Պետությունն ընդեմ ժողովրդի
Երկիրը հզորացնելու բանաձեւերը
Այս գիրքը հասցեգրվում է Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց: Գիրքը հայերենով առաջին անգամն է այսքան հակիրճ ու բազմակողմանի քննարկում իրեն պետություն հռչակած պետերի հնարավոր ազնիվ ու արդար վարչախմբի գոյության նկատմամբ ՀՀ-ի մտավորականության մեծագույն մասի կույր հավատի թողած կործանարար հետևանքները: Գրքի վերջին՝ 10-12-րդ գլուխները ներկայացնում են իրենց պետություն հռչակած վարչախմբի հասցըրած հարատև չարիքը նվազագույնը դարձնելու թիրախային ելակետերի գիտական, բայց ընդամենը ուրվագիծը:
Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը
Կան այնպիսի ժողովուրդներ, ում գաղափարախոսությունը սնահավատության, նախապաշարմունքի ու մոլորությունների այն տեսակ մի տարօրինակ խառնուրդ է, որ այդ ժողովուրդները ոչ մի անգամ չեն պարզում, թե իրենց դժբախտությունների ու թշվառության պատճառն ի´նչն է, ու հենց սրա համար էլ պատմության բեմից վերանում գնում են:
Գրքեր
Շեքսպիր և Լեվ Տոլստոյ
Լեվ Տոլստոյի «Շեքսպիրի ու դրամայի մասին» գործի թարգմանությունը, իմ մեկնություններով ու կրիտիկայով
“ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԳՈՐՇ ԳԱՅԼԸ”
հեքիաթ` 27 պատկերով, մի նախաբանով ու էրկու հավելվածով, մեծերի ու փոքրերի համար
ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Սա 1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է, ինչը, շարունակելով Մ. Աբեղյանի գիտական մեթոդն ու այդ մեթոդը լրացնելով Ֆերդինանդ դե Սոսյուրի հետազոտական մեթոդով, ինչպես նաև պռաքսեոլոգիական հետազոտությունների հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսի ու սպոնտան կարգերի տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի մեթոդներով, այս վերջին 89 տարում առաջին անգամ, վերականգնում է հայերենի սինքրոն լեզվաբանության գիտականությունը:
About the Author
