Փրկության մանիֆեստը

Փրկության մանիֆեստը

Հայաստանի կործանման պատճառը ոչ թե արտաքին թշնամին է, այլ պետության պաշտամունքը։ Պետությունը վարչախումբ է, որը հարկով ու դրամը կեղծե­լով թալանում է քաղաքացուն։ Կա՛մ հարուստ պետություն ու աղքատ ժողովուրդ, կա՛մ նվազագույն պետություն ու ազատ, զինված, հարուստ ժողովուրդ, այլ ընտրանք չկա։

MANIFESTO OF SALVATION

The cause of Armenia’s collapse is not the external enemy, but the cult of the state and intellectual short-sightedness. The state is the ruling apparatus itself, which plunders the citizen through taxes and debasement of money. Either a rich state and poor people, or a minimal state and a free, armed, rich people; there is no other option.

Պետությունն ընդեմ ժողովրդի

Երկիրը հզորացնելու բանաձեւերը

Այս գիրքը հասցեգրվում է Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց: Գիրքը հայե­րե­նով ա­ռա­ջին անգամն է այսքան հակիրճ ու բազմակողմանի քննարկում իրեն պե­տու­թյուն հռչա­կած պետերի հնարավոր ազնիվ ու արդար վարչախմբի գոյության նկատմամբ ՀՀ-ի մտա­վորա­կանու­թյան մեծագույն մասի կույր հավատի թողած կործանարար հետևանքները: Գրքի վերջին՝ 10-12-րդ գլուխները ներկայաց­նում են իրենց պետություն հռչակած վարչախմբի հաս­ցըրած հա­րատև չա­րիքը նվազագույնը դարձնելու թիրախային ելակետերի գիտական, բայց ընդամենը ուրվագի­ծը:

Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը

Կան այնպիսի ժողովուրդներ, ում գաղափարախոսությունը սնահավատու­թյան, նա­խա­պաշարմունքի ու մոլորու­թյունների այն տեսակ մի տարօրինակ խառնուրդ է, որ այդ ժողովուրդները ոչ մի անգամ չեն պարզում, թե իրենց դժբախ­տությունների ու թշվառության պատճառն ի´նչն է, ու հենց սրա համար էլ պատ­մության բեմից վերա­նում գնում են:

Գրքեր

Շեքսպիր և Լեվ Տոլստոյ

Լեվ Տոլստոյի «Շեքսպիրի ու դրամայի մասին» գործի թարգմանությունը, իմ մեկնություններով ու կրիտիկայով

Թարգմանելու արվեստը

Կոմիտասի և Աբեղյանի անձնական – ու մեր ընդհանուր ողբերգությունը

ԸՆՁԱՌՅՈՒԾՆ ԱԶԱՏ, ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՃԱՊՈՒԿ

ՈՒ ԿԱՌՔԸ ԴԱՌՆՈՒՄ Ա ԴԴՈՒՄ

Շեքսպիրի սոնետները

ՍԻՐՈ ՉԲԱՆԱՁԵՎԸ

պատմվածք

“ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԳՈՐՇ ԳԱՅԼԸ”

հեքիաթ` 27 պատկերով, մի նախաբանով ու էրկու հավելվածով, մեծերի ու փոքրերի համար

ԳԻՇԵՐՎԱՆՆ ԱԽՐ ՎԱՂՈՒՑ ԵՄ ՍՈՎՈՐ

ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Սա 1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է, ինչը, շարու­նակե­լով Մ. Ա­բեղ­յանի գիտական մեթոդն ու այդ մեթոդը լրացնելով Ֆերդինանդ դե Սոսյու­րի հետա­զո­տական մե­թոդով, ինչ­պես նաև պ­ռաք­սեոլոգիական հե­տա­­զոտությունների հիմնադիր Լուդ­վիգ ֆոն Միզեսի ու սպոն­տան կար­գերի տեսության հիմնադիր Ֆրիդ­րիխ Ավգուստ ֆոն Հայե­կի մեթոդներով, այս վերջին 89 տարում առաջին անգամ, վերա­կանգ­նում է հա­յե­րե­նի սին­քրոն լեզվաբանության գի­տականությունը:

About the Author

Meruzhan Harutyunyan Photo

Մերուժան Հարությունյանը ծնվել է 1948թ. Մալիշկա գյուղում: 1964-1971թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում և մինչ օրս դասավանդում է ֆիզիկա: 1985թ.-ից զբաղվում է նաև թարգմանություններով և գրում է արձակ, չափածո, թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Ունի 20-ից ավել թարգմանչական գործեր և սեփական հրատարակած գիրք, մոտ 30 գիտական ու մեթոդական հոդված` ֆիզիկայից: