվարթ:

96. Արցախ-1

15.02.2024

Անտեր, տկլոր ու անքուն -

Սին ու անտեղի:

Ու սեր չկա: Ոչ թաքուն,

Ոչ աշկարա: Սա´ղ լեղի։

Ցերեկն անխիղճ ու անսեր,

Դատարկ, անուղի:

Գիշերն անըսկիզբ, անծեր,

Օրըս - դառնօղի։

Գալի՞ք: Ցնդե´լ ա, չկա´ -

Կա փուշ ու մրմուռ:

Ո´չ կկանչի, ո´չ կգա,

Էրազըս - չոփուռ։

Կարոտս` անչու թռչուն -

Ու լեղի´ - դեղին:

Մեռա´վ էրազներիս չուն:

Մնաց անտեղին։

97. Արցախ-2 անիծվի դավաճանը

(Չարենցի պես)

17.02.2024

Էլ գարուն չի գա, չի բացվի վարդը,

Սիրեկանը յարին չի մնա:

Կփոխվի տարին, չի փոխվի ջարդը,

Արցախի դարդը – կմնա´:

Ժանտ օձ կմտնի բաղը,

Մուղամը կասի աշխարհի խաղը,

Ինչը որ չասվեց – չի ասվի վաղը.

Դարդը կմնա, Արցախ – չի´ մնա:

Ու փո´ւշ կբացվի աշխարհի մեջը,

Ու ա´չք կթացվի աշխարհի մեջը,

Ու սի´րտ կխոցվի աշխարհի մեջը –

Ու դավաճանին սահման չի´ մնա:

Ու օձըն անընդհատ կթափի լեղի,

Վարդի տեղ – կմնա թունավոր սունկը.

Որբը լաց կըլնի արուն-արցունքը –

Չեն թողի մնա – հուշը հին ցեղի:

98. Արցախ-3

«Լիներ խաղաղ մի անկյուն»

Հ. Թումանյան

18.02.2024 – 25.03.2024

Թմրած ա գութը աշխարհի:

Նեռերը շարավ են թքում:

Ո՞վ պտի կարեկցանք ճարի:

Դժո´խքն ա ոռնում ու բքում։

Գարշելի, ուղեղով հաշմած,

Երկիր ու աշխարհ են լափում:

Անամոթ ցինիզմից շշմած –

Փսլինք ու թարախ են թափում։

Էլ չկա կարեկցանք ու գութ,

Դրախտը – ճահիճ ա նեխած,

Արևը դժբախտ ա ու մութ,

Երկնագարշանքին մեխած։

Ու կարիճ ու վիշապ ու օձ –

Դառել են արքա ու իշխան:

Լուս ու սրբությունը – գոց –

Վարդ չկա: Կա լոկ չոր չիչխան:

Ու սե´վ ա ամեն մի ճերմակ:

Ու սա´ղն են նեռ ու գարշելի –

Հյուսիս, արևմուտք ու ՄԱԿ,

Ածո´ւն են – բորենո´ւ, գելի´:

Գարշելի, անդուլ, անընդհատ,

Զնդան ու մա´հ են քարոզում:

Լալիս ա հույսը հուսահատ,

Ու խաղաղ անկյուն երազում։

99. Արցախ-4

23.02.2024

Գարո´ւն ա, գարո´ւն ու գարո´ւն:

Հայացքըդ կապո˜ւտ, կապո˜ւտ:

Կթոշնեն, հաստա´տ կթոշնեն –

Վարդ ու մանուշակ: Չի թոշնի մենակ –

Հոգուդ թրթիռը – կաքավ ու արտուտ:

Կարոտի սև ու մութ – մրուրը –

Չէր տենա ո´չ մի զորավոր գուշակ:

Գարո´ւն ա, գարո´ւն ու գարո´ւն:

Կարոտըս կապո˜ւտ մանուշակ:

Լուսինըս թողեց ու գնաց,

Ցերեկըս էրազ էր – էրա´զ էր ու սուտ:

Լուսինըս գնա´ց, գնա´ց, գնա´ց,

Ու մենակ խավարը մնաց,

Երկինքըս խավար ա ու մութ,

Ու հուշի –

Հուշի մրո´ւրը մնաց:

Գարո´ւն ա, գարո´ւն ու գարո´ւն:

Կարոտըս – կապո˜ւտ, կապո˜ւտ –

Չես նայում արդեն, որ վաղը չգաս,

Որ չգաս, չգաս:

Մո´ւթ ա, փոթորի´կ: Անձրե´վ ու կարկուտ,

Ու կապո˜ւտ, կապո˜ւտ, կապո˜ւտ –

Որբ ու վիրավոր – կաքա´´վ ու արտո´ւտ:

Գնացիր, գարո´ւն,

Ու չկա´, չկա´

Չկա էլ ոչ մի –

Վա´րդ ու մանուշակ:

Էլ ոչ մի կապուտ:

Ու չկա գուշակ:

Գնացիր –

Որ չգաս ախր,

Որ չգաս ախր:

100. Արցախ-5 – Մե´նք

(Պատասխան Չարենցի վերջին տողին)

13.03.2024–07.04.2024

Մենք (սնափառ, օրհասաշունչ-մահագիրկ,

Կաթն Ծրի արվարձանում խելագար)

Մեծարում ենք կործանարար ամմե´ն գիրք –

Անտանելի համառությամբ դարեդար:

Հարադեգեր – ճիշտ ու ստի արանքում,

Ճիշտը ստից – երբե´ք, երբե´ք չենք ջոկում –

Լափ տվողին փառք ենք տալի ու ոգում,

Բայց մեր մեղքը ոչ քավում ենք, ոչ կոկում:

Մե´նք ենք ատում ազատ կյանքի երկնային

Ստեղծագործ չարչարանքը մոգական –

Մե´նք ենք ընտրում վիժվածքների երկրային

Ըստոր սուտն ու ձրիալափ ապագան:

Մշուշո´տ ա մեր ընթացքը, ցիրուցան,

Ու հիպնոսված – ո´չ քնած ենք, ո´չ արթուն:

Մեր անցյալը, պատրանքային, շո´ւտ անցավ:

Ու չիմացանք, ունեցե՞լ ենք մանկություն:

Արքայասեր, նեռադավան, նեռասուն,

Մտրակեցինք սրտերը մեր – սըտակեզ:

Մեր ուսյալը – ագահ, անկուշտ, ձեռնասուն,

Ինքներըս – սին, ու մեծամոլ, բայց միշտ հեզ:

Մենք էլի´ ենք անյեզերք ու անամոք,

Մենք էլի´ ենք մուրում արդար դատաստան:

Հենց մե´նք բերինք – անխիղճներին անամոթ,

Մե´նք բուծեցինք – հենց մե´զ լլկող էս կաստան:

Մենք, կարճատես, կամ լրիվ քոռ, դողդոջուն,

Միշտ էլ Հիսո´ւս, միշտ էլ փրկի´չ ման էկանք:

Ու չտեսանք, որ փրկիչը բարբաջում –

Թո´ւյն ա տալի, որ չըլնի թե – հեկեկանք:

Մենք բարձրացանք – որ կռիվ տանք – ուս ուսի,

Բայց մեզ անկյալ – ու ընկեցիկ թվացինք:

Ավա˜ղ, չկա´ր – չկա´´ր արև ու լուսին –

Ու մթան մեջ – մեր մորմո´քը նվացինք:

Մեր աչքերում – լուսի տեղը – մթություն:

Մեր անցյա՞լը: Կապուտաչյա՞: Հրաթե՞վ:

Չէ, չէ – դիա´կ: Էրա´զ կյանքի պատմություն –

Ու փղձկացին սրտերը մեր – մո´ւթ ու սև:

Բարեկամը – անկարեկից – լո´ւռ անցավ,

Օտարն էկավ, էրազ ու տենչ – գլխատեց,

Դարձրեց ծվեն, կարկատան ու – անմար ցավ:

Լուսնոտը խև – հավերժություն խոստացավ,

Իմաստունը – հայհոյեց ու նախատեց,

Պոռնիկը լիրբ – հույս տվեց ու հեռացավ:

Դաս չքաղինք ու ամեն ինչ մոռացանք:

Ու մե´նք, հենց մե´´նք, սնատես ու սըտակեզ,

Արցո´ւնք շաղինք, ու անիմաստ հոռացանք:

Մենք լա´ց էղանք, որ չխղճաց ոչ ոք մեզ, –

Որ դառել ենք – մե´ր իսկ Հիսուսի գերին:

Որ հեգնելով մեր կարոտը սրտակեզ –

Գերի դառանք կերամանին ու կերին:

Մե´նք մոմ վառինք սնանկությանը հոգու,

Բայց չազատվանք պոռոտախոս տականքից,

Ու չունեցանք արթնություն ու ամոքում –

Կեղծ զորության կործանարար պատրանքից:

Մեր անցյալով լրիվ իզուր հիացա՞նք,

Էլ չի՞ ըլնի – բերք ու աշո՞ւն, գարո՞ւն, ցա՞նք:

Կյանքը դառավ անմխիթար զառանցանք,

Մեղք չքավինք, չհասկացանք, չիմացանք:

Մենք երկնքի աչքերի մեջ ո´´չ մի երկինք չքթանք –

Ու մեր սրտում արդեն չկա ո´´չ մի արև – ոսկեվառ:

Ու մենք մտանք դժո´խքը մութ – ու տարտարո´սը մտանք,

Ու մեր հոգուն (սևախորհուրդ), իջավ թո´ւյն ու ժահրափառ:

Չէ, չիմացա´նք, հե´շ չիմացանք: Չիմացա´´նք –

Խի´ ենք ժպտում, գոհ ու անդարդ, հորթի պես,

Որ էրազո´ւմ էրազ տեսանք – ու անցանք...

101. Հայրենիքը Բարաբա´սը չի

07.03.2024

Էն Խաչվածին փառք տվողը

Ո՞նց փառք չի տա Բարաբասին:

Թալանելու կրքի դողը,

Պետական ա ու խմբային –

Որ բաշխել ենք նե´ռ թալանչուն,

Խարդախ գողի´ն, կեղեքողի´ն,

Պնակալեզ շողոմողի´ն,

էդ սապոնված,

Գալարասող, պի´ղծ յալանչուն*,

Որ աղտոտեն մե´ր իսկ հողը:

Բայց ո՞նց անենք – չհավատա´նք

Ժահր ու ժպիրհ քարոզողին,

Էդ քարոզը հանձնենք հողին,

Չմոռանանք մեր ըսպանված

Լուս ապագան,

(Որ փտում ա սև հողի տակ),

Իրա´նց փառք տանք:

Տենաս – կգա՞ն:

Բայց հլը որ –

Ինքնե´րըս, մե´նք,

Հավատում ենք նե´ռ ու գողին,

Հավատում ենք –

Աննպատակ ու ամեն օր,

Նույնիսկ երբ որ

Սրանք իրանց

Հռչակում են – մե´զ հայրենիք:

Ու սաղըս էլ հա´ կմնանք

Գերի´ն սրանց,

Էս փինաչի, էս թալանչի

Վարչախմբի հլու գերին,

Քանի հլը –

Էն Խաչվածին փառք տվողը

Փառք ա տալի Բարաբասին:

–––––

*Իր տիրոջ խոսքերը կրկնող հլու հնազանդ պնակալեզ ծաղրածու

102. Ծրագիր

17.03.2024

Էրազներըդ ցանուցիր – դառա՞ն անզոր ու կաղլիկ,

Երկնակամարըդ անծիր – արդեն երդի՞կ ա նեղլիկ:

Մեհյաններըդ փո՞ւլ էկան, չի՞ մնացե ոչ մի ծես:

Ատրուշաններըս չկան — բայց թո երգս հասնի ձեզ:

Էս ճրագն էլ կմարի (ո՞րն ա մնում հավերժ վառ):

Հանգրվան մի համարի – անծայրածիր ու թափառ

Ուղիները հեռավոր: Բախտը քեզ չի ճանանչո՞ւմ:

Լաց մի էղի ամեն օր, թե քեզ հացի չեն կանչում։

Երգդ թե որ չզնգաց, կդառնա չար – տենդ ու խոց,

Ու թե ո´չ մեկը չզգաց – երգդ շարժի´չ ա, մխո´ց,

Ընդամենը կասեն. «Կա´ր»: Էտի շատ մի համարի:

Հուշըդ կդառնա տկար: Հետո լրիվ կմարի:

Ու մի երգի քո´ւ հոգին: Երգի – է´ն երգը ուշիմ,

Որ թե ցրտին, թե´ շոգին – սրտամոտ ա ուրիշի´ն:

Շան տեղ մի դիր ապուշին, երգի սիրո´ երգը խոր:

Երգի կարոտն ուրիշի´, թե չէ քեզ չեն էլ հիշի…

Իրիկո՞ւնն ա մոտ գալի: Վախելու հեչ բան չկա,

Մութն էլ ա օգուտ տալի: Հենց էթալու վախտը գա,

Կզգա´ս – չես ուզում մնաս: Չկա մեկը՝ չհոգնի:

Հենց էթա´լն ա անվնաս: Հոգիդ կուզի´, որ քնի:

Մի նվա կամ անիծի: Փրկարար մութը կգա,

Ու չի խայթի, չի կծի: Ու ավելորդ բան – չկա:

Հանգրվանը հենց մութն ա: Մութը չպտի´ հուզի:

Մութը Վերինի գո´ւթն ա: Հոգնած հոգին – քո´ւն կուզի:

103. Գոնե մեկ-մեկ աչքըդ քից արևածագին

23.05.2019

Ծրագիր չկա, որ մեզ չշեղի:

Աղքա´տ ա բախտը, բան չկա հագին:

Արևը պայթեց – իմաստ չի մնա:

Թթենին երբեք չի դառնա թեղի:

Ձագին կսգա´ ճորտամիտ մաքին:

Ծրագիր չկա, որ մեզ չշեղի:

Սատանաներին արուն մի´ հեղի

Ու մի հետևի չարքերի բարքին:

Արևը պայթեց – իմաստ չի մնա:

Քաղցրը դո´ւ ես դարձընում լեղի,

Երբ աղ ես ցանում անդարման վերքին:

Ծրագիր չկա, որ մեզ չշեղի:

Վերջը գալու ա – անիծյալ ցեղի,

Ու բան չի մնա – կարգին ու սարքին.

Արևը պայթեց – իմաստ չի մնա:

Ափսո´ս ծախսածըդ ժա´մը անտեղի –

Աչք կքցեիր արևածագին:

Ծրագիր չկա, որ մեզ չշեղի –

Արևը պայթեց – իմաստ չի մնա:

104. Բալլադ հոտաղի1 մասին

09.07.2019

Սա´ր էր բարձրանում պատանին վստահ,

Հոգին երգում էր գունավոր մի երգ,

– Կյանքը կանա´նչ ա, դղյակ ա ու գահ,

Արտս ցանեցի, տանըս՝ բա´ր ու բերք:

Հլը չէր հասե արտին նոր վարած,

Տեսավ փունջ ծաղիկ, զվարթ, նազելի,

Ու մեխվեց տեղը, լուռ ու շվարած,

Ապշած հրաշքից էդ անասելի:

– Փառքդ շա´տ, Տեր մեր, որ հրաշքը քու

Մե´զ ես նվիրում, հավե´տ ու անդարձ:

Մենք քուն ենք մտնում, բայց դո´ւ, մի´շտ անքուն,

Հո´ւյս ես արարում, անխոնջ ու անվարձ:–

Ու փառք էր տալի տղան ջերմեռանդ,

Բրուտի´ն վերին, գարուն ու ամառ,

Ու չէր խնայում ոչ ջանք, ոչ եռանդ,

Կամքը – աննկուն, հոգին – բոցավառ:

Աշունը դինգը2 լուռ դրեց սանդին3,

Սա´րը բարձրացավ: Քայլեց աննահանջ,

Տեղ հասավ, նայեց նույն կանանչ հանդին,

Բայց դեմը՝ մենակ չորացած մի լանջ,

Մի դաշտ՝ անջրդի ու ջրատոչոր,

Մեջն էլ՝ նույն փունջը, բայց անշո´ւնչ ու չոր:

–––––

1 «հոտաղ» – վար անող գեղջուկ

2 «դինգ» – Ցորեն ծեծելու «չագուջը»

3 «սանդ» - Ցորեն ծեծելու փոսորակ քարը, ինչի մեջը լցնում են էփած ու չորացրած ցորենը, որ դինգով ծեծեն թեփը հանեն ու դարձնեն «դան», այսինքը, կորկոտի կամ հարիսայի հատիկ-ցորեն:

(Հնարավոր ա, մի քիչ սխալ ըլնեմ կամ որ ուրիշ տեղերը սանդի մեջը դինգով ձավար են ծեծել: Մանկությունս արդեն քիչ-քիչ մոռանում եմ, ոնց որ հեչ իմը էղած չըլնի):

105. Տերյանի պես

Դու հպարտ չես, իմ հայրենիք,

Տրտում ես դու և իմաստուն.

Վահան Տերյան

18.12.2021- 01.02.2022

Իմաստուն չես, իմ հայրենիք,

Թշվառ ես ու անհաստատուն:

Խաբում ա քեզ ամեն շնիկ,

Տալով դատարկ ու սին խոստում:

Ո՞նց սիրեմ քեզ մեղմ քնքուշ,

Քո ճորտական վարքիդ համար,

Ո´վ հայրենիք, դառն ու անհուշ,

Որ ըստրուկ ես՝ ձմեռ, ամառ:

Ո՞նց շլանամ էրազ փառքով

Քո կարճատև հուշ անցյալի,

Երբ հիշում եմ (երկար շարքով)

Ծնկի եկած, ոչ պանծալի:

Խեղճությունըդ, խավար ու լուռ,

Աղոթքներըդ դառն ու տգետ,

Ձեռըդ պարզած, «տո´ւր, է´լի տուր»,

Ու ցավերըդ – գարշահոտ գետ...

106. Ռոբինզոն Կռուզոն

06.01.2024

Հա խոսում եմ ու խոսում

Էս անխնդուն … կյանքից մեր,

Բայց ոչ մեկըդ չի լսում:

Դուք իմաստո՞ւն, ե´ս – խե՞վ, գի՞ժ,

Իմ միտքը կա՞րճ, ձերը – պե՞րճ:

Ձեն չեք հանում: Ախր ձեր

Միտքն ուրիշ ա, ի´մն ուրիշ,

Ապրում ենք հենց նո´ւյն տան մեջ –

Դուք է´ս կղզում, ե´ս – ուրի´շ:

107. Մնաք բարով

04.05.2024

Ո՞վ հանդիպեց, ի՞նչ խոսաց,

Բա´´ն չհասկացա:

Ո՞վ սուս արեց, փսփսաց,

Ո՞վ ի՞նչ գրեց,

Կամ էլ մի քիչ գոռգոռաց...

Չէ´, ըտենց էլ չիմացա:

Մեկը հիշե՞ց,

Որ հետո էլ մոռացավ:

Թե՞ ականջին օղ արեց:

Ու ո՞վ ու ո՞նց հեռացավ:

Իմաստնացա՞ծ, զարմացա՞ծ,

Ոգու կարո՞տ, թե՞ քաղցած,

Շփոթվա՞ծ, թե՞ կատաղած:

Անհայտ մնաց, չիմացա:

Ամպ ա արդեն – անարև:

Կարկո՞ւտ կգա, թե՞ անձրև:

Էէէ, չգիդեմ, թե ուր եմ,

Ո՞ւմ ասեմ – «ցը», ո՞ւմ – բարև:

Քանի՞ անգամ փրկվեցի

Հողմ ու բորան ու սրից:

Փրկվեցի, բայց զրկվեցի

Միտք ու հոգու շորերից:

Էրազ չկա, բարուրեմ,

Պահեմ, սնեմ,

Հոգուս ջերմով պարուրեմ:

Ոչ մոխի´ր եմ, ոչ ջո´ւր եմ,

Ոչ էլ անթեղված հուր եմ,

Ոչ էլ պինդ կամ ամուր եմ,

Ոչ էլ ահ ու վախ ունեմ –

Գրողի* գրից:

Ո՞ւմ համբուրեմ, ո՞ւմ փրկեմ

Ո՞ւմ ապտակեմ, մտրակեմ,

Ո՞ւմ քըֆրտեմ, ո՞ւմ ատեմ,

Ո՞ւմ գրկեմ ու փարատեմ,

Ո՞ւմ տատասկնոցը զրկեմ –

Արև ու ջրից:

Գալիքիս դուռը ծածկե՞մ:

Ցուպ ու մախաղըս

ո՞ւմ տամ,

Ո՞ւմ բռնեմ ու գուրգուրեմ:

Պրծավ խաղըս

Էլ դալար չեմ – «ջո´ւր» կանչեմ:

Արդեն անկյանք, չոր հասկ եմ,

Արդեն անպետք տատասկ եմ,

Ու անթրաշ, անատամ,

Ու տեղ չկա, որ էթամ:

Չէ´, չե´մ կարա –

Դառնամ հիրիկ ու բուրեմ:

Ու ինքըս է´լ չգիդեմ –

Մեկնումեկի ի՞ղձն էի,

Էրա՞զն էի, կամ կա՞յի:

Ո՞վ կա, գրքերը նայի,

Հետո գա ու վկայի:

Ախ, էրնեկ չէ՞ր, չգայի

Ու անարար մնայի:

Ու թե իրոք չկայի,

Կամ էն էրազ-իղձն էի,

Հենց է´ն էրազից ձեն տամ

(Անթրաշ ու անատամ,

Անթրաշ ու անատամ)

– Գոնե չար ու պիղծ չէ´ի:

Էթում եմ, որ էլ չգամ,

Լա´վ մնացեք, ես – չկամ:

–––––

*Բախտը գրողի, ճակատագրի աստվածի, Տիրի

THE HOUSE OF THE RISING SUN

1. An Angry Poem

Now I tell you from the real hells

That the Dreamt Paradise hasn’t been round,

That the bell-ringers vainly toll the bells,

And that horrible stink is upon the ground.

The races adore their rotten ways in vain,

Racing in silliness and decay rather;

The fraud and murderer whom gods rain

Down the simple naives, which nothing gather,

Only poison their veins and wits –

And their brains.

Why do the rot run the nations – weak and strong?

And why didn’t the old and wise Greek

Gain over the simple’s mob?

Wits’ve been murdered all the way long,

Prophets’ve been lying only to rob,

And he who tells the truth is made wrong

And go to hell and boil there and sob.

Real tortures on a rack aren’t any cruel

As the torment of being raped by lies in refrain.

Life’ll’ve no sense;

the essence won’t be real

While the simple’s mob goes under the rain,

That only rots this Biomembrane.

And again, I tell you from the real hells

That the Dreamt Paradise is not in its place,

That the Fathers vainly toll their bells,

That only horrible stink is the heavenly grace!

2. A Cruel Sentence (At a Village Yard)

When this mighty bum and chubby cheek woman

Who is washing this dirty linen

Was a beautiful and slim girl of fifteen

Nobody sold lemonade and coca cola in plastic bottles

And people congratulated each other

By telegrams and hand-written letters

And there was no email and no Internet

And men didn’t wear earrings

And young women outside in the streets

Didn’t have naked navels

And this woman who is washing this dirty linen

Was a beautiful and slim girl of fifteen

And she was most happy, seeing the sunrise

And flowers and butterflies and beetles

And many other trifles large and small

And at night she looked at the moon and stars

And heard shrill chirps of cicadas

And was most happy again

And in those days this woman

Who is washing this dirty linen

Wasn’t deaf and dumb and blind

As is now this woman

With her mighty bum and red cheeks

Who is washing this dirty linen

This woman who is fat

Who looks but doesn’t see

Who listens but doesn’t hear

For she’s deaf and dumb and blind now

For she’s mighty bummed and chubby cheeked now

This mighty bum and chubby cheek woman

Who I loved once

And who is aiming her mighty bum

At the shining sun and beautiful stars

And who is always washing her dirty linen

In the yard

Everyday, everyday, everyday!

3. Eternal Defeat

All the wise have always been cast away.

The mob cheers only the biggest scum.

Ignorance storms and sweeps all the rays.

Statesmen never possess an earnest way.

The simple glory those who toss them crumb.

All the wise have always been cast away.

If lucky, rays may shine the future day.

Freedom’s dead in a barrel of rotten rum.

Ignorance storms and sweeps all the ray.

Will luck be lucky in the heaven’s bay?

And do people know when freedom does come?

All the wise have always been cast away.

That biggest circle hasn’t been a circle. Its sway

Makes rotten wine, not only the rum.

Ignorance storms and sweeps all the ray.

And the blind mob casts the pearls on harm’s way,

And he makes his name, who’s the biggest bum,

For the wise have always been cast away,

And ignorance storms and sweeps the ray.

4. The House of The Rising Sun

For Thomas Hardy, Dylan Thomas, The Animals and Sir J.G.F.

In those Child Days I was dreaming of the Fairy of Golden Boughs

On the Swimming Swan,

And beams of dreams all were streaming down, from the House

Of the Rising Sun.

And those Child Days all seamed to me an endless joy full of fragrance

In miraculous blue,

And even grown-up – still a boy – while they sang songs of ignorance

Of the Cosmic Rue.

But by and by, on my own, I would murder all my Child Days

That were blazing by

Filling the maze of my memory with those huge waves

Of evil fuss and sigh.

And none is left of virgin days that were beset

With Joy, Gold and Gowned

And all the moons were sunning high and none was set

In the Sky, Green and Sound.

Now I lay me for the last time and while sleeping just sing the songs

Of all the Green bays

For I could be calmly tripping among the tombs

Of that Scorching Maze.

And forgive me for leaving you with tear and sigh

In this desert cape

With those spirits poking the maze and heaving high

In black mournful crape.

But in the morn, you don’t forget, you wake me! I’ll be dreaming

Of the Swimming Swan

For the Fairy shall be coming to take me to the House

Of the Rising Sun.

5. Magic Inversion

At the start of the tale you were a fairy,

All hale and sunny as a queen holding sway,

But I don’t know what failed the hale, oh, Mary!

That you mounted your broom and flew away.

It was at sea, it was green, in the warm bay,

That once you were a beautiful fairy.

Nothing is green or bright now, only black and gray

Since you mounted your broom, oh, Mary!

A fairy’s a sister of a witch,

The first of legal birth, the other a bitch;

At the start of the tale you were a fairy,

Mounting your broom at the end, oh, Mary!

6. The Eyeless

Children can’t tell the truth from a lie,

And if by chance they kill a fly,

They don’t know it could cry,

But they hate to see a grown-up crying.

To see someone’s sobbing

Grown-ups must have trying

And keen hearts

That always throb and fly

And are alive –

Not dead and lying –

Grown-ups must have the eye!

When does a live grown-up eventually die?

Well, not then when he asks himself

‘Why, Oh, Lord, why

Why I’m not able to fly

And am condemned only to lie

As if I’m not sobbing or crying?’

But he does die, the instant

When he stops seeing the crying!

Oh, yes, it is the instant

When he’s dead aware

He’s grown-up!

Now look!

At the weak and children

Armies are firing,

All over the world so old and gyring,

And all the gangs – called states –

Aren’t even trying to hush the weak and children;

For grown-ups haven’t got the eye,

For, after all, this gyring ball

Is gonna die.

But why, why,

Why don’t grown-ups have the eye?

7. The Sense of Life

It’s dead certain it’s only us that choose the sense,

For gods go on all occupied with higher things.

Whatever say all these sages, it’s all pretence.

This hot Nova* might on some day burst and bloom, hence

All globes and gods will turn into gas balls and rings.

It’s dead certain it’s only us that choose the sense.

Russians believed that all the sense of future tense

Is in putting to the pieces all moral springs.

Whatever said their sages, were all pretence.

Aryans are Persians; Teutons had no patience,

Trying to be Aryans, making fatal swings.

It’s dead certain it’s only them that chose the sense.

And all crowds, making this choice of Persian sense,

Lose all the sense, and all the claws and beaks and wings.

Whatever say their sages, it’s all pretence.

That Ugly Greek might know something of the right sense;

But he is dead. Must we mind him and choose our drinks?

Whatever say all these sages, it’s all pretence,

It’s dead certain it’s only us that choose the sense!

–––––

*Nova - Our sun is a nova, and eventually will burst and collapse.

8. An Easter Morn of an Old Age

Now in the morn sparrows are brawling

Among this new born mulberry leaves.

Worn Oblivion – in narrow streets –

Is rolling the barrow of old sin

And is sieving the past-future

Into roaring, grumbling and growling.

The once sacred tufts of sunray

Crumble Holy Easter into a mundane tiny event.

Blooming bramble looks sore and grey.

The morrow’s odd – and even not even.

The high speech of all these baboons

Is just a bray

For better food and crib and power.

Why do all they believe in bray?

Why does bray have this magic enchanting sway?

Sparrows’ chirrup was more honest

In days of naive toplessTower.

They had been warned. But all the same,

Even then, they did go astray!

And all gracious, brilliant tufts of flower

Must die away to a dry hay.

At this hour all the growling, brawling

Grumbling, roaring,

Are vain, are vain!

Because of this everlasting eternal bray!

Will come a day when nobody goes that astray?

9. To a Public “Servant”

Once upon a time Love had been your cosmic duty -

Golden Love, gold and fair and forever;

You used to be as a Persian silent beauty

Imprisoned in an ancient Persian harem!

I saw you last in a big motel, still not so meaty,

And still sweet and smart and in golden shine

As an ancient Persian beauty; but, oh, what a pity!

In your heart and brain there were only wine

And other liquor vapor of the great city.

You’ve become a cheep and public kitty!

Why did Almighty create you brainy and witty?

If you’d use only your limbs - so open and loose?

Does He or She feel, at least sometimes, a little guilty?

You’d betrayed your only cosmic duty,

Deceiving Love and Fair and Mind forever!

Who loves everyone she doesn’t love beauty!

She loves none! For love’s not a social endeavor

Even in the largest and richest harem!

Why did you betray your only cosmic duty?

10. Farewell and Goodbye

For Socrates

This world is dying, by and by.

Who takes notice of a big death?

None says farewell or goodbye.

When Alex the Great made his try,

Putting over a million to death,

Who saw ‘twas dying by and by?

The Greek was always asking “why

And what and how takes whose breath

That none says farewell or goodbye?”

He drank his hemlock without cry,

Not suspecting in soul’s depth

That world was dying, by and by?

This eternity talk’s a lie

Invented for the blind and deaf;

None says farewell or goodbye.

Hush, baby, hash! You don’t cry!

Let’s hope for a painless death;

This world’s dying, by and by,

Let’s say farewell and goodbye!

11. We Are Our Own Gentiles

(A letter to my sister abroad)

Who is surprised or dreaded when remembers

“If thou art not with me, then thou art against me?”

But it’s a mind-coal that never dies; it’s modes are endless in number;

It’s jihad for us; of all dangers it’s the main and worst!

Was it only in 2001? Only on 11th of September?

Oh, No! It’s been going on since Jericho and Plato hooked it,

Bursting into the fire now and then smouldering as an ember,

And nobody sees it; only looks at.

11ths of September have been here, but the blind looker

Never sees anyone. They just look at 11ths and attack on

The cities and the feeble and children, declaring they fight the hooks,

Arranging new 11ths and making people go on to the rack, on

To the scaffold, yes, they do, the worst kind of rooks!

And alas! it’s us

Who are not surprised or horrored

When remember

That we’re all with us

And never against us,

And it’s us who never let the coal die.

It will be an endless ember; an endless jihad for us;

We are of all dangers the very main and worst!

12. Questions

You the greatest of the potters,

Who has myriad thousand of names,

Were you a lame having no aims?

Why did you once tackle the task?

Making Big Balls and Lies so tall

And the fool’s mob

Without a fang or spear or tusk?

What they were for?

To be roped?

Or hanged?

Or raped?

Or robbed?

Or for the sake of lasting sob?

Or was it thought deliberately,

That the Snake taught lies separately,

As a report no nude could spot,

As a funny sport,

Perpetually

Enjoying this perennial sob?

For: ‘The crackling, crackling

Crackling of thorns under a pot’ *

Can fake and mask every big task

Just for a fun!

Just for a sport!

–––––

*Ecclesiastes, 7, 6 “for as the crackling of thorns under a pot, so is the laughter of the fool: this also is vanity.”

13. Irreversible

Magic and miracle it was!

There were snow and winter and summer and spring

And laugh and smile with cries and screams

And injuries and some drops of blood

But not a shade of black or of destroying flood!

Only love’s joyous rivers and full water streams!

The future? It was a crystalline palace

And castles and mansions, pretty maids and knights

Unlimited string of happiness with no malice

Only weddings and grooms and brides

And oh! They all were certain, dead certain, yes!

Magic and miracle it was!

But why do crook straight lines

And go bad nectar or newborn wines?

And where did hide those rosy and pink?

And on what day did the soothing dreams

Begin to sting and stink?

They’re lost forever; winter and spring are lost

And made into frightening shadow ghost.

Upon the monotonous days’ black-grey string

There iisn’t seen a single crystalline palace

Only trains and trains of merciless malice

And autumn is packing its last luggage

And all the colours are only tragic.

But there had certainly been snow and winter

And of course

Summers sunny

And springs, and springs, and springs, and springs!

14. Flake the White

And here is the snow-flake

Feeble and light,

Silver needles crystalline

And geometrically right

As an icy tune of ancient races

Of black and red and pale and milky,

Magic bright and silver-silky

Feeble needles light and slight.

And oh!

The suns fire-fingers

Touched it,

Crashed it,

Smashed it,

Making all them silver drops

Wet and spilt,

And their tune is dead and split,

And, well,

Habitually

None is speaking an obituary.

15. To the Men on Trail

The storm will soon be over.

And who knows how many

Will start their way and be on trail

And walk and walk far away?

And maybe the Almighty will never

Lock the way of their ray,

And may their dreams

Not turn into tears and screams.

And just now –

Being lost among the winter and spring –

It’s to them I drink.

May our Lord keep their way safe and sound,

May there be a shelter at the storm’s end,

And the hope’s mountain supply,

May not be fully expired!

Yeah, may they meet the prince

and queen of their dreams

In these only one-way streams,

And there, at that high site

May they be at Lord’s side

Or be, at least, in the first row

And never be

In the abyss of sorrow!

Let them walk and walk

Over time’s sands

And be out of army’s way

And reach the Promised Lands,

And may at the end of the way

Not winter but an everlasting spring

And may to them bow the rain.

Oh Lord, our Lord

So well known and yet strange!

Don’t get raged

But be within reach and range

And don’t say – just for a change –

“Certainly, I could if I wish”.

Just hug this painful world

And diffuse this endless anguish.

The ray of my own way

Was long-long ago gone to a dead end!

I’ll never meet

The queen or prince of my dreams

Even if I cross the Milky-Way rim to rim!

I have never known when or how

I started to go all the way down

The only Mount

I’ve been climbing up.

But just now

There isn’t even little hill

To be at, or in, or climb up,

Or simply go round.

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՈՒ ԿԱՌՔԸ ԴԱՌՆՈՒՄ Ա ԴԴՈՒՄ

***

Շարվածքը՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Կազմի 4- րդ էջը

Նկարիս աջ կողին – էս ոտանավորը

Երբ լուսը հենց նո´ր ա բացվում,

Աշխարհըդ դրա´խտ ա օծվում:

Ցավ չկա´, կա մենակ գարուն –

Ոչ դա´րդ կա, ոչ վե´րք, ոչ արո´ւն:

Ու հազզա´ր ախպեր ու քուր,

Ու հազզա´ր կախարդ մորքուր:

Տանըդ դեմ – ծառա ու կառք,

Գալիքըդ – շողշողուն ու փառք:

Ու հա´ երգ, հա´ պարահանդես –

Ի՞նչ դղյակ: Չկա´, որ քանդես:

………………………………………

Առնետը – կառքիդ կառապան,

Մկները – ծառա´, բարապան:

………………………………………

Բայց հանդեսն անվերջ չի ըլնում:

Պարպում ես գավաթը գինու –

Քաղցրըդ դառնում ա ջրիկ,

Ձմեռըդ – անխուսափ չարիք,

………………………………………

Ու էդ վախտ հստակ ես տենում –

Չի´ մնում մորքուր – չի´ մնում,

Ու կյանքըդ դա´ռն ա ու թթու,

Կառքըդ էլ – դառել ա դդո´ւմ:

Նկարիս տակի կենսագրական գրությունը

Մերուժան Հարությունյանը ծնվել է 1948-ին, Մալիշկա գյուղում: 1962-ին տեղափոխվել է Երևան, 1971-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ էլ այդ նույն թվից ֆիզիկա է դասավանդում մինչև այսօր:

1985-ից, ֆիզիկային զուգընթաց, զբաղվում է պրոֆեսիոնալ թարգմանությամբ, պրոֆեսիոնալ պոետ է, նաև արձակագիր, մանկագիր, հեքիաթագիր, հրապարակախոս, ինչպես նաև դպրոցական ֆիզիկայի, մաթեմատիկայի ու անգլերեն լեզվի ուսուցիչ: Բացի այս ամենը, Մ. Հարությունյանը պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում է լեզվաբանությամբ, տնտեսագիտությամբ ու սոցիալական փլիսոփայությամբ: Հեղինակ է 9 սեփական ու մոտ 2 տասնյակ թարգմանական գրքի (տես այս գրքի վերջը):